Քանի որ հավատում ես Աստծուն, պետք է ապրես ճշմարտության համար

Բոլոր մարդկանց մեջ առկա ընդհանուր խնդիրն այն է, որ նրանք հասկանում են ճշմարտությունը, բայց չեն կարողանում կիրարկել այն։ Պատճառն այն է, որ մի կողմից` նրանք չեն ցանկանում գինը վճարել, իսկ մյուս կողմից՝ նրանց զանազանելու կարողությունը խիստ անբավարար է. նրանք ի վիճակի չեն տեսնելու առօրյա կյանքի բազմաթիվ դժվարությունները, ինչպիսին դրանք կան, և չգիտեն, թե ինչպես պատշաճ կերպով կիրարկեն։ Քանզի մարդկանց փորձառությունները չափազանց մակերեսային են, նրանց արժանիքը՝ չափազանց խղճուկ, իսկ ճշմարտությունը հասկանալու նրանց աստիճանը՝ սահմանափակ, և նրանք առօրյա կյանքում հանդիպող դժվարությունները լուծելու ոչ մի միջոց չունեն։ Նրանք Աստծուն հավատում են լոկ խոսքով և անկարող են Աստծուն բերելու իրենց առօրյա կյանք։ Այսինքն՝ Աստված Աստված է, կյանքը՝ կյանք, և կարծես թե մարդիկ իրենց կյանքում Աստծու հետ որևէ առնչություն չունեն։ Բոլորն այդպես են կարծում։ Աստծուն այսկերպ հավատալով՝ մարդիկ իրականում չեն կարող ձեռք բերվել Աստծու կողմից և կատարելագործվել Նրա կողմից։ Իրականում բանն այն չէ, որ Աստծու խոսքը թերի է դրսևորվել, այլ այն, որ մարդկանց ընկալելու կարողությունը պարզապես չափազանց անբավարար է։ Կարելի է ասել, որ գրեթե ոչ ոք չի գործում Աստծու նախնական ցանկություններին համապատասխան․ փոխարենն առ Աստված նրանց հավատքն իրենց սեփական ցանկությունների, անցյալում ունեցած կրոնական պատկերացումների և իրենց գործելակերպի համաձայն է։ Քչերն են, որ Աստծու խոսքն ընդունելուց հետո վերափոխվում են և սկսում գործել Նրա մտադրություններին համապատասխան։ Փոխարենը նրանք համառում են իրենց մոլորությունների մեջ։ Աստծուն հավատալ սկսելիս մարդիկ դա անում են՝ հիմնվելով կրոնի ավանդական կանոնների վրա, և նրանք ապրում, վարվում ու աշխարհի հետ հարաբերվում են՝ ամբողջովին հիմնվելով աշխարհիկ գործելակերպի իրենց սեփական փիլիսոփայության վրա։ Կարելի է ասել, որ տասը մարդուց իննի պարագայում դա այդպես է։ Շատ քչերն են Աստծուն հավատալ սկսելուց հետո մեկ այլ ծրագիր կազմում և նոր կյանք սկսում։ Մարդկությունը չի վերաբերվել Աստծու խոսքին իբրև ճշմարտության, ոչ էլ կիրարկել է այն որպես այդպիսին։

Որպես օրինակ վերցնենք Հիսուսի հանդեպ հավատքը։ Անկախ նրանից՝ մարդը նոր էր սկսել հավատալ, թե արդեն շատ երկար ժամանակ էր հավատում, բոլորը պարզապես գործադրում էին այն տաղանդները, որ ունեին, և ցուցադրում էին այն հմտությունները, որոնց տիրապետում էին։ Մարդիկ պարզապես իրենց սովորական կյանքում ավելացրին «հավատք առ Աստված» արտահայտությունը, սակայն ոչ մի փոփոխություն չմտցրին իրենց խառնվածքի մեջ, և նրանց հավատքն առ Աստված ամենևին չաճեց։ Նրանց ձգտումը ո՛չ տաք էր, ոչ էլ սառը։ Նրանք չէին ասում, թե կհրաժարվեն իրենց հավատքից, բայց և ամբողջությամբ չէին նվիրվում Աստծուն։ Նրանք երբեք ճշմարտապես չէին սիրել Աստծուն կամ ենթարկվել Նրան։ Առ Աստված նրանց հավատքն անկեղծի ու կեղծի խառնուրդ էր․ նրանք մոտենում էին դրան՝ մի աչքը բաց, մյուսը՝ փակ, և լուրջ չէին իրենց հավատքը կիրարկելու հարցում։ Նրանք շարունակեցին նման շփոթված վիճակում և ի վերջո մահացան անգիտակից մահով։ Ի՞նչ իմաստ ունի այդ ամենը։ Այսօր, լինելով գործնական Աստծուն հավատացող, դուք պետք է կանգնեք ճիշտ ուղու վրա։ Աստծուն հավատալիս դուք չպետք է միայն օրհնություններ որոնեք․ փոխարենը պետք է ձգտեք սիրելու Աստծուն և ճանաչելու Նրան։ Նրա լուսավորման և ձեր անձնական ձգտման միջոցով դուք պետք է կարողանաք ուտել և խմել Նրա խոսքը, ձեռք բերել Աստծու վերաբերյալ իրական հասկացողություն և ունենալ Աստծու հանդեպ իրական սեր, որը բխում է ձեր սրտի խորքից։ Այլ կերպ ասած՝ երբ Աստծու հանդեպ քո սերն ամենաանկեղծն է, և ոչ ոք չի կարող կործանել կամ խոչընդոտել Նրա հանդեպ քո սիրուն, հենց այդ ժամանակ է, որ դու կանգնած ես ճիշտ ուղու վրա Աստծու հանդեպ քո հավատքի մեջ։ Սա ապացուցում է, որ դու պատկանում ես Աստծուն, քանզի քո սիրտն արդեն Աստծու տիրապետության տակ է, և այլևս ոչինչ չի կարող տիրել քեզ։ Քո փորձառության, քո վճարած գնի և Աստծու գործի միջոցով դու ի վիճակի ես ինքնաբուխ սեր զարգացնելու Աստծու հանդեպ, և երբ անես դա, դու կազատվես Սատանայի ազդեցությունից ու կապրես Աստծու խոսքի լույսի ներքո։ Միայն երբ ազատվես խավարի ազդեցությունից, կարելի է ասել, որ դու ձեռք ես բերել Աստծուն։ Աստծու հանդեպ քո հավատում դու պետք է փորձես հետամուտ լինել այս նպատակին։ Սա ձեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է։ Ձեզանից ոչ ոք չպետք է բավարարվի ներկա իրավիճակով։ Դուք չեք կարող երկմտել Աստծու գործի հանդեպ, ոչ էլ կարող եք թեթևամտորեն վերաբերվել դրան։ Դուք պետք է մտածեք Աստծու մասին ամեն առումով և ամեն ժամանակ և ամեն բան անեք հանուն Նրա։ Եվ ձեր խոսքում ու գործողություններում դուք պետք է Աստծու տան շահերն առաջին տեղում դնեք։ Միայն այդպես կարող եք համապատասխանել Աստծու մտադրություններին։

Աստծու հանդեպ իրենց հավատի մեջ մարդկանց ամենամեծ թերությունն այն է, որ նրանք միայն խոսքով են հավատում, և Աստված լիովին բացակայում է նրանց առօրյա կյանքից։ Բոլոր մարդիկ իսկապես հավատում են Աստծու գոյությանը, սակայն Աստված նրանց առօրյա կյանքի մաս չէ։ Մարդկանց շուրթերը բազում աղոթքներ են ասում Աստծուն, բայց Աստված չնչին տեղ ունի նրանց սրտերում, և ուստի Աստված նորից ու նորից փորձում է նրանց։ Քանի որ մարդիկ անմաքուր են, Աստված այլընտրանք չունի, քան փորձել նրանց, որպեսզի այդ փորձությունների մեջ նրանք ամոթ զգան և ճանաչեն իրենք իրենց։ Հակառակ դեպքում մարդկությունը կվերածվեր հրեշտակապետի սերունդների և գնալով ավելի կապականվեր։ Աստծուն հավատալու ընթացքում յուրաքանչյուր մարդ դեն է նետում իր անձնական մտադրություններից ու նպատակներից շատերը՝ Աստծու անդադար մաքրման ներքո։ Հակառակ դեպքում՝ Աստված որևէ մեկին օգտագործելու միջոց չէր ունենա և ոչ մի միջոց չէր ունենա՝ մարդկանց մեջ կատարելու այն գործը, որը Նա պետք է կատարի։ Աստված նախ մաքրում է մարդկանց, և այս գործընթացի ընթացքում նրանք կարող են ճանաչել իրենք իրենց, և Աստված կարող է փոխել նրանց։ Միայն դրանից հետո է Աստված Իր կյանքը ներդնում նրանց մեջ, և միայն այդպես կարող են նրանց սրտերը լիովին դառնալ դեպի Աստված։ Եվ ուստի Ես ասում եմ՝ Աստծուն հավատալն այնքան պարզ չէ, որքան մարդիկ ասում են։ Ինչպես Աստված է տեսնում դա, եթե դու ունես միայն գիտելիք, բայց չունես Նրա խոսքը՝ որպես կյանք, և եթե դու սահմանափակված ես միայն քո սեփական գիտելիքով, բայց չես կարող կիրարկել ճշմարտությունը կամ կյանքդ ապրել Աստծու խոսքով, ապա սա դեռ ապացույց է, որ դու չունես աստվածասեր սիրտ, և դա ցույց է տալիս, որ քո սիրտը չի պատկանում Աստծուն։ Աստծուն հավատալով՝ կարելի է ճանաչել Աստծուն․ սա է վերջնական նպատակը և մարդու ձգտման նպատակը։ Դու պետք է ջանք գործադրես Աստծու խոսքերով ապրելու համար, որպեսզի դրանք իրագործվեն քո կիրարկման մեջ։ Եթե դու ունես միայն վարդապետական գիտելիք, ապա Աստծու հանդեպ քո հավատն ի չիք կդառնա։ Միայն այն դեպքում, եթե դու նաև կիրարկես և ապրես Նրա խոսքով, քո հավատը կարող է համարվել ամբողջական և Աստծու մտադրություններին համապատասխան։ Այս ճանապարհին շատ մարդիկ կարող են խոսել շատ գիտելիքի մասին, բայց մահվան պահին նրանց աչքերը լցվում են արցունքներով, և նրանք ատում են իրենց՝ մի ամբողջ կյանք վատնելու և իզուր խոր ծերության հասնելու համար։ Նրանք պարզապես հասկանում են վարդապետությունները, բայց չեն կարողանում կիրարկել ճշմարտությունը կամ վկայել Աստծուն․ նրանք պարզապես վազվզում են այս ու այն կողմ՝ մինչև ականջները խրված աշխատանքի մեջ, և միայն մահվան շեմին են ի վերջո տեսնում, որ չունեն ճշմարիտ վկայություն, որ ընդհանրապես չեն ճանաչում Աստծուն։ Եվ մի՞թե չափազանց ուշ չէ։ Ինչո՞ւ այսօր չեք ձգտում այն ճշմարտությանը, որը սիրում եք։ Ինչո՞ւ սպասել մինչև վաղը։ Եթե ապրելու ընթացքում դուք չեք տառապում ճշմարտության համար կամ չեք ձգտում ձեռք բերելու այն, մի՞թե ցանկանում եք զղջալ ձեր մահվան ժամին։ Եթե այդպես է, ապա էլ ինչո՞ւ հավատալ Աստծուն։ Իրականում կան բազմաթիվ հարցեր, որոնցում մարդիկ կարող են կիրարկել ճշմարտությունը և բավարարել Աստծուն, եթե միայն չնչին ջանք գործադրեն։ Միայն այն պատճառով է, որ մարդկանց միտքը միշտ մթագնած է, որ նրանք չեն կարողանում գործել հանուն Աստծու և անդադար վազվզում են հանուն իրենց մսեղիի՝ ի վերջո ոչ մի արդյունքի չհասնելով։ Այդ պատճառով մարդիկ անընդհատ տանջվում են խնդիրներից ու դժվարություններից։ Մի՞թե սրանք Սատանայի տանջանքները չեն։ Մի՞թե սա մսեղիի ապականությունը չէ։ Դու չպետք է փորձես խաբել Աստծուն՝ միայն խոսքերով սահմանափակվելով․ դու պետք է իրականում կիրարկես։ Մի՛ խաբիր ինքդ քեզ․ ո՞րն է դրա իմաստը։ Ի՞նչ կարող ես շահել՝ ապրելով հանուն քո մսեղիի և պայքարելով փառքի ու շահի համար։

Նախորդը.  Արդյո՞ք Աստծու աշխատանքը այնքա՛ն պարզ է, որքան մարդը պատկերացնում է

Հաջորդը.  Յոթ որոտները որոտացին — մարգարեանալով, որ արքայության սուրբ Ավետարանը պիտի հռչակվի և տարածվի ողջ տիեզերքում

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger