Աստծու գործը և մարդու գործը

Մարդու գործից որքա՞նն է Սուրբ Հոգու գործը, և որքա՞նն է մարդու փորձառությունը։ Կարելի է ասել, որ մինչ օրս մարդիկ դեռ չեն հասկանում այս հարցերը, և դրա պատճառն այն է, որ նրանք չեն հասկանում Սուրբ Հոգու գործի սկզբունքները։ Երբ Ես ասում եմ «մարդու գործ», իհարկե, նկատի ունեմ նրանց գործը, ովքեր ունեն Սուրբ Հոգու գործը կամ նրանց, ում Սուրբ Հոգին օգտագործում է։ Ես նկատի չունեմ այն գործը, որը բխում է մարդկային մտադրությունից, այլ առաքյալների, աշխատողների կամ հասարակ եղբայրների ու քույրերի գործը, որոնք գտնվում են Սուրբ Հոգու գործի շրջանակում։ Այստեղ «մարդու գործ»-ը չի վերաբերում մարմնացած Աստծու գործին, այլ այն գործի շրջանակին և սկզբունքներին, որը Սուրբ Հոգին կատարում է մարդկանց վրա։ Թեև այս սկզբունքները Սուրբ Հոգու գործի սկզբունքներն ու շրջանակն են, դրանք նույնը չեն, ինչ մարմնացած Աստծու գործի սկզբունքներն ու շրջանակը։ Մարդու գործն ունի մարդու էությունն ու սկզբունքները, իսկ Աստծու գործն ունի Աստծու էությունն ու սկզբունքները։

Սուրբ Հոգու հոսքի մեջ եղած գործը՝ լինի Աստծու սեփական գործը, թե օգտագործվող մարդկանց գործը, Սուրբ Հոգու գործն է։ Բուն Աստծու էությունը Հոգին է, որը կարող է կոչվել Սուրբ Հոգի կամ յոթնապատիկ ուժեղացված Հոգի։ Մի խոսքով, դրանք բոլորն Աստծու Հոգին են, թեև Աստծու Հոգին տարբեր դարաշրջաններում տարբեր անուններով է կոչվել։ Դրանց էությունը, միևնույն է, մեկն է։ Հետևաբար, բուն Աստծու գործը Սուրբ Հոգու գործն է, մինչդեռ մարմնացած Աստծու գործը ոչ այլ ինչ է, քան Սուրբ Հոգու գործը։ Օգտագործվող մարդկանց գործը նույնպես Սուրբ Հոգու գործն է։ Սակայն Աստծու գործը Սուրբ Հոգու լիակատար արտահայտությունն է և ոչ պակաս, մինչդեռ օգտագործվող մարդկանց գործը միախառնված է բազմաթիվ մարդկային բաների հետ և Սուրբ Հոգու ուղղակի արտահայտությունը չէ, առավել ևս Նրա լիակատար արտահայտությունը։ Սուրբ Հոգու գործը բազմազան է և չի սահմանափակվում որևէ պայմանով։ Սուրբ Հոգին տարբեր մարդկանց վրա տարբեր գործ է կատարում. այն դրսևորում է տարբեր էություններ և տարբերվում է ըստ դարաշրջանի, ինչպես նաև ըստ երկրի։ Իհարկե, թեև Սուրբ Հոգին գործում է բազմաթիվ տարբեր եղանակներով և բազմաթիվ տեսակի սկզբունքների համաձայն, անկախ նրանից, թե ինչպես է արվում գործը կամ ինչպիսի մարդկանց վրա, դրա էությունը միշտ տարբեր է. տարբեր մարդկանց վրա արված ողջ գործն ունի իր սկզբունքները, և այդ ամենը կարող է ներկայացնել իր առարկաների էությունը։ Պատճառն այն է, որ Սուրբ Հոգու գործը բավականին որոշակի շրջանակ ունի և բավականին չափավորված է։ Մարմնացած մսեղիում արված գործը նույնը չէ, ինչ մարդկանց վրա կատարված գործը, և տարբեր գործ է արվում նաև տարբեր որակներ ունեցող մարդկանց վրա։ Մարմնացած մսեղիում արված գործը չի արվում մարդկանց վրա, և նույն գործը, որ արվում է մարդկանց վրա, չի արվում մարմնացած մսեղիում։ Կարճ ասած՝ անկախ նրանից, թե ինչպես է այն արվում, տարբեր առարկաների վրա կատարվող գործը երբեք նույնը չէ, և սկզբունքները, որոնցով Նա գործում է, տարբերվում են՝ համաձայն այն տարբեր մարդկանց վիճակների և բնությունների, որոնց վրա Նա գործում է։ Սուրբ Հոգին տարբեր մարդկանց վրա գործում է՝ հիմնվելով նրանց ներհատուկ էության վրա և նրանցից չի պահանջում այնպիսի բաներ, որոնք գերազանցում են այդ էությունը, ոչ էլ այնպիսի գործ է անում, որը գերազանցում է նրանց ներհատուկ որակը։ Ուստի մարդու վրա Սուրբ Հոգու գործը մարդկանց թույլ է տալիս տեսնել այդ գործի առարկայի էությունը։ Մարդու ներհատուկ էությունը չի փոխվում. նրա ներհատուկ որակը սահմանափակ է։ Սուրբ Հոգին օգտագործում է մարդկանց կամ գործում է նրանց վրա՝ համաձայն նրանց սահմանափակ որակի, որպեսզի նրանք կարողանան դրանից ինչ-որ բան ձեռք բերել։ Երբ Սուրբ Հոգին գործում է օգտագործվող մարդկանց վրա, այդ մարդկանց տաղանդներն ու ներհատուկ որակը գործի են դրվում՝ առանց որևէ բան հետ պահելու։ Նրանց ներհատուկ որակը գործի է դրվում՝ ի ծառայություն գործի։ Կարելի է ասել, որ Նա օգտագործում է մարդկանց մասերը, որոնք կարող են օգտագործվել Իր գործի մեջ, որպեսզի այդ գործում արդյունքների հասնի։ Ի հակադրություն դրան՝ մարմնացած մսեղիում արված գործը Հոգու գործի ուղղակի արտահայտությունն է և աղարտված չէ մարդկային մտքով ու մտածումներով. ո՛չ մարդու շնորհները, ո՛չ մարդու փորձառությունը, ո՛չ էլ մարդու բնածին պայմանները չեն կարող հասնել դրան։ Սուրբ Հոգու բոլոր տարատեսակ գործերը նախատեսված են մարդուն օգուտ տալու և խրատելու համար։ Սակայն որոշ մարդիկ կարող են կատարելագործվել, մինչդեռ մյուսները չունեն կատարելագործման պայմանները, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող կատարելագործվել և հազիվ թե կարողանան փրկվել, և թեև նրանք գուցե ունեցել են Սուրբ Հոգու գործը, ի վերջո դուրս են թողնվում։ Սա նշանակում է, որ թեև Սուրբ Հոգու գործը մարդկանց խրատելն է, չի կարելի ասել, որ բոլոր նրանք, ովքեր ունեցել են Սուրբ Հոգու գործը, լիովին կկատարելագործվեն, որովհետև այն ճանապարհը, որին շատ մարդիկ հետևում են իրենց ձգտման մեջ, կատարելագործվելու ճանապարհը չէ։ Նրանք ունեն միայն Սուրբ Հոգու միակողմանի գործը, այլ ոչ թե մարդկային սուբյեկտիվ համագործակցություն կամ մարդկային ճիշտ ձգտում։ Այսպիսով՝ Սուրբ Հոգու գործն այս մարդկանց վրա ծառայում է նրանց, ովքեր կատարելագործվում են։ Մարդիկ չեն կարող ուղղակիորեն տեսնել Սուրբ Հոգու գործը, ոչ էլ կարող են անձամբ ուղղակիորեն շոշափել այն։ Այն կարող է արտահայտվել միայն նրանց կողմից, ովքեր ունեն գործի շնորհը, ինչը նշանակում է, որ Սուրբ Հոգու գործն արտահայտվում է մարդկանց միջոցով և դրանով իսկ տրամադրվում հետևորդներին։

Սուրբ Հոգու գործն իրագործվում և ավարտվում է բազմաթիվ տեսակի մարդկանց և բազմաթիվ տարբեր պայմանների միջոցով։ Թեև մարմնացած Աստծու գործը կարող է ներկայացնել մի ամբողջ դարաշրջանի գործը և կարող է ներկայացնել մարդկանց մուտքը մի ամբողջ դարաշրջանում, մարդկանց մուտքի մանրամասների վրա աշխատանքը դեռ պետք է կատարեն այն մարդիկ, որոնք օգտագործվում են Սուրբ Հոգու կողմից, այլ ոչ թե մարմնացած Աստծու։ Ուստի Աստծու գործը կամ Աստծու սեփական սպասավորությունը Աստծու մարմնացած մսեղիի գործն է, որը մարդը չի կարող կատարել Նրա փոխարեն։ Սուրբ Հոգու գործն ավարտվում է բազմաթիվ տարբեր տեսակի մարդկանց միջոցով. ոչ մի մարդ չի կարող ամբողջությամբ հասնել դրան, և ոչ մի մարդ չի կարող լիովին բացատրել այն։ Նրանք, ովքեր առաջնորդում են եկեղեցիները, նույնպես չեն կարող լիովին ներկայացնել Սուրբ Հոգու գործը. նրանք կարող են միայն որոշակի առաջնորդության աշխատանք կատարել։ Այսպիսով՝ Սուրբ Հոգու գործը կարելի է բաժանել երեք մասի՝ Աստծու սեփական գործը, օգտագործվող մարդկանց գործը և Սուրբ Հոգու հոսքի մեջ գտնվող բոլոր մարդկանց վրա կատարվող գործը։ Աստծու սեփական գործն ամբողջ դարաշրջանն առաջնորդելն է. օգտագործվողների գործն այն է, որ նրանք ուղարկվում կամ լիազորվում են առաջնորդելու Աստծու բոլոր հետևորդներին այն բանից հետո, երբ Աստված կատարել է Իր սեփական գործը, և նրանք Աստծու գործի հետ համագործակցողներն են. հոսքի մեջ գտնվողների վրա Սուրբ Հոգու կողմից արվող գործն Իր ողջ սեփական գործը պահպանելն է, այսինքն՝ Իր ողջ կառավարումն ու վկայությունը պահպանելը՝ միաժամանակ կատարելագործելով նրանց, ովքեր կարող են կատարելագործվել։ Այս երեք մասերը միասին Սուրբ Հոգու ամբողջական գործն են, բայց առանց բուն Աստծու գործի՝ կառավարման գործն ամբողջությամբ կլճանար։ Բուն Աստծու գործը ներառում է ողջ մարդկության գործը, և այն նաև ներկայացնում է ողջ դարաշրջանի գործը, ինչը նշանակում է, որ Աստծու սեփական գործը ներկայացնում է Սուրբ Հոգու գործի յուրաքանչյուր դինամիկա և միտում, մինչդեռ առաքյալների գործը գալիս է Աստծու սեփական գործից հետո ու շարունակում է այն և չի առաջնորդում դարաշրջանը, ոչ էլ ներկայացնում է Սուրբ Հոգու գործի միտումները մի ամբողջ դարաշրջանում։ Նրանք կատարում են միայն այն գործը, որը մարդը պետք է կատարի, ինչն ընդհանրապես կապ չունի կառավարման գործի հետ։ Այն գործը, որն Աստված Ինքն է անում, նախագիծ է կառավարման գործի շրջանակներում։ Մարդու գործը միայն այն պարտավորությունն է, որն օգտագործվող մարդիկ կատարում են, և այն կապ չունի կառավարման գործի հետ։ Չնայած այն հանգամանքին, որ երկուսն էլ Սուրբ Հոգու գործն են, ինքնությունների և գործը ներկայացնելու տարբերությունների պատճառով Աստծու սեփական գործի և մարդու գործի միջև հստակ և էական տարբերություններ կան։ Ավելին՝ Սուրբ Հոգին տարբեր ինքնություններ ունեցող առարկաների վրա տարբեր չափերով է գործում։ Սրանք են Սուրբ Հոգու գործի սկզբունքներն ու շրջանակը։

Մարդու գործը ցույց է տալիս նրա փորձառությունը և նրա մարդկայնությունը։ Մարդու տրամադրածը և նրա արած գործը ներկայացնում են նրան։ Մարդու ներըմբռնումը, մարդու ողջամտությունը, մարդու տրամաբանությունը և նրա հարուստ երևակայությունը բոլորը ներառված են նրա գործի մեջ։ Մարդու փորձառությունը հատկապես ի վիճակի է ցույց տալու նրա գործը, և այն ամենը, ինչ մարդը փորձառաբար ապրում է, կարտացոլվի նրա գործի մեջ։ Մարդու գործը կարող է արտահայտել նրա փորձառությունը։ Երբ որոշ մարդիկ բացասաբար են փորձառում, նրանց հաղորդակցության լեզվի մեծ մասը բաղկացած կլինի բացասական տարրերից։ Եթե որոշակի ժամանակահատվածում նրանց փորձառությունը դրական է, և նրանք առանձնապես հստակ ուղի ունեն դրական առումով, նրանց հաղորդակցությունը շատ քաջալերող կլինի, և մարդիկ կարող են դրական մատակարարում ստանալ նրանցից։ Եթե աշխատողը որոշակի ժամանակահատվածում բացասական է դառնում, նրա հաղորդակցությունը միշտ բացասական տարրեր կպարունակի։ Այսպիսի հաղորդակցությունը մարդկանց ներքև է քաշում. մարդիկ իրենց հաղորդակցությունից հետո անգիտակցաբար կսկսեն ընկճված զգալ։ Հետևորդների վիճակը փոխվում է՝ կախված առաջնորդողի վիճակից։ Այն, ինչ աշխատողն իր ներսում է, դա էլ արտահայտում է, և Սուրբ Հոգու գործը հաճախ փոխվում է մարդու վիճակի հետ։ Նա գործում է մարդկանց փորձառության համաձայն և նրանց չի ստիպում, այլ պահանջներ է ներկայացնում մարդկանց՝ համաձայն նրանց փորձառության բնականոն ընթացքի։ Սա նշանակում է, որ մարդու հաղորդակցությունը տարբերվում է Աստծու խոսքից։ Երբ մարդիկ հաղորդակցվում են, նրանք հաղորդակցվում են իրենց անհատական ներըմռնման և փորձառության մասին՝ արտահայտելով իրենց ներըմբռնումն ու փորձառությունը Աստծու գործի հիման վրա։ Նրանց պարտականությունն է պարզել, թե Աստծու գործելուց կամ խոսելուց հետո դրանից ինչ պետք է իրենք կիրարկեն և ինչի մեջ պետք է մտնեն, և ապա դա տրամադրել հետևորդներին։ Հետևաբար, մարդու գործը ներկայացնում է նրա մուտքն ու կիրարկումը։ Իհարկե, նման գործը միախառնված է մարդկային դասերի և փորձառության կամ որոշ մարդկային մտքերի հետ։ Ինչպես էլ որ Սուրբ Հոգին գործի՝ մարդու վրա, թե մարմնացած Աստծու մեջ, աշխատողները միշտ արտահայտում են այն, ինչ իրենք կան։ Թեև գործողը Սուրբ Հոգին է, գործը հիմնված է նրա վրա, թե ինչ է մարդն ի բնե, որովհետև Սուրբ Հոգին առանց հիմքի չի գործում։ Այլ կերպ ասած՝ Սուրբ Հոգին չի գործում՝ ոչնչի վրա հիմնված. Նա միշտ գործում է ըստ փաստացի հանգամանքների և իրական պայմանների։ Միայն այս կերպ կարող է մարդու բնավորությունը փոխակերպվել, և նրա հին պատկերացումներն ու հին մտքերը փոխվել։ Մարդու արտահայտածն այն է, ինչ նա տեսնում է, փորձառաբար ապրում և կարող է երևակայել. նույնիսկ եթե դա վարդապետություն կամ պատկերացում է, մի բան է, որը հասանելի է նրա մտքին։ Մարդու գործը չի կարող գերազանցել մարդու փորձառության շրջանակը, ոչ էլ այն, ինչ մարդը տեսնում է, ոչ էլ այն, ինչ մարդը կարող է երևակայել կամ մտածել՝ անկախ այդ գործի մեծությունից։ Աստծու արտահայտածը Նա Ինքն է, և դա անհասանելի է մարդուն, այսինքն՝ վեր է մարդու մտածողության սահմաններից։ Նա արտահայտում է ողջ մարդկությանն առաջնորդելու Իր գործը, և դա կապ չունի մարդկային փորձառության մանրամասների հետ, այլ փոխարենը վերաբերում է Իր սեփական կառավարմանը։ Մարդու արտահայտածը նրա փորձառությունն է, մինչդեռ Աստծու արտահայտածը Նրա էությունն է, որը Նրա ներհատուկ բնույթն է՝ մարդուն անհասանելի։ Մարդու փորձառությունը նրա ներըմբռնումն ու գիտելիքն են՝ Աստծու կողմից Իր էության արտահայտման հիման վրա ձեռք բերված։ Նման ներըմբռնումն ու գիտելիքը կոչվում են մարդու էություն և արտահայտվում են մարդու ներհատուկ բնավորության և որակի հիման վրա. ահա թե ինչու են դրանք կոչվում մարդու էություն։ Մարդն ի վիճակի է հաղորդակցվելու այն, ինչ ինքը փորձառաբար ապրում և տեսնում է։ Ոչ ոք չի կարող հաղորդակցվել այն, ինչ փորձառաբար չի ապրել, չի տեսել, կամ ինչին իր մտածողությունը չի կարող հասնել։ Դրանք այն բաներն են, որոնք նրանք չունեն իրենց ներսում։ Եթե այն, ինչ մարդն արտահայտում է, մի բան է, որն ինքը փորձառաբար չի ապրել, դա նրա երևակայությունն է կամ վարդապետություն։ Կարճ ասած՝ նման խոսքերում բացարձակապես ոչ մի իրականություն չկա։ Եթե երբեք շփում չունենայիր հասարակության բաների հետ, չէիր կարողանա հստակորեն հաղորդակցվել հասարակության բարդ հարաբերությունների մասին։ Եթե ընտանիք չունենայիր, և ուրիշները խոսեին ընտանեկան խնդիրների մասին, նրանց ասածի մեծ մասը չէիր հասկանա։ Ուստի այն, ինչ մարդը հաղորդակցվում է, և այն գործը, որ նա անում է, ներկայացնում են նրա ներքին էությունը։ Եթե ինչ-որ մեկը հաղորդակցվեր պատժի և դատաստանի վերաբերյալ իր հասկացողության մասին, բայց դու դրա փորձառությունը չունենայիր, չէիր համարձակվի հերքել նրա գիտելիքը, առավել ևս չէիր համարձակվի հարյուր տոկոսով վստահ լինել դրանում։ Պատճառն այն է, որ նրա հաղորդակցությունը մի բան է, որը երբեք փորձառաբար չես ապրել, մի բան, որը երբեք չես իմացել, և քո միտքը չի կարող երևակայել դա։ Այն ամենը, ինչ կարող ես ձեռք բերել նրա գիտելիքից, ապագայում պատիժ և դատաստան կրելու ուղի է։ Բայց այդ ուղին կարող է լինել միայն վարդապետական գիտելիքի ուղի. այն չի կարող փոխարինել քո սեփական հասկացողությանը, առավել ևս քո փորձառությանը։ Գուցե դու կարծում ես, որ նրանց հասկացողությունը միանգամայն ճիշտ է, բայց քո սեփական փորձառության մեջ այն շատ առումներով անիրագործելի ես համարում։ Գուցե զգում ես, որ նրանց հասկացողության մի մասը լիովին անիրագործելի է. այդ ժամանակ պատկերացումներ ես տածում դրա վերաբերյալ, և թեև ընդունում ես այն, դա միայն դժկամությամբ ես անում։ Բայց քո սեփական փորձառության մեջ այն գիտելիքը, որից պատկերացումներ էիր քաղել, դառնում է քո կիրարկման ճանապարհը, և որքան շատ ես կիրարկում, այնքան ավելի ես հասկանում քո լսած խոսքերի ճշմարիտ արժեքն ու իմաստը։ Քո սեփական փորձառությունն ունենալուց հետո կարող ես խոսել այն գիտելիքի մասին, որը պետք է ունենաս քո փորձառաբար ապրածի վերաբերյալ։ Բացի դրանից՝ կարող ես նաև զանազանել, թե ում գիտելիքն է իրական և գործնական, և ում գիտելիքն է հիմնված վարդապետության վրա և անարժեք։ Ուստի արդյոք քո կիսած գիտելիքը համապատասխանում է ճշմարտությանը, ամենից շատ կախված է նրանից, թե արդյոք ունես դրա գործնական փորձառությունը։ Որտեղ քո փորձառության մեջ ճշմարտություն կա, այնտեղ քո գիտելիքը կլինի գործնական և արժեքավոր։ Քո փորձառության միջոցով դու կարող ես նաև զանազանություն և ներըմբռնում ձեռք բերել, բարելավել քո գիտելիքը և ավելացնել քո իմաստությունն ու առողջ դատողությունն այն մասին, թե ինչպես պետք է վարվես։ Ճշմարտությունը չունեցող մարդկանց կիսած գիտելիքը վարդապետություն է, որքան էլ այն վեհ լինի։ Այս տեսակի մարդը կարող է շատ խելացի լինել, երբ խոսքը վերաբերում է մսեղիի հարցերին, բայց զանազանություն չունի, երբ խոսքը վերաբերում է հոգևոր հարցերին։ Պատճառն այն է, որ նման մարդիկ ընդհանրապես փորձառություն չունեն հոգևոր հարցերում։ Սրանք մարդիկ են, որոնք լուսաբանված չեն հոգևոր հարցերում և հոգևոր հասկացողություն չունեն։ Անկախ նրանից, թե գիտելիքի որ տեսանկյան մասին կարող ես խոսել, քանի դեռ դա քո էությունն է, ուրեմն դա քո անձնական փորձառությունն է, քո իրական գիտելիքը։ Այն, ինչ քննարկում են միայն վարդապետությունից խոսող մարդիկ՝ նրանք, ովքեր չունեն ո՛չ ճշմարտություն, ո՛չ իրականություն, նույնպես կարող է նրանց էությունը կոչվել, որովհետև նրանք իրենց վարդապետությանը հանգել են միայն խոր մտորումների միջոցով, և դա նրանց խոր խորհրդածության արդյունքն է։ Սակայն դա միայն վարդապետություն է, ոչ ավելին, քան երևակայություն։ Բոլոր տեսակի մարդկանց փորձառությունները ներկայացնում են նրանց ներսում եղած բաները։ Ցանկացած ոք, ով չունի որևէ հոգևոր փորձառություն, չի կարող խոսել ճշմարտության ճանաչողության մասին, ոչ էլ տարբեր հոգևոր բաների վերաբերյալ ճիշտ ճանաչողության մասին։ Մարդն արտահայտում է իր ներսում եղածը. սա հաստատ է։ Եթե մարդը ցանկանում է հոգևոր բաների ճանաչողություն և ճշմարտության ճանաչողություն ունենալ, նա պետք է գործնական փորձառություն ունենա։ Եթե չես կարող հստակ խոսել մարդկային կյանքի առողջ դատողության մասին, ապա էլ ուր մնաց կարողանաս խոսել հոգևոր բաների մասին։ Նրանք, ովքեր կարող են առաջնորդել եկեղեցիները, մարդկանց կյանք մատակարարել և մարդկանց համար առաքյալներ լինել, պետք է գործնական փորձառություն ունենան. նրանք պետք է հոգևոր բաների ճիշտ հասկացողություն և ճշմարտության ճիշտ ըմբռնում ու փորձառություն ունենան։ Միայն այսպիսի մարդիկ են որակավորված աշխատողներ կամ առաքյալներ լինելու, որոնք առաջնորդում են եկեղեցիները։ Հակառակ դեպքում նրանք կարող են առնվազն հետևել և չեն կարող առաջնորդել, առավել ևս լինել առաքյալներ, որոնք մարդկանց կյանք են մատակարարում։ Պատճառն այն է, որ առաքյալների գործառույթն այսուայնկողմ վազելը կամ կռվելը չէ. դա կյանք մատակարարելու և ուրիշներին իրենց բնավորությունները փոխակերպելու հարցում առաջնորդելու գործն անելն է։ Դա այն գործառույթն է, որը կատարում են նրանք, ովքեր ընդունում են Աստծու հանձնարարությունը և ստանձնում ծանր պարտականություն, որը ոչ բոլորը կարող են ստանձնել։ Այս տեսակի գործը կարող են ստանձնել միայն նրանք, ովքեր ունեն այն ինչ կյանքն է, այսինքն՝ նրանք, ովքեր ճշմարտության փորձառություն ունեն։ Այն չի կարող ստանձնել պարզապես ցանկացած ոք, ով կարող է ինչ-որ բան լքել, ով կարող է այսուայնկողմ վազել, կամ ով պատրաստ է ծախսվելու։ Մարդիկ, որոնք չունեն ճշմարտության փորձառություն, որոնք չեն էտվել կամ դատվել, ի վիճակի չեն անելու այս տեսակի գործը։ Փորձառություն չունեցող մարդիկ, որոնք առանց իրականության մարդիկ են, ի վիճակի չեն հստակորեն տեսնելու իրականությունը, որովհետև նրանք ինքնին առանց այս տեսակի էության են։ Ուստի այս տեսակի մարդը ոչ միայն ի վիճակի չէ առաջնորդության աշխատանք կատարելու, այլև, եթե երկար ժամանակ առանց ճշմարտության մնա, պետք է դուրս թողնվի։ Ներըմբռնումը, որը կիսում ես, կարող է ծառայել որպես այն դժվարությունների ապացույց, որոնք փորձառաբար ապրել ես կյանքում, այն բաների, որոնց համար պատժվել ես, և այն հարցերի, որոնց համար դատվել ես։ Սա ճշմարիտ է նաև փորձությունների դեպքում։ Որտեղ մարդը զտվում է, որտեղ մարդը թույլ է, այն ոլորտներն են, որոնցում մարդը փորձառություն ունի, որոնցում մարդն ուղի ունի։ Օրինակ, եթե ինչ-որ մեկն անհաջողություններ է կրում ամուսնության մեջ, նա հաճախ կհաղորդակցվի. «Գոհություն Աստծուն, փա՛ռք Աստծուն, պետք է բավարարեմ Աստծու մտադրությունները և ընծայեմ իմ ողջ կյանքը, և պետք է իմ կյանքի կարևորագույն հարցն ամբողջությամբ դնեմ Աստծու ձեռքերում։ Ես պատրաստ եմ իմ ողջ կյանքը նվիրելու Աստծուն»։ Մարդու ներսում եղած բոլոր բաները կարող են ներկայացվել հաղորդակցության միջոցով։ Մարդու խոսքի արագությունը, արդյոք նա բարձրաձայն է խոսում, թե կամաց, նման հարցերը փորձառության հարցեր չեն և չեն կարող ներկայացնել այն, ինչ նրանք ունեն և ինչ են։ Այս բաները կարող են միայն ասել՝ մարդու անհատականությունը լավն է, թե վատը, կամ նրա բնությունը լավն է, թե վատը, բայց դրանք չեն կարող հավասարեցվել նրան, թե արդյոք մարդը փորձառություն ունի։ Խոսելիս ինքն իրեն արտահայտելու կարողությունը, կամ խոսքի հմտությունն ու արագությունը պարզապես կիրարկման հարցեր են և չեն կարող փոխարինել մարդու փորձառությանը։ Երբ հաղորդակցվում ես քո անհատական փորձառությունների մասին, հաղորդակցվում ես այն մասին, ինչը կարևոր ես համարում, և այն բոլոր բաների մասին, որոնք քո ներսում են։ Իմ խոսքը ներկայացնում է Իմ էությունը, բայց այն, ինչ Ես ասում եմ, անհասանելի է մարդուն։ Այն, ինչ Ես ասում եմ, մարդու՝ փորձառաբար ապրածը չէ, և մի բան չէ, որը մարդը կարող է տեսնել։ Դա նաև մի բան չէ, որի հետ մարդը կարող է շփվել, այլ այն է, ինչ Ես եմ։ Որոշ մարդիկ ընդունում են միայն, որ այն, ինչի մասին Ես հաղորդակցվում եմ, Իմ փորձառաբար ապրածն է, բայց նրանք չեն ընդունում, որ դա Հոգու ուղղակի արտահայտությունն է։ Իհարկե, Իմ ասածն այն է, ինչ Ես փորձառաբար ապրել եմ։ Ես եմ, որ կատարել եմ 6000-ամյա կառավարման գործը։ Ես փորձառաբար ապրել եմ ամեն ինչ՝ մարդկության արարման սկզբից մինչև հիմա. ինչպե՞ս կարող էի ի վիճակի չլինել քննարկելու դա։ Ինչ վերաբերում է մարդու բնությանը, Ես հստակորեն տեսել եմ. Ես դա վաղուց եմ դիտարկել։ Ինչպե՞ս կարող էի ի վիճակի չլինել հստակորեն խոսելու դրա մասին։ Քանի որ Ես հստակորեն տեսել եմ մարդու բուն էությունը, որակավորված եմ պատժելու մարդուն և դատելու նրան, որովհետև ողջ մարդկությունը եկել է Ինձնից, բայց ապականվել է Սատանայի կողմից։ Իհարկե, Ես նաև որակավորված եմ գնահատելու այն գործը, որը կատարել եմ։ Թեև այս գործը չի կատարվում Իմ մսեղիի կողմից, այն Հոգու ուղղակի արտահայտությունն է, և սա այն է, ինչ Ես ունեմ և ինչ Ես եմ։ Հետևաբար, Ես որակավորված եմ արտահայտելու այն և կատարելու այն գործը, որը պետք է կատարեմ։ Մարդկանց ասածն իրենց փորձառաբար ապրածն է։ Դա այն է, ինչ նրանք տեսել են, ինչին նրանց մտքերը կարող են հասնել, և ինչը նրանց զգայարանները կարող են ընկալել։ Այն է, ինչի մասին նրանք կարող են հաղորդակցվել։ Մարմնացած Աստծու ասած խոսքերը Հոգու ուղղակի արտահայտությունն են, և դրանք արտահայտում են այն գործը, որը կատարել է Հոգին, որը մսեղին փորձառաբար չի ապրել կամ տեսել, սակայն Նա դեռևս արտահայտում է Իր էությունը, քանզի մսեղիի էությունը Հոգին է, և Նա արտահայտում է Հոգու գործը։ Դա Հոգու կողմից արդեն իսկ կատարված գործ է, թեև այն անհասանելի է մսեղիին։ Մարմնացումից հետո մսեղիի արտահայտման միջոցով Նա մարդկանց հնարավորություն է տալիս ճանաչելու Աստծու էությունը և մարդկանց թույլ է տալիս տեսնել Աստծու բնույթն ու այն գործը, որը Նա կատարել է։ Մարդու գործը մարդկանց ավելի մեծ հստակություն է տալիս այն մասին, թե նրանք ինչի մեջ պետք է մտնեն, և ինչ պետք է հասկանան. այն ներառում է մարդկանց առաջնորդելը՝ հասկանալու և փորձառաբար ապրելու ճշմարտությունը։ Մարդու գործը մարդկանց աջակցելն է. Աստծու գործը մարդկության համար նոր ուղիներ և նոր դարաշրջաններ բացելն է և մարդկանց բացահայտելն այն, ինչ հայտնի չէ մահկանացուներին՝ հնարավորություն տալով նրանց ճանաչելու Իր բնույթը։ Աստծու գործը ողջ մարդկությանն առաջնորդելն է։

Սուրբ Հոգու ողջ գործը կատարվում է մարդկանց օգուտ տալու համար։ Այն ամբողջությամբ արվում է մարդկանց խրատելու համար. չկա որևէ գործ, որը մարդկանց օգուտ չի տալիս։ Անկախ նրանից՝ ճշմարտությունը խորն է, թե մակերեսային, և անկախ ճշմարտությունն ընդունողների որակից, ինչ էլ Սուրբ Հոգին անում է, դա օգուտ է տալիս մարդկանց։ Բայց Սուրբ Հոգու գործը չի կարող անմիջականորեն կատարվել. այն պետք է արտահայտվի այն մարդկանց միջոցով, որոնք համագործակցում են Նրա հետ։ Միայն այսկերպ Սուրբ Հոգու գործը կարող է իր պտուղը տալ։ Իհարկե, երբ Սուրբ Հոգին անմիջականորեն է գործում, այն բացարձակապես կեղծ չէ, բայց երբ Սուրբ Հոգին գործում է մարդու միջոցով, այն շատ է աղտոտվում և Սուրբ Հոգու սկզբնական գործը չէ։ Այսպիսով՝ ճշմարտությունը փոխվում է տարբեր աստիճաններով։ Հետևորդները ստանում են ոչ թե Սուրբ Հոգու սկզբնական մտադրությունը, այլ Սուրբ Հոգու գործի և մարդու փորձառության ու գիտելիքի համադրությունը։ Հետևորդների ստացածի այն մասը, որը Սուրբ Հոգու գործն է, ճիշտ է, մինչդեռ նրանց ստացած մարդու փորձառությունն ու գիտելիքը տարբերվում են, որովհետև աշխատողները տարբեր են։ Սուրբ Հոգու լուսավորությունն ու առաջնորդությունն ունեցող աշխատողները կշարունակեն փորձառություններ ունենալ՝ հիմնված այս լուսավորության և ուղղորդման վրա։ Այս փորձառությունների մեջ համադրվում են մարդու միտքն ու փորձառությունը, ինչպես նաև մարդկայնության էությունը, և դրանից հետո նրանք ձեռք են բերում այն գիտելիքը կամ ներըմբռնումը, որը պետք է ունենան։ Սա մարդու կիրարկման ուղին է ճշմարտությունը փորձառաբար ապրելուց հետո։ Կիրարկման այս ուղին երբեք ճշգրտորեն նույնը չէ, որովհետև մարդկանց փորձառությունները տարբերվում են. այն բաները, որոնք մարդիկ փորձառաբար ապրում են, նույնպես տարբերվում են։ Ուստի Սուրբ Հոգու նույն լուսավորությունը հանգեցնում է տարբեր գիտելիքի և կիրարկման, որովհետև լուսավորություն ստացողները տարբեր են։ Որոշ մարդիկ փոքր շեղումներ ունեն իրենց կիրարկման մեջ, որոշները՝ մեծ, իսկ մյուսները լիովին սխալ են կիրարկում։ Պատճառն այն է, որ մարդիկ տարբերվում են իրենց ըմբռնելու կարողությամ և նաև այն պատճառով, որ նրանց ներհատուկ որակները տարբեր են։ Որոշ մարդիկ քարոզ լսելուց հետո մի տեսակի հասկացողություն ունեն, իսկ որոշ մարդիկ ճշմարտություն լսելուց հետո մեկ այլ տեսակի հասկացողություն ունեն։ Որոշ մարդիկ փոքր շեղում ունեն իրենց հասկացողության մեջ, մինչդեռ ոմանք ընդհանրապես չեն հասկանում ճշմարտության իրական իմաստը։ Հետևաբար, մարդու հասկացողությունը թելադրում է, թե ինչպես նա կառաջնորդի ուրիշներին. սա միանգամայն ճիշտ է, որովհետև մարդու գործը պարզապես նրա էության արտահայտությունն է։ Մարդիկ, որոնք առաջնորդվում են ճշմարտության ճիշտ հասկացողություն ունեցողների կողմից, նույնպես ճշմարտության ճիշտ հասկացողություն կունենան։ Նույնիսկ եթե կան անհեթեթ հասկացողություն ունեցող մարդիկ, նրանք շատ քիչ են, և ոչ բոլորը այսպիսին կլինեն։ Եթե մարդը ճշմարտության անհեթեթ հասկացողություն ունի, նրան հետևողները, անկասկած, նույնպես խեղաթյուրված կլինեն, և այս մարդիկ անհեթեթ տեսակներ կլինեն բառի բուն իմաստով։ Հետևորդների ճշմարտությունը հասկանալու աստիճանը մեծապես կախված է աշխատողներից։ Իհարկե, Աստծուց եկող ճշմարտությունը ճիշտ է և անսխալ, և այն բացարձակապես հուսալի է։ Աշխատողները, սակայն, լիովին ճիշտ չեն և չի կարելի ասել, որ լիովին հուսալի են։ Եթե աշխատողները ճշմարտությունը կիրարկելու շատ գործնական ուղի ունեն, ապա հետևորդները նույնպես կունենան կիրարկելու ուղի։ Եթե աշխատողները ճշմարտությունը կիրարկելու ուղի չունեն, այլ ունեն միայն վարդապետություն, ապա հետևորդները ոչ մի իրականություն չեն ունենա։ Հետևորդների որակն ու բնությունը որոշվում են ի ծնե և կապված չեն աշխատողների հետ, բայց այն աստիճանը, որով հետևորդներն ըմբռնում են ճշմարտությունը, և նրանց՝ Աստծու ճանաչողությունը կախված են աշխատողներից (սա միայն որոշ մարդկանց դեպքում է այդպես)։ Ինչպիսին աշխատողն է, այնպիսին էլ կլինեն նրա առաջնորդած հետևորդները։ Այն, ինչ աշխատողն արտահայտում է, իր սեփական էությունն է՝ առանց վերապահումների։ Այն պահանջները, որոնք նա դնում է իր հետևողների առջև, այն են, ինչ ինքը պատրաստ է կամ ի վիճակի է իրագործելու։ Աշխատողների մեծ մասն իր հետևորդներին պահանջներ է ներկայացնում՝ հիմնվելով իրենց արածի վրա՝ չնայած նրան, որ շատ բաներ կան, որոնք նրանց հետևորդներն ընդհանրապես չեն կարող իրագործել, իսկ այն, ինչ մարդը չի կարող իրագործել, խոչընդոտ է դառնում նրա մուտքի համար։

Նրանց գործի մեջ եղած շեղումները, ովքեր ենթարկվել են էտման, դատաստանի և պատժի, շատ ավելի փոքր են, և նրանց գործի արտահայտությունը շատ ավելի ճշգրիտ է։ Նրանք, ովքեր աշխատելու համար ապավինում են իրենց բնականությանը, բավականին մեծ շեղումներ ունեն։ Չկատարելագործված մարդկանց գործը չափազանց շատ է արտահայտում նրանց սեփական բնականությունը, ինչը հսկայական խոչընդոտ է առաջացնում Սուրբ Հոգու գործի համար։ Որքան էլ լավը լինի մարդու որակը, նա նույնպես պետք է էտման և դատաստանի ենթարկվի, նախքան կկարողանա կատարել Աստծու հանձնարարության գործը։ Եթե նրանք չեն ենթարկվել նման դատաստանի, նրանց գործը, որքան էլ լավ արված լինի, չի կարող ճշմարտության սկզբունքների համաձայն լինել և միշտ նրանց սեփական բնականության և մարդկային բարության արդյունքն է։ Էտման և դատաստանի ենթարկվածների գործը շատ ավելի ճշգրիտ է, քան նրանց գործը, ովքեր չեն էտվել և դատվել։ Նրանք, ովքեր չեն ենթարկվել դատաստանի, միայն մարդկային մսեղի և մտքեր են արտահայտում՝ միախառնված մարդկային շատ խելքի և բնածին տաղանդի հետ։ Սա մարդու՝ Աստծու գործի ճշգրիտ արտահայտությունը չէ։ Նրանք, ովքեր հետևում են նման մարդկանց, բերվում են նրանց առջև իրենց բնածին որակով։ Քանի որ նրանք չափազանց շատ են արտահայտում մարդու ներըմբռնումն ու փորձառությունը, որոնք գրեթե անջատված են Աստծու նախնական մտադրությունից և չափազանց շատ են շեղվում դրանից, այս տեսակի մարդու գործը չի կարող մարդկանց բերել Աստծու առջև, այլ ավելի շուտ նրանց բերում է մարդու առջև։ Ուստի նրանք, ովքեր չեն ենթարկվել դատաստանի և պատժի, որակավորված չեն իրականացնելու Աստծու հանձնարարության գործը։ Չափանիշին համապատասխանող աշխատողի գործը կարող է մարդկանց բերել ճիշտ ճանապարհի վրա և օգնել նրանց ավելի խորը մտնելու ճշմարտության մեջ։ Նրանց գործը կարող է մարդկանց բերել Աստծու առջև։ Բացի դրանից՝ նրանց կատարած գործը կարող է տարբերվել անհատից անհատ և սահմնափակված չէ կանոններով՝ մարդկանց թույլ տալով ազատագրում և ազատություն, կյանքի աստիճանական աճ և աստիճանաբար ավելի խոր մուտք ճշմարտության մեջ։ Չափանիշին չհամապատասխանող աշխատողի գործը շատ հեռու է դրանից։ Նրանց գործը հիմար է։ Նրանք կարող են միայն մարդկանց բերել կանոնների մեջ, և այն, ինչ պահանջում են մարդկանցից, չի տարբերվում անհատից անհատ. նրանք չեն աշխատում մարդկանց փաստացի կարիքների համաձայն։ Այս տեսակի գործի մեջ չափազանց շատ կանոններ և չափազանց շատ վարդապետություններ կան, և այն չի կարող մարդկանց իրականության մեջ բերել, ոչ էլ կյանքում աճի բնականոն կիրարկման մեջ։ Այն կարող է մարդկանց միայն մի քանի անարժեք կանոնների հավատարիմ մնալու հնարավորություն տալ։ Նման ուղղորդումը մարդկանց մոլորեցնում է։ Նրանք քեզ առաջնորդում են իրենց նման դառնալու՝ բերելով քեզ նրա մեջ, ինչ իրենք ունեն և են։ Որպեսզի հետևորդները զանազանեն, թե արդյոք առաջնորդողները համապատասխանում են չափանիշին, կարևոր է նայել այն ճանապարհին, որով նրանք առաջնորդում են ուրիշներին, և նրանց գործի արդյունքներին, և տեսնել, թե արդյոք հետևորդները ստանում են ճշմարտությանը համապատասխանող սկզբունքներ, և արդյոք նրանք ստանում են կիրարկման ուղիներ, որոնք հարմար են իրենց փոխակերպման համար։ Դու պետք է զանազանություն ունենաս տարբեր տեսակի մարդկանց տարբեր գործերի նկատմամբ. չպետք է շփոթված հետևորդ լինես։ Սա վերաբերում է մարդկանց մուտքի հարցին։ Եթե ի վիճակի չես զանազանելու, թե որ մարդու առաջնորդությունն ունի ուղի, և որինը՝ ոչ, հեշտությամբ կմոլորվես։ Այս ամենն ուղղակիորեն վերաբերում է քո սեփական կյանքին։ Չկատարելագործված մարդկանց գործի մեջ չափազանց շատ բնականություն կա. այն միախառնված է չափազանց շատ մարդկային կամքի հետ։ Նրանց էությունը բնականությունն է՝ այն, ինչով նրանք ծնվել են։ Դա կյանք չէ էտվելուց հետո կամ իրականություն՝ փոխակերպվելուց հետո։ Ինչպե՞ս կարող է նման մարդն աջակցել նրանց, ովքեր ձգտում են կյանքի։ Այն կյանքը, որը մարդն ի սկզբանե ունի, նրա բնածին խելքն է կամ տաղանդը։ Այս տեսակի խելքը կամ տաղանդը շատ հեռու է մարդու համար Աստծու ճշգրիտ պահանջներից։ Եթե մարդը չի կատարելագործվել, և նրա ապականված բնավորությունները չեն էտվել, լայն ճեղք կլինի նրա արտահայտածի և ճշմարտության միջև. այն, ինչ նրանք արտահայտում են, միախառնված կլինի մշուշոտ բաների հետ, ինչպիսիք են նրանց երևակայությունները և միակողմանի փորձառությունը։ Ավելին՝ անկախ նրանից, թե ինչ են նրանք անում, մարդիկ զգում են, որ չկա ընդհանուր նպատակ և չկա ճշմարտություն, որը հարմար է բոլոր մարդկանց, որպեսզի դրա մեջ մտնեն։ Մարդկանցից պահանջվածի մեծ մասը վեր է նրանց կարողությունից, ասես նրանք ձկներ լինեն, որոնց ստիպում են ապրել ցամաքում։ Սա մարդկային կամքի գործն է։ Մարդու ապականված բնավորությունները, նրա մտքերը և նրա պատկերացումները տարածվում են նրա մարմնի բոլոր մասերում։ Մարդը չի ծնվում ճշմարտությունը կիրարկելու բնազդով, ոչ էլ ճշմարտությունն ուղղակիորեն հասկանալու բնազդ ունի։ Դրան գումարած մարդու ապականված բնավորությունները. երբ այս տեսակի բնական մարդն աշխատում է, մի՞թե դա խաթարումներ չի առաջացնում։ Բայց այն մարդը, որը կատարելագործվել է, ունի ճշմարտության փորձառություն, որը մարդիկ պետք է հասկանան, և գիտություն իրենց ապականված բնավորությունների մասին։ Նրանց գործի մեջ եղած մշուշոտ և ոչ գործնական բաներն աստիճանաբար նվազում են, մարդկային խառնուրդները պակասում են, և նրանց գործն ու ծառայությունն ավելի ու ավելի են մոտենում Աստծու պահանջած չափանիշներին։ Այսպիսով՝ նրանց գործը մտել է ճշմարտության իրականության մեջ, և այն նաև դարձել է իրատեսական։ Մասնավորապես մարդու մտքի մեջ եղած մտածումներն արգելափակում են Սուրբ Հոգու գործը։ Մարդն ունի հարուստ երևակայություն և ողջամիտ տրամաբանություն, և նա երկար փորձառություն ունի գործեր վարելու հարցում։ Եթե մարդու այս տեսանկյունները չեն ենթարկվում էտման և ուղղման, դրանք բոլորը խոչընդոտներ են գործի համար։ Հետևաբար, մարդու գործը չի կարող հասնել ճշգրտության ամենամեծ աստիճանին, հատկապես՝ չկատարելագործված մարդկանց գործը։

Մարդու գործը մնում է որոշակի շրջանակում և սահմանափակ է։ Մեկ մարդ կարող է կատարել միայն որոշակի փուլի գործ և չի կարող ողջ դարաշրջանի գործը կատարել. hակառակ դեպքում նա մարդկանց կտաներ դեպի կանոններ։ Մարդու գործը կարող է կիրառվել միայն որոշակի ժամանակի կամ փուլի համար։ Պատճառն այն է, որ մարդու փորձառությունն ունի իր շրջանակը։ Մարդու գործն Աստծու գործի հետ չի կարելի համեմատել։ Մարդու կիրարկման ուղիները և ճշմարտության մասին նրա գիտելիքը կիրառելի են միայն որոշակի շրջանակում։ Չես կարող ասել, որ այն ճանապարհը, որով մարդը քայլում է, ամբողջությամբ Սուրբ Հոգու մտադրությունն է, որովհետև մարդը կարող է միայն լուսավորվել Սուրբ Հոգու կողմից և չի կարող ամբողջությամբ լցվել Սուրբ Հոգով։ Այն բաները, որոնք մարդը կարող է փորձառաբար ապրել, բոլորը բնականոն մարդկայնության շրջանակում են և չեն կարող գերազանցել բնականոն մարդկային մտքի մտածումների շրջանակը։ Բոլոր նրանք, ովքեր կարող են կյանքով արտահայտել ճշմարտության իրականությունը, փորձառում են այս շրջանակում։ Երբ նրանք փորձառաբար ապրում են ճշմարտությունը, դա միշտ բնականոն մարդկային կյանքի փորձառություն է Սուրբ Հոգու լուսավորության ներքո. դա փորձառաբար ապրելու եղանակ չէ, որը դուրս է գալիս բնականոն մարդկային կյանքի սահմաններից։ Նրանք փորձառաբար ապրում են Սուրբ Հոգու կողմից լուսավորված ճշմարտությունն իրենց մարդկային կյանքն ապրելու հիմքի վրա։ Ավելին՝ այս ճշմարտությունը տարբերվում է անհատից անհատ, և դրա խորությունը կապված է մարդու վիճակի հետ։ Կարելի է միայն ասել, որ այն ճանապարհը, որով նրանք քայլում են, ճշմարտությանը ձգտողի բնականոն մարդկային կյանքն է, և այն կարող է կոչվել Սուրբ Հոգու լուսավորած բնականոն մարդու անցած ճանապարհ։ Չի կարելի ասել, որ այն ճանապարհը, որով նրանք քայլում են, ճանապարհն է, որով գնում է Սուրբ Հոգին։ Բնականոն մարդկային փորձառության մեջ, քանի որ ձգտող մարդիկ նույնը չեն, Սուրբ Հոգու գործը նույնպես նույնը չէ։ Բացի դրանից՝ քանի որ այն միջավայրերը, որոնք մարդիկ փորձառաբար ապրում են, և նրանց փորձառության շրջանակները նույնը չեն, և նրանց մտքի ու մտածումների խառնուրդի պատճառով, նրանց փորձառությունը խառնված է տարբեր աստիճանների։ Յուրաքանչյուր մարդ ճշմարտությունը հասկանում է իր տարբեր, անհատական պայմանների համաձայն։ Նրանց հասկացողությունը ճշմարտության իրական իմաստի մասին ամբողջական չէ և դրա միայն մեկ կամ մի քանի տեսանկյուններն է։ Այն ճշմարտության շրջանակը, որը մարդը փորձառաբար ապրում է, տարբերվում է մարդուց մարդ՝ համաձայն յուրաքանչյուր մարդու պայմանների։ Այսպիսով՝ նույն ճշմարտության իմացությունը, ինչպես արտահայտվում է տարբեր մարդկանց կողմից, նույնը չէ։ Այսինքն՝ մարդու փորձառությունը միշտ սահմանափակ է. այն չի կարող ամբողջությամբ ներկայացնել Սուրբ Հոգու մտադրությունները։ Մարդու գործը չի կարող համարվել Աստծու գործ, նույնիսկ եթե մարդու արտահայտածը շատ է համապատասխանում Աստծու մտադրություններին, և նույնիսկ եթե մարդու փորձառությունը շատ մոտ է այն կատարելագործող աշխատանքին, որը Սուրբ Հոգին մտադիր է անել։ Մարդը կարող է լինել միայն Աստծու ծառան՝ կատարելով այն գործը, որն Աստված վստահում է իրեն։ Մարդը կարող է արտահայտել միայն Սուրբ Հոգու լուսավորած գիտելիքը և իր անձնական փորձառություններից ստացված ճշմարտությունները։ Մարդը չունի որակավորումներ կամ չի բավարարում պայմանները՝ լինելու Սուրբ Հոգու խոսափողը։ Նա իրավունք չունի ասելու, որ իր գործն Աստծու գործն է։ Մարդիկ ունեն աշխատելու իրենց սեփական սկզբունքները, և յուրաքանչյուրն ունի տարբեր փորձառություններ և տիրապետում է տարբեր պայմանների։ Մարդու գործը ներառում է իր բոլոր փորձառությունները Սուրբ Հոգու լուսավորության ներքո։ Այս փորձառությունները կարող են ներկայացնել միայն մարդու էությունը և չեն ներկայացնում Աստծու էությունը կամ Սուրբ Հոգու մտադրությունները։ Հետևաբար, մարդու քայլած ճանապարհը չի կարող համարվել այն ճանապարհը, որով քայլում է Սուրբ Հոգին, որովհետև մարդու գործը չի կարող ներկայացնել Աստծու գործը, և մարդու գործն ու մարդու փորձառությունն ամբողջությամբ Սուրբ Հոգու մտադրությունները չեն։ Մարդու գործը ենթակա է կանոնների մեջ ընկնելու, և նրա գործի եղանակը հեշտությամբ սահմանափակվում է նեղ շրջանակով և ի վիճակի չէ մարդկանց տանելու դեպի ազատ եղանակ։ Հետևորդների մեծ մասն ապրում է սահմանափակ շրջանակում, և նրանց փորձառելու եղանակը նույնպես սահմանափակված է իր շրջանակով։ Մարդու փորձառությունը միշտ սահմանափակ է. նրա գործի եղանակը նույնպես սահմանափակվում է մի քանի տեսակով և չի կարող համեմատվել Սուրբ Հոգու գործի կամ բուն Աստծու գործի հետ։ Պատճառն այն է, որ մարդու փորձառությունն ի վերջո սահմանափակ է։ Ինչպես էլ որ Աստված կատարի Իր գործը, այն սահմանափակված չէ կանոններով. ինչպես էլ որ այն կատարվի, չի սահմանափակվում մեկ եղանակով։ Աստծու գործի համար բացարձակապես ոչ մի կանոն չկա. նրա ողջ գործն ազատագրված է և ազատ։ Անկախ նրանից, թե որքան ժամանակ է մարդը ծախսում՝ Նրան հետևելով, նա չի կարող որևէ օրինաչափություն դուրս բերել, որը կառավարում է Աստծու գործելու եղանակները։ Թեև Նրա գործը չափազանց սկզբունքային է, այն միշտ կատարվում է նոր եղանակներով և միշտ ունի նոր զարգացումներ և անհասանելի է մարդուն։ Մի ժամանակահատվածում Աստված կարող է ունենալ մի քանի տարբեր տեսակի գործեր և մարդկանց առաջնորդելու տարբեր եղանակներ՝ այնպես անելով, որ մարդիկ միշտ նոր մուտքեր և փոփոխություններ ունենան։ Դու չես կարող ըմբռնել Նրա գործի օրինաչափությունները, որովհետև Նա միշտ գործում է նոր եղանակներով, և միայն այսկերպ Աստծու հետևորդները չեն կապվում կանոններով։ Բուն Աստծու գործը միշտ խուսափում է մարդկանց պատկերացումներից և հակադրվում է դրանց։ Միայն նրանք, ովքեր հետևում և ձգտում են Նրան ճշմարիտ սրտով, կարող են փոխակերպել իրենց բնավորությունները և ի վիճակի լինել ապրելու ազատ՝ չկաշկանդվելով որևէ կանոնով կամ չսահմանափակվելով որևէ կրոնական պատկերացումով։ Մարդու գործը պահանջներ է ներկայացնում մարդկանց՝ հիմնվելով իր սեփական փորձառության և նրա վրա, ինչ ինքը կարող է իրագործել։ Այս պահանջվող չափանիշները սահմանափակված են որոշակի շրջանակում, և կիրարկման եղանակները նույնպես շատ սահմանափակ են։ Հետևորդներն այսպես անգիտակցաբար ապրում են այս սահմանափակ շրջանակում. ժամանակի ընթացքում այս բաները դառնում են կանոններ և ծեսեր։ Եթե մեկ ժամանակահատվածի գործն առաջնորդվում է մեկի կողմից, ով չի ենթարկվել Աստծու անձնական կատարելագործմանը և դատաստան չի ստացել, նրա հետևորդները բոլորը կդառնան կրոնավորներ և Աստծուն հակառակելու փորձագետներ։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը չափանիշին համապատասխանող առաջնորդող է, այդ մարդը պետք է ենթարկված լինի դատաստանի և ընդունած լինի կատարելագործումը։ Նրանք, ովքեր չեն ենթարկվել դատաստանի, թեև կարող են ունենալ Սուրբ Հոգու գործը, միայն մշուշոտ և ոչ գործնական բաներ են արտահայտում։ Եթե նրանք երկար ժամանակ առաջնորդեն մարդկանց, նրանց կուղղորդեն դեպի մշուշոտ և գերբնական կանոններ։ Այն գործը, որն Աստված կատարում է, չի համապատասխանում մարդու մսեղիին։ Այն չի համապատասխանում մարդու մտածումներին, այլ հակադրվում է մարդու պատկերացումներին։ Այն աղտոտված չէ մշուշոտ կրոնական երանգներով։ Աստծու գործի արդյունքները չունեն նրանք, ում Նա չի կատարելագործել։ Դրանք վեր են մարդու մտածողության սահմաններից։

Մարդու մտքում եղած գործը մարդու համար չափազանց հեշտ է իրագործել։ Կրոնական աշխարհի պաստորներն ու առաջնորդողները, օրինակ, ապավինում են իրենց շնորհներին և դիրքերին՝ իրենց գործն անելու համար։ Մարդիկ, որոնք երկար ժամանակ հետևում են նրանց, կվարակվեն նրանց շնորհներով և նրանց էության որոշ մասերից կազդվեն։ Նրանք կենտրոնանում են մարդկանց շնորհների, կարողությունների և գիտելիքի վրա և ուշադրություն են դարձնում գերբնական բաներին և բազմաթիվ խոր, անիրատեսական վարդապետություններին (իհարկե, այս խոր վարդապետություններն անհասանելի են)։ Նրանք չեն կենտրոնանում մարդկանց բնավորությունների փոփոխությունների վրա, այլ, ավելի շուտ, մարդկանց քարոզելու և աշխատելու կարողությունները վարժելու և նրանց աստվածաշնչյան գիտելիքն ու հոգևոր տեսությունները բարելավելու վրա։ Նրանք չեն կենտրոնանում այն բանի վրա, թե մարդիկ որքան են հասկանում ճշմարտությունը կամ որքան են փոխվում նրանց կյանքի բնավորությունները և ընդհանրապես չեն մտահոգվում մարդկանց ապականված էությամբ, առավել ևս չեն փորձում ծանոթանալ այն բնականոն և անբնականոն վիճակներին, որոնք մարդիկ ունեն։ Նրանք չեն հակադրվում մարդկանց պատկերացումներին, ոչ էլ մերկացնում են նրանց պատկերացումները, առավել ևս մարդկանց չեն էտում իրենց թերությունների կամ ապականությունների համար։ Նրանց հետևողների մեծ մասը ծառայում է իրենց շնորհներով, և այն ամենը, ինչ նրանք արձակում են, կրոնական պատկերացումներ և աստվածաբանական տեսություններ են, որոնք կտրված են իրականությունից և որոնք պարզապես չեն կարող օգնել նրանց՝ կյանք ձեռք բերելու։ Իրականում նրանց գործի էությունը տաղանդավոր անհատներ մշակելն է, ոչինչ չունեցող մարդուն որպես ճեմարանի բացառիկ շրջանավարտ մշակելը, որը հետագայում շարունակում է աշխատել և առաջնորդել։ Կարո՞ղ ես ըմբռնել Աստծու վեց հազար տարվա գործի օրենքները։ Մարդու կատարած գործի մեջ բազմաթիվ կանոններ և սահմանափակումներ կան, և մարդկային ուղեղը չափազանց դոգմատիկ է։ Ուստի մարդու արտահայտածը գիտելիք և ըմբռնումներ են, որոնք գտնվում են նրա փորձառության շրջանակում։ Մարդն ի վիճակի չէ դրանից բացի որևէ բան արտահայտելու։ Մարդու փորձառությունները կամ գիտելիքը չեն ծագում նրա բնածին շնորհներից կամ նրա բնազդից։ Դրանք ծագում են Աստծու ուղղորդման և անմիջական հովվության շնորհիվ։ Մարդն ունի միայն այս հովվությունն ընդունելու կարողությունը և չունի որևէ կարողություն, որը ուղղակիորեն կարող է արտահայտել, թե ինչ է աստվածայնությունը։ Մարդն ի վիճակի չէ աղբյուրը լինելու. նա կարող է լինել միայն անոթ, որը ջուր է ընդունում աղբյուրից։ Սա մարդկային բնազդն է, այն կարողությունը, որը մարդը պետք է ունենա որպես մարդկային էակ։ Եթե մարդը կորցնում է Աստծու խոսքն ընդունող կարողությունը և կորցնում է մարդկային բնազդը, այդ մարդը նաև կորցնում է այն, ինչն ամենաթանկն է, և կորցնում է արարված մարդու պարտավորությունը։ Եթե մարդը Աստծու խոսքի կամ Նրա գործի մասին գիտելիք կամ փորձառություն չունի, այդ մարդը կորցնում է իր պարտավորությունը, այն պարտավորությունը, որը նա պետք է կատարի որպես արարած, և կորցնում է արարածի արժանապատվությունը։ Աստծու բնազդն է արտահայտել այն, ինչ աստվածայնությունն է՝ անկախ նրանից՝ այն մսեղիում է արտահայտվում, թե ուղղակիորեն Հոգու կողմից. դա Աստծու սպասավորությունն է։ Մարդն արտահայտում է իր սեփական փորձառությունները կամ գիտելիքը (այսինքն՝ արտահայտում է այն, ինչ ինքն է) Աստծու գործի ընթացքում կամ դրանից հետո. դա մարդու բնազդն է և մարդու պարտավորությունը, և դա այն է, ինչ մարդը պետք է իրագործի։ Թեև այն, ինչ մարդն արտահայտում է, շատ հեռու է նրանից, ինչ Աստված է արտահայտում, և լցված է բազմաթիվ կանոններով, մարդը պետք է կատարի այն պարտավորությունը, որը նա պետք է կատարի, և անի այն, պետք է անի։ Մարդը պետք է անի մարդկայնորեն հնարավոր ամեն ինչ՝ իր պարտավորությունը կատարելու համար, և նա նույնիսկ ամենաչնչին վերապահումը չպետք է ունենա։

Տարիներ շարունակ աշխատելուց հետո մարդը կամփոփի փորձառությունը, ինչպես նաև իր երկար տարիների գործի իմաստությունն ու կանոնները։ Նա, ով երկար ժամանակ աշխատել է, գիտի, թե ինչպես զգալ Սուրբ Հոգու գործի շարժումը. Նա գիտի, թե երբ է Սուրբ Հոգին գործում, և երբ՝ ոչ. նա գիտի, թե ինչպես հաղորդակցվել, երբ հոգս ունի. և նա տեղյակ է Սուրբ Հոգու գործի բնականոն վիճակին և կյանքում մարդկանց աճի բնականոն վիճակին։ Այսպիսին է այն մարդը, որը տարիներ շարունակ աշխատել է և գիտի Սուրբ Հոգու գործը։ Նրանք, ովքեր երկար ժամանակ աշխատել են, փորձառու են խոսելու մեջ և դա առանց շտապելու են անում. նույնիսկ երբ ասելու բան չունեն, հանգիստ են։ Ներքուստ նրանք կարող են շարունակել աղոթել՝ փնտրելու Սուրբ Հոգու գործը։ Նրանք փորձառու են աշխատելու մեջ։ Այն մարդը, որը երկար ժամանակ աշխատել է, որը շատ փորձառություն ունի և շատ դասեր է սովորել, ներքուստ շատ բան ունի Սուրբ Հոգու գործին խոչընդոտող. սա նրանց երկարաժամկետ գործի թերությունն է։ Այն մարդը, որը նոր է սկսել աշխատել, մարդկային դասերով կամ փորձառությամբ աղարտված չէ և հատկապես շփոթված է այն հարցում, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում։ Սակայն գործի ընթացքում նա աստիճանաբար սովորում է զգալ, թե ինչպես է Սուրբ Հոգին գործում և տեղեկանում է, թե ինչ պետք է անել՝ Սուրբ Հոգու գործը ստանալու համար, ինչ պետք է անել՝ ուրիշների միջուկին ճշգրտորեն հարվածելու համար, և այլ նմանատիպ ընդհանուր գիտելիք, որը պետք է ունենան աշխատողները։ Ժամանակի ընթացքում նա հինգ մատի պես իմանում է աշխատելու այդպիսի իմաստությունն ու ընդհանուր գիտելիքը և կարծես՝ այն հեշտությամբ օգտագործում է աշխատելիս։ Սակայն, երբ Սուրբ Հոգին փոխում է Իր գործելու եղանակը, նա դեռևս հավատարիմ է մնում գործի վերաբերյալ իր ընդհանուր գիտելիքին և գործի հին կանոններին և շատ քիչ բան գիտի գործի նոր դինամիկայի մասին։ Նրա երկար տարիների գործը, ինչպես նաև Սուրբ Հոգու առատ ներկայությունն ու ուղղորդումը, որ ունեցել է, նրան գործի վերաբերյալ էլ ավելի շատ դասեր և էլ ավելի շատ աշխատանքային փորձառություն են տրամադրում։ Նման բաները նրան մղում են իր ներքին վիճակում ինքնավստահություն զարգացնել, որը հպարտություն չէ։ Այլ կերպ ասած՝ նա բավականին գոհ է իր սեփական գործից և բավարարված է այն ընդհանուր գիտելիքով, որը ձեռք է բերել Սուրբ Հոգու գործի վերաբերյալ։ Մասնավորապես, այն բաները ձեռք բերելը կամ գնահատել սկսելը, որոնք ուրիշները չունեն, նրան իր հանդեպ էլ ավելի մեծ վստահություն է տալիս։ Նրան թվում է, թե Սուրբ Հոգու գործն իր ներսում երբեք չի կարող մարել, մինչդեռ ուրիշները որակավորված չեն այս հատուկ վերաբերմունքի համար, և որ միայն իր տեսակի մարդիկ են որակավորված վայելելու այն, որոնք տարիներ շարունակ աշխատել են և որոնց օգտագործումը զգալի արժեք ունի։ Այս բաները մեծ խոչընդոտ են դառնում՝ Սուրբ Հոգու նոր գործն ընդունելու համար։ Նույնիսկ եթե նա կարող է ընդունել նոր գործը, մեկ գիշերվա ընթացքում չի կարող անել։ Նա անպայման մի քանի պտույտների և շրջադարձերի միջով կանցնի նախքան այն ընդունելը։ Այս իրավիճակը կարող է շրջվել միայն աստիճանաբար՝ այն բանից հետո, երբ նրա հին պատկերացումներն էտվեն, և նրա հին բնավորությունը դատվի։ Առանց այս քայլերի միջով անցնելու՝ նա բաց չի թողնում և հեշտությամբ չի ընդունում նոր հայտարարություններն ու գործը, որոնք ներդաշնակ չեն իր հին պատկերացումների հետ։ Սա ամենադժվար բանն է՝ մարդու մեջ գործ ունենալու համար, և այն հեշտ չէ փոխել։ Եթե որպես աշխատող նա կարող է և՛ Սուրբ Հոգու գործի հասկացողությանը հասնել, և՛ դրա դինամիկայի վերաբերյալ եզրակացության հանգել և ի վիճակի է չսահմանափակվելու իր աշխատանքային փորձառություններով և ընդունելու նոր գործը հին գործի լույսի ներքո, ապա նա իմաստուն մարդ է և չափանիշին համապատասխանող աշխատող։ Մարդիկ հաճախ այսպիսին են. նրանք աշխատում են մի քանի տարի՝ առանց իրենց գործից փորձառություններ քաղել կարողանալու, կամ իրենց գործից փորձառություն և իմաստություն քաղելուց հետո նրանք խոչընդոտի են հանդիպում նոր գործն ընդունելու հարցում և չեն կարողանում պատշաճ կերպով հասկանալ կամ ճիշտ վերաբերվել հին և նոր գործին։ Մարդկանց հետ իսկապես դժվար է գործ ունենալ։ Ձեզնից շատերն այդպիսին են։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ փորձառաբար ապրել են Սուրբ Հոգու գործը, դժվարանում են նոր գործն ընդունել, և նրանք միշտ լի են պատկերացումներով, որոնք չեն կարող մի կողմ դնել, մինչդեռ այն մարդը, որը նոր է սկսել աշխատել, գործի վերաբերյալ ընդհանուր գիտելիք չունի և նույնիսկ չգիտի, թե ինչպես վարվել որոշ ամենապարզ հարցերի հետ։ Ձեզ՝ մարդկանցդ հետ իսկապես դժվար է։ Նրանք, ովքեր փոքր-ինչ ավագություն ունեն, այնքան գոռոզ և ինքնահավան են, որ մոռացել են, թե որտեղից են եկել։ Նրանք միշտ արհամարհանքով են նայում ավելի երիտասարդ մարդկանց, սակայն ի վիճակի չեն ընդունելու նոր գործը և բաց թողնելու այն պատկերացումները, որոնք նրանք հավաքել և պահել են տարիների ընթացքում։ Թեև այդ երիտասարդ, անգետ մարդիկ ի վիճակի են ընդունելու Սուրբ Հոգու նոր գործի մի փոքր մասը և որոշ չափով խանդավառ են, նրանք միշտ շփոթվում են և չգիտեն, թե ինչ անել, երբ խնդիրներ են ծագում։ Նրանք խանդավառ են, բայց չափազանց տգետ։ Նրանք միայն փոքր-ինչ գիտելիք ունեն Սուրբ Հոգու գործի մասին, սակայն ի վիճակի չեն այն իրենց կյանքում օգտագործելու. դա պարզապես լիովին անօգուտ վարդապետություն է։ Ձեզ նման չափազանց շատ մարդիկ կան։ Քանի՞սն են պիտանի օգտագործման համար։ Քանի՞սն են, որ կարող են ենթարկվել Սուրբ Հոգու լուսավորությանն ու լուսավորմանը և կարողանում են համապատասխանել Աստծու մտադրություններին։ Թվում է՝ ձեզնից նրանք, ովքեր մինչ այժմ հետևորդներ են եղել, շատ հնազանդվող են եղել, բայց իրականում դուք չեք հրաժարվել ձեր պատկերացումներից. դուք դեռևս փնտրում եք Աստվածաշնչում, հավատում եք մշուշոտությանը կամ թափառում եք պատկերացումների մեջ։ Չկա ոչ ոք, ով քննում է այսօրվա գործնական աշխատանքը կամ խորանում է դրա մեջ։ Դուք այսօրվա ճանապարհն ընդունում եք ձեր հին պատկերացումներով։ Ի՞նչ կարող եք ձեռք բերել նման հավատքով։ Կարելի է ասել, որ ձեր մեջ թաքնված են բազմաթիվ պատկերացումներ, որոնք չեն բացահայտվել, և դուք պարզապես գերագույն ջանք եք գործադրում՝ դրանք թաքցնելու համար՝ առանց դրանք հեշտությամբ բացահայտելու։ Դուք անկեղծորեն չեք ընդունում նոր գործը և չեք ծրագրում հրաժարվել ձեր հին պատկերացումներից. դուք աշխարհիկ վարվելակերպի համար չափազանց շատ փիլիսոփայություններ ունեք, և դրանք չափազանց ուժեղ են։ Դուք չեք հրաժարվում ձեր հին պատկերացումներից և դժկամությամբ եք վերաբերվում նոր գործին։ Ձեր սրտերը չափազանց չարանենգ են, և դուք պարզապես սրտին մոտ չեք ընդունում նոր գործի յուրաքանչյուր քայլը։ Կարո՞ղ են ձեզ նման անպիտանները կատարել ավետարանը լայնորեն քարոզելու գործը։ Ի վիճակի՞ եք ձեր ուսերին վերցնելու ողջ տիեզերքում այն տարածելու գործը։ Ձեր այս կիրարկումները հենց այն են, ինչը ձեզ խանգարում է փոխակերպելու ձեր բնավորությունը և ճանաչելու Աստծուն։ Եթե շարունակեք այսպես, անպայման դուրս կթողնվեք։

Դուք պետք է իմանաք, թե ինչպես Աստծու գործը տարբերել մարդու գործից։ Ի՞նչ կարող ես տեսնել մարդու գործի մեջ։ Նրա գործի մեջ մարդու փորձառության բազմաթիվ տարրեր կան. մարդն արտահայտում է այն, ինչ ինքն է։ Իր գործն անելիս Աստված նույնպես արտահայտում է այն, ինչ Ինքն է, բայց Նրա էությունը տարբեր է մարդու էությունից։ Մարդու էությունը ներկայացնում է մարդու փորձառությունը և կյանքը (այն, ինչ մարդը փորձառաբար ապրում է կամ ինչին հանդիպում է իր կյանքում, կամ աշխարհիկ վարվելակերպի համար փիլիսոփայությունները, որոնք նա ունի), և տարբեր միջավայրերում ապրող մարդիկ արտահայտում են տարբեր էություններ։ Արդյոք ունես հասարակության փորձառություններ և թե ինչպես ես իրականում ապրում քո ընտանիքում և փորձառում դրա ներսում, կարելի է տեսնել նրանում, ինչ արտահայտում ես, մինչդեռ մարմնացած Աստծու գործում չես կարող տեսնել, թե արդյոք Նա ունի սոցիալական փորձառություններ։ Նա գիտի մարդու բուն էությունը ներսից և դրսից և կարող է մերկացնել բոլոր տեսակի մարդկանց տարբեր կիրարկումները։ Ավելին՝ Նա կարող է մերկացնել մարդկանց ապականված բնավորությունները և ըմբոստ վարքագիծը։ Նա չի ապրում աշխարհի մարդկանց մեջ, բայց տեղյակ է մահկանացուների բնությանը և աշխարհի մարդկանց բոլոր ապականություններին։ Սա Նրա էությունն է։ Թեև Նա գործ չունի աշխարհի հետ, գիտի աշխարհի հետ գործ ունենալու բոլոր կանոնները, որովհետև լիովին հասկանում է մարդկային բնությունը։ Նա գիտի Հոգու գործի մասին, որը մարդու աչքերը չեն կարող տեսնել, և մարդու ականջները չեն կարող լսել՝ և՛ այսօրվա, և՛ անցյալի։ Սա ներառում է իմաստություն, որն աշխարհիկ վարվելակերպի համար փիլիսոփայություն չէ, և հրաշքներ, որոնք մարդկանց համար դժվար է ըմբռնել։ Սա Նրա էությունն է՝ մարդկանց համար բաց և նաև մարդկանցից թաքնված։ Այն, ինչ Նա արտահայտում է, արտասովոր մարդու էությունը չէ, այլ Հոգու ներհատուկ հատկանիշներն ու էությունը։ Նա չի ճամփորդում աշխարհում, բայց դրա մասին ամեն ինչ գիտի։ Նա շփվում է «մարդանմանների» հետ, որոնք չունեն գիտելիք կամ ներըմբռնում, բայց Նա արտահայտում է խոսքեր, որոնք ավելի բարձր են, քան գիտելիքը, և վեր են մեծ գործիչների խոսքերից։ Նա ապրում է բթամիտ և թմրած մարդկանց մի խմբի մեջ, որոնք զուրկ են մարդկայնությունից և որոնք չեն հասկանում մարդկային կյանքը կամ մարդկայնության նորմերը, բայց մարդկությունից Նա կարող է պահանջել կյանքով բնականոն մարդկայնություն արտահայտել՝ միաժամանակ մերկացնելով մարդկության ստոր և ցածր մարդկայնությունը։ Այս ամենը Նրա էությունն է՝ ավելի բարձր, քան ցանկացած մսից ու արյունից կազմված մարդու էությունը։ Անհրաժեշտ չէ, որ նա անցնի բարդ, ծանր և կեղտոտ սոցիալական կյանք փորձառաբար ապրելու լրացուցիչ քայլի միջով՝ անելու այն գործը, որը Նա պետք է անի, և հիմնովին մերկացնելու ապականված մարդկության բուն էությունը։ Կեղտոտ սոցիալական կյանքը չէր կարող «մշակել» Նրա մսեղին։ Նրա գործն ու խոսքերը միայն մերկացնում են մարդու ըմբոստությունը և մարդուն չեն տրամադրում փորձառություն և դասեր՝ աշխարհի հետ գործ ունենալու համար։ Նա կարիք չունի քննելու հասարակությունը կամ մարդու ընտանիքը, երբ մարդուն կյանք է մատակարարում։ Մարդուն մերկացնելն ու դատելը Նրա մսեղիի փորձառությունների արտահայտությունը չեն. դա մարդու անարդարության Նրա մերկացումն է՝ մարդու ըմբոստությունը վաղուց իմանալուց և մարդկության ապականությունն ատելուց հետո։ Նրա կատարած ողջ գործը բացահայտում է Նրա բնույթը մարդուն և արտահայտում է Նրա էությունը։ Միայն Նա կարող է անել այս գործը. դա մի բան չէ, որին մսից ու արյունից կազմված մարդը կարող էր հասնել։ Նրա գործից մարդը չի կարող ասել, թե ինչ տեսակի մարդ է Նա։ Մարդը նաև ի վիճակի չէ դասակարգելու Նրան որպես արարված մարդ՝ հիմնվելով Նրա գործի վրա։ Նրա էությունը նույնպես Նրան չդասակարգվող է դարձնում որպես արարված մարդ։ Մարդը կարող է միայն Նրան մարդ չհամարել, բայց չգիտի, թե որ կարգում դնի, ուստի մարդը ստիպված է Նրան դասել «Աստծու» կարգում։ Մարդու համար անհիմն չէ դա անելը, որովհետև Նա մարդկանց մեջ շատ գործեր է կատարել, որոնք մարդն ի վիճակի չէ անելու։

Աստծու արած գործը չի ներկայացնում Նրա մսեղիի փորձառությունը. մարդու արած գործը ներկայացնում է նրա փորձառությունը։ Յուրաքանչյուրը խոսում է իր անձնական փորձառության մասին։ Աստված կարող է ուղղակիորեն արտահայտել ճշմարտությունը, մինչդեռ մարդը համապատասխան փորձառություններ կարող է արտահայտել միայն որոշակի ճշմարտություններ փորձառաբար ապրելուց հետո։ Աստծու գործը չունի կանոններ և ենթակա չէ ժամանակային կամ աշխարհագրական սահմանափակումների։ Նա ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում կարող է արտահայտել այն, ինչ Ինքն է։ Նա գործում է այնպես, ինչպես կամենում է։ Մարդու գործն ունի պայմաններ և համատեքստ. առանց դրանց՝ նա ի վիճակի չէր լինի աշխատելու և ի վիճակի չէր լինի արտահայտելու Աստծու մասին իր գիտելիքը կամ ճշմարտության վերաբերյալ իր փորձառությունը։ Արդյոք ինչ-որ բան բուն Աստծու գործն է, թե մարդու գործը, տարբերությունը կիմանաս, քանի դեռ համեմատում ես երկուսը։ Եթե չկա բուն Աստծու կողմից կատարված գործը, և կա միայն մարդու գործը, պարզապես կիմանաս, որ այս մարդկանց ուսմունքները բարձր են, վեր են որևէ մեկի կարողությունից, և որ նրանց խոսելու տոնը, գործերը վարելու նրանց սկզբունքները և աշխատելու նրանց փորձառու և կայուն ձևն անհասանելի են ուրիշներին։ Բոլորդ հիանում եք լավ որակ և բարձր գիտելիք ունեցող այս մարդկանցով, բայց դու Աստծու գործից և խոսքերից չես կարող տեսնել, թե որքան բարձր է Նրա մարդկայնությունը։ Փոխարենը, Նա սովորական է, և աշխատելիս բնականոն է ու գործնական, սակայն նաև մահկանացուների կողմից անչափելի, ինչը հետևաբար մարդկանց մղում է մի տեսակ երկյուղի սիրտ զարգացնելու։ Մարդու գործի մեջ նրա փորձառությունը կարող է առանձնապես առաջադեմ լինել, կամ նրա երևակայությունն ու ողջամտությունը կարող են առանձնապես առաջադեմ լինել, և նրա մարդկայնությունը կարող է առանձնապես լավը լինել. այս բաները կարող են միայն մարդկանց հիացմունքը շահել, բայց չեն կարող արթնացնել նրանց երկյուղն ու վախը։ Մարդիկ բոլորը հիանում են աշխատանքային կարողություն ունեցողներով, որոնք առանձնապես խոր փորձառություն ունեն և կարող են կիրարկել ճշմարտությունը, բայց նման մարդիկ երբեք չեն կարող երկյուղ առաջացնել, այլ միայն հիացմունք և նախանձ։ Բայց մարդիկ, որոնք փորձառաբար ապրել են Աստծու գործը, չեն հիանում Աստծով. փոխարենը նրանք զգում են, որ Նրա գործը վեր է մարդկային հասանելիությունից և անըմբռնելի է մարդու համար, որ այն թարմ է և հրաշալի։ Երբ մարդիկ փորձառաբար ապրում են Աստծու գործը, այն, ինչ նրանք առաջինն իմանում են Նրա մասին, այն է, որ Նա անըմբռնելի է, իմաստուն և հրաշալի, և նրանք բնականաբար սկսում են երկյուղել Նրանից. նրանք զգում են, որ Նրա կատարած գործը խորհրդավոր է և դուրս է մարդու մտքի հասկացողությունից։ Մարդիկ միայն ցանկանում են ի վիճակի լինել բավարարելու Նրա պահանջները, բավարարելու Նրա մտադրությունները. նրանք չեն ցանկանում գերազանցել Նրան, որովհետև Նրա կատարած գործը դուրս է գալիս մարդու մտածողության և երևակայության սահմաններից, և մարդը Նրա փոխարեն չէր կարող կատարել։ Նույնիսկ մարդն ինքը չգիտի իր սեփական թերությունները, սակայն Աստված նոր ուղի է հարթել և եկել է մարդուն ավելի նոր և ավելի գեղեցիկ աշխարհ բերելու, և այսպիսով՝ մարդկությունը նոր առաջընթաց է գրանցել և նոր սկիզբ է ունեցել։ Այն, ինչ մարդիկ զգում են Աստծու հանդեպ, հիացմունք չէ, կամ, ավելի ճիշտ, միայն հիացմունք չէ։ Նրանց ամենախոր փորձառությունը երկյուղն ու սերն են. նրանց զգացողությունն այն է, որ Աստված իսկապես հրաշալի է։ Նա անում է գործ, որը մարդն ի վիճակի չէ անելու, և ասում է բաներ, որոնք մարդն ի վիճակի չէ ասելու։ Մարդիկ, որոնք փորձառաբար ապրել են Աստծու գործը, միշտ աննկարագրելի զգացողություն ունեն։ Բավականաչափ խոր փորձառություն ունեցող մարդիկ կարող են հասկանալ Աստծու սերը. նրանք կարող են զգալ Նրա հաճելիությունը, որ Նրա գործն այնքան իմաստուն է, այնքան հրաշալի, և դրանով իսկ անսահման զորություն է առաջանում նրանց մեջ։ Դա վախ կամ պատահական սեր և հարգանք չէ, այլ մարդու հանդեպ Աստծու ողորմության և նրա հանդեպ հանդուրժողականության խոր զգացում։ Սակայն մարդիկ, որոնք փորձառաբար ապրել են Նրա պատիժն ու դատաստանը, զգում են Նրա մեծափառությունը, և որ Նա ոչ մի վիրավորանք չի հանդուրժում։ Նույնիսկ մարդիկ, որոնք փորձառաբար ապրել են Նրա գործի մեծ մասը, ի վիճակի չեն ըմբռնելու Նրան. բոլոր նրանք, ովքեր ճշմարտապես երկյուղում են Նրանից, գիտեն, որ Նրա գործը չի համապատասխանում մարդկանց պատկերացումներին, այլ միշտ հակադրվում է նրանց պատկերացումներին։ Նա կարիք չունի, որ մարդիկ լիովին հիանան Իրենով կամ Նրան հնազանդության դրսևորում ցուցաբերեն։ Ավելի շուտ, նրանք պետք է հասնեն ճշմարիտ երկյուղի և ճշմարիտ հնազանդության։ Նրա այսքան շատ գործի մեջ ցանկացած ոք, ով ճշմարիտ փորձառություն ունի, Նրա հանդեպ երկյուղի սիրտ է զարգացնում, որն ավելի բարձր է, քան հիացմունքը։ Մարդիկ տեսել են Նրա բնույթը Նրա պատժի և դատաստանի գործի շնորհիվ, և նրանք հետևաբար Նրա հանդեպ երկյուղի սրտեր ունեն։ Աստծուց պետք է երկյուղել և Նրան պետք է հնազանդվել, որովհետև Նրա էությունը և բնույթը նույնը չեն, ինչ արարածինը և վեր են արարածի էությունից և բնույթից։ Աստված ինքնագո է և հավերժական, Նա արարված էակ չէ, և միայն Աստված է արժանի երկյուղի և հնազանդության. մարդը որակավորված չէ դրա համար։ Ուստի բոլոր նրանք, ովքեր փորձառաբար ապրել են Նրա գործը և ճշմարտապես ճանաչել են Նրան, Նրա հանդեպ երկյուղի սրտեր են զարգացնում։ Սակայն նրանք, ովքեր բաց չեն թողնում Նրա մասին իրենց պատկերացումները՝ նրանք, ովքեր պարզապես Նրան Աստված չեն համարում, լիովին զուրկ են աստվածավախ սրտերից և թեև հետևում են Նրան, նվաճված չեն. նրանք ի բնե ըմբոստ մարդիկ են։ Այն, ինչ Նա մտադիր է իրագործել այսպես աշխատելով, նրա համար է, որ բոլոր արարածները երկյուղի սրտեր ունենան Արարչի հանդեպ, երկրպագեն Նրան և անվերապահորեն հանձնվեն Նրա տիրակալությանը։ Սա այն վերջնական արդյունքն է, որին Նրա ողջ գործը մտադիր է հասնել։ Եթե մարդիկ, որոնք փորձառաբար ապրել են նման գործ, չունեն Աստծու հանդեպ երկյուղի սրտեր, նույնիսկ չնչին, և եթե նրանց անցյալի ըմբոստությունն ընդհանրապես չի փոխվում, ապա նրանք անպայման դուրս կթողնվեն։ Եթե մարդու վերաբերմունքն Աստծու հանդեպ միայն Նրանով հիանալն է կամ Նրան հեռվից հարգանք ցուցաբերելը և ոչ թե Նրան նույնիսկ ամենաչնչին չափով սիրելը, ապա սա այն արդյունքն է, որին հասել է աստվածասեր սիրտ չունեցող մարդը, և այդ մարդը կատարելագործվելու պայմանները չունի։ Եթե այսքան շատ գործն ի վիճակի չէ ստանալու մարդու ճշմարիտ սերը, ապա այդ մարդը ձեռք չի բերել Աստծուն և ճշմարտապես չի ձգտում ճշմարտությանը։ Այն մարդը, որը չի սիրում Աստծուն, չի սիրում ճշմարտությունը և այսպիսով՝ չի կարող ձեռք բերել Աստծուն, առավել ևս՝ ստանալ Աստծու հավանությունը։ Նման մարդիկ, ինչպես էլ որ փորձառաբար ապրեն Սուրբ Հոգու գործը, և ինչպես էլ որ փորձառաբար ապրեն դատաստանը, ի վիճակի չեն աստվածավախ սիրտ ունենալու։ Սրանք մարդիկ են, որոնց բնությունն անփոփոխ է, և որոնք չափազանց գարշելի բնավորություններ ունեն։ Բոլոր նրանք, ովքեր չունեն աստվածավախ սիրտ, պետք է դուրս թողնվեն, պատժի առարկաներ լինեն և պատժվեն ճիշտ այնպես, ինչպես չարիք գործողները, տառապեն նույնիսկ ավելի շատ, քան նրանք, ովքեր անարդար բաներ են արել։

Նախորդը.  Հաջողությունը կամ ձախողումը կախված է մարդու ընթացած ուղուց

Հաջորդը.  Աստծու գործի երեք փուլերն իմանալը Աստծուն ճանաչելու ուղին է

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger