Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս առաջին)
Հավելված. Ինչ է ճշմարտությունը
Այսօր կշարունակենք հաղորդակցվել նախորդ անգամվա բովանդակության շուրջ։ Ո՞րն էր այն թեման, որի շուրջ հաղորդակցվեցինք նախորդ անգամ։ («Ցախի վրա քնելը և լեղի լիզելը» ճշմարտություն ը չէ։) Այսպես, նախկինում մտածո՞ւմ էիք, որ դա ճշմարտությունն է։ Մարդիկ նախկինում ենթագիտակցաբար մտածում էին, որ դա ճշմարտությունն է, կամ առնվազն, որ միանգամայն դրական է, ոգեշնչող և պոտենցիալ կերպով կարող է խրախուսել մարդկանց լինել նախաձեռնող և առաջադեմ։ Նայելով դրան իմաստի այս մակարդակից՝ մարդիկ մտածում էին, որ այն միանգամայն մոտ է ճշմարտությանը և միանգամայն մոտ է դրական բաներին։ Հետևաբար շատերը ենթագիտակցաբար հավատում էին, որ «ցախի վրա քնել և լեղի լիզել» ասացվածքը միանգամայն դրական արտահայտություն է, կամ առնվազն, որ ունի ավելի շուտ դրական, քան բացասական ենթ իմաստներ և դեր ունի մարդկանց կյանքին և անձնական վարքին աջակցելու գործում։ Բայց դրա շուրջ հաղորդակցվելուց հետո տեսանք, որ ամենևին էլ այդպես չէ, և որ դրա հետ կապված լուրջ խնդիրներ կան։ Դուք ավելի հեռուն գնացե՞լ եք՝ փնտրելով արտահայտություններ, որոնք նման են կամ առնչվում են այս արտահայտությանը, կամ որոնք նմանատիպ դեր ունեն և որոնք մարդիկ ենթագիտակցաբար համարում են միանգամայն դրական կամ միանգամայն լավը, և մանրամասն վերլուծե՞լ եք դրանք։ (Ոչ։) Ասե՛ք Ինձ, արդյոք «մի օրինակից շատ հետևություններ անել» արտահայտությունն այստեղ տեղի՞ն է։ (Այո։) Պետք է ասել, որ երբ խոսքը վերաբերում է ճշմարտությունը փնտրելուն և ճշմարտությունը կիրառելուն, այս արտահայտությունը գործնական կիրառություններ ունի։ Նախորդ անգամ հաղորդակցվեցինք «ցախի վրա քնել և լեղի լիզել» արտահայտության շուրջ։ Նմանատիպ ուրիշ ի՞նչ արտահայտություններ կան։ Ուրիշ ի՞նչ արտահայտություններ մոտավորապես նույն իմաստն ունեն կամ կարող են խաղալ նույն դերը։ Ոչ մի վատ բան չկա նրանում, որ ըստ Իմ ձևի մանրամասն վերլուծեք «ցախի վրա քնել և լեղի լիզել» արտահայտության նման արտահայտությունները, միմյանց հետ հաղորդակցվեք դրանց շուրջ և որոշ նոր հասկացողություններ ձեռք բերեք։ Երբ կարողանաք թափանցել դրանց մոլորության մեջ, դեն կնետեք նման արտահայտությունները և դրանից հետո կբռնեք ճշմարտությունը կիրառելու և ճշմարտությանը ձգտելու ուղին՝ լիովին Աստծու խոսքերի վրա հիմնված։
Եկեք շարունակենք այն թեման, որի շուրջ հաղորդակցվեցինք նախորդ երկու անգամ։ Ո՞րն էր այդ թեման։ (Ինչ է ճշմարտությունը։) Ճիշտ է, ինչ է ճշմարտությունը։ Ուստի հատկապես ի՞նչ է ճշմարտությունը։ (Ճշմարտությունը մարդու անձնական վարքի, գործողությունների և Աստծուն երկրպագելու չափանիշն է։) Կարծես թե անգիր եք արել այս նախադասությունը տեսության և սահմանման առումով։ Ուստի մեր նախորդ երկու հաղորդակցություններից հետո արդյոք հիմա ձեր սրտերի խորքում ճշմարտության ձեր սահմանման, ճանաչողության և ըմբռնման մեջ որևէ տարբերություն կա՞ նախկինի համեմատ։ (Այո՛, կա։) Հատկապես ո՞րն է այդ տարբերությունը։ Թեև կարճաժամկետ հեռանկարում գուցե չունենաք գործնական փորձառության ճանաչողություն, առնվազն ունեք որոշակի ընկալողական ճանաչողություն։ Ասե՛ք Ինձ՝ հիմնվելով ձեր սեփական փորձառության, ճանաչողության և հասկացողության վրա։ (Նախկինում գիտեի, որ երբ ինձ հետ բաներ են պատահում, պետք է կիրառեմ ըստ Աստծու խոսքերի ճշմարտության, բայց երբեք չէի կարողանում դա կիրառել։ Օրինակ՝ սովորաբար հակված եմ պոռթկունություն դրսևորելու և թեև Աստծու խոսքերից գիտեմ, որ պոռթկունություն դրսևորելը սխալ է, և գիտեմ մարդկանց հանդեպ Աստծու պահանջները, միևնույն է, անում եմ դա, և երբեք չեմ կարողացել գտնել բուն պատճառը։ Միայն նախորդ անգամ Աստծու հաղորդակցությունը լսելուց հետո հասկացա, որ հաճախ մարդիկ ապականություն են դրսևորում, որովհետև վերահսկվում են սատանայական մտքերի կողմից, և որ ես պոռթկունություն եմ դրսևորում, որովհետև իմ ներսում կա այն սատանայական տրամաբանությունը, թե. «Ես չեմ հարձակվի, քանի դեռ ինձ վրա չեն հարձակվել. եթե ինձ վրա հարձակվեն, անպայման հակահարված կտամ»։ Մտածում եմ, որ այս ասացվածքը ճիշտ է, և որ այսպես եմ վարվում՝ որպես ինքնապաշտպանության միջոց։ Ազդվելով ա յս սատանայական մտածելակերպից և տեսակետից՝ ես անկարող եմ կիրառելու ճշմարտությունը։ Բայց փաստորեն թեև այս սատանայական բաներն արտաքուստ ճիշտ են թվում, իրականում դրանց փոխանցած իմաստները հակասում են նրան, ինչ պահանջում են Աստծու խոսքերը, և դրանք սխալ են։ Միայն Աստծու խոսքերն են ճշմարտությունը, և միայն Աստծու խոսքերի համաձայն գործելն է լիովին ճիշտ։) Իսկապես լավ է։ Ո՞վ կարող է որևէ բան ավելացնել դրան։ (Ես կցանկանայի ինչ-որ բան ավելացնել։ Ես նախկինում էլ գիտեի, որ պետք է փնտրեմ և կիրառեմ ճշմարտությունը, երբ ինձ հետ բաներ են պատահում, բայց դեռ փոքր-ինչ շփոթված էի, թե ինչպես կիրառեմ։ Լսելով Աստծու հաղորդակցությունը՝ զգում եմ, որ ճշմարտությունը շատ իրատեսական է և առնչվում է կյանքի յուրաքանչյուր տեսանկյանը։ Վերցնենք Աստծու նշած օրինակներից մի քանիսը։ Չինացիները նույնպես սովորում են սուրճ խմել արևմտյան երկրներ ժամանելուց հետո։ Սա խնդիր չէ՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է մարդը վարվում, այլ մարդկանց մտքերի և տեսակետների խնդիր է, և սա առնչվում է ճշմարտությանը։ Նաև որոշ տարածված ասացվածքների և դարձվածքների՝ Աստծու մանրամասն վերլուծությունից հետո, որոնք մարդիկ ճիշտ են համարում, սկսել եմ մտածել, որ պետք է ինքնաքննեմ սեփական վարքագծերիս և կիրառումներիս շուրջ, որոնք ճիշտ են թվում, և այս վարքագծերի հետևում թաքնված մտադրությունների, մտքերի և տեսակետների մասին շուրջ, և թե հատկապես ինչ եմ կյանքով արտահայտում՝ ապավինելով այս բաներին։ Հիմա ավելի որոշակի եմ զգում, թե ինչպես փնտրել և կիրառել ճշմարտությունը, երբ ինձ հետ բաներ են պատահում, և դա այլևս այդքան վերացական չէ։) Կարծես թե այս երկու հաղորդակցությունների միջոցով մարդկանց մեծամասնությունը հիմնական հասկացողություն է ձեռք բերել այն մասին, թե ինչ է ճշմարտությունը և ճշմարտությանն առնչվող որոշ թեմաների վերաբերյալ, և որ իրենց սրտի խորքից նրանք արդեն սկսել են ինքնաքննել այն մասին, թե արդյոք իրենց պահվածքն ու գործողություններն առնչվում են ճշմարտությանը, ինչպես նաև այն մասին, թե հատկապես որ բաներն են ճշմարտությունը, որոնց նրանք կառչում են և լսում Աստծու հանդեպ իրենց հավատքի մեջ, և որոնք ճշմարտությունը չեն, և արդյոք այն բաները, որոնք նրանք ճիշտ են համարում, իրականում ճշմարտությունն են, և որն է նման բաներ ի կապը ճշմարտության հետ։ Խորհելուց հետո մարդիկ կարող են որոշել, թե հատկապես ինչ է ճշմարտությունը, ինչպես նաև հստակորեն որ բաներն են ճշմարտությունը, և որ բաները ճշմարտությունը չեն։ Այսքան տարի քարոզներ լսելուց և Աստծու խոսքերն ուտելուց ու խմելուց հետո մարդկանց մեծամասնությունը որոշ բաներ է ձեռք բերել և կարող է հստակ տեսնել մի փաստ. Աստծու խոսքերն, իսկապես ճշմարտությունն են, Աստծու պահանջները ճշմարտությունն են, և այն ամենը, ինչ գալիս է Աստծուց, ճշմարտությունն է։ Աստծուն ճշմարտապես հավատացող մարդիկ արդեն ճանաչել և սրտանց ընդունել են այս փաստը, բայց իրական կյանքում կարող են հաճախ անգիտակցաբար ասել բաներ, որոնք ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ կամ հակասում են ճշմարտությանը։ Ոմանք նույնիսկ այն բաները, որոնք մարդիկ ճիշտ և լավ են համարում, ընդունում են որպես ճշմարտություն, և մասնավորապես չեն զանազանել Սատանայից եկող թվացյալ մոլորություններն ու դիվային խոսքերը, որոնք ոչ միայն վաղուց ընդունել են իրենց սրտերում, այլև նույնիսկ դրանց որպես դրական բաների են վերաբերվում։ Օրինակ՝ շատ սատանայական փիլիսոփայություններ, ինչպիսիք են. «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման», «Ուրիշներին տուր իրենց իսկ դեղի համը», «Խելացի մարդիկ լավ են ինքնապաշտպան վում՝ փնտրելով միայն սխալներ գործելուց խուսափելը» և «Ես չեմ հարձակվի, քանի դեռ ինձ վրա չեն հարձակվել» և այլն, մարդիկ համարում են ճշմարտություն և կյանքի նշանաբաններ և նույնիսկ հատկապես գոհ են զգում այս սատանայական փիլիսոփայություններին հետեւելու համար և միայն Աստծու խոսքերը կարդալուց հետո են գիտակցում, որ Սատանայից եկող այս բաներն իրականում ճշմարտությունը չեն, այլ ավելի շուտ թվացյալ ճշմարտանման հերձվածողություններ և մոլորություններ են, որոնք մոլորեցնում են մարդկանց։ Որտեղի՞ց են գալիս այս բաները։ Որոշները գալիս են դպրոցական կրթությունից և դասագրքերից, որոշները գալիս են ընտանեկան դաստիարակությունից, իսկ որոշներն էլ՝ հասարակական ազդեցությունից։ Կարճ ասած՝ դրանք բոլորը գալիս են ավանդական մշակույթից և ծագում են Սատանայի կրթությունից։ Արդյոք այս բաները որևէ կապ ունե՞ն ճշմարտության հետ։ Դրանք բ ացարձակապես ոչ մի կապ չունեն դրա հետ։ Բայց մարդիկ չեն կարողանում զանազանել այս բաներն ինչպիսին դրանք կան և դեռևս դրանք ճշմարտությունն են համարում։ Արդյոք այս խնդիրը չափազանց լո՞ւրջ է դարձել։ Որո՞նք են Սատանայից եկող այս բաները որպես ճշմարտություն համարելու հետևանքները։ Կարո՞ղ են արդյոք մարդիկ ազատվել իրենց ապականված խառնվածքներից՝ կառչելով այս բաներին։ Կարո՞ղ են արդյոք կյանքով արտահայտել բնականոն մարդկայնություն՝ կառչելով դրանց։ Կարո՞ղ են արդյոք ապրել ըստ խղճի և ողջամտության՝ կառչելով դրանց։ Կարո՞ղ են արդյոք բարձրանալ խղճի և ողջամտության չափանիշներին՝ կառչելով դրանց։ Կարո՞ղ են արդյոք Աստծու հավանությ ունը ստանալ՝ կառչելով դրանց։ Այս ամենից և ոչ մեկը նրանք չեն կարող անել։ Քանի որ չեն կարող անել այս ամենից և ոչ մեկը, արդյոք այս բաները, որոնց մարդիկ կառչում են, ճշմարտությո՞ւնն են։ Կարո՞ղ են արդյոք դրանք ծառայել որպես մարդու կյանք։ Որո՞նք են այն հետևանքները, երբ մարդիկ այս բացասական բաները, ինչպիսիք են աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունները, ողջ մնալու ռազմավարությունները, ողջ մնալու օրենքները և նույնիսկ ավանդական մշակույթը, որոնք ճիշտ և լավ են համարում, համարում են որպես ճշմարտություն և կառչում են դրանց։ Մարդկությունն այս բաների ն կառչել է հազարավոր տարիներ։ Արդյոք դրանք ընդհանրապես փոխվե՞լ են։ Արդյոք մարդկության այժմյան վիճակն ընդհանրապես փոխվե՞լ է։ Մի՞թե ապականված մարդկային ցեղը գնալով ավելի ու ավելի չարասեր և Աստծուն ավելի ու ավելի դիմակայող չի դառնում։ Աստված բազմաթիվ ճշմարտություններ է արտահայտում ամեն անգամ, երբ կատարում է Իր գործը, և մարդիկ կարող են տեսնել, որ այս ճշմարտություններն ունեն իշխանություն և զորություն, ուստի ինչպե՞ս է պատահում, որ մարդիկ դեռևս ի վիճակի են ուրանալու և դիմակայելու Աստծուն։ Ինչո՞ւ դեռևս չեն կարողանում ընդունել Աստծուն և հնազանդվել Նրան։ Սա բավարար է ցույց տալու համար, որ մարդկությունը չափազանց խորն է ապականվել Սատանայի կողմից, որ ապականված մարդկությունը լի է սատանայական խառնվածքներով, հակակրանք է տածում ճշմարտության հանդեպ, ատում է այն և ընդհանրապես չի ընդունում։ Այս խնդրի արմատն այն է, որ մարդկային էակները չափազանց շատ սատանայական փիլիսոփայություններ և չափազանց շատ սատանայական ճանաչողոություն են ընդունել։ Իրենց սրտերի խորքում մ արդ իկ հագեցած են ամեն տեսակ սատանայական մտքերով և տեսակետներով և այդպիսով ճշմարտության հանդեպ հակակրանք տածելու և ճշմարտությունն ատելու խառնվածք են զարգացրել։ Աստծուն հավատացող շատ ու շատ մարդկանցից կարող ենք տեսնել, որ թեև նրանք ընդունում են, որ Աստծու խոսքերն ունեն իշխանություն և զորություն, սակայն չեն ընդունում ճշմարտությունը։ Այսինքն՝ երբ մարդիկ ուտում և խմում են Աստծու խոսքերը, թեև իրենց բերանով խոստովանում են, որ «Աստծու խոսքերը ճշմարտությունն են, ճշմարտությունից վեր ոչինչ չկա, ճշմարտությունը մեր սրտերում է, և ճշմարտությանը ձգտելը համարում ենք գոյության նպատակ», սակայն իրական կյանքում դեռևս ապրում են հայտնի սատանայական ասացվածքներով և սատանայական փիլիսոփայություններով և մի կողմ են դնում Աստծու խոսքերն ու ճշմարտությունը և կառչում են այնպիսի բաների ու կիրառում են անպիսի բաներ, ինչպիսիք են մարդկային աստվածաբանական գիտելիքը և հոգևոր վարդապետությունը, կարծես դրանք ճշմարտությունը լինեն։ Արդյոք սա՞ է Աստծուն հավատացող մարդկանց մեծամասնության իրական վիճակը։ (Այո։) Եթե շարունակեք այսպես կառչել և Աստծու խոսքերի հիման վրա մանրամասն չվերլուծեք ու չհասկանաք սատանայական ավանդական մշակույթից եկող այս արմատացած բաները և եթե չկարողանաք դրանք արմատապես զանազանել կամ հիմնովին չհասկանաք դրանք կամ չթողնեք դրանք, ո՞րն է լինելու արդյունքը։ Կա մի արդյունք, որը հաստատ է, այն, որ մարդիկ երկար տարիներ հավատում են Աստծուն, սակայն չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը կամ ինչ ուղիով գնալ, և ի վերջո բոլորն իրենց բերաններում հոգևոր վարդապետությունների և աստվածաբանական տեսությունների մի շարք ունեն, և այն ամենը, ինչ ասում են, գեղեցիկ է հնչում և ամբողջությամբ վարդապետություն է, որը համապատասխանում է ճշմարտությանը։ Բայց իրականում այս մարդիկ կեղծավոր փարիսեցիների նախատիպեր են այն առումով, թե ինչ են կիրառում և կյանքով արտահայտում։ Որո՞նք են սրա հետևանքները։ Անկասկած, նրանք դատապարտվում են Աստծու կողմից և անիծվում Նրա կողմից։ Նրանք, ովքեր հավատում են Աստծուն, բայց չեն ընդունում ճշմարտությունը, փարիսեցիներ են և երբեք չեն կարող ստանալ Աստծու հավանությ ունը։
Օրինակ՝ երեխաներին դաստիարակելու հարցում որոշ հայրեր տեսնում են, որ իրենց երեխաներն անհնազանդ են և չեն զբաղվում իրենց պատշաճ պարտավորություններով, և ասում են. «Հին մարդիկ ճիշտ էին, երբ ասում էին. «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է»»։ Նման հայրերն այս հարցին չեն վերաբերվում Աստծու խոսքերի հիման վրա։ Իրենց սրտերում ունեն միայն մարդկանց խոսքերը, այլ ոչ թե Աստծու խոսքերը։ Ուստի արդյոք նրանք ունե՞ն ճշմարտության իրականությունը։ Ո՛չ, չունեն։ Թեև հավատում են Աստծուն և հասկանում են որոշ ճշմարտություններ և պետք է իմանան, որ իրենց հայրական պարտականությունները կատարելու համար պետք է օգտագործեն ճշմարտությունը՝ իրենց երեխաներին դաստիարակելու համար, նրանք այսպես չեն կիրառում։ Երբ տեսնում են, որ իրենց երեխաները սխալ ճանապարհով են գնում, հառաչում են ու ասում. «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է»։ Ի՞նչ տեսակի արտահայտություն է սա։ Ո՞ւմ հայտնի ասացվածքն է սա։ (Սատանայի հայտնի ասացվածքը։) Աստված երբևէ ասե՞լ է այս արտահայտությունը։ (Ոչ։) Ուստի որտեղի՞ց է գալիս այս արտահայտությունը։ (Սատանայից։) Այն գալիս է Սատանայից, այս աշխարհից։ Մարդիկ այնքա՜ն են «ձգտում» ճշմարտությանը, այնքա՜ն են «սիրում» ճշմարտությունը և այնքա՜ն են «մեծարում» ճշմարտությունը, այդ դեպքում ինչո՞ւ են նման սատանայական արտահայտություններ ասում, երբ բախվում են նման հարցերի։ Նույնիսկ զգում են, որ դա ասելն արդար և արժանապատիվ է։ Նրանք ասում են. «Նայե՛ք, թե որքան ակնածանք և հարգանք ունեմ ճշմարտության և Աստծու հանդեպ։ Ինձ համար բնական է ասելը. «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է»։ Ի՜նչ մեծ ճշմարտություն է սա։ Կարո՞ղ էի արդյոք ասել այս արտահայտությունը, եթե չհավատայի Աստծուն»։ Մի՞թե դա որպես ճշմարտություն ներկայացնել չէ։ (Այո։) Ուստի արդյոք այս արտահայտությունը ճշմարտությո՞ւնն է։ (Ոչ։) Ի՞նչ արտահայտություն է «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է»։ Ինչո՞վ է այն սխալ։ Այս արտահայտությունը նշանակում է, որ եթե երեխաներն անհնազանդ են կամ անհաս, դա հոր պատասխանատվությունն է, ինչը նշանակում է, որ ծնողները նրանց լավ չեն դաստիարակել։ Բայց արդյոք իրականում այդպե՞ս է։ (Ոչ։) Որոշ ծնողներ պատշաճ կերպով են վարվում, սակայն նրանց որդիները խուլիգաններ են, իսկ դուստրերը՝ մարմնավաճառներ։ Հոր դեր խաղացող տղամարդն այնքան է բարկանում և ասում է. «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է։ Ես երես եմ տվել նրանց»։ Սա ճի՞շտ է ասել, թե՞ ոչ։ (Ոչ, սխալ է։) Ինչո՞վ է սխալ։ Եթե կարողանաս հասկանալ, թե ինչն է սխալ այս արտահայտության մեջ, դա կապացուցի, որ հասկանում ես ճշմարտությունը և որ հասկանում ես, թե ինչն է սխալ այս արտահայտության մեջ թաքնված խնդրի մեջ։ Եթե չես հասկանում ճշմարտությունն այս հարցում, ապա չես կարող հստակ բացատրել այս հարցը։ Հիմա, երբ լսել եք ճշմարտության բացատրությունն ու սահմանումը, կարող եք զգալ և ասել. «Այս արտահայտությունը սխալ է, սա աշխարհիկ արտահայտություն է։ Աստծուն հավատացողներս նման բաներ չենք ասում»։ Պարզապես փոխել ես այս հարցի մասին խոսելու ձևդ։ Դա չի նշանակում, որ հասկանում ես ճշմարտությունը։ Իրականում չգիտես, թե ինչն է սխալ «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է» արտահայտության մեջ։ Նման հարցերի բախվելիս ի՞նչ պետք է ասես, որ համահունչ լինի ճշմարտությանը։ Ինչպե՞ս պետք է վարվես ըստ ճշմարտության սկզբունքների։ Եկեք նախ խոսենք այն մասին, թե ինչպես ճիշտ հասկանալ և բացատրել նման հարցերը։ Ի՞նչ է ասում Աստված այս մասին։ Արդյոք Աստծու խոսքերը որևէ որոշակի բան ասո՞ւմ են նման հարցերի վերաբերյալ։ Աստված այնքան շատ ճշմարտություններ է արտահայտել, և բոլորն այն բանի համար, որ մարդիկ ընդունեն դրանք և դարձնեն իրենց կյանքը։ Ուստի իրենց երեխաներին դաստիարակելիս մի՞թե մարդիկ չպետք է օգտագործեն Աստծու խոսքերը՝ նրանց սովորեցնելու համար։ Աստծու խոսքերն ուղղված են ողջ մարդկությանը։ Անկախ նրանից՝ մեծահասակ ես, թե երեխա, տղամարդ, թե կին, ծեր, թե երիտասարդ, բոլորը պետք է ընդունեն Աստծու խոսքերը։ Միայն Աստծու խոսքերն են ճշմարտությունը և կարող են դառնալ մարդկանց կյանքը։ Միայն Աստծու խոսքերը կարող են մարդկանց առաջնորդել դեպի կյանքի ճիշտ ուղին։ Աստծուն հավատացող մարդիկ պետք է կարողանան հիմնովին հասկանալ այս հարցը։ Ինչպե՞ս ես բացատրում «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է» արտահայտությունը։ (Այն ուղին, որով մարդը գնում է, որոշվում է նրա բնական էությամբ։ Բացի դրանից՝ այն պատիժը, որին նա կենթարկվի, կամ այն օրհնությունները, որոնք կստանա այս կյանքում, կապված են նրա նախորդ կյանքի հետ։ Հետևաբար այն պնդումը, որ «Եթե երեխաները չեն հետևում ճիշտ ուղուն, դա այն պատճառով է, որ ծնողները նրանց լավ չեն դաստիարակել», չի դիմանում զննմանը և լիովին ուրանում է այն փաստը, որ Աստված գերիշխանություն ունի մարդկության ճակատագրի նկատմամբ։) Ըստ քո ասածի՝ արդյոք երեխաների՝ ճիշտ ուղուն չհետևելը որևէ կապ ունի՞ Աստծու գերիշխանության հետ։ Աստված թույլ է տալիս մարդկանց կատարել իրենց սեփական ընտրությունները և ընտրել ճիշտ ուղին։ Սակայն մարդիկ ունեն սատանայական բնություններ, և բոլորն անում են իրենց սեփական ընտրությունները, և բոլորն ընտրում են իրենց նախընտրած ուղին և չեն ցանկանում հնազանդվել Աստծու գերիշխանությանը։ Եթե ասածդ համապատասխանում է ճշմարտությանը, ապա պետք է հստակ կերպով բացատրես այն, որպեսզի մարդիկ համոզվեն դրանում։
Հաջորդիվ կհաղորդակցվենք «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է» արտահայտության մասին։ Առաջին բանը, որ պետք է հստակեցնել, այն է, որ սխալ է ասել. «Երեխաների՝ ճիշտ ուղուն չհետևելը կապված է նրանց ծնողների հետ»։ Ով էլ լինի, եթե նա որոշակի տեսակի մարդ է, կքայլի որոշակի ուղիով։ Մի՞թե սա հաստատ չէ։ (Այո։) Այն ուղին, որով մարդը գնում է, որոշում է, թե ինչպիսին է նա։ Այն ուղին, որով գնում է, և այն, թե ինչպիսի մարդ է դառնում, կախված է իրենից։ Սրանք բաներ են, որոնք կանխորոշված են, բնածին են և կապված են մարդու բնության հետ։ Ուստի ո՞րն է ծնողական դաստիարակության օգուտը։ Կարո՞ղ է արդյոք այն կառավարել մարդու բնությունը։ (Ոչ։) Ծնողական դաստիարակությունը չի կարող կառավարել մարդկային բնությունը և չի կարող լուծել այն խնդիրը, թե որ ուղիով է մարդը գնում։ Ո՞րն է միակ դաստիարակությունը, որը ծնողները կարող են տրամադրել։ Որոշ պարզ վարքագծեր իրենց երեխաների առօրյա կյանքում, որոշ բավականին մակերեսային մտքեր և անձնական վարքի կանոններ. սրանք բաներ են, որոնք կապ ունեն ծնողների հետ։ Նախքան երեխաների չափահաս դառնալը ծնողները պետք է կատարեն իրենց պատշաճ պարտականությունը, այն է՝ դաստիարակել իրենց երեխաներին հետևել ճիշտ ուղուն, ջանասիրաբար սովորել և ձգտել մեծանալուց հետո մյուսներից բարձր լինելու, վատ բաներ չանել կամ վատ մարդիկ չդառնալ։ Ծնողները պետք է նաև կարգավորեն իրենց երեխաների վարքագիծը, սովորեցնեն նրանց լինել քաղաքավարի և ողջունել իրենցից մեծերին, երբ տեսնում են նրանց, և վարքագծին վերաբերող այլ բաներ սովորեցնեն։ Սա այն պարտականությունն է, որը ծնողները պետք է կատարեն։ Հոգ տանել իրենց երեխայի կյանքի մասին և նրանց անձնական վարքի որոշ հիմնական կանոններով դաստիարակել։ Ահա թե ինչ է նշանակում ծնողական ազդեցությունը։ Ինչ վերաբերում է իրենց երեխայի անհատականությանը, ծնողները չեն կարող դա սովորեցնել։ Որոշ ծնողներ հանգիստ են և ամեն ինչ անում են անշտապ, մինչդեռ նրանց երեխաները շատ անհամբեր են և նույնիսկ կարճ ժամանակ չեն կարողանում հանգիստ մնալ։ Նրանք ինքնուրույն են գնում ապրուստ վաստակելու, երբ 14 կամ 15 տարեկան են, ամեն ինչում իրենք են որոշումներ կայացնում, ծնողների կարիքը չունեն և շատ անկախ են։ Արդյոք սա նրանց ծնողնե՞րն են սովորեցրել։ Ո՛չ։ Հետևաբար մարդու անհատականությունը, խառնվածքը և նույնիսկ նրա էությունը, ինչպես նաև այն ուղին, որն ընտրում է ապագայում, բացարձակապես ոչ մի կապ չունեն նրա ծնողների հետ։ Կան ոմանք, ովքեր հերքում են սա՝ ասելով. «Ուստի, ինչպե՞ս կարող է դա բացարձակապես ոչ մի կապ չունենալ նրանց հետ։ Որոշ մարդիկ սերում են գիտնականների ընտանիքից կամ մի ընտանիքից, որը սերնդեսերունդ հմտություն ունի որոշակի մասնագիտության մեջ։ Օրինակ՝ մի սերունդը նկարչություն է սովորում, հաջորդ սերունդը նույնպես նկարչություն է սովորում, և նույնն անում է նաև դրան հաջորդող սերունդը։ Սա հաստատում է «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է» արտահայտության ճշտությունը»։ Սա ասելը ճի՞շտ է, թե՞ սխալ։ (Սխալ է։) Սխալ և անճշգրիտ է այս օրինակն օգտագործելը՝ այս խնդիրը լուսաբանելու համար, որովհետև դրանք երկու տարբեր բաներ են։ Սերնդեսերունդ հմտություն ունեցող ընտանիքի ազդեցությունը տարածվում է միայն հմտության մի տեսանկյան վրա, և կարող է այնպես լինել, որ ընտանեկան այս միջավայրը հանգեցնում է նրան, որ բոլորը սովորում են նույն բանը։ Արտաքուստ երեխան նույնպես ընտրում է այս նույն բանը, բայց արմատապես սա ամբողջությամբ Աստծու կանխորոշումն է։ Ինչպե՞ս մարդը վերամարմնավորվեց այս ընտանիքում։ Մի՞թե դա նույնպես մի բան չէ, որի նկատմամբ Աստված գերիշխանություն ունի։ Ծնողները պատասխանատու են միայն իրենց երեխաներին մինչև չափահասություն մեծացնելու համար։ Երեխաներն իրենց ծնողների ազդեցությունը կրում են միայն իրենց արտաքին վարքագծի և կենսակերպի սովորությունների առումով։ Բայց երբ նրանք մեծանում են, այն նպատակները, որոնց ձգտում են կյանքում, և նրանց ճակատագիրը կյանքում բացարձակապես ոչ մի կապ չունեն իրենց ծնողների հետ։ Որոշ ծնողներ պարզապես հասարակ ֆերմերներ են, որոնք ապրում են ըստ իրենց կարգավիճակի, բայց նրանց երեխաները կարողանում են պաշտոնյաներ դառնալ և մեծ գործեր անել։ Կան նաև երեխաներ, որոնց ծնողները փաստաբան և բժիշկ են, նրանցից յուրաքանչյուրն ընդունակ է, սակայն երեխաներն անպիտաններ են, որոնք չեն կարողանում աշխատանք գտնել, ուր էլ որ գնան։ Նրանց ծնողները սա՞ են սովորեցրել լինել։ Երբ հայրը փաստաբան է, հավանակա՞ն է, որ խնայի իր ջանքերն իր երեխաներին դաստիարակելու և նրանց վրա ազդելու հարցում։ Բացարձակապես ոչ։ Ոչ մի հայր չի ասում. «Այնքան բարեկեցիկ եմ եղել իմ կյանքում, հուսով եմ, որ իմ երեխաներն ապագայում ինձ պես բարեկեցիկ չեն լինի, դա չափազանց հոգնեցուցիչ կլինի։ Բավական է, որ ապագայում պարզապես կովարածներ լինեն»։ Նա անպայման պետք է դաստիարակի իր երեխաներին, որպեսզի սովորեն իրենից և ապագայում իրեն նմանվեն։ Ի՞նչ կպատահի նրա երեխաներին այն բանից հետո, երբ ավարտի նրանց դաստիարակելը։ Երեխաները կդառնան այն, ինչ պետք է դառնան, և նրանց ճակատագրերը կլինեն այնպիսին, ինչպիսին պետք է լինեն, և ոչ ոք չի կարող փոխել դա։ Ի՞նչ փաստ եք ընկալում այստեղ։ Այն ուղին, որով երեխան գնում է, բացարձակապես ոչ մի կապ չունի նրա ծնողների հետ։ Որոշ ծնողներ հավատում են Աստծուն և դաստիարակում են իրենց երեխաներին հավատալ Աստծուն, բայց ինչ էլ որ ասեն, նրանց երեխաները չեն հավատում, և ծնողները ոչինչ չեն կարող անել դրա դեմ։ Որոշ ծնողներ չեն հավատում Աստծուն, մինչդեռ նրանց երեխաները հավատում են Աստծուն։ Հենց որ նրանց երեխաները սկսում են հավատալ Աստծուն, նրանք հետևում են Նրան, ծախսվում են Նրա համար, կարողանում են ընդունել ճշմարտությունը և ստանալ Աստծու հավանությունը, և նրանց ճակատագիրն այդպիսով փոխվում է։ Արդյոք սա ծնողական դաստիարակության արդյո՞ւնքն է։ Ամենևին ոչ, դա կապված է Աստծու նախասահմանման և ընտրության հետ։ «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է» արտահայտության հետ կապված խնդիր կա։ Թեև ծնողները պարտականություն ունեն կրթելու իրենց երեխաներին, երեխայի ճակատագիրը որոշվում է ոչ թե նրա ծնողների, այլ երեխայի բնության կողմից։ Կարո՞ղ է արդյոք դաստիարակությունը լուծել երեխայի բնության խնդիրը։ Բոլորովին չի կարող լուծել։ Այն ուղին, որով մարդը գնում է կյանքում, ոչ թե նրա ծնողներն են որոշում, այլ Աստված է կանխորոշվում։ Ասում են՝ «Մարդու ճակատագիրը սահմանվում է Երկնքի կողմից», և այս ասացվածքն ամփոփված է մարդկային փորձառությամբ։ Նախքան մարդու չափահաս դառնալը չես կարող ասել, թե ինչ ուղիով նա կգնա։ Երբ չափահաս է դառնում և ունենում է մտքեր և կարող է ինքնաքննել խնդիրների շուրջ, կընտրի, թե ինչ անի ավելի լայն հասարակության մեջ։ Ոմանք ասում են, որ ուզում են բարձրաստիճան պաշտոնյաներ լինել, մյուսներն ասում են, որ ուզում են փաստաբաններ լինել, իսկ ոմանք էլ ասում են, որ ուզում են գրողներ լինել։ Յուրաքանչյուրն ունի իր սեփական ընտրությունները և իր սեփական գաղափարները։ Ոչ ոք չի ասում. «Պարզապես կսպասեմ, որ ծնողներս ինձ դաստիարակեն։ Կդառնամ այնպիսին, ինչպիսին ծնողներս կդաստիարակեն»։ Ոչ ոք այդքան հիմար չէ։ Չափահաս դառնալուց հետո մարդկանց գաղափարները սկսում են արթնանալ և աստիճանաբար հասունանալ, և այդպիսով նրանց առջև դրված ուղին ու նպատակները գնալով ավելի հստակ են դառնում։ Այս ժամանակ կամաց-կամաց ակնհայտ և պարզ է դառնում, թե ինչ տեսակի մարդիկ են, և որ խմբի մասն են կազմում։ Այս պահից սկսած՝ յուրաքանչյուր մարդու անհատականությունն աստիճանաբար հստակորեն սահմանվում է, ինչպես և նրա խառնվածքը, ինչպես նաև այն ուղին, որին ձգտում է, նրա ուղղությունը կյանքում և այն խումբը, որին պատկանում է։ Ինչի՞ վրա է հիմնված այս ամենը։ Ի վերջո սա այն է, ինչ Աստված կանխորոշել է։ Դա ոչ մի կապ չունի մարդու ծնողների հետ։ Հիմա հստակ տեսնո՞ւմ եք սա։ Ուստի ի՞նչ բաներ են կապված ծնողների հետ։ Մարդու արտաքին տեսքը, հասակը, գեները և որոշ ընտանեկան հիվանդություններ փոքր-ինչ կապ ունեն մարդու ծնողների հետ։ Ինչո՞ւ եմ ասում փոքր-ինչ։ Որովհետև ոչ 100% դեպքերում է այդպես։ Որոշ ընտանիքներում յուրաքանչյուր սերունդ տառապում է մի ախտով, բայց հետո մի երեխա առանց դրա է ծնվում։ Ինչպե՞ս կարող է այդպես լինել։ Կան ոմանք, ովքեր ասում են. «Դա այն պատճառով է, որ այս երեխան լավ անհատականություն ունի»։ Սա մարդկանց կարծիքն է, բայց որտեղի՞ց է ծագում այդ հարցը։ (Աստծու կանխորոշումից։) Ճիշտ այդպես է։ Ուստի արդյոք «Առանց ուսուցանելու կերակրելը հոր մեղքն է» արտահայտությունն իրականում ճի՞շտ է, թե՞ սխալ։ (Սխալ է։) Հիմա հստակ գիտեք դա, այնպես չէ՞։ Լավ չի լինի, եթե չիմանաք՝ ինչպես զանազանել։ Առանց ճշմարտության՝ չեք կարող որևէ հարց հստակ տեսնել։
Առօրյա կյանքում յուրաքանչյուր մարդ իր մտքում ունի Սատանայից եկող այս ճշմարտանման տեսակետներից բավականին շատերը։ Դրանք մնում են ներսում կուտակված և պահված և դրսևորվում են, երբ որևէ բան է պատահում։ Ոմանք ասում են. «Լավ մարդը կանանց հետ չի կռվում։ Տեսե՛ք, թե որքան ազնիվ եմ։ Ես առնական, ուժեղ տղամարդ եմ, մինչդեռ դու երկչոտ ես, ուստի չեմ կռվի քեզ հետ»։ Ինչպե՞ս են նրանք վերաբերվում այս արտահայտությանը։ (Որպես ճշմարտության։) Դրան վերաբերվում են որպես ճշմարտության և որպես ճշմարտությունը կիրառելու սկզբունքի։ Կան նաև մարդիկ, որոնք տեսնում են մեկին, ով իսկապես գեղեցիկ դիմագծեր ունի և նման է ազնիվ ջենտլմենի, բայց որը նենգ է և միշտ քողարկում է իրեն, և որը հատկապես նենգ ու խարդախ է ուրիշների հետ շփվելիս, և շատերը չեն կարողանում հասկանալ նրան, ուստի ասում են. «Ես Աստծուն հավատում եմ միայն նրա համար, որ վարվեմ որպես ուղղամիտ և բարեսիրտ մարդ և ընկերասեր լինեմ ուրիշների հանդեպ, այլ ոչ թե թշնամական։ Ինչպես ասվում է. «Ավելի լավ է լինել իսկական սրիկա, քան կեղծ ջենտլմեն»։ Աստծու խոսքերից մի քանիսը նույնպես ունեն այս իմաստը»։ Ի՞նչ եք մտածում այն մասին, թե ինչ են ասում այս մարդիկ։ «Ավելի լավ է լինել իսկական սրիկա, քան կեղծ ջենտլմեն»։ Տեսնո՞ւմ ես, հենց որ մարդկանց հետ ինչ-որ բան է պատահում, այս բոլոր տարածված ասացվածքները, առածներն ու դարձվածքները, որոնք նրանց ներսում են, դուրս են գալիս և միանգամից թափվում, և ճշմարտության ոչ մի խոսք չկա։ Ի վերջո այդ մարդիկ նույնիսկ ասում են. «Փա՜ռք Աստծուն ինձ լուսավորություն բերելու համար»։ Արդյոք «Ավելի լավ է լինել իսկական սրիկա, քան կեղծ ջենտլմեն» ասացվածքը ճի՞շտ է, թե՞ սխալ։ (Սխալ է։) Բոլորդ գիտեք, որ այն սխալ է, բայց ի՞նչն է դրանում սխալ։ Կեղծ ջենտլմենների մեջ սխալն այն է, որ նրանք կեղծ են։ Ոչ ոք չի ցանկանում կեղծ ջենտլմեն լինել, նրանք ցանկանում են իսկական սրիկա լինել։ Իսկական սրիկաների ինչի՞ն են մարդիկ հավանություն տալիս։ Պարզապես այն պատճառով, որ նրանք անկեղծ են, արժանանում են բոլորի հավանությանը, թեև սրիկաներ են։ Ուստի ի՞նչ եք ցանկանում լինել՝ իսկական սրիկա՞, թե՞ կեղծ ջենտլմեն։ (Ոչ մեկը։) Ինչո՞ւ չլինել այս երկու տեսակի մարդկանցից։ (Նրանցից ոչ մեկը չի համապատասխանում ճշմարտությանը, Աստծու խոսքերում այս մասին ոչինչ չի ասվում։) Կարո՞ղ եք գտնել համապատասխան հիմք՝ պնդելու, որ Աստված մարդկանց չի ասել լինել կեղծ ջենտլմեններ կամ իսկական սրիկաներ։ (Աստված ուզում է, որ մարդիկ ազնիվ մարդիկ լինեն։) Աստված ուզում է, որ մարդիկ ազնիվ մարդիկ լինեն։ Այդ դեպքում ո՞րն է տարբերությունն ազնիվ մարդկանց և իսկական սրիկաների միջև։ «Սրիկաներ» բառը լավը չէ, բայց նրանք բավականին անկեղծ են։ Ինչո՞ւ իսկական սրիկաները լավը չեն։ Կարո՞ղ եք հստակ կերպով բացատրել։ Ո՞րն է հիմքը պնդելու, որ ո՛չ իսկական սրիկաները, ո՛չ էլ կեղծ ջենտլմենները լավ մարդիկ չեն։ Ի՞նչ են սրիկաները։ Ո՞ր բառն է սովորաբար ասոցացվում սրիկաների հետ։ (Արհամարհելի։) Ճիշտ է։ Ինչպե՞ս է այս «արհամարհելի» տերմինը նկարագրվում և սահմանվում Աստծու խոսքերում։ Աստծու խոսքերում «արհամարհելի»-ն սահմանվում է որպես լա՞վ, թե՞ վատ բառ։ (Վատ բառ։) Վատ բառ, որը դատապարտվում է Աստծու կողմից։ Արհամարհելի գործողություններ և արհամարհելի տեսակետներ ունեցող մարդիկ սրիկաներ են։ Ուրիշ ինչպե՞ս է սահմանվում սրիկայի խառնվածքն ու էությունը։ Եսասեր, այնպես չէ՞։ (Այո։) Այս տեսակի մարդը եսասեր է և արհամարհելի։ Նույնիսկ եթե այն, ինչ նա դրսևորում է, անկեղծ է և իր ճշմարիտ բնավորությունն է, միևնույն է, մեծապես սրիկա է։ Կեղծ ջենտլմենը նենգ է և չարասեր, և միշտ քողարկում է իրեն ու ուրիշների մոտ սխալ տպավորություն է ստեղծում՝ թույլ տալով ուրիշներին տեսնել իր պայծառ, փայլուն և ընկերասեր կողմը։ Իր ճշմարիտ խառնվածքը, կարծիքներն ու տեսակետները գաղտնի է պահում, որպեսզի ոչ ոք չկարողանա տեսնել կամ ըմբռնել դրանք։ Ի՞նչ խառնվածք ունեն նման մարդիկ։ (Նենգ և չարասեր։) Նրանք պարզապես չարսեր մարդիկ են։ Այսպիսով՝ ո՛չ սրիկաները, ո՛չ էլ ջենտլմենները լավ մարդիկ չեն։ Մեկը վատն է ներսից, իսկ մյուսը՝ դրսից։ Նրանց խառնվածքներն իրականում նույնն են՝ երկուսն էլ չափազանց չարասեր են, եսասեր և նենգ։ Արդյոք այս երկու տեսակի չափազանց չարասեր և նենգ մարդիկ ձգտո՞ւմ են ազնիվ մարդիկ լինելու։ (Ոչ։) Ահա թե ինչու, անկախ նրանից, թե այս երկու տեսակի մարդկանցից որը կդառնաս, այն լավ կամ ազնիվ մարդը չես, որին Աստված պահանջում է։ Այն մարդն ես, որից Աստված զզվում է, և այն մարդը չես, որն Աստված պահանջում է, որ լինես։ Ուստի ասե՛ք Ինձ, արդյոք «Ավելի լավ է լինել իսկական սրիկա, քան կեղծ ջենտլմեն» արտահայտությունը ճշմարտությո՞ւն է։ (Ոչ։) Դրան այս տեսանկյունից նայելով՝ այս արտահայտությունը ճշմարտությունը չէ։ Շատերը, նպատակ ունենալով հարձակվելու կեղծ ջենտլմենների վրա և դատապարտելու նրանց, որպեսզի կարողանան իրենց որպես լավ մարդիկ ներկայացնել, ասում են. «Ավելի լավ է լինել իսկական սրիկա, քան կեղծ ջենտլմեն», կարծես այս սրիկաների «սրիկայությունը» նրանց դարձնում է հատկապես արդարադատ և անկեղծ, ինչպես արդարադատության ինչ-որ ուժ։ Ինչպե՞ս կարող ես որպես սրիկա պնդել, որ արդարադատ ես։ Դու այն մարդն ես, որն արժանի է դատապարտվելու։
Յուրաքանչյուր մարդու մտքում կան այս տեսակի բավականին շատ արտահայտություններ և բաներ, և ուստի բազմաթիվ մարդիկ ունեն այս տեսակետը։ Ավանդական մշակույթ լինի, ժողովրդական առածներ, ընտանեկան նշանաբաններ, ընտանեկան կանոններ, թե երկրի իրավական համակարգ, մարդիկ հաճախ օգտագործում են այս բաները, որոնք երկար ժամանակ և լայնորեն շրջանառվել են հասարակության մեջ, և որոնք նույնիսկ երկար ժամանակ հռչակվել և խթանվել են որպես դրական բաներ հասարակության և մարդկության մեջ՝ մարդկանց սերնդեսերունդ կրթելու համար։ Որոշ արտահայտություններ մարդկանց սրտերի խորքում համարվում են կիրառման սկզբունքներ և մարդկային գոյության սկզբունքներ։ Որոշներն արտահայտություններ են, որոնք փոխանցում են մի տեսակետ, որի հետ մարդիկ միայն համաձայնում են, բայց պարտադիր չէ, որ ցանկանան իրագործել։ Անկախ նրանից՝ ցանկանում ես իրագործել դրանք, թե ոչ, սրտիդ խորքում իրականում այս արտահայտություններն ընդունում ես որպես անձնական վարքիդ համար կիրառման սկզբունքներ։ Կարճ ասած՝ այս բաները մեծ խոչընդոտ են Աստծուն մարդկանց հավատալու և ճշմարտությանը ձգտելու համար։ Դրանք միայն վնաս են տալիս, այլ ոչ թե օգուտ են բերում մարդկանց։ Օրինակ՝ ժամանակակից մարդկանց կողմից հաճախ քննարկվող թեմա է «Կյանքը թանկ է, սերը՝ առավել ևս։ Սակայն հանուն ազատության երկուսն էլ կտայի»։ Այս արտահայտությունը հայտնի ասացվածք է, որը պաշտպանում և մեծարում են Արևելքի և Արևմուտքի այն մարդիկ, որոնք ունեն վեհ իդեալներ, ձգտում են ազատության և ցանկանում են ազատվել ավանդական ֆեոդալական համակարգից։ Ո՞րն է այստեղ մարդկանց ձգտման կենտրոնը։ Կյա՞նքն է։ Թե՞ սերը։ (Ո՛չ, ազատությունն է։) Ճիշտ է, ազատությունն է։ Ուստի արդյոք այս արտահայտությունը ճշմարտությո՞ւնն է։ Այս արտահայտության իմաստն այն է, որ ազատությանը ձգտելու համար կյանքը կարող է դեն նետվել, և սերը նույնպես կարող է զիջվել. այսինքն՝ այն մարդը, որին սիրում ես, նույնպես կարող է թողնվել՝ դեպի այդ գեղեցիկ ազատությունը վազելու համար։ Ինչպիսի՞ն է այս ազատությունն աշխարհիկ մարդկանց համար։ Ինչպե՞ս բացատրել այս բանը, որը նրանք համարում են ազատություն։ Ավանդույթը կոտրելը մի տեսակ ազատություն է, հին սովորույթները կոտրելը մի տեսակ ազատություն է, և ֆեոդալական միապետությունը կոտրելը նույնպես մի տեսակ ազատություն է։ Ուրիշ ի՞նչ։ (Չվերահսկվել որևէ քաղաքական ռեժիմի կողմից։) Մեկ այլ բան է չվերահսկվելը իշխանության կամ քաղաքականության կողմից։ Այն, ինչին նրանք ձգտում են, այս տեսակի ազատությունն է։ Ուստի արդյոք այն ազատությունը, որի մասին խոսում են, ճշմարի՞տ ազատություն է։ (Ոչ։) Արդյոք այն նմանություններ ունի՞ այն ազատության հետ, որի մասին խոսում են Աստծուն հավատացող մարդիկ։ (Ոչ։) Աստծուն հավատացող որոշ մարդիկ կարող են նաև այս տեսակետն ունենալ իրենց սրտերում «Աստծուն հավատալը հիանալի է, այն ազատում և ազատագրում է քեզ։ Ստիպված չես հետևել որևէ սովորույթի կամ ավանդական ձևականության, ստիպված չես անհանգստանալ հարսանիքներ և թաղումներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար, բաց ես թողնում բոլոր աշխարհիկ բաները։ Դու իսկապես այնքա՜ն ազատ ես»։ Արդյոք այդպե՞ս է։ (Ոչ։) Ուստի որոշակիորեն ի՞նչ է ազատությունը։ Արդյոք հիմա ազա՞տ եք։ (Փոքր-ինչ։) Ուստի ինչպե՞ս ստացաք այս մի փոքր ազատությունը։ Ի՞նչ է նշանակում այս ազատությունը։ (Հասկանալ ճշմարտությունը և կոտրել Սատանայի խավարի ազդեցությունը։) Սատանայի խավարի ազդեցությունը կոտրելուց հետո փոքր-ինչ ազատագրում եք զգում և որոշակի աստիճանի ազատություն։ Սակայն եթե մանրամասն չվերլուծեի այն, կմտածեիք, որ իսկապես ազատ եք, մինչդեռ իրականում այդպես չէ։ Ճշմարիտ ազատությունը մարմնի այն տեսակի ազատությունն ու ազատագրումը չէ տարածական և նյութական առումով, ինչպես մարդիկ են կարծում։ Ավելի շուտ, դա այն է, որ երբ մարդիկ հասկանան ճշմարտությունը, կունենան ճիշտ տեսակետներ տարբեր մարդկանց, իրադարձությունների, բաների և աշխարհի վերաբերյալ, և կկարողանան ձգտել կյանքի ճիշտ նպատակներին և ուղղությանը, և երբ մարդիկ ենթակա չեն Սատանայի ազդեցության և սատանայական գաղափարների ու տեսակետների սահմանափակումներին, նրանց սիրտն ազատագրվում է։ Սա է ճշմարիտ ազատությունը։
Մի երիտասարդ կա՝ անհավատ, որը կարծում է, թե սիրում է ազատություն, թռչնի պես ամենուր թռչել և ապրել անկաշկանդ կյանքով, ուստի արհամարհում է իր ընտանիքի այդ գարշելի կանոններն ու ասույթները։ Հաճախ իր ընկերներին ասում է. «Թեև ծնվել եմ ամենաավանդական և շատ մեծ ընտանիքում, որն ունի բազմաթիվ կանոններ և ավանդույթներ, և որը նույնիսկ հիմա դեռ ունի նախնիների սրբավայր՝ յուրաքանչյուր հաջորդ սերնդի համար ներսում դասավորված հուշատախտակներով, ես ինքս կոտրել եմ այս ավանդույթները և չեմ ազդվում ընտանեկան այս կանոններից, ընտանեկան սովորույթներից և ընդհանուր սովորություններից։ Մի՞թե չեք տեսնում, որ ես խիստ ոչ ավանդական մարդ եմ»։ Ընկերներն ասում են. «Նկատել ենք, որ խիստ ոչ ավանդական ես»։ Ինչպե՞ս են նկատել։ Նա ունի դակված լեզու, քթի օղակ, չորս կամ հինգ դակում երկու ականջներին, դակված պորտ և օձի դաջվածք՝ թևին։ Չինացիներն օձերին համարում են չարագուշակ, բայց նա պնդել է, որ այն իր մարմնին դաջեն, և մարդիկ վախենում են, երբ տեսնում են։ Սա ոչ ավանդական է, այնպես չէ՞։ (Այո։) Սա շատ ոչ ավանդական է և, ավելին, նաև խոսում է ավանգարդ մարդու կեցվածքով։ Բոլորը, ովքեր տեսնում են նրան, ասում են. «Այս տղան հիանալի՛ է։ Նա ոչ ավանդական է, իսկապես ոչ ավանդական»։ Նա կարծում է, որ չի կարող պարզապես այսկերպ արտահայտել իր ոչ ավանդական լինելը, այլ պետք է փոքր-ինչ ավելի շոշափելի դարձնի այն և այնպես անի, որ մարդիկ ավելի հեշտությամբ նկատեն, թե որքան ոչ ավանդական է ինքը։ Տեսնում է, որ մյուսներն ընդհանուր առմամբ դեղին մաշկ ունեն, չինացի ընկերուհիներ և միտումնավոր իր համար օտարերկրացի, սպիտակամաշկ ընկերուհի է գտնում, որպեսզի բոլորն ավելի համոզվեն, որ ինքն իսկապես ոչ ավանդական է։ Դրանից հետո ամեն իրավիճակում ընդօրինակում է իր ընկերուհուն՝ անելով այն ամենը, ինչ ընկերուհին ասում է, և այնպես, ինչպես նա խնդրում է անել։ Երբ գալիս է նրա ծննդյան օրը, ընկերուհին նրան մեծ տուփի մեջ փաթեթավորված խորհրդավոր նվեր է գնում, և նա հիացած սկսում է բացել նվերը։ Փաթեթավորման բոլոր շերտերը հեռացնելուց հետո ներսում նա կանաչ գլխարկ է տեսնում։ Բոլոր չինացիները գիտեն «կանաչ գլխարկների» ակնարկը, այնպես չէ՞։ Սա, անշուշտ, շատ ավանդական բան է։ Հենց որ տեսնում է այն, բարկանում է և ասում. «Սա ի՞նչ նվեր է։ Ո՞ւմ համար ես գնել այս նվերը»։ Ընկերուհին կարծում էր, թե ուրախ կլինի։ Ինչպե՞ս պատահեց, որ այդքան բարկացավ դրանից։ Նա չի կարողանում հասկանալ պատճառը և գլուխ հանել դրանից, ուստի ասում է. «Այս կանաչ գլխարկը հեշտ չէր գտնել։ Երաշխավորում եմ, որ այն կսազի քեզ»։ Նա ասում է. «Գիտե՞ս, թե ինչ է խորհրդանշում այս գլխարկը»։ Ընկերուհին ասում է. «Մի՞թե սա պարզապես գլխարկ չէ։ Կանաչ գլխարկները պարզապես գեղեցիկ տեսք ունեն»։ Եվ պնդում է, որ նա դնի այն։ Նա ոչ մի դեպքում չի ուզում դնել։ Արևմտյան մարդիկ գիտե՞ն «կանաչ գլխարկների» ակնարկը։ (Ոչ, չգիտեն։) Ուստի մի՞թե այս հարցը չպետք է հստակ բացատրվի և պարզաբանվի։ Ձեզանից ոչ ոք չի կարող պատասխանել դրան։ Ինչո՞ւ չեք համարձակվում հստակ կերպով բացատրել։ Սա մեծ խնդիր չէ, այնպես չէ՞։ Դուք ճիշտ այս տղայի պես եք՝ ծածանում եք ոչ ավանդական լինելու, ավանդույթներից հրաժարվելու ու սատանայական ավանդական մշակույթի պատկերացումները դեն նետելու դրոշը՝ ճշմարտության և ազատության ձգտելու համար և այնուամենայնիվ խորապես կառչած եք այս կանաչ գլխարկին։ Այդ երիտասարդ տղայի ընկերուհին խնդրում է նրան դնել այն, և նա ոչ մի դեպքում չի ուզում դնել՝ ի վերջո ասելով. «Պնդում ես, որ դնեմ։ Եթե դնեմ, ստիպված կլինեմ նվաստացում կրել ուրիշներից»։ Սա է հարցի բուն էությունը, և հենց այստեղ է խնդիրը. սա ավանդույթն է։ Այս ավանդույթը չի վերաբերում նրան, թե ինչ գույնի է ինչ-որ բան կամ ինչ տեսակի բան է, այլ ավելի շուտ վերաբերում է այն խորհրդանիշին և տեսակետին, որն այդ բանն արթնացնում է մարդկանց մեջ։ Կոնկրետ ի՞նչ է խորհրդանշում այս բանը՝ կանաչ գլխարկը։ Ի՞նչ է այն ներկայացնում։ Մարդիկ այս գույնի գլխարկները որպես վատ են պիտակավորում, ուստի մերժում են այս գույնի գլխարկները։ Ինչո՞ւ են մարդիկ մերժում դրանք։ Ինչո՞ւ նման բան չեն կարողանում ընդունել։ Որովհետև նրանց ներսում կա մի տեսակ ավանդական մտածելակերպ։ Այս ավանդական մտածելակերպն ինքնին ճշմարտությունը չէ, այն նման է նյութական բանի, բայց այս հասարակությունը և մարդկանց այս ռասան աննկատելիորեն վերածել են բացասական բանի։ Օրինակ՝ մարդիկ սպիտակը վերածում են սրբության խորհրդանիշի, սևը՝ խավարի և չարասիրության խորհրդանիշի, իսկ կարմիրը՝ տոնի, արյունահեղության և կրքի խորհրդանիշի։ Նախկինում չինացիներն ամուսնանալիս կարմիր հագուստ էին կրում՝ հավատալով, որ դա տոնական է։ Երբ արևմտյան մարդիկ ամուսնանում են, սպիտակ հագուստ են կրում, որը գեղեցիկ է և մաքուր՝ խորհրդանշելով սրբություն։ Ամուսնության վերաբերյալ այս երկու մշակույթների ըմբռնումները տարբեր են։ Մեկում այն ներկայացվում է կարմիրով, իսկ մյուսում՝ սպիտակով։ Այս երկու գույներն էլ ամուսնության նկատմամբ օրհնության վերաբերմունք են ներկայացնում։ Տարբեր էթնիկ խմբեր և ռասաներ օգտագործում են նույն բաները տարբեր նպատակներով, և այսպես է առաջանում նրանց մշակութային ակունքը։ Այս մշակութային ակունքի առաջանալուց հետո դրանց հետ մեկտեղ ստեղծվում են մշակութային ավանդույթներ։ Այսպիսով՝ տարբեր հասարակություններ և տարբեր ռասաներ զարգացնում են տարբեր սովորույթներ, և նման սովորույթներն ազդում են այդ համապատասխան ռասաների մարդկանց վրա։ Այսպիսով՝ չինացիներն ազդվում են կանաչ գլխարկների այս ակնարկից։ Ինչպիսի՞ արդյունք է առաջանում նրանց մեջ սա սերմանելուց։ Տղամարդիկ չեն կարող կանաչ գլխարկներ կրել, և կանայք նույնպես չեն կրում դրանք։ Որևէ կնոջ տեսնո՞մ ես, որը կրում է դրանք։ Իրականում այս մշակութային ավանդույթն ուղղված է միայն տղամարդկանց, ինչը նշանակում է, որ տղամարդկանց՝ կանաչ գլխարկներ կրելը վատ նշան է, և այն կապված չէ կանանց հետ։ Սակայն, երբ այս մշակութային ավանդույթն ի հայտ է գալիս, ինչ համատեքստում էլ որ այն առաջանա, այս ռասայի յուրաքանչյուր մարդու դրդում է խտրականություն ցուցաբերել այս բանի նկատմամբ։ Նման խտրականության առաջանալուց հետո այս բանն անգիտակցաբար շատ անմեղ, նյութական բանից վերածվում է բացասական բանի։ Իրականում այն անմեղ է և բացարձակապես չունի դրական կամ բացասական հատկանիշներ։ Այն պարզապես նյութական բան է, գույն և ձև ունեցող առարկա է։ Սակայն, երբ ավանդական մշակույթն այսկերպ մեկնաբանում և ազդում է դրա վրա, ի՞նչ է դառնում վերջնական արդյունքը։ (Բացասական։) Այն դառնում է բացասական։ Բացասական դառնալուց հետո մարդիկ չեն կարողանում պատշաճ կերպով վերաբերվել այս բանին կամ օգտագործել։ Մտածե՛ք այդ մասին։ Չինական շուկայում կան տարբեր գույների գլխարկներ, ինչպիսիք են կարմիրը, վարդագույնը, դեղինը և այլն, բայց կանաչ գլխարկներ չկան։ Մարդիկ կաշկանդված են և ազդվում են այս ավանդական մտածելակերպից։ Սա այն ազդեցությունն է, որն ավանդական մշակույթի մի որոշակի բան ունենում է մարդկանց վրա։
Թեև ոմանք մեկնում են արտասահման և շփվում Եվրոպայում ու ասիական այլ երկրներում առկա որոշ մշակույթների, ավանդույթների, կանոնների և այնպիսի նյութական բաների հետ, ինչպիսիք են կյանքի հիմնական անհրաժեշտությունները, և ծանոթանում են այլ երկրների որոշ օրենքներին և ընդհանուր գիտելիքներին, իրենց սեփական երկրի այդ ավանդույթներից դժվար է ազատվել։ Թեև լքել ես հայրենի երկիրդ և ընդունել ես կյանքի առօրյա կողմերը մեկ այլ երկրում, և նույնիսկ դրա օրենքներն ու համակարգերը, սակայն չգիտես, թե ինչի մասին ես մտածում ամեն օր, կամ ինչպես ես դիմակայում խնդիրներին, երբ քեզ հետ ինչ-որ բան է պատահում, կամ որն է քո տեսակետը և այն տեսանկյունը, որն ընդունում ես։ Ոմանք մտածում են. «Ես Արևմուտքում եմ, ուրեմն արևմտյա՞ն մարդ եմ», կամ «Ես Ճապոնիայում եմ, ուրեմն ճապոնացի՞ եմ»։ Արդյոք այդպե՞ս է։ (Ոչ։) Ճապոնացիներն ասում են. «Մենք ամենից շատ սիրում ենք սուշի և ուդոն լապշա ուտել։ Մի՞թե դա մեզ ազնվական չի դարձնում»։ Հարավային կորեացիներն ասում են. «Մենք սիրում ենք բրինձ և կիմչի ուտել։ Մի՞թե մեր մեծ հարավկորեական ազգն ազնվական չէ։ Չինացիներդ ասում եք, որ ձեր մշակույթը հնագույն է և հազարավոր տարիներով ավելի հին է, քան մերը, բայց արդյոք նույնքան որդիական ակնածանք ցուցաբերո՞ւմ եք ձեր մեծերի հանդեպ, որքան մենք։ Արդյոք նույնքան ավանդակա՞ն եք, որքան մենք։ Արդյոք ունե՞ք այնքան կանոններ, որքան մենք։ Մեր օրերում չեք խոսում այս բաների մասին, դուք հետ եք մնացել։ Մենք իսկապես ավանդական մարդիկ ենք, և մեր մշակույթը ճշմարիտ մշակույթ է»։ Նրանք կարծում են, որ իրենց ավանդական մշակույթը վեհ է, և ապա մրցում են՝ բազմաթիվ բաներ համաշխարհային ժառանգություն հռչակելով։ Ինչո՞ւ է այս ողջ մրցակցությունը։ Յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր ռասա և նույնիսկ յուրաքանչյուր փոքր էթնիկ խումբ հավատում է, որ իրենց սեփական նախնիների թողած բաները, կանոնները, ավանդույթները, սովորությունները և սովորույթները լավ և դրական են, և մարդկային ցեղը կարող է տարածել դրանք։ Մի՞թե նրանց այս գաղափարն ու տեսակետը չեն ենթադրում, որ դրանք ճշմարտություններ են, որ դրանք լավ և դրական բաներ են, և որ այս մարդկային ցեղը պետք է փոխանցի դրանք։ Ուստի արդյոք փոխանցվող այս բաները հակասո՞ւմ են ազատությանը։ Հենց նոր բերեցի մի երիտասարդի օրինակ, որն ազատվել է իր ընտանիքի կապանքներից, պատված է դակումներով և օղակներով և դաջվածքներ ունի ամբողջ մարմնին, և նույնիսկ օտարերկրացի ընկերուհի ունի։ Իր արտաքին տեսքի և մարմնի առումով նա կարծես թե չի ենթարկվում ընտանեկան կանոններին և ձերբազատվել է ավանդույթից։ Ձևականությունների և իր վարքագծի առումով և նույնիսկ իր սուբյեկտիվ կամքի առումով ձերբազատվել է այնպիսի բաներից, ինչպիսիք են ընտանիքը, ավանդույթը և սովորությունները։ Բայց ծննդյան նվերը մերկացնում է նրան՝ հերքելով և դատապարտելով նրա այն համոզմունքը, թե ինքը «շատ ոչ ավանդական է»։ Ուստի այս մարդն իրականում ավանդակա՞ն է, թե՞ ոչ։ (Ավանդական է։) Ավանդական լինելը լա՞վ է, թե՞ վատ։ (Վատ է։) Ահա թե ինչու, անկախ նրանից՝ քեզ ավանդական ես համարում, թե ոչ ավանդական, և անկախ քո ռասայից՝ լինի դա այսպես կոչված ազնվական ռասա, թե սովորական ռասա, քո ներքին մտքերը սահմանափակված են։ Անկախ նրանից՝ որքան ես ձգտում ազատությանը և մեծարում այն, անկախ նրանից՝ որքան մեծ է ավանդույթի ուժերից և ավանդական ընտանեկան սովորույթներից ազատվելու քո վճռականությունը, ցանկությունը և փառասիրական ձգտումը, կամ որքան ոգեշնչող և հզոր են քո իրական գործողությունները, եթե չես հասկանում ճշմարտությունը, կարող ես միայն գալարվել ու պտտվել այն ուսմունքների և մոլորությունների մեջ, որոնք Սատանան սերմանում է քո մեջ՝ անկարող լինելով դուրս գալ։ Ոմանք ազդվում են ավանդական մշակույթից, ոմանք ազդվում են գաղափարախոսական կրթությունից, մյուսներն ազդվում են դիրքից և կարգավիճակից, իսկ ոմանք էլ ազդվում են ինչ-որ գաղափարախոսական համակարգից։ Վերցնենք, օրինակ, քաղաքականությամբ զբաղվող մարդկանց, ինչպես այն մարդկանց խումբը, որը պաշտպանում էր կոմունիզմը։ Նրանք սկսեցին որպես պրոլետարների խումբ, ընդունեցին կոմունիստական մանիֆեստը և տեսությունները, խզեցին կապերն ավանդույթի հետ, խզեցին կապերը ֆեոդալական միապետության հետ, խզեցին կապերը որոշ հին սովորությունների հետ և ապա ընդունեցին մարքսիզմ-լենինիզմը և կոմունիզմը։ Այս բաներն ընդունելուց հետո արդյոք ազա՞տ էին, թե՞ սահմանափակված էին ողջ ընթացքում։ (Սահմանափակված էին ողջ ընթացքում։) Նրանք կարծում էին, որ հին բանից նոր բանի անցնելով՝ ազատություն կստանան։ Մի՞թե այս գաղափարը սխալ չէ։ (Այո՛, սխալ է։) Այն սխալ է։ Մարդիկ կարող են հին բանից անցնել ցանկացած նոր բանի, բայց քանի դեռ դա ճշմարտությունը չէ, հավերժ թակարդված կլինեն Սատանայի ցանցում։ Սա ճշմարիտ ազատություն չէ։ Ոմանք նվիրվում են կոմունիզմին կամ որոշակի գործի, ոմանք նվիրվում են երդման, մինչդեռ մյուսները նվիրվում են տեսության, իսկ ոմանք էլ հետևում են այնպիսի ասացվածքների, ինչպիսիք են՝ «Ընկերոջ համար կյանքս կտամ», կամ «Հավատարիմ հպատակը չի կարող ծառայել երկու թագավորի», կամ «Երբ ազգը նեղության մեջ է, յուրաքանչյուր ոք իր բաժինն անելու պարտականություն ունի»։ Արդյոք սրանք պատկանո՞ւմ են ավանդական մշակույթին։ (Այո։) Արտաքուստ այս բաները կարող են թվալ շատ դրական, շատ պատշաճ և հատկապես վեհ ու ազնվական բաներ մարդկության մեջ, բայց իրականում մեկ այլ տեսանկյունից և տարբեր միջոցներ օգտագործելով դրանք կապում են մարդկանց հոգիները, սահմանափակում են մարդկանց և թույլ չեն տալիս նրանց հասնել ճշմարիտ ազատության։ Սակայն նախքան մարդիկ կհասկանան ճշմարտությունը, կարող են միայն մոլորված զգալ և ընդունել մարդկության մեջ համեմատաբար դրական համարվող այս բաներն իբրև իրենց գոյության ձև։ Հետևաբար այսպես կոչված ավանդական մշակույթները՝ այս բաները, որոնք մարդիկ աշխարհում բավականին լավ են համարում, բնականաբար ընդունվում է մարդկանց կողմից։ Դրանք ընդունելուց հետո մարդիկ զգում են, որ ապրում են կապիտալով, վստահությամբ և մոտիվացիայով։ Օրինակ՝ ոմանք ընդունել են այս հասարակության և այս մարդկային ցեղի դիրքորոշումը գիտելիքի և որակավորումների վերաբերյալ։ Ո՞րն է այս դիրքորոշումը։ (Գիտելիքը կարող է փոխել քո ճակատագիրը։) (Այլ ձգտումները փոքր են, գրքերը գերազանցում են դրանց բոլորին։) Իրենց սրտերի խորքում մարդիկ համաձայնում են, ինչպես նաև ընդունում և հավանություն են տալիս այս բաներին։ Դրանք ընդունելուն և հավանություն տալուն զուգահեռ, որքան երկար են մարդիկ պայքարում դժվարությունների դեմ այս հասարակության մեջ, այնքան ավելի են գնահատում այս բաները։ Ինչո՞ւ է այդպես։ Բոլոր մարդիկ կյանքում ապավինում են գիտելիքին։ Առանց գիտելիքի և այս որակավորումների՝ նրանք անկարող ես զգում հաստատվել հասարակության մեջ։ Ուրիշները կճնշեն և խտրականություն կցուցաբերեն քո նկատմամբ, ուստի հուսահատորեն հետամուտ ես լինում այս բաներին։ Որքան բարձր են որակավորումներդ, այնքան բարձր է սոցիալական կարգավիճակդ հասարակության մեջ կամ քո ռասայի կամ համայնքի շրջանում, և մարդկանց հիացմունքը քո հանդեպ և վերաբերմունքը քո նկատմամբ և տարբեր այլ բաներ ավելի մեծ ու ավելի լավը կլինեն։ Ինչ-որ իմաստով մարդու որակավորումները սկսել են որոշել նրա սոցիալական կարգավիճակը։
Նախկինում համալսարանի յոթ կամ ութ պրոֆեսորներից բաղկացած մի խումբ մեկնեց Պեկին՝ հետագա ուսման համար։ Այն օրերին դիմավորման կամ անձնական վարորդի ծառայությունները գուցե դեռ հասանելի չէին, ուստի Պեկին ժամանելուց հետո նրանք ստիպված էին ավտոբուս նստել։ Իրականում նրանց պես պրոֆեսորներ Պեկինում ամենուր կային։ Նրանք առանձնահատուկ չէին համարվում, պարզապես սովորական մարդիկ էին։ Բայց իրենք չգիտեին դա, և դրանում էր խնդրի լրջությունը։ Այս հարցն առաջացավ այս խնդրի հիման վրա։ Ի՞նչ պատահեց։ Պրոֆեսորների այս խումբն ավտոբուսի էր սպասում կանգառում։ Մինչ սպասում էին, էլ ավելի շատ մարդիկ էին հավաքվում, և ամբոխի շատանալուն պես բոլորն անհանգստանում էին։ Այնուհետև, երբ ավտոբուսը ժամանեց, բոլորը խռնվեցին դրա մեջ՝ չսպասելով, որ ներսի ուղևորներն իջնեն, հրելով և արմունկներով հարվածելով միմյանց և մեծ իրարանցում առաջացնելով։ Շատ քաոսային տեսարան էր։ Այս պրոֆեսորները մտածեցին այդ մասին և ասացին. «Ակնհայտ է, որ Պեկինի մեր համաքաղաքացիների համար հեշտ չէ ամեն օր ավտոբուսով աշխատանքի գնալն ու գալը։ Որպես համալսարանի պրոֆեսորներ՝ պետք է հաշվի առնենք մարդկանց հանգամանքները։ Լինելով բարձր մակարդակի մտավորականներ՝ չենք կարող մրցել հասարակ ժողովրդի հետ։ Պետք է ցուցաբերենք Լեյ Ֆենի անձնուրաց ոգին՝ նրանց թույլ տալով առաջինը նստել այս ավտոբուսը, ուստի եկեք չխցկվենք դրա մեջ»։ Բոլորը համաձայնեցին և որոշեցին սպասել հաջորդ ավտոբուսին։ Բայց ինչպես պարզվեց, երբ հաջորդ ավտոբուսը եկավ, նույնքան մարդ կար, և նրանք կրկին անկանոն ամբոխով խռնվեցին դրա մեջ։ Պրոֆեսորները պապանձվել էին։ Նայում էին, թե ինչպես է ավտոբուսը լցվում և հեռանում, և կրկին չէին կարողացել խցկվել դրա մեջ։ Նրանք կրկին քննարկեցին դա և ասացին. «Մենք չենք շտապում։ Ի վերջո բարձր մակարդակի մտավորականներ ենք, ավտոբուս նստելու համար չենք կարող կռվել սովորական մարդկանց հետ։ Եկեք չշտապենք, հաջորդ ավտոբուսին սպասող այդքան շատ մարդ գուցե չլինի»։ Երրորդ ավտոբուսին սպասելիս այս պրոֆեսորները փոքր-ինչ անհանգստանում էին։ Նրանցից ոմանք սեղմեցին բռունցքները և ասացին. «Եթե այս ավտոբուսի համար նույնքան մարդ լինի, խցկվե՞նք ներս։ Եթե չխցկվենք, կարծում եմ՝ գուցե չկարողանանք նստել հինգերորդ ավտոբուսը կամ նույնիսկ վեցերորդ ավտոբուսը, ուստի ավելի լավ է խցկվենք»։ Մյուսներն ասացին. «Կարո՞ղ են արդյոք բարձր մակարդակի մտավորականները խցկվել ավտոբուսների մեջ։ Դա կվնասի մեր հեղինակությունը։ Որքա՜ն ամոթալի կլինի, եթե մի օր մարդիկ իմանան, որ մենք՝ բարձր մակարդակի մտավորականներս, նույնիսկ խցկվել ենք ավտոբուսների մեջ»։ Նրանց կարծիքները բաժանվեցին։ Մինչ քննարկում էին, սպասող մարդկանց մեկ այլ բազմություն հավաքվեց։ Այս պահին պրոֆեսորները շատ էին նյարդայնացել և դադարեցին քննարկելուց։ Երբ ավտոբուսը ժամանեց, հենց որ դռները բացվեցին, և նույնիսկ նախքան բոլորի իջնելը, պրոֆեսորներն ընդօրինակեցին մարդկանց վերջին խմբին՝ իրենց ողջ ուժով ներս խցկվելով։ Նրանցից ոմանց հաջողվեց խցկվել ներս, մինչդեռ մի քանի նրբակիրթ մտավորականների՝ նրբակիրթ գիտնականների, չհաջողվեց խցկվել, որովհետև չունեին այդ եռանդն ու մարտական ոգին։ Եկեք այս հարցն այսքանով ավարտենք։ Ասե՛ք Ինձ, մի՞թե սա փաստ չէ։ (Այո։) Ավտոբուսների մեջ այս խցկվելը չափազանց սովորական երևույթ է, և այս մտավորականները չափազանց ունակ էին ձևացնելու։ Ասե՛ք Ինձ, ո՞րն էր խնդիրն այստեղ։ Եկեք նախ խոսենք այս մտավորականների մասին, որոնք ավելի բարձր մակարդակի կրթություն էին ստացել և դարձել պրոֆեսորներ, որոնք ուսուցանում և կրթում են մարդկանց, և որոնք դարձել էին բարձր մակարդակի մտավորականներ։ Այսինքն՝ նրանց ստացած կրթությունը և ունեցած գիտելիքն ավելի բարձր էին, քան սովորական մարդկանց ձեռք բերած մակարդակը, և նրանց գիտելիքը բավարար էր, որպեսզի լինեին մարդկանց ուսուցիչներ ու դաստիարակներ, դաստիարակեին մարդկանց և գիտելիք փոխանցեին նրանց, հետևաբար կոչվում են բարձր մակարդակի մտավորականներ։ Արդյոք կայի՞ն խնդիրներ այս բարձր մակարդակի մտավորականների գաղափարների և տեսակետների հետ կապված։ Անշուշտ, կային խնդիրներ։ Ուստի որտե՞ղ էին նրանց խնդիրները։ Եկեք վերլուծենք այս հարցը։ Այդքան շատ գիտելիք և այդքան բարձր մակարդակի կրթություն ստանալով՝ արդյոք նրանց մտածելակերպը կա՞րծր էր, թե՞ ազատ։ (Կարծր։) Որտեղի՞ց գիտեք, որ այն կարծր էր։ Որտե՞ղ էին նրանց խնդիրները։ Նախևառաջ նրանք իրենց հռչակեցին բարձր մակարդակի մտավորականներ։ Արդյոք որևէ սխալ բան կա՞ր այս պնդման մեջ։ (Այո։) Այս պնդման հետ կապված խնդիր կար։ Այնուհետև ասացին. «Երբ մենք՝ բարձր մակարդակի մտավորականներս, ավտոբուս ենք նստում, չպետք է կռվենք և հրմշտենք ուրիշ մարդկանց՝ այն նստելու համար»։ Արդյոք խնդիր կա՞ր այս նախադասության հետ կապված։ (Այո։) Սա երկրորդ խնդիրն էր։ Երրորդ խնդիրն այն էր, երբ ասացին. «Մենք՝ բարձր մակարդակի մտավորականներս, կարող ենք սպասել հաջորդ ավտոբուսին»։ Արդյոք որևէ խնդիր կա՞ր այս կետի հետ կապված։ (Այո։) Այս բոլոր կետերի հետ կապված խնդիր կար։ Առա՛ջ անցեք և մանրամասն վերլուծե՛ք հարցն այս երեք կետերի միջոցով՝ տեսնելու համար, թե որոնք էին խնդիրները։ Եթե հիմնովին հասկանաք խնդիրները, ապա նախևառաջ այլևս կուռք չեք դարձնի բարձր մակարդակի մտավորականներին, և երկրորդ՝ այլևս չեք ցանկանա լինել ինչ-որ բարձր մակարդակի մտավորական։
Ո՞րն էր առաջին կետը։ Որ իրենց հռչակեցին բարձր մակարդակի մտավորականներ։ Արդյոք որևէ խնդիր կա՞ր այս պնդման մեջ։ (Այո։) «Ինքնահռչակում» տերմինի մեջ ոչ մի սխալ բան չկա, ինչն այս դեպքում նշանակում է իրենց ներկայացնել որպես բարձր մակարդակի մտավորականներ։ Ուստի արդյոք խնդիր կա՞ «որպես բարձր մակարդակի մտավորական» արտահայտության հետ կապված։ Փաստն այն է, որ համալսարանի պրոֆեսորները հասարակության մեջ բարձր մակարդակի մտավորականներ են։ Քանի որ սա փաստ է, ինչո՞ւ խնդիր կար այս արտահայտության հետ կապված։ (Նրանք կարծում էին, թե գիտելիք ձեռք բերելով՝ ավելի բարձր են ուրիշներից։) Ուրիշներից ավելի բարձր. սրա հետևում հաստատ մի խառնվածք կար։ (Նրանք կարծում էին, թե քանի որ ավելի շատ գիտելիք են ձեռք բերել, ավելի բարձր են ուրիշներից։ Իրականում այս բաները չեն կարող փոխել մարդու խառնվածքը։) Սա մասամբ ճիշտ է, բայց հստակ կերպով չի բացատրում դա։ Ո՞վ կարող է որևէ բան ավելացնել։ (Աստվա՛ծ, մի՞թե նրանք ինքնագոհ և ինքնարդար չէին։) Սա ճիշտ է, բայց դու հստակ կերպով չես բացատրել էությունը, փոքր-ինչ ավելի մանրամասն բացատրիր։ (Որոշակի գիտելիք ձեռք բերելուց հետո նրանք զգում էին, որ ավելի վեհ և ավելի ազնվական են, քան ուրիշները, ուստի չէին կարող իրենց սովորական մարդիկ համարել։ Այս հասարակության մեջ ապրող բնականոն մարդկանց համար ավտոբուսների մեջ խցկվելը նրանց իրական կյանքի միջավայրն է թելադրում, և դա բնականոն բան է։ Սակայն, երբ այս մտավորականնեըն սկսեցին իրենց համարել շատ վեհ և ազնվական, այլևս չէին կարող վարվել բնականոն մարդկանց պես և կարծում էին, որ բնականոն մարդկանց գործողությունները վնասակար են իրենց ինքնության համար, ուստի կարծում եմ, որ նրանք անբնականոն էին։) Նրանք անբնականոն էին։ Իրենց բարձր մակարդակի մտավորականներ հռչակելու մեջ ենթադրվող իմաստը անբնականոն էր։ Այսինքն՝ նրանց մարդկայնության մեջ ինչ-որ խեղաթյուրված բան կար։ Նրանք կարծում էին, որ ավելի վեհ և ավելի արժեքավոր են, քան ուրիշները։ Ո՞րն էր սրա հիմքը։ Այն, որ այդքան շատ կրթություն էին ստացել և լի էին գիտելիքով և ում էլ որ հանդիպեին, երբեք չէին սպառվում ասելիքները և կարող էին բաներ սովորեցնել նրանց։ Ինչպե՞ս էին նրանք վերաբերվում գիտելիքին։ Վերաբերվում էին որպես մարդու անձնական վարքի և գործողությունների, ինչպես նաև բարոյականության չափանիշի։ Նրանք հավատում էին, որ այժմ գիտելիք ունեն, իրենց ազնվությունը, բնավորությունը և ինքնությունն ազնվական են, թանկարժեք և արժեքավոր, ինչը ենթադրում է, որ բարձր մակարդակի մտավորականները սրբեր են։ Մի՞թե այդպես չէ։ (Այո։) Ահա թե ինչ էր նրանց համար բարձր մակարդակի լինելը, ուստի երբ ստիպված էին խցկվել ավտոբուսի մեջ, չէին անում դա։ Ինչո՞ւ չէին խցկվում։ Ի՞նչն էր կառավարում նրանց։ Ի՞նչ սահմանափակումների և արգելքների էին ենթարկվում։ Նրանք զգում էին, որ ավտոբուսի մեջ խցկվելը կվնասի իրենց ինքնությունը և հեղինակությունը։ Հավատում էին, որ գիտելիքն է շնորհել իրենց ինքնությունն ու հեղինակությունը, ուստի իրենց հռչակեցին բարձր մակարդակի մտավորականներ։ Հիմնվելով այս վերլուծության վրա՝ մի՞թե նրանց ասածը զզվելի չէ։ Միանգամայն զզվելի է։ Եվ այնուամենայնիվ շրջում էին՝ պարծենալով և ասելով. «մենք՝ բարձր մակարդակի մտավորականներս»։ Իրականում ուրիշները կարծում էին, որ նրանք պարզապես մտավորականներ են՝ իրենց աղքատիկ և մանրախնդիր պահվածքով, որին մարդիկ նույնիսկ արհամարհանքով էին նայում, բայց իրենք դեռ կարծում էին, որ հատկապես ազնվական են։ Մի՞թե սա խնդրահարույց չէր։ Նրանք հավատում էին, որ շատ ազնվական են և վեհ ինքնություն ունեն, նույնիսկ այն աստիճան, որ ցանկանում էին իրենց որպես սրբեր ներկայացնել։ Արդյոք այս տեսակետն ինչ-որ կերպ սահմանափակո՞ւմ էր նրանց։ Ո՞րն էր նրանց դիրքորոշումը գիտելիքի վերաբերյալ։ Այն, որ երբ մարդիկ գիտելիք ունեն, նրանց ազնվությունն ավելի բարձր է, նրանք դառնում են ականավոր և ազնվական և պետք է հարգվեն։ Հետևաբար նրանք արհամարհում և դատապարտում էին սովորական մարդկանց որոշ համեմատաբար բնականոն գործողությունները։ Օրինակ՝ երբ մտավորականները փռշտում են, նայում են շրջապատի մարդկանց և շտապում են ներողություն խնդրել, մինչդեռ երբ սովորական մարդիկ են փռշտում, ոչ մի վատ բան չեն տեսնում դրանում։ Իրականում գխտալն ու փռշտալը կյանքում բնականոն բաներ են, բայց այդ մտավորականների աչքերում դրանք գռեհիկ և անտաշ պահվածք են, ուստի արհամարհում են և արհամարհանքով նայում դրանց՝ ասելով. «Նայե՛ք այս անդաստիարակ հասարակ մարդկանց, այն, թե ինչպես են փռշտում, նստում և կանգնում, այնքան անվայել է, և երբ ավտոբուսներ են գալիս, խռնվում են դրանց մեջ և ոչինչ չգիտեն քաղաքավարի կերպով ճանապարհ տալու մասին»։ Երբ խոսքը վերաբերում է գիտելիքին, նրանց դիրքորոշումն այն է, որ գիտելիքն ինքնության խորհրդանիշ է, և գիտելիքը կարող է փոխել մարդկանց ճակատագիրը, ինչպես նաև նրանց ինքնությունն ու արժեքը։
Ո՞րն էր երկրորդ կետը։ (Որ բարձր մակարդակի մտավորականները չեն կարող հրմշտվել ուրիշների հետ՝ ավտոբուսներ նստելու համար։) Նրանք չեն կարող հրմշտվել ուրիշների հետ՝ ավտոբուսներ նստելու համար։ Ավտոբուսի մեջ խցկվելը պարզապես մի փոքր բան էր, որին բախվեցին իրենց կյանքում։ Ի՞նչ է ներկայացնում այս բանը։ Այն, որ նրանք հավատում էին, թե որոշակի քանակությամբ գիտելիք ունեցող մարդկանց խոսքն ու շարժուձևը պետք է նրբակիրթ լինեն և պետք է համապատասխանեն իրենց ինքնությանը։ Օրինակ՝ նման մարդիկ պետք է մեղմ քայլեն և մարդկանց հետ շփվելիս պետք է ուրիշներին զգալ տան, որ իրենք սիրալիր են, մատչելի և հարգանքի արժանի, և նրանց խոսքն ու շարժուձևը պետք է նրբակիրթ լինեն։ Նրանք չէին կարող նույնը լինել, ինչ հասարակ մարդիկ, պետք է մղեին մարդկանց նկատելու իրենց և հասարակ մարդկանց միջև եղած տարբերությունը. միայն այս կերպ կարող էին ցուցադրել, որ իրենց ինքնությունն աչքի ընկնող է և տարբերվում է մյուսներից։ Իրենց սրտերի խորքում այս պրոֆեսորները հավատում էին, որ ավտոբուսների մեջ խցկվելու պես բաներն անում են հասարակության ստորին խավերի մարդիկ և նրանք, ովքեր բարձր մակարդակի կրթություն չեն ստացել, և նաև դրանք անում են նրանք, ովքեր չունեն առաջադեմ գիտելիք կամ այնպիսի ինքնություն, ինչպիսին բարձր մակարդակի մտավորականինն է։ Ուստի ի՞նչ բաներ էին անում այս բարձր մակարդակի մտավորականները։ Ամբիոնի մոտ կանգնելը, վարդապետություններ քարոզելը, գիտելիք փոխանցելը և մարդկանց կասկածները փարատելը. սրանք էին նրանց պարտավորությունները, որոնք ներկայացնում էին իրենց ինքնությունը, հեղինակությունը և մասնագիտությունը։ Նրանք կարող էին միայն այս բաներն անել։ Սովորական մարդկանց ամենօրյա գործերն ու առօրյան ոչ մի կապ չպետք է ունենային իրենց հետ, որոնք մարդկանց մի դաս էին՝ կտրված այս «գռեհիկ, ցածր ճաշակներից»։ Ինչպե՞ս էին բնութագրում սովորական մարդկանց առօրյա գործերն ու առօրյան և նույնիսկ այնպիսի գործողությունները, ինչպիսիք են ավտոբուսների մեջ խռնվելը։ (Գռեհիկ։) Ճիշտ է, գռեհիկ և անտաշ։ Սա իրենց սրտերի խորքից սահմանում էր հասարակ, սովորական մարդկանց համար, որոնք իրենցից ցածր մակարդակի վրա էին։
Եկեք խոսենք երրորդ կետի մասին՝ «Մենք՝ բարձր մակարդակի մտավորականներս, կարող ենք սպասել հաջորդ ավտոբուսին»։ Ի՞նչ ոգի է սա։ Մի՞թե սա Կոնգ Ռոնգի ոգին չէ, որը հրաժարվում է ավելի մեծ տանձերից, ինչպես պատմվում է ավանդական մշակույթում։ Ավանդական մշակույթի ազդեցությունը մտավորականների վրա հատկապես խորն է։ Նրանք ոչ միայն ավանդական մշակույթն են ընդունում, այլև իրենց սրտերում ընդունում են ավանդական մշակույթի բազմաթիվ գաղափարներ և տեսակետներ և դրանք համարում են դրական բաներ, նույնիսկ այն աստիճան, որ որոշ հայտնի ասացվածքներ համարում են կարգախոսներ և այդպես վարվելով՝ բռնում են կյանքի սխալ ուղին։ Ավանդական մշակույթը ներկայացված է կոնֆուցիական վարդապետությամբ։ Կոնֆուցիական վարդապետությունն ունի գաղափարախոսական տեսությունների մի ամբողջ շարք, այն հիմնականում խթանում է ավանդական բարոյական մշակույթը, և պատմության ողջ ընթացքում դինաստիաների իշխող դասակարգերը մեծարում էին այն՝ Կոնֆուցիոսին և Մենցիուսին իբրև սրբերի պաշտելով։ Կոնֆուցիական վարդապետությունը քարոզում է, որ մարդը պետք է պահպանի բարեգործության, արդարության, պատշաճության, իմաստության և վստահելիության արժեքները, սովորի նախ լինել հանգիստ, հավաք և զուսպ, երբ բաներ են պատահում, պահպանի հանգստությունը և խոսի խնդիրների մասին, չպայքարի կամ չկռվի բաների համար և սովորի լինել քաղաքավարի կերպով զիջող և վաստակի բոլորի հարգանքը։ Սա անձնական վարքը վայելչությամբ դրսևորելն է։ Այս մտավորականներն իրենց ավելի բարձր դիրքում են դնում, քան հասարակ ժողովուրդը, և նրանց աչքերում բոլոր մարդիկ իրենց համբերության և հանդուրժողականության առարկաներն են։ Գիտելիքի «ազդեցությունները» բավականին մեծ են։ Այս մարդիկ մեծապես նման են կեղծ ջենտլմենների, այնպես չէ՞։ Չափազանց շատ գիտելիք ձեռք բերող մարդիկ դառնում են կեղծ ջենտլմեններ։ Եթե նրբակիրթ գիտնականների այս խումբը նկարագրվի մեկ արտահայտությամբ, դա նրբակիրթ գիտական նրբագեղությունն է։ Որո՞նք են այն սկզբունքները, որոնցով այս նրբակիրթ գիտնականները շփվում են միմյանց հետ։ Ո՞րն է նրանց մոտեցումն աշխարհիկ գործելակերպին։ Օրինակ՝ սովորական բնակչությունը Լի ազգանունով տղամարդկանց կոչում է «Լաո Լի» կամ «Սյաո Լի»։[ա] Արդյոք մտավորականներն այսպե՞ս կդիմեին նրանց։ (Ոչ։) Ինչպե՞ս կդիմեին։ (Պարոն Լի։) Եթե կին տեսնեին, տիկին այսինչ անունով կդիմեին նրան և կլինեին հատկապես հարգալից և նրբագեղ, ճիշտ ինչպես ջենտլմենները։ Նրանք մասնագիտանում են ջենտլմենների դրսևորած նրբագեղությունը սովորելու և ընդօրինակելու մեջ։ Ի՞նչ տոնով և ինչպե՞ս են խոսում և միասին քննարկում բաները։ Նրանց դեմքի արտահայտությունները հատկապես մեղմ են, և նրանք քաղաքավարի և զուսպ են խոսում։ Միայն արտահայտում են իրենց սեփական տեսակետները և նույնիսկ եթե գիտեն, որ ուրիշների տեսակետները սխալ են, ոչինչ չեն ասում։ Ոչ ոք ոչ ոքի զգացմունքները չի վիրավորում, և նրանց խոսքերը չափազանց մեղմ են, ասես փաթաթված լինեն բամբակի մեջ, որպեսզի չվիրավորեն կամ չգրգռեն որևէ մեկին, ինչը մարդուն մղում է սրտխառնոց, անհանգստություն կամ բարկություն զգալու՝ պարզապես լսելով նրանց։ Փաստն այն է, որ ոչ մեկի տեսակետները հստակ չեն, և ոչ ոք ոչ ոքի չի զիջում։ Այս տեսակի մարդիկ այնքան լավ են քողարկվում։ Նույնիսկ ամենաչնչին հարցին բախվելիս կքողարկվեն և կպարուրվեն, և նրանցից ոչ ոք հստակ բացատրություն չի տա։ Սովորական մարդկանց առջև նրանք ի՞նչ կեցվածք են ուզում ընդունել և ի՞նչ հեղինակություն են ուզում ստեղծել։ Այն է՝ թույլ տալ սովորական մարդկանց տեսնել, որ իրենք համեստ ջենտլմեններ են։ Ջենտլմենները մյուսներից մեկ գլուխ բարձր են և մարդկանց պաշտամունքի առարկաներն են։ Մարդիկ կարծում են, որ նրանք ավելի մեծ խորաթափանցություն ունեն, քան սովորական մարդիկ, և որ ավելի լավ են հասկանում բաները՝ սովորական մարդկանց համեմատ, ուստի բոլորը խորհրդակցում են նրանց հետ, երբ որևէ խնդիր են ունենում։ Սա ճիշտ այն արդյունքն է, որն ուզում են այս մտավորականները, բոլորը հույս ունեն պաշտվելու իբրև սրբեր։
Նայելով դրան այն երեք կետերից, որոնք հենց նոր մանրամասն վերլուծեցինք, երբ այս պրոֆեսորները ստացան «բարձր մակարդակի մտավորական» կոչումը, արդյոք նրանց մտածելակերպն ավելի ազա՞տ էր, թե՞ ավելի սահմանափակված։ (Սահմանափակված։) Այն անպայման սահմանափակված էր։ Ի՞նչն էր սահմանափակում նրանց։ (Գիտելիքը։) Գիտելիքն իրենց մասնագիտության մեջ եղող բան է։ Իրականում գիտելիքը ճշմարտապես չէր սահմանափակում նրանց։ Ի՞նչն էր սահմանափակում նրանց։ Նրանց վերաբերմունքն էր գիտելիքի նկատմամբ և այն ազդեցությունները, որ գիտելիքն ուներ նրանց մտածելակերպի վրա, ինչպես նաև այն տեսակետները, որոնք այն սերմանում էր. սա է խնդիրը։ Հետևաբար, որքան բարձր մակարդակի գիտելիք էին ձեռք բերում, այնքան ավելի էին զգում, որ իրենց ինքնությունն ու կարգավիճակը տարբերվում են մյուսներից, և այնքան ավելի էին զգում, որ ազնվական և մեծ են, և միևնույն ժամանակ նրանց մտածելակերպն այնքան ավելի էր սահմանափակվում։ Նայելով դրան այս տեսանկյունից՝ ավելի շատ գիտելիք ձեռք բերած մարդիկ ազատությո՞ւն են ստացել, թե՞ կորցրել են ազատությունը։ (Կորցրել են ազատությունը։) Իրականում կորցրել են ազատությունը։ Գիտելիքն ազդեցություն ունի մարդկանց մտածելակերպի և հասարակության մեջ նրանց կարգավիճակի վրա, և այն ազդեցությունը, որն այն գործադրում է մարդկանց վրա, դրական չէ։ Երբեք այնպես չէ, որ որքան շատ գիտելիք ձեռք բերես, այնքան ավելի լավ կհասկանաս այն սկզբունքները, ուղղությունը և նպատակները, որոնք պետք է ունենաս քո անձնական վարքի վերաբերյալ։ Ընդհակառակը, որքան շատ ես հետամուտ լինում գիտելիքին և որքան ավելի հիմնավոր գիտելիք ես ձեռք բերում, այնքան ավելի կշեղվես այն մտքերից և տեսակետներից, որոնք պետք է ունենան բնականոն մարդկայնություն ունեցող մարդիկ։ Դա ճիշտ նման է մտավորականների այն խմբին, որը շատ գիտելիք և կրթություն էր ստացել և որը նույնիսկ չէր հասկանում առողջ դատողության հիմնական հարցը։ Ի՞նչ առողջ դատողություն է դա։ Երբ շատ մարդիկ կան, պետք է խցկվես՝ ավտոբուս նստելու համար։ Եթե չխցկվես, երբեք չես նստի ավտոբուսը՝ նույնիսկ չգիտեին այս ամենապարզ կանոնը։ Ասե՛ք Ինձ, արդյոք խելացի՞ էին դարձել, թե՞ հիմար։ (Հիմար էին դարձել։) Իրականում նրանք մի խումբ հիմարներ էին։ Սովորական մարդիկ չեն ստացել նման առաջադեմ գիտելիք կամ բարձր մակարդակի կրթություն և չունեն այս կարգավիճակը, բայց հասկանում են այս կետը և ասում են. «Երբ ավտոբուս ես նստում, և շատ մարդիկ կան, պետք է խցկվես և պետք է ջանք գործադրես, որովհետև եթե նույնիսկ փոքր-ինչ թուլացնես ջանքերդ, և ուղեղդ մի քայլ ավելի դանդաղ արձագանքի, կարող ես հայտնվել բազմության վերջում և ստիպված լինել նստել հաջորդ ավտոբուսը»։ Սա կյանքում առողջ դատողության հիմնական հարց է, որին սովորական մարդիկ ծանոթ են, բայց որն այս մտավորականները չէին հասկանում, ուստի սպասում էին ավտոբուսների մեկը մյուսի հետևից։ Ի՞նչն էր սահմանափակում նրանց։ Նրանք ամուր կապված էին այն պնդմանը, թե «մենք բարձր մակարդակի մտավորականներ ենք»։ Ահա թե ինչպես էր դա։ Նույնիսկ չգիտեին՝ ինչպես դիմակայել կամ գլուխ հանել իրական կյանքի նման պարզ խնդրից։ Նրանք մի խումբ հիմարներ էին։ Ի՞նչ բերեց նրանց գիտելիքը։ Այն բերեց, որ կտրվեցին բնակչության մնացած մասից, չգիտեին ինչպես ապրել և չգիտեին ինչպես գլուխ հանել այն բաներից, որոնք պատահում են իրական կյանքում։ Նրանք ինչ-որ վեհ տեսություն օգտագործեցին՝ գլուխ հանելու ամենասովորական խնդիրներից մեկից, որին սովորական մարդիկ բախվում են իրական կյանքում, և չգիտեին, թե որոնք կլինեն հետևանքներն այսկերպ գլուխ հանելուց հետո. գուցե մինչ օրս էլ չեն հասկանում։ Գուցե կարողանան մտածել այս հարցի շուրջ միայն այն ժամանակ, երբ հասնեն ծերության։ Այդ ժամանակ այլևս դափնիներ չեն ունենա և բավականաչափ հոգնած կլինեն իրենց ողջ կյանքի ընթացքում բարձր մակարդակի մտավորականի պատվավոր հեղինակությունը վայելելուց։ Մի օր գուցե հիշեն, թե ինչ խղճուկ տեսք ունեին այն ժամանակ ավտոբուսում և հանկարծ կգիտակցեն, որ այնքան էլ ազնվական կամ վեհ չեն, և հանկարծ կգիտակցեն. «Կարո՞ղ է արդյոք իմ գիտական նրբաճաշակությունն ինձ կերակրել։ Մի՞թե ես դեռ օրական երեք անգամ սնվելու կարիք չունեմ, ինչպես սովորական մարդիկ։ Ես չեմ տարբերվում ուրիշ մարդկանցից։ Իմ ծեր տարիքում մի՞թե ես նույնպես կռացած չեմ քայլում։ Եվ մի՞թե ես նույնպես չեմ դողում վախից և վախենում, երբ վտանգի եմ բախվում։ Եվ երբ բախվում եմ սիրելիի մահվան կամ ուրախալի իրադարձության, մի՞թե ես նույնպես տխուր կամ ուրախ չեմ լինում, ինչպես հարկն է։ Մի՞թե ես պարզապես չեմ ապրում սովորական մարդկանց պես։ Ես ոչնչով չեմ տարբերվում մյուսներից»։ Այդ ժամանակ այս գիտակցումը չափազանց ուշ կգա նրանց համար։ Սրանք այն տարբեր տեսակի տգեղություններն են, որոնք դրսևորում են այն մարդիկ, որոնք ընդունում են մի քանի այսպես կոչված դրական ասույթներ և տեսակետներ, երբ չեն հասկանում ճշմարտությունը։ Երբ մարդիկ չգիտեն՝ արդյոք այս տեսակետները ճիշտ են, թե ոչ, հաճախ այս տեսակետներն ու ասացվածքները ճշմարտություններ են համարում, որոնց պետք է կառչել և կիրառել, և երբ կիրառում են դրանք, հակված են կրելու ամեն տեսակ հետևանքներ, և ամեն տեսակ անհարմարություն է առաջանում։ Որո՞նք են սրա հետևանքները մարդկանց համար։ Մինչ մարդիկ անընդհատ ձգտում են ազատության, նաև անընդհատ մի հորձանուտից մյուսն են ընկնում և մի տեսակի կապանքից՝ մեկ այլ տեսակի կապանքի մեջ։ Մի՞թե այդպես չէ։ Հետևաբար, երբ չես հասկանում ճշմարտությունը, անկախ նրանից՝ ինչին ես կառչում՝ տեսակետի, ավանդական մշակույթի, թե ինչ-որ կանոնի, համակարգի կամ տեսության, և արդյոք այս բաները համեմատաբար հնացած են հասարակության մեջ, թե բավականին ավանգարդ և նորաձև, երբեք չեն կարող փոխարինել ճշմարտությանը, որովհետև դրանք ճշմարտությունը չեն։ Անկախ նրանից՝ որքան լավ ես կառչում դրանց, կամ որքան լավ ես կիրառում դրանք, ի վերջո դրանք միայն կստիպեն քեզ շեղվել ճշմարտությունից, այլ ոչ թե ձեռք բերել ճշմարտությունը։ Որքան շատ ես կառչում այս բաներին, այնքան ավելի կշեղվես ճշմարտությունից և այնքան ավելի կշեղվես Աստծու ճանապարհից և ճշմարտության ճանապարհից։ Մյուս կողմից, եթե կարողանաս ակտիվորեն նախաձեռնություն վերցնել՝ հրաժարվելու այս այսպես կոչված դրական բաներից, տեսություններից և կեղծ ճշմարտություններից, ապա կկարողանաս համեմատաբար արագ մտնել ճշմարտության մեջ։ Այսկերպ մարդիկ ճշմարտության և Աստծու խոսքերի փոխարեն իրենց առօրյա կյանքում որպես կիրառման սկզբունքներ չեն օգտագործի այս այսպես կոչված ավանդական մշակույթները և այս կեղծ ճշմարտությունները, և այս անհարմարությունն աստիճանաբար կմեղմացվի և աստիճանաբար կլուծվի։
Ոմանք կարծում են, թե ճշմարտությունը ձեռք են բերել՝ ընտանիքի և երկրի ավանդական մշակույթը ընդունելով և արտասահմանյան ավանդական մշակույթ դեն նետելով, ոմանք էլ կարծում են, թե ճշմարտությունը ձեռք են բերել՝ հին, ավանդական մշակույթն ու հին մտքերն ու տեսակետները դեն նետելով և փոքր-ինչ ավելի առաջադեմ և փոքր-ինչ ավելի ժամանակակից գաղափարներ ընդունելով։ Հիմա դրան նայելով՝ այս մարդիկ ճի՞շտ են, թե՞ սխալ։ (Սխալ են։) Նրանք բոլորըլ սխալ են։ Մարդիկ կարծում են, որ պարզապես հին բաները դեն նետելով՝ ազատություն ձեռք կբերեն։ Ի՞նչ է ենթադրում ազատություն ստանալը։ Դա նշանակում է, որ մարդը ձեռք է բերել ճշմարտությունը և ապրելու ճշմարիտ ճանապարհը, որը պետք է ունենա։ Մարդիկ կարծում են, որ ճշմարիտ ճանապարհն այսպես են ձեռք բերում։ Սա իրո՞ք ճշմարիտ է։ Սա ճի՞շտ է։ Ոչ։ Անկախ նրանից, թե ինչ ժամանակակից և առաջադեմ մշակույթ է ընդունում մարդկությունը, ի վերջո այն դեռևս ավանդական մշակույթ է, և դրա էությունը չի փոխվում։ Ավանդական մշակույթը միշտ էլ ավանդական մշակույթ կլինի։ Անկախ նրանից՝ արդյոք այն կարող է դիմանալ ժամանակի կամ փաստերի փորձելուն, կամ թե արդյոք մարդկությունը մեծարում է այն, ի վերջո դեռևս ավանդական մշակույթ է։ Ինչո՞ւ այս ավանդական մշակույթները ճշմարտությունը չեն։ Ի վերջո ամեն ինչ հանգեցում է նրան, որ այս բաները գաղափարներ են, որոնք ի հայտ են եկել մարդկությանը Սատանայի ապականելուց հետո։ Դրանք Աստծուց չեն գալիս։ Դրանք խառնված են մարդկանց որոշ պատկերացումների և երևակայությունների հետ, և ավելին՝ դրանք մարդկությանը Սատանայի ապականելու արդյունքն են։ Սատանան շահագործում է ապականված մարդկության մտքերը, տեսակետները և ամեն տեսակ ասացվածքներն ու փաստարկները՝ մարդկանց մտածելակերպը կաշկանդելու և ապականելու համար։ Եթե Սատանան մարդկանց մոլորեցնելու համար օգտագործեր որոշ բաներ, որոնք ակնհայտորեն անհեթեթ, անմիտ և սխալ են, ապա մարդիկ զանազանելու կարողություն կունենային, կկարողանային տարբերել ճիշտն ու սխալը և կօգտագործեին այդ զանազանելու կարողությունը՝ հերքելու և դատապարտելու այդ բաները։ Այսպիսով՝ այս ուսմունքները չէին դիմանա քննությանը։ Սակայն երբ Սատանան մարդկանց վարժեցնելու, նրանց վրա ազդելու և նրանց մեջ սերմանելու համար օգտագործում է որոշ գաղափարներ և տեսություններ, որոնք համապատասխանում են մարդկանց պատկերացումներին և երևակայություններին, և որոնք իր կարծիքով կդիմանան զննմանը, երբ բարձրաձայն ասվեն, մարդկությունը հեշտությամբ մոլորեցվում է, և մարդիկ նույնպես հեշտությամբ ընդունում և տարածում են այս ասացվածքները, ուստի այս ասացվածքները պահպանվում են սերնդեսերունդ՝ ընդհուպ մինչև ներկա օրերը։ Վերցնենք, օրինակ, չինացի հերոսների մասին որոշ պատմություններ, ինչպիսիք են Յուե Ֆեյի, Յանգ ընտանիքի գեներալների և Վեն Տյանսյանի մասին հայրենասիրական պատմությունները։ Ինչպե՞ս պատահեց, որ այս գաղափարները փոխանցվեցին մինչև ներկա օրերը։ Եթե նայենք դրան մարդկանց տեսանկյունից, յուրաքանչյուր դարաշրջանում կա մի տեսակի մարդ կամ մի տեսակի ղեկավար, որն անընդհատ օգտագործում է այս օրինակները և օգտագործում է այս նշանավոր անձնավորությունների գաղափարներն ու հոգին՝ մարդկանց սերունդներին մեկը մյուսի հետևից ուսուցանելու համար, որպեսզի մարդկանց սերունդները մեկը մյուսի հետևից հնազանդորեն և հեզորեն ընդունեն իրենց իշխանությունը և որպեսզի կարողանան հեշտությամբ կառավարել մարդկանց սերունդներին մեկը մյուսի հետևից և ավելի կայուն դարձնել իրենց իշխանությունը։ Խոսելով Յուե Ֆեյի և Յանգ ընտանիքի գեներալների կույր նվիրման, ինչպես նաև Վեն Տյանսյանի և Ցյու Յուանի հայրենասիրական ոգու մասին՝ նրանք կրթում են իրենց հպատակներին և թույլ են տալիս նրանց իմանալ մեկ կանոն, այն է՝ մարդ պետք է իրեն դրսևորի հավատարմությամբ. սա այն է, ինչ պետք է ունենա վեհ բարոյական բնավորություն ունեցող մարդը։ Ի՞նչ աստիճանի հավատարմություն է։ Այն աստիճանի, որ «Երբ կայսրը հրամայում է իր պաշտոնյաներին մեռնել, նրանք այլ ելք չունեն, քան մեռնելը», և «Հավատարիմ հպատակը չի կարող ծառայել երկու թագավորի»։ Սա ևս մեկ ասացվածք է, որը մեծարում են։ Նաև մեծարում են նրանց, ովքեր սիրում են իրենց երկիրը։ Իր երկիրը սիրելը ի՞նչ կամ ո՞ւմ սիրել է նշանակում։ Սիրել երկի՞րը։ Սիրել դրանում ապրող մարդկա՞նց։ Եվ ի՞նչ է երկիրը։ (Ղեկավարներ։) Ղեկավարները երկրի ներկայացուցիչներն են։ Եթե ասես. «Իմ սերն իմ երկրի հանդեպ իրականում սեր է իմ հայրենի քաղաքի և իմ ծնողների հանդեպ։ Ես չեմ սիրում ձեզ՝ ղեկավարներիդ», նրանք կբարկանան։ Եթե ասես. «Իմ սերն իմ երկրի հանդեպ ղեկավարների հանդեպ սեր է իմ սրտի ամենախորքից», կընդունեն այն և հավանություն կտան նման սիրուն, իսկ եթե ստիպես նրանց հասկանալ և պարզ դարձնես, որ իրենց չէ, որ սիրում ես, ապա հավանություն չեն տա։ Ո՞ւմ են ներկայացնում ղեկավարները դարերի ընթացքում։ (Սատանային։) Նրանք ներկայացնում են Սատանային, Սատանայի ավազակախմբի անդամներ են և դևեր։ Չեն կարող կրթել ժողովրդին՝ երկրպագելու Աստծուն, երկրպագելու Արարչին։ Նրանք չեն կարող անել դա։ Փոխարենն ասում են ժողովրդին, որ ղեկավարը երկնքի որդին է։ Ի՞նչ է նշանակում «երկնքի որդի»։ Նշանակում է, որ Երկինքն իշխանություն է շնորհում ինչ-որ մեկին, և այդ մարդն այնուհետև կոչվում է «երկնքի որդի» և իշխանություն ունի թագավորելու երկնքի տակ գտնվող բոլոր մարդկանց վրա։ Արդյոք սա գաղափա՞ր է, որը ղեկավարները սերմանում են ժողովրդի մեջ։ (Այո։) Երբ մարդը դառնում է երկնքի որդի, դա որոշում է Երկինքը, և Երկնքի կամքը նրա հետ է, ուստի ժողովուրդը պետք է անվերապահորեն ընդունի այդ մարդու իշխանությունը, ինչպիսի իշխանություն էլ որ լինի։ Այն, ինչ նրանք սերմանում են մարդկանց մեջ, այս գաղափարն է, որը նրա համար է, որ ընդունես այդ մարդուն որպես երկնքի որդի՝ հիմնվելով Երկնքի գոյության քո ճանաչման վրա։ Ո՞րն է նպատակը, որ այդ մարդուն որպես երկնքի որդի ընդունես։ Դա նրա համար չէ, որ ճանաչես, որ կա Երկինք, կամ որ կա Աստված, կամ որ կա Արարիչ, այլ նրա համար է, որ ընդունես հենց այն փաստը, որ այս մարդը երկնքի որդին է, և որ քանի որ նա երկնքի որդին է՝ Երկնքի կամքի գոյության արդյունքում առաջացած, ժողովուրդը պետք է ընդունի նրա իշխանությունը. սրանք են այն գաղափարները, որոնք նրանք սերմանում են։ Այս բոլոր գաղափարների հետևում, որոնք զարգացել են մարդկության սկզբից մինչև ներկա օրերը՝ անկախ նրանից, թե այն, ինչ մենք մանրամասն վերլուծում ենք, արտահայտություններ և դարձվածքներ են, որոնք պարունակում են ակնարկներ, թե ժողովրդական առակներ և տարածված ասացվածքներ, որոնք լիովին զուրկ են ակնարկներից, թաքնված են Սատանայի կապանքները և մարդկությանը մոլորեցնելը, ինչպես նաև այն անհեթեթ սահմանումը, որն ապականված մարդկությունը տալիս է հենց այս գաղափարներին։ Ի՞նչ ազդեցություն ունի այս անհեթեթ սահմանումը մարդկության վրա հետագա ժամանակաշրջաններում։ Այն լա՞վ է, դրակա՞ն, թե՞ բացասական։ (Բացասական։) Այն հիմնովին բացասական է։ Վերցնենք, օրինակ, «Ցախի վրա քնել և լեղի լիզել», «Թաքցնել սեփական լույսը և ուժ հավաքել մթության մեջ» և «Նվաստացում կրել և ծանր բեռ տանել», «Երբեք մի՛ հանձնվիր», ինչպես նաև «Մի բան ձևացնել, մեկ այլ բան անելիս» ասացվածքները. ի՞նչ ազդեցություն ունեն այս ասացվածքները մարդկության վրա հետագա ժամանակաշրջաններում։ Այն, որ երբ մարդիկ ավանդական մշակույթից ընդունում են այս գաղափարները, մարդկանց յուրաքանչյուր հաջորդ սերունդ ավելի ու ավելի է հեռանում Աստծուց, և ավելի ու ավելի է հեռանում Աստծու՝ մարդկանց արարումից ու փրկությունից և Նրա տնօրինման ծրագրի աշխատանքից։ Երբ մարդիկ ավանդական մշակույթից ընդունում են այս սխալ տեսակետները, ավելի ու ավելի են զգում, որ մարդկային ճակատագիրը պետք է լինի իրենց սեփական ձեռքերում, և որ երջանկությունը պետք է ստեղծվի իրենց սեփական ձեռքերով, և որ հնարավորությունները վերապահված են նրանց համար, ովքեր պատրաստված են, ինչը հանգեցնում է նրան, որ մարդկությունն ավելի ու ավելի է ուրանում Աստծուն, Աստծու գերիշխանությունը և ապրում է Սատանայի իշխանության տակ։ Եթե համեմատես այն, ինչի մասին սիրում են խոսել ժամանակակից դարաշրջանի մարդիկ, և այն, ինչի մասին սիրում էին խոսել մարդիկ երկու հազար տարի առաջ, այս բաների հետևում թաքնված մտածելակերպի իմաստն իրականում նույնն է։ Պարզապես մեր օրերում մարդիկ ավելի որոշակիորեն են խոսում այդ բաների մասին և ավելի շիտակ են դրանց վերաբերյալ։ Նրանք ոչ միայն ուրանում են Աստծու գոյությունն ու գերիշխանությունը, այլև ավելի ու ավելի լուրջ աստիճանի են դիմակայում և դատապարտում Աստծուն։
Օրինակ՝ հնագույն ժամանակներում մարդիկ ասում էին, որ «Երբ ազգը նեղության մեջ է, յուրաքանչյուր ոք իր բաժինն անելու պարտականություն ունի». ասացվածք, որը փոխանցվել է մինչև մեր օրերը։ Մարդիկ գնահատում են այս ասացվածքը, հատկապես հայրենասերները, որոնք այն իրենց կարգախոսն են համարում։ Հիմա, երբ արտասահման եք եկել, եթե մեկ ուրիշն ասի, որ Չինաստանում ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, արդյոք դա որևէ կապ ունի՞ ձեզ հետ։ (Ոչ։) Ինչո՞ւ եք ասում, որ որևէ կապ չունի ձեզ հետ։ Կան ոմանք, ովքեր ասում են. «Ես ատում եմ այդ երկիրը։ Հենց հիմա իշխանության գլուխ են կոմունիստները՝ այդ չար քաղաքական կուսակցությունը։ Կոմունիստական կուսակցությունը դև Սատանան է, այն տոտալիտար ռեժիմ է և ոչ մի կապ չունի ինձ հետ։ Հալածում է մեզ և թույլ չի տալիս հավատալ Աստծուն։ Ես ատում եմ այն»։ Ենթադրենք՝ մի օր այդ երկիրը կորչելու եզրին է։ Գուցե ոչինչ չզգաս սրտումդ, բայց երբ լսես, որ այն նահանգը, որտեղից ի սկզբանե եկել ես, օտարերկրյա խմբավորումները ներխուժել և գրավել են, կզգաս ասես փախստական ես դարձել, թափառաշրջիկ, որը տուն չունի գնալու, և կտխրես ու կզգաս, որ չես կարող վերադառնալ արմատներիդ՝ ընկնող տերևների պես։ Ընկնող տերևների պես սեփական արմատներին վերադառնալը ևս մեկ ավանդական գաղափար է։ Եվ ենթադրենք՝ դրանից հետո մի օր հանկարծ լսես, որ քո հայրենի քաղաքը՝ այն երկիրը, որտեղ ծնվել և մեծացել ես, օտարերկրյա խմբավորումները ներխուժել և գրավել են, այն ճանապարհը, որով ամեն օր դպրոց էիր գնում, օտարերկրյա խմբավորումները գրավել են, և օտարերկրյա խմբավորումները յուրացրել են քո տունն ու քո ընտանիքի հողը։ Այն, ինչ ժամանակին քոնն էր, անհետացել է. հողի այն փոքրիկ կտորը, որը խորապես դաջված է մտքումդ, հողի այն կտորը, որի հետ ամենասերտ կապն ունես, անհետացել է, և այնտեղի քո բոլոր հարազատներն անհետացել են։ Այդ ժամանակ կմտածես. «Ինչպե՞ս կարող եմ տուն ունենալ, եթե երկիր չունեմ։ Հիմա ես իսկապես փախստական եմ դարձել, իսկապես անտուն եմ, թափառաշրջիկ եմ դարձել։ Կարծես թե «Երբ ազգը նեղության մեջ է, յուրաքանչյուր ոք իր բաժինն անելու պարտականություն ունի»» ասացվածքը ճիշտ է»։ Երբ գա այդ ժամանակը, կփոխվես։ Ուստի ինչո՞ւ հիմա չես մտածում, որ այս ասացվածքը ճիշտ է։ Սրա համար կա նախապատմություն և նախադրյալ, որովհետև այդ երկիրը հալածում է քեզ և չափազանց շատ տառապանք է պատճառում և չի ընդունում քեզ, և դու ատում ես այն։ Փաստն այն է, որ այն, ինչ իսկապես ատում ես, այդ հողը չէ։ Այն, ինչ ատում ես, սատանայական ռեժիմն է, որը հալածում է քեզ։ Դու այն քո երկիրը չես համարում, ուստի այս պահին, երբ ուրիշներն ասում են. «Երբ ազգը նեղության մեջ է, յուրաքանչյուր ոք իր բաժինն անելու պարտականություն ունի», դու ասում ես. «Դա ոչ մի կապ չունի ինձ հետ»։ Բայց երբ մի օր այն երկիրը, որտեղ ծնվել և մեծացել ես, այլևս չպատկանի քեզ, և դու այլևս հայրենի քաղաք չունենաս, կզգաս, որ թափառաշրջիկ ես և ազգություն չունեցող մարդ, և որ իսկապես կորցրել ես երկիրդ։ Այդ ժամանակ սուր ցավ կզգաս սրտումդ։ Ինչի՞ համար սուր ցավ կզգաս սրտումդ։ Գուցե հիմա դեռ խորապես չես զգում դա, բայց մի օր այն խորապես կհուզի քեզ։ Ի՞նչ հանգամանքներում խորապես կհուզի քեզ։ Սարսափելի չէ, եթե երկիրդ կործանվի, և դու դառնաս հպատակեցված ազգի անդամ։ Ի՞նչն է սարսափելի։ Երբ դառնաս նվաճված ազգի անդամ և ենթարկվես ճնշումների, հայհոյանքների, խտրականության, ոտնահարվես և խաղաղ ապրելու տեղ չունենաս, այդ ժամանակ կմտածես. «Երկիր ունենալն այնքան թանկ է։ Առանց երկրի՝ մարդիկ իրական տուն չունեն։ Մարդիկ տուն ունեն երկիր ունենալու հիման վրա, ուստի ասացվածքը լավ է ասում. «Երբ ազգը նեղության մեջ է, յուրաքանչյուր ոք իր բաժինն անելու պարտականություն ունի»։ «Յուրաքանչյուր ոք իր բաժինն անելու պարտականություն ունի» արտահայտության մեջ ինչի՞ համար է այս «պարտականությունը»։ Քո սեփական տան խաղաղության համար, որպեսզի կարողանաս պաշտպանել քո սեփական տունը։ Երբ մտածես այս մասին, երբ օտարերկրյա խմբավորումները խտրականության ենթարկեն քեզ, կամ օտար հողում խտրականության ենթարկվես, երբ պատկանելու վայրի կարիք ունենաս և երբ կարիք ունենաս, որ քո թիկունքում երկիր լինի, որը կպաշտպանի քո արժանապատվությունը, պատիվը, ինքնությունը և կարգավիճակը, ի՞նչ կզգաս։ Կմտածես. «Եթե օտար երկրում գտնվող մարդն իր թիկունքում հզոր աջակցություն ունի, դա պետք է որ մեծ հայրենիքինը լինի»։ Արդյոք քո հոգեվիճակն այն ժամանակ տարբե՞ր կլինի ներկա հոգեվիճակից։ (Այո։) Հիմա դու պարզապես վրդովմունքի պոռթկման մեջ ես, ուստի ասում ես, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում քո երկրում, քո գործը չէ։ Եթե դեռ կարողանաս նման բաներ ասել, երբ գա այդ ժամանակը, ի՞նչ հասակ պետք է ունենաս։ Այս աշխարհում կա մի փաստ, որը գուցե բոլորը գիտեն, այն է՝ առանց հզոր հայրենիքի աջակցության՝ դու անպայման խտրականության կենթարկվես և կճնշվես օտար երկրներում։ Երբ գա ժամանակը, երբ դու իսկապես փորձառաբար ապրես դա, ի՞նչ կխնդրես նախևառաջ։ Ոմանք կասեն. «Հիանալի կլիներ, եթե ես հրեա կամ ճապոնացի լինեի։ Ոչ ոք չէր համարձակվի ճնշել ինձ։ Ինձ բարձր կգնահատեին ցանկացած երկրում, ուր էլ որ գնայի։ Ինչպե՞ս պատահեց, որ ես ծնվեցի Չինաստանում։ Երկիրն անկարող է, և չինացիներին ճնշում են, ուր էլ որ գնան»։ Ինչի՞ մասին կմտածեք նախևառաջ, երբ նման բան պատահի։ (Մենք հավատում ենք Աստծուն և ենթարկվում ենք Աստծու ներդաշնակեցմանը և կարգավորումներին։) Սա ճիշտ է։ Բայց որքա՞ն ճշմարտություններ պետք է մարդը հասկանա, ի՞նչ փորձառություն պետք է ունեցած լինի և որքա՞ն փորձառական հասկացողություն պետք է ունենա, որպեսզի կարողանա նման բան ասել և այն վերածել իր սեփական հասակին։ Երբ նման բան է պատահում, ի՞նչ գաղափարներ, հասկացողություն և գործնական փորձառություն պետք է ունենաս, որպեսզի թույլ չլինես։ Եվ որպեսզի չտխրես, նույնիսկ եթե ինչ-որ մեկը թքի քեզ վրա և քեզ նվաճված ազգի անդամ անվանի։ Ի՞նչ հասակ պետք է ունենաս, որպեսզի չտխրես և չկրես այս սահմանափակումները։ Արդյոք հիմա ունե՞ք այս հասակը։ (Ոչ։) Հիմա չունեք այն, բայց գուցե մի օր ունենա՞ք։ Ի՞նչ ճշմարտություններով պետք է զինվեք։ Ի՞նչ ճշմարտություններ պետք է հասկանաք։ Մեր օրերում հենց որ ոմանք լսում են, որ մայրցամաքային Չինաստանում իրենց ընտանիքի անդամները ձերբակալվել են Աստծուն հավատալու համար, իրենց սրտերում հասկացածը, այն է՝ ամեն ինչ Աստծու ձեռքերում է, նրանց համար վարդապետություն է դառնում, և նրանք կաշկանդվում են այն փաստից, որ իրենց ընտանիքի անդամները ձերբակալվել են, և հակված չեն լինում կատարելու իրենց պարտավորությունները։ Եթե լսեն, որ հարազատը մահացել է, գուցե տեղում ուշագնաց լինեն։ Ի՞նչ կզգայիք, եթե այդ երկիրը կործանվեր, և դրա վրա ապրող բոլոր մարդիկ մահանային։ Որքա՞ն կշիռ ունեն ձեր սրտերի խորքում ավանդական բաները, ինչպիսիք են երկիրը, տունը, հայրենի քաղաքը և հայրենիքը, ինչպես նաև այս բառերի հետ կապված որոշ ավանդական գաղափարներ և մշակույթը։ Քո կյանքում արդյոք դրանք դեռևս իշխո՞ւմ են քո բոլոր գործողությունների և քո բոլոր մտքերի ու վարքագծերի վրա։ Եթե սիրտդ դեռևս զբաղեցված է այս բոլոր ավանդական բաներով, որոնց հետ կապ ունես, ինչպիսիք են երկիրը, ռասան, ազգը, ընտանիքը, հայրենի քաղաքը, հողը և այլն, այսինքն՝ այս բաները դեռևս ավանդական մշակույթի որոշակի երանգ ունեն սրտումդ, ապա այն քարոզները, որոնք լսում ես, և այն ճշմարտությունները, որոնք հասկանում ես, բոլորը վարդապետություններ են քեզ համար։ Եթե այդքան շատ քարոզներ ես լսել, բայց չես կարողանում հրաժարվել անգամ ամենահիմնական բաներից, որոնցից մարդիկ պետք է հրաժարվեն և առանձնանան, և չես կարողանում ճիշտ վերաբերվել դրանց, ապա որոշակիորեն ի՞նչ խնդիրներ են լուծում այն ճշմարտությունները, որոնք հասկանում ես։
Շատ չինացիներ Արևմուտք գալուց հետո ուզում են արևմտյան մարդկանց մեջ սերմանել իրենց ավանդական մշակույթը և այն բաները, որոնք ճիշտ և լավն են համարում։ Նմանապես, արևմտյան մարդիկ չեն զիջում և հավատում են, որ իրենց ավանդական մշակույթները նույնպես երկար պատմություն ունեն։ Օրինակ՝ հին Հռոմը, հին Եգիպտոսը և հին Հունաստանը բոլորն էլ իրենց մեջ ունեն «հին» բառը, և նրանց մշակույթներն ավելի քան երեք հազար տարեկան են։ Նայելով դրան այս թվի հիման վրա՝ այստեղ կա որոշակի մշակութային ժառանգություն, և մարդկությունն այս մշակութային ժառանգության ստեղծած բաները համարում է մարդկային ողջ կյանքի բուն էությունը և մարդկության կյանքից, գոյությունից և անձնական վարքից բխող ամենաէական բաների ամփոփումը։ Որո՞նք են մարդկության փոխանցած ամենաէական բաները։ Ավանդական մշակույթ։ Մարդկանց սերունդները փոխանցել են այս ավանդական մշակույթը, և բոլորն իրենց սրտերում կարծում են, որ սա լավագույն բանն է։ Անկախ նրանից՝ մարդիկ կարող են կառչել դրան, թե ոչ, ընդհանուր առմամբ, բոլոր ռասաների մարդիկ այն մի բան են համարում, որն ամեն ինչից վեր է, և համարում են ճշմարտությունը։ Հետևաբար մարդկանց յուրաքանչյուր ռասա ունի որոշ ավանդական բաներ, որոնք դիմանում են զննմանը, և որոնք հատկապես խոր ազդեցություն ունեն իրենց վրա, և նրանք օգտագործում են այս բաները՝ միմյանց հետ մրցելու և համեմատվելու և նույնիսկ միմյանց գերազանցելու համար։ Օրինակ՝ չինացիներն ասում են. «Մեր չինական բայցյու լիկյորը լավն է, այն իսկապես ալկոհոլի բարձր պարունակություն ունի»։ Արևմտյան մարդիկ ասում են. «Ի՞նչն է այդքան հիանալի ձեր լիկյորի մեջ։ Ալկոհոլի պարունակությունն այնքան բարձր է, որ խմելուց հետո հարբում ես, և ավելին՝ այն իսկապես վնասակար է լյարդի համար։ Կարմիր գինին, որը մենք՝ արևմտյան մարդիկս, խմում ենք, ալկոհոլի ցածր պարունակություն ունի, քիչ է վնասում լյարդը և նաև նպաստում է արյան շրջանառությանը»։ Չինացիներն ասում են. «Մեր բայցյուն նույնպես նպաստում է արյան շրջանառությանը և շատ լավ է դա անում։ Հենց որ խմում ես, «խփում է գլխիդ», և դեմքդ ամբողջությամբ շիկնում է։ Ձեր այդ կարմիր գինին բավականաչափ թունդ չէ, որքան էլ խմես, չես հարբի դրանից։ Տեսնո՞ւմ ես, մենք ունենք ալկոհոլի մշակույթ՝ ալկոհոլ խմելու համար, և թեյի մշակույթ՝ թեյ խմելու համար»։ Արևմտյան մարդիկ ասում են. «Մենք նույնպես ունենք թեյի մշակույթ՝ թեյ խմելու համար, և սուրճի մշակույթ՝ սուրճ խմելու համար, ալկոհոլի մշակույթ՝ ալկոհոլ խմելու համար, և մեր օրերում նույնիսկ արագ սննդի մշակույթ ունենք»։ Միմյանց հետ համեմատվելիս ոչ ոք ոչ ոքի չի զիջում, և ոչ ոք ոչ մեկից ոչինչ չի ընդունում։ Բոլորը կարծում են, որ իրենց սեփական բաները ճշմարտությունն են, բայց իրականում դրանցից ոչ մեկը ճշմարտությունը չէ։ Մի կողմ թողնելով անհավատներին՝ ամենացավալին այն է, որ նույնիսկ Աստծուն հավատացողները և ավելի վատ, նրանք, ովքեր 20 կամ 30 տարի ընդունել են գործի այս փուլը, չեն գիտակցում, որ այս բաներն ամենևին ճշմարտությունը չեն։ Կան ոմանք, ովքեր ասում են. «Կարելի՞ է ասել, որ այն կապված է ճշմարտության հետ»։ Նույնիսկ ասելը, որ կապված է, ճիշտ չէ։ Այն ճշմարտությունը չէ, բացարձակապես ոչ մի առնչություն կամ կապ չունի ճշմարտության հետ, դրանք նման չեն, և դրանք նույն բանը չեն։ Ճիշտ ինչպես պղինձը, միևնույն է, պղինձ է՝ անկախ նրանից՝ որքան լավ է ոսկեզօծված կամ հղկված, մինչդեռ ոսկին, որը հղկված, փայլուն կամ շողշողացող չէ, միևնույն է, ոսկի է. դրանք նույն բանը չեն։
Կան ոմանք, ովքեր հարցնում են. «Արդյոք հե՞շտ է ճշմարտությունն ընդունելը նրանց համար, ովքեր բավականին լավ ավանդական մշակութային կրթություն և վարժեցում են ստացել»։ Ո՛չ, սրանք երկու առանձին հարցեր են։ Միայն նրանց ապրելակերպն է փոքր-ինչ տարբեր, բայց մարդկանց վերաբերմունքը ճշմարտությունն ընդունելու նկատմամբ, նրանց տարբեր մտքերն ու տեսակետները և ողջ մարդկային ցեղի ապականության աստիճանը նույնն են։ Երբ Աստված սկսեց խոսել Իր գործի այս փուլում՝ վերջին օրերի աշխատանքում, Նա խոսում էր չինացիների համատեքստում և Իր խոսքերն ուղղում էր նրանց։ Անցավ երեսուն տարի, և երբ այս խոսքերը տարածվում են Ասիայի այլ մասերում, ինչպես նաև Եվրոպայում, Ամերիկայում և այլուր գտնվող բոլոր տարբեր ռասաների մեջ, դրանք կարդալուց հետո անկախ նրանից՝ մարդիկ սևամորթ են, սպիտակամորթ, թուխ, թե դեղնամաշկ, բոլորն ասում են. «Այս խոսքերը մեր մասին են խոսում»։ Աստծու խոսքերը բացահայտում են բոլոր մարդկանց ապականված խառնվածքները։ Քիչ մարդիկ են ասում. «Այս խոսքերը բոլորն ուղղված են ձեզ՝ չինացիներիդ։ Դրանք խոսում են ձեր՝ չինացիներիդ ապականված խառնվածքների մասին, որոնք մենք չունենք»։ Միայն շատ փոքր թվով մարդիկ, նրանք, ովքեր չունեն հոգևոր հասկացողություն, նման բաներ կասեին։ Նախկինում հարավկորեացիներն ունեին այսպիսի թյուրըմբռնում։ Նրանք կարծում էին, որ հարավկորեացի ժողովուրդն ապրում է ժողովրդավարական և ազատ սոցիալական համակարգի ներքո և ազդվել է քրիստոնեական մշակույթից, ինչպես նաև հազարավոր տարիների կորեական մշակույթից, ուստի իրենց ռասան ավելի ականավոր և ավելի ազնվական է, քան չինացիներինը։ Ինչո՞ւ էին այդպես մտածում։ Որովհետև այն բանից հետո, երբ շատ չինացիներ ժամանեցին Հարավային Կորեա, իրենց այցելած վայրերը դարձրին հակահիգիենիկ և ավելի աղմկոտ, գողություններն ու հանցագործություններն աճեցին, և սա որոշակի բացասական ազդեցություն ունեցավ սոցիալական մթնոլորտի վրա։ Հետևաբար Հարավային Կորեայի եղբայրներն ու քույրերը հավատում էին, որ «չինացիները մեծ կարմիր վիշապի զավակներն են և Մովաբի հետնորդները։ Մեծ կարմիր վիշապը մեզ՝ հարավկորեացիներիս, չի ապականել»։ Ի՞նչ նկատի ունեին՝ ասելով դա։ Այն, որ «մեծ կարմիր վիշապը մեզ չի ապականել, ուստի այնքան ապականված չենք, որքան չինացիները։ Չինացիներն ավելի ապականված են, քան մենք։ Մենք ավելի լավն ենք, քան չինացիները»։ Ի՞նչ նկատի ունեին «ավելի լավը» ասելով։ (Ավելի լավ վարքագիծ ունեցող։) Մի իմաստով դա վերաբերում է վարքագծին։ Մեկ այլ իմաստով նրանք իրենց սրտերի խորքից հավատում էին, որ այն ավանդական մշակույթը, որը հարավկորեական ազգը ստեղծել և ընդունել էր պատմության սկզբից ի վեր, ազնվական էր, ավելի շատ, քան չինական ազգի մշակույթն ու ավանդույթները, և որ այս տեսակի ավանդական մշակույթով վարժեցված մարդիկ և ռասան ավելի ազնվական էին, քան չինական ավանդական մշակույթով վարժեցվածները։ Հետևաբար, երբ կարդում էին Աստծու խոսքերը և տեսնում, որ Աստված ասում է. «Դուք՝ էժանագին աղբեր», կարծում էին, թե Նա չինացիների մասին է խոսում։ Չինացի եղբայրներն ու քույրերն ասում էին. «Այն «դուք»-ը, որի մասին Աստված խոսում է, վերաբերում է մարդկությանը»։ Հարավկորեացիներն ասում էին. «Ճիշտ չէ, Աստված «ձեր» մասին է խոսում, ոչ թե մեր։ Այն, ինչ Աստված նկատի ունի, չի ներառում հարավկորեացիներին»։ Ահա թե ինչ էին նրանք մտածում։ Այսինքն՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից էին նայում բաներին, նրանց տեսակետներն ու հեռանկարները ճշմարտության տեսանկյունից չէին, առավել ևս՝ օբյեկտիվ և արդար տեսանկյունից։ Փոխարենը ռասայի և ավանդական մշակույթի համատեքստից էին նայում բաներին։ Հետևաբար, անկախ նրանից, թե ինչպես էին նայում բաներին, հետագա արդյունքները հակասում էին ճշմարտությանը։ Որովհետև անկախ նրանից, թե ինչպես էին նայում բաներին, նրանց ելակետը միշտ այն էր, որ «Մեր մեծ հարավկորեական ազգի մասին ամեն ինչ ճիշտ է, դրա մասին ամեն ինչ չափանիշ է, և դրա մասին ամեն ինչ ստույգ է»։ Նրանք ամեն ինչ սխալ տեսանկյունից և ելակետից էին դիտարկում և չափում, ուստի արդյոք արդյունքներն այնպես, ինչպես նրանք էին ընկալում, ճի՞շտ էին, թե՞ սխալ։ (Սխալ էին։) Անշուշտ սխալ էին։ Ուստի ո՞րը պետք է լինի այն չափանիշը, որով չափվում է ամեն ինչ։ (Ճշմարտությունը։) Ճշմարտությունը պետք է լինի. սա է չափանիշը։ Նրանց չափանիշն ինքնին սխալ էր։ Նրանք բոլոր բաները և բոլոր իրադարձությունները սխալ տեսանկյունից և տեսակետից էին չափում, ուստի չափված արդյունքները միանշանակ սխալ էին, արդար չէին, ճիշտ չէին և առավել ևս օբյեկտիվ չէին։ Հետևաբար նրանց համար դժվար էր ընդունել որոշ օտար բաներ, և ավելին՝ նրանց մտածելակերպը շատ ծայրահեղ էր, փակ, նեղմիտ և հակված պոռթկունության։ Որտեղի՞ց էր գալիս նրանց պոռթկունությունը։ Բանն այն էր, որ անկախ նրանից՝ ինչ էին նրանք ասում, պետք է նշեին «մեր մեծ հարավկորեական ազգը», և պնդում էին ավելացնել «մեծ» բառը։ Ի՞նչ է նշանակում «մեծ»։ Արդյոք այս «մեծ» բառը չի՞ ներկայացնում ամբարտավանություն։ Եթե ճանապարհորդես աշխարհով մեկ կամ նայես քարտեզին, որքա՞ն մեծ է Հարավային Կորեան։ Եթե այն իսկապես ավելի մեծ լիներ, քան մյուս երկրները, և իսկապես կարողանար մեծ կոչվել, ապա լավ, անվանի՛ր «մեծ»։ Բայց երկրագնդի այլ երկրների համեմատ Հարավային Կորեան մեծ վայր չէ, ուստի ինչո՞ւ են նրանք պնդում «մեծ» անվանել։ Բացի դրանից՝ անկախ նրանից՝ երկիրը մեծ է, թե փոքր, դրա արտադրած կանոններն ու ավանդական մշակույթը չեն գալիս Աստծուց, և դրանք բացարձակապես չեն գալիս ճշմարտությունից։ Սա այն պատճառով է, որ նախքան մարդը կընդունի ճշմարտությունը և կընդունի Աստծու փրկությունը, նրա ընդունած բոլոր գաղափարները գալիս են Սատանայից։ Ի՞նչ են անում մարդկանց Սատանայի ստեղծած բոլոր գաղափարները, տեսակետները և ավանդական մշակույթը։ Այն, ինչ անում են, մարդկանց մոլորեցնելն է, ապականելը, կաշկանդելը և սահմանափակելը, ինչի արդյունքում ապականված մարդկությունն ունենում է նեղմիտ և ծայրահեղ մտքեր, և բաների վերաբերյալ տեսակետներ, որոնք միակողմանի են և կանխակալ, նույնիսկ այն աստիճան, որ անմիտ և անհեթեթ են. սրանք են մարդկությանը Սատանայի ապականելու հետևանքները։ Ուստի երբ շատ երկրների մարդիկ և նույնիսկ որոշ ռասաներ լսում են «Աստված մսեղի է դարձել Չինաստանում» բառերը, ո՞րն է նրանց առաջին արձագանքը։ Մեկ բառ՝ անհնար է։ Իրենց կարծիքով որտե՞ղ կարող էր լինել այդ վայրը։ (Իսրայելում։) Ճիշտ է, Իսրայելում։ Մարդիկ ամենից շատ սիրում են հետևել կանոններին և կառչել պատկերացումներին։ Նրանք կարծում են, որ Իսրայելն այն վայրն է, որտեղ Աստված աշխատանք է կատարել, ուստի Աստված պետք է հայտնվի Իսրայելում կամ ինչ-որ հզոր կայսրությունում, որն իրենք մեծարում են, կամ կարծում են, որ Աստված պետք է հայտնվի մի երկրում, որն իրենց պատկերացումներում և երևակայություններում ժամանակին հնագույն քաղաքակրթություն է եղել։ Չինաստանը ճիշտ այդպիսի երկիր չէ, ուստի նրանց համար դժվար է ընդունել վկայությունն այն մասին, որ Աստված մսեղի է դարձել Չինաստանում, և միայն սա բավական է, որ կորցնեն փրկվելու այս հնարավորությունը։ Ո՞վ է առաջացրել սա։ (Իրենք են առաջացրել։) Քանի որ նրանք նման պատկերացում են տածում և ըմբոստ են դարձել և ամենևին չեն փնտրում ճշմարտությունը՝ խնդիրը լուծելու համար, սարսափելի վնաս են հասցրել իրենց և կործանել են փրկության հասնելու այս միակ հնարավորությունը։
Շատ պատկերացումներ և երևակայություններ, որոնք մարդիկ ունենում են, երբ չեն հասկանում ճշմարտությունը, և նույնիսկ որոշ բաներ, որոնք մարդիկ պաշտում են, շատ ծիծաղելի և անհեթեթ են։ Մի հարավկորեացի կին, որը գտնվում է Միացյալ Նահանգներում և որին դուր է գալիս այդ երկիրը, շփվում է ամերիկացիների հետ, և նրանցից մեկը հարցնում է նրան. «Գարնանային փառատոնը սարերի հետևում չէ։ Ի՞նչ են ուտում չինացիները Գարնանային փառատոնի ժամանակ»։ Նա ասում է. «Ես չինացի չեմ, ես հարավկորեացի եմ»։ Ամերիկացին պատասխանում է. «Ուստի մի՞թե հարավկորեացիները նույնպես չեն նշում Գարնանային փառատոնը»։ Ինչին նա ասում է. «Մենք՝ հարավկորեացիներս, չենք նշում Գարնանային փառատոնը»։ Ամերիկացին ասում է. «Ես կարծում էի՝ հարավկորեացիները նշում են Գարնանային փառատոնը ճիշտ այնպես, ինչպես չինացիները»։ Նա չափազանց կտրուկ տոնով պատասխանում է. «Մենք նույնը չենք, ինչ չինացիները։ Արդյոք ճի՞շտ է, որ դու կարծում ես, թե մենք նշում ենք Գարնանային փառատոնը։ Սա լրջորեն վիրավորում է մեր՝ հարավկորեացիներիս արժանապատվությունը»։ Հարավկորեացիներն իսկապե՞ս չեն նշում Գարնանային փառատոնը։ (Նշում են։) Իրականում հարավկորեացիները նույնպես նշում են Գարնանային փառատոնը։ Ուստի ինչո՞ւ նա ասաց, որ հարավկորեացիները չեն նշում այն։ Եկեք քննարկենք այս հարցը։ Արդյոք ճի՞շտ է Գարնանային փառատոնը նշելը, թե՞ ոչ։ Կարո՞ղ եք հստակ բացատրել այս հարցը։ Օտարերկրացիների համար Գարնանային փառատոնը նշելն ինքնին ամոթալի բան չէ։ Դա հատուկ ծես է, որը մարդկանց կյանքում կարևոր մի օր է հիշատակում։ Ավանդական մշակույթի այս աշխարհում ապրող մարդկանց համար Գարնանային փառատոնը նշելը սխալ կամ ամոթալի բան չէ, ուստի ինչո՞ւ այդ կինը չի համարձակվում խոստովանել, որ նշում է Գարնանային փառատոնը։ Որովհետև հենց որ խոստովանի, որ նշում է, այլևս արևմտականացված չի լինի և կպիտակավորվի որպես շատ ավանդական արևելաասիացի, իսկ նա չի ուզում, որ մարդիկ կարծեն, թե ինքն ավանդական արևելաասիական կին է։ Ուզում է, որ մարդիկ կարծեն, թե չունի արևելաասիական ավանդույթներ, և որ չի հասկանում արևելաասիական ավանդույթները, կամ որ նույնիսկ ոչինչ չգիտի դրանց մասին։ Նաև ուզում է, որ նրանք իմանան, որ սահուն անգլերեն է խոսում, մազերը շեկ է ներկում, կոնտակտային կապույտ լինզաներ է կրում, հագնվում է արևմտյան մարդու պես և նույնքան համարձակ է ու անկաշկանդ, ազատագրված, անկախ և խորաթափանց, որքան արևմտյան կանայք. ահա թե ինչպես է ուզում, որ մարդիկ վերաբերվեն իրեն։ Հետևաբար այս մտածելակերպի ազդեցության տակ, երբ նրան ինչ-որ բան է պատահում, նրա գործելակերպը համապատասխանում է այս մտածելակերպին։ Երբ ինչ-որ մեկը հարցնում է նրան, թե արդյոք հարավկորեացիները նշում են Գարնանային փառատոնը, պատասխանում է. «Մենք՝ հարավկորեացիներս, չենք նշում Գարնանային փառատոնը»։ Եթե նրա մտերիմներն ասեին. «Մենք ակնհայտորեն նշում ենք Գարնանային փառատոնը, ինչո՞ւ ես ասում, որ չենք նշում այն», ի՞նչ կպատասխաներ նա։ «Դու հիմար ես։ Եթե ասեմ, որ նշում ենք Գարնանային փառատոնը, մի՞թե նրանք չեն իմանա, որ ես ավանդական հարավկորեացի եմ»։ Նա ուզում է, որ մարդիկ կարծեն, թե ծնվել և մեծացել է Միացյալ Նահանգներում։ Եթե հարցնեիր նրան. «Դու այստեղ ես ծնվել, բայց քանի՞ սերունդ է քո ընտանիքն այստեղ», կասեր. «Մեր նախնիներն այստեղ են մեծացել»։ Կարծում է, որ սա ինքնության և կարգավիճակի խորհրդանիշ է, ուստի այնքան հեռու է գնում, որ ասում է այս սուտը, և չի վախենում, որ ուրիշները կբացահայտեն իրեն։ Ինչպիսի՞ մտածելակերպ է սա։ Արդյոք այս հարցն արժե՞, որ ստեն դրա մասին։ Արդյոք արժե՞ ռիսկի դիմել։ Ո՛չ, չարժե։ Նույնիսկ նման փոքր բանը կարող է բացահայտել մարդու մտքերն ու տեսակետները։ Ինչպիսի՞ մտքեր և տեսակետներ են բացահայտվում։ Որոշ չինացի աղջիկներ իսկապես գեղեցիկ են, բայց համառորեն իրենց մազերը շիկահեր են ներկում, գանգրացնում են, կրում են տարբեր երանգների կոնտակտային լինզաներ, որոնք փոխում են նրանց աչքերի գույնը, և իրենց ներկայացնում են որպես օտարերկրացիներ։ Իսկապես անհարմար է ականատես լինել դրան։ Ինչո՞ւ են համառորեն ուզում լինել այդ տեսակ մարդու պես։ Արդյոք նրանց ծագումը փոխվե՞ց այն բանից հետո, երբ սկսեցին այդպես հագնվել։ Նույնիսկ եթե նրանց ծագումը փոխվել է, և հաջորդ կյանքում վերամարմնավորվեն որպես սպիտակամորթ մարդ կամ այն ռասայի մարդ, որին բարձր են գնահատում, հետո՞ ինչ։ Կարո՞ղ եք հստակորեն տեսնել այս հարցը։ Եթե ինչ-որ մեկը համառորեն իրեն որոշակի ոճով է դրսևորում և որոշակի խառնվածքով, և իրեն ներկայացնում է որպես այն ազգի կամ ռասայի անդամ, որին մեծարում է, ինչո՞ւ է այդպես։ Արդյոք կա՞ որևէ հիմնական մտածելակերպ, որը կառավարում է դա։ Ո՞րն է այն մտածելակերպը, որը կառավարում է դա։ Դա նման է այն հարավկորեացի կնոջը, երբ ամերիկացիները հարցնում են, թե արդյոք կարող է սեղանի թենիս խաղալ, ասում է. «Ի՞նչ է սեղանի թենիսը։ Միայն չինացիներն են դա խաղում։ Մենք թենիս և գոլֆ ենք խաղում»։ Ի՞նչ տեսակ մարդ է նա, որ կարող է իրեն այսպես դրսևորել և այսպես խոսել։ Մի՞թե դա փոքր-ինչ կեղծ չէ։ Այն ամենը, ինչ նա անում է, կեղծ է, և դա նրա կյանքն այնքան հոգնեցուցիչ է դարձնում։ Դուք ձեզ այսպե՞ս կդրսևորեիք։ Որոշ չինացիներ, որոնք տասնամյակներ շարունակ ապրել են Արևմուտքում, այլևս չեն կարողանում չինարեն խոսել, երբ վերադառնում են իրենց հայրենի քաղաքները։ Սա վա՞տ բան է։ (Այո։) Ոմանք ասում են. «Մենք չպետք է մոռանանք մեր արմատները։ Աստված նույնպես ասում է, որ մարդիկ չպետք է մոռանան իրենց արմատները։ Աստված մարդկանց արմատն է։ Աստված է արարել մարդկանց, և մարդկանց մասին ամեն ինչ ծագում է Աստծուց, ուստի որպես արարածներ՝ մարդիկ պետք է երկրպագեն Աստծուն. ահա թե ինչ է նշանակում չմոռանալ սեփական արմատները»։ Մի՞թե այդպես չէ։ Յուրաքանչյուր իրավիճակում պետք է ճշմարտությունը փնտրել, բայց մարդիկ չեն փնտրում ճշմարտությունը և ամբողջությամբ կառչում են ավանդական մշակույթին։ Ինչո՞ւ է այդպես։ Ոմանք ասում են. «Մենք երբեք չենք մոռանում մեր արմատները։ Ուր էլ որ գնանք, ընդունում ենք, որ չինացի ենք, և ընդունում ենք, որ մեր երկիրն աղքատ է և հետամնաց։ Երբեք-երբեք չենք մոռանա մեր արմատները»։ Արդյոք սա ճի՞շտ է։ Մի կողմից՝ այս բոլոր խնդիրները պայմանավորված են մարդկության վրա այս այսպես կոչված ավանդական մշակույթների չափազանց խոր ազդեցությամբ և կրթությամբ։ Մեկ այլ տեսանկյունն այն է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ մարդիկ այդքան տարիներ քարոզներ են լսել, ուշադիր չեն խորհում և չեն փնտրում, թե որն է ճշմարտությունը։ Փոխարենը հաճախ օգտագործում են ավանդական մշակույթը և անկումային բաները, որոնք արդեն ունեն, որոնք արդեն սովորել են և հետևաբար որոնք ամուր արմատավորված են, և դրանք ներկայացնում են որպես ճշմարտություններ։ Սա երկրորդ տեսանկյունն է։ Երրորդ՝ քարոզներ լսելուց հետո մարդիկ չեն փնտրում ճշմարտությունն Աստծու խոսքերում։ Փոխարենն օգտագործում են ավանդական տեսակետները և մարդկային պատկերացումներում եղած գիտելիքն ու ուսմունքները, որոնց մասին արդեն գիտեն, որպեսզի չափեն Աստծու խոսքերը։ Ուստի մինչ այժմ, թեև մարդիկ շատ քարոզներ են լսել, սակայն վարքագծի այսպես կոչված սկզբունքները և սեփական պարտավորությունը կատարելու և Աստծուն ծառայելու այսպես կոչված սկզբունքները, որոնք մարդիկ փոխանցում են բանավոր կերպով, դրանք նույնպես հաճախ հիմնված են որոշ գիտելիքների, առակների և տարածված ասացվածքների վրա, որոնք նրանք ճիշտ են համարում։ Օրինակ՝ եթե ոմանք սխալ բան են անում, և եկեղեցու առաջնորդողները կամ եղբայրներն ու քույրերն էտում են նրանց, կմտածեն. «Հըմ, դա նման է այն ասացվածքներին. «Մահապատիժը ոչինչ չի անում, բացի գլուխներ թռցնելուց» և «Ձեռք մի՛ բարձրացրու ժպտացողի վրա»։ Ես համբերատարությամբ ժպիտով ընդունել եմ իմ այս չնչին թերությունը, ինչո՞ւ ես շարունակում մերկացնել ինձ դրա համար»։ Արտաքուստ նրանք լսում են և հնազանդորեն ենթարկվում, բայց իրականում իրենց սրտերի խորքում օգտագործում են ավանդական պատկերացումները՝ հակաճառելու և դիմադրելու համար։ Ո՞րն է նրանց դիմադրության պատճառը։ Այն, որ կարծում են, թե «Մահապատիժը ոչինչ չի անում, բացի գլուխներ թռցնելուց» և «Ձեռք մի՛ բարձրացրու ժպտացողի վրա» ասացվածքներն իսկական ճշմարտություններ են և ճիշտ են, և որ սխալ է, երբ որևէ մեկը շարունակում է անդադար էտել և մերկացնել իրենց՝ առանց զգացմունքի նշույլի, և դա ճշմարտությունը չէ։
Արդյոք ավելի խոր հասկացողություն ձեռք բերե՞լ եք ճշմարտության վերաբերյալ այն բովանդակությունից, որի շուրջ հենց նոր հաղորդակցվեցինք։ (Այո։) Ոմանք գուցե ասեն. «Հիմա, երբ մեզ սա ասացիր, չգիտենք, թե ինչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք կիրառելիս։ Առանց այս ավանդական մշակույթների և այս պատկերացումների ու գիտելիքի՝ ինչպե՞ս պետք է ապրենք։ Ինչպե՞ս պետք է գործենք։ Առանց այս բաների, որոնք կկառավարեն մեզ, ինչպե՞ս կարող ենք խոսել և քարոզել Աստծու խոսքերը։ Առանց այս բաների՝ մի՞թե չի վերանում Աստծու խոսքերը քարոզելու մեր հիմքը։ Ուստի ուրիշ ի՞նչ է մեզ մնում»։ Ես նրանց կասեմ, որ եթե իսկապես չունես այս բաները, ավելի հեշտ կլինի փնտրել ճշմարտությունը և ավելի հեշտ կլինի ընդունել ճշմարտությունն ու վերադառնալ Աստծուն։ Նախկինում, երբ բացում էիր բերանդ, այն ամենը, ինչ դուրս էր գալիս, սատանայական փիլիսոփայություններն ու մշակութային գիտելիքն էին, ինչպիսիք են՝ «Իմաստուն մարդը ենթարկվում է հանգամանքներին», «Ձեռք մի՛ բարձրացրու ժպտացողի վրա», «Մահապատիժը ոչինչ չի անում՝ բացի գլուխներ թռցնելուց» և այլն։ Հիմա խորհում ես և մտածում. «Չեմ կարող ասել դա, այս ասացվածքները բոլորը սխալ են, դրանք մերժվել և դատապարտվել են, ուստի ի՞նչ պետք է ասեմ։ Շարունակի՛ր հեզորեն և պատշաճ կերպով կարդալ Աստծու խոսքերը և գտի՛ր հիմքն Աստծու խոսքերից»։ Մարդիկ կատարում են իրենց պարտավորությունը և հետևում են Աստծուն, բայց երբ բացում են իրենց բերանները, այն ամենը, ինչ դուրս է գալիս, այս առակներն են, ասացվածքները և որոշ բաներ ու տեսակետներ, որոնք նրանք քաղում են ավանդական մշակույթից։ Ոչ ոք, երբ իր հետ ինչ-որ բան է պատահում, չի կարող լիովին մեծարել Աստծուն կամ Աստծու համար վկայություն կրել և ասել. «Աստված սա է ասում» կամ «Աստված դա է ասում»։ Ոչ ոք այդպես չի խոսում, ոչ ոք չի բացում բերանն ու արտասանում Աստծու խոսքերը։ Դու չես կարող արտասանել Աստծու խոսքերը, բայց կարող ես արտասանել այդ տարածված ասացվածքները, ուստի որոշակիորեն ինչո՞վ է լցված սիրտդ։ Այդ բոլոր բաներով, որոնք գալիս են Սատանայից։ Ոմանք, երբ իրենց թիմի ղեկավարը ստուգում է իրենց աշխատանքը, ասում են. «Ի՞նչ ես ստուգում։ Ո՛չ կասկածիր նրանց, ում օգտագործում ես, ո՛չ էլ օգտագործիր նրանց, ում կասկածում ես։ Եթե միշտ կասկածում ես ինձ, ապա ինչո՞ւ ես օգտագործում։ Պարզապես մեկ ուրիշին գտի՛ր դա անելու համար»։ Կարծում են, որ սա ճիշտ գործելաձև է և թույլ չեն տալիս ուրիշներին վերահսկել և քննադատել իրենց։ Կան նաև մարդիկ, որոնք մեծապես տառապել են իրենց պարտավորությունները կատարելիս, բայց քանի որ չեն փնտրել սկզբունքները և խանգարում ու անհանգստություն են պատճառել եկեղեցու գործին, եկեղեցին ի վերջո պաշտոնազրկում է նրանց և դեռ մի բան էլ էտում։ Որոշ դատապարտող խոսքեր լսելուց հետո նրանք ըմբոստանում են և մտածում. «Մի ասացվածք կա, որն ասում է՝ «Նույնիսկ եթե ոչնչի չեմ հասել, դժվարություն եմ կրել, եթե ոչ դժվարություն, ապա՝ հոգնածություն»։ Ես պարզապես այս փոքր սխալն եմ թույլ տվել, ի՞նչ նշանակություն ունի դա»։ Քանի որ նրանք նախ սովորել են այս տարածված ասացվածքը, և հետևաբար այն ամուր կերպով արմատավորված է իրենց մեջ՝ կառավարելով և ազդելով իրենց մտքերի վրա, այն դրդում է նրանց օգտագործել այս ասացվածքն այս միջավայրում և այս իրավիճակի պատահելուց հետո՝ որպես հիմք դիմակայելու և չհնազանդվելու Աստծու տան վերաբերմունքին։ Այդ դեպքում, արդյոք դեռ կարո՞ղ են հնազանդվել։ Արդյոք դեռ հե՞շտ է նրանց համար ընդունել ճշմարտությունը։ Նույնիսկ եթե արտաքուստ հնազանդվում են, դա այն պատճառով է, որ այլընտրանք չունեն, և դա վերջին միջոցն է։ Թեև արտաքուստ հակահարված չեն տալիս, նրանց սրտերում դեռևս դիմակայություն կա։ Արդյոք սա ճշմարի՞տ հնազանդություն է։ (Ոչ։) Սա ձևականություն է, ճշմարիտ հնազանդություն չէ։ Այստեղ հնազանդություն չկա, կա միայն արդարացում, բացասականություն և ընդդիմություն։ Ինչպե՞ս առաջացան այս արդարացումը, բացասականությունը և ընդդիմությունը։ Դրանք առաջացան այս ասացվածքից. «Նույնիսկ եթե ոչնչի չեմ հասել, դժվարություն եմ կրել, եթե ոչ դժվարություն, ապա՝ հոգնածություն»։ Ինչպիսի՞ խառնվածք առաջացրեց այս ասացվածքն այս մարդկանց մեջ։ Անհնազանդություն, անզիջողականություն, ընդդիմություն և արդարացում։ Արդյոք լրացուցիչ հասկացողություն ձեռք բերե՞լ եք ճշմարտության վերաբերյալ այս հաղորդակցությունից։ Հենց որ հստակորեն մանրամասն վերլուծես և զանազանես այս բացասական բաները և դրանք սրտիցդ արմատախիլ անես, կկարողանաս փնտրել ճշմարտությունը և կիրառել ճշմարտությունը, երբ քեզ հետ ինչ-որ բան պատահի, որովհետև հին բաներից հրաժարվել ես, և դրանք այլևս չեն կարող դրդել քեզ ապավինել դրանց՝ պարտավորություններդ կատարելիս, Աստծուն ծառայելիս և Աստծուն հետևելիս։ Այդ բաներն այլևս քո անձնական վարքի սկզբունքները չեն, դրանք այլևս այն սկզբունքները չեն, որոնցով պետք է առաջնորդվես պարտավորություններդ կատարելիս, և դրանք արդեն քննադատվել և դատապարտվել են։ Եթե վերցնես դրանք և նորից օգտագործես, ի՞նչ կպատահի սրտիդ խորքում։ Արդյոք դեռ այդքան ուրա՞խ կլինես։ Արդյոք դեռ այդքան համոզվա՞ծ կլինես, որ իրավացի ես։ Ակնհայտորեն դա քիչ հավանական է։ Եթե քո ներսում եղած այս բաներն իսկապես հեռացնես, ապա պետք է Աստծու խոսքերում փնտրես, թե որոշակիորեն որոնք են ճշմարիտ սկզբունքները, և որոշակիորեն որոնք են Աստծու պահանջները։ Ոմանք հաճախ ասում են. «Արա այնպես, ինչպես տերդ է հրամայում, հակառակ դեպքում ոչինչ ձեռք չես բերի նույնիսկ քո ամենամանրակրկիտ ջանքերից»։ Այս ասացվածքը ճի՞շտ է, թե՞ սխալ։ Միանշանակ սխալ է։ Ինչո՞վ է սխալ։ Ո՞ւմ է վերաբերում «տեր»-ը «արա այնպես, ինչպես տերդ է հրամայում» արտահայտության մեջ։ Քո գործատուին, քո ղեկավարին, քո վերադասին։ Այս «տեր» բառն ինքնին սխալ է։ Աստված քո գործատուն չէ, ոչ էլ քո տնօրենը, ոչ էլ քո կառավարիչը։ Աստված քո Աստված է։ Կառավարիչները, տնօրենները և վերադասները բոլորը նույն տեսակի են և նույն մակարդակի վրա են, ինչ մարդիկ։ Ըստ էության, նրանք նման են. բոլորն ապականված մարդկային էակներ են։ Դու լսում ես նրանց, աշխատավարձ ես ստանում նրանցից և անում ես այն ամենը, ինչ խնդրում են։ Նրանք վճարում են քեզ այնքան աշխատանքի դիմաց, որքան անում ես, և ոչ ավելին։ Ի՞նչ է նշանակում «ձեռք բերել» «հակառակ դեպքում ոչինչ ձեռք չես բերի նույնիսկ քո ամենամանրակրկիտ ջանքերից» արտահայտության մեջ։ (Վաստակ։) Վաստակ և վարձատրություն։ Քո գործողությունների շարժառիթը վարձատրվելն է։ Սա չի պահանջում հավատարմություն կամ հնազանդություն և չի պահանջում ճշմարտություն փնտրում և երկրպագություն. այս ամենից ոչինչ չկա, դա պարզապես գործարք է։ Սա հենց այն բանն է, որը քննադատվում և դատապարտվում է Աստծուն քո հավատալու, քո պարտավորությունը կատարելու և ճշմարտությանը ձգտելու ընթացքում։ Եթե «Արա այնպես, ինչպես տերդ է հրամայում, հակառակ դեպքում ոչինչ ձեռք չես բերի նույնիսկ քո ամենամանրակրկիտ ջանքերից» ասացվածքը համարում ես ճշմարտություն, ապա սա լուրջ սխալ է։ Երբ փորձում ես ստիպել որոշ մարդկանց հասկանալ ճշմարտությունը, նրանց արձագանքները դանդաղ և դանդաղկոտ են լինում, և որքան էլ ուտեն և խմեն Աստծու խոսքերը, չեն կարողանում հասկանալ նույնիսկ մեկ կամ երկու ճշմարտություն, ոչ էլ կարողանում են Աստծու խոսքերից նույնիսկ մեկ կամ երկու արտահայտություն հիշել։ Բայց երբ խոսքը վերաբերում է հայտնի դարձվածքներին, առակներին և տարածված ասացվածքներին, որոնք հաճախ շրջանառվում են բնակչության շրջանում, և այս բաներին, որոնք սովորական մարդիկ հաճախ են ասում, չափազանց արագ են ընդունում դրանք։ Անկախ նրանից՝ որքան հիմար է մարդը, նույնիսկ նա է չափազանց արագ ընդունում այս բաները։ Ինչպե՞ս կարող է սա լինել։ Ինչ ռասայի կամ գույնի էլ լինես, վերջին հաշվով բոլորդ մարդկային էակներ եք և բոլորդ նույն տեսակի եք։ Միայն Աստված է տարբերվում մարդկային էակներից։ Մարդկային էակները հավերժ նույն տեսակի կլինեն, ինչ մյուս մարդկային էակները։ Հետևաբար, երբ Աստված ինչ-որ բան է անում, ողջ մարդկության համար հեշտ չէ ընդունել դա, մինչդեռ երբ մարդկության միջից ինչ-որ մեկն ինչ-որ բան է անում, անկախ նրանից ով է կամ որքան ստոր է անողը, եթե դա համապատասխանում է բոլորի պատկերացումներին, բոլորն արագորեն կընդունեն այն, որովհետև մարդկանց գաղափարները, տեսակետները, մտածելակերպը և հասկացողության մակարդակներն ու ուղիները հիմնականում նույնն են՝ տարբերվելով միայն փոքր աստիճաններով։ Հետևաբար, հենց որ ինչ-որ մեկն ասում է մի բան, որը բնորոշ է պատկերացումներին և անհամատեղելի է ճշմարտության հետ, ոմանք արագորեն կընդունեն այն, և դա պարզապես այդպես է։
Քիչ թե շատ հասկացե՞լ եք, թե ինչ է ճշմարտությունը, և որ բաները ճշմարտությունը չեն, բայց իբրև ճշմարտություն են ներկայանում։ Ուրիշ ի՞նչ նման բաներ կան ձեր մտքերում։ Հիմա դեռ չեք կարող դրանք անմիջապես ասել, որովհետև դրանք գիտելիք չեն համարվում, նման չեն գրքում գրված ինչ-որ բանի, որը կարող եք պարզապես էջերը թերթելով գտնել։ Ավելի շուտ դրանք բաներ են, որոնք չեք կարող զսպել և բարձրաձայն ասում եք, երբ ինչ-որ բան է պատահում, չափազանց բնական եղանակով, որը չեք կարող վերահսկել։ Սա ապացուցում է, որ այդ բաները դարձել են ձեր կյանքը և արմատավորվել են ձեր ոսկորների խորքում։ Չեք կարող հիշել դրանք, երբ խնդրում են հիշել, բայց նաև չեք կարող դիմադրել դրանք ասելուն, երբ ձեզ խնդրում են չասել։ Երբ ինչ-որ բան է պատահում, այդ խեղաթյուրված տեսակետները դուրս են գալիս. սա փաստ է։ Ժամանա՛կ հատկացրեք փորձառաբար ապրելուն։ Այսուհետ պետք է ուշադրություն դարձնեք այն բաներին, որոնք մարդիկ հաճախ են ասում և որոնք ճիշտ են համարում։ Նախկինում նշել ենք մեծ կարմիր վիշապի որոշ թույներ և Սատանայի աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններ։ Այդ բաները գուցե հեշտ լինի զանազանել դրանց բառացի իմաստի տեսանկյունից, այսինքն՝ մարդիկ կարող են անմիջապես հասկանալ, որ դրանք միանշանակ ճշմարտությունը չեն, և կարող են հստակ ասել, որ դրանք մեծ կարմիր վիշապի թույնն են, և որ դրանց հետևում նենգ ծրագրեր կան։ Այդ բաները հեշտ է զանազանել, և կարծում եմ՝ քիչ թե շատ կարող եք քննել դրանք, երբ խնդրում են մանրամասն վերլուծել դրանք։ Դուք դեն եք նետել այն բաները, որոնք ակնհայտորեն սատանայական են, բայց ձեր սրտերում դեռևս բազմաթիվ ասացվածքներ կան, ինչպիսիք են՝ «Նվաստացում կրել և ծանր բեռ տանել», «Ցախի վրա քնել և լեղի լիզել», «Ձեռք մի՛ բարձրացրու ժպտացողի վրա», «Արդար գործն առատ աջակցություն է գրավում, մինչդեռ անարդարը՝ քիչ» և «Ջենտլմենը վիրավորական ողորմություն չի ուտում»։ Ձեր սրտերի խորքում գուցե դեռևս նշում եք այս ասացվածքները և մտածում. «Սրանք թանկարժեք են։ Այն ամենը, ինչը պարկեշտ է այն հարցում, թե ինչպես պետք է վարվեմ այս կյանքում, այս ասացվածքների մեջ է», և այս բաները դեռևս չեն բացահայտվել։ Երբ դրանք հիմնովին բացահայտվեն, և զանազանելու կարողություն ունենաս դրանց նկատմամբ, ապագայում, երբ ավանդական մշակույթի այս բաներն ի հայտ գան, լինի դա բնական արձագանք, թե օբյեկտիվ պայմանների արտացոլում, անմիջապես կգիտակցես, որ այս բաները սխալ են և միանշանակ ճշմարտությունը չեն։ Այդ ժամանակ ճշմարտության քո ճանաչողության և ընդունման մակարդակն ավելի բարձր կլինի, քան հիմա։ Ի՞նչ նկատի ունեմ «ավելի բարձր, քան հիմա» ասելով։ Նկատի ունեմ, որ հասած կլինես որոշակի հասակի, զանազանելու կարողությունդ բարելավված կլինի, ճշմարտության փորձառությունդ ու հասկացողությունդ ավելի խորը կլինեն, քան հիմա, և կզգաս, թե իրականում ինչ է ճշմարտությունը։ Հիմա գուցե մտածես. «Բոլոր ավանդական մշակույթները, որոնք գալիս են Սատանայից և որոնք զարգացել են այս աշխարհի բոլոր էթնիկ խմբերի մշակութային հենքից, սխալ են»։ Սա ընդհանուր ձևակերպում է, բայց գուցե դեռ չգիտես, թե որոնք են սխալ և ինչով են սխալ։ Ուստի պետք է հերթով մանրամասն վերլուծես և հասկանաս յուրաքանչյուրը և ապա հասնես այն կետին, որտեղ կկարողանաս մի կողմ դնել դա, դատապարտել, լիովին առանձնանալ դրանից և ապրել ոչ թե դրանով, այլ Աստծու խոսքերով։ Հենց հիմա գուցե միայն քո սուբյեկտիվ կամքի առումով գիտես, որ այդ առակները, տարածված ասացվածքները, հայտնի առածները և այն խոսքերը, որոնք հաճախ են շրջանառվում, բացարձակապես ոչ մի կապ չունեն Աստծու խոսքերի հետ և ճշմարտությունը չեն, բայց երբ ինչ-որ բան է պատահում, դեռևս անգիտակցաբար օգտագործում ես այս խոսքերը որպես հիմք՝ ուրիշներին դատապարտելու, ինքդ քեզ զսպելու և քո վարքագիծն ուղղորդելու համար։ Դրանք սահմանափակում և մանիպուլացնում են մտքերդ ու տեսակետներդ, ինչը կարող է խնդիրներ առաջացնել և կազդի ճշմարտության մեջ քո մուտքի վրա։ Թեև մի օր Սատանայից եկող այս բաները գուցե դեռևս ի հայտ գան քո սրտում, եթե կարողանաս զանազանել դրանք, ապրել առանց դրանց ապավինելու և կիրառել ըստ ճշմարտության սկզբունքների, իսկապես հասակ կունենաս։ Արդյոք հիմա ունե՞ս այս հասակը։ Դեռ ոչ։ Եթե կա մի ասացվածք, որը բոլորդ ճիշտ եք համարում, և եթե նմանատիպ պնդումներ գուցե կարելի է գտնել Աստծու խոսքերում, թեև դրանք լիովին նույն կերպ չեն արտահայտվում, գուցե սխալմամբ հավատաս, որ այս ասացվածքը նույնպես ճշմարտությունն է և որ նույնն է, ինչ Աստծու խոսքերը։ Եթե դեռևս չես կարողանում հստակ տեսնել այս հարցերը և դեռևս կառչում ես մարդու խոսքերին ու չես ցանկանում հրաժարվել դրանցից, ապա այս ասացվածքը կազդի ճշմարտության մեջ քո մուտքի վրա, որովհետև այն Աստծու խոսքերը չէ և չի կարող փոխարինել ճշմարտությանը։
Մեր օրերում անընդհատ հաղորդակցվում եմ այն մասին, թե ինչ է ճշմարտությունը։ Դա նշանակում է, որ լուրջ եմ ձեզ հետ։ Որպեսզի հասկանաք ճշմարտությունը, պետք է վերցնենք մարդկանց տարբեր գաղափարներն ու տեսակետները, նրանց լավ վարքագիծն ու նրանց բարի մտադրությունները, և որոշ ճիշտ ասացվածքներ ու առողջ դատողության կիրառումներ, որոնց մարդիկ ապավինում են ապրելու համար, ինչպես նաև որոշ գաղափարներ ու տեսակետներ ավանդական մշակույթից և մանրամասն վերլուծենք ու զանազանենք դրանք բոլորը՝ տեսնելու համար, թե արդյոք դրանք իսկապես համապատասխանում են ճշմարտությանը և արդյոք դրանք իսկապես որևէ կապ ունեն ճշմարտության հետ։ Եթե հավատում ես, որ դրանք ճշմարտությունն են, ո՞րն է քո հիմքն այս պնդման համար։ Եթե դրանք բնութագրում ես որպես ճշմարտություն՝ հիմնվելով սատանայական տեսությունների և ուսմունքների վրա, ապա Սատանայից ես։ Եթե այս բաները չեն համապատասխանում ճշմարտությանը, ապա գալիս են Սատանայից, ուստի պետք է մանրամասն վերլուծես, թե որոշակիորեն որն է դրանց էությունը։ Մասնավորապես, մարդը պետք է ճիշտ հասկացողություն և ճիշտ վերաբերմունք ունենա ավանդական մշակույթի բազմաթիվ ասացվածքների և տեսակետների նկատմամբ, որոնք բանավոր կերպով փոխանցվել են սերնդեսերունդ։ Միայն այսկերպ մարդիկ կարող են ճշմարտապես հասկանալ և իմանալ, թե իրականում ինչ է ճշմարտությունը, և հասկանալ, թե որոշակիորեն ինչ է Աստված պահանջում մարդկանցից, և հասկանալ, թե իրականում ինչ է նշանակում «Այն ամենը, ինչ Աստված ասում է, ճշմարտությունն է» արտահայտությունը։ Միևնույն ժամանակ սա նաև հնարավորություն է տալիս մարդկանց իմանալու, թե ինչու, հաշվի առնելով, որ մարդիկ ունեն այս տեսակետներն ու ասացվածքները, որոնք ենթադրաբար համապատասխանում են բարոյական էթիկային, մարդկայնությանը և մարդկային հարաբերությունների աշխարհիկ պայմանականություններին, և հաշվի առնելով, որ ունեն այս գաղափարները, տեսակետները և ասացվածքները, որոնց ապավինում են ապրելու համար, Աստված դեռևս ճշմարտություններ է արտահայտում՝ մարդկանց փրկելու համար, և ավելին՝ ինչու է Աստված ասում, որ միայն ճշմարտությունը կարող է փրկել մարդկանց, և միայն ճշմարտությունը կարող է փոխել մարդկանց։ Ակնհայտ է, որ այստեղ ճշմարտություններ կան գտնելու։ Առնվազն մի կետն այն է, որ այն գաղափարները, տեսակետները և ասացվածքները, որոնց մարդիկ ապավինում են կյանքում, գալիս են ապականված մարդկությունից, բխում են ապականված մարդկությունից և մարդկանց պատկերացումներն ու երևակայություններն են և բացարձակապես ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ։ Ավելին՝ այս բաներն էապես հակասում են ճշմարտությանը և թշնամական են դրա հանդեպ։ Դրանք չեն կարող փոխարինել ճշմարտությանը, դրանք միանշանակ ճշմարտությունը չեն և երբեք էլ ճշմարտությունը չեն լինի։ Աստծու տեսանկյունից՝ այս բաները սահմանվում են որպես սխալ և դատապարտվում են և ամենևին ճշմարտությունը չեն։ Աստծու գործողությունները և այն ճշմարտությունը, որն Աստված արտահայտում է, բացարձակապես ոչ մի կապ չունեն այս բաների հետ։ Այսինքն՝ այն ճշմարտությունը, որն Աստված արտահայտում է, անգամ նվազագույն կապ չունի ապականված մարդկության մարդկային հարաբերությունների աշխարհիկ պայմանականությունների, կամ մարդկանց ավանդական մշակույթների, նրանց գաղափարների, տեսակետների և լավ վարքագծի, կամ բարոյականության, արժանապատվության և դրական բաների նրանց սահմանումների հետ։ Ճշմարտությունն արտահայտելիս Աստված արտահայտում է Իր բնույթն ու էությունը. ճշմարտության Նրա արտահայտումը հիմնված չէ տարբեր դրական բաների և պնդումների վրա, որոնց մարդիկ հավատում են, և որոնք մարդկությունն ամփոփել է։ Աստծու խոսքերն Աստծու խոսքերն են. Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Դրանք այն միակ հիմքն ու օրենքն են, որով մարդկությունը գոյություն ունի։ Այդ բոլոր այսպես կոչված դրույթները, որոնք ծագում են մարդուց, սխալ են, անհեթեթ, և Աստված դատապարտում է դրանք։ Դրանք չեն արժանանում Նրա ճանաչմանը և, առավել, ևս Նրա արտահայտումների ծագումը կամ հիմքը չեն։ Աստված Իր բնույթը և Իր էությունն Իր խոսքերի միջոցով է արտահայտում։ Աստծու արտահայտած բոլոր խոսքերը ճշմարտությունն են, որովհետև Նա ունի Աստծու էությունը, և Նա բոլոր դրական բաների իրականությունն է։ Անկախ նրանից՝ ինչպես է այս ապականված մարդկությունը դիրքավորում կամ սահմանում Աստծու խոսքերը, կամ ինչպես է դիտարկում դրանք կամ հասկանում դրանք, Աստծու խոսքերը հավերժ ճշմարտությունն են, և սա մի փաստ է, որը երբեք չի փոխվում։ Անկախ նրանից, թե որքան խոսքեր է Աստված ասել, և անկախ նրանից, թե ինչպես է այս ապականված, չարասեր մարդկությունը դատապարտում և մերժում դրանք, մնում է մի փաստ, որը հավերժ անփոփոխ է. Աստծու խոսքերը միշտ կլինեն ճշմարտությունը։ Մարդը երբեք չի կարող փոխել սա։ Ի վերջո ողջ մարդկությունը կընդունի, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են, և որ մարդկության հարգված ավանդական մշակույթը և գիտական գիտելիքը երբեք չեն կարող դառնալ դրական բաներ, և որ դրանք երբեք չեն կարող դառնալ ճշմարտությունը։ Սա բացարձակ է։ Մարդկության ավանդական մշակույթը և գոյատևման ուղիները ժամանակի ընթացքում կամ երկար ժամանակ անց չեն դառնա ճշմարտությունը, և ոչ էլ Աստծու խոսքերը կդառնան մարդու խոսքերը մարդկության դատապարտման կամ մոռացկոտության պատճառով։ Ճշմարտությունը միշտ կլինի ճշմարտությունը. այս էությունը երբեք չի փոխվի։ Ի՞նչ փաստ գոյություն ունի այստեղ։ Այն, որ այս տարածված ասացվածքները, որոնք մարդկությունն ամփոփել է, իրենց աղբյուրը գտնում են Սատանայի և մարդկային երևակայությունների ու պատկերացումների մեջ, կամ առաջանում են մարդկային տաքարյունությունից և մարդկանց ապականված խառնվածքներից, և դրանք բացարձակապես ոչ մի կապ չունեն դրական բաների հետ։ Մյուս կողմից՝ Աստծու խոսքերն Աստծու էության և ինքնության արտահայտումներն են։ Ի՞նչ պատճառով է Նա արտահայտում այս խոսքերը։ Ինչո՞ւ եմ ասում, որ դրանք ճշմարտությունն են։ Պատճառն այն է, որ Աստված գերիշխանություն ունի և Իր ձեռքերում է պահում բոլոր բաների բոլոր օրենքները, կանոնները, արմատները, էությունները, իրողությունները և խորհուրդները։ Հետևաբար միայն Աստված գիտի բոլոր բաների կանոնները, իրողությունները, փաստերը և խորհուրդները։ Աստված գիտի բոլոր բաների ծագումը, և Աստված գիտի, թե որոշակիորեն որն է բոլոր բաների արմատը։ Միայն Աստծու խոսքերում ներկայացված սահմանումներն են բոլոր բաների համար ամենաճշգրիտը, և միայն Աստծու խոսքերն են մարդկային էակների կյանքի չափանիշներն ու սկզբունքները և այն ճշմարտություններն ու չափորոշիչները, որոնցով մարդկային էակները կարող են ապրել, մինչդեռ Սատանայի օրենքներն ու տեսությունները, որոնց մարդն ապավինել է ապրելու համար, Սատանայի՝ նրանց ապականելուց ի վեր միաժամանակ հակասում են այն փաստին, որ Աստված գերիշխանություն ունի բոլոր բաների նկատմամբ, և այն փաստին, որ Նա գերիշխանություն ունի բոլոր բաների օրենքների և կանոնների նկատմամբ։ Մարդու տարբեր սատանայական տեսությունները ծագում են մարդու պատկերացումներից և երևակայություններից, և դրանք Սատանայից են։ Ի՞նչ դեր է խաղում Սատանան։ Նախ՝ ինքն իրեն ներկայացնում է որպես ճշմարտություն, ապա՝ խանգարում, ոչնչացնում և ոտնահարում է Աստծու արարած բոլոր բաների բոլոր օրենքներն ու կանոնները։ Հետևաբար այն, ինչ գալիս է Սատանայից, չափազանց լավ է համապատասխանում Սատանայի էությանը և լի է Սատանայի չարասեր նպատակով, կեղծիքով ու ձևացմամբ և Սատանայի մշտապես անփոփոխ փառասիրական ձգտմամբ։ Անկախ նրանից՝ արդյոք ապականված մարդիկ կարող են զանազանել Սատանայից եկող այս փիլիսոփայություններն ու տեսությունները, և անկախ նրանից՝ որքան մարդիկ են գովազդում, առաջխաղացնում և հետևում այս բաներին, և անկախ նրանից՝ քանի դարաշրջան է ապականված մարդկությունը հիացել դրանցով, երկրպագել դրանք և քարոզել դրանց մասին, դրանք չեն դառնա ճշմարտություն։ Քանի որ դրանց էությունը, արմատը և աղբյուրը Սատանան է, որը թշնամական է Աստծու հանդեպ և թշնամական է ճշմարտության հանդեպ, ուստի այս բաները երբեք չեն դառնա ճշմարտություն. դրանք միշտ բացասական բաներ կլինեն։ Երբ համեմատելու համար ճշմարտություն չկա, դրանք գուցե ներկայացվեն իբրև լավ և դրական բաներ, բայց երբ ճշմարտությունն օգտագործում ես դրանք մերկացնելու և մանրամասն վերլուծելու համար, տեսնում ես, որ անսխալական չեն, չեն կարող դիմանալ զննմանը և այնպիսի բաներ են, որոնք արագորեն դատապարտվում և մերժվում են։ Աստծու արտահայտած ճշմարտությունը ճշգրտորեն համահունչ է Աստծու արարած մարդկության բնականոն մարդկայնության կարիքներին, մինչդեռ այն բաները, որոնք Սատանան սերմանում է մարդկանց մեջ, ճշգրտորեն հակասում են մարդկության բնականոն մարդկայնության կարիքներին։ Դրանք բնականոն մարդուն դարձնում են անբնականոն և դարձնում են ծայրահեղ, նեղմիտ, ամբարտավան, հիմար, չարասեր, անզիջում, դաժան և նույնիսկ անտանելիորեն գոռոզ։ Գալիս է մի պահ, երբ այնքան է լրջանում, որ մարդիկ խելագարվում են և նույնիսկ չգիտեն, թե իրենք ովքեր են։ Նրանք չեն ցանկանում լինել բնականոն կամ սովորական մարդիկ և փոխարենը համառորեն ուզում են լինել գերմարդիկ, արտասովոր մարդիկ կամ բարձր մակարդակի մարդկային էակներ։ Այս բաները խեղաթյուրել են մարդկանց մարդկայնությունը և խեղաթյուրել են նրանց բնազդը։ Ճշմարտությունը մարդկանց ունակ է դարձնում ավելի բնազդաբար գոյություն ունենալու՝ ըստ բնականոն մարդկայնության կանոնների ու օրենքների և Աստծու հաստատած այս բոլոր կանոնների, մինչդեռ այս այսպես կոչված տարածված ասացվածքներն ու մոլորեցնող պնդումները ճշգրտորեն ստիպում են մարդկանց դեմ գնալ մարդկային բնազդին և խուսափել Աստծու սահմանած ու ձևակերպած օրենքներից՝ նույնիսկ ստիպելով մարդկանց շեղվել բնականոն մարդկայնության ուղուց և անել որոշ ծայրահեղ բաներ, որոնք բնականոն մարդիկ չպետք է անեն կամ չպետք է մտածեն դրանց մասին։ Սատանայի այս օրենքները ոչ թե սոսկ խեղաթյուրում են մարդկանց մարդկայնությունը, այլ, ավելին, ստիպում են մարդկանց կորցնել իրենց բնականոն մարդկայնությունը և բնականոն մարդկայնության բնազդները։ Օրինակ՝ սատանայական օրենքներն ասում են. «Մարդու ճակատագիրն իր սեփական ձեռքերում է» և «Երջանկությունը ստեղծվում է սեփական երկու ձեռքերով»։ Սա հակասում է Աստծու գերիշխանությանը և հակասում է մարդկային բնազդին։ Երբ մարդկանց մարմինն ու բնազդը հասնում են սահմանագծին, կամ երբ նրանց ճակատագիրը վճռորոշ փուլում է, Սատանայից եկող այս օրենքներին ապավինող մարդիկ անկարող են լինում դիմանալ։ Մեծամասնությունը զգում է, որ ճնշումը գերազանցել է սահմանը և դուրս է եկել իրենց մտքի դիմադրողականության սահմաններից, և ի վերջո ոմանք շիզոֆրենիկ են դառնում։ Հենց հիմա բուհի ընդունելության քննություններ հանձնող մարդիկ տառապում են այն հսկայական ճնշումից, որն այդ քննությունները բերում են։ Մարդկանց ֆիզիկական վիճակը և մտավոր հատկանիշները տարբեր են. ոմանք կարող են հարմարվել նման համակարգին, մինչդեռ մյուսները չեն կարող։ Ի վերջո, ոմանք ընկճված են դառնում, մինչդեռ մյուսները շիզոֆրենիկ են դառնում և նույնիսկ ցած են նետվում շենքերից ու ինքնասպանություն գործում. ամեն տեսակ բաներ են պատահում։ Ինչպե՞ս են առաջանում այս հետևանքները։ Պատճառն այն է, որ Սատանան մոլորեցնում է մարդկանց՝ ստիպելով ձգտել համբավի և շահի, ինչը վնասում է մարդկանց։ Եթե մարդիկ կարողանան բնականորեն ապրել ըստ Աստծու սահմանած կանոնների և ապրել այն ճանապարհով, որն Աստված սահմանել է մարդկանց համար և կարդան Աստծու խոսքերն ու ապրեն Աստծու առջև, արդյոք կխելագարվե՞ն։ Արդյոք կկրե՞ն այդքան մեծ ճնշում։ Բացարձակապես ոչ։ Աստված Իր աշխատանքը կատարում է նրա համար, որ մարդիկ հասկանան ճշմարտությունը, ազատվեն իրենց ապականված խառնվածքներից և ենթարկվեն Աստծու գերիշխանությանն ու կարգավորումներին։ Այսկերպ մարդիկ կարող են առանց ճնշման ապրել Աստծու առջև և միայն ազատություն և ազատագրում ձեռք բերել։ Աստված է արարել մարդկությանը, և միայն Աստված գիտի մարդկային բնազդը և մարդկանց մասին ամեն ինչ։ Աստված օգտագործում է Իր ձևակերպած կանոնները՝ մարդկանց ուղղորդելու և նրանց կարիքները հոգալու համար, մինչդեռ Սատանան ճիշտ հակառակն է անում։ Նա ստիպում է մարդկանց խախտել այս բոլոր կանոնները և հարկադրում է մարդկանց լինել գերմարդիկ և կարկառուն դեմքեր։ Մի՞թե սա մարդկանց գլխին խաղեր խաղալ չէ։ Մարդիկ իրականում բնականոն և սովորական մարդիկ են. ինչպե՞ս կարող են լինել գերմարդիկ կամ արտասովոր մարդիկ։ Մի՞թե սա մարդկանց կործանել չէ։ Անկախ նրանից՝ որքան ես պայքարում, անկախ նրանից՝ որքան մեծ են քո փառասիրական ձգտումներն ու նկրտումները, չես կարող դառնալ գերմարդ կամ արտասովոր մարդ։ Նույնիսկ եթե կործանես ինքդ քեզ այն աստիճան, որ կորցնես մարդկայնության ցանկացած նշույլ, չես կարող դառնալ գերմարդ կամ արտասովոր մարդ։ Այն, թե ինչ կարիերա պետք է ունենա մարդն իր կյանքում, Աստված է կանխորոշել։ Եթե չես ապրում Աստծու ձևակերպած օրենքների և կանոնների համաձայն, այլ փոխարենն ընտրում ես Սատանայի մոլորեցնող ու դիվային խոսքերը և ձգտում ես գերմարդ կամ արտասովոր մարդ լինելու, ստիպված կլինես տանջանք կրել և մեռնել։ Այսինքն՝ եթե ընտրում ես թույլ տալը, որ Սատանան կործանի, ոտնահարի և ապականի քեզ, ապա այն ամենը, ինչ կրում ես, քո սեփական գործողությունների հետևանքն է, այն է, ինչին արժանի ես, և քո սեփական կամքով է։ Ոմանք հանձնում են բուհի ընդունելության քննությունը, ձախողում են այն երկու կամ երեք անգամ և ի վերջո խելագարվում են այն երբեք չհաղթահարելուց։ Մի՞թե սա մի բան չէ, որն իրենք են բերել իրենց գլխին։ Ինչո՞ւ ես ուզում հանձնել բուհի ընդունելության քննությունը։ Մի՞թե դա պարզապես մյուսներից բարձր լինելու և քո նախնիներին պատիվ բերելու համար չէ։ Եթե թողնես մյուսներից բարձր լինելու և քո նախնիներին պատիվ բերելու այս երկու նպատակները և չընկնես այս բաների հետևից, այլ փոխարենն անցնես ճիշտ նպատակի, մի՞թե ճնշումն այնուհետև չի անհետանա։ Եթե ընդունում ես ապականությունը Սատանայից և եթե ընդունում ես այս բոլոր գաղափարներն ու տեսակետները նրանից, ապա մարմինդ ստիպված կլինի կրել ամեն տեսակ ցավ, և դա կլինի ճիշտ այն, ինչին արժանի ես։ Այս հետևանքը քո սեփական ընտրությունն է և քո սեփական ձեռքի գործը։ Այն Աստված չի կանխորոշել։ Աստված չի ստիպում քեզ այդպես ապրել։ Աստծու խոսքերն արդեն շատ են հստակեցրել բաները, և դու ես, որ չես կիրառում Աստծու խոսքերի համաձայն։ Կա սահման, թե ինչ կարող են հանդուրժել մարդու մարմինը, կամքի ուժը և մտավոր հատկանիշները, բայց մարդիկ իրենք չեն գիտակցում դա և այլ կերպ են մտածում և նույնիսկ ասում են, որ իրենց ճակատագիրն իրենց սեփական ձեռքերում է, սակայն ի վերջո նրանց չի հաջողվում վերահսկողություն հաստատել իրենց ճակատագրի նկատմամբ և փոխարենը մահանում են թշվառ և ողբերգական մահով։ Ինչպե՞ս է սա սեփական ճակատագիրը ընկալելը։ Այսպես է Սատանան օգտագործում ամեն տեսակ թյուր գաղափարներ և ամեն տեսակ հերձվածողություններ ու մոլորություններ՝ մարդկանց ապականելու համար։ Մարդիկ իրենք չգիտեն սա և նույնիսկ լավ են զգում դրանց առնչությամբ՝ մտածելով. «Հասարակությունն անընդհատ առաջադիմում է, մենք պետք է համընթաց քայլենք ժամանակի հետ և ընդունենք այդ ողջ դրական էներգիան»։ Սրանք լիովին դիվային խոսքեր են։ Ինչպե՞ս կարող է դիվային անհավատ աշխարհում որևէ դրական էներգիա լինել։ Այն ամբողջությամբ բացասական էներգիա է, ամբողջությամբ քաղցկեղ է և ամբողջությամբ դանդաղ գործողության ռումբ է։ Եթե ընդունես այս բաները, ստիպված կլինես կրել դրանց վնասակար հետևանքները, և Սատանան կտանջի ու կավերի քեզ։ Սա է բխում ճշմարտությանը չձգտելուց։ Ի՞նչ լավ վերջաբան կարող է լինել, եթե հետևես Սատանային։ Սատանան կանի հնարավոր ամեն ինչ՝ քեզ թունավորելու և քո մեջ թույն սերմանելու համար։ Աստված փրկում է քեզ, Սատանան վնասում է քեզ։ Աստված բուժում է քո հիվանդությունները, Սատանան թույն է սերմանում քո մեջ՝ քեզ հիվանդացնելու համար։ Որքան շատ թույն ես ընդունում Սատանայից, այնքան ավելի դժվար է դառնում քեզ համար ընդունել ճշմարտությունը։ Դա պարզապես այդպես է։ Այսքանով ավարտվում է մեր հաղորդակցությունն այն թեմայի շուրջ, թե ինչ է ճշմարտությունը։ Հաջորդիվ կհաղորդակցվենք մեկ այլ թեմայի շուրջ։
Մանրամասն վերլուծություն այն բանի, թե ինչպես են հակաքրիստոսները կատարում իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար՝ երբեք հաշվի չառնելով Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանելով այդ շահերին ու դրանք փոխանակելով անձնական փառքի հետ
I. Որոնք են Աստծու շահերը, և որոնք են մարդկանց շահերը
Այս անգամ կհաղորդակցվենք հակաքրիստոսների տարբեր դրսևորումների իններորդ կետի մասին՝ կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ։ Մեր առօրյա կյանքում հաճախ ենք շեշտում Աստծու և Աստծու տան շահերը։ Սակայն որոշ մարդիկ հաճախ հակված են հաշվի չառնելու Աստծու տան շահերը՝ փոխարենն ամեն ինչում առաջին պլան մղելով իրենց սեփական շահերը։ Այս մարդիկ առանձնապես եսասեր են։ Ավելին՝ հարցերը լուծելիս հաճախ պաշտպանում են իրենց սեփական շահերը՝ ի վնաս Աստծու տան շահերի այն աստիճան, որ նույնիսկ անուղղակի պահանջներ են ներկայացնում Աստծու տանը՝ իրենց սեփական ցանկությունները բավարարելու համար։ Ո՞րն է այստեղ հիմնաբառը։ Հիմնականում ինչի՞ մասին է խոսվում։ (Շահերի։) Ի՞նչ է նշանակում «շահեր»։ Ի՞նչ է ներառված այս եզրույթի մեջ։ Ի՞նչն է մարդը համարում մարդկանց շահեր։ Ի՞նչ է ընդգրկված մարդկանց շահերի մեջ։ Կարգավիճակը, համբավը և նյութական շահերին վերաբերող բաները։ Օրինակ՝ երբ մարդը մոլորեցնում է ուրիշներին, որպեսզի նրանք հարգեն և պաշտեն իրեն, նա ձգտում է իր սեփական հոգեբանական շահերին։ Եթե մի քանի օրինակ բերենք, կան նաև նյութական շահեր, որոնց մարդիկ ձգտում են՝ օգտվելով ուրիշներից, օգուտներ քաղելով իրենց համար կամ գողանալով Աստծու տան ունեցվածքը։ Հակաքրիստոսները միշտ միայն շահույթ են փնտրում։ Անկախ նրանից՝ հոգեբանական շահերի են ձգտում, թե նյութական, հակաքրիստոսներն ագահ են և անկուշտ և կփորձեն այս բաներն ամբողջությամբ վերցնել իրենց համար։ Մարդու շահերին վերաբերող հարցերն ամենից շատն են բացահայտում նրան։ Շահերը սերտորեն կապված են յուրաքանչյուր մարդու կյանքի հետ, և այն ամենը, ինչի հետ մարդն առնչվում է ամեն օր, ներառում է նրա շահերը։ Օրինակ՝ երբ ինչ-որ բան ես ասում կամ խոսում ես որևէ հարցի մասին, ի՞նչ շահեր են ներգրավված։ Երբ երկու հոգի որևէ խնդիր են քննարկում, հարցն այն է, թե ով է պերճախոս և ով պերճախոս չէ, ում են բարձր գնահատում ուրիշները և ում են արհամարհանքով նայում ուրիշները, և դա նաև նրանց խոսելու տարբեր ձևերի տարբեր հետևանքների հարցն է։ Մի՞թե դա շահերի հարց չէ։ Ուստի ի՞նչ են անում մարդիկ, երբ բախվում են այս տեսակի խնդիրների։ Մարդիկ ամեն կերպ փորձում են ցուցադրել իրենց՝ գլուխ կոտրելով, թե ինչպես կազմակերպեն իրենց խոսքերը, որպեսզի հարցը հստակ կերպով բացատրեն, և որպեսզի խոսքերն ավելի նրբագեղ կերպով արտահայտվեն, ավելի հաճելի հնչեն, ինչպես նաև կառուցվածքի զգացում ունենան և մնայուն տպավորություն թողնեն մարդկանց վրա։ Այս մոտեցումն օգտագործելը, սեփական պերճախոսությունը, ուղեղն ու գիտելիքն օգտագործելը՝ մարդկանց բարեհաճությունը շահելու և նրանց վրա խոր տպավորություն թողնելու համար, շահի մի տեսակ է։ Էլ ի՞նչ տեսանկյուններ են ներառում շահերը, որոնց մարդիկ ձգտում են։ Իրենց գործերով զբաղվելիս մարդիկ անընդհատ կշռադատում են բաները, հաշվարկում և խորհում իրենց մտքում՝ գլուխ կոտրելով, թե ինչ գործողություններ են բխում իրենց շահերից, ինչ գործողություններ չեն բխում իրենց շահերից, ինչ գործողություններ կարող են առաջ մղել իրենց շահերը, ինչ գործողություններ առնվազն չեն վնասում իրենց շահերը և ինչ գործողություններ կարող են իրենց ամենաշատ փառքն ու ամենամեծ նյութական օգուտները բերել և իրենց դարձնել ամենամեծ շահառուն։ Սրանք այն երկու շահերն են, որոնց համար մարդիկ պայքարում են, երբ խնդիրների են բախվում։ Շահերը, որոնց մարդիկ ձգտում են, կենտրոնացած են այս երկու տեսանկյունների վրա և ոչ ավելին։ Մի իմաստով՝ նյութական օգուտներ ստանալը կամ առնվազն չտուժելը և ուրիշներից օգտվելը։ Բացի դրանից՝ հոգեբանական մակարդակում մարդկանց մղելը, որ հարգեն իրենց և հիանան իրենցով, և մարդկանց սրտերը շահելը։ Երբեմն իշխանություն և կարգավիճակ ձեռք բերելու համար մարդիկ կարող են նույնիսկ հրաժարվել նյութական շահերից, այսինքն՝ նրանք փոքր կորուստ կկրեն, որպեսզի հետագայում ավելի մեծ առավելություն ձեռք բերեն ուրիշների նկատմամբ։ Կարճ ասած՝ մարդկանց համբավին, կարգավիճակին, փառքին և նյութական բաներին վերաբերող այս բաները բոլորն ընկնում են մարդկանց շահերի կատեգորիայի մեջ և բոլորն այն շահերն են, որոնց մարդիկ ձգտում են։
Ո՞րն է մարդկանց կողմից այս շահերի ձգտման բնությունը։ Ինչո՞ւ են մարդիկ ձգտում այս բաներին։ Արդյոք արդարացվա՞ծ է դրանց ձգտելը։ Արդյոք ողջամի՞տ է։ Արդյոք համապատասխանո՞ւմ է մարդկանց համար Աստծու պահանջներին։ Արդյոք սա՞ է այն չափանիշը, որն Աստված պահանջում է արարածներից։ Արդյոք Իր խոսքերում Աստված նշո՞ւմ է, որ «դուք պետք է ձգտեք ձեր սեփական շահերին և առավելագույնի հասցնեք ձեր սեփական շահերը։ Մի՛ զոհաբերեք ձեր սեփական շահերը միայն այն պատճառով, որ հավատում եք Աստծուն և պարտավորություն եք կատարում։ Դուք պետք է արժևորեք ձեր կարգավիճակը, հեղինակությունը և իշխանությունը և ամեն գնով պաշտպանեք այս բաները։ Եթե Աստված քեզ կարգավիճակ է տալիս, դու պետք է գնահատես այն և վերածես քո փառքի, այլ ոչ թե քո ամոթի։ Սա Աստծու հանձնարարությունն է քեզ»։ Աստված երբևէ ասե՞լ է սա։ (Ոչ։) Քանի որ Աստծու խոսքերում նման բան չկա, ապա ի՞նչ է Աստված Իր սրտում պահանջում արարածներից։ Ինչպե՞ս է Աստված պահանջում, որ մարդիկ վերաբերվեն շահերին։ Մի իմաստով՝ Աստված ցանկանում է, որ մարդիկ հրաժարվեն իրենց շահերից. սա ընդհանուր առմամբ ասած։ Բացի դրանից՝ Աստված մարդկանց կիրառման համապատասխան ուղիներ է տալիս էլ ավելի շատ տեսանկյուններից՝ ասելով մարդկանց, թե ինչպես գործեն, որպեսզի հետևեն այն ուղուն, որով պետք է գնան, ինչպես կիրառեն այնպես, ինչպես պետք է անի արարածը, ինչ տեսակետներ և վերաբերմունք պետք է ունենան մարդիկ նյութական բաների, համբավի և շահի նկատմամբ և ինչպես պետք է ընտրություն կատարեն։ Ինքնին հասկանալի է, որ թեև Աստծու խոսքերը մարդկանց ուղղակիորեն չեն ասում, թե ինչպես վերաբերվեն շահերին, տողատակերում Նրա խոսքերը նաև ճշգրտորեն արտահայտում են, թե որոնք են Աստծու տեսակետներն ապականված մարդկության շահերի վերաբերյալ, և շատ հստակ են դարձնում, որ մարդիկ պետք է մի կողմ դնեն իրենց սեփական տեսակետները, անեն ամեն ինչ ճշմարտության սկզբունքների համաձայն, գործեն որպես արարածներ ըստ իրենց դիրքի և պահպանեն իրենց սեփական տեղը։ Արդյոք Աստված Իր սրտում միտումնավոր կերպով զրկո՞ւմ է մարդկանց իրենց շահերից՝ պահանջելով նրանցից այսպես գործել։ Բացարձակապես ոչ։ Ոմանք ասում են. «Եկեղեցում միշտ խոսվում է աստծու տան շահերի և եկեղեցու շահերի մասին, բայց ինչպե՞ս է պատահում, որ ոչ ոք չի խոսում մեր՝ մարդկանցս շահերի մասին։ Ո՞վ է հոգ տանում մեր շահերի մասին։ Մի՞թե մենք նույնպես չպետք է ունենանք որոշ մարդկային իրավունքներ։ Մեզ նույնպես պետք է տրվեն որոշ փոքր ձեռքբերումներ։ Ինչո՞ւ մեզ մի փոքր բան չի տրվում։ Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր շահերը պատկանում են աստծուն։ Մի՞թե աստված նույնպես եսասեր չէ»։ Սա ասելը ծայրահեղ ըմբոստություն և դավաճանություն է։ Սա ասելն ակնհայտորեն սխալ է։ Մարդկայնություն ունեցող մարդը, անշուշտ, չի կարող ասել սա, միայն դևերն են համարձակվում ասել ամեն տեսակ ըմբոստ բաներ։ Ուրիշներն ասում են. «Աստված միշտ մարդկանց ասում է, որ հաշվի չառնեն իրենց անձնական շահերը։ Նա միշտ ասում է, որ չծրագրեն հանուն իրենց։ Մարդիկ ուզում են աչքի ընկնել՝ անելով ինչ-որ բան կամ հասնելով ինչ-որ բանի, ինչը կմղի բոլորին երկրպագելու իրենց։ Աստված ասում է, որ սա փառասիրական ձգտում է։ Մարդիկ ուզում են պայքարել իրենց սեփական շահերի համար, լավ ուտելիք ուտել, վայելել կյանքը, տարված լինել մսեղիի հարմարավետություններով և հարգարժան ապրել մարդկության մեջ։ Աստված ասում է, որ մարդիկ այսկերպ միայն բավարարում են իրենց սեփական շահերը և պետք է մի կողմ դնեն դրանք։ Եթե մենք մի կողմ դնենք այս բոլոր շահերը, ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ապրել»։ Եթե մարդիկ չեն հասկանում Աստծու մտադրությունները, միշտ կդիմակայեն Աստծու պահանջներին և միշտ վեճի մեջ կլինեն Աստծու հետ այս հարցերի շուրջ։ Դա ճիշտ նման է որոշ ծնողների, որոնք իրենց կյանքի կեսը քրտնաջան աշխատել են՝ իրենց երեխաներին մեծացնելու համար, և այնքան հոգնած են, որ ունեն ամեն տեսակ հիվանդություններ։ Ծնողներն անհանգստանում են, որ իրենց մարմինները կդավաճանեն իրենց, և որ իրենց երեխաներն այնուհետև չեն ունենա ոչ ոքի, որ աջակցի իրենց, ուստի որոշ առողջապահական ապրանքներ են գնում։ Երեխաները լավ չեն հասկանում և, տեսնելով այս ապրանքները, ասում են. «Ես նույնիսկ մի քանի տարի նոր հագուստ չեմ գնել, ինչպե՞ս է պատահում, որ դու դեռ կարող ես առողջապահական ապրանքներ գնել։ Դու պետք է այդ գումարը խնայեիր ինձ համար՝ որ քոլեջ գնամ»։ Արդյոք այս խոսքը վիրավորո՞ւմ է ծնողների զգացմունքները։ Ծնողներն այս ամենը չեն անում իրենց սեփական շահերի համար և ոչ թե այն պատճառով, որ ուզում են տարված լինել մսեղիի հարմարավետություններով, կամ այն պատճառով, որ ուզում են փոքր-ինչ ավելի երկար և փոքր-ինչ ավելի հարմարավետ ապրել և ապագայում կիսել իրենց երեխաների բարօրությունը։ Դա այս պատճառներով չէ։ Ինչի՞ համար են նրանք դա անում։ Հանուն իրենց երեխաների։ Երեխաները չեն հասկանում սա և նույնիսկ մեղադրում են իրենց ծնողներին։ Մի՞թե սա դավաճանություն չէ։ (Այո։) Եթե երեխաները չեն հասկանում իրենց ծնողների մտադրությունները, կարող են տարաձայնություն ունենալ իրենց ծնողների հետ, նույնիսկ այն աստիճան, որ վեճեր առաջացնեն և վիրավորեն իրենց ծնողների զգացմունքները։ Ուստի արդյոք հասկանո՞ւմ եք Աստծու սիրտը։ Սա ճշմարտությունը հասկանալու հարց է։ Ինչո՞ւ են իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու մարդկանց կիրառումները դատապարտվում Աստծու կողմից։ Աստված եսասե՞ր է։ Աստված ասում է մարդկանց աղքատ և խղճուկ դարձնելու համա՞ր է ասում, որ անձնական շահեր չփնտրեն։ (Ոչ։) Դա հաստատ այդպես չէ։ Աստված լավագույնն է ցանկանում մարդկանց համար, և Աստված գալիս է Իր գործն անելու և մարդկանց փրկելու, որպեսզի օրհնություններ շնորհի մարդկությանը և մարդկանց բերի գեղեցիկ վերջնական հանգրվան։ Այն ամենը, ինչ Աստված անում է, նրա համար է, որ մարդիկ ձեռք բերեն ճշմարտությունը և ձեռք բերեն կյանք, որպեսզի կարողանան որակավորվել՝ ստանալու Աստծու խոստումն ու օրհնությունները։ Սակայն մարդիկ խորապես ապականվել են Սատանայի կողմից և ունեն ապականված խառնվածքներ և պետք է շատ տառապեն, որպեսզի ձեռք բերեն ճշմարտությունը և կյանքը։ Եթե բոլորը փնտրեն անձնական շահեր և ցանկանան լավ կյանքով ապրել՝ բավարարելու մսեղիի չափազանցված ցանկությունները, բայց ջանք չգործադրեն ճշմարտությանը ձգտելու համար, որո՞նք կլինեն հետևանքները։ Նրանք ի վիճակի չեն լինի ձեռք բերելու ճշմարտությունը և ի վիճակի չեն լինի մաքրագործվելու և փրկվելու։ Ո՞րն է նրանց չփրկվելու հետևանքը։ Բոլորը պետք է մահանան աղետի մեջ։ Արդյոք սա մսեղիի հաճույքներով տարված լինելու ժամանա՞կն է։ Ոչ։ Ով ձեռք չի բերում ճշմարտությունը, պետք է մահանա։ Հետևաբար Աստծու պահանջը, որ մարդիկ հրաժարվեն իրենց մսեղավոր շահերից՝ ճշմարտությանը ձգտելու համար, հանուն մարդկանց է, հանուն նրանց կյանքի և հանուն նրանց փրկության։ Երբ մարդիկ ձեռք բերեն ճշմարտությունը և փրկվեն, Աստծու խոստումն ու օրհնությունները կգան ցանկացած պահի։ Օրհնությունները, որոնք Աստված շնորհում է մարդկանց, ով գիտի, թե քանի հարյուր կամ հազար անգամ ավելի մեծ են, քան մսեղիի հաճույքները, որոնք մարդիկ պատկերացնում են։ Ինչպե՞ս է պատահում, որ մարդիկ չեն կարողանում տեսնել դրանք։ Արդյոք մարդիկ բոլորը կո՞ւյր են դրանց հանդեպ։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստված միշտ պահանջում մարդկանցից մի կողմ դնել իրենց սեփական շահերը և պաշտպանել Աստծու շահերն ու Աստծու տան շահերը։ Ո՞վ կարող է բացատրել այս հարցը։ (Աստված մարդկանցից պահանջում է հրաժարվել անձնական շահերից, քանի որ մարդիկ ապականվել են Սատանայի կողմից, և նրանց շահերը համահունչ չեն ճշմարտությանը։ Մարդկանցից պահանջելով պաշտպանել Աստծու տան շահերը՝ Աստված մարդկանց սովորեցնում է, թե ինչպես վարվել։ Դա նաև այն պատճառով է, որ ողջ աշխատանքը, որն Աստված անում է, մարդկանց փրկելու համար է, և եթե ինչ-որ մեկը չգիտի պաշտպանել Աստծու տան շահերը, արժանի չէ մարդ կոչվելու։) Ձեր ասածի մեջ որոշ գործնական կետեր կան։ (Կցանկանայի մի բան ավելացնել։ Ես տարված էի համբավով, շահով և կարգավիճակով։ Զգում էի, որ որոշ շնորհներ ունեմ և պետք է առաջխաղացվեմ որպես վերակացու։ Սակայն ամեն անգամ, երբ ընտրություն էր լինում, պարտվում էի և սրտումս գանգատվում էի Աստծուց. ինչո՞ւ Աստված ինձ չնորհեց իմ այս փոքր ցանկությունը։ Ավելի ուշ, որոշ ձախողումներ փորձառաբար ապրելով, կարդացի Աստծու խոսքերը, ինքնաքննեցի ինձ և գիտակցեցի, որ համբավի, շահի և կարգավիճակի իմ ձգտման պատճառով հաճախ էի նախանձի ու հակառակության մեջ մտնում և ներդաշնակորեն չէի համագործակցում եղբայրներիս ու քույրերիս հետ։ Ոչ միայն իմ կյանքում ոչ մի առաջընթաց չէի ունեցել, այլև Աստծու տան գործին էի որոշակի վնասներ հասցրել։ Գիտակցեցի, որ համբավի, շահի և անձնական շահերի ձգտելը կյանքի ճիշտ տեսակետ կամ ձգտելու ճիշտ նպատակ չէ, դա թյուր տեսակետ է, որը Սատանան ներարկում է մարդկանց՝ նրանց մոլորեցնելու համար, և նման ձգտումը շատ վտանգավոր է։ Աստված ասում է մարդկանց չձգտել համբավի, շահի և կարգավիճակի ոչ թե այն պատճառով, որ ուզում է խնդիրներ ստեղծել նրանց համար, ոչ էլ այն պատճառով, որ ուզում է խիստ լինել նրանց հանդեպ, այլ որովհետև սա շատ վտանգավոր ճանապարհ է, և նման ձգտումները կարող են միայն հանգեցնել նրան, որ մարդն ի վերջո դատարկաձեռն մնա։) «Դատարկաձեռն» և «շատ վտանգավոր» ասելով՝ ի՞նչ եք կարծում, ի՞նչ վտանգի մասին է նա խոսում։ Դա իսկապե՞ս պարզապես դատարկաձեռն մնալու հարց է և ոչ ավելին։ Ի՞նչ տեսակի ճանապարհ է սա։ (Ոչնչացման տանող ճանապարհ։) Այս ձգտումն Աստծուն դիմակայելու ճանապարհ է։ Դա ոչ թե ճշմարտությանը ձգտել է, այլ ավելի շուտ կարգավիճակի և հեղինակության ձգտել։ Դա հակաքրիստոսների ուղիով քայլելն է։ Անկախ նրանից՝ որքան արդարացված ես համարում քո ցանկություններն ու ձգտումները, Աստծու ուզածը սա չէ, դա այսպիսի ձգտում չէ։ Աստված չի ուզում, որ այսկերպ ձգտես։ Եթե համառես և կառչես քո սեփական ուղուն, ապա քո վերջնական ելքը կլինի ոչ միայն այն, որ դատարկաձեռն կմնաս, այլև այն, որ կբռնես Աստծուն դիմակայելու ճանապարհը։ Ո՞րն է վտանգը դրանում։ Կդիմակայես Աստծուն, կաղմկես Նրա դեմ և կհակառակես Նրան և Նրան ընդդեմ կկանգնես, և ելքը կլինի ոչնչացումը։ Ավելացնելու բան կա՞։ (Աստվա՛ծ, կցանկանայի մի բան ավելացնել։ Հենց նոր Աստված հարցրեց՝ ինչո՞ւ Աստված չի ուզում, որ մարդիկ պաշտպանեն իրենց սեփական շահերը, այլ ավելի շուտ ուզում է, որ պաշտպանեն Աստծու տան շահերը։ Որքանով հասկանում եմ, Աստված է ստեղծել ամեն ինչ, և ամեն ինչ գալիս է Աստծուց։ Յուրաքանչյուր բան, որ Աստված ստեղծել է, մարդկանց համար է։ Ինչ էլ որ Աստված անում է՝ ներառյալ Նրա երկու անգամ մսեղի դառնալը՝ այս ողջ աշխատանքն անելու համար, և ներառյալ եկեղեցին հաստատելու այս ողջ ներկայիս աշխատանքը, իրականում ամբողջը մարդկանց փրկելու համար է։ Երբ մարդիկ հավատան Աստծուն, սկսեն ապրել եկեղեցական կյանքով և կարողանան կատարել իրենց պարտավորությունները, փրկության ուղի կունենան։ Հետևաբար, Աստծու՝ մեզանից մեր անձնական շահերը մի կողմ դնել պահանջելը զրկանք չէ, որովհետև ի վերջո հենց մենք ենք օգուտ քաղում Աստծու շահերը և Աստծու տան շահերը պաշտպանելուց։) Իսկապես լավ է։ Այն, ինչի շուրջ հաղորդակցվեցիք, ընդհանուր իմաստով հիմնականում ճիշտ է։ Ոմանք խոսում են իրենց սեփական անձնական փորձառությունների մասին, իսկ մյուսները խոսում են դրա մասին տեսական տեսանկյունից։ Հիմնականում ձեր հասկացածն այն է, որ Աստծու շահերն օրինական են, իսկ մարդկանց շահերն օրինական չեն։ Միայն Աստծու շահերը կարող են շահեր կոչվել, մինչդեռ մարդկանց շահերը չպետք է գոյություն ունենան։ Մասնավորապես, այս՝ «մարդկանց շահեր», արտահայտությունը, այս ձևակերպումը, այս փաստը մի բան չէ, որը մարդիկ պետք է վայելեն։ Աստծու շահերն ամեն ինչից վեր են և պետք է պաշտպանվեն։ Սա է հիմնականում այն, ինչ հասկանում եք։ Այսինքն՝ մարդիկ պետք է պատասխանատվություն ունենան պաշտպանելու Աստծու շահերը և պետք է ճշտորեն վերաբերվեն Աստծու շահերին, մինչդեռ մարդկանց շահերին պետք է արհամարհանքով վերաբերվել և վերացնել դրանք, որովհետև մարդկանց շահերն այնքան էլ փառահեղ չեն։ Մարդկային տեսանկյունից՝ քանի որ մարդիկ իրենց էությամբ ապականված խառնվածքներ ունեն և ներքուստ խառնված են ապականված խառնվածքների հետ, մարդկանց բոլոր շահերը, ինչպես էլ որ նայես դրանց և անկախ նրանից՝ դրանք ընկալելի են, թե ոչ ընկալելի, ընկնում են չարդարացվածների կատեգորիայի մեջ։ Հետևաբար, անկախ նրանից՝ մարդիկ կարող են մի կողմ դնել դրանք, թե ոչ, արդեն սուբյեկտիվորեն գիտակցել են, որ մարդկանց շահերը պետք է մի կողմ դրվեն, և որ հենց Աստծու շահերի համար պետք է պայքարել և պաշտպանել դրանք։ Այս հարցում համաձայնություն կա։ Այժմ, երբ համաձայնության ենք եկել, եկեք հաղորդակցվենք այն մասին, թե որոշակիորեն որոնք են Աստծու շահերը։
Որոշակիորեն որո՞նք են Աստծու շահերը։ Արդյոք Աստծու շահերը, Աստծու տան շահերը և եկեղեցու շահերը կարո՞ղ են հավասարեցվել։ Կարելի է ասել, որ «Աստված» տիտղոս է, ինչպես նաև հոմանիշ՝ Աստծու էության համար։ Իսկ ի՞նչ կասեք «Աստծու տան» և «եկեղեցու» մասին։ Աստծու տունը բավականին լայն շրջանակ ունի, մինչդեռ եկեղեցին ավելի որոշակի է։ Արդյոք Աստծու շահերը, Աստծու տան շահերը և եկեղեցու շահերը կարո՞ղ են հավասարեցվել։ (Ոչ, չեն կարող։) Ոմանք ասում են, որ չեն կարող, բայց իրականում կարո՞ղ են։ Աստծու տան կառավարչական հրամանագրերը, եկեղեցու կառավարչական հրամանագրերը և Աստծու հրապարակած կառավարչական հրամանագրերը նույն բա՞նն են։ (Այո՛։) Դրանք նույն բանն են։ Այս տեսանկյունից խոսելով՝ երեքի շահերն էլ կարող են հավասարեցվել։ Աստծու տունը գոյության է կոչվում միայն Աստծու և Նրա ընտրյալ ժողովրդի հետ, իսկ եկեղեցին գոյության է կոչվում միայն Աստծու տան այս ընտրյալ ժողովրդի հետ։ Եկեղեցին Աստծու տան ավելի որոշակի «ստորադաս միավոր» է։ Աստծու տունն ավելի լայն եզրույթ է, մինչդեռ եկեղեցին ավելի որոշակի է։ Արդյոք Աստծու շահերը, Աստծու տան շահերը և եկեղեցու շահերը կարո՞ղ են նույնացվել։ Ի՞նչ եք կարծում, դրանք պե՞տք է հավասարեցվեն։ Չգիտե՞ք։ Այդ դեպքում եկեք նախ փորձենք հավասարեցնել դրանք՝ վերլուծելու համար։ Օրինակ՝ Աստծու փառքն Աստծու շահն է։ Ճի՞շտ կլիներ ասել, որ դա Աստծու տան փառքն է։ (Ոչ։) Ճիշտ չէր լինի։ Աստծու տունն անուն է, այն չի ներկայացնում Աստծու էությունը։ Ճի՞շտ կլիներ ասել, որ Աստծու փառքը եկեղեցու փառքն է։ (Ոչ։) Ակնհայտորեն դա նույնպես ճիշտ չէր լինի։ Եկեղեցու փառքը բոլոր եղբայրների և քույրերի փառքն է։ Այն Աստծու փառքի հետ հավասարեցնելը վրդովեցուցիչ կլիներ։ Մարդիկ չեն կարող կրել այս փառքը, ոչ էլ Աստծու տունը կամ եկեղեցին կարող են կրել այն։ Այս տեսանկյունից խոսելով՝ արդյոք Աստծու շահերը, Աստծու տան շահերը և եկեղեցու շահերը կարո՞ղ են հավասարեցվել։ (Ոչ, չեն կարող։) Ոչ, չեն կարող։ Մեկ այլ տեսանկյունից՝ արդյոք Աստծու արած գործի մի մասը, Աստծու տան գործի մի մասը և եկեղեցու աշխատանքի մի մասը կարո՞ղ են հավասարեցվել։ Օրինակ՝ Աստված ասում է մարդկանց քարոզել ավետարանը և տարածել Աստծու խոսքերը։ Սա Աստծու մտադրությունն է, ինչպես նաև այն, ինչ Աստված հանձնարարում է մարդկանց։ Երբ այս հանձնարարությունը տրվում է Աստծու տանը, արդյոք այս գործը կարո՞ղ է հավասարեցնել այն գործի հետ, որն Աստված ծրագրում է անել։ Այն, ինչ Աստված հանձնարարում է, նույնպես Նրա գործի մի մասն է, և այս որոշակի մասը կարող է հավասարեցվել այն գործի հետ, որն Աստված ծրագրում է անել։ Ապա, երբ այս հանձնարարությունը տրվում է եկեղեցուն, արդյոք այն կարո՞ղ է հավասարեցվել Աստծու գործի հետ։ (Այո։) Այո, կարող է։ Այս երկու օրինակներից մեկը վերաբերում է Աստծու էությանը, որի դեպքում Աստված, Աստծու տունը և եկեղեցին չեն կարող հավասարեցվել։ Մյուս օրինակը վերաբերում է այն գործին, որն Աստված անում է, Աստծու հանձնարարությանը և, ավելի որոշակիորեն, բոլորի համար Աստծու պահանջներին։ Այս բաները կարող են հավասարեցվել։ Երբ խոսքը վերաբերում է այն բաներին, որոնք ներառում են Աստծու փառքը, Աստծու ինքնությունը, Աստծու էությունը և Աստծու վկայությունը, արդյոք Աստված, Աստծու տունը և եկեղեցին կարո՞ղ են հավասարեցվել։ (Ոչ։) Աստծու տունը և եկեղեցին չեն կարող ունենալ այս վկայությունն ու փառքը և չեն կարող հավասարեցվել Աստծու հետ, բայց երբ հարցը վերաբերում է որոշակի աշխատանքի կամ որոշակի հանձնարարության, կարող են հավասարեցվել։ Նախկինում հաղորդակցվել ենք Աստծու տան և եկեղեցու շահերի մասին, որոնց մասին շատ ենք խոսել։ Այսօր կկենտրոնանանք այն բանի շուրջ հաղորդակցվելու վրա, թե որոշակիորեն որոնք են Աստծու շահերը, և որոշակիորեն որոնք են այն բաները, որոնք անհայտ են մարդկանց, որոնց մասին մարդիկ երբեք չեն մտածել և որոնք սերտորեն կապված են Աստծու հետ ու համարվում են Աստծու շահեր։ Անկախ նրանից՝ դա գոյական է, ասույթ, թե Աստծու էության ու ինքնության հետ կապված ինչ-որ բան, որո՞նք են Աստծու շահերը։ (Աստծու փառքը։) Աստծու փառքը, անշուշտ, այդպիսին է՝ այն վկայությունը, որն Աստված ստանում է մարդկանցից։ Էլ ի՞նչ կա։ Աստծու գործը, Աստծու տնօրինման ծրագիրը, Աստծու անունը, Աստծու վկայությունը, Աստծու ինքնությունը և Աստծու կարգավիճակը՝ սրանք բոլորը Նրա շահերն են։ Ինչ վերաբերում է Աստծուն, ո՞րն է ամենաթանկ բանը, որ Նա ուզում է պաշտպանել։ Արդյոք դա Աստծու անո՞ւնն է, Աստծու փա՞ռքը, Աստծու վկայությո՞ւնը, թե՞ Աստծու ինքնությունն ու կարգավիճակը։ Որոշակիորեն ի՞նչ է դա։ Մարդկությանը փրկելու Աստծու տնօրինման ծրագիրն ամենաթանկ բանն է, որն Աստված ուզում է պաշտպանել։ Աստծու 6000-ամյա տնօրինման ծրագիրն այն ողջ գործն է, որն Աստված ծրագրում է անել այս 6000-ամյա ժամանակահատվածում։ Աստծու համար սա ամենակարևոր բանն է։ Կարելի է ասել, որ սա պետք է լինի Աստծու այն շահը, որը կարող է տեսանելի լինել արարված մարդկանց աչքերում։ Այն, ինչ մարդիկ քիչ թե շատ կարող են հասկանալ Աստծու շահերի մասին և այն, ինչ մարդիկ պետք է հասկանան, հիմնականում կարող է սահմանափակվել դրանով։ Հաջորդիվ եկեք խոսենք Աստծու տան շահերի մասին։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու տան շահերին, բացի Աստծու անունը, Աստծու փառքը և Աստծու վկայությունը պաշտպանելուց՝ էլ ի՞նչ է Աստված հանձնարարել մարդկությանը, որը մարդիկ պետք է պաշտպանեն։ (Աստծու տնօրինման ծրագիրը։) Ճիշտ է, մարդկությանն ուղղված Աստծու մեծագույն հանձնարարությունն Աստծու տան մեծագույն շահն է։ Ուստի, ո՞րն է այս շահը։ Այն է, որ Աստծու 6000-ամյա տնօրինման ծրագիրն իրականացվի մարդկության մեջ, և սա, իհարկե, ներառում է բոլոր տեսակի կողմերը։ Ուստի ի՞նչ է այն ներառում։ Ներառում է եկեղեցու հաստատումն ու ձևավորումը և եկեղեցու բոլոր մակարդակներում առաջնորդողների և աշխատողների ի հայտ գալը, որպեսզի եկեղեցու տարբեր աշխատանքները և Աստծու ավետարանը տարածելու գործը կարողանան անխոչընդոտ առաջ ընթանալ. այս ամենը վերաբերում է եկեղեցու շահերին։ Սրանք ամենակարևոր բաներն են Աստծու, Աստծու տան և եկեղեցու շահերի մեջ, որոնց մասին հաճախ ենք խոսում։ Որպեսզի Աստծու գործը տարածվի, որպեսզի Աստծու տնօրինման ծրագիրն անարգել առաջ ընթանա, որպեսզի Աստծու մտադրությունը և Աստծու կամքն անարգել կատարվեն մարդկության մեջ և որպեսզի Աստծու խոսքերն ավելի լայնորեն տարածվեն, սերմանվեն և հաղորդվեն մարդկանց մեջ, որպեսզի ավելի շատ մարդիկ գան Աստծու առջև՝ սրանք են Աստծու ողջ գործի նպատակներն ու առանցքը։ Հետևաբար, այն ամենը, ինչ վերաբերում է Աստծու տան շահերին և եկեղեցու շահերին, անշուշտ, պետք է վերաբերի Աստծու կամքին և Աստծու տնօրինման ծրագրին։ Մասնավորապես, հարցն այն է, թե արդյոք յուրաքանչյուր դարաշրջանում և յուրաքանչյուր փուլում Աստծու գործն ի վիճակի է անարգել առաջ ընթանալու և տարածվելու, և արդյոք այն սահուն կերպով իրականացվում է և սահուն կերպով առաջընթաց ապրում մարդկության մեջ։ Եթե այս ամենը բնականոն կերպով է ընթանում, ապա Աստծու տան և եկեղեցու շահերը կպաշտպանվեն, և Աստծու փառքն ու Աստծու վկայությունը կպաշտպանվեն։ Եթե Աստծու գործն Աստծու տանը և եկեղեցում խոչընդոտվում է և չի կարող անարգել առաջ ընթանալ, և Աստծու մտադրությունն ու այն գործը, որն Աստված ծրագրում է անել, խոչընդոտվում են, ապա Աստծու տան և եկեղեցու շահերն, անշուշտ, մեծապես կվնասվեն. այս բաները կապված են իրար։ Այսինքն՝ երբ Աստծու տան և եկեղեցու շահերը մեծապես վնասվում կամ խոչընդոտվում են, ապա Աստծու տնօրինման ծրագիրն, անշուշտ, լրջորեն կխափանվի, և Աստծու շահերը նույնպես մեծապես կվնասվեն։
Ավարտելով Աստծու շահերի մասին հաղորդակցությունը՝ հաջորդիվ եկեք խոսենք այն մասին, թե որոնք են մարդկանց շահերը։ Հենց նոր փոքր-ինչ խոսեցինք մարդկանց շահերի մասին, այժմ եկեք խոսենք մարդկանց շահերի բնության մասին՝ ըստ դրանց սահմանման, և բնութագրենք դրանք։ Ինչո՞ւ է Աստված մարդկանցից պահանջում մի կողմ դնել իրենց շահերը։ Մի՞թե մարդիկ չունեն այդ իրավունքը։ Մի՞թե Աստված մարդկանց չի տալիս այդ իրավունքը։ Մի՞թե մարդիկ արժանի չեն նման իրավունքների։ Այդպես չէ՞։ Նայելով դրան մարդկանց շահերի այն մի քանի տեսանկյուններից, որոնց մասին հենց նոր խոսեցինք, մարդիկ ինչի՞ համար են շահերի ձգտում։ (Իրենց համար։) «Իրենց համար»-ն ընդհանրացում է։ Ովքե՞ր են իրենք։ (Սատանաներ։) Եթե մարդիկ հասկանան ճշմարտությունը և կարողանան ապրել ճշմարտությամբ և հասնեն խառնվածքի փոփոխության ու փրկվեն և ձգտեն նրան, ինչ ուզում են, մի՞թե այս ձգտումը համատեղելի չի լինի Աստծու հետ։ Բայց նախքան փոխվելն ու փրկվելը, միակ բաները, որոնց մարդիկ ձգտում են, համբավն ու շահն են, մսեղիի հետ կապված բյուրավոր կողմերը. դրանք լիովին թշնամական են և հակասում են ճշմարտությանը, ճշմարտության բուն խախտումն են, դրանք ճշմարտության ճիշտ հակառակն են։ Եթե ինչ-որ մեկն ասում է, որ սիրում է ճշմարտությունը և ձգտում է ճշմարտությանը, բայց, ըստ էության, նպատակը, որին նա ձգտում է, աչքի ընկնելն է, ցուցադրվելը, մարդկանց մղելը իր մասին բարձր կարծիք ունենալու, սեփական շահերին հասնելը, և իր պարտավորության կատարումը ոչ թե Աստծուն հնազանդվելու կամ բավարարելու համար է, այլ փոխարենը համբավի, շահի և կարգավիճակի հասնելու համար, ապա նրա ձգտումն արդարացված չէ։ Այդ դեպքում, երբ խոսքը վերաբերում է եկեղեցու աշխատանքին, արդյոք նրանց գործողությունները արգե՞լք են, թե՞ օգնում են այն առաջ մղելու։ Դրանք ակնհայտորեն արգելք են, առաջ չեն մղում այն։ Որոշ մարդիկ թափահարում են եկեղեցու աշխատանքն անելու դրոշը, սակայն ձգտում են իրենց անձնական համբավին, շահին և կարգավիճակին, զբաղվում են իրենց սեփական գործով, ստեղծում են իրենց սեփական փոքրիկ խումբը, իրենց սեփական փոքրիկ թագավորությունը. արդյոք այս տեսակի մարդը կատարո՞ւմ է իր պարտավորությունը։ Ողջ աշխատանքը, որ նա անում է, ըստ էության, խաթարում, անհանգստացնում և վնասում է եկեղեցու աշխատանքը։ Ո՞րն է համբավի, շահի և կարգավիճակի նրանց ձգտելու հետևանքը։ Նախ սա ազդում է այն բանի վրա, թե ինչպես է Աստծու ընտրյալ ժողովուրդը բնականոն կերպով ուտում և խմում Աստծու խոսքը և հասկանում ճշմարտությունը, այն խոչընդոտում է նրանց կյանքի մուտքը, թույլ չի տալիս նրանց մտնել Աստծուն հավատալու ճիշտ ուղի և նրանց սխալ ճանապարհով է տանում, ինչը վնասում է Աստծու ընտրյալ ժողովրդին և կործանման է հասցնում նրանց։ Եվ ի վերջո ի՞նչ է դա անում եկեղեցու աշխատանքի հետ։ Դա անհանգստություն է, վնաս և կազմաքանդում։ Սա այն հետևանքն է, որն առաջանում է մարդկանց՝ համբավի, շահի և կարգավիճակի ձգտելուց։ Երբ նրանք այսկերպ են կատարում իրենց պարտավորությունը, մի՞թե սա չի կարող որակվել որպես հակաքրիստոսի ուղիով քայլել։ Երբ Աստված պահանջում է, որ մարդիկ հրաժարվեն համբավից, շահից և կարգավիճակից, դա այն պատճառով չէ, որ Նա վերացնում է ազատ ընտրություն կատարելու մարդկանց իրավունքը, ավելի շուտ դա այն պատճառով է, որ համբավի, շահի և կարգավիճակի ձգտելիս մարդիկ խաթարում և անհանգստացնում են եկեղեցու աշխատանքը և Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքը և նույնիսկ կարող են ազդեցություն ունենալ ավելի շատ մարդկանց կողմից Աստծու խոսքերն ուտելու և խմելու, ճշմարտությունը հասկանալու և Աստծու փրկությանը հասնելու վրա։ Սա անհերքելի փաստ է։ Երբ մարդիկ ձգտում են իրենց սեփական համբավին, շահին և կարգավիճակին, հաստատ է, որ նրանք չեն ձգտի ճշմարտությանը և անձնվիրաբար չեն կատարի իրենց պարտավորությունը։ Նրանք կխոսեն և կգործեն միայն հանուն համբավի, շահի և կարգավիճակի, և ողջ աշխատանքը, որ անում են, առանց որևէ բացառության, հանուն այդ բաների է։ Այդ կերպ վարվելն ու գործելն, անկասկած, հակաքրիստոսների ուղիով քայլելն է. դա Աստծու գործի խաթարում և անհանգստացում է, և դրա բոլոր տարբեր հետևանքները խոչընդոտում են թագավորության ավետարանի տարածմանը և եկեղեցու ներսում Աստծու կամքի իրագործմանը։ Ուստի կարելի է վստահաբար ասել, որ նրանք, ովքեր ձգտում են համբավի, շահի և կարգավիճակի, քայլում են Աստծուն դիմակայելու ճանապարհով։ Նրանք միտումնավոր կերպով դիմակայում են Նրան և հակառակում և համագործակցում են Սատանայի հետ՝ Աստծուն դիմակայելու և Նրան ընդդեմ կանգնելու հարցում։ Սա է համբավի, շահի և կարգավիճակի ձգտելու մարդկանց բնությունը։ Իրենց սեփական շահերին ձգտելու մարդկանց սխալն այն է, որ նպատակները, որոնց նրանք ձգտում են, սատանայական են, և դրանք չարասեր ու անարդար նպատակներ են։ Երբ մարդիկ ձգտում են անձնական շահերի, ինչպիսիք են համբավը, շահը և կարգավիճակը, նրանք ակամա դառնում են Սատանայի գործիքները, Սատանայի խոսափողերը և էլ ավելի շատ՝ Սատանայի մարմնացումները։ Նրանք բացասական դեր են խաղում եկեղեցում եկեղեցու աշխատանքի նկատմամբ, և Աստծու ընտրյալ ժողովրդի բնականոն եկեղեցական կյանքի և բնականոն ձգտման նկատմամբ նրանց ունեցած ազդեցությունն անհանգստացնելն ու վնասելն է։ Նրանք հակառակ և բացասական ազդեցություն ունեն։ Երբ ինչ-որ մեկը ձգտում է ճշմարտությանը, նա ի վիճակի է հաշվի առնելու Աստծու մտադրությունները և Նրա հոգսը։ Երբ նրանք կատարում են իրենց պարտավորությունը, ամեն առումով պաշտպանում են եկեղեցու աշխատանքը։ Եվ նրանք ի վիճակի են մեծարելու Աստծուն և վկայելու Աստծու մասին։ Սա օգուտ է բերում եղբայրներին և քույրերին, նրանց թույլ է տալիս աջակցություն և մատակարարում ստանալ, և Աստծուն թույլ է տալիս փառք և վկայություն ձեռք բերել։ Սա ամոթ է բերում Սատանայի վրա։ Նրանց ձգտման արդյունքում Աստված ձեռք է բերում մի արարածի, որն իսկապես ի վիճակի է վախենալու Աստծուց և խուսափելու չարից, որն ի վիճակի է երկրպագելու Աստծուն։ Նրանց ձգտման արդյունքում նաև Աստծու կամքն է իրագործվում, և Աստծու գործն ի վիճակի է առաջընթաց ապրելու։ Աստծու աչքերում նման ձգտումը դրական է, այն լի է լույսով։ Նման ձգտումը հսկայական օգուտ է բերում Աստծու ընտրյալ ժողովրդին և լիովին օգտակար է եկեղեցու աշխատանքին՝ օգնելով առաջ մղելու բաները, և այն հավանության է արժանանում Աստծու կողմից։
Հաջորդիվ կհաղորդակցվենք Աստծու շահերի, Աստծու տան շահերի և եկեղեցու շահերի մասին։ Եկեք հենց հիմա չխոսենք այն մասին, թե արդյոք կարող է ընդհանուր բան լինել այս երեք շահերի միջև, այսինքն՝ երբ խոսում ենք մի շահի մասին, արդյոք այն կարելի է հավասարեցնել մյուսների հետ։ Եկեք նախ խոսենք Աստծու շահերի մասին։ Հենց նոր նշեցի, որ Աստծու շահերը ներառում են Աստծու փառքը, Աստծու վկայությունը, Աստծու անունը և, որ ամենակարևորն է, Աստծու տնօրինման ծրագիրը և Աստծու գործի տարածումը, որոնք ամենամեծ և ամենակարևոր բաներն են Աստծու համար։ Առայժմ եկեք չնշենք Աստծու փառքը, Աստծու անունը և Աստծու վկայությունը, որոնք բավականին հեռու են մարդկանցից։ Եկեք նախ խոսենք Աստծու գործի մասին։ Իրականում ի՞նչ գործ է անում Աստված։ Ո՞րն է Աստծու գործի բովանդակությունը։ Ո՞րն է Աստծու գործի բնությունը։ Ի՞նչ է Աստծու գործը բերում մարդկությանը։ Որոշակիորեն ի՞նչ ազդեցություն ունի մարդկության վրա։ Եկեք նախ խոսենք այս բաների մասին։ Ուստի որոշակիորեն ի՞նչ է Աստծու գործը։ (Մարդկությանը փրկելը։) Այս թեման չի կարող փոխվել, գործի նպատակը չի կարող փոխվել, այն է՝ փրկել մարդկությանը, որը Սատանայի իշխանության տակ է և խորապես ապականվել է Սատանայի կողմից։ Այս գործի նպատակն է փրկել մարդկանց մի խմբի, որն ապականվել է Սատանայի կողմից այն աստիճան, որ զուրկ է մարդկային տեսքից, և որը լի է Սատանայի ապականված խառնվածքներով ու Աստծուն դիմակայող խառնվածքներով, որպեսզի մղի նրանց փոխվելու՝ մարդկային նմանություն ունենալու համար, և մղի նրանց հասկանալու ճշմարտությունը և հասկանալու և ըմբռնելու, թե ինչն է արդար և ինչն է անարդար, և որոնք են դրական բաները, և որոնք են բացասական բաները, և ինչպես պետք է ապրեն մարդիկ, որպեսզի կյանքով արտահայտեն իսկական մարդկանց նմանությունը, և ինչ դիրք պետք է զբաղեցնեն, որպեսզի լինեն այն դիրքում, որն Աստված կանխորոշել է մարդկանց համար։ Սրանք են Աստծու գործի հիմնական բովանդակությունները, և բոլորդ տեսական մակարդակով գիտեք դրանք։ Եթե իսկապես հասկանում եք Աստծու մտադրությունը, պետք է իմանաք՝ Աստված մարդկանց դատում է նրանց դատապարտելու և ոչնչացնելո՞ւ համար, թե՞ մաքրագործելու և կատարելագործելու, և արդյոք Աստված դատում և պատժում է մարդկանց նրանց կրակի անդունդը նետելո՞ւ համար, թե՞ նրանց փրկելու և լույսի մեջ բերելու համար։ Բոլորս կարող ենք տեսնել, որ Աստված արտահայտում է այնքան շատ ճշմարտություններ, մերկացնում է մարդկանց տարբեր ապականված վիճակները, ուղղում է մարդկանց շեղումներն իրենց հավատքի մեջ և նրանց պատկերացումները հավատքի վերաբերյալ և առաջնորդում է մարդկանց հասկանալու ճշմարտությունը և ապրելու Աստծու խոսքերով և կյանքով արտահայտելու իսկական մարդկային էակների նմանությունը և որ որոշ արդյունքներ արդեն իրագործվել են Աստծու ընտրյալ ժողովրդի մեջ։ Աստված մերկացնում է մարդկանց ամբարտավան խառնվածքները և կանխում նրանց գերմարդ կամ մեծ մարդիկ դառնալը՝ թույլ տալով նրանց դառնալ ճշմարիտ արարածներ և խիղճ ու ողջամտություն ունեցող մարդիկ։ Աստված մերկացնում է փարիսեցիների կեղծավոր էությունը՝ թույլ տալով մարդկանց տեսնել փարիսեցիների կեղծավոր դեմքերը և բերելով մարդկանց Աստծու խոսքերի ճշմարտության իրականության մեջ։ Աստված մերկացնում է ավանդական մշակույթի անհեթեթությունը, մարդկանց վրա դրա դրած կապանքներն ու հասցրած վնասը, որպեսզի մարդիկ կարողանան ազատվել ավանդական մշակույթի կապանքներից և ի վիճակի լինեն ընդունելու ճշմարտությունը և ապրելու Աստծու խոսքերով… Այս ամենը կարելի է ամփոփել հետևյալ կերպ. մարդուն փրկելու Աստծու գործը մարդուն չար աշխարհի միտումներից Աստծու տուն վերադարձնելն է, իսկ հետո նրան ջանասիրաբար սովորեցնելն ու ճշմարտությամբ և կյանքով մատակարարելը, որպեսզի նա կարողանա հասկանալ և իմանալ, թե որոնք են անձնական վարքի ճշմարիտ սկզբունքները, և ինչպես պետք է մարդը վարվի, որպեսզի խուսափի այն վնասից, որը Սատանայի չար միտումները և սատանայական տարբեր փիլիսոփայություններն ու սատանայական թույները հասցնում են մարդուն։ Սկզբից մինչև ներկան Աստված արել է ամեն տեսակ գործ՝ Օրենքի դարաշրջանում Իր գործից մինչև Շնորհքի դարաշրջանում Իր գործը, մինչև դատաստանի գործը, որը Նա հիմա անում է վերջին օրերում։ Այժմ, երբ ձեզ համար պարզ են Աստծու գործի այս երեք փուլերը, որոշակիորեն ո՞րն է Աստծու գործի բնությունն Իր 6000-ամյա տնօրինման ծրագրում։ Ինչպե՞ս պետք է այն բնորոշվի։ (Սա ամենաարդարադատ գործն է մարդկության մեջ։) Ճիշտ է։ Մարդկությանը տնօրինելու և փրկելու Աստծու գործը շարունակվում է 6000 տարի, և այդ 6000 տարիների ընթացքում Աստված անխոնջ կերպով համբերել է, սպասել և խոսել՝ առաջնորդելով մարդկությանը մինչև հիմա։ Աստված չի հանձնվել, և այս գործը, որն Աստված անում է, ամենաարդարադատ գործն է մարդկության մեջ։ Նայելով դրան Աստծու գործի բնությունից՝ արդյոք Աստծու շահերն ամենաարդարադատն ու ամենաօրինակա՞նն են։ (Այո։) Եթե Աստծու շահերը պաշտպանվեն, ի՞նչ կլինի մարդկության հետ։ Մարդկությունը կկարողանա շարունակել լավ վերապրել, կյանքով արտահայտել մարդկային նմանությունը, ապրել բոլոր բաների այն օրենքների շրջանակում, որոնք Աստված սահմանել է, և վայելել այն ամենը, ինչ Աստված շնորհել է մարդկությանը, և մարդկությունն այսպիսով կդառնա բոլոր բաների ճշմարիտ տերը։ Պետք է տեսնեք, որ Աստծու տնօրինման գործն ի վերջո բխում է մարդու մեծագույն շահերից։ Ուստի մի՞թե մարդկությանը փրկելու Աստծու գործն ամենաարդարադատ գործը չէ մարդկության մեջ։ Սա անհերքելի է և կասկածից վեր. այն ամենաարդարադատ գործն է։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկն իր սեփական շահերի համար հասնի այն աստիճանի, որ վնասի Աստծու տան շահերը և հասնի այն աստիճանի, որ խոչընդոտի Աստծու գործի տարածմանը, ի՞նչ մարդ է նա։ Սա ակնհայտորեն չարասեր անհատ է և դև։ Աստված միայն մատակարարում է մարդկությանը՝ առանց որևէ բան պահանջելու դրա դիմաց։ Մինչ Աստված անում է այն գործը, որն ամենամեծ օգուտն է բերում մարդկությանը և ձեռնարկում է ամենաարդարադատ գործը, մարդիկ ոչ միայն չեն գնահատում կամ շնորհակալություն չեն հայտնում Աստծուն և չեն մտածում հատուցել Աստծուն, այլ ընդհակառակը, խաթարում, անհանգստացնում և վնասում են Աստծու գործը և ձգտում են իրենց անձնական շահերին։ Այսպիսի մարդիկ բոլորովին խիղճ կամ ողջամտություն չունեն։ Արդյոք դեռ արժանի՞ են մարդ կոչվելու։ Սրանք իսկական դևեր և Սատանաներ են։ Նույնիսկ եթե Աստված չի կարողանում ներգործել մարդկանց վրա, չնայած այս ամենն անելուն, արդյոք նրանք դեռ սիրտ ունե՞ն։ Ո՛չ, չունեն։ Սիրտ չունենալ նշանակում է խիղճ չունենալ։ Այսպիսի մարդիկ խղճի զգացում չունեն։ Երբ մարդու մարդկայնությունը զուրկ է խղճից, նա այլևս մարդ չէ, այլ կենդանի, դև և Սատանա։ Սա շատ ակնհայտ է։ Որպեսզի մարդիկ փրկվեն, Աստված վճռական է ցանկացած գին վճարելու և անխոնջ աշխատում է։ Անկախ նրանից՝ մարդիկ ինչպես են սխալ հասկանում կամ կասկածում, Աստված միշտ համբերատար է եղել և շարունակում է մատակարարել մարդկանց՝ նորից ու նորից ասելով նրանց ճշմարտության տարբեր կողմերի մասին, մղելով նրանց քիչ-քիչ հասկանալու, մղելով նրանց խորհելու և քննելու և հնարավորություն տալով նրանց հասկանալու Աստծու սիրտը և ըմբռնելու Աստծու սիրտը։ Եվ երբ մարդիկ լսում են Աստծու այս խոսքերը, հուզվում են և մի քանի արցունք թափում։ Բայց երբ շրջվում են, ոչ միայն հաշվի չեն առնում Աստծու մտադրությունները, այլև դեռ ձգտում են իրենց սեփական շահերին և դեռ ձգտում են օրհնությունների։ Ասե՛ք Ինձ, արդյոք նման մարդիկ խիղճ և ողջամտություն չունե՞ն։ Ի՞նչն է ամենից շատ պակասում նման մարդկանց։ Նրանց ամենից շատ պակասում է խիղճը և ողջամտությունը, ամենից շատ պակասում է մարդկայնությունը։ Աստված մեծագույն համբերությամբ դիմանում է ամեն տեսակ ցավի՝ գործելու և մարդուն փրկելու համար, բայց մարդը դեռ սխալ է հասկանում Աստծուն, անընդհատ հակադրվում է Նրան, անընդհատ պաշտպանում է իր սեփական շահերը՝ առանց հոգալու Աստծու տան շահերի մասին, և միշտ ուզում է լավ կյանքով ապրել, բայց չի ուզում նպաստել Աստծու փառքին. այս ամենի մեջ արդյոք կա՞ որևէ մարդկայնություն, որի մասին կարելի է խոսել։ Թեև մարդը բարձրաձայն վկայություն՝ հռչակում Աստծուն, իր սրտում ասում է. «Սա այն գործն է, որ ես արել եմ, որն արդյունքների է հասել։ Ես նույնպես ջանք եմ թափել, ես նույնպես գին եմ վճարել։ Ինչո՞ւ չվկայել իմ մասին»։ Նա միշտ ուզում է բաժին ունենալ Աստծու փառքի և վկայության մեջ։ Արդյոք մարդն արժանի՞ է այս բաներին։ «Փառք» բառը չի պատկանում մարդուն։ Փառքը կարող է գնալ միայն Աստծուն, Արարչին և ոչ մի կապ չունի արարված մարդկության հետ։ Նույնիսկ եթե մարդը ջանք է թափում և համագործակցում է, դեռ Սուրբ Հոգու աշխատանքի առաջնորդության տակ է։ Եթե չկա Սուրբ Հոգու աշխատանք, ի՞նչ կարող է անել մարդը։ «Վկայություն» բառը նույնպես չի պատկանում մարդուն։ Լինի դա «վկայություն» գոյականը, թե «վկայել» բայը, այս երկու բառերն ինքնին ոչ մի կապ չունեն արարված մարդկության հետ։ Միայն Արարիչն է արժանի, որ Իր մասին վկայեն, և արժանի է մարդու վկայությանը։ Սա որոշվում է Աստծու ինքնությամբ, կարգավիճակով և էությամբ, և դա նաև այն պատճառով է, որ այն ամենը, ինչ Աստված անում է, գալիս է Աստծու ջանքերից, և Աստված արժանի է դա ունենալու։ Այն, ինչ մարդը կարող է անել, անկասկած, սահմանափակ է և ամբողջությամբ Սուրբ Հոգու լուսավորության, առաջնորդության և ուղղորդման արդյունքն է։ Ինչ վերաբերում է մարդկային բնությանը, մարդը դառնում է ամբարտավան, հենց որ որոշ ճշմարտություններ է հասկանում և կարողանում է փոքր-ինչ աշխատանք կատարել։ Եթե չունի Աստծու դատաստանն ու պատիժը, որոնք կուղեկցեն իրեն, ոչ ոք չի կարող հասնել Աստծուն հնազանդվելուն և Նրա մասին վկայելուն։ Աստծու կանխորոշման արդյունքում մարդը կարող է որոշ շնորհներ կամ հատուկ տաղանդներ ունենալ, որոշակի մասնագիտություն կամ հմտություններ սովորած լինել, կամ փոքր-ինչ խելամտություն ունենալ, ուստի դառնում է անտանելիորեն ամբարտավան և անընդհատ ուզում է բաժին ունենալ Աստծու փառքից և վկայությունից։ Մի՞թե սա անխոհեմ չէ։ Սա ծայրահեղ անխոհեմ է։ Սա ցույց է տալիս, որ նա սխալ դիրքում է կանգնած։ Իրեն համարում է ոչ թե մարդ, այլ առանձին տեսակ, գերմարդ։ Մարդը չգիտե, թե որոնք են իր ինքնությունն ու էությունը, կամ ինչ դիրքում պետք է կանգնի։ Դա նշանակում է, որ նա ինքնագիտակցություն չունի։ Մարդու խոնարհությունը մի բան չէ, որը գալիս է նվաստացումից. մարդն ի սկզբանե խոնարհ է և ստորադաս։ Աստծու խոնարհությունը մի բան է, որը գալիս է նվաստացումից։ Ասել, որ մարդը խոնարհ է, նշանակում է բարձրացնել նրան, իրականում նա ստորադաս է։ Մարդը միշտ ուզում է մրցակցել համբավի, շահի և կարգավիճակի համար և մրցակցել Աստծու հետ Նրա ընտրյալ ժողովրդի համար։ Այսկերպ նա խաղում է Սատանայի դերը, և սա է Սատանայի բնությունը։ Նա իսկապես Սատանայի հետնորդն է՝ առանց ամենաչնչին տարբերության։ Ենթադրենք՝ Աստված մարդուն տալիս է մի փոքր իշխանություն և զորություն, և ենթադրենք՝ նա կարող է նշաններ և հրաշքներ ցուցադրել և որոշ արտասովոր բաներ անել, և եկեք ենթադրենք, որ նա ամեն ինչ անում է ըստ Աստծու պահանջների և դա անում է տառացիորեն։ Բայց կարո՞ղ է արդյոք գերազանցել Աստծուն։ Ո՛չ, երբեք։ Արդյոք հրեշտակապետ Սատանայի ունակություններն ավելի մեծ չե՞ն, քան մարդունը։ Նա միշտ ուզում է գերազանցել Աստծուն, բայց ո՞րն է վերջնական արդյունքը։ Ի վերջո պետք է իջնի անհատակ անդունդը։ Աստված հավերժ կլինի արդարադատության մարմնացումը, մինչդեռ Սատանան՝ դևը, հրեշտակապետը, հավերժ կլինի չարասիրության մարմնացումը և չարասիրության ուժերի ներկայացուցիչը։ Աստված հավերժ կլինի արդարադատ, և այս փաստը չի կարող փոխվել։ Սա Աստծու բացառիկ և արտասովոր կողմն է։ Նույնիսկ եթե մարդիկ Աստծուց ձեռք բերեն Նրա բոլոր ճշմարտությունները, նրանք միայն փոքրիկ արարածներ են և չեն կարող գերազանցել Աստծուն։ Սա է մարդկության և Աստծու միջև տարբերությունը։ Մարդը կարող է միայն կանոնավոր կերպով գոյություն ունենալ Աստծու կողմից սահմանված բոլոր կանոնների և օրենքների շրջանակում և կարող է միայն կառավարել Աստծու ստեղծած ամեն ինչն այս կանոնների և օրենքների շրջանակում։ Մարդը չի կարող ստեղծել որևէ կենդանի էակ, ոչ էլ կարող է փոխել մարդկության ճակատագիրը. սա փաստ է։ Ի՞նչ է ցույց տալիս այս փաստը։ Այն, որ անկախ նրանից՝ որքան իշխանություն և ունակություն է Աստված տալիս մարդկությանը, ի վերջո ոչ ոք չի կարող գերազանցել Աստծու իշխանությանը։ Որքան էլ տարիներ, կամ որքան էլ սերունդներ, կամ որքան էլ մարդիկ լինեն, մարդիկ կարող են երբևէ գոյություն ունենալ միայն Աստծու իշխանության և գերիշխանության տակ։ Սա փաստ է, որը հավերժ անփոփոխ է, որը երբեք-երբեք չի փոխվի։
Ի՞նչ եք զգում այս բաները լսելուց հետո։ Ոմանք ասում են. «Նախկինում գիտակցաբար մտածում էի այս բաների մասին, բայց ակամա սկսեցի զգալ, որ ունակություններս աճում են։ Տարիքիս հետ մտքերս նույնպես հասունացան, և կարող էի ավելի մանրամասնորեն մտածել բազմաթիվ խնդիրների շուրջ, և որքան շատ էի լսում Աստծու խոսքերը, այնքան կարող էի հասկանալ Նրա որոշ մտադրությունները, ուստի զգում էի, որ ուժեղ եմ և կարիք չունեմ, որ Աստված գերիշխանություն ունենա իմ նկատմամբ։ Անգիտակցաբար սկսեցի զգալ, որ ունակ եմ և որ ձեռք եմ բերել Աստծուն»։ Արդյոք սա լա՞վ զգացում է։ (Ոչ։) Ինչո՞վ լավ չէ։ Սա լավ նշան չէ։ Ուստի ո՞րն է լավ նշանը։ Որքան երկար են մարդիկ ապրում, այնքան ավելի շատ են զգում. «Մարդիկ փոշու պես են և ստորադաս են մրջյուններից։ Անկախ նրանից՝ որքան ուժեղ կամ արժանապատիվ են մարդիկ, կամ որքան վարդապետություն են հասկանում, կամ որքան հասուն են նրանց մտքերը, չեն կարող գերազանցել Աստծու գերիշխանությունը»։ Որքան երկար են մարդիկ ապրում, այնքան ավելի շատ են զգում Աստծու իշխանության մեծությունը և Աստծու իշխանության ամենակարողությունը։ Որքան երկար են մարդիկ ապրում, այնքան ավելի շատ են զգում մարդկանց աննշանությունը։ Որքան երկար են ապրում, այնքան ավելի շատ են զգում Աստծու անըմբռնելիությունը։ Մտքի նման վիճակը բնականոն է։ Արդյոք հիմա ունե՞ք այսպիսի վիճակ։ Դեռ ոչ, այնպես չէ՞։ Դեռ հաճախ պայքարի մեջ եք՝ տատանվելով շահերի միջև, և երբեմն նույնիսկ որոշ փոքրիկ ազդանշաններ եք ուղարկում՝ ասելով. «Ինչպե՞ս է պատահում, որ Աստված Իր շահերից մի փոքր չի կիսում ինձ հետ։ Ինչո՞ւ Աստված ինձ հաճոյախոսություններ չի անում։ Ինչո՞ւ Աստված չի մղում շրջապատիս մարդկանց բարձր կարծիք ունենալու իմ մասին։ Ինչո՞ւ Աստված չի մղում մարդկանց վկայելու իմ մասին։ Ես գին եմ վճարել և ներդրումներ եմ ունեցել։ Ինչպե՞ս Աստված կվարձատրի ինձ»։ Դեռ հաճախ թավալվում եք ինքնագոհ, ինքնաբավ մտածելակերպի մեջ։ Հաճախ չգիտեք՝ ով եք, և հաճախ զգում եք, որ ունակ եք։ Այս իրավիճակն անբնականոն է։ Սա առաջընթաց չէ կյանքում։ Ինչպե՞ս է սա կոչվում։ Ապականված խառնվածքներ, որոնք կրկին ուռճանում են։ Որոշ մարդիկ փոքր-ինչ ավելի համեստ և զուսպ են, երբ որևէ ներդրում չեն ունեցել։ Հենց որ նրանք որևէ կարևոր բան են անում և որոշ ներդրումներ են ունենում և զգում են, որ կապիտալ ունեն, երբ տեսնում են իրենց շրջապատող մարդկանց, մտածում են. «Ինչո՞ւ չեք հաղորդում իմ ներդրումների մասին։ Բոլորդ վկայում եք Աստծու անվան և Աստծու էության մասին, ուստի ինչո՞ւ իմ մասին շնորհանդես չանել։ Նույնիսկ եթե չեք վկայում իմ մասին, կարող եք պարզապես շնորհանդես անել իմ մասին։ Ես՝ այսինչս քույրս, հավատացել եմ Աստծուն 25 տարի։ Այժմ 45 տարեկան եմ, դեռ չամուսնացած և միայնակ և մինչ օրս նվիրումով և խանդավառությամբ ձգտել եմ։ Քանի որ եկեղեցու հիմնասյունն եմ, բազմիցս հայտնվել եմ Չինաստանի կոմունիստական կառավարության հետախուզվողների ցուցակում, հետապնդվել եմ և թաքնվել եմ ամեն տեսակ վայրերում՝ թափառելով ավելի քան տասը նահանգներում՝ նախքան արտասահման տեղափոխվելը։ Այդ ամենից հետո շարունակել եմ ծառայել որպես Աստծու տան կարևոր աշխատանքի վերակացու, որի ընթացքում բազմաթիվ կառուցողական առաջարկներ, գաղափարներ և հասկացություններ եմ առաջ քաշել Աստծու տան որոշակի աշխատանքների համար՝ անջնջելի ներդրում ունենալով եկեղեցու աշխատանքն առաջ մղելու և Աստծու թագավորության ավետարանը տարածելու գործում։ Ինչո՞ւ ինձ այդպես չեք ներկայացնում։ Ինչո՞ւ Աստված ինձ որոշ միջավայրեր և առիթներ չի տալիս՝ ցուցադրելու իմ տաղանդները, որպեսզի բոլորը կարողանան իմանալ իմ մասին և ճանաչել ինձ։ Ինչո՞ւ է Աստված միշտ ճնշում մեզ։ Աստծու տանը մենք այնքան էլ ազատ չենք, ոչ էլ այնքան հանգիստ, ազատագրված կամ երջանիկ ենք»։ Նա նույնիսկ ուզում է հանգիստ, ազատագրված և երջանիկ լինել։ Ինչպե՞ս կարող ենք քեզ հանգիստ, ազատագրված և երջանիկ դարձնել։ Քեզ դասակարգման գագաթին դնելո՞վ։ Այնուհետև քեզ գագաթին դնելուց հետո քո մասին շնորհանդես անելո՞վ։ Աշխարհում այս մարդը հայտնի բժիշկ էր, որը շահել է ազգի հայտնի բժիշկների առաջին մրցանակը, և նրա անունը հետագայում ներառվել է «Աշխարհահռչակ բժիշկների հանրագիտարան»-ում։ Նա բազմաթիվ աշխատություններ է ավարտել և Աստծու տուն գալուց հետո շարունակել է մնալ հիմնասյուն և տաղանդավոր մարդ և այժմ դարձել է ավագ առաջնորդող։ Արդյոք այնուհետև երջանիկ չի՞ լինի։ Նա կմտածի. «Ես տաղանդավոր մարդ եմ։ Նախկինում հայտնի էի և Աստծու տուն գալուց հետո դեռ հայտնի եմ։ Ես ոսկու պես եմ, որը փայլում է, ուր էլ որ դնես, և ոչ ոք չի կարող զսպել դրա փայլը։ Իմ այս ունակությունները բոլորը տեսնում են։ Թեև Աստված չի վկայում, այս փաստերը հնչեղ վկայություն են կրում իմ մասին»։ Ի՞նչ եք մտածում այս կարծիքի մասին։ Եթե չես կարողանում մեկ օրով մի կողմ դնել համբավի և շահի քո ձգտումը, ապա դեռ կապված ես համբավով, շահով և կարգավիճակով և չես կարող իսկապես հանգիստ և երջանիկ լինել։ Քանի դեռ կապված ես, սահմանափակված և շղթայված համբավի և շահի կապանքներով, առաջ չես գնա ճշմարտության քո ձգտման մեջ, այլ կարող ես միայն մնալ այնտեղ, որտեղ կաս։ Ոմանք կարող են հարցնել. «Արդյոք ես կնահանջե՞մ»։ Փաստն այն է, որ քանի դեռ առաջ չես գնում, մնում ես տեղում կամ նահանջում ես։ Սա ցույց է տալիս, որ քո բնական էությունն այս բանն է, և անկախ նրանից՝ քանի տարի ես հավատում Աստծուն, երբեք ոչ մի առաջընթաց չես ունենա և նույնիսկ մինչև վերջ կարող ես դեռ շատ չարիք գործել։ Կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ կբացահայտվես։ Հենց որ նման մարդը ճիշտ միջավայր ունենա, հենց որ կարգավիճակ ձեռք բերի, նրա փառասիրական ձգտումը կմերկացվի։ Իրականում, առանց այս միջավայրի և կարգավիճակի, արդյոք նա փառասիրական ձգտում չէ՞ր ունենա։ Դեռ կունենար։ Նա պարզապես այս բանն է և այս էությունը, և նրա փառասիրական ձգտումը չի կարող զսպվել։ Հենց որ ճիշտ միջավայր ունենա, հանկարծակի «կպայթի», և ոչ մի սահմանափակում չի կարողանա հետ պահել նրան, և նա կսկսի չարիք գործել, և դևի նրա տգեղ դեմքն ամբողջությամբ կմերկացվի։ Սա բացահայտվելու դեպք է։ «Բացահայտել» բառը պետք է այսպես հասկանաս։ Աստված մտադիր չէր բացահայտել քեզ, Աստված մտադիր էր քեզ կիրառելու հնարավորություն տալ։ Բայց դու չգնահատեցիր բարիքը և նույնիսկ իսկական տեսարան սարքեցիր։ Մի՞թե բացահայտվելը տեղին չէ քեզ համար։ Սա քո սեփական ընտրությունն է։ Այնպես չէ, որ Աստված միտումնավոր կերպով մտադիր էր բացահայտել քեզ և դուրս թողնել քեզ։ Քո շարժառիթներն ու փառասիրական ձգտումներն էին, որ բացահայտեցին քեզ։ Էլ ո՞ւմ վրա կարող ես բարդել մեղքը։
Ինչ վերաբերում է մարդկանց շահերին և Աստծու շահերին, արդյոք այս առումով քիչ թե շատ բավարար չափով հաղորդակցվեցի՞նք ճշմարտության շուրջ։ Որո՞նք են մարդկանց անձնական շահերը։ Դրանք այն բաներն են, որոնց մարդիկ ձգտում են՝ ներառյալ համբավը, շահը և կարգավիճակը, օրհնություններ ստանալու փառասիրական ձգտումն ու նկրտումը, ինչպես նաև մարդկանց սնափառությունն ու հպարտությունը, ընտանիքը, հարազատները, նյութական շահերը և այլն։ Մարդկանց շահերի էությունը եսասիրական և արհամարհելի է, չարասեր և սատանայական, հակասում է ճշմարտությանը և խաթարում, անհանգստացնում ու ոչնչացնում է Աստծու տան գործը, մինչդեռ Աստծու շահերը մարդկությանը փրկելու ամենաարդարադատ գործն են և ներկայացնում են Աստծու սերը, Աստծու գործը և Աստծու սրբությունն ու արդարությունը։ Հետևաբար Աստված արդարացված է Իր շահերը պաշտպանելիս։ Նա արդարադատ գործ է պաշտպանում։ Սա այն պատճառով չէ, որ Աստված եսասեր է և ուզում է պաշտպանել Իր սեփական արժանապատվությունը։ Սա արդարադատ և օրինական է և անչափելի օգուտ է բերում մարդկային ցեղին, որին Աստված փրկում է։ Միայն այն ժամանակ, երբ Աստված պաշտպանում է Իր շահերը, մարդկությունը կարող է փրկվել դրա արդյունքում և ավելի մեծ օգուտներ ստանալ դրա արդյունքում, ձեռք բերել ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը, և միայն այդ ժամանակ մարդիկ կարող են ի վերջո դառնալ ճշմարիտ արարածներ և ապրել Աստծու կողմից հաստատված բոլոր օրենքների և կանոնների շրջանակում և ապրել այն բոլոր բաների մեջ, որոնք Աստված ստեղծել է նրանց համար, և միայն այդ ժամանակ մարդկությունը կարող է ուրախություն և իսկապես գեղեցիկ կյանք ստանալ։ Արդյոք այս ամենը, ինչ Աստված անում է, արդարադա՞տ գործ է։ Այն ծայրահեղ արդարադատ է։ Աստծու այս գործը և այս տնօրինումը, ինչպես նաև եկեղեցու բոլոր աշխատանքները, որոնք վերաբերում են Աստծու կողմից մարդկության փրկությանը, ինչպիսիք են ավետարան քարոզելը, ֆիլմեր նկարահանելը, վկայության հոդվածներ գրելը, տեսանյութեր պատրաստելը, Աստծու խոսքերը թարգմանելը և եկեղեցական կյանքի բնականոն կարգը պահպանելը, այս աշխատանքները կարևոր են և պետք է երաշխավորվեն։ Կա նաև Աստծու ընտրյալ ողջ ժողովրդի կյանքը երաշխավորելու կողմը, որոնք կատարում են իրենց պարտավորությունները։ Թեև սա ամենահիմնական աշխատանքն է, որը նման է աջակցության ծառայություններին և կարծես թե այնքան էլ կապ չունի Աստծու տան հիմնական աշխատանքի հետ, այն նույնպես շատ կարևոր է և անհրաժեշտ է այստեղ հիշատակել։ Բնականոն բաները, ինչպիսիք են սնունդը, հագուստը, կացարանը և տրանսպորտը, այն են, ինչ Աստված տրամադրում է մարդկանց, և դրանք նաև ամենաօրինական ֆիզիկական կարիքներն են, որոնք բնականոն մարդկայնություն ունեցող մարդիկ պետք է ունենան։ Աստված չի զրկի մարդկանց այս կարիքներից, այլ ավելի շուտ Նա պետք է պաշտպանի դրանք։ Եթե միշտ անհանգստացնում, խաթարում և քայքայում ես այն բաները, որոնք Աստված ուզում է պաշտպանել, եթե միշտ արհամարհանք ես ցուցաբերում նման բաների նկատմամբ և միշտ պատկերացումներ ու կարծիքներ ունես դրանց վերաբերյալ, ապա հակառակում ես Աստծուն և կանգնում ես Նրա դեմ։ Եթե կարևոր չես համարում Աստծու տան գործը և Աստծու տան շահերը և միշտ ուզում ես քայքայել դրանք և միշտ ուզում ես կործանում առաջացնել կամ միշտ ուզում ես շահույթ ստանալ դրանցից, խաբել կամ սեփականացնել, ապա արդյոք Աստված կբարկանա՞ քեզ վրա։ (Այո։) Որո՞նք են Աստծու բարկության հետևանքները։ (Մենք կպատժվենք։) Սա հաստատ է։ Աստված չի՛ ների քեզ, բացարձակապես ոչ։ Որովհետև այն, ինչ անում ես, եկեղեցու աշխատանքը քանդելն ու կործանելն է, և սա հակասում է Աստծու տան գործին և շահերին։ Սա մեծ չարիք է, դա Աստծու հետ մրցակցության մեջ մտնել է, և մի բան է, որն ուղղակիորեն վիրավորում է Աստծու բնույթը։ Ինչպե՞ս կարող է Աստված չբարկանալ քեզ վրա։ Եթե որոշ մարդիկ, քանի որ ցածր որակ ունեն, իրավասու չեն իրենց աշխատանքում և ակամա անում են բաներ, որոնք խաթարում և անհանգստություն են առաջացնում, սա ներելի է։ Սակայն եթե քո սեփական անձնական շահերի պատճառով ներգրավվում ես նախանձի և հակառակության մեջ և միտումնավոր կերպով անում ես բաներ, որոնք խաթարում, անհանգստացնում և ոչնչացնում են Աստծու տան գործը, սա կանխամտածված խախտում է, և դա Աստծու բնույթը վիրավորելու հարց է։ Արդյոք Աստված կների՞ քեզ։ Աստված անում է Իր 6000-ամյա տնօրինման ծրագրի գործը, և Նրա սրտի ողջ արյունը գնում է դրան։ Եթե ինչ-որ մեկը Աստծու տան շահերը վնասելու հաշվին հակադրվում է Աստծուն, միտումնավոր կերպով վնասում է Աստծու տան շահերը և միտումնավոր կերպով ձգտում է իր անձնական շահերին և իր անձնական հեղինակությանն ու կարգավիճակին և չի վարանում քանդել եկեղեցու աշխատանքը՝ պատճառ դառնալով, որ Աստծու տան գործը խոչընդոտվի և ոչնչացվի և նույնիսկ հսկայական նյութական և ֆինանսական վնաս է հասցնում Աստծու տանը, ի՞նչ եք կարծում, արդյոք նման մարդիկ պե՞տք է ներվեն։ (Ոչ, չպետք է։) Բոլորդ ասում եք, որ նրանք չեն կարող ներվել, ուստի արդյոք Աստված բարկացա՞ծ է նման մարդկանց վրա։ Հաստատապես, Նա բարկացած է։ Աստված ճշմարտությունն արտահայտելու և մարդկանց փրկելու այսպիսի մեծ գործ է արել և Իր սրտի ողջ արյունը դրել է դրա մեջ։ Աստված այս ամենաարդարադատ գործն այնքան լուրջ է ընդունում։ Նրա սրտի ողջ արյունը ծախսվել է այս մարդկանց համար, որոնց Նա ուզում է փրկել, Նրա բոլոր ակնկալիքները նույնպես դրված են այս մարդկանց վրա, և վերջնական արդյունքներն ու փառքը, որոնք Նա ուզում է ստանալ Իր 6000-ամյա տնօրինման ծրագրից, բոլորն իրականանալու են այս մարդկանց վրա։ Եթե ինչ-որ մեկն իրեն հակադրում է Աստծուն, ընդդիմանում, անհանգստացնում կամ ոչնչացնում է այս գործի արդյունքը, արդյոք Աստված կների՞ նրան։ (Ոչ։) Արդյոք սա վիրավորո՞ւմ է Աստծու բնույթը։ Եթե անընդհատ ասում ես, որ հետևում ես Աստծուն, ձգտում ես փրկության, ընդունում ես Աստծու զննումն ու ուղղորդումը և ընդունում ու հնազանդվում ես Աստծու դատաստանին և պատժին, բայց այս բոլոր խոսքերն ասելուն զուգահեռ, այնուամենայնիվ, խաթարում, անհանգստացնում և ոչնչացնում ես եկեղեցու տարբեր աշխատանքները, և քո անհանգստացնելու, խաթարելու և ոչնչացնելու պատճառով, քո անփութության կամ պարտավորության թերացման պատճառով, կամ քո եսասիրական ցանկությունների և քո սեփական շահերին ձգտելու քո նպատակի պատճառով վնաս ես հասցնում Աստծու տան շահերին, եկեղեցու շահերին և բազմաթիվ այլ կողմերի, նույնիսկ այն աստիճան, որ լրջորեն անհանգստացնում և ոչնչացնում ես Աստծու տան գործը, ապա ինչպե՞ս պետք է Աստված վճռի քո ելքը քո կյանքի գրքում։ Ինչպե՞ս պետք է բնորոշվես։ Ամենայն արդարացիությամբ պետք է պատժվես։ Սա կոչվում է արժանի պատիժը ստանալ։ Ի՞նչ եք հասկանում հիմա։ Որո՞նք են մարդկանց շահերը։ (Դրանք չարասեր են։) Մարդկանց շահերն իրականում նրանց բոլոր չափազանցված ցանկություններն են։ Կոպիտ ասած՝ դրանք բոլորը գայթակղություններ են, դրանք բոլորը պատրանքներ են, և դրանք բոլորը խայծ են, որն օգտագործվում է Սատանայի կողմից՝ մարդկանց գայթակղելու համար։ Համբավի, շահի և կարգավիճակի ձգտելը և սեփական շահերին ձգտելը Սատանայի հետ համագործակցելն է չարիք գործելու մեջ, և դա Աստծուն հակադրվելն է։ Որպեսզի խոչընդոտի Աստծու գործը, Սատանան տարբեր միջավայրեր է ստեղծում՝ մարդկանց գայթակղելու, անհանգստացնելու և մոլորեցնելու համար, և թույլ չտալու մարդկանց հետևել Աստծուն, որպեսզի նրանք ի վիճակի չլինեն հնազանդվելու Աստծուն և փոխարենը համագործակցեն Սատանայի հետ և հետևեն նրան և միտումնավոր կերպով ոտքի կանգնեն՝ անհանգստացնելու և կործանելու Աստծու գործը։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված հաղորդակցվում ճշմարտության շուրջ, նման մարդիկ դեռ խելքի չեն գալիս։ Անկախ նրանից՝ որքան է Աստծու տունն էտում նրանց, նրանք դեռ չեն ընդունում ճշմարտությունը։ Նրանք ամենևին չեն հնազանդվում Աստծուն, փոխարենը պնդում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի և անեն այնպես, ինչպես ցանկանում են։ Արդյունքում նրանք անհանգստացնում և կործանում են եկեղեցու աշխատանքը, լրջորեն ազդում են եկեղեցու տարբեր աշխատանքների առաջընթացի վրա և հսկայական վնաս են հասցնում Աստծու ընտրյալ ժողովրդի կյանքի մուտքին։ Այս մեղքը չափազանց մեծ է, և նման մարդիկ անշուշտ կպատժվեն Աստծու կողմից։
Ձեր կարծիքով հենց հիմա եկեղեցու ո՞ր աշխատանքներն են ամենակարևորը և որոնք են ներառում Աստծու տնօրինման ծրագրի ընդլայնումը։ (Ավետարանը քարոզելը։) Ավետարանչական աշխատանքը մեծ գործ է։ Աստծու գործը գործ է, ինչպես Աստված է այն տեսնում, բայց մարդկանց համար դա իրենց պարտավորությունն է։ Ավետարանչական աշխատանքից բացի՝ կա նաև ֆիլմարտադրության աշխատանք, թարգմանչական աշխատանք, օրհներգերի աշխատանք և տարատեսակ տեքստային աշխատանք։ Ներկայումս մարդկանց մեծամասնությունը, որոնք լիաժամկետ են կատարում իրենց պարտավորությունը, ներգրավված են այս աշխատանքներին վերաբերող գործունեությունների մեջ։ Ասե՛ք Ինձ՝ այս աշխատանքներից ո՞րն է հնարավոր դուրս թողնել։ Ոմանք ասում են. «Երաժշտությունն ընդամենը մի քանի նոտայի հարց է, ինչը, չեմ կարծում, թե կարևոր է։ Աստծու խոսքերը միևնույն է կարող են տարածվել և սփռվել նույն կերպ՝ առանց այդ բոլոր մեղեդիների, և կարող են մարդկանց նույն կերպ բերել Աստծու առջև»։ Ճի՞շտ է արդյոք այդպես ասելը։ (Ո՛չ, սխալ է։) Ինչո՞ւ է սխալ։ Արդյոք տարատեսակ տեսանյութերի արտադրությունն առանց երաժշտության որևէ օգուտ կտա՞ր։ (Ոչ։) Եկեղեցու ներսում օրհներգեր երգելու համար անհրաժեշտ լինելուց բացի՝ բոլոր ֆիլմերը, երաժշտական տեսահոլովակները, երգչախմբերը և բեմադրությունները, ինչպես նաև Աստծու խոսքերի տեսաընթերցումները և այլն նույնպես երաժշտություն են պահանջում։ Թեև առաջին հայացքից երաժշտությունն իսկապես ընդամենը նոտաների հարց է, սակայն երբ մարդիկ լսում են այս երաժշտությունը, այն ավելի արդյունավետ է դարձնում Աստծու խոսքերի տարածումը և կարող է դեր խաղալ ավետարանի տարածումն առաջ մղելու գործում, ուստի անփոխարինելի է։ Նույնիսկ եթե պարզապես սովորական ձևով խոսում ես այստեղ, և ֆոնային երաժշտություն է հնչում, ազդեցությունը տարբեր կլինի, այնպես չէ՞։ Ուստի այս պարտավորությունը շատ կարևոր է։ Ոմանք ասում են. «Այդ դեպքում արդյոք մեր տեսանյութերի աշխատանքը կարևո՞ր է»։ Ասե՛ք Ինձ, արդյոք տեսանյութերի աշխատանքը կարևո՞ր է։ (Այո։) Օրինակ՝ հատուկ էֆեկտների տեխնոլոգիայի կիրառմամբ ստացված պատկերների մեծ մասը չէր կարող փոխարինվել որևէ չմշակված տեսանյութով, ոչ էլ կարող էր նկարահանվել։ Սա ժամանակակից արվեստ է։ Կան մարդիկ, որոնք ասում են. «Աստծու տունն անգամ խոսում է ժամանակակից արվեստի մասին։ Մի՞թե սա ժամանակին համընթաց քայլելու դեպք չէ»։ Ինչպե՞ս է սա ժամանակին համընթաց քայլել։ Սա կոչվում է Սատանային օգտագործել՝ ծառայություն մատուցելու համար։ Իհարկե, սա եղբայրներին և քույրերին օգտագործելը չէ՝ ծառայություն մատուցելու համար։ Դրանով Ես նկատի ունեմ, որ եթե կարող ես սովորել որոշ տեխնիկական և գեղարվեստական մասնագիտություններ և այդ մասնագիտական գիտելիքն օգտագործել ավետարանը տարածելու և Աստծու խոսքերը տարածելու գործում, ապա քո սովորածն օգտակար է։ Եթե կարող ես սովորել, դա Աստծու շնորհն է, և ապա կարող ես կատարել համապատասխան պարտավորությունը և կօրհնվես։ Մի՞թե սա օրհնություն չէ քեզ համար։ (Այո։) Ուստի քո սովորածը չէ, որ կարևոր է, կարևորն այն է, թե արդյոք դա օգտագործում ես քո պարտավորության համար։ Կան ուրիշներ, ովքեր ասում են. «Մենք տեքստային աշխատանք ենք կատարում, բայց ոչ ոք երբեք չի իմանում մեր մասին, ոչ ոք չի հիշատակում մեզ, և շատերը նույնիսկ չեն տեսնում մեզ։ Մենք դարձել ենք փոխարինելի»։ Սա հարցին հստակ նայել չէ։ Մարդիկ չեն կարող տեսնել քեզ, բայց Աստված կարող է տեսնել, Աստված զննում է քեզ, Աստված ուղղորդում է քեզ, Աստված օրհնում է քեզ, ինչո՞ւ չես կարող զգալ դա։ Արդյոք կարևո՞ր է՝ մարդիկ տեսնում կամ հիշատակում են ձեզ, թե ոչ։ Ո՞ր ճշմարտությունը չի մատակարարվել ձեզ։ Ո՞ր քարոզներից և հաղորդակցություններից եք դուրս մնացել։ Իրականում տեքստային աշխատանքի տեխնիկական բովանդակությունն այնքան էլ բարձր չէ, և մասնագիտական կողմերն այդքան շատ ամրապնդելու կարիք չունեն։ Սակայն մի բան անհրաժեշտ է։ Պետք է հասկանաս ճշմարտությունը։ Եթե չես հասկանում ճշմարտությունը, ոչինչ չես կարողանա գրել։ Գրելու գիտելիք ունես, կարող ես ստանդարտացնել լեզուն, կազմակերպել լեզուն և կարող ես կառուցվածք ու գաղափարներ շարադրել գրվածքի մեջ։ Սակայն կառուցվածքն ինքնին հոդվածը չէ։ Այն պետք է լցվի բովանդակությամբ։ Որոշակիորեն ի՞նչ պետք է գրվի որպես բովանդակություն, և որոշակիորեն ինչպե՞ս պետք է այն գրվի՝ Աստծու համար վկայելու արդյունքին հասնելու համար։ Սա է այն, ինչի մեջ պետք է մտնեք։ Եթե միայն հապաղեք այս հիմքի վրա, այն է՝ վկայեք Աստծու խոսքերի մասին և տարածեք Աստծու գործի այս փուլը, ապա ձեր հասակը երբեք չի աճի։ Եթե Աստծու նոր գործի մասին վկայելուց, մարդկանց պատկերացումներին հակադարձելուց և տեսիլքների որոշ ճշմարտությունների շուրջ հաղորդակցվելուց բացի՝ կարողանաք նաև հաղորդակցվել կյանքի մուտքի վերաբերյալ որոշ ճշմարտությունների շուրջ և օգտագործել որոշ փաստեր, պատմություններ և բավականին նրբորեն նկարագրված մանրամասներ՝ արտահայտելու մարդկանց սրտերի խորքում եղած բոլոր տարբեր վիճակները, որպեսզի մարդիկ ճանաչեն իրենց ապականությունը, և որպեսզի հասկանան, թե որոնք են մարդկության համար Աստծու պահանջները, և որոնք են Աստծու մտադրությունները, և ավելին՝ ճանաչեն ամենաառանցքային հարցերը՝ որոշակիորեն ի՞նչ է ճշմարտությունը, ո՞րն է այն ուղին, որով մարդիկ պետք է գնան, որտե՞ղ է սխալն այն ոչ ճիշտ ուղիներում, որոնցով մարդիկ հիմա գնում են, Աստված պահանջում է, որ մարդիկ ինչպիսի՞ն լինեն, և ո՞րն է այն ուղին, որով Աստված մարդկանցից պահանջում է գնալ։ Եթե կարողանաք քայլ առ քայլ առաջընթաց ապրել դեպի սա, ապա ձեր կատարած պարտավորությունը չափազանց արժեքավոր կլինի։ Բայց սա դժվար մասն է, սա ամենադժվար բանն է։ Մարդկանց կյանքի մուտքը մեկ կամ երկու օրվա ընթացքում տեղի չի ունենում։ Շատ հարցերի դեպքում մեկ կամ երկու տարի է պահանջվում այն պահից, երբ այդ հարցերի մասին առաջին անգամ խոսվում է, մինչև այն պահը, երբ մարդիկ գիտակցում են դրանք։ Երկուսից երեք տարի կամ նույնիսկ երեքից հինգ տարի է պահանջվում աղոտ գիտակցությունից մինչև հստակ գիտակցություն ունենալը, երկու կամ երեք տարի է պահանջվում գիտակցության հստակ դառնալուց մինչև այս հարցի բնույթը գիտակցելը, և ապա ևս երկու կամ երեք տարի է պահանջվում այս խնդրի լրջությունն իմանալու համար։ Թմրած և ցածր որակ ունեցող մարդիկ կարող են միայն այս կետին հասնել։ Ավելի լավ որակ ունեցող և հոգով սուր մարդիկ գիտեն ակտիվորեն փնտրել, թե որն է ճշմարտությունը, ինչը ևս երկու կամ երեք տարի է պահանջում… Աննկատելիորեն նրանց ողջ կյանքն անցնում է։ Ահա թե որքան դանդաղ է կյանքի մուտքը։ Ճշմարտության վերաբերյալ մարդկանց հասկացողությունն ու հիշողությունը շատ ավելի մեծ են, քան այն արագությունը, որով մարդիկ փորձառաբար ապրում և ըմբռնում են ճշմարտությունը։ Ի՞նչ նկատի ունեմ սրանով։ Ես նկատի ունեմ, որ փորձառաբար ապրելն ու ըմբռնելը միշտ դանդաղ են, որովհետև սա կյանք է, մինչդեռ հասկանալն ու հիշելը միայն միտք են պահանջում։ Լավ հիշողություն, հասկանալու ուժեղ կարողություն, որոշակի որակ և որոշակի կրթական հիմք ունեցող մարդիկ կարող են արագորեն հասնել այս բաներին։ Բայց հասկանալուց հետո արդյոք ունենո՞ւմ ես գիտելիք։ Ոչ։ Հասկանալուց հետո պարզապես կանգ ես առնում նրա վրա, թե ինչի մասին այս հարցն է և ոչ ավելին, բայց դա դեռևս բավարար չէ գործելիս։ Ինչո՞ւ բավարար չէ։ Հաճախ վարդապետությունը, որը հասկանում ես, չի կարող կիրառվել կամ կապվել այն հարցերի հետ, որոնց բախվում ես։ Արդյունքում միայն բազմիցս ձախողվելուց, բավականին շատ կորուստներ կրելուց, բավականին շատ շեղումներ անելուց և բազմաթիվ դատաստաններ, պատիժներ ու էտումներ ստանալուց հետո ես ի վերջո հասկանում ճշմարտությունը և ի վիճակի լինում կիրառելու և փորձառաբար ապրելու Աստծու խոսքերը քեզ պատահող բոլոր տարբեր բաներում։ Մինչ այդ այնքան շատ տարիներ աննկատ կանցնեն, որ դեմքդ գուցե ծածկվի կնճիռներով. մի՞թե սա շատ դանդաղ չէ։ Մարդկանց կյանքը շատ դանդաղ է առաջընթաց ապրում, որովհետև ճշմարտությունը, որը մարդիկ հասկանում են, վերաբերում է մարդկանց բնական էությանը, մարդկանց գոյությանը և այն բաներին, որոնցով մարդիկ ապրում են, և սա վերաբերում է խառնվածքի վերափոխմանը, ինչպես նաև կյանքի փոփոխություններին։ Ինչպե՞ս կարող է այդքան հեշտ լինել, որ կյանքդ մեկ այլ կյանքի փոխվի։ Մի իմաստով՝ այն պահանջում է Աստծու գործը, և միևնույն ժամանակ այն նաև պահանջում է, որ մարդիկ ակտիվորեն համագործակցեն՝ զուգորդված արտաքին միջավայրի փորձությունների, ինչպես նաև քո անձնական ձգտման հետ, բացի դրանից՝ պետք է ունենաս ընկալողունակություն և բավարար որակ, և Աստված այնուհետև քեզ լրացուցիչ լուսավորություն և ուղղորդում կտա, ավելին՝ Աստված որոշ պատիժներ, դատաստաններ և էտումներ կտա քեզ, և եղբայրներդ ու քույրերդ կքննադատեն քեզ և, միևնույն է, պետք է դեպի վեր ձգտես, միայն այդ ժամանակ Սատանայից եղող բաները կարող են դուրս թողնվել, և ճշմարտությունից եղող դրական բաները կամաց-կամաց մուտք կգործեն։ Ոմանք ասում են. «Երբ մարդիկ հասկանում են ճշմարտությունը, նրանց կյանքը փոխվում է»։ Ճի՞շտ է արդյոք այսպես ասելը, թե՞ սխալ։ (Սխալ է։) Ինչո՞վ է սխալ։ Ճշմարտությունը հասկանալը չի հավասարեցվում ճշմարտությունն ունենալուն, և նույնիսկ եթե հասկանում ես, միևնույն է, այն քո կյանքը չէ։ Երբ լսես ճշմարտությունը, ըմբռնես այն և հասկանաս լսածդ, որքա՞ն ժամանակ այն կարող է գոյություն ունենալ սրտումդ։ Գուցե մեկ ամիս անց խոսքերը, որոնք այն ժամանակ ամենակարևորն էիր համարում, լիովին անհետանան, և երբ նորից լսես դրանք, կզգաս, ասես նախկինում երբեք չես լսել։ Սակայն եթե իսկապես իրական հասակ ունես և ունես փորձառական վկայության այս կողմը, ապա ստիպված չես լինի նորից ու նորից լսել դրանք։ Եթե չունես ճշմարտության իրականության այս կողմը, ապա պետք է ավելի շատ լսես, մինչև մտնես ճշմարտության իրականության մեջ, եթե չլսես, ապա հասկացածդ աստիճանաբար կնվազի և կանհետանա, մինչև դառնաս ճիշտ անհավատների պես։ Հետևաբար Աստծու խոսքերը և ճշմարտությունը պետք է անընդհատ լսել և կարդալ։ Դրանք չափազանց քիչ կարդալը կամ լսելը բավարար չի լինի։ Դուք բոլորդ սրա խոր գիտակցումն ունեք, այնպես չէ՞։ (Այո։) Երբեմն երկու կամ երեք օր օրհներգեր չերգելուց կամ Աստծուն չաղոթելուց հետո սրտումդ դատարկություն ես զգում և չես կարողանում ընկալել Աստծուն, ուստի մտածում ես, թե ուր գնաս զբոսնելու՝ հանգստանալու համար։ Արդյունքում որքան շատ ես հանգստանում, այնքան ավելի անկարգապահ ես դառնում, և երբ գնում ես եկեղեցի՝ եղբայրներիդ ու քույրերիդ հետ ճշմարտության շուրջ հաղորդակցվելու, քեզ անսովոր ես զգում, և հենց որ եկեղեցու աշխատանքը հիշատակվում է, փոքր-ինչ անհարմար ես զգում։ Երկու կամ երեք օրվա ընթացքում փոխվել ես և դարձել ուրիշ մարդու պես, այնպես որ զգում ես, թե այլևս նույնիսկ ինքդ քեզ չես ճանաչում։ Ինչպե՞ս կարող է դա լինել։ Մի՛ մտածիր, թե քանի որ շատ քարոզներ ես լսել, ճշմարտությունը դարձել է քո կյանքը, և ձեռք ես բերել ճշմարտությունը։ Դեռ հեռո՛ւ ես դրանից։ Մի՛ մտածիր, թե միայն այն պատճառով, որ վկայության հոդված ես գրել և ունեցել ես այդպիսի փորձառություն, արդեն փրկված ես։ Դեռ չե՛ս հասել դրան։ Դա ընդամենը մի փոքրիկ դրվագ է քո երկար կյանքի փորձառության մեջ։ Այս դրվագը գուցե պարզապես ակնթարթային տրամադրություն է, ակնթարթային զգացում, ակնթարթային ցանկություն կամ փառասիրական ձգտում և ոչ ավելին։ Երբ մի օր տկար լինես և հետ նայես ու լսես այն վկայությունները, որոնք ժամանակին կրել ես, այն երդումները, որոնք ժամանակին տվել ես, և այն հասկացողությունները, որոնց ժամանակին հանգել ես, դրանք քեզ անծանոթ կթվան, և կասես. «Դա ե՞ս էի։ Այդքան մեծ հասա՞կ ունեի։ Ինչպե՞ս է պատահում, որ չգիտեմ։ Հաստա՞տ ես չէի»։ Այդ պահին կգիտակցես, որ կյանքդ դեռ չի փոխվել։ Ի՞նչ է նշանակում, որ կյանքդ չի փոխվել։ Դա այն է, որ խառնվածքդ դեռ չի վերափոխվել։ Ի՞նչ կզգաս, երբ հայտնաբերես, որ չնայած վկայություններ ես կրել և այն ժամանակ մտածել ես, թե արդեն մեծ հասակ ունես, միևնույն է, կարող ես դառնալ նույնքան բացասական, որքան հիմա ես։ Մի՞թե չես մտածի, որ խառնվածքը վերափոխելը չափազանց դժվար է։ Ճշմարտությունը մի բան չէ, որը կարող է մեկ գիշերվա ընթացքում գործվել մարդկանց մեջ։ Եթե մարդիկ իսկապես ձեռք բերեն ճշմարտությունը որպես իրենց կյանք, կօրհնվեն, և նրանց կյանքը տարբեր կլինի։ Նրանք այլևս չեն լինի այնպիսին, ինչպիսին հիմա են՝ հաճախ բացահայտելով ապականված խառնվածքներ, այլ ի վիճակի կլինեն բացարձակապես հնազանդվելու Աստծուն և հավատարմորեն կատարելու իրենց պարտավորությունը և լիովին կվերափոխվեն։
Քանի որ մարդկությունն այդքան ապականված է, ճշմարտությունն ընդունելը հեշտ բան չէ, և քանի որ ճշմարտությունն այդքան թանկ է, Աստծու համար էլ ավելի դժվար է ճշմարտությունը գործել մարդկանց մեջ։ Ճշմարտության արժեքն ու իմաստը և ճշմարտության բոլոր բազմազան կողմերն այնքան արժեքավոր և իմաստալից են մարդկանց համար։ Բայց քանի որ մարդիկ այդքան խորապես ապականվել են Սատանայի կողմից և իրենց ներսում ունեն այնքան շատ բաներ, որոնք Սատանայից են, այդքան էլ հեշտ չէ ճշմարտությունը գործել մարդկանց մեջ այնպես, որ այն դառնա նրանց կյանքը։ Ուրեմն արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ճշմարտությունը չի կարող գործվել մարդկանց մեջ։ Ո՛չ, չի նշանակում։ Այն կարող է գործվել նրանց մեջ, բայց մարդիկ պետք է ունենան ճիշտ վերաբերմունք և տեսակետ և պետք է հետևեն ճիշտ ճանապարհին։ Դժվար անելը չի նշանակում, որ այն չի կարող արվել, ճիշտ ինչպես Աստծու գործի առաջին երկու փուլերը, երբ Աստված չէր անում կատարելագործման գործ, ոչ էլ արտահայտում էր այս ճշմարտությունները կամ ասում այս խոսքերը, բայց ոմանք կատարելագործվեցին, և ոմանք, միևնույն է, ճանաչեցին Աստծուն։ Նայելով դրան այս փաստի տեսանկյունից՝ ճշմարտությունը մարդկանց մեջ գործելն իրագործելի է և ոչ անհնար, դա պարզապես կախված է նրանից, թե արդյոք մարդիկ ձգտում են ճշմարտությանը։ Ուստի ինչպե՞ս պետք է ձգտել։ Ամենապարզ ճանապարհն ամեն օր Աստծու խոսքերը կարդալն է, Աստծու էական խոսքերն անգիր անելը, ամեն օր Աստծու խոսքերի մի հատվածի շուրջ խորհելը և այդ խոսքերը նորից ու նորից աղոթքաընթերցելն ու դրանց շուրջ հաղորդակցվելը։ Երբ աղոթքաընթերցես այս տեսակետներն ու ասույթները, ինչպես նաև տարբեր մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ վերաբերմունքը, որոնք նախատեսված են, որ Աստծու խոսքերը սովորեցնեն քեզ, որպեսզի հասկանաս դրանք, և մտնեն սիրտդ, ապա դրական մտքերն ու տեսակետները և կիրառման սկզբունքները աննկատելիորեն կյանքով կարտահայտվեն, երբ քեզ տարբեր բաներ պատահեն։ Դեռ չեք հասել այս մակարդակին։ Կարդացե՞լ ես, թե ինչ արեց Հոբը։ Ի՞նչ էր անում Հոբը, մինչ նրա երեխաներն ուրախանում էին։ Նա գալիս էր Աստծու առջև՝ աղոթելու և զոհեր մատուցելու իր երեխաների համար։ Նա երբեք չհեռացավ Աստծուց։ Այսինքն՝ հեռո՛ւ մնա ցանկացած բանից, որը կարող է պատճառ դառնալ, որ սիրտդ հեռանա Աստծուց, մի՛ ասա որևէ բան, որը կարող է պատճառ դառնալ, որ սիրտդ հեռանա Աստծուց, խուսափի՛ր այնպիսի բաների նայելուց, որոնք կարող են պատճառ դառնալ, որ հեռանաս Աստծուց կամ պատկերացումներ ու կասկածներ զարգացնես Նրա վերաբերյալ, մի՛ շփվիր այնպիսի մարդկանց հետ, որոնք կարող են քեզ դարձնել բացասական, այլասերված և իրեն հաճույքներից չզրկող, կամ ովքեր կարող են դրդել քեզ կասկածել, դիմակայել կամ հեռանալ Աստծուց, այլ փոխարենը հեռո՛ւ մնա նման մարդկանցից, մոտի՛կ մնա նրան, ումից կարող ես կերտում, օգնություն և մատակարարում ստանալ, և մի՛ արա այնպիսի բաներ, որոնք կարող են դրդել քեզ արհամարհել, չսիրել ճշմարտությունը կամ վանվել դրանից։ Պետք է որոշակի պատկերացում ունենաս այս բաների մասին քո սեփական մտքում։ Քարշ մի՛ տուր գոյությունդ՝ մտածելով. «Ինձ չի հետաքրքրում, թե որքան կապրեմ, կամ ինչպես կդասավորվի կյանքս, ես ամեն ինչ կթողնեմ բնությանը և Աստծու ներդաշնակեցումներին»։ Աստված միջավայրեր է դասավորել քեզ համար և ազատ կամք է տվել քեզ՝ ընտրելու համար, բայց եթե չես համագործակցում և անընդհատ քեզ թույլ ես տալիս շփվել այն մարդկանց հետ, որոնք աշխարհիկ բաներ են սիրում և որոնք միշտ տրվում են մսեղիին և որոնք նվիրված չեն իրենց պարտավորություններին և որոնք անպատասխանատու են, և եթե անընդհատ շփվում ես այդ մարդկանց հետ, ո՞րն է վերջնական արդյունքն ու ելքը։ Երբ այդ մարդիկ անելու բան չեն ունենում, խոսում են ուտելու, խմելու և զվարճանալու մասին և հաճախ պատմություններ են պատմում ու բամբասում։ Եթե բախվում ես նման գայթակղությունների և հեռու չես մնում դրանցից և նույնիսկ տարվում ես այդ բաներով ու միտումնավոր շփվում ես նման մարդկանց հետ, ապա վտանգի մեջ ես, քանի որ գայթակղությունը շուրջդ ամենո՛ւր է։ Երբ իմաստուն մարդիկ նման գայթակղություն են տեսնում, հեռու են մնում։ Նրանք հստակ գիտեն իրենց սրտերում. «Ես չունեմ այդ հասակը, չեմ լսի, ոչ էլ ուզում եմ ուշադրություն դարձնել նրանց։ Այս մարդիկ չեն ձգտում ճշմարտությանը կամ չեն սիրում ճշմարտությունը։ Ես հեռու կմնամ և հանգիստ տեղ կգտնեմ՝ ինքնուրույն կարդալու Աստծու խոսքերը, կհանդարտեցնեմ սիրտս և փոքր-ինչ կխորհեմ ու կգամ Աստծու առջև»։ Այս բոլոր սկզբունքներն ու նպատակներն են՝ նախ՝ մի՛ հեռացիր Աստծու խոսքերից, և երկրորդ՝ սրտումդ մի՛ հեռացիր Աստծուց։ Այսկերպ կարող ես անընդհատ ապրել Աստծու առջև՝ ճշմարտությունը հասկանալու հիմքի վրա։ Մի իմաստով՝ Աստված կպաշտպանի քեզ գայթակղության մեջ ընկնելուց։ Մեկ այլ իմաստով՝ Աստված չափազանց բարեհաճորեն կվերաբերվի քեզ՝ հնարավորություն տալով քեզ հասկանալու, թե ինչ պետք է անես ճշմարտությունը կիրառելու համար և հնարավորություն տալով քեզ լուսավորվելու և լուսավորում ստանալու բոլոր տարբեր ճշմարտությունների վերաբերյալ։ Երբ խոսքը վերաբերում է քո պարտավորությանը, Աստված կուղղորդի քեզ՝ փորձելու սխալներ թույլ չտալ, միշտ ճիշտ անել բաները և իմանալ սկզբունքները։ Այսկերպ մի՞թե պաշտպանված չես լինի։ Իհարկե, սա ամենամեծ և վերջնական նպատակը չէ։ Ուստի ո՞րն է վերջնական նպատակը։ Այն է, որ կարողանաս դասեր սովորել տարբեր մարդկանցից, իրադարձություններից և բաներից, հասկանալ Աստծու մտադրությունները, ճանաչել Աստծու գործը և կիրառել ըստ Աստծու պահանջած սկզբունքների։ Այսկերպ քո կյանքն ու հասակը լճանալու փոխարեն կարող են շարունակել առաջընթաց ապրել։ Եթե միշտ զբաղված ես գործերով և չես կենտրոնանում ճշմարտությունը կիրառելու վրա՝ պարտավորություններդ կատարելիս և կյանքի մուտքի դժվարությունները լուծելիս, ապա առաջընթաց չես ունենա քո կյանքում։ Կյանքի մուտքն իրագործվում է սեփական պարտավորությունը կատարելով։ Եթե մարդը հեռանում է իր պարտավորությունը կատարելուց և հեռանում է Աստծու խոսքերից, ապա կյանքում ոչ մի առաջընթաց չի լինի։ Ոմանք տեսնում են, որ ուրիշները պարապ-սարապ զրուցում են, ուստի ներգրավվում են և իրենց քիթը խոթում, անընդհատ հետաքրքրասեր են լինում և անընդհատ սիրում են բամբասել. Աստված չի սիրում նման մարդկանց։ Ինչպիսի՞ մարդկանց է Աստված սիրում։ Մարդկանց, որոնք կարող են հանդարտեցնել իրենց սրտերը։ Ի՞նչ անելու համար հանդարտեցնել։ Որպեսզի խամաճի՞կ լինեն, որը ոչնչի մասին չի մտածում։ Ո՛չ, որպեսզի հանգիստ աղոթեն Աստծու առջև, ձգտեն հասկանալու Աստծու մտադրությունները, խնդրեն Աստծուն պաշտպանել իրենց և խնդրեն Աստծուն լուսավորություն բերել իրենց։ Նաև ձգտեն լուսավորություն ստանալու ճշմարտության որևէ կողմի վերաբերյալ, որը չեն հասկանում, որպեսզի ճշմարտության այս կողմի վերաբերյալ հասկացողության և հստակության հասնեն կամ ձգտեն լուծելու իրենց աշխատանքի այն կողմը, որը լի է խնդիրներով, և ստանան Աստծու ուղղորդումը։ Այնքան շատ առաջադրանքներ կան, որոնք պետք է ստանձնել, և բաներ, որոնք պետք է անել, երբ մարդը հանգիստ է Աստծու առջև։ Դա այն դեպքը չէ, երբ գալիս ես Աստծու մոտ՝ ներկայանալու, երբ ազատ պահ ես ունենում, և ասում ես. «Աստվա՛ծ, ես այստեղ եմ, ես Քեզ իմ սրտում ունեմ, եղի՛ր ինձ հետ, թույլ մի՛ տուր, որ ընկնեմ գայթակղության մեջ»։ Եթե այսպես ձևականություն ես անում և անփույթ ես Աստծու հետ, ապա ճշմարիտ հավատացյալ չես, և Աստված ճշմարտությունը չի շնորհի նման մարդկանց։ Ի՞նչ պետք է մարդիկ նախ ունենան, որպեսզի Աստված ճշմարտությունը շնորհի նրանց։ Նրանք պետք է ունենան սիրտ, որը արդարության քաղց ու ծարավ ունի, անկեղծ սիրտ։ Ի՞նչ է դա ներկայացնում, եթե սիրտդ անկեղծ է։ Դա ներկայացնում է, որ իսկապես սիրում ես ճշմարտությունը։ Եթե միշտ անփույթ ես Աստծու հետ և ամենևին անկեղծ չես և միշտ ուզում ես ինքնուրույն որոշումներ կայացնել ամեն ինչի վերաբերյալ, և միշտ ուզում ես գալ Աստծու առջև՝ ներկայանալու, բարևելու, և ապա ինքդ ես որոշումներ կայացնում և գնում ես ինքնուրույն բաներ անելու, ապա թեև Աստված Իր գործը հանձնարարել է քեզ, ի վերջո ոչ մի կապ չես ունենում Աստծու կամ ճշմարտության հետ։ Ի՞նչ է սա կոչվում։ Սա կոչվում է Աստծուն դիմակայել և սեփական գործով զբաղվել։ Կարո՞ղ է արդյոք Աստված լուսավորություն բերել քեզ այսկերպ։ Ոչ։ Արդյոք բոլորդ ըմբռնե՞լ եք ճշմարտությանը ձգտելու և ճշմարտությունը հասկանալու ուղին։ Պետք է հաճախ գաք Աստծու առջև, հանդարտեցնեք ձեր սրտերը՝ ճշմարտությանը ձգտելու և Աստծուն աղոթելու համար, և պետք է սովորեք հանդարտեցնել ինքներդ ձեզ։ Ինքդ քեզ հանդարտեցնելը չի նշանակում դատարկ միտք ունենալ, այլ սրտումդ խնդրանքներ, մտքեր և հոգսեր ունենալ, գալ Աստծու առջև անկեղծ և փափագող սրտով, փափագ ունենալ ճշմարտության և Աստծու մտադրությունների հանդեպ և հոգս կրել այն պարտավորության համար, որը կատարում ես, և այն աշխատանքի համար, որն անում ես. սա է այն, ինչ պետք է ունենաս, երբ գալիս ես Աստծու առջև և հանդարտեցնում ես ինքդ քեզ։
Հենց նոր հաղորդակցվեցի, որ եկեղեցու ողջ գործն ուղղակիորեն կապված է Աստծու թագավորության ավետարանը տարածելու գործի հետ։ Մասնավորապես, ավետարանը քարոզելու գործը և մասնագիտություններին վերաբերող բոլոր աշխատանքները կարևոր և անբաժանելի կապ ունեն ավետարանը տարածելու գործի հետ։ Հետևաբար այն ամենը, ինչ վերաբերում է ավետարանը տարածելու գործին, ներառում է Աստծու շահերը և Աստծու տան շահերը։ Եթե մարդիկ կարողանան ճիշտ հասկանալ ավետարանը տարածելու գործը, ապա պետք է ճիշտ մոտենան իրենց կատարած պարտավորություններին և ուրիշների կատարած պարտավորություններին։ Ո՞րն է դրանց մոտենալու ճիշտ ձևը։ Գործադրե՛ք ձեր լավագույն ջանքերը և կատարե՛ք դրանք ըստ Աստծու պահանջների։ Առնվազն մի՛ ներգրավվեք այնպիսի վարքագծերի և կիրառումների մեջ, որոնք դիտավորյալ կերպով վնաս կամ անհանգստություն են պատճառում, և միտումնավոր մի՛ արեք բաներ, որոնք գիտեք, որ սխալ են։ Եթե ինչ-որ մեկը պնդում է անել մի բան, թեև գիտե, որ դա խաթարում և խանգարում է եկեղեցու գործին, և ոչ ոք չի կարողանում հետ պահել նրան դրանից, ապա նա չարիք է գործում, մահվան է ձգտում և ցույց է տալիս իր իրական դեմքը որպես դև։ Շտապե՛ք և մղե՛ք եղբայրներին ու քույրերին զանազանելու նրան այնպիսին, ինչպիսին կա, ապա այդ չար մարդուն հեռացրե՛ք եկեղեցուց։ Եթե չարագործը հիմարության պահի մեջ է և միտումնավոր չարիք չի գործում, ինչպե՞ս պետք է վարվել նման հարցի հետ։ Արդյոք մարդը պե՞տք է դաստիարակվի և օգնություն ստանա։ Ի՞նչ կլինի, եթե նա դաստիարակվի և դեռ չլսի։ Եղբայրներն ու քույրերը հավաքվում են՝ քննադատելու նրան։ Իսկ ի՞նչ, եթե մարդն ունակ է իր աշխատանքում, սակայն չի փորձում այն հնարավորինս լավ անել, բայց առայժմ նրան փոխարինող չկա, և բոլորը դեռ ուզում են, որ այդ մարդն անի դա։ Բոլորը հավաքվում են էտելու այդ մարդուն և նախազգուշացնելու նրան. «Աստված բարձրացրել է քեզ և հանձնարարել կատարել այս պարտավորությունը։ Եթե չփորձես հնարավորինս լավ անել և շարունակես խանգարում առաջացնել ու նորից թողնես աշխատանքդ, ապա ակնհայտորեն խիղճ չունես և պիտանի չես քո պարտավորությունը կատարելու համար»։ Արդյոք այս ձևը լա՞վ է, թե՞ ոչ։ Եթե ինչ-որ մեկը կարող է փոխարինել նրան, ապա թո՛ղ գնա։ Արդյոք կհամարձակվեի՞ք անել դա։ Մարդկանց մեծամասնությունը չէր համարձակվի։ Երբ խոսքը վերաբերում է եկեղեցու աշխատանքը պաշտպանելուն, շատերը չեն համարձակվում ոտքի կանգնել և պաշտպանել արդարադատությունը։ Մի՞թե սա ճշմարտությանը հավատարիմ մնալ չհամարձակվելու դեպք չէ։ Որոշ մարդիկ գլուխները թաքցնում են ավազի մեջ և անտարբեր են, երբ տեսնում են, որ եկեղեցու գործը խաթարվում կամ խանգարվում է, ասես դա իրենց հետ ոչ մի կապ չունի, և նրանց վերաբերմունքը դրա վրա աչք փակելն է։ Բայց եթե ինչ-որ մեկը քննադատում է նրանց՝ ասելով, որ չպետք է այդպիսին լինեն, կամ արհամարհում է նրանց կամ վերևից նայում, նրանք բարկանում են և մտածում. «Քո կարծիքով դու ո՞վ ես։ Ո՞վ ես, որ քննադատես ինձ։ Ո՞վ ես, որ վերևից նայես ինձ։ Մենք պետք է մանրամասնորեն խոսենք այս հարցի շուրջ»։ Նրանք այս հարցը սրտին մոտ են ընդունում և լրջորեն են վերաբերվում դրան և չեն կարող առանց ինչ-որ բան ասելու և իրենց դիրքորոշումը հայտնելու։ Նրանք ոչինչ չզգացին, երբ եկեղեցու գործը խոչընդոտվեց, խանգարվեց և վնասվեց, այլ փոխարենն աչք փակեցին դրա վրա։ Ի՞նչ տեսակ մարդիկ են սրանք։ (Եսասեր և արհամարհելի մարդիկ։) Արդյոք սա պարզապես եսասիրություն և արհամարհելիությո՞ւն է։ Այս խնդիրն այնքան լուրջ է, որ չի կարելի ամփոփել ընդամենը մեկ նախադասությամբ։ Կարելի է միայն ասել, որ նման մարդիկ մարդկայնություն չունեն և բացարձակապես լավ մարդիկ չեն։ Իրականում սա այն է, ինչ անում են հակաքրիստոսները, և, իհարկե, կեղծ առաջնորդողները բացառություն չեն։ Հակաքրիստոսները գաղափար անգամ չունեն, թե որոնք են Աստծու տան շահերը։ Երբ եկեղեցու աշխատանքը խոչընդոտվում է, նրանք չեն կարողանում տեսնել դա։ Որոշ մարդիկ լիակատար խառնաշփոթ են առաջացնում՝ խանգարելով եկեղեցու գործին, բայց երբ հակաքրիստոսները տեսնում են դա, լրջորեն չեն վերաբերվում։ Նրանք նսեմացնում են դա և թուլորեն նախատում հանցագործին մի քանի պարզ դիտողություններով՝ հակիրճ հորդորելով նրան և ոչ ավելին՝ առանց վրդովմունքի անգամ ամենաչնչին նշույլի։ Արդյոք նման մարդիկ ունե՞ն արդարադատության զգացում։ Ի՞նչ տեսակ մարդիկ են սրանք։ Նման մարդիկ ուրանում են իրենց կերակրողին, նրանք դավաճաններ են։ Նրանք տականք են։
Հենց նոր ընդհանուր ակնարկ տվեցի այն մասին, թե որոնք են մարդկանց շահերը, որն է մարդկանց շահերի էությունը, ինչու են մարդիկ ձգտում անձնական շահերի, որն է անձնական շահերին մարդկանց ձգտելու բնությունը, ինչպես նաև այն, թե որն է Աստծու շահերի բնությունը, և ինչպես են դրանք սահմանվում։ Աստծու շահերն ամենաարդար գործն են և պետք է այդպիսին համարվեն։ Աստծու համար Իր շահերը պաշտպանելը բացարձակապես եսասիրություն չէ, ոչ էլ դա միայն Իր արժանապատվությունն ու փառքը պաշտպանելու համար է։ Ավելի շուտ Նա ուզում է պաշտպանել Իր գործի առաջընթացն ու արդյունքները և պաշտպանել արդար գործը։ Սա ամենաարդար և օրինական վարքագիծն ու գործողությունների ընթացքն է, և սա Աստծու գործողությունն է։ Արարված մարդիկ չպետք է որևէ պատկերացում տածեն Աստծու այս գործողության վերաբերյալ, էլ չենք խոսում որևէ մեղադրանք կամ դատողություն տածելու մասին։ Կարո՞ղ ենք ասել, որ Աստծու շահերն ամեն ինչից վեր են։ (Այո։) Արդյոք դա ասելը եսասիրությո՞ւն է։ (Ոչ։) Մարդիկ հասկանում են ճշմարտության այս կողմը, և դրա հիման վրա այս հայտարարությունը հիմնավորված է։ Այն միտումնավոր կանխակալ չէ, անկողմնակալ է և օրինական։ «Երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ». սա հակաքրիստոսների էությունն է։ Շահերի նկատմամբ նրանց վերաբերմունքն ու մոտեցումն այս բնությունն ունեն, և նրանք երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը։ Ի՞նչ է նշանակում «երբեք»։ Այն է, որ նրանք ամենևին չեն մտածում Աստծու շահերի մասին, ոչ էլ որևէ նման հասկացություն ունեն, նրանք միայն հաշվի են առնում իրենց սեփական շահերը։ Ահա թե ինչ է դա նշանակում։ Որքա՞ն լուրջ է դա։ Դավաճանել Աստծու տան շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի և անձնական շահերի հետ։ Նրանց շահերն առաջնահերթ են և կարող են փոխարինել Աստծու շահերին։ Նրանք կպայքարեն իրենց շահերի համար՝ անկախ նրանից՝ որքան չարասեր, անօրինական կամ բացասական են այդ շահերը, և իրենց շահերը զավթելու և դրանց համար պայքարելու նպատակով կգնան այնքան հեռու, որ ցանկացած գնով կզոհաբերեն ցանկացած մեկին։ Ի՞նչ տեսակ վարքագիծ է սա։ (Հակաքրիստոսների։) Հակաքրիստոսների վարքագիծն այն է, ինչ անում է Սատանան։ Սատանան իշխում է այս մարդկային ցեղի վրա, իշխում է երկրի վրա, իշխում է ռասայի վրա և պատրաստ է նույնիսկ ցանկացած քանակությամբ կյանքեր զոհաբերելու՝ իր տիրապետության կայունության դիմաց։ Որո՞նք են նրա շահերը։ Իշխանություն և իշխող դիրք։ Ուստի ինչպե՞ս է այն իշխող դիրք ձեռք բերում և ինչպե՞ս է կայունացնում այս իշխանությունը։ (Ամեն գնով։) Ամեն գնով։ Այսինքն՝ նրան չի հետաքրքրում՝ արդյոք իր կիրառումներն ու մեթոդները հանրությանն օրինական են թվում, թե անօրինական, և այն օգտագործում է ամեն ինչ՝ սպանդից ու ճնշումից մինչև մեղմ ու կոշտ մարտավարություններ, հարկադրանք ու դրդում և պատրաստ է նույնիսկ զոհաբերելու ցանկացած մեկի կյանքը կամ ցանկացած քանակությամբ կյանքեր իր դիրքի և իր ձեռքում եղած իշխանության կայունության դիմաց. սա Սատանայի վարքագիծն է։ Հակաքրիստոսները նույնպես այսպես են վարվում։
Արդյոք այսօրվա հաղորդակցության այս խոսքերը համապատասխանո՞ւմ են ձեր ճաշակին։ (Այսօր լսելուց հետո շատ բան շահեցի, և մասնավորապես, գիտելիքի և մտավորականների վերլուծությունն ինձ խորապես հուզեց։ Նախկինում այնքան էլ համաձայն չէի այն գաղափարի հետ, որ մտավորականները չունեն հոգևոր հասկացողություն, բայց այս ընթացքում գիտելիքի վերաբերյալ Աստծու վերլուծության միջոցով աստիճանաբար կարողացել եմ համեմատություններ անել և տեսնել, որ շատ դեպքերում ինքս չեմ կարողանում ըմբռնել Աստծու խոսքերը, չեմ հասկանում դրանք, երբ լսում եմ, և մարդկանց ու իրադարձություններին նայելիս դիտարկում և վերլուծում եմ դրանք մտավորականի տեսանկյունից, ինչը խեղաթյուրված ըմբռնման է հանգեցնում։ Սա հոգևոր հասկացողության պակաս է։ Այժմ կարող եմ ավելի հստակ տեսնել մտավորականների էությունը։) Այսօր մտավորականների մասին խոսելիս բացարձակապես որևէ մեկին չեմ թիրախավորում, բայց եթե կարողանաք ձեզ համեմատել Իմ խոսքերի հետ, դա լավ բան է, և հույս կա, որ կկարողանաք շրջադարձ կատարել և մուտք գործել։ Պետք է ջանասիրաբար ձգտեք՝ ճշմարտությունը չհասկանալու կամ չըմբռնելու կետից դանդաղորեն հասնելով այն կետին, որտեղ կկարողանաք մեկը մյուսի հետևից հասկանալ որոշ պարզ, առանձին, պակաս խոր ճշմարտություններ, որպեսզի ձեր հասկացածը լինի ճշմարտությունը, այլ ոչ թե բառեր և վարդապետություններ։ Այսկերպ կամաց-կամաց հոգևոր հասկացողություն կունենաս։ Եթե հասկանաս բաները՝ կենտրոնանալով ճշմարտության և իրականության վրա, աստիճանաբար կհասկանաս ճշմարտությունը, եթե անընդհատ վերլուծես բաները՝ կենտրոնանալով վարդապետության վրա, օգտագործելով տրամաբանություն և օգտագործելով միտքդ, ապա քո հասկացածը պարզապես վարդապետություն կամ տեսություն կլինի, որը երբեք չի դառնա ճշմարտություն, և երբեք ավելի հեռու չես գնա, քան վարդապետության հիմքը։ Արդյոք այդպե՞ս չէ։ (Այո։) Ոմանք ասում են. «Ինչո՞ւ չեմ կարողանում հասկանալ Աստծու խոսքերից մի քանիսը, որոնք կարդում եմ։ Ինչպե՞ս է պատահում, որ դրանք մարդկանց համար այնքան էլ հեշտ չեն հասկանալու և ընդունելու համար, երբ չափվում են քերականություն օգտագործելով և հիմնված են շարադրության կառուցվածքի վրա»։ Ինչպե՞ս կբացատրեք այս խնդիրը։ Կարո՞ղ եք հիմա հասկանալ այն։ Ես ձեզ կբացատրեմ։ Աստված խոսում է մարդկանց հետ մարդկության ի հայտ գալուց ի վեր, և Նրա ասածի յուրաքանչյուր բառն ու պարբերությունը պարզապես լեզու են, այլ ոչ թե շարադրություններ։ Երբ այսօր խոսում եմ այստեղ, արդյոք շարադրությո՞ւն եմ ներկայացնում, զեկո՞ւյց եմ տալիս, թե՞ պարզապես զրուցում եմ։ (Զրուցում եք։) Զրուցում եմ ձեզ հետ, ասում եմ ճշմարտությունը և խոսում այն թեմաների մասին, որոնց կարիքը դուք ունեք։ Ես խոսում եմ, ոչ թե շարադրություն եմ ներկայացնում։ Հետևաբար պետք է հասկանաք, թե ինչ է շարադրությունը և ինչ է խոսելը. դրանց միջև տարբերություններ կան։ Այն մի քանի տարրերը, որոնք պահանջում են շարադրությունները, գիտելիքի կողմեր են, որոնք գալիս են մարդկությունից, և Աստված խոսելիս կարիք չունի հետևելու այս գիտելիքին։ Նա պարզապես պետք է պարզ և հստակ խոսի այն ճշմարտությունները, որոնց մասին մտադիր է խոսել, և քանի դեռ մարդիկ կարող են հասկանալ իրենց լսած ճշմարտությունները, դա բավական է, և նույնիսկ կետադրական նշաններ օգտագործելու կարիք չկա։ Մարդկությունն է հնարել կետադրական նշաններն ու շարադրությունները և նաև քերականությունն ու այն տարրերը, որոնք պահանջում են շարադրությունները։ Այս բաները բոլորն ընկնում են գիտելիքի կատեգորիայի մեջ, և Աստված կարիք չունի հետևելու դրանց։ Բացի դրանից՝ լեզուն գալիս է Աստծուց, և դա դրական բան է։ Հետևաբար, ինչ էլ որ Աստված ասի, ճիշտ է։ Կարիք չկա, որ ստուգես դա քերականական սխալների համար, կամ համեմատես ու մանրամասն վերլուծես քերականական սխալները։ Պարզապես պետք է հասկանաս տվյալ հատվածում, տվյալ պարբերությունում և տվյալ նախադասության մեջ, թե որն է Աստծու մտադրությունը, որն է ճշմարտությունը, որոնք են ճշմարտության սկզբունքները, որ Աստված պահանջում է մարդկանցից, և որն է կիրառման ուղին, որն Աստված ասում է մարդկանց, և դա բավական է։ Սա այն ողջամտությունն է, որն արարածները՝ մարդիկ, պետք է ունենան։ Աստծու խոսքերն ու գործողությունները կարիք չունեն հետևելու մարդկանց կողմից ձևակերպված այս բոլոր պայմանականություններին և շրջանակներին, ինչպես նաև գիտելիքին բնորոշ այս կանոններին և միանգամայն մտավորական բաներին, որոնց պետք չէ հետևել։ Աստված շատ բաներ է ասել, և ինչ էլ որ Նա ասի, ճշմարտությունն է։ Որքան շատ են հոգևոր հասկացողություն ունեցող մարդիկ և փորձառություն ունեցող մարդիկ կարդում Աստծու խոսքերը, այնքան ավելի շատ են զգում, որ Աստծու խոսքերը ճշմարտությունն են։ Այն, թե որն է ճշմարտությունը, որը պարունակում են այս խոսքերը, մի բան է, որը մարդիկ պետք է պարզեն, որին պետք է ձգտեն և փորձառաբար ապրեն։ Աստված խոսում է մարդկության հետ. հիշե՛ք, այն, ինչ Աստված անում է, խոսելն է, իսկ «խոսելը» ժարգոնային լեզվով հայտնի է որպես շաղակրատել կամ ինչ-որ բաների մասին խոսել։ Ո՞րն է այն էությունը, որը պարունակվում է նրանում, ինչ Աստված ուզում է ասել այստեղ։ Դա Աստծու մտադրություններն են, ճշմարտությունը և մարդկանց համար Աստծու պահանջները. սա է բովանդակությունը։ Խոսելու բնությունը պարզ և հստակ զրուցելն է՝ սրտանց և դեմ առ դեմ, երբեմն որոշակի խոսակցական լեզու և բարբառ օգտագործելով, իսկ երբեմն՝ որոշ գրական բառեր։ Շարադրություն գրելու համար պետք է առաջին պարբերությունում նախաբան ունենաս, մեջտեղում զարգացնես և շարադրես խնդիրը, իսկ հետո հասնես գագաթնակետին և ավարտին։ Այն պետք է գրվի ճշգրտորեն այս ձևաչափի համաձայն, որպեսզի շարադրություն համարվի, և միայն այդ ժամանակ ուսուցիչը կկարդա և կգնահատի որպես միջին, լավ կամ գերազանց։ Կարո՞ղ ես այսկերպ գնահատել Աստծու խոսքերը։ Ենթադրենք՝ ասացիր. «Այս հատվածը լավն է, լավ քերականություն ունի, աստվածային լեզվով է ասված և լիովին համապատասխանում է շարադրության կառուցվածքին։ Այն հատվածն այնքան էլ լավը չէ, փոքր-ինչ անկազմակերպ է, և կառուցվածքն այնքան էլ լավը չէ։ Բառերից մի քանիսը քերականորեն այնքան էլ ճիշտ չեն, և նույնիսկ կան որոշ բառեր, որոնք կարծես ճիշտ տեղում չեն օգտագործված»։ Արդյոք ճի՞շտ է այսկերպ կարդալ Աստծու խոսքերը։ (Ոչ։) Դրանք այսկերպ կարդալը խեղաթյուրված կլիներ, և դու երբեք ձեռք չես բերի ճշմարտությունը։ Պետք է սովորես կարդալ Աստծու խոսքերի տողատակերը, որպեսզի տեսնես, թե ինչ է Աստված պահանջում քեզանից, և որն է այն ճշմարտությունը, որը պարունակում են այս խոսքերը. սա է խելամիտ քայլը։ Դու նույնիսկ չգիտես՝ ինչպես նայել այս բաներին և ողջ օրն ասում ես. «Ինչպե՞ս է պատահում, որ Աստծու խոսքերը նույնիսկ շարադրություններ չեն։ Աստծու խոսքերը պետք է ճառերի նման լինեն, և Աստված պետք է հղկված լեզվով խոսի»։ Ես դա չեմ անում։ Դա այնքան հոգնեցուցիչ կլիներ, և դուք կհոգնեիք լսելուց, և խոսողն էլ կհոգներ։ Մտածե՛ք երկնքում Աստծու խոսելու մասին, Հոբի հետ խոսելու, Պետրոսի հետ խոսելու, Մովսեսի և Հովնանի հետ խոսելու մասին. մի՞թե Աստծու խոսքերը պարզ և հստակ չէին։ Ամենևին չես կարող տեսնել, թե որքան արտակարգ, վերացական կամ մեծ են դրանք, կամ որքան խիստ է ձևակերպումը։ Նայե՛ք, երբ Սատանան փորձեց Հոբին, Աստված Սատանային ասաց. «Ուշադրություն դարձրի՞ր իմ ծառա Հոբին, որի նման անարատ, ճշմարիտ, աստվածապաշտ, ամեն տեսակի չար գործերից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա» (Հոբ 1:8), և «Ահա նրան քո ձեռքն եմ մատնում՝ պայմանով, որ նրա կյանքը պահես» (Հոբ 2:6)։ Աստծու խոսքերը և՛ պարզ էին, և՛ հակիրճ, և շատ հստակ բացատրում էին հարցը։ Սա Աստծու բնույթն է և Աստծու էությունը։ Աստված դիտավորյալ կերպով չի օգտագործում խճճող երկիմաստ խոսքեր, և Նրա մեծությունը, արտակարգությունը, պատվարժանությունը, իշխանությունը և զորությունը կեղծված չեն։ Ինչո՞ւ եմ ասում, որ կեղծված չեն։ Երբ Նա խոսում է մարդու հետ, չի ձևացնում, չի քողարկվում վեհ կերպարանքով կամ չի ասում բաներ, որոնք մարդիկ չեն կարող հասկանալ. Սատանան է դա անում, Աստված չի անում, և քանի որ Աստված է ասում, Նա այնպես կանի, որ հասկանաս։ Եթե երեխա ես, Նա քեզ հետ կխոսի այնպիսի բառերով, որոնք երեխաները կարող են հասկանալ։ Եթե տարեց մարդ ես, Նա քեզ հետ կխոսի տարեց մարդկանց լեզվով։ Եթե տղամարդ ես, Նա քեզ հետ կխոսի այն լեզվով, որը տղամարդիկ սովոր են օգտագործելու։ Եթե ապականված մարդ ես, Նա քեզ հետ կխոսի այնպիսի ձևով և Իր լեզվի այնպիսի կառուցվածքով, որն ապականված մարդիկ կարող են հասկանալ։ Աստված խոսում է բազմաթիվ ձևերով։ Երբեմն Նա կատակում է, երբեմն հեգնական դիտողություններ է անում, երբեմն ծաղրական է, երբեմն մանրամասն վերլուծում է, երբեմն ավելի խիստ է, երբեմն ավելի մեղմ, երբեմն հուզում է քեզ և երբեմն մխիթարում քեզ՝ էտելուց հետո… Այս ողջ գործը, որն Աստված անում է, և այս ճշմարտությունները, որոնք Նա արտահայտում է, կոշտ չեն, դրանք ճկուն են։ Աստված կենդանի ջրի աղբյուրն է, և ճշմարտության աղբյուրն Աստված է։ Ինչ էլ որ Աստված ասի, լավ է, դրա մեջ ճշմարտություն կա, և կարևոր չէ, թե ինչ ձևով է Նա ասում։ Եթե ինչ-որ մեկը միշտ պատկերացումներ ունի Աստծու խոսելաձևերի, Նրա լեզվի կառուցվածքի և այլնի վերաբերյալ և անընդհատ զննում ու կասկածում է դրանց և միշտ վրդովվում է այս բաներից ու մտածում. «Աստված, որին ես հավատում եմ, իրականում նման չէ աստծու, ինչո՞ւ է նա այդպիսին։ Ուստի չեմ ուզում ընդունել նրան, չափազանց ամոթալի կլիներ, եթե ընդունեի, ավելի լավ է այսինչին հավատամ», ինչպիսի՞ մարդ է սա։ (Չհավատացող։) Սա չհավատացող է։ Ինչպիսի՞ մարդիկ են չհավատացողների մեծամասնությունը։ Մարդիկ, որոնք չունեն հոգևոր հասկացողություն։ Երբ հոգևոր հասկացողություն չունեցող մարդիկ կարդում են Աստծու խոսքերը, ուշադիր զննում են դրանք, ինչի արդյունքում դեռևս չեն կարողանում լիովին հասկանալ, ուստի մտածում են. «Քանի որ սա ճշմարիտ ճանապարհն է, հնարավո՞ր է արդյոք իրականում օրհնություններ ձեռք բերել՝ այսկերպ հավատալով։ Այնքան շատ մարդիկ են հավատում։ Եթե չհավատամ, մի՞թե դժոխք չեմ գնա»։ Նրանք նույնիսկ մանր հաշվարկներ են անում։ Նրանք չեն մտածում. «Ասում են՝ Աստծու խոսքերում ճշմարտություն կա, ուստի ո՞րն է ճշմարտությունը։ Ինչպե՞ս է պատահում, որ չեմ տեսել այն։ Պետք է կարդամ և լսեմ»։ Մի օր նրանք վերջապես «հասկանում են իրենց լսածը» և մտածում. «Այն, ինչ բացահայտում են այս խոսքերը, իրական իրավիճակն է, դա ճշմարտությունն է։ Բայց լեզուն չափազանց սովորական և հասարակ է, այն շատ միջակ է և կարող է արհամարհվել ու մտավորականության կողմից խտրականության ենթարկվել և համարվել որպես ամենասովորական խոսակցություն և որոշ բառերի դեպքում՝ նույնիսկ տաղտկալի, և որոշ բառեր, որոնք գիտելիքի ոլորտի բարձր մակարդակի մտավորականները չէին բարեհաճի օգտագործել, իրականում հնչում են աստծու շուրթերից. դա այնքան աներևակայելի է, և անշուշտ չպետք է այդպես լինի»։ Որո՞նք են այս անընդհատ զննման հետևանքները։ Դու կզգաս, որ ավելի լավն ես, քան Աստված, և որ Աստված պետք է հավատա քեզ ու բարձրացնի քեզ։ Մի՞թե սա խնդրահարույց չէ։ Սրանք մարդիկ են, որոնք չունեն հոգևոր հասկացողություն։ Նրանց վերաբերմունքն Աստծու նկատմամբ միշտ Աստծուն հակառակ կանգնելն ու Նրան զննելն է։ Աստծուն զննելուն զուգահեռ նրանք դիմակայում են Նրան, և Նրան դիմակայելուն զուգահեռ մտածում են. «Ավելի լավ է, որ դու աստված չես, որովհետև այնքան աննշան ես, նման չես աստծու։ Եթե աստված լինեիր, ես հանգիստ չէի զգա։ Եթե արհամարհեմ քեզ և զննեմ քեզ՝ վերլուծելով այն աստիճան, որ այլևս աստված չլինես, և ոչ ոք չհավատա քեզ, ապա ես երջանիկ կլինեմ, և եթե փնտրեմ մեծ աստծու՝ հավատալու համար, ես խաղաղություն կզգամ»։ Նման մարդիկ չհավատացողներ են։ Չհավատացողների մեծամասնությունը չունի հոգևոր հասկացողություն։ Նրանք երբեք չեն հասկանա կամ ձեռք չեն բերի ճշմարտությունն Աստծու այս ամենասովորական արտահայտումներից։ Նրանք լոկ նորից ու նորից զննում են դրանք՝ ոչ միայն չկարողանալով ձեռք բերել ճշմարտությունը, այլև կործանելով իրենց սեփական փրկության կարևոր գործը, ինչպես նաև մերկացնելով և դուրս թողնելով իրենց։ Եկեք այստեղ ավարտենք այսօրվա հաղորդակցությունը։ (Գոհությու՛ն Աստծուն։) Ցտեսությո՛ւն։
17 հունվարի, 2020 թ.
Ծանոթագրություններ.
ա. «Լաո»-ն և «սյաո»-ն նախածանցներ են, որոնք չինարենում որպես դիմելաձև ավելացվում են ազգանուններից առաջ՝ արտահայտելով մտերմության կամ անկաշկանդության զգացում խոսողի և լսողի միջև։