Խոստումներ նրանց, ովքեր կատարելագործվում են
Ո՞րն է այն ուղին, որով Աստված կատարելագործում է մարդուն։ Ի՞նչ կողմեր է այն ներառում։ Դու պատրա՞ստ ես կատարելագործվել Աստծու կողմից։ Պատրա՞ստ ես ընդունել Նրա դատաստանն ու պատիժը։ Ի՞նչ գիտես այս հարցերի մասին։ Եթե չունես ոչ մի հասկացողություն այդ մասին խոսելու, ապա դա ապացույց է, որ դեռևս չգիտես Աստծու գործի մասին, որ ընդհանրապես չես լուսավորվել Սուրբ Հոգու կողմից։ Կատարելագործվելն անհնար է այդպիսի մարդկանց համար։ Նրանց տրվում է միայն մի փոքր շնորհք՝ կարճաժամկետ վայելքի համար, և դա երկար չի տևի։ Մարդիկ չեն կարող կատարելագործվել Աստծու կողմից, եթե միայն վայելեն Նրա շնորհքը։ Ոմանք բավարարվում են, երբ սեփական մսեղին խաղաղություն և վայելք ունի, երբ իրենց կյանքը հեշտ է և առանց դժվարությունների կամ ձախորդությունների, երբ իրենց ողջ ընտանիքն ապրում է ներդաշնակության մեջ՝ առանց լարվածության կամ վեճի. և նրանք կարող են նույնիսկ հավատալ, որ սա Աստծու օրհնությունն է։ Իրականում դա պարզապես Աստծու շնորհքն է։ Դուք չպետք է բավարարվեք պարզապես Աստծու շնորհքը վայելելով։ Նման մտածելակերպը շատ հասարակ է։ Նույնիսկ եթե ամեն օր կարդում ես Աստծու խոսքերը և ամեն օր աղոթում ես, իսկ հոգիդ մեծ հաճույք է զգում և հատկապես խաղաղ է, եթե, ի վերջո, չունես գիտելիք պատմելու Աստծու և Նրա գործի մասին և ոչինչ փորձառությամբ չես ապրել և, անկախ նրանից, թե որքան ես կերել և խմել Աստծու խոսքից, եթե միայն հոգևոր խաղաղություն և հաճույք ես զգում, և որ Աստծու խոսքն անհամեմատ քաղցր է, կարծես, չես կարող վայելել այն բավականաչափ, բայց Աստծու խոսքերի գործնական փորձառություն բացարձակ չունես և լիովին զուրկ ես Նրա խոսքերի իրականությունից, ապա ի՞նչ կարող ես ստանալ Աստծու հանդեպ նման հավատքից։ Եթե չես կարող ապրել Աստծու խոսքերի էությամբ, ապա այդ խոսքերն ուտելն ու խմելը, ինչպես նաև քո աղոթքները ոչ այլ ինչ են, քան կրոնական հավատք։ Նման մարդիկ չեն կարող կատարելագործվել Աստծու կողմից և չեն կարող ձեռք բերվել Նրա կողմից։ Աստծու կողմից ձեռք բերված մարդիկ նրանք են, ովքեր հետապնդում են ճշմարտությունը։ Աստված ձեռք է բերում ոչ թե մարդու մսեղին, ոչ թե իրեն պատկանող բաները, այլ նրա ներսում Աստծուն պատկանող մասը։ Այսպիսով, երբ Աստված կատարելագործում է մարդկանց, Նա կատարելագործում է ոչ թե նրանց մսեղին, այլ նրանց սրտերը՝ թույլ տալով, որ նրանց սրտերը ձեռք բերվեն Աստծու կողմից․ այսինքն, Աստծու՝ մարդուն կատարելագործելը, ըստ էության, Աստծու կողմից մարդու սրտի կատարելագործումն է այնպես, որպեսզի այդ սիրտը կարողանա դիմել Աստծուն և սիրել Նրան։
Մարդու մսեղին մարմնավորէ։ Մարդու մսեղին ձեռք բերելն Աստծու համար ոչ մի նպատակի չի ծառայում, քանի որ մարդու մսեղին անխուսափելիորեն քայքայվում է և չի կարող ստանալ Նրա ժառանգությունը կամ օրհնությունները։ Եթե մարդու մսեղին ձեռք բերվեր, և միայն դա լիներ այս հոսքի մեջ, ապա չնայած մարդն անվանապես կլիներ հոսքի մեջ, նրա սիրտը կպատկաներ Սատանային։ Այդ դեպքում մարդիկ ոչ միայն չէին կարողանա դառնալ Աստծու դրսևորումը, այլև կդառնային Նրա հոգսը, և Աստծու՝ մարդկանց ընտրելը, այդպիսով, կդառնար անիմաստ։ Բոլոր նրանք, ում Աստված մտադիր է կատարելագործելու, կստանան Նրա օրհնությունները և Նրա ժառանգությունը։ Այսինքն՝ նրանք ընդունում են այն, ինչ Աստված ունի, և ինչպիսին որ կա, որպեսզի այն դառնա իրենց ներսինը. նրանց ներսում ներդրված են Աստծու բոլոր խոսքերը, և ինչպիսին էլ որ Աստված կա, նրանք ունակ են ընդունելու այդ ամենը ճիշտ այնպես, ինչպես կա։ Այսպիսով՝ նրանք ապրում են ճշմարտությամբ։ Սա այն տեսակի մարդն է, որ կատարելագործվել է Աստծու կողմից և որ ձեռք է բերվել Աստծու կողմից ։ Միայն այսպիսի մարդն իրավունք ունի ստանալու Աստծու շնորհած օրհնությունները։
1. Աստծու ողջ սերը ձեռք բերելը։
2. Ամեն ինչում Աստծու մտադրությունների համաձայն գործելը։
3. Աստծու առաջնորդությունը ձեռք բերելը, Աստծու լույսով ապրելը և Աստծու լուսավորումը ձեռք բերելը։
4. Երկրի վրա Աստծու սիրելի պատկերով ապրելը. իսկապես սիրելով Աստծուն, ինչպես Պետրոսն էր սիրում, որ խաչվեց Աստծու համար և արժանացավ մահվան՝ Աստծու սիրո դիմաց վճարելու համար․ Պետրոսի նման նույն փառքն ունենալով ։
5. Սիրված, հարգված և երկրի վրա բոլորի կողմից հիացմունքի արժանացած լինելը։
6. Մահվան և հանդերձյալ աշխարհի ստրկության յուրաքանչյուր դրսևորում հաղթահարելը՝ Սատանային իր գործը կատարելու ոչ մի հնարավորությունչտալով, Աստծու տիրապետության տակ լինելով, առույգ և կենդանի ոգով ապրելով մինչև կոկորդը կուշտ լինելու զգացողություն չունելով։
7. Կյանքի բոլոր պահերին անբացատրելի բերկրանքի և ոգևորության զգացում ունենալը, ասես տեսել է Աստծու փառքի օրվա գալուստը։
8. Աստծու հետ միասին փառք ձեռք բերելը և Աստծու սիրելի սրբերին նմանվող կերպարանք ունենալը։
9. Դառնալն այն, ինչ Աստված սիրում է երկրի վրա, այսինքն՝ Աստծու սիրելի որդի։
10. Կերպափոխվելը և Աստծու հետ երրորդ երկինք բարձրանալը ու մսեղիից անդին անցնելը։
Կատարելագործվում և ձեռք են բերվում Աստծու կողմից միայն այն մարդիկ, որոնք կարող են ժառանգել Աստծու օրհնությունները: Ներկայում որևէ ձեռքբերում ունե՞ք: Որքանո՞վ է Աստված կատարելագործել քեզ: Աստված մարդուն պատահական կերպով չի կատարելագործում. Նրա՝ մարդուն կատարելագործելը պայմանական է և ունի հստակ, տեսանելի արդյունքներ: Դա այնքան էլ մարդու պատկերացրածի պես չէ, որ քանի դեռ նա հավատում է Աստծուն, կարող է կատարելագործվել և ձեռք բերվել Աստծու կողմից և կարող է երկրի վրա ստանալ Աստծու օրհնություններն ու ժառանգությունը: Նման բաներն անսահման դժվար են. էլ չխոսենք մարդկանց կերպափոխման մասին: Այժմ դուք գլխավորապես պետք է ձգտեք կատարելագործվել Աստծու կողմից ամեն ինչում, կատարելագործվել Աստծու կողմից բոլոր այն մարդկանց, իրադարձությունների և բաների միջոցով, որոնց հանդիպում եք, և ունենալ ավելին այն ամենից, ինչ Աստված ստեղծել է ձեր մեջ Իր միջոցով: Նախ պետք է ստանաք Աստծու ժառանգությունը երկրի վրա, միայն այդժամ արժանի կլինեք Աստծուց ժառանգելու ավելի շատ և ավելի մեծ օրհնություններ: Սրանք այն բաներն են, որոնց պետք է ձգտեք, և որոնք պետք է հասկանաք ամենից առաջ: Որքան շատ ձգտեք ամեն ինչում կատարելագործվել Աստծու կողմից, այնքան ավելի շատ կկարողանաք տեսնել Աստծու ձեռքն ամեն ինչում, ինչի արդյունքում տարբեր տեսանկյուններից և տարբեր հարցերում փութաջանորեն կձգտեք մտնել Աստծու խոսքի էության մեջ և Նրա խոսքի իրականության մեջ: Չեք կարող բավարարվել նման բացասական վիճակներով, ինչպես պարզապես մեղքեր չգործելը կամ պատկերացումներ չունենալը, աշխարհիկ գործերի համար փիլիսոփայություն չունենալը և մարդկային կամք չունենալը: Աստված մարդուն կատարելագործում է բազմաթիվ եղանակներով. կա հնարավորություն, որ կկատարելագործվես բոլոր հարցերում, և Նա կարող է կատարելագործել քեզ ոչ միայն դրական, այլև բացասական առումով, որպեսզի քո ձեռքբերումն ավելի առատ լինի: Ամեն օր կան կատարելագործվելու հնարավորություններ և Աստծու կողմից ձեռք բերվելու առիթներ: Ուստի, որոշ ժամանակ փորձառաբար ապրելուց հետո մեծապես կփոխվես և բնականորեն կհասկանաս շատ բաներ, որոնք նախկինում չէիր հասկանում: Ուրիշներից հրահանգներ ստանալու կարիք չի լինի. անհայտ ձևով Աստված կլուսավորի քեզ, որպեսզի ստանաս լուսավորում ամեն ինչում և հանգամանալից մտնես քո ամեն փորձառության մեջ: Աստված անպայման կուղեկցի քեզ, որպեսզի չշեղվես ո՛չ աջ, ո՛չ ձախ և այդպիսով ոտք դնես Նրա կողմից կատարելագործվելու ճանապարհ:
Աստծու կողմից կատարելագործվելը չի կարող սահմանափակվել միայն Աստծու խոսքն ուտելով և խմելով։ Նման փորձառությունը չափազանց միակողմանի կլիներ, շատ քիչ բան կներառեր և մարդկանց միայն կսահմանափակեր շատ նեղ շրջանակի մեջ։ Այդ դեպքում մարդիկ կզրկվեին իրենց անհրաժեշտ հոգևոր սննդի մեծ մասից։ Եթե ցանկանում եք կատարելագործվել Աստծու կողմից, պետք է սովորեք, թե ինչպես փորձառաբար ապրել բոլոր հարցերը և կարողանաք լուսավորում ստանալ ձեզ հետ պատահող ամեն ինչում։ Անկախ նրանից` դա լավ է, թե վատ, - պետք է քեզ օգուտ բերի և չպետք է քեզ դարձնի բացասական։ Ամեն դեպքում պետք է կարողանաս ամեն ինչ դիտարկել՝ մինչդեռ կանգնած լինելով Աստծու կողքին, և ոչ թե վերլուծել կամ ուսումնասիրել դրանք մարդու տեսանկյունից (սա կլիներ շեղում քո փորձառությունից)։ Եթե փորձառաբար ապրես այսպես, ապա սիրտդ լցված կլինի կյանքի հոգսերով. մշտապես կապրես Աստծու դեմքի լույսի ներքո և քո գործելակերպում շեղումներ, հավանաբար, չես ունենա: Նման մարդիկ ունեն պայծառ ապագա: Աստծու կողմից կատարելագործվելու այնքան շատ հնարավորություններ կան: Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք իսկապես սիրում եք Աստծուն և ունեք Աստծու կողմից կատարելագործվելու, Աստծու կողմից ձեռք բերվելու և Նրա օրհնություններն ու ժառանգությունը ստանալու վճռականությունը: Միայն վճռականությունը բավարար չէ. պետք է նաև մեծ գիտելիք ունենաք, այլապես միշտ շեղումներ կունենաք ձեր գործելակերպում: Աստված պատրաստ է կատարելագործել ձեզանից յուրաքանչյուրին: Այս պահի դրությամբ, չնայած մարդկանց մեծ մասն արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ընդունել է Աստծու գործը, նրանք սահմանափակել են իրենց՝ պարզապես Աստծու շնորհքը վայելելով, և պատրաստ են միայն թույլ տալ, որ Աստված իրենց մի փոքր մսեղավոր մխիթարություն տա, սակայն պատրաստակամ չեն ստանալ ավելի շատ և ավելի բարձր հայտնություններ: Սա ցույց է տալիս, որ մարդու սիրտը դեռևս մշտապես այլուր է: Չնայած մարդու գործը, նրա ծառայությունը և նրա աստվածասեր սիրտն ավելի քիչ անմաքրություններ ունեն, սակայն երբ խոսքը նրա ներքին էության և հետամնաց մտածողության մասին է, մարդը դեռևս անընդհատ ձգտում է սեփական մսեղիի խաղաղությանն ու հաճույքին և նրան չի հետաքրքրում, թե ինչպիսին կարող են լինել Աստծու՝ մարդուն կատարելագործելու պայմաններն ու նպատակները: Եվ այս պատճառով մարդկանց մեծամասնության կյանքը դեռևս անորոշ և անկումային է: Նրանց կյանքն ընդհանրապես չի փոխվել։ Նրանք պարզապես չեն կարևորում Աստծու հանդեպ հավատքը․ կարծես, հավատում են միայն ուրիշների համար՝ ամեն ինչ ինքնահոսի թողնելովև ինչպես պատահի ապրելով, թափառելով աննպատակ գոյության մեջ: Քչերն են կարողանում ձգտել մտնել Աստծու խոսքի մեջ ամեն ինչում՝ ձեռք բերելով ավելի շատ և ավելի հարուստ բաներ, այսoր դառնալով ավելի մեծ հարստության տեր մարդ Աստծու տանը և ստանալով Աստծու ավելի շատ օրհնություններ։ Եթե ձգտում ես ամեն ինչում կատարելագործվել Աստծու կողմից և կարողանում ես ստանալ այն, ինչ Աստված խոստացել է երկրի վրա, եթե ձգտում ես լուսավորվել Աստծու կողմից ամեն ինչում և թույլ չես տալիս, որ տարիներն ապարդյուն անցնեն, ապա սա իդեալական ուղի է փութաջանորեն մուտք գործելու համար։ Միայն այդպես Աստծու կողմից կատարելագործվելու համար կլինես արժանի և նախըտնտրելի։ Դու իրո՞ք այն մեկն ես, որ ձգտում է կատարելագործվել Աստծու կողմից։ Դու իրո՞ք անկեղծ ես ամեն ինչում։ Արդյոք ունե՞ս Աստծու հանդեպ սիրո նույն հոգին, ինչ Պետրոսը։ Արդյոք ունե՞ս Աստծուն սիրելու վճռականությունը, ինչպես Հիսուսը։ Դու երկար տարիներ հավատք ես ունեցել Հիսուսի հանդեպ, տեսե՞լ ես, թե ինչպես է Հիսուսը սիրել Աստծուն։ Դու իսկապե՞ս Հիսուսին ես հավատում։ Դու հավատում ես այսօրվա գործնական Աստծուն, տեսե՞լ ես, թե ինչպես է գործնական Աստված մսեղիի մեջ սիրում երկնքում գտնվող Աստծուն։ Դու ունես հավատք Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, այն պատճառով է, որ մարդկությանը փրկելու համար Հիսուսի խաչելությունը և Նրա կատարած հրաշքներն ընդհանուր առմամբ ընդունված փաստեր են: Սակայն մարդու հավատքը չի բխում Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքից և ճշմարիտ հասկացողությունից: Դու հավատում ես միայն Հիսուսի անվանը, բայց չես հավատում Նրա Հոգուն, որովհետև ուշադրություն չես դարձնում, թե ինչպես է Հիսուսը սիրել Աստծուն: Քո հավատքն Աստծու հանդեպ չափազանց միամիտ է: Չնայած Հիսուսին երկար տարիներ հավատալուն՝ դու չգիտես, թե ինչպես սիրել Աստծուն: Մի՞թե սա քեզ չի դարձնում աշխարհի ամենամեծ հիմարը: Սա ապացույց է, որ տարիներ շարունակ ապարդյուն կերել ես «Տեր Հիսուս Քրիստոսի կերակուրը»: Ես ոչ միայն չեմ սիրում նման մարդկանց, այլև վստահ եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը, որին երկրպագում ես, նույնպես չէր սիրի նրանց: Ինչպե՞ս կարող են նման մարդիկ կատարելագործվել: Մի՞թե ամոթից չես կարմրում: Մի՞թե ամոթ չես զգում: Դու դեռ հանդգնություն ունե՞ս դեմ առ դեմ կանգնելու քո Տեր Հիսուս Քրիստոսի առջև: Դուք բոլորդ հասկանո՞ւմ եք իմ ասածի իմաստը։