Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (2)

Նախ եկեք վերանայենք նախորդ հավաքույթի մեր հաղորդակցության հիմնական բովանդակությունը։ (Անցյալ անգամ դուք թվարկեցիք առաջնորդողների և մշակների տասնհինգ պարտականությունները և հաղորդակցվեցիք գլխավորապես առաջին երկուսի մասին։ Առաջին կետ. առաջնորդել մարդկանց՝ ուտելու և խմելու Աստծու խոսքերը, հասկանալու դրանք և մտնելու Աստծու խոսքերի իրականությունը. և երկրորդ կետ. ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները։ Այս երկու կետերի հիման վրա դուք վերլուծեցիք կեղծ առաջնորդողների համապատասխան դրսևորումները։) Երբևէ մտածե՞լ եք, թե այս երկու պարտականություններից որը կկարողանայիք կատարել, եթե առաջնորդող լինեիք։ Շատ մարդիկ միշտ կարծում են, թեորոշակի արժանիք, ինտելեկտ և հոգսի զգացում ունեն, և հետևաբար ցանկանում են մրցել առաջնորդող դառնալու համար և սովորական հետևորդներ լինել չեն ուզում։ Ուստի նախ ուշադրություն դարձրու, թե արդյոք կարո՞ղ ես կատարել այս երկու պարտականությունները, և դրանցից ո՞րն ես ավելի ունակ կատարելու և ի վիճակի ստանձնելու։ Առայժմ չխոսենք այն մասին, թե ունե՞ս արդյոք առաջնորդող դառնալու արժանիք, կամ այդ աշխատանքը կատարելու ունակություն կամ հոգսի զգացում, այլ նախ տեսնենք, թե արդյոք կարո՞ղ ես լավ կատարել այս երկու պարտականությունները։ Երբևէ խորհե՞լ եք այս հարցի շուրջ։ Ոմանք գուցե ասեն. «Չեմ ծրագրում առաջնորդող լինել, ուստի ինչո՞ւ պետք է խորհեմ դրա շուրջ։ Պարզապես պետք է իմ գործը լավ անեմ. այս հարցն ինձ հետ ոչ մի կապ չունի։ Այս կյանքում երբեք չեմ ուզի առաջնորդող լինել և երբեք չեմ ուզի ստանձնել առաջնորդողի կամ աշխատողի պարտականությունները, ուստի երբեք կարիք չեմ ունենա նման հարցերի շուրջ խորհելու»։ Արդյոք այս պնդումը ճի՞շտ է։ (Ո՛չ։) Նույնիսկ եթե չես ուզում առաջնորդող լինել, մի՞թե դեռ կարիք չունես իմանալու, թե քեզ առաջնորդողն ինչպես է կատարում այս երկու պարտականությունները, արդյոք կատարե՞լ է իր պարտականությունները, արդյոք ունի՞ պահանջվող արժանիքը, ընդունակությունները և հոգսի զգացումը, և արդյոք համապատասխանո՞ւմ է այս երկու պահանջներին։ Եթե չես հասկանում կամ չես կարողանում թափանցել այս բաների էության մեջ, և եթե նա քեզ դեպի փոսն առաջնորդի, արդյոք կգիտակցե՞ս դա։ Եթե պարզապես շփոթված կերպով հետևես նրան և բթամիտ լինես, եթե չիմանաս, որ նա կեղծ առաջնորդող է, որ քեզ մոլորեցնում է, կամ թե ուր է քեզ տանում, վտանգի մեջ կհայտնվես։ Քանի որ չես հասկանում առաջնորդողների և մշակների պարտականությունների շրջանակը և չունես կեղծ առաջնորդողներին զանազանելու ունակություն, շփոթված կերպով կհետևես նրան և կանես այն ամենը, ինչ նա կխնդրի քեզ անել՝ չիմանալով, թե արդյոք այն, ինչի մասին նա հաղորդակցվում է քեզ հետ, համապատասխանո՞ւմ է Աստծու խոսքերի ճշմարտությանը, և արդյոք դա իրականությո՞ւնն է։ Կկարծես, թե քանի որ նա եռանդուն է, քանի որ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր վազվզում է և քրտնաջան աշխատում և կարող է գին վճարել, և քանի որ, երբ ինչ-որ մեկը դժվարության մեջ է, նա օգնության ձեռք է մեկնում և չի անտեսում նրան, ուրեմն, որպես առաջնորդող, համապատասխանում է չափանիշին։ Չգիտես, որ կեղծ առաջնորդողները չունեն Աստծու խոսքերն ընկալելու ունակություն, որ որքան էլ երկար աշխատեն, չեն հասկանա Աստծու մտադրությունները և չեն իմանա, թե որոնք են Աստծու պահանջները, նույնիսկ ի վիճակի չեն լինի զանազանելու, թե որոնք են վարդապետությունները և որոնք են ճշմարտության իրականությունները, չեն իմանա, թե ինչպես մաքուր կերպով ըմբռնեն Աստծու խոսքերն ու ճշմարտությունը, ոչ էլ կիմանան, թե ինչպես ուտեն և խմեն Աստծու խոսքերը. սա ակնհայտ է դարձնում, որ նրանք կեղծ առաջնորդողներ են։ Կեղծ առաջնորդողներն իրենց կատարած աշխատանքում ոչ մի արդյունքի չեն հասնում։ Նրանք քեզ հետ կհաղորդակցվեն և ձևական բաներ կանեն, բայց նրանց համար պարզ չի լինի, թե ինչ վիճակում ես, ինչ դժվարությունների ես բախվում, և արդյոք դրանք իրականում լուծվել են, և դու ինքդ էլ չես իմանա այս բաները։ Արտաքուստ նրանք կարդացած կլինեն Աստծու խոսքերը և քեզ հետ հաղորդակցված կլինեն ճշմարտության մասին, բայց դու դեռ սխալ վիճակում ապրելիս կլինես՝ առանց որևէ շրջադարձի։ Անկախ նրանից, թե ինչ դժվարությունների ես հանդիպում, կթվա, թե նրանք կատարում են իրենց պարտականությունները, բայց քո դժվարություններից ոչ մեկը նրանց հաղորդակցության կամ օգնության միջոցով չի լուծվի, և խնդիրները կշարունակեն գոյություն ունենալ։ Արդյոք այս տեսակի առաջնորդողը համապատասխանո՞ւմ է չափանիշին։ (Ո՛չ։) Ուստի ի՞նչ ճշմարտություններ պետք է հասկանաս՝ այս հարցերը զանազանելու համար։ Պետք է հասկանաս, թե արդյոք առաջնորդողներն ու մշակները Աստծու խոսքերի պահանջների համաձա՞յն են կատարում յուրաքանչյուր առաջադրանք և լուծում յուրաքանչյուր խնդիր, արդյոք նրանց ասած յուրաքանչյուր խոսք գործնակա՞ն է և համապատասխանո՞ւմ է Աստծու խոսքերի ճշմարտությանը։ Բացի դրանից՝ պետք է հասկանաս, թե արդյոք, երբ բախվում ես տարբեր դժվարությունների, խնդիրները լուծելու նրանց մոտեցումն առաջնորդո՞ւմ է քեզ՝ հասկանալու Աստծու խոսքերը և ձեռք բերելու կիրարկման ուղի, թե՞ նրանք միայն որոշ բառեր և վարդապետություններ են խոսում, կարգախոսներ են բղավում կամ խրատում են քեզ։ Որոշ առաջնորդողներ և մշակներ սիրում են մարդկանց օգնել հորդորի միջոցով, ոմանք՝ շահագրգռելու միջոցով, իսկ մյուսները՝ մերկացման, մեղադրանքի և էտման միջոցով։ Անկախ նրանից, թե ինչ միջոց են նրանք օգտագործում, եթե այն իսկապես կարող է առաջնորդել քեզ՝ մտնելու ճշմարտության իրականությունը, լուծելու քո իրական դժվարությունները՝ հասկացնելով, թե որոնք են Աստծու մտադրությունները, և դրանով իսկ հնարավորություն տալով ճանաչելու ինքդ քեզ և կիրարկման ճանապարհ գտնելու, ապա ապագայում նմանատիպ իրավիճակների բախվելիս հետևելու ուղի կունենաս։ Հետևաբար ամենահիմնական չափանիշը՝ որոշելու համար, թե արդյոք առաջնորդողը կամ մշակը համապատասխանում է չափանիշին, այն է, թե արդյոք նրանք կարող են ճշմարտությունն օգտագործել՝ լուծելու մարդկանց խնդիրներն ու դժվարությունները՝ նրանց ճշմարտությունը հասկանալու և կիրարկման ուղի ձեռք բերելու հնարավորություն տալով։

Անցյալ անգամ քիչ թե շատ հաղորդակցվեցինք առաջնորդողների և մշակների առաջին և երկրորդ պարտականությունների մասին և կեղծ առաջնորդողների որոշակի դրսևորումներ վերլուծեցինք՝ կապված այս երկու պարտականությունների հետ։ Նրանց հիմնական դրսևորումներն Աստծու խոսքերի ոչ խորքային և մակերեսային ընկալումն ու ճշմարտությունը չհասկանալն են։ Ակնհայտ է, որ, հետևաբար, նրանք չեն կարող ուրիշներին առաջնորդել Աստծու խոսքերը հասկանալու և Նրա մտադրություններն ըմբռնելու։ Երբ մարդիկ բախվում են դժվարությունների, կեղծ առաջնորդողները չեն կարող կիրառել իրենց սեփական փորձառական գիտելիքը՝ այդ մարդկանց առաջնորդելու, որ հասկանան ճշմարտությունը և մտնեն իրականությունը, որպեսզի հետևելու ուղի ունենան, ոչ էլ, թե կարող են ստիպել նրանց խորհել և ճանաչել իրենց տարբեր դժվարությունների մեջ, և միաժամանակ լուծել այդ դժվարությունները։ Ուստի այսօր նախ եկեք հաղորդակցվենք, թե որոնք են կյանքի մուտքի դժվարությունները, և ինչ տարբեր տարածված դժվարություններ կան՝ կյանքի մուտքի հետ կապված, որոնց մարդիկ հաճախ բախվում են իրենց առօրյա կյանքում։ Եկեք որոշակի ամփոփում անենք այս բաների վերաբերյալ։ Արդյոք կարիք կա՞ հաղորդակցվելու սրա մասին։ (Այո՛։) Այժմ որոշ չափով հետաքրքրված եք կյանքի մուտքի հետ կապված այս թեմաներով, այնպես չէ՞։ Երբ առաջին անգամ շփվեցի և խոսեցի ձեզ հետ, անկախ նրանից, թե ինչ էր ասվում, դուք թմրած էիք ու բթացած, ծույլ և արձագանքելիս՝ դանդաղ։ Թվում էր՝ ոչինչ չէիք հասկանում և հասունություն, առավել ևս՝ կյանքի մուտք չունեիք ։ Այժմ, երբ խոսում ենք կյանքի բնույթը փոխելու հետ կապված հարցերի մասին, ձեզնից շատերը համեմատաբար հետաքրքրված են այս թեմայով և որոշակի արձագանքներ ունեն։ Սա դրական երևույթ է։ Եթե չկատարեիք ձեր պարտականությունները, կկարողանայի՞ք հասնել այս բաներին։ (Ո՛չ, չէինք կարող։) Սա Աստծու շնորհն է. այս ամենը Նրա բարեհաճության շնորհիվ է։

Երկրորդ կետ. ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները (երկրորդ մաս)

Կյանքի մուտքի ութ տեսակի դժվարություններ

I. Պարտականությունը կատարելու հետ կապված դժվարություններ

Կյանքի մուտքի դժվարությունների վերաբերյալ նախ եկեք ավելի լայնորեն դիտարկենք պարտականությունը կատարելու հետ կապված դժվարությունները։ Երբ պարտականությունդ կատարելիս բախվում ես խնդիրների, որոնք կապված են ճշմարտությունը կիրարկելու հետ, և չես կարողանում գործել սկզբունքների համաձայն, մի՞թե սա կյանքի մուտքի դժվարություն չէ։ (Այո՛։) Պարզ ասած՝ դրանք տարբեր վիճակներ, գաղափարներ, տեսակետներ և որոշակի սխալ մտածելակերպեր են, որոնք առաջանում են պարտականությունը կատարելիս։ Ուստի՝ ի՞նչ կոնկրետ դժվարություններ կան այս առումով։ Օրինակ՝ պարտականությունը կատարելիս միշտ ձևականորեն գործել, խորամանկել և ծուլանալ փորձելը մի՞թե այն վիճակը չէ, որը սովորաբար դրսևորվում և բացահայտվում է պարտականությունը կատարելիս։ Կա նաև պատշաճ աշխատանքով չզբաղվելը և պարտականությունը կատարելիս անընդհատ ուրիշների հետ համեմատվելը, պարտականությունը կատարելու վայրը խաղահրապարակ կամ մարտադաշտ համարելը և պարտականությունը կատարելիս միշտ «չափանիշ» գտնելու մասին մտածելը՝ մտքում ասելով. «Կտեսնեմ, թե ով է ինձնից լավը և ով կարող է արթնացնել իմ մարտական ոգին, ապա կմրցեմ նրանց հետ, կպայքարեմ նրանց դեմ և կհամեմատվեմ նրանց հետ՝ տեսնելու համար, թե ով է ավելի լավ արդյունքների և բարձր արդյունավետության հասնում՝ իր պարտականությունը կատարելիս, և ով է ավելի լավը մարդկանց սրտերը շահելու հարցում։ Բացի դրանից՝ կա պարտականությունը կատարելու սկզբունքները հասկանալը, բայց դրանց հավատարիմ լինել, կամ Աստծու խոսքերի ճշմարտության կամ Աստծու տան պահանջների համաձայն գործել չցանկանալը, և միշտ նախընտրելը պարտականության կատարումը խառնել անձնական նախասիրությունների հետ՝ ասելով. «Ինձ դուր է գալիս այսպես անել, ինձ դուր է գալիս այնպես անել. պատրաստ եմ այսպես անելու, ուզում եմ այնպես անել»։ Կամակորություն է միշտ ցանկանալ հետևել սեփական կամքին և գործել ինչպես ուզում ես՝ սեփական նախասիրությունների համաձայն, խուլ ձևանալ Աստծու տան բոլոր պահանջների նկատմամբ և նախընտրել շեղվել ճիշտ ուղուց։ Մի՞թե սրանք այն իրական դրսևորումները չեն, որոնք մարդկանց մեծ մասը ցուցաբերում է իրենց պարտականությունները կատարելիս։ Ակնհայտ է, որ այս բոլոր խնդիրները կապված են պարտականությունը կատարելու դժվարությունների հետ։ Խնդրում եմ, ավելացրեք։ (Պարտականությունը կատարելիս ուրիշների հետ ներդաշնակորեն չհամագործակցելը և միշտ ինքնագլուխ գործելը։) Սա նույնպես դժվարություն է համարվում։ Պարտականությունը կատարելիս ուրիշների հետ ներդաշնակորեն չհամագործակցելը և միշտ ինքնագլուխ գործել ու վերջնական խոսքն ասել ցանկանալը, խնդիրների բախվելիս խորհուրդ հարցնելու և ուրիշների կարծիքները լսելու համար խոնարհվել ցանկանալը, բայց դա կիրարկել չկարողանալը և դա կիրարկել փորձելիս անհարմար զգալը խնդիր է։ (Պարտականությունը կատարելիս միշտ սեփական շահերը պաշտպանելը, եսասեր և ստոր լինելը և իրականում իմանալը, թե ինչպես լուծել խնդիրը, երբ այն ծագում է, բայց զգալը, որ դա իր հետ կապ չունի, սխալվելու դեպքում պատասխանատվություն կրելուց վախենալը և հետևաբար առաջ գալ չհամարձակվելը։) Խնդիրը տեսնելիս այն չլուծելը, այն իր հետ կապ չունեցող համարելը և անտեսելը նույնպես պարտականությունն առանց հավատարմության կատարել է համարվում։ Անկախ նրանից՝ պատասխանատու ես որևէ առաջադրանքի համար, թե ոչ, եթե կարող ես հասկանալ խնդրի էությունը և լուծել այն, պետք է կատարես այս պարտականությունը։ Սա քո պարտականությունն է և այն աշխատանքը, որը պարտավոր ես անել։ Եթե վերակացուն կարող է լուծել այն, կարող ես չմիջամտել, բայց եթե չի կարող, պետք է առաջ գաս և լուծես։ Մի՛ բաժանիր խնդիրներն ըստ այն բանի, թե ում պատասխանատվության շրջանակում են դրանք. դա Աստծու հանդեպ անհավատարմություն է։ Ուրիշ ի՞նչ կա։ (Պարտականությունը կատարելիս աշխատանքն անելու համար սեփական խելքին և շնորհներին ապավինելը և ճշմարտությունը չփնտրելը։) Շատ մարդիկ կան, որոնք այդպիսին են։ Միշտ կարծում են, թե խելք և արժանիք ունեն, և անտարբեր են այն ամենի հանդեպ, ինչ պատահում է իրենց. նրանք ընդհանրապես չեն փնտրում ճշմարտությունը և գործում են բացառապես իրենց սեփական կամքի համաձայն, և արդյունքում որևէ պարտականություն պատշաճ կերպով չեն կարողանում կատարել։ Սրանք բոլորը դժվարություններ են, որոնք մարդիկ բախվում են՝ իրենց պարտականությունները կատարելիս։

II. Խնդիրներ, որոնք կապված են իր հեռանկարների և ճակատագրի նկատմամբ մարդու վերաբերմունքի հետ

Իր հեռանկարների և ճակատագրի նկատմամբ մարդու վերաբերմունքը նույնպես կյանքի մուտքի հետ կապված նշանակալի խնդիր է։ Որոշ մարդիկ պատրաստ են գին վճարելու, եթե հավատում են, որ փրկվելու հույս ունեն, և բացասական են դառնում, եթե կարծում են՝ հույս չկա։ Եթե Աստծու տունը նրանց չի առաջխաղացնում և մշակում, նրանք չեն ցանկանում գին վճարել և իրենց պարտականությունները կատարում են պարզապես ձևականորեն՝ առանց պատասխանատվություն ստանձնելու։ Անկախ նրանից՝ ինչ են անում, միշտ հաշվի են առնում իրենց հեռանկարներն ու ճակատագիրը՝ իրենք իրենց հարցնելով. «Իրականում լավ հանգրվան կունենա՞մ։ Աստծու խոստումները նշե՞լ են, թե որոնք են լինելու ինձ նման մեկի հեռանկարներն ու հանգրվանը»։ Եթե ճշգրիտ պատասխան չեն գտնում, որևէ բան անելու ոգևորություն չեն ունենում։ Եթե առաջխաղացվում և մշակվում են Աստծու տան կողմից, լցվում են էներգիայով և իրենց արած ամեն ինչում առանձնապես նախաձեռնող են լինում։ Սակայն եթե չեն կարողանում լավ կատարել իրենց պարտականությունը և ազատվում են, անմիջապես բացասական են դառնում և հրաժարվում են դրանից՝ կորցնելով ամեն հույս։ Էտման բախվելիս մտածում են. «Աստված այլևս չի՞ սիրում ինձ։ Եթե այդպես է, պետք է ավելի շուտ ասեր, աշխարհի հանդեպ իմ ձգտմանը խոչընդոտելու փոխարեն»։ Եթե ազատվում են, մտածում են. «Արդյոք արհամարհանքով չե՞ն նայում ինձ։ Ո՞վ է հայտնել իմ մասին։ Ինձ հեռացնո՞ւմ են։ Եթե այդպես է, պետք է ավելի շուտ ասեին»։ Ավելին՝ նրանց սրտերը լի են Աստծու հետ գործարքներով, պահանջներով և անհիմն խնդրանքներով։ Անկախ նրանից՝ եկեղեցին ինչ է նախապատրաստում նրանց համար, որ անեն, լավ հեռանկարներ և լավ ճակատագիր, ինչպես նաև Աստծու օրհնություններն ունենալը նրանք դա անելու նախապայմաններ են համարում։ Առնվազն դեմքի լավ արտահայտության և վերաբերմունքի արժանանալը և ճանաչված լինելը նրանց նախապայմաններն են՝ ընդունելու և հնազանդվելու համար։ Մի՞թե սրանք իրենց հեռանկարների և ճակատագրի նկատմամբ իրենց վերաբերմունքի դրսևորումները չեն։ Դրան ավելացրեք։ (Եթե պարտականությունները կատարելիս շեղումներ կամ խնդիրներ են առաջանում, և նրանք էտվում են, գանգատվում Աստծուց և զգուշանում Նրանից. վախենում են բացահայտվելուց դուրս թողնվելուց և միշտ իրենց համար դուրս գալու ճանապարհ են թողնում:) Բացահայտվելուց և դուրս թողնվելուց վախենալը և իրենց համար միշտ դուրս գալու ճանապարհ թողնելը նույնպես իրենց հեռանկարների և ճակատագրի նկատմամբ իրենց վերաբերմունքի դրսևորումներ են։ (Երբ տեսնում են, որ Աստծու՝ մերկացման և բնորոշման խոսքերը համապատասխանում են իրենց կամ երբ էտման են բախվում և ամաչում են, եզրակացնում են, որ բթամիտ են, դև ու Սատանա, և որ ի վիճակի չեն ընդունելու ճշմարտությունը։ Նրանք որոշում են, որ փրկվելու հույս չունեն և բացասական են դառնում։) Երբ խոսքը վերաբերում է իրենց հեռանկարներին և ճակատագրին, մարդիկ չեն կարող լիովին հրաժարվել իրենց սեփական մտադրություններից և ցանկություններից։ Մշտապես վերաբերվում են որպես ամենակարևոր բաների և համապատասխանաբար ձգտում են դրանց՝ իրենց ձգտած բոլոր բաների համար շարժիչ ուժ և նախապայման համարելով։ Երբ բախվում են դատաստանի, պատժի, փորձությունների, զտման կամ բացահայտված լինելուն կամ հանդիպում են վտանգավոր հանգամանքների, անմիջապես մտածում են. «Աստված այլևս չի՞ ուզում ինձ։ Նա արհամարհանքով մերժո՞ւմ է ինձ։ Տոնը, որով Նա խոսում է ինձ հետ, շատ խիստ է. Մի՞թե Նա չի ուզում փրկել ինձ։ Նա ուզում է հեռացնե՞լ ինձ։ Եթե Նա ուզում է հեռացնել ինձ, պետք է որքան հնարավոր է շուտ ասի, քանի դեռ երիտասարդ եմ, որպեսզի չխոչընդոտի աշխարհի հանդեպ իմ ձգտմանը»։ Սա նրանց մեջ բացասականություն, դիմադրություն, հակադրություն և ծուլություն է առաջացնում։ Սրանք որոշ վիճակներ և դրսևորումներ են, որոնք ներառում են իրենց հեռանկարների և ճակատագրի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Սա կյանքի մուտքին վերաբերող նշանակալի դժվարություն է։

III. Միջանձնային հարաբերությունների հետ կապված դժվարություններ

Դիտարկենք մեկ այլ տեսանկյուն՝ միջանձնային հարաբերությունները։ Սա նույնպես կյանքի մուտքի հետ կապված նշանակալի դժվարություն է։ Ինչպես ես վերաբերվում մարդկանց, որոնց չես սիրում, որոնց կարծիքները տարբերվում են քո կարծիքներից, մարդկանց, որոնք ծանոթ են քեզ, մարդկանց, որոնք ընտանեկան կապ ունեն քեզ հետ կամ բարություն են ցուցաբերել քո հանդեպ, և մարդկանց, որոնք քեզ միշտ ժամանակին նախազգուշացումներ են տալիս, ճշմարիտ խոսքեր են ասում և օգնում են և արդյոք կարող ես արդարացիորեն վերաբերվել յուրաքանչյուր մարդու, գումարած՝ ինչպես ես վարվում, երբ վեճեր են ծագում այլ մարդկանց հետ, ինչպես նաև ձեր միջև առաջացող նախանձն ու ընդհարումները, և ներդաշնակորեն շփվել կամ անգամ պարտականություններդ կատարելու ընթացքում ներդաշնակորեն համագործակցել չկարողանալը. սրանք միջանձնային հարաբերությունների հետ կապված որոշ վիճակներ և դրսևորումներ են։ Կա՞ն արդյոք ուրիշ վիճակներ և դրսևորումներ։ (Մարդկանց հաճեցնող լինելը և ուրիշի խնդիրները հայտնաբերելիս բարձրաձայնել չհամարձակվելը՝ նրանց վիրավորելու վախից։) Սա վիճակ է, որն առաջանում է, երբ մարդը վախենում է ուրիշներին վիրավորելուց։ (Նաև այն, թե ինչպես է մարդը վերաբերվում առաջնորդողներին և մշակներին, և նրանց, ովքեր իշխանություն և կարգավիճակ ունեն։) Ինչպես ես վերաբերվում առաջնորդողներին և մշակներին, կամ իշխանություն և կարգավիճակ ունեցող մարդկանց. շողոքորթությամբ և քծնանքո՞վ, թե՞ նրանց ճիշտ վերաբերվելով. սա կոնկրետ դրսևորումն է այն բանի, թե ինչպես ես վարվում իշխանություն և ազդեցություն ունեցողների հետ։ Միջանձնային հարաբերությունների դժվարությունները մոտավորապես սրանք են։

IV. Մարդկային զգացմունքների հետ կապված խնդիրներ

Եկեք փոքր-ինչ խոսենք մարդկային զգացմունքների մասին։ Ի՞նչ խնդիրներ են կապված զգացմունքների հետ։ Առաջինն այն է, թե ինչպես ես գնահատում քո իսկ ընտանիքի անդամներին և ինչպես ես մոտենում նրանց արածներին։ «Նրանց արածներն» այստեղ բնականաբար ներառում են այն, որ նրանք խաթարում և խափանում են եկեղեցու աշխատանքը, երբ մարդկանց դատում են իրենց մեջքի հետևում, երբ ներգրավվում են չհավատացողների որոշ կիրարկումներում և այլն։ Կարո՞ղ ես անաչառ կերպով մոտենալ այս բաներին։ Երբ անհրաժեշտ է, որ գնահատես քո ընտանիքի անդամներին, կարո՞ղ ես դա անել օբյեկտիվ և անաչառ կերպով՝ մի կողմ դնելով քո սեփական զգացմունքները։ Սա վերաբերում է սեփական ընտանիքի անդամների նկատմամբ ձեր վերաբերմունքին։ Ավելին՝ արդյոք զգացմունքներ տածո՞ւմ ես նրանց հանդեպ, ում հետ լավ ես լեզու գտնում, կամ ովքեր նախկինում օգնել են քեզ։ Կարո՞ղ ես օբյեկտիվ, անաչառ և ճշգրիտ կերպով դիտարկել նրանց գործողություններն ու վարքագիծը։ Եթե նրանք խաթարեն և խափանեն եկեղեցու աշխատանքը, կկարողանա՞ս ժամանակին հայտնել կամ մերկացնել նրանց՝ այդ մասին իմանալուց հետո։ Նաև, արդյոք զգացմունքներ տածո՞ւմ ես նրանց հանդեպ, ովքեր համեմատաբար մոտ են քեզ, կամ ովքեր նմանատիպ հետաքրքրություններ ունեն։ Ունե՞ս արդյոք անաչառ և օբյեկտիվ գնահատում, սահմանում և նրանց գործողությունների ու վարքագծի հետ վարվելաձև։ Ենթադրենք՝ այս մարդկանց հետ, որոնց հետ զգացմունքային կապ ունես, եկեղեցին սկզբունքների համաձայն է վարվում, և դրա արդյունքը չի համապատասխանում քո սեփական պատկերացումներին. ինչպե՞ս կվերաբերես դրան։ Կկարողանա՞ս հնազանդվել։ Կշարունակե՞ս գաղտնի կերպով խճճված մնալ նրանց հետ, և կկարողանա՞ն արդյոք նրանք մոլորեցնել քեզ և անգամ դրդել՝ ներողամիտ լինելու իրենց հանդեպ, արդարացնելու և պաշտպանելու իրենց։ Արդյոք օգնության կգայի՞ր և կրծքով կպաշտպանեի՞ր նրանց, ովքեր օգնել են քեզ՝ միաժամանակ ուշադրություն չդարձնելով ճշմարտության սկզբունքներին և անտեսելով Աստծու տան շահերը։ Մի՞թե այս տարբեր խնդիրները կապված չեն զգացմունքների հետ: Ոմանք ասում են. «Մի՞թե զգացմունքները չեն վերաբերում միայն ազգականներին և ընտանիքի անդամներին։ Մի՞թե զգացմունքների շրջանակը միայն քո ծնողներն են, եղբայրներն ու քույրերը և ընտանիքի այլ անդամներ»։ Ո՛չ, զգացմունքները մարդկանց լայն շրջանակ են ներառում։ Մոռացե՛ք սեփական ընտանիքի անդամներին անաչառ կերպով գնահատելու մասին. որոշ մարդիկ ի վիճակի չեն անաչառ կերպով գնահատելու անգամ իրենց լավ ընկերներին ու մտերիմներին, և աղավաղում են փաստերը, երբ խոսում են այդ մարդկանց մասին։ Օրինակ, եթե նրանց մտերիմը չի զբաղվում իր պատշաճ գործով և իր պարտականությունը կատարելիս միշտ ներգրավվում է անազնիվ և չար կիրարկումների մեջ, նրան կբնութագրեն որպես բավականին թեթևսոլիկ մարդու և կասեն, որ նրա մարդկայնությունը հասուն չէ և դեռ կայուն չէ։ Մի՞թե այս խոսքերի մեջ զգացմունքներ չկան։ Սա զգացմունքներով լի խոսքեր ասել է։ Եթե նրանց հետ կապ չունեցող մեկը չզբաղվի իր պատշաճ աշխատանքով և ներգրավվի անազնիվ և չար կիրարկումներում, նրա մասին ավելի կոշտ բաներ կունենան ասելու և կարող են անգամ դատապարտել։ Մի՞թե սա զգացմունքների հիման վրա խոսելու և գործելու դրսևորում չէ։ Արդյոք իրենց զգացմունքներով ապրող մարդիկ անաչա՞ռ են։ Արդյոք ազնի՞վ են։ (Ո՛չ։) Ի՞նչ խնդիր ունեն այն մարդիկ, որոնք խոսում են իրենց զգացմունքների համաձայն։ Ինչո՞ւ չեն կարող արդարացիորեն վերաբերվել ուրիշներին։ Ինչո՞ւ չեն կարող խոսել ճշմարտության սկզբունքների հիման վրա։ Երկերեսանի մարդիկ, որոնք իրենց խոսքերը երբեք չեն հիմնում փաստերի վրա, չարակամ են։ Խոսելիս անաչառ չլինելը, միշտ սեփական զգացմունքների համաձայն և հանուն սեփական շահի, այլ ոչ թե ըստ ճշմարտության սկզբունքների խոսելը, Աստծու տան աշխատանքի մասին չմտածելը և պարզապես սեփական անձնական զգացմունքները, համբավը, շահը և կարգավիճակը պաշտպանելը հակաքրիստոսների բնավորությունն է։ Այսպես են խոսում հակաքրիստոսները. այն ամենը, ինչ ասում են, չարակամ է, անհանգստացնող և խաթարող։ Մսեղիի նախասիրությունների և շահերի մեջ ապրող մարդիկ ապրում են իրենց զգացմունքներում։ Իրենց զգացմունքներում ապրող մարդիկ բացարձակապես չեն ընդունում կամ չեն կիրարկում ճշմարտությունը։ Նրանք, ովքեր խոսում և գործում են իրենց զգացմունքների հիման վրա, ճշմարտության իրականություն բացարձակապես չունեն։ Եթե նման մարդիկ առաջնորդողներ դառնան, անկասկած կեղծ առաջնորդողներ կամ հակաքրիստոսներ կլինեն։ Նրանք ոչ միայն անկարող են իրական աշխատանք կատարել, այլև կարող են ներգրավվել տարբեր չար գործերի մեջ։ Նրանք անպայման կհեռացվեն և կպատժվեն։

V. Մսեղիի հարմարավետությունները տենչալու հետ կապված խնդիրներ

Մսեղիի հարմարավետությունները տենչալը նույնպես լուրջ խնդիր է։ Ի՞նչ եք կարծում, որո՞նք են մսեղիի հարմարավետությունները տենչալու որոշ դրսևորումները։ Ի՞նչ օրինակներ կարող եք բերել ձեր սեփական փորձառություններում տեսածից։ Կարգավիճակի առավելություններից ստացած օգուտները վայելելը հաշվի առնվո՞ւմ է։ (Այո՛։) Ուրիշ ի՞նչ կա։ (Պարտականությունները կատարելիս դժվար առաջադրանքների փոխարեն հեշտերը նախընտրելը և միշտ թեթև աշխատանք ընտրել ցանկանալը։) Պարտականություն կատարելիս մարդիկ միշտ թեթև աշխատանք են ընտրում, աշխատանք, որը հոգնեցուցիչ չէ և որը չի պահանջում դիմակայել եղանակային պայմաններին։ Դա հեշտ գործեր ընտրելն է և դժվարներից խուսափելը, և մսեղիի հարմարավետությունները տենչալու դրսևորում է։ Է՞լ ինչ։ (Միշտ տրտնջալը, երբ իրենց պարտականությունը փոքր-ինչ դժվար է, հոգնեցուցիչ, երբ այն պահանջում է գին վճարել։) (Կերակրով և հագուստով և մսեղիի հաճույքներով տարված լինելը։) Սրանք բոլորը մսեղիի հարմարավետությունները տենչալու դրսևորումներ են։ Երբ նման մարդը տեսնում է, որ առաջադրանքը չափազանց աշխատատար է կամ ռիսկային, այն թողնում է ուրիշի վրա. ինքը միայն հանգիստ աշխատանք է կատարում և արդարացումներ գտնում՝ ասելով, որ իր արժանիքը թույլ է, որ չունի աշխատունակություն և չի կարող ստանձնել այդ առաջադրանքը, մինչդեռ իրականում պատճառն այն է, որ տենչում է մսեղիի հարմարավետությունները։ Չի ցանկանում տառապել՝ անկախ նրանից, թե ինչ գործ է անում կամ ինչ պարտականություն է կատարում։ Եթե նրան ասեն, որ աշխատանքն ավարտելուց հետո շոգեխաշած խոզի միս է ուտելու, շատ արագ և արդյունավետ կերպով կաշխատի, և կարիք չի լինի նրան շտապեցնելու, դրդելու կամ հսկելու. բայց եթե շոգեխաշած խոզի միս չկա, և պետք է իր պարտականությունն արտաժամյա կատարի, կհապաղի և ամեն տեսակ պատճառներ ու արդարացումներ կգտնի՝ այն հետաձգելու համար, և մի որոշ ժամանակ աշխատելուց հետո կասի. «Գլխապտույտ ունեմ, ոտքս թմրել է, ուժասպառ եմ եղել։ Մարմնիս ամեն մի մասը ցավում է, կարո՞ղ եմ փոքր-ինչ հանգստանալ»։ Այստեղ ո՞րն է խնդիրը։ Նա մսեղիի հարմարավետություններն է տենչում։ Նաև, երբ պարտականություն է կատարում, միշտ տրտնջում է դժվարություններից և չի ուզում որևէ ջանք գործադրել և հենց որ փոքր-ինչ ազատ ժամանակ է ունենում, հանգստանում է, դատարկաբանում կամ ժամանցի և զվարճանքի մասնակցում։ Իսկ երբ աշխատանքն ավելանում է, և խախտվում են նրա կյանքի ռիթմն ու առօրյան, դժգոհ է լինում և չբավարարված։ Նա փնթփնթում և տրտնջում է և իր պարտականությունները կատարելիս անփույթ է դառնում։ Սա մսեղիի հարմարավետությունները տենչալն է, այնպես չէ՞։ Օրինակ՝ որոշ կանայք իրենց կազմվածքը պահպանելու համար մարզվում են և գեղեցկության համար ամեն օր քնում են որոշակի ժամերի։ Սակայն հենց որ աշխատանքը շատանում է, և առօրյան խախտվում, դժգոհում են՝ ասելով. « Լավ չէ. այս աշխատանքն անելը չափազանց շատ է հետաձգում գործերս։ Չեմ կարող թույլ տալ, որ այն ազդի իմ անձնական գործերի վրա։ Ուշադրություն չեմ դարձնի որևէ մեկին, ով կփորձի շտապեցնել ինձ. կհետևեմ իմ սեփական տեմպին։ Երբ յոգայի ժամանակն է, յոգա կանեմ։ Երբ գեղեցկության համար իմ քնի ժամանակն է, կքնեմ։ Կշարունակեմ անել այնպես, ինչպես նախկինում էի անում։ Ես ձեզ պես հիմար և աշխատասեր չեմ։ Մի քանի տարի հետո բոլորդ ծեր, անհրապույր կանանց կվերածվեք, ձեր կազմվածքը կփոխվի, և այլևս սլացիկ չեք լինի։ Ոչ ոք չի ուզենա նայել ձեզ, և կյանքում ոչ մի վստահություն չեք ունենա»։ Հանուն իրենց մսեղիի վայելքը բավարարելու, հանուն գեղեցկության, ուրիշների կողմից սիրված լինելու և ավելի մեծ վստահությամբ ապրելու՝ նրանք հրաժարվում են իրենց մսեղիի հաճույքներն ու նախասիրությունները թողնելուց՝ անկախ նրանից՝ որքան են զբաղված պարտականություններ կատարելով։ Սա մսեղիի հարմարավետություններով տարված լինելն է։ Ոմանք ասում են. «Աստված անհանգիստ է, և պետք է հաշվի առնենք Աստծու մտադրությունները»։ Բայց այս կանայք ասում են. «Ես չեմ տեսել, որ Աստված անհանգիստ է. քանի դեռ ես անհանգիստ չեմ, ինձ համար լավ է։ Եթե հաշվի առնեմ Աստծու մտադրությունները, ո՞վ հաշվի կառնի իմը»։ Մի՞թե նման կանայք որևէ մարդկայնություն ունեն։ Մի՞թե նրանք դևեր չեն։ Կան նաև որոշակի մարդիկ, որոնք, անկախ նրանից, թե որքան զբաղված և անհետաձգելի է իրենց գործը, թույլ չեն տա, որ դա ազդի իրենց հագնվելու ձևի և հոգուստի վրա։ Նրանք ամեն օր ժամեր են ծախսում շպարվելու համար և ինչպես իրենց հասցեն են հստակ կերպով հիշում, այնպես էլ, թե ամեն օր որ հագուստի հետ որ կոշիկը պետք է համադրեն, երբ պետք է գեղեցկության համար խնամք անեն և երբ՝ մերսումներ՝ բացարձակապես չշփոթվելով այդ հարցում։ Սակայն, երբ խոսքը վերաբերում է նրան, թե որքանով են հասկանում ճշմարտությունը, ինչ ճշմարտություններ դեռ չեն հասկանում կամ որոնց մեջ դեռ մուտք չեն գործել, ինչ բաների են դեռևս ձևականորեն և առանց հավատարմության մոտենում, ինչ ապականված խառնվածքներ են բացահայտել և ճշմարտության հետ կապված նման այլ խնդիրների, որոնք վերաբերում են կյանքի մուտքին, բացարձակապես ոչինչ չգիտեն այդ բաների մասին։ Երբ նրանց հարցնում են դրանց մասին, լիովին անտեղյակ են։ Սակայն երբ խոսքը վերաբերում է մսեղիի հաճույքների հետ կապված թեմաներին՝ ուտելուն, խմելուն և զվարճանքին, կարող են անվերջ դատարկաբանել, անհնար է նրանց կանգնեցնելը։ Անկախ նրանից, թե որքան է զբաղված եկեղեցու գործը կամ որքան են նրանք զբաղված իրենց պարտականություններով, նրանց կյանքի առօրյան և սովորական վիճակը երբեք չեն խաթարվում։ Երբ խոսքը վերաբերում է իրենց մսեղավոր կյանքի ցանկացած մանրուքի, երբեք անփույթ չեն, կատարելապես կարգավորում են այս բաները և շատ խիստ ու լուրջ են այս հարցում։ Բայց երբ խոսքը վերաբերում է Աստծու տան գործին, անկախ նրանից՝ որքան մեծ է հարցը, և անգամ եթե այն վերաբերում է եղբայրների և քույրերի անվտանգությանը, անփութորեն են վերաբերվում դրան։ Անգամ չեն մտածում այն բաների մասին, որոնք վերաբերում են Աստծու հանձնարարությանը կամ այն պարտականությանը, որը պետք է կատարեն։ Նրանք բացարձակապես ոչ մի պատասխանատվություն չեն կրում։ Սա մսեղիի հարմարավետություններով տարված լինելն է, այնպես չէ՞։ Արդյոք մսեղիի հարմարավետություններով տարված մարդիկ հարմա՞ր են պարտականություն կատարելու համար։ Հենց որ ինչ-որ մեկը բարձրացնում է իր պարտականությունը կատարելու թեման, կամ խոսում է գին վճարելու և դժվարություններ կրելու մասին, նրանք շարունակում են տարուբերել են իրենց գլուխները։ Նրանք չափազանց շատ դժվարություններ ունեն, դժգոհությամբ լի են և բացասականությամբ լցված։ Նման մարդիկ անօգուտ են, որակավորված չեն իրենց պարտականությունները կատարելու համար և պետք է հեռացվեն։ Մսեղիի հարմարավետությունները տենչալու մասին այսքանը։

VI. Ինքնաճանաչողության հետ կապված դժվարություններ

Ինքնաճանաչողությունը կյանքի մուտքի ամենակարևոր տեսանկյունն է։ Բայց մարդկանց մեծամասնության համար, քանի որ նրանք չեն սիրում ճշմարտությունը կամ չեն ձգտում դրան, ինքնաճանաչողությունը դառնում է ամենամեծ դժվարությունը։ Հետևաբար կարելի է վստահ ասել, որ ճշմարտությունը չսիրողները չեն կարող իսկապես ճանաչել իրենց։ Ինքնաճանաչողության ի՞նչ տեսանկյուններ կան։ Առաջինն այն է, թե ինչ ապականված խառնվածքներ են բացահայտվում մարդու խոսքում և գործողություններում։ Երբեմն դա ամբարտավանություն է, այլ դեպքերում՝ խաբեություն կամ գուցե չարություն, անհաշտություն կամ դավաճանություն և այլն։ Բացի դրանից, երբ մարդուն որևէ բան է պատահում, նա պետք է քննի իրեն՝ տեսնելու, թե արդյոք ունի՞ մտադրություններ կամ դրդապատճառներ, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը։ Պետք է նաև քննի, թե արդյոք իր խոսքում կամ գործողություններում կա՞ որևէ բան, որը դիմադրում է Աստծուն կամ ապստամբում Նրա դեմ։ Մասնավորապես, նա պետք է քննի, թե արդյոք ունի՞ հոգս և հավատարի՞մ է իր պարտականության հարցում, արդյոք անկեղծորեն ծախսվո՞ւմ է Աստծու համար, և արդյոք սրտա՞նց է աշխատում, թե՞ ձևականորեն։ Ինքնաճանաչողությունը նաև իմանալն է, թե արդյոք մարդն Աստծու վերաբերյալ ունի՞ պատկերացումներ և երևակայություններ, չափազանցված պահանջներ կամ թյուրըմբռնումներ և դժգոհություններ, և արդյոք ունի՞ հնազանդվելու մտադրություն։ Իմանալն է, թե արդյոք կարո՞ղ է փնտրել ճշմարտությունը, ընդունել Աստծուց և Աստծուն ենթարկվող սիրտ ունենալ՝ Նրա կազմակերպած իրավիճակներին, մարդկանց, իրադարձություններին և բաներին մոտենալիս։ Իմանալն է, թե արդյոք ունի՞ խիղճ և ողջամտություն և արդյոք սիրո՞ւմ է ճշմարտությունը։ Իմանալն է, թե արդյոք հնազանդվո՞ւմ է, թե՞ փորձում է վիճել, երբ ինչ-որ բան է պատահում իրեն, և այս հարցերին մոտենալիս ապավինում է պատկերացումներին և երևակայությունների՞ն, թե՞ ճշմարտությունը փնտրելուն։ Այս ամենը ինքնաճանաչողության շրջանակն է։ Մարդ պետք է խորհի, թե արդյոք սիրո՞ւմ է ճշմարտությունը և ճշմարիտ հավատ ունի՞ Աստծու հանդեպ՝ հաշվի առնելով իր վերաբերմունքը տարբեր իրավիճակների և մարդկանց, իրադարձությունների և բաների նկատմամբ։ Եթե նա կարողանա ճանաչել իր ապականված խառնվածքը և տեսնել, թե որքան մեծ է իր ապստամբությունն Աստծու դեմ, առաջընթաց կունենա։ Ավելին, երբ խոսքը վերաբերում է Աստծու հանդեպ նրա վերաբերմունքին, պետք է խորհի, թե արդյոք ունի՞ պատկերացումներ, երկյուղ կամ հնազանդություն Աստծու անվան և մարմնացման նկատմամբ, և մասնավորապես ինչպիսի՞ն է իր վերաբերմունքը ճշմարտության նկատմամբ։ Մարդ պետք է նաև իմանա իր թերությունները, իր հասունության չափը և թե արդյոք ունի՞ ճշմարտության իրականությունը, ինչպես նաև արդյոք իր ձգտումը և անցած ճանապարհը ճի՞շտ են և համապատասխանո՞ւմ են Աստծու մտադրություններին։ Սրանք այն բոլոր բաներն են, որոնք մարդիկ պետք է իմանան։ Կարճ ասած՝ ինքնաճանաչողության տարբեր տեսանկյունները հիմնականում բաղկացած են հետևյալից. գիտելիք այն մասին, թե արդյոք սեփական արժանիքը բարձր է, թե ցածր, գիտելիք սեփական բնավորության մասին, գիտելիք այն մտադրությունների և դրդապատճառների մասին, որոնք մարդն ունի իր գործողություններում, գիտելիք ապականված խառնվածքի և բացահայտած բնական էության մասին, գիտելիք սեփական նախասիրությունների և ձգտման մասին, գիտելիք այն ճանապարհի մասին, որով անցնում է, գիտելիք բաների վերաբերյալ սեփական տեսակետների մասին, գիտելիք կյանքի փիլիսոփայության և արժեքների մասին և գիտելիք Աստծու և ճշմարտության նկատմամբ սեփական վերաբերմունքի մասին։ Ինքնաճանաչողությունը հիմնականում այս տեսանկյուններից է:

VII. Աստծու հետ վարվելիս մարդկանց տարբեր դրսևորումները

Կյանքի մուտքի մասին հաջորդ բաժինը վերաբերում է Աստծու հետ վարվելիս մարդկանց տարբեր դրսևորումներին։ Օրինակ, երբ նրանք Աստծու վերաբերյալ պատկերացումներ ունեն, Նրա հանդեպ թյուրըմբռնումներ են զարգացնում և զգուշավոր են դառնում, Նրան անհիմն պահանջներ են ներկայացնում, միշտ ցանկանում են խուսափել Աստծուց, չեն սիրում Նրա ասած խոսքերը և անընդհատ փորձում են քննել Նրան։ Բացի դրանից՝ նրանք չեն կարողանում թափանցել Աստծու ամենակարողության խորքերը կամ ճանաչել այն, ինչպես նաև Աստծու գերիշխանության, կարգավորումների և իշխանության նկատմամբ միշտ կասկածամիտ վերաբերմունք են տածում և այս բաների մասին բացարձակապես գիտելիք չունեն։ Ինչ վերաբերում է անհավատների և աշխարհի կողմից Աստծու դեմ ուղղված զրպարտությանը և հայհոյանքին, ոչ միայն չեն խուսափում կամ հերքում դրանք, այլև ընդհակառակը, ցանկանանում են պարզել, թե արդյոք դրանք ճիշտ են կամ փաստերի վրա հիմնված։ Մի՞թե սա Աստծուն կասկածել չէ։ Բացի այս դրսևորումներից՝ ուրիշ ի՞նչ դրսևորումներ կան։ (Աստծուն կասկածելը և Աստծուն փորձելը։) (Աստծուն հաճոյանալ փորձելը։) (Աստծու զննումն ընդունել չցանկանալը։) Նաև՝ Աստծու զննումն ընդունել չցանկանալը՝ միաժամանակ կասկածելով, որ Աստված կարող է զննել մարդկանց ամենաներքին սրտերը։ (Կա նաև Աստծուն ընդդիմանալը։) Սա նույնպես դրսևորում է՝ Աստծուն ընդդիմանալ և Նրա դեմ բողոքով աղաղակել։ Կա Աստծու հետ վարվելիս, Նրա հետ խոսելիս և Նրա հետ շփվելիս արհամարհական և քամահրական վերաբերմունք ունենալը։ Ուրիշ ի՞նչ կա։ (Աստծու հետ անփույթ լինելը և Նրան խաբելը։) (Աստծուց դժգոհելը։) Կա հարցերի բախվելիս երբեք չհնազանդվելը կամ ճշմարտությունը չփնտրելը և միշտ սեփական անունից վիճելը և դժգոհելը։ (Կա նաև Աստծուն դատելը և հայհոյելը։) (Աստծու հետ կարգավիճակի համար մրցակցելը։) (Աստծու հետ սակարկելը և Նրան շահագործելը։) (Աստծուն ուրանալը, Աստծուն մերժելը և Աստծուն դավաճանելը։) Սրանք բոլորը էական խնդիրներ են. դրանք տարբեր վիճակներ և ապականված խառնվածքներ են, որոնք առաջանում են Աստծու հետ մարդկանց վարվելակերպում։ Սրանք հիմնականում այն բանի տարբեր դրսևորումներն են, թե ինչպես են մարդիկ վարվում Աստծու հետ։

VIII. Ճշմարտության հետ վարվելիս մարդկանց վերաբերմունքը և տարբեր դրսևորումները

Կյանքի մուտքի բովանդակության մեկ այլ տեսանկյուն այն է, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ճշմարտությանը։ Ի՞նչ դրսևորումներ կան այս առումով։ Ճշմարտությանը վերաբերվել որպես տեսության կամ կարգախոսի, որպես կանոնակարգի, կամ որպես եկեղեցու հաշվին ապրելու և դիրքի օգուտները վայելելու միջոցի։ Խնդրում եմ, դրան ավելացրե՛ք։ (Ճշմարտությանը՝ որպես հոգևոր սննդի, վերաբերվելը։) Ճշմարտությանը վերաբերվել որպես հոգևոր սննդի՝ սեփական հոգևոր կարիքները բավարարելու համար։ (Ճշմարտությունը չընդունելը և դրանից զզվելը։) Սա ճշմարտության նկատմամբ վերաբերմունք է։ (Մտածելը, որ Աստծու խոսքերը նախատեսված են ուրիշներին մերկացնելու համար, որ դրանք կապ չունեն իր հետ, և իրեն ճշմարտության տերը համարելը։) Բավականին տեղին նկարագրեցիք այս դրսևորումը։ Այս դրսևորումն ունեցող մարդիկ հավատում են, որ հասկանում են Աստծու ասած բոլոր ճշմարտությունները, և որ մարդու ապականված խառնվածքն ու էությունը, որոնք Նա մերկացնում է, վերաբերում են ուրիշներին, այլ ոչ թե իրենց։ Իրենց ճշմարտության տերեր են համարում՝ հաճախ օգտագործելով Աստծու խոսքերը՝ ուրիշներին խրատելու համար, կարծես՝ իրենք չունեն ապականված խառնվածք, արդեն իսկ ճշմարտության մարմնավորումն են և ճշմարտության խոսնակները։ Ինչպիսի՞ թափթփուկներ են նրանք։ Ուզում են լինել ճշմարտության մարմնավորումը. մի՞թե ճիշտ Պողոսի պես չեն։ Պողոսը ժխտում էր, որ Տեր Հիսուսը Քրիստոսն է ու Աստված. Նա ինքն էր ուզում լինել Քրիստոսը և Աստծու Որդին։ Այս մարդիկ Պողոսի պես են, նրա նույն տեսակից են, հակաքրիստոսներ են։ Էլի բան կա՞։ (Աստծու խոսքերին վերաբերվելը որպես սովորական մարդու խոսքերի, ոչ թե որպես կիրարկվող ճշմարտության, և Աստծու խոսքերի նկատմամբ արհամարհական ու մակերեսային վերաբերմունք ունենալը։) Աստծու խոսքերին ոչ թե որպես ընդունվող և կիրարկվող ճշմարտության վերաբերվելը, այլ որպես մարդկային խոսքերի. սա մեկ։ (Աստծու խոսքերն անհավատների փիլիսոփայությունների և տեսությունների հետ կապելը։) Աստծու խոսքերը փիլիսոփայությունների հետ կապելը, Աստծու խոսքերին որպես զարդարանքի կամ դատարկ խոսքերի վերաբերվելը, իսկ հայտնի և մեծ մարդկանց հանրահայտ ասույթները ճշմարտություն համարելը, և գիտությանը, ավանդական մշակույթին ու սովորույթներին որպես ճշմարտության վերաբերվելն ու դրանցով Աստծու խոսքերը փոխարինելը։ Այս դրսևորումն ունեցող մարդիկ իրավիճակների բախվելիս անդադար խոսում են ճշմարտությունը կիրարկելու և Աստծու խոսքերի մասին վկայելու ու դրանք տարածելու ցանկության մասին, բայց իրենց սրտերում հիանում են աշխարհիկ հասարակության հայտնի ու մեծ մարդկանցով և նույնիսկ շողոքորթում են հին Սուն դինաստիայի Բաո Գունին՝ ասելով. «Նա իսկապես խիստ և անաչառ դատավոր էր։ Երբեք անարդար վճիռ չէր կայացնում, նրա ձեռքով երբեք դատական սխալներ թույլ չեն տրվել, կամ նրա դահճի սրից անարդարացիորեն տուժած հոգիներ չեն եղել»։ Մի՞թե սա հայտնի մարդուն և իմաստունին շողոքորթել ու նրանով հիանալ չէ։ Հայտնի մարդկանց խոսքերն ու գործերը որպես ճշմարտություն ներկայացնելու փորձը ճշմարտության զրպարտություն և աստվածհայհոյություն է։ Եկեղեցում նման մարդիկ շատ են խոսում ճշմարտությունը կիրարկելու և Աստծու խոսքերը տարածելու ցանկության մասին, բայց այն, ինչ մտածում են իրենց մտքում և սովորաբար ասում են, պարզապես ժողովրդական ասացվածքներ ու առակներ են, որոնք իրենք շատ վարժ և սահուն կերպով են արտահայտում։ Այս բաները միշտ նրանց շուրթերին են և հեշտությամբ դուրս են թռչում նրանց լեզուներից։ Նրանք երբեք բառ անգամ չեն ասել Աստծու խոսքերի իրենց փորձառական հասկացողության մասին, և առավել ևս երբեք չեն ասել, թե Աստծու որ խոսքերն են իրենց գործողությունների և վարքագծի չափանիշը կամ հիմքը։ Այն ամենը, ինչ նրանք արտաբերում են, մոլորություն է, ինչպես օրինակ՝ «Մարդը ուր էլ գնա, իր անունն է թողնում, ինչպես սագը՝ իր ձայնը», «Գլուխ կտրելը միայն գլուխ գլորել է», «Խղճալի մարդկանց մեջ միշտ ատելի բան կա», «Միշտ քեզ համար նահանջի տեղ թող», «Նույնիսկ եթե ոչնչի չեմ հասել, գոնե դժվարություն կրել եմ. եթե ոչ, ապա՝ հոգնածությունը կա», «Գետն անցնելուց հետո կամուրջը մի՛ այրիր. ջրաղացքարը հանելուց հետո էշին մի՛ սպանիր», «Մեկին խստորեն պատժիր՝ մյուսներին վախեցնելու համար» և «Նոր պաշտոնյաները տպավորելու մոլուցք ունեն» և այլն. նրանց ասածներից ոչ մեկը ճշմարտությունը չէ։ Որոշ մարդիկ մտապահում են ժամանակակից բանաստեղծների խոսքերը և նույնիսկ տեղադրում են Աստծու տան տեսանյութերի մեկնաբանությունների բաժնում։ Մի՞թե սա հոգևոր հասկացողություն չունենալու դրսևորում չէ։ Այդ խոսքերը ճշմարտությո՞ւն են։ Դրանք կապ ունե՞ն ճշմարտության հետ։ Որոշ մարդիկ հաճախ այնպիսի բաներ են ասում, ինչպիսիք են՝ «Քեզնից երեք ոտնաչափ վերև աստված կա» և «Բարին ու չարն ի վերջո կհատուցվեն. պարզապես ժամանակի հարց է»։ Այս պնդումները ճշմարտությո՞ւն են։ (Ո՛չ։) Որտեղի՞ց են դրանք գալիս։ Աստծու խոսքերում կա՞ն։ Դրանք գալիս են բուդդայական մշակույթից և ոչ մի կապ չունեն Աստծուն հավատալու հետ։ Չնայած դրան՝ մարդիկ հաճախ փորձում են դրանք ձգել, հասցնել ճշմարտության մակարդակի. սա հոգևոր հասկացողություն չունենալու դրսևորում է։ Որոշ մարդիկ փոքր-ինչ վճռականություն ունեն՝ Աստծու համար ծախսվելու, և ասում են. «Աստծու տունն ինձ առաջադրել է, Աստված ինձ բարձրացրել է, ուստի պետք է արդարացնեմ «Բարեկիրթ մարդն իր կյանքը կզոհի իրեն հասկացողների համար»» ասացվածքը։ Դու բարեկիրթ մարդ չես, և Աստված քեզ չի խնդրել զոհել կյանքդ։ Անհրաժե՞շտ է արդյոք քաջության այդպիսի բարձր զգացում ունենալ՝ պարտականություններ կատարելիս։ Դու չես կարողանում պարտականություններդ կատարել նույնիսկ հիմա, երբ ողջ ես, հույս կա՞, որ դա կանես մահվան մեջ։ Այդժամ ինչպե՞ս ես կատարելու պարտականություններդ։ Ուրիշներն ասում են. «Բնույթով հավատարիմ եմ, խիզախ և կրքոտ մարդ եմ։ Սիրում եմ ամեն ինչ վտանգի ենթարկել ընկերներիս համար։ Նույնն էլ Աստծու դեպքում է. քանի որ Աստված ընտրել, առաջադրել և բարձրացրել է ինձ, պետք է հատուցեմ Աստծու շնորհը։ Հաստատ ամեն ինչ վտանգի կենթարկեմ Աստծու համար, նույնիսկ մինչև իմ մահը»։ Սա ճշմարտությո՞ւն է։ (Ո՛չ։) Աստված այնքան շատ խոսքեր է ասել, ինչո՞ւ դրանցից ոչ մեկը նրանք չեն հիշել։ Բոլոր ժամանակներում նրանց հաղորդակցությունը սա է. «Ուրիշ բան ասելու կարիք չկա։ Բարեկիրթ մարդն իր կյանքը կզոհի իրեն հասկացողների համար, և մարդը պետք է ամեն ինչ վտանգի ենթարկի իր ընկերների համար ու հավատարիմ լինի»։ Նրանք նույնիսկ չեն կարողանում արտաբերել «հատուցել Աստծու սերը» արտահայտությունը։ Այսքան տարի քարոզներ լսելուց և Աստծու խոսքերը կարդալուց հետո ոչ մի ճշմարտություն չգիտեն և նույնիսկ չեն կարողանում մի քանի հոգևոր եզրույթներ ասել. սա է ճշմարտության նրանց ներքին հասկացողությունն ու սահմանումը։ Ասացե՛ք Ինձ, մի՞թե սա խղճալի չէ։ Մի՞թե ծիծաղելի չէ։ Մի՞թե սա հոգևոր հասկացողություն չունենալու դրսևորում չէ։ Այսքան քարոզներ լսելուց հետո նրանք չեն հասկանում ճշմարտությունը և չգիտեն, թե ինչ է ճշմարտությունը, սակայն անամոթաբար օգտագործում են այդ դիվային, անմիտ, անհեթեթ և ծայրաստիճան ծիծաղաշարժ խոսքերը՝ ճշմարտությունը փոխարինելու համար։ Ոչ միայն նրանց ներքին մտածողությունն ու ըմբռնումն են այսպիսին, այլև նրանք դա անընդհատ տարածում և սովորեցնում են ուրիշներին՝ ստիպելով նրանց ունենալ նույն ըմբռնումը, ինչ իրենք։ Մի՞թե սա իր մեջ որոշ չափով չի կրում խափանելու և խաթարելու բնույթ։ Կարծես թե այս մարդիկ, որոնք չեն հասկանում ճշմարտությունը և չունեն հոգևոր հասկացողություն, վտանգավոր են. ունակ են խափանելու և խաթարելու և ծիծաղելի ու անհեթեթ բաներ անելու ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։ Ուրիշ ի՞նչ դրսևորումներ կան այն բանի, թե ինչպես են մարդիկ վերաբերվում ճշմարտությանը։ (Ճշմարտությունն արհամարհելը, միայն սեփական պատկերացումներին համապատասխանող բաներն ընդունելը, իսկ չհամապատասխանող բաները մերժելն ու կիրարկելուց հրաժարվելը։) Միայն սեփական պատկերացումներին համապատասխանող բաներն ընդունելն ու կիրարկելը և չհամապատասխանող բաներն անխտիր կերպով մերժելն ու դատապարտելը. սա վերաբերմունք է։ (Չհավատալը, որ ճշմարտությունը կարող է լուծել մարդու ապականված խառնվածքը կամ փոխել իրեն։) Ճշմարտությունը չճանաչելը կամ դրան չհավատալը նույնպես վերաբերմունք է։ Մեկ այլ դրսևորում է այն, որ ճշմարտության նկատմամբ մարդու վերաբերմունքն ու տեսակետը փոխվում են՝ կախված նրա տրամադրությունից, միջավայրից և զգացմունքներից։ Այս մարդիկ, երբ մի օր իրենց լավ են զգում և բարձր տրամադրություն ունեն, մտածում են. «Ճշմարտությունը հիանալի է։ Ճշմարտությունը բոլոր դրական բաների իրականությունն է, ամենաարժանի բանը, որ մարդիկ պետք է կիրարկեն և տարածեն»։ Երբ նրանց տրամադրությունը վատ է, մտածում են. «Ի՞նչ է ճշմարտությունը։ Ի՞նչ օգուտ կա ճշմարտությունը կիրարկելուց։ Կարո՞ղ է այն քեզ փող բերել։ Ի՞նչ կարող է փոխել ճշմարտությունը։ Ի՞նչ կարող է պատահել, եթե կիրարկես ճշմարտությունը։ Ես չեմ կիրարկի այն. ի՞նչ տարբերություն»։ Նրանց դիվային բնույթն ի հայտ է գալիս։ Այս դրսևորումներն այն խառնվածքներն ու տարբեր վիճակներն են, որոնք մարդիկ բացահայտում են՝ ճշմարտության հետ վարվելիս։ Ուրիշ ի՞նչ կոնկրետ դրսևորումներ կան։ (Աստծու խոսքերին ոչ թե որպես ճշմարտության կամ կյանքի վերաբերվելը, այլ դրանք վերլուծելն ու զննելը։) Աստծու խոսքերին ակադեմիական վերաբերմունքով մոտենալը, միշտ ճշմարտությունը վերլուծելն ու զննելը՝ հիմնվելով սեփական գիտելիքների վրա՝ առանց ընդունելու և հնազանդվելու որևէ վերաբերմունքի։ Սրանք քիչ թե շատ այն դժվարություններն են ճշմարտության հետ մարդկանց վարվելակերպում, որոնք կարելի է սահմանել և դարձնել ամփոփիչ վերնագրեր։

Կյանքի մուտքի դժվարությունների վերաբերյալ մեր բովանդակությունն ընդհանուր առմամբ ութ տեսանկյուն ունի, և դրանք կյանքի մուտքի ու փրկության հասնելու հետ կապված հիմնական դժվարություններն են։ Այս ութ տեսակետների շրջանակում մարդկանց բացահայտած վիճակներն ու խառնվածքները բոլորը մերկացված են Աստծու խոսքերում. Աստված պահանջներ է դրել մարդկանց համար և նրանց ցույց է տվել կիրարկման ճանապարհը։ Եթե մարդիկ կարողանան ջանք գործադրել Աստծու խոսքերի առնչությամբ, որդեգրել լուրջ վերաբերմունք, մեծ ցանկության վերաբերմունք և հոգս կրել իրենց սեփական կյանքի մուտքի համար, ապա Աստծու խոսքերում կարող են գտնել համապատասխան ճշմարտություններ՝ լուծելու այս ութ տեսակի խնդիրները, և դրանցից յուրաքանչյուրի համար կան կիրարկման ճանապարհներ։ Դրանցից ոչ մեկն անլուծելի մարտահրավեր կամ որևէ տեսակի առեղծված չէ։ Սակայն եթե ընդհանրապես հոգս չես կրում քո սեփական կյանքի մուտքի համար և ամենևին հետաքրքրված չես ճշմարտությամբ կամ քո խառնվածքը փոխելով, ապա որքան էլ պարզ ու ճշգրիտ լինեն Աստծու խոսքերը, դրանք քեզ համար կմնան լոկ բառեր և վարդապետություններ։ Եթե չես ձգտում ճշմարտությանը կամ չես կիրարկում այն, ապա ինչ խնդիրներ էլ ունենաս, չես կարողանա լուծում գտնել, ինչը շատ կդժվարացնի քո՝ փրկության հասնելը։ Գուցե հավերժ մնաս տքնող լինելու փուլում. գուցե հավերժ մնաս փրկության հասնելու անկարողության և Աստծու կողմից արհամարհանքով մերժվելու ու հեռացվելու փուլում։

Կեղծ առաջնորդողների աշխատանքի հակառակ ազդեցությունները և հետևանքները

Երբ խոսքը վերաբերում է այն բոլոր դժվարություններին, որոնց մարդիկ բախվում են իրենց կյանքի մուտքի ժամանակ, ի՞նչ են անում կեղծ առաջնորդողները։ Երբ մարդիկ բախվում են այս ութ տեսակի դժվարություններից մեկի մեջ ընկնող որևէ վիճակի, կարո՞ղ են արդյոք կեղծ առաջնորդողները ճանաչել դա և Աստծու խոսքերն ու իրենց փորձառական հասկացողությունն օգտագործել՝ լուծելու այդ մարդկանց խնդիրները։ Ցավոք, երբ մարդիկ դժվարությունների են հանդիպում, այս կեղծ առաջնորդողները միայն մակերեսային ջանքեր են գործադրում՝ պարզապես առաջարկելով որոշ մակերեսային, նպատակին չծառայող և անտեղի դիտողություններ, որոնք ոչ մի կապ չունեն նրանց խառնվածքի և իրական դժվարությունների հետ՝ նրանց խնդիրները լուծելու համար։ Օրինակ՝ կեղծ առաջնորդողները հաճախ ասում են. «Դու պարզապես չես սիրում ճշմարտությունը»։ Ահա թե ինչպես են փորձում լուծել մարդկանց իրական դժվարությունները և բնութագրել նրանց էությունը։ Նրանք չեն կարողանում օգնել մարդկանց՝ պատասխաններ գտնելու Աստծու խոսքերում նույնիսկ աննշան խնդրի կամ վիճակի համար, ոչ էլ կարող են լուծել այն՝ ճշմարտության մասին հաղորդակցվելով։ Փոխարենը, որոշ վարդապետական և անկապ դիտողություններ են անում կամ կառչում են խնդրին և ճանճից փիղ են սարքում՝ խաչ քաշելով մարդկանց վրա՝ առանց նրանց ապաշխարելու հնարավորություն տալու։ Իրականում, եթե մարդն Աստծու խոսքերն ըմբռնելու ունակություն և հոգևոր հասկացողություն ունի, կկարողանա Նրա խոսքերում գտնել Աստծու կողմից վիճակների այս ութ տեսանկյուննեի մերկացումը. դա դժվար չէ։ Սակայն քանի որ կեղծ առաջնորդողները չունեն հոգևոր հասկացողություն, ունեն քիչ արժանիք և չունեն ըմբռնման ունակություն, գումարած այն փաստը, որ նրանցից ոմանք պարզապես խանդավառ են, պատրաստակամ են գործելու, կեղծավոր են և հոգևոր մարդիկ են ձևանում, ընդհանրապես չեն կարող լուծել ուրիշ մարդկանց խնդիրները։ Երբ խոսքը վերաբերում է տարբեր խնդիրներին, որոնց մարդիկ բախվում են, կեղծ առաջնորդողները նրանց խորհուրդ կտան՝ ասելով. «Աստծու գործն այսքան առաջ է գնացել. ինչո՞ւ ես դեռ նախանձում և վիճում ուրիշների հետ։ Ժամանակ ունե՞ս դրա համար։ Ի՞նչ օգուտ կա դրա շուրջ վիճելուց։ Չե՞ս կարող առանց վիճելու առաջ շարժվել»։ «Աստծու գործն այսքան առաջ է գնացել, բայց դու դեռ այնքան զգացմունքային ես և չես կարողանում բաց թողնել։ Վաղ թե ուշ այս զգացմունքները քո վերջը կտան»։ «Աստծու գործն այսքան առաջ է գնացել, ուրեմն ինչո՞ւ ես դեռ այդքան մտահոգված ուտելիքով և հագուստով։ Չե՞ս կարող գոյատևել առանց մի զգեստ հագնելու։ Չե՞ս կարող գոյատևել առանց մի զույգ կաշվե կոշիկ գնելու։ Պետք է ավելի շատ մտածես Աստծու խոսքերի և քո պարտականության մասին»։ «Երբ քեզ ինչ-որ բան է պատահում, ավելի շատ աղոթիր Աստծուն։ Անկախ նրանից, թե ինչի ես բախվում, մի դաս կա՝ սովորել հնազանդվել Աստծուն և հասկանալ Նրա գերիշխանությունն ու կարգավորումը»։ Կարո՞ղ է այս խորհուրդը լուծել իրական խնդիրները։ Ընդհանրապես չի կարող։ Կամ էլ ասում են. «Մարդիկ խորապես ապականվել են Սատանայի կողմից։ Զգացմունքային լինելով՝ մի՞թե չես ապստամբում Աստծու դեմ։ Ինքդ քեզ չճանաչելով՝ մի՞թե չես ապստամբում Աստծու դեմ»։ Անկախ նրանից՝ ինչ խնդիր կա, կեղծ առաջնորդողները չգիտեն, թե ինչպես հաղորդակցվել ճշմարտության մասին՝ մարդու էությունը կամ վիճակը վերլուծելու համար, չեն կարողանում հասկանալ, թե ինչպես են առաջանում մարդկանց վիճակները, և ապա, հիմնվելով նրանց վիճակների վրա, հաղորդակցվել ճշմարտության մասին՝ նրանց խնդիրները լուծելու համար՝ համապատասխան օգնություն և ապահովում առաջարկելով։ Փոխարենը, միշտ նույն բաներն են ասում. «Սիրի՛ր Աստծուն։ Ջանասիրաբար աշխատի՛ր՝ քո պարտականությունները կատարելու համար, պետք է հավատարիմ լինես Աստծուն և ավելի շատ աղոթես, երբ խնդիրների ես բախվում»։ «Ամեն ինչ Աստծու գերիշխանության և կարգավորման ներքո է։ Ամեն ինչ Աստծու ձեռքերում է»։ «Եթե չես փնտրում ճշմարտությունը, չի ստացվի։ Պետք է ավելի շատ կարդաս Աստծու խոսքերը։ Աստծու խոսքերն ամեն ինչ պարզ են դարձնում, բայց մարդիկ պարզապես չեն սիրում ճշմարտությունը»։ «Աղետներն անխուսափելի են, բոլոր բաների վախճանը մոտ է, և Աստծու գործը մոտենում է ավարտին, բայց դու չես անհանգստանում։ Քանի՞ օր է մնացել մարդուն։ Աստծու թագավորությունը եկել է»։ Կեղծ առաջնորդողները պարզապես արտաբերում են այս անտեղի ասույթները՝ երբեք որոշակիորեն չքննելով և չվերլուծելով տարբեր խնդիրներ կամ իրական ապահովում կամ օգնություն չառաջարկելով մարդկանց։ Նրանք կա՛մ մարդկանց համար Աստծու խոսքերից մի քանի հատված են գտնում՝ կարդալու համար, կա՛մ անտեղի խորհուրդներ են տալիս՝ նրանց հետ գործ ունենալու համար։ Ի՞նչ է լինում ի վերջո։ Կեղծ առաջնորդողների պատճառած վնասի ներքո մարդիկ ոչ միայն չեն ճանաչում իրենց սեփական ապականված խառնվածքը, այլև չգիտեն, թե ինչպիսին է իրենց սեփական բնավորությունը, ինչպիսի մարդ են իրենք և ինչ բնական էություն ունեն. նրանց համար պարզ չէ, թե ինչպիսին է իրենց իսկ արժանիքը, արդյոք ունե՞ն ըմբռնման ունակություն, թե՞ ոչ, կամ ո՞ր ճանապարհի վրա են։ Նրանք դեռևս կառչած են աշխարհիկ և նորաձև բաներին, որոնք սիրում և գնահատում են իրենց սրտերում, և ոչ ոք չի օգնում նրանց հասկանալու, վերլուծելու և քննելու այս բաները։ Սրանք կեղծ առաջնորդողների աշխատանքի հետևանքներն են։ Երբ խնդիրներ են առաջանում, նրանք կա՛մ հարձակվում են մարդկանց վրա՝ անհիմն կերպով դատապարտելով և սխալմամբ մեղադրելով նրանց, կա՛մ մարդկանց անտեղի խորհուրդներ և դասեր են տալիս, կա՛մ օգտագործում են Աստծու խոսքերը՝ ստիպողական, ոչ ճշգրիտ համեմատություններ անելու համար։ Նրանց լսողները մտածում են. «Ինձ թվում է, թե հասկանում եմ, բայց նաև թվում է, թե չեմ հասկանում. Կարծես՝ ընկալել եմ նրանց ասածը, բայց կարող է և չեմ ընկալել։ Ինչո՞ւ է այդպես։ Այն ամենը, ինչ ասում է առաջնորդողը, ճիշտ է, բայց ինչո՞ւ չեմ կարողանում ազատվել իմ սրտում եղած այս խնդրից։ Ինչո՞ւ չեմ կարողանում լուծում գտնել այս դժվարության համար։ Ինչո՞ւ եմ դեռ այսպես մտածում և ուզում անել այս բաները։ Ինչո՞ւ չեմ կարողանում հասկանալ, թե որտեղ են գտնվում խնդրի էությունն ու արմատը։ Առաջնորդողն ասում է, որ ես չեմ սիրում ճշմարտությունը, և ես ընդունում եմ, որ չեմ սիրում, բայց ինչո՞ւ չեմ կարողանում դուրս գալ այս վիճակից»։ Այս առաջնորդողներն ինչ-որ ազդեցություն ունեցել են։ Թեև խոսել և աշխատել են, դա մեծ խառնաշփոթ է և չի ունեցել այն ազդեցությունը, որը պետք է ունենար։ Նրանք մարդկանց հնարավորություն չեն տվել հասկանալու Աստծու մտադրությունները, իրենց համեմատելու Աստծու խոսքերի հետ, ճշգրտորեն հասկանալու իրենց վիճակները կամ լուծելու իրենց սեփական դժվարությունները։ Ինչ վերաբերում է այն անուղղելի, անամոթ մարդկանց, որոնք ընդհանրապես չեն ընդունում ճշմարտությունը, երբ նրանք լսում են, թե ինչպես են այս առաջնորդողները լրջորեն և համբերատար կերպով խրատում իրենց, ծայրաստիճան հակակրանք են զգում։ Միևնույն ժամանակ, նրանք թութակի պես կրկնում են այն խոսքերը, որոնք այս առաջնորդողներն ասում են. երբ առաջնորդողներն ավարտում են առաջին մասը, այս մարդիկ կարող են շարունակել հաջորդը, և անհամբեր են դառնում՝ ասելով. «Մի՛ շարունակիր։ Արդեն ընկալել եմ այն ամենը, ինչ ասում ես։ Եթե շարունակես, սրտխառնոց կզգամ և կուզեմ փսխել»։ Առաջնորդողները շարունակում են ասել. «Դու արզապես չես սիրում ճշմարտությունը։ Եթե սիրեիր, կհասկանայիր այն ամենը, ինչ ասում եմ»։ Նրանք հակադարձում են. «Անկախ նրանից՝ սիրում եմ, թե ոչ, հոգնել եմ դրանք լսելուց, այնքան շատ ես կրկնել այս խոսքերը, դրանցում ոչ մի նոր բան չկա»։ Կեղծ առաջնորդողներն այսպես են աշխատում՝ խստորեն կառչելով կանոնակարգերին և կենտրոնանալով որոշակի արտահայտությունների վրա՝ լիովին ձախողելով մարդկանց իրական դժվարությունների լուծումը։ Եթե ինչ-որ մեկն Աստծու մասին պատկերացումներ ունի, կեղծ առաջնորդողներն ասում են, թե այդ մարդն ինքն իրեն չի ճանաչում։ Եթե ինչ-որ մեկը վատ մարդկայնություն ունի, ի վիճակի չէ գոյատևելու մարդկանց հետ և չունի բնականոն միջանձնային հարաբերություններ, կեղծ առաջնորդողներն ասում են, որ մեղավոր է և՛ նա, և՛ ներգրավված մյուս անձը, խրատում են երկուսին էլ՝ մեղքը բարդելով երկուսի վրա էլ՝ ասելով. «Լավ, երկուսդ էլ հիմա հավասար եք։ Պետք է արդար և ողջամիտ լինենք մեր գործողություններում՝ բոլորին հավասար վերաբերվելով՝ առանց որևէ կողմնակալության։ Ով խելամտորեն է խոսում, սիրում է ճշմարտությունը, մինչդեռ նրանք, ովքեր այդպես չեն խոսում, պետք է փակեն իրենց բերանները, ապագայում ավելի քիչ խոսեն և ավելի շատ գործեն։ Ով ճիշտ բան է ասում, նրան պետք է ավելի շատ լսել»։ Մի՞թե սա խնդրի լուծում է։ Մի՞թե սա աշխատանք անել է։ Մի՞թե սա պարզապես երեխաներին հանգստացնելու և մարդկանց հիմարացնելու պես չէ։ Կեղծ առաջնորդողները կարող են զբաղված երևալ, բայց ոչ մեկի խնդիրները չեն կարող լուծել։ Որքա՞ն է արդյունավետ նրանց աշխատանքը։ Այն անարժեք է և անհեթեթ։ Սրանք անհավատների գործողություններն են։

Աստծուն հավատալու իրենց փորձառության ողջ ընթացքում մարդիկ հաճախ են բախվում որոշ դժվարությունների, և կեղծ առաջնորդողները չեն կարողանում լուծել դրանցից ոչ մեկը։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում լուծել նույնիսկ որոշ ակնհայտ դժվարություններ, որոնք կարելի էր կարգավորել ընդամենը մի քանի խոսքով, և նաև մեծ աղմուկ են բարձրացնում դրանց շուրջ և ամեն մի փոքր խնդիր մեծ բան են դարձնում։ Որոշ մարդիկ չար չեն, պարզապես իրենց մարդկայնության առումով փոքր-ինչ զուրկ են վարվելակերպից, չեն հասկանում տարրական վարվելակարգը և փոքր-ինչ ստոր են։ Կեղծ առաջնորդողները վերցնում են այս մանր խնդիրները և մեծ աղմուկ բարձրացնում դրանց շուրջ՝ ստիպելով եղբայրներին և քույրերին քննարկել, քննադատել և դատապարտել դրանք, և այս ամենն այդ մարդկանց վրա մնայուն տպավորություն թողնելու նպատակ ունի, որպեսզի նրանք չհամարձակվեն շարունակել այդպես վարվել։ Արդյո՞ք սա անհրաժեշտ է։ Արդյո՞ք սա խնդիրները լուծելու միջոց է։ Արդյո՞ք սա ճշմարտությունն օգտագործելն է՝ խնդիրները լուծելու համար։ (Ո՛չ։) Քանի դեռ ինչ-որ մեկի մարդկայնության մեջ լուրջ խնդիրներ չկան, և այդ մարդը չար չէ ու կարող է անկեղծորեն ծախսվել, այն հանգամանքներում, երբ նրանք ընդունում են, բավարար է նրանց հետ շարունակել աշխատելը՝ նրանց հիշեցումներ, օգնություն, հաղորդակցություն և աջակցություն առաջարկելով։ Եթե մարդիկ հետևողականորեն այսպես են վարվում, ապա խնդիր ունեն իրենց բնավորության կամ դաժան խառնվածքի հետ, և այդ ժամանակ խիստ էտում և կարգավարժանք են անհրաժեշտ։ Եթե հրաժարվում են դա ընդունելուց, կա՛մ նրանց պարտականությունը պետք է կասեցվի, կա՛մ պետք է հեռացվեն։ Կեղծ առաջնորդողները չեն կարող թափանցել սրա մեջ, ոչ էլ այդպես կվարվեն. նման չար մարդկանց հանդիպելիս նրանց որպես եղբայրների և քույրերի են վերաբերվում՝ օգնություն և աջակցություն առաջարկելով։ Մի՞թե սա աշխատանք անել է։ Մի՞թե սա ճշմարտությունն օգտագործելն է՝ խնդիրները լուծելու համար։ (Ո՛չ։) Կեղծ առաջնորդողների աշխատանքն անհեթեթ է, երեխայական և ծիծաղելի, և դրանում ոչինչ չի համապատասխանում Աստծու մտադրություններին։ Նրանց արած ամեն ինչում կարող ես տեսնել, որ նրանք աշխարհիկ մարդիկ են, չունեն հոգևոր հասկացողություն և գործում են անխոհեմաբար՝ առանց սկզբունքների։ Նմանապես, չեն կարողանում հասկանալ կամ ճշգրտորեն ըմբռնել այն տարբեր դժվարությունները, որոնց մարդիկ բախվում են իրենց կյանքի մուտքի ժամանակ։ Հետևաբար, լուծում գտնելու նրանց փորձերը թվում են անհավանականորեն անշնորհք, հիմար և աշխարհիկ մարդկանց փորձերի նման։ Նրանց օգնությունն ընդունողները նույնպես իրենց անհարմար և ճնշված են զգում։ Ժամանակի ընթացքում ոմանք նույնիսկ կորցնում են հավատը՝ ասելով. «Առաջնորդողն այնքան շատ է հաղորդակցվել ինձ հետ, ուրեմն ինչո՞ւ չեմ փոխվել։ Ինչո՞ւ եմ անընդհատ նույն սխալը կրկնում։ Մի՞թե իմ մարդկայնությունը հատկապես վատն է, և անկարող եմ փրկվել»։ Ոմանք նույնիսկ կասկածներ են տածում՝ ասելով. «Իմ հոգու հետ ինչ-որ բան այն չէ՞։ Իմ մեջ չար ոգինե՞ր են գործում։ Աստված չի՞ փրկելու ինձ։ Մի՞թե դա չի նշանակում, որ անհույս եմ»։ Սրանք կեղծ առաջնորդողների աշխատանքի հետևանքներն են։ Իրենց աշխատանքում նրանք մի բանը մյուսի հետ են շփոթում և գործում են ծիծաղելի, անհեթեթ, հիմար և անշնորհք կերպով, ինչն ի վերջո հանգեցնում է նրան, որ ճշմարտությանն անկեղծորեն ձգտող որոշ մարդկանց հանդիպած տարբեր դժվարությունները ժամանակին չեն լուծվում։ Սա իր հերթին այդ մարդկանց մեջ բացասականություն և թուլություն է առաջացնում, ինչպես նաև՝ որոշ պատկերացումներ և թյուրըմբռնումներ Աստծու և Նրա գործի վերաբերյալ։ Նրանք ասում են. «Ես այնքան շատ եմ կարդացել Աստծու խոսքերից, ուրեմն ինչո՞ւ իմ խնդիրը չի կարող լուծվել։ Կարո՞ղ են արդյոք Աստծու խոսքերն իսկապես փրկել և փոխակերպել մարդկանց»։ Նրանց սրտերում կասկած է առաջանում և հայտնվում են շփոթության ծուղակում։ Հետևաբար, երբ կեղծ առաջնորդողներն աշխատանք են անում, շատ դրական արդյունքներ չեն տալիս, բայց իսկապես բավականին շատ բացասական բաներ են առաջացնում։ Նրանց աշխատանքը ոչ միայն չի փարատում Աստծու վերաբերյալ մարդկանց պատկերացումները, կասկածներն ու դատողությունները, այլ ընդհակառակը, մեծացնում է նրանց թյուրըմբռնումներն ու զգուշավորությունն Աստծու նկատմամբ։ Նույնիսկ հավատքի երկար տարիներից հետո այս մարդկանց խնդիրները մնում են չլուծված։ Մինչ նրանք մոլորության մեջ են ընկնում և սխալ ուղղորդվում կեղծ առաջնորդողների կողմից, Աստծու նկատմամբ նրանց թյուրըմբռնումներն ու զգուշավորությունը խորանում են։ Այս պարագայում կարո՞ղ են արդյոք նրանք հասնել կյանքի մուտքին։

Կեղծ առաջնորդողների ըմբռնումը դրական բաների վերաբերյալ, ինչպիսիք ճշմարտությունը և մարդու խառնվածքի փոփոխությունն են, կարող է ազդել դրական բաների նկատմամբ շատ մարդկանց տեսակետների և վերաբերմունքի վրա։ Մի բան է, երբ կեղծ առաջնորդողները ոչ մի աշխատանք չեն անում. հենց որ սկսում են աշխատել, շեղումներ են ի հայտ գալիս և բացասական հետևանքներ են առաջանում։ Այս եկեղեցիներում ոչ պատշաճ մթնոլորտ է ստեղծվում, այսինքն՝ հաճախ առաջանում են որոշ սխալ և անհեթեթ ասույթներ, և այնտեղի մարդիկ չեն հասկանում հոգևոր եզրույթները, որոնք հաճախ հիշատակվում են Աստծու խոսքերում, կամ չգիտեն, թե ինչպես կիրառել դրանք, մինչդեռ այսպես կոչված հոգևոր եզրույթներն ու ասույթները, որոնք հաճախ ասվում են այս կեղծ առաջնորդողների կողմից, լայնորեն տարածվում են այս եկեղեցիներում։ Ազդեցությունը, որ այս բաներն ունենում են մարդկանց վրա, փոքր չէ. դրանք ոչ միայն չեն կարող օգնել մարդկանց՝ ձեռք բերելու Աստծու խոսքերի և ճշմարտության ավելի գործնական և ճշգրիտ ճանաչողություն, կամ նրանց հնարավորություն տալ գտնելու կիրարկման ճշգրիտ ճանապարհ Նրա խոսքերում, այլ ընդհակառակը, իրականում ստիպում են մարդկանց ունենալ ճշմարտության ավելի աղավաղված, տեսական և վարդապետական ճանաչողություն, և, միևնույն ժամանակ, մարդիկ ավելի անորոշ են դառնում կիրարկման ճանապարհի վերաբերյալ։ Այդպիսով՝ կեղծ առաջնորդողները խանգարում են մարդկանց տեսադաշտին և ազդում ճշմարտության նրանց մաքուր ըմբռնման վրա։ Ի՞նչ ազդեցություն են ունենում կեղծ առաջնորդողները՝ այս բաներն անելիս։ Ի՞նչ դեր են խաղում։ Թեև նրանց որպես խափանող և խաթարող բնութագրելը կարող է փոքր-ինչ չափազանցված լինել, նրանց այսուայնկողմ վազող ծաղրածուներ անվանելն ամենևին էլ չափազանցություն չէ։ Երբ նոր էի սկսել աշխատանքի այս փուլը, հանդիպեցի որոշ անհատների, և մինչ լսում էի նրանց խոսակցությունը, նրանցից մեկը հարցրեց մի մարդու իրավիճակի մասին, և ինչ-որ մեկը հանկարծակի բացականչեց. «Մոխրացել է»։ Երբ հարցրի. «Մոխրացե՞լ է։ Ի՞նչ է դա նշանակում», պատասխանեցին. «Մոխրանալը նշանակում է, որ ինչ-որ մեկը հեռացվել է և գուցե դադարել է հավատալուց»։ Ասացի. «Բավականին դաժան եզրույթ է. մարդուն ոչ մի ազատություն չի տալիս։ Երբևէ նման բան ասե՞լ եմ։ Ինչպե՞ս չգիտեի այս տերմինի մասին։ Երբեք ոչ մեկին այսպես չեմ բնութագրել կամ չեմ հայտարարել, որ եթե ինչ-որ մեկը դադարում է իր պարտականությունը կատարելուց կամ հեռանում է Աստծուց, նա «մոխրանում է»։ Ինչպե՞ս է առաջացել այս եզրույթը»։ Ավելի ուշ պարզեցի, որ այս արտահայտությունը ելել է մի տարեց հավատացյալից, մի ծեր բծախնդիր մարդուց։ Նա շատ կրթված էր, երկար ժամանակ հավատում էր Աստծուն և ավագություն ուներ։ Երբ նա այդ արտահայտությունն արել է, բթացած մարդկանց խումբը զանազանելու ունակություն չի դրսևորել և սովորել է, և այդ արտահայտությունը դարձել է հանրահայտ։ Կարծում եք՝ այս արտահայտությունը ճի՞շտ է։ Այն հիմք ունի՞։ Ճշգրի՞տ է։ (Ո՛չ, ճշգրիտ չէ։) Ինչպե՞ս պետք է վերաբերվենք դրան։ Պե՞տք է արդյոք թույլ տալ, որ պահպանվի եկեղեցում։ (Ո՛չ, չպետք է։) Պետք է մերկացվի և քննադատվի, և արմատախիլ արվի։ Հետագայում քննադատության և վերլուծության շնորհիվ այս բթացած մարդիկ չհամարձակվեցին շարունակել այն ասել, բայց մի քանի անտեղյակ անհատներ գուցե դեռևս գաղտնի կերպով օգտագործում են՝ առանձին խոսելիս։ Այդ մարդիկ գուցե մտածում են, որ շատ հոգևոր արտահայտություն է, որը սկիզբ է առել «հայտնի դեմքից», և հավատում են, որ պետք է շարունակվի օգտագործվել։ Ձեր առաջնորդողները ներգրավվել են նմանատիպ կիրարկումների մեջ։ Նրանք բացասաբա՞ր են ազդել ձեր կյանքի մուտքի, խառնվածքի փոփոխության կամ այն ճանապարհի վրա, որով քայլում եք։ (Նախկինում, ավետարանը քարոզելիս մի կեղծ առաջնորդող մի անգամ ասաց. «Աստված մեզ նվաճում է դատաստանի և պատժի միջոցով, ուստի երբ ավետարանը քարոզում ենք կրոնական մարդկանց, պետք է նրանց հետ խոսենք խիստ տոնով և խրատենք. միայն այդ ժամանակ կարող են նվաճվել»։) Այս պնդումը գուցե խելամիտ հնչի, բայց արդյոք համապատասխանո՞ւմ է ճշմարտության սկզբունքներին։ Աստված մարդկանց հրահանգե՞լ է դա անել։ Աստծու խոսքն ասո՞ւմ է. «Ավետարանը լայնորեն քարոզելիս պետք է ելնես և մարդկանց կառավարես երկաթե գավազանով՝ օգտագործելով դատաստանն ու պատիժը՝ ավետարանը լայնորեն քարոզելու համար»։ (Ո՛չ։) Ուրեմն, որտեղի՞ց է առաջացել այս պնդումը։ Հստակ է, որ դա տեսություն է, որը հոգևոր հասկացողություն չունեցող մի կեղծ առաջնորդող երևակայել է իր գլխում։ Արտաքուստ այս պնդումը գուցե խնդրահարույց չթվա. «Ողջ մարդկությունը պետք է ենթարկվի Աստծու դատաստանին և պատժին։ Եթե դա չեն կարող ուղղակիորեն ընդունել Աստծու խոսքերից, անուղղակիորե՞ն էլ չեն կարող։ Ամեն դեպքում, սա այն ազդեցությունն է, որին Աստծու խոսքերը կոչված են հասնելու՝ նվաճել ողջ մարդկությանը։ Մի՞թե ավելի լավ չէր լինի, որ ավելի շուտ ընդունեին, քան ուշ։ Նախքան Աստծու գործելը, մենք կձեռնարկենք այս կանխարգելիչ միջոցը, որպեսզի մարդիկ կարողանան անձեռնմխելիության պես մի բան զարգացնել։ Ապա, երբ Աստված իսկապես դատի և պատժի նրանց, այդ մարդիկ չեն ապստամբի, չեն հակադրվի և չեն դավաճանի Աստծուն։ Սա կկանխի Աստծու զգացմունքները վիրավորելը։ Մի՞թե լավ բան չէ»։ Արտաքուստ յուրաքանչյուր նախադասություն ճիշտ է թվում և վարդապետական տեսանկյունից՝ տրամաբանական։ Սակայն արդյո՞ք սա ճշմարտության սկզբունք է։ Ի՞նչ պայմաններ ունի Աստծու տունն ավետարանի քարոզման համար։ Մարդկանցից պահանջո՞ւմ է անել սա։ (Ո՛չ։) Հետևաբար, այս տեսությունը վավեր չէ, և այն առաջարկող անձը կեղծ առաջնորդող է։

Կեղծ առաջնորդողները հաճախ ձևացնում են, թե հոգևոր են՝ մարդկանց մոլորեցնելու և շեղելու համար որոշ առերևույթ մոլորություններ արտաբերելով։ Թեև այս մոլորություններն արտաքուստ կարծես խնդրահարույց չեն, սակայն դրանք վնասակար ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի մուտքի վրա՝ խանգարելով, մոլորեցնելով և խոչընդոտելով մարդկանց՝ քայլելու ճշմարտությանը ձգտելու ուղիով։ Որոշ մարդիկ այս կեղծ հոգևոր խոսքերի պատճառով կասկածներ և դիմադրություն են զարգացնում Աստծու խոսքերի հանդեպ, պատկերացումներ են ստեղծում և նույնիսկ թյուրըմբռնումներ են ունենում Աստծու մասին և զգուշավորություն ունենում Աստծու հանդեպ, իսկ հետո հեռանում են Նրանից։ Սա է այն ազդեցությունը, որ կեղծ առաջնորդողների կեղծ հոգևոր խոսքերն ունենում են մարդկանց վրա։ Մինչ եկեղեցու անդամները մոլորեցվում և ազդեցության են ենթարկվում կեղծ առաջնորդողի կողմից, այդ եկեղեցին վերածվում է կրոնի, ճիշտ ինչպես քրիստոնեությունը կամ կաթոլիկությունը, որտեղ մարդիկ պարզապես պահպանում են մարդու խոսքերն ու ուսմունքները։ Բոլորը պաշտում են Պողոսի ուսմունքները, նույնիսկ այնքան հեռուն են գնում, որ նրա խոսքերը Տեր Հիսուսի խոսքերի փոխարեն են օգտագործում, այլ ոչ թե հետևում են Աստծու ճանապարհին։ Արդյունքում բոլորը դառնում են կեղծավոր փարիսեցիներ և հակաքրիստոսներ։ Այսպիսով՝ անիծվում և դատապարտվում են Աստծու կողմից։ Կեղծ առաջնորդողները, ինչպես Պողոսը, մեծարում են իրենց և վկայում են իրենց մասին, մոլորեցնում և խանգարում են մարդկանց։ Նրանք շեղում են նրանց և տանում դեպի կրոնական ծեսեր, և այս մարդկանց՝ Աստծուն հավատալու ճանապարհը դառնում է ճիշտ նույնը, ինչ կրոնավոր մարդկանցը, ինչը հետաձգում է նրանց՝ առ Աստված հավատի ճիշտ ուղի մուտքը։ Կեղծ առաջնորդողներն անընդհատ մոլորեցնում և խանգարում են մարդկանց, և այդ մարդիկ այդժամ բազմաթիվ կեղծ հոգևոր տեսություններ և ասույթներ են առաջ բերում։ Այս տեսությունները, ասույթները և գործելակերպերը լիովին հակառակ են ճշմարտությանը և բացարձակապես ոչ մի կապ չունեն դրա հետ։ Սակայն թեև կեղծ առաջնորդողները մոլորեցնում և շեղում են մարդկանց, նրանք այս բաներն ընդունում են որպես դրական, որպես ճշմարտություն։ Նրանք սխալմամբ հավատում են, թե այս բաները ճշմարտությունն են, և կարծում են, որ քանի դեռ իրենց սրտերում հավատում են դրանց և կարող են պերճախոսաբար ասել, և քանի դեռ այդ բաներն արժանանում են բոլորի հավանությանը, ուրեմն ձեռք են բերել ճշմարտությունը։ Մոլորված լինելով այս մտքերով և տեսակետներով՝ մարդիկ ոչ միայն ի վիճակի չեն հասկանալու ճշմարտությունը, այլև անկարող են կիրարկել կամ փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, առավել ևս մտնել ճշմարտության իրականությունը։ Ընդհակառակը, նրանք գնալով ավելի են հեռանում Աստծու խոսքերից և ճշմարտության իրականությունը մտնելուց։ Տեսականորեն, ոչ մի սխալ բան չկա այն խոսքերի մեջ, որ կեղծ առաջնորդողներն ասում են, և այն կարգախոսների մեջ, որ բղավում են. դրանք բոլորը ճիշտ են։ Այդ դեպքում ինչո՞ւ բացարձակապես ոչնչի չեն հասնում։ Պատճառն այն է, որ այն, ինչ կեղծ առաջնորդողները հասկանում և ըմբռնում են, պարզապես չափազանց մակերեսային է։ Դա ամբողջովին վարդապետության նյութ է, որն չի համապատասխանում Աստծու խոսքերի ճշմարտության իրականությանը, Աստծու պահանջներին կամ Նրա մտադրություններին։ Փաստն այն է, որ բոլոր վարդապետությունները, որոնք քարոզում են կեղծ առաջնորդողները, շատ հեռու են ճշմարտության իրականությունից. ավելի ստույգ՝ դրանք ոչ մի կապ չունեն ճշմարտության հետ, ոչ էլ որևէ կապ ունեն Աստծու խոսքերի հետ։ Ուստի, երբ կեղծ առաջնորդողները հաճախ են ճառում այս բառերն ու վարդապետությունները, ինչի՞ հետ է դա կապված։ Ինչո՞ւ են միշտ անկարող մտնել ճշմարտության իրականությունը։ Սա ուղղակիորեն կապված է կեղծ առաջնորդողների արժանիքի հետ։ Միանգամայն հստակ է, որ կեղծ առաջնորդողներն ունեն թույլ արժանիք և զուրկ են ճշմարտությունն ըմբռնելու ունակությունից։ Անկախ նրանից, թե քանի տարի են հավատում Աստծուն, նրանք չեն հասկանա ճշմարտությունը կամ չեն ունենա կյանքի մուտք, և կարելի է նաև ասել, որ անկախ նրանից, թե քանի տարի են հավատում Աստծուն, նրանց համար հեշտ չի լինի մտնել ճշմարտության իրականությունը։ Եթե կեղծ առաջնորդողը չի հեռացվում և նրան թույլ է տրվում պահպանել իր դիրքը, ինչպիսի՞ հետևանքներ կառաջանան։ Նրանց առաջնորդությունը գնալով ավելի շատ մարդկանց կներքաշի կրոնական ծեսերի ու կանոնակարգերի, բառերի ու վարդապետությունների և մշուշոտ պատկերացումների ու երևակայությունների մեջ։ Ի տարբերություն հակաքրիստոսների՝ կեղծ առաջնորդողները մարդկանց չեն առաջնորդում գալու իրենց կամ Սատանայի առջև, բայց եթե չեն կարողանում Աստծու ընտրյալ մարդկանց առաջնորդել Նրա խոսքերի ճշմարտության իրականությունը, Աստծու ընտրյալ մարդիկ կկարողանա՞ն հասնել Նրա փրկությանը։ Կկարողանա՞ն կատարելագործվել Աստծու կողմից։ Բացարձակապես ո՛չ։ Եթե Աստծու ընտրյալ մարդիկ չեն կարողանում մտնել ճշմարտության իրականությունը, մի՞թե նրանք դեռևս չեն ապրում Սատանայի իշխանության տակ։ Մի՞թե դեռևս այլասերվածներ չեն, որոնք պահվում են Սատանայի իշխանության տակ։ Մի՞թե սա չի նշանակում, որ նրանք կործանման կմատնվեն կեղծ առաջնորդողների ձեռքում։ Ահա թե ինչու կեղծ առաջնորդողների և հակաքրիստոսների գործերի հետևանքները հիմնականում նույնն են։ Ոչ ոք չի կարող Աստծու ընտրյալ մարդկանց օգնել հասկանալու ճշմարտությունը, մտնելու իրականությունը և հասնելու փրկության։ Երկուսն էլ վնասում և կործանման են տանում Աստծու ընտրյալ մարդկանց։ Հետևանքները ճշգրտորեն նույնն են։

Որո՞նք են կեղծ առաջնորդողների հերձվածողություններից և թյուր կարծիքներից մի քանիսը։ Հետո ինքներդ վերանայեք դրանք։ Ես այս հանձնարարությունը թողնում եմ ձեզ՝ տեսնելու, թե արդյոք ի վիճակի եք զանազանելու դրանք։ Ձեր շրջապատի առաջնորդողները երբևէ ասե՞լ են խոսքեր, որոնք հոգևոր են կամ համապատասխանում են մարդկային զգացմունքներին և արտաքուստ ճիշտ ու ճշմարտությանը համահունչ են թվում, բայց չեն ապահովում քո կյանքի մուտքը և չեն լուծում քո իրական խնդիրները։ Եթե չես զանազանում այս խոսքերը և նույնիսկ թանկ ես գնահատում ու սրտիդ մոտ ես ընդունում՝ թույլ տալով, որ դրանք իշխեն քեզ և միշտ առաջնորդեն քեզ, և անընդհատ ազդեն քո մտքերի ու վարքագծի վրա, մի՞թե դրա հետևանքները բավականին լուրջ չեն։ (Այո՛։) Ուրեմն ձեզ համար էական է այս խնդիրների արմատների մեջ խորամուխ լինելը, գտնելը, թե որոնք են այն հերձվածողություններն ու թյուր կարծիքները, որոնք կարող են մարդկանց այն աստիճան այլասերել, որ նրանց հավատքն առ Աստված վերածվի կրոնական համոզմունքի՝ հանգեցնելով այն բանին, որ դիմադրեն Աստծուն և մերժվեն Աստծու կողմից։ Օրինակ՝ ենթադրենք, մի մարդ ասում է. «Մի՛ ձգտիր առաջնորդող դառնալու։ Եթե առաջնորդող դառնալուց հետո հեռացվես կամ դուրս թողնվես, նույնիսկ սովորական հավատացյալ լինելու հնարավորություն չես ունենա»։ Այսպիսի խոսակցությունը կեղծ առաջնորդողների հերձվածողությունը և թյուր կարծի՞քն է։ (Այո՛։) Այդպե՞ս է։ Կեղծ առաջնորդողների հերձվածողություններն ու թյուր կարծիքները պետք է տարբերել հակաքրիստոսների հերձվածողություններից և թյուր կարծիքներից. դրանք իրար մի՛ խառնեք։ Ի՞նչ նկատի ունի այդ մարդը՝ նման բաներ ասելով։ Ի՞նչ դրդապատճառներ են թաքնված այս խոսքերում։ Արդյո՞ք դրանցում որևէ կասկածելի բան կա։ Ակնհայտ է, որ դրանք մարդկանց մոլորեցնելու նպատակ հետապնդող հնարք են պարունակում. դրանք ենթադրում են, որ մյուսները պետք է խուսափեն առաջնորդող դառնալ ձգտելուց, և որ դա լավ ավարտ չի ունենա։ Նման բաներ ասելով՝ նրանց նպատակը մարդկանց ստիպելն է հրաժարվել առաջնորդող դառնալու գաղափարից, որպեսզի ոչ ոք իրենց հետ հեղինակության և կարգավիճակի համար չմրցակցի՝ դրանով իսկ թույլ տալով իրենց հանգիստ զգալ և ընդմիշտ մնալ առաջնորդող։ Միևնույն ժամանակ, նրանք մարդկանց ասում են. «Այսպես է աստծու տունը վարվում առաջնորդողների և մշակների հետ. առաջխաղացնում է, երբ կարիքդ ունի, իսկ երբ չունի, գլորում է ամենաստորին աստիճանին՝ զրկելով նույնիսկ սովորական հավատացյալ լինելու հնարավորությունից»։ Ի՞նչ է այս խոսքերի բնույթը։ (Աստծու դեմ հայհոյանք։) Ինչպիսի՞ մարդն է հայհոյական խոսքեր ասում Աստծու դեմ։ (Հակաքրիստոսը։) Այս խոսքերում երկու չար մտադրություններ կան, որոնք կարող են հանգեցնել երկու հետևանքների. մեկը ուրիշներին պատվիրելն է բացարձակապես չմրցակցել կարգավիճակի համար, ինչն ապահովում է իրենց իսկ կարգավիճակի անվտանգությունը, մյուսը ստիպելն է, որ սխալ հասկանաս Աստծուն, դադարես Աստծուն հավատալուց և փոխարենը սկսես իրենց հավատալ։ Սա հակաքրիստոսի ամենագռեհի կտեսակն է։ Կարծես թե զուրկ եք ըմբռնման ունակությունից. նախկինում խոսել եմ սրա օրինակների մասին։ Դուք ոչ միայն անուշադիր եք և վատ հիշողություն ունեք, այլև ըմբռնման ունակություն էլ չունեք։ Դուք անգամ նման ակնհայտ հակաքրիստոսին չեք կարողանում զանազանել։ Կեղծ առաջնորդողները նման բաներ կասեի՞ն։ Գիտակցաբար և բացահայտորեն կմոլորեցնեի՞ն մարդկանց և կդիմադրեի՞ն Աստծուն։ (Ո՛չ։) Թեև այն, ինչ կեղծ առաջնորդողներն ասում և անում են, արտաքուստ կարող է խնդրահարույց չթվալ, նրանց աշխատանքը զուրկ է սկզբունքներից և չի կարող արդյունքների հասնել։ Կեղծ առաջնորդողները չեն կարող լուծել մարդկանց խնդիրներից որևէ մեկը, բերել նրանց առ Աստված հավատքի ճիշտ ուղու վրա կամ առաջնորդել նրանց Աստծու առջև։ Այն ամենը, ինչ նրանք ասում են, ճիշտ է, նրանք բացարձակապես չեն թերացել իրենց աշխատանքում, մեծ եռանդ ու խանդավառություն ունեն, և արտաքուստ թվում է՝ հավատք և վճռականություն ունեն և պատրաստ են դժվարություններ կրելու և գին վճարելու։ Ավելին՝ թվում է, թե նրանք անհավանական տոկունություն ունեն և ի վիճակի են հաղթահարելու ամեն տեսակ հոգնածություն ու դժվարություն։ Պարզապես նրանց արժանիքն ու ըմբռնման ունակությունը թույլ են, և նրանք զուրկ են ճշմարտության ճշգրիտ ըմբռնումից։ Ի՞նչ են անում նրանք ըմբռնման ունակության այս պակասի հետ։ Այս խնդիրը լուծելու համար նրանք կանոնակարգեր և վարդապետություններ են օգտագործում, ինչպես նաև հոգևոր տեսություններ, որոնց մասին իրենք հաճախ խոսում են։ Մի քանի տարի նրանց առաջնորդության տակ լինելուց հետո մարդկանց մեջ ի հայտ են գալիս ամեն տեսակ վարդապետություններ, կանոնակարգեր և արտաքին կիրարկումներ։ Մարդիկ կառչում են այս վարդապետություններին, կանոնակարգերին և կիրարկումներին և հավատում են, թե կիրարկում են ճշմարտությունը և մտնում ճշմարտության իրականությունը, բայց իրականում դեռ շատ հեռու են ճշմարտության իրականությունից։ Երբ այս բաները լցնում են մարդկանց սրտերը, տիրում և առաջնորդում, լուծումը դառնում է խնդրահարույց։ Յուրաքանչյուրը պետք է առանձին-առանձին քննվի և վերլուծվի, որպեսզի մարդիկ հասկանան դրանք։ Ապա մարդկանց պետք է ասվի, թե որոնք են ճշմարտությունը, վարդապետությունները, կարգախոսները և կանոնակարգերը, և որոնք են ճշմարտության ճիշտ ըմբռնումը, ճշգրիտ խոսքերը և ճշմարտության սկզբունքները։ Այս ամենը պետք է լուծվի առանձին-առանձին. հակառակ դեպքում նրանք, ովքեր համեմատաբար լավ վարք ունեն, պահպանում են կանոնոնակարգերը և ձգտում են հոգևորության, կմոլորվեն և կկործանվեն կեղծ առաջնորդողների կողմից։ Այս մարդիկ կարող են բարեպաշտ թվալ, ունակ՝ դժվարություններ կրելու և գին վճարելու, և ի վիճակի՝ աղոթելու, երբ իրենց հետ բաներ են պատահում։ Սակայն, ճիշտ ինչպես կրոնավոր մարդկանց դեպքում, երբ Աստված վերադառնում է, նրանցից ոչ ոք չի ճանաչում Նրան, ոչ ոք չի ընդունում, որ Աստված կրկին նոր գործ է անում, և բոլորը դիմադրում են Նրան։ Ինչո՞ւ է այսպես։ Պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողներն ու հակաքրիստոսները մոլորեցրել են նրանց. Նրանք վնասել և կործանել են Աստծուն անկեղծորեն հավատացող շատերին։

Կեղծ առաջնորդողները միայն բառեր և վարդապետություններ են խոսում. այն, ինչ նրանք մարդկանց հասկանալ են տալիս, պարզապես վարդապետություն է, այլ ոչ թե ճշմարտությունը, և այն, ինչ տեսնել են տալիս, պարզապես կեղծ հոգևորություն է։ Որո՞նք են բառեր և վարդապետություններ խոսելու հետևանքները։ Կեղծ հոգևորություն, կեղծ ըմբռնում, կեղծ գիտելիք, կեղծ կիրարկում և կեղծ հնազանդություն. այս ամենը կեղծ է։ Ինչպե՞ս է առաջանում այս «կեղծությունը»։ Այն առաջանում է նրանից, որ կեղծ առաջնորդողներն ունեն ճշմարտության աղավաղված, միակողմանի և մակերեսային ըմբռնում և լիովին ձախողվում են ճշմարտության էությունն ըմբռնելու հարցում։ Կեղծ առաջնորդողները մարդկանց բազմաթիվ կանոններ, բառեր և վարդապետություններ են բերում՝ որոշ կարգախոսների և տեսությունների հետ միասին։ Այդ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում Աստծու ճշմարիտ մտադրությունները և երբ բախվում են տարբեր բարդ իրավիճակների, չգիտեն՝ ինչպես վարվել և մոտենալ դրանց, կամ ինչպես ընկալել Աստծու մտադրությունները։ Արդյոք նման անհատները կարո՞ղ են գալ Աստծու առջև։ Կարո՞ղ են ընդունել Աստծուն և դադարել Նրան դիմադրելուց։ Ո՛չ, չեն կարող։ Հետևաբար, ձեզ համար էական և անհրաժեշտ է վերանայել կեղծ առաջնորդողների հերձվածողություններն ու թյուր կարծիքները և զանազանություն ձեռք բերել դրանց նկատմամբ։ Դրանք վերանայելիս էական է դրանք այն թյուր կարծիքներից տարբերելը, որոնք հակաքրիստոսներն օգտագործում են՝ մարդկանց մոլորեցնելու համար։ Ինչ վերաբերում է առաջնորդողների և մշակների երկրորդ պարտականությանը՝ ծանոթ լինել յուրաքանչյուր տեսակի մարդու վիճակներին և լուծել նրանց իրական կյանքում հանդիպող կյանքի մուտքի հետ կապված տարբեր դժվարությունները, այստեղ կեզրափակենք մեր հաղորդակցությունը՝ մանրամասն վերլուծելով կեղծ առաջնորդողների տարբեր կիրարկումները և կեղծ առաջնորդողների հետ կապված խնդիրների էությունը։

Երրորդ կետ. հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտականություն պատշաճ կերպով կատարելու համար (առաջին մաս)

Կեղծ առաջնորդողները կարող են միայն խոսքեր և վարդապետություններ խոսել` մարդկանց հորդորելու համար

Հաջորդիվ կհաղորդակցվենք առաջնորդողների և մշակների երրորդ պարտականության մասին. հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին, որոնք պետք է հասկանալ՝ յուրաքանչյուր պարտականություն պատշաճ կերպով կատարելու համար։ Սա առաջնորդողների և մշակների կարևոր և հիմնարար աշխատանքն է, և մենք կհաղորդակցվենք ու մանրամասն կվերլուծենք կեղծ առաջնորդողների դրսևորումներն այս պարտականության հիման վրա։ Առաջնորդողի կամ մշակի՝ ճշմարտության սկզբունքների մասին հստակորեն հաղորդակցվելու ունակությունը, որ մարդիկ պետք է հասկանան իրենց պարտականությունները լավ կատարելու համար, լավագույն ցուցիչն է այն բանի, թե արդյոք նրանք ունեն ճշմարտության իրականությունը, և դա բանալին է՝ որոշելու, թե արդյոք կարող են իրական աշխատանքը լավ կատարել։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես են կեղծ առաջնորդողները վարվում այս աշխատանքի հետ։ Կեղծ առաջնորդողների բնութագրերից մեկն իրենց անկարողությունն է ճշմարտության սկզբունքներ ընդգրկող որևէ խնդիր հանգամանորեն բացատրելու կամ հստակեցնելու։ Եթե ինչ-որ մեկը դիմում է նրանց, նրանք կարող են միայն որոշ դատարկ բառեր և վարդապետություններ ասել։ Երբ բախվում են լուծում պահանջող խնդիրների, հաճախ պատասխանում են նմանատիպ հայտարարությամբ. «Բոլորդ էլ փորձագետ եք այս պարտականությունը կատարելու հարցում։ Եթե խնդիրներ ունեք, պետք է ինքներդ գլուխ հանեք դրանցից։ Ինձ մի՛ հարցրեք. Ես փորձագետ չեմ և չեմ հասկանում։ Ինքնուրույն լուծեք դա»։ Ոմանք կարող են հակադարձել. «Քեզ ենք հարցնում, որովհետև չենք կարողանում լուծել խնդիրը. եթե կարողանայինք, չէինք հարցնի։ Մենք չենք հասկանում ճշմարտության սկզբունքներին վերաբերող այս խնդիրը»։ Կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Մի՞թե արդեն չեմ ասել սկզբունքները։ Լավ կատարիր քո պարտականությունները և խափանումներ ու խաթարումներ մի՛ ստեղծիր։ Էլ ինչի՞ մասին ես հարցնում։ Վարվիր այնպես, ինչպես հարմար ես գտնում։ Աստծու խոսքերն արդեն ասվել են. առաջնահերթությունը տվեք Աստծու տան շահերին»։ Այդ մարդիկ մնում են լիովին շփոթված՝ մտածելով. «Սա խնդրի լուծում չէ»։ Ահա թե ինչպես են կեղծ առաջնորդողները վերաբերվում աշխատանքին. պարզապես ստուգում են այն, ձևականորեն են գործում և երբեք չեն լուծում խնդիրները։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրներ են բարձրացնում մարդիկ, կեղծ առաջնորդողները նրանց պատվիրում են ինքնուրույն փնտրել ճշմարտությունը։ Հաճախ հարցնում են մարդկանց. «Որևէ խնդիր ունե՞ք։ Ինչպե՞ս է ձեր կյանքի մուտքը։ Ձեր պարտականությունները ձևականորե՞ն եք կատարում»։ Այդ մարդիկ պատասխանում են՝ ասելով. «Երբեմն հայտնվում եմ ձևական վիճակում, և աղոթքի միջոցով լուծում եմ դա ու փոխվում, բայց դեռ չեմ հասկանում իմ պարտականությունը կատարելու ճշմարտության սկզբունքները»։ Կեղծ առաջնորդողներն ասում են. «Մի՞թե նախորդ հավաքույթի ժամանակ չհաղորդակցվեցի քեզ հետ որոշակի սկզբունքների մասին։ Նույնիսկ քեզ Աստծու խոսքերի մի քանի հատված տրամադրեցի։ Արդեն չպե՞տք է հասկացած լինեիր»։ Իրականում, նրանք հասկանում են ողջ վարդապետությունը, բայց դեռևս անկարող են լուծել իրենց խնդիրները։ Կեղծ առաջնորդողները նույնիսկ բարձրահունչ խոսքեր են դուրս տալիս. «Ինչո՞ւ չես կարողանում լուծել։ Պարզապես բավականաչափ հանգամանորեն չես կարդացել Աստծու խոսքերը։ Եթե ավելի շատ աղոթես և ավելի շատ կարդաս Աստծու խոսքերը, ապա քո բոլոր խնդիրները կլուծվեն։ Դուք պետք է սովորեք քննարկել և միասին ելք գտնել, այդժամ ձեր խնդիրներն ի վերջո կլուծվեն։ Ինչ վերաբերում է մասնագիտական հարցերին, ինձ մի՛ հարցրեք. իմ պարտականությունն աշխատանքը ստուգելն է։ Ես իմ առաջադրանքն ավարտել եմ, իսկ մնացածը վերաբերում է մասնագիտական հարցերին, որոնք չեմ հասկանում»։ Կեղծ առաջնորդողները հաճախ օգտագործում են այնպիսի պատճառաբանություններ և արդարացումներ, ինչպիսիք են. «Չեմ հասկանում, երբեք չեմ սովորել դա, ես փորձագետ չեմ»՝ նրանց հիմարացնելու և հարցերից խուսափելու համար։ Նրանք կարող են բավականին խոնարհ թվալ, սակայն սա կեղծ առաջնորդողների հետ կապված լուրջ խնդիր է մերկացնում. Նրանք որոշակի առաջադրանքներում մասնագիտական գիտելիքներ պահանջող խնդիրների ըմբռնում չունեն, իրենց անզոր են զգում և չափազանց անհարմար ու շփոթված տեսք ունեն։ Ի՞նչ են նրանք այդ ժամանակ անում։ Նրանք կարող են միայն Աստծու խոսքերի մի քանի հատված հավաքել՝ հավաքույթների ժամանակ բոլորի հետ հաղորդակցվելու համար՝ մարդկանց հորդորելու համար խոսելով որոշ վարդապետությունների մասին՝ ։ Փոքր-ինչ բարություն ունեցող առաջնորդողները կարող են հոգատարություն ցուցաբերել մարդկանց նկատմամբ և ժամանակ առ ժամանակ հարցնել նրանց. «Վերջերս ձեր կյանքում որևէ դժվարության բախվե՞լ եք։ Բավականաչափ հագուստ ունե՞ք հագնելու։ Ձեր մեջ եղե՞լ են այնպիսիք, ովքեր վատ են պահել իրենց»։ Եթե բոլորն ասում են, որ չունեն այդ խնդիրները, նրանք պատասխանում են. «Ուրեմն խնդիր չկա։ Շարունակեք ձեր աշխատանքը. ես այլ գործեր ունեմ անելու», և հապշտապ հեռանում են՝ վախենալով, որ ինչ-որ մեկը կարող է հարցեր բարձրացնել և խնդրել լուծել դրանք՝ իրենց դնելով անհարմար դրության մեջ։ Այսպես են աշխատում կեղծ առաջնորդողները. նրանք ոչ մի իրական խնդիր չեն կարողանում լուծել։ Ինչպե՞ս կարող են նրանք արդյունավետորեն իրականացնել եկեղեցու գործը։ Արդյունքում չլուծված խնդիրների կուտակումն ի վերջո խոչընդոտում է եկեղեցու գործին։ Սա կեղծ առաջնորդողների աշխատանքի ակնառու բնութագիր և դրսևորում է։

Կեղծ առաջնորդողներն իրենց աշխատանքում միայն ոգևորված են քարոզելով և ամենից շատ սիրում են բառեր և վարդապետություններ խոսել, և խոսքեր ասել՝ մարդկանց հորդորելու և մխիթարելու համար՝ կարծելով, որ եթե միայն մարդկանց եռանդուն և զբաղված լինել տան իրենց պարտականությունների կատարմամբ, նույնն է, թե իրենք լավ աշխատանք կատարած լինեն։ Բացի դրանից՝ կեղծ առաջնորդողները ջերմորեն հոգ են տանում յուրաքանչյուր մարդու առօրյա կյանքի վիճակի մասին։ Նրանք հաճախ մարդկանց հարցնում են, թե արդյոք այդ առումով որևէ դժվարության հանդիպո՞ւմ են, և եթե ինչ-որ մեկն իսկապես հանդիպում է, պատրաստ են օգնել լուծելու այդ դժվարությունները։ Նրանք իսկապես զբաղվում են այս ընդհանուր գործերով, երբեմն նույնիսկ հետաձգում են սնվելը և հաճախ ուշ են քնում ու վաղ արթնանում։ Հաշվի առնելով նրանց զբաղվածությունն ու ծանր աշխատանքը՝ ինչո՞ւ են եկեղեցու գործի խնդիրները և Աստծու ընտրյալ մարդկանց՝ իրենց պարտականությունները կատարելիս հանդիպող դժվարությունները մնում չլուծված։ Պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողները երբեք չեն կարողանում հստակ կերպով բացատրել պարտականությունների կատարման հետ կապված ճշմարտության սկզբունքները։ Նրանց բառերն ու վարդապետությունները և հորդորները լիովին անարդյունավետ են և բացարձակապես չեն կարող լուծել իրական խնդիրները։ Անկախ նրանից, թե որքան են խոսում կամ որքան զբաղված կամ ուժասպառ են, եկեղեցու գործը երբեք առաջ չի գնում։ Թեև արտաքուստ թվում է, թե բոլորը կատարում են իրենց պարտականությունները, շատ իրական արդյունքների չեն հասնում, որովհետև կեղծ առաջնորդողներն ի վիճակի չեն հաղորդակցվելու պարտականությունների կատարման հետ կապված ճշմարտության սկզբունքների մասին կամ օգտագործելու ճշմարտությունը՝ իրական խնդիրները լուծելու համար. հետևաբար, նրանք անկարող են լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք գոյություն ունեն պարտականությունների կատարման մեջ։ Օրինակ՝ մի անգամ Աստծու տունը կարիք ուներ Աստծու խոսքերի գրքեր տպագրելու, և առաջնորդողը պետք է ընտրեր երկու անհատի՝ այս առաջադրանքի համար պատասխանատու լինելու։ Որո՞նք են մարդկանց ընտրելու չափանիշները։ Նրանց մարդկայնությունը պետք է համեմատաբար լավը լինի, պետք է լինեն հուսալի և ի վիճակի լինեն ռիսկի դիմելու։ Անհատներին ընտրելուց հետո այս առաջնորդողը նրանց ասաց. «Այսօր երկուսիդ կանչել եմ՝ մի գործ հանձնարարելու. Աստծու տունը մի գիրք ունի, որը պետք է տպագրվի, և ինձ պետք է, որ տպագրատուն գտնեք, իսկ օրինակները տպագրելուց հետո պետք է դրանք անհապաղ բաժանեք Աստծու ընտրյալ մարդկանց, որպեսզի կարողանան առանց ուշացնելու ուտել և խմել Աստծու խոսքերը։ Հաստատակա՞մ եք այս առաջադրանքը կատարելու հարցում։ Պատրա՞ստ եք ստանձնելու այս բեռն ու այս ռիսկը»։ Երկու անհատները կարծեցին, թե Աստված է իրենց բարձրացնում, ուստի համաձայնեցին։ Ապա առաջնորդողը հարցրեց նրանց. «Ունե՞ք վճռականություն՝ կատարելու Աստծու հանձնարարությունը։ Պատրա՞ստ եք երդում տալու»։ Այդժամ երկու անհատները երդվեցին՝ ասելով. «Եթե չկարողանանք կատարել Աստծու հանձնարարությունը և տապալենք այս առաջադրանքը՝ վնասներ պատճառելով Աստծու տան գործին, ապա թող երկնքի կայծակն ու որոտը հարվածեն մեզ։ Ամե՛ն»։ Առաջնորդողն ասաց. «Նաև պետք է հաղորդակցվենք ճշմարտության մասին։ Հիմա այս աշխատանքն անելիս գործարարությա՞մբ եք զբաղվում։ Ձեզ խնդրո՞ւմ են աշխատել որպես աշխատակից»։ Երկու անհատները պատասխանեցին. «Ո՛չ, սա մեր պարտականությունն է»։ Առաջնորդողն ասաց. «Քանի որ դա ձեր պարտականությունն է, պետք է հատուցեք Աստծու սերը։ Դուք չեք կարող տխրեցնել Աստծուն կամ Նրան անհանգստանալ տալ։ Ռիսկի դիմելու պատրաստակամությունը բավարար չէ. պետք է ձեր պարտականությունը հավատարմությամբ կատարեք։ Երբ բախվում եք խնդիրների, պետք է ավելի շատ աղոթեք և խորհրդակցեք միմյանց հետ։ Կամակոր մի՛ եղեք և մի՛ գործեք ձեր հայեցողությամբ։ Ինչո՞ւ ձեզ երկուսիդ հանձնարարեցի համագործակցել միմյանց հետ։ Որպեսզի հարցեր ծագելիս կարողանաք քննարկել դրանք, ինչը կհեշտացնի ձեր գործողությունները։ Եթե չեք կարողանում համաձայնության գալ, աղոթեք։ Յուրաքանչյուր մարդ պետք է մի կողմ դնի իր սեփական կարծիքը և գործի միայն այն ժամանակ, երբ ընդհանուր հայտարարի եք եկել։ Հուսով եմ՝ երկուսդ էլ կկարողանաք հաջողությամբ ավարտել այս աշխատանքը»։ Վերջապես, այս առաջնորդողը գտավ Աստծու խոսքերի մի հատված այն մասին, թե ինչպես լավ կատարել սեփական պարտականությունը, և երեքով մի քանի անգամ աղոթքաընթերցեցին այն։ Դրանով գործը համարվեց նրանց հանձնարարված, իսկ առաջնորդողի պարտականությունը՝ կատարված։ Առաջնորդողն ինչպե՞ս էր կատարել այս աշխատանքը։ Առաջնորդողը բավականին գոհ էր, ինչպես և այդ երկու անհատները։ Ականատեսները մեկնաբանում էին. «Այս առաջնորդողն իսկապես որոշ բաներ գիտի աշխատանքն ավարտին հասցնելու մասին. նրա խոսքը լավ կազմակերպված է և հիմնավորված, և ամեն ինչ քայլ առ քայլ է անում։ Նախ՝ նա առաջադրանքն այդ երկուսին հանձնարարեց, ապա՝ լուծեց նրանց մտքերի և տեսակետների հետ կապված խնդիրները, և վերջապես՝ մի քանի խիստ խոսք ասաց՝ ստիպելով նրանց երդում և խոստում տալ։ Նա իսկապես այս աշխատանքը համակարգված կերպով արեց և իսկապես արժանի է առաջնորդողի կոչմանը. նա փորձառու է և հոգս է կրում»։ Ի վերջո, առաջնորդողը նրանց ասաց. «Հիշեք. գրքեր տպագրելը հեշտ գործ չէ, այնպիսի բան չէ, որ սովորական մարդը կարողանա ստանձնել։ Այս գործը ձեզ չի հանձնարարվել իմ կամ Աստծու տան կողմից. դա Աստծու հանձնարարությունն է։ Չպետք է հիասթափեցնեք Նրան։ Քանի դեռ լավ եք կատարում այս գործը, ձեր կյանքը կառաջադիմի, և իրականություն կունենաք»։ Տեսականորեն, այս խոսքերի հետ կապված սկզբունքային խնդիրներ չկային. դրանք քիչ թե շատ կարելի էր ճիշտ համարել։ Ուստի, եկեք վերլուծենք այս հարցը և տեսնենք, թե այս կեղծ առաջնորդողի մեջ որտե՞ղ դրսևորվեց «կեղծը» ։ Արդյո՞ք առաջնորդողը որևէ ցուցում տվեց տարբեր մանրամասն հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են այս առաջադրանքի հետ կապված մասնագիտական և տեխնիկական տեսանկյունները։ Արդյո՞ք հաղորդակցվեց ճշմարտության որևէ կոնկրետ սկզբունքի կամ պահանջվող չափանիշի մասին։ (Ո՛չ։) Նա Պարզապես մի քանի դատարկ և անիմաստ խոսքեր արտաբերեց, խոսքեր, որոնք մարդկանց մեծամասնությունը հաճախ է ասում, խոսքեր, որոնք որևէ կշիռ չունեն։ Քանի որ առաջնորդողն անձամբ էր խոսում և ցուցումներ տալիս, մարդիկ այս խոսքերն ընկալեցին որպես սովորականից ավելի մեծ կշիռ ունեցող, բայց իրականում դրանք անտեղի խոսակցություններ էին և բացարձակապես ոչ մի ազդեցություն չունեցան գրքերի տպագրության հետ կապված որևէ իրական խնդիր լուծելու վրա։ Ուստի, որո՞նք են գրքերի տպագրության հետ կապված որոշ կոնկրետ խնդիրները։ Պետք է քննարկենք դրանք և տեսնենք, թե արդյոք այս առաջնորդողի կատարած աշխատանքը կեղծ առաջնորդողի աշխատանք էր։

Նախ՝ գրքերի տպագրությունը ներառում է շարվածքը, իսկ հետո՝ տեքստի սրբագրումը, բովանդակության և հիմնական տեքստի ձևավորումը, ինչպես նաև թղթի քաշը, գույնը և որակը։ Նաև կազմի նյութը. արդյոք փափո՞ւկ պետք է լինի, թե՞ կոշտ, և կազմի դիզայնը, գույնը, նախշը և տառատեսակը։ Վերջապես՝ կազմարարության հարցը. արդյոք սոսի՞նձ պետք է օգտագործվի, թե՞ պետք է կարվի։ Սրանք բոլորը հարցեր են, որոնք մտնում են գրքերի տպագրության շրջանակի մեջ։ Առաջնորդողը սրանցից որևէ մեկը քննարկե՞ց։ (Ո՛չ։) Մեկ այլ խնդիր է տպագրատուն փնտրելը. արդյոք տպագրական և կազմարարական մեքենաները ժամանակակի՞ց են, ինչպիսին է տպագրության և կազմարարության որակը և գնագոյացումը. մի՞թե նա չպետք է ցուցումներ, ինչպես նաև սկզբունքներ և շրջանակներ տար այս բոլոր բաների համար։ Եթե առաջնորդողն ասեր. «Չեմ հասկանում այս բաները. պարզապես փնտրեք ինչ պատահի», արդյո՞ք օգտակար առաջնորդող կլիներ։ Կարո՞ղ են նրա ասած անտեղի խոսքերը փոխարինել գրքերի տպագրության հետ կապված տարբեր մանրամասն խնդիրներին։ (Ո՛չ։) Եվ այնուամենայնիվ, այս կեղծ առաջնորդողը հավատում էր, որ կարող են։ Նա մտածում էր. «Արդեն այնքան շատ ճշմարտությունների մասին եմ հաղորդակցվել և նրանց ասել բոլոր սկզբունքները։ Նրանք պետք է հասկանան այս բաները»։ Այս «պետք է»-ն այս կեղծ առաջնորդողի տրամաբանությունն ու խնդիրների լուծման մեթոդն է։ Ի վերջո, երբ գրքերը տպագրվեցին, քանի որ թղթի որակը շատ վատն էր, և այն չափազանց բարակ էր, տեքստը տեսանելի էր երկու կողմից, ինչը տարեցների և վատ տեսողություն ունեցողների համար շատ լարված և դժվար էր դարձնում գրքերը կարդալը։ Կար նաև վերջին քայլի՝ կազմարարության գործընթացի խնդիրը. կազմարարության՝ չափանիշի համաձայն լինելը կամ չլինելն ազդում է գրքի ընդհանուր որակի և գրքի կյանքի տևողության վրա։ Քանի որ առաջնորդողը ցուցումներ չէր տվել, իսկ այս աշխատանքն իրականացնողները զուրկ էին սկզբունքներից ու փորձից և զբաղվում էին անպատասխանատու սակարկությամբ, տպագրատունը վատ որակի աշխատանք կատարեց և ցածրորակ նյութեր օգտագործեց՝ ծախսերը ծածկելու համար, և վերջապես, երբ գրքերը բաժանվեցին եղբայրներին և քույրերին, սկսեցին քանդվել երկու ամսվա ընթացքում։ Կազմերն ու էջերը պոկվեցին, և ողջ տպագրական աշխատանքն իզուր դարձավ։ Ո՞ւմ պատասխանատվությունն էր սա։ Եթե ինչ-որ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվեր, ուղղակի պատասխանատվությունը կընկներ գրքերի տպագրության համար պատասխանատու երկու անհատների վրա, իսկ անուղղակի պատասխանատվությունը կգնար կեղծ առաջնորդողին։ Կեղծ առաջնորդողը նույնիսկ արդարացում ուներ՝ ասելով. «Չեք կարող ինձ մեղադրել այս աշխատանքի վատ ընթացքի համար. Ես ինքս էլ դա չեմ հասկանում։ Երբեք գրքեր չեմ տպագրել և տպագրատուն չունեմ։ Ինչպե՞ս պետք է իմանամ այս բաների մասին»։ Այս արդարացումը հիմնավո՞ր է։ Այս աշխատանքը մտնում է քո՝ որպես առաջնորդողի պատասխանատվությունների շրջանակի մեջ։ Անկախ նրանից՝ դա մասնագիտության, հմտության, գիտության տեսակի կամ ճշմարտության վերաբերյալ աշխատանք է, կարիք չունես հասկանալու դրա բոլոր մասերը, բայց արդյոք ջանք գործադրե՞լ ես սովորելու այն, ինչ չգիտես։ Քո պարտականությունները լուրջ և բարեխիղճ կերպով կատարե՞լ ես։ Ոմանք կարող են ասել. «Ուզում եմ կատարել իմ պարտականությունները, բայց ինքս էլ չեմ հասկանում սա։ Որքան էլ փորձում եմ սովորել, պարզապես չեմ կարողանում հասկանալ»։ Սա նշանակում է, որ որպես առաջնորդող՝ չափանիշի համաձայն չես. կատարյալ կեղծ առաջնորդող ես։ Եղբայրներն ու քույրերը որոշ չափով վրդովված էին գրքերի վատ որակի պատճառով՝ ասելով. «Թեև այս գրքերը մեզ համար անվճար են, որակը չափազանց վատն է։ Ինչպե՞ս է այս առաջնորդողն արել իր գործը։ Ինչպե՞ս է իրականացրել այս աշխատանքը»։ Երբ առաջնորդողը լսեց սա, պատասխանեց. «Մի՞թե ինձ կարող եք մեղադրել դրա համար։ Ես տպագրատուն չունեմ, և վերջնական խոսքն իմը չէ։ Ավելին՝ մի՞թե այսպես Աստծու տան համար գումար չի խնայվում։ Մի՞թե սխալ է Աստծու տան համար գումար խնայելը»։ Առաջնորդողի խոսքերը ճիշտ էին, նա չէր սխալվում. առաջնորդողը իրավական պատասխանատվություն չէր կրելու։ Սակայն կար մի խնդիր. գրքերի տպագրության համար ծախսված գումարն իզուր վատնվեց։ Եղբայրներին և քույրերին բաժանված գրքերը երկու ամսվա ընթացքում սկսեցին քանդվել և էջեր կորցնել։ Ո՞վ պետք է պատասխանատու լինի հետևանքների համար։ Մի՞թե սա առաջնորդողի պարտականությունը չէր։ Սա տեղի ունեցավ քո աշխատանքի շրջանակներում, այն ժամանակ, երբ ծառայում էիր որպես առաջնորդող, ուստի մի՞թե չպետք է պատասխանատվություն ստանձնես։ Դու պետք է կրես մեղքը. չես կարող հերքել քո պատասխանատվությունը։ Ոմանք կարող են նույնիսկ անխոհեմ կերպով խոսել՝ ասելով. «Նախկինում երբեք չեմ արել այս գործը։ Մի՞թե ինձ չի կարելի սխալվել մի գործում, որը երբեք չեմ արել»։ Միայն այս պնդման հիման վրա պիտանի չես քո գործի համար, և պետք է հեռացվես։ Դու ստեղծված չես առաջնորդող լինելու համար. դու իսկական կեղծ առաջնորդող ես։ Մի տոննա բարեհունչ խոսքեր ասելը, բայց ոչ մի իրական աշխատանք չանելը կեղծ առաջնորդողի ամենաակնհայտ դրսևորումն է։

Որոշ կեղծ առաջնորդողներ անկարող են իրական աշխատանքի յուրաքանչյուր կետ պատշաճորեն և որոշակիորեն կատարել՝ ոտքերն ամուր գետնին դրած։ Նրանք կարող են միայն որոշ ընդհանուր գործերով զբաղվել և հետո կարծում են, թե, որպես առաջնորդողներ, չափանիշի համաձայն են, թե հիասքանչ են, և հաճախ են պարծենում՝ ասելով. «Պետք է անհանգստանամ եկեղեցում ամեն ինչի համար և պետք է զբաղվեմ յուրաքանչյուր խնդրով։ Կարո՞ղ է արդյոք եկեղեցին գոյատևել առանց ինձ։ Եթե ձեզ համար հավաքույթներ չանցկացնեի, մի՞թե ցրված ավազի կույտի պես չէիք դառնա։ Եթե աչքս ձեզ վրա չպահեի և չօգնեի պահպանելու ֆիլմարտադրության աշխատանքը, մի՞թե չէին լինի մարդիկ, որոնք անընդհատ կխանգարեին դրան։ Կարո՞ղ էր արդյոք ֆիլմարտադրության գործը սահուն կերպով ընթանալ։ Թեև օրհներգերի գործում մասնագետ չեմ, եթե հաճախ չգայի ստուգելու ձեր աշխատանքը, չաջակցեի ձեզ և հավաքույթներ չկազմակերպեի ձեզ համար, կկարողանայի՞ք արդյոք ստեղծել այդ օրհներգերը։ Որքա՞ն ժամանակ կպահանջվեր ձեզնից՝ գլուխ հանելու համար»։ Այս հայտարարությունները կարող են խելամիտ և ճիշտ թվալ, բայց եթե ուշադիր նայես, ինչպե՞ս են առաջ ընթանում այս կեղծ առաջնորդողների կողմից վերահսկվող տարբեր մասնագիտական աշխատանքները։ Կարո՞ղ են արդյոք նրանք հստակորեն հաղորդակցվել ճշմարտության սկզբունքների մասին։ (Ո՛չ։) Մի անգամ ֆիլմարտադրության թիմը հագուստների գույներ էր փնտրում։ Նրանք մի քանի կադր նկարահանեցին, և կադրերում պատկերված ֆոներն ու մարդիկ տարբեր էին, բայց հագուստների գույները հիմնականում մեկ գուներանգի մեջ էին. բոլորը մոխրագույն և դեղին էին։ Ես հարցրի. «Ի՞նչ է կատարվում։ Ինչո՞ւ են նրանք այս գույները հագել»։ Ասացին, որ այս գույները միտումնավոր են ընտրվել, որ մեծ չարչարանքով ու ջանքով են դրանք շուկայից գտել։ Ես հարցրի. «Ինչո՞ւ եք ընտրել այս գույները։ Վերևը ձեզ ցուցումներ տվե՞լ է դրա վերաբերյալ։ Մի՞թե Վերևը ձեզ չի հրահանգել օգտագործել տարբեր գույներ, և որ գույները լինեն վայելուչ և պատշաճ։ Ինչպե՞ս ստացվեց այս արդյունքը»։ Վերջապես հարցուփորձից հետո ոմանք ասացին. «Այլ գույները բավականաչափ պատշաճ և վայելուչ չեն թվում, ոչ էլ Աստծուն հավատացողների կամ սրբերի հագածներին են նման։ Միայն այս գուներանգն է ավելի նման նրան, ինչ պետք է հագնեն հավատացյալները։ Ուստի, բոլորը կիսեցին այն տեսակետը, որ այսպիսի գույներով հագուստ կրելն ամենաշատն է փառավորում Աստծուն և լավագույնս ներկայացնում է Աստծու տան պատկերը»։ Ես ասացի. «Երբեք չեմ ասել, որ այս գույներով հագուստ հագնեք։ Բազմաթիվ պատշաճ և վայելուչ գույներ կան։ Մտածեք, թե որքան գեղեցիկ է ծիածանը, որն Աստված հաստատեց՝ որպես մարդկության հետ Իր ուխտի նշան։ Կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ, կապույտ, կապտամանուշակագույն, մանուշակագույն. յուրաքանչյուր գույն ընդգրկված է՝ բացի նրանցից, որոնք հագել եք։ Ինչո՞ւ եք ընտրել այդ գույները»։ Արդյո՞ք նրանց առաջնորդողը կոնկրետ աշխատանք կատարեց՝ այս հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելով։ Համարձակվում եմ ասել՝ բացարձակապես ոչ։ Եթե առաջնորդողն ունենար մաքուր ըմբռնում և իսկապես հասկանար ճշմարտությունն ու Աստծու պահանջները, ֆիլմարտադրության թիմի անդամները չէին ընտրի նման հագուստներ և Վերևի հետ դրանց մասին չէին խորհրդակցվի։ Հագուստների հարցը կարող էր լուծվել ավելի ցածր մակարդակում, բայց կեղծ առաջնորդողն անկարող էր զբաղվել դրանով։ Փոխարենը, անամոթաբար Վերևին հարցրեց դրա մասին։ Մի՞թե նման մարդը չպետք է էտվի։ Այս կեղծ առաջնորդողը չկարողացավ լուծել նույնիսկ այս ամենապարզ խնդիրը. ի՞նչ օգուտ նրանից։ Դու պարզապես աղբի կտոր ես։ Քեզ խնդրել էին փառավորել Աստծուն և վկայել Նրա մասին, բայց ի վերջո անպատվություն բերեցիր Աստծուն։ Մի՞թե բավականին շատ բան չես հասկանում։ Չե՞ս կարող արտահայտել հարուստ գիտելիքներ և վարդապետություններ։ Ապա ինչո՞ւ այդ բոլոր վարդապետություններն ու այդ ողջ գիտելիքն անարդյունավետ եղան այս իրավիճակում։ Ինչպե՞ս կարող էիր նույնիսկ հագուստների հարցը չկարողանալ լուծել և ստուգել։ Արդյոք ունեցե՞լ ես այն ազդեցությունը, որը պետք է ունենայիր որպես առաջնորդող։ Կատարե՞լ ես այն պարտականությունները, որոնք պետք է կատարեիր որպես առաջնորդող։ Սա կեղծ առաջնորդողի դրսևորում է։ Ցանկացած կոնկրետ առաջադրանքում կեղծ առաջնորդողները զուրկ են սկզբունքներն ըմբռնելուց։ Նրանք անկարող են ժամանակին ուղղել և լուծել ճշմարտության աղավաղված ըմբռնման ցանկացած խնդիր և մարդկանց հնարավորություն տալ դրա միջոցով ուղղություն և ճանապարհ գտնելու։ Կեղծ առաջնորդողները պարզապես բառեր և վարդապետություններ են արտաբերում և կարգախոսներ բղավում. Նրանք անկարող են որևէ կոնկրետ աշխատանք կատարել։

Կեղծ առաջնորդողները չեն կատարում իրական աշխատանք կամ չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով

Որոշ կեղծ առաջնորդողներ անկարող են որևէ կոնկրետ աշխատանք կատարել, սակայն զբաղվում են որոշ աննշան ընդհանուր գործերով և կարծում են, թե դա կոնկրետ աշխատանք է և իրենց պարտականությունների շրջանակի մեջ է մտնում։ Ավելին՝ նրանք այդ գործերին շատ լրջորեն են մոտենում և իսկապես մեծ ջանք են ներդնում՝ դրանք շատ պատշաճ կերպով կատարելով։ Օրինակ՝ եկեղեցում մի մարդ կար, որը նախկինում որպես հրուշակագործ էր աշխատել։ Մի օր նա, իր սրտի բարությունից ելնելով, որոշեց, որ Ինձ համար պետք է անպայման խմորեղեն թխի, և, առանց Ինձ տեղյակ պահելու, պատրաստվեց դա անելու։ Նա իր առաջնորդողներին հարցրեց, թե արդյոք թույլատրվում է, և նրանք պատասխանեցին․ «Կարող ես թխել։ Եթե համեղ լինի, կընծայենք Աստծուն։ Եթե ոչ, մենք բոլորս կուտենք»։ Առաջնորդողների թույլտվությունը ստանալով, ինչն այս գործն օրինական և պատշաճ դարձրեց, նա արագորեն հավաքեց բաղադրիչները և մի խմբաքանակ թխեց՝ ասելով․ «Չգիտեմ՝ համեղ կլինի՞, կամ դուր կգա՞ Աստծուն, կամ կհամապատասխանի՞ Նրա ճաշակին»։ Առաջնորդողները պատասխանեցին․ «Ոչի՛նչ։ Կզոհաբերենք մեր ժամանակի և առողջության մի մասը և փոքր-ինչ ռիսկի կդիմենք Աստծու համար։ Նախ կհամտեսենք և կստուգենք Աստծու համար։ Եթե իսկապես համեղ չլինի, և խնդրենք, որ Աստված ուտի, Նա կվշտանա և շատ կհիասթափվի մեզնից։ Հետևաբար, որպես առաջնորդողներ, մենք այս հարցի վերաբերյալ ստուգումներ իրականացնելու պատասխանատվություն և պարտականություն ունենք։ Սա կոնկրետ աշխատանք է»։ Հետագայում խմբի յուրաքանչյուր ղեկավար, որ փոքր-ինչ «պատասխանատվության զգացում» ուներ, համտեսեց խմորեղենը։ Համտեսելուց հետո նրանք կարծիք հայտնեցին՝ ասելով․ «Այս խմբաքանակը թխելիս ջեռոցը չափազանց տաք է եղել, ջերմաստիճանը չափազանց բարձր է եղել, դրանք հավանաբար ներքին ջերմություն կառաջացնեն, նաև փոքր-ինչ դառն են։ Լավ չէ։ Պետք է պատասխանատու վերաբերմունք ունենանք, ևս մի խմբաքանակ թխենք ու նորից համտեսենք»։ Այս խմբաքանակը համտեսելուց հետո նրանք ասացին․ «Սա գրեթե այն է, ինչ պետք է։ Կարագի համ ունի, ձվի համ, ինչպես նաև քնջութ։ Իսկապես, հրուշակագործի արժանի գործ է։ Քանի որ խմորեղենն այդքան շատ է, և Աստված չի կարող մենակ ուտել բոլորը, եկեք 10 կամ 20 հատ դնենք ապակե փոքր տարայի մեջ և ընծայենք Աստծուն՝ համտեսելու համար։ Եթե Աստված համեղ համարի, կարող ենք շարունակել ավելի մեծ խմբաքանակներով թխել»։ Ինձ տվեցին մի տարա, և Ես փորձեցի երկուսը։ Որպես նորույթ դրանք ինձ համար ընդունելի էին, բայց որպես հիմնական ուտեստ՝ ոչ, ուստի դադարեցի ուտելուց։ Որոշ մարդիկ նույնիսկ մտածում էին, որ դրանք տնական են՝ պատրաստված Աստծու տան անդամի կողմից, որ լի են սիրով, հավատարմությամբ և երկյուղով, և մեծ իմաստ են կրում, թեև դրանք միայն համեղ էին։ Ավելի ուշ ես վերադարձրի խմորեղենի տարան։ Ես հետաքրքրված չեմ նման բաներով և ախորժակ չունեմ։ Ավելին, եթե խմորեղեն ցանկանամ, կարող եմ շուկայից գնել տարբեր համերի և տարբեր երկրների արտադրության՝ առանց շատ գումար ծախսելու։ Դրանից հետո ասացի․ «Գնահատում եմ արարքը, բայց խնդրում եմ, այլևս մի՛ պատրաստեք Ինձ համար։ Ես չեմ ուտի, և եթե ցանկանամ, Ինքս կգնեմ։ Եթե կարիք առաջանա, պարզապես պատրաստի՛ր, երբ խնդրեմ․ եթե չխնդրեմ պատրաստել, կարիք չկա նորից թխելու»։ Մի՞թե սա բավականաչափ հեշտ չէր հասկանալու համար։ Եթե լավ վարք ունենային և հնազանդ լինեին, կհիշեին Իմ խոսքերը և ձեռնպահ կմնային նորից պատրաստելուց։ Երբ Աստված խոսում է, այոն այո է նշանակում, ոչը՝ ոչ, իսկ «մի՛ պատրաստեք»-ը նշանակում է «մի՛ պատրաստեք»։ Սակայն որոշ ժամանակ անց Ինձ ևս երկու տարա խմորեղեն ուղարկեցին։ Ես ասացի․ «Մի՞թե ձեզ չասացի այլևս չպատրաստել»։ Նրանք պատասխանեցին․ «Սրանք տարբերվում են նախորդից»։ Ես ասացի․ «Նույնիսկ եթե տարբեր են, միևնույն է, խմորեղեն են։ Ընդհանրապես խմորեղեն պատրաստելու կարիք չկա։ Քաղաքավարի չեմ ձևանում, եթե ցանկանամ, ձեզ կտեղեկացնեմ։ Մարդկային լեզու չե՞ս հասկանում։ Այլևս մի՛ պատրաստիր»։ Այս խոսքերը հասկանալի՞ են։ (Այո։) Բայց ինչո՞ւ էր պատրաստողը կարծես միշտ մոռանում։ Եթե առաջնորդողները կարողանային վերահսկել, ակտիվորեն չհամագործակցեին կամ չխրախուսեին դա անել և անհապաղ սահմանափակեին նրան, խմորեղեն պատրաստողը դեռ կհամարձակվե՞ր անել դա։ Առնվազն այդքան համարձակ և անբարեխիղճ կերպով չէր անի։ Ուստի, այդ առաջնորդողներն այս իրավիճակում ի՞նչ ազդեցություն ունեցան։ Նրանք մանրամասնորեն վերահսկում էին ամեն մի դետալ, միջամտում էին ամեն ինչին և Իմ փոխարեն ստանձնում ստուգումներ կատարելու պատասխանատվությունը։ Նրանք այնքան «սիրող» էին, որ բառերով հնարավոր չէ նկարագրել։ Արդյոք սա՞ է այն աշխատանքը, որը պետք է անեին։ Աստծու տան գործի սկզբունքների մեջ դա անելու ոչ մի հրահանգ չկար, և Ես չէի հանձնարարել այս առաջադրանքը, դա նախաձեռնվել էր մարդկանց կողմից, Ես չէի պահանջել։ Ուրեմն ինչո՞ւ այս առաջնորդողներն այդքան ակտիվորեն իրականացրին այս առաջադրանքը։ Սա կեղծ առաջնորդողների դրսևորում է՝ չզբաղվել իրենց պատշաճ աշխատանքով։ Եկեղեցում այնքան շատ առաջադրանքներ կային, որոնց պետք էր հետևել, ստուգել և խթանել, և այնքան շատ իրական խնդիրներ, որոնք պետք էր լուծել՝ ճշմարտությամբ հաղորդակցվելով, բայց նրանք այդ գործերից ոչ մեկը չարեցին։ Փոխարենն այնքան պարապ էին, որ խոհանոցում Ինձ համար խմորեղեն էին համտեսում։ Այս հարցում նրանք բավականին լուրջ էին և մեծ ջանք գործադրեցին։ Մի՞թե սա այն չէ, ինչ անում են կեղծ առաջնորդողները։ Մի՞թե արդեն շատ զզվելի չէ։ Երբեք չէի սպասի, որ որոշ ժամանակ անց այս հարցը նորից կբարձրանա։ Խմորեղեն պատրաստող անձնավորությունը նորից ուզում էր սկսել պատրաստել Ինձ համար։ Ես կոնկրետ ասացի մի առաջնորդողի․ «Գնա՛ և լուծի՛ր այս հարցը։ Պետք է հստակորեն բացատրես։ Եթե նորից անի, քեզ պատասխանատվության կենթարկեմ»։ Եկեղեցում այնքան շատ աշխատանք կար անելու, որ ցանկացած առաջադրանք որոշ ժամանակ նրանց զբաղված կպահեր։ Ինչո՞ւ էին այդքան պարապ։ Նրանք այստեղ գիրանալո՞ւ, թե՞ դատարկախոսությամբ զբաղվելու համար էին։ Սա այդ բաների տեղը չէ։ Դրանից հետո այս հարցի վերաբերյալ այլևս նորություն չկար։ Երբ տվեցի այդ հրահանգը, առաջնորդողը ոչ մի զեկույց չներկայացրեց։ Ամեն դեպքում՝ ոչ ոք այլևս Ինձ չուղարկեց այդ փոքրիկ խմորեղենները, ինչը բավականին մեծ թեթևացում էր։ Դատելով այս միջադեպից՝ կարո՞ղ ենք ասել, որ այս առաջնորդողները իրենց պատշաճ աշխատանքով չէին զբաղվում։ (Այո։) Այս հարցը այդքան էլ լուրջ չէ, ավելի բարդ հարցեր կան։

Հաճախ Ես այցելում եմ որոշ եկեղեցիներ՝ շրջելու և տեսնելու, առաջնորդողներին հանդիպելու, որոշ աշխատանքների վերաբերյալ հրահանգներ տալու և որոշ խնդիրներ լուծելու։ Երբեմն ստիպված եմ լինում ճաշել այդ եկեղեցիներում, ինչը հարց է առաջացնում, թե ով է պատրաստելու կերակուրը։ Առաջնորդողներն այնքան պատասխանատու էին, որ ընտրեցին մեկին, ով պնդում էր, թե խոհարար է։ Ես ասացի․ «Կարևոր չէ՝ արդյոք խոհարար է, թե ոչ, կարևորն այն է, որ ես պարզ սնունդ եմ նախընտրում։ Սիրում եմ զգալ բաղադրիչների բնական համը։ Կերակուրը չպետք է լինի չափազանց աղի, յուղոտ կամ գրգռող։ Ձմռանը պետք է տաք մի բան ուտեմ։ Բացի դրանից՝ կերակուրը պետք է լավ եփված լինի, ոչ թե կիսաեփ և հեշտ մարսվող»։ Մի՞թե այս սկզբունքները հստակ կերպով չէի հայտնել։ Դրանք իրագործելը հեշտ չէ՞ր։ Հեշտ էր և՚ հիշելը, և՛ անելը։ Երեքից հինգ տարի կերակուր պատրաստած տնային տնտեսուհին կարող էր ըմբռնել այս սկզբունքները և իրագործել։ Ուստի, կարիք չկար պնդելու, որ խոհարար գտնեն՝ Իմ կերակուրը պատրաստելու համար․ բավարար կլիներ մեկը, ով կարող էր տնական կերակուր պատրաստել։ Սակայն, այս առաջնորդողներն այնքան «սիրող» էին, որ երբ հյուրընկալում էին Ինձ, պնդեցին «խոհարար» գտնել՝ կերակուր պատրաստելու համար։ Նախքան խոհարարը պաշտոնապես կպատրաստեր Ինձ համար, առաջնորդողները պետք է ստուգումներ անեին։ Ինչպե՞ս նրանք արեցին դա։ Խոհարարին հանձնարարեցին դամփլինգների մի խմբաքանակ և սոուսով լապշա պատրաստել, ինչպես նաև որոշ ուտեստներ տապակել։ Բոլոր առաջնորդողները և տարբեր խմբերի ղեկավարները համտեսեցին և բոլոր ուտեստները բավականին լավը համարեցին։ Ի վերջո, նրանք խոհարարին խնդրեցին ստանձնել Ինձ համար պատրաստելու գործը։ Մի կողմ թողնելով առաջնորդողների համտեսի արդյունքները և դրա հետ կապված խնդիրների բնույթը՝ եկեք նախ խոսենք այս խոհարարի պատրաստած կերակրի մասին։ Առաջին անգամ, երբ գնացի, խոհարարը մի քանի ուտեստ տապակեց, և բոլորը բավականին գոհ էին։ Երկրորդ անգամ խոհարարը դամփլինգների մի խմբաքանակ պատրաստեց։ Առաջինն ուտելուց հետո զգացի, որ ինչ-որ բան այն չէ. փոքր-ինչ կծու էր։ Իմ շուրջը գտնվողներն էլ ասացին, որ դամփլինգները փոքր-ինչ կծու են, և զգացին, որ իրենց լեզուները սկսում են այտուցվել։ Սակայն քանի որ դամփլինգները միակ հիմնական ուտեստն էին, թեև կծու էին, ստիպված էի մինչև վերջ ուտել։ Միջուկի մեջ կծու պղպեղ չէր երևում, ուստի ես պարզապես անտեսեցի այն, ինչը կծվություն էր առաջացրել, և ավարտեցի ճաշը։ Արդյունքում այդ երեկո իմ մարմինն ալերգիկ ռեակցիա ունեցավ։ Մարմնիս շատ հատվածներ սկսեցին անդադար քոր գալ, և ստիպված էի անընդհատ քորել․ ես քորեցի ինձ մինչև արյունահոսելը, մինչև որ ավելի լավ զգացի։ Երեք օր քոր էր գալիս, մինչև որ այդ զգացողությունն աստիճանաբար անցավ։ Այս ալերգիկ ռեակցիայից հետո հասկացա, որ դամփլինգների մեջ հաստատ կծու պղպեղ էր ավելացվել․ հակառակ դեպքում այդքան կծու չէին լինի։ Ես նրանց տեղեկացրել էի, որ կծու բաղադրիչներ չավելացնեն, ինչպիսին պղպեղն է, քանի որ չեմ կարողանում հանդուրժել։ Սակայն իրենց իսկ ճաշակը բավարարելու համար նրանք ավելացրել էին զգալի քանակությամբ, ինչը գերազանցում էր նորմալ չափը․ այդ դամփլինգներն ուտելիս կծվության զգացողություն կար։ Խոհարարը նույնիսկ չէր կարողանում ճիշտ չափաբաժիններ պահպանել իր պատրաստածի մեջ, այնքան պղպեղ էր ավելացրել, որ ալերգիկ ռեակցիա առաջանար։ Ավելի ուշ նրան ասացի․ «Այլևս երբեք մի՛ ավելացրու այդ կծու բաղադրիչները։ Չեմ կարողանում դրանք հանդուրժել։ Եթե իսկապես մարդկայնություն ունես, այլևս մի՛ արա դա։ Եթե քեզ համար ես պատրաստում, չեմ միջամտի, թե ինչ ես ուտում։ Սակայն եթե Ինձ համար ես պատրաստում, մի՛ ավելացրու։ Հետևի՛ր Իմ պահանջած չափանիշներին»։ Կարո՞ղ էր նա անել դա։ Մի՞թե առաջնորդողները չպետք է զբաղվեին այս աշխատանքով։ Դժբախտաբար, ոչ ոք ուշադրություն չդարձրեց դրան, և նրանք չկատարեցին այն աշխատանքներից որէ մեկը, որ պետք է անեին։ Մի առիթով, երբ խոհարարը պատրաստվում էր նորից պատրաստելու, փոքր-ինչ պղպեղ վերցրեց՝ ուտեստի մեջ ավելացնելու համար, և մոտակայքում գտնվող մեկը տեսավ ու կանգնեցրեց նրան։ Նրանց խիստ վերահսկողության ներքո խոհարարը հնարավորություն չունեցավ ավելացնելու։ Առաջնորդողները չկարողացան լուծել այսքան փոքր խնդիրը․ ուրեմն ի՞նչ կարող էին անել։ Երբ խոհարարը պատրաստում էր, նրանք բավականին ակտիվ էին համտեսելու հարցում։ Մի քանի հոգի գնացին համտեսելու։ Դա պարզապես սովորական տնական կերակուր էր․ համտեսելու արժանի ի՞նչ կար։ Մի՞թե բոլորդ խոհարարական փորձագետներ եք։ Առաջնորդողներ դառնալուց հետո՞ հանկարծ ամեն ինչ հասկացաք։ Հասկանո՞ւմ եք առողջության սկզբունքները։ Աստծու տո՞ւնը կարգավորեց, որ անեք դա։ Ե՞րբ հանձնարարեցի կամ լիազորեցի ձեզ Իմ փոխարեն կերակուր համտեսել։ Դուք չափազանց զուրկ եք բանականությունից, բացարձակապես ամոթ չունե՛ք։ Փոքր-ինչ ամոթ ունեցող ցանկացած մարդ այդքան անամոթ, այդքան զզվելի, այդքան ողջամտությունից զուրկ բան չէր անի։ Դա ցույց է տալիս, որ այս անհատները բացարձակապես ամոթ չունեն․ նրանք կերակուր համտեսեցին Ինձ համար։ Դուք չեք հետևում այն սկզբունքներին, որոնք ես ձեզ ասել եմ կամ չեք կատարում դրանք: Խոհարարին խնդրում եք պատրաստել այն, ինչը որ ձեզ է համեղ թվում և ձեր ճաշակին է համապատասխանում։ Սա՞ է Ինձ համար պատրաստելը։ Մի՞թե սա ձեզ համար պատրաստելը չէ։ Այսպե՞ս եք գործում որպես առաջնորդողներ։ Օգտագործելով ամեն հնարավորություն՝ օգուտ քաղելու, բացթողումներն օգտագործելու և Ինձ քծնել փորձելու համար․ եթե ուզում եք քծնել Ինձ, մի՛ վնասեք Ինձ։ Մի՞թե սա առաքինությունների պակաս չէ։ Մի՞թե սա անպատշաճ մտադրություններ ունենալ չէ։ Նրանք անամոթ են և անպատշաճ մտադրություններ ունեն, բայց դեռ կարծում էին, թե շատ հավատարիմ են։ Արդյո՞ք նրանց արած այս բաներից որևէ մեկն այն էր, ինչ առաջնորդողներն իսկապես պետք է անեին։ (Ո՛չ։) Նրանց արած ոչ մի բան որևէ չափանիշ չուներ։ Նույնիսկ չգիտեին, թե որ կերակուրն է առողջարար և որն անառողջ, սակայն կարծում էին, թե կարող են գալ այստեղ և Ինձ համար առողջության ու սննդի փորձագետների դեր խաղալ։ Ո՞վ է սահմանել, որ երբ բանը հասնում է Ինձ համար պատրաստելուն, պետք է ստուգումներ կատարեք։ Եկեղեցին ունի՞ այս սահմանումը։ Աստծու տունն արե՞լ է այս կարգավորումը։ Եկեղեցու աշխատանքի տարբեր կետերում այնքան շատ բացթողումներ հայտնվեցին, այնքան շատ մարդիկ թյուրըմբռնումներ ունեին Աստծու վերաբերյալ և ընդհանրապես չէին հասկանում ճշմարտությունը, սակայն դուք չանդրադարձաք այդ բաներին։ Փոխարենը ձեր ջանքերը ներդրեցիք խոհանոցի պես փոքր տարածքում՝ կատարելով ձեր «պարտականությունը»։ Դուք կատարյալ կեղծ առաջնորդողներ եք, դուք կեղծավորնե՛ր եք։ Հենց Իմ աչքի առջև ստուգումներ էիք անում․ ի՞նչ հասկացաք։ Խորհրդակցեցի՞ք Ինձ հետ։ Ձե՞ր սեփական գաղափարն էիք բարձրաձայնում, թե՞ Իմը։ Եթե Իմ գաղափարն էիք բարձրաձայնում, և Ես էի խնդրել ձեզ փոխանցել այն, ապա ձեր արածը ճիշտ կլիներ։ Դա կլիներ ձեր պատասխանատվությունը։ Եթե ձեր սեփական գաղափարն էիք բարձրաձայնում, այլ ոչ թե Իմը, և պնդում էիք՝ ստիպելով ուրիշներին լսել ու ընդունել այն, ո՞րն է սրա բնույթը։ Ասացե՛ք ինձ, մի՞թե չէի զզվի դրանից։ Ես հենց այնտեղ էի, և նրանք ոչ մի բառ չշռայլեցին՝ Ինձ հարցնելու, թե ինչ եմ ուտում, կամ որոնք են իմ պահանջները․ նրանք պարզապես որոշումներ կայացրին՝ առանց Իմ հավանության և կամայականորեն հրամաններ տվեցին Իմ մեջքի հետևում։ Նրանք փորձում էին ներկայացնե՞լ Ինձ։ Սա կեղծ առաջնորդողներն են, որոնք անկառավարելիորեն վազում են՝ վատ բաներ անելով, ձևացնելով, թե հոգևոր են, ձևացնելով, թե հաշվի են առնում Աստծու հոգսը և ձևացնելով, թե հասկանում են ճշմարտությունը, և պարզապես կեղծավոր բաներ անելով։ Մի՞թե սա բավականաչափ չափազանցված չէ։ Մ՞իթե արդեն շատ զզվելի և գարշելի չէ։ (Այո։) Որևէ պատկերացում կազմեցի՞ք։ Որևէ դաս քաղեցի՞ք սրանից։ Այս հարցերից յուրաքանչյուրն ավելի զզվելի է, քան նախորդը, և կա մեկ այլ բան, որն է՛լ ավելի զզվելի է։

Այս ձմռանը մի բարեսիրտ մարդ Ինձ համար բադի փետուրից մի «գեղեցիկ» բաճկոն գնեց։ Դրա գեղեցկությունը ոչ թե գույնի կամ ոճի մեջ էր, այլ բարձր գնի և բարձրակարգ որակի․ դա արժեքավոր իր էր։ Անհավատների շրջանում մի ասացվածք կա․ «Հազար մղոն հեռվից ուղարկված սագի փետուր․ նվերը կարող է փոքր լինել, բայց զգացմունքը խորն է»։ Այս բաճկոնը ոչ միայն զգացմունք էր կրում իր մեջ, այլև իսկապես շատ թանկ էր։ Նախքան բաճկոնը տեսնելը, արդեն լսել էի, որ այն գեղեցիկ է և կարմիր, լավ ձևվածք ունի և շոշափելիս ամուր է թվում։ Ես լսել էի դրա մասին, և բնականաբար եղել էին որոշ մարդիկ, որոնք արդեն տեսել էին իրական ապրանքը՝ այսինքն, բավականին շատ մարդիկ արդեն տեսել էին այն, մոտավորապես չափել և ուշադիր զննել՝ ասելով նման բաներ․ «Ես գիտեմ այս ապրանքանիշը», «Գույնը լավն է, բավականին գեղեցիկ է», «Երբ նայես, բե՛ր՝ ես էլ նայեմ», և հենց այդպես լուրը տարածվել էր։ Ես չգիտեմ՝ որքան ժամանակ պահանջվեց, որ այդ լուրը հասնի իմ ականջին, և փոքր-ինչ իմանամ դրա մասին։ Տեսնո՞ւմ եք այստեղ խնդիրը։ Ես բաճկոնը չէի տեսել, բայց այն արդեն տեսել, փոխանցել և ցուցադրել էին շատ ուրիշ մարդիկ։ Մի՞թե սա խնդիր չէ։ Մարդիկ կարո՞ղ են պատահականորեն նայել, դիպչել Իմ իրերին և ցուցադրել։ (Ո՛չ։) Ո՞ւմ իրերին կարող են պատահականորեն դիպչել և նայել։ (Ոչ ոք չէր ցանկանա, որ դա տեղի ունենար, և ոչ ոք չպետք է դա անի։) Ուրեմն, մի՞թե իմն է՛լ ավելի անձեռնմխելի չպետք է լինի։ Որոշ մարդիկ ասում են․ «Ինչո՞ւ պետք է դրանք անձեռնմխելի լինեն։ Դու հանրային դեմք ես։ Մի՞թե հայտնիների և աստղերի անձնական կյանքը միշտ չի բացահայտվում։ Որտեղ են սպորտով զբաղվում, որտեղ են գեղեցկության համար բուժում ստանում, ում հետ են շփվում, ինչ ապրանքանիշեր են կրում. մի՞թե այս բաները չեն բացահայտվում։ Ինչո՞ւ Քոնը չպետք է բացահայտվի»։ Ես հայտնի՞ եմ։ Հայտնի չեմ, և դու Իմ երկրպագուն չես։ Ո՞վ ես դու։ Դու սովորական մարդ ես, ստեղծված էակ և ապականված մարդ։ Ո՞վ եմ Ես։ (Աստված։) Ես հանրային դեմք չեմ․ պարտավոր չեմ ամեն ինչ բացահայտել, զեկուցել կամ տեղեկացնել քեզ։ Ուրեմն, ինչո՞ւ ես դիպչում մի բանի, որն Ինձ է պատկանում։ Մի՞թե դա անելը զզվելի չէ։ Ես քեզ հանձնարարեցի՞ նայել Իմ այս իրին և ստուգումներ կատարել։ Ո՛չ։ Սակայն որոշ մարդիկ համարձակվեցին վերցնել, այս անպատկառ ձևով պատահաբարնայել և նույնիսկ փոխանցել այն։ Ո՞վ քեզ իրավունք տվեց փոխանցել այն։ Սա է քո պարտականությունը։ Եթե չես հավատում Աստծուն, ապա մենք օտար ենք միմյանց։ Քանի որ հավատում ես Աստծուն, գիտեմ, թե դու ով ես, բայց չգիտեմ, թե ինչպիսին են քո ընտանիքը, առօրյա կյանքը կամ ֆինանսական վիճակը, և չեմ էլ ուզում իմանալ։ Մենք մտերի՞մ ենք։ Ես քո լավագույն ընկերը, մտերիմ ընկերը կամ ծառայակիցը չեմ։ Մենք ծանոթ չենք, և այն կետին չենք հասել, որ Իմ ամեն ինչը բաց լինի, քո՝ աչքի անցկացնելու համար։ Կթողնեի՞ր, որ զննեի քո բոլոր իրերը և ցուցադրեի դրանք, որպեսզի բոլորը տեսնեին և դիպչեին։ Նույնիսկ երբ շուկայից ինչ-որ բան ես տուն բերում, այն պետք է մի քանի անգամ լվանաս՝ ախտահանելու համար։ Մի՞թե այն բաները, որոնց ուրիշ մարդիկ պատահականորեն դիպել են, զզվելի չեն։ Մի՞թե չես կարողացել քեզ չվերաբերվել որպես օտարի։ Ո՞վ հանձնարարեց քեզ ստուգել Իմ բաճկոնը։ Ես քեզ վստահո՞ւմ եմ։ Ձեռքերդ լվացե՞լ ես, նախքան անզգուշորեն Իմ բաճկոնին դիպչելը։ Մի՞թե չեմ զզվի քեզնից։ Քեզ համար պա՞րզ է սա։ Ինչո՞ւ ես այդքան անամոթ։ Դու այդքան բանականություն չունես։ Մի քանի տարի հավատացել ես Աստծուն և այդքան քարոզներ ես լսել․ ինչպե՞ս է պատահում, որ նույնիսկ փոքր-ինչ բանականություն չունես։ Պատահականորեն բացել Աստծուն պատկանող ընծաները, պատահականորեն դիպչել Նրա հագուստին, Նրան պատկանող իրերին. ի՞նչ տեսակի խնդիր է սա։ Երբ տեսնում եմ, որ այս իրերի փաթեթավորումը բացվել և դեն է նետվել, ինչպե՞ս կարող եմ չբարկանալ։ Զզվում եմ այս բաներից և ատում եմ այս մարդկանց։ Չեմ ուզում նորից տեսնել նրանց, և հաստատ չեմ ուզում շփվել այն մարդկանց հետ, որոնք խոզերից ու շներից էլ վատն են։ Հիշի՛ր, յուրաքանչյուր մարդ արժանապատվություն ունի, իսկ Ես՝ առավել ևս։ Մի՛ խառնվիր այն բաներին, որոնք Ինձ են պատկանում․ հակառակ դեպքում կատեմ և կգարշեմ քեզնից։

Արտաքուստ կեղծ առաջնորդողները գուցե մեծ չարիքներ չգործեն կամ բացահայտ դավաճան սրիկաներ չլինեն։ Սակայն նրանց մեջ ամենագարշելին այն է, որ կարող են տեսնել, որ իրական աշխատանք կա անելու, բայց չեն անում այն, շատ լավ գիտեն, որ չեն կարող լուծել խնդիրները, բայց չեն փնտրում ճշմարտությունը, տեսնում են, որ չար մարդիկ անհանգստություններ են առաջացնում, բայց չեն զբաղվում նրանցով, և փոխարենը պարզապես հոգ են տանում արտաքին ընդհանուր գործերի մասին։ Նրան ուշադիր հետևում և խստորեն վերահսկում են երկրորդական հարցերն ու մանրուքները, բայց Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի հետ կապված ոչ մի աշխատանք չեն անում կամ չեն հոգում ճշմարտության սկզբունքներին հակասող տարբեր հարցերի մասին: Փոխարենը պարզապես անում են աշխատանք, որը կապ չունի ճշմարտության հետ։ Սրանք կատարյալ կեղծ առաջնորդողներ են։ Կեղծ առաջնորդողները լիովին անտեղյակ են ճշմարտության սկզբունքներին, որոնք ներգրավված են եկեղեցու աշխատանքի տարբեր կետերում։ Եթե չափվեն առաջնորդողների և մշակների սկզբունքներով և չափանիշներով, կեղծ առաջնորդողները հիմարներ և ապուշներ են։ Որքան էլ լուրջ լինեն եկեղեցու աշխատանքում ծագող խնդիրները, կեղծ առաջնորդողները չեն կարող տեսնել կամ լուծել դրանք, նույնիսկ եթե դրանք տեղի են ունենում հենց իրենց քթի տակ, և Վերևը պետք է գա ու լուծի այդ խնդիրները։ Մի՞թե այս մարդիկ կեղծ առաջնորդողներ չեն։ (Այո։) Նրանք իսկապես կեղծ առաջնորդողներ են։ Օրինակ՝ եկեղեցու տեքստային աշխատանքում եկեղեցու համար վճռորոշ առաջադրանքներ են, թե որ գրքերը պետք է սրբագրվեն և որոնք պետք է թարգմանվեն։ Կա՞ն արդյոք սկզբունքներ այն մասին, թե ինչպես սրբագրել և թարգմանել գրքերը։ Այս աշխատանքը միանշանակ ունի սկզբունքներ, այն շատ սկզբունքային է, և իսկապես կարիք ունի հատուկ հաղորդակցության և ուղղորդման․ բայց կեղծ առաջնորդողները չեն կարող անել այս աշխատանքը։ Երբ տեսնում են եղբայրներին և քույրերին՝ իրենց պարտականություններով զբաղված, կեղծավորաբար ասում են․ «Տեքստային աշխատանքը և թարգմանչական աշխատանքը հատկապես կարևոր են։ Պետք է ձեր սիրտը դնեք այդ աշխատանքը լավ կատարելու համար, և ես կլուծեմ ցանկացած խնդիր, որ կունենաք»։ Երբ ինչ-որ մեկն իսկապես խնդիր է բարձրացնում, այս կեղծ առաջնորդողներն ասում են․ «Չեմ հասկանում այս հարցը։ Ես մասնագետ չեմ օտար լեզուներ թարգմանելու հարցում։ Աղոթե՛ք Աստծուն և Նրանից խնդրեք»։ Երբ ինչ-որ մեկն այլ խնդիր է բարձրացնում՝ հարցնելով․ «Մենք չենք կարողանում համապատասխան մարդկանց գտնել՝ որոշ լեզուներ թարգմանելու համար, ի՞նչ պետք է անենք», կեղծ առաջնորդողները պատասխանում են․ «Ես մասնագետ չեմ այս հարցում։ Ինքներդ զբաղվեք դրանով»։ Կարո՞ղ է այսպես ասելը լուծել խնդիրը։ Նրանք արդարացում են գտնում և թաքցնում այն փաստը, որ չեն կատարում իրենց աշխատանքը՝ ասելով․ «Ես մասնագետ չեմ այս հարցում, չեմ հասկանում այս մասնագիտությունը», և այդպիսով՝ խուսափում են այն խնդրից, որը պետք է լուծեն։ Այսպես են աշխատում կեղծ առաջնորդողները։ Երբ ինչ-որ մեկը հարց է բարձրացնում, կեղծ առաջնորդողներն ասում են․ «Աղոթե՛ք Աստծուն և խնդրեք Նրանից․ ես չեմ հասկանում այս մասնագիտությունը, բայց դուք հասկանում եք»։ Սա կարող է համեստ թվալ, քանի որ նրանք խոստովանում են, որ կարողություն չունեն և չեն հասկանում մասնագիտությունը, բայց իրականում ընդհանրապես չեն կարող կատարել առաջնորդողի աշխատանքը։ Իհարկե, պարտադիր չէ՝ առաջնորդող լինելը նշանակի, որ նրանք պետք է հասկանան յուրաքանչյուր տեսակի մասնագիտություն, բայց պետք է հստակ հաղորդակցվեն ճշմարտության սկզբունքներով, որոնք անհրաժեշտ են խնդիրները լուծելու համար՝ անկախ նրանից՝ որ մասնագիտությանն են վերաբերում այդ խնդիրները։ Քանի դեռ մարդիկ հասկանում են ճշմարտության սկզբունքները, խնդիրները կարող են համապատասխանաբար լուծվել։ Կեղծ առաջնորդողները «Ես մասնագետ չեմ այս հարցում, չեմ հասկանում այս մասնագիտությունը» արտահայտությունն օգտագործում են որպես պատճառ՝ խուսափելու խնդիրները լուծելու համար ճշմարտության սկզբունքների մասին հաղորդակցվելուց։ Սա իրական աշխատանք կատարել չէ։ Եթե կեղծ առաջնորդողները հետևողականորեն օգտագործում են «Ես մասնագետ չեմ այս հարցում, չեմ հասկանում այս մասնագիտությունը» արտահայտությունը՝ որպես պատճառ՝ խուսափելու խնդիրները լուծելուց, ապա առաջնորդողի աշխատանքի համար պիտանի չեն։ Լավագույն բանը, որ նրանք պետք է անեն, հրաժարական տալն է և թույլ տալը, որ մեկ ուրիշը զբաղեցնի իրենց տեղը։ Բայց կեղծ առաջնորդողներն ունե՞ն այսպիսի բանականություն։ Նրանք կկարողանա՞ն հրաժարական տալ։ Չեն տա։ Նրանք նույնիսկ մտածում են․ «Ինչո՞ւ են ասում, որ ես ոչ մի աշխատանք չեմ անում։ Ամեն օր հավաքույթներ եմ անցկացնում, և այնքան զբաղված եմ, որ նույնիսկ չեմ կարողանում ժամանակին ճաշել և ավելի քիչ եմ քնում։ Ո՞վ է ասում, որ խնդիրները չեն լուծվում։ Ես հավաքույթներ եմ անցկացնում և հաղորդակցվում եմ նրանց հետ, և Աստծու խոսքերից հատվածներ եմ գտնում նրանց համար»։ Ենթադրենք՝ դու նրանց հարցնում ես ․ «Ինչ-որ մեկն ասաց, որ չեն կարողանում համապատասխան թարգմանիչներ գտնել որոշ լեզուների համար։ Ինչպե՞ս լուծեցիր այս կոնկրետ խնդիրը»։ Նրանք կասեն․ «Ես նրանց ասացի, որ չեմ հասկանում մասնագիտությունը, և ստիպեցի քննարկել դա և ինքնուրույն զբաղվել դրանով»։ Այնուհետև դու նրանց հարցնում ես․ «Այս խնդիրը ներառում է ընծաները ծախսել և եկեղեցու գործի առաջընթաց։ Նրանք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել, նրանց պետք է, որ դու որոշումներ կայացնես և գտնես ճշմարտության սկզբունքները՝ այն լուծելու համար։ Արեցի՞ր դա»։ Նրանք կպատասխանեն․ «Ինչպե՞ս չարեցի։ Ոչ մի աշխատանք չեմ ուշացրել։ Եթե այդ լեզուն թարգմանող չկա, ապա նրանք պարզապես պետք է մեկ այլ լեզու թարգմանեն»։ Տեսնո՞ւմ ես, կեղծ առաջնորդողները չեն կարող իրական աշխատանք կատարել, և այնուամենայնիվ, դեռ մի շարք արդարացումներ են ներկայացնում։ Դա իսկապես անամոթ և զզվելի է։ Քո որակն այնքան վատն է, ոչ մի մասնագիտություն չես հասկանում, և զուրկ ես յուրաքանչյուր մասնագիտական աշխատանքում առկա ճշմարտության սկզբունքներն ըմբռնելուց. ի՞նչ օգուտ քեզ՝ որպես առաջնորդողի, ունենալուց։ Դու պարզապես հիմար ես և ոչնչություն։ Քանի որ չես կարող որևէ իրական աշխատանք կատարել, ինչո՞ւ ես դեռ որպես եկեղեցու առաջնորդող ծառայում։ Դու պարզապես զուրկ ես բանականությունից։ Քանի որ ինքնագիտակցություն չունես, պետք է լսես Աստծու ընտրյալ մարդկանց արձագանքները և գնահատես, թե արդյոք համապատասխանո՞ւմ ես առաջնորդող լինելու չափանիշներին։ Եվ այնուամենայնիվ, կեղծ առաջնորդողները երբեք չեն մտածում այս բաների մասին։ Անկախ նրանից, թե որքան է հետաձգվել եկեղեցու գործը, և որքան վնաս է հասցվել Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքին իրենց՝ որպես առաջնորդողների, ծառայելու երկար տարիների ընթացքում, նրանց չի մտահոգում։ Սա կատարյալ կեղծ առաջնորդողների տգեղ դեմքն է։

Մտածեք այն մասին, թե ինչպես են առաջնորդողները և մշակները կատարում իրենց աշխատանքը. արդյոք դա համապատասխանո՞ւմ է այն ամենին, ինչ հենց նոր ձեզ ասացի։ Կա՞ն արդյոք այնպիսիք, ովքեր իրական աշխատանք չեն կատարում, և կարո՞ղ ես զանազանել նրանց՝ որպես կեղծ առաջնորդողների։ Եթե զանազանում ես նրանց՝ որպես կեղծ առաջնորդողների, այսօրվանից սկսած՝ այլևս չպետք է նրանց վերաբերվես որպես առաջնորդողների․ պետք է վերաբերվես ինչպես ցանկացած այլ մարդու։ Սա կիրարկման ճշգրիտ սկզբունքն է։ Ոմանք կարող են մտածել․ «Մի՞թե սա նշանակում է խտրականություն դնել, նսեմացնել կամ բացառել նրանց, քանի որ կեղծ առաջնորդողներ են»։ Ո՛չ, չի նշանակում։ Նրանք չեն կարող իրական աշխատանք կատարել, և կարող են միայն որոշ բառեր և վարդապետություններ և որոշ դատարկ խոսքեր ասել՝ խուսափելու և քեզ հիմարացնելու համար։ Սա քեզ մի փաստ է ասում՝ նրանք քո առաջնորդողները չեն։ Պետք չէ նրանց խնդրել հրահանգներ տալ ցանկացած խնդրի կամ դժվարության համար, որին հանդիպում ես քո աշխատանքում։ Անհրաժեշտության դեպքում կարող եք շրջանցել նրանց՝ հաղորդելով Վերևին և խորհրդակցելով Վերևի հետ, թե ինչպես վարվել և լուծել այն։ Ես ձեզ սովորեցրել եմ կիրարկման ճանապարհը, բայց թե ինչպես կվարվեք, կախված է ձեզնից։ Երբեք չեմ ասել, որ բոլոր առաջնորդողները նախասահմանված են Աստծու կողմից, որ պետք է լսես և հնազանդվես նրանց, և որ պետք է լսես նրանց, նույնիսկ եթե զանազանում ես նրանց՝ որպես կեղծ առաջնորդողների։ Երբեք քեզ չեմ ասել դա։ Ես հիմա հաղորդակցվում եմ այն մասին, թե ինչպես զանազանել կեղծ առաջնորդողներին։ Երբ ինչ-որ մեկին որպես կեղծ առաջնորդողի ես զանազանում, կարող ես ընդունել և հնազանդվել նրա ասածին, եթե դա ճիշտ է և համապատասխանում է ճշմարտությանը։ Սակայն եթե չեն կարող լուծել խնդիրը և խուսափում են ու հիմարացնում քեզ՝ ազդելով աշխատանքի առաջընթացի վրա, ապա պարտավոր չես ընդունել նրանց առաջնորդությունը։ Եթե կարող եք ինքներդ ըմբռնել սկզբունքները, ապա պետք է գործեք դրանց համաձայն։ Եթե չեք կարող ըմբռնել, վարանող եք կամ վստահ չեք սկզբունքների հարցում, ապա պետք է փնտրեք ճշմարտությունը և քննարկեք միմյանց հետ՝ խնդիրը լուծելու համար։ Եթե քննարկելուց հետո դեռ չեք կարողանում որոշում կայացնել, խնդիրը հաղորդեք Վերևին և խորհրդակցեք դրա մասին։ Սրանք բոլորը խնդիրները լուծելու լավ ուղիներ են. չկան դժվարություններ, որոնք հնարավոր չէ լուծել։

Եկեք այսօր այստեղ ավարտենք մեր հաղորդակցությունը։ Ցտեսությո՛ւն։

16-ը հունվարի, 2021թ․

Հաջորդը.  Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (1)

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger