Գլուխ 10
Եկեղեցու կառուցման ժամանակ Աստված թագավորության կառուցման մասին ընդհանրապես չէր հիշատակում։ Նույնիսկ երբ հիշատակում էր, դա անում էր այնպես, ինչպես խոսում էր եկեղեցու կառուցման ժամանակ։ Հենց որ Թագավորության դարաշրջանը եկավ, Աստված մեկ հարվածով ջնջեց եկեղեցու կառուցման հարցերն ու որոշակի կիրարկումները և այլևս երբեք նույնիսկ մեկ բառ չարտասանեց դրանց մասին։ Սա հենց «Աստված Ինքը» արտահայտության ներհատուկ իմաստն է, որ միշտ նոր է և երբեք չի հնանում։ Որքան էլ լավ արված լինեին բաներն անցյալում, դրանք, ի վերջո, երեկվա գործերն են, ուստի Աստված նման անցյալ իրադարձությունները դասակարգում է որպես Քրիստոսից առաջ տեղի ունեցած, մինչդեռ ներկա օրը հայտնի է որպես Քրիստոսից հետո ընկած ժամանակաշրջան։ Այստեղից կարելի է տեսնել, որ եկեղեցու կառուցումը նախապայման էր թագավորության կառուցման համար. այն հիմք դրեց, որ Աստված թագավորության մեջ գործադրի Իր գերիշխանությունը։ Եկեղեցու կառուցումն այսօրվա լուսանկարն է. Աստծու գործը երկրի վրա հիմնականում կենտրոնացած է այս մասի վրա, որը թագավորության կառուցումն է։ Մինչև եկեղեցու կառուցման ավարտը, Նա արդեն նախապատրաստություններ էր տեսել կատարվելիք ողջ գործի համար, և երբ ժամանակը եկավ, Նա պաշտոնապես սկսեց Իր գործը։ Ահա թե ինչու Աստված ասաց. «Թագավորության դարաշրջանն ի վերջո տարբերվում է անցյալ ժամանակներից։ Այն չի վերաբերում նրան, թե ինչպես է մարդկությունը գործում. այլ, որ Ես իջել եմ երկիր՝ անձամբ կատարելու Իմ գործը, մի բան, որը մարդիկ չեն կարող ո՛չ պատկերացնել, ո՛չ էլ իրագործել»։ Իսկապես, այս գործն անձամբ Աստված պետք է կատարի. ոչ մի մարդ ունակ չէ նման գործի. նրանք պարզապես ի վիճակի չեն դա անելու։ Աստծուց բացի ո՞վ կարող էր նման մեծ գործ կատարել մարդկության մեջ։ Էլ ո՞վ է ունակ «տառապեցնելու» ողջ մարդկությանը մինչև կիսամեռ վիճակի։ Մի՞թե մարդիկ կարող էին նման գործ կազմակերպել։ Ինչո՞ւ է Նա ասում. «Ես իջել եմ երկիր՝ անձամբ կատարելու Իմ գործը»։ Մի՞թե Աստծու Հոգին իսկապես անհետացել է ողջ տիեզերքից։ «Ես իջել եմ երկիր՝ անձամբ կատարելու Իմ գործը» տողը վերաբերում է և՛ այն փաստին, որ Աստծու Հոգին մարմնացած է մսեղիի մեջ՝ գործ կատարելու համար, և՛ այն փաստին, որ Աստծու Հոգին հստակորեն գործում է մարդկության վրա։ Անձամբ կատարելով Իր գործը՝ Նա շատ մարդկանց թույլ է տալիս անզեն աչքով տեսնել, որ Ինքը Աստված Ինքն է. անհրաժեշտ չէ, որ նրանք ուշադիր փնտրեն իրենց հոգիներում։ Ավելին՝ Նա բոլոր մարդկանց թույլ է տալիս իրենց սեփական աչքերով տեսնել Հոգու աշխատանքները և էական տարբերությունը մարդու մսեղիի և Աստծու մսեղիի միջև։ Միևնույն ժամանակ, ողջ տարածության՝ տիեզերք աշխարհի մեջ, Աստծու Հոգին դեռևս գործում է։ Աստծու բոլոր մարդիկ, որոնք լուսավորված են՝ ընդունելով Աստծու անունը, տեսնում են, թե ինչպես է գործում Աստծու Հոգին և դրանով իսկ է՛լ ավելի են ճանաչում մարմնացած Աստծուն։ Այսպիսով՝ միայն եթե Աստծու աստվածայնությունն ուղղակիորեն է գործում, այսինքն, եթե Աստծու Հոգին ի վիճակի է գործելու առանց նվազագույն խոչընդոտի, մարդկությունը կարող է ճանաչել Իրեն՝ գործնական Աստծուն։ Սա է թագավորության կառուցման բուն էությունը։
Ճշգրտորեն քանի՞ անգամ է Աստված մարմնացել մսեղիի մեջ։ Կարո՞ղ է արդյոք դա մի քանի անգամ լինել։ Ինչո՞ւ է Աստված բազմիցս ասել. «Ես մի անգամ իջա մարդկանց աշխարհ, փորձառաբար ապրեցի ու տեսա նրանց տառապանքը, բայց դա արեցի՝ առանց Իմ մարմնացման նպատակն իրագործելու»։ Մի՞թե Աստված մի քանի անգամ է մարմնացել, բայց երբեք ոչ մի անգամ չի ճանաչվել մարդկության կողմից։ Այս հայտարարությունը սա նկատի չունի։ Առաջին անգամ, երբ Աստված մարմնացավ, Նրա նպատակն իրականում մարդկանց՝ Իրեն ճանաչելը չէր. ավելի շուտ, Նա ավարտեց Իր գործը և ապա աննկատ «անհետացավ», և մարդիկ երբեք հնարավորություն չունեցան ճանաչելու Նրան։ Մարդիկ չէին կարող լիովին ճանաչել Նրան, ոչ էլ Նա լիովին ուներ մարմնացման նշանակությունը. այսպիսով՝ չէր կարելի ասել, որ Նա լիովին էր մարմնացել։ Առաջին մարմնացման ժամանակ Աստված պարզապես մեղավոր բնությունից զերծ ֆիզիկական մարմին օգտագործեց՝ այդ գործը կատարելու համար. դրա ավարտից հետո հետագա հիշատակման կարիք չկար։ Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք դարերի ընթացքում օգտագործվել են Աստծու կողմից, նրանք է՛լ ավելի քիչ կարող են կոչվել մարմնացած Աստված։ Միայն այսօրվա գործնական Աստված Ինքը, ով բնականոն մարդկայնության քողի տակ է, ում ներսում կատարյալ աստվածայնություն կա, և ում միջոցով մարդկանց հնարավորություն է տրվում Իրեն ճանաչելու, կարող է ճշմարտապես կոչվել մարմնացած Աստված։ Աստծու՝ աշխարհ առաջին գալու նշանակությունն այսօր խոսվող մարմնացման նշանակության մի մասն է. այն մարմնացման լիարժեք իմաստը չունի։ Ահա թե ինչու Աստված ասաց. «առանց Իմ մարմնացման նպատակն իրագործելու»։ Մարդկանց տառապանքը փորձառաբար ապրելն ու տեսնելը, ինչպես Աստծու խոսքերն են ասում, վերաբերում է Աստծու Հոգուն և երկու մարմնացումներին։ Այս պատճառով Աստված ասաց. «Հենց որ թագավորության կառուցումը սկսվեց, Իմ մարմնացած մսեղին պաշտոնապես սկսեց կատարել Իմ սպասավորությունը. այսինքն՝ թագավորության Թագավորը պաշտոնապես ստանձնեց Իր գերիշխանությունը»։ Թեև եկեղեցու կառուցումն Աստծու անվան մասին վկայելու համար էր, գործը դեռ պաշտոնապես չէր սկսվել. միայն այսօր կարելի է ասել, որ դա թագավորության կառուցում է։ Այն ամենը, ինչ արվել էր նախկինում, պարզապես կանխավայելում էր. դա իրական բանը չէր։ Թեև ասվում էր, որ թագավորությունը սկսվել է, դրա ներսում դեռ ոչ մի գործ չէր արվում։ Միայն այսօր, հիմա, երբ գործն իսկապես արվում է Աստծու աստվածայնության մեջ, և Աստված Ինքը պաշտոնապես սկսել է Իր գործը, մարդկությունը վերջապես մտել է թագավորություն։ Հետևաբար, այն հայտարարությունը, թե «թագավորության իջնելը մարդկային աշխարհ միայն բառացի կողմ չունի. ավելին՝ այն նաև գործնական կողմ ունի, ինչը «կիրարկման իրականություն» արտահայտության նշանակության մի մասն է», ապահովում է վերը քննարկված ամենի համապարփակ ամփոփումը։ Այս նկարագրությունը տրամադրելով՝ Աստված անցնում է մարդկության ընդհանուր վիճակի ամփոփմանը՝ մարդկանց թողնելով մշտական զբաղվածության վիճակում։ «Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր ոք գոյություն ունի Իմ ողորմության և գթասրտության մեջ, բայց ողջ մարդկությունը նաև Իմ դատաստանի ներքո է և նույնպես ենթակա է Իմ փորձություններին»։ Ողջ մարդկության կյանքը կառավարող սկզբունքներն ու կանոնները, ինչպես կարգավորված են Աստծու կողմից, հետևյալն են. կլինեն երջանկության ժամանակներ, հիասթափության պահեր և նույնիսկ ավելին՝ տառապանքի միջոցով զտման ժամանակներ։ Ուստի ոչ ոք չի ապրի կյանք՝ առանց դառնության կամ քաղցրության. յուրաքանչյուր կյանք կունենա իր վերելքներն ու վայրէջքները։ Ողջ մարդկության մեջ մարդիկ կարող են ոչ միայն տեսնել Աստծու ողորմությունն ու գթասրտությունը, այլև տեսնել Նրա դատաստանը և Նրա ողջ բնույթը։ Կարելի է ասել, որ բոլոր մարդիկ գոյություն ունեն Աստծու փորձությունների մեջ, այնպես չէ՞։ Այս ընդարձակ աշխարհում մարդիկ բոլորը զբաղված են իրենց համար ելք գտնելով։ Նրանք վստահ չեն, թե ինչ դեր են խաղում, և ոմանք նույնիսկ վնասում են իրենց կյանքը կամ զրկվում են դրանից՝ հանուն ճակատագրի։ Նույնիսկ Հոբը բացառություն չէր. թեև նա նույնպես դիմացավ Աստծու փորձություններին, այնուամենայնիվ, նա իր համար ելք էր փնտրում։ Ոչ ոք երբեք չի կարողացել ամուր կանգնել Աստծու փորձությունների մեջ։ Մարդկային ագահության և բնության պատճառով ոչ ոք բավարարված չէ իր այժմյան վիճակով, և ոչ ոք ամուր չի կանգնում փորձությունների մեջ. յուրաքանչյուր ոք փշրվում է Աստծու դատաստանի ներքո։ Եթե Աստված դեռևս լուրջ լիներ մարդկության հանդեպ, և եթե Նա դեռևս նման խիստ պահանջներ ունենար մարդկանցից, ապա կլիներ ճիշտ այնպես, ինչպես Նա ասաց. «Ողջ մարդկային ցեղը կտապալվեր Իմ այրող սևեռուն հայացքի ներքո»։
Չնայած այն փաստին, որ թագավորության կառուցումը պաշտոնապես սկսվել է, թագավորության համազարկը դեռ պաշտոնապես չի հնչել. այժմ դա միայն գալիքի մարգարեություն է։ Երբ Աստծու մարդիկ բոլորն ավարտուն դարձվեն, և աշխարհի բոլոր երկրները Քրիստոսի թագավորություն դառնան, դա կլինի այն ժամանակը, երբ յոթ որոտներն են թնդում։ Ընթացիկ օրը մի քայլ է դեպի այդ փուլը. գրոհը դեպի այդ օրն արձակվել է։ Սա Աստծու ծրագիրն է, և մոտ ապագայում այն կիրագործվի։ Սակայն այն, ինչի մասին Աստված խոսում է, արդեն իսկ իրագործվել է Նրա կողմից։ Ուստի պարզ է, որ աշխարհի երկրները պարզապես ավազե ամրոցներ են՝ փլվելու եզրին։ Վերջին օրը մոտ է, և մեծ կարմիր վիշապը կտապալվի Աստծու խոսքի ներքո։ Որպեսզի ապահովվի Աստծու ծրագրի լիակատար հաջողությունը, հրեշտակներն իջել են մարդկային աշխարհ և սկսել են հնարավոր ամեն ինչ անել՝ Աստծուն բավարարելու համար, և մարմնացած Աստված Ինքը ներկա է ռազմի դաշտում՝ թշնամու դեմ պատերազմ մղելու համար։ Որտեղ մարմնացած մսեղին է, այնտեղ էլ թշնամին ոչնչացվում է։ Չինաստանն առաջինը կկործանվի. այն Աստծու ձեռքով կոչնչացվի։ Աստված բացարձակապես ոչ մի գթություն չի ցուցաբերի դրա հանդեպ։ Քանի որ Աստծու մարդիկ ավելի են հասունանում, դա ապացուցում է, որ մեծ կարմիր վիշապն է՛լ ավելի է փշրվում. սա հստակորեն տեսանելի է մարդուն։ Աստծու ժողովրդի հասունացումը թշնամու վախճանի նախանշանն է։ Սա մի փոքր բացատրություն է, թե ինչ է նշանակում «մրցել»։ Այսպիսով՝ Աստված բազմիցս հիշեցրել է Իր մարդկանց հրաշալի վկայություն տալ Իր համար՝ վերացնելու համար մարդկանց սրտերում պատկերացումների ունեցած կարգավիճակը, որոնք մեծ կարմիր վիշապի տգեղությունն են։ Աստված նման հիշեցումներ է օգտագործում՝ մարդկանց հավատը կենդանացնելու համար և, դա անելով, արդյունքների է հասնում Իր գործում։ Սա այն պատճառով է, որ Աստված ասել է. «Իրականում ի՞նչ են ընդունակ անելու մարդիկ։ Մի՞թե ավելի շուտ այնպես չէ, որ Ես Ինքս եմ դա անում»։ Բոլոր մարդիկ այսպիսին են. նրանք ոչ միայն անկարող են, այլև հաճախ վհատվում և հիասթափվում են։ Այդ պատճառով նրանք չեն կարող ճանաչել Աստծուն։ Աստված ոչ միայն վերակենդանացնում է մարդկության հավատքը, այլև նորից ու նորից գաղտնի կերպով մարդկանց ուժով է տոգորում։
Այնուհետև Աստված սկսեց խոսել ողջ տիեզերքի հետ։ Աստված ոչ միայն սկսել է Իր նոր գործը Չինաստանում, այլև ողջ տիեզերքի ներսում Նա սկսել է կատարել այսօրվա նոր գործը։ Գործի այս փուլում, քանի որ Աստված մտադիր է բացահայտել Իր բոլոր գործերն ամբողջ աշխարհում՝ նախքան ի վերջո կստիպի Իրեն դավաճանած ողջ մարդկությանը կրկին հանձնվել Իր գահի առջև, Աստծու դատաստանը դեռևս կպարունակի Նրա ողորմությունն ու գթասրտությունը։ Քանի որ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր զարգացումներ՝ ստիպելով մարդկանց տագնապել, նրանց համար Աստծուն փնտրելու հնարավորություններ են առաջանում, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ՝ Նրա առջև լինելու։ Այսպիսով՝ Աստված ասում է. «Սա այն ուղիներից մեկն է, որով Ես գործում եմ, և, անկասկած, փրկության գործողություն է մարդկության համար, և այն, ինչ Ես ցույց եմ տալիս նրանց, դեռևս գթասրտության մի տեսակ է»։ Մարդկության ճշմարիտ դեմքը մերկացնելիս Աստված վստահ է հաջողության մեջ, որին հավասարը չկա, և բացարձակապես ոչ մի դժվարության չի բախվում։ Սա ստիպում է մարդկանց ամոթից թաքցնել իրենց դեմքերը՝ ծայրաստիճան նվաստացած։ Ամեն անգամ, երբ Աստված խոսում է, Նա որոշ չափով մատնանշում է մարդկանց տգեղ վիճակը, որպեսզի մարդիկ հանգստի մեջ չմոռանան ճանաչել իրենց և չմտածեն իրենց՝ որպես հին թեմայի, ճանաչելու մասին։ Ըստ մարդկային բնության, եթե Աստված նույնիսկ մեկ ակնթարթ դադարեր մարդկանց մատնանշելուց, նրանք ենթակա կլինեին սանձարձակ և ամբարտավան դառնալու։ Ահա թե ինչու այսօր Աստված նաև ասում է. «Մարդիկ չեն գնահատում այն տիտղոսները, որոնք Ես շնորհում եմ նրանց։ Այնքան շատ մարդիկ «ծառայություն մատուցող» տիտղոսի պատճառով դժգոհություններ են տածում իրենց սրտերում, և այնքան շատերն «Իմ մարդիկ» տիտղոսի պատճառով իրենց սրտերում Իմ հանդեպ սեր են զարգացնում։ Ոչ ոք չպետք է փորձի հիմարացնել Ինձ. իմ աչքերով Ես զննում եմ ամեն բան»։ Հենց որ մարդիկ կարդում են այս հայտարարությունը, անմիջապես անհարմար են զգում։ Նրանք զգում են, որ իրենց անցյալի գործողությունները չափազանց անհաս էին՝ ճիշտ այնպիսի կեղտոտ գործարք, որը վիրավորում է Աստծուն։ Հիմա նրանք ուզում են բավարարել Աստծուն, բայց թեև ավելի քան հոժարակամ են, դա անելու զորությունը չունեն։ Նրանք իսկապես չգիտեն, թե ինչ պետք է անեն։ Նրանց սրտերի մղումը որոշ չափով արթնանում է՝ առանց դա գիտակցելու։ Սա է այս խոսքերը կարդալու ազդեցությունն այն բանից հետո, երբ մարդը հանգիստ է։
Մի կողմից՝ Աստված ասում է, որ Սատանան ծայրահեղ խելագար է, մինչդեռ մյուս կողմից Նա մատնանշում է, որ մարդկանց մեծ մասի հին բնությունը չի փոխվել։ Այստեղից պարզ է, որ Սատանայի գործողությունները դեռևս դրսևորվում են մարդկանց միջոցով։ Ուստի Աստված հաճախ հիշեցնում է մարդկանց, որ սանձարձակ չլինեն, որպեսզի չխժռվեն Սատանայի կողմից։ Սա ոչ միայն մարգարեանում է, որ որոշ մարդիկ կապստամբեն, այլև ավելին՝ ահազանգ է, որը հնչում է՝ բոլոր մարդկանց նախազգուշացնելու, որ շտապ մի կողմ դնեն անցյալը և ձգտեն այսօրվան։ Ոչ ոք չի ցանկանում, որ դևերը տիրեն իրեն կամ չար ոգիները գրավեն, ուստի նրանք է՛լ ավելի են Աստծու խոսքերը որպես նախազգուշացում ընդունում։ Սակայն, երբ մարդկանց մեծ մասը գործադրում է ամեն ջանք՝ Աստծու խոսքերի վրա կենտրոնանալու համար և ընկնում է այս ծայրահեղության մեջ, Աստված Իր հերթին ասում է. «Մարդկանց մեծ մասը սպասում է, որ Ես է՛լ ավելի շատ խորհուրդներ բացահայտեմ, որպեսզի նրանք հաճույքով նայեն։ Սակայն, նույնիսկ եթե դու հասկանայիր երկնքի բոլոր խորհուրդները, հետո՞ ինչ։ Դա կմեծացնե՞ր քո սերն Իմ հանդեպ»։ Սրանից ակնհայտ է, որ մարդկային վիճակն Աստծու խոսքն օգտագործելը չէ՝ Աստծուն ճանաչելու և Աստծուն սիրելու համար, այլ ավելի շուտ՝ լցնելու իրենց «փոքրիկ պահեստի» պաշարները։ Այսպիսով, ի պատասխան մարդկանց այս ծայրահեղության, Աստված օգտագործում է այնպիսի խոսքեր, ինչպիսին «հաճույքով նայել»-ն է, ինչն արտացոլում է, թե ինչպես մարդկանց սերն Աստծու հանդեպ դեռևս լիովին մաքուր չէ։ Եթե Աստված չբացահայտեր խորհուրդները, մարդիկ մեծ կարևորություն չէին տա Նրա խոսքերին, այլ, ավելի շուտ, պարզապես թռուցիկ հայացք կգցեին դրանց՝ կարճատև նայելով, ինչպես ձիով սլանալիս ծաղիկներով են հիանում։ Նրանք ժամանակ չէին տրամադրի զգուշորեն խորհելու կամ մտորելու Աստծու խոսքերի շուրջ։ Մարդկանց մեծ մասը չի գնահատում Նրա խոսքերը։ Ոչ ոք մեծ ջանքեր չի գործադրում՝ Նրա խոսքերն ուտելու և խմելու համար. փոխարենը նրանք պարզապես ձևականորեն աչքի են անցկացնում դրանք։ Ինչո՞ւ է Աստված հիմա ուրիշ կերպ խոսում, քան անցյալ ժամանակներում։ Ինչո՞ւ են Նրա բոլոր խոսքերն այդքան դժվար հասկանալի մարդկանց համար։ Որոշ օրինակներ են «պիտակավորել» բառը՝ «Ես երբեք նրանց այսքան անփութորեն չէի պիտակավորի» նախադասության մեջ, «մաքուր ոսկի»-ն՝ «Կա՞ արդյոք մեկը, ով կարող է հասկանալ մաքուր ոսկին Իմ խոսքերում» նախադասության մեջ, Նրա նախկին հիշատակումը «մշակման» մասին՝ «առանց Սատանայի կողմից որևէ մշակման ենթարկվելու» նախադասության մեջ, և նման այլ արտահայտություններ։ Մարդիկ չեն հասկանում, թե ինչու է Աստված այսպես խոսում, ինչու է Նա խոսում նման կատակային, հումորային և սադրիչ ձևով։ Դա հենց այն նպատակի դրսևորումներից մեկն է, որին Աստված ձգտում է Իր խոսքերի միջոցով հասնելու։ Ամենասկզբից ի վեր մարդիկ միշտ անկարող են եղել հասկանալու Աստծու խոսքը, և թվում էր, թե Նրա բոլոր խոսքերը բավականին լուրջ են։ Հումորի ամենաչնչին երանգ և այստեղ ու այնտեղ մի քանի տերմիններ ավելացնելով՝ Նա Իր խոսքով բարձրացնում է տրամադրությունը և մարդկանց թույլ է տալիս որոշ չափով թուլացնել իրենց մկանները։ Այդպես վարվելով՝ Նա հասնում է է՛լ ավելի մեծ արդյունքի՝ յուրաքանչյուր մարդու Աստծու խոսքի շուրջ խորհելու հնարավորություն տալով։