Միայն փորձառաբար զտում ապրելով՝ մարդը կարող է գտնել իսկական սեր
Դուք բոլորդ փորձության և զտման միջև եք գտնվում։ Ինչպե՞ս պետք է սիրեք Աստծուն զտման ընթացքում։ Փորձառաբար զտում ապրած լինելով՝ մարդիկ կարողանում են ճշմարիտ գովաբանել Աստծուն, և զտման մեջ նրանք կարողանում են տեսնել, որ շատ բանի պակաս ունեն։ Որքան մեծ է քո զտումը, այնքան ավելի շատ կարող ես ապստամբել մսեղիի դեմ. որքան մեծ է մարդկանց զտումը, այնքան մեծ է նրանց սերն Աստծու հանդեպ։ Սա այն է, ինչ պետք է հասկանաք։ Ինչո՞ւ պետք է մարդիկ զտվեն։ Ի՞նչ արդյունքի է այն ձգտում հասնել։ Ո՞րն է Աստծու կողմից մարդու ներսում զտման գործի կարևորությունը։ Եթե իսկապես փնտրում ես Աստծուն, ապա Նրա զտումը մինչև որոշակի պահ փորձառաբար ապրած լինելուց հետո կզգաս, որ դա չափազանց լավ է և ծայրաստիճան անհրաժեշտ։ Ինչպե՞ս պետք է մարդը սիրի Աստծուն զտման ընթացքում։ Նրա զտումն ընդունելու համար Աստծուն սիրելու որոշումը կայացնելով: Զտման ընթացքում դու ներքուստ տանջվում ես, կարծես, դանակ են խոցում սիրտդ, բայց հոժարակամ ես գոհացնել Աստծուն՝ օգտագործելով քո աստվածասեր սիրտը, և անհոժար ես հոգածելու մսեղիի մասին։ Ահա թե ինչ է նշանակում կիրարկել Աստծու սերը։ Դու ներսից ցավ ես զգում, և քո տառապանքը հասել է որոշակի կետի, չնայած դեռևս պատրաստակամ ես գալ Աստծու առաջ և աղոթել՝ ասելով. «Օ՜, Աստված։ Ես չեմ կարող լքել Քեզ։ Չնայած իմ ներսում խավար կա, ես ուզում եմ գոհացնել Քեզ. Դու գիտես իմ սիրտը, և թո՛ղ Քո սիրով ավելի շատ գործես իմ ներսում»։ Սա է կիրարկումը զտման ընթացքում։ Եթե քո Աստվածասեր սիրտը որպես հիմք օգտագործես, ապա զտումը քեզ ավելի կմոտեցնի Աստծուն և ավելի մտերիմ կդարձնի Աստծու հետ։ Քանի որ հավատում ես Աստծուն, պետք է սիրտդ հանձնես Աստծուն։ Եթե զոհաբերես և բացես սիրտդ Աստծու առաջ, ապա զտման ընթացքում քեզ համար անհնար կլինի մերժել կամ թողնել Աստծուն։ Այսկերպ քո հարաբերություններն Աստծու հետ կդառնան ավելի մտերիմ և ավելի բնականոն, իսկ քո հաղորդակցությունն Աստծու հետ՝ ավելի հաճախակի։ Եթե միշտ այսկերպ կիրարկես, ապա ավելի շատ ժամանակ կանցկացնես Աստծու լույսի մեջ և ավելի շատ ժամանակ՝ Նրա խոսքի առաջնորդության ներքո։ Քո բնավորության մեջ նույնպես ավելի ու ավելի շատ փոփոխություններ կլինեն, և քո գիտելիքներն օրեցօր կավելանան։ Երբ գա այն օրը, որ Աստծու փորձությունները հանկարծակի պատահեն քեզ, ոչ միայն կկարողանաս կանգնել Աստծու կողքին, այլև կկարողանաս վկայություն տալ Աստծու մասին։ Այդ ժամանակ դու կլինես Հոբի և Պետրոսի նման։ Աստծու մասին վկայություն տված լինելով՝ դու իսկապես կսիրես Նրան և ուրախությամբ կնվիրես քո կյանքը Նրան. կլինես Աստծու վկան և մեկը, ով սիրված է Աստծու կողմից։ Փորձառաբար զտում ապրած սերն ուժեղ է, ոչ թե փխրուն։ Անկախ նրանից՝ երբ և ինչպես է Աստված քեզ ենթարկում Իր փորձություններին, դու ունակ ես մի կողմ դնելու քո մտահոգություններն այն մասին, թե արդյոք ապրում կամ մահանում ես, ունակ ես ուրախությամբ հետին պլան մղելու ամեն ինչ Աստծու համար և հաջողությամբ դիմանալու ամեն ինչին՝ հանուն Աստծու. Այսպիսով, քո սերը կլինի մաքուր, և քո հավատքը կդառնա իրական։ Միայն այդ դեպքում կդառնաս Աստծու կողմից իսկապես սիրված և Աստծու կողմից իսկապես կատարելագործված մեկը։
Եթե մարդիկ ենթարկվում են Սատանայի ազդեցությանը, ապա նրանք իրենց ներսում Աստծու համար սեր չունեն, և նրանց նախկին տեսիլքները, սերն ու վճռականությունն անհետացել են։ Մարդիկ մի ժամանակ զգացողություն ունեին, որ պետք է ենթադրաբար տառապեն Աստծու համար, բայց այսօր նրանք կարծում են՝ այդպես անելն ամոթալի է, և անդադար բողոքում են։ Սա Սատանայի գործն է, նշան, որ մարդը ենթարկվել է Սատանայի իշխանությանը։ Եթե բախվես այս վիճակին, պետք է աղոթես և ամբողջովին փոխես այն հնարավորինս շուտ. սա քեզ կպաշտպանի Սատանայի հարձակումներից։ Հենց դառը զտման ժամանակ է, որ մարդն ամենահեշտն է ենթարկվում Սատանայի ազդեցությանը, ուստի, ինչպե՞ս պետք է սիրես Աստծուն այսպիսի զտման ժամանակ։ Պետք է հավաքես վճռականությունդ, հանձնես սիրտդ Աստծուն և Նրան նվիրես կյանքիդ վերջին հատվածը։ Անկախ նրանից, թե ինչպես է Աստված քեզ զտում, պետք է կարողանաս կիրարկել ճշմարտությունը՝ Աստծու մտադրությունները գոհացնելու համար, և պետք է ինքդ քեզ վրա վերցնես Աստծուն և հաղորդակցություն փնտրելը։ Նման ժամանակներում որքան պասիվ լինես, այնքան ավելի բացասական կդառնաս, և այնքան ավելի հեշտ կլինի քեզ համար հետընթաց ապրելը։ Երբ քեզ անհրաժեշտ է մատուցել քո ծառայությունը, նույնիսկ եթե լավ չես կատարում այն, դու անում ես այն, ինչ կարող ես, և անում ես միայն քո Աստվածասեր սրտով. հաշվի չառնելով, թե ինչ են ասում ուրիշները․ արդյոք ասու՞մ են, որ լավ ես արել կամ վատ՝ ընդհանուր առմամբ, քո մտադրությունները ճիշտ են, և ինքնահավան չես, քանի որ գործում ես հանուն Աստծու։ Երբ ուրիշները սխալ են մեկնաբանում քեզ, կարող ես աղոթել Աստծուն և ասել. «Ո՜վ, Աստված, ես չեմ խնդրում, որ ուրիշները հանդուրժեն կամ լավ վերաբերվեն ինձ, ոչ էլ որ հասկանան կամ հավանություն տան ինձ։ Ես միայն խնդրում եմ, որ կարողանամ սիրել Քեզ իմ սրտում, որ կարողանամ հանգիստ լինել իմ սրտում, և որ իմ խիղճը կարողանա մաքուր լինել։ Ես չեմ խնդրում, որ ուրիշները գովաբանեն կամ մեծ հարգանքով վերաբերվեն ինձ. ես միայն ձգտում եմ ի սրտե գոհացնել Քեզ։ Ես կատարում եմ իմ դերը՝ անելով այն ամենը, ինչ կարող եմ, և չնայած ես խենթ, հիմար, ցածր մակարդակի և կույր եմ, գիտեմ, որ Դու հաճելի ես, և ես հոժարակամ եմ Քեզ նվիրելու իմ ամբողջ ունեցածը»։ Հենց որ այսպես աղոթես, քո աստվածասեր սիրտը կարթնանա, և զգալի թեթևության կզգաս քո սրտում: Ահա թե ինչ է նշանակում կիրարկել Աստծու սերը։ Երբ փորձառաբար ապրես, երկու անգամ կձախողես և մեկ անգամ կհաջողես կամ հինգ անգամ կձախողես և երկու անգամ կհաջողես, և այսպես փորձառաբար ապրելով՝ միայն ձախողման մեջ կկարողանաս տեսնել Աստծու հաճելիությունը և բացահայտել, թե ինչ է քեզ պակասում քո ներսում։ Երբ հաջորդ անգամ բախվես նման իրավիճակների, պետք է զգուշանաս, չափավորես քայլերդ և ավելի հաճախ աղոթես։ Աստիճանաբար կզարգացնես նման իրավիճակներում հաղթանակելու ունակությունը։ Երբ դա տեղի ունենա, կնշանակի ՝ քո աղոթքներն արդյունավետ են եղել։ Երբ տեսնես՝ այս անգամ հաջողության ես հասել, ներքին բավարարվածություն կզգաս և աղոթելիս կկարողանաս զգալ Աստծուն, և որ Սուրբ Հոգու ներկայությունը քեզ չի լքել. միայն այդժամ կհասկանաս, թե ինչպես է Աստված գործում քո ներսում։ Եթե այսպես կիրարկես, քո փորձառության մեջ ճանապարհ կունենաս։ Եթե ճշմարտությունը չկիրարկես, ապա կզրկվես քո ներսում Սուրբ Հոգու ներկայությունից։ Բայց եթե ճշմարտությունը կիրարկես՝ առնչվելով իրերին այնպես, ինչպես կան, ապա նույնիսկ եթե ներսից ցավ ես զգում, Սուրբ Հոգին քեզ հետ կլինի հետագայում, դու կկարողանաս զգալ Աստծու ներկայությունն աղոթքի ժամանակ, կունենաս Աստծու խոսքերը կիրարկելու զորություն, և քո եղբայրների և քույրերի հետ հաղորդակցման ժամանակ չի լինի խիղճդ ծանրաբեռնող ոչինչ, և դու խաղաղություն կզգաս ու այսկերպ կկարողանաս բացահայտել քո արածը։ Հաշվի չառնելով, թե ինչ են ասում ուրիշները, կկարողանաս բնականոն հարաբերություն ունենալ Աստծու հետ, չես սահմանափակվի ուրիշներով, կբարձրանաս ամեն ինչից վեր․ և սրանով ցույց կտաս, որ Աստծու խոսքերը կիրարկելն արդյունավետ է եղել։
Որքան շատ Աստված զտի մարդկանց, այնքան մարդկանց սրտերն ավելի ունակ կլինեն սիրելու Աստծուն։ Նրանց սրտերում տառապանքն օգուտ է բերում նրանց կյանքին. այն դարձնում է նրանց ավելի ունակ՝ լինելու խաղաղ Աստծու առաջ, ունենալու ավելի մտերիմ հարաբերություն Աստծու հետ և ավելի լավ տեսնելու Աստծու անսահման սերը և Նրա հսկայական փրկությունը։ Պետրոսը հարյուրավոր անգամներ զտման փորձառություն է ունեցել, իսկ Հոբն անցել է մի քանի փորձության միջով բազմիցս։ Եթե ուզում եք կատարյալ դարձվել Աստծու առաջ, պետք է նույնպես հարյուրավոր անգամներ ենթարկվեք զտման. պետք է անցնեք այս ընթացքը և ապավինեք այս քայլին. միայն այդժամ կկարողանաք գոհացնել Աստծու մտադրությունները և կատարյալ դարձվել Աստծու կողմից։ Զտումը լավագույն միջոցն է, որով Աստված մարդկանց դարձնում է կատարյալ. միայն զտման և դառը փորձությունների միջոցով է, որ մարդկանց սրտերը կարող են ձևավորել Աստծու հանդեպ իսկական սեր: Առանց տառապանքի մարդիկ չունեն Աստծու հանդեպ իսկական սեր. եթե նրանք չփորձվեն ներսից, եթե չենթարկվեն իսկական զտման, ապա նրանց սրտերը միշտ կթափառեն դրսում: Որոշակի աստիճանի զտված լինելով՝ դու կտեսնես քո սեփական թուլություններն ու դժվարությունները, կտեսնես, որ այդքան թերի ես և որ անկարող ես հաղթահարել քեզ հանդիպած բազմաթիվ դժվարությունները, նաև կտեսնես, որ այնքան շատ ես ապստամբել: Միայն փորձությունների ժամանակ են մարդիկ կարողանում իսկապես ճանաչել իրենց իրական վիճակները. փորձություններն ավելի ունակ են կատարելագործելու մարդկանց:
Իր կյանքի ընթացքում Պետրոսը հարյուրավոր անգամներ փորձառաբար զտումներ ապրեց և բազմաթիվ ցավոտ փորձությունների ենթարկվեց։ Այս զտումը դարձավ Աստծու հանդեպ նրա գերագույն սիրո հիմքը և ամբողջ կյանքի ամենանշանակալի փորձառությունը։ Այն, որ նա ունակ էր հասնելու Աստծու հանդեպ գերագույն սիրո, որոշ առումով պայմանավորված էր Աստծուն սիրելու նրա վճռականությամբ, սակայն ավելի կարևոր է, որ դա պայմանավորված էր զտումով և տառապանքներով, որոնց միջով նա անցել էր։ Այս տառապանքը դարձավ Աստծուն սիրելու ճանապարհին նրա ուղեցույցը և նրա համար ամենահիշարժան եղածը։ Եթե մարդիկ չեն անցնում զտման ցավի միջով Աստծուն սիրելու ժամանակ, ապա նրանց սերը լի է անմաքրություններով և իրենց սեփական նախասիրություններով. նման սերը լի է Սատանայի գաղափարներով և հիմնապես անկարող է գոհացնել Աստծու մտադրությունները։ Աստծուն սիրելու վճռականություն ունենալը նույնը չէ, ինչ Աստծու հանդեպ իսկական սերը։ Նույնիսկ եթե իրենց սրտում մտածած ամեն ինչ ուղղված է Աստծուն սիրելուն և գոհացնելուն, և, կարծես, հանուն Աստծու է և զուրկ է մարդկային որևէ գաղափարից, երբ Աստծուն սիրելու նման կիրարկում է ներկայացվում Նրան, Նա հավանություն չի տալիս կամ չի օրհնում այն։ Նույնիսկ եթե մարդիկ լիովին հասկանային և հասնեին բոլոր ճշմարտություններն իմանալուն, դա չէր համարվի Աստծու հանդեպ սիրո նշան, չէր կարելի ասել, որ այս մարդիկ ունեն Աստծու հանդեպ իսկական սեր։ Չնայած առանց զտում անցնելու բազմաթիվ ճշմարտություններ հասկացած լինելուն, մարդիկ ունակ չեն կիրարկելու այս ճշմարտությունները. միայն զտման ընթացքում կարող են մարդիկ հասկանալ այս ճշմարտությունների իրական իմաստը. միայն այդժամ կարող են մարդիկ իսկապես գնահատել դրանց ներքին իմաստը։ Այդ ժամանակ, երբ նրանք կրկին կիրարկում են այս ճշմարտությունները, կարողանում են դա անել ճշգրիտ և Աստծու մտադրություններին համապատասխան. այդ ժամանակ իրենց կիրարկման մեջ սեփական գաղափարները նվազում են, նրանց մարդկային ապականությունը նվազում է, և նրանց մարդկային զգացմունքները նվազում են. միայն այդ ժամանակ է նրանց կիրարկումն Աստծու հանդեպ սիրո իրական դրսևորում: Աստծու հանդեպ սիրո ճշմարտության արդյունքը ձեռք չի բերվում բանավոր գիտելիքների կամ մտավոր պատրաստվածության միջոցով և ոչ էլ կարող է ձեռք բերվել պարզապես այդ ճշմարտությունը հասկանալով: Այն պահանջում է, որ մարդիկ գին վճարեն, որ նրանք շատ ցավ կրեն զտման ընթացքում, և միայն այդժամ նրանց սերը կդառնա մաքուր և Աստծու մտադրություններին համապատասխան: Իր պահանջում, որ մարդը սիրի Իրեն, Աստված չի պահանջում, որ մարդը սիրի Նրան՝ օգտագործելով կիրք կամ իր սեփական կամքը. միայն հավատարմության և Նրան ծառայելու ճշմարտության միջոցով մարդը կարող է իսկապես սիրել Նրան: Բայց մարդն ապրում է ապականության մեջ, և, ուստի, Աստծուն ծառայելու համար անկարող է օգտագործել ճշմարտությունն ու հավատարմությունը: Նա կա՛մ չափազանց վավաշոտ է Աստծու հանդեպ, կա՛մ չափազանց սառը և անտարբեր. նա կա՛մ ծայրահեղ սիրում է Աստծուն, կա՛մ ծայրահեղ ատում է Նրան: Նրանք, ովքեր ապրում են ապականության մեջ, միշտ ապրում են այս երկու ծայրահեղությունների միջև՝ միշտ ապրելով իրենց սեփական կամքով՝ մինչդեռ հավատալով, որ իրենք ճիշտ են։ Չնայած Ես բազմիցս նշել եմ այս մասին, մարդիկ անկարող են լուրջ ընդունել այն, ունակ չեն լիովին հասկանալու դրա կարևորությունը, ուստի, ապրում են ինքնախաբեության մեջ՝ իրենց կամքի վրա հիմնված՝ Աստծու հանդեպ մոլորված սիրով։ Պատմության ընթացքում, երբ մարդկությունը զարգացավ, և դարաշրջաններն անցան, մարդուց Աստծու պահանջներն ավելի ու ավելի մեծացան, և Նա ավելի ու ավելի շատ պահանջեց մարդուց լինել բացարձակ նվիրված Իր հանդեպ։ Սակայն Աստծու մասին մարդու գիտելիքները դարձան ավելի ու ավելի անորոշ և վերացական, և Աստծու հանդեպ նրա սերը միաժամանակ դարձավ ավելի ու ավելի անմաքուր։ Մարդու վիճակը և այն ամենը, ինչ անում է, ավելի ու ավելի չեն համապատասխանում Աստծու մտադրություններին, քանի որ մարդն ավելի ու ավելի է խորապես ապականվել Սատանայի կողմից։ Սա պահանջում է, որ Աստված կատարի փրկության ավելի շատ ու ավելի մեծ գործ։ Մարդն ավելի ու ավելի պահանջկոտ է դառնում Աստծու նկատմամբ իր պահանջներում, և Աստծու հանդեպ նրա սերն ավելի ու ավելի է նվազում։ Մարդիկ ապրում են ապստամբության մեջ, առանց ճշմարտության՝ ապրելով մարդկայնությունից զուրկ կյանքով. նրանք ոչ միայն զուրկ են Աստծու հանդեպ չնչին սիրուց, այլև լի են ապստամբությամբ և դիմադրությամբ։ Չնայած նրանք կարծում են, որ արդեն իսկ ունեն այնպիսի մեծագույն սեր Աստծու հանդեպ, որ չէին կարող ավելի համակրելի լինել Նրա հանդեպ, Աստված չի հավատում, որ դա այդպես է։ Լիովին պարզ է Նրան, թե որքան արատավոր է մարդու սերն Իր հանդեպ, և Նա երբեք չի փոխել Իր կարծիքը մարդու մասին՝ մարդու կողմից Իրեն հաճեցնելու համար, ոչ էլ երբևէ հատուցել է մարդու բարի կամքի համար՝ որպես նրա նվիրվածության արդյունք։ Ի տարբերություն մարդու՝ Աստված ունակ է տարբերակելու. Նա գիտի, թե ով է իսկապես սիրում Իրեն և ով՝ ոչ, և փոխանակ համակված լինելու ոգևորությամբ և կորսվելու մարդու անցողիկ ազդակների մեջ, Նա մարդու հետ վարվում է նրա էության և վարքագծի համաձայն։ Աստված, ի վերջո, Աստված է, և Նա ունի Իր սեփական արժանապատվությունն ու հասկացողությունները. մարդն, ի վերջո, մարդ է, և Աստված չի ընկրկի մարդու սիրո առջև, երբ այն հակասի ճշմարտությանը։ Հակառակը, Նա մարդու բոլոր արածներին պատշաճ կերպով է վարվում։
Առերեսվելով մարդու վիճակին և Աստծու հանդեպ մարդու վերաբերմունքին՝ Աստված նոր գործ է կատարել՝ թույլ տալով մարդուն ձեռք բերել Իր մասին գիտելիքներ և Իր հանդեպ հնազանդություն և սեր ու վկայություն։ Այսպիսով, մարդը պետք է փորձառաբար ապրի իր համար Աստծու զտումը, ինչպես նաև Իր համար Նրա դատաստանն ու էտումը, առանց որի մարդը երբեք չէր ճանաչի Աստծուն և երբեք ունակ չէր լինի իսկապես սիրելու Նրան և վկայություն տալ Նրա մասին։ Աստծու կողմից մարդու զտումը սոսկ միակողմանի ազդեցության համար չէ, այլ բազմակողմանի ազդեցության համար։ Այսպիսով, Աստված կատարում է զտման աշխատանքը նրանց մեջ, ովքեր հոժարակամ են փնտրել ճշմարտությունը, որպեսզի նրանց վճռականությունն ու սերը կատարելագործվեն Աստծու կողմից։ Նրանց համար, ովքեր հոժարակամ են փնտրելու ճշմարտությունը, և ովքեր ձգտում են Աստծուն, ոչինչ ավելի իմաստալից կամ ավելի մեծ աջակցություն չի լինի, քան այսպիսի զտումն է։ Աստծու խառնվածքն այնքան էլ հեշտ չէ հասկացվում կամ ըմբռնվում մարդու կողմից, քանի որ Աստված, վերջիվերջո, Աստված է։ Վերջին հաշվով, Աստծու համար անհնար է ունենալ նույն խառնվածքը, ինչ մարդունն է, և, հետևաբար, մարդու համար հեշտ չէ հասկանալ Նրա խառնվածքը։ Ճշմարտությունը մարդուն բնածին չի տրվում, և այն հեշտությամբ չի ընկալվում նրանց կողմից, ովքեր ապականվել են Սատանայի կողմից. մարդը զուրկ է ճշմարտությունից և ճշմարտությունը կիրարկելու վճռականությունից, և եթե նա չտառապի և չզտվի կամ չդատվի, ապա նրա վճռականությունը երբեք չի կատարելագործվի: Բոլոր մարդկանց համար զտումը տանջալից է և շատ դժվար ընդունելի․ սակայն հենց զտման ընթացքում է, որ Աստված մարդուն բացահայտում է Իր արդար խառնվածքը և հայտնի է դարձնում Իր պահանջները մարդու համար, ապահովում է ավելի շատ լուսավորում և ավելի կիրարկելի էտում: Փաստերի և ճշմարտության միջև համեմատության միջոցով մարդը ձեռք է բերում իր և ճշմարտության մասին ավելի խոր գիտելիք, ինչպես նաև Աստծու մտադրությունների ավելի խոր ըմբռնում՝ դրանով, ուստի, հնարավորություն տալով մարդուն ունենալ ավելի ճշմարիտ և ավելի մաքուր սեր Աստծու հանդեպ։ Սրանք են Աստծու նպատակները զտման գործը կատարելիս։ Ամբողջ գործը, որ Աստված կատարում է մարդու մեջ, ունի իր նպատակները և կարևորությունը. Աստված չի կատարում անիմաստ գործ, ոչ էլ Նա կատարում է այնպիսի գործ, որն անօգուտ է մարդու համար։ Զտումը չի նշանակում հեռացնել մարդկանց Աստծու առաջից, ոչ էլ նշանակում է կործանել նրանց դժոխքում: Փոխարենը, նշանակում է փոխել մարդու խառնվածքը զտման ընթացքում, փոխել նրա մտադրությունները, նրա հին հայացքները, փոխել Աստծու հանդեպ նրա սերը և փոխել նրա ամբողջ ապրելակերպը: Զտումը մարդու գործնական փորձություն է և գործնական ուսուցման ձև, և միայն զտման ընթացքում նրա սերը կարող է ծառայել իր բնորոշ գործառույթին: