Գլուխ 20

Աստված արարեց ողջ մարդկությանը և առաջնորդեց ողջ մարդկությանը մինչև այսօր։ Ուստի Աստված գիտի այն ամենը, ինչ տեղի է ունենում մարդկանց մեջ. Նա գիտի մարդկային աշխարհի դառնությունը, հասկանում է մարդկային աշխարհի քաղցրությունը, և այսպես, ամեն օր Նա նկարագրում է ողջ մարդկության կյանքի վիճակը և, առավել ևս, էտում է ողջ մարդկության թուլությունն ու ապականությունը։ Աստծու մտադրությունը չէ, որ ողջ մարդկությունը նետվի անհատակ անդունդը, ոչ էլ այն, որ ողջ մարդկությունը փրկվի։ Աստծու գործողություններում միշտ սկզբունք կա, սակայն ոչ ոք ի վիճակի չէ ըմբռնելու Նրա արած բոլոր բաների օրենքները։ Երբ մարդիկ գիտակցում են Աստծու մեծափառությունն ու ցասումը, Աստված անմիջապես փոխում է տոնը՝ վերածելով այն ողորմության և գթասրտության, բայց երբ մարդիկ սկսում են ճանաչել Աստծու ողորմությունն ու գթասրտությունը, Նա անմիջապես կրկին փոխում է տոնը՝ դարձնելով Իր խոսքերն այնքան դժվար ուտելի, ասես դրանք կենդանի հավ լինեն։ Աստծու բոլոր խոսքերում երբեք սկիզբը չի կրկնվել, և Նրա խոսքերից ոչ մեկը երբեք չի խոսվել երեկվա արտահայտումների սկզբունքով. անգամ տոնը նույնը չէ, և բովանդակության մեջ կապ չկա, ինչն էլ ավելի է շփոթեցնում մարդկանց։ Սա Աստծու իմաստությունն է և Նրա բնույթի հայտնությունը։ Նա օգտագործում է Իր խոսքի տոնն ու եղանակը՝ ցրելու մարդկանց պատկերացումները, որպեսզի շփոթեցնի Սատանային՝ զրկելով նրան Աստծու գործերը թունավորելու հնարավորությունից։ Աստծու գործողությունների հրաշալիությունը ստիպում է, որ մարդկանց մտքերը պտույտ գան Աստծու խոսքերից։ Նրանք հազիվ են կարողանում գտնել իրենց սեփական տան դուռը և անգամ չգիտեն, թե երբ պետք է ուտեն կամ հանգստանան՝ այսպիսով իսկապես հասնելով «քնից և ուտելիքից հրաժարվելուն՝ Աստծու համար ծախսվելու նպատակով»։ Սակայն անգամ այս պահին Աստված դժգոհ է մնում ներկայիս հանգամանքներից և միշտ բարկանում է մարդու վրա՝ ստիպելով նրան ի հայտ բերել իր ճշմարիտ սիրտը։ Հակառակ դեպքում, հենց որ Աստված նվազագույն մեղմություն ցուցաբերեր, մարդիկ անմիջապես «կհնազանդվեին» և կթուլանային։ Սա մարդու ստորությունն է. նրան չի կարելի համոզել, այլ պետք է ծեծել կամ քաշ տալ, որպեսզի նա շարժվի։ «Բոլոր նրանցից, ում Ես նայում եմ, ոչ ոք երբեք նախաձեռնողաբար և ուղղակիորեն չի փնտրել Ինձ։ Նրանք բոլորը գալիս են Իմ առաջ ուրիշների հորդորով՝ հետևելով մեծամասնությանը, և չեն կամենում գին վճարել կամ ժամանակ տրամադրել՝ իրենց կյանքը հարստացնելու համար»։ Այսպիսին է երկրի վրա գտնվող բոլորի վիճակը։ Ուստի առանց առաքյալների կամ առաջնորդողների աշխատանքի, բոլոր մարդիկ վաղուց ցրված կլինեին, և այսպես, դարերի ընթացքում երբեք չի եղել առաքյալների և մարգարեների պակաս։

Այս արտահայտումներում Աստված հատուկ ուշադրություն է դարձնում ողջ մարդկության կյանքի վիճակի ամփոփմանը։ Հետևյալ խոսքերը բոլորն այս տեսակի են. «Մարդու կյանքը չունի նվազագույն ջերմություն և զուրկ է մարդկայնության կամ լույսի որևէ նշույլից, սակայն նա միշտ տրվել է իր հաճույքներին՝ ապրելով արժեքից զուրկ մի կյանք, որտեղ այսուայնկողմ է վազում՝ առանց որևէ բանի հասնելու։ Ակնթարթորեն մահվան օրը մոտենում է, և մարդը մեռնում է դառը մահով»։ Ինչո՞ւ է Աստված ուղղորդել մարդկության գոյությունը մինչև այսօր, բայցևայնպես մերկացնում է մարդկային աշխարհում կյանքի դատարկությունը։ Եվ ինչո՞ւ է Նա բոլոր մարդկանց ողջ կյանքը նկարագրում որպես «շտապ գալ և շտապ հեռանալ»։ Սա, կարելի է ասել, ամբողջությամբ Աստծու ծրագիրն է, այն ամբողջությամբ սահմանված է Աստծու կողմից, և որպես այդպիսին, մեկ այլ առումով այն արտացոլում է, թե ինչպես է Աստված ատում այն ամենը, ինչը աստվածայնության կյանքը չէ։ Թեև Աստված արարեց ողջ մարդկությանը, Նա երբեք իսկապես հաճույք չի ստացել ողջ մարդկության կյանքից, ուստի Նա պարզապես թույլ է տալիս, որ մարդկությունը գոյություն ունենա Սատանայի ապականության ներքո։ Այն բանից հետո, երբ մարդկությունն անցնի այս գործընթացի միջով, Նա կկործանի կամ կփրկի մարդկությանը, և այսպիսով մարդը երկրի վրա կհասնի մի կյանքի, որը դատարկ չէ։ Սա ամբողջությամբ Աստծու ծրագրի մի մասն է։ Եվ այսպես, մարդու գիտակցության մեջ միշտ կա մի ցանկություն, ինչը հանգեցրել է նրան, որ ոչ ոք հոժարակամ չի մեռնում անմեղ մահով, բայց միակ մարդիկ, որոնք հասնում են այս ցանկությանը, վերջին օրերի մարդիկ են։ Այսօր մարդիկ դեռևս ապրում են անշրջելի դատարկության մեջ և դեռևս սպասում են այդ անտեսանելի ցանկությանը. «Երբ Իմ դեմքը ծածկում եմ Իմ ձեռքերով և ճնշում մարդկանց գետնի տակ, նրանք անմիջապես շնչահեղձ են լինում և հազիվ կարողանում փրկվել։ Բոլորն աղաղակում են Ինձ՝ սարսափած, որ կկործանեմ նրանց, քանզի նրանք բոլորը ցանկանում են հայել այն օրը, երբ Ես փառք ձեռք կբերեմ»։ Այսպիսին է բոլոր մարդկանց վիճակն այսօր։ Նրանք բոլորն ապրում են «անօդ տարածությունում»՝ առանց «թթվածնի», ինչը դժվարացնում է նրանց շնչելը։ Աստված օգտագործում է մարդու գիտակցության մեջ եղած ցանկությունը՝ աջակցելու ողջ մարդկության վերապրելուն, հակառակ դեպքում, բոլորը «կլքեին տունը՝ վանական դառնալու համար», ինչի արդյունքում մարդկությունը կվերանար և կդադարեր գոյություն ունենալ։ Ուստի Աստծու կողմից մարդուն տրված խոստման շնորհիվ է, որ մարդը գոյատևել է մինչև այսօր։ Սա է ճշմարտությունը, բայց մարդը երբեք չի բացահայտել այս օրենքը, և ուստի նա չգիտի, թե ինչու է «խորապես վախենում, որ մահը երկրորդ անգամ կհասնի իրեն»։ Մարդ լինելով՝ ոչ ոք քաջություն չունի շարունակելու ապրել, սակայն ոչ ոք երբեք քաջություն չի ունեցել մեռնելու, և ուստի Աստված ասում է, որ մարդիկ «մեռնում են դառը մահով»։ Այսպիսին է ճշմարիտ իրավիճակը մարդկանց մեջ։ Գուցե իրենց հեռանկարներում որոշ մարդիկ բախվել են անհաջողությունների և մտածել են մահվան մասին, սակայն այս մտքերը երբեք չեն իրագործվել. գուցե ոմանք մտածել են մահվան մասին ընտանեկան հակամարտությունների պատճառով, բայց իրենց սիրո առարկայի հանդեպ մտահոգությունից դրդված՝ նրանք մնում են անկարող՝ հասնելու իրենց ցանկությանը, և գուցե ոմանք մտածել են մահվան մասին իրենց ամուսնությանը հասցված հարվածների պատճառով, բայց նրանք չեն կամենում մինչև վերջ գնալ։ Ուստի մարդիկ չեն կարողանում «հանգչել խաղաղությամբ»։ Այսպիսին են բոլոր մարդկանց տարբեր վիճակները։ Նայելով մարդկային լայնարձակ աշխարհին՝ մարդիկ գալիս ու գնում են անվերջանալի հոսքով, և թեև նրանք զգում են, որ մահվան մեջ ավելի շատ ուրախություն կլիներ, քան ապրելու մեջ, նրանք դեռևս միայն խոսքով են դա ասում, և երբեք ոչ ոք օրինակ չի ծառայել՝ մեռնելով ու վերադառնալով, և ապա ողջերին պատմելով, թե ինչպես վայելել մահվան ուրախությունը։ Մարդիկ արհամարհելի թշվառականներ են. նրանք ամոթ չունեն և միշտ դրժում են իրենց խոսքը։ Իր ծրագրում Աստված նախասահմանեց մարդկանց մի խումբ, որ կվայելեր Իր խոստումը, և ուստի Աստված ասում է. «Շատ հոգիներ ապրել են մսեղիում, և շատերը մահացել ու վերածնվել են երկրի վրա։ Սակայն նրանցից ոչ ոք երբեք հնարավորություն չի ունեցել վայելելու այսօրվա թագավորության օրհնությունները»։ Բոլոր նրանք, ովքեր այսօր վայելում են թագավորության օրհնությունները, նախասահմանվել են Աստծու կողմից աշխարհի արարումից ի վեր։ Աստված կարգավորեց այնպես, որ վերջին օրերի ընթացքում այս հոգիներն ապրեն մսեղիում, և ի վերջո, Աստված ձեռք կբերի մարդկանց այս խումբը և կկարգավորի այնպես, որ նրանք լինեն Սինիմում։ Քանի որ, ըստ էության, այս մարդկանց հոգիները հրեշտակներ են, Աստված ասում է. «Մի՞թե մարդու հոգում իսկապես երբեք Իմ հետքն անգամ չի եղել»։ Փաստացի, երբ մարդիկ ապրում են մսեղիում, նրանք մնում են անտեղյակ հոգևոր ոլորտի գործերից։ Այս պարզ խոսքերից՝ «մարդն Ինձ զգուշավոր հայացք է նետում», կարելի է տեսնել Աստծու տրամադրությունը։ Այս պարզ խոսքերի մեջ արտահայտված են Աստծու բարդ ներքին զգացմունքները։ Արարման ժամանակից մինչև այսօր Աստծու սրտում միշտ եղել է վիշտ՝ ուղեկցվող ցասումով և դատաստանով, քանզի երկրի վրա գտնվող մարդիկ անկարող են հաշվի առնել Աստծու մտադրությունները, ճիշտ ինչպես Աստված է ասում. «Մարդը նման է լեռնային վայրենու»։ Սակայն Աստված նաև ասում է։ «Կգա օրը, երբ մարդը հզոր օվկիանոսի միջից կլողա դեպի Իմ կողմը, որպեսզի կարողանա վայելել երկրի վրայի բոլոր հարստությունները և հետևում թողնել ծովի կողմից կլանվելու վտանգը»։ Սա Աստծու կամքի իրագործումն է և կարող է նաև նկարագրվել որպես անխուսափելի միտում, և այն խորհրդանշում է Աստծու գործի իրականացումը։

Երբ թագավորությունն ամբողջությամբ իջնի երկրի վրա, բոլոր մարդիկ կվերականգնեն իրենց սկզբնական նմանությունը։ Ուստի Աստված ասում է. «Ես վայելում եմ Իմ գահի բարձունքից և ապրում եմ աստղերի մեջ։ Հրեշտակներն Ինձ նոր երգեր ու նոր պարեր են մատուցում։ Այլևս նրանց սեփական փխրունությունը չի ստիպում, որ արցունքներ հոսեն նրանց դեմքերով։ Այլևս Ես չեմ լսում հրեշտակների լացի ձայնն Իմ առաջ, և այլևս ոչ ոք իր վիշտը չի վստահում Ինձ»։ Սա ցույց է տալիս, որ այն օրը, երբ Աստված լիակատար փառք է ձեռք բերում, այն օրն է, երբ մարդը վայելում է իր հանգիստը. որպես Սատանայի անհանգստության արդյունք մարդիկ այլևս այսուայնկողմ չեն վազում, աշխարհը դադարում է առաջընթաց ապրել, և մարդիկ ապրում են հանգստի մեջ, քանզի երկնքի աստղերը նորոգվում են, և արևը, լուսինը, աստղերը և այլն, և երկնքում ու երկրի վրա գտնվող բոլոր լեռներն ու գետերը` բոլորը փոխվում են։ Եվ քանի որ մարդը փոխվել է, և Աստված փոխվել է, ամեն ինչ կփոխվի։ Սա Աստծու տնօրինման ծրագրի վերջնական նպատակն է, և հենց սա է, ինչն ի վերջո պիտի իրագործվի։ Այս բոլոր խոսքերն ասելիս Աստծու նպատակը հիմնականում այն է, որ մարդը ճանաչի Իրեն։ Մարդիկ չեն հասկանում Աստծու կառավարչական հրամանագրերը։ Այն ամենը, ինչ Աստված անում է, ներդաշնակեցված և կարգավորված է հենց Աստծու կողմից, և Աստված չի կամենում թույլ տալ, որ որևէ մեկը միջամտի. փոխարենը, Նա թույլ է տալիս մարդկանց տեսնել, որ ամեն ինչ կարգավորված է Իր կողմից և անհասանելի է մարդուն։ Թեև մարդը կարող է տեսնել դա կամ դժվարանում է պատկերացնել, ամեն ինչ վերահսկվում է միայն Աստծու կողմից, և Աստված չի ցանկանում, որ այն աղտոտվի նվազագույն մարդկային մտքով։ Աստված անշուշտ չի ների ոչ մեկին, ով մասնակցում է, անգամ մի փոքր. Աստված այն Աստվածն է, որ նախանձախնդիր է մարդու հանդեպ, և թվում է, թե Աստծու Հոգին հատկապես զգայուն է այս առումով։ Ուստի, ով էլ որ միջամտելու նվազագույն մտադրություն ունենա, անմիջապես կպաշարվի Աստծու լափող բոցերով, որոնք նրան կրակի մեջ մոխիր կդարձնեն։ Աստված թույլ չի տալիս մարդկանց ցուցադրել իրենց շնորհներն այնպես, ինչպես իրենք են կամենում, քանզի բոլոր նրանք, ովքեր շնորհալի են, կյանք չունեն. այս ենթադրյալ շնորհները միայն ծառայում են Աստծուն և ծագում են Սատանայից, և ուստի հատկապես ատելի են Աստծու կողմից, որ ոչ մի զիջում չի անում այս հարցում։ Սակայն հաճախ հենց առանց կյանքի մարդիկ են հակված մասնակցելու Աստծու գործին, և ավելին, նրանց մասնակցությունը մնում է չբացահայտված, քանզի այն քողարկված է նրանց շնորհներով։ Դարերի ընթացքում նրանք, ովքեր շնորհալի են, երբեք հաստատուն չեն կանգնել, քանզի նրանք կյանք չունեն և ուստի զուրկ են դիմադրության որևէ ուժից։ Այսպիսով, Աստված ասում է. «Եթե Ես պարզ չխոսեմ, մարդը երբեք գիտակցության չի գա և ակամա կընկնի Իմ հանդիմանության տակ, քանզի մարդը չի ճանաչում Ինձ Իմ մսեղիում»։ Բոլոր նրանք, ովքեր արյունից և մսեղիից են, ուղղորդվում են Աստծու կողմից, սակայն նաև ապրում են Սատանայի կապանքների մեջ, և ուստի մարդիկ երբեք բնականոն հարաբերություն չեն ունեցել միմյանց հետ՝ լինի դա ցանկասիրության, թե պաշտամունքի, թե իրենց միջավայրի կարգավորումների պատճառով։ Նման անբնականոն հարաբերությունները հենց այն են, ինչ Աստված ատում է ամենից շատ, և ուստի հենց նման հարաբերությունների պատճառով է, որ հետևյալ խոսքերը դուրս են գալիս Աստծու բերանից. «Այն, ինչ Ես ուզում եմ, կյանքով լի կենդանի արարածներ են, ոչ թե մահվան մեջ թաղված դիակներ։ Քանի որ Ես բազմել եմ թագավորության սեղանի շուրջ, կհրամայեմ երկրի վրայի բոլոր մարդկանց ընդունել Իմ ստուգումը»։ Երբ Աստված ողջ տիեզերքի վրա է, ամեն օր Նա դիտարկում է արյունից և մսեղիից կազմված մարդկանց յուրաքանչյուր գործողությունը և երբեք աչքաթող չի արել նրանցից ոչ մեկին։ Սրանք են Աստծու գործերը։ Եվ այսպես, ես հորդորում եմ բոլոր մարդկանց քննել իրենց սեփական մտքերը, գաղափարները և գործողությունները։ Ես չեմ խնդրում, որ դու Աստծու համար ամոթի խարան լինես, այլ Աստծու փառքի դրսևորում, որպեսզի քո բոլոր գործողություններում, խոսքերում և կյանքում դու չդառնաս Սատանայի ծաղրի թիրախը։ Սա է Աստծու պահանջը բոլոր մարդկանցից։

Նախորդը.  Գլուխ 18

Հաջորդը.  Գլուխ 21

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger