Գլուխ 15

Աստծու և մարդու միջև ամենամեծ տարբերությունն այն է, որ Աստծու խոսքերը միշտ դիպչում են հարցի էությանը՝ ոչինչ չթաքցնելով։ Ուստի Աստծու բնույթի այս տեսանկյունը կարելի է տեսնել այսօրվա առաջին նախադասության մեջ։ Այն միաժամանակ մերկացնում է մարդու իրական դեմքը և հրապարակայնորեն բացահայտում է Աստծու բնույթը։ Սրանք են այն մի քանի արմատական պատճառները, թե ինչու են Աստծու խոսքերն ի վիճակի արդյունքի հասնելու։ Սակայն մարդիկ չեն ընկալում սա. նրանք միշտ պարզապես սկսում են իրենք իրենց ճանաչել Աստծու խոսքերի միջոցով, բայց երբեք չեն փորձել «մանրամասն վերլուծել» Աստծուն։ Կարծես սարսափում են Նրան վիրավորելուց, կամ որ Նա իրենց «զգուշավորության» համար կտապալի իրենց։ Իրականում, երբ մարդկանց մեծամասնությունն ուտում և խմում է Աստծու խոսքը, դա անում է բացասական տեսանկյունից, այլ ոչ թե դրական։ Կարելի է ասել, որ մարդիկ այժմ սկսել են «կենտրոնանալ խոնարհության և հնազանդության վրա» Նրա խոսքերի ուղղորդման ներքո։ Սրանից ակնհայտ է դառնում, որ մարդիկ սկսել են գնալ մեկ այլ ծայրահեղության՝ Նրա խոսքերին որևէ ուշադրություն չդարձնելուց դեպի դրանց չափազանց մեծ ուշադրություն դարձնելը։ Սակայն ոչ մի մարդ մուտք չի գործել դրական տեսանկյունից, ոչ էլ որևէ մեկը երբևէ իսկապես ընկալել է Աստծու նպատակը Նրա խոսքերին մարդկանց ուշադրություն դարձնելու հարցում։ Աստծու ասածից պարզ է դառնում, որ Նա կարիք չունի անձամբ փորձառաբար ապրելու եկեղեցու կյանքը, որպեսզի ի վիճակի լինի ճշգրտորեն և առանց սխալի հասկանալու դրանում գտնվող բոլոր մարդկանց փաստացի վիճակները։ Քանի որ նոր են մուտք գործել նոր եղանակի մեջ, մարդիկ դեռ պետք է լիովին ազատվեն իրենց բացասական տարրերից. դիակների հոտը դեռ տարածվում է ողջ եկեղեցով մեկ։ Կարծես մարդիկ նոր են դեղ ընդունել և դեռ շշմած են, իսկ նրանց գիտակցությունը դեռ լիովին չի վերականգնվել։ Կարծես նրանց դեռ սպառնում է մահը, այնպես որ, դեռևս սարսափի մեջ լինելով, չեն կարողանում գերազանցել իրենք իրենց։ «Մարդիկ բոլորն ինքնագիտակցությունից զուրկ էակներ են». այս հայտարարության ասվելու ձևը դեռևս հետևում է եկեղեցու կառուցման ժամանակ օգտագործված եղանակին։ Չնայած այն փաստին, որ եկեղեցում մարդիկ բոլորն ուշադրություն են դարձնում Աստծու խոսքերին, նրանց բնությունները մնում են խորապես արմատացած և անկարող են ազատվել դրանցից։ Ահա թե ինչու Աստված որդեգրում է նախորդ փուլի խոսելաոճը՝ մարդկանց դատելու համար, որպեսզի նրանք ընդունեն Իր խոսքերով հարվածը, երբ համակված են ինքնագոհությամբ։ Թեև մարդիկ հինգ ամսվա զտում անցան անհատակ անդունդում, նրանց իրական վիճակը դեռևս Աստծուն չճանաչելն է։ Նրանք դեռևս սանձարձակ են. պարզապես փոքր-ինչ ավելի զգուշավոր են դարձել Աստծու հանդեպ։ Այս քայլն առաջին պատշաճ քայլն է, որ մարդիկ անում են Աստծու խոսքերը ճանաչելու ուղու վրա. ուստի, կապելով Աստծու խոսքերի էության հետ, դժվար չէ տեսնել, որ գործի նախորդ մասը հարթեց ճանապարհը այսօրվա համար, և որ միայն հիմա է ամեն ինչ բնականոն դարձել։ Մարդկանց ճակատագրական արատն Աստծու Հոգին Նրա մսեղավոր անձից անջատելու նրանց հակումն է՝ անձնական ազատություն շահելու և մշտական զսպվածությունից խուսափելու համար։ Սա է պատճառը, որ Աստված մարդկանց նկարագրում է որպես «ուրախ ճախրող» փոքրիկ թռչուններ։ Սա բոլոր մարդկանց փաստացի վիճակն է։ Սա այն տեղն է, որտեղ բոլոր մարդիկ ամենաշատն են հակված տապալվելու և ամենաշատն են հակված մոլորվելու։ Սրանում ակնհայտ է, որ Սատանայի գործը մարդկանց մեջ ոչ այլ ինչ է, քան այս գործը։ Որքան ավելի շատ է Սատանան դա անում մարդկանց մեջ, այնքան ավելի խիստ են Աստծու պահանջները նրանցից։ Նա պահանջում է, որ մարդիկ իրենց ուշադրությունը նվիրեն Իր խոսքերին, մինչդեռ Սատանան քրտնաջան աշխատում է դա կոտրելու համար։ Աստված, սակայն, միշտ հիշեցրել է մարդկանց ավելի շատ ուշադրություն դարձնել Իր խոսքերին. սա հոգևոր ոլորտում մոլեգնող պատերազմի գագաթնակետն է։ Կարելի է այսպես ասել. այն, ինչ Աստված ուզում է անել մարդու մեջ, ճիշտ այն է, ինչ Սատանան ուզում է ոչնչացնել, իսկ այն, ինչ Սատանան ուզում է ոչնչացնել, լիովին անթաքույց արտահայտվում է մարդու միջոցով։ Կան հստակ օրինակներ այն բանի, թե ինչ է Աստված անում մարդկանց մեջ. նրանց իրադրությունները գնալով լավանում են։ Կան նաև մարդկանց մեջ Սատանայի կործանման հստակ դրսևորումներ. նրանք գնալով ավելի ու ավելի են այլասերվում, իսկ նրանց իրադրություններն ավելի ու ավելի են վատթարանում։ Լուրջ դեպքերում նրանք գերեվարվում են Սատանայի կողմից։ Սա եկեղեցու փաստացի իրադրությունն է, ինչպես ներկայացված է Աստծու խոսքերում, և սա նաև հոգևոր ոլորտի փաստացի իրավիճակն է։ Այն հոգևոր ոլորտի դինամիկայի արտացոլումն է։ Եթե մարդիկ վստահություն չունեն Աստծու հետ համագործակցելու համար, ապա Սատանայի կողմից գերեվարվելու վտանգի տակ են։ Սա փաստ է։ Եթե մարդիկ իսկապես ի վիճակի են լիովին մատուցելու իրենց սրտերը, որպեսզի Աստված զբաղեցնի դրանք, ապա դա ճիշտ այնպես է, ինչպես Աստված ասել է. «Նրանք, երբ Իմ առաջ են, կարծես Իմ գրկում լինեն՝ ճաշակելով դրա ջերմությունը»։ Սա ցույց է տալիս, որ մարդկության հանդեպ Աստծու պահանջները բարձր չեն. Նրան պարզապես պետք է, որ նրանք ոտքի կանգնեն և համագործակցեն Իր հետ։ Մի՞թե սա հեշտ ու ուրախալի բան չէ։ Մի՞թե սա այն միակ բանն է, որը դժվար կացության մեջ է դրել յուրաքանչյուր հերոսի և քաջի։ Կարծես մարտադաշտի գեներալներին խնդրել են նստել տիկնոջ սենյակում և ասեղնագործել. այս «հերոսները» մնում են շվարած, և չգիտեն՝ ինչ անել։

Այն ասպարեզը, որում Աստված ամենաշատ պահանջներն ունի մարդկությունից, վկայում է այն փաստի մասին, որ մարդկության վրա Սատանայի հարձակումներն ամենակատաղին են այդ ասպարեզում, և այսպիսով՝ բոլոր մարդկանց վիճակները համապատասխանաբար բացահայտվում են։ «Իմ ներկայության մեջ ձեզանից ո՞վ ձյան պես մաքուր և նեֆրիտի պես անարատ կլիներ»։ Բոլոր մարդիկ դեռևս շողոքորթելով խաբում են Աստծուն և Նրանից բաներ թաքցնում. դեռևս իրականացնում են իրենց ուրույն մութ գործարքները։ Նրանք իրենց սրտերն ամբողջությամբ չեն դրել Աստծու ձեռքերում՝ Նրան բավարարելու համար, սակայն ցանկանում են ձեռք բերել Նրա պարգևները՝ եռանդուն լինելով։ Երբ մարդիկ համեղ կերակուր են ուտում, մի կողմ են դնում Աստծուն՝ թողնելով Նրան այնտեղ կանգնած, սպասելով, որ Նրա հետ «գործ ունենան»։ Երբ մարդիկ գեղեցիկ հագուստ ունեն, կանգնում են հայելու առաջ՝ վայելելով իրենց սեփական գեղեցկությունը, և իրենց սրտերի խորքում չեն բավարարում Աստծուն։ Երբ նրանք դիրք ունեն, երբ ունեն շքեղ վայելքներ, նստում են այնտեղ՝ իրենց կարգավիճակի գագաթին, և սկսում են վայելել այն, սակայն իրենց չեն խոնարհեցնում Աստծու կողմից բարձրացվելու արդյունքում։ Փոխարենը կանգնում են իրենց բարձր տեղերում՝ խոսելով իրենց բարձրագոչ խոսքերը, և ուշադրություն չեն դարձնում Աստծու ներկայությանը, ոչ էլ փնտրում են ճանաչել Նրա թանկագինությունը։ Երբ մարդիկ կուռք ունեն իրենց սրտերում, կամ երբ նրանց սրտերը գրավվել են մեկ ուրիշի կողմից, նրանք արդեն ուրացել են Աստծու ներկայությունը, կարծես Աստված երրորդ կողմ լիներ իրենց սրտերում։ Նրանք սարսափում են, որ Աստված կգողանա իրենց հանդեպ ուրիշների սերը, և որ իրենք այդժամ միայնակ կզգան։ Ըստ Աստծու սկզբնական մտադրության՝ երկրի վրա չպետք է լինի ոչինչ, որը մարդկանց կարող է ստիպել անտեսել Աստծուն. նույնիսկ մարդկանց միջև սերը Աստծուն չի կարող հեռացնել այս «սիրուց»։ Բոլոր երկրային բաները դատարկ են. նույնիսկ մարդկանց միջև զգացմունքները, որոնք հնարավոր չէ տեսնել կամ շոշափել։ Առանց Աստծու գոյության՝ բոլոր արարածները կվերադառնային ոչնչի։ Երկրի վրա բոլոր մարդիկ ունեն բաներ, որոնք սիրում են, բայց ոչ ոք երբեք չի ընդունել Աստծու խոսքերը որպես մի բան, որը սիրում են։ Սա որոշում է այն աստիճանը, որով մարդիկ հասկանում են Նրա խոսքերը։ Թեև Նրա խոսքերը խիստ են, ոչ ոք չի վիրավորվում դրանցից, քանի որ մարդիկ իսկապես ուշադրություն չեն դարձնում դրանց. ավելի շուտ, նրանք այնպես են դիտարկում դրանք, ինչպես մի ծաղիկ կդիտարկեին։ Նրանք Նրա խոսքերին չեն վերաբերվում որպես մրգի, որը կարող են ճաշակել, ուստի չգիտեն Աստծու խոսքերի էությունը։ «Եթե մարդիկ իսկապես ի վիճակի լինեին տեսնելու Իմ թրի սրությունը, առնետների պես իրենց բները կվազեին»։ Բնականոն մարդու վիճակում գտնվող մեկը Աստծու խոսքերը կարդալուց հետո ապշած կլիներ, ամոթով լի և անկարող երես առ երես հանդիպելու ուրիշներին։ Սակայն մեր օրերում մարդիկ ճիշտ հակառակն են. Նրանք Աստծու խոսքերը որպես զենք են օգտագործում՝ ուրիշներին հարվածներ հասցնելու համար։ Նրանք իսկապես ոչ մի ամոթ չեն ճանաչում։

Աստծու արտահայտումներով մենք բերվել ենք գոյության այս վիճակին. «Թագավորության մեջ ոչ միայն արտահայտումներ են հնչում Իմ բերանից, այլև Իմ ոտքերն են պաշտոնապես քայլում ամենուր՝ բոլոր երկրներով»։ Աստծու և Սատանայի միջև պատերազմում Աստված ամեն քայլափոխի հաղթում է։ Նա Իր գործն իրականացնում է մեծ մասշտաբով ողջ տիեզերքում, և կարելի է ասել, որ ամենուր Նրա հետքերն են և Նրա հաղթանակի նշանները։ Սատանան իր դավերում հույս ունի կործանելու Աստծու տնօրինումը՝ պառակտելով երկրները, բայց Աստված օգտվել է այս պառակտումից՝ ողջ տիեզերքը վերակազմակերպելու համար, թեև ոչ այն ոչնչացնելու համար։ Աստված ամեն օր նոր բան է անում, բայց մարդիկ չեն նկատել։ Նրանք ուշադրություն չեն դարձնում հոգևոր ոլորտի դինամիկային, ուստի անկարող են տեսնել Աստծու նոր գործը։ «Տիեզերքի ներսում ամեն ինչ նորի պես շողշողում է Իմ փառվոր լույսի ներքո՝ ներկայացնելով մի հաճելի տեսարան, որը հաճույք է պատճառում զգայարաններին և բարձրացնում մարդկանց տրամադրությունը, կարծես այն այժմ գոյություն ունի մարդկային երևակայության պատկերացրած երկինքներից անդին գտնվող մի երկնքում՝ Սատանայի կողմից չանհանգստացված և արտաքին թշնամիների հարձակումներից զերծ»։ Սա կանխագուշակում է երկրի վրա Քրիստոսի թագավորության ուրախալի տեսարանը, և այն նաև մարդկությանը ներկայացնում է երրորդ երկնքի իրավիճակը. այնտեղ գոյություն ունեն միայն այն սուրբ բաները, որոնք պատկանում են Աստծուն՝ առանց Սատանայի ուժերի որևէ հարձակման։ Բայց ամենակարևորը մարդկանց թույլ տալն է տեսնել երկրի վրա Իր՝ Աստծու գործի հանգամանքները. երկինքը նոր երկինք է, և դրան հետևելով՝ երկիրը նույնպես նորանում է. քանի որ սա կյանք է Աստծու սեփական ուղղորդման ներքո, մարդիկ բոլորն անչափ երջանիկ են։ Իրենց գիտակցության մեջ Սատանան մարդկության «բանտարկյալն» է, և նրանք ամենևին էլ երկչոտ կամ վախեցած չեն նրա գոյության արդյունքում։ Աստվածայնությունից եկող անմիջական հրահանգի և ուղղորդման պատճառով Սատանայի դավերը բոլորն ապարդյուն են եղել, և սա անգամ բավարար է ապացուցելու, որ Սատանան այլևս գոյություն չունի՝ ոչնչացված լինելով Աստծու գործի կողմից։ Ահա թե ինչու է ասվում «գոյություն ունի երկինքներից անդին գտնվող մի երկնքում»։ Երբ Աստված ասաց. «Երբեք ոչ մի խաթարում չի առաջացել, ոչ էլ տիեզերքն է երբևէ բաժանվել», Նա նկատի ուներ հոգևոր ոլորտի վիճակը։ Սա ապացույց է, որ Աստված հաղթանակ է հռչակում Սատանայի նկատմամբ, և դա Աստծու վերջնական հաղթանակի նշանն է։ Ոչ մի մարդ չի կարող փոխել Աստծու միտքը, ոչ էլ որևէ մեկը կարող է իմանալ այն։ Թեև մարդիկ կարդացել են Աստծու խոսքերը և լրջությամբ քննել դրանք, որքան էլ փորձեն, մնում են անկարող՝ արտահայտելու դրանց էությունը։ Օրինակ՝ Աստված ասաց. «Ես թռիչքներ եմ կատարում աստղերի վրայով, և երբ արևը ջերմություն է արձակում, սրբում-տանում եմ այն՝ Իմ ձեռքերից սագի փետուրների չափ մեծ ձյան փաթիլների հսկայական տարափներ ուղարկելով։ Սակայն երբ միտքս փոխում եմ, այդ ողջ ձյունը հալվում է՝ վերածվելով գետի, և ակնթարթորեն երկնքի տակ ամենուր գարուն է գալիս, և զմրուխտե կանաչը փոխակերպում է երկրի վրա ողջ բնապատկերը»։ Թեև մարդիկ գուցե ի վիճակի լինեն պատկերացնելու այս խոսքերն իրենց մտքում, Աստծու մտադրությունն այդքան պարզ չէ. երբ երկնքի տակ բոլորը շշմած են, Աստված հնչեցնում է փրկության ձայնը՝ դրանով իսկ արթնացնելով մարդկանց սրտերը։ Սակայն քանի որ ամեն տեսակ աղետներ են վրա հասնում նրանց, նրանք զգում են աշխարհի մռայլությունը, ուստի բոլորը մահ են փնտրում և գոյատևում են սառցե, ցուրտ քարանձավներում։ Նրանք սառչում են հսկայական ձնաբքերի ցրտից այն աստիճան, որ չեն կարողանում գոյատևել երկրի վրա ջերմության պակասի պատճառով։ Մարդկանց ապականության պատճառով ավելի ու ավելի դաժանորեն են սպանում միմյանց։ Եվ եկեղեցում մարդկանց մեծամասնությունը մի կումով կուլ կտրվի մեծ կարմիր վիշապի կողմից։ Բոլոր փորձություններն անցնելուց հետո Սատանայի պատճառած անհանգստությունները կհեռացվեն։ Ողջ աշխարհը, փոխակերպման մեջտեղում, այսպիսով կտոգորվի գարնանով, ջերմությունը կծածկի երկիրը, և աշխարհը լի կլինի կենսունակությամբ։ Սրանք ողջ տնօրինման ծրագրի բոլոր քայլերն են։ Երբ Աստված խոսեց «գիշերվա» մասին, Նա նկատի ուներ, որ գիշերը ճիշտ այն ժամանակն է, երբ Սատանայի խելագարությունը հասնում է իր գագաթնակետին։ Մի՞թե դա այն չէ, ինչ տեղի է ունենում հենց հիմա։ Թեև մարդիկ բոլորը ողջ են մնում Աստծու լույսի ուղղորդման ներքո, անցնում են գիշերվա խավարի թշվառության միջով։ Եթե չկարողանան փախչել Սատանայի կապանքներից, հավերժ կապրեն թանձր խավարի գիշերվա մեջ։ Նայեք երկրի վրա գտնվող երկրներին. Աստծու գործի քայլերի պատճառով երկրի վրա գտնվող երկրները «վազվզում են», և յուրաքանչյուրը «փնտրում է իր սեփական համապատասխան նշանակության վայրը»։ Քանի որ Աստծու օրը դեռ չի եկել, երկրի վրա ամեն ինչ մնում է պղտոր ալեկոծության վիճակում։ Երբ Նա բացահայտորեն հայտնվի ողջ տիեզերքին, Նրա փառքը կլցնի Սիոն լեռը, և բոլոր բաները կլինեն կանոնավոր և լավ կազմակերպված Նրա ձեռքերի կարգավորման ներքո։ Աստծու խոսքերը ոչ միայն խոսում են այսօրվա մասին, այլև կանխագուշակում են վաղվա օրը։ Այսօրը վաղվա օրվա հիմքն է, ուստի ներկա վիճակում գտնվող մարդիկ չեն կարող լիովին հասկանալ Աստծու խոսքերը։ Միայն Նրա խոսքերի լիովին իրականանալուց հետո մարդիկ ի վիճակի կլինեն հասկանալու դրանք իրենց ամբողջության մեջ։

Աստծու Հոգին լցնում է տիեզերքի ողջ տարածությունը, սակայն նաև գործում է բոլոր մարդկանց ներսում։ Այսպիսով՝ մարդկանց սրտերում կարծես Աստծու կերպարանքն ամենուր է, և ամեն վայր պարունակում է Նրա Հոգու գործը։ Իրոք, մսեղիում Աստծու հայտնվելու նպատակը նվաճելն է Սատանայի այս օրինակներին և ի վերջո ձեռք բերել նրանց։ Մսեղիում գործելիս, սակայն, Հոգին նաև համագործակցում է մսեղիի հետ՝ այս մարդկանց վերափոխելու համար։ Կարելի է ասել, որ Աստծու գործերը տարածվում են ողջ աշխարհով մեկ, և որ Նրա Հոգին լցնում է ողջ տիեզերքը, բայց Նրա գործի քայլերի պատճառով նրանք, ովքեր չարիք են գործում, չեն պատժվել, իսկ նրանք, ովքեր բարիք են գործում, չեն պարգևատրվել։ Ուստի Նրա գործերը չեն արժանացել երկրի բոլոր մարդկանց հիացմունքին։ Նա և՛ բոլոր բաներից վեր է, և՛ դրանց մեջ. ավելին՝ Նա բյուրավոր մարդկանց մեջ է։ Սա բավարար է ցույց տալու համար, որ Աստված իրականում գոյություն ունի։ Քանի որ Նա բացահայտորեն չի հայտնվել բոլոր մարդկանց, նրանց մոտ առաջացել են այնպիսի թյուր պատկերացումներ, ինչպիսիք են. «Ինչ վերաբերում է մարդկությանը, կարծես իրականում գոյություն ունեմ, սակայն կարծես նաև գոյություն չունեմ»։ Բոլոր նրանցից, ովքեր այժմ հավատում են Աստծուն, ոչ ոք լիովին, հարյուր տոկոսով վստահ չէ, որ Աստված իսկապես գոյություն ունի. բոլորը երեք մասով կասկածում են և երկու մասով՝ հավատում։ Սա մարդկությունն է այնպիսին, ինչպիսին այժմ կա։ Մեր օրերում մարդիկ բոլորը հետևյալ իրավիճակում են. Նրանք հավատում են, որ Աստված կա, բայց չեն տեսել Նրան. Նրանք չեն հավատում, որ Աստված կա, բայց շատ դժվարություններ ունեն, որոնք չեն կարող լուծել։ Կարծես միշտ մի բան կա, որը խճճում է նրանց և որից չեն կարող փախչել։ Թեև հավատում են Աստծուն, կարծես միշտ մտածում են, որ դա ինչ-որ չափով անորոշ է։ Սակայն եթե չեն հավատում, վախենում են կորցնելուց այն դեպքում, եթե Նա իսկապես գոյություն ունի։ Սա նրանց երկակիությունն է։

«Հանուն Իմ անվան, հանուն Իմ Հոգու և հանուն Իմ ողջ տնօրինման ծրագրի՝ ո՞վ կարող է մատուցել իր ողջ ուժը»։ Աստված նաև ասաց. «Այսօր թագավորությունը մարդկային աշխարհում է, և հենց այն ժամանակն է, երբ Ես անձամբ իջել եմ մարդու աշխարհ։ Կա՞ որևէ մեկը, ով կարող է հանուն Ինձ առանց որևէ երկյուղի մարտադաշտ դուրս գալ»։ Աստծու խոսքերի նպատակը սա է. եթե Աստված Իր աստվածային գործն ուղղակիորեն մսեղիում չաներ, կամ եթե Նա մարմնացած չլիներ, այլ փոխարենը գործեր սպասավորների միջոցով, ապա Աստված երբեք չէր կարողանա նվաճել մեծ կարմիր վիշապին, ոչ էլ ի վիճակի կլիներ որպես Թագավոր իշխանություն բանեցնելու մարդկանց մեջ։ Մարդկությունն անկարող կլիներ ճանաչել բուն Աստծուն իրականության մեջ, ուստի սա դեռևս Սատանայի իշխանությունը կլիներ։ Այսպիսով՝ գործի այս փուլը պետք է անձամբ արվի Աստծու մարմնացած մսեղիի կողմից։ Եթե մսեղին փոխվեր, ապա ծրագրի այս փուլը երբեք չէր կարող ավարտվել, քանի որ տարբեր մսեղիների նշանակությունն ու բուն էությունը նույնը չէին լինի։ Մարդիկ կարող են միայն ըմբռնել այս նախադասությունները որպես բառեր և վարդապետություններ, քանի որ արմատը պահվում է Աստծու ձեռքերում։ Աստված ասաց. «Բայց չկա մեկը, որ հասկանա՝ արդյոք սա ի վերջո Հոգու գործողությունն է, թե մարմնի գործառույթը։ Մարդկանցից մի ամբողջ կյանք կպահանջվեր միայն այս մեկ բանը մանրամասնորեն փորձառաբար ապրելու համար»։ Մարդիկ այնքան շատ տարիներ ապականվել են Սատանայի կողմից և վաղուց կորցրել են հոգևոր հարցերի իրենց գիտակցությունը։ Այս պատճառով Աստծու խոսքերի ընդամենը մեկ նախադասությունը խնջույքի պես է մարդկանց աչքերի համար։ Հոգու և հոգիների միջև եղած հեռավորության պատճառով բոլոր նրանք, ովքեր հավատում են Աստծուն, կարոտի զգացում են տածում Նրա հանդեպ, և բոլորը պատրաստակամ են ավելի մոտենալու Նրան և դուրս թափելու իրենց սրտերը։ Սակայն նրանք չեն համարձակվում շփվել Նրա հետ և փոխարենը պարզապես ակնածանքով նայում են հեռվից։ Սա Հոգու ունեցած ձգողականության ուժն է։ Քանի որ Աստված Աստված է, որին մարդիկ պետք է սիրեն, և Նրա մեջ կան անսահման տարրեր, որոնք նրանք պետք է սիրեն, բոլորը սիրում են Նրան, և բոլորը ցանկանում են վստահել Նրան։ Ճշմարտությունն այն է, որ յուրաքանչյուր ոք աստվածասեր սիրտ ունի. պարզապես Սատանայի պատճառած անհանգստությունները թույլ չեն տվել թմրած, բթամիտ, խղճալի մարդկանց ճանաչել Աստծուն։ Ահա թե ինչու Աստված խոսեց այն ճշմարիտ զգացմունքների մասին, որ մարդիկ ունեն Իր հանդեպ. «Մարդիկ երբեք չեն ատել Ինձ իրենց սրտերի ամենախորքերում. ավելի շուտ, նրանք կառչում են Ինձ իրենց հոգիների խորքերում… Իմ գործնականությունը մարդկանց շվարեցնում է, տարակուսանքի ու շփոթության մեջ գցում, և այնուամենայնիվ նրանք պատրաստակամ են ընդունելու այն»։ Սա փաստացի իրադրությունն է Աստծուն հավատացողների սրտերի խորքում։ Երբ մարդիկ իսկապես ճանաչում են Աստծուն, նրանց վերաբերմունքը Նրա հանդեպ բնականաբար փոխվում է, և նրանք կարող են իրենց հոգիների գործառույթի շնորհիվ գովաբանություն արտահայտել իրենց սրտերի խորքերից։ Աստված այնտեղ է՝ բոլոր մարդկանց հոգիների խորքերում, բայց Սատանայի ապականության պատճառով մարդիկ Աստծուն շփոթել են Սատանայի հետ։ Աստծու գործն այսօր սկսվում է հենց այս խնդրով և հոգևոր ոլորտում այն եղել է ճակատամարտի կենտրոնը սկզբից մինչև վերջ։

Նախորդը.  Գլուխ 14

Հաջորդը.  Գլուխ 16

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger