Գլուխ 8

Երբ Աստված խոսում է Հոգու տեսանկյունից, Նրա տոնն ուղղված է ողջ մարդկությանը։ Երբ Աստված խոսում է մարդկային տեսանկյունից, Նրա տոնն ուղղված է բոլոր նրանց, ովքեր հետևում են Իր Հոգու ուղղորդմանը։ Երբ Աստված խոսում է երրորդ դեմքով (այն, որը մարդիկ անվանում են դիտորդի տեսակետ), Նա Իր խոսքերն ուղղակիորեն ցույց է տալիս մարդկանց՝ նրանց մղելով զգալու, որ Ինքը մեկնաբան է, և նրանց թվում է, թե Նրա բերանից դուրս են գալիս անսահման բաներ, որոնց մասին մարդիկ հասկացողություն չունեն, և որոնք չեն կարող ըմբռնել։ Մի՞թե այդպես չէ։ Երբ Աստված խոսում է Հոգու տեսանկյունից, ողջ մարդկությունը զարմանում է։ «Մարդկանց սերն Իմ հանդեպ չնչին է, և նրանց հավատքն Իմ հանդեպ նույնպես ողորմելիորեն փոքր է։ Եթե Ես Իմ խոսքերի հիմնական հարվածը չուղղեի մարդկանց թուլություններին, նրանք կպարծենային և կչափազանցեին՝ ճամարտակելով և փքուն տեսություններ հորինելով, ասես ամենագետ և ամեն ինչ իմացող լինեին երկրային հարցերում»։ Այս խոսքերը ոչ միայն մերկացնում են մարդկանց այնպիսին, ինչպիսին նրանք իրականում կան, և այն դիրքը, որն Աստված ունի նրանց սրտերում, այլև բացահայտում են մարդկության ողջ կյանքը։ Յուրաքանչյուր մարդ կարծում է, թե ինքն արտասովոր է, սակայն նույնիսկ չգիտի, որ գոյություն ունի «Աստված» բառը։ Հետևաբար, նրանք համարձակվում են փքուն տեսություններ հորինել։ Սակայն այս «փքուն տեսություններ հորինելը» այն «խոսելը» չէ, որն ընկալվում է մարդկային պատկերացումներում։ Ավելի շուտ, դա նշանակում է, որ մարդիկ ապականվել են Սատանայի կողմից, ուստի այն ամենը, ինչ նրանք անում են, նրանց յուրաքանչյուր գործողություն ըմբոստանում է Աստծու դեմ և ուղղակիորեն դիմակայում է Նրան։ Նրանց գործողությունների բուն էությունը գալիս է Սատանայից և դիմակայում է Աստծուն, և նպատակ ունի հասնելու անկախության՝ հակառակելով Աստծու մտադրություններին։ Ահա թե ինչու Աստված ասում է, որ բոլոր մարդիկ փքուն տեսություններ են հորինում։ Ինչո՞ւ է Աստված ասում, որ Իր խոսքերի հիմնական հարվածն ուղղված է մարդկային թուլություններին։ Պատճառն այն է, որ, Աստծու մտադրությունների համաձայն, եթե Նա չբացահայտեր մարդկանց սրտերի խորքում թաքնված բաները, ապա ոչ ոք չէր հանձնվի. այդպիսով՝ մարդիկ չէին հասկանա իրենք իրենց և չէին ունենա աստվածավախ սրտեր։ Այլ կերպ ասած՝ եթե մարդկանց մտադրությունները չբացահայտվեին, ապա նրանք կհամարձակվեին անել ցանկացած բան՝ նույնիսկ ոտքի կանգնել՝ անիծելու Երկինքին և ուղղակիորեն հայհոյելու Աստծուն։ Սրանք մարդկության թուլություններն են։ Հետևաբար, Աստված այսպես է խոսում. «Ես ճամփորդում եմ տիեզերք աշխարհի բոլոր անկյուններում՝ մշտապես փնտրելով նրանց, ովքեր Իմ մտադրությունների համաձայն են և պիտանի են Իմ օգտագործման համար»։ Այս հայտարարությունը, այն բանի հետ միասին, ինչ ավելի ուշ ասվում է թագավորության համազարկի պաշտոնապես հնչելու մասին, ակնհայտ է դարձնում, որ Աստծու Հոգին կրկին նոր գործ է անում երկրի վրա. պարզապես մարդիկ այն չեն կարող տեսնել իրենց ֆիզիկական աչքերով։ Քանի որ ասվում է, որ Հոգին կրկին նոր գործ է անում, ողջ տիեզերքը կրկին ենթարկվում է կարևոր փոփոխության. ոչ միայն Աստծու որդիները և Աստծու մարդիկ են սկսում ընդունել Աստծու մարմնացման վկայությունը, այլև յուրաքանչյուր կրոն և հարանվանություն, կյանքի յուրաքանչյուր բնագավառ և վայր նույնպես այն ընդունում են տարբեր աստիճաններով։ Դա տիեզերքի մեծ շարժում է հոգևոր ոլորտում։ Այն ուժգնորեն ցնցում է ողջ կրոնական աշխարհը, ինչին մասամբ վերաբերում է նախկինում հիշատակված «երկրաշարժը»։ Այնուհետև հրեշտակները պաշտոնապես սկսում են իրենց գործը, և Իսրայելի ժողովուրդը վերադառնում է իր հայրենիք՝ այլևս երբեք չդեգերելու համար, և բոլոր ընդգրկվածները սկսում են ընդունել հովվությունը։ Հակառակ դրան՝ եգիպտացիները սկսում են դուրս մնալ Իմ փրկության շրջանակից. այսինքն՝ նրանք ստանում են Իմ պատիժը (բայց դա դեռ պաշտոնապես չի սկսվել)։ Ուստի, երբ աշխարհը միաժամանակ ենթարկվում է այս մի քանի մեծ շարժումներին, դա նաև այն ժամանակն է, երբ թագավորության համազարկը պաշտոնապես հնչում է՝ ժամանակ, որը մարդիկ կոչել են «այն ժամանակը, երբ յոթնապատիկ ուժեղացված Հոգին սկսում է գործել»։ Ամեն անգամ, երբ Աստված վերսկսում է Իր գործը, այս փուլերում (կամ այս անցումային շրջաններում) ոչ ոք ի վիճակի չէ զգալու Սուրբ Հոգու գործը։ Հետևաբար, Աստծու խոսքերը՝ «երբ մարդիկ կորցնում են հույսը», հիմնված են իրական հանգամանքների վրա։ Ավելին՝ այս անցումային փուլերից յուրաքանչյուրի ընթացքում, երբ մարդիկ կորցնում են հույսը, երբ զգում են, որ սա սխալ հոսք է, Աստված նորից է սկսում և ձեռնարկում է Իր գործի հաջորդ քայլը։ Սա է նմանությունն Աստծու՝ Իր գործը վերսկսելու և Իր գործի մեթոդները փոխելու մեջ՝ արարչագործության ժամանակներից մինչև հիմա։ Թեև մարդկանց մեծ մասը որոշ չափով կարող է ըմբռնել այս գործի որևէ կողմ, նրանք, այնուամենայնիվ, ի վերջո քշվում են ջրի հեղեղով, քանի որ նրանց հասակը չափազանց փոքր է. նրանք անկարող են ամուր կառչել Աստծու գործի քայլերին, և ուստի դուրս են թողնվում։ Սակայն, սա նաև այն է, թե ինչպես է Աստված մաքրագործում մարդկանց, և սա Աստծու դատաստանն է մարդկության հին պատկերացումների նկատմամբ։ Որքան շատ հիմք ունեն մարդիկ, այնքան ավելի մեծ են նրանց կրոնական պատկերացումներն Աստծու վերաբերյալ, որոնք նրանց համար դժվար է մի կողմ դնել. նրանք միշտ կառչում են հին բաներին, և նրանց համար դժվար է ընդունել նոր լույսը։ Մյուս կողմից, եթե մարդը կանգնած է, ապա պետք է ունենա որոշակի հիմք՝ կանգնելու համար, սակայն մարդկանց մեծ մասը դեռևս դժվարանում է բաց թողնել իր պատկերացումները։ Սա հատկապես ճշմարիտ է այսօրվա մարմնացած Աստծու վերաբերյալ նրանց պատկերացումների դեպքում, կետ, որը պարզ երևում է։

Այսօրվա խոսքերում Աստված շատ է խոսում տեսիլքների մասին, և մանրամասնելու կարիք չկա։ Աստված հիմնականում խոսում է այն մասին, թե ինչպես է եկեղեցու կառուցումը հիմք դնում թագավորության կառուցման համար։ Ավելի կոնկրետ՝ մինչ եկեղեցին կառուցվում էր, հիմնական նպատակն էր համոզել մարդկանց և՛ սրտում, և՛ խոսքով, թեև նրանք իրենց սեփական աչքերով չեն ճանաչել Աստծուն մսեղիում։ Թեև բոլորն իրենց սրտերում հավատում էին Նրան, չէին ճանաչում Նրան, քանի որ այդ փուլում Նա մարդուց չէր տարբերվում։ Թագավորության դարաշրջանում բոլորը պետք է համոզվեն իրենց սրտերում, իրենց խոսքով և իրենց աչքերով։ Սա բավարար է ցույց տալու համար, որպեսզի բոլորը համոզվեն իրենց սրտերում, խոսքով և աչքերով, նրանց պետք է թույլ տրվի իրենց ֆիզիկական աչքերով ճանաչել մսեղիում ապրող Աստծուն ո՛չ հարկադրանքի տակ, ո՛չ էլ լոկ պատահական հավատքով, այլ Նրան ճանաչելու միջոցով համոզվում են և՛ սրտում, և՛ խոսքով։ Հետևաբար, կառուցման այս փուլը ոչ թե կռվելու կամ սպանելու մասին է, այլ մարդկությանը հնարավորություն տալու՝ լուսավորություն ստանալու Աստծու խոսքերից՝ դրանով իսկ թույլ տալով ձգտել և ուսումնասիրել, որպեսզի կարողանան ենթագիտակցաբար ճանաչել մարմնացած Աստծուն։ Հետևաբար, Աստծու համար գործի այս փուլը շատ ավելի հեշտ է նրանով, որ այն թույլ է տալիս բնությանն ընթանալ իր հունով և չի հակադրվում մարդկանց։ Այն, ի վերջո, մարդկանց բնականաբար կտանի դեպի Աստծու ճանաչողություն, ուստի չափազանց մի՛ անհանգստացեք կամ մտահոգվեք։ Երբ Աստված ասաց. «Հոգևոր ոլորտի ճակատամարտի վիճակն ուղղակիորեն բացահայտվում է Իմ բոլոր մարդկանց մեջ», Նա նկատի ուներ, որ երբ մարդիկ բռնում են ճիշտ ուղին և սկսում են ճանաչել Աստծուն, Սատանայի գայթակղությունն առկա է ոչ միայն հենց մարդկանց ներսում, այլև Սատանայի գայթակղությունն առկա է եկեղեցու ներսում։ Սակայն սա ճանապարհ է, որով բոլորը պետք է անցնեն, ուստի ոչ ոք չպետք է տագնապի։ Սատանայի գայթակղությունը գալիս է մի քանի ձևերով, ինչպիսիք են Աստծու խոսքերին անտարբերությամբ վերաբերվելը և դրանցից հրաժարվելը, և բացասական բաներ ասելը՝ ուրիշ մարդկանց դրականությունը թուլացնելու համար. սակայն նման բաներ անող մարդն ուրիշներին չի գրավի իր կողմը։ Սա դժվար է զանազանել։ Դրա հիմնական պատճառը սա է. նման մարդը կարող է դեռևս նախաձեռնող լինել հավաքույթների հաճախելիս, բայց հստակություն չունի տեսիլքների հարցում։ Եթե եկեղեցին չզգուշանա նրանցից, ապա նրա բացասականությունը կարող է մղել ողջ եկեղեցուն գաղջ կերպով արձագանքելու Աստծուն և դրանով իսկ ուշադրություն չդարձնելու Աստծու խոսքերին։ Սա կնշանակեր ընկնել Սատանայի գայթակղության մեջ։ Նման մարդն ուղղակիորեն չի դիմակայում Աստծուն, բայց քանի որ չի կարող ըմբռնել Աստծու խոսքերը և չի ճանաչում Աստծուն, տրտունջներ է արտաբերում և սրտում դժգոհություններ են առաջանում։ Նա ասում է, որ Աստված լքել է իրեն, և ուստի անկարող է լուսավորություն և լուսավորում ստանալ։ Նա ցանկանում է հեռանալ, բայց փոքր-ինչ վախենում է և ասում, որ Աստծու գործը Աստծուց չի գալիս, այլ, իր կարծիքով, չար ոգիների գործն է։

Ինչո՞ւ է Աստված այդքան հաճախ հիշատակում Պետրոսին։ Եվ ինչո՞ւ է Նա ասում, որ նույնիսկ Հոբը նրան հավասար լինելուն մոտ չէր։ Այդպես ասելը մարդկանց ոչ միայն մղում է ուշադրություն դարձնելու Պետրոսի գործերին, այլև նրանց մի կողմ նետել է տալիս բոլոր այն օրինակները, որոնք ունեն իրենց սրտերում. նույնիսկ Հոբի օրինակը, որն ամենամեծ հավատքն ուներ, չի բավարարի։ Միայն այսկերպ կարելի է հասնել ավելի լավ արդյունքի, որտեղ մարդիկ Պետրոսին ընդօրինակելու ջանքերում ի վիճակի են մի կողմ նետելու ամեն ինչ, և դա անելով՝ ավելի խորապես ճանաչելու Աստծուն։ Աստված մարդկանց ցույց է տալիս կիրարկման այն ուղին, որը Պետրոսն ընտրեց՝ Աստծուն ճանաչելու համար, և դա անելու նպատակը մարդկանց կողմնորոշիչ կետ տալն է։ Այնուհետև Աստված շարունակում է կանխատեսել այն ուղիներից մեկը, որով Սատանան կգայթակղի մարդկանց, երբ Նա ասում է. «Սակայն, եթե անտարբերությամբ ես վերաբերվում Իմ խոսքերին, ապա, անկասկած, դիմակայում ես Ինձ։ Սա փաստ է»։ Այս խոսքերում Աստված կանխագուշակում է այն դավերը, որոնք Սատանան կփորձի օգտագործել, և զգուշացնում է մարդկանց, որ պետք է ուշադիր լինեն։ Հնարավոր չէ, որ բոլորն անտարբեր լինեն Աստծու խոսքերի նկատմամբ, սակայն, որոշ մարդիկ, այնուամենայնիվ, գերի կվերցվեն այս գայթակղության կողմից։ Հետևաբար, վերջում Աստված շեշտադրմամբ կրկնում է. «Եթե չեք ճանաչում Իմ խոսքերը, ո՛չ ընդունում եք դրանք, ո՛չ էլ կիրարկում, ապա անխուսափելիորեն կդառնաք Իմ պատժի առարկանե՛րը։ Անպայման կդառնաք Սատանայի զոհե՛րը»։ Սա Աստծու խորհուրդն է մարդկությանը. սակայն ի վերջո, ինչպես Աստված կանխագուշակեց, մարդկանց մի մասն անպայման կդառնա Սատանայի զոհը։

Նախորդը.  Պետրոսի կյանքի մասին

Հաջորդը.  Գլուխ 10

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger