Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս հինգերորդ)

II. Հակաքրիստոսների շահերը

Գ. Իրենց սեփական օգուտների համար դավեր նյութելը

Այսօր կշարունակենք մեր հաղորդակցությունը հակաքրիստոսների տարբեր դրսևորումների իններորդ կետի և այդ կետի այն մասի շուրջ, որը վերաբերում է հակաքրիստոսների շահերին։ Նախորդ անգամ հաղորդակցվեցի հակաքրիստոսների շահերի երրորդ կետի՝ օգուտների շուրջ։ Այդ կետում թվարկեցի մի քանի տեսանկյունների կոնկրետ դրսևորումներ և հիմնականում անդրադարձա հակաքրիստոսների վարքագծին, նրանց մտքերին ու տեսակետներին և այն տարբեր բաներին, որոնք նրանք անում են այդ մտքերի ու տեսակետների վերահսկողության տակ։ Նախորդ անգամ հաղորդակցվեցի երկու տեսանկյունների շուրջ։ Առաջինն Աստծու տան ունեցվածքը սեփականացնելն էր, իսկ երկրորդը՝ եղբայրներին և քույրերին օգտագործելը՝ իրենց ծառայեցնելու և իրենց համար աշխատեցնելու նպատակով։ Սրանք իրենց սեփական օգուտների համար դավեր նյութող հակաքրիստոսների երկու կոնկրետ դրսևորումներ են։ Այժմ, երբ հաղորդակցվել եմ սրանց շուրջ, հակաքրիստոսների բնական էության վերաբերյալ հասկացողություն ունե՞ք։ Իրականում ապականված մարդկանց միջև մեծ տարբերություն չկա հակաքրիստոսների տարբեր դրսևորումների առումով՝ լինի նրանց խառնվածքի, թե բնական էության վերաբերյալ։ Նրանք ավելի շատ նման են, քան տարբեր։ Նրանք տարբերվում են միայն լավ կամ չար մարդկայնություն ունենալով, և նշանակալի տարբերություն կա միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է ճշմարտության նկատմամբ նրանց վերաբերմունքին։ Թեև մարդկանց ապականված խառնվածքները նույնն են, հակաքրիստոսներն ունակ են ատելու ճշմարտությունը, դիմակայելու Աստծուն, դատելու Աստծուն և հայհոյելու Աստծուն, ինչպես նաև ունակ են չարիք գործելու և եկեղեցու աշխատանքը խանգարելու։ Սրանք այն ոլորտներն են, որոնցում հակաքրիստոսները և սովորական ապականված մարդիկ նկատելիորեն տարբերվում են։ Յուրաքանչյուր մարդ ունի հակաքրիստոսի խառնվածք, բայց եթե չարիք չի գործել և չի խանգարել եկեղեցու աշխատանքը և ուղղակիորեն չի հակադրվել Աստծուն, ապա չի կարող բնորոշվել որպես հակաքրիստոս։ Թեև ապականված մարդիկ ունեն նույն կամ նմանատիպ մտքեր, տեսակետներ և ապականված խառնվածքներ, եթե ինչ-որ մեկի մարդկային էությունը չար մարդու էություն չէ, ապա դա նկատելի տարբերություն է նրանց և հակաքրիստոսների միջև։ Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում տեսնել այս տարբերությունը և հակաքրիստոսի խառնվածք ունեցող մարդկանց ու հակաքրիստոսի ուղիով քայլող մարդկանց նույն խմբին է դասում և բնորոշում է որպես հակաքրիստոսներ։ Այսպես վարվելով՝ հեշտ է վնասել լավ մարդկանց։ Եթե հստակ չեք հասկանում հակաքրիստոսների էությունը, դա հսկայական խոչընդոտ է նաև ինքներդ ձեզ հասկանալու համար։ Եթե տեսնում ես, որ քո ապականված խառնվածքը նույնն է, ինչ հակաքրիստոսինը, կմտածես, որ հակաքրիստոս ես, և եթե տեսնում ես, որ այն ուղին, որի վրա ես, նույնն է, ինչ հակաքրիստոսինը, ապա նույնպես կմտածես, որ հակաքրիստոս ես։ Դեռ կբնորոշես քեզ որպես հակաքրիստոս, եթե տեսնես, որ գործելակերպդ և մտքերդ ու տեսակետներդ նույնն են, ինչ հակաքրիստոսինը։ Եթե այս երեք առումներով քեզ որպես հակաքրիստոս ես տեսնում, ապա քեզ որպես հակաքրիստոս կբնորոշես։ Ի՞նչ հետևանքների սա կհանգեցնի։ Որոշակի աստիճանի հաստատ բացասական կդառնաս և հուսահատության կմատնես ինքդ քեզ։ Ինքդ քեզ այսկերպ հասկանալը փոքր-ինչ խեղաթյուրված է։ Ուրեմն արդյոք անհրաժեշտ չէ՞ հասկանալ հակաքրիստոսի քո խառնվածքը։ Ո՛չ, իհարկե անհրաժեշտ է։ Հակաքրիստոսների խառնվածքի շուրջ հաղորդակցվելու և այն մանրամասն վերլուծելու նպատակն այն է, որ կարողանաք համեմատություններ անել ինքներդ ձեզ հետ և հասնել ինքներդ ձեզ իսկապես հասկանալու կետին։ Եթե պարզապես հասկանում ես, որ ունես սովորական ապականված խառնվածք, բայց չես գիտակցում, որ ունես հակաքրիստոսի խառնվածք, ապա ինքդ քո մասին հասկացողությունը շատ մակերեսային և միակողմանի է։ Այնպիսին չէ, ինչպիսին պետք է լինի։ Գուցե հենց հիմա դեռ տեղյակ չեք սրանից։ Մարդկանց մեծամասնությունը մտածում է. «Ես չեմ քայլում հակաքրիստոսի ուղիով, ոչ էլ հակաքրիստոս եմ, ոչ էլ ունեմ հակաքրիստոսի էություն, ուստի կարիք չկա հասնելու այն կետին, որտեղ կհասկանամ, որ ունեմ հակաքրիստոսի խառնվածք, ունակ եմ քայլելու հակաքրիստոսի ուղիով և կարող եմ հակաքրիստոս դառնալ։ Եթե սա լիներ իմ հասկացողությունն ինքս իմ մասին, մի՞թե չէի նսեմացնի ինքս ինձ»։ Այսպիսով՝ դուք այնքան էլ հետաքրքրված չեք հակաքրիստոսներին մերկացնելու վերաբերյալ այս թեմաներով։ Անկախ նրանից՝ հետաքրքրված ես, թե ոչ, եթե ճշմարտությանը ձգտող մեկն ես, ի վերջո կգա մի օր, երբ աստիճանաբար կհասկանաս ճշմարտության այս տեսանկյունները և այս ասույթները։ Ես տեսել եմ որոշ մարդկանց, որոնք հաղորդակցվում են իրենց փորձառական հասկացողությամբ, բայց բացարձակապես ոչինչ չեն ասում այն մասին, որ հակաքրիստոսի խառնվածք ունեն կամ ինչպես են քայլում հակաքրիստոսի ուղիով։ Ակնհայտ է, որ նրանց մտքերը, տեսակետները և խառնվածքը ճիշտ նույնն են, ինչ հակաքրիստոսինը։ Դրանք նույնական են, բայց նրանք չեն հասկանում դա։ Սա բավարար ապացույց է, որ շատ մարդկանց հասկացողության աստիճանն իրենց մասին շատ մակերեսային է, քանի որ նրանք ի վիճակի են միայն հասկանալու, որ ունեն ապականված խառնվածք, որ դիմակայում են Աստծուն և ըմբոստանում Աստծու դեմ, որ նրանց մարդկայնությունն այնքան էլ լավը չէ, և որ նրանք այնքան էլ չեն սիրում ճշմարտությունը։ Իրականում այն, ինչ նրանք դրսևորում և բացահայտում են, հակաքրիստոսի խառնվածքն է, և այն ուղին, որով նրանք քայլում են, հակաքրիստոսի ուղին է, բայց նրանք չեն հասկանում դա։ Ինչո՞ւ չեն հասկանում։ Դա այն պատճառով է, որ նրանք չեն հասկանում հակաքրիստոսի խառնվածքի հետ կապված տարբեր դրսևորումները, և նույնիսկ շատ մարդիկ կան, որոնք վախենում են ասել, որ ունեն հակաքրիստոսի խառնվածք կամ գտնվում են հակաքրիստոսի ուղու վրա։ Նույնիսկ եթե հասկանում են դա, չեն համարձակվում ասել։ Եթե բարձրաձայն ասեն, կարծես թե անիծվում կամ դատապարտվում են։ Իրականում, մի՞թե քո իրավիճակը նույնը չէ՝ անկախ նրանից՝ ասում ես դա, թե ոչ։ Կարո՞ղ է արդյոք դա փոխել այն փաստը, որ հակաքրիստոսի խառնվածք ունես։ Ո՛չ, չի կարող։ Այն փաստը, որ չես հասկանում սա, ապացուցում է, որ ճշմարտության քո ըմբռնումը չափազանց մակերեսային է, և որ ինքդ քո մասին ճշմարիտ հասկացողություն չունես։

3. Իրենց դիրքն օգտագործելը՝ խարդախությամբ ուտելիք, խմիչք և այլ ցանկալի բաներ ձեռք բերելու համար

Հաջորդիվ կհաղորդակցվենք իրենց սեփական օգուտների համար դավեր նյութող հակաքրիստոսների երրորդ դրսևորման շուրջ՝ իրենց դիրքն օգտագործելը՝ խարդախությամբ ուտելիք, խմիչք և այլ ցանկալի բաներ ձեռք բերելու համար։ Իհարկե, «իրենց դիրքն օգտագործելը» կարող է նաև կոչվել Աստծուն հավատալու քողի տակ խարդախությամբ ուտելիք, խմիչք և այլ ցանկալի բաներ ձեռք բերել։ Նախկինում երբևէ փորձե՞լ եք խորհել այս կետի շուրջ և մտածել դրա մասին։ (Ոչ, չենք փորձել։) Երբևէ տեսե՞լ եք այս տեսակ մարդու։ Որևէ կարծիք ունե՞ք այս տեսակ մարդու վերաբերյալ։ Նողկանքի կամ զզվանքի որևէ զգացում ունե՞ք։ Արհամարհանք զգո՞ւմ եք այս տեսակ մարդու հանդեպ։ (Այո։) Ինչպիսի՞ մարդ են նրանք։ Ինչպիսի՞ն է նրանց մարդկայնությունը։ Ինչո՞ւ են նրանք անում այս բաները։ Ո՞րն է Աստծուն հավատալու նրանց տեսակետը։ Արդյո՞ք այս տեսակ մարդը մեկն է, ում Աստված փրկում է։ Ի վերջո ո՞րն է Աստծուն հավատալու նրանց նպատակը։ Նրանք լքել են իրենց ընտանիքներն ու կարիերան և դրսևորել են դժվարություններ կրելու ու գին վճարելու արտահայտություններ, բայց ի վերջո, ո՞րն է նրանց նպատակը՝ իրենց դիրքն օգտագործելով խարդախությամբ ուտելիք և խմիչք ձեռք բերելիս։ Գիտե՞ն արդյոք, որ երբ անում են սա, Աստված գարշում է դրանից և դժգոհ է։ Նախկինում երբևէ մտածե՞լ եք այս հարցերի շուրջ։ Ճիշտն ասած՝ մեծամասնությունը չի մտածել։ Իսկ ինչո՞ւ չեք մտածել։ Ոմանք ասում են. «Հասարակության մեջ չափազանց շատ են այսպիսի մարդիկ, ուստի մեծ բան չէ Աստծու տանը նրանցից մի քանիսն ունենալը։ Ավելին՝ մենք ինքներս էլ պարտադիր չէ, որ այդքան մաքուր լինենք»։ Դու ինքդ քեզ համարում ես ճշմարտությանը ձգտող մեկը, սակայն երբեք չես վերցնում քո սեփական արարքները, մտքերն ու գաղափարները, ինչպես նաև ուրիշների արարքներն ու վարքագիծը և կապ չես ստեղծում դրանց ու ճշմարտության միջև՝ օգտագործելով ճշմարտության տեսանկյունը՝ դրանք դիտարկելու և սահմանելու համար։ Ուրեմն արդյոք դեռ ճշմարտությանը ձգտող մե՞կն ես։ Արդյոք այն ճշմարտությունները, որոնք հասկացել ես Աստծուն հավատալիս, դեռևս արժեք և նշանակություն ունե՞ն քեզ համար։ Ո՛չ, չունեն։ Բոլոր նրանք, ովքեր ձևացնում են, թե հոգևոր են, երբ չունեն հոգևոր հասկացողություն, ունեն կեղծ հոգևորություն, և նրանց ոչինչ չի հետաքրքրում՝ բացի ողջ օրը կանոններին խստորեն հետևելուց կամ բառեր և վարդապետություններ խոսելուց, ինչը նման է հին գիտնականների արածին՝ «իրենց ամբողջությամբ նվիրել իմաստունների գրքերն ուսումնասիրելուն և ուշադրություն չդարձնել արտաքին հարցերին»։ Հոգևոր ձևացող մարդիկ կարծում են, որ այն, ինչ անում են ուրիշները, իրենց հետ որևէ կապ չունի, որ այն, թե ինչպես են մտածում ուրիշները, ուրիշների գործն է, և նրանք հրաժարվում են մարդկանց զանազանելուց, բաների էության մեջ թափանցելուց և Աստծու խոսքերի հիման վրա Աստծու մտադրությունները հասկանալուց։ Մարդկանց մեծամասնությունն այսպիսին է. երբ նրանք ավարտում են քարոզ լսելը կամ Աստծու խոսքերը կարդալը, դրանք գրի են առնում թղթի վրա, պահում իրենց սրտերում և վերաբերվում դրանց որպես վարդապետությունների կամ կանոնների, որոնց ձևականորեն են հետևում և ապա ավարտված են համարում։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են իրենց շուրջը կատարվող իրադարձությունները կամ իրենց շրջապատող մարդկանց մեջ տեսած տարբեր վարքագծերն ու դրսևորումները կապված այս ճշմարտությունների հետ, նրանք երբեք չեն մտածում կամ փորձում խորհել դրա շուրջ իրենց սրտերում, ոչ էլ աղոթում կամ փնտրում են։ Մարդկանց մեծամասնության հոգևոր կյանքն այսպիսի վիճակում է։ Հետևաբար շատ մարդիկ դանդաղ և մակերեսային են ճշմարտության մեջ մտնելիս։ Նրանց հոգևոր կյանքը չափազանց միապաղաղ է, նրանք պարզապես հետևում են կանոններին, և նրանց գործելակերպում սկզբունքներ չկան։ Կարելի է ասել, որ շատ մարդկանց դեպքում նրանց հոգևոր կյանքը կտրված է իրական կյանքից և դատարկ է, ուստի, նույնիսկ երբ խոսքը վերաբերում է չար մարդկանց և հակաքրիստոսների գռեհիկ վարքագծին ու դրսևորումներին, նրանք բացարձակապես ոչ մի պատկերացում չունեն, առավել ևս որևէ սահմանում, ոչ էլ որևէ գաղափար ունեն կամ որևէ զանազանություն են դրսևորում։ Ինչ վերաբերում է իրենց սեփական անհատական օգուտների համար դավեր նյութող հակաքրիստոսների վարքագծին, դրսևորումներին և ասույթներին, գուցե բավականաչափ տեսել եք, բայց ձեր սրտերում երբեք չեք փորձել խորհել, թե հատկապես ինչպիսի մարդիկ են նրանք, արդյոք կարո՞ղ են ճշմարտություն ձեռք բերել Աստծուն հավատալիս, արդյոք նրանք ճշմարտությանը ձգտող մարդի՞կ են, և նմանատիպ այլ հարցերի շուրջ։ Փոխարենը ողջ օրն առանց իրական ներգրավվածության անցնում եք ձեր պարտավորությունների միջով՝ ձևականորեն վերաբերվելով այն ամենին, ինչ անում եք, և չեք փնտրում ճշմարտությունը ձեռք բերելու կամ ճշմարտության իրականությունը հասկանալու և դրա մեջ մտնելու ուղիներ։ Հակաքրիստոսներն օգտագործում են իրենց դիրքը իրենց սեփական օգուտների համար դավեր նյութելու նպատակով և Աստծուն հավատալն օգտագործում են որպես պատրվակ՝ Աստծու տանը խարդախությամբ ամեն տեսակ ցանկալի բաներ ձեռք բերելու համար։ Այս ցանկալի բաները բնականաբար ներառում են ուտելիք և խմիչք, ինչպես նաև որոշակի նյութական վայելքներ և նմանատիպ այլ բաներ։ Նման մարդկանց էությունը նույնն է, ինչ հակաքրիստոսների նյութապաշտական էությունը, որի մասին նախկինում խոսել ենք. դա նույն տեսակի մարդու բնավորությունն է։ Նրանք ձգտում են միայն ամեն տեսակ նյութական բարիքներ վայելելու։ Չեն ձգտում ճշմարտությանը և առավել ևս բարի գործեր չեն պատրաստում։ Միայն ձևացնում են, թե ձգտում են ճշմարտությանը, և արտաքնապես այնպես են անում, կարծես անում են դա։ Այն, ինչին ձգտում են իրենց հոգու խորքում, հիմնականում ուտելու, խմելու և լավ վերաբերմունքի արժանանալու մսեղավոր հաճույքներն են, որոնք մշտապես նրանց մտքում են։ Շուրջբոլորը բավականին շատ են այս տեսակ մարդիկ. հավանական է, որ յուրաքանչյուր եկեղեցի մեկ կամ երկու և գուցե նույնիսկ ավելի շատ նման մարդ ունենա։ Այսօր չեմ խոսի այս մարդկանց դրսևորումների, վարքագծի և էության մասին տեսական առումով։ Նախ կխոսեմ մի քանի հատուկ, տիպիկ օրինակների մասին և թույլ կտամ բոլորիդ լսել, պատկերացում կազմել դրանց մասին և տեսնել, թե ինչպես են նման մարդիկ կապված այս կետի հետ, որի շուրջ հաղորդակցվում ենք, և արդյոք նրանք օգտագործում են իրենց դիրքը և Աստծուն հավատալու դրոշի ներքո խարդախությամբ ուտելիք, խմիչք, փող և նյութական բաներ են ձեռք բերում։ Փորձե՛ք զանազանել այս տեսակ մարդուն և ապա մտածե՛ք՝ արդյոք այն մարդիկ, որոնց հետ շփվում եք, ունե՞ն այս դրսևորումները, որոնց մասին խոսում ենք։ Եթե որևէ մեկը գալիս է ձեր մտքին, կարող եք նաև մի քանի օրինակ բերել։ Ասե՛ք Ինձ, ավելի լավ է օրինակնե՞ր բերել, թե՞ պարզապես այսպես ընդհանուր առմամբ հաղորդակցվել։ (Ավելի լավ է օրինակներ բերել։) Ո՞րն է օրինակներ բերելու առավելությունը։ Նախևառաջ մարդկանց մեծամասնությունը պատրաստակամ է լսելու այս պատմությունները և իրական դեպքերը։ Դրանք ունեն կերպարներ և սյուժե, և մարդկանց մեծամասնությանը դրանք հետաքրքիր են թվում։ Դա նման է նրան, երբ խոսում ես քո անձնական փորձառության մասին. եթե հոդված ես գրում դրա վերաբերյալ, մարդիկ սովորաբար մեկ կամ երկու անգամ կարդում են այն և վերջ, բայց եթե ֆիլմ կամ բեմադրություն ես ստեղծում դրա հիման վրա, ավելի շատ մարդիկ կդիտեն այն, և նրանք սոսկ մեկ անգամ չեն դիտի։ Այսպիսով՝ մարդիկ ավելի հանգամանորեն և ավելի մեծ հստակությամբ կնայեն ճշմարտության այս տեսանկյանը կամ համապատասխան մարդկանց, իրադարձություններին և բաներին, և դա ավելի խոր տպավորություն կթողնի նրանց վրա։ Բացի դրանից՝ որոշակի հատուկ օրինակներ բերելն օգնում է մարդկանց ավելի ճշգրտորեն համեմատություններ և կապեր ստեղծել ճշմարտության յուրաքանչյուր տեսանկյան և իրենց միջև։

Դեպք առաջին. Ձևացնելը, թե աշխատում են, որպեսզի ուտելիք և խմիչք կորզեն

Նախ մի քանի օրինակ բերենք, որոնք տարածված են Աստծու ընտրյալ ժողովրդի շրջանում։ Որոշ առաջնորդողներ և աշխատողներ գալիս են նոր աշխատավայր, որտեղ հանդիպում են տարբեր եղբայրների ու քույրերի, հայտնաբերում են որոշ լավ բաներ և մտածում են. «Սրանք լավ բաներ են։ Ինչո՞ւ ես դրանք չունեմ»։ Մի՞թե նրանք ներսում անպատշաճ մտքեր չունեն։ Նրանց ագահությունը գլուխ է բարձրացրել։ Հենց որ ագահությունը գլուխ է բարձրացնում, այս ստոր և անամոթ տականքները կանգ են առնում իրենց ճանապարհին և ամեն պատրվակ գտնում այդ վայրում աշխատելու և չհեռանալու համար։ Ո՞րն է չհեռանալու նրանց նպատակը։ (Որպեսզի մի օր կարողանան օգտվել դրանից։) Ճիշտ է, նրանք ուզում են օգտվել դրանից։ Եթե չստանան այդ օգուտը, գիշերը լավ չեն քնի։ Անհանգստանում են, որ եթե ուրիշ տեղ գնան, մեկ ուրիշը կստանա այդ օգուտը, և իրենք այլևս չեն ունենա այս հնարավորությունը, ուստի պատրվակ են գտնում այդ վայրում քարոզելու և աշխատելու համար։ Իրականում նրանց սրտերը միշտ մտածում են այս ցանկալի բաների մասին, և նրանց աչքերը միշտ կենտրոնացած են այս ցանկալի բաների վրա։ Ի վերջո նրանք հաստատվում են այդ վայրում, և եղբայրների ու քույրերի մեծ մասը համակրում է նրանց, գիտի, որ նրանք քարոզիչներ են, և պաշտում ու հարգում է նրանց։ Այժմ ժամանակն է, որ այս առաջնորդողներն ու աշխատողները նշեն, որ ինչ-որ բան են ուզում, ուստի մտածում են թեման բացելու ամենատարբեր ուղիների մասին, բայց որքան շատ են խոսում, այնքան ավելի անհանգիստ են դառնում։ Իրենք իրենց խորհում են. «Ինչպե՞ս պետք է խնդրեմ այս բանը։ Չեմ կարող թույլ տալ, որ եղբայրներն ու քույրերն իմանան, որ հավանում եմ այս բանը և ուզում եմ այն։ Պետք է ստիպեմ նրանց, որ իրենց կամքով տան ինձ։ Չպետք է ստիպեմ նրանց մտածել, թե ես եմ խնդրում դա, այլ ավելի շուտ, որ դա մի բան է, որը նրանք հոժարակամ են տալիս ինձ, և իհարկե, որ դա մի բան է, որին ես արժանի եմ»։ Դրանից հետո հարցնում են եղբայրներին և քույրերին. «Ինչպիսի՞ն է եղել ձեր կյանքի մուտքը վերջերս»։ Եղբայրներն ու քույրերն ասում են. «Քո գալուց ի վեր մեր եկեղեցական կյանքը բարելավվել է, և բոլորն աշխուժացել են»։ «Այն փաստը, որ աշխուժացել եք, նշանակում է, որ ձեր հոգու վիճակն ավելի լավ է։ Ձեր գործերը նույնպես լավ են ընթանում։ Ապագայում աստված տա ձեր գործերն էլ ավելի լավ կընթանան»։ Խոսելիս առաջնորդողներն ու աշխատողները խոսակցությունն ուղղում են դեպի այն բանը, որն ուզում են։ Երբ եղբայրների և քույրերի համար ակնհայտ է դառնում, որ առաջնորդողներն ու աշխատողներն ուզում են այդ բանը, ասում են, որ առաջնորդողներն ու աշխատողները պետք է մի քիչ վերցնեն իրենց հետ, երբ գնան։ Առաջնորդողներն ու աշխատողներն ասում են. «Ո՛չ, չեմ կարող վերցնել։ Սա համահունչ չէ սկզբունքներին, և աստված ուրախ չի լինի»։ «Խնդիր չկա։ Դու արժանի ես ունենալու դրանից»։ «Նույնիսկ եթե արժանի եմ, չեմ կարող»։ Սա ասելուց հետո անհանգստանում են, որ եղբայրներն ու քույրերն իրականում չեն տա դա իրենց, ուստի որոշ բաներ են ասում քողարկված կերպով, որպեսզի եղբայրներն ու քույրերը շնորհակալություն հայտնեն իրենց բարության համար՝ միևնույն ժամանակ նախաձեռնողաբար հիշատակելով այն բանը, որն ուզում են, որպեսզի եղբայրներն ու քույրերը հիշեն և իրենց դրանից տան։ Դրանից հետո եղբայրների և քույրերի համար ակնհայտ է դառնում, թե ինչ նկատի ունեն առաջնորդողներն ու աշխատողները, և նրանք ասում են. «Եկեք հիմա չխոսենք այդ մասին։ Կարող ենք դրա մասին խոսել, երբ գնալու լինես»։ Երբ առաջնորդողներն ու աշխատողները լսում են, որ եղբայրներն ու քույրերն ասում են սա, նրանց սրտերն ուրախությամբ են լցվում, և նրանք մտածում են. «Գերազանց է։ Ես վերջապես կստանամ այն, ինչ ուզում եմ»։ Եվ ապա մտածում են. «Եթե վաղն անմիջապես հեռանամ, մարդկանց համար չափազանց ակնհայտ կլինի, որ ուզում եմ այդ բանը։ Փոխարենը կհեռանամ երկու կամ երեք օրից»։ Երբ վերջապես գալիս է երրորդ օրը, եղբայրներն ու քույրերը հեռանալիս նրանց մի շատ ծանր փաթեթ են տալիս։ Առաջնորդողներն ու աշխատողները տեսնում են, որ փաթեթն այն բանն է, որն իրենք ուզում էին, բայց ձևացնում են, թե չեն տեսել այն, և չեն հրաժարվում դրանից։ Պարզապես առանց մի խոսքի վերցնում են փաթեթը։ Ինչպիսի՞ մարդիկ են սրանք։ Սրանք մարդիկ են, որոնք օգտագործում են իրենց աշխատանքը որպես միջոց, իսկ իրենց տքնությունը՝ որպես արժույթ՝ ցանկալի բաներ ձեռք բերելու նպատակով դավեր նյութելիս, և որոնք բաներ են կորզում եղբայրներից ու քույրերից։ Մի՞թե սա խարդախության ձև չէ։ Ո՞րն է նրանց աշխատանքի նպատակը։ Ուրիշներին խաբելով ցանկալի բաներ ձեռք բերելը։ Հենց որ հայտնաբերում են մի վայր, որտեղ ցանկալի բան կա, և որն ունի այն, ինչ իրենք ուզում են, կանգ են առնում իրենց ճանապարհին և չեն ուզում հեռանալ։ Ամեն մի լավ բան տանում են իրենց սեփական տուն։ Մի քանի տարի առաջնորդող կամ աշխատող լինելուց հետո նրանց տներում շատ բաներ են խաբեությամբ կորզվել եղբայրներից և քույրերից։ Նրանցից ոմանք եղբայրներից ու քույրերից, խաբեությամբ կորզել են ընտանեկան գաղտնի բաղադրատոմսեր կամ ժառանգված իրեր իսկ ոմանք խաբեությամբ կորզել են տեղական արտադրության յուրահատուկ ապրանքներ։ Աստծուն հավատալիս թվում է կարծես այս մարդիկ գնում են մի վայրից մյուսը և աշխատանք են կատարում՝ առանց դրա դիմաց որևէ բան պահանջելու, բայց իրականում նրանք չափազանց շատ ցանկալի բաներ են խաբեությամբ կորզել եղբայրներից ու քույրերից։

Որոշակի եկեղեցի ժամանելուց հետո առաջնորդողը տեսնում է, որ այդ տարածքի ունաբը հայտնի է ողջ երկրում, և ինքն իրեն մտածում է. «Շատ եմ սիրում ունաբ ուտել։ Եթե այստեղ ծնված լինեի, ամեն օր ունաբ կուտեի, բայց, ցավոք, չեմ կարող շատ օրեր մնալ, իսկ ունաբը դեռ չի հասել։ Ե՞րբ կկարողանամ ուտել։ Գիտե՛մ՝ կարող եմ պատճառ գտնել մնալու համար, մինչև ունաբը հասնի, ապա կկարողանամ ուտել դրանք, այնպես չէ՞»։ Դրանից հետո պատճառ է բերում՝ ասելով, թե այստեղի եղբայրների և քույրերի մեծ մասը վատ վիճակում է և ոչնչի չի հասնում իր աշխատանքում, ուստի ինքը պետք է երկարաժամկետ հաստատվի այստեղ և ջանասիրաբար փորձի յուրաքանչյուր աշխատանք առաջ մղել նախքան հեռանալը։ Սակայն արդյոք դա՞ է նա իրականում մտածում իր սրտում։ (Ոչ։) Իր սրտում նա հաշվարկում է. «Երբ ունաբը հասնի, և կարողանամ մի քանիսը վերցնել ինձ հետ, այդ ժամանակ էլ կհեռանամ»։ Նրա սիրտը լցված է այս մտքով, և դա կանգնեցնում է նրան իր ճանապարհին, ու նա հաստատվում է այնտեղ։ Այնտեղ գտնվելու ընթացքում քարոզում է որոշ բառեր և վարդապետություններ ու անում է որոշ մակերեսային բաներ, բայց աշխատանքի առումով շատ բանի չի հասնում։ Վերջապես ունաբը հասնում է, և նրա սիրտը լցվում է ուրախությամբ. «Վերջապես կարող եմ ունաբ ուտել։ Օրը, որի մասին երազում էի, վերջապես եկա՛վ»։ Հենց որ ունաբը հասնում է, սկսում է ուտել դրանք՝ միևնույն ժամանակ իր սրտում խորհելով. «Լավ չէ, որ ամեն օր պարզապես ունաբ ուտեմ այստեղ։ Չեմ կարող մնալ պարզապես ունաբ ուտելու համար։ Իսկ եթե եղբայրներն ու քույրերը նկատե՞ն։ Պետք է միջոց մտածեմ՝ այնպես անելու, որ մի քանիսն ինձ տան՝ հետս տանելու համար։ Եթե չտան, պետք է ջանք գործադրեմ և ևս մի բան ասեմ՝ այս հարցն առաջ մղելու համար»։ Հենց որ այնտեղ ապրող եղբայրներն ու քույրերը տեսնում են, որ նա սիրում է ունաբ ուտել, ասում են, որ հեռանալիս նրան մի քանիսը կտան՝ իր հետ տանելու համար։ Երբ լսում է սա, ուրախանում է, բայց բերանն ասում է. «Չեմ կարող։ Դա համահունչ չէ սկզբունքներին։ Հավատացյալները չեն կարող տենչալ սա։ Մի՞թե այնպես չի ստացվի, որ ես օգտվում եմ ձեզանից։ Չեմ կարող վերցնել դա՝ առանց ձեզ վճարելու։ Երբ հեռանամ, կվճարեմ ձեզ դրա համար»։ Այս խոսքերը, որ նա ասում է, պարզապես խոսքեր են։ Երբ արդեն բավականաչափ կշտացել է, և գնալու ժամանակն է, իր սրտում դեռ միշտ մտածում է. «Ոչինչ չե՞ն տա ինձ, թե՞ պարզապես վատերից մի քանիսը կտան։ Ուզում եմ մեծերը, լավերն ուտել»։ Հեռանալուց երկու օր առաջ միշտ ասում է. «Բոլոր ունաբներն արդեն գրեթե հավաքվել են, այնպես չէ՞։ Ե՞րբ կհասնեն հաջորդ տարի»։ Դրանով մտադիր է հիշեցնել եղբայրներին և քույրերին, որ չմոռանան իրեն մի քանիսը տալ՝ իր հետ տանելու համար։ Եղբայրներն ու քույրերը բոլորը լսելուն պես հասկանում են. «Կարծես թե մենք անպայման պետք է նրան մի քանիսը տանք՝ իր հետ տանելու համար, նախքան նրա գնալը, և պետք է լավերն ընտրենք՝ նրան տալու համար։ Հակառակ դեպքում նա կարող է բարդացնել ամեն ինչ մեզ համար»։ Երբ վերջապես գալիս է նրա գնալու ժամանակը, եղբայրներն ու քույրերը նրան երեք մեծ արկղ են տալիս՝ իր հետ տանելու համար։ Նա չի կարողանում մենակ տանել դրանք և խնդրում է իր ենթակայության տակ գտնվող այլ մարդկանց օգնել։ Հեռանալուց անմիջապես առաջ ուտում է այնքան, որքան կարող է, նույնիսկ եթե դրանից վատանա, կարծում է, որ արժե։ Վախենում է, որ հեռանալուց հետո այլևս չի կարողանա ուտել դրանք։ Երբ հեռանում է, դեռ դժկամությամբ է անում դա և մտածում է. «Այս անգամ ճիշտ բավարար չափով կերա։ Հաջորդ տարի այս ժամանակ նորից կգամ։ Պետք չէ շատ շուտ գալ, բայց չեմ էլ կարող շատ ուշանալ։ Պետք է գամ հենց այն ժամանակ, երբ ունաբը հասնի։ Այդպես կկարողանամ թարմերից ուտել, իսկ երբ չորանան, կկարողանամ չորացրածներից ուտել։ Հեռանալիս էլ կկարողանամ էլի մի քանիսը վերցնել ինձ հետ»։ Մի՞թե նա սա շատ մանրամասն չի հաշվարկում։ Նրա ողջ սիրտը միայն այս բաների մասին է մտածում։ Նա միշտ մտածում է օգտվելու և ցանկալի բաներ ձեռք բերելու համար դավեր նյութելու, ինչպես նաև եղբայրներից ու քույրերից այնպիսի բաներ շորթելու մասին, որոնք բխում են իր սեփական շահերից։ Նա իր տեսած ոչ մի ցանկալի բան բաց չի թողնի։ Նույնիսկ եթե դա մի բան է, որն աչքի չի ընկնում, քանի դեռ այն գրավում է նրա ուշադրությունը և տպավորվում նրա մտքում, երաշխավորված է, որ ի վերջո կընկնի նրա ձեռքը։ Մի՞թե սա հակաքրիստոսի վարքագիծ չէ։ Մի՞թե այսպիսի մարդկանց մարդկայնությունն ու բնավորությունը հատկապես ստոր չեն։ Անկախ նրանից, թե այսպիսի մարդիկ արտաքնապես որքան լավ կարող են դժվարություններ կրել և գին վճարել, և որքան լավ կարող են լքել իրենց ընտանիքն ու թողնել իրենց կարիերան, կարելի՞ է արդյոք ասել, որ նրանք ճշմարտությանը ձգտող մարդիկ են։ Բացարձակապես ո՛չ։ Այս մարդիկ այն տեսակն են, որոնք Աստծուն հավատալու դրոշի ներքո խարդախությամբ ուտելիք և խմիչք են ձեռք բերում։

Որոշ մարդիկ գնում են ամենատարբեր վայրեր՝ ավետարանը քարոզելու և աշխատանք կատարելու համար, և երբ տուն են վերադառնում, յուրաքանչյուր վայրից իրենց հետ բերում են տեղական արտադրության տարբեր յուրահատուկ ապրանքներ կամ նույնիսկ բաներ, որոնք շորթել են եղբայրներից ու քույրերից։ Լինի դա բրենդային հագուստ, թե էլեկտրոնիկա, քանի դեռ գրավում են նրանց ուշադրությունը, բաց չեն թողնում այն և խնդրում են, որ տան իրենց։ Եթե չտաս դա նրանց, ամեն տեսակ պատճառներ կմտածեն քեզ էտելու համար, կստիպեն քեզ հասկանալ, թե ինչու են էտում քեզ, և չեն հանգստանա, մինչև վերջապես չտաս դա նրանց։ Այս մարդիկ իրենց պարտավորությունը կատարելու դրոշի ներքո խաբեությամբ ամեն տեսակ ցանկալի բաներ են կորզում իրենց համար և անողոք են այս ցանկալի բաները ձեռք բերելու փորձերում։ Երբեմն եղբայրներն ու քույրերը նրանց մի փոքր բան են տալիս, բայց այս մարդիկ մտածում են, որ դա մեծ արժեք չունի, և ասում են. «Ո՛չ, շնորհակալություն։ Աստված առատորեն օրհնել է ինձ։ Ես ոչ մի բանի կարիք չունեմ»։ Նրանք այսպիսի խոսքեր են օգտագործում մերժելու համար և խաբում են եղբայրներին ու քույրերին, որպեսզի վերջիններս համակրեն իրենց և բարձր կարծիքի լինեն իրենց մասին։ Սակայն եթե այն բանը, որ եղբայրներն ու քույրերը տալիս են նրանց, մի բան է, որի մասին այս մարդիկ երազել են, և մի բան, որի կարիքն ունեն ու անընդհատ մտածում են դրա մասին, երբ տեսնում են դրանք, ուզում են սեփականացնել և բացարձակապես չեն զսպի իրենց։ Որոշ կանայք եղբայրների և քույրերի ձեռքից սեփականացնում են կոսմետիկա, լավ հագուստ և լավ կոշիկներ, իսկ որոշ տղամարդիկ եղբայրների և քույրերի ձեռքից խաբեությամբ կորզում են կենցաղային տեխնիկա, մոտոցիկլետներ կամ էլեկտրոնիկա։ նրանք քայլեր են ձեռնարկում՝ տիրանալու յուրաքանչյուր ցանկալի բանի։ Անկախ նրանից, թե ինչ լավ բաներ ունեն եղբայրներն ու քույրերը, քանի դեռ դրանք գրավում են այս մարդկանց ուշադրությունը, ամեն տեսակ միջոցներ կմտածեն դրանք խարդախությամբ ձեռք բերելու համար։ Բացի դրանից՝ այս մարդիկ նույնիսկ ամեն տեսակ պատրվակներ են հորինում և ամեն տեսակ արդարացումներ են գտնում՝ ընթրիքի համար հավաքվելու և ագահաբար ուտելու ու խմելու համար։ Ի՞նչ աստիճանի։ Ուր էլ գնան, նայում են՝ տեսնելու, թե ում ընտանիքը փող ունի, և ում ընտանիքն է լավ սնվում, ապա մնում են այդ ընտանիքի հետ և չեն հեռանում։ Այնուհետև ամեն տեսակ պատրվակներ են հորինում՝ համագործակիցների համար հավաքույթներ և ընթրիքներ անցկացնելու։ Եվ որո՞նք են նրանց բացման խոսքերը յուրաքանչյուր ընթրիքի ժամանակ։ «Մեր այսօրվա հավաքույթը թագավորության հավաքույթ է։ Ուտելիքի այս սեղանը մեզ տալիս է թագավորության խնջույքի կանխավայելքը»։ Նրանց քծնող մարդիկ շտապում են ասել՝ «Ամե՛ն։ Փա՛ռք աստծուն»։ Կան որոշ այսպես կոչված առաջնորդողներ և աշխատողներ, որոնք ագահաբար ուտում և խմում են, ուր էլ որ գնան։ Յուրաքանչյուր ճաշ պետք է ունենա սննդարար բաղադրիչներ, և պետք է լինեն ձուկ և միս, իսկ ճաշատեսակները նույնիսկ պետք է փոխվեն ամեն շաբաթ. դրանք չեն կարող կրկնվել։ Ընթրիքից հետո պետք է ընտիր թեյ խմեն և արդարացումներ են գտնում՝ ասելով. «Չեմ կարող առանց թեյի։ Ամեն օր աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեմ և գիշերներն արթուն պետք է մնամ ու աշխատեմ։ Եթե մի քիչ թեյ չխմեմ՝ ինձ արթնացնելու համար, գիշերը չեմ կարողանա աշխատել»։ Սա նրանց բերանն է ասում, բայց ի՞նչ են մտածում իրենց սրտերում։ «Հեշտ չէր հասնել այն դիրքին, որն ունեմ այսօր։ Մի՞թե չպետք է փոքր-ինչ իշխանությունս բանեցնեմ։ Բացի դրանից՝ երազել եմ վայելել կյանքի որոշ ավելի լավ բաներ, ուստի մի՞թե հիմա չպետք է ամեն տեսակ ուղիներ մտածեմ այս բաները վայելելու համար։ Եթե չօգտագործեմ իշխանությունս հիմա, երբ ունեմ այն, այլևս հնարավորություն չեմ ունենա դա անելու, երբ այն կորչի։ Պետք է ուտեմ և խմեմ այնքան, որքան կարող եմ։ Ո՞վ գիտե, գուցե գա մի օր, երբ այլևս չունենամ այս դիրքը և չկարողանամ վայելել այս բաները։ Այլևս չեմ ունենա այս հնարավորությունը։ Այդ դեպքում մի՞թե իմ ողջ կյանքն իզուր չի անցնի»։ Այս տեսակ մարդիկ աշխատանք կատարելու դրոշի ներքո խարդախությամբ ուտելիք և խմիչք են ձեռք բերում։ Մի քիչ աշխատանք են կատարում և քարոզում են մի քանի բառեր և վարդապետություններ, ապա ուզում են խաբեությամբ ցանկալի բաներ կորզել և լավ բաներ ուտել։

Նախկինում կար մի մարդ, որն աշխատում էր որոշակի վայրում, և այդ տեղանքում ապրող եղբայրներն ու քույրերն ամեն օր պետք է մի հավ մորթեին այդ մարդու համար։ Նա սովորություն էր դարձրել ամեն օր մեկ հավ ուտել։ Սա լսելուց հետո ի՞նչ եք զգում։ (Զզվա՛նք։) Եղբայրներն ու քույրերը հավեր էին պահում նրանց ձվերի համար և ուտելու համար հավ մորթում էին միայն այն ժամանակ, երբ այն ծեր էր։ Այն ժամանակից, երբ այդ մարդը ժամանեց, նույնիսկ ձու ածող հավերը պետք է մորթվեին, և արդյունքում հավերը գնալով պակասում էին, իսկ եղբայրներն ու քույրերն անելանելի վիճակում էին։ Հետագայում նա պաշտոնազրկվեց և գնաց տուն, բայց դեռ չէր կարողանում փոխել այս խնդրահարույց արատը։ Ստիպում էր կնոջն ամեն օր հավ մորթել իր համար, հակառակ դեպքում վիճում էր նրա հետ։ Ինչպիսի՞ մարդ է սա։ Հավ ուտելը դարձել էր նրա էության մի մասը։ Ուտում էր ամեն օր՝ ամեն ճաշի ժամանակ։ Նույնիսկ պաշտոնազրկվելուց հետո դեռ պետք է ուտեր. կախվածություն էր ձեռք բերել դրանից։ Մի՞թե այս մարդը խնդիր չունի։ Ի՞նչ կասեք, արդյոք այս տեսակ մարդիկ լա՞վն են։ (Ոչ։) Կարճ ասած՝ ցանկացած ոք, ով Աստծուն հավատալու դրոշի ներքո օգտագործում է իր պարտավորությունները կատարելու ընթացքում առաջացած հնարավորությունները՝ ամեն քայլափոխի եղբայրներից ու քույրերից նրանց ունեցվածքը շորթելու և ամեն քայլափոխի խարդախությամբ ուտելիք և խմիչք ձեռք բերելու համար, լավ մարդ չէ։ Նրա էությունը հակաքրիստոսի էություն է։ Անկախ նրանից, թե ուր է գնում աշխատելու կամ ինչ տեսակ աշխատանք է կատարում, նախ իրեն ընդունելու համար ընտրում է հյուրընկալող ընտանիքների, որոնք համեմատաբար ապահովված են և համեմատաբար բարեկեցիկ են ապրում։ Ո՞րն է այս վայրերը փնտրելու նրա նպատակը։ Լավ ուտելը և լավ տանը մնալը՝ մսեղին բավարարելու համար։ Կան որոշ վայրեր, որտեղ չի կարող մնալ անբարենպաստ միջավայրի պատճառով, բայց արդյոք բաց կթողնի՞ իր ագահությունը և իր այս մտքերը։ Ո՛չ, բաց չի թողնի։ Կփնտրի նմանատիպ այլ վայրեր՝ իրեն հյուրընկալելու համար։ Արդյունքում օտար վայրերում մի քանի տարվա աշխատանք կատարելուց հետո այս մարդիկ լիովին այլ տեսք կունենան, և երբ վերադառնան տուն, այնտեղի եղբայրներն ու քույրերը չեն ճանաչի նրանց՝ նրանց դեմքերն ավելի լիքը կլինեն, փորերն ավելի կլորացած, ավելի լավ հագնված կլինեն, ավելի քմահաճ կլինեն և կգոռոզանան։ Ինչպե՞ս կընթանա նրանց կյանքի աճը։ Նրանց կյանքն ամենևին աճած չի լինի. պարզապես լավ կերած և հագնված կլինեն, գիրացած կլինեն և կերած կլինեն այն աստիճան, որ կդառնան հաստավիզ և հաստափոր։ Այնպիսի սարսափելի միջավայրում, ինչպիսին մայրցամաքային Չինաստանն է, անկախ նրանից, թե ինչ պարտավորություն է կատարում մարդը, դա նյարդայնացնող գործ է։ Թեև երբեմն կարող են լավ ուտել և մնալ բարեկեցիկ հյուրընկալող տներում, չեն կարողանա քաշ հավաքել։ Ուրեմն ինչպիսի՞ մարդիկ են նրանք, ովքեր կարող են ուտել մինչև հաստավիզ և հաստաափոր դառնալը։ (Մարդիկ, որոնք տրվում են կարգավիճակի օգուտներին։) Նրանք են, ովքեր միշտ մտածում են, թե ինչ են ուտելու և խմելու և ինչ են վայելելու իրենց օրական երեքանգամյա սննդի ժամանակ։ Եթե այս տեսակ մարդիկ լավ չեն սնվում, տրամադրություն չեն ունենում աշխատելու կամ իրենց պարտավորությունները կատարելու։ Եթե նրանց ստամոքսը գոհ չէ, նրանց միտքը հավասարակշռված չէ։ «Այսօր այնքան վատ եմ կերել։ Ընդհանրապես միս չկար, իսկ ուտելուց հետո ինձ թեյ չառաջարկեցիք։ Ուստի կարհամարհեմ ձեզ։ Երբ հաղորդակցվեք եկեղեցու աշխատանքի շուրջ, չեմ խոսի։ Վրեժ կլուծեմ ձեզանից։ Ո՞վ է ասել, որ կարող եք ինձ լավ չկերակրել։ Ստիպված եմ այսպիսի ուտելիք ուտել, սակայն դեռ ուզում եք, որ հաղորդակցվեմ ձեզ հետ։ Բացառվո՛ւմ է»։ Սա են մտածում ներքուստ, բայց չեն կարող բարձրաձայն ասել։ Պարզապես ասում են. «Անցած գիշեր չափազանց ուշ եմ քնել՝ աշխատելով, ուստի այսօր կեսօրին պետք է մի քիչ քնեմ»։ Մի՞թե մեծ խաբեբա չեն։ Քնում են մինչև կեսօրից հետո ժամը չորսը կամ հինգը, և այնտեղ շատ մարդիկ են սպասում իրենց, բայց չեն ուզում վեր կենալ։ Հանկարծ խնձորի հոտ են առնում և ցատկում են անկողնուց՝ անհանգստանալով, որ իրենց բաժին չի հասնի։ Այսպես են աշխատում և այսպես են կատարում իրենց պարտավորությունները։ Անկախ նրանից, թե ուր են գնում այս մարդիկ, և անկախ նրանից, թե ինչպես են ուտում և խմում Աստծու խոսքերը կամ լսում քարոզներ, չեն փոխի իրենց մտադրություններն ու նպատակները, ոչ էլ բաց կթողնեն իրենց փառասիրական ձգտումներն ու նկրտումները։ Բոլոր նյութական բաներն այս կյանքում նրանց ձգտման նպատակն են. լավ ուտելը, լավ հագնվելը և լավ վերաբերմունք վայելելն այս կյանքում Աստծուն հավատալու նրանց նպատակներն են։ Նրանք մտածում են, որ եթե այս կյանքում Աստծուն հավատալով կարողանան անընդհատ լավ բաներ ուտել, գեղեցիկ հագուստ կրել և լավ տներում ապրել, ինչպես նաև ունենալ եղբայրների ու քույրերի աջակցությունը, եթե կարողանան խարդախությամբ ձեռք բերել այս բաները, ապա այս կյանքում բավարարված կլինեն։ Այս աշխարհում սովորական աշխատանքով քրտնաջան աշխատելը մարդուն շատ փող չի բերի, և հեշտ չէ բիզնես անելով փող վաստակել. նրանք ի վիճակի չեն լինի նման բաներ վայելել։ Ուստի իրենց մտքում դա ծանրութեթև անելուց հետո դեռ մտածում են, որ լավագույնն Աստծուն հավատալն է, քանի որ կարիք չկա մեծ ջանքեր գործադրելու։ Այն ամենը, ինչ պետք է անեն, մի քանի բառ ասելն է, մի քիչ վազվզելը և փոքր-ինչ ռիսկի դիմելը և ապա կկարողանան լավ ուտել և հագնվել, նույնիսկ ստիպել շատ մարդկանց սպասարկել իրենց և վայելել վերաբերմունքը ինչպես շատ կարևոր անձի։ Նրանք մտածում են, որ այսպես ապրելը հիանալի է, և որ իրենք առատորեն օրհնվել են Աստծուն հավատալու համար։ Ուստի եղբայրների և քույրերի առջև հաճախ անկեղծ չեն լինում և ասում են այնպիսի բաներ, ինչպիսիք են. «Աստված մեզ չափազանց շատ, չափազանց առատորեն է պարգևել և ավելին, քան մարդը երբևէ խնդրել կամ ցանկացել է»։ Այս խոսքերը ճիշտ են, բայց լիովին անհամապատասխան են նրանց անձնական ձգտումներին ու բնավորությանը և նրանց մտքերին, մտադրություններին ու նպատակներին։ Այն ամենը, ինչ նրանք ասում են, մարդկանց խաբելու համար է։ Վազվզելու և ծախսվելու նրանց արտաքին տեսքը նույնպես միայն մարդկանց խաբելու համար է։ Միայն նրանց սրտի հաշվարկները, մտադրություններն ու ագահությունն են ճշմարիտ։ Սա է այս մարդկանց բնավորությունը։ Անկախ նրանից, թե ինչ են անում կամ ուր են գնում, այս նյութական հաճույքներն առաջին տեղն են զբաղեցնում նրանց սրտերում, և նրանք երբեք բաց չեն թողնի դրանք ու երբեք չեն մոռանա դրանց մասին։ Անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում ճշմարտության շուրջ, և անկախ նրանից, թե ինչպես ես հաղորդակցվում Աստծու մտադրությունների շուրջ, կկատարեն իրենց պարտավորությունները՝ համառորեն կառչելով այս ագահությանն ու այս ցանկություններին և տածելով այս մտադրություններն ու նպատակները, և անկախ նրանից՝ ունեն կարգավիճակ, թե ոչ, նրանց մտադրությունները չեն փոխվի։

Դեպք երկրորդ. Վրդովմունք արտերկիր մեկնել չկարողանալու պատճառով

Երբ աշխատում էի մայրցամաքային Չինաստանում, մի առաջնորդող կար, որը կարծում էր, թե կարող է մեզ հետ արտերկիր մեկնել, և շատ ուրախ էր դրա համար։ Նա մտածում էր. «Վերջապես հասա նպատակիս։ Վերջապես կարող եմ մեծ օրհնություններ վայելել աստծու հետ։ Նախկինում զրկանք էի կրում աստծու հետ։ Այսօր վերջապես վարձատրվեցի։ Ես արժանի եմ սրան։ Առնվազն առաջնորդող եմ և շատ նեղություններ եմ փորձառաբար ապրել, ուստի երբ այս լավ բանն իմ ճանապարհին է գալիս, պետք է կարողանամ մասնակցել դրան, պետք է կարողանամ վայելել այս ցանկալի բանը»։ Այսպես էր նա մտածում։ Սակայն նրա հետ բավական ժամանակ մոտիկից շփվելուց հետո նկատեցի, որ անսկզբունք էր իր ասածների ու արածների մեջ, լավ մարդկայնություն չուներ, օրհնվելու նրա մտադրությունն ու ցանկությունը բավականին ուժեղ էին, և երբեմն կարիք կար, որ էտվեր։ Մի քանի անգամ էտվելուց հետո նա մտածեց. «Հիմա վերջս եկել է։ Վերևը թափանցել է ուղիղ իմ էության մեջ և այլևս չի հիշատակել արտերկիր մեկնելու մասին։ Կարծես թե արտերկիր մեկնելու ոչ մի հույս չունեմ»։ Նա անընդհատ այս բաներն էր պտտում իր սրտում։ Իրականում տեսնում էինք, որ նա ճշմարտությանը ձգտող մեկը չէր, հիմնովին անհամապատասխան էր արտերկիր մեկնելուն և նույնիսկ եթե մեկներ արտերկիր, չէր կարողանա որևէ աշխատանք կատարել, ուստի նրա հետ այդ մասին չխոսեցինք։ Նա զգաց, որ արտերկիր մեկնելու հույս չունի, ուստի սկսեց այլ ծրագրեր կազմել։ Մի օր դուրս եկավ ու այլևս չվերադարձավ։ Պարզապես մի նամակ թողեց, որում ասվում էր․ «Այսքան տարի հավատացի աստծուն և որոշակի աշխատանք կատարեցի։ Հիմա դուք արտերկիր եք մեկնում, բայց ես հարմար չեմ ձեզ հետ գնալու համար։ Հաջորդող օրերին ժամանակ կտրամադրեմ սա փոխհատուցելուն։ Աստված զզվում է ինձնից, ուստի կլքեմ նրան։ Չեմ ստիպի նրան նայել մեկին, ումից զզվում է։ Կթաքնվեմ»։ Այս խոսքերը կարծես թե իմաստ ունեին, և դրանցում մեծ խնդիր չկար։ Այնուհետև նա ասաց. «Այսպես է եղել ծնվածս օրից։ Անկախ նրանից՝ ում հետ եմ, պարզապես օգտագործվում եմ։ Կարող եմ նեղություն կրել ուրիշների հետ, բայց չեմ կարող օրհնություններ վայելել նրանց հետ»։ Ի՞նչ նկատի ուներ սրանով։ (Կարծում էր, թե օգտագործվել է Աստծու կողմից։) Ճիշտ դա նկատի ուներ։ Հատկապես երբ ասաց. «Անկախ նրանից, թե ում հետ եմ, կարող եմ միայն նեղություն կրել նրանց հետ, չեմ կարող օրհնություններ վայելել նրանց հետ», նկատի ուներ հետևյալը. «Այնքան նեղություն եմ կրել և այնքան ռիսկի եմ դիմել ձեզ հետ, սակայն երբ գալիս է ձեզ հետ օրհնություններ վայելելու ժամանակը, դուք չեք ցանկանում»։ Այս խոսքերն ասելով՝ նա գանգատվում էր, և այս խնդրի արդյունքում նրա մեջ վրդովմունք էր առաջացել։ Իր բերանով ասում էր. «Աստված զզվում է ինձնից։ Կլքեմ աստծուն։ Չեմ ստիպի նրան զզվանք զգալ», բայց իր սրտում իրականում վրդովված էր. «Դուք արտերկիր եք մեկնում օրհնություններ վայելելու և ուզում եք ազատվել ինձանից»։ Արդյոք իրականում դա՞ էր պատահել։ (Ոչ։) Ուստի ի՞նչ էր պատահել։ Կարծում էր, թե էտեցինք իրեն, որովհետև ուզում էինք ազատվել իրենից, և ոչ թե այն պատճառով, որ ճշմարտությանը չէր ձգտում կամ անսկզբունք էր իր ասածների ու արածների մեջ։ Նա չէր հասկանում, որ խնդիր ունի։ Փոխարենը մտածում էր. «Նեղություն կրեցի քեզ հետ, ուստի պետք է օրհնություններ վայելեմ քեզ հետ։ Դու անպայման պետք է թույլ տաս ինձ մտնել թագավորություն և թույլ տաս դառնալ թագավորության մարդկանցից մեկը։ Ինչ էլ որ անեմ, երբեք չպետք է թողնես ինձ»։ Մի՞թե այսպես չէր մտածում։ (Այո։) Ո՞րն է մտածելակերպի այս ձևի էությունը։ (Դա նույն էությունն է, ինչ Պողոսինը, երբ նա փորձում էր պսակի դիմաց գործարք անել Աստծու հետ։) Ճիշտ է, դա Պողոսի էությունն է։ Նա հավատաց Աստծուն, հետևեց Աստծուն, զրկանք կրեց և գին վճարեց, որպեսզի պսակ ստանա և օրհնվի։ Նա ճշմարիտ հավատք չուներ, ոչ էլ ճշմարտությանն էր ձգտում։ Պարզապես փորձում էր գործարքներ անել Աստծու հետ։ Եթե գործարքը ձախողվում էր, նա չէր օրհնվում և զգում էր, որ տուժել է, ապա դառնում էր սաստիկ բարկացած, զգում էր, որ ողջ գործը կորած է, և անզգուշաբար էր վարվում, ու նրա սրտում վրդովմունք էր առաջանում։ Սրանք այն բաներն են, որոնք նա դրսևորեց խոսելիս։ Ի՞նչ արեց այս մարդն այնուհետև։ Դրանից հետո այս մարդը գնաց բիզնեսով զբաղվելու, և նրա շուրջը մի քանի երիտասարդ կանայք էին պտտվում։ Թեև չէր ասում, որ չի հավատում Աստծուն, բայց իր պարտավորությունը չէր կատարում և Աստծուն հետևող չէր։ Ոչ ոք երբեք չէր մտածի, որ նա կհրաժարվի Աստծուն հետևելու իր հնարավորությունից և ապա կգնա բիզնեսով զբաղվելու միայն այն պատճառով, որ փոքր-ինչ էտվել է։ Նրա սաստիկ բարկացած պահվածքը և այն ձևը, որով նախկինում դրսևորում էր իրեն, կարծես երկու տարբեր մարդկանց պատկանեին։ Սա նրա բնությունն էր, որը մերկացվում էր։ Նախկինում նա չէր անում սա զուտ այն պատճառով, որ ճիշտ իրավիճակ չէր ստեղծվել։ Սա մի տեսանկյունն է։ Մյուս տեսանկյունն այն է, որ նա թաքցնում էր իր ով լինելը, ձևացնում էր, թե ինքն այդպիսին չէ, և զսպում էր իրեն դա անելուց։ Եթե դու իսկապես լավ մարդ ես, անկախ նրանից, թե ինչ իրավիճակի ես բախվում, նախ պետք է հաստատուն կանգնես քո տեղում և իմանաս, թե ով ես դու։ Բացի դրանից՝ կարո՞ղ են արդյոք իսկապես որոշակի մարդկայնություն ունեցող մարդիկ անել բաներ և չար գործեր, որոնք զուրկ են մարդկայնությունից։ (Ոչ։) Բացարձակապես չեն կարող։ Այս հարցից պարզ է դառնում, որ երբ մարդիկ ի վիճակի չեն ընդունելու ճշմարտությունը, դա ամենաըմբոստ բանն է, և նրանք մեծագույն վտանգի մեջ են։ Եթե երբեք չեն կարողանում ընդունել ճշմարտությունը, ապա չհավատացողներ են։ Եթե նման մարդու օրհնվելու ցանկությունը խորտակվում է, ապա կլքի Աստծուն։ Ինչո՞ւ է այսպես։ (Որովհետև ինչին նրանք ձգտում են, օրհնվելը և շնորհ վայելելն է։) Նրանք հավատում են Աստծուն, բայց չեն ձգտում ճշմարտությանը։ Նրանց համար փրկությունը զարդ է և գեղեցիկ հնչող բառ։ Այն, ինչին ձգտում է նրանց սիրտը, վարձատրություն է, պսակ և ցանկալի բաներ. նրանք ուզում են հարյուրապատիկը ստանալ այս կյանքում և ուզում են հավիտենական կյանք ստանալ գալիք աշխարհում։ Եթե չկարողանան ստանալ այս բաները, ապա չեն հավատա, նրանց իրական դեմքը ի հայտ կգա, և կլքեն Աստծուն։ Այն, ինչին իրենց սրտում հավատում են, Աստծու գործը չէ, ոչ էլ այն ճշմարտություններն են, որոնք Աստված արտահայտում է, և այն, ինչին ձգտում են, փրկությունը չէ, էլ չասած որպես արարած իրենց պարտավորությունը լավ կատարելու մասին. այլ ավելի շուտ, նույնն է, ինչ Պողոսինը՝ առատորեն օրհնվել, մեծ իշխանություն ունենալ, մեծ պսակ կրել և Աստծու հետ նույն մակարդակին լինել։ Սրանք են նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները։ Հետևաբար, ամեն անգամ, երբ Աստծու տանը որևէ օգուտ կամ ցանկալի բան կա, պայքարում են դրան տիրանալու համար, սկսում են դասակարգել մարդկանց ըստ իրենց որակավորումների ու ավագության, և մտածում են. «Ես որակավորված եմ։ Պետք է բաժին ունենամ սրանում։ Պետք է պայքարեմ դա ստանալու համար»։ Նրանք Աստծու տանն իրենց առաջնահերթ տեղում են դնում, ապա կարծում, թե միանգամայն տեղին է, որ վայելեն Աստծու տան այս օգուտները։ Օրինակ՝ արտերկիր մեկնելու հարցում այդ անձի առաջին միտքն այն էր, որ ինքը պետք է կարողանա մասնակցել, որ մարդկանց մեծամասնությունն իր պես լավը չէ, իր չափ զրկանք չի կրել, իր չափ որակավորված չէ, իր չափ շատ տարիներ չի հավատացել Աստծուն և իր չափ երկար ժամանակ առաջնորդող չի եղել։ Ամեն մի արդարացում և գնահատման մեթոդ օգտագործում էր՝ իրեն դասակարգելու համար։ Անկախ նրանից, թե ինչպես էր դասակարգում մարդկանց, միշտ իրեն առաջին տեղում էր դնում և որակավորվածների շարքում։ Ի վերջո նա համարում էր, որ միանգամայն տեղին է, որ վայելի այս վերաբերմունքը։ Այն պահին, երբ չստանար դա, և այն պահին, երբ օրհնվելու և ի շահ իրեն բաներ ձեռք բերելու նրա երևակայությունը խորտակվեր, քայլեր կձեռնարկեր այդ ուղղությամբ, սաստիկ կբարկանար, կվիճեր Աստծու հետ՝ հնազանդվելու և ճշմարտությունը փնտրելու փոխարեն։ Պարզ է, որ նրա սիրտն արդեն լցված էր այս բաներով, որոնց ձգտում էր, և դա բավարար է ցույց տալու համար, որ նրա ձգտումները միանգամայն անհամատեղելի են ճշմարտության հետ։ Անկախ նրանից, թե որքան աշխատանք էր անում, նրա նպատակն ու մտադրությունը պսակ ստանալուց բացի այլ բան չէր, ինչպես Պողոսի նպատակն ու մտադրությունը, և ամուր կառչել էր դրան ու երբեք չէր հանձնվում։ Անկախ նրանից, թե ինչպես էր ճշմարտությունը հաղորդակցվում նրան, անկախ նրանից, թե ինչպես էր էտվում, մերկացվում և մանրամասն վերլուծվում, միևնույն է, համառորեն կառչած էր օրհնվելու մտադրությանը և բաց չէր թողնում այն։ Երբ չարժանացավ Աստծու հավանությանը և տեսավ, որ օրհնվելու իր ցանկությունը խորտակվել է, բացասական դարձավ ու նահանջեց, լքեց իր պարտավորությունը և փախավ։ Նա ճշմարտապես չէր կատարել իր պարտավորությունը կամ լավ ծառայություն չէր մատուցել թագավորության ավետարանը տարածելու գործում, և սա լիովին բացահայտում է, որ Աստծու հանդեպ ճշմարիտ հավատք չուներ, ճշմարտապես չէր հնազանդվում և ճշմարիտ փորձառական վկայության նշույլ անգամ չուներ։ Պարզապես ոչխարի հոտի մեջ թաքնված գառան մորթիով գայլ էր։ Ի վերջո, մի մարդ, որը մինչև ոսկորների ծուծը չհավատացող էր, հիմնովին բացահայտվեց ու դուրս թողնվեց, և որպես հավատացյալ նրա կյանքն ավարտվեց։ Սա մի դեպք է։

Սա եզակի դեպք չէր։ Սա միակ մարդը չէր, որը սայթաքեց և բացահայտվեց արտերկիր մեկնելու հարցի պատճառով։ Օրինակը, որը հենց նոր բերեցինք, վերաբերում էր մի տղամարդու, բայց կար ևս մեկը, ով կին էր։ Սկզբնապես նախատեսված էր նաև այս կնոջը թույլ տալ մեզ հետ արտերկիր գալ։ Երբ դա պատահեց, ներքուստ շատ ուրախ էր և սկսեց ծրագրել ու նախապատրաստվել այդ հարցի համար, բայց ի վերջո տարբեր պատճառներով չկարողացավ մեկնել։ Այն ժամանակ նրան չտեղեկացրին, որովհետև իրավիճակը չափազանց վտանգավոր էր։ Մի անգամ համագործակիցների հավաքույթի ժամանակ իմացավ այս որոշման մասին։ Վերլուծե՛ք սա՝ ի՞նչ արդյունք կարող էր լինել, երբ այս կինն իմանար։ (Եթե մարդը բնականոն մարդու մտածելակերպ ունենար, հավանաբար շատ մեծ արձագանք չէր ունենա իմանալուց հետո։ Կմտածեր, որ իրավիճակի վտանգավոր լինելու պատճառով չի կարողանում արտերկիր մեկնել և կկարողանար ճիշտ վարվել այդ հարցի հետ։ Սակայն եթե այս կինն իմանար, գուցե կատաղեր և փորձեր վիճել Աստծու հետ։) Ճիշտ է, դուք ինչ-որ չափով ընկալել եք այս տեսակի մարդկանց բնավորությունը։ Այսպիսին են այս տեսակի մարդիկ՝ անկախ նրանից, թե ինչ հարց է, չեն տուժի, այլ ավելի շուտ կօգտվեն։ Ամեն ինչում պետք է գերազանցեն բոլորին և ավելի լավը լինեն, քան մյուսները։ Ամեն ինչում պետք է լավագույնը լինեն. պետք է ստանան ամեն մի ցանկալի բան, և նրանց համար անընդունելի է որևէ բանում բաժին չունենալը։ Այս հարցի մասին իմանալուց հետո կինն այդ պահին բարկացավ ու գետնին գլորվելով՝ հիստերիայի մեջ ընկավ։ Նրա դիվային կողմն ի հայտ եկավ, և նա խրատում էր իր համագործակիցներին ու բարկությունը թափում նրանց վրա։ Որտեղի՞ց էր գալիս նրա բարկությունը։ Կարծես թե նա բարկացած էր եղբայրների և քույրերի վրա, բայց իրականում ո՞ւմ վրա էր բարկացած։ (Նա բարկացած էր Աստծու վրա։) Ահա թե ինչ էր կատարվում։ Ուստի ո՞րն էր նրա բարկության պատճառը։ Որտե՞ղ էր դրա արմատը։ (Որովհետև նրա ցանկությունները չէին բավարարվել։) Բանն այն է, որ նա չէր ստացել ցանկալի բանը, և նրա նպատակը չէր իրագործվել։ Այս անգամ նրան չհաջողվեց օգուտ քաղել։ Փոխարենն ուրիշներն օգուտ քաղեցին, իսկ ինքը չկարողացավ մասնակցել, ուստի կատաղած էր. նա այլևս չէր կարողանում ձևացնել, և դուրս թափեց իր սրտի ողջ դժգոհությունն ու վրդովմունքը ու ազատություն տվեց դրանց։ Նախկինում միշտ պետք է առաջինն իմանար, թե ինչ է անում Վերևը։ Միշտ ուզում էր կապ ունենալ Վերևի հետ և չէր շփվում եղբայրների ու քույրերի հետ։ Միշտ իրեն վերաբերվում էր որպես բարձր խավի ներկայացուցչի, ոչ թե շարքային անդամի, ուստի մտածում էր, որ այս անգամ ինքն էլ պետք է արտերկիր մեկներ. եթե անգամ ոչ ոք չմեկներ, ինքը պետք է մեկներ։ Ինքը հիմնական թեկնածուն էր և պետք է վայելեր այսպիսի վերաբերմունքի արժանանալու հաճույքը։ Ահա թե իրականում ինչ էր մտածում նրա սիրտը։ Հիմա, երբ տեսավ, որ չի վայելի այսպիսի վերաբերմունքի արժանանալու հաճույքը, այս տարիներին կրած ողջ զրկանքն իզուր դարձավ: Նա ոչինչ չուներ այն կարգավիճակից, որը մանրակրկտորեն կառուցել էր, և այն վերաբերմունքից, որն ուզում էր։ Այս ակնթարթում այս բոլոր բաները քայքայվեցին և ոչինչ դարձան։ Անհավատալիորեն, նա չկարողացավ խաբեությամբ նման մեծության ցանկալի բան կորզել. անհավատալիորեն, նրան դուրս թողեցին, ուստի մտածեց, որ բարձր տեղ չի զբաղեցնում Աստծու սրտում և շարքային մարդ է։ Նրա սրտի պաշտպանական գիծը լիովին փլուզվել էր, և այլևս չէր ձևացնում ու չէր թաքցնում բաները։ Սկսեց հիստերիայի մեջ ընկնել, գոռալ մարդկանց վրա, դուրս թափել բացասականությունը, բարկանալ և մերկացնել իր բնությունը՝ առանց հոգալու, թե ինչ են ասում ուրիշները կամ ինչպես են դրան նայում։ Դրանից հետո նրան ուղարկեցին մի թիմ՝ պարտավորություն կատարելու։ Պարտավորությունը կատարելիս նա բազմաթիվ վատ բաներ արեց, և թիմի եղբայրներն ու քույրերն ի վերջո միասին նամակ գրեցին՝ պահանջելով, որ նա վտարվի։ Ո՞րն էր նրա վտարվելու պատճառը։ Եղբայրներն ու քույրերը փոխանցեցին, որ նրա արած չարիքը կարելի է նկարագրել մեկ արտահայտությամբ՝ այնքան շատ, որ անհնար է ամբողջը գրի առնել։ Այլ կերպ ասած՝ նա չափազանց շատ չարիք գործեց, և նրա արածի բնությունը չափազանց ծանր էր. դա հնարավոր չէր հստակորեն փոխանցել ընդամենը մեկ-երկու նախադասությամբ, ոչ էլ հնարավոր էր պատմել ընդամենը մեկ-երկու պատմությամբ։ Նա անթիվ չար գործեր արեց, և դա զայրացրեց մարդկանց, ուստի եկեղեցին վտարեց նրան։ Այս չար գործերը, որ նա արեց, չէին արվել նախքան արտերկիր մեկնելու հարցի ծագելը, ուստի ինչո՞ւ էր ունակ անելու այս բաները դրա ծագելուց հետո։ Որովհետև արտերկիր մեկնելու հարցն իր ուզածով չդասավորվեց։ Պարզ է, որ նրա արած չար գործերը և նրա դրսևորած այլանդակությունը մի տեսակ վրեժխնդրություն և հեղում էին, որոնք առաջացել էին զուտ այն պատճառով, որ չէր ստացել այդ ցանկալի բանը։ Ասե՛ք Ինձ, երբ ճշմարտապես ճշմարտությանը ձգտող և մարդկայնություն ունեցող անձը բախվում է այսպիսի իրավիճակի, նույնիսկ եթե շատ ճշմարտություններ չի հասկանում, արդյոք ունա՞կ է առաջացնելու այս դրսևորումները։ Արդյոք ունա՞կ է բացահայտելու այս բաները։ Ցանկացած ոք, ով փոքր-ինչ մարդկայնություն, փոքր-ինչ խիղճ և փոքր-ինչ ամոթի զգացում ունի, չի անի այս բաները, այլ կզսպի իրեն։ Թեև նրա սիրտն ուրախ չէ, դժգոհ է և փոքր-ինչ վիրավորված, նա մտածում է այն մասին, որ ինքը պարզապես հասարակ մարդ է, որ չպետք է պայքարի այս բանը ստանալու համար, որ Աստծուն հավատացողները պետք է ձգտեն ճշմարտությանը, ամեն ինչում հնազանդվեն Աստծու ներդաշնակեցումներին, որ իրենք չպետք է որևէ ընտրություն ունենան, և որ մարդիկ արարածներ են և ոչնչով տպավորիչ չեն։ Մի քանի օր նա տխուր կլինի, բայց հետո դա պարզապես կանցնի։ Դեռ կհավատա այնպես, ինչպես հարկն է, և այս հարցի պատճառով չարիք չի գործի կամ վրեժխնդիր չի լինի, ոչ էլ բացասականություն դուրս կթափի այս հարցի պատճառով։ Ի հակադրություն դրա՝ այն մարդիկ, որոնք չեն ձգտում ճշմարտությանը, և որոնց բնավորությունն ահավոր է, ունակ են դրսևորելու այս բոլոր չար գործերը, որոնք նախկինում երբեք չեն արել, զուտ մեկ փոքրիկ հարցի պատճառով։ Սա բացատրում է խնդիրը։ Դա բացատրում է այս տեսակի մարդկանց մարդկային էությունը և բացատրում է այս տեսակի մարդկանց ճշմարիտ ձգտումները, այն է՝ նրանց իրական դեմքն ամբողջությամբ լույս աշխարհ է գալիս այս խնդրի բացահայտման միջոցով։ Նախ՝ նրանց էությունը հիմնովին հակաքրիստոսի էությունն է։ Երկրորդ՝ նրանք երբեք չեն ձգտել ճշմարտությանը, ոչ էլ երբևէ իրենց դիտարկել են որպես փրկության օբյեկտ և հնազանդվել են Աստծու ներդաշնակեցումներին ու կարգավորումներին։ Նրանք չեն ձգտում Աստծուն հնազանդվելուն։ Ձգտում են միայն կարգավիճակի և վայելքի, ձգտում են միայն լավ վերաբերմունքի և ձգտում են միայն լինելու նույն մակարդակին, ինչ Աստված։ Ինչ էլ որ վայելում է Աստված, նրանք նույնպես վայելում են։ Այսպիսով՝ նրանք իզուր չեն հետևում Աստծուն։ Սրանք են այն բաները, որոնց նրանք ձգտում են։ Սա է այս տեսակի մարդկանց բնական էությունը։ Դա նրանց իրական դեմքն է և նրանց սրտերի ներքին պատկերը։ Այս հարցը վերջ դրեց այս կնոջ քսան տարվա հավատքին։ Ամեն ինչ ջուրն ընկավ։

Ասե՛ք Ինձ, որտե՞ղ պետք է լինեն հիմա այս երկու մարդիկ։ Եկեղեցո՞ւմ, թե՞ մեկ այլ վայրում։ (Անհավատ աշխարհում։) Ինչո՞ւ եք այդպես ասում։ Ինչպե՞ս եք որոշել սա։ Ինչի՞ վրա են հիմնված ձեր խոսքերը։ (Որովհետև նրանք չհավատացողներ են, և Աստծուն հավատալը նրանց համար որպես արարած իրենց պարտավորությունները կատարելուն ձգտելու նպատակով չէ։ Ի վերջո նման մարդիկ չեն կարող հաստատուն կանգնել իրենց հավատքի մեջ և կարող են միայն վերադառնալ աշխարհ։) Ի վերջո նրանք չեն կարող հաստատուն կանգնել իրենց հավատքի մեջ, բայց դա դեռ վերջը չէ, ուստի ինչպե՞ս է պատահել, որ անհետացել են։ Պետք է նայես, թե ինչ էին մտածում նրանք ներքուստ։ Նրանք կարող էին միայն այսպիսի բաներ անել և այսպիսի ընտրություններ կատարել, երբ իրենց սրտերում որևէ գործունեություն էր տեղի ունենում։ Ինչպե՞ս վերլուծեցին և գնահատեցին այս հարցը, որը ստիպեց նրանց նման ուղի ընտրել։ Իրենց սրտերում նրանք մտածում էին. «Այսքան տարի հավատացել եմ աստծուն և շատ նեղություն եմ կրել։ Միշտ երազել եմ այն օրվա մասին, երբ կկարողանամ անուն ձեռք բերել ինձ համար։ Վերևի հետ լինելով՝ կարող եմ անուն ձեռք բերել և ցույց տալ դեմքս։ Հիմա վերջապես արտերկիր մեկնելու հնարավորություն ունեմ։ Սա հսկայական բան է։ Սա մի բան է, որի մասին երբեք չէի համարձակվի մտածել նախքան աստծուն հավատալը։ Սա նույնն է, ինչ աստծուն հավատալով՝ պսակ ստանալը, բայց պարզվում է, որ չեմ լինելու այսպիսի մեծ, ցանկալի բանի մի մասը։ Ի վիճակի չեմ ստանալու այն։ Նախկինում կարծում էի, թե որոշակի տեղ ունեմ աստծու սրտում, բայց հիմա տեսնում եմ, որ այդպես չէ։ Կարծես թե չեմ կարող որևէ ցանկալի բան ստանալ աստծուն հետևելուց։ Արտերկիր մեկնելու պես մեծ բանի դեպքում իմ մասին չմտածեցին, ուստի մի՞թե ապագայում պսակ ստանալու իմ հնարավորությունն էլ ավելի փոքր չէ։ Հայտնի չէ, թե ով կստանա այն, և կարծես թե հույս չկա, որ դա ես կլինեմ»։ Արդյոք նրանք դեռ պատրաստակա՞մ էին հետևելու Աստծուն, երբ մտածեցին, որ հույս չկա։ Ո՞րն էր նախկինում նրանց նեղություն կրելու և գին վճարելու նպատակը։ Դա միայն այն մի փոքր հույսի պատճառով էր, այն փոքրիկ գաղափարների պատճառով էր, որոնք փայփայում էին իրենց սրտերում, որ այդպես էին վարվում և դրսևորում իրենց։ Հիմա, երբ իրենց հույսերը խորտակված են, իսկ գաղափարները՝ իզուր, կարո՞ղ են շարունակել հավատալ։ Կարո՞ղ են շարունակել բավարարվել Աստծու տանը մնալով և իրենց պարտավորությունը կատարելով։ Կարո՞ղ են արդյոք պատրաստ լինել ոչինչ չստանալուն և հնազանդվելուն Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին։ Հակաքրիստոսների փառասիրական ձգտումներն ու նկրտումներն այնքան մեծ են, որ բացարձակապես չեն ցանկանա, որ իրենց ջանքերն ու վճարած գինն այսպիսի արդյունք ունենան։ Այն, ինչի մասին նրանք երազում են, այն է, որ իրենց վճարած գինը և ջանքերն իրենց պսակ և ցանկալի բաներ բերեն ի պատասխան, որպեսզի, ինչ ցանկալի բան էլ որ Աստծու տունն ունենա, նրանք բաժին ստանան։ Ոչինչ, եթե ուրիշ մարդիկ չստանան, բայց իրենք պարտադիր պետք է ստանան։ Կարո՞ղ են արդյոք այդքան ուժեղ փառասիրական ձգտումներ և ագահություն ունեցող մարդիկ կատարել իրենց պարտավորությունը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու, և ջանք գործադրել՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու։ Նրանք բացարձակապես չեն կարող հասնել սրան։ Ոմանք ասում են. «Թող ձգտեն ճշմարտությանը։ Երբ բազմաթիվ ճշմարտություններ լսեն, մի՞թե չեն կարողանա հասնել դրան»։ Կան այլ մարդիկ, որոնք ասում են։ «Եթե Աստված հանդիմանի և դատի նրանց, մի՞թե դա չի փոխի նրանց»։ Արդյոք դա այդպե՞ս է։ Աստված չի հանդիմանում և դատում նման մարդկանց և չի փրկում նման մարդկանց։ Սրանք հենց այն տեսակի մարդիկ են, որոնց Նա դուրս կթողնի։ Ի՞նչ տարբերություն կա Իմ ասածի և այն բանի միջև, ինչ դուք հենց նոր ասացիք։ Արդյոք ձեր ասածը նրանց սրտերի իրական գործունեությո՞ւնն է։ Արդյոք դա այս տեսակի մարդկանց էության դրսևորո՞ւմն է։ (Ոչ։) Ուրեմն ի՞նչ է ձեր ասածը։ (Զգացմունքներ և դատարկ տեսություններ։) Ձեր ասածի բնությունը փոքր-ինչ հակված է վերլուծության և գնահատման և գնահատում ու սահմանում է նրանց տեսության հիման վրա։ Դրանք նրանց իրական մտքերն ու դրսևորումները չեն, ոչ էլ նրանց իրական տեսակետներն են։ Սա այն մարդկանց դրսևորումն է, որոնք հակաքրիստոսի էություն ունեն։ Եթե կա ցանկալի բան, որը չեն ստացել, օգուտ, որը չեն վայելել, կամ առավելություն, որը չեն ստացել, նրանք կատաղում են, կորցնում են իրենց հավատքն Աստծուն հավատալու և ճշմարտությանը ձգտելու հարցում, չեն ուզում հավատալ Աստծուն, ուզում են փախչել և ուզում են վատ բաներ անել։ Նրանք վատ բաներ են անում, որպեսզի բացասականություն դուրս թափեն և վրեժխնդիր լինեն, դուրս թափեն Աստծու վերաբերյալ իրենց թյուրըմբռնումները և Աստծու հանդեպ իրենց վրդովմունքը։ Պե՞տք է արդյոք զբաղվել այս մարդկանցով։ Պե՞տք է արդյոք թույլատրվի, որ նրանք շարունակեն կատարել իրենց պարտավորությունը եկեղեցում։ (Ոչ։) Ուստի ինչպե՞ս պետք է վարվել այս մարդկանց հետ։ (Նրանք պետք է վտարվեն։) Կա՞ որևէ մեկը, որը դադարեց հավատալուց, քանի որ չկարողացավ արտերկիր մեկնել։ (Այո։) Ինչպիսի՞ն են այս տեսակի մարդիկ։ (Չհավատացողներ։ Նրանք Աստծուն հավատում են միայն օրհնվելուն ձգտելու համար, իսկ երբ նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները չեն բավարարվում, դավաճանում են Աստծուն։) Նրանք ի վիճակի են այսպիսի փոքրիկ բանի պատճառով դադարելու Աստծուն հավատալուց։ Նման մարդկանց մասին չի կարելի ասել, որ ճշմարիտ հավատք կամ կեղծ հավատք ունեն։ Նրանց բնավորությունն այնքան ստոր է։

Դեպք երրորդ. Հայրենի գյուղ վերադառնալուց հետո ապրելը շարունակելն անհնարին համարելը

Որոշ մարդիկ ծնվում են գյուղում, և նրանց ընտանիքները շատ փող չունեն ապրելու համար։ Առօրյա կյանքում նրանց օգտագործած իրերը հասարակ են, և բացի կոշտ մահճակալից, պահարանից և գրասեղանից՝ նրանց տանն այլ կահույք չկա։ Նրանց հատակը աղյուսից կամ հողից է. նույնիսկ բետոնե հատակ չունեն։ Նրանց պայմանները շատ համեստ են։ Աստծուն հավատալուց հետո նրանք կատարում են ավետարանը քարոզելու իրենց պարտավորությունը և գնում որոշ հարուստ շրջաններ։ Մի այդպիսի կին կար, որը շուրջը նայեց և տեսավ, որ եղբայրների և քույրերի մեծ մասն իրենց տներում կա՛մ փայտե, կա՛մ սալիկապատ հատակներ ուներ, պատերին պաստառներ կային, նրանց տները շատ մաքուր էին, և նրանք կարող էին ամեն օր լողանալ։ Տներում նաև շատ կահույք ունեին՝ հեռուստացույցի տակդիրներ և մեծ պահարաններ, ինչպես նաև բազմոցներ և օդորակիչներ։ Ննջասենյակներում Սիմոնսի մահճակալներ կային, իսկ խոհանոցներում՝ ամեն տեսակի սարքավորումներ՝ սառնարաններ, միկրոալիքային վառարաններ, ջեռոցներ, գազօջախներ, օդաքարշ պահարաններ և այլն։ Գլխապտույտ առաջացնող տեսարան էր։ Բացի դրանից՝ այսպիսի մեծ քաղաքներում կային որոշ վայրեր, որտեղ հարկերի միջև բարձրանալու և իջնելու համար կարող էր վերելակից օգտվել։ Այս վայրը բացեց նրա աչքերը, և այնտեղ որոշ ժամանակ աշխատելուց ու ավետարանը քարոզելուց հետո չէր ուզում վերադառնալ։ Ինչո՞ւ էր այդպես։ Մտածում էր. «Իմ ընտանիքի հողե տունը ոչ մի կերպ չի կարող համեմատվել այս վայրի հետ։ Բոլորս հավատում ենք աստծուն, ուստի ինչպե՞ս է պատահում, որ այս մարդիկ իմ ընտանիքից շատ ավելի լավ են ապրում։ Այս մարդկանց կյանքը դրախտի է նման։ Ընտանիքս խոզաբնում է ապրում. պայմանները շատ ավելի վատն են, քան այս մարդկանցը»։ Այս համեմատությունն անելուց հետո տխրեց, էլ ավելի կապվածություն զգաց այս վայրի հանդեպ և էլ ավելի քիչ էր ցանկանում վերադառնալ։ Նա մտածեց. «Եթե կարողանամ երկարաժամկետ աշխատել այստեղ, ստիպված չեմ լինի տուն գնալ, այնպես չէ՞։ Այդ հողե փոսը պիտանի չէ, որ մարդիկ այնտեղ մնան»։ Նա որոշ ժամանակ մնաց մեծ քաղաքում և սովորեց քաղաքաբնակների պես ուտել, հագնվել ու վայելել կյանքը և սովորեց ապրել այնպես, ինչպես քաղաքաբնակներն էին ապրում։ Զգում էր, որ կյանքն այնքան լավն էր այդ օրերին։ Փող ունենալը լավ էր։ Աղքատ լինելը մարդկանց ոչ մի ապագա չէր տալիս։ Աղքատները պարզապես արհամարհվում էին ուրիշների կողմից, և նրանք նույնիսկ իրենք իրենց էին արհամարհում։ Որքան շատ էր մտածում այդ մասին, այնքան ավելի քիչ էր ուզում վերադառնալ, բայց ոչինչ չէր կարող անել. պետք է տուն գնար։ Տուն հասնելուց հետո տարբեր զգացմունքների խառնուրդ էր զգում սրտում, և շատ դժվար էր դա տանել։ Հենց որ տուն մտավ, տեսավ, որ հատակը հողից է, և երբ նստեց կոշտ մահճակալին, այն այնքան կոշտ ու անհարմար թվաց։ Երբ դիպավ պատերին, ձեռքը ծածկվեց կեղտով։ Երբ որևէ համեղ բան էր հիշում, որն ուզում էր ուտել, ոչ ոք չէր հասկանում անունները, և քնելուց առաջ լվացվելու և լողանալու համար ոչ մի հարմարություն չկար։ Մտածում էր, որ այսպես ապրելը չափազանց խղճուկ է, և ոխ էր պահում ծնողների դեմ՝ այնքան աղքատ լինելու համար, որ չէին կարող իրեն թույլ տալ այն ամենը, ինչ ինքն ուզում էր, և միշտ բարկանում էր նրանց վրա։ Վերադառնալուց ի վեր կարծես ուրիշ մարդ էր դարձել։ Դժգոհ հայացքով էր նայում ընտանիքի անդամներին և դժգոհ հայացքով էր նայում տանն ամեն ինչին՝ մտածելով, որ այնքան գեղջկական է, որ այլևս չէր կարող ապրել այդտեղ, և եթե շարունակեր ապրել այդտեղ, կմեռներ վշտից։ Տնից հեռանալը բացել էր նրա աչքերը, բայց դա վատ բան էր դարձել՝ խիստ զայրացնելով նրա ծնողներին։ Այդ պահին մի միտք ծագեց նրա գլխում. «Եթե ծնողներս չհավատային աստծուն, և եթե ես չհավատայի աստծուն, ապա մեր կյանքը հաստատ ավելի լավը կլիներ, քան հիմա։ Նույնիսկ եթե չկարողանայինք քնել Սիմոնսի մահճակալներին, գոնե կկարողանայինք ավելի լավ ուտել և հատակին սալիկներ շարել»։ Նա կարծում էր, որ դա Աստծուն հավատալու արդյունքն է, որ Աստծուն հավատալը նշանակում է աղքատ լինել, որ մարդ չէր կարող լավ կյանք ունենալ, եթե հավատում էր Աստծուն, և որ չէր կարող լավ բաներ ուտել կամ գեղեցիկ հագուստ կրել։ Այդուհետ այս ականավոր հերոսական կինը, որը մի քանի նահանգներում ինչ-որ բանի էր հասել, չէր կարողանում ոտքի կանգնել և ողջ օրը քնկոտություն էր զգում։ Առավոտյան դժվարությամբ էր վեր կենում, և առաջին բանը, որ անում էր, պատրաստվելն ու դիմահարդարվելն էր, ապա հագնում էր հագուստ, որը հաճախ կրում են քաղաքաբնակները։ Այնուհետև մռայլվում էր ու խորհում, թե երբ կկարողանա ազատվել այս գավառական կյանքից և ապրել այնպես, ինչպես քաղաքում էին ապրում։ Նախկինում նրա քարոզած քարոզները և ունեցած վճռականությունը լիովին անհետացել էին. նա մոռացել էր այդ ամենը։ Նույնիսկ չգիտեր՝ արդյոք հավատացյա՞լ է։ Ահա թե որքան արագ փոխվեց։ Քանի որ աչքերը փոքր-ինչ բացվել էին, իսկ ապրելու միջավայրն ու կյանքի որակը՝ փոխվել, նա բացահայտվեց։

Նախկինում այս կինն ամենուր գնում էր քարոզելու և աշխատանք կատարելու։ Ուժեղ վճռականություն և մեծ ուժ ուներ, բայց դրանք միայն արտաքուստ էին։ Նույնիսկ ինքը չգիտեր, թե ինչի էր ձգտում հոգու խորքում, ինչ էր հավանում և ինչ տեսակ մարդ էր։ Քաղաք գնալու մի փորձառությունն արմատապես փոխել էր նրա կյանքի վիճակը, իսկ հարուստ ապրելակերպի փորձառության մի ժամանակահատվածը լիովին փոխել էր նրա կյանքի ուղղությունը։ Ի՞նչն էր ստույգ պատճառը։ Ո՞վ փոխեց նրան։ Դա չէր կարող Աստված լինել, այնպե՞ս չէ։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում ի՞նչն էր պատճառը։ Պատճառն այն էր, որ միջավայրը բացահայտել էր նրան, բացահայտել էր նրա բնական էությունը և բացահայտել էր նրա ձգտումներն ու այն ուղին, որի վրա գտնվում էր։ Ի՞նչ ուղու վրա էր գտնվում։ Դա ճշմարտությանը ձգտելու ուղին չէր, ոչ էլ Պետրոսի ուղին էր, ոչ էլ փրկված և կատարյալ դարձված մարդկանց ուղին էր, ոչ էլ արարածի պարտավորությունը կատարելուն ձգտելու ուղին էր. ավելի շուտ դա հակաքրիստոսի ուղին էր։ Մասնավորապես, հակաքրիստոսի ուղին հեղինակության ձգտելու, կարգավիճակի ձգտելու և նյութական հաճույքների ձգտելու ուղին է։ Սա է նման մարդկանց էությունը։ Եթե նրա ձգտած բաները սրանք չլինեին, և նա ճշմարտությանը ձգտող մարդ լիներ, ապա միջավայրի նման փոքրիկ փոփոխությունը բացարձակապես չէր բացահայտի նրան։ Առավելագույնը նրա սիրտը փոքր-ինչ կթուլանար, փոքր-ինչ տխուր կզգար և փոքր-ինչ ցավ կզգար, կամ որոշ հիմար դրսևորումներ կունենար, բայց ոչ այն աստիճան, որ բացահայտվեր նման բացարձակ կերպով։ Ո՞րն է նման մարդկանց ձգտումների էությունը։ Նրանք ձգտում են նույն բաներին, ինչ անհավատները, և նույն բաներին, ինչ այս աշխարհում ցանկացած մարդ, որ ձգտում է համբավի, շահի և չար միտումների։ Նրանց դուր է գալիս անհավատների նորաձև հագուկապը, դուր է գալիս, թե ինչպես են անհավատները հետևում չար միտումներին, և էլ ավելի շատ դուր է գալիս անհավատների տարվածությունը մսեղիի շռայլ ապրելակերպով։ Հետևաբար միջավայրի մի փոփոխությամբ կյանքի վերաբերյալ այս կնոջ տեսակետը և այս աշխարհի ու կյանքի նկատմամբ վերաբերմունքը լիովին փոխվեցին։ Նա մտածում էր, որ Աստծուն հավատալը և ճշմարտությանը ձգտելն ամենակարևորը չէին, և որ երբ մարդիկ ողջ են այս աշխարհում, պետք է վայելեն մսեղին և վայելեն կյանքը, պետք է հետևեն միտումներին և պետք է նման լինեն հասարակության խարիզմատիկ ու պերճաշուք դեմքերին, որոնք մարդկանց մղում են շրջելու գլուխներն իրենց կողքով անցնելիս, ուրիշներին մղում են նախանձելու և մարդկանց մղում են կուռք դարձնելու իրենց։ Կան որոշ մարդիկ, որոնք ավելի շատ միջավայրերի բախվելուց, ամեն տեսակ մարդկանց հանդիպելուց և իրենց աչքերը բացվելուց հետո, քանի որ ձգտում են ճշմարտությանը և քանի որ հասկանում են Աստծու մտադրությունները, ավելի ունակ են տեսնելու այս չար միտումների և մարդկության իրական էությունը։ Նրանց սրտերն ավելի ունակ են ատելու այն ուղին, որի վրա գտնվում են աշխարհիկ մարդիկ, ինչպես նաև զանազանելու և լիովին թողնելու այն՝ ձգտելով քայլելու այն ուղիով, որով Աստված ուղղորդում է իրենց։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք չեն ձգտում ճշմարտությանը և հակաքրիստոսի էություն ունեն, հենց որ նրանց աչքերը բացվում են, և տարբեր միջավայրերի են բախվում, նրանց փառասիրական ձգտումներն ու նկրտումները ոչ միայն չեն նվազում, այլ ավելի շուտ աճում և մեծանում են։ Փառասիրական ձգտումներն ու նկրտումները մեծանալուց հետո այս մարդիկ էլ ավելի են նախանձում աշխարհի այն մարդկանց կյանքին, որոնք լավ բաներ են վայելում և փող ու ազդեցություն ունեն, և հոգու խորքում արհամարհանք են զարգացնում հավատացյալների կյանքի նկատմամբ։ Նրանք մտածում են, որ հավատացյալների մեծամասնությունը չի ձգտում աշխարհին, չունի փող, չունի կարգավիճակ, չունի ազդեցություն և շատ բան չի տեսել աշխարհում, որ նրանք այնքան խարիզմատիկ չեն, որքան անհավատները, չեն հասկանում՝ ինչպես վայելել կյանքն այնքան լավ, որքան անհավատները, և այնքան ցուցամոլ չեն, որքան անհավատները։ Արդյունքում նրանց հոգու խորքում ընդդիմություն և հակակրանք է աճում Աստծուն հավատալու հանդեպ։ Հետևաբար հակաքրիստոսի էություն ունեցող շատ մարդկանց դեպքում Աստծուն հավատալ սկսելու պահից մինչ օրս հնարավոր չէ ասել՝ արդյոք իրականում հակաքրիստոսի էություն ունեցող մարդիկ են, բայց մի օր, երբ ճիշտ միջավայրն ի հայտ գա, այն կբացահայտի նրանց։ Նախկինում, երբ բացահայտված մարդիկ դեռ չէին բացահայտվել, նրանք նույնպես հետևում էին կանոններին և անում այն, ինչ պետք է անեին։ Ինչ էլ որ Աստծու տունը պահանջեր, անում էին և ի վիճակի էին տառապանք կրելու և գին վճարելու։ Նրանք թվում էին պարտաճանաչ, ճիշտ ուղու վրա գտնվող մարդիկ և Աստծուն հավատացող մարդկանց նմանություն ու կեցվածք ունեին։ Սակայն անկախ նրանից, թե արտաքուստ ինչ էին անում, նրանց էությունը և այն ուղին, որի վրա գտնվում էին, չդիմացան ժամանակի կամ տարբեր միջավայրերի փորձությանը։ Անկախ նրանից, թե մարդ քանի տարի է հավատում Աստծուն, և անկախ նրանից, թե որքան ամուր է նրա հավատքի հիմքը, եթե ունի հակաքրիստոսի էություն և գտնվում է հակաքրիստոսի ուղու վրա, ապա անպայման կձգտի նյութական հաճույքների, կձգտի շռայլ ապրելակերպի, կձգտի հարուստ նյութական վերաբերմունքի և, ավելին, կձգտի ամեն տեսակ ցանկալի բանի՝ միաժամանակ նախանձելով ապրելու վերաբերյալ աշխարհիկ մարդկանց ունեցած վերաբերմունքին ու մոտեցմանը։ Սա հաստատ է։ Հետևաբար, թեև այժմ բոլորը քարոզներ են լսում, ուտում և խմում են Աստծու խոսքերը և կատարում իրենց պարտավորությունները, այս բաներն անող, բայց ճշմարտությանը չձգտող մարդիկ անպայման կձգտեն նյութական բաների։ Այդ բաներն առաջնահերթություն կստանան նրանց սրտերում, և հենց որ նպաստավոր միջավայր կամ հանգամանք ի հայտ գա, նրանց ցանկությունները կաճեն և գործի կդրվեն։ Հենց որ բանը հասնի սրան, դա այն պահն է, երբ նրանք կբացահայտվեն։ Եթե մարդիկ չձգտեն ճշմարտությանը, վաղ թե ուշ այդ օրը կգա նրանց համար։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք ձգտում են ճշմարտությանը, հասկանում են ճշմարտությունը, և որոնց համար ճշմարտությունն իրենց հիմքն է, երբ գալիս են այս գայթակղություններն ու միջավայրերը, նրանք ի վիճակի են ճիշտ մոտենալու դրանց, մերժելու դրանք և հաստատուն կանգնելու իրենց վկայության մեջ։ Երբ այս գայթակղությունները գալիս են, նրանք նաև ի վիճակի են զանազանելու՝ ինչն է դրական և ինչը՝ բացասական, և իմանալու՝ արդյոք դա այն է, ինչ իրենք ուզում են։ Դա ճիշտ նման է այն բանին, որոշ կանայք հետաքրքրված չեն իրենց հետամտող տղամարդկանցով՝ անկախ նրանից, թե որքան փող ունեն այդ տղամարդիկ։ Ինչո՞ւ հետաքրքրված չեն։ Որովհետև տղամարդիկ լավ բնավորություն չունեն։ Որոշ կանայք զուգընկեր չեն փնտրում, որովհետև չկան հարուստ տղամարդիկ, որոնք հետամտում են իրենց։ Եթե փող ունեցող մի տղամարդ հետամտեր նրանց և գներ դիզայներական զգեստ, որն արժե 20 000 յուան, կգրավվեին, իսկ եթե հետո գներ 100 000 յուան արժողությամբ ջրաքիսի մուշտակ կամ մեծ ադամանդ, գեղեցիկ մեծ տուն և մեքենա, անմիջապես պատրաստ կլինեին ամուսնանալու նրա հետ։ Ուստի, երբ այս կանայք նախկինում ասում էին, որ չեն ամուսնանա, արդյոք դա ճի՞շտ էր, թե՞ սուտ։ Սուտ էր։ Հետևաբար, շատ մարդիկ կան, որոնք ասում են, թե չեն ձգտում աշխարհին և չեն ձգտում աշխարհի հեռանկարներին ու հաճույքներին, բայց դա այն ժամանակ, երբ նրանց առջև գայթակղություններ դրված չեն․ միջավայրը նպաստավոր չէ դրա համար։ Հենց որ նպաստավոր միջավայր ի հայտ գա, կընկնեն դրա խորքը և անկարող կլինեն դուրս գալ։ Դա ճիշտ նման է այն օրինակին, որը հենց նոր բերեցինք։ Կինը դուրս չեկավ իրավիճակից։ Որոշ ժամանակ քաղաքի կյանքը վայելելուց հետո չգիտեր՝ ով է ինքը, և կորցրեց իր ուղին։ Եթե նրան պալատում տեղավորեին, ապա արդյոք կստիպե՞ր իր ծնողներին որքան հնարավոր է շուտ ինքնասպան լինել, որպեսզի չարատավորեին իր անունը։ Նման մարդիկ ունակ են անելու ցանկացած տեսակի հիմարություն՝ հանուն իրենց վայելքի, հեղինակության, շռայլ ապրելակերպի և կյանքի բարձր որակի։ Նրանք անարժեք են և ստոր բնավորություն ունեն։ Նման մարդիկ երբևէ ձգտե՞լ են ճշմարտությանը։ (Ոչ։) Այդ դեպքում որտեղի՞ց էին բխում այն քարոզները, որոնք քարոզում էր։ Արդյոք քարոզելու քարոզներ ունե՞ր։ Այն, ինչ նա քարոզում էր, ոչ թե քարոզներ էին, այլ վարդապետություն։ Նա ձևացնում էր և մոլորեցնում մարդկանց, այլ ոչ թե քարոզներ քարոզում։ Այնքան շատ քարոզներ քարոզեց, ուստի ինչպե՞ս պատահեց, որ չկարողացավ անգամ իր սեփական խնդիրները լուծել։ Գիտե՞ր, որ կարող է հասնել այս կետին։ Արդյոք հստա՞կ էր տեսնում բաները։ Այնքան շատ քարոզներ քարոզեց, սակայն որոշ ժամանակ քաղաքում կյանքը վայելելուց հետո չկարողացավ հաղթահարել նման գայթակղությունները և չկարողացավ հաստատուն կանգնել իր վկայության մեջ։ Ուստի արդյոք այն, ինչ քարոզում էր, քարոզնե՞ր էին։ Ակնհայտ է, որ ոչ։ Սա երրորդ դեպքն է։

Դեպք չորրորդ. Պարտքերը մարելու նպատակով ընծաները խարդախությամբ օգտագործելը

Նախկինում, երբ մայրցամաքային Չինաստանում էի, մեզ անհրաժեշտ էր համեմատաբար ապահով վայր գտնել համագործակիցների հավաքույթի համար, ուստի մի հյուրընկալող ընտանիք գտանք։ Այդ ընտանիքը պատրաստակամ էր հյուրընկալելու մեզ և օգնեց պաշտպանելու այդ վայրը։ Սակայն որոշ ժամանակ անց ընտանիքը սկսեց մտածել. «Կարծես թե ծրագրում եք երկարաժամկետ հավաքվել այստեղ։ Իմ տնից բացի ուրիշ ոչ մի տեղ չեք կարող հավաքվել, ուստի պետք է օգտվեմ առիթից և օգուտ քաղեմ իրավիճակից։ Մի՞թե հիմար չեմ լինի, եթե այլ կերպ վարվեմ»։ Մի անգամ, երբ հավաքվել էինք համագործակիցների հավաքույթի համար, և դեռ ոչ բոլոր մասնակիցներն էին ժամանել, մի մարդ առանց որևէ ակնհայտ պատճառի եկավ հյուրընկալող ընտանիքի տուն, նստեց հյուրասենյակում և չէր հեռանում։ Տանտերը եկավ և ասաց, որ այդ մարդը եկել է իր պարտքը ստանալու, և որ իր ընտանիքը մի քանի տարի առաջ գումար էր պարտք վերցրել այդ մարդուց ու չէր վերադարձրել։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ էր կատարվում այստեղ։ Այս մարդը կարող էր ավելի վաղ գալ, կամ կարող էր ավելի ուշ գալ, բայց պատահաբար հենց այդ ճիշտ ժամանակին եկավ պարտքը ստանալու։ Սա պարզապես զուգադիպությո՞ւն էր, թե՞ ինչ-որ մեկը միտումնավոր էր այսպես ծրագրել։ Հնարավոր չէր չկասկածել։ Ինչ-որ կասկածելի բան էր կատարվում։ Ի՞նչ էր կատարվում։ Մի՞թե ընտանիքը վատ մտադրություններ չուներ և դիտմամբ չէր կանչել այդ մարդուն։ (Այո։) Ես ասացի. «Անմիջապես հեռացրո՛ւ նրան այստեղից»։ Տանտերն ասաց. «Նա չի հեռանա, մինչև իրեն չվճարեն»։ Ես ասացի. «Ինչո՞ւ չես վերադարձնում նրա պարտքը»։ Տանտերը կմկմաց՝ ակնարկելով, որ չի վճարի իր պարտքը, նույնիսկ եթե գումար ունենա. Նա ձրի փոխառություն էր ուզում։ Պարտատերը սպասում էր այնտեղ և դեռ չէր հեռացել այն ժամանակ, երբ մյուս համագործակիցներից ոմանք արդեն պետք է ժամանեին։ Ի՞նչ էր ծրագրում անել տանտերը։ Մի՞թե սա կանխամտածված դավ չէր։ (Այո։) Ավելի ուշ Ես ինչ-որ մեկին ասացի, որ գումար տա տանտիրոջը և նրան անմիջապես ազատվել տա պարտք պահանջողից։ Տանտիրոջը գումարը տալուց հետո պարտք պահանջողը կես ժամվա ընթացքում հեռացավ։ Առողջ դատողությունը հուշում է, որ պարտատերը չպետք է վերադառնար, բայց այս հարցը դեռ չէր ավարտվել։ Մեկ ամիս անց պարտատերը նորից եկավ համագործակիցների հավաքույթից առաջ։ Տանտերն ասաց, որ նախորդ անգամ պարտքի միայն մի մասն է մարվել, ոչ թե ամբողջը։ Ո՞րն էր նրա նպատակը սա ասելիս։ Ստիպել, որ Աստծու տունն իր փոխարեն նորից մարի պարտքը։ Ամեն ինչ նույնն էր, ինչ նախորդ անգամ։ Տանտիրոջը գումարը տալուց հետո պարտատերը հեռացավ։ Այդ պահից սկսած, երբ գնում էինք այնտեղ հավաքվելու, պարտատերն այլևս երբեք չէր գալիս, որովհետև արդեն երկու վճարումով մարել էինք տանտիրոջ պարտքը։ Տանտերն անհանգստանում էր, որ եթե միանգամից այդքան շատ գումար խնդրեր, չէինք համաձայնի վճարել, ուստի խնդրեց երկու մասով։ Ինչպե՞ս պետք է դիտարկել այս գումարը։ Արդյոք Աստծու տո՞ւնը պարտքով տվեց նրան, թե՞ նա մանիպուլացրեց Աստծու տանը, որպեսզի այն իրեն տան։ (Նա մանիպուլացրեց Աստծու տանը։) Իրականում նա Աստծու տնից խաբեությամբ կորզեց գումարը։ Ուստի ինչո՞ւ Աստծու տունը նրան տվեց գումարը։ Մի՞թե չէինք կարող չտալ գումարը։ Ի վերջո մեզ համար ողջամիտ և օրինական է այն չտալը, բայց դա կնշանակեր, որ համագործակիցները չէին կարողանա հավաքվել։ Ուստի ո՞րն էր մեր հիմնավորումն դա նրան տալու հարցում։ Այն ժամանակ Իմ միտքն այն էր, որ այս գումարը դիտարկվի որպես վարձավճար։ Եթե հյուրանոց կամ մարզահամալիր, մի՞թե դա նույնպես գումար չէր արժենա։ Մենք չենք կարող հավաքվել այդ վայրերում, և դա նաև ապահով չէ։ Այստեղ տանտերն օգնում է պաշտպանելու այս վայրը, և մեր անվտանգությունը երաշխավորված է, ուստի արդյոք ողջամի՞տ է, որ Աստծու տունը որոշակի գումար ծախսի նրա պարտքերը մարելու համար։ (Այո։) Պարզապես գումարը չտրվեց բացահայտ ու ազնիվ կերպով։ Սակայն այնպիսի միջավայրում, ինչպես մեծ կարմիր վիշապի երկիրն է, հաճախ անհրաժեշտ է լինում նման բաներ անել։

Որոշ մարդիկ չար մարդկայնություն ունեն և լիովին պատրաստակամ չեն կատարելու հյուրընկալման պարտավորությունը։ Մենք նրանց օգտագործում ենք մեր գտնված վայրը պաշտպանելու համար, ուստի պետք է թույլ տանք, որ որոշ չափով օգտվեն իրավիճակից։ Սակայն իրավիճակից օգտվելուց հետո արդյոք դեռ կարո՞ղ են փրկություն ստանալ։ Ո՛չ, չեն կարող։ Բանն այն չէ, որ Աստված չէր փրկի նրանց, այլ այն, որ այս տեսակ մարդը չի կարող հասնել փրկության։ Նրանք խաբում են ցանկացածին և օգտվում ցանկացածից։ Երբ կատարում են իրենց պարտավորությունները և փորձում են որոշ բարի գործեր պատրաստել, միշտ պետք է խաբեությամբ որևէ ցանկալի բան կորզեն դրանից, և անկախ նրանից, թե ում հետ են շփվում, առաջնորդվում են միայն օգտվելու և երբեք չտուժելու սկզբունքով։ Սա է այն սկզբունքը, որին նրանք հետևում են Աստծու տանը պարտավորություններ կատարելիս։ Ուստի որտեղի՞ց են գալիս այս «բարի գործերը»։ Դրանք գնված և վճարված են Աստծու տան կողմից, այլ ոչ թե այս մարդիկ իրենք են պատրաստում այդ բարի գործերը։ Նրանք չեն պատրաստում բարի գործեր։ Նրանք վայր են տրամադրում, Աստծու տունը գումար է ծախսում, և դա դիտարկում են որպես վարձավճար։ Սա ոչ մի կապ չունի բարի գործերի հետ, և դա նրանց բարի գործը չէ։ Ինչպիսի՞ վարքագիծ է, երբ մարդն Աստծու տան անունից եղբայրների և քույրերի համար վայր տրամադրելու դրոշի ներքո խարդախությամբ գումար կամ իրեր է ձեռք բերում Աստծու տնից։ Ինչպիսի՞ բնավորություն ունի այս տեսակ մարդը։ Արդյոք նրանց վարքագիծը կարո՞ղ է հիշվել Աստծու կողմից։ Ի՞նչ տեղ է զբաղեցնում նրանց բնավորությունը մարդկանց սրտերում և Աստծու սրտում։ Բարի գործեր պատրաստելը մի բան է, որը պետք է պատրաստես։ Դու բարի գործեր ես պատրաստում հանուն քո վերջնական հանգրվանի, և այն ամենը, ինչ անում ես, քեզ համար է, ոչ թե ուրիշների։ Անելով այն, ինչ պետք է անես, արդեն վարձատրություն ես ստացել և ձեռք ես բերել այն ցանկալի բանը, որը մտադիր էիր, ուստի ինչպե՞ս է Աստված տեսնում քեզ Իր սրտում։ Դու բարի բաներ ես անում՝ ի շահ քեզ ինչ-որ բան ձեռք բերելու համար, ոչ թե ճշմարտությունը կամ կյանք ձեռք բերելու համար, էլ չասած՝ Աստծուն բավարարելու համար։ Կարո՞ղ է արդյոք Աստված դեռ փրկել նման մարդկանց։ Ո՛չ, չի կարող։ Պարզապես փոքր-ինչ բարի գործ են պատրաստում և փոքր-ինչ պարտականություն ու պարտավորություն են կատարում, սակայն ձեռք են պարզում և վճար պահանջում Աստծու տնից, մանրախնդրորեն գումարներ են հաշվում Աստծու տան հետ, մտածում են ամեն տեսակ ուղիներ՝ Աստծու տանը խաբելու և ցանկալի բաներ ձեռք բերելու համար, և համոզվում են, որ երբեք չեն տուժում, ասես բիզնեսով են զբաղվում։ Որպես այդպիսին՝ այս բարի գործը բարի գործ չէ։ Այն վերածվել է չար գործի, և Աստված ոչ միայն չի հիշի դա, այլև կչեղարկի ու այս մարդկանց կզրկի փրկվելու իրավունքից։ Երբ այդ տանտերը ստիպեց, որ Աստծու տունը մարի իր պարտքն իր փոխարեն, արդյոք դա իր բնույթով փոքր-ինչ խարդա՞խ էր։ Սա այն է, ինչ անում են հակաքրիստոսները։ Երբ գումար են ուզում, դա չեն անում բացահայտ ու ազնիվ կերպով։ Փոխարենը անում են այնպիսի եղանակով, որն իր բնույթով խարդախ է՝ օգտվելով առիթից բաներ շորթելու համար։ Աստված փրկո՞ւմ է նրանց, ովքեր շորթում են Աստծուն տրված ընծաները։ (Ո՛չ, չի փրկում։) Եթե այս մարդիկ ապաշխարեն և ճշմարիտ հավատք ունենան, պե՞տք է փրկվեն։ (Ոչ։) Ինչո՞ւ։ (Այն փաստը, որ այս մարդիկ կարող էին խարդախությամբ վարվել Աստծու տան հետ, նշանակում է, որ Աստված տեղ չունի նրանց սրտերում։ Նրանք տիպիկ չհավատացողներ են։) Չհավատացողները կապաշխարե՞ն։ Այն տեսակ չհավատացողները, որոնք հակաքրիստոսներ են, չեն ապաշխարի։ Նրանց սեփական շահերն այն ամենի կենտրոնում են, ինչ անում են, և երբեք չեն ապաշխարի, նույնիսկ եթե մեռնեն։ Նրանք չեն ընդունում, որ սխալ բան են արել, ոչ էլ ընդունում են, որ չարիք են գործել, ուստի ինչի՞ համար կապաշխարեին։ Ապաշխարությունը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք մարդկայնություն ունեն, որոնք խիղճ և ողջամտություն ունեն, և որոնք կարող են հստակ տեսնել իրենց ապականությունը և ընդունել այն։ Երբ այդ հյուրընկալող ընտանիքը փոքր-ինչ պարտավորություն կատարեց, անպայման պետք է խաբեությամբ որևէ ցանկալի բան կորզեր դրանից և բաց չթողեց նույնիսկ այսպիսի հնարավորությունը։ Նրանք մեծ խաբեբաներ էին։ Սա չորրորդ դեպքն է։

Դեպք հինգերորդ. Աստծու տան համար աշխատելու դիմաց աշխատավարձ պահանջելը

Մայրցամաքային Չինաստանում կա որոշակի աշխատանք, որը համեմատաբար վտանգավոր ու ռիսկային է, և որի կատարման համար պահանջվում են որոշակի խելք և համապատասխան որակավորում ունեցող մարդիկ։ Այն ժամանակ կար մի մարդ, որն ուներ այդ որակավորումները, ուստի Վերևը կարգավորեց, որ նա որոշակի աշխատանք կատարի։ Այս աշխատանքն անելիս նա խնդրանքով հանդես եկավ՝ ասելով, որ հենց սկսի կատարել այս աշխատանքը, այլևս չի կարողանա ամեն օր գնալ իր հիմնական գործին, և իր ընտանիքը փոքր-ինչ դժվարությամբ է ապրուստը հոգում։ Աստծու տունը նրան որոշակի գումար տվեց ապրուստի ծախսերի համար, և նա շատ ուրախացավ դրա համար ու ստանձնեց իրեն տրված աշխատանքը, սակայն նրա աշխատանքի արդյունավետությունը միայն միջին մակարդակի էր։ Որոշ ժամանակ անց նրա ընտանիքն ապրուստը հոգալու խնդիրներ չուներ, բայց մեկ այլ բան առաջացավ, որը նա բարձրաձայնեց Աստծու տանը, և Աստծու տունը նրան էլի գումար տվեց ապրուստի ծախսերի համար, որպեսզի երաշխավորի, որ նա կարող է ապրուստը հոգալ։ Նա դժկամությամբ համաձայնեց շարունակել իր աշխատանքը, բայց որքա՞ն լավ արեց այն։ Լիակատար խառնաշփոթ էր։ Եթե տրամադրություն էր ունենում ինչ-որ բան անելու, մի քիչ անում էր, իսկ եթե տրամադրություն չէր ունենում, ընդհանրապես չէր անում։ Սա դանդաղեցրեց աշխատանքը և պատճառ դարձավ, որ եկեղեցու աշխատանքը որոշակի վնասներ կրի, և ուրիշ մարդիկ ստիպված եղան գնալ ու շտկել այն։ Ավելի ուշ Աստծու տունը կապ հաստատեց նրա հետ՝ ասելով, որ ջանք գործադրի իր աշխատանքում, և որ Աստծու տունը կշարունակի օգնել նրան՝ լուծելու ցանկացած դժվարություն, որ կունենա։ Նա դեմ առ դեմ ուղղակիորեն չասաց դա Աստծու տանը, այլ առանձին ասաց մի քանի եղբայրների և քույրերի. «Ապրուստի ծախսե՞րն են այն, ինչ ինձ պակասում է։ Ի՞նչ մեծ խնդիր կարող է լուծել այդ չնչին գումարը։ Այս աշխատանքն անելով՝ այնպիսի հսկայական խնդիր եմ լուծում աստծու տան համար։ Ինձ համար նույնպես աստծու տունը պետք է մեծ խնդիրներ լուծի։ Հենց հիմա որդիս ուսման վարձի գումար չունի, և այս խնդիրը չի լուծվել։ Այս չնչին գումարը չէ այն, ինչ ինձ պակասում է»։ Այս խոսքերն այն էին, ինչ նա ճշմարտապես մտածում էր, բայց չէր համարձակվում դեմ առ դեմ ասել Աստծու տանը։ Փոխարենը դա բացահայտվեց, երբ առանձին դուրս թափեց իր դժգոհությունը։ Ինչպե՞ս պետք է լուծվի այս իրավիճակը։ Արդյոք Աստծու տունը պե՞տք է շարունակի օգտագործել նրան, թե՞ ուրիշ մեկին գտնի։ (Ուրիշ մեկին գտնի։) Ինչո՞ւ։ Նրա բնավորությունն ու էությունն արդեն բացահայտվել են։ Նա ոչ միայն ուզում էր, որ Աստծու տունն ապահովի իր ընտանիքի ապրուստը, այլև ուզում էր, որ Աստծու տունը վճարի իր որդու ուսման վարձը, իսկ ավելի ուշ ասաց, որ կինը հիվանդ է, և ուզում էր, որ Աստծու տունը վճարի նրա բուժման համար։ Մի՞թե գնալով ավելին չէր պահանջում։ Կարծում էր, թե Աստծու տան համար այս փոքրիկ բանն անելով՝ մեծ ներդրում է ունեցել, և որ Աստծու տունը պետք է անվերապահորեն ապահովի այն ամենը, ինչի կարիքն ինքն ունի։ Եթե սովորական աշխատատեղում աշխատեր, արդյոք ի վիճակի կլինե՞ր որդուն համալսարան ուղարկելու։ Ի վիճակի կլինե՞ր վճարելու կնոջ բուժման համար։ Անպայման չէ։ Ուստի, երբ Աստծու տանն այս չնչին աշխատանքն էր անում, ինչո՞ւ էր անընդհատ գումար պահանջում Աստծու տնից։ Ի՞նչ էր մտածում։ Ո՞րն էր նրա տեսակետն այս հարցի վերաբերյալ։ Կարծում էր, որ առանց իրեն Աստծու տունն ուրիշ ոչ մեկին չի ունենա այդ աշխատանքն անելու համար, ուստի պետք է օգտվի այս առիթից՝ պատճառներ գտնելու Աստծու տնից ավելի շատ գումար պահանջելու համար, չպետք է իզուր բաց թողնի այն, և որ եթե բաց թողնի այս հնարավորությունը, այն կկորչի։ Մի՞թե սա նկատի չուներ։ Կարծում էր, որ այս աշխատանքն անելը նման է աշխատելուն և գումար վաստակելուն, ուստի պետք է գումար շորթի Աստծու տնից։ Հետագայում, երբ հասկացավ, որ չի կարող շորթել Աստծու տնից, չարեց իր աշխատանքը։ Արդյոք սա ճշմարտապես Աստծուն հավատացող մա՞րդ է։ (Ո՛չ։)

Աստծուն ճշմարտապես հավատացող մարդիկ չեն վախենում դժվարություններ կրելուց իրենց պարտավորությունը կատարելիս։ Որոշ մարդիկ չեն նշում իրենց ընտանիքի ունեցած դժվարությունները պարտավորություն կատարելիս։ Աղքատ շրջաններում որոշ մարդիկ հյուրընկալման պարտավորություն են կատարում, և երբ եղբայրներն ու քույրերը գալիս են, ուտելու բրինձ չի լինում, նրանք դուրս են գալիս և գումար են պարտք վերցնում, բայց ոչինչ չեն ասում։ Եթե ասեին, Աստծու տունը կտա՞ր նրանց այդ գումարը։ (Այո։) Աստծու տունն ի վիճակի է հոգալու այն բաները, որոնք անհրաժեշտ են եղբայրներին և քույրերին հյուրընկալելու համար։ Ուստի ինչո՞ւ ոչինչ չեն ասում։ Եթե առաջարկեիր նրանց, կմերժեին։ Դուրս գալուց և գումարը պարտք վերցնելուց հետո աստիճանաբար իրենք կմարեն այն։ Նրանք գումար չեն ուզում Աստծու տնից։ Հակաքրիստոսները ճիշտ հակառակն են։ Պայմաններ են դնում, ձեռք են պարզում և պահանջներ են ներկայացնում նախքան որևէ աշխատանք անելը։ Ինչպե՞ս է նրանց համար այդքան հեշտ ձեռք պարզելը։ Ինչպե՞ս կարող են ձեռք պարզել նման «ինքնավստահ» կերպով։ Նման մարդիկ ամոթ չունեն, այնպես չէ՞։ Որոշակի գումար խնդրելուց հետո նրանք ավելին են ուզում։ Եթե գումար չտրվի, ոչ մի աշխատանք չեն անի. առանց շահի նրանք մատը մատին չեն տա. «Որքան վճարես, այնքան աշխատանք կանեմ։ Եթե չվճարես ինձ, ապա մոռացի՛ր, որ ինձ կմղես քեզ համար որևէ այլ աշխատանք անելու։ Սա աշխատանք է ինձ համար, և եթե ինձ համար ոչ մի օգուտ չկա, չեմ անի: Ինձ վտանգի եմ ենթարկում պարտավորությունս կատարելու համար, ուստի դրանում ինձ համար պետք է ինչ-որ բան լինի, և այն պետք է համապատասխանի իմ ներդրածին։ Ես չեմ կարող տուժել»։ Ուստի պետք է պահանջեն այն բաները, որոնց, իրենց կարծիքով, արժանի են, և պետք է պատրվակներ փնտրեն դրանք պահանջելու համար, պետք է գլուխ կոտրեն դրանք պահանջելու համար և դրանք պահանջելու ամեն տեսակ ուղիներ մտածեն։ Եթե դա կարող է տրվել իրենց, էլ ավելի լավ, իսկ եթե չտրվի, ապա կթողնեն ամեն ինչ ու կհեռանան և ոչ մի վնաս չեն կրի։ Բացի դրանից՝ նրանք կարծում են, որ Աստծու տան արած այս ողջ աշխատանքը ռիսկ է պարունակում, և որ եթե Աստծու տունը չտա իրենց պահանջած բաները, կվախենա, որ կզեկուցեն այդ մասին, և որ ուրիշ հարմար մարդ չկա, ուստի պետք է իրենց օգտագործի, իսկ եթե օգտագործում է իրենց, պետք է վճարի։ Սա իր բնությամբ փոքր-ինչ խարդախ չէ՞։ Սա իր բնությամբ փոքր-ինչ շահագործողական չէ՞։ Արդյոք նման մարդիկ հավատացյալներ համարվո՞ւմ են։ Սրանք չհավատացողներ են, որոնք Աստծու տան մաս չեն կազմում, նույնիսկ եկեղեցու ընկերներ չեն։ Երբ եկեղեցու ընկերները տեսնում են, որ հավատացյալները հիանալի մարդիկ են, օգնում են թաքցնելու նրանց և օգնում են որոշ բաներ անելու։ Նման մարդիկ կարող են փոքր-ինչ օրհնվել։ Ի հակադրություն դրա՝ հակաքրիստոսներն Աստծուն հավատում են զուտ ցանկալի բաներ ստանալու համար։ Եթե չեն կարողանում ցանկալի բաներ ստանալ, ապա ոչ մի պարտավորություն չեն կատարի, ոչ մի հանձնառություն չեն կատարի և ընդհանրապես չեն ծախսվի։ Երբ Աստծու տունը կարգավորում է, որ պարտավորություն կատարեն, նախ հարցնում են, թե ինչ ցանկալի բաներ է այն առաջարկում, և եթե այն ոչ մի ցանկալի բան չի առաջարկում, ապա չեն անի դա։ Ի՞նչ տարբերություն կա նրանց և անհավատ աշխարհի խաբեբաների միջև։ Այս մարդիկ դեռ ուզում են փրկվել և օրհնվել Աստծու կողմից։ Մի՞թե նրանք անհնարին բաներ չեն պահանջում։ Եթե այս մարդիկ ստոր բնավորություն և անամոթություն չունենային, ապա ինչպե՞ս նրանց սրտերն ունակ կլինեին նման այլասերված գործելակերպեր մտածելու։ Ինչպե՞ս կարող են նման վերաբերմունք ունենալ իրենց պարտավորությունը կատարելու նկատմամբ։ Դուք ունա՞կ եք անելու այս բաները։ (Այո՛, մենք նույնպես ունակ ենք։) Ի՞նչ չափով։ Արդյոք սահման կա՞։ Ո՞ր կետում կմտածեիք, որ դա շատ լուրջ է, և որ այլևս չեք կարող շարունակել անել այս բաները։ (Երբեմն սիրտս հանդիմանվում է, և խիղճս մեղադրվում է։ Լինում են նաև ժամանակներ, երբ վախենում եմ, որ ուրիշները կմերկացնեն իմ արած բաները, ուստի այլևս չեմ անում դրանք։) Անկախ նրանից, թե ինչ են անում մարդիկ, նրանց բնավորությունը չափազանց կարևոր է։ Մարդը, որն ընդհանրապես ամոթ չունի, ունակ է ցանկացած տեսակի վատ բան անելու։ Նա Լիովին չար մարդ է։ Նրա արած ոչ մի բան սահման չունի, և նա չի գործում իր խղճի համաձայն։ Ինչպիսի՞ մարդիկ են նրանք, որոնց մարդկայնությունը խիղճ չունի։ Գազաններ ու դևեր են, և Աստված չի փրկի նրանց։ Մարդիկ, որոնք ունակ են խարդախությամբ ձեռք բերելու Աստծու ընծաները և շորթելու Աստծուն տրված ընծաները, մինչ Աստված կատարում է Իր գործը, և որոնք վճար են պահանջում Աստծու տնից, լավ մարդիկ չեն։ Նրանք կարծում են, որ Աստծու տանը հեշտ է խաբել, և որ ոչ ոք պատասխանատու չէ Աստծու տան իրերին հետևելու համար, և որ Աստծու տան իրերը ոչ ոքի չեն պատկանում, ուստի կարող են տիրանալ և խարդախությամբ վերցնել այս իրերն այնպես, ինչպես ցանկանում են։ Նրանք կարծում են, որ սա անելով՝ օգուտ են ձեռք բերել։ Արդյոք այս օգուտն իսկապե՞ս այդքան հեշտ է ձեռք բերել։ Ձեռք բերածդ օգուտը մեծ չէր, բայց ո՞րն է այն ձեռք բերելու հետևանքը։ Կյանքդ կորցնելը։

Եթե մարդն իսկապես որոշակի մարդկայնություն և փոքր-ինչ խիղճ ունենա, արդյոք ունակ կլինի՞ անելու այս բաները։ Դու հավատում ես Աստծուն, սակայն ունակ ես խաբելու Նրան և շորթելու Նրան տրված ընծաները։ Ինչպիսի՞ մարդ ես։ Արդյոք ընդհանրապես մա՞րդ ես։ Միայն դևերն են անում այս տեսակ բաները։ Գազանները չեն անում այս բաները։ Պարզապես նայի՛ր շանը։ Շան տերը մեծացրել է շանը, և շունն իր տիրոջ համար պաշտպանում է տունը։ Երբ վատ մարդ է գալիս, շունն ահազանգում է և հարձակվում նրա վրա։ Ընկնում է ցանկացածի հետևից, ով վերցնում է իր տիրոջ իրերը։ Երբ իր տիրոջ տան հավերը, բադերն ու սագերը փախչում են, օգնում է փնտրելու դրանց։ Երբ իր տիրոջ տան խոզերը կռվում են, փորձում է բաժանել նրանց։ Շունը գիտի, որ իր տերն ուզում է՝ ինքը հսկի խոզերին, ուստի ի վիճակի է կատարելու այս պարտականությունը։ Շունը չի վիճում իր տիրոջ հետ և ասում. «Հսկեցի խոզերին քեզ համար, ուստի ինչո՞ւ ինձ մի քիչ հավի միս կամ ուտելու որևէ բան չես տալիս»։ Երբեք չի ասում սա։ Նույնիսկ շունն է ի վիճակի պաշտպանելու իր տիրոջ տունը և առանց վարձատրության կատարելու իր հանձնառություններն իր տիրոջ համար, բայց այս մարդիկ նույնիսկ կենդանիներին չեն հավասարվում։ Մի քիչ հանձնառություն կատարելուց հետո կարծում են, թե տուժել են, և որոշ պարտականություններ կատարելուց ու որոշակի ջանք գործադրելուց հետո անհարմար են զգում, կարծում են, թե պայմանավորվածությունն անարդար էր, և որ իրենց օգտագործել են, ուստի մտածում են ամեն տեսակ ուղիներ՝ հաշիվը հավասարեցնելու համար։ Երբ հավատում ես Աստծուն, Աստված պաշտպանում և առաջնորդում է քեզ և այդքան շատ ճշմարտություններ է շնորհում քեզ։ Ինչպե՞ս կարող ես չմտածել Նրան հատուցելու մասին։ Դու չես մտածում Նրան հատուցելու մասին, բայց Աստված չի հետապնդում այդ հարցը։ Սակայն, երբ փոքր հանձնառություն ես կատարում, գնում ես Աստծու մոտ՝ փորձելով հավասարեցնել հաշիվը։ Երբ մի փոքր հանձնառություն ես կատարում, ուզում ես բաներ շորթել և խարդախությամբ ինչ-որ բան ձեռք բերել, մտածում ես ամեն տեսակ միջոցներ այն փոխհատուցելու համար։ Մի՞թե մահ չես փնտրում։ Մի՞թե շատ չէ այն, ինչ Աստված տվեց քեզ։ Մարդկանց դրսևորումների առումով՝ ինչի՞ են նրանք արժանի։ Արդյոք մարդիկ ունե՞ն այն բաները, որոնք վայելում են և ունեն այսօր, որովհետև արժանի էին դրանց։ Ո՛չ։ Դրանք այն բաներն են, որոնք Աստված շնորհեց քեզ, և բաներ, որոնցով Նա օրհնեց քեզ։ Արդեն շատ բաների ես արժանացել։ Աստված շնորհեց քեզ կյանքը, ճշմարտությունը և ճանապարհը՝ փոխարենը ոչինչ չպահանջելով։ Ինչպե՞ս ես հատուցել Նրան։ Երբ կատարում ես քո հանձնառությունների և պարտավորությունների մի փոքր մասը, ներքուստ զգում ես, որ դժվար է դա տանել, և որ վնաս ես կրել, ու մտածում ես ամեն տեսակ ուղիներ՝ հաշիվը հավասարեցնելու համար։ Եթե ուզում ես հավասարեցնել հաշիվը, Աստված կարող է փոխարենն ինչ-որ բան տալ քեզ, բայց այն ստանալուց հետո արդյոք դեռ կկարողանա՞ս փրկվել։ Կգա մի օր, երբ այս մարդիկ հստակ կիմանան, թե որն է ամենակարևորը, և որն է ամենաարժեքավորը։ Հակաքրիստոսի էություն ունեցող մարդիկ երբեք չեն իմանա ճշմարտության արժեքը։ Երբ գա այն օրը, երբ նրանց ելքը բացահայտվի, և երբ ամեն ինչ բացահայտվի ու հրապարակվի, այն ժամանակ կիմանան։ Մի՞թե այն ժամանակ արդեն չափազանց ուշ չի լինի։ Բոլոր բաների ելքը մոտ է, և բոլոր բաները կանցնեն։ Միայն Աստծու խոսքերը և Նրա ճշմարտությունը կմնան հավիտյան։ Նրանք, ովքեր ունեն ճշմարտությունը և կիրառում են Աստծու խոսքերը, կմնան Նրա խոսքերի և Նրա ճշմարտության հետ միասին։ Սա է Աստծու խոսքերի արժեքն ու զորությունը։ Սակայն հակաքրիստոսները երբեք հստակ չեն հասկանա այս փաստը, ուստի գլուխ են կոտրում, մտածում են ամեն տեսակ ուղիներ և օգտագործում հնարավոր ցանկացած միջոց՝ Աստծուն հավատալու դրոշի ներքո տարբեր օգուտների համար դավեր նյութելու նպատակով, և օգտագործում են էլ ավելի անշնորհք խարդախ միջոցներ՝ Աստծու ընծաները ձեռք բերելու համար, և սեփականացնում են Նրա ընծաներն ու տիրանում դրանց։ Այս մարդկանց բոլոր գործողություններն ու վարքագծերը տառացիորեն գրանցված են Աստծու նոթատետրում։ Երբ գա նրանց ելքերը բացահայտելու օրը, Աստված կորոշի յուրաքանչյուր մարդու ելքը՝ հիմնվելով այս գրառումների վրա։ Այս բոլոր բաները ճշմարիտ են։ Անկախ նրանից՝ հավատում ես դրան, թե ոչ, այս բոլոր բաները կբացահայտվեն։ Սա հինգերորդ դեպքն է։ Ինչպիսի՞ մարդ է այս անձնավորությունը։ Արդյոք նրա բնավորությունը վե՞հ է, թե՞ ցածր։ (Ցածր։) Աստծու աչքերում նա պատվարժան մարդ չէ, նա ստոր է։ Կարճ ասած՝ նրան անվանում են «թափթփուկ»։

Դեպք վեցերորդ. Սննդի և հագուստի համար պաշտոն ստանալու նպատակով լարված ջանքեր գործադրելը

Աստծուն հավատալուց հետո շատ մարդիկ միշտ ձգտում են կարգավիճակի և ձգտում են, որ ուրիշներն իրենց մասին բարձր կարծիք ունենան։ Աստծու տանը նրանք միշտ ուզում են առանձնանալ մյուսներից և լինել հոտի գլխին։ Այս բաների համար լքում են իրենց ընտանիքները և թողնում իրենց կարիերան, նեղություն են կրում և գին են վճարում, ապա ի վերջո հասնում են իրենց ուզածին և դառնում առաջնորդող։ Առաջնորդող դառնալուց հետո այս մարդկանց կյանքն իսկապես տարբեր է։ Կամաց-կամաց նրանք դրսևորում են պաշտոնյաների մասին իրենց գլխում ունեցած պատկերն ու ոճը՝ սկսած հագնվելու և հարդարվելու ձևից մինչև խոսելու և գործելու ձևը։ Նրանք սովորում են խոսել պաշտոնյայի պես, սովորում են հրամայել մարդկանց և սովորում են մղել մարդկանց՝ զբաղվելու իրենց անձնական գործերով։ Պարզ ասած՝ սովորում են պաշտոնյա լինել։ Երբ գնում են որևէ վայր՝ առաջնորդող լինելու, դա նշանակում է, որ գնում են այնտեղ պաշտոնյա լինելու։ Ի՞նչ է նշանակում պաշտոնյա լինել։ Որ «սննդի և հագուստի համար պաշտոն ստանալու նպատակով լարված ջանքեր են գործադրում»։ Սա մի հարց է, որը վերաբերում է ֆիզիկական հաճույքներին։ Առաջնորդող դառնալուց հետո նրանց կյանքում ի՞նչն է տարբեր նախկինից։ Այն, ինչ ուտում են, հագնում են և այն բաները, որոնք օգտագործում են, տարբեր են։ Ուտելիս հատուկ ուշադրություն են դարձնում, որ այն սննդարար և համեղ լինի։ Հատուկ ուշադրություն են դարձնում իրենց հագած հագուստի ապրանքանիշին և ոճին։ Որևէ վայրում մեկ տարի առաջնորդող լինելուց հետո դարձել են հաստավիզ և հաստափոր. ոտքից գլուխ դիզայներական հագուստ են հագած, իսկ նրանց բջջային հեռախոսը, համակարգիչը և տան սարքավորումները բոլորը բարձրակարգ ապրանքանիշերի են։ Նախքան առաջնորդող լինելն ունեի՞ն արդյոք այս պայմանները։ (Ոչ։) Առաջնորդող դառնալուց հետո նրանք ջանք չեն գործադրել փող աշխատելու համար, ուստի որտեղի՞ց նրանց փող՝ այս բոլոր բաները գնելու համար։ Եղբայրներն ու քույրե՞րն են նրանց նվիրաբերել այս բաները, թե՞ Աստծու տունն է հատկացրել։ Երբևէ լսե՞լ եք, որ Աստծու տունն այս բաները հատկացնի յուրաքանչյուր առաջնորդողի և աշխատողի։ (Ոչ։) Ուստի ինչպե՞ս են ձեռք բերել դրանք։ Համենայն դեպս, սրանք այնպիսի բաներ չէին, որոնք ձեռք են բերել իրենց սեփական քրտնաջան աշխատանքով, այլ ավելի շուտ բաներ էին, որոնք ստացել են կարգավիճակ ձեռք բերելուց և «պաշտոնյա» դառնալուց հետո, որտեղ վայելում էին կարգավիճակի օգուտները՝ ուրիշներից շորթելով, խարդախության և սեփականացման միջոցով։ Ամենուրեք եկեղեցիներում կայի՞ն արդյոք այսպիսի մարդիկ առաջնորդողների և աշխատողների բոլոր տարբեր շարքերում, որոնց հետ շփվել եք։ Երբ նոր են դառնում առաջնորդող, նրանք ոչինչ չունեն, բայց երեք ամիս էլ չանցած՝ ունենում են բարձրակարգ ապրանքանիշերի համակարգիչներ և բջջային հեռախոսներ։ Առաջնորդող դառնալուց հետո ոմանք կարծում են, թե պետք է բարձր մակարդակի վերաբերմունք վայելեն, դուրս գալիս պետք է երթևեկեն մեքենայով, նրանց օգտագործած համակարգիչներն ու բջջային հեռախոսները պետք է ավելի լավը լինեն, քան սովորական մարդկանց օգտագործածները, պետք է լինեն բարձրակարգ ապրանքանիշի, իսկ երբ մոդելը հնանում է, պետք է փոխարինեն նորով։ Արդյոք Աստծու տունն ունի՞ այս կանոնները։ Աստծու տունը երբեք չի ունեցել այս կանոնները, և չկա ոչ մի եղբայր կամ քույր, որն այդպես է մտածում։ Ուստի որտեղի՞ց են գալիս այս բաները, որոնք վայելում են այս առաջնորդողները։ Նախ՝ նրանք այս բաները ձեռք են բերել՝ շորթելով եղբայրներից ու քույրերից և ստիպելով հարուստ մարդկանց գնել դրանք իրենց համար Աստծու տան գործն անելու դրոշի ներքո։ Բացի դրանից՝ իրենք են գնել այս բաները՝ յուրացնելով և գողանալով ընծաները։ Մի՞թե նրանք տականքներ չեն, որոնք խարդախությամբ ուտելիք և խմիչք են ձեռք բերում։ Արդյոք սա որևէ կերպ տարբերվո՞ւմ է ներկայացրածս նախորդ մի քանի դեպքերի մարդկանցից։ (Ոչ։) Ի՞նչ ընդհանուր բան ունեն նրանք։ Բոլորն օգտագործեցին իրենց դիրքը՝ ընծաները սեփականացնելու և շորթմամբ ընծաներ ձեռք բերելու համար։ Ոմանք ասում են. «Աստծու տանն աշխատելով և առաջնորդող կամ աշխատող լինելով՝ մի՞թե որակավորված չեն վայելելու այս բաները։ Մի՞թե որակավորված չեն Նրա հետ միասին կիսելու Աստծու ընծաները»։ Ասե՛ք Ինձ, այդպե՞ս է։ (Ոչ։) Եթե Աստծու տան գործն անելու համար նրանց անհրաժեշտ է որոշ բաներ գնել, ապա այս դեպքում Աստծու տունն ունի կանոններ, որոնք ասում են, որ կարող են գնել այդ բաները, բայց արդյոք այս մարդիկ գնո՞ւմ են այդ բաները կանոնների պայմանների շրջանակներում։ (Ոչ։) Ի՞նչ եք տեսնում, որը ցույց է տալիս ձեզ, որ այդպես չէ։ (Եթե դա իսկապես անհրաժեշտ լիներ աշխատանքի համար, կմտածեին, որ ցանկացած բան լավ է, քանի դեռ այն կարելի է օգտագործել, բայց այն, ինչին ձգտում են հակաքրիստոսները, բարձրակարգ դիզայներական իրերն են, և նրանք օգտագործում են ամեն ինչի լավագույնը։ Դատելով սրանից՝ կարող ենք տեսնել, որ նրանք օգտագործում են իրենց կարգավիճակը՝ այս նյութական բաները վայելելու համար։) Ճիշտ է։ Եթե դա անհրաժեշտ լիներ աշխատանքի համար, ցանկացած բան լավ կլիներ, քանի դեռ այն կարելի էր օգտագործել։ Ինչո՞ւ է նրանց պետք օգտագործել նման շքեղ և թանկարժեք բաներ։ Բացի դրանից՝ երբ գնում էին այս բաները, արդյոք այլ մարդիկ մասնակցեցի՞ն որոշմանը և համաձայնեցի՞ն դրա հետ։ Մի՞թե սա խնդիր չէ։ Եթե այլ մարդիկ մասնակցեին որոշմանը, կարո՞ղ էին արդյոք բոլորը համաձայնել, որ նրանք գնեն այս բարձրակարգ բաները։ Բացարձակապես ոչ։ Շատ ակնհայտ է, որ նրանք այս բաները ձեռք են բերել՝ գողանալով ընծաները։ Սա օրվա պես պարզ է։ Նաև Աստծու տունն ունի կանոն՝ յուրաքանչյուր եկեղեցում ո՛չ ընծաների պահպանումը, ո՛չ էլ աշխատանք կատարելու համար համագործակցելը երբեք միայն մեկ մարդու գործ չէ։ Ուստի ինչո՞ւ կարող էին այս մարդիկ որպես անհատներ օգտագործել և ծախսել ընծաներն այնպես, ինչպես ցանկանում էին։ Սա ըստ սկզբունքների չէ։ Մի՞թե նրանց արած այս բաների բնությունն ընծաներ գողանալը չէ։ Նրանք գնեցին այս բաները և ձեռք բերեցին դրանք՝ առանց այլ առաջնորդողների և աշխատողների համաձայնությունն ու հավանությունը ստանալու, էլ չենք խոսում այլ մարդկանց տեղեկացնելու մասին, և առանց որևէ մեկի իմանալու, թե ինչ են անում։ Մի՞թե սրա բնությունը փոքր-ինչ նման չէ գողության։ Սա կոչվում է ընծաներ գողանալ։ Գողությունը խաբեություն է։ Ինչո՞ւ է այն կոչվում խաբեություն։ Որովհետև նրանք գնեցին այս բարձրակարգ բաները և ստացան դրանք՝ Աստծու տան գործն անելու դրոշի ներքո։ Այս տեսակ վարքագիծը կոչվում է խարդախություն, և այն կոչվում է խաբեություն։ Արդյոք չափազանցրե՞լ եմ՝ այն այսպես բնորոշելով։ Ոչնչից մեծ խնդի՞ր եմ սարքում։ (Ոչ։) Ոչ միայն սա, այլև այսպես կոչված առաջնորդողները որևէ վայրում որոշ ժամանակ մնալուց հետո շատ հստակ պարզում են, թե այնտեղի եղբայրներն ու քույրերն աշխարհում ինչ աշխատանք են անում, ինչ սոցիալական կապեր ունեն և ինչ օգուտներ կարող են շորթել ու ստանալ այդ մարդկանցից և ինչ կապեր կարող են օգտագործել։ Օրինակ՝ որ եղբայրներն ու քույրերն են աշխատում հիվանդանոցում, պետական գերատեսչությունում կամ բանկում, կամ ով է ձեռնարկատեր, ում ընտանիքն ունի խանութ, մեքենա կամ մեծ տուն և այլն, շատ հստակ պարզում են այս բաները։ Արդյոք այս բաներն այս առաջնորդողների աշխատանքի շրջանակո՞ւմ են։ Ինչի՞ համար են նրանք պարզում այս բաները։ Ուզում են օգտագործել այս կապերը և օգտագործել աշխարհում հատուկ դիրք ունեցող այս եղբայրներին ու քույրերին՝ իրենց ծառայություն մատուցելու, իրենց ծառայելու և իրենց հարմարություններ տրամադրելու համար։ Կարծում ես՝ սա անում են եկեղեցու աշխատանքն անելու և ճշմարտության շուրջ հաղորդակցվելու համար Աստծու ընտրյալ ժողովրդի դժվարությունները լուծելու նպատակո՞վ։ Արդյոք դա՞ են անում։ Նրանց արած այս բոլոր բաների հետևում մտադրություն և նպատակ կա։ Երբ ճշմարիտ առաջնորդողներն ու աշխատողներն աշխատում են, կենտրոնանում են խնդիրները լուծելու և եկեղեցու աշխատանքը լավ անելու վրա։ Ուշադրություն չեն դարձնում այն բաներին, որոնք ոչ մի կապ չունեն եկեղեցու աշխատանքի հետ։ Պարզապես կենտրոնանում են հարցնելու վրա, թե ով է եկեղեցում անկեղծորեն կատարում իր պարտավորությունը, ով է արդյունավետ իր պարտավորության մեջ, ով կարող է ընդունել ճշմարտությունը և կիրառել ճշմարտությունը, և ով է նվիրված իր պարտավորությունը կատարելիս։ Ապա առաջխաղացնում են նրանց և քննում են այն մարդկանց, որոնք խանգարող և անհանգստացնող բաներ են առաջացնում, և նրանց հետ վարվում են ըստ սկզբունքի։ Միայն այսպես կիրառող մարդիկ են ճշմարիտ առաջնորդողներ և աշխատողներ։ Արդյոք հակաքրիստոսներն անո՞ւմ են այս բաները։ (Ոչ։) Ի՞նչ են անում նրանք։ Բաներ են անում և նախապատրաստություններ են տեսնում իրենց համար ցանկալի բաներ քաղելու նպատակով և հանուն իրենց սեփական շահերի, բայց ջանք չեն գործադրում եկեղեցու աշխատանքի համար և չեն կարևորում այն։ Հետևաբար որևէ վայրում հաստատվելուց հետո մեծամասամբ պարզած են լինում, թե որ եղբայրներն ու քույրերն ինչ ծառայություններ կարող են մատուցել իրենց։ Օրինակ՝ ով աշխատում է դեղագործական գործարանում, կարող է նրանց անվճար դեղորայք տալ, երբ հիվանդ են, և տալ նրանց ներմուծված բարձրորակ դեղորայք, ով աշխատում է բանկում, կարող է հարմարություններ ստեղծել նրանց համար՝ ավանդներ դնելու կամ գումար հանելու համար և այլն։ Շատ հստակ պարզում են այս բոլոր բաները։ Այս մարդկանց հավաքում են իրենց շուրջը՝ առանց հաշվի առնելու՝ արդյոք այս մարդկանց մարդկայնությունը լավն է, թե ոչ։ Քանի դեռ այս մարդիկ հետևում են իրենց և պատրաստակամ են լինելու իրենց օգնականներն ու աջակիցները, հակաքրիստոսները նրանց ցանկալի բաներ կտան, մոտ կպահեն ու կպաշտպանեն նրանց, մինչդեռ այս մարդիկ աշխատում են եկեղեցում այս հակաքրիստոսների դիրքն ամրապնդելու և այս հակաքրիստոսների ուժերը պահպանելու համար։ Ուստի, երբ ուզում ես տեսնել՝ արդյոք եկեղեցու առաջնորդողն իրական աշխատանք անում է, հարցրու նրան այդ եկեղեցու եղբայրների և քույրերի իրական իրավիճակի մասին, և թե ինչպես է ընթանում եկեղեցու աշխատանքը, և կկարողանաս հստակորեն տեսնել՝ արդյոք նա իսկապես մեկն է, ով իրական աշխատանք է անում։ Որոշ մարդիկ հստակորեն պարզում են եկեղեցու եղբայրների և քույրերի ընտանեկան հարցերն ու կենսապայմանները։ Եթե հարցնես նրանց, թե ով է աշխատում դեղագործական գործարանում, ում ընտանիքն ունի խանութ, ում ընտանիքն ունի մեքենա, ում ընտանիքն է մեծ բիզնեսով զբաղվում, կամ ով է աշխատում տեղական որևէ հաստատությունում և կարող է բաներ անել եղբայրների և քույրերի համար, նրանք կարող են ճշգրտորեն ասել քեզ։ Եթե հարցնես նրանց, թե ով է ձգտում ճշմարտությանը, ով է ձևականություն անում իր պարտավորության մեջ, ով է հակաքրիստոս, ով է փորձում շահել մարդկանց, ով է արդյունավետ ավետարանը քարոզելիս, կամ ավետարանը քանի հավանական ընդունող կա տեղում, նրանք չգիտեն այս բաները։ Ինչպիսի՞ մարդիկ են սրանք։ Ուզում են օգտագործել այն վայրի բոլոր սոցիալական կապերը, որտեղ գտնվում են և միավորել դրանք՝ դառնալու փոքրիկ սոցիալական խումբ։ Հետևաբար՝ այն վայրը, որտեղ գտնվում են այս առաջնորդողները, չի կարող եկեղեցի կոչվել։ Նրանց ձեռքի տակ այն սոցիալական խումբ է դարձել։ Երբ այս մարդիկ հավաքվում են, չեն բացում իրենց սրտերը և չեն հաղորդակցվում միմյանց փորձառական հասկացողության շուրջ։ Փոխարենը նայում են, թե ով ունի ավելի ուժեղ կապեր, ով ունի բարձր դիրք հասարակության մեջ և շատ հաջողակ է, ով է հայտնի հասարակության մեջ, ով ունի ազդեցություն հասարակության մեջ, և ով կարող է հատկապես հարմար ծառայություններ և ցանկալի բաներ տրամադրել առաջնորդողին։ Ովքեր էլ լինեն այս մարդիկ, նրանք դիրք ունեն առաջնորդողի սրտում։ Մի՞թե սա այն չէ, ինչ անում են հակաքրիստոսները։ (Այո։) Ի՞նչ են անում հակաքրիստոսները։ Արդյոք նրանք կառուցո՞ւմ են եկեղեցին։ Նրանք քանդում են եկեղեցին և ոչնչացնում են եկեղեցին և անհանգստացնում ու խաթարում են Աստծու տան գործը։ Ստեղծում են իրենց սեփական անկախ թագավորությունը, իրենց սեփական մասնավոր խումբը և խմբավորումը։ Սա է այն, ինչ անում են հակաքրիստոսները։

Ես այսքան տարի շփվել եմ ձեզ հետ, բայց հարցնո՞ւմ եմ, թե ինչով են զբաղվում ձեր ընտանիքները, որքան ապահովված են ձեր ընտանիքները և ինչ ծագում ունեք։ (Ոչ։) Ինչո՞ւ չեմ հարցնում այս բաները։ Այդ բաները հարցնելն իմաստ չունի։ Աստծու տունը հասարակություն չէ։ Կարիք չկա քծնելու ուրիշներին կամ կապեր հաստատելու ուրիշների հետ։ Այս բաների մասին հարցնելը բացարձակապես ոչ մի կապ չունի Աստծուն հավատալու հետ։ Աստծու տունը մի՛ վերածեք հասարակության։ Անկախ նրանից, թե ինչ ծագում ունի ընտանիքդ, այն աղքատ է, թե հարուստ, ինչ միջավայրում ես ապրում, դա քաղաք է, թե գյուղական վայր, նշանակություն չունի։ Եթե չես ձգտում ճշմարտությանը, անկախ նրանից՝ նախկինում որքան բարձր դիրք ես ունեցել հասարակության մեջ, նշանակություն չունի։ Ես չեմ նայի դրան։ Երբ զրուցում եմ մարդկանց հետ, երբեք չեմ հարցրել նրանց ընտանեկան իրավիճակի մասին։ Եթե պատրաստակամ են խոսելու դրա մասին, լսում եմ, բայց երբեք այս բաներին որպես կարևոր տեղեկատվության չեմ վերաբերվել, որի մասին պետք է հարցնեմ, էլ չեմ խոսում այն մասին, որ փորձեմ ինչ-որ տեղեկատվություն քաղել՝ մարդկանց օգտագործելու համար։ Սակայն, երբ հակաքրիստոսները հարցնում են այս բաների մասին, հաստատ դա չեն անում պարզապես զրուցելու համար՝ ավելի շուտ դա անում են որոշ ցանկալի բաներ քաղելու համար։ Օրինակ՝ ում ընտանիքն ունի խանութ, որտեղ առողջապահական ապրանքներ են վաճառվում և կարող է նրանց թույլ տալ մեծածախ գնով առողջապահական ապրանքներ գնել, մտերմանում են այդ ընտանիքի հետ, կամ ով ունի ընկեր, որին կարող են օգտագործել՝ օգնելու իրենց լավ բաներ գնելու, կհիշեն դա։ Նրանք պահում են այս «կապերի» և այս մարդկանց ցուցակը, որոնց համարում են հատուկ տաղանդներ, և նրանց օգտագործում են վճռորոշ պահերին։ Կարծում են, որ այս մարդիկ բոլորը տաղանդավոր են և մեծ օգուտ են տալիս իրենց։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ (Ոչ։) Այն մարդիկ, որոնք չեն ձգտում ճշմարտությանը և որոնք աշխարհից են ու Սատանայից, այս բաները համարում են ավելի կարևոր, քան կյանքն ու ճշմարտությունը։ Եթե որևէ մեկը նախկինում եղել է հասարակության մեջ սովորական աշխատող, և հենց որ առաջնորդողը լսում է դա, չի ցանկանում որևէ ուշադրություն դարձնել այդ մարդուն՝ անկախ նրանից՝ որքան եռանդով է նա ձգտում իր հավատքի մեջ, բայց երբ առաջնորդողը տեսնում է, որ ինչ-որ մեկը նախկինում եղել է պաշտոնյա, և նրա ընտանիքն ապահովված է, ունի բարձրակարգ կենսակերպ և ապրում է վերնախավում, և քծնում է նրան, արդյոք սա լա՞վ առաջնորդող է։ (Ոչ։) Երբևէ արժանացե՞լ եք այսպիսի վերաբերմունքի։ Ի՞նչ էիք մտածում ձեր ներսում՝ այսպիսի վերաբերմունքի արժանանալուց հետո։ Արդյոք զգացի՞ք, որ Աստծու տանը սեր կամ ջերմություն չկա։ Հակաքրիստոսները ներկայացնո՞ւմ են Աստծու տունը։ Նրանք չեն ներկայացնում Աստծու տունը։ Նրանք ներկայացնում են Սատանային։ Նրանց գործելակերպն ու էությունն ամբողջովին Սատանայից են և բացարձակապես ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ։ Միայն իրենց են ներկայացնում։ Կան նաև որոշ հակաքրիստոսներ, որոնք այս «կապերն» իրենց ձեռքն առնելուց և նրանց հետ կապ հաստատելուց հետո օգտագործում են այս կապերը՝ իրենց համար անձնական հարցեր լուծելու կամ նույնիսկ իրենց ընտանիքի անդամների համար աշխատանք կազմակերպելու նպատակով։ Ասե՛ք Ինձ, արդյոք այսպիսի բաներ պատահո՞ւմ են։ (Այո։) Հակաքրիստոսները միանգամայն ունակ են անելու այս բաները։ Անխիղճ մարդը, որն ամոթ չունի և որը ծայրահեղ եսասեր ու ստոր է, ունակ է անելու ցանկացած բան. նա ունակ է անելու ցանկացած տեսակի բան, որը չի համապատասխանում ճշմարտությանը և որը հակասում է բարոյականությանն ու մարդու խղճին։ Ուստի հակաքրիստոսների աչքերում իրենց դիրքն օգտագործելը՝ իրենց անձնական գործերով զբաղվելու, օգուտներ քաղելու և նմանատիպ բաների համար, աշխարհի ամենաբնականոն բանն է, և այն չպետք է բարձրաձայնվի ու զանազանվի կամ հասկացվի։ Դա ճիշտ այնպես է, ինչպես անհավատներն են ասում. «Սննդի և հագուստի համար պաշտոն ստանալու նպատակով լարված ջանքեր գործադրելը»։ Սա այն նպատակն է, որին հակաքրիստոսները ձգտում են՝ նաև առաջնորդող լինելով։ Ճիշտ իրենց ձգտման պես, նրանք նաև քրտնաջան աշխատում են այս ուղղությամբ՝ առանց ինքնակշտամբանքի նշույլի, օգտագործելով իրենց ձեռքում եղած իշխանությունը և օգտագործելով իրենց դիրքը՝ ստիպելով եղբայրներին և քույրերին բաներ անել, կարծես դա միանգամայն խելամիտ է, և եղբայրներին ու քույրերին ներկայացնելով բոլոր տեսակի կիրառումներ և պահանջներ, որոնք չեն համապատասխանում սկզբունքներին։ Որոշ բթամիտ մարդկանց, որոնք զանազանություն չունեն, այս առաջնորդողներն օգտագործվում և հրամայում են իրենց կամքին հակառակ, և կարող են նույնիսկ լինել մարդիկ, որոնք օգտագործում են իրենց սեփական փողերը՝ նրանց համար բաներ անելու նպատակով, բայց չեն կարող ոչինչ ասել և կարծում են, որ դա անելով՝ կատարում են իրենց պարտավորությունը և բարի գործեր են պատրաստում։ Թույլ տուր ասել՝ դու իրականում սխալվում ես։ Դա անելով՝ բարի գործեր չես պատրաստում, ավելի շուտ օգնում ես վատ մարդուն վատ բաներ անել և մեծացնում ես չար մարդու զորությունը։ Ինչո՞ւ եմ ասում սա։ Երբ անում ես այս բաները, դա համահունչ չէ սկզբունքներին։ Դու չես կատարում պարտավորությունդ։ Օգնում ես հակաքրիստոսին՝ իր անձնական օգուտների համար դավեր նյութելու, և լուծում ես նրա անձնական հարցերը։ Սա քո պարտավորությունը չէ, սա քո պատասխանատվությունը չէ։ Դա Աստծու տված հանձնարարությունը չէ քեզ, ոչ էլ Աստծու տան աշխատանքն է։ Սա անելով՝ ծառայում ես Սատանային և աշխատում ես Սատանայի համար։ Արդյոք Աստված կհիշի՞ քեզ՝ Սատանայի համար աշխատելուդ պատճառով։ (Ոչ։) Այդ դեպքում ի՞նչ կհիշի Աստված։ Աստվածաշնչում մի արտահայտություն կա։ Տեր Հիսուսն ասել է. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ Իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, Ի՛նձ համար արեցիք» (Մատթեոս 25:40)։ Սա է այն, ինչ Աստված սահմանել է։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Եթե ի վիճակի ես ինչ-որ բան անելու ամենափոքր եղբայրների և քույրերի համար, ապա այդ բանն անշուշտ արվում է ըստ սկզբունքների և ըստ Աստծու պահանջների։ Դու չես նայում, թե որքան բարձր է մարդու կարգավիճակը, այլ ավելի շուտ անում ես բաները ըստ սկզբունքի։ Որոշ մարդիկ միայն բաներ են անում, ջանք են թափում և աշխատում են կարգավիճակ ունեցողների համար և խանդավառությամբ աջակցում են նրանց, բայց եթե կարգավիճակ չունեցող մարդը խնդրի նրանց ինչ-որ բան անել, նույնիսկ եթե դա պարտավորություն կամ պարտականություն է, որը պետք է անեն, բանի տեղ չեն դնում նրանց։ Ուստի ինչպե՞ս են բնորոշվում նրանց արած բաները։ Աստծու տեսանկյունից այս բաները բնորոշվում են որպես Սատանայի համար աշխատանք, և Նա բացարձակապես չի հիշի այս բաները։ Սա վեցերորդ դեպքն է։ Արդյոք ձեզանից որևէ մեկը տեսե՞լ է այսպիսի դեպքեր։ (Աստվա՛ծ, ես տեսել եմ մեկը։ Նախկինում, այն վայում, որտեղ մենք գտնվումն էինք, մի հակաքրիստոս կար, որն առաջնորդող էր, և նա օգտագործեց իր դիրքը՝ եղբայրների և քույրերի կողմից նվիրաբերված լավ ուտելիքը, օգտակար իրերը, դիմահարդարման պարագաները և այլ բաներն իրեն պահելու համար։ Որոշ բաների պահպանման ժամկետն արդեն սպառվել էր, բայց նա դեռ չէր տալիս դրանք եղբայրներին և քույրերին։ Նա սեփականացրեց այդ բոլոր բաները։ Բացի դրանից՝ նա փետրաբաճկոն էր գնել, բայց հետո, երբ տեսավ, որ մի քույր փետրաբաճկոն է գնել, որը թանկ չէր և լավ որակի էր, մտածեց ամեն տեսակ բաներ ասել քրոջը՝ նրա բաճկոնը խարդախությամբ խլելու համար, և ստիպեց քրոջն ավելի շատ փող ծախսել՝ իր սեփական փետրաբաճկոնը գնելու համար։) Կարելի է ասել, որ յուրաքանչյուր հակաքրիստոս չար մարդ է, և որ նրանք չունեն մարդկայնություն, չունեն խիղճ, և նրանց բնավորությունը հատկապես ստոր է։ Այս մարդիկ ի վերջո պետք է բացահայտվեն և դուրս թողնվեն։

Նախկինում երեք հոգուց բաղկացած մի ընտանիք կար, որն արտասահման էր եկել՝ իր պարտավորությունը կատարելու համար։ Ժամանելուց հետո նրանք ստիպում էին եղբայրներին և քույրերին ամեն օր իրենց դուրս տանել՝ բաներ գնելու. նրանցից ոմանք փետրաբաճկոններ էին ուզում, ոմանք՝ տաբատներ, իսկ մյուսները՝ կոշիկներ։ Նրանք արդարանում էին՝ ասելով, թե այդքան շատ փող չեն բերել։ Եթե այդքան շատ փող չէին բերել, ապա չպետք է բաներ գնեին, բայց դեռ ուզում էին, և ուզում էին ոչ թե սովորական բաներ, այլ շքեղ, որոնց համար եղբայրներն ու քույրերը վճարում էին իրենց սեփական փողերով։ Քանի որ ընտանիքը որոշ ժամանակ կատարում էր իր պարտավորությունը, մարդիկ սկսեցին դժգոհել նրանց վարքագծից. նրանց կերած ուտելիքը, ապրելու վայրը և օգտագործած բաները չափազանց շռայլ էին։ Ընտանիքի հայրը նույնիսկ ստիպում էր եղբայրներին և քույրերին կաթ գնել իր համար, իսկ երբ ծարավում էր, կաթը ջրի պես էր խմում։ Այս աշխարհում քանի՞ մարդ կա, որ կարող է կաթը ջրի պես խմել։ Ի՞նչ մակարդակի մարդիկ պետք է լինեն նրանք։ Ավելի ուշ նա եղբայրներին և քույրերին ստիպեց մանդարին ու նարինջ գնել, և նրանք գնեցին մի մեծ տոպրակ, որն ընտանիքը երկու օրում սպառեց։ Դրանից հետո ասաց, որ որոշ հավելյալ վիտամիններ են ուզում, ուստի եղբայրներին և քույրերին ասաց, որ մի քիչ կեռաս գնեն՝ նույնիսկ Ինձ որպես պատրվակ օգտագործելով և ասելով. «Դու պետք է կեռաս գնես Աստծու համար»։ Ես ասացի. «Հիմա ձմեռ է։ Կեռաս ուտելու սեզոնը չէ։ Ես չեմ ուտի դրանք։ Մի՛ գնեք դրանք Ինձ համար»։ Նա ասաց. «Մենք դեռ պետք է գնենք դրանք»։ Երբ եղբայրներն ու քույրերը գնեցին մեկ տուփ կեռաս, նրա ընտանիքն ակնթարթորեն մաքրազարդեց այն։ Երբեք չէի տեսել մեկին, ով կարող էր այդպես ուտել: Նրանք միրգը բրնձի պես էին ուտում և կաթը ջրի պես էին խմում։ Եվ հետո, երբ ճաշելու ժամանակն էր, տեսան, որ ձուկ կա, և ագահաբար կերան այն։ Նրանց ուտելու ձևը զզվանք կառաջացներ ձեր մեջ. նրանք նման էին սոված ուրվականների, որոնք նախկինում երբեք լավ բան չէին կերել։ Կարծում էին, որ պետք է օգտվել լավ բաներ ունենալու այս հնարավորությունից, ուստի խանդավառությամբ իրար էին անցել՝ իրենց ստամոքսները լցնելու համար։ Ի վերջո երեխան այնքան շատ կերավ, որ վատ զգաց։ Դրանից հետո երեխան ասաց մի բան, որը աղավաղված տրամաբանություն ուներ. «Եթե ես այդ ձուկն աստծու վայրում չուտեի, չէի հիվանդանա»։ Ես նույնիսկ այնտեղ չէի, երբ նա կերավ այն, և ոչինչ չգիտեի դրա մասին։ Նա կերավ այն իր սեփական կամքով։ Ինչպե՞ս կարող էր մեղադրել Ինձ։ Բայց նա մեղադրեց Ինձ։ Ինչպե՞ս պետք է վարվել նման մարդկանց հետ։ (Նրանք պետք է հեռացվեն։) Ի՞նչ են նրանք։ (Դևեր և Սատանաներ։) Նրանք դևեր են։ Այն ժամանակ Ես ասացի տեղական եկեղեցու առաջնորդողներին. «Հեռացրե՛ք նրանց և դո՛ւրս շպրտեք այստեղից որքան հնարավոր է հեռու։ Ես այլևս երբեք չեմ ուզում տեսնել նրանց երեսը»։

Ես եղել եմ որոշ եկեղեցիներում և շփվել եմ բազմաթիվ եղբայրների և քույրերի հետ։ Տեսել եմ ամեն տեսակ վատ և չար մարդկանց, բայց այն մարդկանց թիվը, որոնց հետ կարող եմ բնականոն կերպով շփվել, բավականին փոքր է։ Իրականում մարդկանց մեծամասնության հետ շփվելու ոչ մի հնարավորություն չկա, և չափազանց շատ են մարդիկ, որոնք զուրկ են ողջամտությունից։ Նրանց ասած ամեն ինչն ունի աղավաղված և թյուր տրամաբանություն, և նրանք ստերը ներկայացնում են որպես ճշմարտություն. նրանք պարզապես գազաններ, դևեր և Սատանաներ են և մարդկայնության կամ ողջամտության նշույլ անգամ չունեն։ Այսպիսի մարդիկ կազմում են յուրաքանչյուր եկեղեցու մարդկանց առնվազն մոտ մեկ երրորդը։ Նրանցից ոչ մեկը ոչ մի արժեք չունի, և նրանցից ոչ մեկը չի կարող փրկվել։ Բոլորը պետք է հնարավորինս շուտ դուրս թողնվեն։ Մարդիկ, որոնց հետ Ես սիրում եմ շփվել, նրանք են, որոնք կարող են ընդունել ճշմարտությունը, որոնք համեմատաբար ազնիվ են և որոնք կարող են խոսել իրենց սրտից։ Անկախ նրանից՝ ինչ ապականություն են բացահայտում կամ ինչ շեղումներ ունեն, քանի դեռ պատրաստակամ են հաղորդակցվելու ճշմարտության շուրջ և կարող են ընդունել ճշմարտությունը, Ես կարող եմ լեզու գտնել նրանց հետ։ Ինչ վերաբերում է նենգ մարդկանց և նրանց, ովքեր սիրում են օգտվել ուրիշներից, Ես բանի տեղ չեմ դնում նրանց։ Որոշ մարդիկ Իմ ներկայությամբ միշտ ուզում են ցուցադրել իրենց, և ստիպել Ինձ բարձր կարծիքի լինել իրենց մասին։ Իմ առջև մի կերպ են գործում, իսկ Իմ թիկունքում՝ մեկ այլ կերպ՝ Ինձ խաբելու համար։ Այսպիսի մարդիկ դևեր են, և նրանք պետք է ուղարկվեն որքան հնարավոր է հեռու։ Ես այլևս երբեք չեմ ուզում տեսնել նրանց։ Երբ մարդիկ թուլություններ և թերություններ ունեն, Ես կարող եմ աջակցել և ապահովել նրանց, իսկ երբ ապականված խառնվածքներ ունեն, Ես կարող եմ նրանց հետ հաղորդակցվել ճշմարտության շուրջ, բայց Ես գործ չեմ ունենում դևերի հետ կամ չեմ լսում, թե ինչ են ասում դևերը։ Որոշ մարդիկ նոր հավատացյալներ են, և կան որոշ ճշմարտություններ, որոնք չեն հասկանում, ուստի ունակ են խոսելու և գործելու տգիտորեն։ Նրանք կարող ենք հաղորդակցվել ճշմարտության շուրջ, բայց եթե հասկանում ես որոշ ճշմարտություններ և ապա միտումնավոր աղմուկ ես բարձրացնում՝ անխոհեմաբար վարվելով Ինձ հետև մեղադրելով Ինձ, ապա Ես չեմ հանդուրժի քեզ։ Ինչո՞ւ չեմ հանդուրժի քեզ։ Այն մարդը չես, որը կարող է փրկվել, ուստի ինչո՞ւ Ես պետք է հանդուրժեմ քեզ։ Ինչ-որ մեկին հանդուրժելը նշանակում է, որ Ես կարող եմ հանդուրժող և համբերատար լինել նրա հանդեպ։ Ես համբերատար եմ տգետ մարդկանց և սովորական ապականված մարդու հանդեպ, բայց ոչ թշնամիների կամ դևերի հանդեպ։ Եթե դևերն ու թշնամիները ձևացնում են, թե հաճելի հնչող բաներ են ասում քեզ և կաշառում են քեզ, խաբում են քեզ կամ ակնթարթային երջանկություն են տալիս քեզ, կարո՞ղ ես հավատալ նրանց ասածին։ (Ոչ, չենք կարող։) Ինչո՞ւ։ Որովհետև չեն կարող ընդունել ճշմարտությունը, դու արդեն հստակ կերպով տեսել ես սա, և այս մարդիկ արդեն բացահայտվել են։ Ազնիվ չեն իրենց ասած բաներում, երբ հաղորդակցվում են ճշմարտության շուրջ, դա ամբողջովին կեղծավորություն է, և դժվար է զանազանել՝ արդյոք նրանց ասածը ճիշտ է, թե սխալ։ Եթե կարող ես ճշգրտորեն տեսնել այս բաները, ապա կարող ես վստահ լինել, որ նրանք դևեր և Սատանաներ են։ Միայն նրանց հեռացնելով կամ վտարելով խնդիրը կարող է հիմնովին լուծվել։ Ոմանք ասում են. «Ինչո՞ւ նրանց մի փոքր հնարավորություն չի տրվում»։ Այս մարդիկ ապաշխարելու ոչ մի հնարավորություն չունեն։ Նրանց համար հնարավոր չէ ապաշխարել։ Նրանք ճիշտ Սատանայի պես են՝ անկախ նրանից, թե որքան ամենակարող և իմաստուն է Աստված, նրա տեսանկյունից սա այն էությունը չէ, որն Աստված պետք է ունենա։ Այն Աստծուն որպես Աստծու չի վերաբերվում և կարծում է, որ իր նենգ ծրագրերն իմաստություն են, որ իր բնական էությունը ճշմարտությունն է, և որ Աստված ճշմարտությունը չէ։ Սա զուտ Սատանա է, և այն նախասահմանված է թշնամական լինելու Աստծու հանդեպ մինչև վերջ։ Ուստի չար մարդկանց վիճակված է անկարող լինել սիրելու ճշմարտությունը և ձգտելու ճշմարտությանը, և որպես այդպիսին՝ Աստված չի փրկում նրանց։ Նրանց եկեղեցուց հեռացնելը և Աստծու տնից վտարելն ամենաճիշտ որոշումն է և ամենևին սխալ չէ։

Հակաքրիստոսները, որոնց մասին այսօր հաղորդակցվեցի և մանրամասն վերլուծեցի, երբեք չեն փոխի այն ուղղությունն ու նպատակները, որոնց ձգտում են։ Ամեն ինչում, ինչին ձգտում են, առաջնահերթությունը տալիս են սեփական շահին՝ օգտագործելով իրենց ողջ ուժը և գլուխ կոտրելով՝ Աստծու տանը խարդախությամբ ուտելիք և խմիչք ձեռք բերելու համար։ Նրանք երբեք անկեղծորեն չեն ծախսվել Աստծու համար, պարզապես ուզում են խաբեությամբ ուտելիք և խմիչք, շահեր և լավ վերաբերմունք կորզել։ Կարծում են, թե Աստված չի տեսնում սա, չգիտի դրա մասին և չի կարող զննել այն, ուստի նպատակասլաց կերպով ձգտում են այս բաներին։ Իհարկե, այսպիսին է նրանց բնական էությունը. նրանք չեն սիրում ճշմարտությունը, ոչ էլ կարող են քայլել ճշմարտությանը ձգտելու ուղիով, ուստի նրանց վիճակված է բնորոշվել որպես հակաքրիստոսներ։ Սրանք այն տեսակ մարդիկ են, որոնց Աստված դուրս է թողնում, և այն տեսակ մարդիկ, որոնց Աստծու տունը պետք է վտարի հայտնաբերելուն պես։ Այն բանից, երբ հայտնաբերվում է, որ մարդը հակաքրիստոսի ուղու վրա է, մինչև նրա կողմից մի շարք բաների կատարումը, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը, մինչև այն օրը, երբ նա բնորոշվում է որպես հակաքրիստոս, այս ամենը բոլորին ցույց է տալիս, որ հակաքրիստոսները չեն փոխվում։ Նրանց վերջնական ելքն Աստծու տնից վտարվելն ու Աստծու կողմից դուրս թողնվելն է. նրանք անկարող են փոխվել։ Ուստի ի՞նչ օգուտ է տալիս ձեզ այս բաներն իմանալը։ Ոմանք ասում են. «Մենք խարդախությամբ ուտելիք և խմիչք ձեռք չենք բերում։ Մենք ձգտում ենք ճշմարտությանը և ուզում ենք կատարել մեր պարտավորությունը որպես արարածներ։ Մենք հետևում ենք Աստծուն և հնազանդվում ենք Նրա ներդաշնակեցումներին ու կարգավորումներին։ Մենք չենք գործում հակաքրիստոսների պես, ոչ էլ ծրագրում ենք քայլել հակաքրիստոսների ուղիով։ Ի՞նչ օգուտ կա մեզ համար այս դեպքերի մասին իմանալուց»։ Սովորական եղբայրների և քույրերի համար հակաքրիստոսների այս դրսևորումներն ու մերկացումները կարող են որպես նախազգուշացում ծառայել յուրաքանչյուր մարդու համար և թույլ տալ նրանց իմանալ, թե որ ուղին է ճիշտ, և որ վարքագծերն ու գործելակերպերն են համահունչ Աստծու մտադրություններին։ Բոլոր եկեղեցու մակարդակների առաջնորդողների և աշխատողների համար սա հակաքրիստոսներին զանազանելու իրական ապացույց է։ Ի՞նչ օգուտ է տալիս հակաքրիստոսներին զանազանելը եկեղեցու աշխատանքին։ Այն օգնում է ձեզ ճշգրտորեն բացահայտելու հակաքրիստոսներին և համապատասխան ժամանակին վտարելու նրանց եկեղեցուց՝ դարձնելով եկեղեցին ավելի մաքուր և զերծ այս հակաքրիստոսների անհանգստություններից, խաթարումներից և վնասներից, որպեսզի նրանք, ովքեր ճշմարտապես ձգտում են ճշմարտությանը և ովքեր կարող են անկեղծորեն ծախսվել Աստծու համար, ունենան մաքուր և խաղաղ միջավայր՝ զերծ դևերի և Սատանաների անհանգստություններից։ Ուստի, երբ խոսքը վերաբերում է հակաքրիստոսներին զանազանելու ճշմարտությանը, անկախ նրանից՝ նրանց զանազանում ես փաստերի և դրսևորումների տեսանկյունից, թե ճշմարտության սկզբունքների հիման վրա, պետք է ըմբռնես այս երկու տեսանկյուններն էլ։ Դա օգտակար է քո կյանքի մուտքի և եկեղեցու աշխատանքի համար. սա մի բան է, որը պետք է հասկանաք։

Այսօր Ես խոսեցի մի քանի դեպքերի մասին։ Այս հարցերը բոլորը հակաքրիստոսների դաժանության, անամոթության և բարոյական որևէ սահմանագծի լիակատար բացակայության որոշ վարքագծեր, գործելակերպեր և դրսևորումներ են։ Նման դեպքերը բոլորը պետք է լինեն այնպիսիք, որոնք տեղի են ունեցել ձեր շրջապատում, և կարելի է ասել, որ հակաքրիստոսների գործելակերպերն ու նրանց դրսևորումները բոլորը որոշ չափով գոյություն ունեն ձեր մեջ։ Այլ կերպ ասած՝ դուք բոլորդ ունեք հակաքրիստոսների որոշ խառնվածքներ և հակաքրիստոսների կիրառումներից մի քանիսը։ Հետևաբար՝ հակաքրիստոսներին զանազանելիս պետք է նաև ստուգեք, քննեք և ինքնաքննեք ձեր սեփական վարքագիծը։ Ոմանք գուցե ասեն. «Դու միշտ խոսում ես նման դեպքերի, նման բամբասանքների մասին, և Դու այնքան ես մանրամասնում։ Ինչպե՞ս է սա օգնում ճշմարտության մեջ մեր մտնելուն։ Հենց հիմա մենք իսկապես զբաղված ենք մեր պարտավորություններով և չենք ուզում գրառումներ անել այս բաների մասին կամ լսել դրանք։ Ճշմարտության մեջ մտնելիս բավական է կառչել երկու բանի. մեկն Աստծուն հնազանդվելն է, իսկ մյուսը՝ սեփական պարտավորությունը պատշաճ կերպով կատարելը։ Դա այնքան պարզ է»։ Տեսականորեն գուցե այդքան պարզ է, բայց ճշգրտորեն և որոշակիորեն ասած՝ դա այնքան էլ պարզ չէ։ Եթե քիչ ճշմարտություններ ես հասկանում, մուտքդ կոպիտ ու մակերեսային կլինի, իսկ եթե քո հասկացած ճշմարտություններն ընդհանուր են, ապա քո փորձառաբար ապրած մանրամասները նույնպես քիչ կլինեն, և երբեք չես մաքրագործվի Աստծու ներկայությամբ։ Աստված մարդկանցից պահանջում է ձգտել ճշմարտությանը և մտնել ճշմարտության իրականությունների մեջ, ուստի մարդիկ պետք է հասկանան այս մանրամասները։ Ի՞նչ եք տեսնում սրանից։ Աստված վճռել է փրկել ձեզ, ուստի Նա պետք է լուրջ լինի ձեզ հետ և բացարձակապես անփույթ, բթացած կամ բավարարված չլինի նրանով, որ դա բավականաչափ մոտ է կամ գրեթե ճիշտ։ Աստծու համար «գրեթե ճիշտ», «հինգից չորսը», «հավանաբար» և «գուցե» գոյություն չունեն։ Եթե ուզում ես փրկվել և ուզում ես քայլել փրկության տանող ուղիով, պետք է հասկանաս ճշմարտության այս բոլոր մանրամասները։ Եթե հիմա չես համապատասխանում առաջադրանքին, ոչինչ. հիմա ճշմարտության մանրամասների մեջ մտնել սկսելը շատ ուշ չէ։ Եթե պարզապես բավարարվում ես պարտավորությունդ լավ կատարելու վերաբերմունք ունենալով՝ առանց սխալներ թույլ տալու, և ի վիճակի լինելով հնազանդվելու, երբ քեզ հետ բաներ են պատահում, ապա երբեք չես մտնի ճշմարտության իրականությունների մեջ։ Յուրաքանչյուր ճշմարտություն, որն Աստված տրամադրում է մարդկանց, ունի բազմաթիվ հատուկ մանրամասներ, և եթե մարդիկ չհասկանան այս մանրամասները, երբեք չեն հասկանա ճշմարտությունը կամ չեն հասկանա Աստծու մտադրությունները։ Արդյոք լա՞վ բան է, որ Աստված լուրջ է մարդկանց հետ։ (Այո։) Անկախ նրանից՝ դա վերաբերում է իրենց պարտավորությունները կատարելուն, իրենց հնազանդվելուն, իրենց միջանձնային հարաբերություններին, կամ թե ինչպես են մոտենում իրենց հեռանկարների և ճակատագրի հարցին, կամ նույնիսկ այն բաներին, որոնց մասին Ես հիմա խոսում եմ, օրինակ՝ ինչպես զանազանել հակաքրիստոսներին, ինչպես չքայլել հակաքրիստոսի ուղիով և ինչպես ազատվել հակաքրիստոսի խառնվածքից, նրանք պետք է ընկալեն սրանք մեկ առ մեկ։ Երբ իսկապես ի վիճակի լինեք զանազանելու այս մանրամասները և ոչ միայն իմանաք՝ ինչպես մի փոքր պարզ և դատարկ վարդապետություն քարոզել, ապա մտած կլինեք ճշմարտության իրականությունների մեջ։ Միայն ճշմարտության իրականությունների մեջ մտնող մարդիկ փրկվելու հնարավորություն և հույս ունեն. պարզապես բառեր և վարդապետություններ քարոզելը սոսկ տքնություն է։ Եթե մարդիկ ուզում են մտնել ճշմարտության իրականությունների մեջ, պետք է սկսեն այս մանրամասներից։ Հակառակ դեպքում երբեք չեն հասնի խառնվածքի փոփոխության։

4 ապրիլի, 2020 թ.

Նախորդը.  Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս չորրորդ)

Հաջորդը.  Իններորդ կետ. Կատարում են իրենց պարտավորությունը՝ միայն աչքի ընկնելու և իրենց սեփական շահերն ու փառասիրական ձգտումները բավարարելու համար. երբեք հաշվի չեն առնում Աստծու տան շահերը և նույնիսկ դավաճանում են այդ շահերին՝ դրանք փոխանակելով անձնական փառքի հետ (Մաս վեցերորդ)

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger