Իր գործառույթը կատարող յուրաքանչյուրի մասին
Ներկայիս հոսքի մեջ բոլոր նրանք, ովքեր իսկապես սիրում են Աստծուն, հնարավորություն ունեն կատարելագործվելու Նրա կողմից։ Լինեն նրանք երիտասարդ թե տարեց, քանի դեռ սրտով հնազանդվում են Նրան և երկյուղում Նրանից, կարող են Նրա կողմից կատարելագործվել։ Աստված մարդկանց կատարելագործում է ըստ նրանց տարբեր գործառույթների։ Քանի դեռ ներդնում ես քո ամբողջ ուժը և հնազանդվում ես Աստծու գործին, կարող ես Նրա կողմից կատարելագործվել։ Ներկայումս ձեզանից ոչ ոք կատարյալ չէ։ Երբեմն ունակ եք կատարել մեկ տեսակի գործառույթ, իսկ երբեմն՝ երկուսը։ Քանի դեռ անում եք ամեն հնարավորը, որպեսզի ծախսվեք Աստծու համար, ի վերջո, Նրա կողմից կկատարելագործվեք։
Երիտասարդները քիչ փորձ ունեն աշխարհիկ գործերում և չունեն բավարար իմաստություն ու խորաթափանցություն։ Աստված այստեղ է, որպեսզի կատարելագործի մարդու իմաստությունն ու խորաթափանցությունը։ Նրա խոսքը լրացնում է նրանց թերությունները։ Սակայն երիտասարդների բնավորություններն անկայուն են և պետք է Աստծու կողմից փոխակերպվեն։ Երիտասարդներն ունեն ավելի քիչ կրոնական պատկերացումներ և ավելի քիչ փորձ աշխարհիկ գործերում․ նրանք ամեն ինչի մասին մտածում են պարզ ձևով, և նրանց մտածողությունը բարդ չէ։ Սա նրանց մարդկայնությանայն մասն է, որը դեռ չի ձևավորվել, և դա գովասանքի արժանի մաս է․ սակայն երիտասարդներն անգետ են և զուրկ են իմաստությունից։ Սա այն է, ինչը պետք է Աստծու կողմից կատարելագործվի։ Նրա կողմից կատարելագործվելը կօգնի ձեզ զարգացնել զանազանելու ունակությունը։ Դուք կկարողանաք պարզորեն հասկանալ բազմաթիվ հոգևոր բաներ և աստիճանաբար դառնալ մեկը, ով պիտանի է Աստծու կողմից օգտագործվելու համար։ Ավագ եղբայրներն ու քույրերն էլ ունեն իրենց կատարելիք գործառույթները, և Աստված նրանց չի լքում։ Ավագ եղբայրներն ու քույրերը նույնպես ունեն ինչպես ցանկալի, այնպես էլ անցանկալի կողմեր։ Նրանք ունեն ավելի շատ փորձ աշխարհիկ գործերում և ավելի շատ կրոնական պատկերացումներ։ Իրենց գործողություններում նրանք կառչում են բազմաթիվ խիստ պայմանականություններից՝ սիրելով կանոնները, որոնք կիրառում են մեխանիկորեն ու առանց ճկունության։ Սա անցանկալի կողմ է։ Սակայն այս ավագ եղբայրներն ու քույրերը մնում են հանգիստ ու հաստատուն՝ ինչ էլ որ տեղի ունենա․ նրանց բնավորությունները կայուն են, և նրանք չունեն բուռն տրամադրություններ։ Նրանք կարող են ավելի դանդաղ ըմբռնել բաները, սակայն սա մեծ թերություն չէ։ Քանի դեռ ունակ եք հնազանդվել, քանի դեռ ունակ եք ընդունել Աստծու ներկայիս խոսքերը և չքննել Աստծու խոսքերը, քանի դեռ միայն հնազանդվելու և հետևելու մասին եք մտածում և երբեք չեք դատում Աստծու խոսքերը կամ դրանց վերաբերյալ այլ վատ մտքեր չեք պահում, քանի դեռ ընդունում եք Նրա խոսքերը և դրանք կիրարկում, ապա, այս պայմանները կատարելով, կարող եք կատարելագործվել։
Լինեք երիտասարդ, թե ավագ եղբայր կամ քույր, գիտեք, թե որն է ձեր կատարելիք գործառույթը։ Երիտասարդները մեծամիտ չեն, իսկ ավագները անբարեհաճ չեն, ու չեն նահանջում։ Ավելին, նրանք կարողանում են միմյանց ուժեղ կողմերով լրացնել իրենց թուլությունները և ծառայել միմյանց՝ առանց որևէ նախապաշարմունքի։ Երիտասարդ ու ավագ եղբայրների և քույրերի միջև բարեկամության կամուրջ է կառուցվում, և Աստծու սիրո շնորհիվ դուք ավելի լավ եք կարողանում հասկանալ միմյանց։ Երիտասարդ եղբայրներն ու քույրերը չեն արհամարհում ավագներին, իսկ ավագ եղբայրներն ու քույրերն ինքնահավան չեն․ արդյոք սա ներդաշնակ համագործակցություն չէ՞։ Եթե դուք բոլորդ այդպիսի վճռականություն ունենաք, ապա Աստծու կամքն անպայման կկատարվի ձեր սերնդում։
Ապագայում օրհնություն կստանաս, թե դժբախտության կարժանանաս, որոշվելու է քո այսօրվա գործողությունների և վարքի հիման վրա։ Եթե պետք է Աստծու կողմից կատարելագործվեք, ապա դա պետք է տեղի ունենա հենց այս ներկայիս դարաշրջանում․ապագայում այլ հնարավորություն չի լինելու։ Աստված իսկապես ցանկանում է հիմա ձեզ կատարելագործել, և դա խոսելաձև չէ։ Ապագայում, անկախ այն բանից, թե ինչ փորձություններ ձեզ կհասնեն, ինչ իրադարձություններ տեղի կունենան, կամ ինչ աղետների կհանդիպեք, Աստված ցանկանում է ձեզ կատարելագործել. սա հստակ ու անվիճելի փաստ է։ Որտե՞ղ է դա երևում։ Դա երևում է այն փաստում, որ Աստծու խոսքը դարերի և սերունդների ընթացքում երբեք չի հասել այնպիսի մեծ բարձրության և չի մտել այնպիսի բարձրագույն ոլորտ, ինչպես այսօր։ Այսօր Սուրբ Հոգու աշխատանքը բոլոր մարդկանց մեջ աննախադեպ է։ Անցյալ սերունդներից հազիվ թե որևէ մեկը նման փորձառություն ունենար․ նույնիսկ Հիսուսի դարաշրջանում այսօրվա հայտնությունները դեռ չկային։ Ձեզ ուղղված խոսքերը, ձեր ըմբռնումը և ձեր փորձառությունը՝ բոլորը, հասել են իրենց գագաթնակետին։ Նույնիսկ փորձությունների ու պատիժների մեջ դուք՝ մարդիկ, չեք հեռանում, և սա բավարար ապացույց է, որ Աստծու աշխատանքը հասել է աննախադեպ փառքի։ Սա այն չէ, ինչ մարդը կարող է անել։ Սա այն չէ, ինչ մարդը պահպանում է, այլ հենց Ինքնին Աստծու գործն է։ Այսպիսով, Աստծու աշխատանքի բազմաթիվ փաստերից կարելի է տեսնել, որ Աստված ցանկանում է կատարելագործել մարդուն, և Նա, անշուշտ, կարող է ձեզ ավարտուն դարձնել։ Եթե ունենաք այս ներըմբռնումը և հասնեք այս նոր բացահայտմանը, ապա չեք սպասի Հիսուսի երկրորդ գալստյանը․ փոխարենը՝ թույլ կտաք, որ Աստված ձեզ ավարտուն դարձնի ներկայիս դարաշրջանում։ Ուստի, դուք յուրաքանչյուրդ պետք է գործադրեք ձեր ամբողջ ուժը՝ ոչ մի ջանք չխնայելով, որպեսզի կարողանաք Աստծու կողմից կատարելագործվել։
Այժմ դուք պետք է անտեսեք բացասական բաները։ Նախ մի կողմ դիր և անտեսիր այն ամենն, ինչ քեզ բացասական զգացում է տալիս։ Երբ որևէ գործ ես անում, արա դա այնպիսի սրտով, որը փնտրում և զգում է իր առաջ տանող ուղին, և այնպիսի սրտով, որը հնազանդվում է Աստծուն։ Երբ ձեր մեջ որևէ թուլություն եք բացահայտում, բայց թույլ չեք տալիս, որ այն ձեզ հարկադրի, և, չնայած դրան, կատարում եք այն գործառույթները, որ պարտավոր եք կատարել, ապա դուք դրանով դրական քայլ եք արել դեպի առաջ։ Օրինակ, դուք՝ ավագ եղբայրները և քույրերը, կրոնական պատկերացումներ ունեք, սակայն կարող եք աղոթել, հնազանդվել, ուտել և խմել Աստծու խոսքերը և օրհներգեր երգել․․․Ամփոփելով՝ պետք է ձեր հնարավոր գործադրվող ամբողջ ուժով նվիրվեք այն ամենին, ինչ կարող եք անել, ամեն գործառույթին, որը կարող եք կատարել։ Մի՛ սպասեք պասիվ կերպով։ Ձեր պարտականությունը կատարելիս Աստծուն գոհացնել կարողանալն առաջին քայլն է։ Ապա, երբ կարողանաք հասկանալ ճշմարտությունը և ձեռք բերել մուտք դեպի Աստծու խոսքերի իրականություն, դուք Նրա կողմից կկատարելագործվեք։