Պետք է իմանաս, որ գործնական Աստված Ինքն է

Ի՞նչ պետք է իմանաս գործնական Աստծու մասին։ Հոգին, Անձը և Խոսքը կազմում են Ինքնին գործնական Աստծուն, և սա է Ինքնին գործնական Աստծու -ճշմարիտ էությունը։ Եթե ճանաչում ես միայն Անձին, եթե գիտես Նրա սովորություններն ու անձնավորությունը, բայց չգիտես Հոգու գործը, կամ թե ինչ է անում Հոգին մսեղիում, և եթե միայն ուշադրություն ես դարձնում Հոգուն ու Խոսքին և աղոթում ես միայն Հոգու առաջ, սակայն չգիտես Աստծու Հոգու գործը գործնական Աստծու մեջ, ապա սա ևս ապացուցում է, որ չես ճանաչում գործնական Աստծուն։ Գործնական Աստծու մասին գիտելիքը ներառում է Նրա խոսքերը ճանաչելն ու փորձառաբար ապրելը և Սուրբ Հոգու գործի կանոններն ու սկզբունքներն ըմբռնելը, ինչպես նաև այն, թե ինչպես է Աստծու Հոգին գործում մսեղիում։ Այն նաև ներառում է իմացություն այն մասին, որ մսեղիում Աստծու յուրաքանչյուր գործողություն ղեկավարվում է Հոգու կողմից, և որ Նրա ասած խոսքերը Հոգու անմիջական արտահայտությունն են։ Ուստի, գործնական Աստծուն ճանաչելու համար կարևորագույն է իմանալ, թե ինչպես է Աստված գործում մարդկայնության մեջ և աստվածայնության մեջ․ սա իր հերթին վերաբերում է Հոգու արտահայտություններին, որոնց բոլոր մարդիկ առնչվում են։

Որո՞նք են Հոգու արտահայտությունների կողմերը։ Երբեմն Աստված գործում է մարդկայնության մեջ, իսկ երբեմն՝ աստվածայնության մեջ, բայց երկու դեպքում էլ Հոգին է ղեկավարում։ Ինչպիսին էլ լինի հոգին մարդկանց ներսում, այդպիսին էլ նրանց արտաքին արտահայտությունն է։ Հոգին գործում է բնականոն կերպով, բայց Հոգու կողմից Նրա ղեկավարման մեջ երկու մաս կա. մի մասը Նրա գործն է մարդկայնության մեջ, իսկ մյուս մասը՝ Նրա գործն աստվածայնության միջոցով։ Դու պետք է սա հստակորեն իմանաս։ Հոգու գործը տարբերվում է՝ ըստ հանգամանքների. երբ պահանջվում է Նրա մարդկային գործը, Հոգին ղեկավարում է այդ մարդկային գործը, իսկ երբ պահանջվում է Նրա աստվածային գործը, աստվածայնությունն անմիջականորեն հայտնվում է՝ այն իրականացնելու համար։ Քանի որ Աստված գործում է մսեղիում և հայտնվում մսեղիում, Նա գործում է և՛ մարդկայնության, և՛ աստվածայնության մեջ։ Մարդկայնության մեջ Նրա գործը ղեկավարվում է Հոգու կողմից և կատարվում է մարդկանց մսեղավոր կարիքները բավարարելու, Նրա հետ նրանց առնչությունը հեշտացնելու համար, նրանց թույլ տալու տեսնել Աստծու գործնականությունն ու բնականոնությունը և թույլ տալու նրանց տեսնել, որ Աստծու Հոգին եկել է մսեղիում և մարդկանց մեջ, ապրում է մարդկանց հետ և շփվում է մարդկանց հետ։ Աստվածայնության մեջ Նրա գործը կատարվում է մարդկանց կյանքի մասին հոգածելու և մարդկանց ամեն ինչում դրական կողմից առաջնորդելու համար՝ փոխելով մարդկանց խառնվածքները և թույլ տալով նրանց իսկապես տեսնել Հոգու հայտնվելը մսեղիում։ Հիմնականում մարդու կյանքի աճն անմիջականորեն իրագործվում է աստվածայնության մեջ Աստծու գործի ու խոսքերի միջոցով։ Միայն այն դեպքում, երբ մարդիկ ընդունում են Աստծու գործն աստվածայնության մեջ, նրանք կարող են հասնել իրենց խառնվածքի փոփոխություններին, և միայն այդժամ կարող են բավարարված լինել իրենց հոգում. միայն եթե այս ամենի հետ առկա է մարդկայնության մեջ գործը՝ Աստծու հովվությունը, աջակցությունն ու հոգածությունը մարդկայնությամբ, հնարավոր է լիովին հասնել Աստծու գործի արդյունքներին։ Գործնական Աստված Ինքնին, ում մասին խոսվում է այսօր, գործում է և՛ մարդկայնության, և՛ աստվածայնության մեջ։ Գործնական Աստծու հայտնվելու միջոցով իրագործվում են Նրա բնականոն մարդկային գործն ու կյանքը և Նրա լիովին աստվածային գործը։ Նրա մարդկայնությունն ու աստվածայնությունը միավորված են որպես մեկ ամբողջություն, և երկուսի գործն էլ կատարվում է խոսքերի միջոցով. լինի մարդկայնության, թե աստվածայնության մեջ, Նա խոսքեր է արտաբերում։ Երբ Աստված գործում է մարդկայնության մեջ, Նա խոսում է մարդկության լեզվով, որպեսզի մարդիկ կարողանան շփվել ու հասկանալ։ Նրա խոսքերն ասվում են պարզորեն և հեշտ հասկանալի են, այնպես որ դրանք կարող են հասանելի լինել բոլոր մարդկանց. անկախ նրանից՝ մարդիկ օժտված են գիտությամբ կամ սակավակիրթ են, բոլորն էլ կարող են ընդունել Աստծու խոսքերը։ Աստվածայնության մեջ Աստծու գործը նույնպես իրականացվում է խոսքերի միջոցով, բայց այն լի է հոգածությամբ, այն լի է կյանքով, արատավորված չէ մարդկային գաղափարներից, չի ներառում մարդկային նախասիրություններ և ենթակա չէ մարդկայնության սահմանափակումներին, այն ազատ է որևէ բնականոն մարդկայնության կապանքներից. այն իրականացվում է մսեղիում, սակայն Հոգու անմիջական արտահայտությունն է։ Եթե մարդիկ ընդունեն միայն Աստծու գործը մարդկայնության մեջ, ապա կսահմանափակեն իրենց որոշակի շրջանակով և, հետևաբար, մշտական էտման ու կարգավարժանքի կարիք կունենան, որպեսզի իրենց մեջ թեկուզ փոքր-ինչ փոփոխություն լինի։ Սակայն առանց Սուրբ Հոգու գործի կամ ներկայության նրանք միշտ կապավինենիրենց հին սովորություններին. միայն աստվածայնության գործի միջոցով է հնարավոր շտկել այս ախտերն ու թերությունները, և միայն այդժամ մարդիկ կարող են ավարտուն դարձվել։ Շարունակական էտման փոխարեն պահանջվում է դրական հոգածություն՝ օգտագործելով խոսքեր բոլոր թերությունները լրացնելու համար, օգտագործելով խոսքեր մարդկանց յուրաքանչյուր վիճակ բացահայտելու համար, օգտագործելով խոսքեր նրանց կյանքը, յուրաքանչյուր խոսքն ու յուրաքանչյուր գործողությունն ուղղորդելու համար, նրանց մտադրություններն ու շարժառիթները մերկացնելու համար։ Սա գործնական Աստծու գործնական աշխատանքն է։ Ուստի, գործնական Աստծու նկատմամբ քո վերաբերմունքում պետք է անմիջապես հնազանդվես Նրա մարդկայնության առաջ՝ ճանաչելով և ընդունելով Նրան, և ավելին՝ պետք է ընդունես ու հնազանդվես Նրա աստվածային գործին և խոսքերին։ Աստծու հայտնվելը մսեղիում նշանակում է, որ Աստծու Հոգու ողջ գործն ու խոսքերն իրականացվում են Նրա բնականոն մարդկայնության միջոցով և Նրա մարմնացած մսեղիի միջոցով։ Այլ կերպ ասած՝ Աստծու Հոգին միաժամանակ ղեկավարում է Նրա մարդկային գործը և իրականացնում է աստվածայնության գործը մսեղիում, և մարմնացած Աստծու մեջ դու կարող ես տեսնել և՛ Աստծու գործը մարդկայնության մեջ, և՛ Նրա լիարժեք աստվածային գործը։ Սա է մսեղիում գործնական Աստծու հայտնվելու իրական նշանակությունը։ Եթե կարողանաս սա հստակորեն տեսնել, ապա ի վիճակի կլինես կապելու Աստծու բոլոր տարբեր մասերը. դու կդադարես անտեղի կարևորություն տալ աստվածայնության մեջ Նրա գործին և կդադարես անտեղի արհամարհանքով նայել մարդկայնության մեջ Նրա գործին, չես ընկնի ծայրահեղությունների մեջ, ոչ էլ զարտուղի ճանապարհներ կբռնես։ Ընդհանուր առմամբ, գործնական Աստծու իմաստն այն է, որ Նրա մարդկայնության և աստվածայնության գործը, ինչպես ղեկավարվում է Հոգու կողմից, արտահայտվում է Նրա մսեղիի միջոցով, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել, որ Նա առույգ ու կենդանի է, իրական և ճշմարիտ։

Մարդկայնության մեջ Աստծու Հոգու գործը անցումային փուլեր ունի։ Կատարելագործելով մարդկությանը՝ Նա հնարավորություն է տալիս Իր մարդկայնությանն ընդունելու Հոգու ղեկավարումը, ինչից հետո Նրա մարդկայնությունն ունակ է լինում հոգածելու և հովվելու եկեղեցիները։ Սա Աստծու բնականոն գործի արտահայտություններից մեկն է։ Ուստի, եթե կարողանաս հստակ տեսնել մարդկայնության մեջ Աստծու գործի սկզբունքները, ապա հազիվ թե պատկերացումներ ունենաս մարդկայնության մեջ Աստծու գործի վերաբերյալ։ Անկախ ամեն ինչից՝ Աստծու Հոգին չի կարող սխալվել։ Նա ճիշտ է և անսխալ. Նա ոչինչ սխալ չի անում։ Աստվածային գործն Աստծու մտադրությունների անմիջական արտահայտությունն է՝ առանց մարդկայնության միջամտության։ Այն չի ենթարկվում կատարելագործման, այլ ուղղակիորեն գալիս է Հոգուց։ Այնուամենայնիվ, այն փաստը, որ Նա կարող է գործել աստվածայնությամբ, պայմանավորված է Նրա բնականոն մարդկայնությամբ. այն ամենևին գերբնական չէ, և թվում է, թե իրականացվում է բնականոն մարդու կողմից։ Աստված երկնքից երկիր եկավ նախևառաջ այն բանի համար, որպեսզի մարմնի միջոցով արտահայտի Աստծու խոսքերը, և մարմնի միջոցով կատարի Աստծու Հոգու գործը։

Այսօր գործնական Աստծու վերաբերյալ մարդկանց իմացությունը մնում է չափազանց միակողմանի, և մարմնացման նշանակության նրանց ըմբռնումը դեռևս շատ չնչին է։ Աստծու մսեղիով Նրա գործի ու խոսքերի միջոցով մարդիկ տեսնում են, որ Աստծու Հոգին այնքան շատ բան է ներառում, որ Նա այնքան հարուստ է։ Սակայն, անկախ ամեն ինչից, Աստծու վկայությունն ի վերջո գալիս է Աստծու Հոգուց. այն, թե ինչ է անում Աստված մսեղիում, ինչ սկզբունքներով է Նա գործում, ինչ է Նա անում մարդկայնությամբ և ինչ է անում աստվածայնությամբ։ Մարդիկ պետք է իմանան սա։ Այսօր դու ունակ ես երկրպագելու այս անձին, մինչդեռ, ըստ էության, երկրպագում ես Հոգուն, և դա նվազագույնն է, որին մարդիկ պետք է հասնեն մարմնացած Աստծու մասին իրենց ճանաչողության մեջ. մսեղիի միջոցով ճանաչելով Հոգու էությունը, ճանաչելով մսեղիում Հոգու աստվածային գործն ու մարդկային գործը, ընդունելով մարմնում Հոգու բոլոր խոսքերն ու արտահայտումները և տեսնելով, թե ինչպես է Աստծու Հոգին ղեկավարում մսեղին ու բացահայտում մսեղիում Իր զորությունը։ Սա նշանակում է, որ մսեղիի միջոցով մարդը հասնում է Հոգուն երկնքում ճանաչման. մարդկանց մեջ գործնական Աստծու Ինքնին հայտնվելը փարատել է մարդկանց պատկերացումների մշուշոտ աստծուն։ Ինքնին գործնական Աստծուն մարդկանց երկրպագությունը մեծացրել է նրանց հնազանդությունն Աստծուն, և մսեղիում Աստծու Հոգու աստվածային գործի ու մարդկային գործի միջոցով մարդը հայտնություն է ստանում և հովվում է, ու փոփոխություններ են տեղի ունենում մարդու կյանքի խառնվածքի մեջ։ Սա է մսեղիում Հոգու գալստյան իրական իմաստը, որի հիմնական նպատակն է, որ մարդիկ կարողանան շփվել Աստծու հետ, ապավինել Աստծուն և հասնել Աստծու գիտությանը։

Հիմնականում ի՞նչ վերաբերմունք պետք է ունենան մարդիկ գործնական Աստծու նկատմամբ։ Ի՞նչ գիտես մարմնացման, մսեղիում Խոսքի հայտնվելու, մսեղիում Աստծու հայտնվելու, գործնական Աստծու գործերի մասին։ Որո՞նք են այսօրվա քննարկման հիմնական թեմաները։ Մարմնացումը, մսեղիում Խոսքի հայտնվելը և մարմնում Աստծու հայտնվելը հարցեր են, որոնք պետք է հասկանալ։ Դուք պետք է աստիճանաբար հասկանաք այս հարցերը և հստակ ճանաչողություն ունենաք դրանց վերաբերյալ ձեր կյանքի փորձառության մեջ՝ ելնելով ձեր հասակից և դարաշրջանից։ Մարդկանց՝ Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու գործընթացքը նրանց կողմից մսեղիում Աստծու խոսքերի հայտնվելը ճանաչելն է։ Որքան շատ են մարդիկ փորձառաբար ապրում Աստծու խոսքերը, այնքան ավելի շատ են նրանք ճանաչում Աստծու Հոգուն. Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու միջոցով մարդիկ ըմբռնում են Հոգու գործի սկզբունքները և հասնում են Ինքնին գործնական Աստծուն ճանաչելուն։ Իրականում, երբ Աստված կատարելագործում և ձեռք է բերում մարդկանց, Նա թույլ է տալիս նրանց ճանաչել գործնական Աստծու գործերը. Նա օգտագործում է գործնական Աստծու գործերը՝ ցույց տալու մարդկանց մարմնացման իրական նշանակությունը, ցույց տալու նրանց, որ Աստծու Հոգին իրականում հայտնվել է մարդու առաջ։ Երբ մարդիկ ձեռք են բերվում և կատարելագործվում են Աստծու կողմից, սա նշանակում է, որ գործնական Աստծու արտահայտությունները նվաճել են նրանց, և որ գործնական Աստծու խոսքերի միջոցով նրանք փոխակերպվել են, ու Նրա կյանքը ներգործուն դեր է խաղացել նրանց մեջ՝ լցնելով նրանց այն ամենով, ինչ Նա է (լինի այն, ինչ Նա է Իր մարդկայնությամբ, թե այն, ինչ Նա է Իր աստվածայնությամբ), լցնելով նրանց Իր խոսքերի էությամբ և ստիպելով մարդկանց կյանքի կոչել Իր խոսքերը։ Երբ Աստված ձեռք է բերում մարդկանց, Նա անում է դա` նախևառաջ օգտագործելով գործնական Աստծու խոսքերն ու արտահայտումները որպես մարդկանց պակասություններն էտելու միջոց և նրանց ապստամբ խառնվածքը դատելու ու մերկացնելու համար՝ ստիպելով նրանց ստանալ այն, ինչի կարիքն ունեն, և ցույց տալով նրանց, որ Աստված եկել է մարդկանց մեջ։ Ամենակարևորն այն է, որ գործնական Աստծու կատարած գործը յուրաքանչյուր մարդու Սատանայի ազդեցությունից փրկելն է՝ հանելով նրանց աղտեղության երկրից և արմատախիլ անելով նրանց ապականված խառնվածքները։ Գործնական Աստծու կողմից ձեռք բերվելու ամենախորքային նշանակությունն այն է, որ ունակ լինես կյանքի կոչելու բնականոն մարդկայնությունը՝ ունենալով գործնական Աստծուն որպես օրինակ և տիպաժ, և կարողանաս կիրարկել գործնական Աստծու խոսքերի և պահանջների համաձայն՝ առանց նվազագույն իսկ շեղման կամ հեռացման, կիրարկելով համաձայն այն ամենի, ինչ Նա ասում է, և ունակ լինելով հասնելու նրան, ինչ Նա պահանջում է։ Այս կերպ դու ձեռք բերված կլինես Աստծու կողմից։ Երբ ձեռք ես բերվում Աստծու կողմից, ոչ միայն ունենում ես Սուրբ Հոգու գործը. գլխավորապես, ունակ ես կյանքի կոչելու գործնական Աստծու պահանջները։ Սոսկ Սուրբ Հոգու գործն ունենալը չի նշանակում, որ դու կյանք ունես։ Գլխավոր հարցն այն է, թե արդյոք ունակ ես գործելու քո հանդեպ գործնական Աստծու ունեցած պահանջների համաձայն, ինչն առնչվում է այն հարցին՝ արդյոք ունակ ես ձեռք բերվելու Աստծու կողմից։ Սրանք մսեղիում գործնական Աստծու գործի մեծագույն նշանակությունն են։ Սա նշանակում է, որ Աստված մարդկանց մի խումբ է ձեռք բերում՝ իրականում և փաստացիորեն հայտնվելով մսեղիում և լինելով առույգ ու կենդանի, տեսանելի լինելով մարդկանց կողմից, իրականում կատարելով Հոգու գործը մսեղիում և գործելով որպես օրինակ մարդկանց համար մսեղիում։ Աստծու հայտնվելը մարմնում նախևառաջ նպատակ ունի հնարավորություն տալու մարդկանց տեսնել Աստծու գործնական արարքները և նյութականացնել անձև Հոգուն մսեղիում, որպեսզի մարդիկ կարողանան տեսնել և շոշափել Նրան։ Միայն այս կերպ Նրա կողմից ավարտուն դարձվածները կյանքով կարտահայտեն Նրան, ձեռք կբերվեն Նրա կողմից և կհամապատասխանեն Նրա մտադրություններին։ Եթե Աստված միայն խոսեր երկնքում և իրականում չգար երկիր, ապա մարդիկ դեռևս անկարող կլինեին ճանաչել Աստծուն. նրանք կկարողանային միայն քարոզել Աստծու գործերը դատարկ տեսությամբ և չէին ունենա Աստծու խոսքերը՝ որպես իրականություն։ Երկիր գալու Աստծու նպատակը նախևառաջ Ինքն Իրեն որպես օրինակ և նմուշ հաստատելն է նրանց համար, ում Նա պետք է ձեռք բերի. միայն այդպես մարդիկ կարող են իրականում ճանաչել Աստծուն, շոշափել Աստծուն և տեսնել Նրան և միայն դրանից հետո կարող են ճշմարտապես ձեռք բերվել Աստծու կողմից։

Նախորդը.  Հազարամյա թագավորությունը եկել է

Հաջորդը.  Միայն ճշմարտությունը կիրարկելն է նշանակում տիրապետել իրականությանը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger