Քո հավատքով առ Աստված դու պետք է հնազանդ լինես Աստծուն

Կոնկրետ ինչո՞ւ ես հավատում Աստծուն։ Մարդկանց մեծ մասը դեռևս խճճվում է, երբ հերթը հասնում է այս հարցին, և նրանք միշտ ունեն երկու բոլորովին տարբեր տեսակետ գործնական Աստծու և երկնային Աստծու վերաբերյալ։ Դա ցույց է տալիս, որ մարդը հավատում է Աստծուն ոչ թե Նրան հնազանդվելու, այլ որոշակի օգուտներ քաղելու կամ աղետի ծնած տառապանքներից խույս տալու համար։ Միայն այդ ժամանակ է նա որոշ չափով հնազանդ։ Այս տեսակի հնազանդությունը պայմանական է. նրա հնազանդության նախապայմանն իր անձնական հեռանկարն է, նա հնազանդվում է, քանզի չունի այլընտրանք։ Այսպիսով՝ կոնկրետ ինչո՞ւ ես հավատում Աստծուն։ Եթե դա միայն քո հեռանկարների և ճակատագրի համար է, ապա ավելի լավ է՝ չհավատաս Նրան։ Այսպիսի հավատքն ինքդ քեզ հիմարացնելն է, ինքդ քեզ հանգստացնելն է և ինքդ քեզնով հիանալը։ Եթե հավատքիդ հիմքում Աստծուն հնազանդվելը չէ, ապա դու, ի վերջո, կպատժվես Նրան հակառակվելու համար։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հավատքով չեն ձգտում Աստծուն հնազանդվել, Աստծուն հակառակվող մարդիկ են։ Աստված պահանջում է մարդկուց փնտրել ճշմարտությունը, ծարավ լինել Նրա խոսքերին, ուտել ու խմել Նրա խոսքերը և կիրարկել դրանք, այս ամենը նրա համար, որ կարողանա հասնել Աստծուն հնազանդվելուն։ Եթե դա է քո իրական մտադրությունը, ապա Աստված անպայման կբարձրացնի քեզ և անպայման շնորհառատ կլինի քո հանդեպ։ Սա անկասկած է և անփոփոխ։ Եթե քո մտադրությունն Աստծուն հնազանդվելը չէ, և դու ունես այլ նպատակներ, ապա քո ասած ու արած ամեն բան՝ նույնիսկ աղոթքներդ առ Աստված, և անգամ ավելին՝ յուրաքանչյուր քայլդ՝ կլինի Նրան հակառակ։ Նույնիսկ եթե քո խոսքերը մեղմ են, և դու հեզաբարո ես, նույնիսկ եթե քո յուրաքանչյուր քայլն ու արտահայտությունն ուրիշներին պատշաճ են թվում կարծես՝ հնազանդ մարդ լինես,երբ խոսքը քո մտադրությունների և առ Աստված ունեցած հավատքի քո տեսակետի մասին է, քո յուրաքանչյուր գործողություն Աստծուն հակառակ է, դա չարիք գործել է։ Մարդիկ, որոնք ոչխարի պես հնազանդ են երևում, բայց սրտերում չար մտադրություններ են թաքցնում, իրականում ոչխարի մորթու տակ թաքնված գայլեր են և Աստծու դեմ ուղղակիորեն հանցանք գործողներ։ Աստված չի խնայի նրանցից ոչ մեկին, և Սուրբ Հոգին կբացահայտի նրանցից յուրաքանչյուրին։ Ամեն ոք կտեսնի, որ բոլոր նրանք, ովքեր կեղծավոր են, անպայման արհամարհանքով կմերժվեն Սուրբ Հոգու կողմից։ Անհամբեր մի՛ եղիր, քանզի Աստված իր հերթին հաշվի կառնի նրանցից յուրաքանչյուրին և կազատվի նրանցից։

Եթե չես կարող ընդունել Աստծուց եկած նոր լույսըև չես փնտրում, երբ չես կարողանում հստակորեն տեսնել ՝ ինչ է անում այսօր Աստված, և կասկածում ես, դատում, քննում ու վերլուծում, ապա դու մեկը չես, ով մտադիր է հնազանդվել Աստծուն։ Եթե հայտնվել է ներկայի լույսը, իսկ դու դեռ փայփայում ես երեկվանը և հակառակվում Աստծո նոր գործին, ապա դու ոչ այլ ինչ ես, քան անհեթեթ մեկը, մեկը, ով գիտակցաբար հակառակ է գնում Աստծուն։ Աստծուն հնազանդվելու բանալին ամենանոր լույսն ընդունելն է, ի զորու լինել ընդունել և կիրառել այն։ Սա է միակ ճշմարիտ հնազանդությունը։ Ովքեր չունեն Աստծուն փափագելու վճռականություն, չեն կարող գիտակցաբար հնազանդվել Նրան։ Նրանք կարող են հակառակվել Աստծուն եթե միայն գոհ են ստատուս քվոյից։ Մարդը չի կարող հնազանդ լինել Աստծուն, որովհետև նա դեռ անցյալի ազդեցության տակ է։ Այդ անցյալի եղելությունները մարդու մտքում ստեղծել են Աստծու մասին հասկացություններ ու պատկերացումներ, և նա այդպես է իր մտքում պատկերացնում Աստծուն։ Այսինքն՝ նա հավատում է իր սեփական հասկացություններին և իր համար հիմք են իր սեփական պատկերացումները։ Եթե դու համեմատում ես այսօր գործող Աստծուն քո պատկերացումների Աստծո հետ, ապա քո հավատքը սերում է սատանայից և հիմնված է սեփական նախասիրություններիդ վրա։ Աստված դեմ է այսպիսի հավատքին։ Անկախ նրանց վսեմ արժանիքներից և ծախսերից, եթե նույնիսկ իրենց ողջ կյանքը ջանք են թափել Նրա համար գործելու մեջ և հասել այնքան հեռու, որ նահատակվել են՝ Աստված հավանություն չի տալիս նման հավատք ունեցողներին։ Նա լոկ մի փոքր շնորհ է ընծայում նրանց և թույլ է տալիս մի որոշ ժամանակ վայելել այն։ Այսպիսի մարդիկ չեն կարող ճշմարտություն գործել։ Սուրբ Հոգին չի գործում նրանց վրա, և Աստված կվերացնի նրանցից յուրաքանչյուրին։ Երիտասարդ թե տարեց՝ նրանք, ովքեր իրենց հավատքի մեջ Աստծուն հնազանդ չեն և սխալ մտադրություններ ունեն, Աստծուն հակադրվող և խանգարող մարդիկ են, և այդպիսիք, անշուշտ, կվերացվեն Աստծու կողմից։ Նրանք, ովքեր բացարձակ անհնազանդ են, պարզապես ընդունում են Նրա անունը և ինչ-որ չափով են զգում Աստծո դյուրահաղորդությունն ու սքանչելիությունը, սակայն չեն հետևում Սուրբ Հոգուն և չեն ենթարկվում Սուրբ Հոգու այսօրվա գործին ու խոսքերին, ապրում են Աստծու շնորհի մեջ, և երբեք չեն կարող ձեռք բերվել կամ կատարյալ դարձվել Աստծու կողմից։ Աստված մարդկանց կատարյալ է դարձնում հնազանդության, Աստծո խոսքը ուտելու, խմելու ու վայելելու և իրենց կյանքում տառապանքի ու կատարելագործման միջոցով։ Միայն այսպիսի հավատքն է ի զորու փոխել մարդկանց տրամադրվածությունը, և միայն այդ դեպքում նրանք կունենան Աստծո իրական ճանաչումը։ Աստծու շնորհի մեջ ապրելով չբավարարվելը, շարունակ ճշմարտություն փնտրելն ու դրան ձգտելը, Աստծու կողմից կատարելագործված լինելուն հետամուտ լինելն է նշանակում գիտակցաբար հնազանդվել Աստծուն, և հենց սա է այն հավատքը, որն ուզում է Նա։ Աստծու շնորհը վայելելուց բացի ոչինչ չանող մարդիկ չեն կարող կատարյալ դառնալ կամ փոխվել․ նրանք կարող են միայն օժտված լինել մակերեսային հնազանդությամբ, բարեպաշտությամբ, սիրով և համբերությամբ։ Նրանք, ովքեր միայն Աստծու շնորհն են վայելում, չեն կարող իսկապես ճանաչել Աստծուն և նույնիսկ երբ ճանաչում են Աստծուն, նրանց գիտելիքը մակերեսային է։ Ահա թե ինչ են նրանք ասում. «Աստված սիրում է մարդուն» կամ «Աստված ողորմած է»։ Սա չի ներկայացնում մարդու կյանքը և ցույց չի տալիս, որ մարդիկ իսկապես ճանաչում են Աստծուն։ Սակայն, երբ Աստծու խոսքերը մաքրում են նրանց կամ երբ Նրա փորձությունները հասնում են նրանց, մարդիկ չեն կարողանում հնազանդվել Աստծուն, ընդհակառակը, սկսում են կասկածել և նույնիսկ հուսախաբ անել, ապա նրանք ոչ մի կերպ չեն հնազանդվում։ Հավատքն առ Աստված ունի Աստծու հանդեպ հավատքի մի շարք կանոններ և սահմանափակումներ, ու նույնիսկ վաղեմի փորձառություններ, որ բխում են երկար տարիների հավատքից, կամ տարբեր կանոններ, որոնք Աստվածաշունչն ընդունում են որպես իրենց սկզբունք։ Կարո՞ղ են այսպիսի մարդիկ հնազանդ լինել Աստծուն։ Այս մարդկանց մեջ շատ է մարդկայինը, ինչպե՞ս կարող են նրանք հնազանդ լինել Աստծուն։ Նրանց «հնազանդությունը» հիմնված է անձնական նախասիրությունների վրա։ Մի՞թե Աստծուն պետք է այդպիսի հնազանդություն։ Սա կանոններին հետևել է, ոչ թե հնազանդություն Աստծուն. դա իրենց բավարարվածությունն ու հանգստությունն է։ Եթե ասում ես, որ սա հնազանդություն է Աստծուն, մի՞թե դու չես անարգում Նրան։ Դու եգիպտացի փարավոն ես։ Չարիք է քո գործածը, և դու բացահայտ զբաղված ես Աստծուն հակառակվելով։ Մի՞թե Աստված քո այսպիսի ծառայությունն է ուզում։ Ավելի լավ է շտապես զղջալ և փորձես հասնել ինքնաճանաչողության։ Հակառակ դեպքում ավելի լավ է՝ տուն գնաս, որովհետև դա քեզ ավելի կօգնի, քան քո «ծառայությունն Աստծուն»։ Դու չես խանգարի և չես անհանգստացնի, կիմանաս քո տեղը և լավ կապրես. մի՞թե այդպես ավելի լավ չէ։ Եվ չես ընդդիմանա Աստծուն ու չես պատժվի։

Նախորդը.  Կրոնական ծառայությունը պետք է վերացվի

Հաջորդը.  Աստծու հետ բնականոն հարաբերություն հաստատելը շատ կարևոր է

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger