Գլուխ 47

Որպեսզի պատճառ հանդիսանամ, որ մարդկության կյանքն աճի, և որպեսզի մարդկությունն ու Ես արդյունքների հասնենք մեր ընդհանուր ձգտման հարցում, Ես միշտ ընդառաջել եմ մարդկանց՝ թույլ տալով նրանց սնուցում և սնունդ ստանալ Իմ խոսքից և ընդունել Իմ ողջ առատությունը։ Երբեք մարդկությանն առիթ չեմ տվել ամաչելու, սակայն մարդիկ երբեք չեն խնայում Իմ զգացմունքները։ Դա նրանից է, որ մարդիկ զգացմունքներ չունեն և «ատում են» այն ամենը, ինչն Ինձնից դուրս է։ Նրանց պակասությունների պատճառով շատ եմ կարեկցում նրանց․ ուստի քիչ ջանք չեմ թափել մարդկանց վրա, որպեսզի երկրի վրա գտնվելու ընթացքում իրենց սրտի ուզածի չափով վայելեն երկրի ողջ առատությունը։ Անարդարացիորեն չեմ վարվում մարդկանց հետ․ հաշվի առնելով, որ երկար տարիներ հետևել են Ինձ, Իմ սիրտը փափկել է նրանց հանդեպ, ովքեր այդպես են վարվել, և սիրտս կարծես չի տանում, որ Իմ գործն իրականացնեմ այս մարդկանց վրա։ Ուստի, տեսնելով այս վտիտ մարդկանց, որ սիրում են Ինձ այնպես, ինչպես իրենք իրենց, միշտ անբացատրելի ցավի զգացում եմ ունենում Իմ սրտում։ Բայց ո՞վ կարող է սրա պատճառով խախտել սահմանված կարգը։ Ո՞վ իրեն նեղություն կտա սրա պատճառով։ Այնուամենայնիվ Իմ ողջ առատությունը շնորհել եմ մարդկությանը, որպեսզի նրանք լիովին վայելեն այն, և այս հարցում վատ չեմ վարվել մարդկանց հետ։ Ահա թե ինչու այն, ինչ մարդկությունը տեսնում է, դեռևս Իմ կարեկից և բարեգութ դեմքն է։ Միշտ համբերատար եմ եղել և միշտ սպասել եմ։ Երբ մարդիկ բավականաչափ վայելած և ձանձրացած լինեն, այն ժամանակ Ես կսկսեմ «բավարարել» նրանց խնդրանքները և բոլոր մարդկանց թույլ կտամ ազատվել իրենց ունայն կյանքից և այլևս երբեք գործ չունենալ մարդկության հետ։ Երկրի վրա ծովի ջուրն եմ օգտագործել՝ մարդկությանը կլանելու համար, կառավարել եմ նրանց սովի միջոցով, սպառնացել եմ միջատների պատուհասներով և հորդառատ անձրևներ եմ տեղացել՝ նրանց «հեղեղելու» համար, սակայն նրանք երբեք չեն զգացել կյանքի ունայնությունը։ Նույնիսկ հիմա մարդիկ դեռ չեն հասկանում երկրի վրա ապրելու իմաստը։ Մի՞թե Իմ ներկայությամբ ապրելը մարդկային կյանքի ամենախոր իմաստն է։ Մի՞թե Իմ ներսում լինելը թույլ է տալիս խուսափել աղետի սպառնալիքից։ Երկրի վրա քանի՞ մսեղավոր մարմին է ապրել ինքնավայելքի ազատության վիճակում։ Ո՞վ է խուսափել մսեղիում ապրելու ունայնությունից։ Բայց ո՞վ կարող է գիտակցել սա։ Այն ժամանակվանից ի վեր, երբ ստեղծեցի մարդկությանը, ոչ ոք չի կարողացել երկրի վրա ապրել ամենաիմաստալից կյանքով, և ուստի մարդկությունը միշտ իզուր վատնել է միանգամայն անիմաստ կյանք։ Ոչ ոք, սակայն, չի ցանկանում դուրս գալ այսպիսի ծանր կացությունից, և ոչ ոք չի ցանկանում խուսափել այս ունայն ու հոգնեցուցիչ կյանքից։ Ըստ մարդկության փորձառության՝ մսեղիում ապրողներից ոչ ոք չի խուսափել մարդկային աշխարհի բարքերից ու սովորույթներից, թեև նրանք Ինձ վայելելը համարում են իրենց կապիտալը։ Փոխարենը նրանք միշտ պարզապես թույլ են տվել, որ ամեն ինչ իր հունով ընթանա, և շարունակել են խաբել իրենք իրենց։

Երբ հիմնովին բնաջնջած լինեմ մարդկությանը, ոչ ոք ողջ չի մնա երկրի վրա՝ երկրի «հալածանքը» համբերությամբ տանելու համար։ Միայն այդ ժամանակ կարելի է ասել, որ Իմ մեծ գործն ամբողջությամբ ավարտված է։ Վերջին օրերին, երբ մսեղի եմ դարձել, այն գործը, որ ցանկանում եմ իրագործել, մսեղիում ապրելու ունայնությունը մարդկանց հասկացնելն է, և դրանով իսկ կոչնչացնեմ մսեղին։ Այդ պահից սկսած՝ երկրի վրա այլևս մարդիկ գոյություն չեն ունենա, ոչ ոք այլևս լաց չի լինի երկրի ունայնության համար, ոչ ոք այլևս չի խոսի մսեղիի դժվարությունների մասին, ոչ ոք այլևս չի տրտնջա, որ անարդար եմ, և բոլոր մարդիկ ու բաները կմտնեն հանգստի մեջ։ Այնուհետև մարդիկ այլևս չեն վազվզի՝ մշտապես զբաղված լինելով, և ոչ էլ կփնտրեն այստեղ ու այնտեղ երկրի վրա, քանի որ իրենց համար հարմար նշանակության վայր գտած կլինեն։ Այդժամ նրանց բոլորի դեմքերին ժպիտներ կհայտնվեն։ Այն ժամանակ այլևս ոչինչ չեմ պահանջի մարդկությունից, և նրանց հետ այլևս որևէ վեճ չեմ ունենա․ մեր միջև այլևս խաղաղության համաձայնություն չի լինի։ Ես գոյություն ունեմ երկրի վրա, իսկ մարդիկ ապրում են երկրի վրա։ Ապրում եմ նրանց հետ և Իմ օրերն անցկացնում նրանց հետ։ Նրանք բոլորը զգում են Իմ ներկայության վայելքը և ուստի չեն ցանկանում հեռանալ առանց պատճառի և փոխարենը կնախընտրեին, որ պարզապես մի փոքր էլ մնայի։ Ինչպե՞ս կարող եմ հանդուրժել երկրի ամայությունը տեսնելը առանց օգնության նպատակով մատս մատիս խփելու։ Ես Երկրից չեմ․ համբերության շնորհիվ է, որ Ինքս Ինձ ստիպել եմ մինչև այսօր մնալ այստեղ։ Եթե չլինեին մարդկության անվերջանալի աղերսանքները, վաղուց հեռացած կլինեի։ Այժմ մարդիկ կարող են հոգ տանել իրենց մասին և Իմ օգնության կարիքը չունեն, քանի որ հասունացել են և կարիք չունեն, որ կերակրեմ նրանց։ Հետևաբար Ես պատրաստվում եմ մարդկության հետ «հաղթանակի տոնակատարություն» անցկացնել, որից հետո հրաժեշտ կտամ նրանց, որպեսզի նրանք անտեղյակ չլինեն։ Իհարկե, վատ հարաբերություններով բաժանվելը լավ բան չէր լինի, քանի որ մեր միջև ոխ չկա։ Ուստի բարեկամությունը մեր միջև հավերժական կլինի։ Հուսով եմ, որ մեր բաժանվելուց հետո մարդիկ կկարողանան ստանձնել Իմ «ժառանգությունը» և չեն մոռանա այն ուսմունքների մասին, որ տվել եմ Իմ կյանքի ընթացքում։ Հուսով եմ, որ չեն անի որևէ բան, որն անպատվություն կբերի Իմ անվանը, և ամուր կպահեն Իմ խոսքերն իրենց մտքում։ Հույս ունեմ, որ Իմ հեռանալուց հետո մարդիկ բոլորը կանեն առավելագույնը՝ Ինձ բավարարելու համար։ Հուսով եմ, որ Իմ խոսքերը կօգտագործեն որպես իրենց գոյության հիմք և կարդարացնեն Իմ հույսերը, քանի որ Իմ սիրտը միշտ մտահոգվել է մարդկանց համար, և միշտ կապված եմ եղել նրանց հետ։ Մարդկությունը և Ես ժամանակին մեկտեղվել ենք և վայելել երկրի վրա երկնքում ապրելու օրհնությունը։ Ես ապրել եմ մարդկանց հետ միասին և Իմ օրերն անցկացրել նրանց հետ։ Մարդիկ միշտ սիրել են Ինձ, իսկ Ես միշտ սիրել եմ նրանց․ հոգեհարազատ ենք եղել միմյանց։ Հետադարձ հայացք եմ նետում մարդկանց հետ Իմ անցկացրած ժամանակի տեսարաններին։ Այն օրերին, երբ հավաքվում էինք միասին, ծիծաղ և ուրախություն կար, և լինում էին նաև վեճեր։ Այնուամենայնիվ սերը մեր միջև հաստատվեց այս հիմքի վրա, և մեր շփումները միմյանց հետ երբեք չխզվեցին։ Մեր երկար տարիների շփման ընթացքում մարդկությունը խորը տպավորություն է թողել Ինձ վրա, և Ես նույնպես մարդկանց շատ բաներ եմ տվել վայելելու համար, ինչի համար նրանք միշտ կրկնակի երախտապարտ են եղել։ Այժմ մեր հավաքույթներն այլևս երբեք նույնը չեն լինի, ինչ նախկինում։ Ո՞վ կարող է փախչել մեր բաժանման այս պահից։ Մարդկանց և Իմ միջև կա խոր և տևական կապվածություն, քնքուշ զգացմունքների հոսք, բայց ի՞նչ կարելի է անել։ Ո՞վ կհամարձակվեր խախտել երկնային Հոր պահանջները։ Ես կվերադառնամ Իմ բնակության վայրը, որտեղ կավարտեմ Իմ գործի մեկ այլ մասը։ Գուցե կրկին հանդիպելու հնարավորություն ունենանք։ Իմ հույսն է, որ մարդիկ սաստիկ չեն տխրի և կբավարարեն Ինձ երկրի վրա։ Իմ Հոգին երկնքում հաճախ շնորհ կպարգևի նրանց։

Արարչագործության ժամանակ Ես մարգարեացել էի, որ վերջին օրերին կստեղծեմ մի խումբ մարդկանց, որոնք Ինձ հետ համակարծիք են։ Կանխագուշակել էի, որ վերջին օրերին երկրի վրա օրինակ հաստատելուց հետո կվերադառնամ Իմ բնակության վայրը։ Երբ ողջ մարդկությունն Ինձ բավարարած լինի, ապա նրանք իրագործած կլինեն այն, ինչ պահանջել եմ նրանցից, և Ես նրանցից այլևս չեմ պահանջի որևէ բան անել։ Փոխարենը մարդիկ և Ես հին օրերի մասին պատմություններ կփոխանակենք և դրանից հետո կբաժանվենք։ Սկսել եմ այս գործը, որպեսզի մարդիկ հոգեբանորեն նախապատրաստվեն, և բոլորը հասկանան Իմ մտադրությունները, որպեսզի չթյուրըմբռնեն Ինձ և չմտածեն, թե չափազանց անզգա եմ կամ չափազանց անհավատարիմ եմ Իմ ընկերներին, ինչն Իմ մտադրությունը չէ։ Մի՞թե մարդիկ սիրում են Ինձ, սակայն հրաժարվում են թույլ տալ, որ հարմար հանգստավայր ունենամ։ Մի՞թե նրանք չեն ցանկանում աղերսել երկնային Հորը հանուն Ինձ։ Մի՞թե մարդիկ կարեկցանքի արցունքներ չեն թափել Ինձ համար։ Մի՞թե նրանք չեն օգնել հասնելու Մեր՝ Հոր և Որդու վաղաժամ վերամիավորմանը։ Այդ դեպքում ինչո՞ւ նրանք հիմա չեն ցանկանում։ Երկրի վրա Իմ սպասավորությունը կատարվել է, և մարդկությունից բաժանվելուց հետո Ես դեռ կշարունակեմ օգնել նրանց։ Մի՞թե սա լավ չէ։ Որպեսզի Իմ գործն ավելի լավ արդյունքների հասնի և փոխշահավետ լինի, պետք է բաժանվենք, թեև դա ցավալի է։ Թող մեր արցունքներն անձայն թափվեն։ Այլևս չեմ հանդիմանի մարդկությանը։ Անցյալում շատ բաներ եմ ասել մարդկանց, որոնք բոլորը խոցել են նրանց մինչև սրտի խորքը՝ ստիպելով տխրության արցունքներ թափել։ Դրա համար սույնով ներողություն եմ խնդրում մարդկությունից և խնդրում եմ, որ ներեն Ինձ։ Խնդրում եմ, որ չատեն Ինձ, քանի որ այս ամենը նրանց իսկ բարօրության համար է։ Ուստի հուսով եմ, որ մարդիկ կհասկանան Իմ սիրտը։ Նախկինում ունեցել ենք մեր վեճերը, սակայն երբ հետադարձ հայացք եմ նետում, երկուսս էլ շահել ենք։ Այս վեճերի պատճառով Աստված և մարդկությունը բարեկամության կամուրջ են կառուցել։ Մի՞թե դա մեր համատեղ ջանքերի պտուղը չէ։ Բոլորս պետք է վայելենք սա։ Խնդրում եմ մարդկանց ներել Իմ նախկին «սխալները», և Ես նույնպես չեմ հիշի նրանց հանցանքները։ Քանի դեռ նրանք ի վիճակի են ապագայում փոխադարձաբար Ինձ տալու իրենց սերը, դա մխիթարություն կտա Իմ Հոգուն երկնքում։ Չգիտեմ, թե որն է մարդկության որոշումն այս առումով․ արդյոք մարդիկ պատրաստակա՞մ են բավարարել Ինձ Իմ վերջին խնդրանքի հարցում, թե՞ ոչ։ Ուրիշ ոչինչ չեմ խնդրում նրանցից, միայն այն, որ սիրեն Ինձ։ Դա բավական է։ Կարելի՞ է արդյոք հասնել դրան։ Թող մեր միջև տեղի ունեցած բոլոր տհաճ բաները մնան անցյալում․ թող մեր միջև միշտ սեր լինի։ Մարդկանց այնքան շատ սեր եմ տվել, և նրանք մեծ գին են վճարել Ինձ սիրելու համար։ Ուստի հուսով եմ, որ մարդկությունը կգնահատի մեր միջև եղած անբաժան և մաքուր սերը, որպեսզի մեր սերը տարածվի ողջ մարդկային աշխարհով մեկ և հավիտյան փոխանցվի սերնդեսերունդ։ Երբ կրկին հանդիպենք, թող դեռևս սիրով կապված լինենք, որպեսզի մեր սերը շարունակվի հավերժ և գովաբանվի ու տարածվի բոլոր մարդկանց կողմից որպես հրաշալի պատմություն։ Սա կբավարարեր Ինձ, և Ես Իմ ժպտացող դեմքը ցույց կտայի մարդկությանը։ Հուսով եմ, որ մարդիկ ամուր կպահեն Իմ հորդորներն իրենց մտքում։

Հունիսի 1, 1992 թ.

Նախորդը.  Գլուխ 46

Հաջորդը.  Գլուխ 1

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger