Կիրարկում (4)

Խաղաղությունն ու ուրախությունը, որոնց մասին ես այսօր խոսում եմ, նույնը չեն, ինչին դու հավատում և հասկանում ես։ Նախկինում դու կարծում էիր, թե խաղաղությունն ու ուրախությունը նշանակում են ամբողջ օրը երջանիկ լինել, հիվանդության կամ դժբախտության բացակայություն ընտանիքում, սրտում միշտ գոհ լինել՝ առանց նույնիսկ տխրության փոքրագույն զգացողության, և ունենալ ուրախության աննկարագրելի զգացում՝ անկախ նրանից, թե որքանով է զարգացել կյանքդ։ Դա գումարվում էր պաշտոնիդ բարձրացմանն ու որդուդ՝ համալսարան ընդունվելուն։ Նկատի ունենալով այս ամենը՝ դու աղոթում էիր Աստծուն և, տեսնելով, որ Աստծու շնորհքն այնքան մեծ է, դու անչափ ուրախանում էիր, լայն ժպտում և չէիր կարողանում դադարել շնորհակալություն հայտնել Աստծուն։ Սակայն այսպիսի խաղաղությունն ու ուրախությունն այն իրական խաղաղությունն ու ուրախությունը չեն, որոնք գալիս են Սուրբ Հոգու ներկայությունից։ Ավելի շուտ, դրանք խաղաղություն և ուրախություն են, որոնք առաջանում են մսեղիի բավարարվածությունից։ Դու պետք է հասկանաս, թե հիմա որ դարաշրջանն է. սա Շնորհքի դարաշրջանը չէ և այլևս այն ժամանակը չէ, երբ դու ձգտում ես հացով կշտանալուն։ Դու կարող ես անչափ ուրախ լինել, որովհետև քո ընտանիքում ամեն ինչ լավ է ընթանում, սակայն արդեն վերջին շունչդ ես տալիս, և այդ դեպքում, որքան էլ մեծ լինի քո ուրախությունը, Սուրբ Հոգին քեզ հետ չէ։ Սուրբ Հոգու ներկայությունը ձեռք բերելը պարզ է. պատշաճ կերպով արա այն, ինչ պետք է անես, լավ կատարիր մարդ արարածի պարտականությունն ու գործառույթը և կարողացիր զինել քեզ այն բաներով, որոնք անհրաժեշտ են թերություններդ փոխհատուցելու համար։ Եթե մշտապես կրես սեփական կյանքիդ համար պատասխանատվության բեռը և ուրախ լինես, որովհետև ընկալել ես ճշմարտությունը կամ հասկացել Աստծու ներկայիս գործը, ապա դա կլինի, իսկապես, Սուրբ Հոգու ներկայությունն ունենալը։ Կամ եթե երբեմն համակված ես անհանգստությամբ, որովհետև բախվում ես մի խնդրի, որի միջով չգիտես` ինչպես անցնել, կամ որովհետև չես հասկանում մի ճշմարտություն, որը քեզ մտերմաբար փոխանցվում է, դա նույնպես ապացուցում է, որ Սուրբ Հոգին քեզ հետ է։ Սրանք կյանքի փորձառության սովորական վիճակներ են։ Դու պետք է հասկանաս Սուրբ Հոգու ներկայությունն ունենալու և չունենալու տարբերությունը և չափազանց պարզունակ չլինես այս հարցում։

Նախկինում ասվել էր, որ Սուրբ Հոգու ներկայությունն ունենալը և Սուրբ Հոգու գործն ունենալը տարբեր բաներ են։ Սուրբ Հոգու ներկայությունն ունենալու բնականոն վիճակն արտահայտվում է բնականոն մտածողությամբ, բնականոն բանականությամբ և բնականոն մարդկայնությամբ։ Մարդու բնավորությունը կմնա այնպիսին, ինչպիսին եղել է, սակայն ներսում կլինի խաղաղություն, իսկ արտաքուստ՝ սրբին բնորոշ վարքագիծ։ Ահա այսպիսին է մարդը, երբ Սուրբ Հոգին նրա հետ է։ Երբ մարդն ունի Սուրբ Հոգու ներկայությունը, նրա մտածողությունը նորմալ է։ Երբ նա քաղցած է, ուզում է ուտել, երբ ծարավ է, ուզում է ջուր խմել։... Նորմալ մարդկայնության այսպիսի դրսևորումները չեն, որ հանդիսանում Սուրբ Հոգու լուսավորությունը, այլ մարդկանց բնականոն մտածողությունն ու Սուրբ Հոգու ներկայությունն ունենալու բնականոն վիճակը։ Ոմանք սխալմամբ կարծում են, թե նրանք, ովքեր ունեն Սուրբ Հոգու ներկայությունը, քաղց չեն զգում, չեն հոգնում և կարծես ընտանիքի մասին ընդհանրապես չեն մտածում՝ գրեթե ամբողջությամբ կտրված լինելով մսեղիից։ Իրականում, որքան ավելի շատ է Սուրբ Հոգին մարդկանց հետ, այնքան ավելի բնականոն են նրանք լինում։ Նրանք գիտեն տառապել և հանուն Աստծու ինչ-որ բաներից հրաժարվել, ծախսվել Աստծու համար և նվիրվել Աստծուն։ Ավելին, նրանք մտածում են սննդի և հագուստի մասին։ Այլ կերպ ասած՝ նրանք ոչինչ չեն կորցրել բնականոն մարդկայնությունից, որը մարդիկ պետք է ունենան, այլ փոխարենը՝ հատկապես օժտված են բանականությամբ։ Երբեմն նրանք կարդում են Աստծու խոսքերը և խորհում Աստծու գործի մասին․ նրանց սրտում հավատք կա, և նրանք պատրաստակամ են ձգտելու ճշմարտությանը։ Իհարկե, Սուրբ Հոգու գործը հիմնված է հենց այս հիմքի վրա։ Եթե մարդիկ չունենան բնականոն մտածողություն, ապա չեն ունենա նաև բանականություն, և սա բնականոն վիճակ չէ։ Երբ մարդիկ ունենում են բնականոն մտածողություն և Սուրբ Հոգին նրանց հետ է լինում, նրանք անպայման օժտված են լինում բնականոն մարդու բանականությամբ և, հետևաբար, գտնվում են բնականոն վիճակում։ Աստծու գործը փորձառաբար ապրելիս Սուրբ Հոգու գործը երբեմն է տեղի ունենում, մինչդեռ Սուրբ Հոգու ներկայությունն ունենալը գրեթե մշտական է։ Քանի դեռ մարդկանց բանականությունն ու մտածողությունը բնականոն են, և քանի դեռ նրանց վիճակը բնականոն է, ապա Սուրբ Հոգին վստահաբար նրանց հետ կլինի։ Երբ մարդկանց բանականությունն ու մտածողությունը բնականոն չեն, ապա նրանց մարդկայնությունն էլ բնականոն չէ։ Եթե այս պահին Սուրբ Հոգու գործը քո մեջ է, ապա Սուրբ Հոգին նույնպես անպայման քեզ հետ կլինի։ Բայց եթե Սուրբ Հոգին քեզ հետ է, դա չի նշանակում, որ Սուրբ Հոգին անպայման գործում է քո ներսում, որովհետև Սուրբ Հոգին աշխատում է հատուկ ժամանակներում։ Սուրբ Հոգու ներկայությունը կարող է միայն պահպանել մարդկանց բնականոն գոյությունը, իսկ Սուրբ Հոգին գործում է միայն որոշակի ժամանակներում։ Օրինակ՝ եթե դու առաջնորդ կամ աշխատող ես, երբ ջրում և սնունդ ես մատակարարում եկեղեցուն, ապա Սուրբ Հոգին կլուսավորի քեզ որոշ խոսքերով, որոնք խրատական են մյուսների համար և կարող են լուծել քո եղբայրների ու քույրերի որոշ գործնական խնդիրները. այդ ժամանակ Սուրբ Հոգին գործում է։ Երբեմն, երբ ուտում և խմում ես Աստծու խոսքերը, Սուրբ Հոգին լուսավորում է քեզ որոշ խոսքերով, որոնք հատկապես առնչվում են քո սեփական փորձառությանը՝ թույլ տալով քեզ ավելի լավ ճանաչել քո սեփական վիճակները․ դա նույնպես Սուրբ Հոգու աշխատանքն է։ Երբեմն, երբ Ես խոսում եմ, դուք լսում եք և կարողանում եք ձեր վիճակները համեմատել Իմ խոսքերի հետ, երբեմն էլ դուք հուզվում կամ ոգեշնչվում եք. այս ամենը Սուրբ Հոգու գործն է։ Ոմանք ասում են, որ Սուրբ Հոգին իրենց մեջ մշտապես է գործում։ Դա անհնար է։ Եթե նրանք ասեին, որ Սուրբ Հոգին միշտ իրենց հետ է, դա իրատեսական կլիներ։ Եթե ասեին, որ իրենց մտածողությունն ու բանականությունը միշտ բնականոն են, դա նույնպես իրատեսական կլիներ և ցույց կտար, որ Սուրբ Հոգին նրանց հետ է։ Եթե ասեն, թե Սուրբ Հոգին միշտ գործում է իրենց ներսում, որ ամեն պահի նրանք լուսավորվում են Աստծուց և Սուրբ Հոգին նրանց է դիպչում, և անընդհատ նոր գիտելիք են ձեռք բերում, ապա դա բոլորովին բնականոն չէ։ Դա ամբողջովին գերբնական է։ Առանց որևէ կասկածի, այդպիսի մարդիկ չար հոգիներ են։ Նույնիսկ երբ Աստծու Հոգին մսեղի է դառնում, լինում են պահեր, երբ Նա պետք է ուտի և հանգստանա՝ չխոսելով մարդկանց մասին։ Նրանք, ովքեր տարվել են չար հոգիներով, կարծես չունեն մարմնի թուլություն։ Նրանք կարողանում են ամեն ինչ թողնել և հրաժարվել ամեն ինչից, զերծ են զգացմունքներից, ունակ են դիմանալու տանջանքներին և չեն զգում անգամ փոքրագույն հոգնածություն, կարծես գերազանցել են մարմինը։ Մի՞թե դա չափազանց գերբնական չէ։ Չար հոգիների գործը գերբնական է. ոչ մի մարդ չի կարող հասնել նման բաների։ Նրանք, ովքեր զուրկ են տարբերակելու ունակությունից, նախանձում են, երբ տեսնում են այսպիսի մարդկանց. ասում են, թե նրանք Աստծու հանդեպ իրենց հավատի մեջ մեծ եռանդ ունեն, մեծ հավատ ունեն և երբեք չեն ցույց տալիս նույնիսկ ամենափոքր թուլությունը։ Իրականում, այս ամենը չար հոգու գործի դրսևորում է։ Քանի որ բնականոն մարդիկ անխուսափելիորեն ունենում են մարդկային թուլություններ, սա Սուրբ Հոգու ներկայությունն ունեցող մարդկանց բնականոն վիճակն է։

Ի՞նչ է նշանակում հաստատուն կերպով վկայելը։ Ոմանք ասում են, որ պարզապես շարունակում են հետևել այնպես, ինչպես հիմա, և չեն մտահոգվում՝ արդյոք կարող են ձեռք բերել կյանք թե ոչ․ նրանք չեն ձգտում կյանքին, բայց նաև չեն էլ նահանջում։ Նրանք միայն ընդունում են, որ Աստված իրականացնում է գործի այս փուլը։ Մի՞թե սա վկայության ձախողում չէ։ Այսպիսի մարդիկ նույնիսկ չեն վկայում նվաճված լինելու մասին։ Նրանք, ովքեր նվաճվել են, անկախ ամեն ինչից՝ հետևում և ունակ են ձգտելու կյանքին։ Նրանք ոչ միայն հավատում են գործնական Աստծուն, այլև գիտեն ենթարկվել Աստծու բոլոր կարգավորումներին։ Այսպիսիք են նրանք, ովքեր վկայություն են կրում։ Իսկ նրանք, ովքեր վկայություն չեն կրում, երբեք չեն ձգտել կյանքին և շարունակում են պարզապես անորոշ կերպով հետևել։ Դու կարող ես հետևել, բայց դա չի նշանակում, որ նվաճվել ես, որովհետև դու չես հասկանում Աստծու այսօրվա գործը։ Նվաճվելու համար պետք է որոշակի պայմաններ կատարվեն։ Բոլոր հետևողները չեն, որ նվաճվել են, որովհետև քո սրտում դու չես հասկանում, թե ինչու պետք է հետևես այսօրվա Աստծուն, և չգիտես, թե ինչպես ես հասել այսօրվան, ով է քեզ աջակցել մինչև հիմա։ Որոշ մարդկանց` Աստծու հանդեպ հավատքի դրսևորումը միշտ խճճված ու շփոթված է․ հետևաբար, հետևելը պարտադիր չի նշանակում, որ դու վկայություն ունես։ Իսկ ի՞նչն է իրական վկայությունը։ Այստեղ խոսվող վկայությունը բաղկացած է երկու մասից. մեկը՝ նվաճված լինելու վկայությունն է, իսկ մյուսը՝ կատարելագործված լինելու վկայությունը (որը, բնականաբար, այն վկայությունն է, որը կլինի ապագայում ավելի մեծ փորձություններից և նեղություններից հետո)։ Այլ կերպ ասած, եթե դու կարողանում ես ամուր կանգնել նեղությունների և փորձությունների ընթացքում, ապա դու կկրես վկայության երկրորդ փուլը։ Այսօր ամենակարևորը վկայության առաջին քայլն է՝ կարողանալ ամուր կանգնել պատժի և դատաստանի փորձություններից յուրաքանչյուրի դեպքում։ Դա է նվաճված լինելու վկայությունը, որովհետև հիմա նվաճման ժամանակն է։ (Պետք է իմանաս, որ այժմ երկրի վրա Աստծու գործի ժամանակն է. մարմնացյալ Աստծու հիմնական գործը երկրի վրա դատաստանի և պատժի միջոցով Իրեն հետևող այս մարդկանց խմբին նվաճելն է)։ Կարողանում ես կրել նվաճված լինելու վկայությունը թե ոչ, կախված չէ միայն նրանից, թե դու կարող ես հետևել մինչև վերջ, այլ առավել կարևոր է՝ արդյոք Աստծու գործի յուրաքանչյուր փուլը փորձառաբար ապրելիս դու ունակ ես իրականում հասկանալու Նրա պատիժն ու դատաստանը, և արդյոք դու իսկապես ընկալում ես այս ամբողջ աշխատանքը։ Միայն մինչև վերջ հետևելով՝ դու չես կարողանա խուսափել։ Դու պետք է կարողանաս կամավոր կերպով ենթարկվել պատժի և դատաստանի փորձություններից յուրաքանչյուրի ժամանակ, պետք է կարողանաս իրականում հասկանալ՝ աշխատանքի յուրաքանչյուր փուլը, որը փորձառաբար ապրում ես և հասնել Աստծու խառնվածքի ճանաչմանը և նրան հնազանդվելուն։ Սա է նվաճված լինելու վերջնական վկայությունը, որը դու պետք է կրես։ Նվաճված լինելու վկայությունը հիմնականում վերաբերում է քո կողմից Աստծու մարմնացումը ճանաչելուն։ Վճռականն այն է, որ վկայության այս քայլը վերաբերում է Աստծու մարմնացմանը։ Կարևոր չէ, թե ինչ ես անում կամ ասում աշխարհի մարդկանց կամ իշխանություն ունեցողների առջև. ամենակարևորն այն է, թե արդյոք դու կարող ես հնազանդվել Աստծու բերանից դուրս եկող բոլոր խոսքերին և Նրա բոլոր գործերին։ Ուստի, վկայության այս փուլն ուղղված է սատանայի և Աստծու բոլոր թշնամիների՝ դևերի և հակառակորդների դեմ, ովքեր չեն հավատում, որ Աստված երկրորդ անգամ կդառնա մսեղի և կգա կատարելու ավելի մեծ գործ, և առավել ևս՝ չեն հավատում Աստծու` մսեղի վերադարձի փաստին։ Այլ կերպ ասած՝ այն ուղղված է բոլոր հակաքրիստոսների դեմ՝ բոլոր նրանց, ովքեր չեն հավատում Աստծու մարմնացմանը։

Աստծու մասին մտածելը և Նրան ձգտելը դեռ չի ապացուցում, որ Աստված նվաճել է քեզ. դա կախված է նրանից, արդյոք դու հավատում ես, որ Նա մսեղի դարձած Խոսքն է, արդյոք հավատում ես, որ Խոսքը դարձել է մսեղի, և արդյոք հավատում ես, որ Հոգին դարձել է Խոսք, և Խոսքը հայտնվել է մսեղիի մեջ։ Սա է հիմնական վկայությունը։ Կարևոր չէ, թե ինչպես ես հետևում Նրան, կամ ինչպես ես ծախսվում. վճռականն այն է, թե արդյոք դու կարողանում ես այս բնականոն մարդկայնության մեջ բացահայտել, որ Խոսքը դարձել է մսեղի և որ ճշմարտության Հոգին իրականացվել է մսեղիի մեջ, որ ամբողջ ճշմարտությունը, ուղին և կյանքը դարձել են մսեղի, Աստծու Հոգին իսկապես եկել է երկիր, և Հոգին դարձել է մսեղի։ Թեև առաջին հայացքից այն տարբերվում է Սուրբ Հոգու հասկացողությունից, այս աշխատանքում դու կարող ես ավելի հստակ տեսնել, որ Հոգին արդեն իրականացվել է մսեղիի մեջ, և ավելին՝ Խոսքը դարձել է մսեղի, և Խոսքը հայտնվել է մսեղիի մեջ։ Դու կարող ես հասկանալ հետևյալ խոսքերի իրական իմաստը․ «Սկզբից էր Բանը և Բանն Աստծու մոտ էր և Բանն Աստված էր» Ավելին, դու պետք է հասկանաս, որ այսօրվա Խոսքն Աստված է, և տեսնես, որ Խոսքը մսեղի է դառնում։ Սա լավագույն վկայությունն է, որը դու կարող ես բերել։ Այն ապացուցում է, որ դու ունես ճշմարիտ գիտելիք մսեղի դարձած Աստծու վերաբերյալ․ դու ոչ միայն կարող ես ճանաչել Նրան, այլ նաև գիտակցում ես, որ այն ուղին, որով դու այսօր քայլում ես, կյանքի ճանապարհն է և ճշմարտության ուղին։ Աշխատանքի այն փուլը, որը Հիսուսը կատարեց, իրականացրեց միայն «Խոսքն Աստծու մոտ էր»-ի էությունը․ Աստծու ճշմարտությունն Աստծու հետ էր, և Աստծու Հոգին մսեղիի հետ էր և անբաժանելի էր այդ մսեղիից։ Այսինքն՝ մարմնացյալ Աստծու մսեղին Աստծու Հոգու հետ էր, ինչն ավելի մեծ ապացույց է, որ մարմնացյալ Հիսուսը Աստծու առաջին մարմնացումն էր։ Աշխատանքի այս փուլը ճշգրիտ իրականացնում է «Խոսքը մսեղի է դառնում» արտահայտության ներքին իմաստը, ավելի խոր իմաստ է տալիս «Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր» խոսքերին, և թույլ է տալիս քեզ հաստատապես հավատալ «Սկզբում էր Խոսքը» խոսքերին։ Այսինքն՝ արարչության ժամանակ Աստված ուներ խոսքեր, Նրա խոսքերն Իր հետ էին և անբաժանելի էին Նրանից, իսկ վերջին դարաշրջանում Նա ավելի հստակ է բացահայտում Իր խոսքերի զորությունն ու իշխանությունը և թույլ է տալիս մարդուն տեսնել ամբողջ Իր Խոսքը, որպեսզի լսի Իր բոլոր խոսքերը։ Այդպիսին է վերջին դարաշրջանի աշխատանքը։ Դու պետք է այս ամենն ամբողջովին հասկանաս։ Հարցը մսեղին ճանաչելը չէ, այլ այն, թե ինչպես ես հասկանում մսեղին և Խոսքը։ Սա այն վկայությունն է, որը դու պետք է կրես, և որը բոլորը պետք է իմանան։ Քանի որ սա երկրորդ մարմնացման աշխատանքն է և վերջին անգամն է, երբ Աստված մսեղի է դառնում, այն ավարտում է մարմնացման նշանակությունը, հիմնավորապես իրականացնում և ի կատար է ածում Աստծու ողջ գործը մսեղիի մեջ, և ավարտին է հասցնում Աստծու՝ մսեղիի մեջ լինելու դարաշրջանը։ Հետևաբար, դու պետք է իմանաս մարմնացման իմաստը։ Կարևոր չէ, թե որքան ես դես ու դեն վազում կամ որքան լավ ես կատարում այլ արտաքին գործերը. կարևորն այն է, թե արդյոք դու կարողանում ես ամբողջությամբ խոնարհվել մարմնացյալ Աստծու առաջ, ամբողջովին նվիրել քո էությունն Աստծուն և ենթարկվել Նրա բերանից դուրս եկող բոլոր խոսքերին։ Սա այն է, ինչ դու պետք է անես և ինչին պետք է հետևես։

Վկայության վերջին քայլն այն է, թե արդյոք կարող ես կատարելագործվել թե ոչ, այսինքն՝ երբ ըմբռնում ես մարմնացյալ Աստծու բերանից հնչած բոլոր խոսքերը, դու սովորում ես ճանաչել Աստծուն և վստահել Նրան, դու ապրում ես Աստծու բերանից հնչած խոսքերով և հասնում ես այն պայմաններին, որոնք Աստված պահանջում է քեզանից՝ Պետրոսի տեսակը և Հոբի հավատքը, այնպես, որ կարողանաս հնազանդվել մինչև մահ, ամբողջովին նվիրվել Նրան և, վերջապես, հասնել այնպիսի մարդու կերպարի, որը համապատասխանում է չափանիշին, այսինքն՝ այն մարդու կերպարին, ով նվաճվել և կատարելագործվել է Աստծու դատաստանն ու պատիժը փորձառաբար ապրելուց հետո։ Սա վերջնական վկայությունն է. այն վկայությունը, որը պետք է կրի նա, ով վերջնականապես կատարելագործվել է։ Սրանք վկայության երկու փուլերն են, որոնք դու պետք է կրես, և դրանք փոխկապակցված են՝ յուրաքանչյուրն էլ անփոխարինելի է։ Սակայն կա մի բան, որ պետք է իմանաս. վկայությունը, որ ես այսօր պահանջում եմ քեզանից, ուղղված չէ աշխարհի մարդկանց կամ որևէ առանձին անհատի, այլ այն բանին, ինչ պահանջում եմ քեզանից։ Այն չափվում է նրանով, թե արդյոք դու կարողանում ես բավարարել Ինձ, և արդյոք կարողանում ես ամբողջությամբ համապատասխանել այն չափանիշներին, որոնք ես պահանջում եմ ձեզանից յուրաքանչյուրից։ Սա է այն, ինչ պետք է հասկանաք։

Նախորդը.  Մարմնավորման նշանակությունն ամբողջանում է երկու մարմնավորմամբ

Հաջորդը.  Նվաճման գործի իրական պատմությունը (4)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger