Գլուխ 28

Մարդկանց վիճակն այնպիսին է, որ որքան քիչ են նրանք հասկանում Աստծու խոսքերը, այնքան ավելի թերահավատորեն են վերաբերվում Աստծու գործի ներկայիս միջոցներին։ Բայց սա որևէ ազդեցություն չունի Աստծու գործի վրա. երբ Նրա խոսքերը հասնեն որոշակի աստիճանի, մարդկանց սրտերը բնականաբար կդառնան դեպի Նրան։ Իրենց կյանքում բոլորը սևեռվում են Աստծու խոսքերի վրա և նաև սկսում են տենչալ Նրա խոսքերը, և Աստծու անընդհատ բացահայտման պատճառով սկսում են ատել իրենք իրենց։ Սակայն Աստված նաև բազմիցս ասել է հետևյալ տեսակի խոսքերը. «Երբ մարդը լիովին ըմբռնում է Իմ բոլոր խոսքերը, նրա հասակը համապատասխանում է Իմ մտադրություններին, և նրա աղերսանքներն արդյունավետ են ու ոչ թե զուր կամ ապարդյուն. Ես օրհնում եմ մարդկության այն աղերսանքները, որոնք անկեղծ են և ոչ շինծու»։ Իրականում մարդիկ անկարող են լիովին ըմբռնելու Աստծու խոսքերը. նրանք կարող են ընկալել միայն դրանց մակերեսը։ Աստված պարզապես օգտագործում է այս խոսքերը՝ նրանց տալու նպատակ, որին պետք է ձգտեն, որպեսզի նրանք զգան, որ Աստված ամեն բան անում է ոչ թե թեթևամտորեն, այլ լրջորեն. միայն այդ ժամանակ նրանք հավատ կունենան ձգտելու։ Եվ քանի որ բոլոր մարդիկ աղերսում են միայն հանուն իրենց, այլ ոչ թե Աստծու կամքի համար, իսկ Աստված մերթ տաք, մերթ սառը չէ, Նրա խոսքերը միշտ ուղղված են եղել մարդու բնությանը։ Թեև այսօր մարդկանց մեծամասնությունն աղերսում է, նրանք անկեղծ չեն. դա պարզապես կեղծիք է։ Բոլոր մարդկանց վիճակն այնպիսին է, որ «նրանք Իմ բերանը համարում են առատության եղջյուր։ Բոլոր մարդիկ ցանկանում են ինչ-որ բան ձեռք բերել Իմ բերանից, լինեն դրանք պետության գաղտնիքները, երկնքի խորհուրդները, հոգևոր ոլորտի շարժընթացը, թե մարդկության նշանակության վայրը»։ Իրենց հետաքրքրասիրության պատճառով մարդիկ բոլորը պատրաստ են փնտրելու այս բաները և չեն ցանկանում Աստծու խոսքերից ստանալ կենսական պահանջները բավարարող որևէ բան։ Ուստի Աստված ասում է. «Մարդու ներսում չափազանց շատ բան է պակասում. նրան պետք են ոչ միայն «սննդային հավելումներ», այլ ավելին՝ նրան պետք է «մտավոր հենարան» և «հոգևոր պաշար»»։ Մարդկանց մեջ եղած պատկերացումներն են հանգեցրել այսօրվա բացասական վիճակին, և քանի որ նրանց ֆիզիկական աչքերը չափազանց «ֆեոդալական» են, նրանց ասածի և արածի մեջ եռանդ չկա, և նրանք անփույթ են ամեն ինչում։ Մի՞թե սա մարդկանց վիճակը չէ։ Մի՞թե մարդիկ չպետք է շտապեն և շտկեն սա՝ այնպես շարունակելու փոխարեն, ինչպես կան։ Ի՞նչ օգուտ ունի մարդու համար ապագան իմանալը։ Ինչո՞ւ մարդիկ արձագանքում են Աստծու որոշ խոսքեր կարդալուց հետո, իսկ Նրա խոսքերի մնացած մասը ոչ մի ազդեցություն չի ունենում։ Երբ Աստված ասում է, օրինակ՝ «Ես դարմանում եմ մարդու հիվանդությունը, որպեսզի ավելի լավ արդյունքների հասնեմ, այնպես, որ բոլորն առողջանան, և այնպես, որ Իմ դեղի ներգործությամբ նրանք վերադառնան բնականոն վիճակի», ինչպե՞ս է պատահում, որ այս խոսքերը ոչ մի ազդեցություն չեն ունենում մարդկանց վրա։ Մի՞թե Աստծու արած ամեն բան այն չէ, ինչին մարդը պետք է հասնի։ Աստված գործ ունի անելու. ինչո՞ւ մարդիկ քայլելու ուղի չունեն։ Մի՞թե սա Աստծուն հակառակ գնալ չէ։ Իրականում շատ աշխատանք կա, որ մարդիկ պետք է անեն. օրինակ՝ որքանո՞վ են նրանք ճանաչում «մեծ կարմիր վիշապին» այս խոսքերում. «Արդյո՞ք դուք իսկապես ատում եք մեծ կարմիր վիշապին»։ Աստծու ասածը՝ «Ինչո՞ւ եմ Ես ձեզ այդքան շատ անգամներ հարցրել», ցույց է տալիս, որ մարդիկ դեռևս անտեղյակ են մեծ կարմիր վիշապի բնությանը և մնում են անկարող ավելի խորանալու։ Մի՞թե սա հենց այն գործը չէ, որը մարդը պետք է անի։ Ինչպե՞ս կարելի է ասել, որ մարդը գործ չունի։ Եթե այդպես լիներ, ո՞րը կլիներ Աստծու մարմնացման նշանակությունը։ Մի՞թե Աստված գործում է անփույթ կերպով՝ հանուն պարտականություն։ Կարո՞ղ է մեծ կարմիր վիշապը պարտվել այս ձևով։

Աստված ասում է. «Ես արդեն սկսել եմ, և մեծ կարմիր վիշապի բնակավայրում Ես կմեկնարկեմ Իմ պատժի սկզբնական գործը»։ Այս խոսքերն ուղղված են աստվածայնության մեջ արվող գործին. այսօրվա մարդիկ արդեն նախապես մտել են պատժի մեջ, ուստիև Աստված ասում է, որ սա սկզբնական գործն է։ Նա չի ստիպում մարդկանց կրել աղետների պատիժը, այլ խոսքերի պատիժը։ Պատճառն այն է, որ երբ Աստծու խոսքերի երանգը փոխվում է, մարդիկ դառնում են լիովին անտեղյակ, և դրանից հետո նրանք բոլորը մտնում են պատժի մեջ։ Պատիժ կրելուց հետո «դուք պաշտոնապես կկատարեք ձեր պարտականությունը և պաշտոնապես կգովերգեք Ինձ բոլոր երկրներում՝ հավիտյանս հավիտենի՛ց»։ Սրանք Աստծու գործի քայլերն են․ սրանք Նրա ծրագիրն են։ Ավելին, Աստծու այս մարդիկ անձամբ պիտի տեսնեն այն մեթոդները, որոնցով պատժվում է մեծ կարմիր վիշապը, ուստի աղետները պաշտոնապես սկսվում են նրանցից դուրս՝ նրանց շրջապատող աշխարհում։ Սա այն միջոցներից մեկն է, որով Աստված փրկում է մարդկանց։ Ներքուստ նրանք պատժվում են, իսկ արտաքուստ աղետներ են տեղում. սա նշանակում է, որ Աստծու խոսքերն իրականանում են։ Ուստի մարդիկ կգերադասեին ենթարկվել պատժին, քան աղետներին, և հենց սրա շնորհիվ է, որ նրանք մնում են։ Մի կողմից՝ սա այն կետն է, որին հասել է Աստծու գործը, մյուս կողմից՝ սա նրա համար է, որ բոլոր մարդիկ ճանաչեն Աստծու խառնվածքը։ Ուստի Աստված ասում է. « Իմ ժողովրդի՝ Ինձ վայելելու ժամանակն այն է, երբ մեծ կարմիր վիշապը պատժվում է։ Մեծ կարմիր վիշապի ժողովրդին ոտքի հանելն ու նրա դեմ ապստամբել ստիպելն Իմ ծրագիրն է, և սա այն մեթոդն է, որով Ես կատարյալ եմ դարձնում Իմ ժողովրդին, և դա մեծ հնարավորություն է Իմ ողջ ժողովրդի համար՝ աճելու կյանքում»։ Ինչո՞ւ է, որ Աստված ասում է այս խոսքերը, և այնուամենայնիվ, դրանք չեն գրավում մարդկանց ուշադրությունը։

Բոլոր երկրները մեծ քաոսի մեջ են, քանի որ Աստծու գավազանը սկսել է կատարել իր գործառույթը երկրի վրա։ Աստծու գործը կարելի է տեսնել երկրի վիճակի մեջ։ Երբ Աստված ասում է. «Ջրերը կոռնան, լեռները կտապալվեն, մեծ գետերը կկազմալուծվեն», սա գավազանի սկզբնական գործն է երկրի վրա, որի արդյունքն այն է, որ «երկրի բոլոր տնային տնտեսությունները կպառակտվեն, և երկրի բոլոր պետությունները կմասնատվեն. կանցնեն ամուսնու և կնոջ վերամիավորման օրերը, մայր ու որդի այլևս չեն հանդիպի, այլևս երբեք հայր ու դուստր չեն միանա։ Երկրի վրա եղած բոլոր նախկին կարգերը կջախջախվեն Իմ կողմից»։ Այսպիսին կլինի երկրի վրայի ընտանիքների ընդհանուր վիճակը։ Բնականաբար, դա չէր կարող լինել բոլորի վիճակը. պարզապես մեծամասամբ այդպես կլինի։ Մյուս կողմից, սա վերաբերում է այն հանգամանքներին, որոնք ապագայում փորձառաբար կապրեն այս հոսքի բոլոր մարդիկ։ Այն կանխագուշակում է, որ երբ նրանք ենթարկվեն խոսքերի պատժին, իսկ անհավատները ենթարկվեն աղետների, երկրի մարդկանց միջև այլևս ընտանեկան հարաբերություններ չեն լինի. նրանք բոլորը կլինեն սինեացիներ և նվիրված կլինեն Աստծու արքայությունում։ Այսպիսով, կանցնեն ամուսնու և կնոջ վերամիավորման օրերը, մայր ու որդի այլևս չեն հանդիպի, այլևս երբեք հայր ու դուստր չեն միանա։ Եվ այսպես, երկրի մարդկանց ընտանիքները կպառակտվեն, կմասնատվեն, և սա կլինի վերջին գործը, որ Աստված անում է մարդու վրա։ Եվ քանի որ Աստված տարածելու է այս գործն ամբողջ տիեզերքով մեկ, Նա առիթն օգտագործում է մարդկանց համար պարզաբանելու «զգացմունքներ» բառը՝ այսպիսով թույլ տալով նրանց տեսնել, որ Աստծու մտադրությունն է պառակտել բոլոր մարդկանց ընտանիքները, և ցույց տալով, որ Աստված պատիժն է օգտագործում մարդկության միջև առկա բոլոր «ընտանեկան վեճերը» լուծելու համար։ Եթե ոչ, երկրի վրա Աստծու գործի վերջին մասն ավարտին հասցնելու ոչ մի միջոց չէր լինի։ Աստծու խոսքերի վերջին մասը մերկացնում է մարդկության ամենամեծ թուլությունը՝ նրանք բոլորն ապրում են զգայական վիճակում. ուստի Աստված չի խուսափում նրանցից և ոչ մեկից ու բացահայտում է ողջ մարդկության սրտերում թաքնված գաղտնիքները։ Ինչո՞ւ է մարդկանց համար այդքան դժվար հրաժարվել իրենց զգացմունքներից։ Մի՞թե այդպես անելը գերազանցում է խղճի չափանիշները։ Կարո՞ղ է խիղճը կատարել Աստծու կամքը։ Կարո՞ղ են զգացմունքներն օգնել մարդկանց հաղթահարել նեղությունները։ Աստծու աչքում զգացմունքներն Իր թշնամին են. մի՞թե սա հստակ չի ասվել Աստծու խոսքերում։

Նախորդը.  Գլուխ 41

Հաջորդը.  Գլուխ 28

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger