Ինչպիսի՞ն է քո հարաբերությունն Աստծու հետ

Աստծուն հավատալիս պետք է առնվազն լուծես Աստծու հետ բնականոն հարաբերություն ունենալու խնդիրը։ Եթե չունես բնականոն հարաբերություն Աստծու հետ, ապա առ Աստված քո հավատի իմաստը կորչում է։ Աստծու հետ բնականոն հարաբերության հաստատումն ամբողջովին իրագործվում է Աստծու ներկայության մեջ սիրտդ հանդարտեցնելու միջոցով։ Աստծու հետ բնականոն հարաբերություն ունենալ նշանակում է ի վիճակի լինել չկասկածելու և չուրանալու Նրա որևէ գործ, ինչպես նաև կարողանալ հնազանդվել Նրա գործին։ Նշանակում է Աստծու ներկայության մեջ ունենալ ճիշտ մտադրություններ և ինքդ քեզ համար ծրագրեր չկազմել, և նաև նշանակում է առաջնահերթություն տալ Աստծու տան շահերին, ընդունել Աստծու զննումը և հնազանդվել Նրա կարգավորումներին՝ անկախ այն բանից, թե ինչ ես անում։ Պետք է կարողանաս հանդարտեցնել սիրտդ Աստծու ներկայության մեջ այն ամենում, ինչ անում ես։ Նույնիսկ եթե չես հասկանում Աստծու մտադրությունները, միևնույն է, պետք է լավագույնս կատարես պարտավորություններդ ու պատասխանատվություններդ։ Հենց Աստծու մտադրությունները բացահայտվեն քեզ, կիրարկի՛ր դրանց համաձայն, և ուշ չի լինի։ Երբ քո հարաբերությունն Աստծու հետ դառնա բնականոն, ապա բնականոն հարաբերություններ կունենաս նաև մարդկանց հետ։ Աստծու հետ բնականոն հարաբերություն կառուցելու համար ամեն ինչ պետք է կառուցվի Աստծու խոսքերի հիմքի վրա։ Պետք է կարողանաս կատարել պարտավորությունդ Աստծու խոսքերի և Աստծու պահանջների համաձայն, պետք է շտկես տեսակետներդ, պետք է ամեն ինչում փնտրես ճշմարտությունը և պետք է կիրարկես ճշմարտությունը, երբ հասկանաս այն։ Անկախ այն բանից, թե ինչ կպատահի քեզ, պետք է աղոթես Աստծուն և փնտրես Աստծուն ենթարկվող սրտով։ Այսպես կիրարկելով՝ կկարողանաս պահպանել բնականոն հարաբերություն Աստծու հետ։ Պարտավորությունդ պատշաճ կերպով կատարելուն զուգահեռ՝ պետք է նաև հավաստիանաս, որ չես անում ոչինչ, ինչն օգտակար չէ Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար, և չես ասում ոչինչ, ինչը կերտող չէ եղբայրների և քույրերի համար։ Առնվազն չպետք է անես որեւէ բան, ինչը դեմ է խղճիդ, և բացարձակապես չպետք է անես որևէ ամոթալի բան։ Մասնավորապես՝ բացարձակապես չպետք է անես այն, ինչն ապստամբում է Աստծու դեմ կամ հակառակվում է Նրան, ոչ էլ որևէ բան, որն անհանգստացնում է եկեղեցու գործը կամ կյանքը։ Եղի՛ր ազնիվ և շիտակ այն ամենի մեջ, ինչ անում ես, և հավաստիացի՛ր, որ յուրաքանչյուր գործողությունդ ներկայանալի լինի Աստծու առաջ։ Թեև մսեղին երբեմն կարող է թույլ լինել, պետք է կարողանաս Աստծու տան շահերը դասել առաջին տեղում՝ առանց անձնական շահի հանդեպ ագահության, առանց որևէ եսասեր և արհամարհելի բան անելու՝ հաճախ խորհելով ինքդ քո մասին։ Այսպիսով՝ կկարողանաս հաճախ ապրել Աստծու առաջ, և հարաբերությունդ Աստծու հետ կդառնա լիովին բնականոն։

Այն ամենում, ինչ անում ես, պետք է քննես, թե արդյոք մտադրություններդ ճիշտ են։ Եթե ի վիճակի ես գործելու Աստծու պահանջների համաձայն, ապա հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է։ Սա նվազագույն չափանիշն է։ Եթե մտադրություններդ զննելու միջոցով պարզես, որ սխալ մտադրություններ ես զարգացրել, և կարողանաս ապստամբել դրանց դեմ ու գործել Աստծու խոսքերի համաձայն, ապա կդառնաս ճիշտ մարդ Աստծու առաջ։ Սա ցույց է տալիս, որ քո հարաբերությունն Աստծու հետ բնականոն է, և այն ամենը, ինչ անում ես, հանուն Աստծու է, ոչ թե հանուն քեզ։ Այն ամենում, ինչ անում և ասում ես, կարողացի՛ր ուղղել սրտիդ դիրքը և արդար եղի՛ր գործողություններումդ, և մի՛ առաջնորդվիր զգացմունքներովդ կամ սեփական կամքովդ, երբ գործում ես։ Սրանք այն սկզբունքներն են, որոնցով Աստծուն հավատացողները պետք է գործեն։ Նույնիսկ փոքր հարցը կարող է բացահայտել մարդու մտադրություններն ու հասակը, ուստի, որպեսզի մարդը մտնի Աստծու կողմից կատարելագործվելու ուղի, նախ պետք է լուծի իր մտադրությունների և Աստծու հետ իր հարաբերության հարցը։ Միայն այն ժամանակ կարող ես կատարելագործվել Աստծու կողմից, երբ հարաբերությունդ Նրա հետ բնականոն է։ Միայն այդ ժամանակ Աստծու էտումը, կարգավարժումն ու զտումը կարող են հասնել իրենց նախատեսված արդյունքին քո մեջ։ Այսինքն, եթե մարդիկ կարողանան Աստծուն իրենց սրտերում պահել և չհետապնդեն անձնական շահ կամ չմտածեն իրենց սեփական հեռանկարների մասին (այսինքն՝ իրենց մսեղիի), այլ փոխարենը հոգս կրեն կյանքի մուտքի համար, անեն առավելագույնը՝ ճշմարտությանը ձգտելու համար և հնազանդվեն Աստծու գործին։ Եթե կարողանաս անել սա, ապա այն նպատակները, որոնց ձգտում ես, ճիշտ կլինեն, և քո հարաբերությունն Աստծու հետ կդառնա բնականոն։ Կարելի է ասել, որ Աստծու հետ հարաբերությունը ճիշտ դարձնելը մարդու հոգևոր ճամփորդություն մուտք գործելու առաջին քայլն է։ Թեև մարդու ճակատագիրն Աստծու ձեռքերում է և նախասահմանված է Աստծու կողմից ու չի կարող փոխվել մարդու կողմից, այն, թե արդյոք կարող ես կատարելագործվել Աստծու կողմից կամ ձեռք բերվել Նրա կողմից, կախված է այն բանից, թե արդյոք հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է։ Գուցե քո մեջ կան մասեր, որոնք թույլ են կամ ապստամբ, բայց քանի դեռ տեսակետներդ ու մտադրություններդ ճիշտ են, և քանի դեռ հարաբերությունդ Աստծու հետ ճիշտ է և բնականոն, որակավորված ես Աստծու կողմից կատարելագործվելու համար։ Եթե չունես ճիշտ հարաբերություն Աստծու հետ և գործում ես հանուն մսեղիի կամ ընտանիքիդ, ապա, անկախ այն բանից, թե որքան ջանասիրաբար ես աշխատում, իզուր կլինի։ Եթե հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է, ապա մնացած ամեն ինչ իր տեղը կընկնի։ Աստված ուրիշ ոչնչի չի նայում, այլ միայն նրան, թե արդյոք առ Աստված հավատիդ տեսակետները ճիշտ են. ի վերջո ում ես հավատում, հանուն ում ես հավատում և ինչու ես հավատում։ Եթե կարողանաս հստակ տեսնել այս բաները և կիրարկել՝ ունենալով ճիշտ տեսակետներ, ապա առաջընթաց կունենաս կյանքումդ, նաև երաշխավորված կլինի մուտքդ դեպի ճիշտ ուղի։ Եթե հարաբերությունդ Աստծու հետ բնականոն չէ, և առ Աստված հավատիդ տեսակետները խեղաթյուրված են, ապա մնացած ամեն ինչն իզուր է, և անկախ այն բանից, թե ինչպես ես կիրարկում հավատդ, ոչինչ ձեռք չես բերի։ Աստծու հավանությանը կարժանանաս միայն այն բանից հետո, երբ հարաբերությունդ Նրա հետ դառնա բնականոն, երբ ապստամբես մսեղիի դեմ, աղոթես, տառապես, համբերես, հնազանդվես, օգնես եղբայրներիդ և քույրերիդ, ավելի շատ ծախսվես Աստծու համար և այլն։ Արդյոք արածդ ունի արժեք և նշանակություն, կախված է այն բանից, թե արդյոք մտադրություններդ ճիշտ են և տեսակետներդ՝ ճշմարիտ։ Մեր օրերում շատերն Աստծուն հավատում են այնպես, ասես թեքում են գլուխները ժամացույցին նայելու համար։ Նրանց հեռանկարները շեղված են, և նրանց անելիքը պետք է լինի սա հաղթահարելը։ Եթե այս խնդիրը լուծվի, ամեն ինչ լավ կլինի։ Եթե ոչ, ամեն ինչ ի դերև կելնի։ Ոմանք իրենց լավ են պահում Իմ առաջ, բայց Իմ թիկունքում նրանց արածն Ինձ հակառակվելն է։ Սա խոտորության և նենգության դրսևորում է, և այսպիսի մարդը Սատանայի ծառա է։ Նրանք Սատանայի տիպիկ մարմնավորումն են, որ եկել են փորձելու Աստծուն։ Ճիշտ մարդ ես միայն այն դեպքում, եթե ի վիճակի ես հնազանդվելու Իմ գործին և Իմ խոսքերին։ Քանի դեռ կարողանում ես ուտել և խմել Աստծու խոսքերը, քանի դեռ այն ամենը, ինչ անում ես, ներկայանալի է Աստծու առաջ, և ազնիվ ու շիտակ ես վարվում այն ամենի մեջ, ինչ անում ես, քանի դեռ չես անում ամոթալի բաներ կամ արարքներ, որոնք կվնասեին ուրիշների կյանքը, և քանի դեռ ապրում ես լույսի մեջ և թույլ չես տալիս, որ Սատանան շահագործի քեզ, ապա հարաբերությունդ Աստծու հետ դրվել է պատշաճ դիրքի մեջ։

Աստծուն հավատալը պահանջում է, որ շտկես մտադրություններդ ու տեսակետներդ։ Պետք է ունենաս ճիշտ հասկացողություն և ճիշտ վերաբերմունք հանդեպ Աստծու խոսքերի և Աստծու գործի, այն բոլոր միջավայրերի, որոնք Աստված դասավորում է, այն մարդու, ում մասին Աստված վկայում է, և գործնական Աստծու հանդեպ։ Չպետք է կիրարկես սեփական գաղափարներիդ համաձայն կամ հնարես քո մանր խարդախությունները։ Ինչ էլ որ անես, պետք է կարողանաս փնտրել ճշմարտությունը և, քո դիրքում՝ որպես արարած, հնազանդվել Աստծու ողջ գործին։ Եթե ցանկանում ես ձգտել Աստծու կողմից կատարելագործվելուն և մտնել կյանքի ճիշտ ուղի, ապա սիրտդ միշտ պետք է ապրի Աստծու ներկայության մեջ։ Մի՛ եղիր զեխ, մի՛ հետևիր Սատանային, Սատանային որևէ հնարավորություն մի՛ տուր իր գործն իրականացնելու և թույլ մի՛ տուր, որ Սատանան շահագործի քեզ։ Պետք է ամբողջովին հանձնվես Աստծուն և թույլ տաս, որ Աստված իշխի քեզ։

Պատրա՞ստ ես լինել Սատանայի ծառան։ Պատրա՞ստ ես շահագործվել Սատանայի կողմից։ Արդյո՞ք հավատում ես Աստծուն և ձգտում ես Նրան, որպեսզի կատարելագործվես Նրա կողմից, թե՞ որպեսզի դառնաս Աստծու գործին հակադրող կերպար։ Այս կյանքում պատրա՞ստ ես ձեռք բերվել Աստծու կողմից և ապրել իմաստալից կյանքով, թե՞ կնախընտրեիր ապրել անարժեք և դատարկ կյանքով։ Կնախընտրեիր օգտագործվել Աստծու կողմի՞ց, թե՞ շահագործվել Սատանայի կողմից։ Կնախընտրեիր թույլ տալ, որ Աստծու խոսքերն ու ճշմարտությունը լցնե՞ն քեզ, թե՞ թույլ տալ, որ մեղքն ու Սատանան լցնեն քեզ։ Զգուշորեն հաշվի առ այս բաները։ Առօրյա կյանքումդ պետք է հասկանաս, թե որ խոսքերդ և որ արարքներդ կարող են անկանոնություն առաջացնել Աստծու հետ հարաբերությանդ մեջ, և ապա շտկես ինքդ քեզ՝ ճիշտ ձևի մեջ մտնելու համար։ Ամեն պահի քննի՛ր խոսքերդ, գործողություններդ, յուրաքանչյուր քայլդ և բոլոր մտքերդ ու գաղափարներդ։ Ձե՛ռք բեր պատշաճ հասկացողություն քո իրական վիճակի մասին և մտի՛ր Սուրբ Հոգու գործի ձևի մեջ։ Սա Աստծու հետ բնականոն հարաբերություն ունենալու միակ ճանապարհն է։ Գնահատելով, թե արդյոք հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է, կկարողանաս շտկել մտադրություններդ, հասկանալ մարդու բնական էությունը և իրապես հասկանալ ինքդ քեզ, և այդպես վարվելով՝ կկարողանաս մտնել իրական փորձառությունների մեջ, իրապես ապստամբել ինքդ քո դեմ և հնազանդվել մտադրությամբ։ Երբ փորձառաբար ապրես այս հարցերը, որոնք վերաբերում են այն բանին, թե արդյոք հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է, թե ոչ, հնարավորություններ կգտնես Աստծու կողմից կատարելագործվելու համար և կկարողանաս ընկալել Սուրբ Հոգու գործի շատ վիճակներ։ Նաև կկարողանաս զատել Սատանայի շատ խարդավանքներ և թափանցել նրա դավադրությունների մեջ։ Միայն այս ուղին է տանում Աստծու կողմից կատարելագործվելու։ Շտկում ես հարաբերությունդ Աստծու հետ, որպեսզի կարողանաս ամբողջությամբ հնազանդվել Նրա կարգավորումներին և որպեսզի կարողանաս էլ ավելի խորը մտնել իրական փորձառության մեջ և էլ ավելի շատ ստանալ Սուրբ Հոգու գործից։ Երբ կիրարկում ես Աստծու հետ բնականոն հարաբերություն ունենալը, մեծ մասամբ հաջողության կհասնես մսեղիի դեմ ապստամբելով և Աստծու հետ իրական համագործակցության միջոցով։ Պետք է հասկանաս, որ «առանց համագործակցող սրտի դժվար է ստանալ Աստծու գործը։ Եթե մսեղին չտառապի, Աստծուց օրհնություններ չեն լինի։ Եթե հոգին չպայքարի, Սատանան ամոթահար չի լինի»։ Եթե կիրարկես այս սկզբունքները և հիմնովին հասկանաս դրանք, առ Աստված հավատիդ տեսակետները կշտկվեն։ Ձեր ներկայիս կիրարկման մեջ պետք է դեն նետեք «հացով կշտանալու ձգտման» մտածելակերպը, պետք է դեն նետեք այն մտածելակերպը, թե «ամեն ինչ արվում է Սուրբ Հոգու կողմից, և մարդիկ ի վիճակի չեն միջամտելու»։ Բոլոր նրանք, ովքեր այդպես են ասում, մտածում են. «Մարդիկ կարող են անել այն, ինչ ուզում են, և երբ ժամանակը գա, Սուրբ Հոգին կանի Իր գործը։ Մարդիկ կարիք չունեն զսպելու մսեղին կամ համագործակցելու։ Կարևորն այն է, որ շարժվեն Սուրբ Հոգու կողմից»։ Այս կարծիքները բոլորն անհեթեթ են։ Նման հանգամանքներում Սուրբ Հոգին ի վիճակի չէ գործելու։ Հենց այսպիսի տեսակետն է, որ մեծապես խոչընդոտում է Սուրբ Հոգու գործին։ Հաճախ Սուրբ Հոգու գործն իրագործվում է մարդկային համագործակցության միջոցով։ Մարդիկ չեն համագործակցում և վճռականություն չունեն, սակայն ցանկանում են հասնել իրենց բնավորության փոփոխության և ստանալ Սուրբ Հոգու գործն ու Աստծու լուսավորումն ու լուսաբանումը։ Սրանք իսկապես չափազանցված մտքեր են։ Սա կոչվում է «ինքն իրենով տարված լինել և ներել Սատանային»։ Նման մարդիկ չունեն բնականոն հարաբերություն Աստծու հետ։ Պետք է քո ներսում գտնես սատանայական բնավորության շատ բացահայտումներ և դրսևորումներ և ցանկացած կիրարկում, որն ունես և որը հակասում է Աստծու այժմյան պահանջին։ Կկարողանա՞ս արդյոք հիմա ապստամբել Սատանայի դեմ։ Պետք է հասնես Աստծու հետ բնականոն հարաբերության, գործես Աստծու ցանկությունների համաձայն և դառնաս նոր մարդ՝ նոր կյանքով։ Մի՛ կենտրոնացիր անցյալի հանցանքների վրա, մի՛ եղիր չափազանց զղջացող։ Կարողացի՛ր ոտքի կանգնել և համագործակցել Աստծու հետ և կատարել այն պարտավորությունները, որոնք դրված են քեզ վրա։ Այսպես հարաբերությունդ Աստծու հետ կդառնա բնականոն։

Եթե այս խոսքերը կարդալուց հետո պարզապես պնդում ես, թե ընդունում ես դրանք, սակայն սիրտդ մնում է անտարբեր, և չես ձգտում Աստծու հետ հարաբերությունդ բնականոն դարձնել, դա ապացուցում է, որ չես կարևորում հարաբերությունդ Աստծու հետ։ Ապացուցում է, որ տեսակետներդ դեռ չեն շտկվել, որ մտադրություններդ դեռևս ուղղված չեն Աստծու կողմից ձեռք բերվելուն և Նրան փառք բերելուն, այլ փոխարենն ուղղված են Սատանայի դավադրություններին հաղթանակելու հնարավորություն տալուն և սեփական նպատակներիդ հասնելուն։ Նման մարդիկ ունեն սխալ մտադրություններ և սխալ տեսակետներ։ Անկախ այն բանից, թե ինչ է ասում Աստված կամ ինչպես է ասում դա, նման մարդիկ մնում են լիովին անտարբեր, և նրանց մեջ չի նկատվում անգամ ամենափոքր փոփոխությունը։ Նրանք ո՛չ վախենում են, ո՛չ էլ ամաչում։ Նման մարդն անհոգի է և բթամիտ։ Աստծու յուրաքանչյուր արտահայտում կարդալուց և հասկանալուց հետո կիրարկի՛ր այն։ Անկախ այն բանից, թե ինչպես ես պահել քեզ անցյալում, գուցե եղել են դեպքեր, երբ մսեղիդ թույլ է եղել, կամ ապստամբ ես եղել կամ հակառակվել ես։ Դա մեծ նշանակություն չունի և չի կարող խոչընդոտել, որ կյանքդ այսօր հասունանա։ Քանի դեռ այսօր կարող ես բնականոն հարաբերություն ունենալ Աստծու հետ, հույս կա։ Եթե Աստծու խոսքերն ամեն անգամ կարդալիս քո մեջ փոփոխություն է լինում, և ուրիշները կարող են նկատել, որ կյանքդ դեպի լավն է փոխվել, ցույց է տալիս, որ հարաբերությունդ Աստծու հետ այժմ բնականոն է, որ այն շտկվել է։ Աստված մարդկանց հետ չի վարվում ըստ նրանց հանցանքների։ Երբ հասկանաս և գիտակցես, քանի դեռ կարող ես դադարել ապստամբել կամ հակառակվել, Աստված դեռ կողորմի քեզ։ Երբ ունենաս հասկացողություն և վճռականություն՝ ձգտելու Աստծու կողմից կատարելագործվելուն, ապա իրադրությունդ Աստծու առաջ կդառնա բնականոն։ Անկախ այն բանից, թե ինչ ես անում, հաշվի առ. «Ի՞նչ կմտածի Աստված, եթե անեմ սա։ Արդյո՞ք դա օգտակար կլինի իմ եղբայրներին և քույրերին։ Արդյո՞ք դա օգտակար կլինի Աստծու տան գործին»։ Լինի աղոթքի, հաղորդակցության, խոսքի, գործեր վարելու, թե ուրիշների հետ շփման մեջ, քննի՛ր մտադրություններդ և ստուգի՛ր՝ արդյոք հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է։ Եթե չես կարողանում զանազանել սեփական մտադրություններդ ու մտքերդ, նշանակում է, որ զանազանություն չունես, ինչն ապացուցում է, որ չափազանց քիչ բան ես հասկանում ճշմարտությունից։ Եթե ի վիճակի ես հստակ հասկանալու այն ամենը, ինչ անում է Աստված, և կարող ես երեւույթներն ընկալել Նրա խոսքերի դիտանկյունից՝ կանգնելով Նրա կողմում, ապա տեսակետներդ ճիշտ կդառնան։ Ուստի՝ Աստծու հետ լավ հարաբերություն հաստատելը չափազանց կարևոր է յուրաքանչյուրի համար, ով հավատում է Աստծուն։ Յուրաքանչյուր ոք պետք է դա համարի որպես գերագույն կարևորության հարց և իր կյանքի ամենամեծ իրադարձությունը։ Արածդ ամեն ինչ չափվում է այն բանով, թե արդյոք ունես բնականոն հարաբերություն Աստծու հետ։ Եթե հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է, և մտադրություններդ ճիշտ են, ապա գործի՛ր։ Աստծու հետ բնականոն հարաբերություն պահպանելու համար չպետք է վախենաս անձնական շահերիդ վնաս կրելուց։ Չես կարող թույլ տալ, որ Սատանան հաղթանակի, չես կարող թույլ տալ, որ Սատանան լծակներ ստանա քո նկատմամբ, և չես կարող թույլ տալ, որ Սատանան քեզ ծաղրի առարկա դարձնի։ Նման մտադրություններ ունենալը նշան է, որ հարաբերությունդ Աստծու հետ բնականոն է՝ ոչ թե հանուն մսեղիի, այլ ավելի շուտ՝ հանուն հոգու խաղաղության, Սուրբ Հոգու գործը ստանալու և Աստծու մտադրությունները բավարարելու։ Ճիշտ վիճակի մեջ մտնելու համար պետք է լավ հարաբերություն հաստատես Աստծու հետ և շտկես առ Աստված հավատիդ տեսակետները։ Սա նրա համար է, որպեսզի Աստված ձեռք բերի քեզ, և որպեսզի դրսևորի Իր խոսքերի պտուղները քո մեջ և էլ ավելի լուսավորի ու լուսաբանի քեզ։ Այսպես մտած կլինես ճիշտ ձևի մեջ։ Շարունակի՛ր ուտել և խմել Աստծու այսօրվա խոսքերը, մտի՛ր Սուրբ Հոգու ներկայիս գործելաձևի մեջ, գործի՛ր Աստծու այսօրվա պահանջների համաձայն, մի՛ հետևիր կիրարկման հնաոճ մեթոդների, մի՛ կառչիր գործելու հին ձևերից, և, որքան հնարավոր է շուտ, մտի՛ր այսօրվա գործելաձևի մեջ։ Այսպիսով՝ հարաբերությունդ Աստծու հետ կդառնա լիովին բնականոն, և դու կանգնած կլինես Աստծուն հավատալու ճիշտ ուղու վրա։

Նախորդը.  Հազարամյա թագավորությունը եկել է

Հաջորդը.  Ավելի շատ կենտրոնացեք իրականության վրա

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger