Դու պետք է մի կողմ դնես կարգավիճակի օրհնությունները և հասկանաս մարդուն փրկություն բերելու Աստծու մտադրությունը

Մարդկային տեսանկյունից` անհնար է ավարտուն դարձնել Մովաբի սերունդներին, ոչ էլ նրանք որակավորված են այդպիսին դարձվելու համար։ Իսկ Դավթի որդիները, ընդհակառակը, վստահաբար ունեն հույս և, հիրավի, կարող են ավարտուն դարձվել։ Եթե որևէ մեկը Մովաբի սերունդ է, նա չի կարող ավարտուն դարձվել։ Նույնիսկ հիմա դուք դեռ չգիտեք ձեր մեջ տարվող աշխատանքի կարևորությունը. նույնիսկ այս փուլում ձեր սրտերում դեռ պահում եք ձեր ապագայի հեռանկարները և դժկամությամբ եք հրաժարվում դրանցից։ Ոչ ոքի չի մտահոգում, թե ինչու է Աստված այսօր որոշել աշխատել ձեզ նման ամենաանարժան մարդկանց խմբի վրա։ Հնարավո՞ր է, որ Նա սխալ է թույլ տվել այս գործում։ Մի՞թե այս գործը պատահական բացթողում է։ Ինչո՞ւ է Աստված, որ միշտ քաջատեղյակ է, որ Մովաբի զավակներն եք, իջել, որպեսզի գործի հենց ձեր մեջ։ Մի՞թե սա երբեք չի անցնում ձեր մտքով։ Մի՞թե Աստված երբեք հաշվի չի առնում սա Իր գործն անելիս։ Մի՞թե Նա անխոհեմաբար է վարվում։ Մի՞թե Նա ի սկզբանե չգիտեր, որ Մովաբի սերունդներն եք։ Մի՞թե չեք գիտակցում, որ հարկավոր է հաշվի առնել այս ամենը։ Ո՞ւր են կորել ձեր պատկերացումները։ Մի՞թե ձեր այդ առողջ դատողությունը խաթարվել է։ Ո՞ւր են կորել ձեր խելացիությունն ու իմաստությունը։ Մի՞թե այն պատճառով է, որ այնքան մեծահոգի եք՝ ուշադրություն չեք դարձնում նման մանրուքներին։ Ձեր միտքը չափազանց զգայուն է այնպիսի հարցերում, ինչպիսիք են ձեր ապագայի հեռանկարներն ու ձեր սեփական ճակատագիրը, սակայն երբ խոսքը վերաբերում է որևէ այլ բանի, այն թմրած է, դանդաղամիտ և բացարձակապես անտեղյակ։ Ինչի՞ն եք հավատում առհասարակ։ Ապագայի ձեր հեռանկարների՞ն։ Թե՞ Աստծուն։ Մի՞թե այն, ինչին հավատում ես, քո գեղեցիկ նշանակության վայրը չէ։ Մի՞թե քո ապագայի հեռանկարները չեն։ Կյանքի ճանապարհից որքա՞նն ես դու հասկացել։ Որքանի՞ն ես հասել։ Մի՞թե կարծում ես, որ Մովաբի սերունդների վրա այժմ տարվող աշխատանքն արվում է ձեզ նվաստացնելու համար։ Մի՞թե դիտավորյալ է արվում՝ ձեր տգեղությունը բացահայտելու համար։ Մի՞թե միտումնավոր է արվում, որպեսզի ընդունեք հանդիմանությունը, և այնուհետև ձեզ գցեն կրակի լիճը։ Ես երբեք չեմ ասել, որ դուք ապագայի հեռանկարներ չունեք, և, առավել ևս, որ պետք է ոչնչացվեք կամ կորստյան մատնվեք։ Մի՞թե Ես հրապարակավ հնչեցրել եմ նման խոսքեր։ Դու ասում ես, թե անհույս ես, բայց մի՞թե սա այն դատավճիռը չէ, որն ինքդ ես կայացրել։ Մի՞թե սա քո իսկ մտածելակերպի հետևանքը չէ։ Մի՞թե քո սեփական դատավճիռները հաշվի են առնվում։ Եթե Ես ասեմ, որ օրհնված չես, ապա վստահաբար կործանման կմատնվես, իսկ եթե Ես ասեմ, որ օրհնված ես, ապա հաստատապես չես կործանվի։ Ես միայն ասում եմ, որ դու Մովաբի սերունդն ես. Ես չեմ ասել, թե դու կկործանվես։ Պարզապես Մովաբի սերունդներն անիծված են և ապականված մարդկանց մի ցեղ են։ Ավելի վաղ հիշատակվել է մեղքը. մի՞թե բոլորդ մեղավոր չեք։ Մի՞թե բոլոր մեղավորներն ապականված չեն եղել Սատանայի կողմից։ Մի՞թե բոլոր մեղավորները չեն դիմակայում և չեն ապստամբում Աստծու դեմ։ Մի՞թե նրանք, ովքեր դիմակայում են Աստծուն, չպետք է անիծվեն։ Մի՞թե բոլոր մեղավորները չպետք է ոչնչացվեն։ Այդ դեպքում, մարմնից ու արյունից կազմված մարդկանցից ո՞վ կարող էր փրկվել։ Ինչպե՞ս կարող էիք ողջ մնալ մինչ օրս։ Դուք լցվել եք բացասականությամբ, քանի որ Մովաբի սերունդներն եք. մի՞թե դուք նույնպես մեղավորների շարքին պատկանող մարդիկ չեք։ Ինչպե՞ս եք գոյատևել մինչ օրս։ Երբ կատարելության մասին է խոսվում, դուք երջանկանում եք և երբ լսում եք, որ փորձառաբար ապրելու եք մեծ նեղություն, զգում եք՝ այն ձեզ էլ ավելի օրհնված է դարձնում։ Կարծում եք, որ, դառնալով հաղթահարողներ նեղության միջով անցնելուց հետո, սա, առավել ևս, կլինի Աստծու մեծ օրհնությունն ու Նրա կողմից ձեր գերագույն բարձրացումը։ Մովաբի հիշատակումից ձեր մեջ խռովություն է արթնանում. մեծ թե փոքր՝ բոլորն անասելի տխրություն են զգում, և ձեր սրտերում բնավ ուրախություն չկա, և զղջում եք, որ ծնվել եք։ Դուք չեք հասկանում Մովաբի սերունդների վրա տարվող աշխատանքի այս փուլի կարևորությունը. դուք միայն գիտեք բարձր դիրքերի ձգտել, և երբ զգում եք, որ հույս չկա, նահանջում եք։ Կատարելագործվելու և ապագա նշանակության վայրի հիշատակումից երջանկություն եք զգում։ Դուք հավատում եք Աստծուն՝ օրհնություններ քաղելու և բարեհաջող նշանակության վայր ունենալու համար։ Ոմանք այժմ մտավախություն են զգում իրենց դիրքի պատճառով։ Քանի որ նրանք ցածր արժեքի և ցածր դիրքի տեր են, չեն ցանկանում ձգտել կատարելագործվելու։ Սկզբում խոսվեց կատարելագործվելու մասին, ապա հիշատակվեցին Մովաբի սերունդները, այսպիսով՝ մարդիկ մերժեցին կատարելագործվելու այն ուղին, որի մասին նախկինում նշվել էր։ Պատճառն այն է, որ սկզբից մինչև վերջ չեք գիտակցել այս գործի կարևորությունը, և ոչ էլ ձեզ հետաքրքրում է դրա կարևորությունը։ Ձեր հասակը չափազանց փոքր է, և չեք կարող դիմանալ նույնիսկ ամենաչնչին խաթարմանը։ Երբ տեսնում եք, որ ձեր ինքնությունը չափազանց անկարևոր է, դառնում եք բացասական և կորցնում եք ձգտելը շարունակելու հավատը։ Մարդիկ շնորհք ստանալն ու խաղաղություն վայելելը պարզապես համարում են հավատքի խորհրդանիշներ, իսկ օրհնությունների ձգտումը՝ Աստծու հանդեպ իրենց հավատքի հիմք։ Շատ քչերն են ձգտում ճանաչել Աստծուն կամ փոխել իրենց բնավորությունը։ Իրենց հավատքի մեջ մարդիկ փորձում են պարտադրել Աստծուն, որ իրենց տա հարմարավետ նշանակության վայր ու այն բոլոր շնորհքները, որոնք կարող էին ցանկանալ, փորձում են դարձնել Նրան իրենց ծառան, ստիպել Նրան, որ խաղաղ ու բարեկամական հարաբերություններ պահպանի իրենց հետ, որպեսզի ոչ մի պահի իրենց միջև երբևէ հակասություն չծագի։ Այսինքն՝ Աստծու հանդեպ նրանց հավատը պահանջում է, որ Նա խոստանա բավարարել իրենց բոլոր պահանջները և շնորհել այն ամենը, ինչի համար նրանք խնդրում են՝ հիմնվելով Աստվածաշնչում իրենց կարդացած այն խոսքերի վրա, թե «Ես կլսեմ այն ամենը, ինչ խնդրում եք»։ Նրանք ակնկալում են, որ Աստված չի դատի կամ չի էտի ոչ մեկին, քանի որ Նա միշտ եղել է ողորմած Փրկիչ Հիսուսը, որը բոլոր ժամանակներում և բոլոր վայրերում լավ հարաբերություններ է պահպանում մարդկանց հետ։ Աստծուն հավատալու մարդկանց ձևը հետևյալն է. նրանք պարզապես անամոթաբար պահանջներ են ներկայացնում Աստծուն՝ հավատալով, որ անկախ նրանից՝ ապստամբ են, թե հնազանդ, Նա պարզապես պետք է շարունակի ամեն ինչ պարգևել իրենց։ Նրանք պարզապես շարունակաբար «պարտքեր են գանձում» Աստծուց՝ հավատալով, որ Նա պետք է առանց որևէ դիմադրության «վերադարձնի» դրանք, և ավելին՝ կրկնապատիկ վճարի։ Նրանք կարծում են, որ անկախ նրանից՝ Աստված իրենցից որևէ բան ստացել է, թե ոչ, Նա միայն կարող է իրենց կողմից մանիպուլացվել և Նա չի կարող տնօրինել մարդկանց, ինչպես Ինքն է ցանկանում, առավել ևս, երբ Ինքը ցանկանա և առանց նրանց թույլտվության, բացահայտել մարդկանց Իր իմաստությունն ու արդար բնույթը, որոնք թաքնված են եղել երկար տարիներ։ Նրանք պարզապես խոստովանում են իրենց մեղքերն Աստծուն՝ հավատալով, որ Նա պարզապես պետք է իրենց թողություն տա՝ առանց որևէ հակակրանք զգալու դրա նկատմամբ, և որ դա կշարունակվի հավերժ։ Նրանք պարզապես հրամաններ են տալիս Աստծուն՝ հավատալով, որ Նա պետք է հնազանդվի իրենց, քանի որ Աստվածաշնչում գրված է, որ Աստված չի եկել, որպեսզի մարդիկ Նրան ծառայեն, այլ որպեսզի Ինքը ծառայի մարդկանց, և որ Նա եկավ՝ նրանց ծառան լինելու համար։ Նույնիսկ հիմա մի՞թե դեռ այս կերպ չեք հավատում։ Ամեն անգամ, երբ չեք կարողանում որևէ բան ստանալ Աստծուց, ցանկանում եք փախչել. երբ որևէ բան չեք հասկանում, այնքան եք չարանում և նույնիսկ այնքան հեռուն եք գնում, որ ամեն տեսակի հայհոյանք եք թափում Նրա վրա։ Դուք պարզապես թույլ չեք տալիս, որ Աստված Ինքը լիարժեքորեն արտահայտի Իր իմաստությունն ու հրաշագործությունը. փոխարենը՝ պարզապես ցանկանում եք ժամանակավոր հանգստությունով ու հարմարավետությունով տարված լինել։ Մինչ այսօր Աստծու հանդեպ հավատքի ձեր վերաբերմունքը կազմված է եղել լոկ նույն հին պատկերացումներից։ Եթե Աստված ձեզ ցույց է տալիս Իր մեծափառության նույնիսկ մի չնչին մասը, դուք դժգոհ եք դառնում։ Հիմա տեսնո՞ւմ եք, թե որքան մեծ է ձեր հասակը։ Մի՛ կարծեք, թե դուք բոլորդ հավատարիմ եք Աստծուն, երբ իրականում ձեր հին պատկերացումները չեն փոխվել։ Երբ քեզ ոչինչ չի պատահում, հավատում ես, թե ամեն ինչ հարթ է ընթանում, և Աստծու հանդեպ քո սերը հասնում է իր բարձրակետին։ Հենց որ մի չնչին բան է պատահում քեզ, իսկույն ընկնում ես Հադես։ Մի՞թե սա է Աստծուն հավատարիմ լինելը։

Եթե նվաճման գործի վերջին փուլն սկսվեր Իսրայելում, ապա նվաճման այդպիսի գործը որևէ իմաստ չէր ունենա։ Գործն ամենանշանակալիցն է, երբ այն կատարվում է Չինաստանում և կատարվում է ձեզ նման մարդկանց վրա։ Դուք մարդկանցից ամենանվաստն եք՝ ամենացածր կարգավիճակն ունեցողները. դուք այս հասարակության ամենացածր մակարդակում գտնվողներն եք և նրանք, ովքեր ի սկզբանե ամենաքիչն են ընդունել Աստծուն։ Դուք այն մարդիկ եք, որոնք ամենից շատն են հեռացել Աստծուց և որոնք ամենածանրն են վնասվել։ Քանի որ գործի այս փուլը լոկ նվաճման համար է, մի՞թե ամենահարմարը չէ, որ դուք ընտրվեք՝ ապագա վկայությունը տալու համար։ Եթե նվաճման գործի առաջին քայլը չի արվել ձեզ նման մարդկանց վրա, ապա դժվար կլինի առաջ տանել գալիք նվաճման գործը, քանի որ հաջորդող նվաճման գործն արդյունքների կհասնի՝ հիմնվելով այս գործի` այսօր կատարվելու փաստի վրա։ Նվաճման ներկա գործը նվաճման ընդհանուր գործի լոկ սկիզբն է։ Դուք նվաճվողների առաջին խումբն եք. ողջ մարդկության ներկայացուցիչներն եք, որը պիտի նվաճվի։ Ճշմարիտ ճանաչողություն ունեցող մարդիկ կտեսնեն, որ ողջ գործը, որ Աստված անում է այսօր, մեծ է։ Նա ոչ միայն թույլ է տալիս մարդկանց գիտակցել իրենց սեփական ըմբոստությունը, այլև բացահայտում է նրանց ինքնությունը։ Նրա խոսքերի նպատակն ու իմաստը մարդկանց բացասական դարձնելը չէ, ոչ էլ նրանց տապալելը։ Դա այն բանի համար է, որ նրանք լուսավորում ու փրկություն ստանան Իր խոսքերի միջոցով. դա Իր խոսքերի օգնությամբ նրանց ոգին արթնացնելու համար է։ Աշխարհի արարումից ի վեր մարդն ապրել է Սատանայի իշխանության ներքո՝ ո՛չ իմանալով, ո՛չ էլ հավատալով, որ Աստված գոյություն ունի։ Այն, որ այս մարդիկ կարող են ստանալ Աստծու մեծ փրկությունն ու մեծ վեհացումը, իսկապես ցույց է տալիս Աստծու սերը․ բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ ճանաչողություն ունեն, այսպես կմտածեն։ Իսկ ի՞նչ կասեք նրանց մասին, ովքեր չունեն նման ճանաչողություն։ Նրանք կասեն. «Ա՜խ, Աստված ասաց, թե մենք Մովաբի սերունդներն ենք. Նա սա ասաց Իր իսկ խոսքերով։ Մի՞թե դեռ կարող ենք բարի ելք ունենալ։ Մենք Մովաբի սերունդներն ենք և անցյալում դիմադրել ենք Նրան։ Աստված եկել է մեզ դատապարտելու. մի՞թե չես տեսնում, թե ինչպես է Նա միշտ դատել մեզ հենց սկզբից։ Քանի որ դիմակայել ենք Աստծուն, ահա թե ինչպես պետք է հանդիմանվենք»։ Մի՞թե այս խոսքերը ճիշտ են։ Այսօր Աստված դատում է ձեզ, հանդիմանում և դատապարտում, բայց դու պետք է իմանաս, որ քո դատապարտման նպատակն այն է, որ ճանաչես ինքդ քեզ։ Նա դատապարտում է, անիծում, դատում և հանդիմանում, որպեսզի ճանաչես ինքդ քեզ, որպեսզի քո խառնվածքը կարողանա փոխվել, և, նույնիսկ ավելին, որպեսզի իմանաս քո արժեքը և տեսնես, որ Աստծու բոլոր գործողություններն արդար են և Նրա բնույթի և Նրա գործի կարիքների համաձայն է, որ Նա գործում է՝ մարդու փրկության Իր ծրագրի համաձայն, և որ Նա այն արդար Աստվածն է, որ սիրում ու փրկում է մարդուն, և որ նաև դատում ու հանդիմանում է մարդուն։ Եթե դու միայն գիտես, որ ցածր կարգավիճակ ունես, որ ապականված ես և ըմբոստ, բայց չգիտես, որ Աստված մտադիր է բացահայտել Իր փրկությունն այն դատաստանի և պատժի միջոցով, որը Նա այսօր կատարում է քեզ վրա, ապա չունես իրողությունները փորձառաբար ապրելու որևէ միջոց, առավել ևս, ի վիճակի չես շարունակելու առաջ շարժվել։ Աստված չի եկել՝ մարդկանց տապալելու կամ ոչնչացնելու, այլ դատելու, անիծելու, հանդիմանելու և փրկելու նրանց։ Մինչև Նրա 6000-ամյա տնօրինման ծրագրի ավարտը, նախքան Նա կբացահայտի մարդու յուրաքանչյուր տեսակի ելքը, Աստծու գործը երկրի վրա լիովին հանուն փրկության է. դրա նպատակն է նրանց, ովքեր սիրում են Իրեն, դարձնել միանգամայն ավարտուն և նրանց բերել Իր տիրակալության տակ հանձնվելու։ Անկախ նրանից, թե Աստված ինչպես է փրկում մարդկանց, այդ ամենն արվում է՝ նրանց դրդելով կտրվել իրենց հին սատանայական բնույթից. այսինքն՝ Նա փրկում է մարդկանց՝ մղելով նրանց ձգտել կյանքին։ Եթե նրանք այդպես չվարվեն, ապա Աստծու փրկությունն ընդունելու որևէ միջոց չեն ունենա։ Փրկությունն Ինքնին Աստծու գործն է, իսկ կյանքին ձգտումը մի բան է, որ մարդը պետք է ունենա, որպեսզի ընդունի փրկություն։ Մարդու աչքերում փրկությունն Աստծու սերն է, իսկ Աստծու սերը չի կարող լինել հանդիմանություն, դատաստան և անեծքներ. փրկությունը պետք է պարունակի ողորմություն, գթասրտություն և, ավելին, սփոփանքի խոսքեր, ինչպես նաև Աստծու կողմից շնորհված անսահման օրհնություններ։ Մարդիկ հավատում են, որ երբ Աստված փրկում է մարդուն, Նա այդպես է անում՝ նրան հուզելով Իր օրհնություններով և շնորհքով, որպեսզի նա կարողանա իր սիրտը տալ Աստծուն։ Այսինքն՝ մարդուն հուզելը Նրա կողմից մարդուն փրկելն է։ Այս տեսակ փրկությունը գործարքային է։ Միայն այն ժամանակ, երբ Աստված նրան հարյուրապատիկ շնորհի, մարդը կգա հանձնվելու Աստծու անվան առաջ և դրանով իսկ հպարտություն կպատճառի Աստծուն ու պատիվ կբերի Նրան։ Սա մարդկության համար Աստծու մտադրությունը չէ։ Աստված եկել է երկրի վրա գործելու, որպեսզի փրկի ապականված մարդկությանը. սրա մեջ ոչ մի կեղծիք չկա։ Եթե սա այդպես չլիներ, Նա, անշուշտ, անձամբ չէր գա՝ Իր գործն անելու։ Անցյալում Նրա փրկության միջոցները ներառում էին գերագույն ողորմություն և գթասրտություն ցուցաբերելը, այնքան, որ Նա տվեց Իր ամենը Սատանային՝ համայն մարդկության դիմաց։ Ներկան ամենևին նման չէ անցյալին. այսօր ձեր փրկությունը տեղի է ունենում վերջին օրերի ժամանակաշրջանում, երբ յուրաքանչյուրը դասակարգվում է՝ ըստ իր տեսակի. ձեր փրկության միջոցը ոչ թե ողորմությունն ու գթասրտությունն են, այլ հանդիմանությունն ու դատաստանը, որպեսզի մարդը կարողանա ավելի հիմնովին փրկվել։ Հետևաբար, այն ամենը, ինչ ստանում եք, հանդիմանություն է, դատաստան և անգութ հարված, բայց իմացե՛ք. այս անգութ հարվածի մեջ չկա ամենաչնչին իսկ պատիժը։ Անկախ նրանից, թե որքան խիստ կարող են լինել Իմ խոսքերը, այն, ինչ բաժին է հասնում ձեզ, ընդամենը մի քանի խոսքեր են, որոնք կարող են ձեզ բոլորովին անգութ թվալ, և որքան էլ բարկացած կարող եմ լինել Ես, այն, ինչ հասնում է ձեզ, դարձյալ հանդիմանության խոսքեր են, և Ես նպատակ չունեմ ձեզ վնասելու կամ մահվան մատնելու։ Մի՞թե այս ամենը փաստ չէ։ Իմացե՛ք, որ այսօր, լինի դա արդար դատաստան, թե անգութ զտում ու հանդիմանություն, ամեն ինչ հանուն փրկության է։ Անկախ նրանից, թե այսօր յուրաքանչյուրը կդասակարգվի՝ ըստ իր տեսակի, թե կբացահայտվեն ամեն տեսակի մարդիկ, Աստծու բոլոր խոսքերի և գործերի նպատակն է փրկել նրանց, ովքեր իսկապես սիրում են Աստծուն։ Արդար դատաստանը բերվում է մարդուն մաքրագործելու համար, և անգութ զտումը՝ նրան մաքրագործելու համար. և՛ խիստ խոսքերը, և՛ խրատումն արվում են մաքրագործելու համար և հանուն փրկության են։ Հետևաբար, փրկության այսօրվա մեթոդը նման չէ անցյալի մեթոդին։ Այսօր արդար դատաստանը ծառայում է որպես ձեր փրկությունը և որպես լավ գործիք՝ ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր տեսակի դասակարգելու համար, իսկ անգութ հանդիմանությունը ծառայում է որպես ձեր մեծագույն փրկությունը։ Ի՞նչ ունեք ասելու նման հանդիմանության և դատաստանի առջև։ Մի՞թե միշտ չեք վայելել փրկություն՝ սկզբից մինչև վերջ։ Տեսել եք մարմնացյալ Աստծուն և գիտակցել Նրա ամենակարողությունն ու իմաստությունը. բացի այդ, բազմիցս փորձառությամբ եք ապրել հարված ու կարգավարժանք։ Սակայն մի՞թե նաև գերագույն շնորհք չեք ստացել։ Մի՞թե ձեր օրհնություններն ավելի մեծ չեն, քան որևէ մեկինը։ Ձեր շնորհքներն ավելի առատ են, քան Սողոմոնի վայելած փառքն ու հարստությունը։ Մտածե՛ք այդ մասին. եթե Իմ գալու մտադրությունը ձեզ դատապարտելն ու պատժելը լիներ, այլ ոչ թե փրկելը, մի՞թե ձեր օրերը կարող էին այսքան երկար տևել։ Մի՞թե դուք՝ մսից ու արյունից կազմված մեղավոր էակներդ, կկարողանայիք գոյատևել մինչև օրս։ Եթե Իմ նպատակը լոկ ձեզ պատժելը լիներ, ապա ինչո՞ւ Ես մսեղի պիտի դառնայի և ձեռնամուխ լինեի նման մեծ նախաձեռնության։ Մի՞թե ձեզ ոչնչություններիդ պատժելը հնարավոր չէր լինի՝ ընդամենը մեկ բառ արտասանելով։ Մի՞թե Ես դեռ կարիք կունենայի ձեզ ոչնչացնելու ձեզ դիտավորյալ դատապարտելուց հետո։ Դեռ չե՞ք հավատում Իմ այս խոսքերին։ Մի՞թե Ես կարող էի մարդուն փրկել լոկ ողորմությամբ ու գթասրտությամբ։ Կամ մի՞թե կարող էի միայն խաչելությունն օգտագործել՝ մարդուն փրկելու համար։ Մի՞թե Իմ արդար բնույթն ավելի նպաստավոր չէ՝ մարդուն լիովին հնազանդ դարձնելու համար։ Մի՞թե այն ավելի ունակ չէ մարդուն հիմնովին փրկելու։

Թեև Իմ խոսքերը խիստ են, դրանք բոլորը փրկություն են մարդու համար, քանի որ Ես միայն խոսքեր եմ ասում և չեմ պատժում մարդու մսեղին։ Այս խոսքերը մարդուն մղում են ապրելու լույսի մեջ, իմանալու, որ լույսը գոյություն ունի, իմանալու, որ լույսը թանկագին է, և հատկապես՝ իմանալու, թե որքան օգտակար են այս խոսքերն իր համար, ինչպես նաև իմանալու, որ Աստված փրկություն է։ Թեև Ես բազմաթիվ խոսքեր եմ արտահայտել հանդիմանության ու դատաստանի մասին, իրականում ոչինչ չի հասել ձեզ։ Ես եկել եմ՝ հենց Իմ գործը կատարելու և Իմ խոսքերն ասելու համար, և թեև Իմ խոսքերը խիստ են, դրանք ասվում են ձեր ապականության և ձեր ապստամբության դատաստանի համար։ Սա անելու Իմ նպատակը մնում է նույնը՝ մարդուն փրկել Սատանայի իշխանությունից։ Նպատակն այն է, որ Իմ խոսքերով փրկեմ մարդուն, ոչ թե վնասեմ նրան Իմ խոսքերով։ Իմ խոսքերը խիստ են, որպեսզի Իմ գործում արդյունքների հասնեմ։ Միայն նման գործի միջոցով մարդը կարող է ճանաչել ինքն իրեն և ազատվել իր ապստամբ խառնվածքից։ Խոսքերի միջոցով գործի մեծագույն նշանակությունն այն է, որ այն մարդկանց հնարավորություն է տալիս ճշմարտությունը գիտակցելուց հետո կիրարկել այն և այդպիսով հասնել իրենց բնավորության փոփոխություններին, ճանաչել իրենց և ճանաչել Աստծու գործը։ Միայն խոսքերի միջոցով գործը կատարելը կարող է կապի կամուրջ դառնալ Աստծու և մարդու միջև, և միայն խոսքերը կարող են բացատրել ճշմարտությունը։ Այս կերպ գործելը մարդուն նվաճելու լավագույն միջոցն է. խոսքերի արտահայտումից բացի, ոչ մի այլ մեթոդ չի կարող մարդկանց հնարավորություն տալ առավել պարզորեն հասկանալու ճշմարտությունը և Աստծու գործը։ Այդ պատճառով, Իր գործի վերջնական փուլում Աստված օգտագործում է մարդու հետ խոսելու եղանակը՝ նրա համար բացահայտելու բոլոր ճշմարտություններն ու խորհուրդները, որոնք նա չի հասկանում՝ թույլ տալով նրան Աստծուց ստանալ ճշմարիտ ճանապարհն ու կյանքը՝ այդպիսով բավարարելով Նրա մտադրությունները։ Մարդու նկատմամբ Աստծու գործի նպատակն է մարդուն հնարավորություն ընձեռել բավարարելու Աստծու մտադրությունները, և դա արվում է նրան փրկելու համար։ Այդ պատճառով Նրա կողմից մարդու փրկության ընթացքում Նա չի կատարում նրան պատժելու գործը։ Մարդուն փրկելիս Աստված չի պատժում չարը կամ վարձատրում բարին և ոչ էլ բացահայտում է բոլոր տեսակի մարդկանց նշանակության վայրերը։ Փոխարենը, միայն Իր գործի վերջնական փուլն ավարտելուց հետո Նա կկատարի չարը պատժելու և բարին վարձատրելու գործը և միայն այդ ժամանակ Նա կբացահայտի բոլոր տեսակի մարդկանց ելքը։ Նրանք, ովքեր կպատժվեն, կլինեն նրանք, ովքեր իսկապես անկարող կլինեն փրկվել, իսկ նրանք, ովքեր կփրկվեն, կլինեն նրանք, ովքեր Աստծու փրկությունն են ստացել Նրա կողմից մարդու փրկության ժամանակ։ Փրկության Իր գործը կատարելիս Աստված առավելագույն հնարավոր չափով փրկում է յուրաքանչյուր մարդու, ում կարելի է փրկել, և չի հրաժարվում նրանցից որևէ մեկից, քանզի Աստծու գործի նպատակը մարդուն փրկելն է։ Բոլոր նրանք, ովքեր Աստծու կողմից մարդու փրկության ժամանակ չեն կարող հասնել իրենց բնավորության փոփոխություններին, ինչպես նաև բոլոր նրանք, ովքեր չեն կարող լիովին հնազանդվել Աստծուն, կդառնան պատժի առարկաներ։ Գործի այս փուլը՝ խոսքերի գործը, մարդկանց համար բացահայտում է ողջ Խոսքը, որը նրանք չեն հասկանում, ինչպես նաև բոլոր այն խորհուրդները, որոնք չեն հասկացվում նրանց կողմից։ Սա թույլ է տալիս նրանց հասկանալ Աստծու մտադրությունները և Աստծու պահանջներն իրենց հանդեպ և ունենալ նախապայմաններ՝ Աստծու խոսքերը կիրարկելու և իրենց բնավորության մեջ փոփոխությունների հասնելու համար։ Աստված միայն խոսքեր է օգտագործում Իր գործն անելու համար և չի պատժում մարդկանց փոքր-ինչ ապստամբ լինելու համար։ Սա այն պատճառով է, որ հիմա փրկության գործի ժամանակն է, և եթե մարդիկ պատժվեին ամեն անգամ, երբ ապստամբեին, ապա ոչ ոք փրկվելու հնարավորություն չէր ունենա, և բոլորը կպատժվեին ու կգահավիժեին Հադես։ Մարդուն դատելու համար խոսքեր օգտագործելու նպատակն այն է, որ նա ճանաչի ինքն իրեն և հնազանդվի Աստծուն. նպատակը նրան նման դատաստանով պատժելը չէ։ Խոսքերի գործի ընթացքում շատերը կբացահայտեն իրենց ապստամբությունն ու դիմակայությունը, ինչպես նաև իրենց հնազանդության բացակայությունը մարմնացյալ Աստծու հանդեպ։ Այդուհանդերձ, դրա հետևանքով Նա չի պատժի բոլոր այս մարդկանց, այլ փոխարենը դեն կնետի միայն նրանց, ովքեր մինչև հոգու խորքն ապականված են, և ում հնարավոր չէ փրկել։ Նա նրանց մսեղին կհանձնի Սատանային, իսկ որոշ դեպքերում կոչնչացնի նրանց մսեղին։ Մնացյալը կշարունակեն հետևել և փորձառաբար ապրել էտվելը։ Եթե հետևելու ընթացքում այս մարդիկ դեռևս ի վիճակի չլինեն ընդունել էտվելը և գնալով ավելի ու ավելի այլասերվեն, ուրեմն, նրանք կորցրած կլինեն փրկության իրենց հնարավորությունը։ Յուրաքանչյուր ոք, ով ընդունել է Աստծու խոսքերով նվաճված լինելը, փրկության մի քանի հնարավորություն կունենա. յուրաքանչյուր մարդու փրկության գործում Աստված հնարավորինս մեղմ կվարվի նրանց հանդեպ։ Այլ կերպ ասած՝ նրանց հանդեպ կցուցաբերվի առավելագույն ներողամտություն։ Քանի դեռ մարդիկ հետ կկանգնեն սխալ ուղուց և քանի դեռ կկարողանան ապաշխարել, Աստված նրանց հնարավորություններ կտա ձեռք բերելու Իր փրկությունը։ Երբ մարդիկ առաջին անգամ են ապստամբում Աստծու դեմ, Նա նրանց տապալելու ոչ մի ցանկություն չունի, այլ անում է հնարավոր ամեն ինչ՝ նրանց փրկելու համար։ Եթե ինչ-որ մեկն իրապես այլևս տեղ չունի փրկության համար, ապա Աստված կլքի նրան։ Պատճառը, թե ինչու է Աստված հապաղում որևէ մեկին պատժելիս, այն է, որ Նա ցանկանում է փրկել բոլոր նրանց, ովքեր կարող են փրկվել։ Նա պարզապես խոսքեր է օգտագործում՝ մարդկանց դատելու, լուսավորություն բերելու և առաջնորդելու համար. Նա գավազան չի կիրառում՝ նրանց տապալելու համար։ Մարդկանց փրկություն բերելու համար խոսքեր օգտագործելը գործի վերջին փուլի նպատակն ու նշանակությունն է։

Նախորդը.  Միայն կատարելագործվածները կարող են իմաստալից կյանքով ապրել

Հաջորդը.  Ինչպե՞ս կարող են Աստծուն իրենց պատկերացումներում սահմանափակողները ընդունել Նրա հայտնությունները

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger