Գլուխ 21
Աստծու աչքին մարդիկ նման են կենդանական աշխարհի կենդանիներին։ Նրանք կռվում են միմյանց հետ, մորթում են միմյանց և արտասովոր շփումներ ունեն միմյանց հետ։ Աստծու աչքին նրանք նաև կապիկների են նման, որոնք դավեր են նյութում միմյանց դեմ՝ անկախ տարիքից կամ սեռից։ Այսպիսով՝ այն ամենը, ինչ ողջ մարդկությունն անում և դրսևորում է, երբեք համապատասխան չի եղել Աստծու մտադրություններին։ Աստծու՝ Իր դեմքը ծածկելու ժամանակը հենց այն ժամանակն է, երբ ամբողջ աշխարհի մարդիկ փորձվում են։ Բոլոր մարդիկ տնքում են ցավից, նրանք բոլորն ապրում են աղետի սպառնալիքի տակ և նրանցից ոչ մեկը երբեք չի խուսափել Աստծու դատաստանից։ Իրականում Աստծու՝ մսեղի դառնալու գլխավոր նպատակը մարդուն դատելն ու Իր մսեղիում նրան դատապարտելն է։ Աստծու մտքում վաղուց արդեն որոշված է, թե ով պետք է փրկվի կամ կործանվի՝ իր բուն էության համաձայն, և սա աստիճանաբար պարզ կդառնա վերջին փուլի ընթացքում։ Օրերն ու ամիսներն անցնելուն պես մարդիկ փոխվում են, և նրանց սկզբնական կերպարանքը բացահայտվում է։ Պարզ է դառնում՝ ձվի մեջ հավի ճուտ է, թե բադի, երբ այն ճաքում և բացվում է։ Ձվի կոտրվելու ժամանակը հենց այն ժամանակն է, երբ երկրի վրայի աղետները կավարտվեն։ Սրանից կարելի է տեսնել, որ որպեսզի իմանանք՝ ներսում «հավի ճուտ» է, թե «բադի», «ձուն» պետք է կոտրվի և բացվի։ Սա է ծրագիրն Աստծու սրտում, և այն պետք է իրագործվի։
«Խե՜ղճ, ողորմելի՜ մարդկություն։ Ինչո՞ւ է այնպես, որ մարդը սիրում է Ինձ, բայց անկարող է հետևել Իմ Հոգու մտադրություններին»։ Մարդու այս վիճակի պատճառով նա պետք է ենթարկվի այսպիսի էտման, որպեսզի բավարարի Աստծու մտադրությունները։ Եվ մարդկության հանդեպ Աստծու ատելության պատճառով Նա բազմիցս հռչակել է. «Օ՜, ողջ մարդկության ապստամբնե՛ր։ Նրանք պետք է ջախջախվեն Իմ ոտքերի տակ. նրանք պետք է չքանան Իմ պատժի մեջ, և նրանք պետք է մերժվեն մարդկության միջից այն օրը, երբ Իմ մեծ գործն ավարտվի, որպեսզի ողջ մարդկությունն իմանա նրանց տգեղ դեմքը»։ Աստված խոսում է ողջ մարդկության հետ մսեղիում և նաև խոսում է Սատանայի հետ հոգևոր ոլորտում, որը ողջ տիեզերքից վեր է։ Սա է Աստծու մտադրությունը, և սա այն է, ինչին պետք է հասնի Աստծու 6000-ամյա ծրագիրը։
Ճշմարտության մեջ Աստված հատկապես բնականոն է, և կան որոշ բաներ, որոնք կարող են իրագործվել միայն այն դեպքում, եթե Նա անձամբ կատարի դրանք և Իր սեփական աչքերով տեսնի դրանք։ Մարդկանց պատկերացրածի պես չէ, թե Աստված պարզապես պառկած է այնտեղ, մինչդեռ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես Նա կամենում է։ Սա մարդկանց մեջ Սատանայի անհանգստության հետևանքն է, ինչը մարդկանց համար անհասկանալի է դարձնում Աստծու ճշմարիտ դեմքը։ Այսպիսով՝ վերջին դարաշրջանի ընթացքում Աստված մսեղի է դարձել է, որպեսզի բացահայտորեն ցույց տա Իր գործնականությունը մարդուն՝ առանց որևէ բան թաքցնելու։ Աստծու բնույթի որոշ նկարագրություններ մաքուր չափազանցություն են, ինչպես օրինակ, երբ ասվում է, որ Աստված կարող է կործանել աշխարհը մեկ խոսքով կամ ամենաչնչին մտքով։ Որպես արդյունք՝ մարդկանց մեծամասնությունն ասում է այնպիսի բաներ, ինչպես օրինակ՝ ինչո՞ւ է այնպես, որ Աստված ամենակարող է, բայց չի կարող Սատանային միանգամից կուլ տալ։ Այս խոսքերն անհեթեթ են և ցույց են տալիս, որ մարդիկ դեռ չեն ճանաչում Աստծուն։ Որպեսզի Աստված կործանի Իր թշնամիներին, գործընթաց է պահանջվում, սակայն ճիշտ է ասել, որ Աստված ամենահաղթ է. Աստված վերջնականապես կհաղթի Իր թշնամիներին։ Ճիշտ այնպես, ինչպես երբ ուժեղ երկիրն է հաղթում թույլին, այն պետք է ինքնուրույն հասնի հաղթանակի՝ քայլ առ քայլ, երբեմն ուժ գործադրելով, երբեմն՝ ռազմավարություն։ Գործընթաց կա, բայց չի կարելի ասել, որ քանի որ ուժեղ երկիրն ունի նոր սերնդի միջուկային զենք, իսկ թույլ երկիրը շատ ավելի ստորադաս է, թույլ երկիրն առանց կռվի կպարտվի։ Դա անհեթեթ փաստարկ է։ Արդարացի է ասելը, որ ուժեղ երկիրն անպայման կհաղթի, իսկ թույլ երկիրն անպայման կպարտվի, բայց կարելի է ասել, որ ուժեղ երկիրն ավելի մեծ ուժ ունի միայն այն ժամանակ, երբ այն անձամբ է ներխուժում թույլ երկիր։ Այսպիսով՝ Աստված միշտ ասել է, որ մարդը չի ճանաչում Իրեն։ Ուստի արդյո՞ք վերոնշյալ խոսքերը ներկայացնում են այն պատճառի մի կողմը, թե ինչու մարդը չի ճանաչում Աստծուն։ Մի՞թե սրանք մարդու պատկերացումները չեն։ Ինչո՞ւ է Աստված միայն պահանջում, որ մարդը ճանաչի Իր գործնականությունը, և այսպիսով՝ անձամբ մսեղի դարձավ։ Այսպիսով՝ մարդկանց մեծամասնությունը բարեպաշտորեն երկրպագում էր Երկնքին, սակայն «Երկինքը երբեք նույնիսկ չնչին չափով չի հուզվել մարդու գործողություններից, և եթե Իմ վերաբերմունքը մարդու նկատմամբ հիմնված լիներ նրա յուրաքանչյուր գործողության վրա, ապա ողջ մարդկությունը կապրեր Իմ հանդիմանության մեջ։»։
Աստված թափանցում է մարդու բուն էության մեջ։ Աստծու արտահայտումներում Աստված կարծես այնքան «տանջված» է մարդու կողմից, որ այլևս հետաքրքրություն չունի ուշադրություն դարձնելու մարդուն, ոչ էլ նույնիսկ չնչին հույս ունի նրա հանդեպ. մարդը կարծես հեռու է փրկությունից։ «Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնց այտերով արցունքներ են հոսում, և Ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք ընծայում են իրենց սրտերը՝ Իմ հարստությունների դիմաց։ Չնայած նման «բարեպաշտությանը»՝ Ես երբեք Իմ ամենը անմտորեն չեմ տվել մարդուն նրա հանկարծակի մղումների արդյունքում, քանզի մարդը երբեք ուրախությամբ հոժար չի եղել նվիրվելու Իմ առջև»։ Երբ Աստված մերկացնում է մարդու բնությունը, մարդն ամաչում է ինքն իրենից, բայց սա լոկ մակերեսային հասկացողություն է, և նա անկարող է ճշմարտապես ճանաչելու իր բնությունն Աստծու խոսքերում. այսպիսով՝ մարդկանց մեծամասնությունը չի հասկանում Աստծու մտադրությունները, նրանք չեն կարողանում գտնել իրենց ապրելակերպի ուղին Աստծու խոսքերում, և ուստի որքան բթամիտ են, այնքան ավելի խստորեն է Աստված ծաղրում նրանց։ Այսպիսով՝ նրանք անգիտակցաբար մտնում են տգեղության դերի մեջ և որպես արդյունք՝ սկսում են ճանաչել իրենց, երբ խոցվում են «փափուկ սրով»։ Աստծու խոսքերը կարծես ծափահարում են մարդու գործերին և քաջալերում մարդու գործերին, և այնուամենայնիվ մարդիկ միշտ զգում են, որ Աստված ծաղրում է իրենց։ Եվ այսպես, երբ նրանք կարդում են Աստծու խոսքերը, նրանց դեմքի մկանները ժամանակ առ ժամանակ ջղաձգվում են, կարծես նրանք ցնցումների մեջ են։ Սա նրանց խղճի անմաքրությունն է, և հենց դրա պատճառով է, որ նրանք ակամա ջղաձգվում են։ Նրանց ցավն այն տեսակն է, որտեղ նրանք ուզում են ծիծաղել, բայց չեն կարող, և ուզում են լաց լինել, բայց չեն կարող, քանզի մարդկանց զավեշտալի վարքագիծը ցուցադրվում է հեռակառավարվող «տեսամագնիտոֆոնով», սակայն նրանք չեն կարող անջատել այն, այլ կարող են միայն դիմանալ։ Թեև բոլոր աշխատակիցների հավաքույթների ժամանակ քարոզվում է «կենտրոնանալ Աստծու խոսքերի վրա», ո՞վ չգիտի մեծ կարմիր վիշապի ծննդի բնությունը։ Դեմ առ դեմ նրանք գառների պես ենթարկվող են, բայց երբ մեջքով են շրջվում, գայլերի պես վայրենի են, ինչը կարելի է տեսնել Աստծու խոսքերում, որ «շատ մարդիկ ճշմարտապես սիրում են Ինձ, երբ տրամադրում եմ Իմ խոսքերը, սակայն չեն փայփայում Իմ խոսքերն իրենց հոգիներում, փոխարենն անփութորեն օգտագործում են դրանք՝ որպես հանրային սեփականություն, և երբ կամենան, ետ են նետում այնտեղ, որտեղից դրանք եկել են»։ Ինչո՞ւ է Աստված միշտ մերկացրել մարդուն։ Սա ցույց է տալիս, որ մարդու հին բնությունը հաստատուն է և անսասան։ Թայ լեռան պես այն վեր է խոյանում հարյուր միլիոնավոր մարդկանց սրտերում, բայց կգա օրը, երբ ծերունի Յու Գունգը[ա] կտեղաշարժի այդ լեռը. սա է Աստծու ծրագիրը։ Իր արտահայտումներում չկա մի պահ, երբ Աստված պահանջներ չներկայացնի մարդուն, չնախազգուշացնի մարդուն կամ ցույց չտա մարդու բնությունը, որը բացահայտվում է նրա կյանքում. «Երբ մարդը հեռու է Ինձնից, և երբ նա փորձում է Ինձ, Ես Ինքս Ինձ թաքցնում եմ նրանից ամպերի մեջ։ Որպես արդյունք՝ նա անկարող է գտնել Իմ որևէ հետք և ապրում է միայն չարի ձեռքով՝ անելով այն ամենը, ինչ նա խնդրում է»։ Իրականության մեջ մարդիկ հազվադեպ են հնարավորություն ունենում ապրելու Աստծու ներկայությամբ։ Նրանք չափազանց քիչ ցանկություն ունեն փնտրելու. որպես արդյունք՝ թեև մարդկանց մեծամասնությունը սիրում է Աստծուն, նրանք ապրում են չարի ձեռքի տակ, և այն ամենը, ինչ նրանք անում են, ուղղորդվում է չարի կողմից։ Եթե մարդիկ ճշմարտապես ապրեին Աստծու լույսի մեջ՝ փնտրելով Աստծուն ամեն օրվա ամեն ակնթարթում, Աստված կարիք չէր ունենա այսպես խոսելու, այնպես չէ՞։ Երբ մարդիկ մի կողմ են դնում տեքստերը, նրանք անմիջապես Աստծուն գրքի հետ միասին մի կողմ են դնում, և այսպես նրանք զբաղվում են իրենց սեփական գործերով, ինչից հետո Աստված անհետանում է նրանց սրտերից։ Սակայն երբ նրանք կրկին վերցնում են գիրքը, հանկարծ նրանց մտքով անցնում է, որ իրականում Աստծուն մղել էին իրենց մտքի հետին պլան։ Այսպիսին է մարդու ապրելակերպը՝ «առանց հիշողության»։ Որքան շատ է Աստված խոսում, այնքան ավելի վեհ են Նրա խոսքերը։ Երբ դրանք հասնում են իրենց գագաթնակետին, ողջ գործն ավարտվում է, և որպես արդյունք՝ Աստված դադարեցնում է Իր արտահայտումները։ Այն սկզբունքը, որով Աստված գործում է, Իր գործն ավարտելն է, երբ այն հասնում է իր գագաթնակետին. հենց որ այն հասել է իր գագաթնակետին, Նա չի շարունակում գործել, այլ կտրուկ կանգ է առնում։ Նա երբեք ոչ անհրաժեշտ գործ չի անում։
Ծանոթագրություն
ա. Յու Գունգը, որը հայտնի է նաև որպես «Ծերունի Յու», առասպելական կերպար է չինական բանահյուսության մեջ։ Լեռները տեղաշարժող Յուի պատմությունը հաստատակամություն է խորհրդանշում՝ անհնարին թվացող առաջադրանքի առջև։