Աստծու գործի երեք փուլերն իմանալը Աստծուն ճանաչելու ուղին է

Մարդկության տնօրինման գործը բաժանված է երեք փուլերի, ինչը նշանակում է, որ մարդկության փրկության գործը բաժանված է երեք փուլերի։ Այս երեք փուլերը չեն ներառում աշխարհի արարման գործը, այլ Օրենքի դարաշրջանի, Շնորհքի դարաշրջանի և Թագավորության դարաշրջանի գործի երեք փուլերն են։ Աշխարհի արարման գործը ողջ մարդկության ստեղծումն էր։ Այն մարդկության փրկության գործը չէր և ոչ մի կապ չունի դրա հետ, քանի որ երբ աշխարհը ստեղծվեց, մարդկությունը դեռ չէր ապականվել Սատանայի կողմից, ուստի մարդկության փրկության գործն իրականացնելու կարիք չկար։ Մարդկության փրկության գործը սկսվեց միայն Սատանայի կողմից մարդկության ապականվելուց հետո, ուստի մարդկության տնօրինման գործը նույնպես սկսվեց միայն նրանց ապականվելուց հետո։ Այլ կերպ ասած՝ մարդու վերաբերյալ Աստծու տնօրինումը սկսվեց մարդկությանը փրկելու Նրա գործի մեկնարկով, այլ ոչ թե աշխարհի արարմամբ ։ Միայն մարդկության ապականված բնավորություն ձեռք բերելուց հետո առաջացավ տնօրինման գործը, ուստի մարդկության տնօրինման գործը ներառում է երեք մաս, այլ ոչ թե չորս փուլ կամ չորս դարաշրջան։ Միայն այսպես է ճիշտ անվանել Աստծու՝ մարդկության կառավարումը։ Երբ վերջին դարաշրջանը ավարտին մոտենա, մարդկության տնօրինման գործը լիակատար վերջացած կլինի։ Տնօրինման գործի ավարտը նշանակում է, որ ողջ մարդկության փրկության գործն ամբողջությամբ ավարտված կլինի, և որ այդ փուլն այնուհետև ավարտված կլինի մարդկության համար։ Առանց ողջ մարդկության փրկության գործի՝ մարդկության կառավարման գործը գոյություն չէր ունենա, ոչ էլ կլինեին գործի երեք փուլերը։ Հենց մարդկության այլասերվածության և նրա՝ փրկության նման հրատապ կարիքի պատճառով էր, որ Եհովան ավարտեց աշխարհի արարումը և սկսեց Օրենքի դարաշրջանի գործը։ Միայն այդ ժամանակ սկսվեց մարդկության կառավարման գործը այսինքն՝ նրանց փրկության գործը։ «Մարդկության տնօրինումը» չի նշանակում երկրի վրա նորաստեղծ(այսինքն՝ դեռևս չապականված) մարդկության ապրելակերպն ուղղորդել։ Ավելի շուտ, դա Սատանայի կողմից ապականված մարդկության փրկությունն է, այսինքն՝ այս ապականված մարդկությանը վերափոխելը։ Սա է «մարդկության տնօրինման» իմաստը։ Մարդկության փրկության գործը չի ներառում աշխարհի արարումը, ուստի մարդկության տնօրինման գործը չի ներառում աշխարհի արարման գործը, այլ ընդգրկում է միայն գործի երեք փուլերը, որոնք առանձին են աշխարհի արարումից։ Մարդկության տնօրինման գործը հասկանալու համար անհրաժեշտ է տեղյակ լինել գործի երեք փուլերի պատմությանը. սա պետք է գիտակցի յուրաքանչյուր ոք, որին վիճակված է փրկվել։ Որպես արարած՝ պետք է գիտակցես, որ Աստված է ստեղծել մարդուն, պետք է իմանաս մարդկության ապականության աղբյուրը և առավել ևս՝ տեղյակ լինես մարդու փրկության ընթացքին։ Եթե միայն գիտեք հետևել որոշ կանոնների՝ փորձելով գոհացնել Աստծուն, բայց գաղափար անգամ չունեք, թե ինչպես է Աստված փրկում մարդկությանը կամ մարդկության ապականության աղբյուրի մասին, ապա սա է պակասում ձեզ՝ արարածներիդ։ Չպե՛տք է բավարարվես միայն որոշ ճշմարտություններ հասկանալով՝ անտեղյակ մնալով Աստծու տնօրինման գործի ավելի լայն շրջանակից. եթե այդպես է, ապա դու չափազանց դոգմատիկ ես։ Գործի երեք փուլերը մարդու վերաբերյալ Աստծու տնօրինման իրական պատմությունն են, ավետարանի հայտնությունը ողջ աշխարհին, մեծագույն առեղծվածը համայն մարդկության, և դրանք նաև հիմքն են ավետարանի լայնորեն քարոզման։ Եթե միայն ձգտում ես հասկանալ կյանքիդ վերաբերող պարզ ճշմարտությունները և ոչինչ չգիտես այս՝ բոլոր առեղծվածներից ու տեսիլքներից մեծագույնի մասին, ապա մի՞թե կյանքդ նման չէ թերի արտադրանքի, որը, բացի դիտվելուց, ոչ մի բանի պիտանի չէ։

Եթե մարդը կենտրոնանում է միայն կիրարկման վրա և Աստծու գործն ու այն, ինչ պետք է իմանա, համարում է երկրորդական, մի՞թե սա մանրուքներում խելամիտ, բայց կարևոր հարցերում անմիտ լինել չէ։ Այն, ինչ պետք է իմանաս, պետք է իմանաս. այն, ինչ պետք է կիրարկես, պետք է կիրարկես։ Միայն այդ ժամանակ կլինես մեկը, ով գիտի՝ ինչպես ձգտել ճշմարտությանը։ Ենթադրենք, երբ գա ավետարանը քարոզելու քո օրը, ի վիճակի կլինես միայն ասել, որ Աստված մեծ է և արդար, որ Նա գերագույնն է, որի հետ ոչ մի մեծ մարդ չի կարող համեմատվել, և որ Նրանից վեր ոչ ոք չկա... Ի վիճակի ես ասել միայն այս անկարևոր, մակերեսային խոսքերը՝ միաժամանակ լիովին անկարող լինելով ասել վճռորոշ նշանակություն ունեցող և էությանը հասնող բառեր։ Ոչինչ չունես ասելու Աստծուն ճանաչելու կամ Աստծու գործի մասին, և ավելին՝ չես կարող բացատրել ճշմարտությունը կամ ապահովել այն, ինչ պակասում է մարդուն։ Նման մարդն անկարող է լավ կատարել իր պարտավորությունը։ Աստծու համար վկայելը և թագավորության ավետարանը քարոզելը հասարակ բան չէ։ Նախ պետք է զինված լինես ճշմարտությամբ և այն տեսիլքներով, որոնք պետք է հասկանալ։ Երբ հստակ պատկերացում ունենաս Աստծու գործի տարբեր տեսիլքների ու ճշմարտությունների մասին, և քո սրտում սկսես ճանաչել Աստծու գործը, և անկախ նրանից, թե ինչ է անում Աստված՝ լինի դա արդար դատաստան, թե զտում, դու՝ որպես հիմք, կունենաս մեծագույն տեսիլքն ու կտիրապետես կիրարկվող համապատասխան ճշմարտությանը, ապա կկարողանաս մինչև վերջ հետևել Աստծուն։ Պետք է իմանաս, որ անկախ նրանից, թե ինչ գործ է Նա անում, չի փոխվում ո՛չ Աստծու գործի նպատակը, ո՛չ էությունը և ո՛չ էլ մարդու հանդեպ Նրա մտադրությունները։ Անկախ Նրա խոսքերի խստությունից և միջավայրի անբարենպաստ լինելուց՝ չեն փոխվի ո՛չ Նրա գործի սկզբունքները, և ո՛չ էլ մարդուն փրկելու Նրա մտադրությունը։ Հաշվի առնելով, որ դա մարդու վախճանի կամ հանգրվանի բացահայտումը չէ, և վերջնական փուլի գործը չէ, կամ Աստծու տնօրինման ողջ ծրագիրն ավարտին հասցնելու գործը չէ, և քանի դեռ դա մարդուն մշակելու ժամանակահատվածում է, ապա Նրա գործի էությունը չի փոխվի։ Դա միշտ կլինի մարդկության փրկությունը։ Սա պետք է լինի Աստծու հանդեպ ձեր հավատքի հիմքը։ Գործի երեք փուլերի նպատակը ողջ մարդկության փրկությունն է․ այսինքն՝ մարդու լիակատար փրկությունը սատանայի իշխանությունից։ Թեև գործի երեք փուլերից յուրաքանչյուրը տարբեր նպատակ և նշանակություն ունի, դրանք բոլորն էլ մարդկության փրկության գործի մասն են, և յուրաքանչյուրն իր հերթին փրկությանն ուղղված տարբեր գործ է՝ մարդկության պահանջների համաձայն կատարվող։ Երբ գիտակցես այս երեք փուլերի նպատակը, ապա կիմանաս, թե ինչպես ըմբռնել գործի յուրաքանչյուր փուլի նշանակությունը և կհասկանաս՝ ինչպես պետք է գործել՝ Աստծու մտադրությունները բավարարելու համար։ Եթե կարողանաս հասնել այս կետին, ապա այս տեսիլքը՝ ամենամեծը բոլոր տեսիլքներից, կդառնա Աստծու հանդեպ քո հավատի հիմքը։ Դու չպետք է ձգտես միայն հեշտ կիրարկումների կամ խոր ճշմարտությունների, այլ պետք է տեսիլքները միավորես արարքների հետ՝ ունենալով թե՛ կիրարկմանը վերաբերող ճշմարտություններ, թե՛ տեսիլքների վերաբերյալ գիտելիք։ Միայն այդ դեպքում դու կլինես այնպիսի մեկը, ով ամբողջովին ձգտում է ճշմարտությանը։

Գործի երեք փուլերն Աստծու ողջ տնօրինման առանցքում են, և դրանցում արտահայտվում են Աստծու բնույթը և այն, ինչ Նա է։ Նրանք, ովքեր չգիտեն Աստծու գործի երեք փուլերի մասին, անկարող են գիտակցել, թե ինչպես է Աստված արտահայտում Իր բնույթը, ոչ էլ գիտեն Նրա գործի իմաստությունը։ Նրանք նաև անտեղյակ են մնում այն բազմաթիվ ուղիներից, որոնցով Նա փրկում է մարդկությանը, և ողջ մարդկության համար Նրա մտադրություններից։ Գործի երեք փուլերը մարդկության փրկության գործի լիակատար արտահայտությունն են, և նրանք, ովքեր չգիտեն դրանք, անտեղյակ կլինեն Սուրբ Հոգու գործի տարբեր մեթոդներից և սկզբունքներից։ Նրանք, ովքեր միայն համառորեն կառչում են գործի որոշակի փուլից մնացած կանոններից, Աստծուն կանոններով սահմանափակող և Նրա հանդեպ մշուշոտ հավատ ունեցող մարդիկ են. նման մարդիկ երբեք չեն ստանա Աստծու փրկությունը։ Միայն Աստծու գործի երեք փուլերը կարող են լիովին արտահայտել Նրա բնույթի ամբողջականությունը և միանգամայն արտահայտել ողջ մարդկությանը փրկելու Նրա մտադրությունը և մարդկության փրկության ողջ ընթացքը։ Սա ապացուցում է, որ Նա պարտության է մատնել Սատանային և ձեռք բերել մարդկությանը. դա Աստծու հաղթանակի ապացույցն ու Նրա ողջ բնույթի արտահայտությունն է։ Նրանք, ովքեր հասկանում են Աստծու գործի երեք փուլերից միայն մեկը, գիտեն Նրա բնույթի միայն մի մասը։ Հավանական է, որ մարդու պատկերացումներում կանոններ ձևավորվեն՝ հիմնվելով գործի այս միակ փուլի վրա, և հնարավոր է, որ մարդը սահմանափակի Աստծուն և օգտագործի Նրա բնույթի այս մեկ մասը որպես Աստծու ողջ բնույթի ներկայացում։ Ավելին՝ մարդու բազմաթիվ երևակայություններ խառնվում են դրան, այնպես որ մարդը համառորեն սահմանափակում է Աստծու բնույթը, էությունն ու իմաստությունը, ինչպես նաև Աստծու գործի սկզբունքները սահմանափակ շրջանակներում՝ հավատալով, որ եթե Աստված մի անգամ այսպիսին էր, ապա Նա կմնա նույնը բոլոր ժամանակներում և չի փոխվի մի ողջ հավերժություն։ Միայն գործի երեք փուլերն իմացողներն ու ըմբռնողները կարող են ունենալ Աստծու վերաբերյալ լիակատար և ճշգրիտ գիտություն։ Առնվազն, նրանք չեն սահմանի Աստծուն որպես իսրայելացիների կամ հրեաների Աստված և չեն տեսնի Նրան որպես մարդու համար խաչին հավիտյան գամված Աստծված։ Եթե մարդն Աստծուն սկսում է ճանաչել Նրա գործի միայն մեկ փուլով, ապա նրա գիտությունը չափազանց սահմանափակ է և հավասարազոր է օվկիանոսի ոչ ավելին, քան մի կաթիլի։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ կրոնական հին գվարդիայի ներկայացուցիչներից շատերը ողջ-ողջ խաչին կգամեին Աստծուն։ Մի՞թե այն պատճառով չէ, որ մարդն Աստծուն սահմանափակում է որոշակի շրջանակներում։ Մի՞թե շատ մարդիկ չեն դիմադրում Աստծուն և խոչընդոտում Սուրբ Հոգու գործը, որովհետև չգիտեն Աստծու բազմազան ու բազմաբնույթ գործը, և ավելին՝ որովհետև օգտագործում են իրենց ունեցած աննշան ճանաչողությունն ու վարդապետությունը՝ Սուրբ Հոգու գործը չափելու համար։ Թեև այս մարդիկ ունեցել են միայն մակերեսային փորձառություններ, նրանք բնույթով գոռոզ են, կամակոր և սանձարձակ, նրանք արհամարհանքով են վերաբերվում Սուրբ Հոգու գործին, անտեսում են Սուրբ Հոգու կողմից սահմանված կարգավարժանքը և, ավելին, օգտագործում են իրենց չնչին հին վարդապետությունները՝ Սուրբ Հոգու գործը «հաստատելու» համար։ Նրանք նաև կեղծավորներ են և լիովին համոզված են իրենց սեփական խորահմտության մեջ՝ կարծելով, թե անարգել շրջում են ողջ աշխարհով մեկ։ Մի՞թե նման մարդիկ Սուրբ Հոգու կողմից մերժվածները և նոր դարաշրջանի կողմից հեռացվածները չեն։ Մի՞թե նրանք, ովքեր գալիս են Աստծու առաջ և բացահայտորեն դիմադրում են Նրան, մակերեսային և սահմանափակ ճանաչողությամբ արհամարհելի անհատներ չեն, ովքեր ի ցույց են դնում իրենց սեփական «հանճարը»։ Նրանք Աստվածաշնչի վերաբերյալ ընդամենը չնչին ճանաչողություն ունեն, սակայն ցանկանում են անարգել գործել աշխարհի «ակադեմիական շրջանակներում». նրանք ունեն մարդկանց ուսուցանելու ընդամենը չնչին մակերեսային վարդապետություն, սակայն ցանկանում են շրջել Սուրբ Հոգու գործի ընթացքը և փորձում են ստիպել, որ այն պտտվի իրենց սեփական մտածելակերպի շուրջ։ Լինելով կարճատես՝ ցանկանում են տեսնել Աստծու 6000 տարվա գործի վեհությունը։ Այս մարդիկ խոսելու ոչ մի հիմք չունեն։ Իրականում, որքան շատ ճանաչողություն ունեն մարդիկ Աստծու մասին, այնքան ավելի քիչ են թեթևամտորեն դատում Նրա գործը. նրանք միայն մի փոքր խոսում են Աստծու ներկայիս գործի վերաբերյալ իրենց ճանաչողությունից, բայց անփույթ դատողություններ չեն անում այդ մասին։ Որքան քիչ են մարդիկ ճանաչում Աստծուն, այնքան ավելի հանդուգն են նրանք, այնքան ավելի են գերագնահատում իրենց և ավելի անզուսպ կերպով են հռչակում, թե ով է Աստված, մինչդեռ նրանց հռչակածը լոկ վարդապետություն է և չունի փաստացի հիմք։ Սրանք ամենաանարժեք մարդիկ են։ Նրանք, ովքեր Սուրբ Հոգու գործին վերաբերվում են որպես խաղի, թեթևամիտ մարդիկ են։ Հանդիպելով Սուրբ Հոգու նոր գործին՝ նրանք զգուշությամբ չեն մոտենում դրան, այլ փոխարենը շատախոսում են և շտապում են դատել, ազատություն են տալիս իրենց սեփական կամքին՝ հերքելու Սուրբ Հոգու գործի ճշտությունը, և նույնիսկ վիրավորում կամ հայհոյում են այն. մի՞թե այս անհարգալից անհատները Սուրբ Հոգու գործից անտեղյակ և, ավելին, մեծ ամբարտավանության տեր բնույթով գոռոզ և սանձարձակ մարդիկ չեն։ Նույնիսկ եթե գա մի օր, երբ նման մարդիկ ընդունեն Սուրբ Հոգու նոր գործը, նրանք միևնույն է չեն ստանա Աստծու ներումը։ Նրանք ոչ միայն արհամարհում են Աստծու համար աշխատողներին, այլև հայհոյում են անձամբ Աստծուն։ Նման հուսահատները չեն ներվի ո՛չ այս կյանքում, ո՛չ էլ գալիք աշխարհում և հավիտյան կկործանվեն դժոխքում։ Նման անհարգալից, ինքնահաճո մարդիկ լոկ կրում են հավատացյալների պիտակը, և որքան շատ են նման մարդիկ, այնքան ավելի հակված են խախտելու Աստծու կառավարչական հրամանագրերը։ Մի՞թե բնույթով սանձարձակ և երբևէ որևէ մեկին չհնազանդված այդ բոլոր ամբարտավան անահատները չեն քայլում այս ճանապարհով։ Մի՞թե նրանք օրեցօր այս կերպ չեն դիմադրում Աստծուն, որ միշտ նոր է և երբեք չի հնանում։ Այսօր պետք է հասկանաք, թե ինչու է անհրաժեշտ իմանաք Աստծու գործի երեք փուլերի կարևորությունը։ Իմ ասած խոսքերը ի նպաստ ձեզ են և լոկ դատարկ խոսակցություն չեն։ Եթե պարզապես կարդաք դրանք՝ ասես ձիով սլանալիս հիանում եք ծաղիկներով, մի՞թե Իմ սրտի արյունն իզուր չի լինի։ Յուրաքանչյուրդ պետք է իմանաք ձեր սեփական բնությունը։ Ձեզնից շատերը հմուտ հռետորներ են. տեսական հարցերի պատասխանները հեշտությամբ եք տալիս, բայց էությանը վերաբերող հարցերի շուրջ ասելու ոչինչ չունեք։ Նույնիսկ այսօր դեռ տրվում եք թեթևամիտ խոսակցություններին՝ անկարող լինելով փոխել ձեր հին խառնվածքները, և ձեզնից շատերը մտադրություն չունեն փոխելու այն ձևը, որով ձգտում են՝ ավելի բարձր ճշմարտության հասնելու համար, այլ փոխարենը միայն կիսատ-պռատ են ապրում իրենց կյանքը։ Ինչպե՞ս կարող են նման մարդիկ մինչև վերջ հետևել Աստծուն։ Նույնիսկ եթե կարողանաք այդպես հետևել ճանապարհին մինչև վերջ, ի՞նչ օգուտ կլինի դա ձեզ։ Ավելի լավ է փոխեք ձեր պատկերացումները, քանի դեռ շատ ուշ չէ՝ կա՛մ իսկապես ձգտելով, կա՛մ էլ վաղաժամ հրաժարվելով։ Ժամանակի ընթացքում կդառնաք ձրիակեր. արդյո՞ք պատրաստ եք խաղալ նման ստոր ու ամոթալի դեր։

Այս գործի ավարտին բոլոր կրոնները կմիավորվեն մեկի մեջ, բոլոր արարածվա էակները կվերադառնան Արարչի իշխանության ներքո և կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն, իսկ բոլոր չար կրոնները կանհետանան, որպեսզի այլևս երբեք չհայտնվեն։

Ինչո՞ւ են շարունակաբար հիշատակվում գործի այս երեք փուլերը։ Անցումը մի դարաշրջանից մյուսին, հասարակական զարգացումը և փոփոխվող բնությունը՝ այս ամենը հետևում է գործի երեք փուլերի փոփոխություններին։ Ժամանակի ընթացքում մարդկությունը փոխվում է Աստծու գործի հետ և չի զարգանում ինքնաբերաբար։ Աստծու գործի երեք փուլը հիշատակվում է այն նպատակով, որ բոլոր արարված էակները և բոլոր կրոնների ու դավանանքների մարդիկ մտնեն մեկ Աստծու իշխանության տակ։ Անկախ նրանից, թե ինչ կրոն ես դավանում, վերջիվերջո բոլորդ կհնազանդվեք Աստծու իշխանությանը։ Այս գործը կարող է իրականացնել միայն Ինքն Աստված, այլ ոչ թե որևէ կրոնական առաջնորդ։

Գործի երեք փուլերն Աստծու ողջ գործի փաստացի արձանագրությունն են․ դրանք մարդկության փրկության փաստացի արձանագրությունն են և հորինված չեն։ Եթե իսկապես ցանկանում եք ձգտել Աստծու ողջ բնույթի ճանաչողությանը, ապա պետք է իմանաք Նրա կատարած գործի երեք փուլերը, և ավելին՝ չպետք է բաց թողնեք որևէ փուլ։ Սա նվազագույնն է, որին պետք է հասնեն Աստծու ճանաչողությանը ձգտողները։ Մարդն ինքը չի կարող հնարել Աստծու ճշմարիտ ճանաչողությունը, առավել ևս՝ դա Սուրբ Հոգու կողմից առանձին անհատին տրված հատուկ շնորհքի արդյունք չէ։ Ավելի շուտ, այդ ճանաչողությունը ձեռք է բերվում միայն Աստծու գործը և այդ գործի փաստերը փորձառաբար ապրելուց հետո։ Նման ճանաչողությունը հնարավոր չէ հեշտությամբ ձեռք բերել, ոչ էլ՝ սովորեցնել։ Այն ամբողջովին կապված է անձնական փորձառության հետ։ Մարդկության փրկությունն այս երեք փուլերի գործի առանցքում է, սակայն փրկության գործի մեջ ներառված են գործելու մի քանի մեթոդներ և Աստծու բնույթը արտահայտող մի քանի միջոցներ։ Հենց սա է, որ մարդու համար ամենադժվարն է տարբերակել։ Նրա համար բարդ է դա ըմբռնել։ Դարաշրջանների բաժանումը, Աստծու գործի, դրա վայրի, հասցեատիրոջ և նման այլ նման փոփոխությունները ամբողջությամբ ներառված են գործի երեք փուլերում։ Մասնավորապես, Սուրբ Հոգու գործելակերպի տարբերությունը, ինչպես նաև Աստծու բնույթի, պատկերի, անվան, ինքնության կամ այլ փոփոխությունները գործի երեք փուլերի մասն են։ Գործի մեկ փուլը կարող է ներկայացնել միայն մեկ մաս և սահմանափակված է որոշակի շրջանակով։ Այն չի ներառում դարաշրջանների բաժանումը կամ Աստծու գործի փոփոխությունները, առավել ևս՝ մյուս կողմերը։ Սա միանգամայն ակնհայտ փաստ է։ Գործի երեք փուլերը մարդկությանը փրկելու Աստծու գործի ամբողջությունն են։ Մարդը պետք է ճանաչի Աստծու գործը և Նրա բնույթը փրկության գործում․ առանց այս իրողության՝ Աստծու վերաբերյալ ձեր ճանաչողությունը բաղկացած է լոկ անհիմն խոսքերից, ոչ ավելին, քան սին դատարկախոսությունից։ Նման ճանաչողությունը չի կարող ո՛չ համոզել, ո՛չ էլ նվաճել մարդուն․ այն հակասում է իրականությանը և ճշմարտություն չէ։ Այն կարող է շատ առատ և ականջահաճո լինել, բայց եթե հակասում է Աստծու ներհատուկ բնույթին, ապա Աստված չի խնայի քեզ։ Նա ոչ միայն հավանություն չի տա քո ճանաչողությանը, այլև կպատժի քեզ քո հայոյության մեղքի համար։ Աստծուն ճանաչելու խոսքերը թեթևամտորեն չեն ասվում։ Թեև կարող ես լինել պերճախոս և ճարտասան, և խոսքերդ այնքան հնարամիտ լինեն, որ կարողանաս սևը սպիտակ ներկայացնել, իսկ սպիտակը՝ սև, միևնույն է, դու անփորձ ես, երբ բանը հասնում է Աստծու ճանաչողության մասին խոսելուն։ Աստված այնպիսի մեկը չէ, որին կարող ես անփութորեն դատել, գովաբանել կամ վարկաբեկել։ Կարող ես գովաբանել ցանկացածին և բոլորին, սակայն դժվարանում ես գտնել ճիշտ բառեր՝ նկարագրելու Աստծու գերագույն շնորհքը․ սա այն է, ինչ յուրաքանչյուր պարտվող սկսում է գիտակցել։ Թեև կան լեզվի շատ վարպետներ, որոնք նկարագրում են Աստծուն, նրանց նկարագրածի ճշգրտությունն Աստծու ընտրյալ մարդկանց ասած ճշմարտության լոկ մեկ հարյուրերորդն է, մարդկանց, որոնք, թեպետ ունեն միայն սահմանափակ բառապաշար՝ հենվում են իրենց հարուստ փորձառության վրա։ Այսպիսով, ակնհայտ է, որ Աստծու ճանաչողությունը հիմնված է ճշգրտության և գործնականության վրա, այլ ոչ թե բառերի ճարպիկ կիրառման կամ հարուստ բառապաշարի, և որ մարդու գիտելիքն ու Աստծու ճանաչողությունը միմյանց հետ բացարձակապես կապ չունեն։ Աստծուն ճանաչելու դասը մարդկության բոլոր բնական գիտություններից ավելի բարձր է։ Այս դասը հաջողությամբ կարող են սերտել միայն Աստծու ճանաչողությանը ձգտող չափազանց փոքրաթիվ մարդիկ և ոչ թե ցանկացած տաղանդավոր մարդ։ Ուստի, Աստծուն ճանաչելը և ճշմարտությանը ձգտելը չպետք է դիտարկեք որպես այնպիսի բաներ, որոնց կարող է հասնել սովորական երեխան։ Գուցե լիովին հաջողակ ես եղել ընտանեկան կյանքում կամ կարիերայում, կամ ամուսնության մեջ, բայց երբ բանը հասնում է ճշմարտությանը և Աստծուն ճանաչելու դասին, ցույց տալու ոչինչ չունես և ոչնչի չես հասել։ Կարելի է ասել, որ ճշմարտությունը կիրարկելը մեծ դժվարություն է ձեզ համար, իսկ Աստծուն ճանաչելն է՛լ ավելի մեծ խնդիր է։ Սա ձեր դժվարությունն է, և նաև այն դժվարությունն, որին բախվում է ողջ մարդկությունը։ Նրանցից, ովքեր որոշակի ձեռքբերումներ են ունեցել Աստծուն ճանաչելու գործում, գրեթե ոչ ոք չի համապատասխանում չափանիշին։ Մարդը չգիտի, թե ինչ է նշանակում ճանաչել Աստծուն, ինչու է անհրաժեշտ ճանաչել Նրան կամ թե ինչ մակարդակի պետք է հասնել՝ նախքան Աստծուն ճանաչելը։ Ահա թե ինչն է այդքան շփոթեցնում մարդկությանը, և դա պարզապես ամենամեծ առեղծվածն է, որին բախվում է մարդկությունը․ ոչ ոք ի վիճակի չէ և ոչ էլ ցանկանում է, որովհետև մինչ օրս մարդկության մեջ ոչ ոք որևէ հաջողություն չի հասել այս գործի ուսումնասիրության մեջ։ Գուցե, երբ գործի երեք փուլերի առեղծվածը հայտնի դառնա մարդկությանը, հաջորդաբար կհայտնվի Աստծուն ճանաչող տաղանդավոր մարդկանց մի խումբ։ Իհարկե, հույս ունեմ, որ այդպես կլինի, և ավելին՝ Ես այս գործն իրականացնելու ընթացքի մեջ եմ։ Հույս ունեմ մոտ ապագայում տեսնել ավելի շատ նման տաղանդավոր մարդկանց հայտնվելը և նրանք կդառնան գործի այս երեք փուլերի իրողության վկաները, ինչը, իհարկե, նշանակում է, որ նրանք կդառնան առաջինը, որոնք կվկայեն գործի այս երեք փուլերի մասին։ Բայց ոչինչ ավելի վշտալի և ցավալի չէր լինի, քան եթե Աստծու գործի ավարտին հասնելու օրը նման տաղանդավոր մարդիկ չհայտնվեին, կամ եթե լինեին միայն մեկ կամ երկու նման մարդիկ, որոնք անձամբ ընդունել են, որ մարմնացած Աստծվածն է նրանց կատարյալ դարձրել։ Այնուամենայնիվ, սա միայն վատագույն սցենարն է։ Ինչ էլ որ լինի Ես դեռ հուսով եմ, որ իսկապես ձգտողները կարող են ստանալ այս օրհնությունը։ Աշխարհի արարումից ի վեր նախկինում երբեք այսպիսի գործ չի եղել․ մարդկության զարգացման պատմության մեջ նման ձեռնարկում երբեք տեղի չի ունեցել։ Եթե իսկապես կարողանաս դառնալ Աստծուն ճանաչողներից առաջիններից մեկը, մի՞թե սա ամենաբարձր պատիվը չէր լինի բոլոր արարածների մեջ։ Մի՞թե մարդկության մեջ որևէ արարած ավելի շատ հավանության կարժանանար Աստծու կողմից։ Հեշտ չէ իրագործել նման գործը, բայց միևնույն է, ի վերջո արդյունք կտա։ Անկախ իրենց սեռից կամ ազգությունից՝ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են հասնելու Աստծու ճանաչողությանը, ի վերջո կարժանան Նրա մեծագույն պատվին և կլինեն Նրա իշխանության միակ տիրապետողները։ Սա այսօրվա և նաև ապագայիգործն է․ դա 6000 տարվա գործի ընթացքում իրագործվող վերջին և ամենաբարձր գործն է և մարդու յուրաքանչյուր տեսակը բացահայտող գործելակերպը։ Մարդուն Աստծուն ճանաչեցնելու գործի միջոցով բացահայտվում են բոլոր տեսակի մարդկանց շարքերը․ Աստծուն ճանաչողները որակավորված են ստանալու Նրա օրհնություններն ու ժառանգելու Նրա խոստումները, մինչդեռ չճանաչողները որակավորված չեն դրանք ստանալո։ Աստծուն ճանաչողները Նրա մտերիմներն են, իսկ նրանք, ովքեր չեն ճանաչում Աստծուն, չեն կարող կոչվել այդպիսին․ Աստծու մտերիմները կարող են ստանալ Նրա ցանկացած օրհնություն, բայց նրանք, ովքեր Նրա մտերիմները չեն, իրավասու չեն որևէ գործի համար։ Լինեն դրանք նեղություններ, զտում, թե դատաստան, այս ամենըթույլ է տալիսմարդուն ի վերջո ճանաչել Աստծուն և հնազանդվել Նրան։ Սա միակ արդյունքն է, որին ի վերջո կհասնեն։ Գործի երեք փուլերի ամբողջությամբ հայտնի դառնալը նպաստում է Աստծու վերաբերյալ մարդու ճանաչողությանը և օգնում է նրան ձեռք բերել Աստծու ավելի լիակատար և հանգամանալից ճանաչողություն։ Այս ողջ գործն ի նպաստ մարդու է։

Աստծու իսկ գործն այն տեսիլքն է, որը մարդը պետք է ճանաչի, քանզի Աստծու գործը չի կարող իրագործվել մարդու կողմից և չի պատկանում նրան։ Գործի երեք փուլերն Աստծու ողջ տնօրինումն են, և չկա ավելի մեծ տեսիլք, որը մարդը պետք է ճանաչի։ Եթե մարդը չի ճանաչում այս մեծագույն տեսիլքը, ապա հեշտ չէ ճանաչել Աստծուն, հասկանալ Նրա մտադրությունները, և ավելին՝ նրա անցած ուղին, հետզհետե ավելի կդժվարանա։ Առանց տեսիլքների մարդը չէր կարողանա հասնել մինչև այստեղ։ Հենց տեսիլքներն են պահպանել մարդուն մինչ օրս և դարձել նրա մեծագույն պաշտպանությունը։ Ապագայում պետք է խորացնեք ձեր ճանաչողությունը։ Պետք է սկսեք ճանաչել Նրա մտադրությունների ամբողջությունն ու Նրա իմաստուն գործի էությունը գործի երեք փուլերում։ Միայն սա է ձեր ճշմարիտ հասակը։ Գործի վերջին փուլն առանձնաված չէ, այլ նախորդ երկու փուլերի հետ միասին ձևավորված ամբողջության մի մասն է, ինչը նշանակում է, որ անհնար է ավարտին հասցնել փրկության ողջ գործը՝ կատարելով գործի երեք փուլերից միայն մեկը։ Թեև գործի վերջին փուլն ի վիճակի է լիովին փրկել մարդուն, դա չի նշանակում, որ բավական է իրականացնել միայն այս մեկ փուլն ինքնին, և որ գործի նախորդ երկու փուլերն անհրաժեշտ չեն մարդուն Սատանայի ազդեցությունից փրկելու համար։ Երեք փուլերից ոչ մեկն ինքնին չի կարող ընդունվել որպես միակ տեսիլք, որը պետք է ճանաչի ողջ մարդկությունը, քանզի գործի երեք փուլերն են փրկության գործի ամբողջությունը, այլ ոչ թե դրանցից մեկը։ Քանի դեռ փրկության գործը չի իրագործվել, Աստծու տնօրինումը չի կարողանա լիակատար ավարտին հասնել։ Աստծու էությունը, Նրա բնույթն ուիմաստությունն արտահայտվում են փրկության գործի ամբողջության մեջ․ դրանք հենց սկզբից չեն հայտնվել մարդուն, այլ աստիճանաբար արտահայտվել են փրկության գործում։ Փրկության գործի յուրաքանչյուր փուլ արտահայտում է Աստծու բնույթի և Նրա էության մի մասը․ գործի ոչ մի փուլ չի կարող ուղղակիորեն և լիովին արտահայտել Աստծու էության ամբողջությունը։ Ուստի, քանի որ փրկության գործը լիովին եզրափակվում է միայն գործի երեք փուլերի ավարտից հետո, Աստծու ամբողջության վերաբերյալ մարդու ճանաչողությունն անբաժանելի է Նրա գործի երեք փուլերից։ Այն, ինչ մարդը ստանում է գործի մեկ փուլից, լոկ Աստծու բնույթն է, որն արտահայտվում է Նրա գործի միայն մի մասում։ Այն չի կարող ներկայացնել այն բնույթն ու էությունը, որն արտահայտվում է նախորդ կամ հաջորդ փուլերում։ Պատճառն այն է, որ մարդկությանը փրկելու գործը միանգամից չի ավարտվում մեկ ժամանակահատվածում կամ մեկ վայրում, այլ աստիճանաբար ավելի է խորանում՝ տարբեր ժամանակներում և վայրերում մարդու զարգացման վիճակին համապատասխան։ Դա փուլերով իրականացվող գործ է և չի ավարտվում մեկ փուլում։ Ուստի, Աստծու ողջ իմաստությունը բյուրեղացած է երեք փուլերում, այլ ոչ թե մեկ առանձին փուլում։ Նրա ողջ էությունն ուիմաստությունը բաշխված են այս երեք փուլերի միջև․ յուրաքանչյուր փուլ պարունակում է Նրա էությունը և Նրա գործի իմաստության արձանագրությունն է։ Մարդը պետք է ճանաչի այս երեք փուլերում արտահայտված Աստծու ողջ բնույթը։ Աստծու այս էությունը չափազանց կարևոր է ողջ մարդկության համար, և եթե մարդիկ Աստծուն երկրպագելիս չունեն այս ճանաչողությունը, ապա նրանք չեն տարբերվում Բուդդային երկրպագողներից։ Աստծու գործը թաքնված չէ մարդկանցից և պետք է հայտնի լինի բոլոր նրանց, ովքեր երկրպագում են Աստծուն։ Քանի որ Աստված մարդկանց մեջ իրականացրել է փրկության գործի երեք փուլերը, մարդը պետք է ճանաչի գործի այս երեք փուլերի ընթացքում Նրա ունեցածի և էության արտահայտությունը։ Սա այն է, ինչ պետք է արվի մարդու կողմից։ Աստված մարդուց թաքցնում է այն, ինչին մարդն անկարող է հասնել, և այն, ինչ չպետք է իմանա, մինչդեռ այն, ինչ ցույց է տալիս, պետք է ճանաչի և տնօրինի։ Գործի երեք փուլերից յուրաքանչյուրն իրականացվում է նախորդ փուլի հիմքի վրա․ այն չի իրականացվում ինքնուրույն՝ փրկության գործից առանձին։ Թեև մեծ տարբերություններ կան դարաշրջանների և իրականացվող գործի մեջ, դրա առանցքում դեռևս մարդկության փրկությունն է, և փրկության գործի յուրաքանչյուր փուլ ավելի խորն է, քան նախորդը։ Գործի յուրաքանչյուր փուլ շարունակվում է նախորդի հիմքի վրա՝ առանց նախորդը հեռացնելու։ Այսպիսով, Իր գործում, որը միշտ նոր է և երբեք չի հնանում, Աստված մշտապես արտահայտում է Իր բնույթի այն կողմերը, որոնք նախկինում երբեք չեն արտահայտվել մարդուն, և միշտ մարդուն հայտնում է Իր նոր գործն ու էությունը։ Թեև կրոնական հին գվարդիան անում է հնարավոր ամեն ինչ՝ դրան դիմադրելու և բացահայտորեն հակառակվելու համար, Աստված միևնույն է անում է այն նոր գործը, որը պետք է անի։ Նրա գործը միշտ փոխվում է, և դրա պատճառով այն միշտ բախվում է մարդու դիմադրությանը։ Այդպես էլ Նրա բնույթն է միշտ փոխվում, ինչպես և դարաշրջանն ու Նրա գործի հասցեատերերը։ Ավելին՝ Նա միշտ անում է մի գործ, որը նախկինում երբեք չի արվել՝ նույնիսկ իրականացնելով այնպիսի գործ, որը մարդուն թվում է, թե հակասում է նախկինում արվածին կամ դեմ է գնում դրան։ Մարդն ընդունում է միայն մեկ տեսակի գործ կամ կիրարկում, և մարդու համար դժվար է ընդունել դրանց հակասող և դրանցից ավելի բարձր գործ կամ կիրարկումներ։ Բայց Սուրբ Հոգին միշտ նոր գործ է անում, և ուստի ի հայտ են գալիս կրոնական փորձագետների նորանոր խմբեր, որոնք դիմադրում են Աստծու նոր գործին։ Այս մարդիկ դարձել են «փորձագետներ» հենց այն պատճառով, որ չգիտեն, թե ինչպես է Աստված միշտ նոր և երբեք չհնացող, և չգիտեն Նրա գործի սկզբունքները, և ավելին՝ չգիտեն այն բազմաթիվ ուղիները, որոնցով փրկում է մարդուն։ Ուստի, մարդը լիովին անկարող է ասել՝ արդյոք դա Սուրբ Հոգուց եկող գործ է, թե հենց Աստծու գործն է։ Շատ մարդիկ կառչում են այնպիսի մոտեցումից, որ, եթե ինչ-որ բան համապատասխանում է նախկինում ասված խոսքերին, ընդունում են այն, իսկ եթե ինչ-որ բան տարբերվում է նախորդ գործից, ապա ընդդիմանում և մերժում են այն։ Մի՞թե այսօր բոլորդ չեք առաջնորդվում նման սկզբունքներով։ Փրկության գործի երեք փուլերը ձեզ վրա որևէ մեծ ազդեցություն չեն ունեցել, և կան մարդիկ, որոնք կարծում են, թե գործի նախորդ երկու փուլերը բեռ են, որոնց մասին պարզապես կարիք չունեն իմանալու։ Կարծում են, որ այս փուլերը չպետք է հայտնվեն զանգվածներին և պետք է հնարավորինս շուտ չեղարկվեն, որպեսզի մարդիկ չշփոթվեն գործի երեք փուլերի նախորդ երկու փուլերից։ Շատերը կարծում են, որ գործի նախորդ երկու փուլերը հանրայնացնելն ավելորդ է և ոչնչով չի օգնում Աստծուն ճանաչելուն․ ահա թե ինչ եք մտածում։ Այսօր բոլորդ կարծում եք, որ ճիշտ է այսպես վարվելը, բայց կգա օրը, երբ կգիտակցեք Իմ գործի կարևորությունը։ Իմացե՛ք, որ չեմ անում որևէ աննշանակ գործ։ Քանի որ ձեզ հայտնում եմ գործի երեք փուլերը, դրանք պետք է օգտակար լինեն ձեզ համար․ քանի որ գործի այս երեք փուլերն Աստծու ողջ տնօրինման առանցքում են, դրանք պետք է դառնան տիեզերքի յուրաքանչյուր մարդու ուշադրության կենտրոնը։ Մի օր բոլորդ կգիտակցեք այս գործի կարևորությունը։ Իմացե՛ք, որ դիմադրում եք Աստծու գործին կամ օգտագործում եք ձեր սեփական պատկերացումները այսօրվա գործը չափելու համար, որովհետև չգիտեք Աստծու գործի սկզբունքները, և որովհետև անխոհեմ եք վերաբերվում Սուրբ Հոգու գործին։ Աստծուն ձեր դիմադրությունը և Սուրբ Հոգու գործի խոչընդոտումը պայմանավորված են ձեր պատկերացումներով և ներհատուկ ամբարտավանությամբ։ Դա այն պատճառով չէ, որ Աստծու գործը սխալ է, այլ որովհետև բնույթով չափազանց ապստամբ եք։ Աստծուն հավատալուց հետո որոշ մարդիկ նույնիսկ չեն կարող հաստատապես ասել, թե որտեղից է առաջացել մարդը, սակայն համարձակվում են հրապարակավ ելույթներ ունենալ՝ դատելով Սուրբ Հոգու գործի ճիշտն ու սխալը։ Նույնիսկ խրատում են այն առաքյալներին, որոնք կրում են Սուրբ Հոգու նոր գործը՝ մեկնաբանություններ անելով և լկտի դիտողություններ հնչեցնելով․ նրանց մարդկայնությունը չափազանց ցածր է, և նրանց մեջ չկա ողջամտության նշույլ անգամ։ Մի՞թե չի գա այն օրը, երբ նման մարդիկ արհամարհանքով կմերժվեն Սուրբ Հոգու գործի կողմից և կայրվեն դժոխքի կրակներում։ Չգիտեն Աստծու գործը, այլ փոխարենը դատում են այն, ինչպես նաև փորձում են սովորեցնել Աստծուն, թե ինչպես գործել։ Ինչպե՞ս կարող են ողջամտությունից զուրկ նման մարդիկ ճանաչել Աստծուն։ Մարդն Աստծուն սկսում է ճանաչել փնտրելու և փորձառաբար ապրելու գործընթացում․ երբ մարդը կամայական դատողություններ է անում, նա Սուրբ Հոգու լուսավորմամբ Աստծու ճանաչողություն ձեռք չի բերի։ Որքան ավելի ճշգրիտ է դառնում մարդկանց ճանաչողությունն Աստծու մասին, այնքան քիչ են դիմադրում Նրան։ Ի հակադրություն դրան՝ որքան քիչ են մարդիկ ճանաչում Աստծուն, այնքան ավելի հավանական է, որ կդիմադրեն Նրան։ Քո պատկերացումները, հին բնությունը և մարդկայնությունը, բնութագիրն ու բարոյական աշխարհայացքն այն կապիտալն են, որով դիմադրում ես Աստծուն, և որքան ավելի ապականված է քո բարոյականությունը, պիղծ՝ բնութագիրդ, և ստոր՝ մարդկայնությունդ, այնքան ավելի շատ ես դառնում Աստծու թշնամին։ Նրանք, ովքեր ունեն կարծրացած պատկերացումներ և ինքնարդար բնավորություն, է՛լ ավելի մեծ թշնամանքի մեջ են մարմնացած Աստծու հանդեպ. նման մարդիկ հակաքրիստոսներ են։ Եթե քո պատկերացումները չշտկվեն, ապա դրանք միշտ դեմ կլինեն Աստծուն․ երբեք համատեղելի չես լինի Աստծու հետ և միշտ հեռու կլինես Նրանից։

Միայն հին պատկերացումներդ մի կողմ դնելով՝ կկարողանա նոր ճանաչողություն ձեռք բերել, սակայն պարտադիր չէ, որ հին գիտելիքը համարժեք լինի հին պատկերացումներին։ «Պատկերացումները» վերաբերում են մարդու երևակայած այն բաներին, որոնք հակասում են իրականությանը։ Եթե հին գիտելիքը դարաշրջանների ընթացքում «մաշվել» է, դրանից պետք է հրաժարվել։ Հին գիտելիքը մարդկանց պատկերացումների մի մասն է և խոչընդոտում է նրանց՝ նոր գործի մեջ մտնելուն։ Եթե մարդը կարողանա ճիշտ վերաբերվել հին գիտելիքին և ի վիճակի լինի համատեղել հինն ու նորը, ապա հին գիտելիքն իրականում կօգնի նրան՝ դառնալով նոր դարաշրջան մտնելու հիմքը։ Աստծուն ճանաչելու դասը պահանջում է տիրապետել բազմաթիվ սկզբունքների՝ ինչպես մտնել Աստծուն ճանաչելու ուղի, որ ճշմարտությունները պետք է հասկանաս՝ Աստծուն ճանաչելու համար և ինչպես ազատվես պատկերացումներից ու հին բնավորությունից, որպեսզի կարողանաս ենթարկվել Աստծու նոր գործի բոլոր կարգավորումներին։ Եթե կիրառես այս սկզբունքները՝ որպես Աստծու ճանաչողությանը հետամուտ լինելու հիմք, ապա ճանաչողությունդ գնալով ավելի կխորանա։ Եթե հստակ ճանաչողություն ունենաս գործի երեք փուլի, այսինքն՝ Աստծու ամբողջ տնօրինման ծրագրի վերաբերյալ, և եթե կարողանաս լիովին փոխկապակցել Աստծու գործի նախորդ երկու փուլը ներկա փուլի հետ և տեսնել, որ դա մեկ Աստծու արած գործ է, ապա կունենաս ամենախոր հիմքը։ Գործի երեք փուլը կատարել է մեկ Աստված․ սա մեծագույն տեսիլքն է և Աստծուն ճանաչելու միակ ուղին։ Գործի երեք փուլը կարող է իրագործել միայն Աստված Ինքը։ Ոչ մի մարդ չի կարող նման գործ անել Նրա փոխարեն։ Սա նշանակում է, որ սկզբից մինչև օրս միայն Աստված Ինքը կարող էր անել Իր իսկ գործը։ Թեև Աստծու գործի երեք փուլն իրականացվել է տարբեր դարաշրջաններում և վայրերում, և թեև յուրաքանչյուրի գործը տարբեր է, այն ամբողջությամբ կատարել մեկ Աստված։ Բոլոր տեսիլքներից, որոնք մարդը պարտավոր է ճանաչել, սա մեծագույնն է, և եթե այն կարողանա լիովին հասկանալ, ապա ի վիճակի կլինի ամուր կանգնել։ Այսօր տարբեր կրոնների և հարանվանությունների առջև ծառացած ամենամեծ խնդիրն այն է, որ չեն ճանաչում Սուրբ Հոգու գործը և անկարող են տարբերակել, թե որն է Սուրբ Հոգու գործը և որը՝ ոչ․ այդ պատճառով էլ չեն կարողանում ասել՝ արդյո՞ք գործի այս փուլը, նախորդ երկուսի նման, նույնպես Եհովա Աստված է իրականացնում։ Թեև մարդիկ հետևում են Աստծուն, շատերը դեռևս անկարող են ասել, թե արդյոք դա ճշմարիտ ճանապարհն է։ Մարդն անհանգստանում է, թե արդյոք սա հենց Աստծու առաջնորդած ճշմարիտ ճանապարհն է, և արդյոք Նրա մարմնացումը փաստ է, և մարդկանց մեծ մասը դեռևս գաղափար չունի, թե ինչպես զանազանի նման բաները։ Աստծուն հետևողները վստահ չեն այս ճանապարհի հարցում, ուստի հնչող քարոզները միայն մասնակի ազդեցություն են ունենում այս մարդկանց շրջանում և անկարող են լիովին արդյունավետ լինել, ինչն էլ այնուհետև ազդում է նման մարդկանց կյանքի մուտքի վրա։ Եթե մարդը կարողանա տեսնել գործի երեք փուլում, որ դրանք իրականացնում է հենց Աստված տարբեր ժամանակներում, վայրերում և մարդկանց վրա, եթե կարողանա տեսնել, որ թեև գործը տարբեր է, այն ամբողջությամբ անում է մեկ Աստված, և որ քանի որ դա մեկ Աստծու արած գործ է, ապա այն պետք է լինի ճիշտ և անսխալ, ու թեև այն հակասում է մարդու պատկերացումներին, անհերքելի է, որ դա մեկ Աստծու գործն է, եթե մարդը կարողանա հաստատապես պնդել դա, ապա նրա պատկերացումները կվերածվեն լոկ հիշատակման ոչ արժանի մանրուքների։ Մարդուն պարզ չեն տեսիլքները, նա ճանաչում է միայն Եհովային՝ որպես Աստված և Հիսուսին՝ որպես Տեր, և երկմտում է այսօրվա մարմնացած Աստծու հարցում։ Հետևաբար, շատ մարդիկ դեռևս կառչած են Եհովայի ու Հիսուսի գործին և համակված են այսօրվա գործի վերաբերյալ պատկերացումներով, և մարդկանց մեծ մասը միշտ անվստահություն է զգում և լուրջ չի վերաբերվում այսօրվա գործին։ Մարդը պատկերացումներ չունի գործի նախորդ անտեսանելի երկու փուլի վերաբերյալ։ Պատճառն այն է, որ մարդը չի հասկանում գործի նախորդ երկու փուլի իրականությունը և անձամբ ականատես չի եղել դրանց։ Քանի որ հնարավոր չէ տեսնել գործի այս փուլերը, մարդը երևակայում է այնպես, ինչպես կամենում է․ անկախ նրանից, թե ինչ է հորինում, չկան փաստեր՝ ապացուցելու նման երևակայությունները, և չկա մեկը՝ դրանք ուղղելու համար։ Մարդն ազատություն է տալիս իր խառնվածքին՝ մի կողմ նետելով զգուշությունը և թույլ տալով, որ երևակայությունն ազատ սավառնի։ Չկան փաստեր՝ հաստատելու նրա երևակայությունները, ուստի դրանք դառնում են «փաստ»՝ անկախ նրանից, թե արդյոք դրանք հիմնավոր են։ Այսպիսով՝ մարդը հավատում է իր մտքում երևակայած աստծուն և չի ձգտում իրական Աստծուն։ Եթե յուրաքանչյուր մարդ ունի իր սեփական հավատը, ապա հարյուր մարդու մեջ կլինի հարյուր տեսակի հավատ։ Մարդն ունի նման համոզմունքներ, քանզի չի տեսել Աստծու գործնական աշխատանքը․ նա միայն լսել է այդ մասին, բայց սեփական աչքերով չի տեսել։ Նա լսել է լեգենդներ և պատմություններ, բայց հազվադեպ է լսել Աստծու գործի փաստերի մասին ճանաչողությունը։ Ահա թե ինչու, նրանք, ովքեր ընդամենը մեկ տարի են հավատացյալ եղել, սկսում են հավատալ Աստծուն իրենց սեփական պատկերացումների միջոցով, և նույնը վերաբերում է նաև նրանց, ովքեր հավատացել են Աստծուն իրենց ողջ կյանքում։ Իրողությունները տեսնել չկարողացողները երբեք չեն կարողանա խուսափել Աստծու մասին սեփական պատկերացումների վրա հիմնված հավատքից։ Մարդը կարծում է, թե ազատվել է հին պատկերացումների կապանքներից և մտել նոր տարածք։ Մի՞թե մարդը չգիտի, որ նրանց ճանաչողությունը, ովքեր չեն կարող տեսնել Աստծու ճշմարիտ դեմքը, ոչ այլ ինչ է, քան պատկերացումներ և ասեկոսեներ։ Մարդը կարծում է, թե իր պատկերացումներն անսխալ են, և որ դրանք գալիս են Աստծուց։ Այսօր, երբ մարդն ականատես է լինում Աստծու գործին, ազատություն է տալիս երկար տարիների ընթացքում կուտակված պատկերացումներին։ Անցյալի երևակայություններն ու գաղափարները խոչընդոտ են դարձել գործի այս փուլի համար, և մարդու համար դժվար է նման պատկերացումներից հրաժարվելը և այդ գաղափարները հերքելը։ Աստծուն մինչ օրս հետևողներից շատերի պատկերացումներն այս գործի յուրաքանչյուր քայլի նկատմամբ դարձել են էլ ավելի ծանր, և այդ մարդկանց մեջ աստիճանաբար անզիջում ատելություն է ձևավորվել մարմնացած Աստծու հանդեպ։ Այս ատելության աղբյուրը մարդու պատկերացումներն ու երևակայությունն են։ Փաստերը մարդուն թույլ չեն տալիս ազատություն տալ իր երևակայությանը, առավել ևս տեղի չեն տալիս որևէ պատահական հերքման առջև, և մարդու պատկերացումներն ու երևակայությունը չեն կարողանում հանդուրժել փաստերի գոյությունը․ ավելին՝ մարդը չի խորհում փաստերի ճշտության և հավաստիության մասին և պարզապես շարունակում է ազատություն տալ իր պատկերացումներին և զարգացնել իր սեփական երևակայությունը։ Հենց այս պատճառով է, որ մարդու պատկերացումներն ու երևակայությունը դարձել են այսօրվա գործի թշնամին՝ մի գործի, որը հակասում է մարդու պատկերացումներին։ Սա կարելի է վերագրել միայն մարդու պատկերացումների, այլ ոչ թե Աստծու գործի թերությանը։ Մարդը կարող է երևակայել այն, ինչ կամենում է, բայց չի կարող ազատորեն հերքել Աստծու գործի որևէ փուլ կամ դրա որևէ մաս․ Աստծու գործի փաստն անխախտելի է մարդու համար։ Կարող ես ազատություն տալ երևակայությանդ և նույնիսկ հիանալի պատմություններ հավաքել Եհովայի և Հիսուսի գործի մասին, բայց իրավունք չունես հերքելու Եհովայի և Հիսուսի գործի յուրաքանչյուր փուլի փաստը․ սա սկզբունք է և նաև կառավարչական հրամանագիր, և պետք է հասկանաք այս հարցերի կարևորությունը։ Մարդը կարծում է, թե գործի այս փուլն անհամատեղելի է իր պատկերացումների հետ, և որ գործի նախորդ երկու փուլի դեպքում այդպես չէ։ Իր երևակայության մեջ մարդը հավատում է, որ նախորդ երկու փուլի գործն անշուշտ նույնը չէ, ինչ այսօրվա գործը։ Բայց մի՞թե երբևէ մտածել ես, որ Աստծու գործի սկզբունքներն ամբողջությամբ նույնն են, որ Նրա գործը միշտ գործնական է, և որ, անկախ դարաշրջանից, միշտ կլինի մարդկանց հոծ բազմություն, որը կդիմակայի և կհակառակվի Նրա գործի փաստին։ Բոլոր նրանք, ովքեր այսօր դիմակայում և հակառակվում են գործի այս փուլին, անկասկած կդիմադրեին Աստծուն նաև անցյալում, քանզի նման մարդիկ միշտ կլինեն Աստծու թշնամիները։ Աստծու գործի փաստը ճանաչողները կտեսնեն գործի երեք փուլը՝ որպես մեկ Աստծու գործ և ազատ կթողնեն իրենց պատկերացումները։ Այսպիսի մարդիկ ճանաչում են Աստծուն, և հենց նրանք են, որ ճշմարտապես հետևում են Աստծուն։ Երբ Աստծու ողջ տնօրինումը մոտենա իր ավարտին, Նա ամեն ինչ կդասակարգի՝ ըստ իր տեսակի։ Մարդն ստեղծվել է Արարչի ձեռքով, և ի վերջո Նա պետք է մարդուն ամբողջությամբ վերադարձնի Իր տիրակալության ներքո․ սա գործի երեք փուլերի եզրափակումն է։ Վերջին օրերի գործի փուլը և Իսրայելում ու Հրեաստանում իրականացված նախորդ երկու փուլերն Աստծու տնօրինման ծրագիրն են ողջ տիեզերքում։ Ոչ ոք չի կարող հերքել դա, և դա Աստծու գործի փաստն է։ Թեև մարդիկ փորձառաբար չեն ապրել կամ ականատես չեն եղել այս գործի մեծ մասին, փաստերը մնում են փաստեր, և սա անհերքելի է որևէ մեկի համար։ Տիեզերքի յուրաքանչյուր վայրում Աստծուն բոլոր հավատացողները կընդունեն գործի երեք փուլը։ Եթե ճանաչում ես գործի միայն մեկ որոշակի փուլ և չես հասկանում մյուս երկուսը, չես հասկանում անցյալում կատարված Աստծու գործը, ապա անկարող ես խոսել Աստծու ողջ տնօրինման ծրագրի իրական փաստերի մասին, և Աստծու վերաբերյալ ճանաչողությունդ միակողմանի է, թեպետ Աստծուն հավատալուդ՝ չես ճանաչում կամ հասկանում Նրան, և ուստի որակավորված չես լինելու Աստծու վկան։ Անկախ նրանից, թե այս ամենի վերաբերյալ ներկայիս ճանաչողությունդ խորն է, թե մակերեսային, ի վերջո, բոլորդ պետք է ճանաչողություն ունենաք ու լիովին համոզված լինեք, և բոլոր մարդիկ կտեսնեն Աստծու գործի ամբողջականությունը և կհնազանդվեն Նրա տիրակալությանը։ Այս գործի ավարտին բոլոր կրոնները կմիավորվեն մեկի մեջ, բոլոր արարածվա էակները կվերադառնան Արարչի իշխանության ներքո և կերկրպագեն միակ ճշմարիտ Աստծուն, իսկ բոլոր չար կրոնները կանհետանան, որպեսզի այլևս երբեք չհայտնվեն։

Ինչո՞ւ են շարունակաբար հիշատակվում գործի այս երեք փուլերը։ Անցումը մի դարաշրջանից մյուսին, հասարակական զարգացումը և փոփոխվող բնությունը՝ այս ամենը հետևում է գործի երեք փուլերի փոփոխություններին։ Ժամանակի ընթացքում մարդկությունը փոխվում է Աստծու գործի հետ և չի զարգանում ինքնաբերաբար։ Աստծու գործի երեք փուլը հիշատակվում է այն նպատակով, որ բոլոր արարված էակները և բոլոր կրոնների ու դավանանքների մարդիկ մտնեն մեկ Աստծու իշխանության տակ։ Անկախ նրանից, թե ինչ կրոն ես դավանում, վերջիվերջո բոլորդ անձնատուր կլինեք Աստծու իշխանությանը։ Այս գործը կարող է իրականացնել միայն Ինքն Աստված, այլ ոչ թե որևէ կրոնական առաջնորդ։Աշխարհում կան մի քանի խոշոր կրոններ, և յուրաքանչյուրն ունի իր ղեկավարը կամ առաջնորդը, և հետևորդները սփռված են աշխարհի տարբեր երկրներում ու տարածաշրջաններում․ գրեթե յուրաքանչյուր երկրում՝ մեծ թե փոքր, կան տարբեր կրոններ։ Սակայն, անկախ նրանից, թե որքան կրոններ կան աշխարհում, տիեզերքի բոլոր մարդիկ, ի վերջո, գոյություն ունեն մեկ Աստծու առաջնորդության ներքո, այլ ոչ թե կրոնական ղեկավարների կամ առաջնորդների։ Սա նշանակում է, որ մարդկությունը չի առաջնորդվում որևէ կոնկրետ կրոնական ղեկավարի կամ առաջնորդի կողմից․ ընդհակառակը, ողջ մարդկությունն առաջնորդվում է Արարչի կողմից, որը ստեղծել է երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, այդ թվում՝ մարդկությանը․ սա փաստ է։ Թեև աշխարհում կա մի քանի խոշոր կրոն, անկախ նրանց մեծությունից, բոլորը գոյություն ունեն Արարչի տիրակալության ներքո, և դրանցից ոչ մեկը չի կարող դուրս գալ այս տիրակալության սահմաններից։ Մարդկության զարգացումը, հասարակության փոփոխությունը, բնական գիտությունների առաջընթացը՝ յուրաքանչյուրն անբաժանելի է Արարչի կարգավորումներից, և այս գործը որևէ կրոնական ղեկավարի կողմից չի կարող կատարվել։ Կրոնական ղեկավարը լոկ որոշակի կրոնի առաջնորդ է և չի կարող ներկայացնել Աստծուն, ոչ էլ՝ երկինքներն ու երկիրը և բոլոր բաները ստեղծողին։ Կրոնական ղեկավարը կարող է առաջնորդել տվյալ կրոնի բոլոր հետևորդներին, բայց չի կարող հրամայել երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին․ սա համընդհանուր ճանաչված փաստ է։ Կրոնական ղեկավարը պարզապես առաջնորդ է և չի կարող հավասարվել Աստծուն(Արարչին)։ Ամեն բան Արարչի ձեռքում է, և ի վերջո ամեն բան վերադառնալու է Արարչի ձեռքը։ Մարդկությունը ստեղծվել է Աստծու կողմից, և յուրաքանչյուր կրոն կանցնի Նրա տիրակալության ներքո․ սա անխուսափելի է։ Միայն Աստված է Բարձրյալն ամեն բանի մեջ, և բոլոր արարածների մեջ ամենաբարձր իշխանություն ունեցողը նույնպես պետք է անցնի Նրա տիրակալության ներքո։ Որքան էլ բարձր լինի մարդու կարգավիճակը, չի կարող մարդկությանը տանել համապատասխան հանգրվանի, և ոչ ոք ի զորու չէ ամեն բան դասակարգել ըստ իր տեսակի։ Ինքը՝ Եհովան ստեղծեց մարդկությանը և յուրաքանչյուրին դասակարգեց ըստ իր տեսակի, և երբ գա դարաշրջանի ավարտը, Նա դարձյալ Ինքն է կատարելու Իր գործը՝ դասակարգելով ամեն բան ըստ իր տեսակի․ ոչ մի մարդ չի կարող զբաղեցնել Աստծու տեղն այս գործում։ Սկզբից մինչև օրս գործի երեք փուլերն ամբողջությամբ իրականացվել են հենց Աստծու՝ միակ Աստծու կողմից։ Գործի երեք փուլերի փաստը Աստծու՝ ողջ մարդկության առաջնորդության փաստն է, մի փաստ, որը ոչ ոք չի կարող հերքել։ Գործի երեք փուլերի ավարտին ամեն բան կդասակարգվի ըստ իր տեսակի և կվերադառնա Աստծու տիրակալության ներքո, քանզի տիեզերքից վեր և դրա ողջ տարածքում գոյություն ունի այս միակ Աստվածը, և չկան այլ կրոններ։ Նա, ով անկարող է ստեղծել աշխարհը, ի զորու չի լինի այն ավարտին հասցնել, մինչդեռ Նա, ով ստեղծել է աշխարհը, անշուշտ ի վիճակի կլինի այն ավարտին հասցնել։ Ուստի, եթե մեկն անկարող է դարաշրջանն ավարտին հասցնել և կարող է միայն օգնել մարդուն մշակել իրեն և զտել իր բնութագիրը, ապա նա անշուշտ ո՛չ Աստված է, ո՛չ էլ՝ մարդկության Տերը, և անկարող կլինի նման մեծ գործ անել։ Կա միայն մեկը, ով կարող է իրականացնել նման գործ, և բոլոր նրանք, ովքեր անկարող են անել դա, անշուշտ տարբեր չար ոգիներ են և ոչ Աստված, իսկ բոլոր չար ոգիներն Աստծու թշնամիներն են։ Քանի դեռ ինչ-որ բան մարդկանց մոլորեցնող չար ոգիների գործն է, չար կրոն է, իսկ դրանք անհամատեղելի են Աստծու հետ, և այն, ինչ անհամատեղելի է Աստծու հետ, Նրա թշնամին է։ Ամբողջ գործն իրագործվում է այս միակ ճշմարիտ Աստծու կողմից, և ողջ տիեզերքը կառավարվում է Նրա կողմից։ Անկախ նրանից` Նրա գործը կատարվում է Իսրայելում, թե Չինաստանում, այն իրականացվում է Հոգու, թե մսեղիի միջոցով, ամեն ինչ արվում է հենց Իր՝ Աստծու կողմից և չի կարող արվել ոչ մեկի կողմից։ Հենց այն պատճառով, որ Նա ողջ մարդկության Աստվածն է, Նա գործում է ազատորեն՝ չսահմանափակվելով որևէ պայմանով։ Սա բոլոր տեսիլքներից մեծագույնն է։ Որպես արարած՝ եթե ցանկանում ես կատարել արարածի պարտավորությունը և հասկանալ Աստծու մտադրությունները, պետք է հասկանաս Նրա գործը, մտադրություններն արարածների հանդեպ, տնօրինման ծրագիրը և Նրա արած գործի ողջ նշանակությունը։ Նրանք, ովքեր չեն հասկանում սա, չեն համապատասխանում արարածի չափանիշին։ Որպես արարած՝ եթե չես հասկանում, թե որտեղից ես եկել, չես հասկանում մարդկության պատմությունը և Աստծու կատարած ողջ գործը, և առավել ևս՝ չես հասկանում, թե ինչպես է մարդկությունը զարգացել մինչ օրս, ու չգիտես, թե ով է իշխում ողջ մարդկության վրա, ապա պարտավորությունդ կատարելն անհնար է։ Աստված առաջնորդել է մարդկությանը մինչ օրս և երկրի վրա մարդուն ստեղծելուց ի վեր երբեք չի լքել նրան։ Սուրբ Հոգին երբեք չի դադարել գործել, առաջնորդել մարդկությանը և երբեք չի լքել նրան։ Բայց մարդկությունը չի գիտակցում Աստծու գոյությունը, առավել ևս՝ չի ճանաչում Աստծուն։ Արդյո՞ք բոլոր արարածների համար սրանից ավելի նսեմացուցիչ բան կա։ Աստված անձամբ առաջնորդում է մարդուն, բայց մարդը չի հասկանում Նրա գործը։ Արարած ես, սակայն անտեղյակ ես սեփական պատմությունից, չգիտես, թե ով է առաջնորդել քեզ քո ճանապարհին և անտեղյակ ես Աստծու կատարած գործից, ուստի չես կարող ճանաչել Նրան։ Եթե հիմա դեռևս անտեղյակ ես այս բաներից, ապա երբեք որակավորված չես լինի Աստծու վկան դառնալու։ Այսօր Արարիչն անձամբ կրկին առաջնորդում է բոլոր մարդկանց և այնպես է անում, որ նրանք տեսնեն Իր իմաստությունը, ամենակարողությունը, փրկությունն ու հրաշալիությունը։ Սակայն դեռևս չես գիտակցում կամ հասկանում․ ուստի մի՞թե այն մեկը չես, ով չի ստանա փրկություն։ Սատանային պատկանողները չեն հասկանում Աստծու խոսքերը, մինչդեռ Աստծու ընտրյալները կարող են լսել Նրա ձայնը։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում և հասկանում են Իմ ասած խոսքերը, կփրկվեն և կկարողանան վկայել Աստծու մասին։ Իսկ նրանք, ովքեր չեն հասկանում Իմ ասած խոսքերը, չեն կարող վկայել Աստծու մասին և դուրս կթողնվեն։ Նրանք, ովքեր չեն հասկանում Աստծու մտադրությունները և չեն գիտակցում Նրա գործը, անկարող են հասնել Աստծու ճանաչողությանը, և նման մարդիկ չեն կարող վկայել Նրա մասին։ Եթե ցանկանում ես լինել Աստծու վկան, ապա պետք է ճանաչես Նրան․ Աստծու ճանաչողությունն իրագործվում է Նրա գործի միջոցով։ Ի վերջո, եթե ցանկանում ես ճանաչել Աստծուն, ապա պետք է ճանաչես Նրա գործը․ Աստծու գործը ճանաչելը չափազանց կարևոր է։ Երբ գործի երեք փուլերն ավարտին հասնեն, կստեղծվի Աստծուն վկայողների և Նրան ճանաչողների մի խումբ։ Այս մարդիկ բոլորը կճանաչեն Աստծուն։ Կկարողանան կիրարկել ճշմարտությունը և կունենան մարդկայնություն և ողջամտություն։ Բոլորը կճանաչեն Աստծու փրկության գործի երեք փուլերը։ Սա այն գործն է, որը կիրագործվի վերջում, և այս մարդիկ 6000 տարվա տնօրինման գործի բյուրեղացումն են և Սատանայի վերջնական պարտության ամենահզոր վկայությունն են։ Աստծու մասին վկայողները կկարողանան ստանալ Նրա խոստումն ու օրհնությունը և կլինեն այն խումբը, որը կդիմանա մինչև վերջ՝ տիրապետելով է Աստծու իշխանությանը և վկայելով Նրա մասին։ Գուցե բոլորդ կարողանաք դառնալ այս խմբի անդամը, կամ գուցե միայն կեսը, կամ էլ մի քանիսը․ դա կախված է ձեր վճռականությունից և ձեր ձգտումից։

Նախորդը.  Աստծու գործը և մարդու գործը

Հաջորդը.  Ապականված մարդկությունը մարմնացած Աստծու փրկության առավել մեծ կարիքն ունի

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger