Աստծու հետ բնականոն հարաբերություն հաստատելը շատ կարևոր է

Երբ մարդիկ հավատում, սիրում և գոհացնում են Աստծուն, նրանք իրենց սրտերով կապ են հաստատում Աստծու Հոգու հետ և այդպիսով ստանում Նրա գոհունակությունը: Նրանք իրենց սրտերով հաղորդակից են դառնում Աստծու խոսքերին և այդպիսով շարժվում են Նրա Հոգուց։ Եթե ցանկանում ես ապրել բնականոն հոգևոր կյանքով և հաստատել բնականոն հարաբերություն Աստծու հետ, ապա նախ պետք է քո սիրտը տաս Նրան։ Միայն այն բանից հետո, երբ հանդարտեցնես սիրտդ Նրա առաջ և անմնացորդ նվիրվես Նրան, դու կկարողանաս հետզհետե ապրել բնականոն հոգևոր կյանքով։ Եթե Աստծու հանդեպ հավատքում նրանք չեն տալիս իրենց սրտերը, եթե նրանց սրտերը Նրա հետ չեն, և նրանք չեն վերաբերվում Նրա բեռին որպես իրենց սեփականին, ապա նրանք միայն խաբում են Աստծուն, արարք, որը բնորոշ է կրոնավորներին, և դա չի արժանանա Աստծու հավանությանը։ Աստված ոչինչ չի կարող ստանալ այս տեսակ մարդուց, նա կարող է միայն ծառայել որպես Նրա գործի խոչընդոտ։ Այս մարդիկ ասես Աստծու տան զարդարանքներ լինեն․ տեղապահներ են և աղբ, ու Աստված չի գործածում նրանց։ Ոչ միայն Սուրբ Հոգին հնարավորություն չունի գործելու նրանց մեջ, այլև անարժեք է նրանց կատարելագործումը: Այսպիսի անձն իսկական քայլող դիակ է։ Նրանցից և ոչ մի մասը չի կարող օգտագործվել Սուրբ Հոգու կողմից. նրանք եղել են Սատանայի լիակատար տիրապետության տակ և խորապես ապականված են նրա կողմից։ Աստված կվերացնի այս մարդկանց։ Երբ Սուրբ Հոգին այսօր օգտվում է մարդկանցից, Նա ոչ միայն օգտագործում է նրանց ցանկալի մասերը՝ գործերը կատարելու համար, այլև կատարելագործում և փոխում է նրանց անցանկալի մասերը։ Եթե կարողանաս անմնացորդ նվիրվել Աստծուն և հանդարտվել, ապա կունենաս հնարավորություն և պատրաստ կլինես՝ Սուրբ Հոգու կողմից օգտագործվելու և Նրա լուսավորությունն ստանալու համար: Ավելին, դու կունենաս հնարավորություն, որ Սուրբ Հոգին շտկի քո թերությունները: Երբ սիրտդ տալիս ես Աստծուն, դրականն այն է, որ դու կկարողանաս ավելի խորամուխ լինել և հասնել ավելի բարձր մակարդակի ներըմբռնման: Բացասական կողմն այն է, որ ավելին կիմանաս քո թուլությունների և թերությունների մասին և ավելի շատ կձգտես ու կջանաս, որ գոհացնես Աստծու մտադրությունները: Ավելին, դու բացասական չես լինի, քեզ կհաջողվի ակտիվորեն մտնել: Սա ցույց է տալիս, որ դու ճիշտ մարդ ես: Ենթադրելով, որ քո սիրտը կարող է հանգիստ մնալ Աստծու առջև՝ արդյո՞ք դու կստանաս Սուրբ Հոգու հավանությունը, թե ոչ, և արդյո՞ք դու հաճեցնում ես Աստծուն, թե ոչ, գլխավորապես կախված է նրանից, թե արդյոք կարող ես ակտիվորեն մտնել։ Երբ Սուրբ Հոգին լուսավորում է մարդկանց և օգտագործում նրանց, Նա երբեք բացասական չի դարձնում նրանց, Նա միշտ ակտիվորեն առաջ է մղում նրանց։ Եվ երբ Նա դա անում է, մարդիկ դեռ ունենում են իրենց թույլ կողմերը, բայց չեն ապրում դրանցով։ Նրանք չեն հետաձգում իրենց կյանքի առաջընթացը և շարունակաբար ձգտում են գոհացնել Աստծու մտադրությունները։ Սա չափանիշ է։ Եթե դու կարող ես հասնել դրան, ապա դա ապացուցում է, որ ձեռք ես բերել Սուրբ Հոգու ներկայությունը։ Եթե մարդը միշտ բացասական է, և եթե նույնիսկ լուսավորություն ստանալուց և ինքն իրեն ճանաչել սկսելուց հետո նա մնում է բացասական և պասսիվ՝ չկարողանալով ոտքի կանգնել և համագործակցել Աստծու հետ, ապա նա միայն ստացել է Աստծու շնորհը, և Սուրբ Հոգին նրա հետ չէ։ Նրանց բացասականությունը նշանակում է, որ նրանց սիրտը չի դարձել դեպի Աստված, և որ նրանց հոգին չի շարժվել Աստծու Հոգով։ Սա պետք է հասկանան բոլորը։

Փորձառության միջոցով երևում է, որ Աստծու առաջ սիրտը հանդարտեցնելը չափազանց կարևոր է: Այն կապված է մարդկանց հոգևոր կյանքի և կյանքի առաջընթացին հարող խնդիրների հետ: Ճշմարտության քո ձգտումը և բնավորության փոփոխությունը պտուղ կտան միայն այն դեպքում, երբ սիրտդ հանդարտ լինի Աստծու առջև: Դա պայմանավորված է նրանով, որ դու եկել ես Նրան ընդառաջ՝ բեռն ուսերիդ, քանի որ միշտ զգում ես, որ շատ բաներում ես թերանում, որ կան շատ ճշմարտություններ, որոնք պետք է իմանաս, որ կա մեծ իրականություն, որը պետք է փորձառաբար ապրես և որ պետք է հաշվի առնես Աստծու մտադրությունները: Այս բաները միշտ քո մտքում են, և զգացվում է, որ դրանք ճնշում են գործադրում քեզ վրա մի այնպիսի ուժով, որից անկարող ես դառնում շնչելու, և այդ պատճառով սիրտդ ծանրանում է (չնայած դու բացասական վիճակում չես): Միայն նման մարդն է արժանի ընդունելու Աստծու խոսքերի լուսավորությունը և շարժվելու Աստծու Հոգուց: Հենց իրենց բեռի, ծանրացած սրտի և, կարելի է ասել, իրենց վճարած գնի և Աստծու առջև կրած տառապանքի շնորհիվ է, որ նրանք ստանում են Նրա լուսավորությունը։ Չէ՞ որ Աստված ոչ մեկին հատուկ վերաբերմունք չի ցուցաբերում։ Նա միշտ արդար է վերաբերվում մարդկանց, բայց նաև չի տալիս մարդկանց կամայականորեն կամ անվերապահորեն: Սա Նրա արդար բնավորության մի հայեցակետն է։ Իրական կյանքում մարդկանց մեծ մասը դեռ չի հասել այս ոլորտին: Գոնե թե նրանց սրտերը դեռ լիովին չեն դարձել դեպի Աստված, ուստի նրանց կյանքի դիրքորոշման մեջ դեռևս մեծ փոփոխություն չի եղել։ Դա պայմանավորված է նրանով, որ նրանք ապրում են միայն Աստծու շնորհով և դեռ պետք է ստանան Սուրբ Հոգու գործը։ Աստծու կողմից օգտագործվելու համար մարդիկ պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին. նրանց սրտերը պետք է ուղղված լինեն դեպի Աստված, նրանք պետք է կրեն Նրա խոսքերի բեռը, ունենան փափագով լի սրտեր և վճռականությամբ փնտրեն ճշմարտությունը։ Միայն այս մարդիկ կարող են ստանալ Սուրբ Հոգու գործը և հաճախ ձեռք բերել Նրա լուսավորությունը։ Աստծու կողմից օգտագործվող մարդիկ արտաքուստ թվում են բանականությունից և այլոց հետ բնականոն հարաբերություններից զուրկ, սակայն նրանք խոսում են զգույշ և պատշաճ կերպով՝ միշտ կարողանալով հանգիստ պահել սիրտն Աստծու առջև։ Հենց սա է մարդու այն տեսակը, որն արժանի է Սուրբ Հոգու կողմից օգտագործվելուն։ Այս «բանականությունից զուրկ» մարդիկ, որոնց մասին Աստված խոսում է, կարծես թե չունեն բնականոն հարաբերություններ ուրիշների հետ, և նրանք չեն հետաքրքրվում արտաքին սիրով կամ արտաքին գործերով, բայց երբ նրանք հաղորդակցվում են հոգևոր հարցերի շուրջ, նրանց հաջողվում է բացել իրենց սրտերը և անձնուրացաբար այլոց տրամադրել այն լուսավորությունը, որը ձեռք են բերել Աստծու առջև իրենց իրական փորձառություններից։Ահա թե ինչպես են նրանք արտահայտում իրենց սերն Աստծու հանդեպ և գոհացնում Նրա մտադրությունները։ Երբ մյուսները զրպարտում և ծաղրում են նրանց, նրանք կարող են անտարբեր մնալ դրսի մարդկանց, իրադարձությունների կամ իրերի նկատմամբ և լուռ մնալ Աստծու առջև։ Թվում է, թե նրանք ունեն իրենց յուրահատուկ ներհայացքը։ Անկախ նրանից, թե ինչ են անում մյուս մարդիկ, նրանց սրտերը երբեք չեն լքում Աստծուն։ Մինչ մյուսները խոսում և ծիծաղում են, նրանց սրտերը մնում են Աստծու առջև, նրանք խորհում են Նրա խոսքի մասին կամ լուռ աղոթում են Աստծուն իրենց սրտերում՝ փնտրելով Նրա ցանկությունները։ Այս մարդիկ կարևորություն չեն տալիս բնականոն միջանձնային հարաբերություններ պահպանելուն և կարծես չունեն փիլիսոփայություն աշխարհիկ գործերի համար։ Նրանք կենսուրախ, սիրելի և անմեղ են երևում, բայց նաև ունեն որոշակի հանգստություն։ Ահա ինչպիսին է այն մարդը, որին օգտագործում է Աստված: Աշխարհիկ գործերի համար փիլիսոփայությունների կամ «բնականոն բանականության» պես բաները պարզապես չեն գործում այս տեսակ մարդու պարագայում։ Նրանք անմնացորդ նվիրվել են Աստծու խոսքին, և կարծես միայն Աստված է նրանց սրտերում։ Սա այն տեսակ «առանց բանականության» մարդն է, որին Աստված նկատի ունի, և հենց այս տեսակ մարդուն է օգտագործում Աստված։ Աստծու կողմից օգտագործվող մարդու հատկանիշը հետևյալն է. անկախ տեղից ու ժամանակից՝ նրանց սիրտը միշտ Աստծու առաջ է, և անկախ նրանից, թե որքան բարոյազուրկ են մյուսները, կամ որքան շատ են մարդիկ տրվում կրքերին և մարմնավոր ցանկություններին՝ այս մարդու սիրտը երբեք չի լքում Աստծուն, և նա չի հետևում ամբոխին: Միայն այսպիսի մարդն է հարմար Աստծուն, և միայն այս տեսակ մարդն է կատարելագործվում Սուրբ Հոգով: Եթե դու չես կարողանում հասնել սրան, ապա դու պիտանի չես Աստծու կողմից ձեռք բերվելու կամ Սուրբ Հոգով կատարելագործվելու համար:

Եթե ուզում ես Աստծու հետ բնականոն հարաբերություն հաստատել, սիրտդ պիտի ուղղված լինի Նրան. սա հիմք ընդունելով՝ դու կունենաս բնականոն հարաբերություններ նաև մյուսների հետ։ Եթե դու բնականոն հարաբերություն չունես Աստծու հետ, ապա անկախ նրանից, թե ինչ ես անում՝ քո հարաբերությունները մյուսների հետ պահպանելու համար, անկախ նրանից, թե որքան փութեռանդ ես աշխատում կամ որչափ ջանք ես գործադրում, այդ ամենը կլինի մարդկային փիլիսոփայություն աշխարհիկ հարաբերությունների համար։ Դու կպահպանես դիրքդ մարդկանց մեջ և կհասնես նրանց գովասանքին մարդկային տեսակետների և մարդկային փիլիսոփայությունների միջոցով՝ Աստծու խոսքի համաձայն բնականոն միջանձնային հարաբերություններ հաստատելու փոխարեն։ Եթե դու չես կենտրոնանում այլ մարդկանց հետ քո հարաբերությունների վրա, սակայն փոխարենը պահպանում ես բնականոն հարաբերություն Աստծու հետ և պատրաստ ես սիրտդ տալու Աստծուն և սովորելու ենթարկվել Նրան, ապա քո հարաբերությունները բոլոր մարդկանց հետ նույնպես բնականաբար կդառնան բնականոն։ Այդժամ այս հարաբերությունները կկառուցվեն ոչ թե մարմնավոր, այլ Աստծու սիրո հիմքի վրա։ Դու գրեթե չես ունենա մարմնավոր շփում այլ մարդկանց հետ, բայց հոգևոր մակարդակում ձեր միջև կլինի հաղորդակցություն, ինչպես նաև փոխադարձ սեր, մխիթարություն և հոգատարություն։ Այս ամենն արվում է Աստծուն բավարարելու ցանկության հիման վրա. այս հարաբերությունները չեն պահպանվում մարդկային փիլիսոփայությունների միջոցով՝ աշխարհիկ գործերով զբաղվելու համար, այլ ձևավորվում են բնականորեն, երբ ինքդ քեզ բեռ ես կարծում Աստծու համար։ Դրանք քեզանից որևէ մարդկային ջանք չեն պահանջում, և դու պարզապես պետք է գործես Աստծու խոսքի սկզբունքների համաձայն։ Արդյոք պատրա՞ստ ես հաշվի առնելու Աստծու մտադրությունները։ Արդյոք պատրա՞ստ ես լինելու այն մարդը, ով «բանականությունից զուրկ» է Նրա առջև։ Արդյոք պատրա՞ստ ես ամբողջ սրտով նվիրվելու Աստծուն և անտեսելու դիրքդ մյուս մարդկանց շրջանում։ Քեզ հետ շփվող բոլոր մարդկանցից ո՞ւմ հետ ունես ամենալավ հարաբերությունները։ Ո՞ւմ հետ ունես ամենավատ հարաբերությունները։ Արդյո՞ք բնականոն են հարաբերություններդ այլոց հետ։ Արդյո՞ք դու բոլոր մարդկանց հավասարապես ես վերաբերվում։ Արդյո՞ք քո հարաբերություններն ուրիշների հետ պահպանվում են քո աշխարհիկ հարաբերությունների փիլիսոփայությանը համապատասխան, թե՞ դրանց հիմքում Աստծու սերն է։ Երբ մարդիկ իրենց սրտերը չեն տալիս Աստծուն, նրանց հոգիները դառնում են ծանրաշարժ, թմրած և անգիտակից։ Այսպիսի մարդիկ երբեք չեն հասկանա Աստծու խոսքերը, նրանք երբեք բնականոն հարաբերություն չեն ունենա Աստծու հետ և երբեք չեն փոխի իրենց բնավորությունը։ Մարդու բնավորությունը փոխելը մարդու սիրտն ամբողջությամբ Աստծուն տալու և Նրա խոսքերից լուսավորություն ստանալու գործընթացն է։ Աստծու գործը թույլ է տալիս մարդկանց ակտիվորեն մտնել և հնարավորություն է տալիս նրանց ազատվելու իրենց բացասական կողմերից դրանց մասին գիտելիքներ ձեռք բերելուց հետո։ Եթե սիրտդ տվել ես Աստծուն, ապա կկարողանաս ամեն անգամ զգալ, որ քո հոգին թեթևակիորեն շարժվում է, և կիմանաս Աստծու լուսավորության ամեն մի մասը։ Եթե համառես, աստիճանաբար կմտնես Սուրբ Հոգու կողմից կատարելագործվող ճանապարհ։ Որքան հանգիստ է սիրտդ Աստծու առջև, այնքան ավելի զգայուն և նուրբ կլինի հոգիդ, այնքան ավելի լավ կկարողանաս ընկալել, թե ինչպես է Սուրբ Հոգին շարժում այն, և այնքան ավելի բնականոն կդառնա քո հարաբերությունն Աստծու հետ։ Բնականոն միջանձնային հարաբերությունները հաստատվում են մարդու սիրտը դեպի Աստված դարձնելու հիմքի վրա, այլ ոչ թե մարդկային ջանքերի միջոցով։ Եթե Աստված մարդու սրտում չէ, ապա նրա հարաբերությունները մյուս մարդկանց հետ պարզապես մարմնավոր հարաբերություններ են։ Դրանք բնականոն չեն, դրանք կրքոտ հաճույքներ են և ատելի ու զզվելի են Աստծու համար։ Եթե ասում ես, որ հոգիդ շարժվել է, բայց ցանկանում ես հաղորդակցվել միայն այն մարդկանց հետ, ում սիրում և հարգում ես, և կողմնակալ ես ու հրաժարվում ես խոսել այն մարդկանց հետ, ում չես սիրում, երբ նրանք խնդրանքով գալիս են քեզ մոտ, սա առավել ևս ապացուցում է այն, որ դու կառավարվում ես քո զգացմունքներով և բնավ բնականոն հարաբերություն չունես Աստծու հետ։ Դա ցույց է տալիս, որ դու փորձում ես խաբել Աստծուն և քողարկել սեփական տգեղությունդ։ Դու կարող ես բաշխել քո որոշ գիտելիքները, բայց եթե մտադրություններդ սխալ են, ապա քո արած ամեն բան լավ է միայն մարդկային չափանիշներով, և Աստված հավանություն չի տա քեզ։ Քո գործողությունները կբխեն քո մարմնից, այլ ոչ թե Աստծու բեռից։ Դու Աստծու համար պիտանի ես միայն այն դեպքում, եթե կարող ես հանդարտեցնել սիրտդ Նրա առջև և բնականոն փոխազդեցություններ ունենալ բոլոր նրանց հետ, ովքեր սիրում են Նրան։ Եթե կարողանաս անել դա, ապա անկախ նրանից, թե ինչպիսին է շփումդ այլոց հետ, չես գործի աշխարհիկ հարաբերությունների փիլիսոփայությամբ, այլ կմտածես Աստծու բեռի մասին և կապրես Նրա առջև։ Քանի՞ այսպիսի մարդ կա ձեր մեջ։ Քո հարաբերություններն ուրիշների հետ իսկապես բնականո՞ն են։ Ի՞նչ հիմքի վրա են դրանք կառուցված։ Քանի՞ փիլիսոփայություն կա քո մեջ աշխարհիկ հարաբերությունների համար։ Արդյո՞ք դու մերժել ես դրանք։ Եթե սիրտդ չի կարող լիովին դառնալ դեպի Աստված, ապա դու ընտրված չես Աստծու կողմից. դու եկել ես Սատանայից և, ի վերջո, կվերադառնաս Սատանայի մոտ, ու դու արժանի չես լինելու Աստծու մարդկանցից մեկը։ Դու պետք է ուշադիր քննես այս ամենը։

Նախորդը.  Քո հավատքով առ Աստված դու պետք է հնազանդ լինես Աստծուն

Հաջորդը.  Բնականոն հոգևոր կյանքն առաջնորդում է մարդկանց դեպի ճիշտ ուղի

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger