Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս յոթերորդ)

III. Աստծու խոսքերն արհամարհելը

Այսօր մենք կշարունակենք հաղորդակցվել հակաքրիստոսների տարբեր դրսևորումների վերաբերյալ տասներորդ կետի շուրջ՝ արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները։ Անցյալ անգամ հաղորդակցվեցինք մինչև այս գլխավոր թեմայի երրորդ բաժինը, այն է՝ հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու խոսքերը։ Այս բաժնի մեր հաղորդակցությունն ու մանրամասն վերլուծությունը բաժանված էր երեք ենթաթեմայի։ Որո՞նք են այդ երեք ենթաթեմաները։ (Առաջինն այն է, որ հակաքրիստոսները կամայականորեն կեղծում և մեկնաբանում են Աստծու խոսքերը, երկրորդն այն է, որ հակաքրիստոսներն ուրանում են Աստծու խոսքերը, երբ դրանք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին, իսկ երրորդն այն է, որ հակաքրիստոսները ծածուկ քննում են, թե արդյոք Աստծու խոսքերն իրականանում են։) Մի՞թե այս երեքն ամբողջությամբ արտահայտում են այն, թե ինչ է նշանակում, որ հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու խոսքերը։ (Պետք է որ էլի լինեն։) Ուրիշ ի՞նչ պնդումներ և դրսևորումներ կան։ (Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին անհարգալից են վերաբերվում։) Արդյոք Աստծու խոսքերին անհարգալից վերաբերվելն այն դրսևորումներից մե՞կն է, որ նրանք արհամարհում են Աստծու խոսքերը։ Մի՞թե Աստծու խոսքերին անհարգալից վերաբերվելն Աստծու խոսքերն արհամարհելու մեկնաբանություն չէ։ Այստեղ մեզ մեկնաբանություններ պետք չեն, այլ ավելի շուտ հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերն արհամարհելու տարբեր դրսևորումներն ու կիրառումները, որոնք կարող ես տեսնել և շոշափել և որոնց մասին լսել ես։ Կարծես թե դուք շատ չեք հասկանում այն տարբեր դրսևորումները, որ հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու խոսքերը։ Գուցե որոշակի տառացի հասկացողություն ունեք այն երեք կետերի վերաբերյալ, որոնց շուրջ Ես նախկինում հաղորդակցվել եմ, բայց չեք կարողանում մտածել, թե ուրիշ ինչ դրսևորումներ կարող է ունենալ հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերն արհամարհելը, այնպես չէ՞։ Դուք պետք է հիշած լինեիք այն բոլոր երեք դրսևորումները, որոնց շուրջ նախկինում հաղորդակցվել ենք։ Արդյո՞ք հակաքրիստոսների վարքագիծն ու դրսևորումներն Աստծու խոսքերն արհամարհելու հարցում բացահայտ են և ազնիվ։ Արդյո՞ք դրանք այն են, ինչ պետք է անեն շիտակ մարդիկ։ (Ոչ։) Սրանք դրսևորումներ չեն, որոնք պետք է գոյություն ունենան բնականոն մարդկայնության մեջ. դրանք դրական չեն, այլ բացասական են։ Այս մի քանի վարքագծերի հիմքում ընկած էությունը մատնանշում է Սատանային, դևերին, Աստծու թշնամիներին։ Հակաքրիստոսների վերաբերմունքի մեջ Աստծու խոսքերի նկատմամբ չկա հնազանդություն, չկա ընդունում, չկա փորձառաբար ապրել, չկա իրենց սեփական պատկերացումները մի կողմ դնել և Աստծու խոսքերը պարզությամբ ու բաց ընդունել։ Փոխարենը նրանք Աստծու խոսքերի նկատմամբ ծնում են տարբեր սատանայական վերաբերմունքներ։ Այն խառնվածքը, որը բացահայտվում է հակաքրիստոսների այս դրսևորումների և վարքագծերի միջոցով, ճիշտ այն է, ինչ դրսեւորվում է Սատանայի կողմից հոգևոր ոլորտում։ Այս վարքագծերը ցանկացած իրավիճակում, ցանկացած դարաշրջանում, մարդկանց ցանկացած խմբի մեջ դրական չեն։ Դրանք չարասեր են և բացասական, և այն դրսևորումները կամ վարքագծերը չեն, որոնք պետք է ունենա արարածը կամ բնականոն մարդը։ Այսպիսով, մենք դրանք բնութագրում ենք որպես հակաքրիստոսների դրսևորումներ։ Այս երեք կետերի շուրջ հաղորդակցվելուց հետո մարդկանց մեծամասնությունը գուցե մտածի, որ այս երեք դրսևորումները հավանաբար ներառում են Աստծու խոսքերի նկատմամբ հակաքրիստոսների բոլոր հիմնական վերաբերմունքները։ Սակայն կա մի կետ, որը դուք անտեսել եք. հակաքրիստոսների վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ ամենևին չի սահմանափակվում այս երեք մոտեցմամբ։ Կա ևս մեկ դրսևորում և վարքագիծ, որը նույնպես ցույց է տալիս, որ հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու խոսքերը։ Ո՞րն է այս դրսևորումը։ Այն է, որ հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի։ Եթե նայենք սրա տառացի իմաստին, որոշ մարդիկ գուցե իրենց մտքում ունենան որոշ պատկերներ, որոնք մատնանշում են ինչ-որ անհատների, բայց սրա կոնկրետ և ճշմարիտ դրսևորումները դեռ շատ պարզ չեն, դրանք դեռ շատ աղոտ են և ընդհանուր։ Ուստի այսօր կհաղորդակցվենք այն մասին, թե հակաքրիստոսներն ինչպես են Աստծու խոսքերին վերաբերվում որպես ապրանքի։

Դ. Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի

Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի։ Կարելի է նաև ասել, որ հակաքրիստոսները ինքնին ճշմարտությանը վերաբերվում են որպես ապրանքի։ Ի՞նչ է նշանակում դրանց վերաբերվել որպես ապրանքների։ Նշանակում է ուղղակի որոշ բանավոր պնդումներ անել, ցուցադրել, իսկ հետո խարդախությամբ ձեռք բերել մարդկանց վստահությունը, աջակցությունը և հավանությունը՝ համբավ, շահ և կարգավիճակ ստանալու համար։ Աստծու խոսքերը և ճշմարտությունն այսպիսով դառնում են նրանց աստիճանները։ Սա է հակաքրիստոսների վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ։ Նրանք շահագործում են ճշմարտությունը, խաղում դրա հետ և ոտնահարում այն, ինչը որոշվում է հակաքրիստոսների բնական էությամբ։ Ուստի կոնկրետ ի՞նչ են Աստծու խոսքերը և ճշմարտությունը։ Ինչպե՞ս պետք է ճշգրտորեն սահմանենք ճշմարտությունը։ Ասե՛ք Ինձ, ի՞նչ է ճշմարտությունը։ (Ճշմարտությունը մարդու անձնական վարքի, գործողությունների և Աստծուն երկրպագելու չափանիշն է։) Սա ճշմարտության ճշգրիտ և կոնկրետ սահմանում է։ Ինչպե՞ս եք դուք բոլորդ հասկանում այս պնդումը։ Ինչպե՞ս պետք է այս պնդումը կիրառեք ձեր առօրյա կյանքում և ձեր ողջ կյանքի ընթացքում։ Ինչպե՞ս պետք է փորձառաբար ապրեք այս պնդումը։ Ասե՛ք այն, ինչ կարող եք մտածել և հասկանալ անմիջապես՝ առանց զտելու կամ մշակելու։ Ձեր փորձառության լեզվով ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչ են Աստծու խոսքերը։ (Ճշմարտությունը կարող է փոխել մարդու հայացքը կյանքի նկատմամբ և նրա արժեքները՝ հնարավորություն տալով նրան կյանքով արտահայտելու բնականոն մարդու նմանությունը։) Թեև ոչ համապարփակ, բայց այն ամենը, ինչ ասացիք, փոխանցում է ճշմարտության փորձառական հասկացողություն։ Դրանք այն ներըմբռնումներն ու գնահատականներն են, որոնք դուք փորձառաբար ապրել և քաղել առօրյա կյանքից։ Էլ ո՞վ կցանկանար կիսվել։ (Ճշմարտությունը կարող է մաքրագործել մեր ապականված խառնվածքները՝ մեզ հնարավորություն տալով գործելու սկզբունքներով և անելու բաներ, որոնք համահունչ են Աստծու մտադրություններին։) Այս պնդումը բավականին լավն է և սուր։ Շարունակե՛ք, խնդրեմ։ (Ճշմարտությունը կյանքն է, հավիտենական կյանքի ճանապարհը։ Միայն ճշմարտությանը ձգտելով և դրանով ապրելով կարելի է հասնել կյանքի։) (Ճշմարտությունը մարդկանց հնարավորություն է տալիս վախենալու Աստծուց և խուսափելու չարից, դառնալու ճշմարիտ մարդ։) Այս երկու կետերն էլ ներառում են կիրառման սկզբունքներ մարդկանց առօրյա կյանքի համար։ Թեև բացատրությունները համեմատաբար խորն են և վեհ, բայց դրանք շատ գործնական են։ (Ճշմարտությունը կարող է մերկացնել մեր ներսում եղած ապականված խառնվածքները, փոխել մեր սխալ տեսակետները հարցերի վերաբերյալ և մեզ հնարավորություն տալ կյանքով արտահայտելու ճշմարիտ մարդու նմանությունը։) Այս պնդումները գործնական են և ներառում են ճշմարտության արժեքն ու նշանակությունը մարդկանց համար, ինչպես նաև այն ազդեցությունները, որոնք ճշմարտությունը կարող է ունենալ մարդկանց վրա։ Այն, ինչ դուք բոլորդ նշեցիք, մենք հաճախ ենք քննարկել նախկինում։ Թեև յուրաքանչյուր մարդու շեշտադրումը տարբերվում է, բայց այդ ամենը վերաբերում է ճշմարտության մասին նախկինում բացատրված և սահմանված պնդմանը. ճշմարտությունն ամեն ինչ չափելու չափանիշն է։ Արդյոք ճշմարտությունը կարո՞ղ է հավասարեցվել Աստծու խոսքերին։ (Այո։) Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Ելնելով այն փորձառական հասկացողությունից, որով կիսվեցիք ձեր հաղորդակցության մեջ, կարո՞ղ ենք ասել, որ ճշմարտությունը բոլոր դրական բաների իրականությունն է։ (Այո։) Ճշմարտությունը բոլոր դրական բաների իրականությունն է։ Դա կարող է լինել մարդու կյանքը և այն ուղղությունը, որով նա քայլում է, դա կարող է մարդուն թույլ տալ ազատվել իր ապականված խառնվածքներից, սկսել վախենալ Աստծուց և խուսափել չարից, դառնալ մեկը, ով հնազանդվում է Աստծուն, ով որպես արարած համապատասխանում է չափանիշին, և ում Աստված սիրում և ընդունելի է համարում։ Հաշվի առնելով ճշմարտության արժեքավորությունը՝ ի՞նչ վերաբերմունք և տեսանկյուն պետք է ունենալ Աստծու խոսքերի և ճշմարտության հանդեպ։ Դա միանգամայն ակնհայտ է. նրանց համար, ովքեր ճշմարտապես հավատում են Աստծուն, և նրանց համար, ովքեր ունեն աստվածավախ սիրտ, Նրա խոսքերը նրանց կենսական ուժն են։ Մարդիկ պետք է թանկ գնահատեն Աստծու խոսքերը, ուտեն և խմեն դրանք, վայելեն և դրանք ընդունեն որպես իրենց կյանք, որպես այն ուղղությունը, որով քայլում են, որպես պատրաստի օգնություն և ապահովում։ Մարդիկ պետք է կիրառեն և փորձառաբար ապրեն ճշմարտության պնդումներին և պահանջներին համապատասխան և հնազանդվեն այն տարբեր պահանջներին և սկզբունքներին, որոնք ճշմարտությունը շնորհում է իրենց։ Միայն այսպես մարդը կարող է կյանք ձեռք բերել։ Ճշմարտության ձգտումը հիմնականում Աստծու խոսքերի կիրառումն ու փորձառությունն է, այլ ոչ թե դրանք զննման, վերլուծության, ենթադրության և կասկածի ենթարկելը։ Քանի որ ճշմարտությունը մարդկանց պատրաստի օգնությունն ու ապահովումն է և կարող է լինել նրանց կյանքը, նրանք պետք է ճշմարտությանը վերաբերվեն որպես ամենաթանկարժեք բանի։ Սա այն պատճառով է, որ նրանք պետք է ճշմարտությանն ապավինեն՝ ապրելու, Աստծու պահանջները բավարարելու, Նրանից երկյուղելու և չարից խուսափելու համար և իրենց առօրյա կյանքում գտնելու կիրառման ուղին և ընկալելու կիրառման սկզբունքները՝ հասնելով Աստծու հանդեպ հնազանդության։ Մարդիկ նաև պետք է ճշմարտությանն ապավինեն՝ իրենց ապականված խառնվածքներից ազատվելու, փրկված մարդ և չափանիշին համապատասխանող արարած դառնալու համար։ Անկախ այն բանից, թե որ տեսանկյունից կամ ինչ կերպ է այն արտահայտվում, այն վերաբերմունքը, որը մարդիկ ամենաքիչը պետք է ունենան ճշմարտության նկատմամբ, Աստծու խոսքերին և ճշմարտությանը վերաբերվելն է որպես արտադրանքի կամ նույնիսկ որպես ապրանքի, որը կարելի է անփութորեն վաճառել։ Սա այն է, ինչ Աստված ամենաքիչն է ուզում տեսնել, և դա նաև վարքագծի և դրսևորման վերջին տեսակն է, որը պետք է ունենա ճշմարիտ արարածը։

Ի՞նչ է Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու հակաքրիստոսների նպատակն ու մտադրությունը։ Իրականում ի՞նչ են նպատակադրվում անել, և ի՞նչ է նրանց դրդապատճառը։ Երբ վաճառականն ապրանք է ձեռք բերում, ապրանքի հետ կապված նրա հույսն այն է, որ դա իրեն կբերի շահ և այն զգալի գումարը, որն ինքը ցանկանում է։ Հետևաբար, երբ հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի, անկասկած Աստծու խոսքին վերաբերվում են որպես նյութական բանի, որը կարելի է փոխանակել օգուտների և փողի հետ։ Նրանք թանկ չեն գնահատում, չեն ընդունում, չեն կիրառում կամ փորձառաբար չեն ապրում Աստծու խոսքերը որպես ճշմարտություն, ոչ էլ Աստծու խոսքերը համարում են կյանքի այն ճանապարհը, որին պետք է հավատարիմ մնան, ոչ էլ որպես այն ճշմարտությունը, որը պետք է կիրառեն իրենց ապականված խառնվածքներից ազատվելու համար։ Փոխարենը նրանք Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի։ Վաճառականի համար ապրանքի ամենամեծ արժեքն այն փողի, ցանկալի շահույթի հետ փոխանակելն է։ Այսպիսով, երբ հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի, նրանց մտադրությունն ու դրդապատճառն ըստ էության նույնն են։ Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի, ինչը նշանակում է, որ դրանք չեն օգտագործում ուտելու, խմելու և վայելելու համար, ոչ էլ իրենց փորձառության կամ կիրառման համար, այլ ավելի շուտ որպես ապրանք իրենց ձեռքերում, որը պետք է վաճառվի և իրացվի ցանկացած պահի և ցանկացած վայրում, առաջարկվի նրանց, ումից կարող են շահույթ ստանալ։ Երբ հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի, տառացիորեն վերցրած, դա նշանակում է Աստծու խոսքերին վերաբերվել որպես վաճառքի առարկայի, որն օգտագործվում է գործարքների համար՝ փողի հետ փոխանակելու նպատակով. նրանք Աստծու խոսքերի առքուվաճառքը դարձնում են իրենց մասնագիտությունը։ Տառացի տեսանկյունից սա անմիջապես պարզ է դառնում։ Հակաքրիստոսների նման գործողություններն ու վարքագծերն ամոթալի են՝ արժանանալով մարդկանց հակակրանքին և զզվանքին։ Ուստի որո՞նք են Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու հակաքրիստոսների կոնկրետ դրսևորումները։ Սա այն առանցքային կետն է, որի շուրջ մենք կհաղորդակցվենք։ Հակաքրիստոսներն ունեն Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու որոշ շատ ակնհայտ դրսևորումներ։ Ձեզ համար ավելի պարզ և հասկանալի դարձնելու համար մենք դրանք դեռ կքննարկենք մեկ առ մեկ։ Ինչո՞ւ եմ Ես այս մոտեցումը կիրառում։ Ելնելով աշխատելու և խոսելու Իմ երկար տարիների փորձից՝ մարդկանց մեծամասնությունն ունի բութ մտքեր և զուրկ է ինքնուրույն մտածելու կարողությունից։ Սրանից ելնելով՝ Ես մտածեցի ամենապարզ և ամենաարդյունավետ մեթոդը, այն է՝ անկախ ամեն ինչից՝ բացատրել և պարզաբանել ցանկացած հարց կամ թեմա՝ կետ առ կետ, որպեսզի ձեզ օգնեմ մտածել դրա շուրջ և խորհել դրա մասին։ Արդյոք սա տեղի՞ն է։ (Այո։) Ոմանք ասում են. «Դա ուղղակի կատարյալ է, մեզ փրկում է գլուխ կոտրելու և շատ մտածելու դժվարությունից։ Մենք չափազանց զբաղված ենք և ժամանակ չունենք դրա համար։ Մեր էներգիան և մտքերը ծախսվում են մեծ հարցերի վրա, այլ ոչ թե այս մանրուքների՝ ոլոռի հատիկի չափ խնդիրների վրա։ Մեզ խորհել տալ այս փոքր հարցերի շուրջ. թվում է, թե մի փոքր թերագնահատում ես մեզ և թերօգտագործում ես մեր մեծ տաղանդը»։ Արդյոք այդպե՞ս է։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ է դա։ (Մեր որակն այնքան ցածր է, որ երբեմն չենք կարողանում ըմբռնել ճշմարտությունը և կարիք ունենք, որ Աստված մանրամասնորեն հաղորդակցվի մեզ հետ՝ բառ առ բառ, նախադասություն առ նախադասություն, որպեսզի մի քիչ հասկանանք։) Տեսնո՞ւմ ես, Ես ակամայից նկարագրեցի իրերի իրական վիճակը՝ բացահայտելով, թե իրականում ինչ է կատարվում ձեզ բոլորիդ հետ, բայց փաստերը հենց այդպիսին են։ Դա, միեւնույն է, այդպես կլիներ, նույնիսկ եթե Ես չմերկացնեի դա։ Այլ ելք չկա, քան այսպես անելը։ Եթե Ես ուղղակի խոսեմ մեծ թեմաների մասին պարզ և ընդհանուր կերպով, ապա իզուր կխոսեմ և կվատնեմ ջանքերս։ Դա պարզապես ժամանակի վատնում է, այնպես չէ՞։ Եկեք վերադառնանք գլխավոր թեմային։ Հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու առնչությամբ՝ մենք սա կբաժանենք մի քանի ենթաթեմայի՝ քայլ առ քայլ բացատրելու և պարզաբանելու համար, թե ինչպես են հակաքրիստոսներն անում դա, և որոնք են այն կոնկրետ օրինակներն ու դրսևորումները, որոնք կարող են բավարար չափով ապացուցել, որ հակաքրիստոսներն արհամարհում են Աստծու խոսքերը, և նաև հաստատել, որ հակաքրիստոսներն իսկապես ունեն նման էություն։ Այս կետի շուրջ կհաղորդակցվենք երկու հիմնական մասով։

1. Աստծու խոսքերին որպես կարգավիճակ, հեղինակություն և արժանապատվություն ձեռք բերելու գործիքի վերաբերվելը

Առաջին գլխավոր կողմն այն է, որ Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու հակաքրիստոսների ամենատարածված դրսևորումը դրանք որպես գործիք օգտագործելն է՝ իրենց սեփական կարգավիճակը, համբավը, արժանապատվությունը ձեռք բերելու, և առավել ևս նյութական վայելքի, և էլ ավելին՝ փողի համար։ Երբ հակաքրիստոսները առնչվում են Աստծու խոսքերին, զգում են. «Աստծու խոսքերը հրաշալի են։ Յուրաքանչյուր նախադասություն ռացիոնալ է և ճիշտ. այս խոսքերը չեն կարող ասվել մարդկանց կողմից, և դրանք հնարավոր չէ գտնել Աստվածաշնչում»։ Անցած երկու դարաշրջաններում Աստված չի ասել այս խոսքերը։ Ո՛չ Հին Կտակարանում, ո՛չ էլ Նոր Կտակարանում նման բացահայտ և պարզ ասված խոսքեր չկան։ Աստվածաշունչն արձանագրում է Աստծու խոսքերի միայն շատ սահմանափակ մաս։ Նայելով, թե Աստված ինչ է ասում հիմա, բովանդակությունը շատ հարուստ է։ Ապա հակաքրիստոսները խանդ և նախանձ են զգում իրենց սրտերում և սկսում են ներքուստ դավեր նյութել. «Այս սովորական մարդը կարող է այնքան շատ բան ասել։ Ես ե՞րբ նույնպես կկարողանամ խոսել այս խոսքերը։ Ես ե՞րբ այս մարդու պես անվերջ կխոսեմ աստծու խոսքերը»։ Նրանք նման մղում և ցանկություն ունեն իրենց սրտերում։ Դատելով այս մղումից և ցանկությունից՝ իրենց սրտերում հակաքրիստոսները նախանձ են զգում և ակնածանք են տածում Աստծու ասած այս խոսքերի հանդեպ։ Ես օգտագործում եմ «նախանձ» և «ակնածանք» բառերը. հաշվի առնելով այս երկու եզրույթների ձևակերպումը՝ այն, ինչ ուզում եմ ասել, այն է, որ հակաքրիստոսներն Աստծու խոսքերը չեն համարում ճշմարտություն և մտադիր չեն ընդունել դրանք, այլ ավելի շուտ նախանձում են այս խոսքերի հարուստ բովանդակությանը, ծավալուն հատվածներին, ինչպես նաև այս խոսքերի խորությանը, որոնք արտացոլում են մարդկանց համար անհասանելի խորություն, և առավել ևս նրանք նախանձում են, որ սրանք խոսքեր են, որ իրենք չեն կարող ասել։ «Նախանձի» այս կողմերից ակնհայտ է, որ հակաքրիստոսներն Աստծու այս խոսքերը չեն համարում աստվածայնության արտահայտություններ, ճշմարտություն կամ կյանք և ճշմարտություն, որով Աստված մտադիր է փրկել մարդկությանը և մատակարարել մարդկությանը։ Հաշվի առնելով, որ հակաքրիստոսները կարող են նախանձել այս խոսքերին, ուրեմն պարզ է, որ իրենց սրտերում նրանք նույնպես ցանկանում են դառնալ այնպիսիք, ովքեր նման խոսքեր են արտահայտում։ Ելնելով սրանից՝ շատ հակաքրիստոսներ հսկայական ջանքեր են գործադրել կուլիսների հետևում՝ ամեն օր աղոթելով, ամեն օր կարդալով այս խոսքերը, գրառումներ անելով, անգիր անելով, ամփոփելով և կազմակերպելով։ Նրանք շատ աշխատանք են կատարել Աստծու ասած այս խոսքերի վրա՝ անելով անթիվ նշումներ և գրի առնելով բազմաթիվ ներըմբռնումներ իրենց հոգևոր պարապմունքների ժամանակ, ինչպես նաև անթիվ անգամներ աղոթելով՝ այս խոսքերը հիշելու համար։ Ի՞նչ է նրանց նպատակն այս ամենն անելիս։ Այն է, որ մի օր նրանք կարող են հանկարծակի ոգեշնչման պոռթկում ունենալ և կարողանալ, ինչպես բացված ջրարգելակը, անվերջ խոսել այն խոսքերը, որոնք Աստված կասեր։ Հույս ունեն, որ Աստծու խոսքերի պես իրենց խոսքերը կարող են ապահովել այն, ինչի կարիքը մարդիկ ունեն, կյանք ապահովել մարդկանց, ապահովել այն, ինչին մարդիկ պետք է հասնեն, և պահանջներ ներկայացնել մարդկանց։ Դա նրա համար է, որպեսզի Աստծու մարմնացած մսեղիի պես նրանք կարողանան կանգնել Աստծու տեսանկյունից և կարգավիճակում և ասել նույն բաները, ինչ Աստված է անում՝ Նրա տոնայնությամբ և խոսելաոճով, ճիշտ այնպես, ինչպես ցանկանում են։ Հակաքրիստոսները մեծ ջանքեր են գործադրել սրա վրա, և չափազանցություն չի լինի ասել, որ նրանցից ոմանք նույնիսկ հաճախ գաղտնի հանում են նոթատետրերը՝ գրի առնելու այն խոսքերը, որոնք ուզում են ասել, այն խոսքերը, որոնք սպասում են, որ Աստված կտա իրենց։ Սակայն, անկախ այն բանից, թե ինչ են անում, հակաքրիստոսների ցանկությունները միշտ անկատար են մնում, նրանց իղձերը երբեք չեն իրականանում։ Անկախ այն բանից, թե որքան ջանք են գործադրում, անկախ այն բանից, թե որքան են աղոթում, անկախ այն բանից, թե որքան են գրառում Աստծու խոսքերը կամ ինչպես են անգիր անում և կազմակերպում դրանք, ամեն ինչ իզուր է։ Աստված ոչ մի նախադասություն չի ասում նրանց միջոցով, ոչ էլ Աստված նրանց թույլ է տվել գեթ մեկ անգամ լսել Իր ձայնը։ Անկախ այն բանից, թե որքան են փափագում կամ որքան են անհանգստանում, նրանք պարզապես չեն կարողանում ասել Աստծու խոսքերից ոչ մի նախադասություն։ Որքան անհանգիստ և խանդոտ են դառնում և որքան չեն կարողանում հասնել իրենց նպատակին, այնքան ներքուստ ավելի են գրգռվում։ Ինչի՞ց են գրգռվում և ինչո՞ւ են այդքան անհանգիստ։ Տեսնում են, որ Աստծու խոսքերն ավելի ու ավելի շատ մարդկանց են բերում Աստծու առջև՝ ընդունելու Աստծու դատաստանն ու հանդիմանությունը և որպես կյանք ընդունելու Նրա խոսքը, բայց չկա ոչ մի մարդ, որը պաշտում կամ հիանում է իրենցով իրենց ոտքերի տակ, իրենց ներկայությամբ։ Սա է այն, ինչ նրանց անհանգստացնում և գրգռում է։ Իրենց գրգռվածության և անհանգստության մեջ այն, ինչ հակաքրիստոսները կարող են մտածել և խորհել, դեռևս հետևյալն է. «Ինչո՞ւ են այս մարդիկ կատարում իրենց պարտավորությունն աստծու տանը։ Ինչո՞ւ է տարբեր, երբ նրանք գալիս են աստծու տուն՝ համեմատած անհավատ աշխարհի հետ։ Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունն աստծու տուն գալուց հետո սկսում իրեն պատշաճ կերպով պահել և աստիճանաբար ավելի լավանալ։ Ինչո՞ւ է մարդկանց մեծամասնությունը ծախսվում և գին վճարում աստծու տանն առանց փոխհատուցման, և նույնիսկ երբ նրանք էտվում են, չեն հեռանում, իսկ ոմանք նույնիսկ չեն հեռանում հեռացվելուց կամ արտաքսվելուց հետո։ Ի վերջո, միակ պատճառն աստծու խոսքերն են, դա «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում»-ի ազդեցությունն ու դերն է»։ Երբ հակաքրիստոսները տեսնում են այս կետը, էլ ավելի են նախանձում Աստծու խոսքերին։ Հետևաբար, մեծ ջանքեր գործադրելուց հետո և դեռևս ի վիճակի չլինելով խոսելու Աստծու խոսքերը կամ դառնալու Աստծու խոսնակը՝ հակաքրիստոսներն իրենց ուշադրությունը տեղափոխում են Աստծու խոսքերի վրա. «Թեև ես չեմ կարող ասել այլ խոսքեր, քան այն, ինչ աստված է ասել, բայց եթե կարողանամ ասել խոսքեր, որոնք համահունչ են աստծու խոսքերին, նույնիսկ եթե դրանք պարզապես վարդապետություններ են կամ դատարկ են, քանի դեռ դրանք ճիշտ են հնչում մարդկանց համար, քանի դեռ թվում է, թե դրանք համապատասխանում են աստծու այս խոսքերին, ապա մի՞թե չեմ կարողանա տեղ ապահովել մարդկանց մեջ։ Մի՞թե չեմ կարողանա հաստատուն կանգնել նրանց մեջ։ Կամ եթե հաճախ քարոզեմ և բացատրեմ «Խոսքը հայտնվում է մսեղի մարմնում» գրքի խոսքերը՝ հաճախ օգտագործելով այս խոսքերը մարդկանց օգնելու համար, և այն ամենը, ինչ ես ասում և քարոզում եմ, հնչի այնպես, կարծես դա գալիս է աստծու խոսքերից և ճիշտ է, ապա մի՞թե իմ կարգավիճակը մարդկանց մեջ գնալով ավելի չի կայունանա։ Մի՞թե ավելի մեծ հեղինակություն ձեռք չեմ բերի նրանց շրջանում»։ Այսպես մտածելով՝ հակաքրիստոսները զգում են, որ միջոց են գտել՝ իրականացնելու կարգավիճակ, ավելի մեծ համբավ և ճանաչում ձեռք բերելու իրենց ցանկությունները և դրան հասնելու հույս են տեսնում։ Հույս տեսնելուց հետո հակաքրիստոսները գաղտնի գոհունակություն են զգում իրենց սրտերում։ «Որքա՜ն խելացի եմ ես։ Ուրիշ ոչ ոք չի գիտակցել սա. ինչո՞ւ մյուսները չգիտեն այս ճանապարհը։ Ես այնքան խելացի եմ։ Բայց այդքան խելացի լինելով՝ չեմ կարող այս մասին ոչ մեկին ասել. բավական է, որ ես սրտումս գիտեմ դա»։ Մտքում նման նպատակ և ծրագիր ունենալով՝ հակաքրիստոսներն սկսում են լուրջ ջանքեր գործադրել Աստծու խոսքերի վրա։ Մտածում են. «Նախկինում ես պարզապես աչքի էի անցկացնում աստծու խոսքերը, անփութորեն էի լսում և ասում էի այն, ինչ մտքովս անցնում էր։ Հիմա պետք է փոխեմ ռազմավարությունս. այլևս չեմ կարող դա անել, դա ժամանակի վատնում է։ Նախկինում այդպես վարվելը ոչ մի արդյունք չտվեց. այդպես շարունակելն իսկապես անմտություն կլիներ»։ Ուստի իրենց ուժերը հավաքում են՝ վճռելով ջանք գործադրել Աստծու խոսքերի վրա և մեծապես ցուցադրել իրենց կարողությունները։ Ի՞նչ գործողություններ են ձեռնարկում հակաքրիստոսներն իրենց կարողությունները մեծապես ցուցադրելու համար։ Նրանք զննում են Աստծու խոսելաոճը և Նրա խոսքի տոնայնությունը, ինչպես նաև զննում են Աստծու խոսքերի կոնկրետ բովանդակությունը յուրաքանչյուր փուլում և ժամանակաշրջանում։ Միևնույն ժամանակ, նախապատրաստվում են, թե ինչպես բացատրել Աստծու այս խոսքերը և քարոզելիս ինչպես խոսել և բացատրել դրանք այնպես, որ մարդիկ հիանան և կուռք դարձնեն իրենց։ Այսպիսով, կամաց-կամաց հակաքրիստոսներն իսկապես մեծ ջանքեր են գործադրել Աստծու խոսքերի վրա։ Սակայն մի բան հաստատ է. քանի որ այս ջանքի հետևում նրանց դրդապատճառները սխալ են, իսկ մտադրությունները՝ չար, այն խոսքերը, որոնք նրանք ասում են, անկախ այն բանից, թե ուրիշներն ինչպես են լսում դրանք, ուղղակի վարդապետություններ են, դրանք ուղղակի Աստծու խոսքի ընդօրինակված բառեր և արտահայտություններ են։ Ուստի, անկախ այն բանից, թե հակաքրիստոսները որքան ջանք են գործադրում Աստծու խոսքերի վրա, ոչ մի անձնական ձեռքբերում չեն ունենում։ Ի՞նչ է նշանակում ձեռքբերումներ չունենալ։ Նշանակում է, որ նրանք Աստծու խոսքերին չեն վերաբերվում որպես ճշմարտության։ Նրանք չեն կիրառում, այլ միայն քարոզում են, ուստի ոչ ոք նրանց մեջ որևէ փոփոխություն չի տեսնում։ Նրանց սխալ մտքերն ու տեսակետները չեն փոխվում, նրանց սխալ հայացքը կյանքի նկատմամբ չի փոխվում, նրանք բացարձակապես ոչ մի հասկացողություն չունեն իրենց սեփական ապականված խառնվածքների վերաբերյալ և ընդհանրապես չեն կարողանում իրենց համեմատել մարդու տարբեր վիճակների հետ, ինչպես նկարագրված է Աստծու կողմից։ Հետևաբար, անկախ այն բանից, թե հակաքրիստոսները որքան են զննում Աստծու խոսքերը, նրանց մեջ տեսանելի է միայն երկու արդյունք. նախ՝ թեև Աստծու խոսքերը, որոնց մասին նրանք խոսում են, ճիշտ են, և նույնիսկ այս խոսքերի նրանց բացատրությունները սխալ չեն, բայց դու չես կարող որևէ փոփոխություն տեսնել նրանց մեջ։ Երկրորդ՝ անկախ այն բանից, թե որքան եռանդուն կերպով են առաջխաղացնում և քարոզում Աստծու խոսքերը, նրանք բացարձակապես ինքնաճանաչողություն չունեն։ Սա հստակ նկատելի է։ Հակաքրիստոսների կողմից նման վարքագիծ ցուցաբերելու պատճառն այն է, որ թեև նրանք հաճախ առաջխաղացնում և ուրիշներին քարոզում են Աստծու խոսքերը, բայց իրենք չեն ընդունում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Իրենք անձամբ չեն ընդունել այս խոսքերը, միայն ուզում են դրանք օգտագործել՝ իրենց թաքնված դրդապատճառներին հասնելու համար։ Նրանք հույս ունեն ձեռք բերելու այն կարգավիճակն ու օգուտները, որոնք ցանկանում են՝ Աստծու խոսքերը քարոզելով, և եթե մարդիկ իրենց վերաբերվեն և պաշտեն այնպես, կարծես նրանք աստված են, իդեալական կլիներ։ Թեև նրանք դեռ չեն կարող հասնել այս նպատակին կամ արդյունքին, բայց սա յուրաքանչյուր հակաքրիստոսի վերջնական նպատակն է։

Հակաքրիստոսները մեծ ջանքեր են գործադրել Աստծու խոսքերի վրա։ Ոմանք գուցե սխալ հասկանան սա լսելիս՝ հարցնելով. «Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ բոլոր նրանք, ովքեր ջանք են գործադրում Աստծու խոսքերի վրա, հակաքրիստոսներ են»։ Եթե դու այսպես ես մեկնաբանում դա, ապա զուրկ ես հոգևոր հասկացողությունից։ Ո՞րն է տարբերությունը հակաքրիստոսների՝ Աստծու խոսքերի վրա գործադրած ջանքերի և ճշմարտությանը ձգտողների գործադրած ջանքերի միջև։ (Մտադրությունն ու նպատակը տարբեր են։ Հակաքրիստոսներն Աստծու խոսքերի վրա ջանք են գործադրում սեփական օգուտի և կարգավիճակի համար, իրենց անձնական փառասիրական ձգտումները բավարարելու համար։) Ի՞նչ ջանք են գործադրում հակաքրիստոսներն Աստծու խոսքերի վրա։ Անգիր են անում Աստծու խոսքերի այն մասերը, որոնք համապատասխանում են իրենց պատկերացումներին, սովորում են բացատրել Աստծու խոսքերը՝ օգտագործելով մարդկային լեզու, և գրում են որոշ հոգևոր նշումներ և ներըմբռնումներ։ Նրանք նաև զտում, կարգի են բերում և կազմակերպում են Աստծու տարբեր պնդումներ, ինչպես օրինակ՝ նրանք, որոնք մարդիկ համարում են համեմատաբար համահունչ մարդկային պատկերացումներին, նրանք, որոնք հեշտությամբ ընկալվում են որպես Աստծու խոսքի տոնն ունեցող, որոշ խոսքեր խորհուրդների մասին և Աստծու որոշ խոսքեր, որոնք ժողովրդականություն են վայելում և հաճախ քարոզվում են եկեղեցում որոշ ժամանակ։ Բացի այս բաներն անգիր անելուց, կազմակերպելուց և կարգի բերելուց և դրանց մասին ներըմբռնումներ գրելուց, նրանք, իհարկե, ավելին են անում, ներառյալ որոշ տարօրինակ գործունեություններ։ Հակաքրիստոսները ցանկացած գին կվճարեն՝ կարգավիճակ ձեռք բերելու, իրենց փառասիրական ձգտումը բավարարելու և եկեղեցին վերահսկելու ու աստված լինելու իրենց նպատակին հասնելու համար։ Նրանք հաճախ աշխատում են մինչև ուշ գիշեր և արթնանում են լուսադեմին՝ գիշերները չքնելով և իրենց քարոզները փորձելով վաղ առավոտյան, և նաև գրի են առնում այն փայլուն բաները, որոնք ասել են ուրիշները, այս ամենը՝ իրենց զինելու այն վարդապետությամբ, որն անհրաժեշտ է վեհ քարոզներ կարդալու համար։ Նրանք ամեն օր խորհում են այն մասին, թե ինչպես մատուցել այս վեհ քարոզները՝ խորհրդածելով, թե Աստծու խոսքերից որոնք ամենաօգտակարը կլինի ընտրել, և որոնք հիացմունք և գովեստ կներշնչեն Աստծու ընտրյալ մարդկանց շրջանում, և ապա անգիր են անում այդ խոսքերը։ Այնուհետև մտածում են, թե ինչպես մեկնաբանել այդ խոսքերն այնպես, որ ցույց տան իրենց իմաստությունն ու փայլը։ Որպեսզի իսկապես իրենց սրտերում տպավորեն Աստծու խոսքը, նրանք ձգտում են Նրա խոսքը ևս մի քանի անգամ լսել։ Այս ամենն անում են այնպիսի ջանքերով, ինչպես քոլեջ ընդունվելու համար պայքարող ուսանողները։ Երբ ինչ-որ մեկը լավ քարոզ է տալիս՝ լինի դա որոշակի լուսավորում տվող, թե ինչ-որ տեսություն ներկայացնող, հակաքրիստոսը կհավաքի և կկազմի այն և կդարձնի իր սեփական քարոզը։ Հակաքրիստոսի համար ոչ մի ջանք չափազանց մեծ չէ։ Ուստի ի՞նչ է նրա այս ջանքի հետևում թաքնված դրդապատճառն ու մտադրությունը։ Դա Աստծու խոսքերը քարոզել կարողանալն է, դրանք հստակ և հեշտությամբ ասելը, դրանց սահուն տիրապետելը, որպեսզի ուրիշները տեսնեն, որ հակաքրիստոսն ավելի հոգևոր է, քան իրենք, ավելի շատ է գնահատում Աստծու խոսքերը, ավելի շատ է սիրում Աստծուն։ Այսպիսով, հակաքրիստոսը կարող է արժանանալ իր շրջապատի որոշ մարդկանց հիացմունքին և պաշտամունքին։ Հակաքրիստոսը զգում է, որ սա արժեքավոր բան է անելու համար և արժե ցանկացած ջանք, գին կամ դժվարություն։ Երկու, երեք, հինգ տարի այս ջանքերը գործադրելուց հետո հակաքրիստոսներն աստիճանաբար ավելի ու ավելի են ծանոթանում Աստծու խոսելաոճին և Նրա խոսքերի բովանդակությանն ու տոնայնությանը։ Որոշ հակաքրիստոսներ նույնիսկ կարող են ընդօրինակել Աստծու խոսքերը կամ դրանցից մի քանի նախադասություն արտասանել ամեն անգամ, երբ բացում են իրենց բերանը։ Իհարկե, սա ամենակարևոր բանը չէ նրանց համար։ Ի՞նչն է ամենակարևորը։ Քանի որ նրանք ի վիճակի են ըստ ցանկության ընդօրինակելու և արտասանելու Աստծու խոսքերը, նրանց խոսելաոճը, տոնայնությունը և նույնիսկ հնչերանգը գնալով ավելի ու ավելի են նմանվում աստծու խոսելաոճին, ավելի ու ավելի են նմանվում քրիստոսի խոսելաոճին։ Հակաքրիստոսներն իրենց սրտերում հրճվում են սրա համար։ Ինչի՞ համար են հրճվում։ Նրանք ավելի ու ավելի են զգում, թե որքան հիանալի կլիներ աստված լինելը, երբ այդքան շատ մարդիկ կուռք են դարձնում և շրջապատում են իրենց. որքա՜ն փառահեղ կլիներ դա։ Նրանք այս բոլոր ձեռքբերումները վերագրում են Աստծու խոսքերին։ Հավատում են, որ հենց Աստծու խոսքերն են իրենց հնարավորություն տվել, որ ոգեշնչել են իրենց, և առավել ևս Աստծու խոսքերի շնորհիվ է, որ սովորել են ընդօրինակել Աստծու խոսելաոճը և Աստծու տոնայնությունը։ Սա ի վերջո նրանց ստիպում է ավելի ու ավելի զգալ աստծու պես՝ գնալով ավելի մոտենալով աստծու ինքնությանը և կարգավիճակին։ Ավելին, դա նրանց ստիպում է զգալ, որ Աստծու խոսելաոճն ու տոնայնությունն ընդօրինակել կարողանալը, Աստծու խոսելաոճով և հնչերանգով խոսելն ու ապրելը չափազանց հաճելի է՝ դառնալով նրանց ամենաերանելի պահերը։ Հակաքրիստոսները հասել են այս կետին. կասեի՞ք, որ սա վտանգավոր է։ (Այո։) Որտե՞ղ է վտանգը։ (Նրանք ուզում են աստված լինել։) Աստված լինել ցանկանալը վտանգավոր է, ճիշտ ինչպես Պողոսը, ով ասաց, որ իր համար ապրելը քրիստոսն է։ Մարդը փրկագնման ենթակա չէ, երբ նման խոսքեր են ասվում։ Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես աստված դառնալու ուղու։ Այս գործընթացում ի՞նչ են արել հակաքրիստոսները։ Նրանք մեծ ջանքեր են գործադրել, շատ էներգիա և ժամանակ են ծախսել Աստծու խոսքերի վրա։ Այս ընթացքում նրանք զննել և վերլուծել են Աստծու խոսքերը՝ դրանք բազմիցս կարդալով, անգիր անելով և կազմակերպելով։ Նրանք նույնիսկ ընդօրինակել են Աստծու խոսելաոճն ու տոնայնությունը Նրա խոսքերը կարդալիս, հատկապես Աստծու խոսքում հաճախ օգտագործվող արտահայտությունները։ Ի՞նչ է այս բոլոր գործողությունների էությունը։ Այստեղ Ես դա նկարագրում եմ որպես մեծածախ գներով ապրանքներ գնող վաճառականի էություն. այսինքն՝ հակաքրիստոսներն օգտվում են ամենաէժան ճանապարհից՝ Աստծու խոսքերն իրենց պատկանող նյութական բանի վերածելու համար։ Երբ կարդում են Աստծու խոսքերը, դրանք չեն ընդունում որպես ճշմարտություն, ոչ էլ որպես ուղի, որով մարդիկ պետք է մտնեն և դրանք դիտարկեն որպես այդպիսին։ Փոխարենը նրանք ամեն կերպ փորձում են անգիր անել այս խոսքերը, խոսելաոճն ու տոնայնությունը՝ փորձելով իրենց վերածել նրանց, ովքեր նման խոսքեր են արտահայտում։ Երբ հակաքրիստոսներն ի վիճակի են ընդօրինակելու Աստծու տոնայնությունն ու խոսելաոճը և ի վիճակի են իրենց խոսքում և գործողություններում լիովին օգտագործելու այս խոսելաոճն ու տոնայնությունը՝ ապրելով մարդկանց մեջ, այն, ինչին նրանք նպատակադրվում են հասնել, հավատարմորեն իրենց պարտավորությունը կատարելը չէ, սկզբունքներով գործեր անելը կամ Աստծուն հավատարիմ լինելը չէ։ Փոխարենը, Աստծու խոսելու տոնայնությունն ու ոճն ընդօրինակելով և Աստծու այս խոսքերը քարոզելով՝ նրանք ուզում են խորը մտնել մարդկանց սրտերի մեջ և դառնալ մարդկանց պաշտամունքի առարկան։ Նրանք ձգտում են մարդկանց սրտերում գահին բարձրանալ և այնտեղ թագավորել և մանիպուլացնել մարդկանց մտքերն ու վարքագիծը՝ դրանով իսկ հասնելով մարդկանց վերահսկելու նպատակին։

Եթե հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերի վրա ջանք գործադրելը նկարագրենք որպես վաճառականների կողմից Աստծու խոսքերը որպես ապրանք էժան գնով գնելը, ապա մի՞թե հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքի ընդօրինակումը, Աստծու խոսքերը քարոզելու համար Նրա խոսելաոճի և տոնայնության օգտագործումը նույնը չէ, ինչ Աստծու խոսքը որպես ապրանք վաճառելը։ (Այո։) Ոչ մի վաճառական ապրանք չի գնում առանց հետագայում այն վաճառելու։ Այս ապրանքները ձեռք բերելու և դրանք ունենալու նրանց նպատակն այս իրերից ավելի մեծ շահույթ ստանալն է, դրանք ավելի շատ փողով փոխանակելը։ Այսպիսով, այն մեծ ջանքերը, որ հակաքրիստոսները գործադրում են Աստծու խոսքերի վրա, և նրանց վերաբերմունքը դրանց նկատմամբ ոչ այլ ինչ են, քան հակաքրիստոսների կողմից վաճառականների պես գործելը՝ դրանք ամենաէժան, ամենացածր ինքնարժեքով և ամենանպատակահարմար միջոցներով ձեռք բերելու, դրանք իրենց սեփականությունը դարձնելու և ապա բարձր գնով վաճառելու համար՝ իրենց ցանկացած օգուտները ստանալու նպատակով։ Իսկ որո՞նք են այս օգուտները։ Դրանք մարդկանց կողմից բարձր գնահատվելն է, կուռք դարձվելը, հիացմունքը և հատկապես իրենց հետևելը։ Հետևաբար, եկեղեցում տարածված է տեսնել մի երևույթ, երբ մարդը, որը հիմնովին չի կիրառում Աստծու խոսքերը և չի ճանաչում ինքն իրեն, ունի շատ հետևորդներ, շատերը, ովքեր ապավինում և կուռք են դարձնում նրան։ Ի՞նչ է սրա պատճառը։ Պատճառն այն է, որ այս մարդը ճարտար լեզու ունի, պերճախոս է և հեշտությամբ մոլորեցնում է մարդկանց։ Նա չի կիրառում Աստծու խոսքերը, ոչ էլ գործերն է անում սկզբունքների համաձայն և նաև ձախողում է իրականացնել եկեղեցու աշխատանքը և Վերևի կարգավորումները։ Բայց ինչո՞ւ է դեռ կարողանում լավ տպավորություն թողնել որոշ մարդկանց վրա։ Երբ նրա հետ իսկապես ինչ-որ բան է պատահում, ինչո՞ւ են լինում շատ մարդիկ, որոնք պարտակում են նրան, պաշտպանում նրան։ Ինչո՞ւ են ոմանք պաշտպանում նրան, երբ նա առաջնորդող է։ Ինչո՞ւ են ոմանք խոչընդոտելով ընդդիմանում նրա պաշտոնազրկմանը։ Պատճառը, որ թերություններով լի, Սատանայի ապականված խառնվածքով լցված և ճշմարտությունը երբեք չկիրառող մարդը դեռ կարող է նման վերաբերմունքի արժանանալ եկեղեցում, միայն այն է, որ այս մարդը չափազանց հմուտ է խոսելու մեջ, չափազանց լավ է ձևացնում և չափազանց ճարպիկ է մարդկանց մոլորեցնելու հարցում. հակաքրիստոսները ճիշտ այդպիսի մարդիկ են։ Այդ դեպքում կարո՞ղ ենք ասել, որ նման մարդիկ հակաքրիստոսներ են։ Այո՛, նման մարդիկ միանգամայն հակաքրիստոսներ են։ Նրանք հաճախ կարդում են Աստծու խոսքերը, հաճախակի անգիր են անում և քարոզում դրանք, հաճախ օգտագործում են Աստծու խոսքերը՝ ուրիշներին խրատելու և էտելու համար, և ստանձնում են Աստծու տեսանկյունն ու դիրքորոշումները՝ մարդկանց խրատելու համար՝ նրանց դարձնելով լիովին հնազանդ և զիջող իրենց հանդեպ, և մարդկանց պապանձեցնելով իրենց ասած վեհ վարդապետությունները լսելուց հետո։ Սակայն նման մարդիկ նրանք են, ովքեր երբեք չեն ճանաչում իրենց և երբեք գործերը չեն անում սկզբունքների համաձայն։ Եթե նրանք առաջնորդող են, նրանց վերադաս առաջնորդողներն անզոր են դառնում։ Նրանց առաջնորդության ներքո անհնար է դառնում հասկանալ եկեղեցու իրավիճակը։ Նրանց ներկայությամբ Աստծու տան աշխատանքային կարգավորումները, Աստծու տան սահմանած սկզբունքներն ու պահանջները չեն կարող իրականացվել։ Մի՞թե նման մարդիկ հակաքրիստոսներ չեն։ Արդյոք նրանք Աստծու խոսքերին վերաբերվո՞ւմ են որպես ճշմարտության։ (Ո՛չ, չեն վերաբերվում։) Նրանք ջանք են գործադրել Աստծու խոսքերը կարդալու վրա և կարող են արտասանել դրանցից մի քանիսը։ Հավաքույթներին հաղորդակցության ժամանակ նրանք հաճախ նշում են Աստծու խոսքերը, իսկ ազատ ժամանակ լսում են Աստծու խոսքերի ընթերցանության ձայնագրությունները։ Երբ խոսում են ուրիշների հետ, միայն ընդօրինակում են Աստծու խոսքերը և ուրիշ ոչինչ չեն ասում։ Այն ամենը, ինչ քարոզում և ասում են, անթերի է։ Նման մարդը, որն արտաքուստ այնքան կատարյալ է թվում՝ այսպես կոչված «ճիշտ մարդ», պատճառ է դառնում, որ Աստծու տան աշխատանքային կարգավորումները, պահանջներն ու սկզբունքները փակուղի մտնեն, երբ հասնում են իրեն։ Նրա ենթակայության տակ գտնվող մարդիկ չեն ընդունում ոչ մեկին, բացի նրանից։ Նրա ենթակայության տակ գտնվողները, բացի նրան և երկնքում գտնվող մշուշոտ աստծուն երկրպագելուց, ուրիշ ոչ մեկին չեն լսում և անտեսում են բոլորին։ Մի՞թե սա հակաքրիստոս չէ։ Ի՞նչ միջոցներ են նրանք օգտագործել այս ամենին հասնելու համար։ Շահագործել են Աստծու խոսքերը։ Նրանք, ովքեր շփոթված են իրենց հավատքի մեջ, ովքեր զուրկ են հոգևոր հասկացողությունից, ովքեր տգետ են, ովքեր բութ մտքեր ունեն, ինչպես նաև նրանք, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, չհավատացողները և նրանք, ովքեր նման են քամուց ճոճվող եղեգների, հակաքրիստոսին համարում են հոգևոր մարդ։ Նրանք հակաքրիստոսի քարոզած բառերն ու վարդապետություններն ընդունում են որպես ճշմարտության իրականություն և հակաքրիստոսին համարում են իրենց համար հետևելու առարկա։ Հակաքրիստոսին հետևելիս հավատում են, որ հետևում են Աստծուն։ Հակաքրիստոսին իրենց հետևելն օգտագործում են Աստծուն հետևելը փոխարինելու համար։ Նույնիսկ որոշ մարդիկ ասում են. «Մեր առաջնորդողը դեռ չի խոսել կամ հաղորդակցվել. նույնիսկ եթե կարդանք Աստծու խոսքերը, ինքներս չենք կարող հասկանալ դրանք»։ «Մեր առաջնորդողն այստեղ չէ. աղոթում ենք Աստծուն ինչ-որ բանի մասին, բայց չենք կարողանում լույս ստանալ, կարդում ենք Աստծու խոսքերը, բայց չենք կարողանում հասկանալ ուղին։ Պետք է սպասենք մեր առաջնորդողի վերադարձին»։ «Մեր առաջնորդողն այս օրերին զբաղված է եղել և մեր խնդիրները լուծելու ժամանակ չունի»։ Առանց իրենց տիրոջ՝ այս մարդիկ չգիտեն՝ ինչպես աղոթել կամ ինչպես ուտել և խմել Աստծու խոսքերը, նրանք չեն սովորում փնտրել և ապավինել Աստծուն կամ Աստծու խոսքերում ինքնուրույն գտնել կիրառման ուղին։ Առանց իրենց տիրոջ՝ նրանք կույր մարդկանց պես են, նրանց սրտերը կարծես փորված ու հանված լինեն։ Նրանց տերը նրանց աչքերն է, ինչպես նաև նրանց սիրտն ու թոքերը։ Հավատում են, որ իրենց տերն ամենալավն է ուտում և խմում Աստծու խոսքերը։ Եթե իրենց տերը ներկա չէ, հետաքրքրություն չունեն Աստծու խոսքերն ինքնուրույն ուտելու և խմելու և պետք է սպասեն իրենց տիրոջ վերադարձին, որպեսզի նա աղոթքաընթերցի և իրենց համար մեկնաբանի Աստծու խոսքերը, որպեսզի կարողանան հասկանալ։ Հոգու խորքում այս մարդիկ հավատում են, որ իրենց տերն իրենց պատգամաբերն է, որը կարող է իրենց օգնել գալ Աստծու առաջ։ Նման «արդյունքի» հասնելը մի բան է, որի համար հակաքրիստոսներն ամենաշատն են հրճվում իրենց սրտերի խորքում. «Իմ տարիների ջանքերը վերջապես տվեցին իրենց արդյունքը, վերջապես, իմ ծախսած ժամանակն իզուր չանցավ։ Ջանքն իսկապես պարգեւատրում է նրանց, ովքեր համառում են. բավականաչափ համառությամբ նույնիսկ երկաթե ձողը կարելի է ասեղ դարձնել։ Այս ջանքն արժե՛ր դա»։ Լսելով, որ իրենց հետևորդները չեն կարող ապրել առանց իրենց, հակաքրիստոսները հոգու խորքում մեղքի ոչ մի զգացում չեն ունենում։ Փոխարենը՝ ծածուկ ուրախանում են՝ մտածելով. «Աստծու խոսքերն իսկապես վեհ են։ Իմ այն ժամանակվա որոշումը ճիշտ էր. այս տարիների ընթացքում իմ գործադրած ջանքը ճիշտ էր, և այս տարիների ընթացքում իմ մոտեցումը հաստատվել է և պտուղ է տվել»։ Ծածուկ գոհունակություն են զգում։ Ոչ միայն մեղքի զգացում, զղջում կամ ատելություն չեն զգում իրենց չար գործողությունների համար, այլև է՛լ ավելի են համոզվում և վստահ դառնում, որ իրենց մոտեցումը ճիշտ է։ Հետևաբար, գալիք ժամանակներում՝ իրենց ապագա կյանքում, ծրագրում են ուսումնասիրել Աստծու խոսելաոճն ու տոնայնությունը, ինչպես նախկինում էին անում, և դա անել ավելի ջանասիրաբար, քան անցյալում և է՛լ ավելի լայնորեն և խորապես ընդօրինակել Աստծու խոսելաոճն ու բառերի ընտրությունը։

Երբ հակաքրիստոսները կարդում են Աստծու խոսքերը, նրանց կենտրոնացումն ու մտադրությունները լիովին հակառակ են ճշմարտությանը ձգտողներինը։ Նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, անկախ Աստծու խոսելաոճից, հետաքրքրված են միայն Աստծու մտադրությունները, ճշմարտության սկզբունքները հասկանալով, ինչպես նաեւ այն, թե մարդիկ ինչին պետք է հավատարիմ մնան և հետևեն։ Ի հակադրություն սրա՝ հակաքրիստոսներն այս բաները մղում են հետին պլան և անտեսում դրանք՝ նույնիսկ հակակրանք տածելով այն արտահայտությունների հանդեպ, որոնք վերաբերում են այս բաներին, և ծածուկ դիմակայելով այն արտահայտություններին ու եզրույթներին, որոնք առնչվում են այս բաներին։ Որոշակի «արդյունքների» հասնելուց հետո շարունակում են ավելի խորը և մանրակրկտորեն զննել, թե որոնք են Աստծու խոսելաոճն ու տոնայնությունը, ինչպիսին են Նրա հնչերանգի նրբերանգները, ինչ բառեր է Նա ընտրում՝ բաց չթողնելով անգամ Նրա քերականության և սովորական շարահյուսության մանրամասները՝ օգտագործելով նույն մոտեցումը, ինչ նախկինում։ Իրենց նպատակին ավելի մոտենալու համար հակաքրիստոսներն իրենց սրտերում ծածուկ վճռում են է՛լ ավելի ջանասիրաբար, եռանդագին և խորապես զննել Աստծու խոսքերը՝ զննելով Աստծու խոսքի հետևում թաքնված նպատակներն ու խնդիրները, և նույնիսկ զննելով այն ձևը, որով արտահայտվում է Աստված՝ մարդկությանը և ողջ տիեզերքին դիմող Խոսնակը։ Հակաքրիստոսներն անխոնջ կերպով զննում են Աստծու խոսքի յուրաքանչյուր կողմը՝ փորձելով ընդօրինակել Աստծու խոսքը և ձեւանալ որպես Աստծու էությունն ունեցող, Աստծու ունեցածն ու էությունն ունեցող և Աստծու բնույթն ունեցող։ Այս ամենը կարծես տեղի է ունենում այնքան բնական և սահուն կերպով։ Նրանք իրենց նպատակներին հասնելու համար աշխատում և գործում են այնպես, կարծես դա բնականոն ընթացք է, և նույնպես որպես բնականոն ընթացք ու առանց գիտակցելու՝ իրենց վերածում են աստծու, ուրիշների համար հիացմունքի և հետևելու կերպարի։ Զննում են, թե ինչպես են Աստծու խոսքերը դիպչում մարդկանց սրտերին և մերկացնում նրանց ապականված խառնվածքները, ինչպես են Աստծու խոսքերը մերկացնում մարդկանց տարբեր վիճակները, և առավել ևս, թե ինչպես են Աստծու խոսքերն արդյունքների հասնում մարդկանց մեջ։ Ի՞նչ է այս ամենը զննելու նրանց նպատակը։ Դա մարդկանց սրտերը մտնելն է, նրանց իրական իրավիճակներն ընկալելը և, նրանց ներքին մտքերը հիմնովին ընկալելով, նրանց մոլորեցնելն ու վերահսկելը։ Երբ Աստծու խոսքերը մերկացնում են մարդկանց ապականված խառնվածքները և հարվածում նրանց թույլ կետերին, հակաքրիստոսները մտածում են. «Այս խոսքերը, այս ձևն այնքան մեծ ու հիանալի են։ Ես նույնպես ուզում եմ այսպես խոսել, ուզում եմ կիրառել այս խոսելաոճը և այս կերպ վարվել մարդկանց հետ»։ Աստծու խոսքերը կարդալու և դրանց ծանոթանալու իրենց երկար տարիների ընթացքում հակաքրիստոսներն աստված դառնալու իրենց իղձն ու նկրտումը գնալով ավելի շատ են համարում Աստծուն հավատալու իրենց միակ նպատակը։ Հետևաբար, որքան էլ Աստծու խոսքերում խոսվի մարդկանցից ճշմարտությանը ձգտելու և գործերն սկզբունքների համաձայն անելու պահանջի, ինչպես նաև դրական բաների մյուս բոլոր իրողությունների մասին, հակաքրիստոսները դա չեն ընդունում և անտեսում են։ Նպատակասլաց կերպով հետապնդում են իրենց սեփական նպատակը՝ անելով այն, ինչ ուզում են՝ համաձայն գործելու իրենց սեփական դրդապատճառների, ասես ուրիշ ոչ ոք նշանակություն չունի։ Աստծու խոսքերի ոչ մի նախադասություն չի հուզում նրանց սրտերը կամ փոխում կյանքի նկատմամբ նրանց հայացքն ու աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունը, առավել ևս Աստծուց եկած որևէ նախադասություն, որևէ քարոզ կամ որևէ արտահայտում նրանց չի մղում ապաշխարող սիրտ ունենալու։ Անկախ այն բանից, թե Աստծու խոսքերն ինչ են մերկացնում, անկախ այն բանից, թե դրանք մարդու ինչ ապականված խառնվածքներ են մերկացնում, հակաքրիստոսները միայն զննում են Աստծու խոսելաոճը, Նրա տոնայնությունը, այն արդյունքները, որոնց Աստծու խոսքերը միտված են հասնելու մարդկանց մեջ և այլն՝ ճշմարտության հետ կապ չունեցող բոլոր հարցերը։ Հետևաբար, որքան շատ են հակաքրիստոսները առնչվում Աստծու խոսքերին, այնքան ուժեղանում է աստված լինելու նրանց ներքին ցանկությունը։ Որքա՞ն ուժգին է այս ցանկությունը։ Դա հասնում է այն կետին, որ նույնիսկ երազներում են արտասանում Աստծու խոսքերը՝ հաճախ իրենք իրենց խոսելով և Աստծու խոսքերը քարոզելու փորձեր անելով՝ օգտագործելով Նրա խոսելաոճն ու տոնայնությունը։ Իրենց սրտերի խորքում անընդհատ կրկնում են Աստծու խոսելաոճն ու տոնայնությունը, ասես դիվահարված լինեն։ Այսպիսին են հակաքրիստոսները։ Որքան էլ կոնկրետ, լուրջ կամ անկեղծ լինեն Աստծու խոսքերը, որքան էլ օգնություն կամ ոգեշնչում առաջարկեն մարդկանց, հակաքրիստոսներն անտարբեր են մնում և անտեսում են այս ամենը։ Չեն արժեւորում Աստծու այս խոսքերը։ Որտե՞ղ են նրանց սրտերը։ Կենտրոնացած են այն բանի վրա, թե ինչպես Աստծու խոսքերն ընդօրինակել այնպես, որ մարդիկ կուռք դարձնեն իրենց։ Որքան ուժգին է նրանց ցանկությունը, այնքան շատ են հույս փայփայում լսելու Աստծու ձայնը և կարողանալու հասկանալ Աստծու ասած յուրաքանչյուր նախադասության հետևում թաքնված նպատակը, իղձն ու մտքերը, նույնիսկ Նրա ամենանվիրական մտածումները։ Որքան ուժգնանում են հակաքրիստոսների ցանկություններն ու իղձերը, այնքան շատ են ուզում ընդօրինակել Աստծու խոսելաոճը և այնքան շատ են ձգտում կարճ ժամանակում արագորեն վերափոխվել՝ աստծուն ավելի շատ նմանվելու համար՝ ունենալով աստծու խոսելաոճն ու տոնայնությունը։ Ավելին, ոմանք նույնիսկ ուզում են իրենց գործողություններում որդեգրել աստծու ոճն ու կեցվածքը։ Հակաքրիստոսներն այսպիսի վիճակում են՝ ամեն օր ապրելով այս մտքերի, գաղափարների, մտադրությունների և դրդապատճառների ներքո։ Ի՞նչ են անում նրանք։ Ամեն օր իրենց ստիպում են քայլել աստված դառնալու՝ քրիստոս դառնալու ուղիով։ Հավատում են, որ այս ուղին ազնիվ է, որ այն լուսավոր ուղի է։ Ուստի, լինի դա հավաքույթներին, թե հանդիպումներին, անկախ այն բանից, թե ուրիշներն ինչպես են հաղորդակցվում Աստծու խոսքերի իրենց հասկացողությամբ և Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու իրենց զգացմունքներով, ոչինչ չի կարող հուզել նրանց կամ փոխել նրանց նպատակներն ու իղձերը։ Նրանք քայլում են քրիստոս դառնալու՝ աստված դառնալու ուղիով, ասես դիվահարված լինեն, ասես վերահսկվում են անտեսանելի էության կողմից, ասես անտեսանելի կապանքներ են կրում։ Ինչպիսի՞ մտածելակերպ է սա։ Մի՞թե այն պիղծ չէ։ (Այո։)

Աստծու խոսքերը կարդալիս հակաքրիստոսները կլանում են դրանց յուրաքանչյուր կողմը որպես իրենց սեփականություն՝ դրանց վերաբերվելով որպես ապրանքների, որոնք կարող են իրենց ավելի մեծ օգուտներ և ավելի շատ փող բերել։ Երբ այս ապրանքները վաճառվում են, երբ այս բաներն ի ցույց են դրվում, նրանք ստանում են իրենց ցանկացած օգուտները։ Որքան շատ են անում սա, այնքան ներքուստ բավարարված են զգում, որքան շատ են անում սա, այնքան մեծ և ուժգին է դառնում աստված լինելու նրանց ցանկությունը։ Ինչպիսի՞ վերաբերմունք, ինչպիսի՞ իրավիճակ է սա։ Ինչո՞ւ է աստված լինելու հակաքրիստոսների ցանկությունն այդքան ուժեղ։ Արդյոք դա մի բա՞ն է, որն ինչ-որ մեկը սովորեցրել է նրանց։ Ո՞վ է հրահրել կամ հրահանգել նրանց։ Արդյոք Աստծու խոսքերը պահանջո՞ւմ են սա։ (Ոչ։) Սա այն ուղին է, որն ընտրել են հենց իրենք՝ հակաքրիստոսները։ Թեև արտաքին օգնություն չունեն, բայց նրանք այդքան մղված են. ինչո՞ւ է այսպես։ Դա որոշվում է նրանց բնական էությամբ։ Հակաքրիստոսներն անխոնջ կերպով, առանց վարանելու և առանց զղջալու քայլում են այս ուղիով՝ առանց որևէ արտաքին աջակցության։ Որքան էլ դատապարտես նրանց, անօգուտ է, որքան էլ մանրամասն վերլուծես նրանց, չեն ընդունում կամ հասկանում դա, ասես դիվահարված լինեն։ Այս բաները որոշվում են նրանց բնությամբ։ Հակաքրիստոսների վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ արտաքուստ դիմակայող կամ զրպարտող չի թվում։ Նրանք ջանք են գործադրում՝ նույնիսկ ավելի շատ, քան միջին վիճակագրական մարդը։ Եթե չգիտես, թե ներքուստ ինչ են մտածում կամ ինչ ուղու են հետեւում, ապա ելնելով արտաքին երևույթներից՝ նրանց վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ փափագի վերաբերմունք է թվում, համենայն դեպս այս եզրույթը կարող է օգտագործվել այն բնորոշելու համար։ Բայց արդյոք մարդու էությունը կարելի՞ է տեսնել զուտ նրա արտաքին երևույթից։ (Ոչ։) Ուստի որտե՞ղ կարելի է այն տեսնել։ Թեև թվում է, թե փափագում են Աստծու խոսքերը՝ հաճախ կարդալով և լսելով դրանք և նույնիսկ դրանք անգիր անելով, և թեև դատելով այս արտաքին գործողություններից՝ նրանք չպետք է բնորոշվեն որպես հակաքրիստոսներ, բայց երբ բանը հասնում է իրական իրավիճակներում Աստծու խոսքերը կիրառելուն, արդյոք կիրառո՞ւմ են դրանք։ (Ոչ։) Աստծու խոսքերը կարդալուց և դրանք անգիր անելուց հետո, երբ բախվում են իրական իրավիճակների, երբեմն կարող են մեջբերել մի հատված կամ արտասանել Աստծու խոսքերից մի քանի նախադասություն, երբեմն նույնիսկ ճշգրտորեն։ Բայց Աստծու խոսքերը մեջբերելուց հետո դիտարկի՛ր, թե ինչ են անում, ինչ ուղի են ընտրում և ինչ ընտրություններ են կատարում իրավիճակների բախվելիս։ Եթե դա վերաբերում է նրանց կարգավիճակին կամ մի բանի, որը կարող է վնասել նրանց հեղինակությանը կամ կերպարին, բացարձակապես չեն գործի Աստծու խոսքերի համաձայն։ Նրանք պաշտպանում են իրենց սեփական կերպարն ու կարգավիճակը։ Եթե սխալ բան են անում, բացարձակապես չեն ընդունի դա։ Փոխարենը կգտնեն ամեն տեսակ ճանապարհներ՝ այն կոծկելու կամ խնդրից խուսափելու համար՝ չնշելով այն և նույնիսկ իրենց արածի մեղքը բարդելով ուրիշների վրա՝ սեփական սխալն ընդունելու փոխարեն։ Նրանք ջանք են գործադրում Աստծու խոսքերը կարդալու և իրենց կարգավիճակը պահպանելու վրա, բայց երբ բանը հասնում է սեփական շահերը մի կողմ դնելուն և ֆիզիկական դժվարությունների դիմանալուն՝ ճշմարտությունը կիրառելու և ճշմարտության սկզբունքների համաձայն գործելու համար, դիտարկի՛ր, թե ինչպես են ընտրություն կատարում։ Եթե պետք է գործեն սկզբունքների համաձայն, պաշտպանեն Աստծու տան շահերը՝ անկախ այն բանից, թե դա ում կվնասի կամ կվիրավորի, արդյոք կանե՞ն դա։ Բացարձակապես ոչ։ Նրանց առաջին ընտրությունը միշտ ինքնապաշտպանությունն է։ Նույնիսկ եթե գիտեն, թե ով է մեղավոր կամ ով է չարիք գործել, չեն մերկացնի նրան։ Գուցե նույնիսկ ծածուկ հրճվեն իրենց սրտերում։ Եթե ինչ-որ մեկը մերկացնում է չար մարդկանց, նույնիսկ կպաշտպանեն և արդարացումներ կգտնեն չարերի համար։ Պարզ է, որ հակաքրիստոսներն այն մարդիկ են, որոնք հաճույք են ստանում ուրիշների դժբախտություններից։ Անկախ այն բանից, թե ինչ իրավիճակի են բախվում, դիտարկի՛ր, թե ինչ են ընտրում և որ ուղիով են գնում։ Եթե ընտրում են գործել ճշմարտության սկզբունքների համաձայն, ապա Աստծու խոսքերն ուտելն ու խմելը պտուղ է տվել։ Եթե ոչ, ապա որքան էլ ուտեն և խմեն Աստծու խոսքերը կամ որքան էլ լավ անգիր արած լինեն դրանք, անօգուտ է. նրանք դեռ Աստծու խոսքերին չեն վերաբերվում որպես ճշմարտության։ Ավելին, արդյոք հակաքրիստոսները ճանաչո՞ւմ են իրենց։ (Ոչ։) Որոշ մարդիկ ասում են. «Բայց հակաքրիստոսները նույնիսկ ընդունում են իրենց ամբարտավանությունն ու ինքնարդարությունը՝ ասելով, որ իրենք դևեր և Սատանաներ են»։ Նրանք ուղղակի ասում են այս բաները, բայց իրականում ի՞նչ են անում, երբ բախվում են իրական իրավիճակի։ Եթե ինչ-որ մեկը համագործակցում է հակաքրիստոսի հետ և ասում է ճիշտ բան, մի բան, որը համահունչ է ճշմարտության սկզբունքներին և հակասում է հակաքրիստոսի ասած սխալ բանին, և եթե այդ մարդը հրաժարվում է համաձայնել հակաքրիստոսի ասածի հետ, հակաքրիստոսը կզգա, որ իր կերպարն ու կարգավիճակը վնասվել են։ Ի՞նչ են ընտրում այդ ժամանակ։ Կարո՞ղ են ընտրել մի կողմ դնել իրենց՝ մյուս մարդուն լսելու և ճշմարտության սկզբունքների համաձայն գործելու համար։ Բացարձակապես ոչ։ Ուստի արդյոք նրանց ասած այդ ճիշտ խոսքերը որևէ օգուտ ունե՞ն։ Արդյոք դրանք արտացոլո՞ւմ են նրանց իրականությունը, նրանց իրական հասակը, նրանց ընտրությունները կամ այն ուղին, որով քայլում են։ Ո՛չ, այդ խոսքերը չեն ծնվում նրանց փորձառությունից, դրանք պարզապես բառեր են, որոնք սովորել են։ Այն, ինչ դուրս է գալիս նրանց բերանից, միայն վարդապետություններ են, խաբուսիկ բառեր։ Հենց որ ներգրավվում է նրանց կարգավիճակը կամ անձնական շահը, հակաքրիստոսների առաջին ընտրությունը միշտ ինքնապահպանումն ու ինքնապաշտպանությունն է, ուրիշներին բթացնելն ու մոլորեցնելը և որևէ պատասխանատվություն ստանձնելուց կամ որևէ հանցանք ընդունելուց խուսափելը։ Հաշվի առնելով հակաքրիստոսների այս էությունները՝ արդյոք նրանք ձգտո՞ւմ են ճշմարտությանը։ Արդյոք կարդո՞ւմ են Աստծու խոսքերը՝ ճշմարտությունը հասկանալու և այն կետին հասնելու համար, որտեղ կարող են կիրառել ճշմարտությունը։ Ոչ։ Հաշվի առնելով Աստծու խոսքերը կարդալու հակաքրիստոսների մտադրություններն ու նպատակները՝ նրանք երբեք չեն հասնի դրանց հասկացողությանը։ Սա այն պատճառով է, որ նրանք Աստծու խոսքերը չեն կարդում որպես ճշմարտություն, որը պետք է ըմբռնել, այլ ավելի շուտ որպես միջոց՝ իրենց սեփական նպատակներին հասնելու համար։ Թեև հակաքրիստոսները բացահայտորեն չեն հայտարարում. «Ես ուզում եմ աստված լինել, ես ուզում եմ քրիստոս լինել», բայց քրիստոս դառնալու նրանց նպատակը պարզ է նրանց գործողությունների էությունից և Աստծու խոսքերին վերաբերվելու էությունից։ Ինչպե՞ս կարելի է սա դիտարկել։ Նրանք օգտագործում են Աստծու խոսքերը և այն, ինչ տեսնում են Աստծու կողմից բացահայտված, ինչպես օրինակ՝ Նրա ունեցածն ու էությունը և այլն, մարդկանց մոլորեցնելու համար, մոլորեցնելու նրանց, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը, տգետներին, փոքր հասակ ունեցողներին, նրանց, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, չհավատացողներին և նույնիսկ որոշ չար մարդկանց։ Այս մարդկանց մղում են հավատալու, որ իրենք ունեն ճշմարտությունը, որ իրենք ճիշտ մարդիկ են, և որ իրենք հիացմունքի և ապավինելու արժանի կերպարներ են։ Հակաքրիստոսները նպատակ ունեն այս մարդկանց ստիպելու հույսեր կապել իրենց հետ և փնտրել իրենցից, և երբ դա տեղի է ունենում, ներքուստ բավարարված են զգում։

Հակաքրիստոսները երբեք չեն ընդունում, որ Աստված եզակի է, երբեք չեն ընդունում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, ոչ էլ երբևէ ընդունում են, որ միայն Աստված կարող է արտահայտել ճշմարտությունը։ Դատելով Աստծու խոսքերի նկատմամբ նրանց վերաբերմունքից, այն ջանքերից, որ գործադրում են Աստծու խոսքերի վրա, և աստված լինելու, քրիստոս դառնալու նրանց ցանկությունից՝ հակաքրիստոսները հավատում են, որ մարդու համար հեշտ է աստված դառնալը, որ դա մի բան է, որին մարդիկ կարող են հասնել։ Ասում են. «Մարմնացած աստված կոչվում է քրիստոս, պարզապես որովհետև կարող է մի փոքր խոսել աստծու խոսքերը, այնպես չէ՞։ Մի՞թե նա պարզապես աստծու խոսքերի խոսնակ չէ։ Մի՞թե հարցը պարզապես նրանում չէ, որ շատ մարդիկ հետևեն իրեն։ Ուստի, եթե մարդը նույնպես ունի նույն կարգավիճակն ու հեղինակությունը մարդկանց մեջ, եթե նրան նույնպես կուռք են դարձնում և հարգում են նույնքան շատ մարդիկ, մի՞թե չի կարող վայելել քրիստոսի հանդեպ վերաբերմունքը, աստված լինելու վերաբերմունքը։ Կարողանալ վայելել քրիստոսի հանդեպ վերաբերմունքը, վայելել աստծու ինքնությունն ու էությունն ունեցողի հանդեպ վերաբերմունքը՝ մի՞թե դա մարդուն աստված չի դարձնում։ Ի՞նչ դժվար բան կա դրանում»։ Այսպիսով, աստված լինելու հակաքրիստոսների ցանկությունը ներհատուկ է. նրանք ունեն նույն փառասիրական ձգտումն ու էությունը, ինչ Սատանան։ Հենց այն պատճառով, որ նրանք հակաքրիստոսներ են և ունեն հակաքրիստոսների էություն, նրանք այս արձագանքներն են ցուցաբերում Աստծու խոսքերի նկատմամբ։ Հակաքրիստոսների համար ուրախալի է այն, որ Աստված մարմնացել է, Նրա խոսքերը կարող են լսվել մարդկանց կողմից, և միևնույն ժամանակ, Նա կարող է տեսանելի լինել նրանց համար։ Նա սովորական մարդ է, որին կարելի է շոշափել և տեսնել, և հենց այն պատճառով, որ այս սովորական, աննշան և ոչնչով աչքի չընկնող մարդը կարող է այդքան շատ բան խոսել և այդպիսով կոչվել Աստված, հակաքրիստոսները տեսնում են, որ աստված դառնալու իրենց հնարավորությունը վերջապես եկել է։ Եթե այս սովորական մարդը չխոսեր, հակաքրիստոսները կմտածեին, որ աստված կամ քրիստոս դառնալու իրենց հույսը շատ չնչին է։ Բայց հենց այն պատճառով, որ այս սովորական մարդը խոսել է Աստծու խոսքերը և արել Աստծու գործը՝ ներկայացնելով Աստծուն՝ նրանց միջից մարդկանց փրկելու համար, հակաքրիստոսները սա տեսնում են որպես իրենց հնարավորությունը՝ օգտվելու առիթ, ինչը նրանց ավելի շատ հուշումներ է տալիս՝ ընդօրինակելու Աստծու խոսքը, Նրա տոնայնությունն ու խոսելաոճը և նույնիսկ Նրա բնույթը՝ աստիճանաբար իրենց ավելի նմանեցնելով աստծուն, ավելի նմանեցնելով քրիստոսին։ Այսպիսով, իրենց սրտերի խորքում հակաքրիստոսները զգում են, որ գնալով ավելի ու ավելի են նմանվում աստծուն, որ գնալով ավելի են մոտենում աստծուն։ Նրանք այնքան շատ են նախանձում այն Աստծուն, որին երկրպագում են, հետևում և ապավինում են ամեն ինչում, այն Աստծուն, որին մարդիկ փնտրում են և որին դիմում են ամեն ինչում։ Նախանձում են Քրիստոսի ինքնությանը և անձնական արժեքին։ Ի՞նչ են մտածում հակաքրիստոսներն իրենց սրտերում։ Մի՞թե նրանց սրտերի խորքերը խավար ու չարասեր չեն։ Մի՞թե նրանց սրտերի խորքերն արհամարհելի, ստոր և ամոթալի չեն։ (Այո։) Միանգամայն զզվելի են։

Որոշ մարդիկ ասում են. «Մենք լսել ենք, թե Դու ինչպես ես խոսում հակաքրիստոսների մասին, բայց ինչպե՞ս է պատահում, որ մենք երբեք չենք տեսել նման մարդու։ Մի՞թե Դու ուղղակի պատմություններ ես պատմում։ Խոսում ես բաների մասին, որոնք անհավանական ե՞ն»։ Ի՞նչ եք կարծում, նման մարդիկ գոյություն ունե՞ն։ (Այո։) Քանիսի՞ն եք հանդիպել։ Արդյոք դուք նրանցից մե՞կն եք։ (Մենք նույնպես ցուցաբերում ենք այս վիճակները և բացահայտում ենք նման կողմեր։ Դրանք այնքան լուրջ չեն, որքան հակաքրիստոսներինը, բայց բնական էությունը նույնն է։) Ի՞նչ եք կարծում, այս վիճակներն ունենալը վտանգավո՞ր է։ (Այո։) Եթե գիտեք, որ դա վտանգավոր է, պետք է փոխվեք։ Հե՞շտ է փոխվելը։ Իրականում, դա կարող է լինել և՛ հեշտ, և՛ դժվար։ Եթե Աստծու խոսքերն ընդունես որպես ճշմարտություն, որին պետք է հետևել, ապա կարող ես ճշմարտապես ապաշխարել՝ ճիշտ այնքան պարզ, որքան Տեր Հիսուսն ասաց. «Ձեր խոսքը պարզապես թող լինի՝ այոն՝ այո՛, և ոչը՝ ո՛չ»։ Օրինակ՝ Աստված ասում է, որ ինչ-որ բան իրականացնես՝ ասելով. «Ուտելուց հետո լիզի՛ր ամանը այնքան մաքուր, ասես լվացված լինի։ Սա սննդի խնայողություն է և նաև հիգիենիկ է»։ Արդյոք այս հրահանգները պա՞րզ են։ Արդյոք դրանք հե՞շտ է իրականացնել։ (Այո։) Եթե Աստված նման պահանջ է ներկայացնում՝ ընդամենն այս մի քանի նախադասությունը, առանց խորանալու մարդկանց դժվարությունների կամ նրանց վիճակների մեջ, կամ առանց խոսելու ապականված խառնվածքների մասին և չտարբերակելով տարբեր հանգամանքներ, ինչպե՞ս կիրականացնեիր և կկիրառեիր այս մեկ հարցը։ Քեզ համար այս նախադասություններն Աստծու խոսքերն են, դրանք ճշմարտությունն են և մի բան են, որին պետք է հետևես։ Այն, ինչ պետք է անես, Աստծու պահանջին հետևելն է ամեն օր, ամեն անգամ ուտելուց հետո. այդժամ դու հետևում ես Աստծու ճանապարհին՝ Աստծու խոսքերին վերաբերվելով որպես ճշմարտության, որպես այն բանի, որին պետք է ենթարկվես։ Դառնում ես մի մարդ, որը կիրառում է Աստծու խոսքերը, և այս ամենապարզ հարցում ազատվել ես հակաքրիստոսի խառնվածքից։ Որպես այլընտրանք՝ գուցե ընդհակառակը, այս մի քանի բառը լսելուց հետո բանավոր համաձայնվես և հիշես դրանք, բայց ուտելուց հետո, երբ տեսնես ամանի մեջ մնացած մի քանի հատիկ բրինձ, մտածես. «Ես զբաղված եմ այլ գործերով» և ամանն ուղղակի թողնես այնպես, ինչպես կա։ Եվ հաջորդ ճաշին անես նույնը։ Աստծուց եկած այս մի քանի հրահանգը պահում ես մտքումդ, բայց չկա հստակ օր, թե իրականում երբ ես պատրաստվում կիրառել դրանք։ Ժամանակի ընթացքում մոռանում ես այս խոսքերը։ Ուստի ոչ միայն չես կիրառել դրանք, այլև դեն ես գցել Աստծու խոսքերը։ Սա քեզ ինչպիսի՞ մարդ է դարձնում։ Եթե չես իրականացնում այս խոսքերը, արդյո՞ք մեկն ես, ով կարող է հետևել Աստծու ճանապարհին՝ լսելով Նրա խոսքերը։ Արդյո՞ք մեկն ես, ով ձգտում է ճշմարտությանը։ Ակնհայտորեն՝ ոչ։ Եթե մարդը չի ձգտում ճշմարտությանը, կարո՞ղ է բնորոշվել որպես հակաքրիստոս։ Արդյոք ճշմարտությունը չկիրառելն պարտադիր համարժե՞ք է հակաքրիստոս լինելուն։ (Ոչ։) Այս տեսակի մարդն Աստծու խոսքերին վերաբերվում է որպես իր ականջների կողքով անցնող քամու, որպես անկարևոր մի բանի, չի կիրառում դրանք և շատ չի մտածում դրանց մասին. պարզապես մոռանում է դրանք։ Սա հակաքրիստոս չէ։ Կա մեկ այլ տեսակի մարդ, որն Աստծուց այս հրահանգները լսելուց հետո մտածում է. «Ուտելուց հետո լիզե՞լ ամանը։ Որքա՜ն ամոթալի է։ Ես մուրացկան չեմ, և բացի դրանից, այնպես չէ, որ ուտելիք չկա։ Ես հաստատ չեմ անի դա։ Նրանք, ովքեր պատրաստակամ են մաքուր լիզելու իրենց ամանները, թող անեն»։ Երբ ինչ-որ մեկն ասում է. «Սա Աստծու պահանջն է», մտածում են. «Նույնիսկ եթե դա աստծու պահանջն է, անընդունելի է։ Աստված չպետք է նման բաներ պահանջի։ Այս խոսքերը ճշմարտությունը չեն։ Աստված նաև ասում է բաներ, որոնք աննշան են, անտրամաբանական և ոչ այնքան վեհ։ Մարդկանցից աստծու ոչ բոլոր պահանջներն են պարտադիր կերպով ճշմարտություն։ Այս կոնկրետ պահանջն ինձ ճշմարտություն չի թվում։ Տեր Հիսուսն ասել է. «Քանզի ով հետևի Իմ Հոր կամքին, որ երկնքում է, նա է Իմ եղբայրը, քույրը և մայրը»։ Այսպիսի խոսքերն են ճշմարտությունը։ Ուտելուց հետո ամանը մաքուր լիզելը հիգիենի՞կ է։ Ուղղակի անմիջապես լվանալը բավարար կլիներ։ Ինչո՞ւ ստիպել մեզ լիզել ամանները։ Այս պահանջը չի համապատասխանում իմ պատկերացումներին կամ երևակայություններին, դա անընդունելի կլիներ ցանկացած վայրում։ Ինձ ստիպել լիզել ամանը՝ երբե՛ք։ Այդպե՞ս է սահմանվում հիգիենան։ Ես իմ ամանը լվանում եմ ջրով՝ օգտագործելով ախտահանիչ միջոց. ես սա եմ հիգիենա կոչում»։ Այս տեսակի մարդն այս խոսքերը լսելուց հետո ունենում է իր սեփական մտքերն ու ներքին դիմակայությունը, նույնիսկ դիմում է ծաղրի և զրպարտության։ Քանի որ այս խոսքերն Աստծուց են, չեն համարձակվում բացահայտորեն դատել դրանք, բայց դա չի նշանակում, որ կարծիքներ կամ պատկերացումներ չունեն դրանց վերաբերյալ։ Որտե՞ղ են դրսևորվում նրանց կարծիքներն ու պատկերացումները։ Նրանք չեն ընդունում կամ կիրառում այս խոսքերը, ունեն իրենց սեփական մտքերը դրանց վերաբերյալ և ունակ են դրանք դատելու ու դրանց մասին պատկերացումներ կազմելու։ Հետևաբար, երբ ավարտում են իրենց ճաշը և տեսնում են, որ ոմանք մաքուր լիզում են իրենց ամանները, ձեռնպահ են մնում դա անելուց՝ իրենց սրտում նույնիսկ արհամարհանք տածելով նրանց հանդեպ, ովքեր կիրառում են Աստծու խոսքերի համաձայն։ Արտաքուստ նրանք հաճախ ծաղր ու հեգնանք են դրսևորում և նույնիսկ ուրիշների վարքագիծն շտկել ցանկանալու վերաբերմունք։ Ոչ միայն չեն գործում այնպես, ինչպես Աստված է ասում, այլև նույնիսկ հակառակն են անում՝ ներգրավվելով Աստծու ասածին հակառակ գործողությունների մեջ։ Իրենց գործողություններն օգտագործում են Աստծու պահանջները հերքելու, Աստծու ասածին դիմակայելու համար և նաև ձգտում են ավելի շատ ուշադրություն գրավել իրենց գործողությունների միջոցով՝ համոզելով ավելի շատ մարդկանց, որ Աստծու ասածը սխալ է, և որ միայն իրենց ճանապարհն է ճիշտ՝ ավելի շատ մարդկանց մղելով դիմակայելու և դատապարտելու Աստծու խոսքերը։ Նրանք պարզապես չեն գործում այնպես, ինչպես Աստված է հրահանգել. ամեն անգամ ուտելուց հետո ոչ միայն իրենց ամանը ողողում են ջրով, այլև բազմիցս լվանում են ախտահանիչ միջոցով և աման լվանալու հեղուկով, իսկ հետո ախտահանում են ախտահանման պահարանում։ Սա անելիս նաև անգիտակցաբար որոշ հայտարարություններ են անում՝ ասելով բոլորին. «Իրականում, լիզելը չի վերացնում մանրէները, ոչ էլ ջրով լվանալը։ Միայն ախտահանիչ միջոց օգտագործելով՝ բարձր ջերմաստիճանի հետ համատեղ, կարելի է այն հիմնովին ախտահանել։ Սա է հիգիենիկ լինելը»։ Ոչ միայն հրաժարվում են ընդունել Աստծու ասածը կամ կիրառել այնպես, ինչպես Աստված է հրահանգել, այլև նույնիսկ օգտագործում են իրենց սեփական խոսքերն ու գործերը՝ դիմակայելու, դատապարտելու և դատելու այն, ինչ Աստված պահանջում է։ Է՛լ ավելի ծայրահեղ է այն, որ օգտագործում են որոշ կարծիքներ, որոնք ճիշտ են համարում, որպեսզի ավելի շատ մարդկանց հրահրեն և մոլորեցնեն՝ միանալու իրենց՝ Աստծու պահանջները դատապարտելու, դրանց դիմակայելու և դրանք դատելու հարցում։ Ի՞նչ դեր են խաղում այստեղ։ Դա ավելի շատ մարդկանց Աստծու խոսքերը լսելուն և Աստծուն անվերապահորեն հնազանդվելուն առաջնորդելը չէ, ոչ էլ մարդկանց պատկերացումները լուծելը, երբ դրանք առաջանում են, ոչ էլ մարդկանց և Աստծու միջև հակասությունները կամ մարդկանց ապականված խառնվածքների հարցը լուծելը, երբ նման հակասություններ են առաջանում։ Փոխարենն ավելի շատ մարդկանց են հրահրում և մոլորեցնում՝ դատելու Աստծուն, միանալով նրանց՝ Աստծու խոսքերի ճշտությունը վերլուծելու և զննելու հարցում։ Արտաքուստ թվում են արդարադատության պաշտպաններ՝ ներգրավվելով այն ամենի մեջ, ինչն արդարացի է թվում։ Բայց արդյոք այս արդարացի վարքագիծը վայե՞լ է մեկին, ով հետևում է Աստծուն։ Արդյոք սա արդարադատության մարդկային զգացո՞ւմ է։ (Ոչ։) Այդ դեպքում, կոնկրետ ի՞նչ է այս տեսակի մարդու էությունն իր վարքագծի հետևում։ (Ունի հակաքրիստոսների, դևերի էություն։) Այս անհատները ոչ միայն Աստծու խոսքերին որպես ճշմարտության չեն վերաբերվում, այլև ավելի ամոթալի է այն, որ կարող են քողարկվել որպես հոգևոր մարդիկ՝ հաճախ օգտագործելով Աստծու խոսքերն ուրիշներին հրահանգելու համար՝ դրանով իսկ զարդարելով իրենց և արժանանալով հիացմունքի։ Իրենք չեն կիրառում Աստծու խոսքերը, ոչ էլ դրանց վերաբերվում են որպես ճշմարտության՝ փորձառաբար ապրելու և իրականացնելու համար։ Սակայն հաճախ խստորեն և հանդիսավոր կերպով ասում են ուրիշներին. «Աստված ասել է՝ ուտելուց հետո մաքուր լիզե՛ք ձեր ամանը, դա լավ սովորություն է և խնայում է սնունդը»։ Ամեն մի բառով և նախադասությամբ թափահարում են՝ «Աստված ասել է», «Սա աստծու խոսքն է» կամ «Սա ճշմարտությունն է» դրոշը, բայց իրենք բացարձակապես չեն ընդունում կամ կիրառում այն։ Ավելին, տարբեր դատողություններ և թյուր մեկնաբանություններ են անում Աստծու խոսքերի վերաբերյալ։ Սա են անում հակաքրիստոսները։

Հենց նոր վերլուծելով այս երեք տեսակի մարդկանց դրսևորումները՝ ո՞րն է ամենալուրջը։ (Վերջին տեսակը։) Այս տեսակի մարդն ինքը չի կիրառում Աստծու խոսքերը և լի է Աստծու խոսքերի դեմ տարբեր դիմակայություններով ու դատողություններով։ Ավելին, Աստծու խոսքերն օգտագործում է՝ ուրիշներին մոլորեցնելու և սեփական նպատակներին հասնելու համար։ Նման մարդիկ հակաքրիստոսներ են։ Անկախ այն բանից, թե Աստծու խոսքերի որ կողմն է շոշափվում, նույնիսկ եթե այս խոսքերը համապատասխանում են իրենց պատկերացումներին, Աստծու խոսքերին որպես ճշմարտության չեն վերաբերվում։ Սա հատկապես վերաբերում է Աստծու այն խոսքերին, որոնք լիովին հակասում են մարդկային պատկերացումներին, ավանդական մշակույթին և փիլիսոփայությանը. հակաքրիստոսներն է՛լ ավելի քիչ կարևորություն են տալիս այս խոսքերին։ Ինչո՞ւ պետք է քարոզեին Աստծու խոսքերը, եթե դրանք կարևոր չեն համարում։ Ուզում են Աստծու խոսքերն օգտագործել իրենց նպատակներն իրագործելու համար։ Այս երեք տեսակի մարդկանցից ամենավտանգավորը վերջինն է։ Իսկ ի՞նչ կասեք առաջին տեսակի մասին։ (Լսում են Աստծու խոսքերը և կիրառում դրանք։) Ի՞նչ եք կարծում, նրանք, ովքեր լսում են Աստծու խոսքերը և կիրառում են դրանք, բոլորն անմի՞տ են։ Արտաքուստ, արդյոք մի տեսակ անմտությո՞ւն է թվում խստորեն ենթարկվել այն ամենին, ինչ Աստված ասում և մարդկանց հանձնարարում է անել։ (Ոչ։) Նրանք, ովքեր կիրառում են Աստծու խոսքերը, ամենախելացիներն են։ Երկրորդ տեսակի մարդը կենտրոնանում է գործողության վրա. չի կիրառում ճշմարտությունը, այլ միայն գործում է սեփական կամքի համաձայն և որոշ չափով տքնում է։ Ուշադրություն չի դարձնում Աստծու խոսքերի իմաստին կամ պահանջներին ու չափանիշներին։ Չի ըմբռնում Աստծու մտադրությունները կամ Նրա ներքին ձայնը և պարզապես կենտրոնանում է անելու վրա։ Մտածում է. «Գիտեմ, որ Դու մեզ լավն ես ցանկանում։ Այն ամենը, ինչ Դու ասում ես, ճիշտ է։ Մենք պետք է հնազանդվենք և կիրառենք այն, ինչ Դու ասում ես։ Դու ուղղակի կենտրոնացի՛ր խոսելու վրա, իսկ մենք բոլորս կլսենք»։ Բայց իրականում, լրջորեն չի ընդունում այն, ինչ Աստված ասում է, կամ այն մանրամասն պահանջները, որոնք Աստված ունի մարդկանց համար։ Պարզապես անմտորեն են գործում։ Անմտորեն գործելը երբեմն կարող է հանգեցնել վայրագ և անբարեխիղճ գործելուն, խաթարող և խանգարող բաներ առաջացնելուն, կարող է հանգեցնել Աստծուն դիմակայելուն։ Աստծուն լրջորեն դիմակայելը երբեմն մեծ խնդիրներ է առաջացնում, և սա իր հերթին կարող է հանգեցնել ոչնչացման։ Սա ամենալուրջ հետևանքն է նրանց համար, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, և ոմանք կարող են հասնել այս կետին։ Երրորդ տեսակի մարդիկ՝ հակաքրիստոսները, Սատանայի անհողդողդ հետևորդներն են։ Երբեք չեն կիրառում ճշմարտությունը՝ անկախ ամեն ինչից։ Նույնիսկ եթե քո ասածը ճիշտ է, չեն լսի, էլ չասած, երբ ունեն իրենց սեփական պատկերացումները։ Նրանք Աստծու ոխերիմ թշնամիներն են՝ ճշմարտության ոխերիմ թշնամիները։ Արտաքուստ, ամենախորամանկն ու ճարպիկը թվում են այս մարդիկ։ Զանազանում և զննում են ամեն ինչ՝ խորհելով և ձգտելով հասկանալ բոլոր հարցերը։ Սակայն այսքան զննելուց հետո ի վերջո զննում են հենց Իրեն՝ Աստծուն, Նրա վերաբերյալ ձեւավորելով պատկերացումներ և կարծիքներ։ Անկախ այն բանից, թե Աստված ինչ է անում, եթե այն չի անցնում իրենց սեփական դատողությամբ, անխտիր դատապարտում են այն, հրաժարվում են կիրառել՝ վախենալով, որ այն կարող է վնասակար լինել իրենց համար։ Մյուս կողմից՝ նրանք, ովքեր արտաքուստ անմիտ են թվում, ասես զուրկ են խելքից, անում են ճիշտ այնպես, ինչպես Աստված է ասում։ Թվում են արտակարգ պարզ և ազնիվ՝ բացահայտորեն բաժնեկցելով նույնիսկ այն, ինչը չպետք է բաժնեկցեն, նույնիսկ զեկուցելով այն, ինչ պետք չէ զեկուցել, երբեմն նույնիսկ դրսևորելով փոքր-ինչ միամիտ վարքագիծ։ Սա ի՞նչ է ցույց տալիս։ Ցույց է տալիս, որ նման մարդկանց սրտերը բաց են Աստծու առաջ, ոչ թե փակ կամ արգելափակված Նրանից։ Այս պարզ օրինակը քննարկելու նպատակն է ձեզ օգնել հասկանալ, թե կոնկրետ ինչ է հակաքրիստոսը, և իրականում ինչպիսին է նրա վերաբերմունքն Աստծու խոսքերի նկատմամբ։ Նպատակն է օգնելն է ձեզ զանազանել, թե կոնկրետ որ տեսակի մարդիկ են հակաքրիստոսներ, և որ տեսակը չի կիրառում ճշմարտությունը, բայց հակաքրիստոսներ չեն։ Դա այս տեսակի զանազանություն ունենալն է։ Ես պարզապես ի միջի այլոց բերեցի այս օրինակը, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ լինի ավելի լավ հասկանալ այն թեման, որի շուրջ հաղորդակցվում ենք այսօր։ Այնպես չէ, որ Ես իրականում ձեզ խնդրում եմ ուտելուց հետո մաքուր լիզել ձեր ամանները։ Ոչ էլ Ես սահմանել եմ, որ ամանները լիզելը հոմանիշ է հիգիենային կամ սնունդը չվատնելուն։ Կարիք չկա, որ անեք սա, չպետք է սխալ հասկանաք։

Այսօր հաղորդակցվեց ևս մեկ կետ այն մասին, թե ինչպես են հակաքրիստոսներն արհամարհում Աստծու խոսքերը։ Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքի։ Երբ խոսքը վերաբերում է ապրանքներին, դրանց հետ կապված են վաճառքը, առևտուրը, շահույթը և փողը։ Հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելը մի բան է, որը բացարձակապես չպետք է արվի. դա միանգամայն մեղսալի է։ Ինչո՞ւ։ Երբ հենց նոր սկսեցինք հավաքույթը, բոլորը հաղորդակցվեցին Աստծու խոսքերի և ճշմարտության իրենց հասկացողությամբ՝ իրենց սեփական լեզվով, ամփոփելով ամենապարզ եզրույթներով։ Ընդհանուր առմամբ, Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Մարդկության համար ճշմարտությունը վճռորոշ նշանակություն ունի։ Ճշմարտությունը կարող է ծառայել որպես մարդու կյանք, կարող է մարդկանց փրկվելու և մեռելներից ետ բերելու հնարավորություն տալ և կարող է նաև հնարավորություն տալ մարդուն դառնալու չափանիշին համապատասխանող արարած։ Ճշմարտության արժեքը մարդկության համար չի կարող չափվել բառերով, նյութական բաներով կամ փողով։ Այն արժանի է, որ մարդը գնահատի և փայփայի, և արժե, որ մարդն այն ընդունի որպես ուղեցույց, ուղղություն և նպատակ իր գործողությունների, անձնական վարքի, առօրյա կյանքի և ողջ կյանքի համար։ Ճշմարտությունից մարդը պետք է հասնի կիրառման ուղուն, հասնի Աստծուց երկյուղելու և չարից խուսափելու ուղուն և այլն։ Մարդու համար ճշմարտությունը նույնն է, ինչ կյանքը։ Ոչ մի նյութական առարկա կամ հարստություն չի կարող հիշատակվել ճշմարտության հետ նույն շարքում։ Այս նյութական աշխարհում կամ ողջ տիեզերք աշխարհում չկա ոչինչ, որն արժանի լինի համեմատվելու ճշմարտության հետ, ոչ էլ կա որևէ բան, որը կարող է հավասարվել դրան։ Սրանից պարզ է դառնում, որ փրկության կարիք ունեցող մարդկության համար ճշմարտությունն ամենաթանկարժեք գանձն է, և այն անգին է։ Սակայն, զարմանալիորեն, կան անհատներ, որոնք նման անգին բանին վերաբերվում են որպես ապրանքի՝ շահույթ ստանալու նպատակով վաճառելու և դրանով առևտուր անելու համար։ Նման անհատները կարո՞ղ են բնորոշվել որպես դևեր, որպես Սատանաներ։ Միանգամայն։ Հոգևոր ոլորտում նման անհատները դևեր և Սատանա են, իսկ մարդկանց մեջ՝ հակաքրիստոսներ։

Մենք հենց նոր հաղորդակցվեցինք այն դրսևորումներից մի քանիսի շուրջ, թե ինչպես են հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում որպես վաճառքի ենթակա ապրանքների՝ անձնական օգուտներ ստանալու համար։ Իհարկե, սա ասվում է որոշակի իմաստով և լիովին չի համապատասխանում տառացի իմաստին. պարզորոշ տեսանելի չէ, որ նրանք Աստծու խոսքերին վերաբերվում են որպես վաճառքի ենթակա ապրանքների։ Սակայն, իրականում, դատելով նրանց վարքագծից, մոտեցումից և նույնիսկ նրանց էությունից՝ նրանք արդեն իսկ, կամ միանգամայն վստահորեն Աստծու խոսքերին վերաբերվել են որպես ապրանքների, որպես նյութական բանի, որին պետք է տիրանալ։ Դրանց տիրանալուց հետո Աստծու խոսքերին վերաբերվում են որպես իրենց փոքրիկ խանութի մի ապրանքի՝ հարմար պահի վաճառելով ցանկացած կարիք ունեցողի և դրանից շահույթ ստանալով։ Ի՞նչ օգուտներ են ստանում սրանից հակաքրիստոսները։ Դրանք ներառում են նրանց հեղինակությունը, ուրիշների կողմից բարձր գնահատվելն ու կուռք դարձվելը, նրանց ուղղված հիացական հայացքները և ուրիշների առաջարկած պաշտպանությունը, ինչպես օրինակ՝ նրանց կարգավիճակի և արժանապատվության պաշտպանությունը։ Նույնիսկ երբ նրանք պաշտոնազրկվում և դուրս են թողնվում, մարդիկ խոսում են ի պաշտպանություն նրանց և պաշտպանում են նրանց։ Սրանք են այն օգուտները, որոնք հակաքրիստոսները քաղում են Աստծու խոսքերից։ Այս օգուտները ճիշտ այն են, ինչ հակաքրիստոսներն ուզում են և ինչին ձգտում են, ինչի համար վաղուց դավեր են նյութել իրենց սրտերում։ Սա է հակաքրիստոսների էությունը։ Նրանց գործողություններն ու վարքագիծը մղվում և իշխվում են նրանց բնության կողմից, և այս դրսևորումներից կարելի է տեսնել հակաքրիստոսների բնական էությունը։

2. Աստծու խոսքերի գրքերն անձնական շահույթի համար վաճառելը

Հաջորդիվ կհաղորդակցվենք երկրորդ կողմի շուրջ, որն Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու հակաքրիստոսների իրական վարքագիծն ու մոտեցումն է։ Այս մոտեցումը ներառում է այս տեսակի հակաքրիստոսների կողմից Աստծու խոսքերի տարբեր տեսակի գրքերին որպես ապրանքի վերաբերվելը։ Երբ ձեռք են բերում Աստծու խոսքերի այս գրքերը, հավատում են, որ փող աշխատելու կապիտալ են ձեռք բերել՝ ունենալով դրա համար անհրաժեշտ միջոցները։ Աստծու խոսքերով տպագրված այս գրքերը դառնում են նրանց միջոցները, ապրանքները, որոնք մտադիր են վաճառել, և այն առարկաները, որոնք օգտագործում են գերշահույթ ստանալու համար։ Հակաքրիստոսները պահում են այս գրքերը՝ դրանք չբաշխելով Աստծու տան պահանջած սկզբունքի համաձայն, այլ ձգտելով անպատշաճ կերպով շահույթ ստանալ՝ ելնելով իրենց սեփական մտադրություններից։ Ո՞րն է Աստծու տանը գրքեր բաշխելու սկզբունքը։ Դրանք բոլոր նրանց բաշխելն է, ովքեր սիրում են կարդալ Աստծու խոսքերը և ովքեր ծարավ են ճշմարտությանը, և դա անվճար անելն է։ Անկախ այն բանից, թե քանի մարդ է ստանում դրանք, կամ քանի գիրք է բաշխվում, դա միշտ անվճար է։ Քրիստոնեության մեջ Աստծուն հավատալիս Աստվածաշունչն անվճար չէ. այն պետք է գնվի։ Բայց հիմա Աստծու այս խոսքերը և այս գրքերն անվճար բաշխվում են Աստծու տան կողմից, ինչն առանցքային կետ է։ Սակայն խնդիրն առաջանում է, երբ հակաքրիստոսները ձեռք են գցում այս գրքերը և դրանք չեն բաշխում անվճար՝ սկզբունքի համաձայն։ Բնականոն հանգամանքներում նրանք, ովքեր մի փոքր աստվածավախ սիրտ ունեն, այս գրքերը կբաշխեին անվճար՝ սկզբունքի համաձայն՝ առանց գումար գանձելու կամ անպատշաճ կերպով գերշահույթ ստանալու ձգտման։ Սակայն միայն հակաքրիստոսներն են այս գրքերը ձեռք բերելիս մտածում, որ բիզնեսի հնարավորություն է ստեղծվել։ Այսպիսով, ի հայտ են գալիս նրանց փառասիրական ձգտումն ու ագահությունը. «Այսպիսի հաստ, լավ գրքերն անվճար բաժանելը մի՞թե կորուստ չէ։ Մի՞թե հիմարություն չէ դրանցից մի քիչ փող չաշխատելը։ Ավելին՝ այս գրքերը հնարավոր չէ գնել այլ տեղ, և աստծուն հավատացող մարդկանց մեծամասնությունը կցանկանար կարդալ դրանք՝ անկախ գնից»։ Հենց որ հասկանում են, որ մարդիկ այս մտածելակերպն ունեն, հակաքրիստոսներն սկսում են որոշակի մտքեր ձեւավորել. «Չեմ կարող բաց թողնել փող աշխատելու այս հնարավորությունը. նման հնարավորություններ հազվադեպ են լինում։ Գրքերը բաշխելիս պետք է մարդկանց աստիճանավորեմ՝ հարուստներից ավելի շատ գանձելով, միջին խավից՝ չափավոր գին, աղքատներից՝ ավելի քիչ, կամ նրանց ընդհանրապես չբաշխելով, զեղչ անելով նրանց, ովքեր շողոքորթում են ինձ, և ավելի շատ գանձելով նրանցից, ովքեր լեզու չեն գտնում ինձ հետ»։ Արդյոք սա համապատասխանո՞ւմ է գրքեր բաշխելու վերաբերյալ Աստծու տան կանոններին։ (Ոչ։) Սա բիզնես անել է։ Հակաքրիստոսները ձեւավորում են այս տեսակի գաղափարներ. մի կողմ թողնելով այն, թե արդյոք գրքերը բաշխում են Աստծու տան կանոնների և սկզբունքների համաձայն, եկեք նախ խոսենք այն մասին, թե նրանք ինչպես են վերաբերվում Աստծու խոսքերին։ Հենց որ Աստծու խոսքերի գրքերը հայտնվում են նրանց ձեռքերում, արդյոք փայփայո՞ւմ են դրանք։ (Ոչ։) Նրանց չի հետաքրքրում կյանքի ճանապարհը կամ ճշմարտությունը, որոնց մասին խոսվում է Աստծու խոսքերում. նրանք չեն արժևորում դրանք և նույնիսկ փոքր-ինչ հետաքրքրասիրություն չունեն դրանց հանդեպ։ Ուղղակի մակերեսորեն աչքի են անցկացնում գրքերը՝ պատահականորեն թերթելով և նայելով էջերին. «Այստեղ պարզապես խոսվում է այն մասին, թե ինչպես է աստված անում մարդկանց դատելու գործը, ինչպես է նվաճել մի խումբ մարդկանց և ինչպես է մարդկանց տալիս լավ վերջնական հանգրվան։ Ինչ վերաբերում է մարդկության ապագային, այս մանրամասներն այնտեղ չկան, ուստի այս գիրքն այնքան էլ հետաքրքիր չէ։ Թեև գիրքը շատ հետաքրքիր չէ, բայց շատ մարդիկ պատրաստակամ են կարդալու այն։ Սա լավ է. ես կարող եմ շահույթ ստանալ դրանից»։ Երբ Աստծու խոսքերի գրքերն ընկնում են նրանց ձեռքը, դառնում են ապրանքներ, ինչը ենթադրում է, որ շատ մարդիկ, առնվազն մարդկանց մի մասը, ստիպված կլինեն գումար ծախսել այս գրքերը գնելու համար։ Հակաքրիստոսները, Աստծուն հավատալու, Աստծու տան աշխատանքն անելու և Աստծու խոսքերի գրքերը բաշխելու համար պատասխանատու լինելու քողի տակ, միջամտում են և Աստծու տան կողմից այս գրքերի անվճար բաշխումը վերածում են գործարքի, առքուվաճառքի։ Աստծու պարագայում Նրա ասած խոսքերն անհատույց տրամադրվում են բոլոր նրանց, ովքեր ուշադիր լսում են Նրա խոսքերը. դրանք անվճար են՝ չպահանջելով ոչ մի բանի հետ փոխանակում։ Մարդկանցից պահանջվում է միայն ընդունել, կիրառել և փորձառաբար ապրել, հասնել Աստծու խոսքերին հնազանդվելուն և դառնալ մարդ, որը երկյուղում է Աստծուց և խուսափում չարից։ Այդ ժամանակ Աստված բավարարված է, Նրա նպատակն իրագործված է, և Նրա խոսքերն իզուր չեն ասվել։ Նա մխիթարություն է գտնում դրանում։ Սա Աստծու ցանկությունն է և նաև մարդու վրա իրականացվող Նրա վեցհազարամյա տնօրինման գործի նպատակը, Արարչի ամենագեղեցիկ ցանկությունն արարածների համար։ Աստված անհատույց և շարունակաբար մատակարարում է Իր խոսքերը, այն, ինչ Նա ունի և է, և Իր մտադրությունները նրանց, ովքեր հետևում են Իրեն։ Սա այնպիսի մաքուր, սուրբ արարք է, այնպիսի հոյակապ գործ. այստեղ ներառված չէ ոչ մի գործարք։ Յուրաքանչյուր մարդու համար, որն ուշադիր լսում է և փափագում է Աստծու խոսքերը, Աստծու ասած յուրաքանչյուր նախադասությունն անգին է։ Մարդիկ Աստծուց անվճար ստանում են ճշմարտությունը և Նրա խոսքերը, և իրենց սրտերի խորքում այն, ինչ ուզում են անել Աստծու համար, Նրան հատուցելն է, Նրա մտադրությունները բավարարելը և թույլ տալը, որ Նա մխիթարված զգա, որպեսզի Նրա մեծ գործը շուտով ավարտվի։ Սա այն լռելյայն հասկացողությունն է, որը պետք է գոյություն ունենա Արարչի և արարված մարդկության միջև։ Սակայն հակաքրիստոսներն այս հարցը վերածում են գործարքի։ Շահագործում են Աստծու խոսելու և գործելու հնարավորությունը, ինչպես նաև Աստծու խոսքերով ապահովվելու մարդկանց կարիքը՝ անձնական շահ փնտրելու համար, ստանալով փող և օգուտներ, որ չպետք է ստանային։ Մի՞թե նման վարքագիծը մարդուն արժանի չի դարձնում անիծվելու։ Աստծու ո՞ր պնդումներից ես տեսել կամ լսել, որ Աստված մարդկության հետ խոսում է փոխհատուցման դիմաց։ Որքա՞ն արժե մի նախադասությունը, որքա՞ն՝ մի հատվածը, մի քարոզը, մի գիրքը, կամ էտման կամ դատաստանի և հանդիմանության կամ զտման կամ կյանքով ապահովման մեկ դեպքը։ Արդյոք Աստված երբևէ ասե՞լ է նման խոսքեր։ (Ոչ։) Աստված երբեք նման բաներ չի ասել։ Աստծու կողմից արձակված յուրաքանչյուր նախադասություն, հատված և մաս, էտվելու, հանդիմանվելու և դատվելու, փորձվելու ու զտվելու յուրաքանչյուր դեպք, որ մարդիկ ստանում են Աստծուց, ինչպես նաև Աստծու խոսքերի մատակարարումն ու սնուցումը և այլն, այս ամենից ո՞րը կարող է չափվել փողով։ Դրանցից ո՞րը կարող է ձեռք բերվել մարդկանց կողմից՝ փողի կամ նյութական բաների դիմաց կամ մսեղավոր գին վճարելով։ Ոչ մեկը։ Այն ամենը, ինչ Աստված անում է, բոլոր ճշմարտությունները, որոնք Աստված արտահայտում է, անգին են։ Ճիշտ այն պատճառով, որ դրանք անգին են, որովհետև ոչ մի մարդ չի կարող փող կամ որևէ նյութական բան օգտագործել Աստծու ունեցվածքի և էության հետ փոխանակելու համար, Աստված ասում է, որ Իր խոսքերն անվճար է մատակարարում մարդկանց։ Սակայն հակաքրիստոսները չեն կարողանում տեսնել ճշմարտությունների և այն ամենի անգին և թանկարժեք բնույթը, ինչ Աստված ունի և է, որը Նա արտահայտում է, փոխարենը ձգտում են անպատշաճ կերպով գերշահույթ ստանալ դրանցից, ինչը չափազանց ամոթալի է։

Որոշ հակաքրիստոսներ մարդկանց տանջելու, իրենց սեփական հեղինակությունն ու վարկը հաստատելու և ուրիշներին իրենց ահն ու զորությունը զգալ տալու համար պահում են Աստծու խոսքերը՝ դրանք չբաշխելով իրենց ենթակայության տակ գտնվող եղբայրներին և քույրերին։ Այսպիսով, որոշ եկեղեցիներում, որտեղ նման չար մարդիկ և հակաքրիստոսներ իշխանություն ունեն, եղբայրներն ու քույրերը մնում են առանց Աստծու խոսքերը կարդալու կամ Աստծու քարոզները լսելու։ Մի՞թե նման մարդիկ արժանի չեն անիծվելու։ Որպես ինչի՞ են վերաբերվել Աստծու խոսքերին։ Որպես իրենց մասնավոր սեփականության։ Աստծու խոսքերը տրվում են Աստծու կողմից նրանց, ովքեր անկեղծորեն հավատում և հետևում են Աստծուն. դրանք չեն շնորհվում բացառապես մեկ անհատի և հաստատապես որևէ անհատի մասնավոր սեփականությունը չեն։ Աստծու խոսքերն ասվում են ողջ մարդկությանը, և ոչ ոք չի կարող Աստծու խոսքը պահել որևէ պատճառով կամ արդարացումով։ Սակայն հակաքրիստոսները ճիշտ նման դեր են խաղում՝ դա անելու համար խախտելով նորմը։ Որոշ հակաքրիստոսներ, քարոզների վերջին ձայնագրությունները ստանալով, նախ լսում են դրանք և, ինչ-որ նոր լույս հայտնաբերելով և որ կա որոշակի բովանդակություն, որին անտեղյակ էին, որոշում են քարոզների այս շարքը չբաշխել իրենց ենթակայության տակ գտնվողներին։ Առանց որևէ մեկի գիտության՝ պահում են քարոզների ձայնագրությունները։ Ի՞նչ է պահելու նպատակը։ Նպատակը հավաքույթների ժամանակ ցուցադրվելն է, ինչը հավասարազոր է վաճառքով զբաղվելուն։ Ցուցադրական այս արարքի միջոցով, երբ նրանց ենթակայության տակ գտնվող մարդիկ լսում են բովանդակություն, որը նախկինում երբեք չեն լսել՝ ամբողջը նոր, սկսում են բարձր գնահատել հակաքրիստոսներին, և այսպիսով հակաքրիստոսների նպատակն իրագործվում է։ Անհերքելի է, որ ամենուր եկեղեցիներում հաստատապես կան մարդիկ, որոնք ժամանակին կամ ամբողջությամբ չեն բաշխում հաղորդակցության քարոզները կամ ձայնագրությունները։ Նման անհատներ միանշանակ գոյություն ունեն։ Ավելին՝ որոշ հակաքրիստոսներ Աստծու խոսքերի գրքերը բաշխում են՝ ելնելով իրենց նկատմամբ մարդկանց վերաբերմունքից՝ տալով դրանք նրանց, ովքեր քծնում կամ շողոքորթում են իրենց։ Թեև գրքերն անվճար են, բայց ոչ բոլորը կարող են հեշտությամբ ստանալ դրանք։ Անվճար և ժամանակին բաշխման սկզբունքը խաթարվում է հակաքրիստոսների ձեռքերում՝ ենթարկվելով տարբեր պայմանների։ Գուցե դժկամությամբ տան գրքերն իրենց կողմնակիցներին կամ իրենց լսողներին, բայց ոչ անպայման ժամանակին։ Ինչ վերաբերում է նրանց, ովքեր համաձայն չեն իրենց տեսակետների հետ կամ նույնիսկ ընդդիմանում են իրենց, հակաքրիստոսները գուցե նրանց ընտրողաբար տան գրքերը կամ նույնիսկ ընդհանրապես չտան։ Հակաքրիստոսները ոչ միայն ձգտում են անպատշաճ կերպով գերշահույթ ստանալ Աստծու խոսքերի գրքերի բաշխումից, այլև դա օգտագործում են որպես միջոց՝ մարդկանց ներգրավելու, մարդկանց շահելու, ինչպես նաև ուրիշներին ճնշելու և տանջելու համար։ Նրանք ունակ են ամեն տեսակ չարագործության։ Կարող են նույնիսկ սպառնալ մարդկանց՝ ասելով, որ եթե ինչ-որ մեկը վատ խոսի իրենց մասին, չընտրի իրենց կամ դեմ քվեարկի իրենց, գուցե Աստծու խոսքերը պահեն որպես այդ անձին տանջելու միջոց։ Հետևաբար, որոշ մարդիկ, վախենալով ժամանակին չստանալ Աստծու խոսքերի գրքերը կամ քարոզների ձայնագրությունները, սարսափում են այս հակաքրիստոսներից։ Նույնիսկ եթե հակաքրիստոսները չարիք են գործում, և իրենք անարդար վերաբերմունքի են արժանանում, չեն համարձակվում զեկուցել նրանց մասին՝ վախենալով հակաքրիստոսների կողմից ճնշվելուց և տանջվելուց, Վերևի հետ կապը կորցնելուց և Վերևի ջրումն ու մատակարարումը բաց թողնելուց։ Արդյոք կա՞ն նման մարդիկ։ Միանշանակ, հարյուր տոկոսով։ Հակաքրիստոսները ներգրավվում են ամեն տեսակ վատ արարքների մեջ։ Նրանք ոչ միայն պայքարում են իշխանության և շահի համար, խմբավորումներ են ձևավորում և ստեղծում իրենց սեփական անկախ թագավորությունները, այլև բացառություն չեն անում, երբ խոսքը վերաբերում է Աստծու խոսքերը բաշխելուն։ Ցանկացած բան, որը կարող է նրանց հնարավորություն տալ անպատշաճ կերպով օգուտներ քաղելու և ձեռք բերելու իրենց կարգավիճակն ու իշխանությունը, շահագործվում է նրանց կողմից։ Ոչինչ չեն խնայում, ներառյալ՝ Աստծու խոսքերը։ Արդյոք այս բաները տեղի ունեցե՞լ են ձեր եկեղեցում, ձեր շրջապատում։ Որոշ հակաքրիստոսներ սպառնում են իրենց ենթակայության տակ գտնվողներին՝ ասելով. «Եթե չընտրես ինձ, եթե իմ մասին զեկուցես վերևին, եթե չհավանես ինձ, եթե մատնես, և ես իմանամ, ապա այլևս քարոզների ձայնագրություններ չես ստանա։ Կկտրեմ մատակարարումդ, քեզ կթողնեմ առանց սնուցման, ծարավախեղդ կանեմ քեզ, սովամահ կանեմ քեզ»։ Մի՞թե հակաքրիստոսների խառնվածքը դաժան չէ։ Չափազանց դաժան է։ Նրանք ունակ են անելու ամեն տեսակ վատ բաներ։

Եթե հանդիպեք նման հակաքրիստոսների, ինչպե՞ս կվարվեք նրանց հետ։ Կհամարձակվե՞ք զեկուցել նրանց մասին Վերևին։ Կհամարձակվե՞ք միավորվել և մերժել նրանց։ (Այո։) Հիմա ասում եք այո, բայց երբ իրականում բախվես նրանց, գուցե չհամարձակվես. կընկրկես՝ մտածելով. «Ես փոքր հասակ ունեմ, երիտասարդ եմ, թույլ եմ ու մենակ։ Եթե հակաքրիստոսներն իսկապես միավորվեն ինձ ահաբեկելու համար, մի՞թե վերջս չի գա։ Որտե՞ղ է Աստված։ Ո՞վ կլսի իմ գանգատները։ Ո՞վ կբավարարի իմ բողոքները և վրեժխնդիր կլինի ինձ համար։ Ո՞վ կպաշտպանի ինձ»։ Ինչո՞ւ է հավատքդ այդքան փոքր։ Երկնչում ես, երբ բախվում ես հակաքրիստոսի, բայց ի՞նչ կլիներ, եթե Սատանան անձամբ սպառնար քեզ. արդյոք այդ ժամանակ կդադարեի՞ր հավատալ Աստծուն։ Ի՞նչ կանեիր, եթե հակաքրիստոսն Աստծու խոսքերը չբաշխեր քեզ։ Ի՞նչ կլիներ, եթե քեզ ստիպեր վճարել Աստծու խոսքերի գրքերի համար։ Ի՞նչ կլիներ, եթե ամեն անգամ, երբ հակաքրիստոսը քեզ բաշխեր Աստծու խոսքերի գրքերը, դժվարացներ քո վիճակը և կոպիտ խոսեր։ Արդյոք այս իրավիճակը հե՞շտ է լուծել։ Թույլ տուր Ինձ մի խելացի ռազմավարություն ասել քեզ։ Երբ մոտենում է գրքերի բաշխման ժամանակը, պետք է կանգնես հակաքրիստոսի կողքին՝ եռանդուն կերպով քաղցր խոսքեր ասելով, ակտիվորեն գովաբանելով և հաճոյախոսելով նրան՝ նրա վստահությունը շահելու համար։ Հենց որ քեզ բաշխի Աստծու խոսքերի գրքերը և քարոզների ձայնագրությունները, այդժամ հնարավորություն գտիր նրա մասին Վերեւին զեկուցելու։ Եթե Վերեւին զեկուցելու ոչ մի ուղի չկա, հնարավորություն փնտրիր՝ միավորվելու զանազանություն ունեցող եղբայրների և քույրերի հետ՝ հակաքրիստոսին սահմանափակելու և կաշկանդելու համար։ Սա իրապես եկեղեցու համար վնասի հեռացում է և առավելագույնս համապատասխանում է Աստծու մտադրություններին։ Ոմանք գուցե հարցնեն՝ ի՞նչ կլինի, եթե հակաքրիստոսը բացահայտի այս ծրագիրը։ Եթե այս անգամ վստահ չես, ապա սպասիր հաջորդ հնարավորությանը։ Երբ քաջություն ունենաս, և պայմանները ճիշտ լինեն, հենց այդ ժամանակ էլ գործողություն կձեռնարկես։ Կարճ ասած, եթե վախենում ես, որ հակաքրիստոսը կկտրի քո սնուցումը, ապա սկզբում մեծ աղմուկ մի բարձրացրու։ Մի մերկացրու քեզ կամ թույլ մի տուր, որ հակաքրիստոսը թափանցի քո էության մեջ։ Երբ բավարար հասակ ձեռք բերես, երբ ունենաս համապատասխան մարդիկ, ճիշտ մարդիկ և ավելի շատ մարդիկ, որոնք կարող են կանգնել քեզ հետ՝ ի հակադրություն հակաքրիստոսի, որոնք կարող են զանազանել և մերժել հակաքրիստոսին, հենց այդ ժամանակ էլ կարող ես կապերը խզել հակաքրիստոսի հետ։ Ինչպե՞ս է հնչում այս ռազմավարությունը։ (Լավ։) Ոմանք գուցե ասեն. «Մի՞թե սա ուրիշներին խաբել չէ։ Մի՞թե Աստված չի ուզում, որ մենք ազնիվ մարդիկ լինենք։ Սա ազնիվ չի թվում»։ Արդյոք սա ուրիշներին խաբե՞լ է։ (Ոչ։) Սա դևի հետ խաղալ է։ Ցանկացած մեթոդ ընդունելի է, երբ գործ ունես հակաքրիստոսի հետ, որը դև է։

Վախենո՞ւմ եք հակաքրիստոսներից։ Ենթադրենք, քո շրջապատում՝ քո իսկ եկեղեցում, իսկապես հակաքրիստոս կա։ Նկատել ես նրան։ Նա իշխանություն և կարգավիճակ ունի, և շատերն աջակցում են նրան։ Նա խմբավորում ունի՝ մի քանի հավատարիմ հետևորդներ։ Կվախենայի՞ր արդյոք նրանից։ Ոմանք ասում են, որ կվախենային։ Արդյոք ճի՞շտ է վախենալը։ Այս վախի մեջ առնվազն մեկ լավ և ճիշտ կողմ կա։ Ինչո՞ւ եմ Ես այդպես ասում։ Եթե վախենում ես նրանից, դա առնվազն ցույց է տալիս, որ սրտումդ հավատում ես, որ նա չար է, որ կարող է տանջել և վնասել քեզ, որ լավ մարդ չէ կամ մեկը, ով ձգտում է ճշմարտությանը. սրտումդ առնվազն ունես այս հասկացողությունն ու զանազանությունը նրա վերաբերյալ։ Թեև գուցե չկարողանաս նրան բնորոշել որպես հակաքրիստոսի կամ զանազանել, որ նա հակաքրիստոս է, առնվազն գիտես, որ լավ մարդ չէ, ճշմարտությանը ձգտող մեկը չէ, շիտակ կամ բարի մարդ չէ կամ ազնիվ մարդ չէ, ուստի վախենում ես նրանից։ Բացի դևերից, սովորաբար ինչպիսի՞ մարդկանցից են վախենում բնականոն և հասարակ կամ պարզասիրտ մարդիկ։ (Չար մարդկանցից։) Բոլորը վախենում են չար մարդկանցից։ Առնվազն սրտումդ գիտես, որ այս մարդը չար է։ Սրա հիման վրա դիտարկի՛ր նրա վերաբերմունքն Աստծու խոսքերի և ճշմարտության սկզբունքների նկատմամբ, տե՛ս՝ արդյոք կիրառում է ճշմարտությունը, և զանազանի՛ր նրա տարբեր վարքագծերը և հասկացի՛ր ու զանազանի՛ր նրա էությունն իր վարքագծերի միջոցով։ Ի վերջո, եթե կարողանաս որոշել, որ նա հակաքրիստոս է, ապա քո վախը կներառի մեկ այլ բաղադրիչ՝ զանազանություն նրա նկատմամբ։ Թեև սրտումդ գուցե վախենաս նրանից, բայց նրա կողմից չես լինի և սրտումդ կմերժես նրան։ Սա լա՞վ, թե՞ վատ բան է։ (Լավ բան։) Եթե քեզ խնդրի միանալ իրեն՝ չարիք գործելու համար, կհամաձայնվե՞ս։ Արդյոք սրտումդ զանազանություն կունենա՞ս սրա նկատմամբ։ Եթե քեզ խնդրի միանալ իրեն՝ Աստծուն վիրավորելու կամ Նրան դատելու համար, կհամաձայնվե՞ս։ Եթե քեզ խնդրի համագործակցել իր հետ՝ ուրիշներին տանջելու և որոշ անհատների Աստծու խոսքերի գրքեր չբաշխելու համար, կհամաձայնվե՞ս։ Թեև գուցե 100 տոկոսով վստահ չլինես, որ չես համաձայնվի անել այս բաները, բայց առնվազն նրա գործողությունների վերաբերյալ զանազանություն կունենաս սրտումդ։ Գուցե դժկամությամբ և հարկադրաբար որոշ բաներ անես նրա հետ, բայց դա կլինի միայն այն պատճառով, որ ստիպված ես եղել անել դա, և դա կամավոր չի լինի. համենայնդեպս, դու չես լինի գլխավոր մեղավորը, առավելագույնը՝ կլինես նրա հանցանքների մեղսակիցը։ Թեև գուցե անձամբ չմերկացնես կամ չսադրես նրան, բայց նաև չես գործի որպես նրա հետևորդ կամ հանցակից։ Սա որոշ չափով հակաքրիստոսին մերժել է նշանակում։ Մարդկանց մեծամասնությունը՝ չար մարդկանցից և հակաքրիստոսներից ունեցած իրենց վախի պատճառով ի վիճակի է միայն զիջումների գնալու՝ ինքն իրեն պաշտպանելու համար, ուստի այն, որ կարողանում ես սա անել որպես ժամանակավոր, միջանկյալ միջոց, արդեն բավականին լավ է։ Բայց արդյոք այս մակարդակին հասնելը համարվո՞ւմ է վկայության մեջ հաստատուն կանգնել։ Արդյոք համարվո՞ւմ է ճշմարտության սկզբունքների պահպանում։ Արդյոք համարվո՞ւմ է Սատանային հաղթահարել։ Աստծու աչքում դա այդպես չէ։ Ուստի ինչպե՞ս կարող ես հաստատուն կանգնել քո վկայության մեջ։ Դուք բոլորդ ուղի չունեք և պարզապես զիջումների եք գնում՝ ինքներդ ձեզ պաշտպանելու համար. «Նրանք չարիք են գործում, բայց ես չեմ համարձակվում չարիք գործելու մեջ միանալ նրանց. վախենում եմ պատժվելուց։ Նրանք չար մարդիկ են, վատ բաներ են անում մարդկանց տանջելու համար։ Բայց, համենայնդեպս, ամեն ինչ լավ է, քանի դեռ ինքս ոչ մեկի չեմ տանջել։ Այդ չարիքն իմ վրա չի բարդվի»։ Եթե առավելագույնը սա կարող եք անել, դա արդեն բավականին լավ է. դուք լոկ մարդկանց հաճեցնող եք և կառչում եք միջին դիրքից և ի վիճակի չեք վկայություն կրելու։ Այդ դեպքում ի՞նչ պետք է արվի վկայություն կրելու համար։ Վարդապետական տեսանկյունից՝ պետք է մերժեք չար մարդկանց, մերժեք և մերկացնեք հակաքրիստոսներին և թույլ չտաք, որ հակաքրիստոսներն անկառավարելիորեն վատ բաներ անեն Աստծու տանը և վնասներ պատճառեն Աստծու տանը։ Բայց գիտե՞ք, թե հատկապես ինչպես դա անել։ (Զեկուցել և պատմել Վերեւին դրա մասին։) Արդյոք դա՞ է այն պատասխանատվությունների և պարտականությունների չափը, որ կարող եք կատարել։ Արդյոք դա՞ է ողջ վկայությունը, որի մեջ կարող եք հաստատուն կանգնել, ողջ հասակը, որն ունեք։ Հակաքրիստոսի մասին զեկուցելուց բացի, ուրիշ ի՞նչ կարող եք անել։ (Կարող ենք նախ հավաքել հակաքրիստոսի մշտական վարքագծի և չարագործության փաստերը, իսկ հետո եղբայրների և քույրերի հետ հաղորդակցվել հակաքրիստոսին զանազանելու շուրջ՝ հիմնվելով այս փաստերի վրա։ Հենց որ եղբայրներն ու քույրերը զանազանություն ձեւավորեն հակաքրիստոսի նկատմամբ, բոլորը կարող են գործողություն ձեռնարկել՝ մերկացնելու հակաքրիստոսին, իսկ դրանից հետո կարող ենք նրան վտարել եկեղեցուց։) Քայլերն ու ընթացակարգերը ճիշտ են, բայց ի՞նչ կասեք որոշ հատուկ դեպքերի մասին։ Դու խոսում ես առաջնորդողի դիրքից, բայց ի՞նչ կլինի, եթե սովորական հավատացյալը բախվի հակաքրիստոսի։ Մի՞թե դա նման չէ քարին հարվածող ձվի։ Ի՞նչ կանեիք նման իրավիճակներում։ Թույլ տվեք ձեզ մի պատմություն պատմել՝ կապված եկամուտների և ծախսերի գրանցման ու զեկուցման հետ։ Կար մեկը, ով պատասխանատու էր հաշիվները վարելու համար՝ մեկն արտաքին օգտագործման, իսկ մյուսը՝ ներքին օգտագործման համար։ Մի օր ներքին հաշվի մեջ երկու հարյուր դոլարի անհամապատասխանություն եղավ։ Հետագայում վերակացուն եկավ հաշիվները ստուգելու և տեսավ անհամապատասխանությունը։ Նա ասաց. «Պատռի՛ր ներքին հաշիվը։ Պահի՛ր միայն արտաքինը, որպեսզի ոչ մի ապացույց չլինի»։ Այնտեղ գտնվող անհատներից մեկը չհամաձայնեց՝ ասելով. «Սա ընծա է։ Անկախ գումարի չափից՝ դա Աստծու փողն է, դու չես կարող այդպես անել»։ Վերակացուն ոչինչ չասաց, մինչդեռ մեկ ուրիշը մեկնաբանեց. «Երկու հարյուր դոլարի եղածն ի՞նչ է։ Երբ հակաքրիստոսներն են սեփականացնում, դա միանգամից տասնյակ հազարներ է լինում»։ Եվ ուստի այդ մարդիկ այդ կերպ լուծեցին հարցը։ Սակայն դրանից հետո մեկը զգաց, որ այս մոտեցումը սխալ է, և դրա մասին զեկուցեց վերև՝ որոշում կայացնող խմբին։ Խումբն ասաց, որ երկու հարյուր դոլարը զգալի գումար չէ, և որ իրենք չափազանց զբաղված են դրանով զբաղվելու համար։ Երբ դա զեկուցվեց եկեղեցու առաջնորդողներին, նրանք նույնպես չզբաղվեցին դրանով, և բոլորն անտեսեցին հարցը։ Խնդրի մասին զեկուցող անձը վրդովվեց՝ ասելով. «Ինչպե՞ս կարող են այս մարդիկ բոլորն այսպիսին լինել։ Ինչպե՞ս կարող են այդքան անպատասխանատու լինել Աստծու ընծաների նկատմամբ։ Նրանք նույնիսկ համարձակվում են այդքան բացահայտորեն խաբեությամբ զբաղվել»։ Նա վրդովված էր դրանից։ Մի օր, երբ Ես այցելեցի այդ մարդկանց, այդ անձն Ինձ զեկուցեց այս խնդրի մասին՝ ասելով, որ հաշվապահությունն անող անձն անփույթ է եղել, որ խառնաշփոթ է ստեղծել հաշվի մեջ, և որ ի վերջո անհամապատասխանություն է եղել։ Թեև այս խնդիրն այնքան էլ մեծ չէր, բայց ներգրավված յուրաքանչյուր անձի վերաբերմունքը տարբեր էր։ Այսպես կոչված վերակացուները և առաջնորդողները չզբաղվեցին խնդրով։ Նրանք ոչ միայն չհեռացրին հաշվապահությունն անող անձին, այլև արդարացում գտան նրան պաշտպանելու համար։ Խնդրի մասին զեկուցող անձը շարունակեց զեկուցել դրա մասին, սակայն դուրս մղվեց շատերի կողմից։ Ասա՛ Ինձ, ինչպիսի՞ մտածելակերպ ուներ այս անձը, երբ զեկուցեց խնդրի մասին։ Եթե նա ունենար նույն վերաբերմունքը, ինչ մյուս անձը՝ նա, ով ասաց. «Ընդամենը երկու հարյուր դոլար է, ինչո՞ւ ես այդքան աղմուկ բարձրացնում դրա շուրջ։ Երբ հակաքրիստոսներն են սեփականացնում են, դա միանգամից տասնյակ հազարներ է լինում», արդյոք նա դեռ կզեկուցե՞ր դրա մասին։ Չէր զեկուցի։ Եթե նա ասեր. «Դա իմ փողը չէ. ով ուզում է թող սեփականացնի դա, ինքն է պատասխանատու լինելու դրա համար։ Համենայն դեպս, ես ոչինչ չեմ սեփականացրել, ուստի կարիք չունեմ այս պատասխանատվությունը կրելու», կամ՝ «Ես արդեն դրա մասին զեկուցել եմ որոշում կայացնող խմբին և եկեղեցու առաջնորդողներին, և նրանք բոլորն անտեսեցին ինձ, ուստի ես իմ մասն արել եմ և այլևս կարիք չունեմ անհանգստանալու»։ Եթե նա այս վերաբերմունքն ունենար, արդյոք դեռ կկարողանա՞ր այդքան համառորեն պնդել զեկուցել դրա մասին։ Հաստատապես ոչ։ Մարդկանց մեծամասնությունն առավելագույնը կանգ կառներ որոշում կայացնող խմբին զեկուցելուց հետո։ Բայց հենց այն ժամանակ, երբ այս անձն իր զեկույցը ներկայացրեց որոշում կայացնող խմբին, լսեց Իմ հաղորդակցությունը Նոյի և Աբրահամի պատմությունների մասին։ Լսելուց հետո հուզվեց՝ մտածելով. «Աստծու խոսքերը լսելուց հետո Նոյը հավատարիմ մնաց դրանց այնքան տարիներ՝ առանց նահանջելու։ Սակայն ես բախվում եմ այս չնչին դժվարությանը և չեմ կարողանում համառել. սա այն չէ, ինչ մարդ պետք է անի»։ Ուստի համառեց զեկուցելու հարցում, մինչև որ այն ի վերջո հասավ Վերեւին, և Վերեւը զբաղվեց խնդրով։ Ի՞նչ եք կարծում՝ ձեր մեջ շա՞տ կան նման մարդիկ։ Եթե բախվեիք նման իրավիճակի, ձեզանից քանիսը՞ կհամառեր այնպես, ինչպես այս անձը։ Արդյոք դուք նույնպե՞ս կհավատայիք, որ երկու հարյուր դոլարը շատ չէ, որ դա մեծ բան չէ, և հետևաբար կմտածեիք, որ կարիք չկա այդքան հաստատակամորեն հավատարիմ մնալ սկզբունքներին կամ այդքան լուրջ լինել, և որ կարող եք սպասել, մինչև մեծ անհամապատասխանություն լինի զեկուցելու համար։ Կմտածեի՞ք արդյոք. «Համենայն դեպս, ես կատարել եմ իմ պարտականությունը։ Դրանով կզբաղվեն, թե ոչ, կախված է առաջնորդողներից։ Ես ընդամենը սովորական հավատացյալ եմ, ես միայն այսքան իշխանություն ունեմ, ես միայն այսքանը կարող եմ անել։ Ես զեկուցել եմ դրա մասին, կատարել եմ իմ պարտավորությունը, մնացածն իմ հոգսը չէ»։ Մի՞թե այսպես չէիք մտածի։ Եվ եթե ինչ-որ մեկը ճնշեր քեզ, չէիր համարձակվի զեկուցել դրա մասին, չէ՞։ Այս անձը խնդրի մասին զեկուցելու ընթացքում բախվեց ճնշման, ընդ որում՝ ոմանք մատնացույց էին անում և դատապարտում նրան և միշտ նրան տանջելու առիթ էին փնտրում։ Որքա՜ն չարասիրտ պետք է լինեն այս մարդիկ։ Ես հիշում եմ այս մի քանի անհատներին։ Ինչո՞ւ եմ հիշում նրանց։ Նրանք ուտում էին Աստծու տան ուտելիքը և վայելում էին Աստծու կողմից մատակարարված բոլոր ճշմարտությունները, սակայն նման վերաբերմունք ունեին Աստծու ընծաների նկատմամբ։ Նրանք կարո՞ղ են համարվել Աստծու տան մարդիկ։ Նրանք արժանի չեն։ Նրանցից չէր պահանջվում հաստատուն կանգնել իրենց վկայության մեջ, քանի որ չունեին այս բնավորությունը։ Բայց քանի որ նույնիսկ չէին կարողանում անել այն, ինչ պետք է անեին, արդյոք դեռ արժանի՞ էին մնալու Աստծու տանը։ Արդյոք նման մարդիկ պե՞տք է հիշվեն։ Ձեզ դո՞ւր են գալիս նման մարդիկ։ (Ոչ։) Այդ դեպքում ինչպիսի՞ մարդիկ են ձեզ դուր գալիս։ (Նրանք, ովքեր հավատարիմ են մնում սկզբունքներին, նրանք, ովքեր համառում են Աստծու տան շահերը մինչև վերջ պաշտպանելու հարցում։) Ես զզվում եմ այն ոչնչություններից, որոնք վախենում են նշանակալի մարդկանց տեսնելիս, բայց համարձակություն են ձեռք բերում պարզասիրտ մարդկանց առջև։ Ես նաև զզվում եմ նրանցից, ովքեր կծում են իրենց կերակրող ձեռքը, նրանցից, ովքեր հետաքրքրված չեն ճշմարտությամբ, և հատկապես նրանցից, ովքեր երկար տարիներ լսել են քարոզներ, բայց ամենևին չեն հասկացել ճշմարտությունը կամ փոքր-ինչ չեն փոխվել և իրենց սրտերի խորքում դեռևս դիմակայում և զգուշանում են Աստծուց։ Եթե չկան նման մարդկանց կողմից ակնհայտ չարիք գործելու դեպքեր, նրանք գուցե չբնորոշվեն որպես հակաքրիստոսներ, բայց Ես զզվում եմ նրանցից։ Որքա՞ն եմ զզվում։ Ճիշտ այնքան, որքան հակաքրիստոսներից։ Ինչո՞ւ։ Հակաքրիստոսներն Աստծու խոսքին վերաբերվում են որպես ապրանքի՝ վաճառելու, առևտուր անելու և փոխանակելու համար՝ դրանից շահույթ ստանալով։ Թեև այս տեսակի մարդը գուցե շահույթ չստանա Աստծու խոսքերից, բայց Աստծու խոսքերի հանդեպ նրա վերաբերմունքից կարող ենք եզրակացնել, որ ճիշտ հակաքրիստոսների պես է, որ նա չի հետևում Աստծու ճանապարհին կամ նույնիսկ չունի այն պարզ և ամենահիմնական վերաբերմունքը, որը պետք է ունենա Աստծու ընծաների նկատմամբ, և որ նա կծում է իրեն կերակրող ձեռքը։ Ի՞նչ տեսակ բաներ են նրանք։ Հուդաներ են, որոնք մատնում են Տիրոջը և իրենց ընկերներին։ Այս պատմությունը լսելուց հետո ի՞նչ մտքեր ունեք։ Կարո՞ղ եք նման իրավիճակներում հավատարիմ մնալ սկզբունքներին և կառչել ձեր դիրքորոշումից։ Եթե դու ոչնչություն ես, միշտ ընկրկում ես, միշտ վախենում ես հակաքրիստոսների ուժից, վախենում ես նրանց կողմից տանջվելուց, վախենում ես, որ նրանց ուժը կվնասի քեզ, և սրտումդ միշտ վախենում ես և իմաստություն չունես սրան արձագանքելու համար, միշտ զիջումների ես գնում հակաքրիստոսներին, չես համարձակվում զեկուցել կամ մերկացնել նրանց կամ գտնել ուրիշներին՝ միավորվելու քեզ հետ նրանց մերժելու համար, ապա դու այն մարդը չես, որը կարող է հաստատուն կանգնել Աստծուն տված իր վկայության մեջ. դու անպիտան ես, մի բան, որը կծում է իրեն կերակրող ձեռքը։ Երբ հակաքրիստոսներն Աստծու խոսքերին վերաբերվում են որպես ապրանքների՝ դրանք օգտագործելով իրենց համար անպատշաճ կերպով գերշահույթ ստանալու, քեզ սպառնալու և քո սնուցումը կտրելու համար, եթե դու դեռ չես կարողանում մերժել նրանց նման իրավիճակներում, արդյոք դու հաղթո՞ղ ես։ Արդյոք արժանի՞ ես լինելու Քրիստոսի հետևորդ։ Եթե նույնիսկ կարողություն չունես ստանալու այն խոսքերը և հոգևոր սնուցումը, որ Աստված անվճար տալիս է քեզ, և չես կարողանում նույնիսկ ուտել, խմել կամ վայելել այս բաները, որքա՞ն անարժեք է դա քեզ դարձնում։

Այն փաստերը, որոնց շուրջ հենց նոր հաղորդակցվեցի, Աստծու խոսքերին որպես ապրանքի վերաբերվելու հակաքրիստոսների որոշ դրսևորումներ են։ Հակաքրիստոսները չեն ուտում և խմում Աստծու խոսքերը և չեն ընդունում ճշմարտությունը, լոկ մակերեսորեն աչքի են անցկացնում և նայում են Աստծու խոսքերին՝ իրենց դրանցով զարդարելու համար։ Աստծու խոսքերին վերաբերվում են որպես իրենց ունեցվածքի և մասնավոր սեփականության, որպեսզի կարողանան գործարքների մեջ մտնել՝ իրենց ցանկացած փողն ու օգուտները ստանալու համար, և որպեսզի կարողանան վերահսկել Աստծու խոսքերը կարդալու, ուտելու և խմելու՝ Աստծու ընտրյալ մարդկանց ազատությունը։ Նման հակաքրիստոսները չար մարդիկ են, դևեր, չհավատացողներ. նրանք անհավատների տեսակից են։ Ցանկացածը, որ հայտնվում է Աստծու տանը, պետք է վտարվի, ընդմիշտ վտարվի։ Համարձակվո՞ւմ եք մերժել նման մարդկանց, երբ հանդիպում եք նրանց։ Համարձակվո՞ւմ եք միավորվել և մերկացնել նրանց։ Նրանք պետք է մերկացվեն, պետք է մերժվեն։ Աստծու տանն իշխում է ճշմարտությունը։ Եթե չունես նման հասակ, դա ապացուցում է, որ Աստծու խոսքերը և ճշմարտությունը կյանք չեն դարձել քո ներսում։ Եթե երկչոտ ես, վախենում ես Սատանաներից, վախենում ես չար մարդկանցից՝ նախընտրելով զիջումների գնալ ինքդ քեզ պահպանելու համար, քան պայքարել հակաքրիստոսների դեմ, նույնիսկ եթե դա նշանակում է չուտել և չխմել Աստծու խոսքերը կամ ձեռք չբերել դրանք, ապա արժանի ես սովամահ լինելու, և ոչ ոք չի խղճա քեզ, եթե այդպես լինի։ Եթե բախվեք նման իրավիճակների, ինչպե՞ս պետք է ընտրեք և կիրառեք։ Պետք է անմիջապես մերկացնեք նրանց։ Աստծու խոսքերն ապրանքներ չեն. դրանք տրամադրվում են Աստծու բոլոր ընտրյալ մարդկանց, դրանք որևէ անհատի մասնավոր սեփականությունը չեն։ Ոչ ոք իրավունք չունի պահելու կամ տիրանալու Աստծու խոսքերին։ Աստծու խոսքերը պետք է անվճար և անհատույց բաշխվեն բոլոր ընտրյալ մարդկանց, որոնք հետևում են Աստծուն։ Ցանկացած ոք, ով պահում է դրանք, ձգտում է անպատշաճ կերպով գերշահույթ ստանալ դրանցից կամ անձնական ծրագրեր ունի Աստծու խոսքերի վերաբերյալ, արժանի է անիծվելու։ Նրանք անհատներ են, որոնց մերկացնելու և մերժելու համար Աստծու ընտրյալ մարդիկ պետք է ոտքի կանգնեն, և նրանք պետք է հեռացվեն ու արմատախիլ արվեն։

Արդյոք այն երկու կետը, որոնց շուրջ Ես այսօր հաղորդակցվեցի, բավականաչափ ցույց տալի՞ս են, թե ինչպես են հակաքրիստոսներն արհամարհում Աստծու խոսքերը։ (Այո։) Հակաքրիստոսներն Աստծու խոսքերին երբեք չեն վերաբերվում որպես ճշմարտության, ոչ էլ փայփայում են, արժևորում կամ դրանց վերաբերվում որպես Արարչի խոսքերի։ Փոխարենը, ամեն քայլափոխի ցուցադրում են իրենց անասելի, արհամարհելի, ստոր մտադրությունները։ Միայն ցանկանում են Աստծու խոսքերն օգտագործել իրենց անասելի նպատակներին հասնելու համար, և լինի դա նյութական, թե ոչ նյութական բաների առումով, ուզում են Աստծու խոսքերն օգտագործել իրենց համար անպատշաճ կերպով շահույթ ստանալու, փող և նյութական բաներ ձեռք բերելու համար կամ հասնել իրենց նպատակին, որ մարդիկ իրենց շողոքորթեն, հարգեն, կուռք դարձնեն և հետևեն։ Այս բաները գարշելի են Աստծուն և պետք է մերժվեն մարդկանց կողմից։ Երբ որևէ մեկը հայտնաբերում է նման անհատների կամ նման բաների տեղի ունենալը, պետք է ոտքի կանգնի՝ մերկացնելու և մերժելու նրանց՝ նման անհատներին թույլ չտալով հաստատուն կանգնել Աստծու ընտրյալ մարդկանց մեջ։ Ոմանք ասում են, որ դրա մասին կզեկուցեին Վերեւին, եթե բախվեին այս բաներին, բայց դա չափազանց պասիվ և դանդաղ է։ Եթե այս բաների մասին ուղղակի զեկուցես Վերեւին, ապա այնքան անարժեք ես։ Դու կերել և խմել ես Աստծու այնքան շատ խոսքեր և լսել այնքան շատ քարոզներ, սակայն միայն զեկուցել գիտես։ Սա նշանակում է, որ քո հասակը չափազանց փոքր է։ Հաստատապես ունե՞ս հակաքրիստոսների հետ վարվելու այլ մեթոդներ։ Վերեւին զեկուցելը վերջին միջոցն է, քայլ, որն արվում է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Եթե փոքրամասնություն ես, ուժերն անհավասար են, և զուրկ ես զանազանությունից և վստահ չես՝ արդյոք ինչ-որ մեկը հակաքրիստոս է, գուցե չհամարձակվես մերկացնել նրա տարբեր դրսևորումներն ու գործողությունները։ Բայց եթե վստահ ես, որ նա հակաքրիստոս է, և դեռ չես համարձակվում ոտքի կանգնել՝ պայքարելու նրա դեմ, մերժելու և պարտության մատնելու նրան, մի՞թե այնքան անարժեք չես։ Ճշմարտության այն փոքր մասը, որը հասկանում ես, գործի չի դրվում։ Վստա՞հ ես, որ այն, ինչ հասկանում և լսում ես, ճշմարտությունն է։ Եթե այդպես է, ինչո՞ւ չես համարձակվում խստորեն և արդարացիորեն ոտքի կանգնել և պայքարել հակաքրիստոսների դեմ։ Կարծես թե հակաքրիստոսները կառավարող իշխանությունները չեն. ինչի՞ համար ես վախենում նրանցից։ Բացառությամբ այն իրավիճակի, երբ նրանք կարող են քեզ հանձնել իշխանություններին, եթե անմտորեն մերկացնես նրանց. այդ հանգամանքներում պետք է զգույշ լինես, չսադրես նրանց և իմաստուն մեթոդներ օգտագործես՝ գաղտնի կերպով քննադատելու և վարկաբեկելու հակաքրիստոսներին՝ նրանց աստիճանաբար դուրս թողնելով։ Մի՞թե ավելի տպավորիչ չէ լուռ դուրս թողնել նրանց։ (Այո։) Լավ, այսքանը մեր այսօրվա հաղորդակցության համար։ Ցտեսություն։

12 սեպտեմբերի, 2020 թ.

Նախորդը.  Տասներորդ կետ. Արհամարհում են ճշմարտությունը, լկտիաբար ոտնահարում սկզբունքները և անտեսում Աստծու տան կարգավորումները (Մաս հինգերորդ)

Հաջորդը.  Տասնմեկերորդ կետ. Չեն ընդունում էտվելը, ոչ էլ ապաշխարության վերաբերմունք ունեն, երբ որևէ սխալ են գործում, այլ փոխարենը պատկերացումներ են տարածում և հրապարակայնորեն դատում Աստծուն

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger