Գլուխ 13

Աստված ատում է մեծ կարմիր վիշապի բոլոր սերունդներին, և Նա առավել ևս ատում է հենց մեծ կարմիր վիշապին. սա է Աստծու սրտի ներսում եղած բարկության աղբյուրը։ Թվում է՝ Աստված ցանկանում է մեծ կարմիր վիշապին պատկանող ամեն բան նետել կրակի և ծծմբի լիճը՝ դրանք մոխրացնելու համար։ Նույնիսկ լինում են ժամանակներ, երբ թվում է, թե Աստված կցանկանար մեկնել Իր ձեռքը՝ անձամբ բնաջնջելու մեծ կարմիր վիշապին. միայն դա կարող էր ջնջել Նրա սրտում առկա գարշանքը։ Մեծ կարմիր վիշապի տան յուրաքանչյուր անձ առանց մարդկայնության գազան է, և սա է պատճառը, որ Աստված խստորեն զսպեց Իր բարկությունը՝ ասելու հետևյալը. «Իմ բոլոր մարդկանց մեջ և Իմ բոլոր որդիների մեջ, այսինքն՝ նրանց մեջ, ում Ես ընտրել եմ ողջ մարդկային ցեղից, դուք ամենաստորին խմբին եք պատկանում»։ Աստված վճռորոշ ճակատամարտ է սկսել մեծ կարմիր վիշապի դեմ իր իսկ երկրում և կոնչացնի այն, երբ Իր ծրագիրն իրագործվի և այլևս թույլ չի տա, որ այն ապականի մարդկությանը կամ ավերի նրանց հոգիները։ Ամեն օր Աստված կանչում է Իր նիրհող մարդկանց՝ փրկելու նրանց, սակայն բոլորը շշմած վիճակում են, ասես քնաբեր հաբեր են ընդունել։ Եթե Աստված թեկուզ մեկ ակնթարթ դադարի նրանց արթնացնելուց, նրանք կվերադառնան իրենց քնած վիճակին՝ լիովին անգիտակից։ Թվում է՝ Նրա ողջ ժողովուրդը երկու երրորդով կաթվածահար է։ Նրանք չգիտեն իրենց սեփական կարիքները կամ իրենց սեփական պակասությունները, ոչ էլ անգամ այն, թե ինչ պետք է հագնեն կամ ինչ պետք է ուտեն։ Սա բավարար է ցույց տալու համար, որ մեծ կարմիր վիշապը մեծ ջանք է գործադրել՝ մարդկանց ապականելու համար։ Նրա տգեղությունը տարածվում է Չինաստանի յուրաքանչյուր շրջանում և այնպես է զայրացրել մարդկանց, որ նրանք այլևս չեն ցանկանում մնալ այս անկում ապրող, գռեհիկ երկրում։ Այն, ինչ Աստված ամենից շատ է ատում, մեծ կարմիր վիշապի բուն էությունն է, ահա թե ինչու Իր բարկության մեջ ամեն օր հիշեցումներ է տալիս մարդկանց, և նրանք ամեն օր ապրում են Նրա բարկացած հայացքի ներքո։ Նույնիսկ այդ դեպքում մարդկանց մեծ մասը դեռ չգիտի փնտրել Աստծուն. փոխարենը նրանք նստած են այնտեղ, նայում են, սպասելում, որ ձեռքով կերակրվեն։ Նույնիսկ եթե սովամահ լինեին, միևնույն է, չէին ցանկանա գտնել իրենց սեփական կերակուրը։ Մարդու խիղճը վաղուց ապականվել է Սատանայի կողմից այնպես, որ փոխվել է իր էությամբ՝ դառնալով սառնասիրտ։ Զարմանալի չէ, որ Աստված ասել է. «Եթե Ես չհուշեի ձեզ, դեռ արթնացած չէիք լինի, այլ կմնայիք ասես սառած և դարձյալ՝ ասես ձմեռային քնի մեջ»։ Ասես մարդիկ ձմեռող կենդանիներ լինեն, որոնք ձմեռն անցկացնում են առանց ուտելիքի կամ խմելիքի կարիքի. սա ճշգրտորեն Աստծու մարդկանց ընթացիկ իրադրությունն է։ Այս պատճառով Աստված պահանջում է միայն, որ մարդիկ լույսի մեջ ճանաչեն մարմնացած Իրեն՝ Աստծուն. Նա չի պահանջում, որ մարդիկ շատ փոխվեն, ոչ էլ որ մեծ աճ ունենան իրենց կյանքում։ Դա բավական կլիներ կեղտոտ, գարշելի մեծ կարմիր վիշապին հաղթելու համար՝ դրանով իսկ էլ ավելի դրսևորելով Աստծու մեծ զորությունը։

Երբ մարդիկ կարդում են Աստծու խոսքերը, հասկանում են միայն դրանց տառացի իմաստը և անկարող են ըմբռնել հոգևոր նշանակությունը։ Միայն «ալեկոծվող ալիքներ» բառերը շփոթեցրել են յուրաքանչյուր հերոսի և չեմպիոնի։ Երբ Աստծու ցասումը բացահայտվում է, մի՞թե Նրա խոսքերը, գործողությունները և բնույթը ալեկոծվող ալիքները չեն։ Երբ Աստված դատում է ողջ մարդկությանը, մի՞թե դա այն ժամանակը չէ, երբ բացահայտվում է Նրա ցասումը։ Մի՞թե դա այն ժամանակը չէ, երբ այդ ալեկոծվող ալիքները դուրս են հորդում։ Իրենց ապականության պատճառով մարդկանցից ո՞վ չի ապրում նման ալեկոծվող ալիքների մեջ։ Այլ կերպ ասած՝ ո՞վ չի ապրում Աստծու ցասման մեջ։ Երբ Աստված ցանկանում է աղետ բերել մարդկության վրա, մի՞թե դա այն ժամանակը չէ, երբ մարդիկ տեսնում են «մութ ամպերի խառնաշփոթը»։ Ո՞ր մարդը չի փախչում աղետից։ Աստծու ցասումը տեղում է հորդառատ անձրևի պես և կատաղի քամու պես քշում է մարդկանց։ Մարդիկ բոլորը մաքրագործվում են Աստծու խոսքերի միջոցով՝ ասես բախվելով պտտվող ձնաբքի։ Աստծու խոսքերը մարդկության ըմբռնելու համար ամենադժվարն են։ Իր խոսքերի միջոցով Նա ստեղծեց աշխարհը և Իր խոսքերի միջոցով առաջնորդում և մաքրագործում է ողջ մարդկությանը։ Եվ ի վերջո Աստված Իր խոսքերի միջոցով կվերականգնի ողջ տիեզերքի մաքրությունը։ Նրա ասած ամեն ինչում կարելի է տեսնել, որ Աստծու Հոգու գոյությունը դատարկ չէ, և միայն Նրա խոսքերում մարդիկ կարող են մի պահ նշմարել, թե ինչպես գոյատևել։ Բոլոր մարդիկ թանկ են գնահատում Նրա խոսքերը, քանի որ դրանք կյանքի համար մատակարարում են պարունակում։ Որքան շատ են մարդիկ կենտրոնանում Աստծու խոսքերի վրա, այնքան ավելի շատ հարցեր է Աստված նրանց տալիս, հարցեր, որոնք շփոթեցնում են նրանց և թողնում առանց պատասխանելու հնարավորության։ Միայն Աստծու հաջորդող հարցերը հերիք են, որ մարդիկ բավականին երկար խորհեն՝ էլ չասած Նրա մնացած խոսքերի մասին։ Աստծու մեջ ամեն ինչ իսկապես լի է և առատ, և ոչ մի պակաս բան չկա։ Սակայն մարդիկ չեն կարող շատ բան վայելել դրանից. նրանք գիտեն Նրա խոսքերի միայն արտաքին կողմը, ինչպես մեկը, ով տեսնում է հավի կաշին, բայց չի կարող ուտել միսը։ Սա նշանակում է, որ մարդիկ բախտի պակաս ունեն, այնպես որ չեն կարող վայելել Աստծուն։ Յուրաքանչյուր մարդ իր պատկերացումների մեջ ունի իր սեփական աստծուն, ահա թե ինչու ոչ ոք չգիտի, թե ինչ է վերացական աստվածը, կամ ինչ է Սատանայի պատկերը։ Հետևաբար, երբ Աստված ասաց. «Քանի որ այն, ինչին հավատում ես, սոսկ Սատանայի պատկերն է և բացարձակապես ոչ մի կապ չունի Իր՝ Աստծու հետ։ Մի՞թե սա Իմ փրկությունը չէ», բոլորն ապշահար եղան. նրանք այնքան շատ տարիներ հավատք էին ունեցել, սակայն չգիտեին, որ այն, ինչին հավատում էին, Սատանան էր, ոչ թե Աստված Ինքը։ Նրանք հանկարծակի դատարկություն զգացին իրենց ներսում, բայց չգիտեին ինչ ասել։ Ապա սկսեցին կրկին շփոթվել։ Միայն այսկերպ գործելով՝ մարդիկ կարող են ավելի լավ ընդունել նոր լույսը և դրանով իսկ մերժել հին բաները։ Որքան էլ լավ թվան այդ բաները, դրանք ընդունելի չեն։ Մարդկանց համար ավելի օգտակար է հասկանալ Իրեն՝ գործնական Աստծուն. սա նրանց հնարավորություն է տալիս իրենց սրտերն ազատել այն կարգավիճակից, որն այնտեղ ունեն իրենց պատկերացումները, և թույլ տալ, որ միայն Աստված Ինքը զբաղեցնի դրանք։ Միայն այսկերպ կարող է իրագործվել մարմնացման նշանակությունը, ինչը հնարավորություն է տալիս մարդկանց իրենց ֆիզիկական աչքերով ճանաչելու Իրեն՝ գործնական Աստծուն։

Աստված բազմիցս պատմել է մարդկանց հոգևոր ոլորտի իրադրության մասին. «Երբ Սատանան գալիս է Իմ առջև, Ես չեմ ընկրկում նրա մոլեգնածությունից, ոչ էլ վախենում եմ նրա սոսկալիությունից. Ես պարզապես անտեսում եմ այն»։ Այն, ինչ մարդիկ հասկացել են սրանից, լոկ իրականության իրադրություն է. նրանք չգիտեն հոգևոր ոլորտի ճշմարտությունը։ Քանի որ Աստված մսեղի է դարձել, Սատանան կիրառել է ամեն տեսակ մեղադրանք՝ հուսալով այդպես հարձակվել Աստծու վրա։ Սակայն Աստված չի նահանջում, Նա պարզապես խոսում և գործում է մարդկության մեջ՝ թույլ տալով մարդկանց Իր մարմնացած մսեղիի միջոցով ճանաչել Իրեն։ Սատանան կատաղությունից կարմրել է սրանից և մեծ ջանք է գործադրել, որպեսզի Աստծու մարդիկ դառնան բացասական, նահանջեն և նույնիսկ մոլորվեն։ Սակայն Աստծու խոսքերի ազդեցության շնորհիվ Սատանան ձախողվել է, ինչն ավելացնում է նրա սանձարձակությունը։ Հետևաբար, Աստված բոլորին հիշեցնում է. «Քո կյանքում կարող է գալ մի օր, երբ կբախվես նման իրավիճակի. հոժարակամ կերպով քեզ թույլ կտա՞ս գերի ընկնել Սատանային, թե՞ թույլ կտաս, որ Ես քեզ ձեռք բերեմ»։ Թեև մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում հոգևոր ոլորտում, հենց որ նման խոսքեր են լսում Աստծուց, դառնում են զգույշ և վախեցած։ Սա ետ է մղում Սատանայի հարձակումները՝ բավարար լինելով ցույց տալու Աստծու փառքը։ Չնայած աշխատանքի նոր մեթոդի մեջ վաղուց մտնելուն, մարդիկ դեռևս հստակ կերպով չեն հասկանում թագավորության կյանքը և նույնիսկ եթե հասկանում են այն, հստակության պակաս են ունենում։ Հետևաբար, մարդկանց նախազգուշացում տալուց հետո Աստված նրանց ներկայացրեց թագավորության կյանքի էությունը. «Թագավորությունում կյանքը մարդկանց և Իր՝ Աստծու կյանքն է»։ Քանի որ Աստված Ինքը մարմնացել է մսեղիում, երրորդ երկնքի կյանքն իրականացել է երկրի վրա։ Սա լոկ Աստծու ծրագիրը չէ, Նա իրագործել է այն։ Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի լավ են ճանաչում Իրեն՝ Աստծուն. և այսպիսով նրանք ավելի են ի վիճակի ճաշակելու երկնքի կյանքը, քանի որ անկեղծորեն զգում են, որ Աստված երկրի վրա է, այլ ոչ թե լոկ վերացական Աստված է երկնքում։ Այսպիսով՝ կյանքը երկրի վրա նման է երկնքի կյանքին։ Իրականությունն այն է, որ Աստված գալիս է մսեղիով և ճաշակում մարդկային աշխարհի դառնությունը, և որքան շատ է Նա ի վիճակի ճաշակելու այս դառնությունը մսեղիում, այնքան ավելի է դա ապացուցում, որ Նա գործնական Աստվածն Ինքն է։ Հետևաբար, այս խոսքերը. «Իմ բնակատեղն այնտեղ է, որտեղ Ես թաքնված եմ։ Այնուամենայնիվ, Իմ բնակատեղում Ես հաղթել եմ Իմ բոլոր թշնամիներին. Իմ բնակատեղում Ես երկրի վրա ապրելու իրական փորձառություն եմ ձեռք բերել. Իմ բնակատեղում Ես դիտարկում եմ մարդու ամեն մի խոսքն ու գործողությունը և հսկում ու ղեկավարում ողջ մարդկային ցեղը» բավարար ապացույց են այն փաստի, որ այսօրվա Աստված գործնական է։ Փաստացիորեն ապրել մսեղիի մեջ, փաստացիորեն փորձառաբար ապրել մարդկային կյանքը մսեղիի մեջ, փաստացիորեն հասկանալ ողջ մարդկությանը մսեղիի մեջ, փաստացիորեն նվաճել մարդկությանը մսեղիի մեջ, փաստացիորեն վճռորոշ ճակատամարտ մղել մեծ կարմիր վիշապի դեմ մսեղիի մեջ և կատարել Աստծու ողջ գործը մսեղիի մեջ. մի՞թե սա հենց Իր՝ գործնական Աստծու գոյությունը չէ։ Սակայն շատ հազվադեպ են լինում մարդիկ, որոնք տեսնում են Աստծու ասած այս սովորական տողերի ենթատեքստը. նրանք պարզապես աչքի են անցկացնում դրանք և չեն զգում Աստծու խոսքերի թանկարժեքությունն ու բացառիկությունը։

Աստծու խոսքերը հատկապես լավ են անցում կատարում։ «Երբ մարդկությունը գտնվում է անգիտակից վիճակում» արտահայտությունը վերցնում է Իր՝ Աստծու նկարագրությունը և այն ողջ մարդկության վիճակի նկարագրության վերածում։ Այստեղ «սառը ճառագայթման պոռթկումները» արտահայտությունը չի ներկայացնում Արևելքի կայծակը. ավելի շուտ, նշանակում է Աստծու խոսքերը, ինչը նշանակում է աշխատանք կատարելու Նրա նոր մեթոդը։ Ուստի սրանում կարելի է մարդկային ամեն տեսակ դինամիկա տեսնել. նոր մեթոդի մեջ մտնելուց հետո բոլոր մարդիկ կորցնում են կողմնորոշումը և չգիտեն՝ որտեղից են եկել և ուր են գնում։ «Մարդկանց մեծ մասը տապալվում է լազերից» արտահայտությունը վերաբերում է նրանց, ովքեր դուրս են թողնվում նոր եղանակում. նրանք այն մարդիկ են, որոնք չեն կարող դիմանալ փորձություններին կամ կրել տառապանքի զտումը և հետևաբար ևս մեկ անգամ նետվում են անհատակ անդունդը։ Աստծու խոսքերն այն աստիճան են մերկացնում մարդկությանը, որ մարդիկ կարծես վախենում են, երբ տեսնում են Աստծու խոսքերը, և չեն համարձակվում որևէ բան ասել, ասես իրենց սրտերին ուղղված գնդացիր տեսած լինեն։ Սակայն նրանք նաև զգում են, որ Աստծու խոսքերում լավ բաներ կան։ Նրանց սրտերում մեծ բախում կա, և նրանք չգիտեն, թե ինչ պետք է անեն։ Իրենց հավատքի պատճառով, սակայն, պարզապես կոփվում են և ավելի խորասուզվում Նրա խոսքերի մեջ՝ վախենալով, որ Աստված կարող է լքել իրենց։ Ճիշտ ինչպես Աստված ասաց. «Այսօր մարդկության մեջ ո՞վ գոյություն չունի այս վիճակում։ Ո՞վ գոյություն չունի Իմ լույսի մեջ։ Նույնիսկ եթե ուժեղ ես, կամ թեև կարող ես թույլ լինել, ինչպե՞ս կարող ես խուսափել Իմ լույսի գալուց»։ Եթե Աստված օգտագործում է մեկին, ապա նույնիսկ եթե նա թույլ է, Աստված, միևնույն է, կլուսավորի և լուսավորություն կբերի նրան Իր հանդիմանության մեջ. ուստի որքան շատ են մարդիկ կարդում Աստծու խոսքերը, այնքան ավելի շատ են հասկանում Նրան, այնքան ավելի շատ են երկյուղում Նրանից և այնքան ավելի քիչ են համարձակվում անխոհեմ լինել։ Այն, որ մարդիկ հասել են այնտեղ, որտեղ այսօր են, ամբողջովին Աստծու մեծ զորության շնորհիվ է։ Նրա խոսքերի իշխանության շնորհիվ է, այսինքն՝ Նրա խոսքերում եղած Հոգու արդյունքն է, որ մարդիկ վախենում են Աստծուց։ Որքան շատ է Աստված մերկացնում մարդկության ճշմարիտ դեմքը, այնքան նրանք ավելի շատ են երկյուղում Նրանից և այսպիսով ավելի են համոզվում Նրա գոյության իրականության մեջ։ Սա փարոս է մարդկության՝ Աստծուն հասկանալու ճանապարհին, արահետ, որը Նա տվել է նրանց։ Ուշադիր մտածե՛ք դրա մասին. մի՞թե այդպես չէ։

Մի՞թե վերևում ասվածը մարդկության առջև գտնվող այն փարոսը չէ, որը լուսավորում է նրա ճանապարհը։

Նախորդը.  Գլուխ 12

Հաջորդը.  Գլուխ 14

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger