Արդյո՞ք Աստծու աշխատանքը այնքա՛ն պարզ է, որքան մարդը պատկերացնում է
Որպես Աստծուն հավատացողներ՝ ձեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ճշմարտապես արժանացել է ծայրաստիճան բարձրացման և փրկության այսօր՝ ընդունելով Աստծու աշխատանքը վերջին օրերում և Նրա ծրագրի այն ամբողջ աշխատանքը, որ Նա իրագործում է քո վրա։ Աստված Իր աշխատանքի ամբողջ ուշադրությունը տիեզերքում կենտրոնացրել է մարդկանց այս խմբի վրա։ Նա Իր սրտի ամբողջ արյունն է զոհել ձեզ համար․ Նա դուրս է բերել և ձեզ շնորհել տիեզերքում Հոգու ողջ աշխատանքը։ Ահա այս պատճառով դուք երանելիներ եք։ Ավելին, Նա Իր փառքն Իսրայելից՝ Իր ընտրյալ ժողովրդից դարձրել է ձեզ վրա և Իր ծրագրի նպատակը լիովին կհայտնի այս մարդկանց խմբի միջոցով։ Ուստի դուք նրանք եք, ովքեր կստանան Աստծու ժառանգությունը, և առավել ևս՝ դուք նրանք եք, ովքեր կժառանգեն Աստծու փառքը։ Գուցե դուք բոլորդ հիշում եք այս խոսքերը. «Որովհետև մեր ներկայիս թեթև նեղությունը արտակարգ գերազանց և հավիտենական փառք է ապահովում մեզ համար» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐԻՆ. 4։17)։ Դուք բոլորդ լսել եք այս խոսքերն անցյալում, բայց ձեզանից և ոչ ոք չի հասկացել դրանց ճշմարիտ իմաստը։ Այսօր դուք խորապես ըմբռնում եք դրանց իրական նշանակությունը։ Այս խոսքերը պիտի իրականացվեն Աստծու կողմից վերջին օրերին, և պիտի կատարվեն նրանց մեջ, ովքեր դաժան հալածանքների են ենթարկվել մեծ կարմիր վիշապի կողմից այն երկրում, որտեղ նա ծվարած է։ Մեծ կարմիր վիշապը հալածում է Աստծուն և Աստծու թշնամին է, և այդ պատճառով այս երկրի մարդիկ ենթարկվում են նվաստացման և հալածանքների Աստծու հանդեպ իրենց հավատքի համար․ արդ այս խոսքերը կատարվում են ձեր մեջ՝ այս մարդկանց խմբում։ Քանի որ Աստված կատարում է Իր աշխատանքը մի երկրում, որ հակառակվում է Աստծուն, Նրա ամբողջ գործը բախվում է ահռելի խոչընդոտների, և Նրա խոսքերից շատերն անմիջապես չեն կարող կատարվել. այսպիսով մարդիկ զտվում են Աստծու խոսքերի շնորհիվ, ինչը նույնպես տառապանքի մի մասն է։ Աստծուն չափազանց դժվար է կատարել Իր աշխատանքը մեծ կարմիր վիշապի երկրում, սակայն հենց այս դժվարության միջոցով է Աստված կատարում Իր աշխատանքի մի փուլը, որպեսզի ի հայտ բերի Իր իմաստությունն ու Իր հրաշագործությունները և Աստված օգտագործում է այս հնարավորությունը, որպեսզի մարդկանց այս խումբն ավարտուն դարձվի։ Մարդկանց տառապանքների, նրանց որակների և այս պիղծ երկրի ժողովրդի բոլոր սատանայական խառնվածքների միջոցով է Աստված կատարում Իր մաքրագործման և նվաճման աշխատանքը, որպեսզի այս ամենից Նա ձեռք բերի փառք և նրանց, ովքեր կվկայեն Իր գործերի մասին։ Սա է ամբողջ նշանակությունն այն ամբողջ գնի, որ Աստված վճարեց մարդկանց այս խմբի համար։ Այսինքն՝ հենց նրանց միջոցով, ովքեր հակառակվում են Նրան, Աստված կատարում է նվաճման Իր աշխատանքը, և միայն այսպես կարող է ի հայտ գալ Աստծու մեծ զորությունը։ Այլ կերպ ասած՝ միայն կեղտոտ երկրում գտնվողներն են արժանի ժառանգելու Աստծու փառքը, և միայն դա կարող է շեշտել Աստծու մեծ զորությունը։ Ահա թե ինչու հենց կեղտոտ երկրից և կեղտոտ երկրում բնակվողներից է, որ Աստված ստանում է փառք՝ այսպիսին է Աստծու մտադրությունը։ Սա նման է Հիսուսի աշխատանքի փուլին․ Նա կարող էր ձեռք բերել փառք միայն այն փարիսեցիների շրջանում, ովքեր հալածում էին Իրեն։ Եթե չլինեին փարիսեցիների հալածանքները և Հուդայի դավաճանությունը, Հիսուսը չէր ենթարկվի ծաղրի կամ զրպարտանքի, առավել ևս չէր խաչվի, և չէր կարողանա փառք ձեռք բերել։ Այնտեղ, որտեղ Աստված գործում է յուրաքանչյուր դարաշրջանում և որտեղ Նա կատարում է Իր գործը մսեղիում, հենց այդտեղ է, որտեղ Նա փառք է ձեռք բերում և որտեղ Նա ձեռք է բերում նրանց, ում մտադիր է ձեռք բերել։ Սա է Աստծու աշխատանքի ծրագիրը, և սա է Նրա տնօրինումը։
Աստծու մի քանի հազարամյա ծրագրում մսեղիում երկու մասից կազմված աշխատանք է կատարվում․ առաջինը խաչելության գործն է, որի միջոցով Նա փառք է ձեռք բերում, իսկ մյուսը վերջին օրերի նվաճման և կատարելագործման գործն է, որի միջոցով է Նա փառք ձեռք բերում։ Սա է Աստծու տնօրինությունը։ Ուստի մի համարեք Աստծու աշխատանքը կամ Աստծու՝ ձեզ տրված հանձնարարությունը՝ որպես պարզ մի բան։ Դուք բոլորդ Աստծու անհամեմատ մեծ և հավիտենական փառքի ժառանգորդներն եք, և սա հատուկ սահմանված է Աստծու կողմից։ Նրա փառքի երկու մասերից մեկը դրսևորվում է ձեզանում․ Աստծու փառքի մեկ մասն ամբողջությամբ շնորհվել է ձեզ, որպեսզի այն լինի ձեր ժառանգությունը։ Սա է ձեր վեհացումն Աստծու կողմից, և սա է այն ծրագիրը, որ Նա վաղուց նախասահմանել էր։ Նկատի ունենալով աշխատանքի այն մեծությունը, որ Աստված կատարեց այն երկրում, ուր բնակվում է մեծ կարմիր վիշապը, եթե այս գործը կատարվեր այլուր, վաղուց մեծ պտուղներ պիտի տար և մարդու կողմից հեշտությամբ ընդունվեր։ Ավելին, այս աշխատանքը չափազանց հեշտությամբ կընդունվեր Արևմուտքի այն հոգևորականների կողմից, ովքեր հավատում են Աստծուն, քանի որ Հիսուսի աշխատանքի փուլը ծառայում է որպես նախադեպ։ Ահա թե ինչու Աստված չի կարողանում հասնել փառքի ձեռքբերման աշխատանքի այս փուլին այլ վայրում. երբ աշխատանքը ստանում է մարդկանց աջակցությունը և ճանաչվում է երկրի կողմից, Աստծու փառքի համար ոչ մի տեղ չկա հաստատվելու։ Հենց սա է այս երկրում այս աշխատանքի փուլի բացառիկ նշանակությունը։ Ձեզանից ոչ ոք օրենքով պաշտպանված չէ․ փոխարենը դուք օրենքով պատժված եք։ Ավելի մեծ դժվարությունն այն է, որ մարդիկ ձեզ չեն հասկանում․ լինեն ձեր հարազատները, ձեր ծնողները, ձեր ընկերները կամ ձեր գործընկերները՝ նրանցից ոչ ոք ձեզ չի հասկանում։ Երբ դուք «լքված» եք Աստծու կողմից, ձեզ համար անհնար է շարունակել ապրելն այս աշխարհում, բայց նույնիսկ այդպես, մարդիկ դեռևս չեն կարողանում տանել Աստծուց հեռու լինելը։ Սա է Աստծու՝ մարդկանց նվաճման նշանակությունը, և սա է Աստծու փառքը։ Այն, ինչ դուք ժառանգել եք այսօր, գերազանցում է դարերի ընթացքում առաքյալների և մարգարեների ունեցածը և առավել մեծ է, քան Մովսեսինը և Պետրոսինը։ Օրհնությունները չեն կարող ձեռք բերվել մեկ կամ երկու օրում․ դրանք պետք է վաստակվեն մեծ գնով։ Այլ կերպ ասած՝ դուք պետք է ունենաք մի սեր, որը ենթարկվել է զտման, պետք է ունենաք մեծ հավատք, և պետք է ունենաք այն բազմաթիվ ճշմարտությունները, որոնք Աստված պահանջում է, որ դուք ձեռք բերեք. ավելին՝ դուք պետք է կարողանաք դառնալ դեպի արդարադատությունը՝ առանց վախենալու կամ նահանջելու և պետք է ունենաք աստվածասեր սիրտ, որը հաստատուն է մինչև մահ։ Դուք պետք է ունենաք վճռականություն, ձեր կյանքի բնույթը պետք է փոխվի, ձեր ապականությունը պետք է բժշկվի, դուք պետք է ընդունեք Աստծու բոլոր ներդաշնակեցումները՝ առանց գանգատվելու, և նույնիսկ կարողանաք հնազանդվել մինչև մահ։ Սա է այն, ինչին դուք պետք է հասնեք, սա է Աստծու գործի վերջնական նպատակը, և սա է այն, ինչ Աստված պահանջում է մարդկանց այս խմբից։ Քանի որ Նա տալիս է ձեզ, Նա անշուշտ կպահանջի ձեզանից փոխարենը, և անշուշտ կներկայացնի ձեզ համապատասխան պահանջներ։ Ուստի Աստծու կատարած բոլոր գործերը պատճառ ունեն։ Այստեղից կարելի է տեսնել, թե ինչու է Աստված կրկին ու կրկին կատարում այնպիսի գործեր, որոնք սահմանում են բարձր չափանիշներ և խիստ պահանջներ։ Ուստի պետք է լցվեք հավատքով առ Աստված։ Հակիրճ՝ Աստծու ամբողջ գործը կատարվում է ձեզ համար, կատարվում է, որպեսզի դուք արժանի դառնաք Նրա ժառանգությունը ստանալուն։ Փոխանակ ասելու, որ դա Աստծու սեփական փառքի համար է, ավելի լավ է ասել, որ դա ձեր փրկության համար է և մարդկանց այս խմբի կատարելագործման համար է, որը խորապես տանջվել է կեղտոտ երկրում։ Դուք պետք է հասկանաք Աստծու մտադրությունը։ Ուստի հորդորում եմ այն բազմաթիվ անգետ մարդկանց, որոնք զուրկ են ըմբռնումից և ողջամտությունից․ մի՛ փորձեք Աստծուն և այլևս մի՛ հակառակվեք։ Աստված արդեն կրել է բոլոր տառապանքները, որոնք մարդ երբեք չի կրել, և վաղուց կրել է նույնիսկ ավելի մեծ նվաստացում՝ մարդու փոխարեն։ Այդ ի՞նչն է, որից դու չես կարող հրաժարվել։ Ի՞նչը կարող է ավելի կարևոր լինել, քան Աստծու մտադրությունը։ Ի՞նչը կարող է բարձր լինել Աստծու սիրուց։ Աստծու համար արդեն բավական դժվար է կատարել Իր գործը այս կեղտոտ երկրում․ եթե, դրանից բացի, մարդը գիտակցաբար և միտումնավոր կերպով սխալ արարքներ է գործում, ապա Աստծու գործը ստիպված կերկարաձգվի։ Հակիրճ՝ սա ոչ մեկի շահերից չի բխում, և ոչ ոքի օգուտ չի բերում։ Աստված սահմանափակված չէ ժամանակով. Նրա գործն ու Նրա փառքն առաջնային են։ Ուստի քանի դեռ ինչ-որ բան Նրա գործի մի մասն է կազմում, Նա ցանկացած գին կվճարի դրա դիմաց, անկախ նրանից, թե որքան ժամանակ դա կպահանջվի։ Սա է Աստծու բնույթը. Նա չի հանգստանա, մինչև Իր գործը չավարտվի։ Նրա աշխատանքը կավարտվի միայն այն ժամանակ, երբ Նա ձեռք բերի Իր փառքի երկրորդ մասը։ Եթե ամբողջ տիեզերքում Աստված չավարտի Իր փառքի ձեռքբերման գործի երկրորդ մասը, ապա Նրա օրը երբեք չի գա, Նրա ձեռքը երբեք չի թողնի Իր ընտրյալ ժողովրդին, Նրա փառքը երբեք չի իջնի Իսրայելի վրա, և Նրա ծրագիրը երբեք չի ավարտվի։ Դուք պետք է կարողանաք տեսնել Աստծու մտադրությունը և պետք է տեսնեք, որ Աստծու գործն այնքան պարզ չէ, որքան երկինքների, երկրի և բոլոր բաների ստեղծումը։ Սա այն պատճառով է, որ այսօրվա աշխատանքը նրանց փոխակերպումն է, ովքեր ապականվել են, ովքեր ծայրաստիճան անզգա են, այն մաքրագործում է նրանց, ովքեր ստեղծվել են, բայց մշակվել են Սատանայի կողմից։ Դա Ադամի կամ Եվայի ստեղծումը չէ, առավել ևս՝ լույսի կամ յուրաքանչյուր բույսի ու կենդանու ստեղծումը չէ։ Աստված մաքրագործում է այն, ինչ ապականել է Սատանան, և այնուհետև կրկին ձեռք է բերում դրանք․ մղում է, որ դրանք Իրեն պատկանող բաներ դառնան և Իր փառքը դառնան։ Սա այնքան պարզ չէ, որքան երկինքների և երկրի և բոլոր բաների ստեղծումը, ինչպես մարդը պատկերացնում է, և ոչ էլ նման է, Սատանային անհատակ անդունդը նետելու աշխատանքին, ինչպես երևակայում է մարդը․ այլ սա մարդու փոխակերպման աշխատանքն է՝ այն, ինչ բացասական է և չի պատկանում Նրան, դարձնել դրական և Նրան պատկանող։ Սա է ճշմարիտ պատմությունն Աստծու գործի այս փուլի ետևում։ Դուք պետք է հասկանաք սա և խուսափեք ամեն բան չափազանց պարզեցնելուց։ Աստծու գործը տարբերվում է ցանկացած սովորական գործից։ Դրա հրաշալիությունն ու իմաստությունը վեր են մարդկային մտքից։ Աստված աշխատանքի այս փուլում չի ստեղծում ամեն ինչ, բայց նաև չի ոչնչացնում դրանք։ Փոխարենը, Նա վերափոխում է Իր ստեղծած ամեն ինչը և մաքրագործում է Սատանայի պղծած ամեն ինչը։ Եվ այսպես Աստված ձեռնամուխ է լինում մի մեծ նախաձեռնության։ Սա է Աստծու գործի ողջ նշանակությունը։ Դու տեսնում ես այս խոսքերում, որ Աստծու գործն իսկապես այդքան պա՞րզ է։