Ավելի շատ կենտրոնացեք իրականության վրա
Ամեն մարդ Աստծու կողմից կատարելագործվելու հնարավորություն ունի, ուստի բոլորը պետք է հասկանան, թե Աստծուն ծառայելու որ ձևն է լավագույնս համապատասխանում Նրա մտադրություններին։ Շատերը չգիտեն, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, ոչ էլ հասկանում են, թե ինչու պետք է հավատան Նրան. այլ կերպ ասած՝ մեծամասնությունը չի ըմբռնում Աստծու գործը կամ Նրա տնօրինման ծրագրի նպատակը։ Այսօր մարդկանց մեծամասնությունը դեռ կարծում է, թե Աստծուն հավատալը նշանակում է երկինք գնալ և փրկել իրենց հոգիները։ Նրանք չեն հասկանում Աստծուն հավատալու բուն նշանակությունը, առավել ևս՝ որևէ հասկացողություն չունեն Աստծու տնօրինման ծրագրի ամենակարևոր գործի մասին։ Իրենց զանազան պատճառներով մարդիկ պարզապես որևէ հետաքրքրություն չեն ցուցաբերում Աստծու գործի նկատմամբ, ոչ էլ մտածում են Նրա մտադրությունների կամ Նրա տնօրինման ծրագրի մասին։ Որպես այս հոսքի մեջ գտնվող անհատ՝ յուրաքանչյուր ոք պետք է իմանա, թե որն է Աստծու ողջ տնօրինման ծրագրի նպատակը, այն փաստերը, որոնք Նա վաղուց ի վեր իրագործել է, թե ինչու է ընտրել մարդկանց այս խումբը, որն է նրանց ընտրելու Նրա նպատակն ու իմաստը, և թե ինչի է ցանկանում հասնել այս խմբում։ Այն, որ Աստված կարողացել է մեծ կարմիր վիշապի երկրում բարձրացնել աննշան մարդկանց այսպիսի մի խումբ և շարունակել է գործել մինչև հիմա՝ ամեն կերպ փորձելով և կատարելագործելով նրանց, անթիվ խոսքեր ասելով, շատ գործ կատարելով և այդքան շատ մատուցվող առարկաներ ուղարկելով. այն, որ Աստված այսպիսի մեծ գործ է կատարել, ցույց է տալիս, թե որքան նշանակալի է Նրա գործը։ Ներկայում անկարող եք լիովին գնահատել սա։ Ուստի չպետք է չափազանց պարզունակ համարեք այն գործը, որն Աստված կատարել է ձեզ վրա. դա փոքր բան չէ։ Նույնիսկ այն, ինչ Աստված այսօր բացահայտել է ձեզ, բավական է, որպեսզի խորհրդածեք և փորձեք ճանաչել։ , Ձեր փորձառություններն ավելի կխորանան, և ձեր կյանքը կաճի միայն այն ժամանակ, երբ ճշմարտապես և հիմնովին հասկանաք դա։ Այսօր մարդիկ չափազանց քիչ են հասկանում և անում. նրանք անկարող են լիովին բավարարել Աստծու մտադրությունները։ Սա մարդկանց թերությունը և իրենց պարտավորությունը կատարելու ձախողումն է, և ուստի անկարող են հասնել ցանկալի արդյունքին։ Սուրբ Հոգին շատ մարդկանց վրա գործելու միջոց չունի, քանի որ նրանք Աստծու գործի մասին այդքան մակերեսային հասկացողություն ունեն և չեն ցանկանում Աստծու տան գործն արժեքավոր բան համարել այն անելիս. նրանք պարզապես միշտ մակերեսորեն ակամայից առաջ են շարժվում՝ կա՛մ հետևելով մեծամասնությանը, կա՛մ պարզապես աշխատելով ցուցադրաբար։ Այսօր այս հոսքի մեջ գտնվող յուրաքանչյուր մարդ պետք է վերհիշի, թե արդյոք իր գործողություններում և արարքներում արել է հնարավոր ամեն բան և արդյոք գործադրել է իր ողջ ջանքը։ Մարդիկ լիովին ձախողել են իրենց պարտավորության կատարումը ոչ թե այն պատճառով, որ Սուրբ Հոգին չի կատարում Իր գործը, այլ որովհետև մարդիկ չեն կատարում իրենցը՝ անհնարին դարձնելով Սուրբ Հոգու համար Իր գործն անելը։ Աստված ասել է այն ամենը, ինչ պետք է ասվեր, բայց մարդիկ բնավ համընթաց չեն քայլել, չափազանց հետ են մնացել, անկարող են մոտ մնալ ամեն քայլափոխի և սերտորեն հետևել Գառան ոտնահետքերին։ Ինչին պետք է հետևեին, չեն հետևել, ինչը պետք է կիրարկած լինեին, չեն կիրարկել, ինչի համար պետք է աղոթած լինեին, չեն աղոթել, ինչը պետք է մի կողմ դրած լինեին, մի կողմ չեն դրել։ Սրանցից ոչ մեկը չեն արել։ Հետևաբար խնջույքին մասնակցելու մասին ցանկացած խոսակցություն դատարկ է,այն զուրկ է որևէ իրական իմաստից և ամբողջովին նրանց երևակայության մեջ է։ Կարելի է ասել, որ այսօրվա տեսանկյունից նայելիս մարդիկ բնավ չեն կատարել իրենց պարտավորությունը։ Ամեն ինչ կախված է եղել Ինքնին Աստծու գործելուց և խոսելուց։ Մարդու գործառույթը չափազանց փոքր է եղել. մարդիկ անպիտան թափթփուկներ են, որոնք անկարող են համագործակցել Աստծու հետ։ Աստված հարյուր հազարավոր խոսքեր է խոսել, սակայն մարդիկ դրանցից ոչ մեկը չեն կիրարկել, ինչպես օրինակ՝ մսեղիի դեմ ապստամբելը, պատկերացումները դեն նետելը, ամեն ինչում Աստծու հանդեպ հնազանդություն կիրարկելը, զանազանություն զարգացնելն ու խորաթափանցություն ձեռք բերելը, իրենց սրտերում այլ մարդկանց ունեցած կարգավիճակը հեռացնելը, իրենց սրտերում եղած կուռքերը դուրս թողնելը, իրենց սխալ մտադրությունների դեմ ապստամբելը, իրենց զգացմունքներից դրդված չգործելը, արդարացիորեն և առանց կանխակալության գործելը, խոսելիս Աստծու շահերի և ուրիշների վրա իրենց ազդեցության մասին ավելի շատ մտածելը, Աստծու գործին օգուտ տվող ավելի շատ բան անելը, իրենց արած ամեն ինչում Աստծու տան շահերը պաշտպանելը, թույլ չտալը, որ իրենց զգացմունքները ղեկավարեն իրենց վարքագիծը, մսեղիի հաճույքներից հրաժարվելը, եսասիրության հին պատկերացումները դուրս թողնելը։ Նրանք իրականում հասկանում են մարդուն ուղղված Աստծու այս բոլոր պահանջներից մի քանիսը, պարզապես չեն ցանկանում դրանք կիրարկել։ Էլ ի՞նչ կարող է անել Աստված և էլ ինչպե՞ս կարող է շարժել նրանց։ Լինելով ապստամբության որդիներ Աստծու աչքերում՝ ինչպե՞ս դեռ համարձակություն ունեն վերցնելու Նրա խոսքերը և հիանալու դրանցով։ Ինչպե՞ս համարձակություն ունեն ուտելու Աստծու կերակուրը։ Ո՞ւր է մարդկանց խիղճը։ Նրանք չեն կատարել իրենց պարտավորությունների նույնիսկ նվազագույն մասը, որ պետք է կատարեին՝ էլ չասած առավելագույնն անելու մասին։ Ապրում են անիրագործելի երազանքի մեջ, այնպես չէ՞։ Առանց կիրարկման՝ չի կարող խոսք լինել իրականության մասին։ Այս փաստը պարզից էլ պարզ է։
Պետք է ավելի իրատեսական դասեր քաղեք։ Մարդկանց կողմից հիացմունքի արժանի այդ բարձրագոչ, դատարկ խոսակցությունների կարիքը չկա։ Երբ բանը հասնում է գիտելիքի մասին խոսելուն, յուրաքանչյուրի ասածն ավելի բարձր է, քան նախորդինը, բայց դեռևս կիրարկելու ճանապարհ չունեն։ Քանի՞սն են հասկացել կիրարկման սկզբունքները։ Քանի՞սը կարող են իրական դասեր քաղել։ Ո՞վ կարող է հաղորդակցվել իրականության մասին։ Աստծու խոսքերի գիտության մասին խոսել կարողանալը չի նշանակում, որ իսկական հասակ ունես. միայն ցույց է տալիս, որ խելացի ես ծնվել, շնորհալի ես։ Եթե չես կարող ցույց տալ ուղին, ապա արդյունքը ոչինչ կլինի, և դու անպիտան թափթփուկ կլինես։ Մի՞թե չես ձևացնում, եթե չես կարողանում ոչինչ ասել կիրարկելու գործնական ուղու մասին։ Մի՞թե չես կեղծում, եթե չես կարողանում սեփական գործնական փորձառություններդ մատուցել ուրիշներին՝ դրանով իսկ նրանց տալով քաղելու դասեր կամ ուղի, որին կարող են հետևել։ Մի՞թե խաբեբա չես։ Ի՞նչ արժեք ունես։ Նման մարդը կարող է միայն խաղալ «սոցիալիզմի տեսության գյուտարարի» դերը, այլ ոչ թե «սոցիալիզմի իրագործմանը նպաստողի»։ Իրականություն չունենալ նշանակում է ճշմարտություն չունենալ։ Իրականություն չունենալ նշանակում է ոչնչի պիտանի չլինել։ Իրականություն չունենալ նշանակում է քայլող դիակ լինել։ Իրականություն չունենալ նշանակում է լինել «մարքսիստ-լենինիստ մտածող»՝ առանց որևէ վկայակոչվող արժեքի։ Ես հորդորում եմ ձեզանից յուրաքանչյուրին լռել տեսության մասին և խոսել իրական, ճշմարիտ և էական որևէ բանի մասին. փոքր-ինչ ուսումնասիրե՛ք «ժամանակակից արվեստ», ասե՛ք իրատեսական որևէ բան, ներդրե՛ք փաստացի որևէ բան և ունեցե՛ք փոքր-ինչ նվիրվածության ոգի։ Խոսելիս առերեսվե՛ք իրականությանը. մի՛ տարվեք անիրատեսական և չափազանցված խոսակցություններով, որպեսզի մարդիկ հիացմունք զգան կամ ուշադրություն դարձնեն ձեզ։ Ո՞րն է դրա արժեքը։ Ի՞նչ իմաստ ունի ստիպել մարդկանց ջերմորեն վերաբերվել քեզ։ Մի փոքր «արտիստի’կ» եղեք խոսքում, մի փոքր արդա’ր եղեք պահվածքում, մի փոքր ողջամի’տ եղեք գործելիս, մի փոքր գործնակա՛ն եղեք ձեր ասածի մեջ, ամեն մի գործողության ժամանակ հաշվի առե’ք Աստծու տան շահերը, լսե’ք խղճի ձայնին, երբ զգացմունքներն ի հայտ են գալիս, բարության դիմաց ատելությամբ մի՛ հատուցեք կամ ապերախտ մի՛ եղեք բարության հանդեպ և կեղծավոր մի՛ եղեք, քանի որ այս ամենն անելու արդյունքում վատ ազդեցություն եք ունենում։ Երբ ուտում և խմում եք Աստծու խոսքերը, դրանք ավելի շատ կապե’ք իրականության հետ, իսկ երբ հաղորդակցվում եք, ավելի շատ խոսե’ք իրատեսական բաների մասին։ Մեծամիտ մի՛ եղեք. դա չի գոհացնի Աստծուն։ Ուրիշների հետ փոխհարաբերություններում եղե՛ք մի փոքր ավելի հանդուրժող, մի փոքր ավելի զիջող, մի փոքր ավելի մեծահոգի և սովորե՛ք «վարչապետի ոգուց»։[ա] Երբ վատ մտքեր եք ունենում, ավելի շատ կիրարկե՛ք մսեղիի դեմ ապստամբելը։ Երբ աշխատում եք, ավելի շատ խոսե՛ք գործնական ուղիների մասին և չափազանց վերամբարձ մի՛ եղեք, այլապես ձեր ասածն անհասանելի կլինի մարդկանց համար։ Ավելի քիչ վայելք, ավելի շատ ներդրում՝ ցույց տվեք նվիրվածության ձեր անձնուրաց ոգին։ Ավելի շատ հաշվի առե՛ք Աստծու մտադրությունները և ավելի շատ լսե՛ք խղճի ձայնին։ Աստված ամեն օր համբերատարությամբ և անկեղծորեն խոսում է ձեզ հետ. ավելի հաճախ մտածե՛ք այս մասին և մի՛ մոռացեք դա, ավելի հաճախ կարդացե՛ք «հին ալմանախը»։ Ավելի շատ աղոթե՛ք և ավելի հաճախ հաղորդակցվե՛ք։ Դադարե՛ք այդքան բթամիտ լինելուց. դրսևորե՛ք որոշակի ողջամտություն և ձե՛ռք բերեք խորաթափանցություն։ Երբ մեղավոր ձեռքն առաջ է մեկնվում, ե՛տ քաշեք այն. թույլ մի՛ տվեք, որ այդքան հեռուն հասնի։ Դա անօգուտ է, և անեծքներից բացի ուրիշ ոչինչ չեք ստանաԱստծուց, ուստի զգո՛ւյշ եղեք։ Թո՛ղ սիրտը խղճա ուրիշներին, և միշտ զենքը ձեռքին մի՛ հարձակվեք։ Ավելի շատ հաղորդակցվե՛ք ճշմարտության ճանաչողության մասին և ավելի շատ խոսե՛ք կյանքի մասին՝ պահպանելով ուրիշներին օգնելու ոգի։ Ավելի շատ գործե՛ք և ավելի քիչ խոսե՛ք։ Ավելի շատ կիրարկե՛ք և ավելի քիչ ուսումնասիրե՛ք ու վերլուծե՛ք։ Թո՛ւյլ տվեք, որ Սուրբ Հոգին ձեզ ավելի շատ շարժի, և Աստծուն ավելի շատ հնարավորություններ տվե՛ք ձեզ կատարելագործելու համար։ Դո՛ւրս թողեք ավելի շատ մարդկային տարրեր. դեռևս ունեք գործելու չափազանց շատ մարդկային ճանապարհներ, և գործելու ձեր մակերեսային ձևն ու վարքագիծը դեռևս գարշելի են ուրիշների համար. ավելի շատ դո՛ւրս թողեք այս ամենը։ Ձեր հոգեբանական վիճակը դեռ չափազանց նողկալի է. ավելի շատ ժամանակ տրամադրե՛ք այն շտկելուն։ Մարդիկ դեռ չափազանց մեծ կարգավիճակ ունեն ձեր սրտում. ավելի շատ կարգավիճակ տվե՛ք Աստծուն և այդքան անխոհեմ մի՛ եղեք։ «Տաճարը» միշտ պատկանել է Աստծուն և չպետք է զավթվի մարդկանց կողմից։ Կարճ ասած՝ ավելի շատ կենտրոնացե՛ք արդարության և ավելի քիչ՝ զգացմունքների վրա։ Լավագույնը մսեղին դուրս թողնելն է։ Ավելի շատ խոսե՛ք իրականության և ավելի քիչ՝ ճանաչողության մասին. լավագույնը լռելն ու ոչինչ չասելն է։ Ավելի շատ խոսե՛ք կիրարկման ուղու մասին և ավելի քիչ անարժեք պարծեցե՛ք։ Լավագույնը հենց հիմա կիրարկել սկսելն է։
Աստծու պահանջները մարդկանցից այնքան էլ բարձր չեն։ Քանի դեռ մարդիկ ջանասիրաբար և անկեղծորեն են կիրարկում, «անցողիկ գնահատական» կստանան։ Ճշմարիտն ասած՝ ճշմարտության հասկացողությանը, ճանաչողությանը և ըմբռնմանը հասնելն ավելի բարդ է, քան ճշմարտությունը կիրարկելը։ Նախ՝ կիրարկիր որքանով որ հասկանում ես, և կիրարկիր այն, ինչ ըմբռնել ես։ Այսկերպ կկարողանաս աստիճանաբար հասնել ճշմարտության ճշմարիտ ճանաչողությանն ու ըմբռնմանը։ Սրանք են այն քայլերն ու միջոցները, որոնցով գործում է Սուրբ Հոգին։ Եթե այսկերպ հնազանդություն չկիրարկես, ոչնչի չես հասնի։ Եթե միշտ գործես սեփական կամքով և հնազանդություն չկիրարկես, արդյո՞ք Սուրբ Հոգին կգործի քեզ վրա։ Արդյո՞ք Սուրբ Հոգին գործում է ըստ քո ցանկության։ Թե՞ գործում է ըստ քո պակասության և Աստծու խոսքերի հիման վրա։ Եթե սա քեզ պարզ չէ, չես կարողանա մտնել ճշմարտության իրականության մեջ։ Ինչո՞ւ է, որ շատերը շատ ջանք են գործադրել Աստծու խոսքերը կարդալու համար, բայց լոկ ճանաչողություն ունեն և դրանից այնկողմ չեն կարող ոչինչ ասել գործնական ուղու մասին։ Կարծում ես, թե ճանաչողություն ունենալը հավասարազոր է ճշմարտությունն ունենալո՞ւն։ Մի՞թե դա շփոթված տեսակետ չէ։ Դու ի վիճակի ես ճանաչողության այնքան խոսքեր խոսել, որքան ավազահատիկ կա ծովափին, սակայն դրանցից ոչ մեկը որևէ գործնական ուղի չի պարունակում։ Մի՞թե սա անելով չես փորձում հիմարացնել մարդկանց։ Մի՞թե նման չես այն մարդուն, ով շալվար չունի, բայց ձի է հեծնում։ Ամեն այսպիսի վարքագիծ վնասակա՛ր է մարդկանց համար։ Որքան բարձր է տեսությունը և որքան զուրկ իրականությունից, այնքան անկարող է մարդկանց տանել դեպի իրականություն։ Որքան բարձր է տեսությունը, այնքան շատ է ստիպում քեզ ապստամբել Աստծու դեմ և հակադրվել Նրան։ Մի՛ փայփայիր հոգևոր տեսություն. այն անօգուտ է։ Ոմանք տասնամյակներ շարունակ խոսում են հոգևոր տեսության մասին և դարձել են մեծ հոգևոր գործիչներ, բայց ի վերջո դեռևս ձախողում են ճշմարտության իրականության մեջ մտնելը։ Քանի որ չեն կիրարկել կամ փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, չունեն կիրարկման սկզբունքներ կամ ուղի։ Նման մարդիկ ինքնին զուրկ են ճշմարտության իրականությունից, ուստի ինչպե՞ս կարող են ուրիշներին դնել Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա։ Նրանք կարող են միայն մոլորեցնել մարդկանց։ Մի՞թե սա ուրիշներին և իրենց վնասել չէ։ Առնվազն պետք է ի վիճակի լինես լուծելու հենց քո առջև ծառացած իրական խնդիրները։ Այսինքն՝ պետք է ի վիճակի լինես կիրարկելու և փորձառաբար ապրելու Աստծու խոսքերը և կիրարկելու ճշմարտությունը ։ Միայն սա է հնազանդությունն Աստծուն։ Որակավորված ես լինում աշխատելու Աստծու համար միայն այն ժամանակ, երբ կյանքի մուտք ունես , և միայն երբ անկեղծորեն ծախսվես Աստծու համար, կարող ես ընդունվել Աստծու կողմից։ Միշտ վերամբարձ հայտարարություններ մի՛ արա և պոռոտախոս տեսության մասին մի՛ խոսիր. դա գործնական չէ։ Հոգևոր տեսության մասին ճամարտակելը, որպեսզի մարդիկ հիանան քեզնով, Աստծու մասին վկայել չէ, այլ ավելի շուտ՝ ինքդ քեզ ցուցադրելն է։ Դա բացարձակապես ոչ մի օգուտ չի տալիս մարդկանց և չի կերտում նրանց և կարող է հեշտությամբ հանգեցնել այն բանին, որ նրանք պաշտեն հոգևոր տեսությունը և չկենտրոնանան ճշմարտությունը կիրարկելու վրա. և մի՞թե սա մարդկանց մոլորեցնել չէ։ Այսպես շարունակելը կծնի բազմաթիվ դատարկ տեսություններ, ինչպես նաև բազում կանոններ, որոնք կկաշկանդեն և ծուղակը կգցեն մարդկանց. իսկապես ամոթալի՛ է։ Ուստի ավելի շատ ասա այն, ինչը գործնական է, ավելի շատ խոսիր իրականում գոյություն ունեցող խնդիրների մասին, ավելի շատ ժամանակ տրամադրիր ճշմարտությունը փնտրելուն՝ իրական խնդիրներ լուծելու համար. սա է ամենակարևորը։ Մի՛ հապաղիր ճշմարտությունը կիրարկել սովորելու հարցում. սա է իրականություն մուտք գործելու ուղին։ Ուրիշների փորձառական ճանաչողությունը մի՛ համարիր որպես սեփական մասնավոր ունեցվածք և մի՛ ցուցադրիր դրանք, որպեսզի մյուսները հիանան։ Պետք է ունենաս քո սեփական կյանքի մուտքը։ Միայն ճշմարտությունը կիրարկել իմանալով և Աստծուն հնազանդվելով կունենաս կյանքի մուտք։ Սա պետք է կիրարկի եւ սրա վրա կենտրոնանա յուրաքանչյուր մարդ։
Եթե այն, ինչի մասին հաղորդակցվում ես, կարող է մարդկանց ընթանալու ուղի տալ, ապա դա հավասարազոր է իրականություն ունենալուն։ Անկախ այն բանից, թե ինչ ես ասում, պետք է մարդկանց բերես կիրարկման մեջ և նրանց բոլորին տաս հետեւելու ուղի։ Թույլ մի՛ տուր, որ միայն ճանաչողություն ունենան. ավելի կարևոր է գնալու ուղի ունենալը։ Աստծուն հավատալիս մարդիկ պետք է քայլեն այն ուղիով, որն առաջնորդվում է Աստծու կողմից Իր գործում։ Այսինքն՝ Աստծուն հավատալու գործընթացը Սուրբ Հոգու կողմից առաջնորդվող ուղիով քայլելու գործընթացն է։ Այսպիսով, անկախ ամեն ինչից, պետք է ունենաս ուղի, որով կարող ես քայլել. պետք է ոտք դնես Աստծու կողմից կատարելագործվելու ուղու վրա ։ Չափազանց շատ հետ մի՛ մնա և չափազանց շատ բաներով մի՛ մտահոգվիր։ Միայն եթե քայլես Աստծու կողմից առաջնորդվող ուղիով՝ առանց խաթարումներ առաջացնելու, կկարողանաս ստանալ Սուրբ Հոգու գործը և ունենալ մուտքի ուղի։ Միայն սա է համարվում Աստծու մտադրություններին համաձայն և մարդկության պարտավորության կատարում։ Որպես այս հոսքի մեջ գտնվող անհատ՝ յուրաքանչյուր մարդ պետք է պատշաճ կերպով կատարի իր պարտավորությունը, անի ավելին այն ամենից, ինչ մարդիկ պետք է անեն, և չգործի կամայականորեն։ Գործ անող մարդիկ պետք է իրենց խոսքերը հստակեցնեն, հետևող մարդիկ պետք է ավելի շատ կենտրոնանան նեղություն կրելու և հնազանդվելու վրա, և բոլորը պետք է մնան իրենց տեղերում ու սահմանը չանցնեն։ Յուրաքանչյուր մարդու սրտում պետք է պարզ լինի, թե ինչպես պետք է կիրարկի և ինչ գործառույթ պետք է կատարի։ Բռնիր Սուրբ Հոգու կողմից առաջնորդվող ուղին. մի՛ շեղվիր և անհեթեթ մի՛ եղիր։ Պետք է հստակ տեսնես այսօրվա գործը։ Այսօրվա աշխատելաոճի մեջ մտնելն այն է, ինչ պետք է կիրարկեք։ Դա առաջին բանն է, որի մեջ պետք է մտնեք։ Այլևս խոսքեր մի՛ վատնեք այլ բաների վրա։ Այսօր Աստծու տան գործն անելը ձեր պատասխանատվությունն է, այսօրվա աշխատելաոճի մեջ մտնելը ձեր պարտավորությունն է, իսկ այսօրվա ճշմարտությունը կիրարկելը ձեր հոգսն է։
Ծանոթություն
ա. Վարչապետի ոգի. դասական չինական ասացվածք, որն օգտագործվում է լայնախոհ և մեծահոգի մարդուն նկարագրելու համար։