Կիրարկում (3)
Պետք է ունենաք անկախ ապրելու կարողություն, ի վիճակի լինեք ինքնուրույն ուտելու և խմելու Աստծու խոսքերը, ինքնուրույն փորձառաբար ապրելու Աստծու խոսքերն ու վարելու բնականոն հոգևոր կյանք՝ առանց ուրիշների առաջնորդության։ Պետք է ի վիճակի լինեք ապավինելու այն խոսքերին, որոնք Աստված ասում է այսօր՝ ապրելու, ճշմարիտ փորձառության մեջ մտնելու և ճշմարիտ ներըմբռնումներ ձեռք բերելու համար։ Միայն սա անելով ի վիճակի կլինեք հաստատուն կանգնելու։ Այսօր շատերը լիովին չեն հասկանում ապագա նեղություններն ու փորձությունները։ Ապագայում ոմանք փորձառաբար կապրեն նեղություններ, իսկ ոմանք փորձառաբար կապրեն պատիժ։ Այս պատիժն ավելի խիստ կլինի․ դա կլինի փաստերի գալուստը։ Այսօր այն ամենը, ինչ փորձառաբար ապրում, կիրարկում և դրսևորում ես, հիմք է դնում ապագայի փորձությունները փորձառաբար ապրելու համար, և առնվազն պետք է ի վիճակի լինես անկախ ապրելու։ Այսօր եկեղեցում շատերի իրադրությունն ընդհանուր առմամբ հետևյալն է․ եթե կան առաջնորդողներ և աշխատողներ գործն անելու համար, ուրախ են, իսկ եթե չկան, դժբախտ են։ Նրանք ուշադրություն չեն դարձնում եկեղեցու գործին և որևէ կարևորություն չեն տալիս իրենց սեփական հոգևոր կյանքին. չունենալով նվազագույն հոգս անգամ՝ ինքնահոսի են մատնվում Հանհաո թռչունների պես[ա]։ Անկեղծ ասած՝ շատերի մեջ Իմ արած գործը լոկ նվաճման գործն է, քանի որ շատերը պարզապես արժանի չեն կատարելագործվելու։ Միայն մարդկանց մի փոքր մասը կարող է կատարելագործվել։ Եթե, լսելով այս խոսքերը, մտածում ես. «Քանի որ Աստծու արած գործը միայն մարդկանց նվաճելու համար է, միայն ձևականորեն կհետևեմ», ինչպե՞ս կարող է նման վերաբերմունքն ընդունելի լինել։ Եթե իրապես օժտված ես խղճով, ապա պետք է ունենաս հոգս և պատասխանատվության զգացում։ Պետք է ասես. «Անկախ այն բանից՝ կնվաճվեմ, թե կկատարելագործվեմ, պետք է պատշաճ կերպով կրեմ վկայության այս քայլը»։ Արարածի համար Աստծու կողմից լիովին նվաճվելը և ի վերջո Աստծուն բավարարելը՝ Աստծու սերը հատուցելով աստվածասեր սրտով և լիովին նվիրվելով Աստծուն՝ մարդու պատասխանատվությունն է և այն պարտավորությունը, որը պետք է կատարվի մարդու կողմից․ մարդը պետք է կրի այս հոգսն ու ավարտի այս հանձնարարությունը։ Միայն այդ ժամանակ է նա իրապես հավատում Աստծուն։ Այսօր կատարե՞լ ես քո պատասխանատվությունը եկեղեցում կատարածդ գործում։ Սա կախված է այն բանից, թե արդյոք հոգս ունես, և կախված է քո սեփական ճանաչողությունից։ Այս գործը փորձառաբար ապրելիս, եթե մարդը նվաճվում է և ունի ճշմարիտ գիտություն, ապա ընդունակ կլինի հնազանդության՝ անկախ իր սեփական հեռանկարներից կամ ճակատագրից։ Այս կերպ Աստծու մեծ ձեռնարկումը հիմնովին կիրագործվի, քանի որ դուք՝ մարդիկդ, ընդունակ չեք անելու ավելին քան սա և ի վիճակի չեք կատարելու որևէ ավելի բարձր պահանջ։ Սակայն ապագայում ոմանք կկատարելագործվեն։ Նրանց որակը կբարելավվի, հոգիներում կունենան ավելի խորը ճանաչողություն, և նրանց կյանքը կաճի… Սակայն ոմանք լիովին անկարող են հասնել սրան և ուստի չեն կարող փրկվել։ Պատճառ կա, թե ինչու եմ ասում, որ չեն կարող փրկվել։ Ապագայում ոմանք կնվաճվեն, ոմանք դուրս կթողնվեն, ոմանք կկատարելագործվեն, իսկ ոմանք էլ կօգտագործվեն, և ուստի ոմանք փորձառաբար կապրեն նեղություններ, ոմանք՝ պատիժ (և՛ բնական աղետներ, և՛ մարդածին աղետներ), ոմանք դուրս կթողնվեն, իսկ ոմանք կգոյատևեն։ Այս է նշանակում, որ ամեն մեկը դասակարգված է ըստ իր տեսակի. յուրաքանչյուր խումբ ներկայացնում է մարդու մի տեսակ։ Ոչ բոլորը դուրս կթողնվեն և ոչ բոլորը կկատարելագործվեն։ Պատճառն այն է, որ չինացիների որակն այնքան ցածր է, և նրանց մեջ կան լոկ չնչին թվով մարդիկ, որոնք ունեն ինքնագիտակցություն, ինչպես Պողոսն ուներ։ Ձեր մեջ քչերն ունեն Աստծուն սիրելու վճռականություն, ինչպես Պետրոսն ուներ, կամ այնպիսի հավատ, ինչպիսին Հոբն ուներ։ Ձեր մեջ գրեթե չկան այնպիսիք, ովքեր երկյուղում և ծառայում են Եհովային, ինչպես Դավիթն էր անում, ովքեր ունեն հավատարմության նույնպիսի մակարդակ։ Որքա՜ն ողորմելի եք դուք։
Այսօր կատարելագործվելու մասին խոսելը լոկ մեկ կողմն է։ Ամեն դեպքում` պետք է պատշաճ կերպով կրեք վկայության այս քայլը։ Եթե ձեզ խնդրեին ծառայել Աստծուն տաճարում, ինչպե՞ս պետք է անեիք դա։ Եթե քահանա չլինեիր և չունենայիր անդրանիկ որդիների կամ Աստծու որդիների կարգավիճակ արդյոք դեռ ընդունակ կլինեի՞ր նվիրված լինելու։ Արդյոք դեռ ի վիճակի կլինեի՞ր գործադրելու բոլոր ջանքերդ թագավորությունն ընդլայնելու գործում։ Արդյոք դեռ ընդունակ կլինեի՞ր պատշաճ կերպով անելու Աստծու հանձնարարարության գործը։ Անկախ այն բանից, թե որքան է աճել կյանքդ, այսօրվա գործը կստիպի քեզ լիովին համոզված լինել ներքուստ և բաց թողնել բոլոր պատկերացումներդ։ Անկախ այն բանից, թե արդյոք ունե՞ս այն, ինչ պահանջվում է կյանքի ձգտելու համար, Աստծու գործը քեզ կստիպի լիովին համոզվել։ Ոմանք ասում են․ «Ես պարզապես հավատում եմ Աստծուն և չեմ հասկանում, թե ինչ է նշանակում ձգտել կյանքի»։ Իսկ ոմանք էլ ասում են․ «Ես բոլորովին շփոթված եմ Աստծու հանդեպ հավատիս մեջ։ Գիտեմ, որ չեմ կարող կատարելագործվել և ուստի պատրաստ եմ պատժվելու»։ Նույնիսկ նման մարդիկ, որոնք պատրաստ են պատժվելու կամ կործանվելու, նույնպես պետք է ստիպված լինեն ընդունել, որ այսօրվա գործն իրականացվում է Աստծու կողմից։ Ոմանք նաև ասում են․ «Ես չեմ խնդրում, որ ինձ կատարելագործեն, բայց այսօր պատրաստակամ եմ ընդունելու Աստծու ողջ կրթումը և պատրաստակամ եմ կյանքով արտահայտելու բնականոն մարդկայնություն, բարելավելու իմ որակն ու հնազանդվելու Աստծու բոլոր կարգավորումներին…»։ Սրանում նրանք նույնպես նվաճվել են և վկայություն են կրել, ինչն ապացուցում է, որ այս մարդկանց ներսում կա որոշակի գիտություն Աստծու գործի մասին։ Գործի այս փուլն իրականացվել է չափազանց արագ, իսկ ապագայում կիրականացվի է՛լ ավելի արագ արտասահմանում։ Այսօր արտասահմանում գտնվող մարդիկ դժվարությամբ են կարողանում սպասել, շարունակ շտապում են Չինաստան, և ուստի, եթե չեք կարող ավարտուն դառնալ, կխոչընդոտեք արտասահմանում գտնվող մարդկանց։ Այդ ժամանակ` անկախ այն բանից, թե որքան լավ եք մուտք գործել կամ ինչպիսին եք, երբ ժամանակը գա, Իմ գործը կեզրափակվի և կավարտվի։ Ամբողջ գործը չի կարող ձգձգվել ձեր պատճառով։ Ես անում եմ ողջ մարդկության գործը, և կարիք չկա, որ ավել ժամանակ ծախսեմ ձեզ վրա։ Չափազանց հիասթափեցնող եք, չափազանց զուրկ եք ինքնագիտակցությունից։ Ձեզ կատարելագործելու մեջ քիչ արժեք կա․ գրեթե ոչ մի ներուժ չունեք։ Ապագայում, եթե նույնիսկ մարդիկ շարունակեն լինել այդքան անփույթ և դանդաղկոտ և մնան անկարող բարելավելու իրենց որակը, դա չի խոչընդոտի ողջ տիեզերքի գործը։ Երբ գա Աստծու գործի ավարտվելու ժամանակը, այն կավարտվի, և երբ գա մարդկանց դուրս թողնվելու ժամանակը, նրանք դուրս կթողնվեն։ Իհարկե, նրանք, ովքեր պետք է կատարելագործվեն և արժանի են կատարելագործվելու, նույնպես կկատարելագործվեն, բայց եթե իրապես ոչ մի հույս չունեք, ապա Աստծու գործը չի սպասի ձեզ։ Ի վերջո եթե նվաճվես, դա նույնպես կարող է համարվել վկայություն ունենալ։ Կան սահմաններ այն բանին, թե ինչ է Աստված պահանջում ձեզնից․ հասակի ինչ բարձրության էլ որ մարդն ի վիճակի լինի հասնելու, դա այն վկայության բարձրությունն է, որը պահանջվում է նրանից։ Այնպես չէ, ինչպես մարդն է պատկերացնում, թե նման վկայությունը պետք է հասնի ամենաբարձր սահմաններին և պետք է հնչեղ լինի. ոչ մի կերպ հնարավոր չէ հասնել սրան ձեր՝ չինացիներիդ մեջ։ Ես գործ եմ ունեցել ձեզ հետ այս ողջ ընթացքում, և ինքներդ տեսել եք դա․ ասել եմ ձեզ, որ չդիմակայեք, չլինեք ըմբոստ, չանեք բաներ, որոնք Իմ թիկունքում խառնաշփոթ են առաջացնում կամ խաթարող են։ Շատ անգամներ մատնանշել եմ այս ամենը հենց ձեր երեսին, բայց նույնիսկ դա չի աշխատում։ Հենց որ շրջվում եք մյուս կողմ, փոխվում եք, ոմանք էլ գաղտնի դիմակայում են՝ առանց որևէ հոգատարություն ցուցաբերելու։ Կարծում ես, թե ոչինչ չգիտե՞մ այս մասին։ Կարծում ես, թե կարող ես հակադրվե՞լ Ինձ, և արդյունքում ոչինչ չի՞ լինի։ Կարծում ես, թե չգիտե՞մ, երբ փորձում ես քանդել Իմ գործը թիկունքումս։ Կարծում ես, թե մանր խորամանկությունդ կարող է փոխարինե՞լ ազնվությանդ։ Միշտ թվացյալ ենթարկվող ես, բայց աչքից հեռու նենգ ես, չարաբաստիկ մտքեր ես թաքցնում սրտումդ, և նույնիսկ մահը բավարար պատիժ չէ քեզ նման մարդկանց համար։ Կարծում ես, թե Սուրբ Հոգու ինչ-որ չնչին գործ քո մեջ կարո՞ղ է փոխարինել Իմ հանդեպ քո երկյուղը։ Կարծում ես, թե լուսավորությու՞ն ես ձեռք բերել՝ ձայն տալով Երկնքին։ Ամոթ չգիտես։ Այնքան անարժեք ես։ Կարծում ես, թե քո «բարի գործերը» հուզի՞չ էին Երկնքի համար, և որ Իր հերթին Նա բացառություն արեց և շնորհեց քեզ մի փոքր տաղանդ՝ դարձնելով ճարտարախոս, թույլ տալով խաբել ուրիշներին և խաբել Ի՞նձ։ Լիովին զուրկ ես ողջամտությունից։ Գիտե՞ս, թե որտեղից է գալիս քո լուսավորությունը։ Մի՞թե չգիտես, թե ում կերակուրն ես կերել մեծանալիս։ Որքա՜ն բարոյազուրկ ես։ Ձեզանից ոմանք նույնիսկ չեն փոխվել չորս-հինգ տարի էտվելուց հետո, և հստակ գիտեք այս հարցերի մասին։ Պետք է հստակ իմանաք ձեր բնության մասին և առարկություններ չունենաք, երբ մի օր լքվեք։ Ոմանք, ովքեր իրենց ծառայության մեջ խաբում են իրենցից վեր գտնվողներին և թաքցնում իրողություններ իրենցից ներքեւ գտնվողներից, շատ են էտվել, ոմանք, քանի որ փողի ագահ են, նույնպես քիչ չեն էտվել, ոմանք, քանի որ հստակ սահմաններ չեն պահպանում տղամարդկանց և կանանց միջև, նույնպես հաճախ են էտվել, ոմանք, քանի որ ծույլ են, մտածում են միայն մսեղիի մասին և չեն գործում՝ սկզբունքների համաձայն, երբ այցելում են եկեղեցիներ, բազմիցս ենթարկվել են էտման, ոմանք, քանի որ չեն կարողանում վկայություն կրել, ուր էլ որ գնան, կամայականորեն են գործում և անխոհեմաբար զանցանքներ կատարում և նույնիսկ գիտակցաբար սխալ են գործում, բազմիցս զգուշացվել են այս մասին, ոմանք, ովքեր հավաքույթների ժամանակ լոկ խոսում են բառերի և վարդապետությունների մասին՝ իրենց բոլորից բարձր դասելով և չունենալով ճշմարտության իրականության նշույլ անգամ, և որոնք դավեր են նյութում և մրցակցում իրենց եղբայրների ու քույրերի հետ, հաճախ են բացահայտվել այս պատճառով։ Այս խոսքերն այնքա՜ն շատ եմ ասել ձեզ և այսօր այլևս չեմ խոսի այս մասին։ Արե՛ք այն, ինչ ուզում եք։ Կայացրե՛ք ձեր սեփական որոշումները։ Շատերը ենթարկվել են այսպիսի էտման ավելի քան մեկ կամ երկու տարի, ոմանց համար դա եղել է երեք կամ չորս տարի, ոմանք էլ դա կրել են ավելի քան մեկ տասնամյակ՝ ենթարկվելով էտման, երբ դարձան հավատացյալներ, բայց մինչ օրս նրանց մեջ քիչ փոփոխություն է եղել։ Մի՞թե չես կարծում, որ խոզի բնություն ունես։ Հնարավո՞ր է, որ Աստված անարդար է քո հանդեպ։ Մի՛ մտածեք, թե Աստծու գործը չի ավարտվի, եթե ունակ չեք հասնելու որոշակի մակարդակի։ Արդյոք Աստված դեռ կսպասի՞ ձեզ, եթե ունակ չեք կատարելու Նրա պահանջները։ Ասում եմ քեզ ամենայն անկեղծությամբ, սա այդ դեպքը չէ։ Մի՛ նայիր իրողություններին վարդագույն ակնոցներով։ Այսօրվա գործն ունի ժամանակային սահմանափակում, և Աստված չի խաղում քեզ հետ։ Նախկինում, երբ հարցը վերաբերում էր ծառայություն մատուցողների փորձությունը կրելուն, մարդիկ կարծում էին, որ եթե ցանկանում են հաստատուն կանգնել Աստծու համար իրենց վկայության մեջ և նվաճվել Նրա կողմից, պետք է հասնեն որոշակի կետի․ պետք է լինեն ծառայություն մատուցող հոժարակամորեն և ուրախությամբ և պետք է փառաբանեն Աստծուն ամեն օր ու բնավ չլինեն սանձարձակ կամ ձևական։ Կարծում էին, թե միայն այդ դեպքում կլինեն իսկական ծառայություն մատուցող՝ բառի ամենաճշմարիտ իմաստով․ բայց արդյո՞ք իսկապես այդպես է։ Այն ժամանակ բացահայտվեցին տարբեր տեսակի մարդիկ. նրանք ամեն տեսակ վարքագիծ ցուցաբերեցին։ Ոմանք բողոքներ բարձրացրին, ոմանք պատկերացումներ տարածեցին, ոմանք դադարեցին հաճախել հավաքույթների, իսկ ոմանք նույնիսկ բաժան-բաժան արեցին եկեղեցու փողերը։ Եղբայրներն ու քույրերը դավեր էին նյութում միմյանց դեմ։ Դա իսկապես մեծ «ազատագրում» էր։ Գովեստի արժանի միակ բանն այն էր որ ոչ ոք չնահանջեց։ Սա ամենաուժեղ կետն էր։ Վկայության մի քայլ կրեցին Սատանայի առաջ դրա շնորհիվ և ավելի ուշ ձեռք բերեցին Աստծու ժողովրդի ինքնությունը և հասել են այս օրվան։ Աստծու գործը չի իրականացվում այնպես, ինչպես պատկերացնում ես։ Փոխարենը, երբ ժամանակը սպառվի, գործը կավարտվի՝ անկախ այն բանից, թե ինչ կետի ես հասել։ Ոմանք կարող են ասել․ «Այսպես վարվելով՝ չես փրկում մարդկանց կամ սիրում նրանց, Դու արդար Աստվածը չես»։ Ասում եմ քեզ ամենայն անկեղծությամբ․ Իմ այսօրվա գործի առանցքը քեզ նվաճելն է և ստիպելը, որ վկայություն կրես։ Քեզ փրկելը պարզապես լրացուցիչ է․ արդյո՞ք կարող ես փրկվել, թե ոչ, կախված է քո սեփական ձգտումից և կապված չէ Ինձ հետ։ Սակայն պետք է նվաճեմ քեզ, մի՛ փորձիր միշտ Ինձ քո ուզած ուղղությամբ տանել․ այսօր Ես եմ գործում և փրկում քեզ, ոչ թե հակառակը։
Այսօր այն, ինչ հասկացել եք, ավելի բարձր է քան պատմության ընթացքում որևէ չկատարելագործված մարդու հասկացածը։ Լինի դա ձեր գիտելիքը փորձությունների մասին, թե հավատն առ Աստված, այդ ամենն ավելի բարձր է, քան Աստծուն հավատացող որևէ մեկինը։ Այն ամենը, ինչ հասկանում եք, այն է, ինչ իմանում եք նախքան միջավայրերի փորձությունների միջով անցնելը, բայց դրանք ամենևին չեն համապատասխանում ձեր ճշմարիտ հասակին։ Այն, ինչ գիտեք, ավելի բարձր է քան այն, ինչ կիրարկում եք։ Թեև ասում եք, որ Աստծուն հավատացող մարդիկ պետք է սիրեն Աստծուն և չպետք է փնտրեն օրհնություններ, այլ միայն բավարարեն Աստծու մտադրությունները, այն, ինչ դրսևորվում է ձեր կյանքում, շատ հեռու է սրանից և խիստ աղտոտված է։ Մարդկանց մեծամասնությունը հավատում է Աստծուն՝ հանուն խաղաղության և այլ օգուտների։ Եթե դրանից օգուտ չունես, չես հավատում Աստծուն, և եթե չես կարող ստանալ Աստծու շնորհքները, խոժոռվում ես։ Ինչպե՞ս կարող է ասածդ լինել քո ճշմարիտ հասակը։ Երբ հարցը հասնում է անխուսափելի ընտանեկան միջադեպերին, ինչպիսիք են երեխաների հիվանդանալը, սիրելիների հոսպիտալացվելը, վատ բերքատվությունը և ընտանիքի անդամների կողմից հալածանքը, նույնիսկ այս հաճախակի տեղի ունեցող առօրյա հարցերը չափազանց շատ են քեզ համար։ Երբ նման դեպքեր են պատահում, միշտ խուճապի ես մատնվում՝ չիմանալով ինչ անել և ժամանակի մեծ մասը բողոքում ես Աստծուց։ Բողոքում ես, որ Աստծու խոսքերը խաբեցին քեզ, որ Աստծու գործը քեզ հետ խաղ արեց։ Մի՞թե չեք ունենում նման մտքեր։ Կարծում ես, թե նման դեպքեր ձեր մեջ պատահում են միայն հազվադե՞պ։ Ամեն օր ապրում եք նման իրադարձությունների մեջ։ Նվազագույն միտք անգամ չեք ունենում այն հարցում, թե ինչպես կարող եք հաջողության հասնել Աստծու հանդեպ ձեր հավատի մեջ, ոչ էլ այն հարցում, թե ինչպես կարող եք բավարարել Աստծու մտադրությունները։ Ձեր ճշմարիտ հասակը չափազանց փոքր է, նույնիսկ ավելի փոքր քան փոքրիկ ճուտիկինը։ Երբ ընտանեկան բիզնեսդ փող է կորցնում, բողոքում ես Աստծուց, երբ հայտնվում ես մի միջավայրում, որտեղ չկա Աստծու պաշտպանությունը, դեռ բողոքում ես Աստծուց, և բողոքում ես նույնիսկ այն ժամանակ, երբ ճուտիկներիցդ մեկը սատկում կամ գոմում ծեր կովը հիվանդանում է։ Բողոքում ես, երբ գալիս է որդուդ ամուսնանալու ժամանակը, բայց ընտանիքդ բավարար փող չունի, ուզում ես հյուրընկալության պարտավորությունը ստանձնել, բայց չես կարող քեզ թույլ տալ դա, և հետո դարձյալ բողոքում ես։ Լի ես բողոքներով և երբեմն չես հաճախում հավաքույթների կամ չես ուտում ու խմում Աստծու խոսքերը դրա պատճառով և մնում ես բացասական՝ ով գիտի որքան ժամանակ։ Այսօր քեզ հետ պատահող որևէ բան որևէ կապ չունի քո հեռանկարների կամ ճակատագրի հետ․ այս դեպքերը նաեւ կպատահեին, նույնիսկ եթե չհավատայիր Աստծուն, սակայն այսօր դրանց պատասխանատվությունը գցում ես Աստծու վրա և պնդում ես՝ ասելով, որ Աստված դուրս է թողել քեզ։ Պարզապես ինչպիսի՞ն է հավատդ առ Աստված։ Արդյոք իսկապես ընծայե՞լ ես կյանքդ։ Եթե ենթարկվեիք նույն փորձություններին, ինչ Հոբը, ձեզնից ոչ ոք, ով այսօր հետևում է Աստծուն, ի վիճակի չէր լինի հաստատուն կանգնելու, բոլորդ կընկնեիք։ Եվ պարզապես ահռելի տարբերություն կա ձեր և Հոբի միջև։ Այսօր, եթե ձեր ունեցվածքի կեսը բռնագրավվեր, կհամարձակվեիք ուրանալ Աստծու գոյությունը, եթե ձեր որդին կամ դուստրը խլվեր ձեզնից, դուրս կգայիք փողոց՝ անիծելով, եթե ապրուստ վաստակելու ձեր միակ միջոցը խափանվեր, կփորձեիք հաշիվ պահանջել Աստծուց և կհարցնեիք, թե ինչու սկզբում այնքան շատ խոսքեր ասացի ձեզ վախեցնելու համար։ Չկա որևէ բան, որ չհամարձակվեիք անել նման պահերին։ Սրանից պարզ է, որ ընդհանրապես չունեք որևէ ճշմարիտ ներըմբռնում, ոչ էլ ճշմարիտ հասակ։ Հետևաբար, փորձությունները, որոնք ձեզ վրա են, չափազանց մեծ են, քանի որ չափազանց շատ բան գիտեք, բայց այն, ինչ իսկապես հասկանում եք, նույնիսկ հազարերորդ մասը չէ այն բանի, ինչի մասին տեղյակ եք։ Չպետք է սահմանափակվեք լոկ իմանալով և ըմբռնելով։ Փոխարենը, լավ կլիներ տեսնեիք, թե քանի ճշմարտություն եք իրականում կիրարկել, իմացածներից որոնք դեռ պետք է կիրարկեք, Սուրբ Հոգու լուսավորության և լուսավորման ո՞ր մասերն եք ձեռք բերել ձեր սեփական քրտնաջան գործի միջոցով, արդյոք ճշմարտությանը ձգտելու վճռականությունդ իրականացե՞լ է, որքա՞ն հեռու ես հասել կատարելագործվելու քո ձգտման մեջ և արդյոք ունե՞ս ճշմարիտ հոգևոր հասակ՝ հաղթահարելու Սատանայի գայթակղությունները։ Պետք է մանրակրկիտ լինես և գին վճարես, երբ հարցը հասնում է քո ճշմարիտ հասակին և այն վկայությանը, որը պետք է կրես։ Աստծուն հավատալիս մի՛ մտածիր այն մասին, թե ինչ օրհնություններ կարող ես ձեռք բերել կամ ինչ կարող ես վայելել ապագայում։ Ի վերջո, արդյոք կարող ես ձեռք բերել ճշմարտությունը և ձեռք բերել կյանք, ամբողջովին կախված է քո անձնական ձգտումից։
Ծանոթություն
ա. Հանհաո թռչնի պատմությունը շատ նման է Եզոպոսի «Մրջյունն ու մորեխը» առակին։ Հանհաո թռչունը նախընտրում է քնել, այլ ոչ թե բույն կառուցել, երբ եղանակը տաք է՝ չնայած իր հարևանի՝ կաչաղակի բազմակի զգուշացումներին։ Երբ ձմեռը գալիս է, թռչունը սառչում է և սատկում։