Դու պետք է իմանաս՝ ինչպես է ողջ մարդկությունը զարգացել մինչ օրս

Վեց հազար տարվա ընթացքում կատարած ամբողջ աշխատանքն աստիճանաբար փոխվել է, մինչ տարբեր դարաշրջաններ եկել, գնացել են։ Այս գործի փոփոխությունները հիմնվել են աշխարհի ընդհանուր իրավիճակի և մարդկության՝ որպես ամբողջություն, զարգացման միտումների վրա․ տնօրինման աշխատանքն էլ ընդամենը հետզհետե փոխվել է՝ դրան համապատասխան։ Այս ամենը ծրագրված չէր արարչագործության սկզբից։ Նախքան աշխարհի արարումը կամ դրանից շատ ժամանակ չանցած՝ Եհովան դեռ չէր ծրագրել աշխատանքի առաջին փուլը՝ օրենքինը, աշխատանքի երկրորդ փուլը՝ շնորհքինը, կամ աշխատանքի երրորդ փուլը՝ նվաճմանը, որում Նա նախ սկսելու էր Մովաբի որոշ հետնորդներից և դրա միջոցով՝ նվաճելու ողջ տիեզերքը։ Աշխարհն արարելուց հետո Նա երբեք չասաց այս խոսքերը, ոչ էլ երբևէ ասաց դրանք Մովաբից հետո․ առավել ևս, Ղովտից առաջ Նա չարտաբերեց դրանք։ Աստծու ողջ գործն արվում է Իր ընթացքին զուգահեռ։ Ճիշտ այսպես է զարգացել Նրա տնօրինման վեցհազարամյա ողջ աշխատանքը․ նախքան աշխարհի արարումը՝ Նա որևէ կերպ չէր գրառել «Մարդկության զարգացման ամփոփիչ աղյուսակի» նման մի ծրագիր։ Աստծու գործում Նա ուղիղ կերպով արտահայտում է այն, ինչ Նա է. Նա չի լարում Իր միտքը՝ ծրագիր ձևակերպելու համար։ Իհարկե, զգալի թվով մարգարեներ արել են բազում մարգարեություններ, բայցևայնպես չի կարելի ասել, որ Աստծու գործը միշտ եղել է ճշգրիտ ծրագրման արդյունք․ այս մարգարեություններն արվել են՝ ըստ տվյալ պահին Աստծու գործի։ Ողջ աշխատանքը, որ Նա անում է, ամենաիրատեսականն է։ Նա իրականացնում է այն դարաշրջանների զարգացմանը համապատասխան՝ հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես են փոփոխվում հանգամանքները։ Նրա համար աշխատանք կատարելը նման է հիվանդության համար ճիշտ բուժում նշանակելուն․ աշխատելիս Նա դիտարկում է և շարունակում Իր գործը՝ ըստ Իր դիտարկումների։ Իր աշխատանքի յուրաքանչյուր փուլում Աստված ունակ է արտահայտելու Իր լիառատ իմաստությունն ու զորությունը․ Նա երևան է բերում Իր լիուլի իմաստությունն ու իշխանությունը՝ ըստ առանձին դարաշրջանի գործի, և թույլ է տալիս, որ տվյալ դարաշրջանում Իր կողմից հետ բերված բոլոր մարդիկ տեսնեն Իր ողջ բնույթը։ Ինչ գործ էլ որ Նա պետք է կատարի, Նա հոգում է մարդկանց կարիքները՝ յուրաքանչյուր դարաշրջանում կատարվելիք աշխատանքին համապատասխան։ Նա ապահովում է մարդկանց այն ամենով, ինչ նրանց անհրաժեշտ է՝ ըստ այն աստիճանի, որքանով Սատանան ապականել է նրանց։ Սա նման է այն բանին, թե ինչպես Եհովան սկզբում ստեղծեց Ադամին ու Եվային՝ թույլ տալու, որ նրանք երևան հանեն Աստծուն երկրի վրա և այսպիսով կարողանան վկայություն կրել Աստծու համար Նրա արարածների մեջ։ Սակայն օձի գայթակղությանը տրվելով՝ Եվան մեղք գործեց, Ադամը՝ նույնպես․ նրանք երկուսն էլ կերան բարու և չարի գիտության ծառի պտուղն այգում։ Այսպիսով՝ Եհովան հավելյալ աշխատանք ուներ նրանց վրա կատարելու։ Տեսնելով նրանց մերկությունը՝ Նա ծածկեց նրանց մարմինները կենդանական մորթուց պատրաստված հագուստով։ Այնուհետև Նա ասաց Ադամին․ «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ … մինչև որ վերադառնաս դեպի հողը, որից առաջացար. քանի որ հող էիր, հող էլ դառնաս»։ Կնոջը Նա ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։ Այդ պահից ի վեր Նա վտարեց նրանց Եդեմի պարտեզից և ստիպեց կյանք վարել դրանից դուրս, որ նման է մարդու՝ այսօր երկրի վրա ապրածին։ Երբ Աստված ամենասկզբում ստեղծեց մարդուն, Նա չէր ծրագրել թույլ տալ մարդուն արարումից հետո գայթակղվել օձից և ապա անիծել մարդուն ու օձին։ Իրականում Նա չուներ նման ծրագիր․ պարզապես իրադարձությունների զարգացման կերպն էր, որ առիթ տվեց Նրան նոր գործ անելու Իր արարածների մեջ։ Այն բանից հետո, երբ Եհովան տարավ այս աշխատանքը երկրի վրա Ադամի և Եվայի միջև, մարդկությունը շարունակեց զարգանալ մի քանի հազար տարի, մինչև «Երբ Տերը՝ Աստված, տեսավ, որ մարդկանց չար գործերը բազմացան երկրի վրա, և ամեն ոք ամեն օր մտքում չարություն էր խորհում, զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և մտահոգվեց։ ․․․ Բայց Նոյն արժանացել էր Տիրոջ՝ Աստծու շնորհին»։ Այս ժամանակ Եհովան ավելի շատ նոր աշխատանք ուներ անելու, քանզի Իր ստեղծած մարդկությունը չափազանց մեղավոր էր դարձել օձի գայթակղությունից հետո։ Ելնելով այս հանգամանքներից՝ ողջ մարդկության միջից Եհովան ընտրեց Նոյի ընտանիքին՝ խնայելու համար, իսկ հետո Նա իրականացրեց աշխարհը ջրհեղեղով կործանելու Իր գործը։ Մարդկությունը շարունակել է զարգանալ այսկերպ մինչ օրս՝ ավելի ու ավելի ապականվելով, և այնժամ, երբ մարդկության զարգացումը հասնի իր գագաթնակետին, դա կնշանակի մարդկության ավարտը։ Աշխարհի սկզբից մինչև վերջ Նրա գործի իրական պատմությունը միշտ եղել է և կլինի այսպիսին։ Նույնկերպ մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի․ այն, որ ամեն մի տեսակի մարդու՝ որոշակի դասին պատկանելը նախասահմանված է հենց սկզբից, հեռու է իրականությունից․ հակառակը՝ մարդկությունն աստիճանաբար դասակարգվում է միայն զարգացման գործընթաց անցնելուց հետո։ Ի վերջո, ով չկարողանա լիովին փրկվել, կվերադառնա իր «նախնիներին»։ Մարդկության մեջ Աստծու գործերից ոչ մեկն արդեն նախապատրաստված չի եղել աշխարհն արարելիս, ընդհակառակը, իրողությունների զարգացումն է թույլ տվել Աստծուն կատարել Իր գործը մարդկության մեջ քայլ առ քայլ և առավել իրատեսական ու գործնական կերպով։ Օրինակ՝ Եհովա Աստված չէր ստեղծել օձին՝ կնոջը գայթակղելու համար․ դա Նրա հատուկ ծրագիրը չէր, ոչ էլ մի բան, որ Նա միտումնավոր կերպով նախասահմանել էր։ Կարելի է ասել, որ սա անսպասելի դեպք էր։ Այսպիսով՝ սրա պատճառով էր, որ Եհովան վտարեց Ադամին ու Եվային Եդեմի պարտեզից և երդվեց այլևս երբեք չստեղծել մարդու։ Այնուամենայնիվ, մարդիկ բացահայտում են Աստծու իմաստությունը միայն այս հիմքով։ Ճիշտ այնպես, ինչպես ասել եմ նախկինում․ «Ես գործի եմ դնում Իմ իմաստությունը՝ հիմնվելով Սատանայի ծրագրերի վրա»։ Անկախ այն բանից, թե մարդկությունը որքան է ապականվում, կամ ինչպես է օձը գայթակղում նրանց, Եհովան, միևնույն է, ունի Իր իմաստությունը․ որպես այդպիսին, աշխարհի արարումից ի վեր Նա զբաղված է նոր գործով, և այս աշխատանքի փուլերից ոչ մեկը երբևէ չի կրկնվել։ Սատանան շարունակաբար ծրագրեր է գործի դրել, մարդկությունը մշտապես ապականվել է Սատանայի կողմից, իսկ Եհովա Աստված անդադար կատարել է Իր իմաստուն գործը։ Աշխարհի արարումից ի վեր Նա երբեք չի ձախողել, ոչ էլ երբևէ դադարել է գործելուց։ Մարդկության՝ Սատանայի կողմից ապականվելուց հետո Նա շարունակել է աշխատել նրանց մեջ՝ հաղթելու դրան՝ այն թշնամուն, որ ապականել էր մարդկությանը։ Այս պատերազմը մոլեգնել է սկզբից և կշարունակվի մինչև աշխարհի վերջը։ Այսքան շատ աշխատելով՝ Եհովա Աստված ոչ միայն թույլ է տվել Սատանայի կողմից ապականված մարդկանց ստանալ Իր մեծ փրկությունը, այլ նաև տեսնել Իր իմաստությունը, ամենակարողությունը և իշխանությունը։ Ավելին՝ վերջում Նա թույլ կտա նրանց տեսնել Իր արդար բնույթը՝ պատժելով չարին և պարգևատրելով բարուն։ Նա մարտնչել է Սատանայի դեմ մինչև այսօր և երբեք չի պարտվել։ Պատճառն այն է, որ Նա իմաստուն Աստված է, և Նա գործի է դնում Իր իմաստությունը՝ հիմնվելով Սատանայի ծրագրերի վրա։ Հետևաբար՝ Աստված ոչ միայն ստիպում է, որ երկնքում ամեն բան հնազանդվի Իր իշխանությանը, այլ նաև որ երկրի վրա ամեն ինչ հանգչի Իր ոտքերի պատվանդանի տակ, և ոչ վերջին հերթին, Նա ստիպում է մարդկության մեջ ներխուժող և նրանց նեղող չարագործներին ենթարկվել Իր պատժին։ Այս աշխատանքի բոլոր արդյունքները պայմանավորված են Նրա իմաստությամբ։ Նախքան մարդկության գոյությունը Նա երբևէ չի բացահայտել Իր իմաստությունը, քանի որ Նա թշնամիներ չուներ երկնքում, երկրի վրա կամ ողջ տիեզերքի մեկ այլ տեղում, և խավարի ուժերը չէին ներխուժում այդ ամենի մեջ։ Հրեշտակապետի դավաճանությունից հետո Նա ստեղծեց մարդկությունը երկրի վրա և մարդկության պատճառով պաշտոնապես սկսեց Իր հազարամյակներ տևող պատերազմը Սատանայի՝ հրեշտակապետի դեմ, պատերազմ, որ է՛լ ավելի է բորբոքվում ամեն հաջորդ փուլում։ Նրա ամենակարողությունն ու իմաստությունը ներկա են այս փուլերից յուրաքանչյուրում։ Միայն այդժամ է երկնքում և երկրի վրա ամեն բան ականատես դարձել Աստծու իմաստությանը, ամենակարողությանը և է՛լ ավելի շատ՝ Աստծու գործնականությանը։ Մինչ օրս Նա շարունակում է կատարել Իր աշխատանքն այս նույն գործնական եղանակով․ ավելին՝ Իր գործն իրականացնելուն զուգընթաց Նա բացահայտում է նաև Իր իմաստությունն ու ամենակարողությունը։ Նա թույլ է տալիս ձեզ տեսնել աշխատանքի ամեն մի փուլի իրական պատմությունը, տեսնել, թե ինչպես ճշտորեն բացատրել Աստծու ամենակարողությունը և, առավել ևս, տեսնել Աստծու գործնականության վճռական բացատրություն։

Ինչ վերաբերում է Հուդայի՝ Հիսուսին դավաճանելուն, ոմանք հարց են տալիս․ մի՞թե սա նախասահմանված չէր աշխարհի արարումից առաջ։ Իրականում Սուրբ Հոգին ծրագրել էր սա՝ ելնելով ժամանակի իրողությունից։ Պարզապես պատահեց այնպես, որ կար մեկը՝ Հուդա անունով, որ միշտ փող էր գողանում, ուստի սույն անձն ընտրվեց՝ այս դերը խաղալու և այս ծառայությունը մատուցելու համար։ Սա ձեռքի տակ եղած նյութերից օգտվելու օրինակ էր։ Սկզբում Հիսուսը տեղյակ չէր սրան․ Նա միայն ավելի ուշ իմացավ սրա մասին՝ Հուդայի բացահայտվելուց հետո։ Եթե մեկ ուրիշն ունակ լիներ խաղալու այս դերը, ապա այդ անձը կաներ դա Հուդայի փոխարեն։ Այն, ինչը կանխորոշված էր, փաստորեն, Սուրբ Հոգու կատարածն էր տվյալ պահին։ Սուրբ Հոգու գործը միշտ արվում է Իր ընթացքին զուգահեռ․ Նա կարող է ցանկացած պահի ծրագրել Իր գործը և ցանկացած պահի իրականացնել այն։ Ինչո՞ւ եմ միշտ ասում, որ Սուրբ Հոգու գործն իրատեսական է, և որ այն միշտ նոր է, երբեք հնացած չէ և միշտ ծայրաստիճան թարմություն ունի։ Նրա գործը դեռ ծրագրված չէր, երբ աշխարհն արարվեց․ տեղի ունեցածը բոլորովին դա՛ չէր։ Աշխատանքի յուրաքանչյուր փուլը հասնում է իր վայել արդյունքին համապատասխան ժամանակին, և այդ փուլերը չեն խանգարում իրար։ Հաճախ քո մտքում ունեցած ծրագրերը պարզապես չեն կարող համընթաց շարժվել Սուրբ Հոգու վերջին գործին։ Նրա գործն այնքան պարզ չէ, որքան մարդն է տրամաբանում, ոչ էլ բարդ է՝ մարդու պատկերացրածի չափ․ այն բաղկացած է ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում մարդկանց համար հոգալուց՝ ըստ տվյալ պահին եղած նրանց կարիքների։ Ոչ ոք ավելի լիարժեքորեն չի հասկանում մարդկանց էությունը, որքան Նա, և հենց այս պատճառով է, որ ոչինչ չի կարող նույնքան բավարարել մարդկանց իրատեսական կարիքները, որքան Նրա գործը։ Հետևաբար՝ մարդու տեսանկյունից թվում է՝ Նրա աշխատանքը ծրագրվել է մի քանի հազարամյակ առաջ։ Մինչ Նա հիմա գործում է ձեր մեջ, Նա գործ է կատարում և խոսում ցանկացած պահի ու ցանկացած վայրում՝ ըստ այն վիճակների, որոնցում դուք գտնվում եք․ Նա ունի հենց այն ճիշտ խոսքերը, որ պետք է ասի այս վիճակներին բախվելիս՝ ասելով ճշգրիտ խոսքերը, որոնց կարիքը մարդիկ ունեն։ Վերցնենք Նրա աշխատանքի առաջին փուլը՝ պատժի ժամանակը։ Դրանից հետո Աստված կատարել է Իր աշխատանքը՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ մարդիկ ցույց են տվել. նրանց ապստամբության, նրանց մեջ ի հայտ եկող դրական և բացասական վիճակների, ինչպես նաև, թե որքան բացասական նրանք կարող էին դառնալ, երբ նրանց բացասականությունը հասներ որոշակի աստիճանի, և Նա որսացել է այս ամենն ու օգտվել դրանցից՝ Իր գործում ավելի լավ արդյունքի հասնելու համար։ Այսինքն՝ Նա մարդկանց ապահովելու գործ է կատարում՝ հիմնվելով տվյալ պահին նրանց ընթացիկ վիճակի վրա, ինչպիսին էլ այն լինի․ Նա կատարում է Իր աշխատանքի յուրաքանչյուր փուլը՝ մարդկանց իրական վիճակին համապատասխան։ Բոլոր արարածները Նրա ձեռքերում են․ ինչպե՞ս Նա կարող է չճանաչել նրանց։ Աստված իրականացնում է կատարվելիք գործի հաջորդ փուլը ցանկացած պահի և ցանկացած վայրում՝ ըստ մարդկանց վիճակի։ Այս գործը ոչ մի կերպ նախասահմանված չի եղել անհիշելի ժամանակներից․ մարդկա՛նց պատկերացումն է դա։ Նա աշխատում է Իր գործի արդյունքները դիտարկելիս, և Նրա գործը շարունակաբար խորանում է ու զարգանում․ Իր աշխատանքի արդյունքները դիտարկելիս Նա ի կատար է ածում Իր գործի հաջորդ փուլը։ Նա օգտագործում է բազմաթիվ իրողություններ՝ աստիճանաբար անցում կատարելու և ժամանակի ընթացքում Իր նոր գործը մարդկանց բացահայտելու համար։ Այս գործելակերպը կարող է բավարարել մարդկանց կարիքները․ չէ՞ որ Աստված չափազանց լավ է ճանաչում մարդկանց։ Ահա թե ինչպես է Նա կատարում Իր աշխատանքը երկնքից։ Նմանապես մարմնացյալ Աստված Իր գործն է անում նույն ձևով՝ կազմակերպելով և գործելով մարդկանց մեջ՝ ըստ իրական հանգամանքների։ Նրա գործերից ոչ մեկը չի կազմակերպվել աշխարհի արարումից առաջ, ոչ էլ մանրակրկիտորեն ծրագրվել է նախապես։ Աշխարհի արարումից երկու հազար տարի անց Եհովան տեսավ մարդկության ապականման մակարդակը, ուստի Եսայի մարգարեի բերանով կանխատեսեց, որ Օրենքի դարաշրջանի ավարտից հետո Եհովան կիրականացնի մարդկության փրկագնման Իր գործը Շնորհքի դարաշրջանում։ Իհարկե, սա էր Եհովայի ծրագիրը, բայց այս ծրագիրը նույնպես կազմվել էր ըստ այն հանգամանքների, որոնք Նա դիտարկում էր այդ պահին․ Նա չէր մտածել դրա մասին Ադամին ստեղծելուց անմիջապես հետո։ Եսային պարզապես բառերով արտահայտեց մարգարեություն, բայց Եհովան նախապես պատրաստություններ չէր տեսել այս գործի համար Օրենքի դարաշրջանում․ ավելի ճիշտ՝ Նա սկսեց դա Շնորհքի դարաշրջանի մեկնարկին, երբ ավետաբերը հայտնվեց Հովսեփի երազում՝ տալով նրան հայտնությունը, որ Աստված դառնալու է մսեղի, և միայն այդժամ Նրա մարմնացման գործն իսկապես սկսվեց։ Աստված, ինչպես մարդիկ էին պատկերացնում, չէր պատրաստվել Իր մարմնացման գործին աշխարհի արարումից անմիջապես հետո․ դա որոշվեց միայն մարդկության զարգացման աստիճանի և Սատանայի դեմ Նրա պատերազմի կարգավիճակի հիման վրա։

Երբ Աստված դառնում է մսեղի, Նրա Հոգին իջնում է մարդու վրա, այլ կերպ ասած՝ Աստծու Հոգին ֆիզիկական մարմին է հագնում։ Նա գալիս է՝ Երկրի վրա Իր գործն անելու՝ ոչ Իր հետ որոշակի սահմանափակ քայլեր բերելու համար․ Նրա գործը բացարձակապես անսահման է։ Այն գործը, որ Սուրբ Հոգին անում է մսեղիում, դեռևս որոշվում է Նրա գործի արդյունքներով, և Նա օգտվում է նման բաներից՝ որոշելու այն ժամանակամիջոցը, որի ընթացքում Նա գործելու է մսեղիում։ Սուրբ Հոգին ուղղակիորեն բացահայտում է Իր գործի ամեն մի քայլը՝ քննելով Իր գործն Իր ընթացքին զուգահեռ․ այս գործն այնքան էլ գերբնական չէ, որ անցնի մարդկային երևակայության սահմանները։ Սա նման է Եհովայի՝ երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն արարելու գործին․ Նա ծրագրեց և գործեց միաժամանակ։ Նա բաժանեց լույսը խավարից, և երեկո ու առավոտ եղավ․ սրա համար պահանջվեց մեկ օր։ Երկրորդ օրը Նա ստեղծեց երկինքը, և դրա համար ևս մեկ օր պահանջվեց։ Այնուհետև Նա ստեղծեց ցամաքը, ծովերը և դրանք բնակեցնող բոլոր արարածներին, ինչի համար ևս մեկ օր պահանջվեց։ Սա շարունակվեց մինչև վեցերորդ օրը, երբ Աստված ստեղծեց մարդուն և թույլ տվեց, որ նա տնօրինի երկրի վրա ամեն բան։ Հետո՝ յոթերորդ օրը, երբ ավարտել էր ամեն բանի արարումը, Նա հանգստացավ։ Աստված օրհնեց յոթերորդ օրը և որպես սուրբ օր այն նշանակեց։ Նա սահմանեց այս սուրբ օրը միայն այն բանից հետո, երբ արդեն ստեղծել էր ամեն ինչ, ոչ թե ստեղծելուց առաջ։ Այս գործը նույնպես կատարվել է Նրա ընթացքին զուգահեռ․ նախքան ամեն բան ստեղծելը՝ Նա չէր որոշել արարել աշխարհը վեց օրում, իսկ հետո հանգստանալ յոթերորդ օրը․ սա ընդհանրապես չի համապատասխանում փաստերին։ Նա չի բարձրաձայնել նման բան, ոչ էլ ծրագրել է դա։ Նա ոչ մի դեպքում չէր ասել, որ բոլոր բաների արարումը կավարտվեր վեցերորդ օրը, և որ Ինքը կհանգստանար յոթերորդ օրը․ հակառակը՝ Նա արարել էր՝ ըստ այն ամենի, ինչ Իրեն լավ էր թվացել այդ պահին։ Հենց Նա ավարտեց ամեն ինչի արարումը, արդեն վեցերորդ օրն էր։ Եթե հինգերորդ օրն ավարտեր ամեն ինչի արարումը, ապա դրա արդյունքում վեցերորդ օրը որպես սուրբ կնշանակեր։ Սակայն Նա, փաստացի, իսկապես ավարտեց ամեն բանի արարումը վեցերորդ օրը, և այսպիսով՝ յոթերորդ օրը դարձավ սուրբ օր, ինչը փոխանցվել է մինչև այսօր։ Հետևաբար՝ Նրա այժմյան գործը կատարվում է նույն եղանակով։ Նա խոսում է՝ համաձայն ձեր վիճակների՝ ձեր կարիքների բավարարումն ապահովելու համար։ Այսինքն՝ Հոգին խոսում և գործում է՝ ըստ մարդկանց վիճակների․ Նա զննում է ամեն ինչ և գործում է ցանկացած պահի ու ցանկացած վայրում։ Ինչ որ Ես անում եմ, ասում եմ, դնում եմ ձեզ վրա և շնորհում եմ ձեզ, առանց բացառության, այն է, ինչի կարիքը դուք ունեք։ Այսպիսով՝ Իմ գործերից ոչ մեկն անջատ չէ իրականությունից․ ամենը գործնական է այն պատճառով, որ դուք բոլորդ իմանաք, որ «Աստծու Հոգին զննում է ամեն ինչ»։ Եթե այս ամենը նախօրոք որոշված լիներ, մի՞թե չափազանց շաբլոնային չէր լինի։ Դու կարծում ես, որ Աստված մշակել է ծրագրեր ամբողջ վեց հազարամյակի համար և հետո կանխորոշել, որ մարդկությունը կլինի ապստամբ, դիմակայող, անազնիվ ու նենգ և կունենա ապականված մսեղի, սատանայական բնավորություն, ցանկասեր աչքեր և կտարվի անձնական բավականություններով։ Սրանցից ոչ մեկը նախասահմանված չէր Աստծու կողմից, այլ ավելի շուտ այդ ամենը պատահեց Սատանայի ապականման արդյունքում։ Ոմանք գուցե ասեն․ «Մի՞թե Սատանան նույնպես Աստծու ձեռքում չէր։ Աստված նախասահմանել էր, որ Սատանան այսկերպ կապականեր մարդուն, և դրանից հետո Աստված կատարեց Իր գործը մարդու վրա»։ Մի՞թե Աստված իսկապես կնախասահմաներ, որ Սատանան ապականելու է մարդկությանը։ Աստված միայն խիստ փափագում է թույլ տալու մարդկությանն ապրել բնականոն ձևով, ուստի մի՞թե Նա կխաթարեր նրանց կյանքը։ Եթե այդպես է, ապա մի՞թե Սատանային հաղթելն ու մարդկությանը փրկելը զուր ջանք չէր լինի։ Ինչպե՞ս կարելի էր նախասահմանել մարդկության ապստամբությունը։ Դա մի բան է, որ տեղի է ունեցել Սատանայի խառնաշփոթի պատճառով, ուստի ինչպե՞ս կարող էր Աստված նախասահմանել դա։ Այն Սատանան, որին դուք պատկերացնում եք Աստծու տիրապետության տակ, միանգամայն տարբերվում է այն Սատանայից, որի՝ Աստծու տիրապետության տակ գտնվելու մասին Ես խոսում եմ։ Ըստ ձեր պնդման, թե «Աստված ամենակարող է, և Սատանան Նրա ձեռքերում է», Սատանան երբեք չէր կարողանա դավաճանել Նրան։ Մի՞թե դու չէիր ասում, որ Աստված ամենակարող է։ Ձեր գիտելիքը խիստ վերացական է և կապ չունի իրականության հետ․ մարդը երբևէ չի կարող ըմբռնել Աստծու մտքերը կամ Նրա իմաստությունը։ Աստված ամենակարող է․ սա բացարձակապես կեղծ չէ։ Հրեշտակապետը դավաճանեց Աստծուն, որովհետև Աստված ի սկզբանե բաժին էր տվել դրան իշխանությունից։ Իհարկե, դա անսպասելի իրադարձություն էր, ճիշտ ինչպես Եվան տեղի տվեց օձի գայթակղությանը։ Սակայն անկախ այն բանից, թե ինչպես է Սատանան իրագործում դավաճանությունը, դա, այնուհանդերձ, նույնքան ամենակարող չէ, որքան Աստված։ Ինչպես դուք եք ասել, Սատանան պարզապես զորեղ է․ անկախ նրանից, թե ինչ է անում, Աստծու իշխանությունը միշտ կհաղթի նրան։ Սա է այս ասույթի իրական իմաստը․ «Աստված ամենակարող է, և Սատանան Նրա ձեռքերում է»։ Հետևաբար՝ Սատանայի դեմ պատերազմը պետք է իրականացվի քայլ առ քայլ։ Ավելին՝ Աստված ծրագրում է Իր գործը՝ ի պատասխան Սատանայի ծրագրերին, այսինքն՝ Նա փրկություն է բերում մարդկությանը և բացահայտում Իր ամենակարողությունն ու իմաստությունը դարաշրջանին հարիր կերպով։ Նույնկերպ վերջին օրերի գործը չէր նախասահմանվել ի սկզբանե՝ նախքան Շնորհքի դարաշրջանը․ երևույթները չեն նախասահմանվում այսպիսի հստակ կարգով․ առաջին՝ փոխել մարդու արտաքին բնավորությունը, երկրորդ՝ մարդուն ենթարկել Իր պատժին ու փորձություններին, երրորդ՝ ստիպել մարդուն անցնել մահվան փորձության միջով, չորրորդ՝ անել այնպես, որ մարդը փորձառաբար ապրի Աստծուն սիրելու ժամանակը և արտահայտի արարածի վճիռը, հինգերորդ՝ թույլ տալ մարդուն տեսնել Աստծու մտադրություններն ու ճանաչել Նրան լիովին, և վերջապես՝ ավարտուն դարձնել մարդուն։ Նա չի ծրագրել այս ամենը Շնորհքի դարաշրջանում․ փոխարենը՝ Նա սկսել է ծրագրել դրանք ներկա դարաշրջանում։ Սատանան գործի մեջ է, ինչպես Աստված։ Սատանան արտահայտում է իր ապականված բնավորությունը, մինչդեռ Աստված խոսում և արտահայտումներ է անում ուղիղ կերպով՝ մերկացնելով որոշ էական բաներ։ Սա է այսօր կատարվող աշխատանքը, և ահա նույն աշխատանքային սկզբունքը, որ կիրառվել է վաղուց՝ աշխարհի արարումից ի վեր։

Սկզբում Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, ինչպես նաև օձին։ Օձն ամենաթունավորն էր բոլոր բաներից․ նրա մարմինը պարունակում էր թույն, որը գործածեց Սատանան՝ դրանից օգուտ քաղելու։ Դա այն օձն էր, որ Եվային գայթակղեց մեղք գործելու։ Ադամը մեղանչեց Եվայից հետո, և այդժամ նրանք երկուսն էլ ի վիճակի եղան զանազանելու բարին ու չարը։ Եթե Եհովան իմացել էր, որ օձը գայթակղելու էր Եվային, և որ Եվան գայթակղելու էր Ադամին, ապա ինչո՞ւ նրանց բոլորին Նա տեղավորեց պարտեզում։ Եթե Նա կարող էր կանխատեսել նման բաները, ապա ինչո՞ւ ստեղծեց օձին և տեղավորեց դրան Եդեմի պարտեզում։ Ինչո՞ւ Եդեմի պարտեզում կար բարու և չարի գիտության ծառի պտուղը։ Նախատեսե՞լ էր Նա արդյոք, որ նրանք կուտեն պտուղը։ Երբ Եհովան եկավ, ո՛չ Ադամը, ո՛չ էլ Եվան չհամարձակվեցին առերեսվել Նրան, և միայն այդժամ Եհովան իմացավ, որ նրանք կերել են բարու և չարի գիտության ծառի պտուղն ու օձի խորամանկության զոհը դարձել։ Ի վերջո Նա անիծեց օձին, ինչպես նաև անիծեց Ադամին ու Եվային։ Երբ այդ երկուսը կերան ծառի պտուղը, Եհովան բացարձակապես տեղյակ չէր նրանց արածից։ Մարդկությունն ապականվեց այն աստիճանի, որ դարձավ չարասեր և անառակաբարո՝ անգամ հասնելով այնքան հեռու, որ նրանց սրտերում միայն մեղսավոր ու անարդար բաներ էին պահած․ ամենը կեղտ էր։ Ուստի Եհովան զղջաց մարդկությունն արարելու համար։ Դրանից հետո Նա կատարեց աշխարհը ջրհեղեղով ոչնչացնելու Իր գործը, որից ողջ մնացին Նոյն ու իր որդիները։ Որոշ բաներ իրականում այնքան առաջադեմ ու գերբնական չեն, որքան մարդիկ կարող են պատկերացնել։ Ոմանք հարցնում են․ «Քանզի Աստված գիտեր, որ հրեշտակապետը դավաճանելու է Իրեն, ինչո՞ւ ստեղծեց դրան»։ Փաստերը հետևյալն են․ նախքան երկրի գոյությունը՝ հրեշտակապետը մեծագույնն էր երկնային հրեշտակներից։ Երկնքի բոլոր հրեշտակները դրա իրավասության տակ էին․ այս իշխանությունն Աստված էր շնորհել նրան։ Աստծուն չհաշված՝ դա մեծագույնն էր երկնային հրեշտակներից։ Ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ Աստված ստեղծել էր մարդկությունը, հրեշտակապետն է՛լ ավելի մեծ դավաճանություն կատարեց Աստծու դեմ երկրի վրա։ Ես ասում եմ՝ դավաճանեց Աստծուն, որովհետև դա ցանկանում էր կառավարել մարդկությանը և գերազանցել Աստծու իշխանությունը։ Հրեշտակապետն էր, որ գայթակղեց Եվային մեղք գործելու և արեց այդպես, որովհետև ուզում էր իր թագավորությունը հաստատել երկրի վրա և համոզել մարդկանց դավաճանել Աստծուն ու փոխարենը ենթարկվել հրեշտակապետին։ Հրեշտակապետը տեսնում էր, որ այնքան շատ բան կարող էր ենթարկվել իրեն. հրեշտակները, ինչպես և մարդիկ երկրի վրա։ Թռչուններն ու գազանները, ծառերը, անտառները, լեռները, գետերը և բոլոր բաները երկրի վրա մարդկանց, այսինքն՝ Ադամի ու Եվայի հոգատարության տակ էին, մինչ Ադամն ու Եվան ենթարկվում էին հրեշտակապետին։ Ուստի հրեշտակապետը տենչում էր գերազանցելու Աստծու իշխանությունը և դավաճանելու Աստծուն։ Դրանից հետո դա շատ հրեշտակների առաջնորդեց դավաճանելու Աստծուն, որոնք հետագայում տարատեսակ անմաքուր հոգիներ դարձան։ Մի՞թե մարդկության զարգացումը մինչ օրս չի բխում հրեշտակապետի ապականությունից։ Մարդիկ այնպիսին են, ինչպիսին որ հիմա են միայն այն պատճառով, որ հրեշտակապետը դավաճանեց Աստծուն և ապականեց մարդկությանը։ Այս աստիճանական աշխատանքը բոլորովին այնքան վերացական ու պարզ չէ, որքան մարդիկ կարող են պատկերացնել։ Սատանայի դավաճանությունը պատճառ ուներ, սակայն մարդիկ անկարող են ընկալելու նման պարզ փաստը։ Ինչո՞ւ Աստված, որ արարեց երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, ստեղծեց նաև Սատանային։ Քանզի Աստված այսքան շատ է ատում Սատանային, և Սատանան Նրա թշնամին է, ինչո՞ւ ստեղծեց Սատանային։ Սատանային ստեղծելով՝ մի՞թե Նա չէր ստեղծում թշնամու։ Իրականում Աստված չստեղծեց թշնամու․ ավելի ճիշտ՝ Նա ստեղծեց հրեշտակի, և հետագայում այդ հրեշտակը դավաճանեց Նրան։ Դրա կարգավիճակն այնքան էր բարձրացել, որ ցանկացավ դավաճանել Աստծուն։ Կարելի է ասել, որ դա զուգադիպություն էր, բայց դա նաև անխուսափելի էր։ Դա նման է նրան, թե ինչպես է մարդն անխուսափելիորեն մահանում որոշակի աստիճանի հասունությունից հետո․ իրադարձությունները պարզապես զարգանում, հասնում են այդ փուլին։ Որոշ հիմարամիտներ ասում են․ «Եթե Սատանան Քո թշնամին է, ինչո՞ւ ստեղծեցիր նրան։ Մի՞թե չգիտեիր, որ հրեշտակապետը կդավաճաներ Քեզ։ Մի՞թե չես դիտում հավիտյանս հավիտենից։ Մի՞թե չգիտեիր հրեշտակապետի բնույթը։ Քանզի հստակորեն գիտեիր, որ դա դավաճանելու է Քեզ, ինչո՞ւ հրեշտակապետ դարձրիր դրան։ Նա ոչ միայն դավաճանեց Քեզ, այլև բազում ուրիշ հրեշտակների տարավ իր հետ և իջավ մահկանացուների աշխարհ՝ մարդկությանն ապականելու, և մինչ օրս Դու դեռ չես կարողացել ավարտին հասցնել Քո վեցհազարամյա տնօրինման ծրագիրը»։ Այդ խոսքերը ճի՞շտ են։ Երբ այսկերպ ես մտածում, մի՞թե մտավոր եռանդ չես վատնում։ Կան ուրիշները, որ ասում են․ «Եթե Սատանան ապականած չլիներ մարդկությանը մինչև մեր օրեր, Աստված այսկերպ փրկություն չէր բերի մարդկությանը։ Որպես այդպիսին, Աստծու իմաստությունը և ամենակարողությունն անտեսանելի կլինեին․ որտե՞ղ կբացահայտվեր Նրա իմաստությունը։ Սատանայի համար է, որ Աստված ստեղծեց մարդկային ցեղը, որպեսզի հետո կարողանար բացահայտել Իր ամենակարողությունը․ այլապես մարդն ինչպե՞ս կարող էր հայտնաբերել Աստծու իմաստությունը։ Եթե մարդը չդիմակայեր Աստծուն կամ չապստամբեր Նրա դեմ, անհրաժեշտ չէր լինի, որ Նրա գործերը բացահայտվեին։ Եթե բոլոր արարածները երկրպագեին Նրան և ենթարկվեին, Աստված գործ չէր ունենա անելու»։ Սա է՛լ ավելի հեռու է իրականությունից․ քանի որ Աստծու մեջ ոչ մի անմաքուր բան չկա, և ուստի Նա չի կարող անմաքրություն ստեղծել։ Այժմ Նա բացահայտում է Իր գործերը միայն Իր թշնամուն հաղթելու, Իր ստեղծած մարդկանց փրկելու, ինչպես նաև Սատանային ու դևերին հաղթելու համար, որոնք ատում, դավաճանում ու դիմակայում են Աստծուն, և որոնք Նրա տիրակալության տակ էին ու պատկանում էին Նրան հենց սկզբից։ Աստված ուզում է հաղթել այս դևերին և այդ ընթացքում Իր ամենակարողությունը բացահայտել բոլոր բաներին։ Մարդկությունը և երկրի վրա ամեն բան այժմ Սատանայի և չար էակների իշխանության տակ է։ Աստված ուզում է բացահայտել Իր գործերը բոլոր բաներին, այնպես որ մարդիկ ճանաչեն Իրեն, և այդպիսով հաղթել Սատանային ու լիակատար պարտության մատնել Իր թշնամիներին։ Այս ամբողջ գործն իրականանում է Նրա գործերը բացահայտելու միջոցով։ Նրա բոլոր արարածները Սատանայի իշխանության տակ են, ուստի Աստված ուզում է բացահայտել նրանց Իր ամենակարողությունը՝ այդպիսով հաղթելով Սատանային։ Եթե չլիներ Սատանա, Նա կարիք չէր ունենա Իր գործերը բացահայտելու։ Եթե չլիներ Սատանայի խառնաշփոթը, մարդկությանը ստեղծելուց հետո Աստված կառաջնորդեր նրանց Եդեմի պարտեզում ապրելու։ Ինչո՞ւ նախքան Սատանայի դավաճանությունը Աստված երբևէ չբացահայտեց բոլոր Իր գործերը հրեշտակներին կամ հրեշտակապետին։ Եթե սկզբում բոլոր հրեշտակներն ու հրեշտակապետը ճանաչեին Աստծուն և հնազանդվեին Նրան, ապա Աստված չէր կատարի այդ անիմաստ աշխատանքային գործողությունները։ Պատճառն այն է, որ կան Սատանա և դևեր, ու որ մարդիկ դիմակայել են Աստծուն և պռնկեպռունկ լիքն են ըմբոստ խառնվածքներով։ Ուստի Աստված կբացահայտի Իր գործերը։ Քանզի Նա կմարտնչի Սատանայի դեմ, պետք է օգտագործի Իր իսկ իշխանությունը և Իր բոլոր գործերը՝ դրան հաղթելու համար․ այսկերպ փրկության գործը, որ Նա կատարում է մարդկանց մեջ, թույլ կտա նրանց տեսնել Նրա իմաստությունն ու ամենակարողությունը։ Այն գործը, որ Աստված անում է այսօր, իմաստալից է և որևէ կերպ նման չէ նրան, ինչին որոշ մարդիկ հղում են անում ասելիս․ «Մի՞թե Քո արած գործը հակասական չէ։ Մի՞թե այս հաջորդական աշխատանքով զուտ Քեզ համար անհանգստություն չստեղծեցիր։ Դու ստեղծեցիր Սատանային, իսկ հետո թույլ տվեցիր, որ դա դավաճանի ու դիմակայի Քեզ։ Դու ստեղծեցիր մարդկանց, իսկ հետո հանձնեցիր նրանց Սատանային՝ թույլ տալով, որ Ադամն ու Եվան գայթակղվեն։ Եթե այս ամենը դիտավորյալ ես արել, ինչո՞ւ ես դեռ ատում մարդկությանը։ Ինչո՞ւ ես ատում Սատանային։ Մի՞թե այդ բոլորը Քո իսկ կերտածը չեն։ Ի՞նչ կա դրանց մեջ, որ ատում ես»։ Զգալի թվով անմիտ մարդիկ են ասում նման բաներ։ Նրանք ուզում են սիրել Աստծուն, բայց հոգու խորքում դժգոհում են Աստծուց։ Ինչպիսի՜ հակասություն։ Դու չես հասկանում փաստերը, չափից շատ գերբնական մտքեր ունես և անգամ պնդում ես, որ Աստված սխալ է արել․ որքա՜ն անհեթեթ ես։ Դու ես ճշմարտությունը նենգափոխում․ սա Աստծու սխալվելու դեպքը չէ։ Որոշ մարդիկ նույնիսկ նորից ու նորից են բողոքում․ «Դու ես ստեղծել Սատանային, և Դու ես Սատանային ցած նետել մարդկանց մեջ և նրա ձեռքը հանձնել նրանց։ Երբ մարդիկ սատանայական խառնվածք ունեցան, Դու չներեցիր նրանց․ հակառակը՝ ատեցիր նրանց որոշ չափով։ Սկզբում Դու սիրեցիր նրանց որոշ չափով, բայց հիմա ատում ես նրանց։ Դու ես ատել մարդկությանը, բայց Դու ես նաև այն Մեկը, ով սիրել է մարդկությանը։ Իրականում ի՞նչ է այստեղ կատարվում։ Մի՞թե սա հակասություն չէ»։ Անկախ այն բանից, թե ինչպես եք նայում դրան, հենց սա է պատահել երկնքում․ այսպես է հրեշտակապետը դավաճանել Աստծուն, և մարդկությունը՝ ապականվել, ու հենց այսպես են մարդիկ շարունակել մինչ այսօր։ Անկախ այն բանից, թե ինչպես ձևակերպեք՝ սա է ողջ պատմությունը։ Այնուամենայնիվ, դուք պետք է հասկանաք՝ այս գործի ողջ նպատակը, որ Աստված անում է այսօր, ձեզ փրկելն ու Սատանային հաղթելն է։

Քանզի հրեշտակները ծայրաստիճան փխրուն էին և հիշատակման արժանի որևէ ունակություն չունեին, իշխանություն ստանալուն պես նրանք ամբարտավան դարձան։ Մասնավորապես հրեշտակապետի դիրքն ավելի բարձր էր, քան մյուս հրեշտակներինը․ նա թագավոր էր հրեշտակների մեջ։ Եհովայի ենթակայությամբ նա առաջնորդում էր միլիոնավոր հրեշտակների, և նրա իշխանությունը գերազանցում էր ցանկացած այլ հրեշտակի իշխանությանը։ Նա ուզում էր տարբեր բաներ անել և առաջնորդել հրեշտակներին ցած՝ մարդկանց մեջ, որպեսզի կառավարեր աշխարհը։ Աստված ասաց, որ Ինքն է տիեզերքի Միակ պատասխանատուն, սակայն հրեշտակապետը պնդեց, որ ինքն է տիեզերքի պատասխանատուն․ այդ պահից հրեշտակապետը դավաճանեց Աստծուն։ Աստված այլ աշխարհ էր ստեղծել երկնքում, և հրեշտակապետը ցանկանում էր կառավարել այդ աշխարհը, ինչպես նաև իջնել մահկանացուների ոլորտ։ Կարո՞ղ էր Աստված թույլ տալ դրան անել դա։ Այսպիսով՝ Նա զարկեց հրեշտակապետին և ցած գցեց օդի մեջ։ Այն պահից ի վեր, ինչ հրեշտակապետն ապականեց մարդկանց, Աստված պատերազմի մեջ է մտել դրա հետ, որպեսզի փրկի նրանց․ Նա օգտագործել է այս վեց հազարամյակը՝ նրան հաղթելու համար։ Ձեր պատկերացումներում Աստված ամենակարող է։ Ձեր պատկերացումներն անհամատեղելի են այն գործի հետ, որ Աստված ներկայում է կատարում․ դրանք բացարձակապես անգործնական են և ծայրաստիճան թյուր։ Իրականում միայն հրեշտակապետի դավաճանությունից հետո Աստված դրան Իր թշնամի հայտարարեց։ Միայն իր դավաճանության պատճառով մահկանացուների ոլորտ ժամանելուց հետո հրեշտակապետը ոտնատակ տվեց մարդկությանը, և այդ պատճառով մարդկությունը հասավ այս կետին։ Դա պատահելուց հետո Աստված երդվեց Սատանային․ «Ես կհաղթեմ քեզ և կփրկեմ Իմ ստեղծած բոլոր մարդկանց»։ Սկզբում չհամոզվելով՝ Սատանան պատասխանեց․ «Ի՞նչ կարող ես դու ինձ իրոք անել։ Կարո՞ղ ես իսկապես տապալել ինձ՝ օդ գցելով։ Կարո՞ղ ես իրապես հաղթել ինձ»։ Հրեշտակապետին օդ գցելուց հետո Աստված այլևս ուշադրություն չդարձրեց դրան և ավելի ուշ սկսեց փրկել մարդկությանը և կատարել Իր սեփական գործը՝ չնայած Սատանայի շարունակական անհանգստություններին։ Սատանան կարողանում էր անել տարբեր բաներ, բայց այդ ամենն այն ուժերի շնորհիվ էր, որ Աստված էր նախկինում տվել դրան․ դա իր հետ օդ տարավ դրանք և մինչ օրս պահում է։ Հրեշտակապետին օդի մեջ տապալելիս Աստված հետ չվերցրեց դրա իշխանությունը, և այսպիսով Սատանան շարունակեց ապականել մարդկությանը։ Աստված, մյուս կողմից, սկսեց փրկել մարդկությանը, որին Սատանան ապականել էր արարումից շատ ժամանակ չանցած։ Աստված չբացահայտեց Իր գործերը, մինչ երկնքում էր, սակայն նախքան երկիրը ստեղծելը՝ Նա թույլ տվեց մարդկանց՝ երկնքում Իր ստեղծած աշխարհում տեսնել Իր գործերը՝ այսպիսով ուղղորդելով երկնքից վեր գտնվող այս մարդկանց։ Նա իմաստություն ու խելք տվեց նրանց և առաջնորդեց այդ մարդկանց, որ ապրեն այդ աշխարհում։ Բնականաբար, ձեզնից ոչ մեկը նախկինում չի լսել սրա մասին։ Ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ Աստված ստեղծեց մարդկանց, հրեշտակապետը սկսեց ապականել նրանց․ երկրի վրա ողջ մարդկությունն ընկավ քաոսի մեջ։ Միայն այդժամ էր, որ Աստված սկսեց Իր պատերազմը Սատանայի դեմ, և միայն այդ ժամանակ էր, որ մարդիկ սկսեցին տեսնել Նրա գործերը։ Սկզբում Նրա գործերը թաքուն էին մարդկությունից։ Օդ գահավիժելուց հետո Սատանան արեց իր գործերը, իսկ Աստված շարունակեց անել Իր սեփական գործը՝ անդադար պատերազմ վարելով Սատանայի դեմ՝ ընդհուպ մինչև վերջին օրերը։ Հիմա ժամանակն է, որ Սատանան կործանվի։ Սկզբում Աստված իշխանություն տվեց դրան, իսկ ավելի ուշ տապալեց դրան՝ օդ գցելով, սակայն դա մնաց հանդուգն։ Դրանից հետո դա ապականեց մարդկությանը երկրի վրա, բայց Աստված այնտեղ էր, կառավարում էր նրանց։ Աստված օգտագործում է Իր՝ մարդկանց կառավարումը, որպեսզի հաղթի Սատանային։ Մարդկանց ապականելով՝ Սատանան ավարտին է հասցնում նրանց ճակատագիրը և անհանգստացնում Աստծու գործը։ Մյուս կողմից՝ Աստծու գործը մարդկության փրկությունն է։ Աստծու կատարած գործի ո՞ր քայլը նախատեսված չէ մարդկությանը փրկելու համար։ Ո՞ր քայլը նախատեսված չէ մարդկանց մաքրագործելու համար, և որպեսզի ստիպի նրանց վարվել արդար ու իրենց կյանքով արտահայտել սիրելի պատկեր։ Սատանան, սակայն, դա չի անում։ Նա ապականում է մարդկությանը, շարունակաբար իրականացնում է տիեզերքում մարդկությանն ապականելու իր գործը։ Իհարկե, Աստված նույնպես անում է Իր սեփական գործը՝ ուշադրություն չդարձնելով Սատանային։ Անկախ նրանից, թե Սատանան որքան իշխանություն ունի, միևնույն է, Աստված էր այդ իշխանությունը տվել դրան. պարզապես Աստված չէր տվել դրան Իր ամբողջ իշխանությունը, ուստի ինչ էլ որ Սատանան անի, երբեք չի կարողանա գերազանցել Աստծուն և միշտ կլինի Աստծու ձեռքում։ Աստված չի բացահայտել Իր գործերից ոչ մեկը երկնքում։ Նա պարզապես իշխանության փոքր չափաբաժին է տվել Սատանային և թույլատրել, որ կառավարի մյուս հրեշտակներին։ Հետևաբար՝ ինչ էլ որ Սատանան անի, դա չի կարողանա գերազանցել Աստծու իշխանությունը, որովհետև Աստծու՝ ի սկզբանե նրան շնորհած իշխանությունը սահմանափակ է։ Մինչ Աստված գործում է, Սատանան անհանգստացնում է։ Վերջին օրերին նրա անհանգստությունները կավարտվեն, ինչպես և Աստծու գործը կավարտվի, ու մարդիկ, որոնց Աստված ուզում է ավարտուն դարձնել, կդառնան ավարտուն։ Աստված ուղղություն է տալիս մարդկանց վստահությամբ․ Նրա կյանքը կենդանի ջուր է՝ անչափելի և անսահման։ Սատանան ապականել է մարդկանց որոշակի աստիճանի․ ի վերջո, կյանքի կենդանի ջուրն ավարտուն կդարձնի մարդուն, և Սատանայի համար անհնար կլինի խանգարել և կատարել իր գործը։ Այսպիսով՝ Աստված կկարողանա ամբողջովին ձեռք բերել այս մարդկանց։ Նույնիսկ հիմա Սատանան մնում է հանդուգն․ նա շարունակաբար փորձում է մրցել Աստծու հետ, բայց Նա ուշադրություն չի դարձնում դրան։ Աստված ասել է․ «Ես կհաղթանակեմ Սատանայի՝ խավարի բոլոր ուժերին և խավարի ազդեցություններին»։ Սա է այն գործը, որ պետք է արվի մսեղիում, և սա է Աստծու մարմնացման նշանակությունը՝ գործի՝ վերջին օրերին Սատանային հաղթելու փուլն ավարտին հասցնելը և Սատանայից ծագող բոլոր բաների ոչնչացումը։ Աստծու հաղթանակը Սատանայի նկատմամբ անխուսափելի է։ Իրականում Սատանան արդեն վաղուց է ձախողել։ Երբ ավետարանը սկսեց տարածվել մեծ կարմիր վիշապի երկրում, այսինքն՝ երբ մարմնացած Աստված սկսեց Իր գործը, և այս գործը սկսեց առաջխաղացում ունենալ, Սատանան լիակատար պարտության մատնվեց, քանզի մարմնացման բուն նպատակը Սատանային հաղթելն էր։ Սատանան տեսավ, որ Աստված կրկին մսեղի է դարձել և սկսել կատարել Իր գործը, որ ոչ մի ուժ չէր կարող կանգնեցնել, և հետևապես շշմեց՝ այդ գործը տեսնելով, ու չհամարձակվեց որևէ նոր բան անել։ Սկզբում Սատանան մտածեց, որ իրեն նույնպես լիառատ իմաստություն է շնորհված, և նա խաթարեց ու անհանգստացրեց Աստծու գործը, սակայն նա չէր ակնկալում, որ Աստված կրկին մսեղի կդառնա, կամ որ Իր գործում Աստված կօգտագործի Սատանայի ապստամբությունը՝ մարդկությանը մերկացնելու և դատելու, այսպիսով մարդկանց նվաճելու և Սատանային հաղթելու համար։ Աստված ավելի իմաստուն է, քան Սատանան, և Նրա գործը շատ ավելի գերազանցում է դրան։ Հետևաբար՝ ինչպես նախկինում հայտնել եմ․ «Այն գործը, որը Ես անում եմ, իրագործվում է Սատանայի դավերին ի պատասխան․ ի վերջո, Ես կբացահայտեմ Իմ ամենակարողությունն ու Սատանայի անզորությունը»։ Աստված առաջնագծում է՝ Իր գործն անելով, մինչ Սատանան քարշ է գալիս հետևից, մինչև, ի վերջո, վերջնականապես կկործանվի․ դա անգամ չի հասկանա, թե ինչը հարվածեց իրեն։ Դա կգիտակցի ճշմարտությունը միայն այն ժամանակ, երբ արդեն ջախջախված ու ոչնչացած կլինի, իսկ մինչ այդ արդեն մոխրացած կլինի կրակի լճում։ Մի՞թե այդժամ դա լիովին չի համոզվի։ Քանզի այդժամ Սատանան այլևս դավեր չի ունենա, որ գործածի։

Այս աստիճանական, իրական գործն է, որ հաճախ վշտով է ծանրաբեռնում Աստծու սիրտը մարդկության համար, այնպես որ Նրա պատերազմը Սատանայի դեմ տևել է վեց հազար տարի, և Աստված ասել է․ «Ես այլևս երբեք չեմ ստեղծի մարդկություն, ոչ էլ կրկին իշխանություն կշնորհեմ հրեշտակներին»։ Այդ պահից ի վեր, երբ հրեշտակներն իջնում էին երկրի վրա գործելու, նրանք պարզապես հետևում էին Աստծուն, որպեսզի ինչ-որ գործ անեն․ Նա այլևս երբեք որևէ իշխանություն չի տվել նրանց։ Ինչպե՞ս հրեշտակները, որոնց տեսան իսրայելացիները, կատարեցին իրենց գործը։ Նրանք երևացին երազներում և փոխանցեցին Եհովայի խոսքերը։ Երբ խաչվելուց երեք օր անց Հիսուսը հարություն առավ, հրեշտակներն էին, որ մի կողմ հրեցին գլաքարը․ Աստծու Հոգին անձամբ այդ գործը չարեց։ Հրեշտակները միայն այս տեսակ գործ էին անում․ նրանք երկրորդական դերեր էին խաղում, բայց իշխանություն չունեին․ քանի որ Աստված այլևս երբեք իշխանություն չէր շնորհի նրանց։ Որոշ ժամանակ աշխատելուց հետո մարդիկ, որոնց Աստված օգտագործում է երկրի վրա, փորձում են Աստծու դիրքն ընդունել և ասում են․ «Ես ցանկանում եմ գերազանցնել տիեզերքը։ Ուզում եմ կանգնել երրորդ երկնքում։ Մենք ուզում ենք իշխանություն ունենալ որպես թագավորներ»։ Մի քանի օր աշխատելուց հետո նրանք դառնում են ամբարտավան, ցանկանում են երկրի վրա իշխանություն ունենալ որպես թագավորներ, մեկ այլ թագավորություն հիմնել, որ ամեն ինչ իրենց ոտքերի տակ լիներ, և կանգնեին երրորդ երկնքում։ Մի՞թե չգիտես, որ ընդամենն Աստծու կողմից օգտագործվող անձ ես։ Ինչպե՞ս կարող էիր բարձրանալ երրորդ երկինք։ Աստված իջնում է երկիր՝ աշխատելու լուռ ու առանց աղաղակելու և հեռանում Իր գործը գաղտնաբար ավարտին հասցնելուց հետո։ Նա երբեք չի աղաղակում, ինչպես մարդիկ, այլ ավելի շուտ գործնական է Իր աշխատանքը կատարելիս։ Ոչ էլ երբևէ մտնում է եկեղեցի ու գոչում․ «Ես կոչնչացնեմ բոլորիդ։ Ես կանիծեմ ու կպատժեմ ձեզ»։ Նա պարզապես շարունակում է անել Իր սեփական գործը և հեռանում ավարտելուն պես։ Այն հոգևոր հովիվները, որոնք բուժում են հիվանդներին և քշում դևերին, քարոզ կարդում ամբիոնից, փքուն ելույթներ ունենում, ինչպես նաև քննարկում անիրատեսական հարցեր, բոլորն ուղնուծուծով ամբարտավան են։ Նրանք ոչ այլ ոք են, եթե ոչ հրեշտակապետի հետնորդներ։

Աստված իրականացրել է իր վեցհազարամյա գործը մինչև մեր օրեր և բացահայտել Իր գործերից շատերը՝ գլխավորապես Սատանային հաղթելու և ողջ մարդկությանը փրկելու համար։ Այս հնարավորության միջոցով Աստված թույլ է տալիս երկնքի, երկրի և ծովերի բոլոր բաներին և անգամ երկրի վրայի ամեն վերջին արարածին տեսնել Իր ամենակարողությունը և Իր բոլոր գործերը։ Սատանային հաղթելու այս հնարավորության միջոցով Նա բացահայտում է Իր բոլոր գործերը մարդկանց, որպեսզի նրանք բոլորը կարողանան գովերգել Իրեն և փառաբանել Իր իմաստությունը Սատանային պարտության մատնելիս։ Երկրի, երկնքի և ծովերի բոլոր բաները փառք են տալիս Աստծուն, գովերգում Նրա ամենակարողությունը, Նրա ամեն մի գործը և բարձրաձայն տալիս Նրա սուրբ անունը։ Սա է Նրա՝ Սատանային հաղթելու ապացույցը․ սա է Նրա՝ Սատանային նվաճելու ապացույցը։ Առավել ևս, սա Նրա՝ մարդկությանը փրկելու ապացույցն է։ Աստծու ողջ ստեղծածը փառք է տալիս Նրան, գովերգում Իր թշնամուն պարտության մատնելու և հաղթանակած վերադառնալու համար, նաև փառաբանում Նրան՝ որպես հաղթանակած զորեղ Թագավորի։ Նրա նպատակը միայն Սատանային հաղթելը չէ, և այդ պատճառով Նրա գործը շարունակվել է վեց հազար տարի։ Նա օգտագործում է Սատանայի պարտությունը՝ մարդկությանը փրկելու համար․ Նա օգտագործում է Սատանայի պարտությունը՝ Իր բոլոր գործերն ու Իր ողջ փառքը բացահայտելու համար։ Նա ձեռք կբերի փառք, և հրեշտակների ողջ բազմությունը կտեսնի Նրա ամբողջ փառքը։ Սուրհանդակները՝ երկնքում, մարդիկ՝ երկրի վրա, և Նրա բոլոր արարածները՝ երկրի վրա, կտեսնեն Արարչի փառքը։ Սա է այն գործը, որը Նա անում է։ Նրա բոլոր արարածները երկնքում և երկրի վրա ականատես կդառնան Նրա փառքին, և Սատանային լիակատար պարտության մատնելուց հետո Նա հաղթանակած կվերադառնա, և ողջ մարդկությունը կգովաբանի Նրան․ սա գործ է, որ միաժամանակ հասնում է երկու նպատակի։ Ի վերջո, Նա կնվաճի ողջ մարդկությանը և կոչնչացնի ցանկացածին, որ դիմակայի կամ ապստամբի․ այլ կերպ ասած՝ Նա կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր Սատանայից են։ Այժմ դու վկան ես Աստծու այնքան շատ գործերի, բայցևայնպես, դեռ դիմակայում ես, ապստամբ ես և չես հնազանդվում․ բազում բաներ ես թաքցնում քո մեջ և անում ես այն, ինչ ուզում ես։ Դու հետևում ես քո սեփական կրքերին և նախընտրություններին։ Այս ամենն ըմբոստություն և դիմակայություն է։ Առ Աստված ցանկացած հավատ, որ ի սեր մսեղիի է և սեփական կրքերի, ինչպես նաև սեփական հակումների, աշխարհի և Սատանայի համար, կեղտոտ է․ այն դիմակայող է և ըմբոստ։ Մեր օրերում հավատի տարբեր տեսակներ կան․ ոմանք ապաստան են փնտրում աղետից, ոմանք ձգտում են օրհնություններ ստանալ, ոմանք ցանկանում են հասկանալ առեղծվածները, մինչդեռ մյուսները հարստություն են տենչում։ Սրանք բոլորը դիմակայության ձևեր են և անարգանք։ Ասել, որ ինչ-որ մեկը դիմակայում է կամ ապստամբում․․․ մի՞թե դա չի վերաբերում նման վարքագծերին։ Շատ մարդիկ այս օրերին փնթփնթում են, բողոքում կամ դատում։ Սրանք բոլորը չարի արածն են․ սրանք մարդկային դիմակայություն և ըմբոստություն են։ Սատանան է ամբողջությամբ տիրել և գրավել նման մարդկանց։ Նրանք, ում Աստված ձեռք է բերում, այն մարդիկ են, որոնք ամբողջովին հնազանդվում են Նրան․ սրանք այն մարդիկ են, որոնք ապականվել են Սատանայի կողմից, բայց փրկվել ու նվաճվել են Աստծու այժմյան գործով, որոնք տոկացել են նեղությունների և, ի վերջո, կատարելապես ձեռք են բերվել Աստծու կողմից, որոնք այլևս չեն ապրում Սատանայի իշխանության ներքո, ազատվել են անարդարությունից և պատրաստ են կյանքով արտահայտելու սրբությունը․ այսպիսին են ամենասուրբ մարդիկ։ Նրանք, անկասկած, սրբեր են։ Եթե քո այժմյան գործողությունները չեն համապատասխանում Աստծու պահանջների անգամ մի մասին, ապա դու կվերացվես։ Սա անվիճարկելի է։ Ամեն բան կախված է նրանից` ինչ տեղի է ունենում հիմա․ նույնիսկ եթե նախասահմանված և ընտրված ես, միևնույն է, քո այսօրվա գործողությունները կվճռեն քո ելքը։ Եթե չկարողանաս համընթաց շարժվել հիմա, դու կվերացվես։ Եթե չկարողանաս համընթաց շարժվել հիմա, ինչպե՞ս կարող ես անել դա հետագայում։ Այսպիսի մեծ հրաշք է հայտնվել քո առջև, սակայն դու դեռ չես հավատում։ Այդ դեպքում ինչպե՞ս ես հավատալու Աստծուն ավելի ուշ, երբ Նա ավարտած լինի Իր գործը և այլևս նման գործ չանի։ Այդ ժամանակ քեզ համար է՛լ ավելի անհնար կլինի Նրան հետևելը։ Ավելի ուշ Աստված կապավինի քո վերաբերմունքին մարմնացած Աստծու գործի հանդեպ, դրա վերաբերյալ քո գիտելիքին և քո փորձառությանը՝ որոշելու՝ արդյոք մեղավոր ես, թե արդար, կամ արդյոք կատարելագործված ես, թե դուրս թողնված։ Հիմա դու պետք է հստակորեն տեսնես։ Սուրբ Հոգին այսկերպ է աշխատում․ Նա վճռում է քո ելքը՝ համաձայն քո այսօրվա վարքագծի։ Ո՞վ է խոսում այսօրվա խոսքերը։ Ո՞վ է անում այսօրվա գործը։ Ո՞վ է որոշում, որ դու այսօր վերացվելու ես։ Ո՞վ է որոշում կատարելագործել քեզ։ Մի՞թե սա այն չէ, ինչ Ես Ինքս եմ անում։ Ես եմ Միակը, որ խոսում է այս խոսքերը․ Ես եմ Միակը, որ կատարում է նման գործ։ Անիծելը, պատժելը և մարդկանց դատելը․ այս ամենն Իմ գործի մասերն են, ինչպես քո՝ վերջնական դուրս թողնվելը։ Այս բոլոր բաներն Ի՛մ գործն են։ Քեզ կատարելագործելն Իմ գործն է, և թույլ տալը, որ վայելես Իմ օրհնությունները, նույնպես Իմ գործն է։ Սա է այն ողջ գործը, որ Ես անում եմ։ Քո ելքը նախասահմանված չէր Եհովայի կողմից․ այն վճռում է այսօրվա Աստված։ Այն վճռվում է հենց հիմա․ այն չի վճռվել վաղուց՝ նախքան աշխարհի արարումը։ Որոշ անմիտ մարդիկ ասում են․ «Գուցե, ինչ-որ բան այն չէ աչքերիդ հետ, և Դու չես տեսնում ինձ այնպես, ինչպես պետք է։ Ի վերջո, Դու կտեսնես հենց այն, ինչը Հոգին է բացահայտում»։ Հիսուսն ի սկզբանե ընտրեց Հուդային՝ որպես Իր առաքյալ։ Մարդիկ հարցնում են․ «Ինչպե՞ս Նա կարող էր որպես առաքյալ ընտրել մեկին, որ կդավաճաներ Իրեն»։ Սկզբում Հուդան մտադրություն չուներ Հիսուսին դավաճանելու․ դա պարզապես հետագայում տեղի ունեցավ։ Այդ ժամանակ Հիսուսը բարեհաճ վերաբերմունք ուներ Հուդայի հանդեպ, ուստի Նա մղեց Հուդային հետևելու Իրեն, իսկ հետո հանձնարարեց նրան փողը պահելը։ Եթե Հիսուսն իմանար, որ Հուդան փողը կյուրացներ, երբեք դա նրա հսկողությանը թողած չէր լինի։ Կարելի է ասել, որ Հիսուսն ի սկզբանե չգիտեր, որ այս մարդն անազնիվ է ու նենգ, կամ որ նա կխաբեր իր եղբայրներին ու քույրերին։ Ավելի ուշ՝ այն բանից հետո, երբ Հուդան որոշ ժամանակ հետևում էր Հիսուսին, Հիսուսը տեսավ, որ նա քծնում է իր եղբայրներին ու քույրերին և քծնում Աստծուն։ Մարդիկ նաև բացահայտեցին, որ Հուդան սովորություն ուներ քսակից փող վերցնելու, և այդ մասին պատմեցին Հիսուսին։ Միայն այդժամ Հիսուսը գիտակցեց այն ամենն, ինչ կատարվում էր։ Քանզի Հիսուսը պետք է կատարեր խաչելության գործը և կարիք ուներ մեկի, որ կդավաճաներ Իրեն, և քանզի պատահեց այնպես, որ Հուդան հենց այդ տեսակ անձ էր այս դերը կատարելու համար, Հիսուսն ասաց․ «Մեր մեջ կլինի մեկը, որ կմատնի Ինձ։ Մարդու որդին կօգտագործի այս դավաճանությունը, որ խաչվի, և երեք օր հետո հարություն կառնի»։ Այդ ժամանակ Հիսուսն իրականում չէր ընտրել Հուդային, որ նա մատներ Իրեն, հակառակը՝ Նա հույս էր ունեցել, որ Հուդան հավատարիմ աշակերտ կլինի։ Անսպասելիորեն պարզվեց, որ Հուդան ագահ, այլասերված անձ է, որ մատնեց Տիրոջը, ուստի, այս իրավիճակի պատճառով Հիսուսն ընտրեց Հուդային այս գործի համար։ Եթե Հիսուսի բոլոր տասներկու առաքյալները հավատարիմ լինեին, և նրանց մեջ չլիներ Հուդայի պես մեկը, ապա Հիսուսին մատնող անձն, ի վերջո, առաքյալներից չէր լինի։ Սակայն այդ ժամանակ պատահեց հենց այնպես, որ առաքյալների մեջ կար մեկը՝ Հուդան, որ հաճույքով կաշառք էր վերցնում։ Ուստի Հիսուսն օգտագործեց այդ մարդուն՝ Իր գործն ավարտելու համար։ Որքա՜ն պարզ էր դա։ Հիսուսը չէր նախասահմանել դա Իր գործի սկզբում․ Նա կայացրել էր այդ որոշումը միայն այն բանից հետո, երբ իրադարձությունները հասան որոշակի կետի։ Դա Հիսուսի որոշումն էր, ինչը նշանակում է, որ դա Իր՝ Աստծու Հոգու որոշումն էր։ Ի սկզբանե Հիսուսն էր ընտրել Հուդային․ երբ ավելի ուշ Հուդան մատնեց Հիսուսին, դա Սուրբ Հոգին էր, որ օգտվում էր հանգամանքներից։ Սուրբ Հոգու գործն էր, որ կատարվում էր այդ պահին։ Երբ Հիսուսն ընտրել էր Հուդային, Նա պատկերացում չուներ, որ Հուդան կմատներ Իրեն։ Նա միայն գիտեր, որ այդ մարդը Հուդա Իսկարիովտացին էր։ Ձեր ելքերը նույնպես վճռվում են՝ համաձայն այսօրվա ձեր հնազանդության մակարդակի և ըստ այն բանի, թե որքան է ձեր կյանքն աճել, ոչ թե ըստ որևէ մարդկային պատկերացման, որ քո ելքերը նախասահմանվել են աշխարհի արարման հետ։ Դու պետք է հստակորեն ըմբռնես այս բաները։ Այս գործերից ոչ մեկը չի արվում քո պատկերացրած ձևով։

Նախորդը.  Երիտասարդներին ու ծերերին ուղղված խոսք

Հաջորդը.  Միայն կատարելագործվածները կարող են իմաստալից կյանքով ապրել

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger