Գլուխ 46

Այս բոլոր խոսքերի մեջ ոչ մեկն այնքան անմոռանալի չէ, որքան այսօրվանը։ Աստծու խոսքերը նախկինում մերկացնում էին մարդու վիճակները կամ բացահայտում երկնքի խորհուրդները, սակայն այժմյան այս արտահայտումը նման չէ անցյալի արտահայտումներին։ Այն չի ծաղրում կամ երգիծանքի ենթարկում, այլ միանգամայն անսպասելի մի բան է․ դա Աստված է, որ նստել և հանգիստ խոսում է մարդկանց հետ։ Ո՞րն է Նրա նպատակը։ Ի՞նչ ես տեսնում, երբ Աստված ասում է․ «Այսօր Ես նոր գործ եմ սկսել տիեզերքներից վեր՝ այնպես անելով, որ երկրի վրայի մարդիկ նոր սկիզբ ունենան, և պահանջելով նրանց բոլորին հեռանալ Իմ տնից։ Եվ քանի որ մարդիկ միշտ սիրում են տրվել իրենց ցանկություններին, Ես խորհուրդ եմ տալիս նրանց մի փոքր ավելի շատ ինքնազսպում ցուցաբերել և միշտ չանհանգստացնել Իմ գործը»։ Եվ ի՞նչ է այս «նոր սկիզբը», որի մասին խոսում է Աստված։ Աստված ասել է նման խոսքեր նախկինում՝ խորհուրդ տալով մարդկանց հեռանալ, բայց ըստ Աստծու սկզբնական մտադրության՝ այդ խոսքերն օգտագործվել են մարդկանց հավատը փորձելու համար։ Ուստի այսօր, երբ խոսում է այլ հնչերանգով, անկե՞ղծ է Նա, թե կեղծ։ Նախկինում մարդիկ չէին ճանաչում այն փորձությունները, որոնց մասին խոսում էր Աստված։ Միայն ծառայություն մատուցողների գործի փուլի միջոցով էր, որ նրանց աչքերը տեսան, և նրանք անձամբ փորձառաբար ապրեցին Աստծու փորձությունները։ Այսպիսով՝ այդ ժամանակից ի վեր, շնորհիվ Պետրոսի հարյուրավոր փորձությունների օրինակի, մարդիկ հաճախ ընկել են մտածողության այն շեղման մեջ, թե «սա փորձություն է Աստծուց»։ Ավելին՝ Աստծու խոսքերում ասված բաներից շատ քչերն են մարդկանց բախվել որպես կոնկրետ փաստեր։ Որպես այդպիսին, մարդիկ ավելի ու ավելի խորն են ընկղմվել Աստծու փորձությունների վերաբերյալ կույր համոզմունքների մեջ, և ուստի Աստծու ասած բոլոր խոսքերում երբեք չեն հավատացել, որ սա Աստծու կողմից իրականացվող փաստերի գործն է․ փոխարենը՝ կարծել են, որ Աստված, էլ ուրիշ անելիք չունենալով, հատկապես խոսքեր է օգտագործում՝ մարդկանց փորձելու համար։ Հենց նման անհույս, բայց և կարծես հույս ներշնչող փորձությունների մեջ է, որ մարդիկ հետևել են, և ուստի այն բանից հետո, երբ Աստված ասաց՝ «բոլոր նրանք, ովքեր կմնան, ամենայն հավանականությամբ, աղետի կբախվեն», մարդիկ, միևնույն է, ուշադիր հետևել են և հեռանալու մտադրություն չեն ունեցել։ Մարդիկ հետևել են նման պատրանքների մեջ, և նրանցից ոչ մեկը չի հանդգնել վստահ լինելու, որ հույս չկա․ սա Աստծու հաղթանակի ապացույցի մի մասն է։ Աստծու տեսանկյունը ցույց է տալիս, որ Նա հմտորեն բանեցնում է բոլոր բաները՝ Իրեն ծառայություն մատուցելու համար, և որ, օգտագործելով մարդկային այս պատրանքը, Աստված դրդում է նրանց չլքել Իրեն՝ անկախ ժամանակից կամ վայրից։ Ուստի այս փուլի ընթացքում մարդկանց անկատար դրդապատճառների միջոցով է, որ Աստված այնպես է անում՝ վկայության մի փուլ կրեն Իր համար, և սրանում է Աստծու խոսքերի խորին իմաստը․ «Ձեռք եմ բերել մարդկանց մի մասին»։ Սատանան օգտագործում է մարդու դրդապատճառները՝ խաթարումներ առաջացնելու համար, մինչդեռ Աստված օգտվում է մարդու դրդապատճառներից՝ ծառայություն մատուցելու համար․ սա է Աստծու խոսքերի ճշմարիտ իմաստը, որ «մարդիկ երևակայում են, թե կարող են խորամանկությամբ սողոսկել ներս, բայց երբ Ինձ են հանձնում իրենց կեղծ մուտքի անցագրերը, Ես տեղնուտեղը նետում եմ դրանք կրակի անդունդը, և բոցերի մեջ տեսնելով իրենց իսկ «սրտի արյունը»՝ նրանք հուսահատվում են»։ Աստված հմտորեն բանեցնում է բոլոր բաները՝ Իրեն ծառայություն մատուցելու համար, և ուստի չի շրջանցում մարդու զանազան կարծիքները, այլ խիզախորեն ասում է մարդկանց հեռանալ․ սա է Աստծու գործի հրաշալիությունն ու իմաստությունը՝ մեկտեղելով անկեղծ խոսքերն ու մեթոդը, մարդկանց թողնելով շշմած և շփոթահար։ Սրանից կարելի է տեսնել, որ Աստված իսկապես պահանջում է մարդկանց հեռանալ Իր տնից, որ սա ինչ-որ յուրատեսակ փորձություն չէ, և Աստված օգտվում է այս առիթից՝ ասելու․ «Սակայն Ես նաև ասում եմ մարդկանց, որ երբ չկարողանան օրհնություններ ձեռք բերել, ոչ ոք չպետք է բողոքի Ինձնից»։ Աստծու խոսքերը ճշմարտության և կեղծիքի խառնուրդ են, և ոչ ոք չի կարող թափանցել դրանց մեջ, սակայն Աստված օգտագործում է այս հնարավորությունը՝ մարդկանց կայունացնելու, հեռանալու նրանց ցանկությունից զրկելու համար։ Ուստի, եթե մի օր անիծվեն, նախապես զգուշացված կլինեն Աստծու խոսքերով, ճիշտ ինչպես մարդիկ են ասում, որ «այն խոսքերը, որոնք հաճելի չեն ականջին, լավ խոսքերն են»։ Այսօր մարդիկ սիրում են Աստծուն կատարյալ անկեղծությամբ, և ուստի խոսքերով, որոնց մասին չէին կարող ասել՝ անկեղծ են, թե կեղծ, նվաճվեցին և սկսեցին սիրել Աստծուն, ինչի պատճառով Աստված ասաց․ «Ես արդեն իրագործել եմ Իմ մեծ նախաձեռնությունը»։ Երբ Աստված ասում է՝ «Հուսով եմ՝ կգտնեն վերապրելու իրենց սեփական ուղին։ Ես անզոր եմ սրանում», սա է Աստծու՝այս բոլոր խոսքերի արտահայտման իրականությունը, սակայն մարդիկ այդպես չեն մտածում․ փոխարենը՝ նրանք միշտ հետևել են՝ առանց նվազագույն ուշադրություն դարձնելու Աստծու խոսքերին։ Որպես այդպիսին, երբ Աստված ասում է՝ «Ապագայում մեր միջև այլևս ոչ մի խոսք չի լինի, այլևս խոսելու ոչինչ չենք ունենա և չենք խառնվի միմյանց գործերին, այլ յուրաքանչյուրս կգնա իր իսկ ճանապարհով», այս խոսքերն իրականություն են և ամենևին արատավորված չեն։ Ինչ էլ մարդիկ մտածեն, այսպիսին է Աստծու «անողջամտությունը»։ Աստված արդեն կրել է վկայության այս փուլը Սատանայի առաջ, և Աստված ասաց, որ այնպես կանի՝ բոլոր մարդիկ չլքեն Իրեն՝ անկախ ժամանակից կամ վայրից, և ուստի գործի այս փուլն ավարտվել է։ Աստված ուշադրություն չի դարձնում, ինչ բողոք էլ մարդիկ բարձրաձայնեն, սակայն Աստված նախապես խոսել է, և ուստի մարդիկ մնում են անօգնական՝ ստիպված կուլ տալով իրենց զայրույթը և լեզուներն իրենց քաշելով։ Աստծու և Սատանայի միջև ճակատամարտը լիովին հիմնված է մարդու վրա։ Մարդիկ ինքնուրույնություն չունեն, տեղը տեղին խամաճիկներ են, մինչդեռ Աստված և Սատանան նրանք են, ովքեր կուլիսների հետևից քաշում են թելերը։ Երբ Աստված օգտագործում է մարդկանց՝ Իր համար վկայություն կրելու, անում է այն ամենը, ինչ մտքով անցնում է, հնարավոր ամեն ինչ, որպեսզի օգտագործի մարդկանց՝ Իրեն ծառայություն մատուցելու համար՝ պատճառ դառնալով, որ մարդիկ մանիպուլացվեն Սատանայի կողմից և ավելին՝ ուղղորդվեն Աստծու կողմից։ Եվ երբ վկայությունը, որն Աստված ցանկանում է՝ կրվի, ավարտված է լինում, Նա մարդկանց մի կողմ է նետում և թողնում, որ տառապեն՝ միաժամանակ ձևացնելով, թե ոչ մի կապ չունի նրանց հետ։ Երբ կրկին ցանկանում է օգտագործել մարդկանց, ևս մեկ անգամ վերցնում է նրանց և օգտագործում, ու մարդիկ նվազագույն գիտակցությունն անգամ չունեն դրա մասին։ Պարզապես նման են եզան կամ ձիու, որն օգտագործվում է այնպես, ինչպես իր տերն է կամենում, և նրանցից ոչ մեկը չունի որևէ անձնական ինքնուրույնություն։ Սա կարող է մի փոքր տխուր հնչել, բայց անկախ նրանից՝ մարդիկ ունեն որևէ ինքնուրույնություն, թե ոչ, Աստծուն ծառայություն մատուցելը պատիվ է, ոչ թե մի բան, որի համար պետք է վշտանալ։ Կարծես թե Աստված պետք է հենց այսպես վարվի։ Մի՞թե Ամենակարողի կարիքը բավարարել կարողանալը հպարտանալու բան չէ։ Այսպիսով՝ ի՞նչ ես մտածում։ Երբևէ վճռե՞լ ես ծառայություն մատուցել Աստծուն։ Մի՞թե դեռ ցանկանում ես մի փոքր իշխանություն բանեցնել քո սեփական ազատության որոնման մեջ։

Ինչ էլ որ լինի, այն ամենը, ինչ Աստված անում է, լավ է և ընդօրինակման արժանի, և մարդն ու Աստված ի վերջո տարբեր են։ Ելնելով սրանից՝ պետք է սիրես Աստծուն մարդկային սրտով՝ անկախ նրանից՝ Աստված որևէ ուշադրություն դարձնում է քո սիրուն, թե ոչ։ Աստծու խոսքերը ցույց են տալիս, որ նաև մեծ տխրություն կա Աստծու սրտում։ Միայն Աստծու խոսքերի պատճառով է, որ մարդիկ զտվում են։ Սակայն այս գործն ի վերջո տեղի ունեցավ երեկ, ուստի հատկապես ի՞նչ է անելու Աստված հաջորդիվ։ Սա գաղտնիք է մնում մինչ օրս, և ուստի մարդիկ ունակ չեն հասկանալու կամ ըմբռնելու այն և կարող են միայն ձայնակցել այն երաժշտությանը, ինչ էլ որ Աստված նվագի։ Այսուհանդերձ, այն ամենը, ինչ Աստված ասում է, իրական է, և այդ ամենն իրականանում է․ սա անկասկած է։

Նախորդը.  Գլուխ 42

Հաջորդը.  Ներածություն

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger