Գլուխ 1

Ճիշտ ինչպես Աստված ասել է՝ «Ոչ մի մարդ չի կարող ընկալել Իմ խոսքերի ակունքը կամ նպատակը», եթե չլիներ Աստծու Հոգու ուղղորդումը, և եթե չլիներ Նրա արտահայտումների գալուստը, բոլոր մարդիկ կկորչեին Նրա հանդիմանության տակ։ Ինչո՞ւ է Աստված այդքան երկար ժամանակ հատկացրել բոլոր մարդկանց փորձելուն։ Եվ հինգ ամիս շարունա՞կ։ Սա է հենց մեր հաղորդակցության կիզակետը, ինչպես նաև կենտրոնական կետն Աստծու իմաստության մեջ։ Կարող ենք ենթադրել հետևյալը․ եթե եկեղեցու կառուցումը շարունակվեր մինչ օրս՝ առանց մարդուն փորձության ենթարկելու այս ժամանակաշրջանի և առանց Աստծու անողոքաբար հարվածելու, սպանելու և ապականված մարդկային ցեղն աստիճանաբար նվազեցնելու, ապա ի՞նչ կլիներ արդյունքը։ Ուստի Աստված հենց առաջին նախադասության մեջ անցնում է բուն նյութին՝ ուղղակիորեն մատնանշելով այս մի քանի ամսվա գործի ցանկալի արդյունքը․ այն ճի՛շտ մեխին է խփում։ Սա բավական է ցույց տալու Աստծու գործերի իմաստությունն այս մի քանի ամսվա ընթացքում․ դրանք հնարավորություն են տվել բոլորին փորձության միջոցով սովորել, թե ինչպես հնազանդվել և ինչպես անկեղծությամբ ծախսվել, բացի այդ՝ ինչպես ավելի լավ ճանաչել Աստծուն ցավալի զտման միջոցով։ Որքան մեծ է մարդկանց փորձաբառար ապրած հուսահատությունը, այնքան ավելի լավ են ճանաչում իրենք իրենց։ Եվ ճշմարտությունն ասած՝ որքան շատ են առերեսվում տառապանքի զտմանը, այնքան ավելի շատ են ճանաչում իրենց իսկ ապականությունը՝ ընդհուպ մինչև գիտակցելը, որ անարժան են նույնիսկ Աստծուն ծառայություն մատուցելու, և որ ծառայություն մատուցելը Նրա կողմից բարձրացվելն է։ Եվ այսպես, այն բանից հետո, երբ այս արդյունքը ձեռք է բերվել, երբ մարդն սպառել է իր էության ամեն մի մասը, Աստված ուղղակիորեն հնչեցնում է ողորմության ձայնը՝ առանց որևէ բան թաքցնելու։ Հեշտությամբ կարելի է տեսնել, որ Աստծու գործելակերպն այս մի քանի ամիսներից հետո որպես մեկնակետ վերցնում է այսօրվա օրը․ Նա դա պարզ է դարձրել, որպեսզի բոլորը տեսնեն։ Քանի որ անցյալում Աստված հաճախ էր ասում՝ «Աստծու ժողովուրդ կոչվելը հեշտ չէ», Նա կատարել է այս խոսքերն այն մարդկանց մեջ, որոնք վկայակոչվում են որպես ծառայություն մատուցողներ, ինչը բավական է ցույց տալու, որ Աստված հավատարիմ է և անսխալական, որ ինչ էլ Աստված ասում է, տարբեր չափերով կիրականանա, և որ դա ամենևին դատարկ խոսակցություն չէ։

Երբ բոլոր մարդիկ լցված են ճնշող վշտով ու տխրությամբ, նման խոսքերն Աստծուց տեղ են հասնում՝ ուշքի բելերով նրանց բոլորին իրենց հուսահատության մեջ։ Մարդկանց մտքերից ցանկացած կասկած դուրս թողնելու համար Աստված ավելացրեց հետևյալը․ «Թեև նրանք կոչվում են Իմ ժողովուրդ, այս կոչումն ամենևին էլ երկրորդական չէ Իմ «որդիներ» կոչվելուն»։ Սա բավական է ցույց տալու, որ միայն Աստված է ունակ պահպանելու Իր իսկ իշխանությունը, և երբ մարդիկ կարդացած լինեն սա, է՛լ ավելի հաստատուն կերպով կհավատան, որ այն բոլորովին գործելակերպ չէ, փաստ է։ Մեկ քայլ առաջ գնալով, որպեսզի մարդկանց տեսիլքները մնան անամպ, յուրաքանչյուրի ինքնությունը հստակեցվում է Նրա գործելակերպի մեջ։ Սա բավական է ցույց տալու Աստծու իմաստությունը։ Դա հնարավորություն է տալիս մարդկանց ավելի լավ իմանալու, որ Աստված դիտարկում է նրանց սրտի խորքերը, և որ նրանց բոլոր մտքերն ու գործողությունները կառավարվում են Նրա կողմից, ճիշտ ինչպես խամաճիկներինը։ Սա հաստատ է և կասկածից դուրս։

Սկզբից ևեթ առաջ նայելով՝ Աստված մեկնարկից ուղղակիորեն մատնանշեց, որ Իր գործի առաջին քայլը՝ «եկեղեցու մաքրագործումը», արդեն ավարտվել է։ «Այսօր իրավիճակն այլևս նախկինը չէ, և Իմ գործը մտել է նոր մեկնակետ» հայտարարությունից կարելի է տեսնել, որ Աստծու գործը մտել է նոր մեկնակետ, որին անմիջապես հետևելով՝ Նա մեզ ցույց է տվել Իր գործի հաջորդ քայլի նախագծերը․ երբ եկեղեցու կառուցումն ավարտվի, կսկսվի Թագավորության դարաշրջանի կյանքը, «քանզի այժմ այլևս եկեղեցու կառուցման ժամանակը չէ, այլ ավելի շուտ այն ժամանակը, երբ թագավորությունը հաջողությամբ կառուցվում է»։ Ավելին՝ Նա հայտարարել է, որ քանի դեռ մարդիկ երկրի վրա են, նրանց հավաքները կշարունակեն կոչվել եկեղեցի՝ այս կերպ խուսափելով անիրատեսական «թագավորության» իրականացումից, ինչպես բոլորն են պատկերացրել այն։ Հաջորդը հաղորդակցությունն է տեսիլքների հարցի շուրջ։

Ինչո՞ւ է այնպես, որ թեև այժմ թագավորության կառուցման և եկեղեցու կառուցման ավարտի ժամանակն է, բոլոր հավաքները դեռևս կոչվում են եկեղեցի։ Անցյալում ասվել է, որ եկեղեցին թագավորության նախակարապետն է, և առանց եկեղեցու չի կարող խոսք լինել թագավորության մասին։ Թագավորության դարաշրջանի սկիզբն Աստծու սպասավորության սկիզբն է մսեղիում, և Թագավորության դարաշրջանը սկզբնավորվում է մարմնացած Աստծու կողմից։ Այն, ինչ Նա բերում է, Թագավորության դարաշրջանն է, այլ ոչ թե թագավորության պաշտոնական իջնելը։ Դժվար չէ պատկերացնելը․ Աստծու ժողովուրդը, որի մասին խոսում եմ, Թագավորության դարաշրջանի ժողովուրդն է, այլ ոչ թե բուն թագավորության ժողովուրդը։ Ուստի երկրի վրայի հավաքները դեռևս կոչվում են եկեղեցի։ Սա հասկանալը դժվար չէ։ Անցյալում Նա գործում էր Իր բնականոն մարդկայնության մեջ, մինչ դեռևս չէր վկայվել որպես Աստված Ինքը, ուստի և Թագավորության դարաշրջանն այն ժամանակ չէր սկսվել մարդկանց մեջ, այսինքն՝ ինչպես ասել եմ, Իմ Հոգին դեռ պաշտոնապես չէր սկսել գործել Իմ մարմնացած մսեղիում։ Այժմ, երբ Աստված Ինքը վկայվել է, թագավորությունն իրականանում է մարդկանց մեջ։ Սա նշանակում է, որ Ես կսկսեմ գործել Իմ աստվածայնության մեջ, ուստի այն մարդիկ, որոնք կարող են վայելել Իմ այն խոսքերը, որ ասում եմ, և գործերը, որ անում եմ Իմ աստվածայնության մեջ, հայտնի կդառնան որպես Թագավորության դարաշրջանի Իմ ժողովուրդ։ Հենց դրանից էլ առաջացավ «Աստծու ժողովուրդը»։ Այս փուլում հիմնականում Իմ աստվածայնությունն է գործում և խոսում։ Մարդը պարզապես չի կարող ներգրավվել, ոչ էլ կարող է խաթարել Իմ ծրագիրը։ Երբ Աստված հասած է լինում Իր խոսելու որոշակի փուլի, Նրա անունը վկայվում է, և այս պահից կսկսվի մարդկության Նրա փորձությունը։ Սա Աստծու գործի իմաստության գագաթնակետն է։ Այն ամուր հիմք է դնում և արմատներ է գցում հաջորդ քայլի սկզբի, ինչպես նաև նախորդ քայլի ավարտի համար։ Սա մի բան է, որ ոչ ոք՝ որպես մարդկային էակ, չէր կարող կանխատեսել․ դա դատաստանի ժամանակի առաջին և երկրորդ մասերի հատման կետն է։ Առանց զտման այդ մի քանի ամիսների՝ Իմ աստվածայնությունը գործելու ոչ մի միջոց չէր ունենա։ Զտման այդ ամիսները ճանապարհ բացեցին Իմ գործի հաջորդ քայլի համար։ Այս մի քանի ամսվա աշխատանքի դադարումը նշան է, որ գործի հաջորդ փուլն ավելի խորն է լինելու։ Եթե մարդն իսկապես հասկանում է Աստծու խոսքերը, ապա ի վիճակի է ընկալելու, որ Նա օգտագործում է այս մի քանի ամսվա ժամանակաշրջանը, որ սկսի Իր գործի հաջորդ քայլը՝ դրանով իսկ հնարավորություն տալով, որ այն է՛լ ավելի լավ արդյունքների հասնի։ Կար Իմ մարդկայնության խոչընդոտը, որն արգելքներ էր ստեղծում Իմ գործի հաջորդ քայլի համար․ ահա թե ինչու տառապանքի միջոցով զտման այս մի քանի ամիսների ընթացքում երկու կողմն էլ խրատվել է և զգալի օգուտ քաղել։ Միայն հիմա են բոլոր մարդիկ սկսում բարձր գնահատել իրենց դիմելու Իմ ձևը։ Ուստի երբ Աստված Իր գրչի մի հարվածով ասաց, որ այլևս մարդկանց չի կոչի «ծառայություն մատուցողներ», այլ փոխարենը՝ «Աստծու ժողովուրդ», նրանք բոլորը համակվեցին ուրախությամբ։ Սա մարդու ճակատագրական սխալն էր։ Հենց մարդու այս կենսական թուլությունը գտնելու համար էր, որ Աստված խոսեց այնպես, ինչպես խոսեց։

Որպեսզի է՛լ ավելի լիովին համոզի բոլոր մարդկանց և որպեսզի մատնանշի որոշ մարդկանց հավատարմությունը, որն աղարտված է խառնուրդներով, Աստված ավելի շատ է մատնանշել մարդկային տգեղության բոլոր տարբեր տեսակները՝ դրանով իսկ իրականացնելով Իր ասած խոսքերը, ինչպիսիք են․ «Քանի՞սն են անկեղծորեն սիրում Ինձ։ Ո՞վ հաշվի չի առնում իր իսկ հեռանկարները։ Ո՞վ երբեք չի բողոքել իր փորձությունների ժամանակ»։ Այս խոսքերի միջոցով Աստված հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին ճանաչելու իր իսկ ըմբոստությունը և ճանաչելու այն փաստը, որ անհավատարիմ են և որդուն ոչ հարիր, և դրանով իսկ տեսնում են, որ Աստծու ողորմությունն ու սիրառատ բարությունը ճանապարհի ամեն քայլափոխին հետևում են բոլոր նրանց, ովքեր փնտրում են Նրան։ Սա կարելի է տեսնել հետևյալ խոսքերից․ «Երբ ոմանք նահանջի եզրին են, երբ բոլոր նրանք, ովքեր հույս ունեին՝ կփոխեմ Իմ խոսելաոճը, կորցրել են հույսը, այդ ժամանակ Ես հնչեցնում եմ փրկության ձայնը, որպեսզի բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ, դեռ կարողանան վերադառնալ Իմ թագավորություն և մնալ Իմ գահի առաջ»։ Այստեղ «նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ» արտահայտությունը և «Քանի՞սն են անկեղծորեն սիրում Ինձ» հռետորական հարցը չեն հակասում միմյանց։ Դրանք լուսաբանում են, թե ինչպես է «անկեղծությունն» այս համատեքստում պարունակում խառնուրդներ։ Այնպես չէ, որ Աստված ոչինչ չգիտի․ ավելի շուտ, հենց այն պատճառով, որ Աստված դիտարկում է մարդկանց սրտի խորքերը, Նա օգտագործում է այնպիսի բառեր, ինչպիսին է «անկեղծությունը», ինչը հեգնանք է՝ ուղղված ապականված մարդկային ցեղին, որպեսզի ամեն մեկն ավելի խորապես զգա իր պարտքն Աստծու հանդեպ և ավելի խստորեն կշտամբի ինքն իրեն, ինչպես նաև ճանաչի այն փաստը, որ իր սրտում եղած դժգոհություններն ամբողջությամբ ծագում են Սատանայից։ Բոլորը զարմանում են, երբ տեսնում են այնպիսի եզրույթ, ինչպիսին է «հավատարմությունը»՝ ծածուկ մտածելով․ «Շատ անգամներ ես բողոքել եմ և պարսավել Երկինքն ու երկիրն ու շատ անգամներ ցանկացել եմ հեռանալ, բայց քանի որ վախենում էի Աստծու կառավարչական հրամանագրերից, անփութորեն էի վերաբերվում հարցերին՝ պարզապես դրանք ավարտին հասցնելու և մեծամասնությանը հետևելու համար՝ սպասելով, որ Աստված գործ ունենա ինձ հետ, մտածելով, որ եթե իրողությունն իսկապես անհույս դառնա, դեռ չափազանց ուշ չի լինի, որ դանդաղ նահանջեմ։ Բայց հիմա Աստված մեզ կոչում է Իր հավատարիմ ժողովուրդ։ Կարո՞ղ է արդյոք Աստված իսկապես լինել մի Աստված, որ դիտարկում է մարդկանց սրտի խորքերը»։ Հենց այս տեսակ թյուրիմացությունից խուսափելու համար էր, որ Աստված միայն ամենավերջում մատնանշեց տարբեր տեսակի մարդկանց հոգեբանական վիճակները՝ պատճառ դառնալով, որ բոլորն անցում կատարեն մի վիճակից, որում ներքուստ կասկածում էին, մինչդեռ արտաքուստ բերկրանք էին արտահայտում, դեպի մի վիճակ, որտեղ համոզված են սրտով, խոսքով և աչքով։ Այս կերպ մարդու տպավորությունն Աստծու խոսքի վերաբերյալ խորացել է, ինչի բնական հետևանքով մարդը դարձել է մի փոքր ավելի վախեցած, մի փոքր ավելի երկյուղով լի և, ավելին, ձեռք է բերել Աստծու ավելի լավ հասկացողություն։ Վերջապես մարդու անհանգստությունները մեղմելու համար Աստված ասաց․ «Բայց ի վերջո անցյալն անցյալ է։ Քանի որ ներկան արդեն այստեղ է, հետևաբար այլևս կարիք չկա կառչելու երեկվա օրվան կամ մտահոգվելու ապագայի մասին»։ Խոսելու այսպիսի լարված, ներդաշնակ և միևնույն ժամանակ բովանդակալից եղանակն է՛լ ավելի մեծ ազդեցություն ունի՝ այնպես անելով, որ բոլոր նրանք, ովքեր կարդում են Նրա խոսքերը, անցյալի հուսահատության միջից ևս մեկ անգամ տեսնեն լույսը, մինչև որ տեսնեն Աստծու իմաստությունն ու գործերը, ձեռք բերեն «Աստծու ժողովուրդ» կոչումը, դուրս թողնեն իրենց սրտերի կասկածի ամպերը և ապա ճանաչեն իրենք իրենց՝ մի քանի տեսակի հոգեբանական տեղաշարժերից ելնելով։ Այս վիճակներում կան շարունակական տեղատվություններ և մակընթացություններ՝ վշտի ու տխրության ժամանակներով և երջանկության ու ուրախության ժամանակներով։ Այս գլխում Աստված ուրվագծել է բոլոր մարդկանց պատկերը՝ ամեն մի մանրուքն այնքան կենդանի և վառ, որ այն հասել է կատարելության աստիճանի։ Դա իսկապես մի վիճակ է, որին մարդը չի կարող հասնել, մի բան, որն իսկապես մերկացնում է մարդկային սրտի ամենախորքերում եղած գաղտնիքները։ Կարո՞ղ է արդյոք սա լինել մի բան, որն անելու կարողությունը մարդն ունի։

Սրան անմիջապես հաջորդում է և է՛լ ավելի մեծ կարևորություն ունի ստորև բերված հատվածը, որը մարդուն տալիս է Աստծու կառավարչական հրամանագրի ուղղակի հայտնություն, և որն, ավելին, ամենակարևոր մասն է․«Մարդ լինելով՝ ով որ հակադրվում է իրականությանը և չի գործում Իմ ուղղորդման համաձայն, բարի վախճան չի ունենա, այլ միայն փորձանք կբերի իր գլխին։ Տիեզերքի մեջ չկա ոչինչ, որի վերաբերյալ Ես վերջին խոսքը չունենամ»։ Մի՞թե սա Աստծու կառավարչական հրամանագրերից մեկը չէ։ Սա բավական է՝ ցույց տալու, որ այս կառավարչական հրամանագիրը խախտողների օրինակները բազմաթիվ են։ Այսպիսով՝ Աստված մեկ քայլ առաջ է գնում և հորդորում է բոլորին չմտահոգվել իրենց իսկ ճակատագրի համար, և որ եթե մեկը ցանկանա զերծ մնալ Աստծու ներդաշնակեցումից, հետևանքները կլինեն աներերևակայելիորեն զարհուրելի։ Սա ապա հնարավորություն է տալիս բոլոր նրանց, ովքեր լուսավորություն և լուսավորում են փորձառաբար ապրել այս խոսքերում, ավելի լավ հասկանալ Աստծու կառավարչական հրամանագիրը, ինչպես նաև հասկանալ, որ Նա մեծափառ է և վիրավորանք չի հանդուրժում, և դրանով իսկ դառնալ ավելի փորձառու և կայուն, այնքան դալար, որքան քամուն ու սառնամանիքին դիմացած սոճին, որն աննկուն կանգնած է դառնաշունչ ցրտի սպառնալիքի դեմ՝ շարունակելով լրացնել բնության ծաղկուն կանաչ կենսունակությունը։ Մարդկանց մեծամասնությունը, հանդիպելով այս հատվածին, ևս մեկ անգամ իրեն այնքան շփոթված է զգում, ասես պատահաբար հայտնվել է ինչ-որ լաբիրինթոսում․ սրա պատճառն այն է, որ Աստծու խոսքերի բովանդակությունը համեմատաբար արագ է փոխվում, և ուստի տասը հոգուց ինը մտնում են լաբիրինթոսի մեջ, երբ փորձում են հասկանալ իրենց իսկ ապականված խառնվածքները։ Որպեսզի ապագայում գործն ավելի հարթ ընթանա, որպեսզի բոլոր մարդկանց սրտերում եղած կասկածները դուրս թողնվեն, և որպեսզի բոլորը մեկ քայլ առաջ գնան Աստծու հավատարմության հանդեպ իրենց հավատքի մեջ, Նա շեշտում է այդ հատվածի վերջում․ «Բոլոր նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Ինձ, անշուշտ, պիտի վերադառնան Իմ գահի առաջ»։ Այսպիսով՝ բոլոր այն մարդկանց մտքերը, որոնք մի քանի ամիս աշխատանքային վիճակում են եղել, մի ակնթարթում ազատվում են որոշակի վշտից։ Ավելին՝ նրանց սրտերը, որ կախված էին օդում, վերադառնում են իրենց նախկին վիճակին, ասես մի ծանր քար ընկած լիներ գետնին։ Նրանք այլևս ստիպված չեն մտահոգվել իրենց ճակատագրի համար․ ավելին, կարծում են, որ Աստված այլևս դատարկ խոսքեր չի ասի։ Քանի որ մարդիկ ինքնարդար են, չկա գեթ մեկը, ով չի հավատում, որ իր հավատարմությունն Աստծու հանդեպ լիակատար է․ ահա թե ինչու Աստված միտումնավոր շեշտում է «անկեղծորեն» բառը՝ ավելի լավ արդյունքի հասնելու համար։ Սա Իր գործի հաջորդ քայլի համար ճանապարհ հարթելու և հիմք դնելու նպատակով է։

Նախորդը.  Գլուխ 47

Հաջորդը.  Գլուխ 3

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger