Միայն ճշմարտությունը կիրարկելն է նշանակում տիրապետել իրականությանը

Աստծու խոսքերը վեր պարզելը ու դրանք անամոթաբար բացատրելը դեռ չի նշանակում, թե դու տիրապետում ես իրականությանը. ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան դու ես պատկերացնում։ Իրականությանը տիրապետելը մի բան չէ, որի մասին դու խոսում ես, այլ մի բան, որը դու ապրում ես։ Միայն այն ժամանակ, երբ Աստծու խոսքերը դառնան քո կյանքը և քո բնական հայտնությունը, կարելի է ասել, որ դու ունես իրականություն, և միայն այդժամ դու կարող ես համարվել ճշմարիտ հասկացողություն և փաստացի հասակ ձեռք բերած։ Երկար ժամանակի ընթացքում փորձություններին դիմակայելու և Աստծու պահանջներին համապատասխանող կերպարով ապրելու կարողությունը՝ ոչ թե ձևացնելով, այլ բնականորեն բացահայտելով. միայն սա է համարվում իրականությանը ճշմարտապես տիրապետել և կյանք ունենալ։ Թույլ տուր օգտագործել բոլորին հայտնի - ծառայություն մատուցողների փորձության օրինակը. ցանկացած ոք կարող է ամենավեհ տեսություններն առաջ քաշել ծառայություն մատուցողների վերաբերյալ, և բոլորն էլ թեմայի մասին պատշաճ պատկերացում ունեն. նրանք խոսում են այդ մասին, և յուրաքանչյուր ճառ գերազանցում է նախորդին, կարծես մրցույթ լինի: Սակայն, եթե մարդը մեծ փորձություն չի անցել, ապա շատ դժվար է ասել, թե նա բարի վկայություն ունի տալու: Համառոտ ասած՝ մարդու կենսակերպը դեռևս շատ թերի է և լիովին հակասում է նրա ունեցած հասկացողությանը։ Հետևաբար, դա դեռ պետք է դառնա մարդու փաստացի հոգևոր հասակը, և դա դեռ նրա կյանքը չէ: Քանի որ մարդու հասկացողությունն - իրականության չի վերածվել, նրա հոգևոր հասակը դեռևս ավազի վրա կառուցված ամրոցի նման է՝ սասանվող և փլուզման եզրին։ Մարդը չափազանց քիչ իրականության է տիրապետում. մարդու մեջ որևէ իրականություն գտնելը գրեթե անհնար է: Չափազանց քիչ իրականություն է բնականորեն բացահայտվում մարդու կողմից, և ողջ իրականությունը, որով նա ապրում է, ստիպողաբար է եղել: Սա է պատճառը, որ Ես ասում եմ՝ մարդը չի տիրապետում ոչ մի իրականության: Թեպետ մարդիկ պնդում են, թե իրենց աստվածասեր սրտերը երբեք չեն փոխվում, սա սոսկ այն է, ինչ նրանք ասում են՝ մինչ որևէ փորձության առերեսվելը։ Երբ մի օր նրանք անսպասելիորեն առերեսվեն փորձությունների, այն ամենը, ինչի մասին նրանք խոսում են, դարձյալ անհամապատասխան կլինի իրականությանը, և սա կրկին կապացուցի, որ մարդը չի տիրապետում ոչ մի իրականության: Կարելի է ասել, որ ամեն անգամ, երբ դու բախվում ես այնպիսի բաների, որոնք չեն համապատասխանում քո պատկերացումներին և պահանջում են քեզանից մի կողմ դնել սեփական անձը, այդ բաները քո փորձություններն են: Նախքան Աստծու մտադրության հայտնի դառնալը, յուրաքանչյուր ոք անցնում է խիստ քննության և ահռելի փորձության միջով։ Կարո՞ղ ես դու ըմբռնել սա։ Երբ Աստված կամենում է փորձել մարդկանց, Նա միշտ թույլ է տալիս նրանց ընտրություն կատարել՝ նախքան բուն ճշմարտության հայտնի դառնալը։ Սա նշանակում է, որ երբ Աստված մարդուն ենթարկի փորձությունների, Նա երբեք քեզ չի ասի ճշմարտությունը. մարդիկ այս կերպ են բացահայտվում։ Սա ուղիներից մեկն է, որով Աստված իրականացնում է Իր գործը՝ տեսնելու, թե արդյոք դու ճանաչում ես այսօրվա Աստծուն, ինչպես նաև՝ տիրապետո՞ւմ ես արդյոք որևէ իրականության։ Դու իսկապե՞ս զերծ ես Աստծու գործի վերաբերյալ կասկածներից։ Կկարողանա՞ս իսկապես ամուր կանգնել, երբ մեծ փորձության առերեսվես։ Ո՞վ է համարձակվում ասել. «Ես երաշխավորում եմ, որ ոչ մի խնդիր չի լինի»։ Ո՞վ է համարձակվում պնդել․ «Ուրիշները գուցե կասկածներ ունենան, բայց ես՝ երբե՛ք»։ Ճիշտ այնպես, ինչպես Պետրոսի փորձությունների ժամանակ. նա միշտ պարծենում էր, մինչ ճշմարտության բացահայտվելը։ Սա միայն Պետրոսին հատուկ անձնական թերություն չէ, սա այն մեծագույն դժվարությունն է, որին այժմ առերեսվում է յուրաքանչյուր մարդ: Եթե ես այցելեի մի քանի վայրեր կամ տեսակցեի մի քանի եղբայրների ու քույրերի՝ տեսնելու, թե որն է ձեր պատկերացումը Աստծու այսօրվա գործի մասին, դուք անկասկած կկարողանայիք շատ բան ասել ձեր գիտելիքների մասին, և կթվար, թե դուք բնավ ոչ մի կասկած չունեք: Եթե ես քեզ հարցնեի՝ «Կարո՞ղ ես իրապես հաստատել, որ այսօրվա գործն իրականացնում է հենց Ինքը՝ Աստված: Առանց որևէ կասկածի՞», դու վստահաբար կպատասխանեիր՝ «Առանց որևէ կասկածի, սա Աստծու Հոգու կողմից իրականացվող գործն է»։ Այդպիսի պատասխան տալուց հետո դու հաստատ կասկածի ոչ մի նշույլ չէիր զգա և նույնիսկ բավականին գոհ կլինեիր՝ մտածելով, թե մի քիչ իրականություն ես ձեռք բերել։ Նրանք, ովքեր հակված են իրերն այս կերպ ըմբռնելու, մարդիկ են, ովքեր ավելի քիչ իրականության են տիրապետում․ որքան շատ է մարդը կարծում, թե ձեռք է բերել այն, այնքան քիչ կկարողանա ամուր կանգնել փորձությունների առջև։ Վա՜յ նրանց, ովքեր ամբարտավան են ու ինքնահավան, և վա՜յ նրանց, ովքեր չունեն ինքնաճանաչողություն. այդպիսի մարդիկ հմուտ են խոսելու մեջ, սակայն ամենավատն են իրենց խոսքերը գործի վերածելիս։ Խնդրի ամենափոքր նշանի դեպքում այս մարդիկ սկսում են կասկածներ ունենալ, և հետ կանգնելու գաղափարը սողոսկում է նրանց մտքի մեջ։ Նրանք չեն տիրապետում որևէ իրականության. նրանք պարզապես տեսություններ ունեն, որոնք վեր են կրոնից, սակայն զուրկ են այն իրականությունից, որն այժմ պահանջվում է Աստծու կողմից։ Ամենից շատ ես զզվում եմ նրանցից, ովքեր միայն տեսություններից են խոսում՝ առանց որևէ իրականության տիրապետելու: Իրենց գործն իրականացնելիս նրանք ամենաբարձրն են գոռում, բայց հենց որ բախվում են իրականությանը` փլվում են։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ այս մարդիկ որևէ իրականություն չունեն։ Որքան էլ կատաղի լինեն քամին ու ալիքները, եթե դու կարող ես կանգուն մնալ՝ առանց թույլ տալու, որ կասկածի նշույլն անգամ մտնի քո մտքի մեջ, և եթե կարող ես հաստատուն մնալ ու զերծ - ժխտումից, նույնիսկ երբ ուրիշ ոչ ոք չի մնացել, ապա դու կհամարվես ճշմարիտ ըմբռնում ունեցող և իրականությանն իրապես տիրապետող։ Եթե դու շրջվում ես այն կողմ, ուր քամին է փչում՝ հետևելով մեծամասնությանը և սովորելով թութակի պես կրկնել ուրիշների խոսքերը, ապա որքան էլ պերճախոս լինես, դա չի լինի ապացույց, որ դու տիրապետում ես իրականությանը։ Հետևաբար, խորհուրդ եմ տալիս քեզ չշտապել դատարկ խոսքեր աղաղակել։ Գիտե՞ս, թե Աստված ինչ է պատրաստվում անելու։ Մի՛ վարվիր ինչպես մեկ այլ Պետրոս, որպեսզի ինքդ քեզ ամոթի առարկա չդարձնես և չկորցնես գլուխդ բարձր պահելու ունակությունը․ դա ոչ մեկին - օգուտ չի բերի։ Մարդկանց մեծ մասը չունի իրական - հասակ: Թեպետ Աստված հսկայածավալ աշխատանք է կատարել, Նա մարդկանց վրա իրականություն չի բերել. ավելի ստույգ՝ Նա երբեք անձամբ չի պատժել որևէ մեկին։ Այդպիսի փորձությունների միջոցով որոշ մարդիկ բացահայտվել են. նրանց մեղսալից ձեռքերն ավելի ու ավելի հեռուն են մեկնվում՝ կարծելով, թե հեշտ է Աստծուն գերազանցելը, և որ իրենք կարող են անել այն ամենը, ինչ ուզում են։ Քանի որ նրանք ի վիճակի չեն դիմանալու նույնիսկ այս տեսակի փորձությանը, ապա առավել դժվարին փորձությունների մասին խոսք անգամ լինել չի կարող, ինչպես և իրականությանը տիրապետելու։ Մի՞թե նրանք պարզապես չեն փորձում խաբել Աստծուն: Իրականությանը տիրապետելը մի բան չէ, որը կարելի է կեղծել, և ոչ էլ այնպիսի բան է, որին կարող ես հասնել՝ - այն գիտենալով: Այն կախված է քո փաստացի - հասակից, ինչպես նաև նրանից, թե որքանով ես կարողանում դիմանալ բոլոր փորձություններին: Հասկանո՞ւմ ես։

Աստված մարդկանցից չի պահանջում սոսկ իրականության մասին խոսելու ունակություն. դա չափազանց հեշտ կլիներ, այնպես չէ՞։ Ուրեմն ինչո՞ւ է Աստված խոսում կյանքի մուտքի մասին: Ինչո՞ւ է Նա խոսում վերափոխման մասին։ Եթե մարդիկ միայն ընդունակ են իրականության մասին դատարկ խոսակցությունների, ապա կարո՞ղ են նրանք հասնել իրենց բնավորության վերափոխման։ Մի խմբի մարզելը՝ թագավորության լավ զինվորներ դառնալու համար, չի նշանակում մարզել նրանց՝ դառնալու մարդիկ, ովքեր կարող են միայն խոսել իրականության մասին, կամ ովքեր կարող են պարծենալ. ընդհակառակը, դա նշանակում է մարզել նրանց՝ դառնալու մարդիկ, ովքեր կարող են բոլոր ժամանակներում ապրել Աստծու խոսքերով, մնալ անկոտրում՝ անկախ նրանից, թե ինչպիսի ձախողումների են բախվում, և բոլոր ժամանակներում ապրել Աստծու խոսքերով ու չվերադառնալ աշխարհ։ Սա այն իրականությունն է, որի մասին խոսում է Աստված, և սա Աստծու պահանջն է մարդուն։ Ուստի, Աստծու -ասած իրականությունը մի՛ համարեք չափազանց պարզ։ Սուրբ Հոգուց սոսկ լուսավորում ստանալը համազոր չէ – իրականությանը տիրապետելուն: Դա մարդու - հասակը չէ. դա Աստծու շնորհն է, որում մարդը ոչ մի ներդրում չի ունենում: Յուրաքանչյուր մարդ պետք է կրի Պետրոսի տառապանքները և, առավել ևս, տիրապետի Պետրոսի փառքին, որով -ապրում է այն բանից հետո, երբ ձեռք է բերում Աստծու գործը: Միայն սա՛ կարող է իրականություն կոչվել։ Մի՛ կարծեք, թե տիրապետում եք իրականությանը սոսկ այն պատճառով, որ կարող եք խոսել դրա մասին. դա մոլորություն է։ Նման մտքերը չեն համապատասխանում Աստծու մտադրություններին և իրական նշանակություն չունեն։ Այլևս նման բաներ մի՛ ասա ապագայում. լռեցրու՛ նման խոսքերը։ Բոլոր նրանք, ովքեր Աստծու խոսքերի վերաբերյալ անհեթեթ հասկացողություն ունեն, անհավատներ են։ Նրանք չունեն ոչ մի իրական գիտելիք, առավել ևս՝ որևէ իրական - հասակ. նրանք տգետ մարդիկ են, որոնք զուրկ են իրականությունից։ Այլ կերպ ասած՝ բոլոր նրանք, ովքեր ապրում են Աստծու խոսքերի էությունից դուրս, անհավատներ են։ Նրանք, որոնց մարդիկ- - համարում են անհավատներ, Աստծու աչքում գազաններ են, իսկ նրանք, որոնց Աստված է համարում անհավատներ, այն մարդիկ են, ովքեր չունեն Աստծու խոսքերը որպես իրենց կյանք։ Հետևաբար, կարելի է ասել, որ նրանք, ովքեր չեն տիրապետում Աստծու խոսքերի իրականությանը և չեն կարողանում ապրել Դրանցով, անհավատներ են։ Աստծու ցանկությունն է այնպես անել, որ բոլորն ապրեն Իր խոսքերի իրականությամբ, ոչ թե պարզապես հնարավորություն տալ բոլորին խոսելու իրականության մասին, այլ ավելին, թույլ տալ, որ յուրաքանչյուրն իր կյանքով արտահայտի Իր խոսքերի իրականությունը։ Այն իրականությունը, որը մարդն ընկալում է, չափազանց մակերեսային է. այն արժեք չունի և չի կարող գոհացնել Աստծու մտադրությունները։ Այն - չնչին է և նույնիսկ հիշատակման արժանի չէ։ Այն չափազանց շատ թերություններ ունի և չափազանց հեռու է Աստծու կողմից պահանջվող չափանիշներից: Ձեզնից յուրաքանչյուրը կենթարկվի լուրջ ստուգման՝ պարզելու, թե ովքեր գիտեն պարզապես խոսել իրենց ընկալման մասին՝ առանց ուղին ցույց տալու կարողության, ինչպես նաև բացահայտելու, թե ձեզնից ովքեր են անօգուտ աղբի կտորներ: Հիշի՛ր սա այսուհետ։ Մի՛ խոսիր դատարկ գիտելիքի մասին, այլ խոսի՛ր միայն կիրարկման ուղու և իրականության մասին։ Իրական գիտելիքից անցում կատարիր դեպի իրական կիրարկում, իսկ այնուհետև՝ կիրարկումից դեպի արտահայտում իրական կյանքով։ Մի՛ դասախոսիր ուրիշներին և մի՛ խոսիր իրական գիտելիքի մասին։ Եթե քո հասկացողությունն ուղի է, ապա թույլ տուր, որ խոսքերդ ազատորեն հոսեն այդ ուղով, եթե ոչ, ապա խնդրում եմ՝ փակի՛ր բերանդ և դադարի՛ր խոսել։ Այն, ինչ դու ասում ես, անօգուտ է: Դու խոսում ես հասկացողության մասին՝ Աստծուն խաբելու և ուրիշների մեջ քո հանդեպ նախանձ արթնացնելու համար։ Մի՞թե դա չէ քո հավակնությունը։ Մի՞թե դու դիտավորյալ չես խաղում ուրիշների հետ։ Մի՞թե սրա մեջ որևէ արժեք կա: Եթե դու խոսես հասկացողության մասին սեփական փորձառությունն ունենալուց հետո, դա չի դիտվի որպես պարծենկոտություն։ Հակառակ դեպքում, դու մեկն ես, ով գոռոզ խոսքեր է տեղում։ Քո իրական փորձառության մեջ կան շատ բաներ, որոնք դու չես կարողանում հաղթահարել, և դու չես կարողանում ապստամբել սեփական մսեղիի դեմ. դու միշտ անում ես այն, ինչ ուզում ես՝ երբեք չգոհացնելով Աստծու մտադրությունները, բայց դեռ լկտիություն ունես խոսելու տեսական հասկացողության մասին։ Դու անամո՛թ ես։ Դու դեռ այնքան համարձակություն ունես, որ խոսում ես Աստծու խոսքերի քո հասկացողության մասին։ Ի՛նչ անամոթ ես դու։ Ճառելն ու պարծենկոտությունը դարձել են քո բուն էությունը, և դու սովոր ես այդպես վարվելու։ Երբ ցանկանում ես խոսել, դա անում ես հեշտությամբ, բայց երբ հասնում է կիրարկելուն, դու անձնատուրես լինում այն գեղազարդելուն: Մի՞թե սա ուրիշներին խաբելու միջոց չէ։ Դու կարող ես խաբել մարդկանց, բայց Աստծուն հնարավոր չէ մոլորեցնել: Մարդիկ անտեղյակ են և խորաթափանցություն չունեն, բայց Աստված լուրջ է վերաբերվում նման հարցերին, և Նա քեզ չի խնայի։ Քո եղբայրներն ու քույրերը կարող են ջատագովել քեզ՝ գովաբանելով քո հասկացողությունն ու հիանալով քեզնով, բայց եթե դու իրականությանը չես տիրապետում, Սուրբ Հոգին քեզ չի խնայի։ Թերևս գործնական Աստված չփնտրի քո սխալները, բայց Աստծու Հոգին կանտեսի քեզ, և դա բավականին դժվար տանելի կլինի քեզ համար։ Հավատո՞ւմ ես սրան։ Ավելի շատ խոսի՛ր կիրարկման իրականության մասին. մի՞թե արդեն մոռացել ես։ Ավելի շատ խոսի՛ր գործնական ուղիների մասին. մի՞թե արդեն մոռացել ես։ «Ավելի քիչ վերամբարձ տեսություններ ու անարժեք, ուռճացված խոսքեր առաջարկի՛ր։ Ավելի լավ է սկսել կիրարկումը հենց հիմա»։ Մի՞թե մոռացել ես այս խոսքերը։ Մի՞թե ամենևին չես հասկանում։ Մի՞թե Աստծու մտադրությունների ընբռնում չունես։

Նախորդը.  Պետք է իմանաս, որ գործնական Աստված Ինքն է

Հաջորդը.  Աստծու ներկայիս գործի ճանաչումը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger