Երիտասարդներին ու ծերերին ուղղված խոսք

Ես երկրի վրա մեծածավալ աշխատանք եմ կատարել և այսքան տարիներ քայլել եմ մարդկության միջավայրում, սակայն մարդիկ հազվադեպ են ճանաչում Իմ պատկերը և Իմ խառնվածքը, և քչերը կարող են հանգամանորեն բացատրել այն աշխատանքը, որ անում եմ։ Այնքան շատ բաներ կան, որոնց պակասը մարդիկ ունեն, նրանք միշտ չեն հասկանում, թե Ես ինչ եմ անում, և նրանց սրտերը միշտ զգուշավոր են, կարծես խորապես վախենում են, թե Ես նրանց կդնեմ մեկ այլ իրավիճակի մեջ և հետո այլևս ուշադրություն չեմ դարձնի նրանց։ Ուստի մարդկանց վերաբերմունքն Իմ հանդեպ միշտ գաղջ է՝ զուգորդված զգուշության ուժեղ չափաբաժնով։ Սրա պատճառն այն է, որ մարդիկ հասել են այս օրվան՝ չհասկանալով այն աշխատանքը, որ Ես անում եմ, և, մասնավորապես, նրանք շփոթված են այն խոսքերից, որ ասում եմ նրանց։ Նրանք Իմ խոսքերը պահում են իրենց ձեռքերում՝ չիմանալով՝ արդյոք պետք է անշեղ հավատքով տրվեն դրան, թե ընտրեն անվճռականությունը և մոռանան դրանք։ Նրանք չգիտեն՝ արդյոք պետք է դրանք կիրարկեն, թե սպասեն ու տեսնեն՝ արդյոք պետք է ամեն ինչ դեն գցեն ու խիզախորեն հետևեն, թե շարունակեն նախկինի պես աշխարհի հետ ընկերություն անել։ Մարդկանց ներաշխարհն այնքա՜ն բարդ է, և նրանք՝ այնքա՜ն խորամանկ։ Քանի որ մարդիկ չեն կարողանում հստակ կամ ամբողջությամբ տեսնել Իմ խոսքերը, նրանցից շատերի համար դժվար է դրանք կիրարկելն ու դժվար է իրենց սրտերն Իմ առաջ դնելը։ Ես խորապես հասկանում եմ ձեր դժվարությունները։ Մսեղիի մեջ ապրելիս շատ թուլություններ անխուսափելի են, և շատ օբյեկտիվ գործոններ ձեզ համար դժվարություններ են ստեղծում։ Դուք կերակրում եք ձեր ընտանիքը, անցկացնում ձեր օրերը տքնաջան աշխատելով և ամիսներն ու տարիները՝ նեղության մեջ։ Մսեղիի մեջ ապրելը լի է դժվարություններով. Ես դա չեմ ժխտում, և, իհարկե, ձեզ Իմ պահանջները ներկայացվում են ըստ ձեր դժվարությունների։ Այն պահանջները, որոնք կան Իմ արած աշխատանքում, բոլորը հիմնված են ձեր փաստացի հասակի վրա։ Գուցե անցյալում մարդկանց` իրենց աշխատանքում ձեզ ներկայացրած պահանջներում խառնված են եղել չափազանցության տարրեր, բայց դուք պետք է իմանաք, որ Ես երբեք ձեզ չափազանց ծանր պահանջներ չեմ ներկայացրել այն բանում, ինչ ասում և անում եմ։ Բոլոր պահանջները հիմնված են մարդկանց բնության, մսեղիի և կարիքների վրա։ Դուք պետք է իմանաք, և Ես շատ հստակ կարող եմ ասել ձեզ, որ չեմ հակադրվում այն մի քանի ողջամիտ մտածելակերպերին, որ մարդիկ ունեն, և չեմ հակադրվում մարդկության ներհատուկ բնությանը։ Հենց միայն այն պատճառով, որ մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ են Իմ պահանջած չափանիշները, ոչ էլ հասկանում են Իմ խոսքերի սկզբնական իմաստը, մինչև հիմա կասկածանքով են վերաբերվել Իմ խոսքերին, և մարդկանց նույնիսկ կեսից պակասն է հավատում Իմ խոսքերին։ Մնացածը անհավատներ են, ու առավել ևս շատ են նրանք, ովքեր սիրում են լսել, երբ Ես «պատմություններ եմ պատմում»։ Ավելին, շատ են նրանք, ովքեր հաճույք են ստանում ներկայացումից։ Ես զգուշացնում եմ ձեզ. Իմ խոսքերից շատերն արդեն բացվել են նրանց համար, ովքեր հավատում են Ինձ, իսկ նրանք, ովքեր վայելում են արքայության գեղեցիկ տեսարանը, բայց դրա դարպասը դրսից փակ է նրանց դիմաց, արդեն հեռացվել են Իմ կողմից։ Արդյոք դուք այն որոմները չե՞ք, որոնց արհամարհանքով մերժել եմ։ Ինչպե՞ս կարող եք դիտել, թե ինչպես եմ հեռանում, և հետո ուրախությամբ ողջունել Իմ վերադարձը։ Ասում եմ ձեզ, երբ Նինվեի ժողովուրդը լսեց Եհովայի բարկացած խոսքերը, անմիջապես ապաշխարեց քուրձով և մոխրով։ Դրա պատճառն այն էր, որ նրանք հավատացին Նրա խոսքերին, որ ահ ու սարսափի մեջ էին և ուստի ապաշխարեցին քուրձով ու մոխրով։ Իսկ այսօրվա մարդիկ, թեև դուք նույնպես հավատում եք Իմ խոսքերին ու առավել ևս՝ հավատում եք, որ Եհովան այսօր ևս մեկ անգամ եկել է ձեր միջավայր, ձեր վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ անհարգալից, կարծես դուք պարզապես դիտում եք այն Հիսուսին, ով հազարավոր տարիներ առաջ ծնվեց Հրեաստանում և այժմ իջել է ձեր միջավայր։ Ես խորապես հասկանում եմ այն խաբեությունը, որ գոյություն ունի ձեր սրտերում. ձեզանից շատերը հետևում են Ինձ՝ հետաքրքրասիրությունից դրդված, և սկսել են Ինձ որոնել՝ դատարկությունից դրդված։ Երբ ձեր երրորդ ցանկությունը, այսինքն՝ խաղաղ ու երջանիկ կյանքի ցանկությունը, փշրվում է, ձեր հետաքրքրասիրությունն էլ է ցնդում։ Այն խաբեությունը, որը գոյություն ունի ձեզանից յուրաքանչյուրի սրտում, բացահայտվում է ձեր խոսքերի և գործերի միջոցով։ Անկեղծ ասած՝ դուք պարզապես հետաքրքրված եք Ինձնով, բայց Ինձնից չեք վախենում. դուք չեք հետևում ձեր լեզուներին և առավել ևս՝ զսպվածություն չեք ցուցաբերում ձեր վարքում։ Այդ դեպքում ինչպիսի՞ հավատք ունեք, դե՞։ Արդյոք դա իսկակա՞ն է։ Դուք պարզապես օգտագործում եք Իմ խոսքերը՝ ձեր անհանգստությունները փարատելու և ձեր ձանձրույթը թեթևացնելու, ձեր կյանքի մնացած դատարկ տեղերը լցնելու համար։ Ձեզանից ո՞վ է կիրարկել Իմ խոսքերը։ Ո՞վ ունի իսկական հավատք։ Դուք շարունակ աղաղակում եք, որ Աստված մարդկանց սրտերի խորքերը զննող Աստված է, բայց այն Աստված, որի մասին աղաղակում եք ձեր սրտերում, ինչպե՞ս է համատեղվում Ինձ հետ։ Քանի որ այսպես եք աղաղակում, հապա ինչո՞ւ եք այդպես գործում։ Մի՞թե սա է այն սերը, որով ուզում եք հատուցել Ինձ։ Ձեր շուրթերին նվիրվածության պակաս չկա, բայց որտե՞ղ են ձեր զոհաբերությունները և ձեր բարի գործերը։ Եթե ձեր խոսքերը չհասնեին Իմ ականջներին, ինչպե՞ս կարող էի այդքան ատել ձեզ։ Եթե դուք իսկապես հավատայիք Ինձ, ինչպե՞ս կարող էիք ընկնել այդպիսի մտատանջ վիճակի մեջ։ Ձեր դեմքերին ընկճվածություն կա, կարծես դուք դժոխքում կանգնած եք դատաստանի առաջ։ Դուք նույնիսկ մի կաթիլ կենսունակություն չունեք և թուլությամբ խոսում եք ձեր ներքին ձայնի մասին. դուք նույնիսկ լի եք գանգատներով և անեծքներով։ Դուք վաղուց կորցրել եք այն բանի հավատքը, ինչ Ես անում եմ, և նույնիսկ ձեր սկզբնական հավատքն է անհետացել․ ուրեմն ինչպե՞ս կարող եք հետևել մինչև վերջ։ Քանի որ բանն այդ է, ինչպե՞ս կարող եք փրկվել։

Թեև Իմ աշխատանքը շատ օգտակար է ձեզ համար, այնուամենայնիվ, Իմ խոսքերը միշտ ձեր կողքով են անցնում և ձեր մեջ վերածվում ոչնչի։ Դժվար է գտնել Իմ կողմից կատարելագործվելու ենթակա առարկաներ, և այսօր Ես հույսս գրեթե կտրել եմ ձեզնից։ Ես մի քանի տարի որոնել եմ ձեր միջավայրում, բայց դժվար է գտնել մեկին, ով կարող է լինել Իմ վստահելին։ Ես զգում եմ՝ կարծես չունեմ վստահություն՝ շարունակելու աշխատել ձեր մեջ, և չունեմ սեր, որով շարունակեմ սիրել ձեզ։ Դրա պատճառն այն է, որ Ես վաղուց զզվել եմ ձեր «նվաճումներից», որքան էլ դրանք չնչին ու ողորմելի լինեն. կարծես Ես երբեք չեմ խոսել ձեր միջավայրում և երբեք չեմ աշխատել ձեր մեջ։ Ձեր նվաճումներն այնքա՜ն նողկալի են։ Դուք միշտ ձեզ վրա կործանում և ամոթ եք բերում ու գրեթե անարժեք եք։ Ես հազիվ եմ կարողանում ձեր մեջ գտնել մարդու նմանություն, ոչ էլ մարդկային հետքի հոտն առնել։ Որտե՞ղ է ձեր թարմ բույրը։ Որտե՞ղ է այն գինը, որ վճարել եք այսքան տարիների ընթացքում, և որտե՞ղ են արդյունքները։ Երբեք ոչ մի հատ չե՞ք գտել։ Իմ աշխատանքն այժմ ունի նոր սկիզբ, նոր մեկնարկ։ Ես պատրաստվում եմ մեծ ծրագրեր իրագործելու և ուզում եմ է՛լ ավելի մեծ աշխատանք կատարել, սակայն դուք դեռ, ինչպես նախկինում, թավալվում եք ցեխի մեջ, ապրում եք անցյալի կեղտաջրերում և գործնականորեն չեք կարողացել ազատվել ձեր սկզբնական ծանր վիճակից։ Այդ պատճառով դուք դեռ ոչինչ չեք շահել Իմ խոսքերից։ Դեռ չեք ազատվել ցեխի, կեղտաջրերի ձեր սկզբնական տեղից և միայն գիտեք Իմ խոսքերը, բայց փաստացի՝ չեք մտել Իմ խոսքերի ազատության ոլորտը, ուստի Իմ խոսքերը երբեք չեն բացվել ձեզ համար. դրանք նման են մարգարեական գրքի, որը հազարավոր տարիներ կնիքած է եղել։ Ես ձեզ հայտնվում եմ ձեր կյանքում, բայց դուք միշտ անտեղյակ եք դրան։ Դուք անգամ չեք ճանաչում Ինձ։ Այն խոսքերի գրեթե կեսը, որ Ես ասում եմ, ձեր դատաստանի մասին են, և դրանք հասնում են իրենց ազդեցության կեսին՝ ձեզ թողնելով շփոթված ու մոլորված։ Մյուս կեսը բաղկացած է ձեզ կյանքի մասին սովորեցնելու խոսքերից, և թե ինչպես պետք է ձեզ պահեք։ Սակայն կարող է թվալ, թե մասնավորապես ձեզ համար այդ խոսքերը նույնիսկ գոյություն չունեն, կամ կարծես դուք լսում եք երեխաների խոսքեր, որոնց վրա քողարկված ժպտում եք միշտ, բայց որոնց հիման վրա երբեք չեք գործում։ Դուք երբեք չեք մտահոգվել այս բաներով. միշտ հիմնականում հետաքրքրասիրությունից դրդված եք դիտել Իմ գործողությունները, որի հետևանքով այժմ ընկել եք խավարի մեջ ու չեք կարողանում տեսնել լույսը, և այդ պատճառով խղճալիորեն լալիս եք խավարի մեջ։ Այն, ինչ Ես ուզում եմ, ձեր հնազանդությունն է, ձեր անվերապահ հնազանդությունը, ու առավել ևս՝ պահանջում եմ, որ ձեզ համար լիովին պարզ լինի այն ամենը, ինչ ասում եմ։ Դուք չպետք է անփույթ վերաբերմունք որդեգրեք և հատկապես չպետք է ընտրողաբար վերաբերվեք Իմ ասածներին կամ անտարբեր լինեք Իմ խոսքերի և Իմ աշխատանքի հանդեպ, ինչպես սովոր եք։ Իմ աշխատանքը կատարվում է ձեր միջավայրում, և Ես Իմ բյուրավոր խոսքերից եմ ձեզ շնորհել, բայց եթե դուք այսպես եք վերաբերվում Ինձ, Ես միայն կարող եմ - հեթանոս ընտանիքներին բաշխել այն, ինչ դուք ո՛չ ձեռք եք բերել, ո՛չ էլ գործադրել։ Բոլոր արարածներից ո՞ւմ Իմ ձեռքերի մեջ չեմ պահում։ Ձեզանից շատերն արդեն «զառամյալ հասակում» են, և դուք այն եռանդը չունեք, որպեսզի ընդունեք Իմ ունեցած այսպիսի աշխատանքը։ Դուք նման եք Հանհաո թռչնի,[ա] պարզապես հազիվ գոյատևում եք և երբեք լրջորեն չեք վերաբերվել Իմ խոսքերին։ Երիտասարդները ծայրաստիճան սնապարծ են ու չափազանց հեշտ են տրվում հաճույքների և է՛լ ավելի քիչ ուշադրություն դարձնում Իմ աշխատանքին։ Նրանք հետաքրքրված չեն Իմ սեղանի համադամ կերակուրներով խնջույք անելով. նրանք նման են մի փոքրիկ թռչնի, որը դուրս է թռել իր վանդակից՝ հեռուներում իր բախտը փորձելու։ Ինչպե՞ս կարող են այսպիսի երիտասարդներն ու ծերերը օգտակար լինել Ինձ։ Ծերերը պատրաստ են մինչ գերեզման մտնելը Իմ խոսքերը թոշակի տեղ օգտագործելու, որպեսզի մահից հետո իրենց շնչերը կարողանան բարձրանալ երկինք. նրանց համար դա բավական է։ Այս ծերերը միշտ իրենց սրտում խարսխում են «մեծ հավակնություններ» և «անսասան վստահություն»։ Թեև նրանք Իմ աշխատանքի համար մեծ համբերություն ունեն, ինչպես նաև ծերերին հատուկ այն հատկանիշը՝ լինելու ուղղամիտ և անզիջում, թույլ չտալու, որ ինչ-որ մեկը կամ որևէ բան իրենց այս ու այն կողմ քարշ տա կամ հաղթի․ իսկապես որ, նրանք նման են անառիկ ամրոցի․ սակայն արդյո՞ք այս մարդկանց հավատքը լցված չէ սնահավատ դիակահոտով։ Որտե՞ղ է նրանց ուղին։ Նրանց համար այդ ուղին չափազանց երկար, չափազանց հեռու չէ՞։ Ինչպե՞ս կարող էին նրանք իմանալ Իմ մտադրությունները։ Նույնիսկ եթե նրանց վստահությունը գովելի է, այս տարեցներից քանի՞սն են ոչ թե շփոթված հետևում, այլ իսկապես ձգտում կյանքին։ Քանի՞սն են իրականում հասկանում Իմ աշխատանքի ճշմարիտ նշանակությունը։ Ո՞ւմ նպատակը չէ այսօր Ինձ այս աշխարհում հետևելը, որպեսզի մոտ ապագայում չիջնեն դժոխք, այլ Իմ կողմից տարվեն մեկ այլ ոլորտ։ Դուք կարծում եք, թե ձեր վերջնակետը այսքան պարզ բա՞ն է: Թեև դուք՝ երիտասարդներդ, բոլորդ նման եք երիտասարդ, ավյունով լի առյուծների, հազվադեպ եք ձեր սրտերում ունենում ճշմարիտ ճանապարհը։ Ձեր երիտասարդությունը ձեզ իրավունք չի տալիս ավելի շատ ստանալու Իմ աշխատանքից. ընդհակառակը, դուք միշտ Իմ հակակրանքն եք ձեր հանդեպ առաջացնում։ Թեև երիտասարդ եք, բայց կա՛մ կենսունակություն չունեք, կա՛մ նպատակասլացություն, և միշտ ձեր ապագայի հարցում անվճռական եք. կարծես անտարբեր եք ու մտահոգ։ Կարելի է ասել, որ այն կենսունակությունը, ձգտումներն ու բռնած դիրքը, որոնք պետք է լինեն երիտասարդների մեջ, ընդհանրապես չկան ձեր մեջ։ Դուք՝ այսպիսի երիտասարդներդ, չունեք դիրք և ի վիճակի չեք տարբերելու ճիշտն ու սխալը, բարին ու չարը, գեղեցկությունն ու տգեղությունը։ Անհնար է ձեր մեջ թարմ տարրեր գտնելը։ Դուք գրեթե ամբողջությամբ հնացած եք, և դուք՝ այսպիսի երիտասարդներդ, սովորել եք նաև հետևել ամբոխին, լինել անողջամիտ։ Դուք երբեք չեք կարողանում հստակ զանազանել ճիշտը սխալից, չեք կարողանում տարբերել ճշմարիտը կեղծից, երբեք չեք ձգտում կատարելության և ոչ էլ կարող եք ասել, թե ինչն է ճիշտը, և ինչը՝ սխալը, ինչն է ճշմարտությունը, և ինչը՝ կեղծավորությունը։ Ձեզնից կրոնի գարշահոտն ավելի ծանր և ուժեղ է գալիս, քան ծերերից։ Դուք նույնիսկ գոռոզ և անտրամաբանական եք, մրցակցող եք, և ձեր՝ ագրեսիվության հակումը շատ ուժեղ է. ինչպե՞ս կարող է այսպիսի երիտասարդը ճշմարտությունն ունենալ։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չի կարող դիրք բռնել, աներեր վկայության տալ։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով ունակ չէ զանազանելու ճիշտն ու սխալը, կոչվել երիտասարդ։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չունի երիտասարդին հատուկ կենսունակություն, եռանդ, թարմություն, հանդարտություն և կայունություն, Իմ հետևորդը կոչվել։ Ինչպե՞ս կարող է մեկը, ով չունի ճշմարտություն, արդարության զգացում, այլ սիրում է խաղալ ու կռվել, արժանանալ Իմ վկան լինելու։ Երիտասարդները չպետք է լինեն խաբեությամբ լի, ոչ էլ լցված լինեն ուրիշների հանդեպ խտրական հայացքներով ու չպետք է կործանարար, նողկալի բաներ անեն։ Նրանք չպետք է զուրկ լինեն ձգտումներից, շարժիչ ուժից և վեր բարձրանալ ձգտող զորեղ հոգուց․ չպետք է վհատվեն իրենց հեռանկարների առնչությամբ ու չպետք է կորցնեն հույսը կյանքի կամ հավատքը ապագայի հանդեպ. պետք է հաստատակամություն ունենան շարունակելու ընթանալ այն ճշմարտության ճանապարհով, որն այժմ ընտրել են, կյանքի կոչելու իրենց ցանկությունը՝ ամբողջ կյանքը ծախսելու Ինձ համար։ Նրանք չպետք է լինեն առանց ճշմարտության, ոչ էլ կոծկեն կեղծավորությունն ու անարդարությունը. պետք է անսասան կանգնեն իրենց ճիշտ դիրքում։ Չպետք է հոսանքի հետ գնան, այլ պետք է ունենան այն հոգին, որ համարձակվեն զոհաբերություններ անել ու պայքարել արդարության և ճշմարտության համար։ Երիտասարդները պետք է քաջություն ունենան տեղի չտալու խավարի ուժերի ճնշմանը և փոխակերպելու իրենց գոյության նշանակությունը։ Նրանք չպետք է հաշտվեն իրավիճակի հետ, այլ, ընդհակառակը, պետք է ունենան հոգի՝ անկեղծությամբ և ազնվությամբ, ինչպես նաև՝ իրենց եղբայրների և քույրերի հանդեպ ներողամտությամբ։ Իհարկե, սրանք Իմ պահանջներն են յուրաքանչյուրի և Իմ հորդորները՝ բոլորի համար։ Բայց առավել ևս՝ սրանք Իմ մխիթարիչ խոսքերն են բոլոր երիտասարդների համար։ Դուք պետք է կիրարկեք այն, ինչ ըստ Իմ խոսքերի է։ Մասնավորապես՝ երիտասարդները չպետք է զրկված լինեն վճռականությունից՝ հստակորեն տարբերելու իրերի իրական վիճակը և փնտրելու արդարություն, ճշմարտությունը։ Դուք պետք է ձգտեք բոլոր գեղեցիկ, բարի բաներին ու ձեռք բերեք բոլոր դրական բաների իրականությունը։ Բացի դրանից՝ պետք է պատասխանատվություն կրեք ձեր իսկ կյանքի համար ու չպետք է թեթև վերաբերվեք դրան։ Հազվադեպ է, որ մարդիկ աշխարհ գալուց հետո հանդիպում են Ինձ, ինչպես նաև հազվադեպ է ճշմարտությունը փնտրելու և ձեռք բերելու հնարավորություն ընձեռնվում։ Ինչո՞ւ չեք գնահատում այս գեղեցիկ ժամանակը` որպես այս կյանքի ճիշտ ուղուն ձգտելու հնարավորություն։ Եվ ինչո՞ւ եք ճշմարտության և արդարության հանդեպ միշտ այդքան անտարբեր։ Ինչո՞ւ եք ինքներդ ձեզ միշտ տրորում և կործանում անարդարության և կեղտի համար, որը խաղում է մարդկանց հետ։ Եվ ինչո՞ւ եք գործում այն ծերերի պես, ովքեր ներքաշվում են անարդարների արած բաներին։ Ինչո՞ւ եք կրկնօրինակում հին բաների հին ճանապարհները։ Ձեր կյանքերը պետք է լիքը լինեն արդարությամբ, ճշմարտությամբ և սրբությամբ. - երբեք չէր ենթադրվում, որ դուք այդքան վաղ այլասերվեիք և ընկնեիք դժոխք։ Չե՞ք զգում, որ սա սարսափելի դժբախտություն կլիներ։ Չե՞ք զգում, որ սա չափազանց անարդար կլիներ։

Դուք բոլորդ պետք է անեք ձեր բացարձակապես կատարյալ աշխատանքը և այն զոհաբերեք Իմ զոհասեղանի վրա՝ այն դարձնելով միակ և ամենամեծ զոհաբերությունը, որը մատուցում եք Ինձ։ Դուք բոլորդ պետք է ամուր կանգնեք ձեր սեփական դիրքում և երկնքի ամպերի պես ցաքուցրիվ չլինեք ամեն մի թեթևասահ քամուց։ Դուք ձեր կյանքի կեսը տքնաջան աշխատում եք, ապա ինչո՞ւ չեք փնտրում այն վերջնակետը, որին պետք է հասնեք։ Դուք կես կյանք չարքաշ աշխատանք եք անում, սակայն թողնում եք, որ ձեր խոզանման ու շնանման ծնողները ձեր ճշմարտությունը և ձեր անձնական գոյության նշանակությունը քարշ տան գերեզման։ Չե՞ս կարծում, որ սա մեծ անարդարություն է քո հանդեպ։ Չե՞ս զգում, որ այս կերպ ապրելը ավելի անիմաստ է, քան որևէ այլ կերպ։ Ճշմարտությունն ու ճիշտ ճանապարհը այս կերպ փնտրելը վերջիվերջո խնդիրներ կառաջացնի, այնպես որ հարևանները անհանգիստ լինեն, իսկ ամբողջ ընտանիքը՝ դժբախտ, և դա կհանգեցնի մահաբեր աղետների։ Եթե այսպես ես ապրում, արդյո՞ք դա համազոր չէ ամենաանիմաստ կյանքին։ Ո՞ւմ կյանքը կարող է ավելի բախտավոր լինել, քան քո, և ո՞ւմ կյանքը կարող է ավելի ծիծաղելի լինել, քան քո։ Արդյո՞ք Ինձ չես փնտրում, որպեսզի քեզ համար ձեռք բերես Իմ ուրախությունը և մխիթարիչ խոսքերը։ Բայց կես կյանք վազվզելուց հետո այնքան ես Ինձ բարկացնում, մինչև Ես լցվում եմ զայրույթով ու քեզ այլևս ուշադրություն չեմ դարձնում կամ հավանության արժանացնում․ արդյո՞ք դա չի նշանակում, որ քո ամբողջ կյանքն իզուր է անցել։ Ինչպե՞ս կարող ես երես ունենալ գնալու և տեսնելու այն սրբերի շնչերը, որոնք դարերի ընթացքում ազատվել են քավարանից։ Դու անտարբեր ես Իմ հանդեպ և վերջում մահաբեր աղետ ես առաջ բերում. ավելի լավ կլիներ՝ օգտվեիր այս հնարավորությունից և ուրախ ճանապարհորդություն կատարեիր լայնածիր օվկիանոսի վրայով և ապա հնազանդվեիր Իմ «հանձնարարությանը»։ Ես ձեզ վաղուց ասել եմ. նրանք, ովքեր, ինչպես դու՝ այսօր, գաղջ են, սակայն չեն ուզում հեռանալ, ի վերջո կլանվելու և կուլ են գնալու Իմ ստեղծած ալիքներով։ Կարո՞ղ եք իսկապես պաշտպանել ինքներդ ձեզ։ Իսկապե՞ս վստահ ես, որ քո ներկայիս ձգտման ճանապարհը կարող է երաշխավորել քո կատարելագործվելը։ Մի՞թե քո սիրտն անզիջում չէ։ Այսպիսի հետևելը, այսպիսի ձգտումը, այսպիսի կյանքը և այսպիսի բնավորությունը ինչպե՞ս կարող են Իմ հավանությունը ձեռք բերել։

Ծանոթագրություններ․

ա. Հանհաո թռչնի պատմությունը շատ նման է Եզոպոսի «Մրջյունն ու մորեխը» առակին։ Հանհաո թռչունը նախընտրում է քնել, այլ ոչ թե բույն կառուցել, երբ եղանակը տաք է՝ չնայած իր հարևանի՝ կաչաղակի բազմակի զգուշացումներին։ Երբ ձմեռը գալիս է, թռչունը սառչում է և սատկում։

Նախորդը.  Փրկագնության դարաշրջանի գործի իրական պատմությունը

Հաջորդը.  Միայն կատարելագործվածները կարող են իմաստալից կյանքով ապրել

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger