Ներածություն

Աստծու խոսքերի այս բաժինը բովանդակում է ընդհանուր չորս մաս, որոնք բոլորը Քրիստոսն արտահայտել է 1992 թվականի հունիսից մինչև 2010 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում։ Մեծ մասը հիմնված է Քրիստոսի քարոզների և հաղորդակցությունների ձայնագրությունների վրա, երբ Նա շրջում էր եկեղեցիներում։ Դրանք որևէ կերպ չեն զտվել կամ գեղազարդվել, ոչ էլ հետագայում փոփոխվել են Քրիստոսի կողմից։ Մնացած մասերն անձամբ Քրիստոսն է գրել։ (Երբ Քրիստոսը գրում է, Նա դա անում է մեկ շնչով՝ մտածելու կամ որևէ խմբագրում կատարելու համար դադար չտալով, և Նրա խոսքերն ամբողջությամբ Սուրբ Հոգու արտահայտությունն են․ սա կասկածից վեր է)։ Այս երկու տեսակի արտահայտումներն առանձնացնելու փոխարեն՝ մենք դրանք ներկայացրել ենք միասին՝ օգտագործելով այն բնօրինակ հաջորդականությունը, որով դրանք արտահայտվել են։ Այսպիսով՝ Նրա արտահայտումների ամբողջությունից մենք կարող ենք տեսնել Աստծու գործի քայլերը և հասկանալ, թե ինչպես է Նա գործում յուրաքանչյուր փուլի ընթացքում, ինչն է՛լ ավելի օգտակար է Աստծու գործի քայլերի և իմաստության վերաբերյալ մարդկանց գիտելիքի համար։

«Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս I»-ի առաջին ութ գլուխները, որոնք հավաքականորեն կոչվում են «Ուղին», Քրիստոսի ասած խոսքերի մի փոքր մասն են, երբ Նա կանգնած էր մարդու հետ հավասար դիրքում։ Չնայած իրենց ակնհայտ պարզությանը՝ դրանք պռնկեպռունկ լիքն են մարդկության հանդեպ Աստծու սիրով և հասկացողությամբ։ Սրանից առաջ Աստված խոսում էր երրորդ երկնքի տեսանկյունից, ինչը մեծ հեռավորություն էր ստեղծում Նրա և մարդու միջև ու վախեցնում մարդկանց Աստծուն մոտենալուց, առավել ևս՝ Նրան խնդրելուց, որ ապահովի իրենց կյանքը։ Ուստի «Ուղին» բաժնում Աստված խոսեց մարդու հետ որպես հավասարի և մատնացույց արեց ուղու ուղղությունը՝ դրանով իսկ հետ բերելով մարդու հարաբերությունն Աստծու հետ իր սկզբնական վիճակին․ մարդիկ այլևս չէին կասկածում, թե արդյոք Աստված դեռևս խոսելու եղանակ է կիրառում, և մահվան փորձության սարսափն այլևս չէր հալածում նրանց։ Աստված երրորդ երկնքից իջավ երկիր, մարդիկ կրակի և ծծմբի լճից եկան Աստծու գահի առաջ, նրանք ազատվեցին «ծառայություն մատուցողներ» կոչման ուրվականից և նորածին հորթերի պես պաշտոնապես ընդունեցին Աստծու խոսքերի մկրտությունը։ Միայն այդ ժամանակ Աստված կարողացավ մտերմորեն խոսել նրանց հետ և ավելի շատ անել նրանց կյանքով ապահովելու գործը։ Աստծու՝ որպես մարդ Իրեն խոնարհեցնելու նպատակն այն էր, որ ավելի մոտենա մարդկանց՝ կրճատելով նրանց և Իր միջև եղած հեռավորությունը, թույլ տալով Իրեն շահել մարդկանց ճանաչումն ու վստահությունը և մարդկանց մեջ ներշնչելով կյանքին ձգտելու և Աստծուն հետևելու հավատ։ Վերոնշյալներից ելնելով՝ «Ուղին» բաժնի ութ գլուխներն այն բանալիներն են, որոնցով Աստված բացում է մարդկանց սրտերի դռները, և դրանք շաքարապատ դեղահաբեր են, որոնք Նա տալիս է մարդուն։ Միայն Աստծու այսպես անելու շնորհիվ են մարդիկ ի վիճակի համակ ուշադրություն դարձնելու Աստծու բազմակի ուսուցումներին և նկատողություններին։ Կարելի է ասել, որ միայն սրանից հետո Աստված պաշտոնապես սկսեց կյանքն ապահովելու և ճշմարտությունն արտահայտելու գործն աշխատանքի այժմյան փուլում, և ապա Նա շարունակեց խոսել՝ «Ի՞նչ տեսակետ պետք է ունենան հավատացյալները» և « Աստծու գործի քայլերի մասին»․․․ Մի՞թե նման մեթոդը ցույց չի տալիս Աստծու իմաստությունը և Նրա մանրակրկիտ մտադրությունները։ Սա Քրիստոսի՝ կյանքի ապահովման հենց սկիզբն է, ուստի ճշմարտությունները մի փոքր ավելի մակերեսային են, քան հաջորդ բաժիններում։ Սրա հիմքում ընկած սկզբունքը շատ պարզ է․ Աստված գործում է մարդկության կարիքների համաձայն, և Նա կուրորեն չի գործում կամ խոսում․ միայն Աստված է լիովին հասկանում մարդկության կարիքները, և ոչ ոք ավելի մեծ սեր և հասկացողություն չունի մարդու հանդեպ։

«Գործ և մուտք» բաժնի առաջինից տասներորդ արտահայտումներում Աստծու խոսքերը մտնում են նոր փուլ։ Որպես արդյունք՝ այս արտահայտումները տեղադրված են սկզբում։ Հետագայում լույս տեսավ«Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս II»-ը։ Այս փուլի ընթացքում Աստված ավելի մանրամասն պահանջներ դրեց Իր հետևորդների առջև, պահանջներ, որոնք ներառում էին գիտելիք այն մասին, թե մարդիկ ինչպես պետք է ապրեն, ինչ է պահանջվում նրանց որակից և այլն։ Քանի որ այս մարդիկ վճռական էին հետևելու Աստծուն և այլևս ոչ մի կասկած չունեին Աստծու ինքնության և էության վերաբերյալ, Աստված նաև պաշտոնապես սկսեց վերաբերվել նրանց որպես Իր իսկ ընտանիքի անդամների՝ հաղորդակցվելով Աստծու գործի իրական պատմությամբ՝ արարչագործության ժամանակներից մինչև այսօր, բացահայտելով Աստվածաշնչի տակ թաքնված ճշմարտությունը և նրանց հասկանացնել տալով Աստծու մարմնացման ճշմարիտ նշանակությունը։ Աստծու արտահայտումներն այս բաժնում մարդկանց տվեցին Աստծու էության և Նրա գործի էության ավելի մեծ հասկացողություն և ավելի ունակ դարձրին նրանց գնահատելու, որ այն, ինչ իրենք ստացել են Աստծու փրկությունից, գերազանցել է այն, ինչ ստացել էին մարգարեներն ու առաքյալներն անցյալ սերունդների ընթացքում։ Աստծու խոսքերի ամեն մի տողից կարող ես գնահատել Նրա իմաստության յուրաքանչյուր նշույլը, ինչպես նաև Նրա բարեխիղճ սերն ու մտահոգությունը մարդու հանդեպ։ Ի լրումն այդ խոսքերն արտահայտելուն՝ Աստված հրապարակավ, մեկ առ մեկ բացահայտեց մարդու նախկին պատկերացումներն ու մոլորությունները և այն բաները, որ մարդիկ նախկինում երբեք չէին երևակայել՝ հասնելով անգամ այնքան հեռու, որ բացահայտեց այն ուղին, որով մարդիկ պետք է քայլեին ապագայում։ Սա, թերևս, հե՛նց այն նեղ «սերն» է, որը մարդն ունակ է փորձառաբար ապրելու։ Ի վերջո Աստված մարդկանց տվել էր այն ամենը, ինչի կարիքն ունեին, և տվել էր նրանց այն, ինչ խնդրել էին՝ առանց որևէ բան թաքցնելու կամ փոխարենը որևէ բան պահանջելու։

Այս բաժնի հատուկ գլուխները վերաբերում են Աստվածաշնչի վերաբերյալ Աստծու բացատրություններին։ Աստվածաշունչը մարդկության պատմության մի մասն է եղել մի քանի հազարամյակ։ Ավելին՝ մարդիկ Աստծու պես են վերաբերվում դրան, այն աստիճանի, որ վերջին օրերին այն օգտագործում են Աստծու տեղը գրավելու համար, ինչից Աստված խորապես զզվում է։ Ուստի Աստված պարտավորված զգաց Իր ազատ ժամանակ պարզաբանել Աստվածաշնչի տակ թաքնված իրական պատմությունը և Աստվածաշնչի ծագումը․ եթե Նա չաներ դա, Աստվածաշունչը կշարունակեր զբաղեցնել Աստծու տեղը մարդկանց սրտերում, և մարդիկ կօգտագործեին Աստվածաշնչի խոսքերը՝ Աստծու գործերը չափելու և դատապարտելու համար։ Բացատրելով Աստվածաշնչի էությունը, կառուցվածքը և թերությունները՝ Աստված ամենևին չէր ժխտում Աստվածաշնչի գոյությունը, ոչ էլ դատապարտում էր այն․ ավելի շուտ, Նա տալիս էր պատշաճ, տեղին բացատրություն՝ վերականգնելու Աստվածաշնչի սկզբնական պատկերը, անդրադառնալու այն թյուր հասկացողություններին, որ մարդիկ ունեին Աստվածաշնչի նկատմամբ, և բոլորին տալու Աստվածաշնչի ճիշտ գաղափարը, որպեսզի նրանք այլևս չպաշտեին Աստվածաշունչը և այլևս չմոլորվեին, այսինքն՝ որպեսզի նրանք այլևս չշփոթեին Աստվածաշնչի հանդեպ իրենց կույր հավատն Աստծու հանդեպ հավատի և Աստծուն պաշտելու հետ՝ վախենալով անգամ առերեսվել դրա ճշմարիտ նախապատմությանն ու թերություններին։ Երբ մարդիկ ունենան Աստվածաշնչի անխառն հասկացողություն, նրանք ի վիճակի կլինեն առանց խղճի խայթի ազատվելու դրանից և խիզախորեն ընդունելու Աստծու նոր խոսքերը։ Սա է Աստծու նպատակն այս մի քանի գլուխներում։ Ճշմարտությունը, որն Աստված ցանկանում է ասել մարդկանց այստեղ, այն է, որ ոչ մի տեսություն կամ փաստ չի կարող փոխարինել Աստծու ներկայիս գործը և խոսքերը, և որ ոչինչ չի կարող գործել Աստծու փոխարեն։ Եթե մարդիկ չկարողանան փախչել Աստվածաշնչի ծուղակից, նրանք երբեք ի վիճակի չեն լինի գալու Աստծու առաջ։ Եթե նրանք ցանկանում են գալ Աստծու առաջ, նախ, պետք է մաքրեն իրենց սրտերը ցանկացած բանից, որը կարող է փոխարինել Նրան․ այդ ժամանակ նրանք գոհացուցիչ կլինեն Աստծու համար։ Թեև Աստված այստեղ միայն բացատրում է Աստվածաշունչը, մի՛ մոռացեք, որ կան շատ այլ թյուր բաներ, որոնք մարդիկ անկեղծորեն պաշտում են՝ Աստվածաշնչից բացի․ միակ բաները, որոնք նրանք չեն պաշտում, այն են, որոնք ճշմարտապես գալիս են Աստծուց։ Աստված պարզապես օգտագործում է Աստվածաշունչը որպես օրինակ՝ հիշեցնելու մարդկանց, որ չգնան սխալ ուղով և կրկին ծայրահեղությունների մեջ չընկնեն ու շփոթության զոհ չդառնան, մինչ հավատում են Աստծուն և ընդունում Նրա խոսքերը։

Խոսքերը, որոնցով Աստված ապահովում է մարդուն, մակերեսայինից անցնում են խորքայինի, և հետևաբար այն ամենը, ինչ Նա խոսում է, շարունակում է առաջ ընթանալ մարդկանց արտաքին վարքագծից ու գործողություններից դեպի նրանց ապականված խառնվածքը, որտեղից Աստված Իր լեզվական նիզակն ուղղում է մարդկանց հոգիների ամենախոր մասին՝ նրանց բուն էությանը։ Այն ժամանակահատվածում, երբ արտահայտվեց «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս III»-ը, Աստծու արտահայտումները շեշտում են մարդու էությունը և ինքնությունը, և թե ինչ է նշանակում իսկական մարդ լինելը՝ մարդկանց կյանքի մուտքի վերաբերյալ այս ամենախոր ճշմարտությունները և էական հարցերը։ Իհարկե, վերհիշելով այն ճշմարտությունները, որոնցով Աստված ապահովում է մարդուն «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս I»-ում, «Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս III»-ի բովանդակությունը համեմատելիսանհավանականորեն խորն է։ Այս բաժնի խոսքերը շոշափում են մարդկանց ապագա ուղին և այն, թե ինչպես կարող են կատարյալ դարձվել. դրանք նաև շոշափում են մարդկության ապագա նշանակության վայրը, և թե ինչպես Աստված ու մարդը միասին կմտնեն հանգստի մեջ։ (Կարելի է ասել, որ մինչ օրս այն խոսքերից, որոնք Աստված արտահայտել է մարդկանց իրենց բուն էության, առաքելության և նշանակության վայրի վերաբերյալ, սրանք ամենահեշտն են հասկանալու համար)։ Աստված հույս ունի, որ այս խոսքերն ընթերցող մարդիկ նրանք են, ովքեր անջատել են իրենց մարդկային պատկերացումներից և երևակայություններից, ովքեր ունակ են իրենց սրտերի խորքում Աստծու յուրաքանչյուր խոսքի զուտ հասկացողության։ Ավելին՝ Նա հույս ունի, որ բոլոր նրանք, ովքեր կարդում են այս խոսքերը, կարող են ընդունել Իր խոսքերը որպես ճշմարտություն, ճանապարհ և կյանք, և որ նրանք ձևական չեն Իր հետ, առավել ևս՝ չեն շողոքորթում Իրեն։ Եթե մարդիկ կարդան այս խոսքերն Աստծուն քննելու կամ զննելու վերաբերմունքով, ապա այս արտահայտումները նրանց համար փակ գրքի պես կլինեն։ Միայն նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, ովքեր վճռական են հետևելու Աստծուն, և ովքեր Նրա հանդեպ կասկածի նշույլ անգամ չունեն, որակավորված են ընդունելու այս խոսքերը։

«Քրիստոսի խոսքերը՝ եկեղեցիներում շրջելիս IV»-ը աստվածային արտահայտման մեկ այլ դաս է, որը հաջորդում է «Աստծու խոսքերը՝ ողջ տիեզերքին» բաժնին։ Այս բաժինը ներառում է Աստծու հորդորները, ուսուցումները և մերկացումները՝ ուղղված քրիստոնեական հարանվանությունների մարդկանց, ինչպիսիք են՝ «Մինչև դու տեսնես Հիսուսի հոգևոր մարմինը, Աստված նորովի ստեղծած կլինի երկինքն ու երկիրը», «Նրանք, ովքեր անհամատեղելի են Քրիստոսի հետ, անշուշտ, Աստծու հակառակորդներն են»։ Այն նաև ներառում է Աստծու՝ մարդկության համար առավել հատուկ պահանջները, ինչպիսիք են՝ «Բավարար բարի գործեր պատրաստիր քո նշանակության վայրի համար», «Երեք նախազգուշացում», «Հանցանքները մարդուն կտանեն դժոխք»։ Ընդգրկված են բազմաթիվ կողմեր, ինչպիսիք են բոլոր տեսակի մարդկանց մերկացումներն ու դատաստանները և խոսքերն այն մասին, թե ինչպես ճանաչել Աստծուն։ Կարելի է ասել, որ այս բաժինը մարդկության նկատմամբ Աստծու դատաստանի կորիզն է։ Աստծու արտահայտումների այս բաժնի ամենաանմոռանալի մասն այն է, որ երբ Աստված ուր որ է իջեցնելու էր Իր գործի վարագույրները, Նա մերկացրեց այն, ինչ մարդկանց ուղնուծուծի մեջ է՝ դավաճանությունը։ Նրա նպատակն այն է, որ մարդիկ ամենավերջում իմանան հետևյալ փաստը և դաջեն այն իրենց սրտերի ամենախորքերում․ կարևոր չէ՝ որքան ժամանակ ես եղել Աստծու հետևորդ․ քո բնությունը դեռևս Աստծուն դավաճանելն է։ Այլ կերպ ասած՝ Աստծուն դավաճանելը մարդու բնությունն է, որովհետև մարդիկ բացարձակ հասունություն չունեն իրենց կյանքում, այլ միայն հարաբերական փոփոխություններ՝ իրենց խառնվածքներում։ Թեև այս երկու գլուխները՝ «Դավաճանություն (1)» և «Դավաճանություն (2)», հարված են հասցնում մարդկանց, դրանք իսկապես Աստծու ամենաբարեհաճ և բարեսիրտ նախազգուշացումներն են մարդկանց։ Առնվազն, երբ մարդիկ ինքնագոհ և ինքնահավան են, այս երկու գլուխները կարդալուց հետո նրանց սեփական չար գործերը կզսպվեն, և նրանք կհանդարտվեն։ Այս երկու գլուխների միջոցով Աստված ստիպում է մարդկանց մտապահել, որ ինչքան էլ հասուն լինի քո կյանքը, որքան էլ խորը լինեն փորձառություններդ, որքան էլ մեծ լինի հավատդ, անկախ նրանից՝ որտեղ ես ծնվել և ուր ես գնում, Աստծուն դավաճանելու քո բնությունը կպոռթկա ցանկացած պահի և ցանկացած վայրում։ Այն, ինչ Աստված ցանկանում է ասել ամեն մի մարդու, հետևյալն է․ Աստծուն դավաճանելը յուրաքանչյուր մարդու բնածին բնությունն է։ Իհարկե, Աստծու՝ այս երկու գլուխներն արտահայտելու նպատակը մարդկությանը դուրս թողնելու կամ դատապարտելու պատրվակներ գտնելը չէ, այլ մարդկանց ավելի իրազեկ դարձնելն է մարդու բնությանը, որպեսզի նրանք մշտապես կարողանան զգուշությամբ ապրել Աստծու առաջ՝ ստանալու Նրա ուղղորդումը, ինչը հետ կպահի նրանց Աստծու ներկայությունը կորցնելուց և անվերադարձ ուղու վրա ոտք դնելուց։ Այս երկու գլուխները ահազանգի կոճակ են բոլոր նրանց համար, ովքեր հետևում են Աստծուն։ Հուսով ենք՝ մարդիկ կհասկանան Աստծու մանրակրկիտ մտադրությունները. ի վերջո այս խոսքերը բոլորն անվիճելի փաստեր են, ուստի ի՞նչ կարիք ունի մարդը վիճելու, թե երբ և ինչպես են դրանք արտահայտվել Աստծու կողմից։ Եթե Աստված այս ամենը պահեր Իր մեջ և սպասեր, մինչև մարդիկ հավատային, որ Իրեն հարմար է արտաբերել դրանք, մի՞թե չափազանց ուշ չէր լինի։ Ե՞րբ կլիներ այդ ամենահարմար ժամանակը։

Այս չորս բաժիններում Աստված կիրառում է բազմաթիվ մեթոդներ և տեսանկյուններ։ Օրինակ՝ երբեմն Նա օգտագործում է հեգնանք, իսկ երբեմն գործածում է անմիջական ապահովման և ուսուցման մեթոդը․ երբեմն Նա օգտագործում է օրինակներ, իսկ երբեմն՝խիստ հանդիմանություններ։ Ընդհանուր առմամբ, կան ամեն տեսակի տարբեր մեթոդներ, որոնց նպատակն է բավարարել մարդկանց տարբեր վիճակներն ու ճաշակները։ Տեսանկյունը, որից Նա խոսում է, մշտապես փոխվում է Նրա արտահայտումների տարբեր մեթոդների և բովանդակության հետ։ Օրինակ՝ երբեմն Նա ասում է «Ես» կամ «Ինձ», այսինքն՝ խոսում է մարդկանց հետ Իր՝ Աստծու տեսանկյունից։ Երբեմն Նա խոսում է երրորդ դեմքով՝ ասելով, որ «Աստված» այս կամ այն է, և լինում են այլ ժամանակներ, երբ Նա խոսում է մարդկային էակի տեսանկյունից։ Անկախ նրանից՝ ինչ տեսանկյունից է Նա խոսում, Նրա էությունը չի փոխվում, քանզի անկախ նրանից՝ ինչպես է Նա խոսում, այն ամենը, ինչ Նա արտահայտում է, Իր՝ Աստծու էությունն է, ճշմարտությունը և այն, ինչի կարիքըմարդկությունն ունի։

Նախորդը.  Գլուխ 36

Հաջորդը.  Ուղին... (8)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger