Գլուխ 11

Մարդու անզեն աչքին թվում է, թե այս ժամանակահատվածում Աստծու արտահայտումներում ոչ մի փոփոխություն չկա, ինչը պայմանավորված է նրանով, որ մարդիկ ի վիճակի չեն ընկալելու այն օրինաչափությունները, որոնցով Աստված խոսում է, և չեն հասկանում Նրա խոսքերի համատեքստը։ Աստծու խոսքերը կարդալուց հետո մարդիկ չեն հավատում, որ այս խոսքերում որևէ նոր խորհուրդ կա․ ուստի ի վիճակի չեն ապրելու արտասովոր կերպով թարմ կյանքով և փոխարենն ապրում են լճացած ու անկենդան կյանքով։ Սակայն Աստծու արտահայտումներում տեսնում ենք, որ կա իմաստի ավելի խոր մակարդակ, որը և՛ անըմբռնելի է, և՛ անհասանելի մարդու համար։ Այսօր մարդու համար Աստծու այսպիսի խոսքեր կարդալու բախտին արժանանալն ամենամեծն է բոլոր օրհնություններից։ Եթե ոչ ոք չկարդար այս խոսքերը, մարդը հավիտյան կմնար ամբարտավան, ինքնարդար, ինքն իրեն չճանաչող և անտեղյակ, թե որքան շատ թերություններ ունի։ Աստծու խորիմաստ, անըմբռնելի խոսքերը կարդալուց հետո մարդիկ ծածուկ հիանում են դրանցով, և նրանց սրտերում ճշմարիտ համոզմունք կա, որն արատավորված չէ կեղծիքով․ նրանց սրտերը դառնում են բնօրինակը, ոչ թե կեղծված տարբերակը։ Ահա թե, իրականում ինչ է կատարվում մարդկանց սրտերում։ Յուրաքանչյուր ոք իր սրտում ունի սեփական պատմությունը։ Կարծես ինքն իրեն ասում է․ «Ամենայն հավանականությամբ սա հենց Աստված Ինքն է ասել․ եթե ոչ Աստված, ապա էլ ո՞վ կարող էր նման խոսքեր արտաբերել։ Ինչո՞ւ չեմ կարող ե՛ս ասել դրանք։ Ինչո՞ւ ի վիճակի չեմ ե՛ս անելու նման գործ։ Ըստ երևույթին, մարմնացած Աստված, որի մասին խոսում է Աստված, իսկապես իրական է և հենց Ինքն Աստված է։ Չպետք է շարունակեմ կասկած տածել իմ սրտում։ Հակառակ դեպքում միանգամայն հնարավոր է, որ երբ Աստծու ձեռքը հասնի, ափսոսանքների համար արդեն շա՜տ ուշ լինի…»։ Այսպես է մտածում մարդկանց մեծ մասն իր սրտում։ Արդարացի կլինի ասել, որ այն պահից, երբ Աստված սկսեց խոսել, մինչև այսօր, բոլոր մարդիկ կհեռանային առանց Աստծու խոսքերի աջակցության։ Ինչո՞ւ է ասվում, որ ողջ գործն անում է հենց Աստված, այլ ոչ թե մարդը։ Եթե Աստված խոսքեր չօգտագործեր՝ եկեղեցու կյանքին աջակցելու համար, բոլորն անհետ կկորչեին։ Մի՞թե սա չէ Աստծու մեծ զորությունը։ Մի՞թե սա իսկապես մարդու պերճախոսությունն է։ Մի՞թե սա մարդու բացառիկ տաղանդն է։ Ամենևի՛ն։ Առանց մանրամասն վերլուծության ոչ ոք չէր իմանա, թե ինչ տեսակի արյուն է հոսում իր երակներով, անտեղյակ կլիներ, թե քանի սիրտ ունի կամ քանի ուղեղ, և բոլորը կկարծեին, թե ճանաչում են Աստծուն։ Մի՞թե չգիտեն, որ իրենց ճանաչողությունը դեռևս դիմադրություն է պարունակում։ Զարմանալի չէ, որ Աստված ասում է․ «Մարդկության մեջ յուրաքանչյուրը պետք է ընդունի Իմ Հոգու կողմից զննվելը, պետք է ուշադիր քննի իր յուրաքանչյուր խոսքն ու արարքը և առավել ևս պետք է հետևի Իմ հրաշագործություններին»։ Սրանից կարելի է տեսնել, որ Աստծու խոսքերն աննպատակ և անհիմն չեն։ Աստված երբեք անարդարացիորեն չի վարվել որևէ մարդու հետ․ նույնիսկ Հոբը, իր ողջ հավատքով հանդերձ, բացառություն չեղավ․ նա նույնպես մանրամասն վերլուծվեց և այլևս իր ամոթից թաքնվելու տեղ չուներ։ Էլ չենք խոսում այսօրվա մարդկանց մասին։ Ուստի այնուհետև Աստված անմիջապես հարցնում է․ «Ի՞նչ եք զգում, երբ թագավորությունը գալիս է երկիր։» Աստծու հարցն այնքան էլ էական չէ, սակայն այն տարակուսանքի մեջ է գցում մարդկանց․ «Ի՞նչ ենք զգում։ Դեռ չգիտենք, թե երբ կգա թագավորությունը, ուստի ինչպե՞ս կարող ենք խոսել զգացմունքների մասին։ Ավելին՝ գաղափար անգամ չունենք։ Եթե պետք է ինչ-որ բան զգայի, դա կլիներ զարմանք և ուրիշ ոչինչ»։ Իրականում այս հարցն Աստծու խոսքերի նպատակը չէ։ Հիմնական միտքը հետևյալն է․ «Երբ Իմ որդիներն ու ժողովուրդը հոսում են դեպի Իմ գահը, Ես պաշտոնապես սկսում եմ դատաստանը մեծ սպիտակ գահի առաջ»։ Այս մեկ նախադասությունն ամփոփում է ողջ հոգևոր ոլորտի դինամիկան։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է Աստված ուզում անել հոգևոր ոլորտում այս ժամանակահատվածում, և միայն այն բանից հետո, երբ Աստված արտաբերում է այս խոսքերը, մարդկանց մեջ թեթևակի արթնացում է տեղի ունենում։ Քանի որ Աստծու գործի մեջ տարբեր քայլեր կան, Աստծու գործը տիեզերքում նույնպես տարբերվում է։ Այս ժամանակահատվածում Աստված գլխավորապես փրկում է Աստծու որդիներին ու ժողովրդին, ինչը նշանակում է, որ, հրեշտակների կողմից հովվելով, Աստծու որդիներն ու ժողովուրդն սկսում են ընդունել էտվելն ու կոտրվելը, պաշտոնապես սկսում են փարատել իրենց մտքերն ու պատկերացումները և ազատվել այս աշխարհի որևէ հետքից․ այլ կերպ ասած՝ պաշտոնապես սկսվում է «դատաստանը մեծ սպիտակ գահի առաջ», որի մասին Աստված խոսել էր։ Քանի որ դա Աստծու դատաստանն է, Աստված պետք է արձակի Իր ձայնը, և թեև բովանդակությունը տարբերվում է, նպատակը միշտ նույնն է։ Այսօր, դատելով այն հնչերանգից, որով Աստված խոսում է, թվում է, թե Նրա խոսքերն ուղղված են մարդկանց որոշակի խմբի։ Իրականում ամենից առաջ այս խոսքերն ուղղված են ողջ մարդկության բնությանը։ Դրանք կտրում-անցնում են անմիջապես մարդու ողնուղեղի միջով, չեն խնայում մարդու զգացմունքները և մերկացնում են նրա ողջ բուն էությունը՝ ոչինչ բաց չթողնելով, ոչինչ աչքաթող չանելով։ Այսօրվանից սկսած՝ Աստված պաշտոնապես մերկացնում է մարդու ճշմարիտ դեմքը և այսպիսով «արձակում է Իր Հոգու ձայնը ողջ տիեզերքի վրա»։ Արդյունքը, որն ի վերջո ձեռք է բերվում, սա է․ «Իմ խոսքերի միջոցով Ես ամբողջությամբ կմաքրեմ ամեն մարդու և ամեն բան երկինքների ու երկրի և բոլոր բաների մեջ, որպեսզի երկիրն այլևս կեղտոտ ու անբարոյական չլինի, այլ լինի սուրբ թագավորություն»։ Այս խոսքերը ներկայացնում են թագավորության հեռանկարները, որն ամբողջովին Քրիստոսի թագավորությունն է, ճիշտ ինչպես Աստված ասաց․ «Ամեն ինչ բարի պտուղ է, բոլորն աշխատասեր հողագործներ են»։ Բնականաբար, սա տեղի կունենա տիեզերքում և չի սահմանափակվի միայն Չինաստանով։

Միայն այն ժամանակ են մարդիկ Նրա մասին մի փոքր ճանաչողություն ունենում իրենց պատկերացումներում, երբ Աստված սկսում է խոսել և գործել։ Սկզբում այս ճանաչողությունը գոյություն ունի միայն նրանց պատկերացումներում, բայց ժամանակի ընթացքում մարդկանց մտքերն ավելի ու ավելի ապարդյուն և ոչ պիտանի են դառնում մարդկային օգտագործման համար․ ուստի նրանք սկսում են հավատալ այն ամենին, ինչ Աստված ասում է, այնպես, որ «իրենց գիտակցության մեջ տեղ են ստեղծում գործնական Աստծու համար»։ Միայն իրենց գիտակցության մեջ է, որ մարդիկ տեղ ունեն գործնական Աստծու համար։ Իրականում, սակայն, չեն ճանաչում Աստծուն և դատարկ խոսքերից բացի՝ ուրիշ ոչինչ չեն ասում։ Այնուամենայնիվ անցյալի համեմատ մեծ առաջընթաց են գրանցել, թեև նրանց ճանաչողությունը դեռևս մղոններով զիջում է, երբ համեմատվում է հենց Իր՝ գործնական Աստծու հետ։ Ինչո՞ւ է Աստված միշտ ասում․ «Ամեն օր Ես քայլում եմ մարդկանց անդադար հոսքի մեջ, և ամեն օր Ես գործում եմ յուրաքանչյուր մարդու ներսում»։ Որքան շատ է Աստված նման բաներ ասում, այնքան ավելի շատ կարող են մարդիկ համեմատել դրանք այսօրվա հենց Իր՝ գործնական Աստծու գործողությունների հետ, և այդպիսով կարող են ավելի լավ ճանաչել գործնական Աստծուն իրականության մեջ։ Քանի որ Աստծու խոսքերն ասվում են մսեղիի տեսանկյունից և արտաբերվում են՝ օգտագործելով մարդկության լեզուն, մարդիկ ի վիճակի են հասկանալու Աստծու խոսքերը՝ համեմատելով դրանք «նյութական բաների» հետ, և դրանով իսկ ավելի մեծ արդյունք է ձեռք բերվում։ Բացի այդ, Աստված նորից ու նորից խոսում է մարդկանց սրտերում եղած «Իմ» կերպարի և իրականության «Իմ» կերպարի մասին, ինչը մարդկանց ավելի պատրաստակամ է դարձնում մաքրելու Աստծու կերպարն իրենց սրտերից, և այսպիսով պատրաստակամ է դարձնում ճանաչելու և առնչվելու հենց Իր՝ Գործնական Աստծու հետ։ Սա է Աստծու խոսքերի իմաստությունը։ Որքան շատ է Աստված նման բաներ ասում, այնքան ավելի մեծ է օգուտը Աստծու մասին մարդկանց ճանաչողության համար, և ուստի Աստված ասում է․ «Եթե Ես մսեղի չդառնայի, մարդը երբեք չէր ճանաչի Ինձ, և նույնիսկ եթե ճանաչեր Ինձ, մի՞թե այդպիսի ճանաչողությունը, միևնույնն է, պատկերացում չէր լինի»։ Իսկապես, եթե մարդկանցից պահանջվեր ճանաչել Աստծուն իրենց սեփական պատկերացումների համաձայն, դա նրանց համար դժվար չէր լինի, փոխարենը դա կլիներ հեշտ և հաճելի, և այդ դեպքում Աստված մարդկանց սրտերում հավիտյան մշուշոտ և ոչ գործնական կլիներ, ինչը կապացուցեր, որ Սատանան, այլ ոչ թե Աստված է իշխում ողջ տիեզերքի վրա․ ուստի Աստծու՝ «Ես ետ եմ վերցրել Իմ զորությունը» խոսքերը հավիտյան կմնային դատարկ խոսքեր։

Երբ աստվածայնությունն սկսում է անմիջականորեն գործել, դա նաև այն ժամանակն է, երբ թագավորությունը պաշտոնապես իջնում է մարդկային աշխարհ։ Բայց այստեղ ասվում է, որ թագավորությունն իջնում է մարդկանց մեջ, ոչ թե այն, որ թագավորությունը ձևավորվում է մարդկանց մեջ․ և ուստի այն, ինչի մասին խոսվում է այսօր, թագավորության կառուցումն է, այլ ոչ թե այն վիճակը, երբ այն ձևավորվում է։ Ինչո՞ւ է Աստված միշտ ասում. «Բոլոր բաները լռում են»։ Մի՞թե բոլոր բաները կանգ են առնում և անշարժանում։ Մի՞թե մեծ լեռներն իսկապես լռում են։ Ուրեմն ինչո՞ւ մարդիկ սրա վերաբերյալ ոչ մի զգացողություն չունեն։ Մի՞թե Աստծու խոսքը սխալ է։ Թե՞ Աստված չափազանցնում է։ Քանի որ այն ամենը, ինչ Աստված անում է, իրականացվում է որոշակի միջավայրում, ոչ ոք տեղյակ չէ դրանից կամ ունակ չէ ընկալելու դա սեփական աչքերով, և այն ամենը, ինչ մարդիկ կարող են անել, Աստծու խոսելը լսելն է։ Այն մեծափառության պատճառով, որով Աստված գործում է, երբ Աստված ժամանում է, կարծես թե հսկայական փոփոխություն է տեղի ունեցել երկնքում և երկրի վրա․ իսկ Աստծուն թվում է, թե բոլորը հետևում են այս պահին։ Այսօր փաստերը դեռ պետք է ի հայտ գան։ Մարդիկ Աստծու խոսքերի բառացի իմաստի մի փոքր մասն են միայն սովորել։ Ճշմարիտ իմաստը սպասում է այն ժամանակին, երբ նրանք իրենց կմաքրեն պատկերացումներից․ միայն այդ ժամանակ կգիտակցեն, թե ինչ է անում մարմնացած Աստված այսօր երկրի վրա և երկնքում։ Չինաստանում Աստծու ժողովրդի մեջ միայն մեծ կարմիր վիշապի թույնը չէ։ Նույն կերպ էլ մեծ կարմիր վիշապի բնությունն ավելի առատորեն և ավելի հստակորեն է բացահայտվում նրանց մեջ։ Բայց Աստված ուղղակիորեն չի խոսում այս մասին, այլ պարզապես փոքր-ինչ հիշատակում է մեծ կարմիր վիշապի թույնի մասին։ Մարդու սպիներն այս կերպ ուղղակիորեն չմերկացնելն ավելի օգտակար է մարդու առաջընթացի համար։ Մեծ կարմիր վիշապի զավակները չեն սիրում, որ ուրիշների ներկայությամբ իրենց անվանեն մեծ կարմիր վիշապի հետնորդներ։ Ասես «մեծ կարմիր վիշապ» բառերն ամոթ են բերում նրանց․ ոչ ոք չի ցանկանում խոսել այս բառերի մասին, և ուստի Աստված միայն ասում է․ «Իմ գործի այս փուլը հիմնականում կենտրոնացած է ձեզ վրա, և սա Չինաստանում Իմ մարմնացման նշանակալիության մի կողմն է»։ Ավելի ստույգ՝ Աստված գլխավորապես եկել է նվաճելու մեծ կարմիր վիշապի զավակների տիպարային ներկայացուցիչներին, ինչն էլ Չինաստանում Աստծու մարմնացման նշանակությունն է։

«Երբ Ես անձամբ գալիս եմ մարդկանց մեջ, հրեշտակները միաժամանակ սկսում են հովվելու գործը»։ Իրականում բառացիորեն չի ընկալվում, որ Աստծու Հոգին մարդկային աշխարհ է գալիս միայն այն ժամանակ, երբ հրեշտակներն սկսում են իրենց գործն Աստծու բյուրավոր ընտրյալ մարդկանց մեջ։ Փոխարենն այս երկու գործերը՝ աստվածայնության գործը և հրեշտակների հովվությունը, իրականացվում են միաժամանակ։ Այնուհետև Աստված մի փոքր խոսում է հրեշտակների հովվության մասին։ Երբ Նա ասում է, որ «բոլոր որդիներն ու ժողովուրդը ոչ միայն ստանում են փորձություններ և հովվություն, այլև ի վիճակի են լինում իրենց իսկ աչքերով տեսնելու ամեն տեսակ տեսիլքների հայտնվելը», մարդկանց մեծ մասը բուռն երևակայություն ունի «տեսիլքներ» բառի վերաբերյալ։ Մարդկանց երևակայության մեջ տեսիլքները վերաբերում են գերբնական իրադարձություններին։ Սակայն գործի բովանդակությունը մնում է հենց Իր՝ գործնական Աստծու ճանաչողությունը։ Տեսիլքներն այն միջոցներն են, որոնցով հրեշտակները գործում են։ Դրանք կարող են մարդկանց զգացողություններ կամ երազներ տալ՝ թույլ տալով նրանց ընկալել հրեշտակների գոյությունը։ Բայց հրեշտակները մարդու համար անտեսանելի են մնում։ Աստծու որդիների և ժողովրդի մեջ գործի մեթոդը նրանց անմիջականորեն հայտնություններ և լուսավորում տալն է, որին գումարվում է նրանց էտումն ու կոտրումը։ Քարոզներ հազվադեպ են տրվում։ Իհարկե, մարդկանց միջև հաղորդակցությունը բացառություն է։ Սա է տեղի ունենում Չինաստանից դուրս գտնվող երկրներում։ Աստծու խոսքերի բովանդակությունը մերկացնում է ողջ մարդկության կենսապայմանները. բնականաբար, սա գլխավորապես ուղղված է մեծ կարմիր վիշապի զավակներին։ Ողջ մարդկության տարբեր վիճակներից Աստված ընտրում է նրանք, որոնք տիպարային են՝ որպես նմուշներ ծառայելու համար, և այսպիսով մերկացնում է մարդկանց։ Մարդիկ ամոթ չեն ճանաչում կամ էլ չեն հասցնում թաքնվել այս լույսի լուսավորումից և համակերպվում են դրան։ Մարդու բազմաթիվ վարքագծերը պատկերների մի ամբողջ բազմություն են։ Աստծու պատկերածը մարդու ողջ այլանդակությունն է՝ հնագույն ժամանակներից մինչև այսօր և այսօրվանից մինչև վաղը․ ոմանք լաց են լինում խավարի մեջ՝ կարծես սգալով իրենց աչքերի կորցրած տեսողության համար, ոմանք ծիծաղում են, ոմանք՝ հարվածներ ստանում մեծ ալիքներից, ոմանք էլ քայլում են լեռնային ոլորապտույտ ճանապարհներով, ոմանք փնտրում են անծայրածիր ամայի վայրերում՝ վախից դողալով, ինչպես աղեղնալարի հասարակ զնգոցից վախեցած թռչունը, որը խորապես վախենում է, որ լեռների վայրի կենդանիները կհոշոտեն։ Աստծու ձեռքերում այլանդակության այս բազմաթիվ տեսակները դառնում են հուզիչ, կենդանի պատկերներ, որոնց մեծ մասը չափազանց սարսափելի է դրանց նայելու համար կամ էլ բավական է, որպեսզի մարդկանց մազերը բիզ-բիզ կանգնեն, և նրանց տարակուսած թողնեն։ Աստծու աչքում այն ամենը, ինչ դրսևորվում է մարդու մեջ, ոչ այլ ինչ է, քան այլանդակություն, և թեև կարող է կարեկցանք առաջացնել, միևնույնն է, այլանդակություն է։ Աստծուց մարդու տարբերության կիզակետն այն է, որ մարդու թուլությունը ուրիշների հանդեպ բարյացակամություն ցուցաբերելու նրա հակվածությունն է։ Աստված, սակայն, միշտ նույնն է եղել մարդու հանդեպ, ինչը նշանակում է, որ Նա միշտ նույն վերաբերմունքն է ունեցել։ Նա միշտ չէ, որ այնքան բարի է, որքան մարդիկ պատկերացնում են, ինչպես փորձառու մայրը, որի երեխաները միշտ առաջնային տեղում են իր մտքում։ Իրականում, եթե Աստված չցանկանար մի շարք մեթոդներ կիրառել՝ մեծ կարմիր վիշապին նվաճելու համար, ապա ոչ մի կերպ կուլ չէր տա Իր զայրույթը՝ Իրեն թույլ տալով ենթարկվել մարդու սահմանափակումներին։ Աստծու բնույթի համաձայն՝ այն ամենը, ինչ մարդիկ անում և ասում են, հարուցում է Աստծու զայրույթը, և նրանք պետք է հանդիմանվեն։ Աստծու աչքում նրանցից ոչ մեկը չի համապատասխանում չափանիշին, և բոլորն Աստծու կողմից տապալվելու ենթակա են։ Չինաստանում Աստծու գործի սկզբունքների պատճառով և ավելին՝ մեծ կարմիր վիշապի բնության պատճառով, որին գումարվում է այն փաստը, որ Չինաստանը մեծ կարմիր վիշապի երկիրն է և այն երկիրը, որտեղ բնակվում է մարմնացած Աստված, Աստված պետք է կուլ տա Իր զայրույթը և նվաճի մեծ կարմիր վիշապի բոլոր զավակներին։ Սակայն Նա միշտ կատի մեծ կարմիր վիշապի զավակներին, այսինքն՝ Նա միշտ կատի այն ամենը, ինչ գալիս է մեծ կարմիր վիշապից, և սա երբեք չի փոխվի։

Ոչ ոք երբևէ տեղյակ չի եղել Աստծու որևէ գործողությունից, ոչ էլ որևէ բան երբևէ զննել է Նրա գործողությունները։ Երբ Աստված վերադարձավ Սիոն, օրինակ, ո՞վ էր տեղյակ դրանից։ Ուստի այսպիսի խոսքերը՝ «Ես աննկատ գալիս եմ մարդկանց մեջ և ապա հեռանում եմ։ Մի՞թե որևէ մեկը երբևէ տեսել է Ինձ։», ցույց են տալիս, որ մարդն իսկապես չունի հոգևոր ոլորտի իրադարձություններն ընդունելու կարողությունները։ Անցյալում Աստված ասել էր, որ երբ Նա վերադառնում է Սիոն, «արևը հրավառ է, լուսինը՝ շողշողուն»։ Քանի որ մարդիկ դեռ չեն հաշտվել Աստծու՝ Սիոն վերադառնալու հետ և դեռևս որոշ չափով մտահոգված են դրանով, Աստված ուղղակիորեն արտաբերում է «արևը հրավառ է, լուսինը՝ շողշողուն» խոսքերը՝ մարդկանց պատկերացումներին համապատասխանելու համար։ Որպես արդյունք, երբ մարդկանց պատկերացումները հարված են ստանում Աստծու խոսքերից, տեսնում են, որ Աստծու գործողություններն այնքան հրաշալի են, և տեսնում են, որ Նրա խոսքերը խորիմաստ են, անըմբռնելի և անվերծանելի բոլորի համար․ ուստի լիովին հաշտվում են այս հարցի հետ և մի փոքր հստակություն են զգում իրենց հոգիներում, ասես Աստված արդեն վերադարձել է Սիոն, և այսպիսով մարդիկ մեծ ուշադրություն չեն դարձնում այս հարցին։ Այդ պահից սկսած՝ մեկ սրտով և մեկ մտքով ընդունում են Աստծու խոսքերը և այլևս չեն անհանգստանում, որ Աստծու՝ Սիոն վերադառնալուց հետո աղետ կհարվածի։ Միայն այդ ժամանակ մարդիկ կարող են ավելի լավ ընդունել Աստծու խոսքերը՝ իրենց ողջ ուշադրությունը կենտրոնացնելով Աստծու խոսքերի վրա, կորցնելով որևէ այլ բան դիտարկելու ցանկությունը։

Նախորդը.  Գլուխ 10

Հաջորդը.  Հավելված. Գլուխ 2

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger