Առաջնորդողների և աշխատողների պարտականությունները (5)
Նախորդ հավաքույթին հաղորդակցվեցինք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների հինգերորդ կետի մասին։ Հինգերորդ կետի շուրջ հաղորդակցվելու ընթացքում մանրամասն վերլուծեցինք կեղծ առաջնորդողների որոշ դրսևորումներն ու գործողությունները և ավարտեցինք այս կետի շուրջ հաղորդակցությունը։ Այժմ կհաղորդակցվենք առաջնորդողների և աշխատողների պարտականությունների վեցերորդ և յոթերորդ կետերի շուրջ։ Ո՞րն է այս երկու կետերի կոնկրետ բովանդակությունը։ (Վեցերորդ կետ․ առաջխաղացնել ու պատրաստել բոլոր տեսակի որակավորված տաղանդներին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, որքան հնարավոր է շուտ հնարավորություն ունենան մարզվելու և մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Յոթերորդ կետ. խելամիտ կերպով բաշխել և օգտագործել տարբեր տեսակի մարդկանց՝ հիմնվելով նրանց մարդկայնության և ուժեղ կողմերի վրա, որպեսզի յուրաքանչյուրը լավագույնս օգտագործվի։) Ուստի եկեք մանրամասն վերլուծենք կեղծ առաջնորդողների տարբեր գործողություններն ու դրսևորումներն այս երկու կետերի առնչությամբ։ Այս երկու կետերը պատկանում են նույն կարգին, որը վերաբերում է եկեղեցու կողմից բոլոր տեսակի մարդկանց առաջխաղացմանը, և օգտագործմանը։ Եկեք նախ հաղորդակցվենք բոլոր տեսակի որակավորված տաղանդներին առաջխաղացնելու և պատրաստելու՝ Աստծու տան սկզբունքների մասին։ Այդպիսով՝ մի՞թե հիմնականում չեք կարողանա հասկանալ այն սկզբունքներից մի քանիսը, որոնց առաջնորդողներն ու աշխատողները պետք է հետևեն այս աշխատանքն անելիս։ Գուցե մտածեք. «Որպես առաջնորդողներ և աշխատողներ՝ հաճախ ենք առնչվում այս հարցերին, արդեն ծանոթ ենք այս աշխատանքին և որոշակի փորձառություն ունենք դրանում, ուստի, նույնիսկ եթե Դու այլևս ոչինչ չասեիր դրա մասին, մեզ համար պարզ է, և Դու կարիք չունես հատուկ հաղորդակցվելու դրա շուրջ հետագայում»։ Այսպիսով՝ դրա շուրջ հաղորդակցվելու կարիք չկա՞։ (Քո հաղորդակցության կարիքն ունենք դրա շուրջ։ Դեռևս չենք ընկալում սկզբունքներն այս առումով, և կան որոշ տաղանդավոր մարդիկ, որոնց դեռ չգիտենք ինչպես զանազանել։) Առաջնորդողների և աշխատողների մեծամասնությունը դեռևս շատ շփոթված է այն առումով, թե ինչպես կատարել այս աշխատանքը, և խարխափելով փնտրում է ու չի կարողանում ընկալել ճշգրիտ սկզբունքները, ուստի դեռ պետք է հաղորդակցվենք մանրամասների շուրջ։
Վեցերորդ կետ. առաջխաղացնել ու պատրաստել բոլոր տեսակի որակավորված տաղանդներին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, որքան հնարավոր է շուտ հնարավորություն ունենան մարզվելու և մտնելու ճշմարտության իրականության մեջ
Աստծու տան կողմից բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նշանակությունը
Ինչո՞ւ է Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց։ Արդյոք բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելն ու պատրաստելը գիտությամբ, կրթությամբ և գրականությամբ զբաղվելո՞ւ համար է։ Աստծու ընտրյալ մարդիկ արդեն պետք է իմանան, որ երբ Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց, դա չի արվում որևէ բարձր տեխնոլոգիական արտադրանք ստեղծելու և հրաշք գործելու կամ մարդկային զարգացման պատմությունը հետազոտելու համար, և առավել ևս՝ մարդկության ապագայի համար որևէ ծրագիր կազմելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց։ Հասկանո՞ւմ եք սա, թե՞ ոչ։ (Թագավորության ավետարանը տարածելու համար։) Թագավորության ավետարանը տարածելու համար՝ սա պատճառներից մեկն է։ Է՞լ ինչ կա։ (Որպեսզի բոլոր նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, հնարավորություն ունենան մարզվելու։) Ճիշտ է, այս պատասխանը բավականին խելամիտ է և դիպուկ։ Դա նրա համար է, որպեսզի ճշմարտությանը ձգտող էլ ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան մարզվելու և որքան հնարավոր է շուտ մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Երկու պատասխաններն էլ, որ հենց նոր տվեցիք, ճիշտ են և ճշգրիտ։ Աստծու տան կողմից բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացումն ու պատրաստումը մի կողմից վերաբերում է թագավորության ավետարանի տարածմանը և Աստծու գործին, իսկ մյուս կողմից՝ անհատական ձգտումներին և մուտքին։ Սրանք երկու կարևորագույն կողմերն են։ Կոնկրետ ասած՝ ո՞րն է Աստծու տան կողմից բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նշանակությունը։ Կոնկրետ ի՞նչ աշխատանք են կատարում եկեղեցում այս մարդիկ, որոնք առաջխաղացվում և պատրաստվում են։ Երբ Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է որևէ մեկին՝ որպես թիմի ղեկավարի, վերակացուի, եկեղեցու առաջնորդողի կամ աշխատողի, արդյո՞ք նրանք պաշտոնյա են դառնում։ (Ո՛չ։) Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է մարդկանց, որպեսզի նրանք կարողանան պատասխանատու լինել եկեղեցու տարբեր աշխատանքների կոնկրետ նախագծերի կամ գործերի համար, ինչպիսիք են ավետարանչական աշխատանքը, տեքստային աշխատանքը, ֆիլմարտադրության աշխատանքը, ջրման աշխատանքը, ինչպես նաև որոշ ընդհանուր գործեր և այլն։ Ուստի ինչպե՞ս են նրանք իրականացնում այս կոնկրետ գործերը։ Ստանձնելով եկեղեցու տարբեր աշխատանքներ՝ Աստծու պահանջների, Աստծու խոսքերի ճշմարտության սկզբունքների և Աստծու տան աշխատանքային կարգավորումների համաձայն, և դրանով իսկ կատարելով իրենց պարտավորությունն Աստծու պահանջների համաձայն և գործելով ճշմարտության սկզբունքներին համապատասխան։ Նայելով այն փաստին, որ այս մարդիկ առաջխաղացվում և պատրաստվում են աշխատանք ստանձնելու համար, պաշտոնական կոչում կամ կարգավիճակ ունենալը չէ, որ հնարավորություն է տալիս նրանց լավ կատարելու իրենց աշխատանքը։ Ավելի շուտ, նրանք պետք է ունենան որոշակի որակ՝ կոնկրետ գործ ստանձնելու համար, այսինքն՝ ստանձնելու այն, ինչ Աստված հանձնարարել է իրենց անել, կամ այլ կերպ ասած՝ պարտավորություն և հանձնառություն, որը պատասխանատվություն է ներառում։ Սա տարբեր տեսակի տաղանդավոր անհատների առաջխաղացման և պատրաստման կոնկրետ նշանակությունն ու սահմանումն է, ինչպես նշված է առաջնորդողների և աշխատողների պարտականությունների վեցերորդ կետում։ Հետևաբար մարդկանց առաջխաղացնելիս և պատրաստելիս Աստծու տան նպատակն է պատրաստել բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց՝ եկեղեցու տարբեր աշխատանքները լավ կատարելու համար՝ Աստծու պահանջների և Աստծու տան աշխատանքային կարգավորումների համաձայն. դա արվում է այս մարդկանց հնարավորություն տալու համար՝ ստանձնելու եկեղեցու տարբեր կոնկրետ առաջադրանքներ։ Միևնույն ժամանակ Աստծու տունը պատրաստում և մարզում է այս մարդկանց, որպեսզի նրանք սովորեն ինչպես խորհել Աստծու խոսքերի շուրջ, հաղորդակցվել ճշմարտության շուրջ և գործել սկզբունքների համաձայն՝ առաջնորդելով նրանց կիրառելու ճշմարտությունը, ապրելու Աստծու խոսքերով և մտնելու ճշմարտության իրականության մեջ և հնարավորություն տալով նրանց ունենալու ճշմարիտ փորձառություններ և վկայություններ, որից հետո նրանք կարող են առաջնորդել, ջրել և մատակարարել ուրիշներին և լավ կատարել եկեղեցու տարբեր աշխատանքները, և միևնույն ժամանակ, Աստծու ընտրյալ մարդիկ կկարողանան հնազանդվել Աստծուն, վկայել Աստծուն և կատարել ավետարանը քարոզելու պարտավորությունը։ Բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու կիրարկման մեթոդը մի կողմից մարդկանց առաջնորդելն է՝ կիրառելու և փորձառաբար ապրելու Աստծու խոսքերը, ճանաչելու իրենք իրենց, ազատվելու իրենց ապականված խառնվածքներից և մտնելու ճշմարտության իրականության մեջ։ Մյուս կողմից՝ առաջնորդողների և աշխատողների համար իրենց հավատարմության և հնազանդության գործնական փորձառությունն օգտագործելն է՝ մարդկանց առաջնորդելու և պատրաստելու համար, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտավորությունները և հնչեղ վկայություններ կրեն Աստծու համար։ Սրանք տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց պատրաստելու կիրարկման երկու հիմնական ուղիներն են։ Սա այն կոնկրետ աշխատանքն է, որը ներառված է տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման և պատրաստելու մեջ, և դա նաև նրանց առաջխաղացնելու և պատրաստելու ճշմարիտ նշանակությունն է։
Չափորոշիչները, որ պահանջվում են տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց համար, որոնց Աստծու տունը առաջխաղացնում և պատրաստում է
I. Առաջնորդողների, աշխատողների և տարբեր աշխատանքների վերակացուների համար պահանջվող չափանիշները
Ո՞ւմ է վերաբերում «եկեղեցու կողմից առաջխաղացված և պատրաստված տարբեր տեսակի տաղանդավոր մարդիկ» արտահայտությունը։ Ի՞նչ շրջանակներ է դա ընդգրկում։ Առաջինն այն տեսակի մարդիկ են, որոնք կարող են լինել տարբեր աշխատանքների վերակացուներ։ Որո՞նք են պահանջվող չափանիշները տարբեր աշխատանքների վերակացուների համար։ Կա երեք հիմնական չափանիշ։ Առաջին՝ նրանք պետք է ճշմարտությունն ըմբռնելու կարողություն ունենան։ Միայն նրանք են լավ որակ ունեցող մարդիկ, որոնք կարող են մաքուր կերպով՝ առանց խեղաթյուրման ըմբռնել ճշմարտությունը և հետևություններ անել։ Լավ որակ ունեցող մարդիկ առնվազն պետք է հոգևոր հասկացողություն ունենան և ի վիճակի լինեն ինքնուրույն ուտելու և խմելու Աստծու խոսքերը։ Աստծու խոսքերն ուտելու և խմելու ընթացքում պետք է ի վիճակի լինեն ինքնուրույն ընդունելու Աստծու խոսքերի դատաստանը, հանդիմանությունն ու էտումը և փնտրելու ճշմարտությունը՝ վճռելու համար իրենց սեփական պատկերացումների ու երևակայությունների և սեփական կամքի խարդախման, ինչպես նաև իրենց ապականված խառնվածքների հարցը. եթե հասնում են այս չափանիշին, նշանակում է, որ գիտեն ինչպես փորձառաբար ապրել Աստծու գործը, և սա լավ որակի դրսևորում է։ Երկրորդ՝ նրանք պետք է հոգս կրեն եկեղեցու գործի համար։ Ճշմարտապես հոգս կրող մարդիկ ոչ միայն խանդավառություն ունեն, այլև ունեն կյանքի ճշմարիտ փորձառություն, հասկանում են որոշ ճշմարտություններ և կարող են թափանցել որոշ խնդիրների էության մեջ։ Նրանք տեսնում են, որ եկեղեցու գործում և Աստծու ընտրյալ մարդկանց մեջ կան բազմաթիվ դժվարություններ և խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Իրենց աչքերով տեսնում են դա և անհանգստանում են դրա համար իրենց սրտերում. ահա թե ինչ է նշանակում հոգս կրել եկեղեցու գործի համար։ Եթե մեկը պարզապես լավ որակ ունի և ունակ է ըմբռնելու ճշմարտությունը, բայց ծույլ է, տենչում է մսեղիի հարմարավետությունները, չի ցանկանում իրական աշխատանք կատարել և միայն մի փոքր աշխատանք է անում, երբ Վերևը վերջնաժամկետ է տալիս դրա ավարտի համար, երբ չի կարող խուսափել դա չանելուց, ապա սա մի մարդ է, որը հոգս չի կրում։ Հոգս չկրող մարդիկ նրանք են, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը, արդարադատության զգացում չունեցող մարդիկ են և անպիտաններ, որոնք ողջ օրն անցկացնում են իրենց փորը լցնելով՝ առանց որևէ բանի մասին լրջորեն մտածելու։ Երրորդ՝ նրանք պետք է ունենան աշխատանքային կարողություն։ Ի՞նչ է նշանակում «աշխատանքային կարողություն»։ Պարզ ասած՝ դա նշանակում է, որ նրանք ոչ միայն կարող են աշխատանք հանձնարարել և մարդկանց հրահանգներ տալ, այլև կարող են նույնականացնել և լուծել խնդիրներ. ահա թե ինչ է նշանակում ունենալ աշխատանքային կարողություն։ Բացի դրանից՝ նրանք նաև կազմակերպչական հմտությունների կարիք ունեն։ Կազմակերպչական հմտություններ ունեցող մարդիկ հատկապես հմուտ են մարդկանց համախմբելու, աշխատանքը կազմակերպելու և կարգավորելու, ինչպես նաև խնդիրներ լուծելու մեջ, և աշխատանքը կարգավորելիս ու խնդիրները լուծելիս կարող են լիովին համոզել մարդկանց և ստիպել նրանց հնազանդվել. ահա թե ինչ է նշանակում ունենալ կազմակերպչական հմտություններ։ Նրանք, ովքեր իսկապես ունեն աշխատանքային կարողություն, կարող են իրականացնել Աստծու տան կողմից կարգավորված կոնկրետ գործեր և կարող են դա անել արագ ու վճռականորեն՝ առանց որևէ փնթիության, և ավելին՝ կարող են լավ կատարել տարբեր գործերը։ Սրանք առաջնորդողներ և աշխատողներ պատրաստելու՝ Աստծու տան երեք չափանիշներն են։ Եթե մեկը համապատասխանում է այս երեք չափանիշներին, ապա նա հազվագյուտ, տաղանդավոր անհատ է և պետք է անմիջապես առաջխաղացվի, պատրաստվի ու մարզվի, և որոշ ժամանակ կիրառելուց հետո կարող է ստանձնել աշխատանքը։ Ով ունի որակ, հոգս է կրում և ունի աշխատանքային կարողություն, կարիք չունի, որ մարդիկ միշտ անհանգստանան իր համար և վերահսկեն ու առաջ մղեն իրեն իր աշխատանքի մեջ։ Նրանք նախաձեռնող են, գիտեն, թե որ գործերը երբ պետք է արվեն, որ գործերը պետք է ստուգվեն և վերահսկվեն, և որ գործերը պետք է մանրակրկիտորեն ուսումնասիրվեն կամ խստորեն հսկվեն։ Նրանք քաջատեղյակ են այս բաներին։ Նման մարդիկ համեմատաբար վստահելի և հուսալի են իրենց աշխատանքում, և ոչ մի լուրջ խնդիր չի առաջանա։ Նույնիսկ եթե խնդիրներ իսկապես առաջանան, դրանք կլինեն չնչին հարցեր, որոնք չեն ազդի ընդհանուր պատկերի վրա, և Աստված կարիք չունի անհանգստանալու այն աշխատանքի համար, որն անում են այս մարդիկ։ Միայն նրանք ճշմարտապես ունեն աշխատանքային կարողություն, ովքեր իսկապես կարող են ինքնուրույն գործել իրենց աշխատանքում։ Նրանք, ովքեր չեն կարող ինքնուրույն գործել և միշտ կարիք ունեն, որ ուրիշներն անհանգստանան իրենց համար, աչքաթող չանեն իրենց, վերահսկեն իրենց և նույնիսկ բռնեն իրենց ձեռքն ու սովորեցնեն, թե ինչ անել, այն տեսակի մարդիկ են, որոնք ունեն չափազանց ցածր որակ։ Սովորական որակ ունեցող մարդկանց կատարած աշխատանքի արդյունքները հաստատ սովորական են, և այս մարդիկ կարիք ունեն, որ ուրիշներն աչքաթող չանեն և վերահսկեն իրենց, նախքան իրենք կկարողանան որևէ բան անել։ Ի հակադրություն դրա՝ լավ որակ ունեցող մարդիկ կարող են ինքնուրույն գործել որոշ ժամանակ մարզվելուց հետո, և ամեն անգամ, երբ Վերևը նրանց հրահանգներ է տալիս որևէ առաջադրանքի համար և հաղորդակցվում որոշ սկզբունքների շուրջ, նրանք կարող են ընկալել սկզբունքները, իրականացնել աշխատանքը դրանց համաձայն և հիմնականում հետևել ճիշտ ուղուն՝ առանց չափազանց մեծ շեղումների կամ թերությունների, և հասնել այն արդյունքներին, որոնց պետք է հասնեն. ահա թե ինչ է նշանակում ունենալ աշխատանքային կարողություն։ Օրինակ՝ Աստծու տունը պահանջում է, որ եկեղեցին մաքրվի, և որ հակաքրիստոսներն ու չար մարդիկ նույնականացվեն և վտարվեն եկեղեցուց, և այն տեսակի մարդիկ, որոնք ունեն աշխատանքային կարողություն, հիմնականում չեն շեղվում այս առաջադրանքն իրականացնելիս։ Երբ հակաքրիստոսն ի հայտ է գալիս, առնվազն մոտ կես տարի է պահանջվում, որպեսզի նա բացահայտվի և հեռացվի։ Այս ընթացքում նրանք, ովքեր ունեն աշխատանքային կարողություն, կարող են նույնականացնել նրան, հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ մանրամասն վերլուծելու հակաքրիստոսի դրսևորումները, և օգնել եղբայրներին ու քույրերին զանազանություն ձեռք բերել նրա նկատմամբ և չմոլորվել՝ դրանով իսկ հնարավորություն տալով նրանց ոտքի կանգնել՝ միասին մերկացնելու և վտարելու հակաքրիստոսին։ Երբ հակաքրիստոսները կամ չար մարդիկ ի հայտ են գալիս աշխատանքային կարողություն ունեցող մարդկանց աշխատանքի շրջանակում, հիմնականում եղբայրների և քույրերի մեծամասնությունը չի մոլորվում կամ ազդեցության չի ենթարկվում։ Միայն մի քանի բթամիտ մարդիկ և շատ ցածր որակ ունեցողներն են մոլորվում, և սա բնականոն երևույթ է։ Լավ որակ և աշխատանքային կարողություն ունեցող մարդիկ կարող են հասնել այս արդյունքներին իրենց աշխատանքում, ու նման մարդիկ ունեն ճշմարտության իրականությունը և որպես առաջնորդողներ ու աշխատողներ՝ համապատասխանում են չափանիշին։
Տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց թվում, որոնց հենց նոր նշեցի, առաջին տեսակն այն մարդիկ էին, որոնք կարող են լինել տարբեր աշխատանքների վերակացուներ։ Նրանց համար առաջին պահանջն այն է, որ ունենան ճշմարտությունն ըմբռնելու կարողություն և որակ։ Սա նվազագույն պահանջն է։ Երկրորդ պահանջն այն է, որ հոգս կրեն։ Սա պարտադիր է։ Ոմանք ճշմարտությունն ավելի արագ են ըմբռնում քան սովորական մարդիկ, ունեն հոգևոր հասկացողություն, ունեն լավ որակ, ունեն աշխատանքային կարողություն և որոշ ժամանակ կիրառելուց հետո կարող են միանգամայն ինքնուրույն գործել։ Բայց այս մարդկանց հետ կապված մի լուրջ խնդիր կա. հոգս չեն կրում։ Նրանք սիրում են ուտել, խմել, զվարճանալ և թափառել։ Այնքան հետաքրքրված են այս բաներով, բայց եթե նրանց խնդրում են անել որեւէ կոնկրետ աշխատանք, որը պահանջում է դժվարություն կրել և գին վճարել և մի փոքր զսպել իրենց, նրանք դառնում են անտարբեր և պնդում են, թե վատառողջ են կամ վշտացած, և որ իրենց յուրաքանչյուր մասն անհարմարություն է զգում։ Նրանք անզուսպ են և անկարգապահ, անփույթ, կամակոր և զեխ։ Ուտում, քնում և զվարճանում են, երբ ուզում են, և որոշակի աշխատանք են անում միայն, երբ տրամադրություն են ունենում։ Եթե աշխատանքը մի փոքր դժվար կամ հոգնեցուցիչ է, կորցնում են հետաքրքրությունը և այլևս չեն ցանկանում կատարել իրենց պարտավորությունը։ Արդյո՞ք սա հոգս կրել է։ (Ո՛չ։) Ծույլ և մսեղիի հարմարավետությունները տենչացող մարդիկ նրանք չեն, ում պետք է առաջխաղացնել և պատրաստել։ Կան նաև մարդիկ, որոնց որակն ավելի քան բավարար է աշխատանքի համար, բայց, ցավոք, նրանք պարզապես հոգս չեն կրում, չեն սիրում պատասխանատվություն ստանձնել, չեն սիրում խնդիրներ և չեն սիրում անհանգստանալ։ Նրանք կույր են այն աշխատանքի հանդեպ, որը պետք է արվի, և նույնիսկ եթե կարող են տեսնել դա, չեն ցանկանում հոգ տանել դրա մասին։ Արդյոք այս տեսակի մարդիկ առաջխաղացման և պատրաստման թեկնածունե՞ր են։ Բացարձակապես ոչ։ Մարդիկ պետք է հոգս կրեն, որպեսզի առաջխաղացվեն և պատրաստվեն։ Հոգս կրելը կարելի է նկարագրել նաև որպես պատասխանատվության զգացում ունենալ։ Պատասխանատվության զգացում ունենալն ավելի շատ կապված է մարդկայնության հետ։ Հոգս կրելը վերաբերում է այն չափանիշներից մեկին, որն Աստծու տունն օգտագործում է մարդկանց չափելու համար։ Նրանք, ովքեր հոգս են կրում՝ միաժամանակ ունենալով ևս երկու բան՝ ճշմարտությունն ըմբռնելու կարողություն և որակ, ինչպես նաև աշխատանքային կարողություն, այն տեսակի մարդիկ են, որոնց կարելի է առաջխաղացնել և պատրաստել, և այս տեսակի մարդիկ կարող են լինել տարբեր աշխատանքների վերակացուներ։ Սրանք պահանջվող չափանիշներն են մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու համար, որպեսզի նրանք դառնան տարբեր տեսակի վերակացուներ, և այս չափանիշներին համապատասխանող մարդիկ առաջխաղացման և պատրաստման թեկնածուներ են։
II. Հատուկ տաղանդներ կամ շնորհներ ունեցող տարբեր մասնագիտությունների տաղանդավոր մարդկանց համար պահանջվող չափորոշիչները
Բացի այն տեսակի մարդկանցից, որոնք կարող են լինել տարբեր աշխատանքների վերակացուներ, առաջխաղացման և պատրաստման ենթակա մեկ այլ տեսակի մարդիկ են նրանք, ովքեր ունեն հատուկ տաղանդներ կամ շնորհներ կամ տիրապետում են որոշ մասնագիտական հմտությունների։ Ո՞րն է այն չափանիշը, որն Աստծու տունը պահանջում է նման մարդկանց որպես թիմի ղեկավարներ պատրաստելու համար։ Նախ նայեք նրանց մարդկայնությանը. քանի դեռ նրանք համեմատաբար սիրում են դրական բաներ և չար մարդիկ չեն, դա բավական է։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ նրանցից չի պահանջվում լինել մեկը, ով ձգտում է ճշմարտությանը»։ Որովհետև թիմի ղեկավարները եկեղեցու առաջնորդողներ կամ աշխատողներ չեն, ոչ էլ ջրողներ են, և նրանցից պահանջել ճշմարտությանը ձգտելու չափանիշին համապատասխանել՝ չափազանց շատ և անհասանելի կլիներ նրանցից շատերի համար։ Սա չի պահանջվում այն մարդկանցից, որոնք կատարում են ընդհանուր գործեր կամ կոնկրետ մասնագիտական աշխատանք. եթե պահանջվեր, միայն մի քանիսը կհամապատասխանեին, ուստի չափանիշները պետք է իջեցվեն։ Քանի դեռ մարդիկ հասկանում են իրենց մասնագիտությունը և ի վիճակի են ստանձնելու աշխատանքը և չարիք չեն գործում կամ որևէ անհանգստություն չեն առաջացնում, ապա դա բավական է։ Այս մարդկանց համար, ովքեր փորձ ունեն որոշ հմտություններում և մասնագիտություններում և ունեն որոշակի ուժեղ կողմեր, եթե նրանք պատրաստվում են Աստծու տանն իրականացնել այնպիսի աշխատանք, որը պահանջում է որոշակի ծանոթություն հմտությանը և վերաբերում է իրենց մասնագիտություններին, քանի դեռ իրենց բնավորությամբ համեմատաբար պարզասիրտ են և ազնիվ, չար չեն, իրենց ըմբռնման մեջ խեղաթյուրված չեն, ի վիճակի են դժվարություն կրելու և պատրաստ են գին վճարելու, ապա դա բավական է։ Այսպիսով՝ նման մարդկանց որպես թիմի ղեկավարներ պատրաստելու առաջին պահանջն այն է, որ նրանք պետք է համեմատաբար սիրեն դրական բաներ, և բացի դրանից, պետք է ի վիճակի լինեն դժվարություն կրելու և գին վճարելու։ Էլ ի՞նչ կա։ (Նրանք պետք է ունենան ազնիվ բնավորություն, չար չլինեն և խեղաթյուրված չլինեն իրենց ըմբռման մեջ։) Նրանց բնավորությունը պետք է համեմատաբար ազնիվ լինի, նրանք չպետք է չար մարդիկ լինեն և չպետք է խեղաթյուրված լինեն իրենց ըմբռնման մեջ։ Ոմանք գուցե հարցնեն. «Ուրեմն՝ արդյոք ճշմարտությունն ըմբռնելու նրանց կարողությունը կարելի՞ է բարձր համարել։ Ճշմարտությունը լսելուց հետո կարո՞ղ են արդյոք արթնանալ ճշմարտության իրականության համար և մտնել ճշմարտության իրականության մեջ»։ Կարիք չկա պահանջելու այս ամենը․ բավական է պահանջել, որ նման մարդիկ խեղաթյուրված չլինեն իրենց ըմբռնման մեջ։ Երբ իրենց ըմբռնման մեջ չխեղաթյուրված մարդիկ կատարում են իրենց աշխատանքը, օգուտներից մեկն այն է, որ նրանք հավանաբար խաթարումներ չեն առաջացնի կամ որևէ ծիծաղելի բան չեն անի։ Օրինակ՝ Աստծու տունը նորից ու նորից հաղորդակցվել է դերասանների հագուստների գույնի վերաբերյալ սկզբունքների շուրջ, որոնք պետք է լինեն վայելուչ ու պարկեշտ և գունեղ, այլ ոչ թե գորշ։ Սակայն դեռ կան այնպիսիք, ովքեր պարզապես չեն կարողանում հասկանալ իրենց ասվածը, չեն հասկանում իրենց լսածը, անկարող են ըմբռնել և ի վիճակի չեն նույնականացնելու սկզբունքներն Աստծու տան այս պահանջների մեջ, և ի վերջո ընտրում են հագուստներ, որոնք ամբողջովին մոխրագույն են․ մի՞թե սա խեղաթյուրված ըմբռնում չէ։ (Այո՛։) Ահա թե ինչ է նշանակում ունենալ խեղաթյուրված ըմբռնում։ Ի՞նչ է հիմնականում նշանակում համեմատաբար սիրել դրական բաներ։ (Ի վիճակի լինել ընդունելու ճշմարտությունը։) Ճիշտ է։ Դա նշանակում է ի վիճակի լինել ընդունելու խոսքեր և բաներ, որոնք համապատասխանում են ճշմարտությանը, և ի վիճակի լինել ընդունելու և հնազանդվելու Աստծու խոսքերին ու ճշմարտության բոլոր տեսանկյուններին։ Անկախ այն բանից, թե արդյոք նման մարդիկ կարող են կիրառել այս բաները, առնվազն սրտի խորքում չպետք է դիմակայեն կամ վանվեն դրանցից։ Նման մարդիկ լավ մարդիկ են, և խոսակցական լեզվով կարելի է ասել, որ նրանք պարկեշտ մարդիկ են։ Որո՞նք են պարկեշտ մարդկանց բնութագրերը։ Նրանք հակակրանք, զզվանք և գարշանք են զգում այն չար արարքների հանդեպ, որոնք անհավատները սիրում են գործել, ինչպես նաև այն չար հոսանքների հանդեպ, որոնց անհավատները հետևում են։ Օրինակ՝ անհավատ աշխարհի հոսանքները քարոզում են չար ուժեր, և շատ կանայք ձգտում են ամուսնանալ հարուստ մեկի հետ կամ լինել ինչ-որ մեկի սիրուհին։ Մի՞թե սա չարասեր չէ։ Ճշմարտությունը սիրող մարդիկ այս բաները հատկապես զզվելի են համարում, և ոմանք ասում են. «Նույնիսկ եթե չկարողանայի գտնել մեկին՝ ամուսնանալու համար, նույնիսկ եթե աղքատության մեջ մեռնեի, երբեք չէի վարվի այդ մարդկանցից որեւ մեկի պես»։ Այլ կերպ ասած՝ նրանք արհամարհանքով և քամահրանքով են լցված նման մարդկանց հանդեպ։ Պարկեշտ մարդկանց բնութագրերից մեկն այն է, որ նրանք չար հոսանքները զզվելի և գարշելի են համարում և արհամարհում են նրանց, ովքեր նման հոսանքների ծուղակն են ընկել։ Այս մարդիկ բավականին ազնիվ են։ Աստծուն հավատալու և լավ մարդ լինելու, ճիշտ ուղով քայլելու, Աստծուն երկրպագելու և չարից խուսափելու, չար հոսանքներից խուսափելու և աշխարհի ողջ չար վարքագծից խուսափելու մասին հիշատակելու դեպքում նրանք սրտի խորքում զգում են, որ դա լավ բան է։ Անկախ այն բանից, թե արդյոք ի վիճակի են քայլ անելու այս ամենին հասնելու համար, և անկախ այն բանից, թե որքան մեծ է նրանց վճռականությունն Աստծուն հավատալու և ճիշտ ուղով քայլելու հարցում, ի վերջո, սրտի խորքում նրանք տենչում են ապրել լույսի մեջ և տենչում են լինել մի վայրում, որտեղ արդարությունն է իշխում։ Նման ազնիվ մարդիկ այն տեսակն են, ովքեր բավականին սիրում են դրական բաներ։ Նրանք, ովքեր պետք է առաջխաղացվեն և պատրաստվեն Աստծու տան կողմից, առնվազն պետք է ունենան ազնիվ մարդկայնության և դրական բաների հանդեպ սիրո բնավորություն։ Սա նաև առաջին պահանջվող չափանիշն է այն տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման համար, որոնք ունեն մասնագիտական հմտություններ և ուժեղ կողմեր։ Երկրորդ չափանիշն այն է, որ նման մարդիկ պետք է ի վիճակի լինեն դժվարություն կրելու և գին վճարելու։ Այսինքն՝ երբ խոսքը վերաբերում է այն գործերին կամ աշխատանքին, որոնց հանդեպ եռանդ ունեն, նրանք ի վիճակի են մի կողմ դնելու իրենց սեփական ցանկությունները, մի կողմ դնելու մսեղիի հաճույքները կամ հարմարավետ կենսակերպը և նույնիսկ հրաժարվելու իրենց սեփական ապագա հեռանկարներից։ Ավելին՝ մի փոքր դժվարությունը կամ փոքր-ինչ հոգնած զգալը նրանց համար մեծ խնդիր չէ։ Քանի դեռ նրանք անում են մի իմաստալից բան, որն իրենց կարծիքով ճիշտ է, ապա հոժարակամորեն թողնում են մսեղիի հաճույքներն ու օգուտները կամ, առնվազն, ունեն դա անելու վճռականություն և ցանկություն։ Ոմանք ասում են. «Երբեմն այդ մարդը դեռևս տենչում է մսեղիի հարմարավետությունները․ երբեմն ուզում է երկար քնել կամ լավ ուտելիք ուտել, և երբեմն ուզում է դուրս գալ թափառելու կամ ժամանակ վատնելու, բայց մեծ մասամբ ի վիճակի է դժվարություն կրելու և գին վճարելու։ Պարզապես երբեմն նրա տրամադրությունը հանգեցնում է նման մտքերի։ Արդյոք սա խնդի՞ր կհամարվի»։ Ո՛չ։ Չափազանց շատ կլիներ պահանջել, որ նրանք ամբողջությամբ մի կողմ դնեն մսեղիի հաճույքները, բացառությամբ հատուկ հանգամանքների։ Ընդհանուր առմամբ, երբ նման մարդկանց աշխատանք ես տալիս անելու, անկախ այն բանից՝ դա մեծ աշխատանք է, թե ոչ, և անկախ այն բանից՝ նրանց դուր է գալիս դա անելը, թե ոչ, և որքան էլ դժվար լինի աշխատանքը կամ որքան մեծ լինի դժվարությունը, որը նրանք պետք է կրեն, կամ ինչ գին պետք է վճարեն, քանի դեռ հանձնարարում ես դա նրանց, երաշխավորված է, որ նրանք կանեն դա իրենց կարողությունների լավագույն չափով, նույնիսկ առանց կարիք ունենալու աչքդ նրանց վրա պահելու կամ վերահսկելու։ Նման մարդիկ կարող են դժվարություն կրել և գին վճարել, և սա պարկեշտ մարդկանց ևս մեկ դրսևորում է։ Ի՞նչ է նշանակում ի վիճակի լինել դժվարություն կրելու և գին վճարելու։ Նշանակում է լինել մանրակրկիտ, լինել չափազանց նվիրված և ուշադիր ու պատրաստ՝ կրելու ցանկացած դժվարություն և վճարելու ցանկացած գին՝ գործերը պատշաճ կերպով անելու համար։ Նման մարդիկ, երբ բանը հասնում է գործերն անելուն, պահում են իրենց խոստումները և հուսալի են՝ ի տարբերություն այն մարդկանց, ովքեր որկրամոլ են և պարապ, սիրում են հանգիստը և ատում աշխատանքը և շահը վեր են դասում ամեն ինչից։ Այդ մարդիկ դրժում են իրենց խոստումները, մշտապես սուտ խոսքեր են ասում՝ ուրիշներին խաբելու և համոզելու համար, և չեն վարանում ստել ու կեղծ երդումներ տալ՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Աստված չի փրկի այդ մարդկանց։ Աստված սիրում է ազնիվ մարդկանց։ Միայն ազնիվ մարդիկ են պահում իրենց խոսքը և հավատարիմ են իրենց պարտավորություններին, և միայն նրանք կարող են փրկվել Աստծու կողմից, ովքեր կարող են դժվարություն կրել և գին վճարել՝ Աստծու հանձնարարությունը կատարելու համար։ Դժվարություն կրել և գին վճարել կարողանալը երկրորդ բնութագիրն ու դրսևորումն է, որը մարդ պետք է ունենա՝ Աստծու տան կողմից առաջխաղացվելու և պատրաստվելու համար։ Երրորդ չափանիշն իր ըմբռնման մեջ խեղաթյուրված չլինելն է։ Այսինքն՝ Աստծու խոսքերը լսելուց հետո նրանք առնվազն ի վիճակի են իմանալու, թե ինչին են վերաբերում խոսքերը, կարող են հասկանալ, թե ինչ է ասում Աստված, և նրանց ըմբռնումը շեղված կամ անհեթեթ չէ։ Օրինակ, եթե խոսում ես կապույտ գույնի մասին, նրանք դա սխալմամբ սեւ չեն մեկնաբանի, իսկ եթե խոսում ես մոխրագույնի մասին, նրանք սխալմամբ մանուշակագույն չեն մեկնաբանի Սա նվազագույնն է։ Նույնիսկ եթե երբեմն նրանց ըմբռնումը խեղաթյուրված է, երբ ուրիշները մատնանշում են դա, նրանք կարողանում են ընդունել դա, և եթե տեսնում են, որ մեկ ուրիշն իրենցից ավելի մաքուր ըմբռնում ունի, կարողանում են հոժարակամորեն ընդունել դա։ Այս տեսակի մարդը մաքուր ըմբռնում ունի։ Չորրորդ՝ նրանք չպետք է չար մարդիկ լինեն։ Արդյոք սա հե՞շտ է հասկանալ։ Չար մարդ չլինելը նշանակում է առնվազն մեկ բան անել, այն է՝ Աստծու տան կողմից իրենցից պահանջվածին չհասնելուց կամ սկզբունքները խախտելուց և սխալ բան անելուց հետո նման մարդիկ պետք է ի վիճակի լինեն ընդունելու և հնազանդվելու, երբ էտվում են՝ առանց դիմակայության և առանց բացասականություն կամ պատկերացումներ տարածելու։ Բացի դրանից՝ անկախ այն բանից, թե որ խմբում են, կարող են լեզու գտնել մարդկանց մեծամասնության հետ և ներդաշնակորեն շփվել նրանց հետ։ Նույնիսկ երբ ինչ-որ մեկը ցավեցնում է նրանց՝ տհաճ բան ասելով, նրանք կարող են հանդուրժել դա առանց քեն պահելու, իսկ եթե որևէ մեկը ահաբեկում է նրանց, չարին չարով չեն պատժում, այլ փոխարենը պարզապես իմաստուն ուղիներ են որդեգրում՝ հեռավորություն պահպանելու և հեռու մնալու համար։ Թեև նման անհատները թերանում են ազնիվ լինելու հարցում, բայց առնվազն բավականին պարզասիրտ են և չարիք չեն գործում, իսկ եթե որևէ մեկը վիրավորում է նրանց, վրեժխնդիր չեն լինում կամ տանջում մյուս անձին, ոչ էլ ճնշում են նրանց։ Ավելին՝ նման մարդիկ չեն փորձում ստեղծել իրենց սեփական անկախ թագավորությունները, գործել Աստծու տանը հակառակ, Աստծու մասին պատկերացումներ տարածել, փորձել դատել Նրան կամ անել որևէ խաթարող բան կամ անհանգստություններ առաջացնել։ Վերոնշյալ չորս կետերը հիմնական չափորոշիչներն են այն տաղանդավոր մարդկանց առաջխաղացման և պատրաստման համար, որոնք ունեն որոշակի ուժեղ կողմեր և հասկանում են որոշ մասնագիտական հմտություններ։ Քանի դեռ նրանք բավարարում են այս չորս չափորոշիչները, հիմնականում կարող են ստանձնել որոշակի պարտավորություններ և պատշաճ կերպով կատարել որոշակի գործեր։
Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ առաջխաղացման և պատրաստման ենթակա տաղանդավոր մարդկանց համար պահանջվող չափանիշները չեն ներառում ճշմարտությունը հասկանալը, ճշմարտության իրականությունն ունենալը և Աստծուց վախենալ ու չարից խուսափել կարողանալը։ Այդ ինչպե՞ս է, որ դրանք չեն ներառում Աստծուն ճանաչել կարողանալը, Աստծուն հնազանդվել կարողանալը, Աստծուն հավատարիմ լինելը և չափանիշին համապատասխանող արարած լինելը։ Արդյո՞ք այս բաները բաց են թողնվել»։ Ասացե՛ք Ինձ, եթե ինչ-որ մեկը հասկանում է ճշմարտությունը և մտել է ճշմարտության իրականության մեջ և ի վիճակի է հնազանդվելու Աստծուն և հավատարիմ է Աստծուն և ունի աստվածավախ սիրտ և ավելին՝ ճանաչում է Աստծուն, չի դիմակայի Նրան և չափանիշին համապատասխանող արարած է, արդյո՞ք դեռ պատրաստվելու կարիք ունի։ Եթե նա իրապես հասել է այս ամենին, մի՞թե պատրաստման արդյունքն արդեն իրագործված չէ։ (Այո՛։) Հետևաբար, տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու պահանջները չեն ներառում այս չափանիշները։ Քանի որ թեկնածուներն առաջխաղացվում և պատրաստվում են այն մարդկանց միջից, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը և ովքեր լի են ապականված խառնվածքներով, ուստի անհնար է, որ առաջխաղացվող և պատրաստվող այս թեկնածուներն արդեն ունենան ճշմարտության իրականությունը կամ արդեն լիովին հնազանդվեն Աստծուն, էլ չասած՝ արդեն բացարձակապես հավատարիմ լինեն Աստծուն, և անշուշտ, էլ ավելի հեռու են Աստծուն ճանաչելուց և աստվածավախ սիրտ ունենալուց։ Այն չափանիշները, որոնց բոլոր տեսակի տաղանդավոր մարդիկ ամենից առաջ պետք է համապատասխանեն՝ առաջխաղացվելու և պատրաստվելու համար, այն են, որ հենց նոր նշեցինք․ սրանք ամենաիրատեսական և կոնկրետ չափանիշներն են։ Որոշ կեղծ առաջնորդողներ ասում են. «Մենք այստեղ չունենք տաղանդավոր մարդիկ, որոնց կարելի է առաջխաղացնել և պատրաստել։ Այսինչն այնինչը չի հասկանում ճշմարտությունը, այսինչն այնինչը գործեր է անում առանց աստվածավախ սրտի, այսինչն այնինչը չի կարող ընդունել էտումը, այսինչն այնինչը հավատարմություն չունի…» և այսպես շարունակ՝ գտնելով մի շարք թերություններ։ Ի՞նչ են ակնարկում այս կեղծ առաջնորդողները՝ ասելով այս բաները։ Կարծես թե այդ մարդիկ չեն կարող առաջխաղացվել և պատրաստվել, որովհետև չեն հասկանում ճշմարտությունը և փորձառաբար չեն ապրում Աստծու գործը և դեռ չունեն ճշմարտության իրականությունը և այլն, մինչդեռ իրենք՝ առաջնորդողները, կարողացել են առաջնորդողներ դառնալ, որովհետև արդեն ունեն որոշակի գործնական փորձառություն և օժտված են ճշմարտության իրականությամբ։ Մի՞թե սա նկատի չունեն այս կեղծ առաջնորդողները։ Նրանց աչքերում ոչ ոք այնքան լավը չէ, որքան իրենք, և իրենցից բացի ոչ ոք հարմար չէ առաջնորդող լինելու համար։ Սա կեղծ առաջնորդողների ամբարտավան խառնվածքն է։ Երբ խոսքը վերաբերում է Աստծու տան կողմից մարդկանց առաջխաղացմանը և պատրաստմանը, նրանք լի են պատկերացումներով և երևակայություններով։
III. Ընդհանուր գործերի աշխատակազմի համար պահանջվող չափորոշիչները
Հենց նոր նշեցի երկու տեսակի մարդկանց, որոնց պատրաստելու վրա Աստծու տունը կենտրոնանում է։ Մի տեսակն այն մարդիկ են, որոնք կարող են լինել առաջնորդողներ և աշխատողներ, իսկ մյուս տեսակն այն մարդիկ են, որոնք կարող են ստանձնել տարբեր մասնագիտական աշխատանքներ։ Կա նաև մեկ այլ տեսակի մարդ։ Չի կարելի ասել, որ նրանք ունեն հատուկ ուժեղ կողմեր կամ մասնագիտական հմտություններ․ նրանց աշխատանքը չի ներառում որևէ բարձր տեխնոլոգիա, այսինքն՝ այս մարդիկ եկեղեցում կատարում են որոշակի ընդհանուր գործեր, զբաղվում են եկեղեցու հիմնական աշխատանքից դուրս որոշակի հարցերով։ Նրանք այն տեսակի մարդիկ են, որոնք կատարում են ընդհանուր գործեր։ Որո՞նք են Աստծու տան գլխավոր պահանջները նման մարդկանց համար։ Ամենավճռորոշ պահանջն այն է, որ նրանք ի վիճակի լինեն պաշտպանելու Աստծու տան շահերը, չօգնեն կողմնակի անձանց՝ ի վնաս Աստծու տան և չծախեն Աստծու տան շահերը՝ Սատանային հաճոյանալու համար։ Այսքանը։ Անկախ այն բանից, թե արդյոք նրանք շնորհալի հաղորդակցվողներ են, հասարակության սերուցքը կամ հատուկ տաղանդ, պետք է ի վիճակի լինեն պաշտպանելու Աստծու տան շահերը՝ Աստծու տան համար արտաքին գործերը վարելիս։ Ի՞նչ են ներառում Աստծու տան շահերը։ Փող, նյութական միջոցներ, Աստծու տան և եկեղեցու հեղինակությունը և եղբայրների ու քույրերի անվտանգությունը. այս տեսանկյուններից յուրաքանչյուրը շատ կարևոր է։ Ով ի վիճակի է պաշտպանելու Աստծու տան շահերը, նա օժտված է բնականոն մարդկայնությամբ, բավականաչափ ազնիվ է և պատրաստակամ է կիրառելու ճշմարտությունը։ Ոմանք զանազանություն չունեն և ասում են. «Կա մի մարդ, ով չար մարդկայնություն ունի, բայց կարող է պաշտպանել Աստծու տան գործը»։ Արդյոք դա հնարավո՞ր է։ (Ո՛չ։) Ինչպե՞ս կարող են չար մարդիկ պաշտպանել Աստծու տան գործը։ Նրանք կարող են պաշտպանել միայն իրենց սեփական շահերը։ Այսպիսով՝ եթե ինչ-որ մեկն իսկապես ի վիճակի է պաշտպանելու Աստծու տան շահերը, նա անկասկած լավ բնավորություն և մարդկայնություն ունի․ սա չի կարող սխալ լինել։ Եթե ինչ-որ մեկն Աստծու տան համար գործեր անելիս օգնում է կողմնակի անձանց՝ ի վնաս Աստծու տան, և ծախում է դրա շահերը և ոչ միայն մեծ տնտեսական ու նյութական վնասներ է հասցնում Աստծու տանը, այլև հսկայական վնաս է հասցնում Աստծու տան և եկեղեցու հեղինակությանը, արդյո՞ք նա լավ մարդ է։ Նման մարդիկ հաստատ լավ բաներ չեն։ Նրանց չի հետաքրքրում, թե որքան մեծ նյութական և ֆինանսական վնասներ է կրում Աստծու տունը։ Նրանց համար ամենակարևորն իրենք իրենց օգուտ տալն ու անհավատներին հաճոյանալն է։ Նրանք ոչ միայն նվերներ են ուղարկում անհավատներին, այլև նույնիսկ մշտապես զիջումների են գնում նրանց հետ բանակցությունների ժամանակ. նրանց մտքով անգամ չի անցել պայքարել Աստծու տան շահերի համար։ Եվ այնուամենայնիվ, ստում են Աստծու տանը՝ ասելով, թե ինչպես են իրագործել աշխատանքը և պաշտպանել Աստծու տան շահերը, այն դեպքում, երբ իրականում եկեղեցու գործն արդեն վնասներ է կրել, և անհավատները մեծապես օգտվել են Աստծու տնից։ Եթե արտաքին հարցեր վարելիս մարդն ամեն առումով ի վիճակի է պաշտպանելու Աստծու տան շահերը, արդյո՞ք այս մարդը լավ մարդ է։ (Այո՛։) Ուստի, եթե այս տեսակի մարդն անկարող է որևէ այլ աշխատանք կատարել Աստծու տանը և հարմար է միայն այս տեսակի ընդհանուր գործերի համար, արդյոք նա պե՞տք է առաջխաղացվի Աստծու տան կողմից։ (Այո՛։) Բացի աշխատանքային կարողություն ունենալուց և իրենց աշխատանքն Աստծու տան կողմից պահանջվող սկզբունքների համաձայն իրականացնել կարողանալուց, նրանք նաև ի վիճակի են պաշտպանելու Աստծու տան շահերը, ուստի համապատասխանում են չափանիշին, և նման մարդիկ պետք է առաջխաղացվեն։ Հակառակ կողմից, նրանք, ովքեր մշտապես վնաս են հասցնում Աստծու տան շահերին, ովքեր մշտապես հնարավոր վտանգ են ներկայացնում եղբայրների և քույրերի անվտանգությանը և ովքեր մշտապես բացասական ազդեցություններ և հետևանքներ են առաջացնում Աստծու տան և եկեղեցու հեղինակության համար, նման մարդիկ չպետք է առաջխաղացվեն կամ պատրաստվեն։ Եթե նրանք առաջխաղացվել և օգտագործվել են, պետք է արագ պաշտոնազրկվեն։ Կան նաև որոշ մարդիկ, ովքեր իրենց աշխատանքն անելիս միշտ փորձանքի մեջ են ընկնում, օրինակ՝ մեքենա վարելիս վթարների ենթարկվելով, իրենց վարած գործերը փչացնելով կամ ընդհարում առաջացնելով, ինչը հանգեցնում է մշտական բողոքների, իսկ եթե կան ինչ-ինչ թերություններ, նրանք չգիտեն՝ ինչպես շտկել դրանք։ Նման մարդիկ թուլամիտ են, ինչպես նաև դժբախտություն բերողներ և վատնողներ։ Եթե այս տեսակի մարդը դառնում է թիմի ղեկավար, վերակացու, առաջնորդող կամ աշխատող, ոչ միայն պետք է արագ պաշտոնազրկվի, այլև պետք է հեռացվի եկեղեցուց։ Պատճառն այն է, որ այս տեսակի մարդն աղետի բաղադրատոմս է և դժբախտություն բերող։ Քանի դեռ եկեղեցում այս մարդկանցից մեկը կամ երկուսը գոյություն ունեն, եկեղեցում չի կարող խաղաղություն լինել։ Թվում է, թե նման մարդիկ իրենց ներսում չար ոգիներ ունեն կամ ժանտախտով են վարակված։ Ով շփվի նրանց հետ, դժբախտություն կկրի, ուստի այս տեսակի մարդը պետք է անհապաղ արմատախիլ արվի։ Նույնիսկ այս մարդկանց դիմագծերն են ամբողջովին սխալ՝ լի խորամանկ կամ դիվային գծերով կամ սոսկալի տգեղ, և յուրաքանչյուր ոք, ով շփվի նրանց հետ, կզգա՝ ասես ինչ-որ վատ բան է պատահելու։ Այս տեսակի մարդիկ պետք է պաշտոնազրկվեն և հեռացվեն, և միայն այդ դեպքում եկեղեցու գործերը կարող են լավ ընթանալ։ Եկեղեցում տարբեր մարդկանց առաջխաղացնելն ու պատրաստելը պահանջում է սկզբունքների պահպանում և զանազանության կիրարկում՝ սկզբունքներին համապատասխան գործելու համար։ Առաջխաղացվող և պարաստվող տարբեր տեսակի մարդկանց թվում կան այնպիսիք, որոնք, ծառայում են որպես եկեղեցու առաջնորդողներ և աշխատողներ, այնպիսիք, որոնք պատասխանատու են եկեղեցում տարբեր մասնագիտությունների համար, ինչպես նաև այնպիսիք, որոնք վարում են եկեղեցու ընդհանուր գործերը։ Տարբեր չափանիշները, որոնց այս մի քանի տեսակի տաղանդավոր մարդիկ պետք է համապատասխանեն, նույնպես հստակորեն հաղորդակցվել են։ Երբ ձեզ համար պարզ լինեն առաջնորդողներ և աշխատողներ ընտրելու և մարդկանց առաջխաղացնելու ու պատրաստելու սկզբունքները, ապա եկեղեցու ողջ գործը կմտնի ճիշտ ուղի։
Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ են Աստծու տան կողմից առաջխաղացվող և պատրաստվող այս մարդիկ կոչվում տաղանդավոր»։ Տաղանդավոր մարդկանց մասին խոսելիս նկատի ունենք առաջխաղացման և պատրաստման թեկնածուներին։ Տարբեր պահանջներ կան այն մարդկանց համար, ովքեր կարող են տարբեր պարտավորություններ կատարել, և քանի որ նրանք առաջխաղացման և պատրաստման գործընթացում են, ուստի միանգամայն բավական է, որ այսպես կոչված տաղանդավոր մարդիկ կարողանան համապատասխանել այն չափանիշներին, որոնք հենց նոր նշեցինք։ Անիրատեսական կլիներ ակնկալել, որ այս մարդիկ արդեն ունենան ճշմարտության իրականությունը, արդեն լինեն հնազանդվող և հավատարիմ և արդեն վախենան Աստծուց։ Այսպիսով՝ տաղանդավոր մարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք, պարզապես նրանք են, ովքեր ունեն ազնվություն եւ այն որակներից մի քանիսը, որոնք պետք է ունենան բնականոն մարդկայնություն ունեցող մարդիկ, և ճշմարտությունն ըմբռնելու որակը․ որպես այդպիսին՝ նրանք համարվում են որակավորված։ Դա չի նշանակում, որ նրանք արդեն հասկացել են ճշմարտությունը և մտել ճշմարտության իրականության մեջ, ոչ էլ նշանակում է, որ արդեն հասել են Աստծուն բացարձակ հնազանդության՝ Նրա դատաստանն ու հանդիմանությունն ընդունելուց հետո և նմա բաներ։ Իհարկե «տաղանդավոր մարդիկ» եզրույթը չի վերաբերում նրանց, ովքեր հաճախել են համալսարան կամ ստացել են գիտությունների թեկնածուի աստիճան, չի վերաբերում արտոնյալ ընտանեկան ծագում կամ բարձր հասարակական կարգավիճակ կամ հատուկ կարողություններ կամ շնորհներ ունեցող մարդկանց․ դա չի վերաբերում այդ մարդկանց։ Քանի որ նրանք պետք է առաջխաղացվեն և պատրաստվեն, ոմանք, ովքեր պատրաստվում են կատարել մասնագիտական աշխատանք, գուցե նախկինում երբեք չեն զբաղվել այդ մասնագիտությամբ կամ չեն ուսումնասիրել այն, բայց քանի դեռ համապատասխանում են առաջխաղացման և պատրաստման այդ մի քանի չափանիշին և պատրաստակամ են սովորելու և լավ են որոշակի մասնագիտություն սովորելուց, ապա Աստծու տունը կարող է առաջխաղացնել և պատրաստել նրանց։ Ի՞նչ նկատի ունեմ սա ասելով։ Նկատի չունեմ, որ մարդը կարող է առաջխաղացվել և պատրաստվել միայն այն դեպքում, եթե բնականից գերազանց է որոշակի մասնագիտության մեջ։ Ավելի շուտ, բանն այն է, որ եթե նրանք ունեն սովորելու հակում և ունեն պայմաններ կամ նույնիսկ, եթե պարզապես տիրապետում են այս մասնագիտության որոշ հիմունքների, ապա կարող են առաջխաղացվել և պատրաստվել․ սա է սկզբունքը։ Այստեղ ավարտվում է մեր հաղորդակցությունն այն չափանիշների վերաբերյալ, որոնց պետք է համապատասխանեն տարբեր տաղանդավոր մարդիկ, որոնց Աստծու տունն ուզում է առաջխաղացնել և պատրաստել։
Աստծու տան նպատակները բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման և պատրաստման հարցում
Այնուհետև մենք կհաղորդակցվենք այն մասին, թե ինչու է Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց։ Ոմանք այնքան էլ չեն հասկանում սա և մտածում են. «Մի՞թե բավարար չէր լինի, որ Աստծու տունն ուղղակիորեն առաջխաղացներ և օգտագործեր տարբեր տաղանդավոր մարդկանց։ Ինչո՞ւ է անհրաժեշտ պատրաստել և մարզել նրանց որոշ ժամանակ»։ Հասկանո՞ւմ եք սա, թե՞ ոչ։ Եկեք նախ խոսենք այն տեսակի մարդկանց մասին, ովքեր դառնում են առաջնորդողներ և աշխատողներ։ Ինչո՞ւ է Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում նրանց, ովքեր ունեն ըմբռնելու կարողություն, ովքեր հոգս են կրում եկեղեցու համար և ովքեր ունեն աշխատանքային կարողություն։ Պատճառն այն է, որ թեև նրանք որակավորված են իրենց որակի առումով և համապատասխանում են չափանիշներին, բայց դեռևս չեն ունեցել իրական փորձառություն և չեն հասկանում ճշմարտությունը, առավել ևս չգիտեն՝ ինչպես կիրառել ճշմարտությունը և գործել սկզբունքների համաձայն։ Նրանք պետք է մարզվեն որոշ ժամանակ և ուղղորդվեն, և միայն այն ժամանակ կարող են պաշտոնապես օգտագործվել, երբ յուրացրած լինեն իրենց պարտավորությունը կատարելու սկզբունքները և ունենան իրական փորձառություն։ Եթե նրանք նման լինեին եկեղեցու եղբայրներին և քույրերին, ուտեին և խմեին Աստծու խոսքերը, լսեին քարոզներ, ապրեին եկեղեցական կյանքով և մարզվեին պարտավորություն կատարելու մեջ և առաջխաղացվեին ու պատրաստվեին միայն այն ժամանակ, երբ նրանց կյանքն աճեր, ապա նրանց առաջընթացը չափազանց դանդաղ կլիներ։ Այդ դեպքում քանի՞ տարի կպահանջվեր, որպեսզի նրանք պիտանի լինեին Աստծու համար։ Մի՞թե սա չէր ազդի եկեղեցու գործի վրա։ Հետևաբար, քանի դեռ մարդն ունի ճշմարտությունն ըմբռնելու կարողություն, ունի աշխատանքային կարողություն և ունի հոգսի զգացում, պետք է առաջխաղացվի և պատրաստվի, և նրան պետք է խնդրեն մարզվել առաջնորդողի կամ աշխատողի պարտավորությունը կատարելու մեջ և հոգս տան։ Մի կողմից՝ դա ստիպում է նրանց առավելագույնս օգտագործել իրենց ուժեղ կողմերը։ Մյուս կողմից, երբ նրանք բախվում են հատուկ իրավիճակների, անհրաժեշտ է հաղորդակցվել ճշմարտության շուրջ նրանց հետ՝ նրանց դժվարությունները հարթելու համար։ Երբեմն նրանք պետք է նաև էտվեն, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է նաև կարգավարժվեն և ստիպված լինեն անցնել բազմաթիվ փորձությունների և զտման միջով և կրել շատ տառապանք։ Միայն նման գործնական մարզում անցնելով նրանք կարող են իրական առաջընթաց գրանցել և քայլ առ քայլ հասկանալ ճշմարտությունը և յուրացնել սկզբունքները, և ապա որքան հնարավոր է շուտ, ստանձնել առաջնորդողների և աշխատողների աշխատանքը։ Առաջնորդողներին և աշխատողներին այս կերպ պատրաստելն ու մարզելը կտա ավելի լավ արդյունքներ և կլինի ավելի արագ, ինչը շահավետ է Աստծու տան գործի համար և ավելի շահավետ է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքի համար, որովհետև գործնական փորձառություն ունեցող առաջնորդողներն ու աշխատողները կարող են ուղղակիորեն ջրել և ապահովել Աստծու ընտրյալ մարդկանց։ Երբ Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է որևէ մեկին՝ որպես առաջնորդողի, ավելի շատ հոգս է տալիս՝ նրան մարզելու, Աստծուն ապավինել ստիպելու, ճշմարտությանը ձգտելու համար։ Միայն այդ դեպքում նրանց հասակը կաճի որքան հնարավոր է արագ։ Որքան մեծ է նրանց վրա դրված հոգսը, այնքան մեծ ճնշման տակ են նրանք հայտնվում և այնքան շատ են ստիպված լինում փնտրել ճշմարտությունը և ապավինել Աստծուն։ Ի վերջո նրանք ի վիճակի կլինեն պատշաճ կերպով կատարելու իրենց աշխատանքը և հետևելու Աստծու կամքին, և այսպիսով ոտք կդնեն փրկվելու և կատարելագործվելու ճիշտ ուղու վրա։ Սա այն արդյունքն է, որին հասնում են, երբ Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է մարդկանց։ Առանց այս կոնկրետ առաջադրանքներն անելու նրանք չէին իմանա, թե ինչ է իրենց պակասում, չէին իմանա՝ ինչպես գործել սկզբունքների համաձայն և չէին իմանա, թե ինչ է նշանակում ունենալ ճշմարտության իրականությունը։ Ուստի, կոնկրետ աշխատանք կատարելն օգնում է նրանց բացահայտել իրենց թերությունները և տեսնել, որ բացի իրենց շնորհներից, իրենք զուրկ են ճշմարտության իրականությունից։ Դա օգնում է նրանց զգալ, թե որքան աղքատ և խղճուկ են իրենք՝ ստիպելով գիտակցել, որ եթե չապավինեն Աստծուն և չփնտրեն ճշմարտությունը, անընդունակ կլինեն որևէ աշխատանքի։ Դա ստիպում է ճշմարտապես ճանաչել իրենք իրենց և հստակ տեսնել, որ եթե չձգտեն ճշմարտությանը և խառնվածքի փոփոխություններին, ապա անհնար կլինի, որ պիտանի լինեն Աստծու համար։ Սրանք բոլորն այն արդյունքներն են, որոնց պետք է հասնել, երբ առաջնորդողներն ու աշխատողները պատրաստվում և մարզվում են։ Միայն այս տեսանկյունները հասկանալով մարդիկ կարող են ձգտել ճշմարտությանը՝ երկու ոտքով ամուր կանգնած գետնին, վարվել համեստորեն, երաշխավորված լինել, որ այլևս չեն պարծենա իրենց աշխատանքն անելիս, մշտապես կմեծարեն Աստծուն և կվկայեն Աստծուն իրենց պարտավորությունը կատարելիս և քայլ առ քայլ կմտնեն ճշմարտության իրականության մեջ։ Երբ ինչ-որ մեկն առաջխաղացվում և պատրաստվում է որպես առաջնորդող, նրան հնարավորություն է տրվում սովորելու՝ ինչպես զանազանել տարբեր մարդկանց վիճակները, մարզվելու ճշմարտությունը փնտրելու մեջ՝ տարբեր մարդկանց դժվարությունները հարթելու համար, և աջակցելու ու ապահովելու տարբեր տեսակի մարդկանց և առաջնորդելու մարդկանց դեպի ճշմարտության իրականությունը։ Միևնույն ժամանակ, նրանք պետք է նաև մարզվեն աշխատանքի ընթացքում հանդիպող տարբեր խնդիրներ և դժվարություններ հարթելու մեջ և սովորեն՝ ինչպես տարբերել և վարվել տարբեր տեսակի հակաքրիստոսների, չար մարդկանց և չհավատացողների հետ, և ինչպես կատարել եկեղեցու մաքրման աշխատանքը։ Այսպիսով՝ ի տարբերություն ուրիշների, նրանք կարող են փորձառել ավելի շատ մարդկանց, իրադարձություններ և բաներ և Աստծու կողմից դասավորված ավելի շատ միջավայրեր, ուտել և խմել Աստծու խոսքերն ավելի ու ավելի շատ և մտնել ճշմարտության երբեւէ ավելի շատ իրականությունների մեջ։ Սա իրենք իրենց մարզելու հնարավորություն է, այնպես չէ՞։ Որքան շատ են մարզվելու հնարավորությունները, այնքան առատ են մարդկանց փորձառությունները, այնքան լայն են նրանց ներըմբռնումները, և այնքան արագ նրանք կաճեն։ Սակայն, եթե մարդիկ չեն կատարում առաջնորդության աշխատանքը, այն, ինչին նրանք բախվում են և ինչի միջով անցնում են, կլինի միայն իրենց անձնական կյանքի և անձնական փորձառությունների մի մասը, և այն, ինչ նրանք կճանաչեն, կլինեն միայն իրենց անձնական ապականված խառնվածքները և տարբեր անձնական վիճակները, որոնք բոլորը վերաբերում են միայն իրենց։ Երբ նրանք դառնում են առաջնորդողներ, բախվում են ավելի շատ մարդկանց, ավելի շատ իրադարձությունների և ավելի շատ միջավայրերի, ինչը խրախուսում է նրանց հաճախ գալ Աստծու առաջ՝ փնտրելու ճշմարտության սկզբունքները։ Նրանց համար այս մարդիկ, իրադարձությունները և բաներն աննկատելիորեն հոգս են ձևավորում և բնականաբար նաև ստեղծում են խիստ բարենպաստ պայմաններ ճշմարտության իրականություն նրանց մուտքի համար, ինչը լավ բան է։ Եվ այսպես, նա, ով օժտված է որակով, հոգս է կրում և ունի աշխատանքային կարողություն, կմտնի դանդաղ՝ որպես սովորական հավատացյալ, և ավելի արագ՝ որպես առաջնորդող կամ աշխատող։ Մարդկանց համար արդյոք լավ բան է ճշմարտության իրականություն արա՞գ մտնելը, թե՞ դանդաղ։ (Արագ։) Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր օժտված են որակով, հոգս են կրում և ունեն աշխատանքային կարողություն, Աստծու տունը բացառություն է անում՝ առաջխաղացնելով նման մարդկանց, քանի դեռ նրանք այն մարդիկ չեն, ովքեր չեն ձգտում ճշմարտությանը և չեն ջանում հասնել ճշմարտությանը, որի դեպքում Աստծու տունը չի ստիպի նրանց։ Քանի դեռ մարդն ունի Աստծուն հավատալու հիմքը, համապատասխանում է առաջնորդող կամ աշխատող լինելու չափանիշներին և պատրաստակամ է ձգտելու ճշմարտությանը և օգտագործվելու Աստծու կողմից, ապա կասկած չկա, որ Աստծու տունը կառաջխաղացնի և կպատրաստի նրան, կտա հնարավորություն՝ մարզվելու առաջնորդող կամ աշխատող լինելու մեջ, և հնարավորություն կտա սովորելու կատարել եկեղեցու գործը և սովորելու զանազանել մարդկանց, սովորելու առնչվել եկեղեցու բոլոր տարբեր խնդիրների հետ և սովորելու իրականացնել տարբեր գործեր՝ աշխատանքային կարգավորումների համաձայն։ Մարզվելու ժամանակահատվածում, եթե մարդիկ կարող են ընդունել ճշմարտությունը և ընդունել էտումը, կարող են հնազանդվել Աստծու ներդաշնակեցմանն ու կարգավորումներին, կարող են փնտրել ճշմարտությունը՝ լուծելու տարբեր խնդիրներ և սովորել վարվել բոլոր տեսակի մարդկանց հետ և տարբերել ու առնչվել բոլոր տեսակի մարդկանց հետ Աստծու խոսքերի համաձայն, ապա նրանք կարող են յուրացնել համապատասխան ճշմարտության սկզբունքները և հասկանալ ճշմարտությունն ու մտնել իրականության մեջ․ սրանք բաներ են, որոնք սովորական հավատացյալները չեն կարող փորձառաբար ապրել կամ ձեռք բերել։ Ուստի, այս տեսանկյունից, արդյոք լա՞վ, թե՞ վատ բան է, որ Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է ինչ-որ մեկին։ Արդյոք դա օգուտ տալի՞ս է նրանց, թե՞ դժվարություն է, որը պարտադրվում է նրանց։ Օգուտ է տալիս նրանց։ Իհարկե, երբ ոմանք նոր են առաջխաղացվել, չգիտեն, թե ինչ առաջադրանքներ պետք է անեն կամ ինչպես անեն դրանք, և մի փոքր շփոթված են։ Սա բնականոն է․ ո՞վ է երբևէ ծնվել ամեն ինչ անելու ունակությամբ։ Եթե կարողանայիր ամեն ինչ անել, անշուշտ կլինեիր ամենաամբարտավան և ինքնահավան մարդը և ոչ մեկին չէիր զիջի։ Այդ դեպքում արդյոք դեռ կկարողանայի՞ր ընդունել ճշմարտությունը։ Եթե կարողանայիր ամեն ինչ անել, արդյոք դեռ կապավինեի՞ր Աստծուն և կդիմեի՞ր Նրան։ Արդյոք դեռ կփնտրեի՞ր ճշմարտությունը՝ քո սեփական ապականության խնդիրները լուծելու համար։ Հաստատ ոչ։ Ընդհակառակը, կլինեիր ամբարտավան և ինքնահավան և կքայլեիր հակաքրիստոսների ուղիով, կպայքարեիր իշխանության և կարգավիճակի համար և ոչ մեկին չէիր զիջի, կմոլորեցնեիր ու ծուղակը կգցեիր մարդկանց և կխաթարեիր ու կանհանգստացնեիր եկեղեցու գործը․ այդ դեպքում արդյոք դեռ կկարողանայի՞ր օգտագործվել Աստծու տան կողմից։ Եթե գիտես, որ շատ թերություններ ունես, պետք է սովորես ենթարկվել և հնազանդվել և լավ կատարել տարբեր առաջադրանքները՝ Աստծու տան պահանջների համաձայն։ Սա թույլ կտա քեզ աստիճանաբար հասնել այն կետին, որտեղ կկարողանաս կատարել պարտավորությունդ այնպես, որ համապատասխանի չափանիշին։ Բայց շատերը չեն կարող անել այնպիսի պարզ բան, ինչպիսին ենթարկվելն ու հնազանդվելն է, ուստի չպետք է մեղադրեն Աստծու տանն իրենց չառաջխաղացնելու և չպատրաստելու համար։ Քանի որ անկարող ես ենթարկվել, քանի որ նույնիսկ ենթարկվելն է վեր քո ուժերից, արդյոք Աստծու տունը կհամարձակվե՞ր առաջխաղացնել և պատրաստել քեզ։ (Ո՛չ։) Եվ ինչո՞ւ ոչ։ Քեզ օգտագործելը չափազանց ռիսկային կլիներ, չափազանց շատ խնդիրներ, չափազանց մեծ անհանգստություն։ Որովհետև եթե երբևէ Աստծու տունն օգտագործեր քեզ, դու գուցե վերահսկողություն սահմանեիր մարդկանց վրա և առաջնորդեիր նրանց դեպի չարասիրության ուղին․ ահա թե ինչու է դա այդքան ռիսկային։ Եթե քեզ օգտագործեին, գուցե անխոհեմաբար չարագործություններ կատարեիր և աշխատանքը լիակատար խառնաշփոթի վերածեիր, և Աստծու տունը ստիպված կլիներ պաշտոնազրկել քեզ և մաքրել ողջ խառնաշփոթը քո փոխարեն․ ահա թե ինչու է դա չափազանց մեծ խնդիր։ Եվ եթե քեզ օգտագործեին, չէիր իմանա՝ ինչպես կատարել աշխատանքներից որևէ մեկը, և ընդհանրապես ոչ մի արդյունք չէիր ունենա աշխատանքիդ առումով։ Քո կատարած ողջ աշխատանքում քեզ պետք է խթաներ, վերահսկեր և հետևեր Վերևը, ով ստիպված կլիներ միջամտել բոլոր հարցերում․ ուստի ինչո՞ւ պետք է քեզ օգտագործեին։ Դու չափազանց մտահոգիչ ես։ Այս տեսակի մարդը բացարձակապես չի կարող օգտագործվել։ Նույնիսկ եթե նրան պատրաստեին, ապարդյուն կլիներ և նույնիսկ շատ խնդիրներ կառաջացներ, ինչպես նաև կազդեր ուրիշների պատրաստման վրա․ մի՞թե կորուստները չէին գերազանցի օգուտները։ (Այո՛։)
Ոմանք, քանի որ երբեք չեն առաջխաղացվում կամ օգտագործվում Աստծու տան կողմից, մտքեր են հղանում և ասում են. «Ինչո՞ւ Վերևը երբեք չի նկատում ինձ։ Ինչո՞ւ Աստծու տունը երբեք չի առաջխաղացնում և պատրաստում ինձ։ Սա արդար չէ՛»։ Դե, նախ պետք է կշռադատես՝ արդյոք կարո՞ղ ես ենթարկվել և արդյոք կարո՞ղ ես հնազանդվել Աստծու տան կարգավորումներին։ Երկրորդ՝ պետք է կշռադատես, թե արդյոք համապատասխանո՞ւմ ես այն երեք չափանիշներին, որոնք պահանջվում են Աստծու տան կողմից՝ մարդկանց որպես առաջնորդողներ և աշխատողներ առաջխաղացնելու և պատրաստելու համար․ ճշմարտությունն ըմբռնելու կարողություն ունենալը, հոգս կրելը և աշխատանքային կարողություն ունենալը։ Եթե համապատասխանում ես այս չափանիշներին, ապա վաղ թե ուշ հնարավորություն կունենաս առաջխաղացվելու, պատրաստվելու և օգտագործվելու։ Որպեսզի Աստծու տունն առաջխաղացնի քեզ, կան բաներ, որոնք պահանջվում են քեզանից։ Եվ որո՞նք են այդ բաները։ Քեզանից պահանջվում է գործել Աստծու տան սկզբունքների և պահանջների համաձայն։ Պետք է անես այն, ինչ պահանջվում է քեզանից, և այնպես, ինչպես պահանջվում է, դրանով իսկ պատրաստելով քեզ, որպեսզի նախ սովորես գործել սկզբունքորեն և սովորես փնտրել ճշմարտությունն ու հնազանդվել ճշմարտությանը, սովորես ներդաշնակորեն համագործակցել։ Քո պատրաստման ժամանակահատվածում երբեմն Աստծու տունը կէտի քեզ, երբեմն խստորեն կհանդիմանի քեզ, երբեմն կհարցնի աշխատանքիդ առաջընթացի մասին, երբեմն կհարցնի, թե կոնկրետ ինչպես է ընթանում աշխատանքը, և կստուգի աշխատանքդ, և երբեմն կստուգի, թե որն է քո տեսակետը որոշակի բանի վերաբերյալ։ Այս ստուգումների նպատակը ոչ թե քեզ համար դժվարություններ ստեղծելն է, այլ քեզ հասկանալ տալը, թե այս հարցերում որոնք են Աստծու մտադրությունները, և ինչ վերաբերմունք ու սկզբունքներ պետք է ունենաս դու։ Աստծու տունն անում է սա՝ քեզ մարզելու և քեզ կիրառել տալու համար։ Եվ ո՞րն է մարդկանց մարզելու նպատակն ու նկատառումը։ Դա նրանց ճշմարտությունը հասկանալու հնարավորություն տալն է։ Ճշմարտությունը հասկանալու նպատակն այն է, որ մարդիկ կարողանան հնազանդվել ճշմարտությանը և գործել սկզբունքներին համաձայն, մնալ իրենց տեղում և հավատարմորեն կատարել իրենց պարտավորությունը և պարտավորությունը կատարելու ընթացքում մտնել ճշմարտության տարբեր իրականությունների մեջ և հասնել իրենց խառնվածքի փոփոխությունների։ Աստծու տունն այս կերպ է մարզում առաջնորդողներին և աշխատողներին։ Քանի դեռ առաջնորդողներն ու աշխատողները հասկանում են ճշմարտությունը, հույս կա, որ նրանք կկարողանան առաջնորդել Աստծու ընտրյալ մարդկանց՝ հասկանալու ճշմարտությունը։ Որքան շատ ճշմարտություններ հասկանան առաջնորդողներն ու աշխատողները, այնքան շատ ճշմարտություններ հասկանալու հույս կունենան նրանց առաջնորդած մարդիկ։ Երբ առաջնորդողներն ու աշխատողներն իրենց աշխատանքում ընկալում են ճշմարտության սկզբունքները, նրանք, ում առաջնորդում են, նույնպես կարող են ընկալել սկզբունքները և մտնել ճշմարտության իրականության մեջ իրենց աշխատանքում։ Հետևաբար, մարզում անցնող առաջնորդողներն ու աշխատողները պետք է ավելի լավ որակ ունենան քան մյուս մարդիկ։ Նրանց հնարավորություն է տրվում նախ հասկանալու ճշմարտության սկզբունքները և նախ մտնելու ճշմարտության իրականության մեջ, և ապա նրանք առաջնորդում են ավելի շատ մարդկանց՝ մտնելու ճշմարտության իրականության մեջ և հասկանալու ճշմարտության սկզբունքները։ Ի՞նչ եք մտածում նման մոտեցման մասին։ (Լավն է։) Նման մարդիկ գուցե լավ կրթված կամ խիստ պերճախոս չլինեն կամ շատ բան չհասկանան տեխնոլոգիայից կամ ընթացիկ գործերից ու քաղաքականությունից։ Գուցե նույնիսկ այդքան հմուտ չլինեն որոշակի մասնագիտության մեջ։ Բայց նրանք ի վիճակի են հասկանալու ճշմարտությունը և Աստծու խոսքերը լսելուց հետո ի վիճակի են կիրառելու և փորձառաբար ապրելու դրանք, և ի վիճակի են գտնելու ճշմարտության սկզբունքները, և ի վիճակի են առաջնորդելու ավելի շատ մարդկանց՝ մտնելու Աստծու խոսքերի իրականության մեջ և պահպանելու ճշմարտության սկզբունքները։ Ահա թե ում նկատի ունենք, երբ խոսում ենք այն տեսակի տաղանդավոր մարդկանց մասին, ովքեր առաջխաղացվում և պատրաստվում են՝ որպես առաջնորդողներ ծառայելու համար։ Արդյոք սա վերացակա՞ն է։ (Ո՛չ, այդպես չէ։) Ոմանք գուցե հարցնեն. «Դուք խոսում եք տաղանդավոր մարդկանց մասին, ուստի՝ արդյո՞ք նրանք հասարակության սերուցքն են։ Արդյո՞ք նրանք պետք է ղեկավարած լինեն որևէ բիզնես կամ եղած լինեն որևէ գլխավոր գործադիր տնօրեն կամ ձեռնարկատեր հասարակության մեջ։ Արդյո՞ք նրանք քաղաքական անցյալ ունեցող պետական գործիչներ են, թե՞ բիզնեսի տաղանդներ կամ արվեստի և գրական շրջանակների տաղանդներ։ Արդյո՞ք նրանք բացառիկ շնորհով օժտված մարդիկ են»։ Տաղանդավոր մարդիկ, որոնց մասին խոսվում է Աստծու տանը, տարբերվում են աշխարհի այդ տաղանդավոր մարդկանցից։ Ի՞նչ է նշանակում «տաղանդավոր մարդիկ» եզրույթը, որի մասին խոսում ենք։ Նշանակում է ի վիճակի լինել հասկանալու ճշմարտությունը և ի վիճակի լինել առաջնորդելու մարդկանց դեպի ճշմարտության իրականությունը և իմանալ՝ ինչպես զանազանել տարբեր տեսակի մարդկանց և ինչպես հարթել տարբեր վիճակներն ու դժվարությունները, որոնցում հայտնվում են մարդիկ, և ունենալ ճիշտ տեսակետներ ու վերաբերմունք խնդիրների բախվելիս, և ունենալ այն տեսակետներն ու վերաբերմունքը, որոնք պետք է ունենան Աստծուն հավատացող և Նրան հետևող մարդիկ։ Դա չի վերաբերում այն մարդկանց, ովքեր հոգևոր հասկացողություն չունեն, կամ կեղծավոր մարդկանց, կամ այն մարդկանց, ովքեր բարձրագոչ բաներ են ասում և ճարտասանում։ Ավելի շուտ, դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր ունեն ճշմարտության իրականությունը։ Ահա թե ինչ է նշանակում «տաղանդավոր մարդիկ»։ Արդյոք սա ս՞ին է։ (Ո՛չ։) Մի՞թե այս չափանիշները, որոնք Աստծու տունը պահանջում է այս տեսակի տաղանդավոր մարդկանցից, որոնց առաջխաղացնում և պատրաստում է որպես առաջնորդողներ և աշխատողներ, շատ գործնական չեն։ (Այո՛։) Չափազանց գործնական են։ Նման թեկնածուներից չի պահանջվում ունենալ բարձրագույն ակադեմիական որակավորումներ, բայց նրանք առնվազն պետք է ունենան ճշմարտությունն ըմբռնելու որակ։ Ոմանք գուցե ասեն. «Եթե նրանցից չի պահանջվում ունենալ բարձրագույն ակադեմիական որակավորումներ, արդյոք նորմա՞լ է, որ նրանք անգրագետ լինեն»։ Աստծու խոսքերը կարդալը հնարավոր չէր լինի առանց որոշակի կրթության։ Նրանք պետք է հասկանան գրված խոսքը, բայց նրանց պետք չեն բարձրագույն ակադեմիական որակավորումներ։ Աստծու տանն առաջխաղացվողների թվում կան ավագ դպրոցի շրջանավարտներ, համալսարանի շրջանավարտներ և գիտությունների թեկնածուի աստիճաններ ունեցողներ, ուստի կրթական մակարդակի առումով սահմանափակումներ չկան։ Բացի դրանից՝ սահմանափակումներ չկան նաև մարդու հասարակական կարգավիճակի վերաբերյալ։ Ֆերմերներից և մտավորականներից մինչև գործարարներ և տնային տնտեսուհիներ․ բոլոր տեսակի մարդիկ ողջունելի են։ Բացի կրթական մակարդակի և հասարակական կարգավիճակի վերաբերյալ սահմանափակումներ չլինելուց, պահանջվող չափանիշներն այն մի քանիսն են, որոնց մասին Ես խոսեցի։ Արդյոք դա խելամի՞տ է։ (Այո՛։) Չափազանց խելամիտ է։ Այժմ մի փոքր ավելի լավ հասկանո՞ւմ եք, թե ինչ նկատի ունեմ «տաղանդավոր մարդիկ, որոնց Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է» ասելով։ (Այո՛։) Մարդիկ, ովքեր համապատասխանում են ճշմարտությունն ըմբռնելու, հոգս կրելու և աշխատանքային կարողություն ունենալու այս մի քանի չափանիշին, Աստծու տան կողմից առաջխաղացման և պատրաստման թեկնածուներ են։ Եթե նրանք համապատասխանում են այս չափանիշներին, ապա որակավորված են։ Ինչ վերաբերում է այլ բաներին, ինչպիսիք են կրթությունը, ընտանեկան ծագումը, հասարակական կարգավիճակը, մարդու արտաքինը և այլն, ապա պահանջներն այդքան էլ բարձր չեն։ Սա վերաբերում է մարդկանց որպես առաջնորդողներ և աշխատողներ առաջխաղացնելուն և պատրաստելուն։
Հենց նոր քննարկեցինք մի քանի չափանիշներ, որոնց հմտություններ կամ մասնագիտություններ ունեցող տաղանդավոր մարդիկ պետք է համապատասխանեն՝ առաջխաղացվելու և պատրաստվելու համար։ Դրանք հետեւյալն են․ նրանք պետք է սիրեն դրական բաները և ի վիճակի լինեն ընդունելու ճշմարտությունը, նրանց ըմբռնումը չպետք է խեղաթյուրված լինի, ի վիճակի լինեն հավատարմորեն կատարելու իրենց պարտավորությունը, նեղություն կրեն և գին վճարեն առանց տրտնջալու, և առնվազն չարիք չգործեն։ Այս մի քանի չափանիշն էական են, երբ խոսքը վերաբերում է այս մարդկանց։ Ուստի ո՞րն է այս մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նպատակը։ Նմանապես, դա նրա համար է, որպեսզի երբ այս մարդիկ իրենց պարտավորությունը կատարելիս և կոնկրետ աշխատանք անելիս խնդիրների բախվեն, կարողանան փնտրել ճշմարտությունը՝ խնդիրները լուծելու համար, և գործեն սկզբունքներին համաձայն։ Մուտքը կիրառելու գործընթացում առանց գիտակցելու կրթվում և կանոնակարգվում են՝ կիրառելով սեփական մտադրությունները մի կողմ դնելը, աշխարհիկ մարդկանց վերաբերյալ իրենց սխալ ու անհեթեթ տեսակետներն ուղղելը, որոշ մանկամիտ մտքեր մի կողմ դնելը և առ Աստված հավատի վերաբերյալ նախապաշարմունքները, պատկերացումներն ու երևակայությունները մի կողմ դնելը և նման բաներ։ Իհարկե, անկախ ամեն ինչից, կիրառման այս գործընթացը նախատեսված է մարդկանց հնարավորություն տալու աստիճանաբար հասկանալու ճշմարտությունը, սովորելու հնազանդվել և սովորելու մտնել ճշմարտության տարբեր իրականություններ։ Սովորելու գործընթացում աստիճանաբար յուրացնում են ճշմարտության սկզբունքները, իմանում են, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն և ինչ է նշանակում կիրառել ճշմարտությունը և ինչ է նշանակում կատարել պարտավորությունը, և ի վերջո, աստիճանաբար հասկանում են, թե ինչ պետք է անեն՝ իրենց պարտավորությունը չափանիշին համապատասխան կատարելու համար, ինչպես պետք է վարվեն որպես հավատացյալ և այլն։ Սրանք բոլորն այն բաներն են, որոնց մեջ մարդիկ աստիճանաբար մտնում են առաջխաղացվելուց և պատրաստվելուց հետո։ Մարդկանց աստիճանական մուտքի գործընթացը պատրաստվելու գործընթացն է, իսկ պատրաստվելու գործընթացն իրականում ճշմարտության իրականություն մտնելը կիրառելու գործընթացն է։ Բայց եթե չես առաջխաղացվել և պատրաստվել, և պարզապես գործում ես որպես սովորական հավատացյալ, ով հաճախում է հավաքույթների, կարդում է Աստծու խոսքերը, հաղորդակցվում է ճշմարտության շուրջ կամ սովորում է օրհներգեր, Աստծուն այս կերպ հավատալով՝ ճշմարտապես չես կատարում քո պարտավորությունը որպես արարած, ուստի հեռու ես պարտավորությունդ չափանիշին համապատասխան կատարելուց։ Նույնիսկ հստակ չես հասկանում, թե ինչ սկզբունքներ պետք է ընկալես պարտավորությունդ կատարելիս և կարող ես միայն որոշ վարդապետություններ և կարգախոսներ ասել․ հետևաբար, դեռ չես մտել ճշմարտության իրականություն, և կյանքի մուտքդ դանդաղ է։ Նմանապես, մասնագիտական առաջադրանքներով զբաղվող այս մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նպատակն ու նկատառումն այն է, որպեսզի նրանք ավելի արագ մտնեն ճշմարտության իրականություն և ավելի լավ ու ճշգրտորեն ընկալեն ճշմարտության սկզբունքները։ Նրանք, ովքեր կարող են ընկալել ճշմարտության սկզբունքները և մտնել ճշմարտության իրականություն, այն տաղանդավոր մարդիկ են, որոնք առաջխաղացվում և պատրաստվում են Աստծու տան կողմից։ Ի՞նչ նկատի ունենք այս տեսակի տաղանդավոր մարդիկ ասելով։ Դա վերաբերում է նրանց, ովքեր՝ դրական բաներ սիրելու, նեղություններ կրելու և գին վճարելու ունակ լինելու, իրենց ըմբռնման մեջ խեղաթյուրված չլինելու և չար մարդիկ չլինելու հիման վրա՝ հասել են ճշմարտության սկզբունքների հասկացողության և մտել են ճշմարտության իրականություն, և ի վիճակի են հնազանդվելու Աստծուն և Աստծու տան կարգավորումներին, և ունեն որոշ չափով աստվածավախ սիրտ։ Սա տաղանդավոր մարդկանց երկրորդ տեսակն է, որի մասին խոսում եմ։ Նրանց համար պահանջները նույնպես գործնական են, բավականաչափ կոնկրետ և ոչ վերացական։ Ուստի, արդյոք պահանջվո՞ւմ է, որ այս տեսակի տաղանդավոր մարդիկ լինեն հասարակության սերուցքը, ունենան հասարակական փորձ, որոշակի ակադեմիական որակավորումներ և որոշակի հասարակական կարգավիճակ։ (Ո՛չ։) Աստծու տունը երբեք չի պահանջում, որ մարդիկ ունենան հասարակական կարգավիճակ, համբավ, ակադեմիական որակավորումներ կամ գիտելիքների բարձր մակարդակ․ այս բաները երբեք չեն պահանջվում։ Մարդկանց առաջխաղացնելիս և պատրաստելիս Աստծու տունը չի նայում նրանց արտաքինին, այսինքն՝ թե որքան տգեղ կամ գրավիչ են նրանք։ Բացի չառաջխաղացնելուց այն մարդկանց, ովքեր նման են անհավատների կամ արտաքնապես զարհուրելի ու չար են, մյուս չափանիշներն այն են, որոնք Ես հենց նոր նշեցի․ դրանք ամենագործնականն են։ Երբ անհավատներն առաջխաղացնում են որևէ մեկին, նախ նայում են մարդու արտաքինին․ տղամարդիկ պետք է վայելչակազմ լինեն՝ պաշտոնյաների պես, իսկ կանայք պետք է գեղեցիկ լինեն՝ փերիների պես։ Բացի դրանից, նրանք նաև համեմատում են մարդկանց ակադեմիական որակավորումները, հասարակական կարգավիճակը, ընտանեկան ծագումը և ճարպկությունը։ Եթե ունես բարձր ակադեմիական որակավորումներ, բայց ճարպկություն չունես, դա նույնպես չի օգնի․ երբեք չես առաջխաղացվի, և ոչ ոք քեզ բարձր չի գնահատի։ Եթե ունես բարձր ակադեմիական որակավորումներ և իրական տաղանդ, բայց առանձնապես բարետես չես, կարճահասակ ես և չգիտես՝ ինչպես շողոքորթել կամ մտերմանալ վերադասներիդ հետ, ապա ողջ կյանքում երբեք չես առաջխաղացվի կամ պատրաստվի, և ոչ ոք քեզ չի բացահայտի։ Դրա համար էլ անհավատներն ունեն այս ասացվածքը. «Արագավազ ձիեր շատ կան, բայց նրանց ճանաչողները քիչ են»։ Արդյոք սա գործո՞ւմ է Աստծու տանը։ (Ո՛չ, չի գործում։) Ուստի, արդյոք «Իսկական ոսկին ի վերջո փայլելու է» արտահայտությունը գործո՞ւմ է։ Արդյոք հիմնավորվա՞ծ է։ (Ո՛չ։) Ցինիկ մարդիկ, ովքեր ոչ ոքի չեն ենթարկվում, հաճախ են սա ասում։ Միշտ փայլել ցանկանալը մարդկային փառասիրական ձգտում է։ Աստծու տան կողմից առաջխաղացված և պատրաստվածված տարբեր տեսակի տաղանդավոր մարդիկ ոսկի չեն, պարզապես սովորական մարդիկ են։ Առաջխաղացումն ու պատրաստումը, որոնց մասին խոսում ենք, պարզապես խոսելաձև է։ Իրականում դա վերաբերում է Աստծու կողմից բարձրացվելուն։ Արդյոք որպես արարած՝ ոսկի՞ ես Արարչի առաջ։ Լոկ փոշի ես, նույնիսկ պղինձ կամ երկաթ չես։ Ինչո՞ւ եմ ասում, որ փոշի ես, այլ ոչ թե ոսկի։ Մարդկանց մեջ գովելի ոչինչ չկա։ Ոմանք գուցե հարցնեն. «Արդյո՞ք Քո ասածը հակասական չէ։ Մի՞թե Դու հենց նոր չասացիր, որ մարդը կարող է առաջխաղացվել, եթե համապատասխանում է դրական բաները սիրելու չափանիշին»։ Որպես մարդ՝ մի՞թե չպետք է սիրես դրական բաները։ Եթե մի քանի դրական բան ես սիրում, արդյո՞ք դա քեզ ոսկի է դարձնում։ Արդյո՞ք ստիպում է քեզ փայլել։ Եթե մի քանի դրական բան ես սիրում, արդյո՞ք նշանակում է, որ ճշմարտությունն ունես։ Միայն ճշմարտությունն ունենալով է մարդը փայլում։ Եթե ճշմարտությունը չունես, ինչպե՞ս կարելի է ասել, որ փայլում ես։ Փաստն այն է, որ արարածը ոչ մի ճշմարտություն չի հասկանում։ Որոշակի մարդկայնություն, ինչպես նաև ճշմարտությունն ըմբռնելու որոշակի ունակություն և որակ ունենալը չի նշանակում, որ մարդն ի բնե օժտված է ճշմարտությամբ։ Մարդիկ օժտված չեն ճշմարտությամբ, և նույնիսկ եթե նրանց մարդկայնությունն ուղղամիտ կամ բարի է, այս բաները ճշմարտությունը չեն, դրանք պարզապես հատկանիշներ են, որոնք բնականոն մարդկայնությունը պետք է ունենա։ Հետևաբար, մի՛ խոսիր փայլելու մասին։ Ուրեմն ե՞րբ կարող է մարդը մի փոքր փայլել։ Երբ կարող են ասել Հոբի խոսքերը. «Եհովան տվեց, և Եհովան էլ վերցրեց. օրհնյալ լինի Եհովայի անունը» (Հոբ 1:21), հենց այդ ժամանակ կարելի է ասել, որ նրանք մի փոքր փայլում են և ապրում են լույսի մեջ։ Երբ կարող ես օգտագործել քո ունեցած ճշմարտության իրականությունը և քո հասկացած ճշմարտությունը՝ ուրիշներին ապահովելու, աջակցելու և առաջնորդելու համար, ինչի միջոցով նրանք կարող են բերվել Աստծու առաջ և ճշմարտության իրականության մեջ, հնազանդվել Աստծուն և երկրպագել Աստծուն. միայն այդ ժամանակ կարող ես մի փոքր փայլել։
Աստծու տան կողմից պատրաստված տարբեր տեսակի տաղանդավոր մարդիկ գերբնականորեն օժտված չեն, պարզապես սովորական, ապականված մարդիկ են։ Քանի դեռ նրանք կարող են ընդունել ճշմարտությունը, ենթարկվել ու հնազանդվել, և ունեն որոշակի որակ, ապա Աստծու տունը բացառություն կանի՝ առաջխաղացնելով և պատրաստելով նրանց։ Երբ Ես խոսում եմ մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու հարցում բացառություն անելու մասին, դա վերաբերում է Աստծու կողմից բարձրացվելուն, վերաբերում է քեզ հնարավորություն տալուն՝ գալու Աստծու առաջ և ընդունելու Աստծու առաջնորդությունը, և ընդունելուն, որ Աստված պատրաստում և կրթում է քեզ, որպեսզի այս ընթացքում կարողանաս որքան հնարավոր է արագ մտնել ճշմարտության իրականություն և ի վիճակի լինես ճշգրտորեն ընկալելու ճշմարտության սկզբունքները, կատարելու պարտավորությունդ չափանիշին համապատասխան և ապրելու մարդկային նմանությամբ։ Սա է նշանակում «տաղանդավոր մարդիկ» եզրույթն Աստծու տանը։ Նման մարդիկ ամենևին էլ մեծ ու տպավորիչ չեն, պարզապես հասկանում են ճշմարտությունը և ունեն ճշմարտության իրականությունը և կարող են իրենց պարտավորությունը կատարել բարեխղճորեն և պատասխանատվությամբ և ունեն մի փոքր անկեղծություն ու ի վիճակի են մի փոքր գին վճարելու, և անխոհեմաբար չեն գործում՝ հիմնվելով իրենց պատկերացումների և երևակայությունների վրա։ Բացառություն անելով՝ այս չափանիշներին համապատասխանող մարդկանց առաջխաղացնելիս, պատրաստելիս և կրթելիս, արդյոք տեղի՞ն է, որ Աստծու տունն անում է դա։ Արդյոք դա օգտակա՞ր է մարդկանց։ Չափազանց օգտակար է մարդկանց։ Մյուս հավատացյալների պես՝ առաջխաղացված և պատրաստված մարդիկ հավատում են Աստծուն, կարդում են Աստծու խոսքերը և լսում են քարոզներ և կատարում են իրենց պարտավորությունը, բայց մյուս հավատացյալների հետ համեմատած՝ ավելի արագ կաճեն և ավելի շատ բան ձեռք կբերեն։ Կցանկանայիք ավելի շատ բա՞ն ձեռք բերել, թե՞ միայն մի փոքր։ (Ավելի շատ ձեռք բերել։) Մարդկանց մեծամասնությունն ունի այս ցանկությունը, ինչը նշանակում է, որ նրանք սիրում են դրական բաներ։ Երբեմն Ես հաղորդակցվում եմ որոշ թիմերի հետ կյանքի մուտքի մասին, և բավականին շատ մարդիկ գնում են լսելու, ինչը ցույց է տալիս, որ շատերը ճշմարտության հանդեպ բուռն ցանկություն ունեն և պատրաստակամ են ավելին հասկանալու ճշմարտությունից, և նաև պատրաստակամ են մտնելու ճշմարտության իրականություն։ Սկզբում Ես հաղորդակցվում էի որոշ մարդկանց հետ, և նրանք իսկապես թմրած էին։ Երկար ժամանակ խոսում էի, բայց չէին արձագանքում կամ նույնիսկ ժպիտի նշույլ անգամ ցույց չէին տալիս։ Նրանց հետ մեկ-երկու տարի շփվելուց հետո նրանց մեծ մասի դեմքերի արտահայտություններն ավելի բնական դարձան և արձագանքեցին, իսկ ժամանակի ընթացքում նրանց արձագանքները փոքր-ինչ ավելի արագացան։ Այսինքն՝ մեռած մարդկանցից վերածվեցին կենդանի մարդկանց, և նրանց հոգիներն արթնացան։ Ինչպե՞ս սա իրագործվեց։ Եթե մարդիկ չեն հասկանում ճշմարտությունը, ապա որքան էլ սիրեն դրական բաներ, կամ որքան էլ խելացի կամ ուղեղով լինեն, միևնույն է, մեռած մարդիկ են։ Ոմանք սկզբում հիմար և բթամիտ են լինում, աշխարհում ոչ ոք բարձր կարծիք չի ունենում նրանց մասին, և նրանք շատ կիրթ չեն, իսկ նրանց մտահորիզոնը շատ լայն չէ։ Բայց Աստծուն հավատալուց հետո կարող են հասկանալ շատ ճշմարտություններ և շատ բաներ հստակ տեսնել և ապա կյանքով արտահայտել մարդկային նմանությունը և դրանով իսկ դառնալ կենդանի մարդիկ։ Ի՞նչ է նշանակում «կենդանի մարդիկ»։ Խոսքն այն մասին չէ, թե արդյոք ֆիզիկական մարմինդ ողջ է, թե մեռած, կամ արդյոք մարմինդ կարող է շարժվել կամ շունչ քաշել, այլ այն մասին, թե արդյոք հոգիդ գիտակցո՞ւմ է և զգայո՞ւն է Աստծու խոսքերի և ճշմարտության հանդեպ։ Կենդանի մարդիկ արձագանքում են ճշմարտությանը և Աստծու խոսքերին։ Աստծու խոսքերը լսելուց հետո ունենում են գիտակցություն, ուղի, ծրագիր և նպատակ։ Մեռած մարդիկ չունեն այս դրսևորումները։ Ուստի, եթե Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է որևէ մեկին, այս մարդը համեմատաբար ավելին ձեռք կբերի։ Ուստի ինչպե՞ս կարող են այն մարդիկ, ովքեր չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն առաջխաղացվում կամ պատրաստվում, բավարար չափով ձեռք բերել։ Ինչպե՞ս կարող են արագ մտնել ճշմարտության իրականություն։ Պետք է սովորեն կիրառել և փորձառաբար ապրել Աստծու խոսքերը, հասնել շատ ճշմարտությունների հասկացողության և նաև ի վիճակի լինել գործի դնելու ճշմարտությունը՝ մարդկանց զանազանելու և խնդիրներ լուծելու համար։ Այդ ժամանակ կարող են մտնել ճշմարտության իրականություն։
Ոմանք ասում են. «Հաշվի առնելով, որ Աստծու տունն առաջխաղացնում և պատրաստում է բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց և թույլ է տալիս նրանց որքան հնարավոր է արագ մտնել ճշմարտության իրականություն, մի՞թե դա չի նշանակում, որ ոչ տաղանդավոր մարդիկ չեն կարող մտնել ճշմարտության իրականություն»։ Արդյոք ճի՞շտ է այդպես ասելը։ (Ո՛չ, սխալ է։) Ուստի, այս թեմայի շուրջ հաղորդակցվելուց հետո արդյո՞ք դա ոմանց ոգևորել է, իսկ մյուսներին՝ հուսալքել և հիասթափեցրել։ Պետք է այսպես նայել դրան․ նրանք, ովքեր առաջխաղացվել և պատրաստվել են, չպետք է հպարտանան։ Պարծենալու ոչինչ չունես, սա Աստծու շնորհն ու օրհնությունն է։ Երբ Աստված քեզ ավելին է տալիս, Նա նաև խնդրում է, որ ավելին տաս քեզնից։ Եթե Աստծու տունը բացառություն է անում՝ առաջխաղացնելով և պատրաստելով քեզ, նշանակում է, որ պետք է ավելի բարձր գին վճարես։ Եթե կարող ես կրել այս դժվարությունը, ապա, իհարկե, ավելին ձեռք կբերես։ Եթե ասես. «Ես պատրաստակամ չեմ կրելու այս դժվարությունը», ապա ճշմարտությունը ձեռք չես բերի, ոչ էլ Աստծու օրհնությունը ձեռք կբերես։ Ոմանք ասում են. «Ես ուզում եմ ձեռք բերել այդ բաները, բայց չեմ կարծում, թե կարող եմ, որովհետև Աստծու տունը բացառություն չի անի՝ առաջխաղացնելով և պատրաստելով ինձ։ Ես չեմ համապատասխանում չափանիշներին»։ Կարևոր չէ, եթե չես համապատասխանում չափանիշներին։ Քանի դեռ ձգտում ես ճշմարտությանը և ջանասիրաբար ձգտում ես դրան, Աստված անարդարացիորեն չի վարվի քեզ հետ։ Այս մարդիկ, ովքեր առաջխաղացվում և պատրաստվում են, պարզապես կարող են ավելի շուտ մտնել ճշմարտության իրականություն՝ իրենց որակի և իրենց տարբեր պայմանների պատճառով։ Սակայն այս վաղ մուտքը չի նշանակում, որ նրանք միակն են, ովքեր կարող են մտնել ճշմարտության իրականություն։ Պարզապես նշանակում է, որ կարող են մի փոքր ավելին ձեռք բերել ավելի շուտ, և կարող են ճշմարտության իրականություն մտնել մի փոքր ավելի շուտ։ Նրանք, ովքեր չեն առաջխաղացվել, մի փոքր հետ կմնան նրանցից, բայց դա չի նշանակում, որ չեն կարող մտնել ճշմարտության իրականություն։ Արդյոք մարդը կարող է մտնել ճշմարտության իրականություն, թե ոչ, կախված է նրա ձգտումներից։ Այս մարդիկ, ովքեր առաջխաղացվում և պատրաստվում են, կարող են ավելի արագ ընկալել ճշմարտության սկզբունքները և ավելի արագ մտնել ճշմարտության իրականություն պատրաստման գործընթացում, ինչն օգուտ է բերում Աստծու տան գործին։ Հետևաբար, ճիշտ է առաջխաղացնել և պատրաստել այն մարդկանց, ովքեր պարզվում է, որ լավ որակ ունեն և սիրում են ճշմարտությունը։ Եթե որևէ մեկը կարող է գտնել այս մարդկանց և առաջխաղացնել ու պատրաստել նրանց՝ առանց նախանձելու կամ ցածրացնելու նրանց, այլ փոխարենը հոգ տանելով նրանց մասին, ապա նա հաշվի է առնում Աստծու մտադրությունները։ Ընդհակառակը, եթե ոմանք նախանձում են և անհանգստանում, որ այս մարդիկ իրենցից ավելի լավն են և գերազանցում են իրենց, ուստի բացառում են նրանց և ցածրացնում են նրանց. սա ակնհայտորեն չար արարք է և մի բան, որը հակաքրիստոսները հաճախ են անում։ Միայն չար մարդիկ և հակաքրիստոսները կարող են հարձակվել եղբայրների ու քույրերի վրա և բացառել նրանց։
Այն հասկացողությունն ու վերաբերմունքը, որ պետք է ունենալ Աստծու տան կողմից մարդկանց առաջխաղացման ու պատրաստման վերաբերյալ
Այն, ինչի շուրջ հենց նոր հաղորդակցվեցինք, Աստծու տան նպատակներն են՝ բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու հարցում։ Անկախ այն բանից, թե ինչ տեսակի աշխատանք են անում նրանք, ովքեր ընտրվել են առաջխաղացման և պատրաստման համար, լինի դա տեխնիկական աշխատանք, սովորական աշխատանք, թե եկեղեցու ընդհանուր գործերը, մի խոսքով, դա արվում է, որպեսզի նրանք կարողանան հասկանալ ճշմարտության սկզբունքները և մտնել ճշմարտության իրականություն, և որպեսզի կարողանան իրենց պարտավորությունը չափանիշին համապատասխան կատարել որքան հնարավոր է արագ՝ Աստծու մտադրությունները բավարարելու համար․ սա է այն, ինչ Աստված պահանջում է մարդկանցից, և, իհարկե, սա նաև այն է, ինչ անհրաժեշտ է եկեղեցու գործի համար։ Արդյոք հիմա հասկանո՞ւմ եք Աստծու տան կողմից բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նշանակությունը։ Արդյոք դեռ կա՞ն թյուրըմբռնումներ։ (Ո՛չ։) Ոմանք ասում են. «Հիմա, երբ այս մարդն առաջխաղացվել է որպես առաջնորդող և կարգավիճակ ունի, նա այլևս սովորական մարդ չէ»։ Արդյոք ճի՞շտ է, թե՞ սխալ այսպես ասելը։ (Սխալ է։) Մյուսները գուցե ասեն. «Նրանք, ովքեր առաջնորդող են դառնում, կարգավիճակ ունեն, բայց բարձունքում միայնակ են։ Որքան բարձր ես մագլցում, այնքան ծանր ես ընկնում»։ Արդյոք ճի՞շտ է, թե՞ սխալ այսպես ասելը։ Ակնհայտորեն սխալ է։ Ո՞ր մարդկանց է վերաբերում՝ «Որքան բարձր ես մագլցում, այնքան ծանր ես ընկնում» ասացվածքը։ Դա վերաբերում է փառասիրական ձգտումներ և նկրտումներ ունեցող մարդկանց, վերաբերում է հակաքրիստոսներին։ Երբ ճշմարտությանը ձգտողները դառնում են առաջնորդողներ, դա բարձր մագլցել չէ․ դա Աստված է, Ով բացառություն է անում՝ բարձրացնելով նրանց, և Աստծու օրհնությունն է, որն այս հոգսը դնում է նրանց վրա և թույլ է տալիս նրանց առաջնորդության աշխատանք անել։ «Որքան բարձր ես մագլցում, այնքան ծանր ես ընկնում» արտահայտությունն անհավատների կողմից արված եզրահանգում է և նկարագրում է պաշտոնեական ասպարեզում անհավատների կողմից կարիերա հետապնդելու հետևանքները։ Այդ չհավատացողները զանազանություն չունեն և այս ասացվածքը կիրառում են դրական մարդկանց նկատմամբ, ինչը լուրջ սխալ է։ Մյուսները գուցե ասեն. «Նա ծնվել է գյուղական վայրում, իսկ հիմա դարձել է եկեղեցու առաջնորդող․ ցածր խավից դուրս եկած բարձր թռչող փյունիկ»։ Արդյոք ճի՞շտ է, թե՞ սխալ այսպես ասելը։ Սրանք անհավատների դիվային խոսքեր են և չեն կարող կիրառվել Աստծու ընտրյալ մարդկանց նկատմամբ։ Աստծու տանն Աստված օրհնում է նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը, նրանց, ովքեր ազնիվ են, նրանց, ովքեր բարեսիրտ են, և նրանց, ովքեր պաշտպանում են Աստծու տան գործը։ Երբ այս մարդիկ հասկանան ճշմարտությունը և որոշակի հասակ ձեռք բերեն, վաղ թե ուշ կառաջխաղացվեն՝ պատրաստվելու և կիրառման համար, որպեսզի փոխարինեն նրանց, ովքեր կեղծ առաջնորդողներ և հակաքրիստոսներ են։ Աստծու տանը դրական մարդիկ, ովքեր անցել են բազմաթիվ փորձությունների ու ստուգումների միջով և ովքեր հետևողականորեն պաշտպանել են Աստծու տան գործը, նրանք են, ովքեր արժանանում են Աստծու հավանությանը, և անտեղի կլիներ, որ անհավատների դիվային խոսքերն օգտագործվեին այս մարդկանց նկարագրելու համար։ Հետևաբար, նրանք, ովքեր միշտ օգտագործում են անհավատների դիվային խոսքերը՝ Աստծու տան գործերը նկարագրելու և իրենց սեփական տեսակետներն արտահայտելու համար, մարդիկ են, ովքեր չեն հասկանում ճշմարտությունը և ովքեր անհեթեթ տեսակետներ ունեն երեւույթների վերաբերյալ։ Երեւույթերի վերաբերյալ նրանց տեսակետներն ամենևին չեն փոխվել և դեռևս անհավատների տեսակետներն են, և նրանք մի քանի տարի հավատացել են Աստծուն, սակայն ոչ մի ճշմարտություն ձեռք չեն բերել և դեռևս չեն կարողանում երեւույթերին նայել Աստծու խոսքերի համաձայն․ ուստի, այս մարդիկ չհավատացողներ և անհավատներ են։ Երբ ինչ-որ մեկն առաջխաղացվում է որպես առաջնորդող կամ աշխատող ծառայելու համար կամ պատրաստվում է որևէ տեսակի տեխնիկական աշխատանքի վերակացու դառնալու համար, սա ընդամենը նշանակում է, որ Աստծու տունը նրանց հոգս է վստահում։ Դա հանձնարարություն է, պատասխանատվություն և, իհարկե, նաև հատուկ պարտավորություն է, հատուկ հնարավորություն և դա բացառիկ բարձրացում է. նրա մեջ գովելի ոչինչ չկա։ Երբ ինչ-որ մեկն առաջխաղացվում և պատրաստվում է Աստծու տան կողմից, դա չի նշանակում, որ հատուկ դիրք կամ կարգավիճակ ունի Աստծու տանը, որպեսզի կարողանա վայելել հատուկ վերաբերմունք և բարեհաճություն։ Փոխարենը, Աստծու տան կողմից բացառիկ կերպով բարձրացվելուց հետո նրանց տրվում են գերազանց պայմաններ՝ Աստծու տնից կրթում ստանալու, եկեղեցական որոշ էական աշխատանք կատարելը կիրառելու համար, և միևնույն ժամանակ Աստծու տունն ավելի բարձր պահանջվող չափանիշներ կունենա այս անձի համար, ինչը շատ օգտակար է նրա կյանքի մուտքի համար։ Երբ մարդն առաջխաղացվում և պատրաստվում է Աստծու տանը, նշանակում է, որ նրա նկատմամբ խիստ պահանջներ կդրվեն, և նա խստորեն կվերահսկվի։ Աստծու տունը խստորեն կստուգի, կվերահսկի և առաջ կմղի նրա կատարած աշխատանքը և կհասկանա ու ուշադրություն կդարձնի նրա կյանքի մուտքին։ Այս տեսանկյուններից՝ արդյոք Աստծու տան կողմից առաջխաղացված և պատրաստված մարդիկ վայելո՞ւմ են հատուկ վերաբերմունք, հատուկ կարգավիճակ և հատուկ դիրք։ Բացարձակապես ո՛չ, և առավել ևս չեն վայելում որևէ հատուկ դիրք։ Առաջխաղացված և պատրաստված մարդկանց համար, եթե զգան, որ կապիտալ ունեն իրենց պարտավորությունը որոշ չափով արդյունավետ կատարելու արդյունքում, և ուստի լճանան ու դադարեն ձգտել ճշմարտությանը, ապա վտանգի մեջ կհայտնվեն, երբ բախվեն փորձությունների և նեղությունների։ Եթե մարդկանց հասակը չափազանց փոքր է, հավանաբար անկարող կլինեն հաստատուն կանգնել։ Ոմանք ասում են. «Եթե ինչ-որ մեկն առաջխաղացվում և պատրաստվում է որպես առաջնորդող, ապա դիրք ունի։ Նույնիսկ եթե նա անդրանիկ որդիներից մեկը չէ, առնվազն հույս ունի դառնալու Աստծու ժողովրդից մեկը։ Ես երբեք չեմ առաջխաղացվել կամ պատրաստվել, ուստի արդյո՞ք հույս չունեմ դառնալու Աստծու ժողովրդից մեկը»։ Սխալ է այսպես մտածելը։ Աստծու ժողովրդից մեկը դառնալու համար պետք է կյանքի փորձառություն ունենաս և պետք է լինես մեկը, ով հնազանդվում է Աստծուն։ Անկախ այն բանից՝ առաջնորդող ես, աշխատող, թե սովորական հետևորդ, ցանկացած ոք, ով ունի ճշմարտության իրականություններ, Աստծու ժողովրդից մեկն է։ Նույնիսկ եթե առաջնորդող կամ աշխատող ես, եթե քեզ պակասում են ճշմարտության իրականությունները, միևնույն է, տքնող ես։ Իրականում, առաջխաղացված և պատրաստված մարդկանց մեջ ոչ մի հատուկ բան չկա։ Միակ բանը, որով նրանք տարբերվում են մյուսներից, այն է, որ ունեն ավելի բարենպաստ միջավայր, ավելի բարենպաստ հնարավորություններ և ավելի լավ պայմաններ՝ ճշմարտության սկզբունքները ներառող կոնկրետ աշխատանք կատարելու համար։ Նույնիսկ եթե կատարածդ աշխատանքի մեծ մասը ներառում է որոշակի մասնագիտություն, եթե չկան ճշմարտության սկզբունքներ, որոնցով կարելի է կանոնակարգել և ստուգել այն, ապա կատարածդ պարտավորությունը չի համապատասխանի սկզբունքներին, և դու պարզապես տքնում ես և հաստատապես չես ստանա Աստծու հավանությունը։ Որո՞նք են Աստծու տան պահանջներն առաջխաղացված և պատրաստված տարբեր տաղանդավոր մարդկանց համար։ Աստծու տան կողմից առաջխաղացվելու և պատրաստվելու համար առնվազն պետք է լինեն խիղճ և ողջամտություն ունեցող մարդիկ, մարդիկ, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը, մարդիկ, ովքեր հավատարմորեն կատարում են իրենց պարտավորությունը, և մարդիկ, ովքեր կարող են հնազանդվել Աստծու ներդաշնակեցումներին և կարգավորումներին, և առնվազն պետք է ի վիճակի լինեն ընդունելու և հնազանդվելու, երբ առերեսվում են էտվելուն։ Աստծու տան կողմից պատրաստում և կրթում անցնող մարդկանց կողմից ձեռք բերվելիք արդյունքն այն չէ, որ նրանք կարող են դառնալ պաշտոնյաներ կամ ղեկավարներ, կամ լինել առաջատար, և այն չէ, որ կարող են խորհուրդ տալ մարդկանց իրենց մտածելակերպի վերաբերյալ, և, իհարկե, առավել ևս այն չէ, որ ունեն ավելի լավ մասնագիտական հմտություններ կամ կրթության ավելի բարձր մակարդակ կամ ավելի մեծ համբավ կամ, որ կարող են հիշատակվել աշխարհում իրենց մասնագիտական հմտություններով կամ քաղաքական սխրանքներով հայտնի մարդկանց հետ նույն շարքում։ Ավելի շուտ, ձեռք բերվելիք արդյունքն այն է, որ հասկանում են ճշմարտությունը և կյանքով արտահայտում են Աստծու խոսքերը, և որ նրանք մարդիկ են, ովքեր վախենում են Աստծուց և խուսափում չարից։ Կրթվելիս ի վիճակի են հասկանալու ճշմարտությունը և ընկալելու ճշմարտության սկզբունքները, և ավելի լավ իմանալու, թե կոնկրետ ինչ է Աստծուն հավատալը և ինչպես հետևել Աստծուն. սա չափազանց օգտակար է ճշմարտությանը ձգտողների համար՝ կատարելության հասնելու նպատակով։ Սա այն արդյունքն ու չափանիշն է, որին Աստծու տունը ցանկանում է հասնել բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելիս և պատրաստելիս, և դա նաև ամենամեծ ձեռքբերումն է, որն ունենում են նրանք, ովքեր առաջխաղացվում և օգտագործվում են։
Ոմանք իրենց պարտավորությունը կատարում են համեմատաբար պատասխանատու կերպով և արժանանում են Աստծու ընտրյալ մարդկանց հավանությանը, ուստի եկեղեցու կողմից պատրաստվում են՝ դառնալու առաջնորդողներ կամ աշխատողներ։ Կարգավիճակ ձեռք բերելուց հետո նրանք սկսում են զգալ, որ առանձնանում են զանգվածներից, և մտածում են. «Ինչո՞ւ է Աստծու տունն ընտրել ինձ։ Մի՞թե այն պատճառով չէ, որ ես բոլորիցդ ավելի լավն եմ»։ Մի՞թե սա նման չէ երեխայի ասածի։ Դա տհաս է, ծիծաղելի և միամիտ։ Իրականում ամենևին էլ ավելի լավը չես, քան մյուսները։ Պարզապես համապատասխանում ես Աստծու տան կողմից պատրաստվելու չափանիշներին։ Թե արդյոք կարող ես ստանձնել այս պատասխանատվությունը, լավ կատարել այս պարտավորությունը կամ ավարտին հասցնել այս հանձնարարությունը, այլ հարց է։ Երբ ինչ-որ մեկը եղբայրների և քույրերի կողմից ընտրվում է որպես առաջնորդող, կամ Աստծու տան կողմից առաջխաղացվում է՝ որոշակի աշխատանք անելու կամ որոշակի պարտավորություն կատարելու համար, դա չի նշանակում, որ ունի հատուկ կարգավիճակ կամ դիրք, կամ որ իր հասկացած ճշմարտություններն ավելի խորն ու շատ են, քան մյուսներինը, առավել ևս չի նշանակում, որ այս անձն ի վիճակի է հնազանդվելու Աստծուն և չի դավաճանի Նրան։ Իհարկե, դա նաև չի նշանակում, որ ճանաչում է Աստծուն և մեկն է, ով վախենում է Աստծուց։ Իրականում նա չի հասել այս ամենից և ոչ մեկին։ Առաջխաղացումն ու պատրաստումը պարզապես առաջխաղացում և պատրաստում է ուղղակի իմաստով և համարժեք չէ այն բանին, որ նա կանխորոշվել և արժանի է համարվել Աստծու կողմից։ Նրանց առաջխաղացումն ու պատրաստումը պարզապես նշանակում են, որ առաջխաղացվել են և սպասում են պատրաստման։ Իսկ այս պատրաստման վերջնական արդյունքը կախված է այն բանից, թե արդյոք այս անձը ձգտում է ճշմարտությանը, և արդյոք ի վիճակի է ընտրելու ճշմարտությանը ձգտելու ուղին։ Ուստի, երբ եկեղեցում ինչ-որ մեկն առաջխաղացվում և պատրաստվում է որպես առաջնորդող, նա պարզապես առաջխաղացվում և պատրաստվում է ուղղակի իմաստով. դա չի նշանակում, որ արդեն համապատասխանում է չափանիշին և իրավասու է որպես առաջնորդող, որ արդեն ի վիճակի է ստանձնելու առաջնորդության աշխատանքը և կարող է իրական աշխատանք անել։ Այդպես չէ։ Մարդկանց մեծամասնությունը չի կարողանում թափանցել այս բաների մեջ, և հիմնվելով սեփական երևակայությունների վրա՝ մեծարում նրանց, ովքեր առաջխաղացվել են։ Սա սխալ է։ Անկախ այն բանից, թե քանի տարի են հավատացել Աստծուն, արդյո՞ք առաջխաղացվածներն իսկապես ունեն ճշմարտության իրականությունը։ Պարտադիր չէ։ Արդյոք ի վիճակի՞ են իրականացնելու Աստծու տան աշխատանքային կարգավորումները։ Պարտադիր չէ։ Արդյոք ունե՞ն պատասխանատվության զգացում։ Արդյոք հավատարի՞մ են։ Արդյոք ի վիճակի՞ են հնազանդվելու։ Երբ խնդրի են բախվում, արդյոք ի վիճակի՞ են փնտրելու ճշմարտությունը։ Այս ամենն անհայտ է։ Արդյոք այս մարդիկ ունե՞ն աստվածավախ սրտեր։ Եվ որքա՞ն մեծ են նրանց աստվածավախ սրտերը։ Արդյոք ի վիճակի՞ են խուսափելու սեփական կամքին հետևելուց, երբ գործում են։ Արդյոք ի վիճակի՞ են փնտրելու Աստծուն։ Առաջնորդության աշխատանք կատարելու ընթացքում արդյոք ի վիճակի՞ են հաճախ գալու Աստծու առաջ՝ փնտրելու Աստծու մտադրությունները։ Արդյոք ի վիճակի՞ են մարդկանց առաջնորդելու ճշմարտության իրականություն։ Նրանք հաստատապես անընդունակ են նման բաների։ Նրանք կրթում չեն ստացել և բավարար փորձառություններ չեն ունեցել, ուստի անընդունակ են այս բաներին։ Ահա թե ինչու ինչ-որ մեկին առաջխաղացնելն ու պատրաստելը չի նշանակում, որ նա արդեն հասկանում է ճշմարտությունը, ոչ էլ նշանակում է, որ արդեն ի վիճակի է իր պարտավորությունը չափանիշին համապատասխան կատարելու։ Ուստի ո՞րն է ինչ-որ մեկին առաջխաղացնելու և պատրաստելու նպատակն ու նշանակությունը։ Այն է, որ այս անձն առաջխաղացվում է որպես անհատ, որպեսզի կիրառի, և որպեսզի հատուկ կերպով ջրվի և կրթվի, դրանով իսկ հնարավորություն ունենալով հասկանալու ճշմարտության սկզբունքները, և տարբեր բաներ անելու ու տարատեսակ խնդիրներ լուծելու սկզբունքները, միջոցներն ու մեթոդները, ինչպես նաև այն, թե ինչպես վարվել և գործ ունենալ հանդիպող տարբեր տեսակի միջավայրերի և մարդկանց հետ՝ Աստծու մտադրություններին համաձայն, և այնպես, որ պաշտպանվեն Աստծու տան շահերը։ Դատելով այս կետերի հիման վրա՝ արդյո՞ք Աստծու տան կողմից առաջխաղացված և պատրաստված տաղանդավոր մարդիկ բավականաչափ ունակ են ստանձնելու իրենց աշխատանքը և լավ կատարելու իրենց պարտավորությունն առաջխաղացման և պատրաստման ժամանակահատվածում կամ առաջխաղացումից և պատրաստումից առաջ։ Իհարկե ո՛չ։ Այսպիսով, անխուսափելի է, որ պատրաստման ժամանակահատվածում այս մարդիկ կենթարկվեն էտման, դատաստանի և հանդիմանության, մերկացման և նույնիսկ պաշտոնազրկման. սա բնականոն է, սա կրթում և պատրաստում է։ Մարդիկ չպետք է ունենան որևէ մեծ ակնկալիք կամ անիրատեսական պահանջ նրանցից, ովքեր առաջխաղացվում և պատրաստվում են. դա կլիներ անխոհեմ և անարդար նրանց նկատմամբ։ Կարող եք վերահսկել նրանց աշխատանքը։ Եթե նրանց աշխատանքի ընթացքում հայտնաբերեք խնդիրներ կամ բաներ, որոնք խախտում են սկզբունքները, կարող եք բարձրացնել հարցը և փնտրել ճշմարտությունը՝ այս հարցերը լուծելու համար։ Այն, ինչ չպետք է անեք, նրանց դատելը, դատապարտելը, նրանց վրա հարձակվելը կամ նրանց բացառելն է, որովհետև նրանք ընդամենը պատրաստման ժամանակահատվածում են և չպետք է դիտվեն որպես կատարելագործվածներ, առավել ևս որպես մարդիկ, ովքեր անթերի են, կամ որպես մարդիկ, ովքեր ունեն ճշմարտության իրականությունը։ Ձեզ պես, նրանք լոկ կրթման ժամանակահատվածում են։ Տարբերությունն այն է, որ նրանք ստանձնում են ավելի շատ աշխատանք և պատասխանատվություններ քան սովորական մարդիկ։ Նրանք պատասխանատվություն և պարտականություն ունեն ավելի շատ աշխատանք անելու․ պետք է ավելի մեծ գին վճարեն, ավելի շատ դժվարություն կրեն, ավելի շատ մտավոր ջանք գործադրեն, ավելի շատ խնդիրներ լուծեն, հանդուրժեն մարդկանց կողմից ավելի շատ պարսավանք, և իհարկե, պետք է նաև ավելի մեծ ջանք գործադրեն, և իրենց պարտավորությունները կատարող սովորական մարդկանց հետ համեմատած՝ պետք է մի փոքր ավելի քիչ քնեն, մի փոքր ավելի քիչ վայելեն լավ բաները և այդքան շատ չզբաղվեն բամբասանքով։ Սա է նրանց յուրահատկությունը․ բացի դրանից, նրանք նույնն են, ինչ ցանկացած այլ ոք։ Ո՞րն է Իմ կողմից սա ասելու իմաստը։ Այն է, որպեսզի բոլորն իմանան, որ պետք է ճիշտ մոտենան Աստծու տանն առաջխաղացված և պատրաստված տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց, որ չպետք է խիստ լինեն այս մարդկանց նկատմամբ իրենց պահանջներում, և, իհարկե, որ չպետք է անիրատեսական լինեն նրանց վերաբերյալ իրենց կարծիքներում։ Հիմարություն է նրանց չափից դուրս մեծարելն ու ակնածանքով վերաբերվելը․ անմարդկային և անիրատեսական է նրանց նկատմամբ չափազանց խիստ պահանջներ դնելը։ Ուստի ո՞րն է նրանց հետ վարվելու ամենախելամիտ ձևը։ Նրանց որպես սովորական մարդկանց վերաբերվելը, և երբ ինչ-որ խնդրի կապակցությամբ պետք է փնտրեք գտնեք որևէ մեկին, նրանց հետ հաղորդակցվելը և միմյանց ուժեղ կողմերից սովորելն ու միմյանց լրացնելը։ Բացի դրանից, յուրաքանչյուրի պատասխանատվությունն է վերահսկել առաջնորդողներին և աշխատողներին՝ տեսնելու համար, թե արդյոք իրական աշխատանք են անում, արդյոք կարող են օգտագործել ճշմարտությունը՝ խնդիրներ լուծելու համար։ Սրանք են չափանիշներն ու սկզբունքները չափելու համար, թե արդյոք առաջնորդողը կամ աշխատողը համապատասխանում է չափանիշին։ Եթե առաջնորդողը կամ աշխատողն ի վիճակի է գործ ունենալու ընդհանուր խնդիրների հետ և լուծելու դրանք, ապա իրավասու է։ Բայց եթե նույնիսկ չեն կարողանում գլուխ հանել սովորական խնդիրներից և լուծել դրանք, ապա պիտանի չեն որպես առաջնորդող կամ աշխատող և պետք է արագ հեռացվեն իրենց պաշտոնից։ Պետք է մեկ ուրիշն ընտրվի, և Աստծու տան գործը չպետք է հապաղի։ Աստծու տան գործը դանդաղեցնելը վնասում է ինքդ քեզ և ուրիշներին. դա ոչ մեկի համար լավ չէ։
Ոմանք առաջխաղացվում և պատրաստվում են եկեղեցու կողմից՝ ստանալով կրթվելու լավ հնարավորություն։ Սա լավ բան է։ Կարելի է ասել, որ նրանք բարձրացվել և արժանացել են Աստծու շնորհքին։ Ուստի ինչպե՞ս պետք է կատարեն իրենց պարտավորությունը։ Առաջին սկզբունքը, որին պետք է հետևեն, ճշմարտությունը հասկանալն է. երբ չեն հասկանում ճշմարտությունը, պետք է փնտրեն ճշմարտությունը, և եթե ինքնուրույն փնտրելուց հետո դեռ չեն հասկանում, կարող են գտնել մեկին, ով հասկանում է ճշմարտությունը, որպեսզի հաղորդակցվեն և փնտրեն նրա հետ, ինչը խնդրի լուծումը կդարձնի ավելի արագ և ժամանակին։ Եթե կենտրոնանում ես միայն ինքնուրույն Աստծու խոսքերն ավելի շատ կարդալու և այդ խոսքերի շուրջ ավելի շատ խորհելու վրա՝ ճշմարտության հասկացողության հասնելու և խնդիրը լուծելու համար, ապա դա չափազանց դանդաղ է. ինչպես ասում է ասացվածքը՝ «Հեռավոր ջուրը մոտակա ծարավը չի հագեցնի»։ Եթե ցանկանում ես արագ առաջընթաց ունենալ ճշմարտության հարցում, ապա պետք է սովորես ներդաշնակորեն համագործակցել ուրիշների հետ և ավելի շատ հարցեր տալ ու ավելի շատ փնտրել։ Միայն այդ ժամանակ կյանքդ արագ կաճի, և ի վիճակի կլինես շուտափույթ կերպով լուծելու խնդիրները՝ առանց որևէ մեկում հապաղելու։ Քանի որ նոր ես առաջխաղացվել և դեռ փորձաշրջանի մեջ ես և ճշմարտապես չես հասկանում ճշմարտությունը կամ չունես ճշմարտության իրականությունը, քանզի քեզ դեռ պակասում է այս հասակը, մի՛ կարծիր, թե առաջխաղացումդ նշանակում է, որ ունես ճշմարտության իրականությունը. այդպես չէ։ Պարզապես այն պատճառով ես ընտրվել ես առաջխաղացման և պատրաստման համար, որովհետեւ աշխատանքի հանդեպ հոգսի զգացում ունես և ունես առաջնորդողի որակ։ Պետք է ունենաս այս ողջամտությունը։ Եթե առաջխաղացվելուց և առաջնորդող կամ աշխատող դառնալուց հետո սկսես հաստատել կարգավիճակդ և հավատաս, որ ճշմարտությանը ձգտող մեկն ես և ունես ճշմարտության իրականությունը, և եթե, անկախ այն բանից, թե ինչ խնդիրներ ունեն եղբայրներն ու քույրերը, ձևացնես, թե հասկանում ես, և թե հոգևոր ես, ապա սա հիմար վարվելակերպ է, և նույնն է, ինչ կեղծավոր փարիսեցիներինը։ Պետք է ճշմարտացիորեն խոսես և գործես։ Երբ չես հասկանում, կարող ես հարցնել ուրիշներին կամ հաղորդակցություն փնտրել Վերևից։ Այս ամենի մեջ ամոթալի ոչինչ չկա։ Նույնիսկ եթե չհարցնես, Վերևը միևնույն է կիմանա իրական հասակդ և կիմանա, որ ճշմարտության իրականությունը բացակայում է քո մեջ։ Փնտրելն ու հաղորդակցվելն այն են, ինչ պետք է անես։ Սա այն ողջամտությունն է, որը պետք է լինի բնականոն մարդկայնության մեջ, և այն սկզբունքը, որին պետք է հետևեն առաջնորդողներն ու աշխատողները։ Դրանից պետք չէ անհարմար վիճակի մեջ ընկնել։ Եթե մտածում ես, որ առաջնորդող դառնալուց հետո անհարմար է սկզբունքները չհասկանալը կամ անընդհատ ուրիշներին կամ Վերևին հարցեր տալը, և վախենում ես, որ ուրիշները վերևից կնայեն քեզ, և արդյունքում ձևացնում ես, թե ամեն ինչ հասկանում ես, թե ամեն ինչ գիտես, թե աշխատանքային կարողություն ունես, թե կարող ես եկեղեցու ցանկացած աշխատանք անել և կարիք չունես, որ որևէ մեկը հիշեցնի քեզ կամ հաղորդակցվի քեզ հետ, կամ որևէ մեկը ապահովի կամ աջակցի քեզ, ապա սա վտանգավոր է, և դու չափազանց ամբարտավան ու ինքնարդար ես, չափազանց զուրկ ես ողջամտությունից։ Նույնիսկ չգիտես սեփական չափդ։ Մի՞թե սա քեզ բթամիտ մարդ չի դարձնում։ Նման մարդիկ իրականում չեն համապատասխանում Աստծու տան կողմից առաջխաղացվելու և պատրաստվելու չափանիշներին և վաղ թե ուշ կպաշտոնազրկվեն ու դուրս կթողնվեն։ Եվ այսպես, յուրաքանչյուր առաջնորդող կամ աշխատող, ով նոր է առաջխաղացվել, պետք է հստակ գիտակցի, որ չունի ճշմարտության իրականությունը, նա պետք է ունենա այս ինքնագիտակցությունը։ Դու այժմ առաջնորդող կամ աշխատող ես ոչ թե այն պատճառով, որ նշանակվել ես Աստծու կողմից, այլ որովհետև առաջխաղացվել ես այլ առաջնորդողների և աշխատողների կողմից կամ ընտրվել ես Աստծու ընտրյալ մարդկանց կողմից։ Դա չի նշանակում, որ ունես ճշմարտության իրականությունը և ճշմարիտ հասակ։ Երբ հասկանաս սա, մի փոքր ողջամտություն կունենաս, ինչն այն ողջամտությունն է, որը պետք է ունենան առաջնորդողներն ու աշխատողները։ Հիմա հասկանո՞ւմ եք։ (Այո՛։) Ուստի, կոնկրետ ինչպե՞ս պետք է աշխատանք անեք։ Ինչպե՞ս պետք է ներդաշնակ համագործակցությունը կիրարկեք։ Ինչպե՞ս պետք է փնտրեք ճշմարտությունը՝ խնդիրներ լուծելու համար, երբ բախվում եք դրանց։ Այս բաները պետք է հասկանալ։ Եթե ապականված խառնվածքներ են բացահայտվում, փնտրեք ճշմարտությունը և լուծեք դրանք որքան հնարավոր է շուտ։ Եթե դրանք ժամանակին չեն լուծվում և ազդում են ձեր աշխատանքի վրա, ապա սա խնդիր է։ Եթե ծանոթ չեք որևէ մասնագիտության, պետք է նաև անհապաղ սկսեք սովորել։ Քանի որ որոշ պարտավորություններ ներառում են մասնագիտական գիտելիքներ, եթե միայն հասկանում եք ճշմարտությունը՝ առանց որևէ մասնագիտական գիտելիք ընկալելու, դա նույնպես կազդի ձեր աշխատանքի արդյունքների վրա։ Առնվազն պետք է ընկալեք և հասկանաք որոշ հիմնական մասնագիտական գիտելիքներ, որպեսզի կարողանաք արդյունավետ լինել մարդկանց աշխատանքին հետևելու և ուղղություն տալու հարցում։ Եթե միայն հմուտ եք որևէ մասնագիտության մեջ, բայց չեք հասկանում ճշմարտությունը, ձեր աշխատանքում նույնպես թերություններ կլինեն, ուստի պետք է նաև ձգտեք ճշմարտությանը և համագործակցեք ճշմարտությունը հասկացող մարդկանց հետ՝ ձեր պարտավորությունը պատշաճ կերպով կատարելու համար։ Միայն որովհետեւ փորձառու ես մասնագիտական հմտությունների կամ գիտելիքների որոշակի ոլորտում, չի նշանակում, որ ի վիճակի ես բաներն անելու սկզբունքների համաձայն։ Ուստի էական է հաղորդակցություն փնտրել ճշմարտությունը հասկացող մարդկանց հետ. սա սկզբունք է, որին պետք է հետևեք։ Ինչ էլ որ անեք, չպետք է ձևացնեք։ Դու կրթման և պատրաստման ժամանակահատվածում ես և ունես ապականված խառնվածքներ և ամենևին չես հասկանում ճշմարտությունը։ Ասա՛ Ինձ, արդյոք Աստված գիտի՞ այս բաների մասին։ (Այո՛։) Ուստի մի՞թե հիմար տեսք չէիր ունենա, եթե ձևացնեիր։ Ուզո՞ւմ եք հիմար մարդիկ լինել։ (Ո՛չ, չենք ուզում։) Եթե չեք ուզում հիմար մարդիկ լինել, ապա ինչպիսի՞ մարդիկ պետք է լինեք։ Եղե՛ք ողջամտություն ունեցող մարդիկ, մարդիկ, ովքեր կարող են խոնարհաբար փնտրել ճշմարտությունը և կարող են ընդունել ճշմարտությունը։ Մի՛ ձևացրեք, մի՛ եղեք կեղծավոր փարիսեցիներ։ Իմացածդ լոկ որոշակի մասնագիտական գիտելիք է, ճշմարտության սկզբունքները չեն։ Պետք է միջոց գտնես՝ համապատասխանաբար օգտագործելու մասնագիտական ուժեղ կողմերդ և կիրառելու ձեռք բերածդ գիտելիքներն ու ուսումը՝ ճշմարտության սկզբունքները հասկանալու հիման վրա։ Մի՞թե սա սկզբունք չէ։ Մի՞թե սա կիրառման ուղի չէ։ Երբ սովորես անել սա, հետևելու ուղի կունենաս և կկարողանաս մտնել ճշմարտության իրականություն։ Ինչ էլ որ անես, մի՛ եղիր համառ և մի՛ ձևացրու։ Համառ լինելն ու ձևացնելը գործելու խելամիտ ձևեր չեն։ Ավելի շուտ, գործելու ամենահիմար ձևերն են։ Իրենց ապականված խառնվածքներով ապրող մարդիկ ամենահիմար մարդիկ են։ Միայն նրանք են ամենախելացի մարդիկ, ովքեր փնտրում են ճշմարտությունը և հարցերը լուծում են ճշմարտության սկզբունքների համաձայն։
Այս հաղորդակցության միջոցով արդյոք հիմա ունե՞ք ճիշտ հասկացողություն և տեսակետ Աստծու տան կողմից բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու վերաբերյալ։ (Այո՛։) Հիմա, երբ ունեք ճիշտ տեսակետ այս հարցում, կարո՞ղ եք ճիշտ մոտեցում ցուցաբերել այս մարդկանց նկատմամբ։ Պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերեք նրանց ուժեղ կողմերի, ինչպես նաև այն թերությունների ու պակասությունների նկատմամբ, որ նրանք ունեն իրենց մարդկայնության, աշխատանքի, մասնագիտության և տարբեր այլ տեսանկյուններից. այս բոլոր բաներին պետք է ճիշտ մոտենալ։ Ավելին, անկախ այն բանից՝ առաջխաղացվել և պատրաստվել եք որպես առաջնորդողներ կամ աշխատողներ, թե տաղանդավոր անհատներ եք տարբեր մասնագիտություններում, դուք բոլորդ սովորական եք, բոլորդ ապականվել եք Սատանայի կողմից, և ձեզանից ոչ ոք չի հասկանում ճշմարտությունը։ Ուստի, ոչ մեկդ չպետք է քողարկվի կամ թաքնվի, փոխարենը պետք է սովորեք բացվել հաղորդակցության մեջ։ Եթե չեք հասկանում, ապա խոստովանեք, որ չեք հասկանում։ Եթե չգիտեք՝ ինչպես անել որևէ բան, ապա խոստովանեք, որ չգիտեք՝ ինչպես անել դա։ Անկախ այն բանից, թե ինչ խնդիրներ կամ դժվարություններ են ծագում, բոլորը պետք է հաղորդակցվեն և միասին փնտրեն ճշմարտությունը՝ լուծում գտնելու համար։ Ճշմարտության առաջ յուրաքանչյուր մարդ նման է նորածնի, յուրաքանչյուր մարդ աղքատացած է, խղճուկ և միանգամայն պակասավոր։ Այն, ինչ մարդիկ պետք է անեն, ճշմարտության առաջ հնազանդվող լինելն է, խոնարհ ու փափագող սիրտ ունենալը և ճշմարտությունը փնտրելն ու ընդունելը և ապա ճշմարտությունը կիրառելն ու Աստծու հանդեպ հնազանդության հասնելը։ Անելով սա՝ մարդիկ կարող են մտնել Աստծու խոսքերի ճշմարտության իրականություն՝ իրենց պարտավորությունները կատարելիս և իրենց իրական կյանքում։ Ճշմարտության առաջ բոլորը հավասար են։ Նրանք, ովքեր առաջխաղացվում և պատրաստվում են, շատ ավելի լավը չեն քան մյուսները։ Բոլորը փորձառաբար ապրել են Աստծու գործը մոտավորապես նույն ժամանակահատվածում։ Նրանք, ովքեր չեն առաջխաղացվել կամ պատրաստվել, նույնպես պետք է ձգտեն ճշմարտությանը իրենց պարտավորությունները կատարելիս։ Ոչ ոք չի կարող զրկել ուրիշներին ճշմարտությանը ձգտելու իրավունքից։ Ոմանք ավելի եռանդուն են ճշմարտությանն իրենց ձգտման մեջ և ունեն որոշակի որակ, ուստի առաջխաղացվում և պատրաստվում են։ Սա պայմանավորված է Աստծու տան գործի կարիքներով։ Ուրեմն ինչո՞ւ Աստծու տունն ունի մարդկանց առաջխաղացնելու և օգտագործելու նման սկզբունքներ։ Քանի որ կան տարբերություններ մարդկանց որակի և բնավորության մեջ, և յուրաքանչյուր մարդ ընտրում է այլ ուղի. սա հանգեցնում է տարբեր արդյունքների՝ առ Աստված մարդկանց հավատքի մեջ։ Նրանք, ովքեր ձգտում են ճշմարտությանը, փրկվում են և դառնում թագավորության ժողովուրդ, մինչդեռ նրանք, ովքեր ամենևին չեն ընդունում ճշմարտությունը, ովքեր հավատարիմ չեն իրենց պարտավորությունը կատարելիս, դուրս են թողնվում։ Աստծու տունը պատրաստում և օգտագործում է մարդկանց՝ հիմնվելով այն բանի վրա, թե արդյոք նրանք ձգտում են ճշմարտությանը և արդյոք հավատարիմ են իրենց պարտավորությունը կատարելիս։ Արդյոք կա՞ տարբերություն Աստծու տանը տարբեր մարդկանց աստիճանակարգության մեջ։ Առայժմ ոչ մի աստիճանակարգություն չկա տարբեր մարդկանց դիրքերի, արժեքի, կարգավիճակի կամ դիրքորոշման առումով։ Առնվազն այն ժամանակահատվածում, երբ Աստված գործում է մարդկանց փրկելու և առաջնորդելու համար, ոչ մի տարբերություն չկա տարբեր մարդկանց աստիճանների, դիրքերի, արժեքի կամ կարգավիճակի միջև։ Միակ տարբերությունները աշխատանքի բաժանման և կատարվող պարտավորությունների դերերի մեջ են։ Իհարկե, այս ժամանակահատվածում ոմանք, որպես բացառություն, առաջխաղացվում և պատրաստվում են որոշ հատուկ աշխատանքներ անելու համար, մինչդեռ ոմանք չեն ստանում նման հնարավորություններ տարբեր պատճառներով, ինչպիսիք են խնդիրներն իրենց որակի կամ ընտանեկան միջավայրի հետ։ Բայց մի՞թե Աստված չի փրկում նրանց, ովքեր չեն ստացել նման հնարավորություններ։ Դա այդպես չէ։ Արդյոք նրանց արժեքն ու դիրքն ավելի ցա՞ծր են քան մյուսներինը։ Ո՛չ։ Ճշմարտության առաջ բոլորը հավասար են, բոլորն ունեն ճշմարտությանը ձգտելու և այն ձեռք բերելու հնարավորություն, և Աստված բոլորի հետ վարվում է արդարացիորեն և խելամտորեն։ Ո՞ր պահին են նկատելի տարբերություններ լինում մարդկանց դիրքերի, արժեքի և կարգավիճակի մեջ. այն ժամանակ, երբ մարդիկ հասնում են իրենց ուղու ավարտին, և Աստծու գործն ավարտվում է, և ի վերջո եզրակացություն է ձևավորվում այն վերաբերմունքի և տեսակետների վերաբերյալ, որոնք յուրաքանչյուր մարդ դրսևորել է փրկության ձգտելու գործընթացում և իր պարտավորությունը կատարելիս, ինչպես նաև Աստծու նկատմամբ նրանց տարբեր դրսևորումների և վերաբերմունքի վերաբերյալ. այսինքն, երբ Աստծու նոթատետրում ամբողջական գրառում կա, այդ ժամանակ, քանի որ մարդկանց ելքերն ու նշանակության վայրերը տարբեր կլինեն, տարբերություններ կլինեն նաև նրանց արժեքի, դիրքերի և կարգավիճակի մեջ։ Միայն այդ ժամանակ կարելի է նշմարել և մոտավորապես հաստատել այս բոլոր բաները, մինչդեռ հիմա բոլորը նույնն են։ Հասկացա՞ք։ Արդյո՞ք անհամբեր սպասում եք այդ օրվան։ Արդյո՞ք անհամբեր սպասում եք դրան և միևնույն ժամանակ վախենում դրանից։ Այն, ինչին անհամբեր սպասում եք, այն է, որ այդ օրն ի վերջո արդյունք կլինի, և ի վերջո հասած կլինեք այդ օրվան՝ չնայած բոլոր դժվարություններին, իսկ այն, ինչից վախենում եք, այն է, որ պատշաճ կերպով քայլած չեք լինի ուղիով, և որ ընկած կլինեք ճանապարհին ու ձախողված կլինեք, և որ վերջնական ելքն անբավարար կլինի, ավելի վատ՝ քան պատկերացնում և ակնկալում եք. որքա՜ն տխուր, որքա՜ն ցավալի և որքա՜ն հիասթափեցնող կլիներ դա։ Այդքան հեռուն մի՛ մտածիր, անիրագործելի է այդքան հեռուն մտածելը։ Նախ նայի՜ր, թե ինչ կա առջեւումդ, պատշաճ կերպով քայլի՜ր ոտքերիդ տակ եղող ուղիով, լավ արա՜ ձեռքի տակ եղած աշխատանքը և կատարի՜ր այն պարտավորություններն ու պատասխանատվությունները, որոնք Աստված հանձնարարել է քեզ։ Սա է ամենավճռորոշն ու ամենակարևորը։ Հասկացեք ճշմարտությունը և ձեր պարտավորությունը կատարելու այն սկզբունքները, որոնք պետք է հասկանալ հենց հիմա, և հաղորդակցվեք դրանց շուրջ, մինչև որ դրանք պարզից էլ պարզ լինեն, որպեսզի մշակված լինեն ձեր մտքում, և հստակ ու ճշգրտորեն իմանաք, թե որոնք են սկզբունքներն այն ամենում, ինչ անում եք և հավաստիանաք, որ չեք խախտում սկզբունքները կամ չեք շեղվում դրանցից կամ չեք առաջացնում խաթարումներ կամ անհանգստություններ, կամ չեք անում որևէ բան, որը վնասում է Աստծու տան շահերին։ Այս ամենն այն է, ինչի մեջ պետք է մտնեք հենց հիմա։ Կարիք չկա, որ մենք խոսենք ավելի հեռու ապագայի որևէ բանի մասին, և կարիք չկա նաև, որ դուք հարցնեք կամ մտածեք դրա մասին։ Անօգուտ է այդքան հեռուն մտածելը։ Դա այն չէ, ինչի մասին պետք է մտածեք։ Ոմանք գուցե հարցնեն. «Ինչո՞ւ չպետք է մտածենք դրա մասին։ Աղետի վիճակն այժմ այնքան է մեծացել, մի՞թե ժամանակը չէ, որ մտածենք նման բաների մասին»։ Արդյոք ժամանա՞կն է։ Արդյոք այն փաստը, որ աղետը մեծ է, ազդո՞ւմ է ճշմարտության մեջ ձեր մուտքի վրա։ (Ո՛չ, չի ազդում։) Աղետի վիճակն այնքան է մեծացել, սակայն ե՞րբ եմ Ես երբևէ հավաքույթներ անցկացնում կամ քարոզում հատկապես աղետի վերաբերյալ։ Ես երբեք չեմ կենտրոնանում աղետի հարցի վրա, Ես միշտ պարզապես խոսում եմ ճշմարտության մասին, որպեսզի կարողանաք հասկանալ ճշմարտությունը և հասկանալ Աստծու մտադրությունները, և որպեսզի հասկանաք, թե ինչպես լավ կատարել ձեր պարտավորությունը և ինչպես մտնել ճշմարտության իրականություն։ Մեր օրերում ոմանք նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է ճշմարտության իրականությունը և ինչ են վարդապետությունները։ Պարզապես ամեն օր դուրս են նետում նույն մի քանի բառն ու վարդապետությունը և դատարկ խոսակցությունները, և այնուամենայնիվ զգում են, թե մտել են ճշմարտության իրականություն։ Ես անհանգստանում եմ նրանց համար, բայց նրանք չեն անհանգստանում իրենց համար։ Դեռ մտածում են ապագայի այդ հեռավոր բաների մասին. այդ բաների մասին մտածելը գործնական չէ։
Բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նպատակը նրանց ակտիվ մարդկանց վերածելը չէ, ոչ էլ ծրագրելը, որ ապագայում դառնան ինչ-որ հենասյուն, այլ որոշ մարդկանց, ովքեր, համեմատաբար ասած, ավելի շատ են ձգտում ճշմարտությանը և ովքեր համապատասխանում են առաջխաղացման և պատրաստման չափանիշներին, հնարավորություն տալը՝ կրթվելու հարմար միջավայրերում և ավելի բարենպաստ պայմաններում։ Ամենակարևորն այն է, որ նրանք ի վիճակի լինեն հասկանալու Աստծու խոսքերը, հասկանալու ճշմարտությունը և մտնելու ճշմարտության իրականություն։ Մի՞թե սա այն չէ, ինչին մարդիկ պետք է հասնեն՝ հավատալով Աստծուն։ Մի՞թե սա այն չէ, ինչ մարդիկ պետք է ձեռք բերեն՝ հավատալով Աստծուն։ Ճշմարտության իրականություն մտնելու համար ո՞րն է գլխավոր բանը, որին պետք է ձգտեք հենց հիմա։ Արդյոք ունե՞ք որևէ ծրագիր կամ քայլեր դա անելու համար։ Կասեմ ձեզ մի հնարք, որը պարզ է, հեշտ և արագ։ Պարզ ասած՝ ճշմարտության իրականություն մտնելն իրականում ճշմարտությունը կիրառելն է։ Ճշմարտությունը կիրառելու համար անհրաժեշտ է նախ գործ ունենալ սեփական ապականված խառնվածքների հետ։ Ո՞րն է ամենաարագ մեկնակետը՝ սեփական ապականված խառնվածքների հարցը լուծելու համար։ Ձեզ համար ամենապարզ, ամենաարագ և ամենաանխոչընդոտ ճանապարհը նախ ձեր պարտավորությունը կատարելիս ձևական լինելու խնդիրը լուծելն է, ձեր ապականված խառնվածքների հարցը քայլ առ քայլ լուծելը։ Որքա՞ն ժամանակ կարող է պահանջվել ձեզանից դա լուծելու համար։ Արդյոք ունե՞ք ծրագիր։ Մարդկանց մեծամասնությունը ծրագիր չունի, պարզապես շարունակում է մտածել դրա մասին մտքում՝ չիմանալով, թե երբ պաշտոնապես մեկնարկի։ Թեև գիտեն, որ ձևական են, բայց պարզապես ձեռնամուխ չեն լինում այն լուծելուն և չունեն որևէ կոնկրետ լուծում։ Սեփական պարտավորությունը կատարելիս ծույլ և ոչ մանրակրկիտ և անպատասխանատու լինելը և դրան լուրջ չվերաբերվելը՝ սրանք բոլորը ձևական լինելու դրսևորումներ են։ Առաջին քայլը ձևական լինելու խնդիրը լուծելն է։ Երկրորդ քայլը սեփական կամքի համաձայն գործելու խնդիրը լուծելն է։ Ինչ վերաբերում է այլ բաներին, ինչպիսիք են երբեմն անազնիվ խոսելը կամ նենգ ու ամբարտավան խառնվածքներ բացահայտելը, առայժմ մի՛ մտահոգվեք այդ բաներով։ Մի՞թե ավելի գործնական և արդյունավետ չէ նախ գործ ունենալ ձևական լինելու և սեփական կամքի համաձայն գործելու հետ։ Մի՞թե այս երկու խնդիրներն ամենահեշտ նկատվողները չեն։ Մի՞թե դրանք հեշտ չէ լուծել։ (Այո՛։) Արդյոք գիտակցո՞ւմ ես, երբ ձևական ես լինում։ Արդյոք գիտակցո՞ւմ ես, երբ մտածում ես ծույլ լինելու մասին։ Արդյոք գիտակցո՞ւմ ես, երբ մտածում ես խորամանկություններ անելու կամ նենգամիտ լինելու և խորամանկության միջոցով ինքդ քեզ ծառայելու մասին։ (Այո՛։) Եթե իսկապես գիտակցում ես, ապա դա հեշտ է լուծել։ Սկսիր այն խնդիրները լուծելուց, որոնք հեշտությամբ կարող ես հայտնաբերել և որոնցից ներքուստ տեղյակ ես։ Սեփական պարտավորության մեջ ձևական լինելը շատ ակնհայտ և տարածված խնդիր է, բայց նաև համառ խնդիր է, որն իսկապես դժվար է լուծել։ Պարտավորություն կատարելիս պետք է սովորել լինել բարեխիղճ, խստապահանջ, մանրակրկիտ և պատասխանատու, և անել դա հաստատուն կերպով, այսինքն՝ մի ոտքը մյուսի առաջ դնելով։ Պետք է գործադրել ողջ ուժը՝ այդ պարտավորությունը լավ կատարելու համար, մինչև որ գոհ լինեն, թե ինչպես են այն կատարել։ Եթե մարդը չի հասկանում ճշմարտությունը, պետք է փնտրի սկզբունքները և գործի դրանց ու Աստծու պահանջների համաձայն։ Պետք է հոժարակամորեն ավելի շատ ջանք գործադրի՝ իր պարտավորությունը լավ կատարելու համար և երբեք չանի այն ձևական կերպով։ Միայն այս կերպ կիրառելով կարող է մարդը խաղաղություն զգալ սրտում՝ առանց իր խղճի կողմից հանդիմանվելու։ Արդյոք ձևականության հարցը հե՞շտ է լուծել։ Քանի դեռ ունես խիղճ և ողջամտություն, կարող ես լուծել այն։ Նախ պետք է աղոթես Աստծուն․ «Աստվա՛ծ, ես սկսում եմ իմ պարտավորությունը։ Եթե ձևական եմ, խնդրում եմ, որ Դու կարգավարժես ինձ և հանդիմանես ինձ իմ սրտում։ Խնդրում եմ նաև, որ առաջնորդես ինձ՝ լավ կատարելու իմ պարտավորությունը և չլինելու ձևական»։ Կիրառիր այս կերպ ամեն օր և տես, թե որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի ձևականությանդ խնդիրը լուծվի, որպեսզի ձևական վիճակներդ նվազեն, որպեսզի պարտավորությանդ մեջ խարդախումները պակասեն, և որպեսզի իրական արդյունքներդ բարելավվեն ու արդյունավետությունդ մեծանա պարտավորությունդ կատարելիս։ Արդյո՞ք պարտավորությունդ առանց ձևականության կատարելը մի բան է, որին կարող ես հասնել՝ ապավինելով ինքդ քեզ։ Երբ ձևական ես, կարողանո՞ւմ ես վերահսկել դա։ (Հեշտ չէ։) Ուրեմն բարդ է։ Եթե ձեզ համար իսկապես դժվար է վերահսկել սա, ապա մեծ խնդիր ունեք ձեր առջեւ։ Ուստի ո՞ր բաներն եք ի վիճակի անելու առանց ձևականության։ Ոմանք շատ պահանջկոտ են իրենց կերածի հարցում․ եթե ճաշն իրենց սրտով չէ, ողջ օրը լավ տրամադրություն չեն ունենա։ Որոշ կանայք սիրում են հագնվել և դիմահարդարվել․ ոչ մի մազափունջ չի վրիպում նրանց ուշադրությունից։ Ոմանք լավ են բիզնես անելուց․ նրանք ուշադիր հաշվարկում են ամեն մի ցենտը։ Եթե գործեք այսպիսի բարեխիղճ վերաբերմունքով, ապա կարող եք խուսափել ձևական լինելուց։ Նախ լուծեք ձևական լինելու խնդիրը, ապա լուծեք սեփական կամքի համաձայն գործելու խնդիրը։ Սեփական կամքի համաձայն գործելը տարածված խնդիր է և ևս մեկն է, որը մարդիկ կարող են հեշտությամբ հայտնաբերել իրենց մեջ։ Մի փոքր ինքնավերլուծության դեպքում մարդը կարող է ճանաչել, որ գործում է իր սեփական կամքի համաձայն, ինչը չի համապատասխանում ճշմարտության սկզբունքներին։ Խնդիրները, որոնք մարդիկ կարողանում են ճանաչել, հեշտ է լուծել։ Նախ տրամադրվեք լուծելու այս երկու խնդիրները՝ մեկը ձևականության խնդիրը, իսկ մյուսը՝ սեփական կամքի համաձայն գործելը։ Ձգտեք մեկ կամ երկու տարվա ընթացքում արդյունքների հասնել, չլինել ձևական, կամ չգործել ձեր սեփական կամքի համաձայն կամ ձեր կամքի խառնուրդներով այն ամենի մեջ, ինչ անում եք։ Երբ այս երկու խնդիրները լուծվեն, հեռու չեք լինի ձեր պարտավորությունը չափանիշին համապատասխանող կերպով կատարելուց։ Իսկ եթե նույնիսկ չեք կարողանում լուծել դրանք, ապա դեռ հեռու եք Աստծուն հնազանդվելուց կամ Նրա մտադրությունները հաշվի առնելուց. առհասարակ չեք էլ մոտեցել դրան։
Հենց նոր հաղորդակցվեցինք տարբեր տեսակի որակավորված տաղանդների առաջխաղացման և պատրաստման չափանիշների ու նպատակների շուրջ, ինչպես նաև այն հասկացողության և տեսակետի շուրջ, որը պետք է ունենալ Աստծու տան կողմից տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման և պատրաստման վերաբերյալ։ Եվս մեկ կողմ է այն վերաբերմունքն ու մոտեցումը, որը պետք է ունենալ առաջխաղացված և պատրաստված տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց նկատմամբ։ Սրանք որոշ հարցեր են, որոնց շուրջ պետք է հաղորդակցվել վեցերորդ կետում։ Ուստի հաջորդիվ՝ հատկապես վեցերորդ կետի վերաբերյալ, եկեք բացահայտենք և մանրամասն վերլուծենք, թե ինչպես են կեղծ առաջնորդողներն իրականացնում տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու աշխատանքը։ Սա այն հիմնական բովանդակությունն է, որի շուրջ կհաղորդակցվենք։
Կեղծ առաջնորդողների վերաբերմունքն ու դրսևորումները բոլոր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման ու պատրաստման վերաբերյալ
Կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտությունը և չեն փնտրում ճշմարտությունը։ Հետևաբար, երբ խոսքը վերաբերում է Աստծու տանը բոլոր տեսակի որակավորված տաղանդներին առաջխաղացնելու և պատրաստելու կարևոր աշխատանքին, նրանք նաեւ խառնաշփոթ են ստեղծում, լիովին փչացնում են այն և պարզապես չեն բավարարում Աստծու տան պահանջները։ Քանի որ չեն հասկանում չափանիշները, առավել ևս Աստծու մտադրությունները՝ կապված տարբեր տեսակի որակավորված տաղանդների առաջխաղացման և պատրաստման հետ, և ոչ էլ հասկանում են տարբեր տեսակի որակավորված տաղանդների առաջխաղացման և պատրաստման նշանակությունը, նրանց համար շատ դժվար է այս աշխատանքն անել չափանիշին համապատասխանող և սկզբունքային կերպով։ Տարբեր տեսակի «տաղանդավոր» մարդիկ, որոնց կեղծ առաջնորդողները պատրաստում են իրենց աշխատանքն անելու ընթացքում, հաստատապես խայտաբղետ խումբ են։ Որակավորված տաղանդներին առաջխաղացնելու և պատրաստելու փոխարեն, կեղծ առաջնորդողներն առաջխաղացնում են մարդկանց, ովքեր ոչ մի դեպքում չպետք է առաջխաղացվեն և պատրաստվեն՝ որպես առաջնորդողներ կամ աշխատողներ ծառայելու համար, և թույլ են տալիս այս մարդկանց ապրել եկեղեցու հաշվին և վատնել Աստծու ընծաները։ Բոլոր կեղծ առաջնորդողներն այսպիսի բաներ են անում՝ պատճառ դառնալով, որ որոշ մարդիկ, ովքեր ձգտում են ճշմարտությանը և ունեն արդարադատության զգացում, ոտնատակ արվեն և չառաջխաղացվեն ու չօգտագործվեն։ Փոխարենը, նրանք, ովքեր ոչ մի բանի պիտանի չեն, դառնում են, այսպես կոչված, տաղանդավոր մարդիկ այս կեղծ առաջնորդողների աչքերում և առաջխաղացվում ու պատրաստվում են նրանց կողմից։ Ուստի որո՞նք են կեղծ առաջնորդողների դրսևորումներն այս աշխատանքն անելիս։ Ենթադրենք, օրինակ, որ իր աշխատանքի կարիքներից ելնելով՝ Աստծու տունը պետք է գտնի որոշ մարդկանց արտաքին գործերը վարելու համար։ Ուստի, ինչպիսի՞ մարդկանց պետք է փնտրի։ Ես հենց նոր թվարկեցի մի քանի չափանիշներ, այն է՝ ունենալ աշխատանքային կարողություն, ի վիճակի լինել կատարելու սեփական պարտավորություններն Աստծու տան կողմից պահանջվող սկզբունքների համաձայն և ի վիճակի լինել պաշտպանելու Աստծու տան շահերը։ Արդյոք կեղծ առաջնորդողները գիտե՞ն այս սկզբունքները։ Ակնհայտորեն չգիտեն, ուստի ինչպե՞ս են մարդկանց գտնում՝ արտաքին գործերը վարելու համար։ Իրենք իրենց միտք են անում. «Ո՞վ կարող է վարել արտաքին գործեր։ Մի քույր կա, ով սրամիտ է և արագ է արձագանքում, լավ զրուցակից է և գիտի՝ ինչպես վարվել մարդկանց հետ։ Աչքերը հաշվենկատորեն այսուայնկողմ են վազում, երբ խոսում է, և միջին վիճակագրական մարդը չի կարող հասկանալ նրան։ Նա փոքր-ինչ անհամապատասխան կլիներ որպես եկեղեցու առաջնորդող, բայց փայլուն կերպով կվարեր արտաքին գործերը, ուստի կընտրեմ նրան։ Պարզապես նրա կրթության մակարդակը մի փոքր ցածր է, անհանգստանում եմ, որ անհավատները վերևից կնայեն նրան, ուստի կգտնեմ համալսարանի շրջանավարտի, ով եղել է ուսանողական խորհրդի նախագահ՝ նրա հետ համագործակցելու համար։ Այս անձը բավականին խելացի է, բայց համեմատաբար քիչ փորձ ունի հասարակության մեջ և համեմատաբար քիչ բան է տեսել աշխարհում, ուստի կարող է սովորել իր գործընկերոջից։ Այս երկու մարդկանցից մեկն ունի կրթության ցածր մակարդակ, իսկ մյուսը՝ բարձրագույն կրթություն, մեկն ունի փորձ հասարակության մեջ, իսկ մյուսը չունի. նրանք հարմար են միմյանց հետ համագործակցելու համար, այնպես չէ՞»։ Մեկը պերճախոս է և հստակ արտահայտվող, սրամիտ և շատ հասարակության մեջ աչքի ընկնող։ Երբ շփվում է անհավատների հետ, նրանք չեն կարողանում կռահել, որ նա հավատացյալ է։ Մյուսը բարձրագույն կրթություն և հասարակության մեջ կարգավիճակ ունի։ Երբ շփվում է անհավատների հետ, վերևից չեն նայում նրան։ Ի՞նչ եք կարծում այս երկու սկզբունքների մասին, որոնցով կեղծ առաջնորդողներն ընտրում են մարդկանց։ Կեղծ առաջնորդողները հավատում են, որ քանի դեռ մարդն ունի պերճախոսության ձիրք, սուր միտք և արագ ռեֆլեքսներ, կարող է վարել Աստծու տան ընդհանուր գործերը։ Արդյոք սա մարդկանց ընտրելու հարմա՞ր ձև է։ (Ո՛չ։) Ինչո՞վ հարմար չէ։ (Նման մարդիկ հաճախ բավականին ճարպիկ են․ թեև կարող են ուրիշների հետ ներգրավվել աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայությունների մեջ և գիտեն՝ ինչպես վարվել մարդկանց հետ, պարտադիր չէ, որ ի վիճակի լինեն պաշտպանելու Աստծու տան շահերը։) Ճիշտ է։ Ամենակարևորն այն է, որ անկախ այն բանից, թե ինչ գործեր է մարդը վարում Աստծու տան համար, առնվազն պետք է լինի ուղղամիտ և ի վիճակի լինի պաշտպանելու Աստծու տան շահերը։ Արդյոք պերճախոս լինելը և մեռելներին խոսքով կյանքի կոչելու ունակությունը նշանակո՞ւմ է, որ կարող են պաշտպանել Աստծու տան շահերը։ Արդյոք սրամիտ, պերճախոս և հստակ արտահայտվող լինելը նշանակո՞ւմ է, որ կարող են պաշտպանել Աստծու տան շահերը։ (Ո՛չ, չի նշանակում։) Նույնիսկ եթե երդում տան, անօգուտ է և նույնքան անիմաստ է, եթե պահանջներ դնես նրանց առաջ։ Նրանք պետք է ունենան այդ բնավորությունը։ Բայց կեղծ առաջնորդողները չեն ուսումնասիրում այս բաները, պարզապես նայում են, թե ով ունի փորձ հասարակության մեջ, ով է ճարպիկ, սրամիտ, պերճախոս և հստակ արտահայտվող, ով գիտի՝ ինչպես վարվել իրավիճակին համապատասխան և ով է քամելեոնի պես ու հասարակության մեջ աչքի ընկնող։ Նրանք կարծում են, որ նման մարդիկ կարող են վարել Աստծու տան ընդհանուր գործերը։ Մի՞թե սա սխալ չէ։ Սխալ է՝ մարդկանց ընտրելու սկզբունքների և չափանիշների առումով։ Փաստն այն է, որ այս տեսակի մարդը ծայրահեղ պերճախոս է․ անկախ այն բանից, թե ում հետ գործ ունի, այն ամենը, ինչ ասում է, սուտ է, և նա չի կարող փոխվել՝ անկախ այն բանից, թե քանի երդում է տալիս։ Բաներ անելիս միայն պաշտպանում է սեփական շահերը և հատկապես վտանգի բախվելիս նախ և առաջ պաշտպանում է ինքն իրեն և երբեք հաշվի չի առնում Աստծու տան շահերը։ Քանի դեռ լավ հարաբերություններ ունի անհավատների հետ, դա բավական է իր համար, իսկ թե արդյոք Աստծու տան շահերը վնասվում են, թե ոչ, նրան բացարձակապես չի հետաքրքրում։ Եղբայրների և քույրերի անվտանգությունը նույնպես այն չէ, ինչը հաշվի է առնում, ոչ էլ պետքն է, թե արդյոք Աստծու անունն անարգվում է. նա միայն հոգ է տանում իր անձի մասին։ Կեղծ առաջնորդողները չեն կարողանում թափանցել այս տեսակի մարդկանց մեջ և կարծում են, որ նրանք ամենահարմարն են Աստծու տան արտաքին գործերը վարելու համար։ Մի՞թե սա հիմարություն չէ։ Նրանք ծախում են Աստծու տան շահերը, բայց կեղծ առաջնորդողները նույնիսկ չգիտեն դա, և այնուամենայնիվ նրանց կարևոր առաջադրանքներ են հանձնարարում և ամեն ինչում հույսները նրանց վրա դնում։ Մի՞թե սա հիմարության գագաթնակետը չէ։ Արդյո՞ք պերճախոս, հստակ արտահայտվող և սրամիտ մարդիկ շիտակ մտադրություններ ունեցող մարդիկ են։ Եթե գործ չես ունեցել նրանց հետ կամ ուշադիր չես դիտարկել նրանց, չես իմանա։ Երբ գործ ունենաս և հարցեր վարես նրանց հետ, պարզապես հետևիր, թե արդյոք նրանց ասածը համապատասխանում է իրենց արածին։ Սա կարելի է ստուգել մեկ իրադարձության միջոցով։ Ենթադրենք, օրինակ, բաներ ես տեղափոխում։ Երբ նրանք տեսնեն սա, չեն օգնի քեզ։ Միայն երբ ավարտես աշխատանքը, կմոտենան և կասեն. «Ինչպե՞ս կարող ես մենակ անել նման հոգնեցուցիչ աշխատանք։ Կօգնեի քեզ, եթե պարզապես խնդրեիր, անկախ այն բանից, թե որքան զբաղված էի։ Ուժասպառ ես երևում։ Ավելի ուշ ես ուտելու բան կպատրաստեմ քեզ համար, այսօր կարիք չկա, որ դու անես դա»։ Այդ ասելուց հետո նրանք անհետանում են։ Դու լրիվ ուժասպառ ես, և այնուամենայնիվ դեռ պետք է ուտելիք պատրաստես։ Ապա, երբ ավարտում ես պատրաստելը, նրանք գալիս են ուտելու և նույնիսկ ասում են. «Ինչո՞ւ չկանչեցիր ինձ, երբ սկսում էիր պատրաստելը։ Լրիվ ուժասպառ ես, և այնուամենայնիվ դեռ ճաշ ես եփում ինձ համար, ինչպե՞ս կարելի է։ Քանի որ հիմա արդեն պատրաստել ես, պարզապես կուտեմ դա։ Հաջորդ ճաշը ես կեփեմ, և ձայն տուր ինձ, երբ ապագայում որևէ աշխատանք ունենաս անելու»։ Այս մեկ իրադարձությունը բավական է՝ նրանց մեջ թափանցելու համար։ Նրանք շատ շողոքորթ են, սրամիտ են և գիտեն՝ ինչ ասել։ Գիտեն՝ ինչպես վարվել իրավիճակին համապատասխան և այն ամենը, ինչ երբևէ անում են, ականջին հաճելի բաներ ասելն է՝ առանց երբևէ որևէ իրական աշխատանք անելու։ Արդյոք նման մարդիկ հուսալի՞ են։ Եթե խնդրես նրանց վարել Աստծու տան ընդհանուր գործերը, արդյոք կարո՞ղ են պաշտպանել դրա շահերը։ Արդյոք կարո՞ղ են բարձր պահել եկեղեցու հեղինակությունը և ապահովել եղբայրների ու քույրերի անվտանգությունը։ (Ո՛չ։) Արդյոք Աստծու տան ունեցվածքը և դրա բոլոր շահերը նրանց թիվ մեկ առաջնահերթությո՞ւնն են։ Ամենևին ոչ։ Կեղծ առաջնորդողներն աչքով ու մտքով կույր են նման հեշտությամբ հայտնաբերվող խնդիրների նկատմամբ, նրանք պարզապես չեն կարողանում տեսնել դրանք։ Փոխարենը, կարող են միայն բառեր և վարդապետություններ խոսել։ Ով է սիրված Աստծու կողմից և ով սիրված չէ Աստծու կողմից, ով է սիրում ճշմարտությունը և ով չի սիրում ճշմարտությունը, ինչպիսի մարդիկ հիմք ունեն առ Աստված իրենց հավատքի մեջ և ինչպիսի մարդիկ հիմք չունեն, ինչպիսի մարդիկ են հավատարիմ իրենց պարտավորությունը կատարելիս և ինչպիսի մարդիկ հավատարիմ չեն իրենց պարտավորությունը կատարելիս. խոսում են այս բաների մասին խելամտորեն և տրամաբանորեն, և թվում է, թե իսկապես հասկանում են դրանք, բայց այդ ամենը դատարկ խոսակցություն և վարդապետություններ են։ Երբ նրանց խնդրում են զանազանել մարդկանց, նրանց աչքերն ու մտքերը կույր են. պարզապես չգիտեն՝ ինչպես ճանաչել մարդկանց։ Անկախ այն բանից, թե որքան երկար են շփվում այս տեսակի մարդկանց հետ, միևնույն է, չեն կարողանում թափանցել նրանց մեջ և նույնիսկ կարևոր առաջադրանքներ են հանձնարարում նրանց։
Կեղծ առաջնորդողների կողմից սխալ մարդկանց օգտագործելն արդեն իսկ գարշելի բան է, սակայն նրանք նաև բարդացնում են այս չարագործությունը՝ անելով է՛լ ավելի գարշելի բաներ։ Ենթադրենք, օրինակ, որ կեղծ առաջնորդողը սխալ մարդու է օգտագործել։ Այս մարդն ամենևին հարմար չէ վերակացու լինելու համար և չի համապատասխանում առաջխաղացվելու և պատրաստվելու Աստծու տան չափանիշներին։ Սակայն կեղծ առաջնորդողը շարունակում է համառորեն օգտագործել նրան և երբեք չի ստուգում այս մարդու աշխատանքը՝ հավատալով. «Եթե կասկածում ես մարդուն, մի՛ օգտագործիր նրան, իսկ եթե օգտագործում ես, մի՛ կասկածիր։ Քանի որ ընտրել և առաջխաղացրել եմ քեզ, կկարողանաս լավ կատարել այս աշխատանքը, ուստի պարզապես գնա և արա աշխատանքն այնպես, ինչպես հարմար ես գտնում։ Կաջակցեմ քեզ, ինչ էլ որ անես, և անիմաստ է, որ որևէ մեկն առարկի սրան»։ Օգտագործել են սխալ մարդուն, և այնուամենայնիվ թույլ են տալիս, որ իրենց սխալը շարունակվի մինչև վերջ. ահա թե որքան են հավատում իրենք իրենց։ Բոլոր կեղծ առաջնորդողները կույր են։ Չեն կարողանում տեսնել որևէ խնդիր, չեն կարողանում տարբերել, թե որոնք են չար մարդիկ կամ չհավատացողներ, և անկախ այն բանից, թե ով է խաթարում և անհանգստացնում եկեղեցու գործը, որևէ գիտակցություն չունեն դրա մասին և նույնիսկ կարևոր առաջադրանքներ են հանձնարարում բթամիտ մարդկանց։ Կեղծ առաջնորդողները մեծ վստահություն են տածում նրանց հանդեպ, ում առաջխաղացնում են, և անհոգ կերպով կարևոր աշխատանք են վստահում նրանց։ Արդյունքում այդ մարդիկ փչացնում են եկեղեցու գործը՝ լրջորեն անդրադառնալով ավետարանի տարածման վրա և վնասելով Աստծու տան շահերը։ Կեղծ առաջնորդողները նույնիսկ ձևացնում են, թե ոչինչ չգիտեն այս մասին։ Վերևը հարցնում է նրանց. «Ինչպե՞ս է աշխատում այն մարդը, ում առաջխաղացրել ես։ Արդյոք հարմա՞ր է այս աշխատանքը կատարելու համար։ Արդյոք պաշտպանո՞ւմ է եկեղեցու գործը և Աստծու տան շահերը։ Վճռորոշ պահերին արդյոք կպաշտպանի ինքն իրե՞ն, թե՞ կպաշտպանի եկեղեցու գործը»։ Այս կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Նա երդվել է պաշտպանել եկեղեցու գործը։ Բացի դրանից՝ քսան տարի հավատում է Աստծուն։ Ինչպե՞ս կարող է պաշտպանել ինքն իրեն և ծախել Աստծու տան շահերը։ Հավանաբար կպաշտպանի Աստծու տան շահերը»։ Վերևը պատասխանում է. «Արդյոք ճշգրի՞տ է այն, ինչ ասում ես։ Ստուգե՞լ ես նրա աշխատանքը»։ Այս կեղծ առաջնորդողները պատասխանում են. «Չեմ ստուգել նրա աշխատանքը, բայց ասել եմ նրան, որ չպաշտպանի իր սեփական շահերը, և որ պետք է պաշտպանի եկեղեցու գործը, և նա խոստացել է ինձ, որ այդպես կանի»։ Ի՞նչ օգուտ, որ նա քեզ խոստում է տվել։ Նա չի կարողանում անգամ պահել այն երդումը, որը տվել է Աստծու առաջ։ Կարծում ես, թե միայն այն պատճառով, որ քեզ խոստում է տվել, ուրեմն հուսալի՞ է։ Արդյոք հաստատ կանի՞ այն, ինչ խոստացել է։ Քանի որ չես ստուգել նրա աշխատանքը, որտեղի՞ց գիտես, թե նա այնպիսի մեկն է, ով պաշտպանում է Աստծու տան շահերը։ Ինչպե՞ս է պատահում, որ այդքան հավատում ես ինքդ քեզ։ Մի՞թե նման կեղծ առաջնորդողները սրիկաներ չեն։ Սխալ մարդու օգտագործելով՝ արդեն մեծ սխալ են թույլ տվել և ապա բարդացնում են իրենց սխալը՝ երբեք հարցուփորձ չանելով, չուսումնասիրելով կամ չստուգելով այս մարդու աշխատանքը և չվերահսկելով կամ չդիտարկելով այն։ Այն ամենը, ինչ անում են, լոկ այս մարդու անխոհեմ գործերն ու կատարած չարագործությունները շարունակ հանդուրժելն է։ Այսպես են աշխատում կեղծ առաջնորդողները։ Երբ որևէ աշխատանքում մարդկանց պակաս կա, կեղծ առաջնորդողներն անհոգաբար կարգավորում են, որ ինչ-որ մեկը պատասխանատու լինի դրա համար, և դրանով ամեն ինչ ավարտվում է․ երբեք չեն ստուգում աշխատանքը կամ իրականում չեն գնում տեղամաս՝ շփվելու այդ մարդու հետ, դիտարկելու նրան և փորձելու ավելին իմանալ նրա մասին։ Որոշ վայրերում միջավայրը նպաստավոր չէ այդ մարդու հետ հանդիպելու և ժամանակ անցկացնելու համար, բայց պետք է հարցնես նրա աշխատանքի մասին և անուղղակի հարցուփորձ անես այն մասին, թե ինչ է նա արել և ինչպես է արել դա։ Կարող ես հարցնել եղբայրներին և քույրերին կամ մեկին, ով մտերիմ է նրա հետ։ Մի՞թե սա իրագործելի չէ։ Բայց կեղծ առաջնորդողները նույնիսկ որևէ հարց տալու նեղություն չեն կրում։ Ահա թե որքան ինքնավստահ են։ Իրենց աշխատանքում պարզապես հավաքույթներ են անցկացնում և վարդապետություններ են քարոզում, և երբ հավաքույթներն ավարտվում են, և աշխատանքը կարգավորվում է, ուրիշ ոչինչ չեն անում։ Չեն շարունակում հետևել կամ պարզել, թե արդյոք իրենց ընտրած մարդն ի վիճակի է իրական աշխատանք կատարելու։ Սկզբում չէիր հասկանում այդ մարդուն, բայց հիմնվելով նրա որակի և մակերեսային դրսևորումների ու խանդավառության վրա՝ զգացիր, որ հարմար է այս աշխատանքի համար, և ուստի օգտագործեցիր նրան։ Սրանում ոչ մի վատ բան չկա, որովհետև ոչ ոք չգիտե, թե մարդիկ ինչպիսին դուրս կգան։ Բայց նրան առաջխաղացնելուց հետո մի՞թե չպետք է հետևես և ուսումնասիրես՝ արդյոք նա իրական աշխատանք կատարո՞ւմ է, ինչպե՞ս է աշխատում և արդյոք եղել է ձևակա՞ն, լպրծո՞ւն, թե՞ ծուլացել է։ Սա հենց այն աշխատանքն է, որը պետք է անես, բայց դրանցից ոչ մեկը չես անում, ոչ մի պատասխանատվություն չես ստանձնում։ Դու կեղծ առաջնորդող ես և պետք է պաշտոնազրկվես ու դուրս թողնվես։
Կեղծ առաջնորդողները լուրջ սխալ են թույլ տալիս, այն է՝ մարդկանց առաջխաղացնելուց հետո բացատրում են աշխատանքը նրանց, ապա մի փոքր վարդապետություն են դուրս նետում, մի քանի խրախուսական խոսք են ասում և բավարարվում դրանով՝ առանց երբևէ հետևելու կամ ներգրավվելու հատուկ առաջադրանքների մեջ։ Եթե ասում ես, որ ցածր որակ ունես և մարդկանց մեջ թափանցելու ունակություն չունես, ապա կարող ես հետևել և պարզել, թե ինչպես են ընթանում հատուկ առաջադրանքները, և կարող ես լիովին տիրապետել իրավիճակին։ Սակայն կեղծ առաջնորդողներն ամենևին չեն հետևում և չեն պարզում, թե ինչպես է ընթանում աշխատանքը։ Վերցնենք, օրինակ, գրքերի տպագրությունը, որը հատուկ աշխատանք է։ Մի կեղծ առաջնորդող ինչ-որ մեկին նշանակեց պատասխանատու այս աշխատանքի համար, բայց կես տարվա ընթացքում անգամ մեկ անգամ չստուգեց նրան։ Արդյունքում, վեց ամիս անց բոլոր տպագրված գրքերը խոտանված դուրս եկան. կատարյալ քաոս։ Այսպիսին են կեղծ առաջնորդողները. ամենևին ոչ մի հատուկ աշխատանք չեն անում։ Ի՞նչ պետք է անես, եթե կարգավորում ես գրքի տպագրություն։ Նախ պետք է հարմար վերակացու նշանակես և ապա վերահսկես ու ստուգես, թե որքան լավ է նա կատարում աշխատանքը, և հնարավո՞ր է արդյոք որ փչացնի այն։ Պետք է վերահսկես և հետևես աշխատանքին և ուղղակիորեն լուծես խնդիրները, եթե դրանք հայտնաբերես։ Միայն սա կարող է երաշխավորել, որ ոչ մի խնդիր չի առաջանա։ Բայց կեղծ առաջնորդողները չեն անում սա։ Կարծում են, թե իրենց պարտականություննը լոկ մարդկանց վրա վարդապետություններ թափելն ու նրանց վարդապետություններ հասկացնելն է, և որ քանի դեռ մարդիկ հասկանում են վարդապետություններ, խնդիրները կարող են լուծվել։ Հետևաբար, միայն ուշադրություն են դարձնում վարդապետություններ դուրս թափելուն և կարգախոսներ հնչեցնելուն և չեն ներգրավվում հատուկ առաջադրանքների մեջ։ Ինչ վերաբերում է կեղծ առաջնորդողներին, նրանք կարծում են, թե հատուկ առաջադրանքների մեջ ներգրավվելն իրենց գործը չէ, և որ դա պետք է լինի իրենց ենթակայության տակ գտնվող մարդկանց հոգսը։ Ուստի, ի՞նչ են անում իրենք։ Բարձունքից ղեկավարում են ընդհանուր իրավիճակը և դառնում անարդյունավետ պաշտոնյա։ Անկախ այն բանից, թե ինչ աշխատանք է, նրանք ներկա չեն կամ ներգրավված չեն դրանում։ Մարդկանց սկզբունքներն ասելուց հետո, եթե նրանց հարցնեն մանրամասն խնդիրների կամ կոնկրետ ուղիների մասին, կասեն. «Հատուկ աշխատանքը ձեր գործն է, ես չեմ հասկանում այս բաները»։ Հետևաբար, նրանք չգիտեն, թե իրենց ենթակայության տակ գտնվողներն ինչպես են կատարում աշխատանքը։ Ինչ վերաբերում է այն բանին, թե արդյոք վերակացուն իրավասու է և ի վիճակի է ստանձնելու աշխատանքը, կամ ինչպիսին է նրա մարդկայնությունը, կամ արդյոք նա ճշմարտությանը ձգտող մարդ է, կամ արդյոք պատասխանատու է իր պարտավորությունը կատարելիս, կամ արդյոք ձևական է կամ սանձարձակ է գործում ու չարագործություններ է անում, կամ արդյոք աշխատանքի ուշացումներ կան և այլն։ Կեղծ առաջնորդողները ոչինչ չգիտեն այս ամենի մասին, պարզապես թափառում են անհավատ աշխարհի գրասենյակային պաշտոնյաների պես՝ չկատարելով որևէ իրական աշխատանք։ Այն եկեղեցիներում, որտեղ աշխատում են, կեղծ առաջնորդողները չգիտեն, երբ որոշ վերակացուներ աշխատանքը կանգնեցնում են, կամ երբ որոշ վերակացուներ ստեղծում են իրենց սեփական անկախ թագավորությունները, կամ երբ որոշ վերակացուներ չեն զբաղվում իրենց համապատասխան պարտավորություններով և փոխարենն իրենց օրերն անցկացնում են ուտելով, խմելով և զվարճանալով, և նույնիսկ աչք կփակեն այն բանի վրա, երբ որոշ վերակացուներ ունենան չափազանց ցածր որակ, խեղաթյուրված ըմբռնում և ընդհանրապես չկարողանան կատարել աշխատանքը։ Նման կեղծ առաջնորդողները պարզապես դատարկ պատյաններ են, լոկ անունով են առաջնորդողներ և չեն կատարում առաջնորդողի էական աշխատանքներից և ոչ մեկը։ Արտաքնապես այս կեղծ առաջնորդողները բավականին խելոք են թվում։ Նշանակում են վերակացուներ յուրաքանչյուր աշխատանքի համար, ժամանակ առ ժամանակ կանչում են այս մարդկանց հավաքույթի և իրենց մնացած ժամանակն անցկացնում են մեկ վայրում՝ զբաղվելով հոգևոր նվիրաբերմամբ, աղոթելով, կարդալով Աստծու խոսքերը, լսելով քարոզներ, սովորելով օրհներգեր և գրելով իրենց սեփական քարոզները։ Կան որոշ կեղծ առաջնորդողներ, որոնք ամբողջ շաբաթ նույնիսկ դուրս չեն գալիս իրենց սենյակներից։ Կան նաև կեղծ առաջնորդողներ, որոնք ոչինչ չեն անում բացի առցանց հավաքույթներ անցկացնելուց՝ առանց երբևէ գնալու աշխատավայրեր իրավիճակը հասկանալու համար։ Եղբայրներն ու քույրերը երկար ժամանակ անձամբ չեն տեսնում նրանց և գաղափար անգամ չունեն, թե ինչպիսին են կեղծ առաջնորդողների կյանքի փորձառությունները կամ հասակը։ Հավաքույթների ժամանակ կեղծ առաջնորդողները միայն զբաղվում են որոշ ընդհանուր գործերով, բայց թե հատկապես ինչ է անում յուրաքանչյուր վերակացու, և արդյոք իրենց առաջխաղացրած և պատրաստած մարդիկ հարմար են տվյալ աշխատանքի համար, կամ ինչպիսին է այս մարդկանց վերաբերմունքն իրենց պարտավորությունը կատարելիս, կամ արդյոք ուշադիր և մանրակրկիտ են իրենց աշխատանքում, կամ արդյոք բացասական և ձևական են, կամ արդյոք այս մարդիկ հետևում են ճիշտ ուղուն, կամ արդյոք ճիշտ մարդիկ են. կեղծ առաջնորդողները չեն հետաքրքրվում կամ հարցնում սրանցից և ոչ մեկի մասին և չեն էլ ուզում իմանալ դրանց մասին։ Մի՞թե այս խնդրի բնույթը լուրջ չէ։ (Այո՛։)
Աստծու տանն անհրաժեշտ են որոշ տաղանդավոր մարդիկ, որոնք հասկանում են որոշակի մասնագիտական ոլորտներ և ունեն որոշակի հմտություններ, և այն կպատրաստի այս մարդկանց՝ ուսումնասիրելու այդ մասնագիտությունները, որպեսզի կարողանան պարտավորություն կատարել Աստծու տանը։ Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ մարդկանց են գտնում կեղծ առաջնորդողները։ Հավաքում են բոլոր այն երիտասարդներին, որոնք հաճախել են համալսարան և հետևել են իրենց ծնողներին առ Աստված հավատքի մեջ, և նայում են, թե ով է պերճախոս և ով է սիրում լինել ուշադրության կենտրոնում, և ասում են նրանց. «Աստծու տունն ուզում է պատրաստել ձեզ․ դուք պահեստային զորքն ու նոր ուժերն եք»։ Ապա նշանակում են այս մարդկանց պարտավորություն կատարելու։ Իրականում այս մարդիկ երբեք պարտավորություն չեն կատարել, չունեն տարբեր տեսակի փորձառություններ և ամենևին չեն հասկանում ճշմարտությունը։ Բայց կեղծ առաջնորդողները բարեհաճում են նրանց և հավանում են նրանց, ուստի սկսում են պատրաստել նրանց։ Նշանակում են այս մարդկանց պարտավորություններ կատարելու՝ ելնելով այն բանից, թե փորձառությունն ինչ սովորելու համար է նրանց հարմար դարձնում։ Ոմանք նշանակվում են տեքստային աշխատանք կատարելու, ոմանք նշանակվում են ֆիլմարտադրության մեջ, ոմանք նշանակվում են տեսանյութեր պատրաստելու, իսկ ոմանք նշանակվում են որպես դերասաններ։ Կեղծ առաջնորդողների համար, քանի դեռ այս մարդիկ պարտավորություն ունեն կատարելու, դա բավական է։ Կեղծ առաջնորդողները չեն ուսումնասիրում՝ արդյոք այս մարդիկ սիրում են ճշմարտությունը կամ արդյոք կարող են ընդունել ճշմարտությունը, ոչ էլ պարզում են, թե ինչի են ձգտում այս մարդիկ կամ որոնք են նրանց նպատակները։ Ի վերջո, ի՞նչ է պատահում։ Այդ մարդկանցից ոմանք դուրս են թողնվում։ Պատճառն այն է, որ զեխ ու սանձարձակ են և հետևում են աշխարհիկ միտումներին և իրենց օրերն անցկացնում են զարդարվելով և ուրիշների հետ կապեր հաստատելով և չեն հասկանում որևէ կանոն կամ ընդհանրապես վարվելակերպ չունեն։ Ակնհայտ է, որ նրանք չհավատացողներ և անհավատներ են։ Իրենց պարտավորությունները կատարելիս չեն զբաղվում իրենց պատշաճ աշխատանքով և ամեն ինչ անում են ձևականորեն, բայց կեղծ առաջնորդողներն ամենևին չեն կարողանում տեսնել սա։ Մի՞թե կեղծ առաջնորդողների աչքերը կույր չեն։ (Այո՛։) Ի՞նչն է առաջացնում աչքերի այս կուրությունը։ Մի՞թե պատճառն այն չէ, որ կեղծ առաջնորդողները մտքով կույր են։ Աչքերով կույր և մտքով կույր լինելը կեղծ առաջնորդողների երկու բնութագրերն են։ Թեև կեղծ առաջնորդողների աչքերը լայն բացված են, բայց նրանք չեն կարողանում հասկանալ որևէ բան կամ թափանցել որևէ մեկի էության մեջ, այսինքն՝ նրանց աչքերը կույր են։ Իրենց մտքում չունեն զանազանություն կամ տեսակետներ որևէ մեկի կամ որևէ բանի վերաբերյալ, և անկախ այն բանից, թե ինչ են տեսնում, ճիշտը սխալից տարբերելու կարողություն չունեն և չունեն վերաբերմունք, չունեն կարծիքներ և չունեն սահմանումներ։ Սա մտքով կույր լինելու լուրջ դեպք է։ Բոլոր կեղծ առաջնորդողներն այն մարդիկ են, որոնք երկար տարիներ հավատացել են Աստծուն և հաճախ են քարոզներ լսում, ուստի ինչո՞ւ չեն կարողանում բացահայտել այդ չհավատացողներին։ Սա ևս մեկ ապացույց է, որ կեղծ առաջնորդողները շատ ցածր որակ ունեն, որ անընդունակ են ըմբռնելու ճշմարտությունը, և որքան էլ ճշմարտություններ լսեն, ապարդյուն է, չեն հասկանում դրանք։ Աչքերով և մտքով կույր են և լիովին անընդունակ են զանազանելու մարդկանց։ Ինչպե՞ս կարող էին պիտանի լինել՝ որպես առաջնորդողներ կամ աշխատողներ եկեղեցում։ Հավատում են, որ լավ խոսողները տաղանդավոր մարդիկ են, և որ երգել ու պարել իմացող մարդիկ նույնպես տաղանդավոր անհատներ են։ Երբ տեսնում են ակնոց կրող մարդկանց կամ մարդկանց, որոնք հաճախել են համալսարան, նրանց տաղանդավոր անհատներ են համարում, և երբ տեսնում են հասարակության մեջ կարգավիճակ ունեցող մարդկանց, հարուստ մարդկանց, մարդկանց, որոնք գիտեն՝ ինչպես բիզնես անել և ներգրավվել խաբուսիկ գործելակերպերի մեջ, և մարդկանց, որոնք հասարակության մեջ ինչ-որ կարևոր աշխատանք են կատարում, կեղծ առաջնորդողները կարծում են, որ նրանք տաղանդավոր անհատներ են։ Հավատում են, որ Աստծու տունը պետք է պատրաստի այս տեսակի մարդկանց։ Չեն նայում այս մարդկանց բնավորությանը կամ այն բանին, թե արդյոք Աստծու հանդեպ նրանց հավատքը հիմք ունի, և առավել ևս չեն նայում այն վարվելակերպին, որով այս մարդիկ վերաբերվում են Աստծուն և ճշմարտությանը։ Նայում են միայն մարդկանց սոցիալական կարգավիճակին և անցյալին։ Մի՞թե անհեթեթ չէ, որ կեղծ առաջնորդողներն այս կերպ են դիտարկում մարդկանց և բաները։ Կեղծ առաջնորդողները դիտարկում են մարդկանց և բաները նույն կերպ, ինչ անհավատները։ Նրանց տեսակետն այն է, ինչ անհավատներինը երեւույթների վերաբերյալ։ Սա բավարար է ապացուցելու համար, որ կեղծ առաջնորդողներն այն մարդիկ չեն, որոնք սիրում և հասկանում են ճշմարտությունը և որ զուրկ են որևէ զանազանությունից։ Մի՞թե չափազանց մակերեսային չեն։ Իրապես կույր են՝ և շա՜տ։
Նախկինում հանդիպել եմ մի կեղծ առաջնորդողի, որը խոսում և ծիծաղում էր, երբ զրուցում էի իր հետ, բայց հենց որ հարցնում էի աշխատանքի մասին, թմրած ու բթամիտ կերպով աչքերը հառում էր տարածության մեջ և չէր արձագանքում ոչ մի բանի, ինչ ասում էի նրան։ Այս մարդու որակը չափազանց ցածր է օգտագործվելու համար։ Զարմանալի չէ, որ չէր հասկանում ոչինչ, ինչ ասում էի իրեն, և չէր կարողանում կատարել դա։ Ինչի մասին էլ խոսեի նրա հետ, շարունակ ասում էր. «Մի քանի օր առաջ հավաքույթ եմ անցկացրել և ստուգել եմ աշխատանքը»։ Ասացի. «Հավաքույթներ անցկացնելուց բացի՝ ուրիշ գործեր չունե՞ս։ Եկեղեցում այնքան շատ աշխատանք կա անելու, ինչո՞ւ ուրիշ անելու բան չես գտնում»։ Նա ասաց. «Մի՞թե առաջնորդող կամ աշխատող լինել չի նշանակում հենց հավաքույթներ անցկացնել։ Հավաքույթներ անցկացնելուց բացի՝ ուրիշ անելու բան չկա, ուրիշ ոչի՛նչ անել չգիտեմ»։ Սա ցույց է տալիս, որ նրան վիճակված էր կեղծ առաջնորդող լինել, երբ ստանձնեց այդ պաշտոնը, և որ չի կարող որևէ իրական աշխատանք կատարել, որովհետև նրա որակը չափազանց ցածր է։ Չափազանց ցածր որակը հանգեցնում է աչքի կուրության և մտքի կուրության։ Ի՞նչ է նշանակում աչքի կուրություն։ Նշանակում է, որ անկախ այն բանից, թե ինչ է տեսնում մարդը, անկարող է նկատել կոնկրետ խնդիրներ, և ուստի նրա աչքերը ոչ մի նպատակի չեն ծառայում։ Ի՞նչ է նշանակում մտքի կուրություն։ Նշանակում է, որ անկախ այն բանից, թե ինչ է պատահում, մարդը չի գիտակցում և չի հասկանում դրանում առկա խնդիրը և չի կարողանում տեսնել, թե որտեղ է խնդրի էությունը։ Ահա թե ինչ է նշանակում մտքով կույր լինել։ Եթե մարդը մտքով կույր է, ապա նրա վերջը լիովին եկել է։ Կեղծ առաջնորդողներն այս կերպ աչքերով և մտքով կույր են։ Կասեի՞ք, որ կեղծ առաջնորդողները նեղանում են, երբ լսում են այս խոսքերը։ Մտածում են. «Աչքերս բավականին մեծ են, բայց Նա ասում է, որ աչքերով կույր եմ։ Ու մտքումս լավ մտադրություններ ունեմ, բայց Նա ասում է, որ մտքով կույր եմ։ Նրա սահմանումն այնքան էլ ճշգրիտ չէ, այնպես չէ՞։ Ինչո՞ւ պարզապես ինձ կեղծ առաջնորդող չանվանել։ Ինչո՞ւ ավելացնել, որ նաև աչքերով և մտքով կույր եմ»։ Եթե Ես այդպես չձևակերպեի դա, դատելով կեղծ առաջնորդողների որակից՝ արդյոք կկարողանայի՞ն գիտակցել, որ ցածր որակ ունեն։ (Ո՛չ, չէին կարողանա։) Մի՞թե ասելը, որ այս կեղծ առաջնորդողներն աչքերով և մտքով կույր են, կատարելապես չի բացատրում հարցը։ Օրինակ՝ ենթադրենք, որ մի հակաքրիստոս իր սեփական անկախ թագավորությունն է հիմնում եկեղեցում։ Բայց կեղծ առաջնորդողներն ասում են. «Այս մարդը շատ ընդունակ է։ Նախկինում համալսարանի պրոֆեսոր է եղել և խոսում է հստակ, համակարգված, կանոնավոր ու արտահայտիչ կերպով։ Ավելին՝ բեմից չի վախենում, անկախ այն բանից, թե որքան մեծ է լսարանը»։ Պարզից էլ պարզ է, որ այն մարդը, ում մասին խոսում են, փարիսեցի է, որն իր սեփական անկախ թագավորությունն է հիմնում, և այնուամենայնիվ կեղծ առաջնորդողները դեռ գովաբանում են նրան։ Մի՞թե դա աչքերի կուրություն չէ։ (Այո՛։) Եթե ինչ-որ մեկն անմեղեդային է երգում, և դու չես լսում դա, կարո՞ղ է արդյոք դա աչքի կուրություն համարվել։ (Ո՛չ։) Դա մասնագիտական խնդիր է, այլ ոչ թե որակի խնդիր։ Բայց այնքան շատ ճշմարտություններ լսելուց հետո կեղծ առաջնորդողները չեն կարողանում անգամ զանազանել հակաքրիստոսներին այնպիսին, ինչպիսին նրանք կան, և չեն կարողանում ասել՝ արդյոք մարդու մարդկայնությունը լավն է, թե վատ, կամ արդյոք ինչ-որ մեկն Աստծու տան կողմից առաջխաղացման և պատրաստման թեկնածու է, կամ արդյոք ինչ-որ մեկը չհավատացող է, թե անկեղծորեն հավատում է Աստծուն, և չեն կարողանում ասել՝ արդյոք ինչ-որ մեկը հավատարիմ է իր պարտավորությունը կատարելիս։ Ուրեմն ի՞նչ են շահել այսքան տարի քարոզներ լսելուց։ Ոչ մի ճշմարտություն ձեռք չեն բերել, ինչը նշանակում է, որ կույր հիմարներ են։ Ահա թե որքան կույր են կեղծ առաջնորդողները։ Հավատում են, որ առաջնորդողի հիմնական գործը քարոզներ տալ կարողանալն է, և երկու կամ երեք ժամ քարոզելը, և որ քանի դեռ կարող են բառեր և վարդապետություններ խոսել, կարգախոսներ գոչել և ոգևորել մարդկանց, ապա որպես առաջնորդողներ համապատասխանում են չափանիշին, ի վիճակի են ստանձնելու աշխատանքը, ունեն ճշմարտության իրականությունը, և Աստված գոհ է իրենցից։ Այս ի՞նչ տրամաբանություն է։ Քանի որ կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտությունը և չափազանց ցածր որակ ունեն և աչքերով ու մտքով կույր են, տարբեր տեսակի մարդկանց զանազանելուբացարձակապես ոչ մի կարողունակություն չունեն և չեն կարողանում թափանցել տարբեր տեսակի մարդկանց էության մեջ։ Ուստի, արդյոք ի վիճակի՞ են խելամիտ կերպով օգտագործելու տարբեր տեսակի մարդկանց։ (Ո՛չ։) Պարզապես մեկ ռազմավարություն ունեն․ նրանք, ովքեր նախկինում ուսուցիչներ են եղել, նշանակվում են քարոզներ տալու, նրանք, ովքեր ներգրավված են եղել արտաքին առևտրի մեջ, նշանակվում են ընդհանուր գործերով զբաղվելու, նրանք, ովքեր կարող են անգլերեն խոսել, նշանակվում են որպես թարգմանիչներ, և ով պերճախոս է ու հաստակաշի, նշանակվում է ավետարանը քարոզելու։ Նրանք, ովքեր երկչոտ են, նշանակվում են տանը փորձառական վկայության հոդվածներ գրելու, նրանք, ովքեր համարձակ են և սիրում են ելույթ ունենալ, նշանակվում են որպես դերասաններ, իսկ նրանք, ովքեր ուզում են պաշտոնյա դառնալ, նշանակվում են որպես առաջնորդողներ կամ համակարգողներ։ Այսպես են կեղծ առաջնորդողներն օգտագործում մարդկանց՝ բացարձակապես առանց որևէ սկզբունքի։
Այն աշխատանքի շրջանակներում, որի համար պատասխանատու են կեղծ առաջնորդողները, հաճախ կան որոշ մարդիկ, որոնք իրապես ձգտում են ճշմարտությանը և համապատասխանում են առաջխաղացման և պատրաստման չափանիշներին, բայց հետ են պահվում։ Այս մարդկանցից ոմանք քարոզում են ավետարանը, իսկ ոմանք նշանակվում են հյուրընկալման պարտավորություններ կատարելու։ Փաստն այն է, որ նրանք բոլորըլ որակ ունեն և հասկանում են որոշ ճշմարտություններ և արժանի են պատրաստվելու որպես առաջնորդողներ և աշխատողներ, պարզապես չեն սիրում ցուցադրել իրենց կամ լինել ուշադրության կենտրոնում։ Եվ այնուամենայնիվ, կեղծ առաջնորդողներն ամենևին չեն նկատում այս մարդկանց։ Չեն շփվում նրանց հետ կամ հարցուփորձ չեն անում նրանց մասին և երբեք տաղանդավոր մարդկանց չեն պատրաստում Աստծու տան համար։ Միշտ կենտրոնանում են միայն իրենց քծնողներին ծուղակը գցելու վրա՝ սեփական եսասիրական ցանկությունները բավարարելու համար։ Արդյունքում, այն մարդիկ, որոնք իրապես ձգտում են ճշմարտությանը, չեն առաջխաղացվում և չեն պատրաստվում, մինչդեռ նրանք, ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում, ովքեր պերճախոս են, ովքեր գիտեն՝ ինչպես շողոքորթել մարդկանց և ովքեր սիրում են համբավ, շահ և կարգավիճակ, բոլորն առաջխաղացվում են, և նույնիսկ նրանք, ովքեր պաշտոնյաներ են եղել, ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեններ կամ ովքեր հասարակության մեջ կորպորատիվ կառավարում են ուսումնասիրել, նշանակվում են կարևոր պաշտոնների։ Անկախ այն բանից՝ այդ մարդիկ ճշմարիտ հավատացյալներ են, թե ոչ, կամ արդյոք ճշմարտությանը ձգտող մարդիկ են, թե ոչ, համենայն դեպս, հենց այդ մարդիկ են, որոնք առաջխաղացվում և օգտագործվում են այն աշխատանքի շրջանակներում, որի համար պատասխանատու են կեղծ առաջնորդողները։ Մի՞թե սա մարդկանց սկզբունքներին համահունչ օգտագործել է։ Մի՞թե կեղծ առաջնորդողների կողմից միայն նման մարդկանց առաջխաղացնելը ճիշտ այն չէ, ինչ անհավատ հասարակությունն է։ Այն ժամանակահատվածում, երբ կեղծ առաջնորդողներն աշխատում են, նրանք, ովքեր իրականում կարող են գործերն ավարտին հասցնել իրենց պարտավորությունը կատարելիս, ովքեր արդարադատության զգացում ունեն և ովքեր սիրում են ճշմարտությունն ու դրական բաները, չեն առաջխաղացվում կամ պատրաստվում, և նրանց համար դժվար է կրթվելու հնարավորություններ ստանալ։ Փոխարենը կարևոր պաշտոնների նշանակվում են նրանք, ովքեր պերճախոս են, ովքեր սիրում են ցուցադրել իրենց և ովքեր գիտեն՝ ինչպես շողոքորթել մարդկանց, ինչպես նաև նրանք, ովքեր սիրում են համբավ, շահ և կարգավիճակ։ Այդ մարդիկ թվում է, թե բավականին խելացի են, բայց իրականում ըմբռնելու կարողություն չունեն, շատ ցածր որակ և վատ մարդկայնություն ունեն, իրենց պարտավորությունների հանդեպ ոչ մի իրական հոգս չեն կրում և ամենևին արժանի չեն պատրաստվելու։ Սակայն հենց նրանք են զբաղեցնում առաջնորդողների և աշխատողների պաշտոնները եկեղեցում։ Արդյունքում եկեղեցու գործի մեծ մասը ժամանակին սահուն կերպով մեկնարկել չի ստացվում կամ դանդաղ է առաջ ընթանում, և Աստծու տան աշխատանքային կարգավորումների իրականացումը չափազանց երկար է տևում։ Սրանք են այն ազդեցություններն ու հետևանքները, որոնք առաջանում են եկեղեցու գործում՝ կեղծ առաջնորդողների կողմից մարդկանց ոչ պատշաճ կերպով օգտագործելու պատճառով։
Կեղծ առաջնորդողների մեծ մասը ցածր որակ ունի։ Թեև նրանք պերճախոս են թվում, բացարձակապես ոչ մի ունակություն չունեն՝ ըմբռնելու ճշմարտությունը, այն աստիճան, որ հոգևոր հասկացողություն չունեն։ Աչքով և մտքով կույր են, չեն կարողանում թափանցել որևէ հարցի էության մեջ և ամենևին չեն հասկանում ճշմարտությունը, ինչն ինքնին ճակատագրական խնդիր է։ Ունեն ևս մեկ՝ ավելի լուրջ խնդիր, այն է, երբ հասկանում և յուրացնում են մի քանի բառ և վարդապետություն և կարող են մի քանի կարգախոս հնչեցնել, կարծում են, թե ունեն ճշմարտության իրականությունը։ Ուստի, ինչ աշխատանք էլ անեն, և ում էլ ընտրեն օգտագործելու համար, չեն փնտրում ճշմարտության սկզբունքները և չեն հաղորդակցվում ուրիշների հետ, և առավել ևս չեն հետևում Աստծու տան աշխատանքային կարգավորումներին և սկզբունքներին։ Այնքան ինքնավստահ են, միշտ հավատում են, որ իրենց գաղափարները ճիշտ են, և անում են այն, ինչ ցանկանում են։ Արդյունքում, երբ բախվում են որևէ դժվարության կամ բացառիկ հանգամանքի, շփոթվում են։ Ավելին՝ հաճախ սխալմամբ հավատում են, թե քանի որ երկար տարիներ աշխատել են Աստծու տանը և բավարար փորձ ունեն՝ ծառայելով որպես առաջնորդող այնտեղ, գիտեն՝ ինչպես անել, որ եկեղեցու գործը ընթանա և զարգանա։ Թվում է, թե հասկացել են այս բաները, բայց իրականում բացարձակապես չգիտեն՝ ինչպես կատարել որևէ աշխատանք։ Եկեղեցու գործն անում են այնպես, ինչպես ցանկանում են՝ հետևելով իրենց սեփական պատկերացումներին և երևակայություններին, իրենց փորձառությանն ու առօրյային և իրենց կանոններին։ Սա խառնաշփոթի և քաոսի է վերածում եկեղեցու տարբեր աշխատանքները և թույլ չի տալիս, որ դրանք որևէ իրական արդյունք տան։ Եթե թիմում կան մի քանի հոգի, ովքեր հասկանում են ճշմարտությունը և կարող են մի փոքր իրական աշխատանք կատարել, ապա կարող են պահպանել բնականոնությունը տվյալ թիմի աշխատանքում։ Սակայն սա բացարձակապես ոչ մի կապ չունի նրանց կեղծ առաջնորդողի հետ։ Աշխատանքի լավ կատարվելու պատճառն այն է, որ թիմում կա մի քանի լավ մարդ, որոնք կարող են մի փոքր իրական աշխատանք կատարել և աշխատանքը ճիշտ հունի մեջ պահել։ Դա չի նշանակում, որ նրանց կեղծ առաջնորդողն իրական աշխատանք է կատարել։ Ոչ մի աշխատանք չի կարող կատարվել առանց նման մի քանի լավ մարդու, որոնք պատասխանատու են դրա համար։ Կեղծ առաջնորդողները պարզապես անկարող են կատարելու իրենց աշխատանքը և բացարձակապես ոչ մի գործառույթ չեն իրականացնում։ Ինչո՞ւ պետք է կեղծ առաջնորդողները խառնաշփոթի վերածեին եկեղեցու գործը։ Առաջին պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողները չեն հասկանում ճշմարտությունը, չեն կարողանում հաղորդակցվել ճշմարտության շուրջ՝ խնդիրները լուծելու համար, և չեն փնտրում, թե ինչպես լուծել խնդիրները, ինչը հանգեցնում է խնդիրների կուտակման և եկեղեցու գործի կանգ առնելուն։ Երկրորդն այն է, որ կեղծ առաջնորդողները կույր են և անկարող են բացահայտելու տաղանդավոր անհատներին։ Չեն կարողանում պատշաճ կերպով կարգավորել թիմի վերակացու աշխատակազմը, ինչի արդյունքում որոշ աշխատանքներ չեն ունենում հարմար պատասխանատու, ինչն էլ հանգեցնում է դրանց կանգ առնելուն։ Երրորդ պատճառն այն է, որ կեղծ առաջնորդողները չափազանց շատ են պաշտոնյայի պես գործում։ Չեն վերահսկում կամ ուղղություն չեն տալիս աշխատանքին, և որտեղ աշխատանքում թույլ օղակ կա, նախաձեռնողաբար չեն մասնակցում կամ ուղղորդում չեն տրամադրում աշխատանքի մանրամասներում։ Ենթադրենք, օրինակ, որ որոշակի աշխատանքում աշխատանքը կատարող մի քանի հոգի նոր հավատացյալներ են՝ առանց մեծ հիմքի, չեն հասկանում ճշմարտությունը, այնքան էլ ծանոթ չեն աշխատանքի ոլորտին և լիովին չեն ընկալել աշխատանքի սկզբունքները։ Կեղծ առաջնորդողը, կույր լինելով, չի կարողանում տեսնել այս խնդիրները։ Հավատում է, որ ամեն ինչ լավ է, քանի դեռ ինչ-որ մեկն անում է աշխատանքը․ կարևոր չէ՝ լավ է արվում, թե վատ։ Չգիտի, որ որտեղ էլ եկեղեցու գործում թույլ օղակ լինի, պետք է հետևի դրան, ստուգումներ անցկացնի և ուղղություն տա, որ պետք է անձամբ մասնակցի խնդիրների լուծմանը և աջակցի իրենց պարտավորությունները կատարողներին, մինչև նրանք հասկանան ճշմարտությունը, կարողանան գործել սկզբունքների համաձայն և մտնեն ճիշտ ուղի։ Միայն այս պահին կարիք չունեն այդքան անհանգստանալու։ Կեղծ առաջնորդողներն այս կերպ չեն աշխատում։ Երբ տեսնում են, որ կա աշխատանքն անող որեւէ մեկը, այլևս ուշադրություն չեն դարձնում դրան։ Ոչ մի հարցուփորձ չեն անում, անկախ այն բանից, թե ինչպես է ընթանում աշխատանքը։ Այնտեղ, որտեղ թույլ օղակ կա աշխատանքում, կամ վերակացու, որը ցածր որակ ունի, անձամբ ուղղորդում չեն տրամադրում աշխատանքի վերաբերյալ և իրենք չեն մասնակցում աշխատանքին։ Իսկ երբ վերակացուն ի վիճակի է ստանձնելու աշխատանքը, կեղծ առաջնորդողներն առավել ևս անձամբ չեն ստուգում գործերը կամ ուղղություն չեն տալիս։ Պարզապես հանգիստ են վերաբերվում դրան, և նույնիսկ եթե ինչ-որ մեկը զեկուցում է որևէ խնդրի մասին, չեն հարցնում դրա մասին. կարծում են, որ դրա կարիքը չկա։ Կեղծ առաջնորդողներն այս հատուկ աշխատանքներից և ոչ մեկը չեն անում։ Ամփոփելով՝ կեղծ առաջնորդողներն այլասերվածներ են, որոնք նշույլ անգամ իրական աշխատանք չեն կատարում։ Հավատում են, որ ցանկացած աշխատանքի համար, քանի դեռ ինչ-որ մեկը պատասխանատու է, և բոլորը պատրաստ են ստանձնելու աշխատանքը, ամեն ինչ ավարտված է։ Կարծում են, թե այն ամենը, ինչ պետք է անեն, ժամանակ առ ժամանակ հավաքույթ անցկացնելն է և հարցուփորձ անելը, եթե խնդիր է ծագում։ Այս կերպ աշխատելով՝ կեղծ առաջնորդողները դեռ հավատում են, որ լավ աշխատանք են կատարում և բավականին գոհ են իրենք իրենցից։ Մտածում են. «Աշխատանքներից և ոչ մեկում խնդիրներ չկան։ Աշխատակազմն ամբողջությամբ կարգավորված է, և վերակացուներն իրենց տեղերում են։ Ես այնքան լավն եմ այս աշխատանքում, այնքան տաղանդավոր եմ»։ Մի՞թե սա անամոթություն չէ։ Այնքան կույր են աչքով և մտքով, որ չեն կարողանում տեսնել որևէ առաջադրանք, որը պետք է արվի, և չեն կարողանում բացահայտել որևէ խնդիր։ Որոշ վայրերում աշխատանքը կանգ է առել, սակայն նրանք գոհունակությամբ մտածում են. «Եղբայրներն ու քույրերը բոլորը երիտասարդ են, բոլորը նոր արյուն են։ Իրենց պարտավորություններին մոտենում են մարդկային շարժիչների պես․ հաստատ կարող են լավ կատարել աշխատանքը»։ Իրականում այս երիտասարդները սկսնակներ են՝ առանց որևէ մասնագիտական հմտության հասկացողության։ Պետք է սովորեն ընթացքում։ Արդարացի է ասել, որ դեռ չգիտեն՝ ինչպես կատարել որևէ աշխատանք։ Ոմանք գուցե մի փոքր հասկանում են, բայց փորձառու չեն և չեն ընկալում սկզբունքները, և երբ առաջադրանք են կատարում, պահանջվում է բազմակի ուղղում կամ նույնիսկ հաճախակի վերակատարում։ Կան նաև որոշ երիտասարդներ, որոնք անփորձ են և չեն փորձառաբար չեն ապրել էտվելը։ Չափազանց ստոր են ու ծույլ և տենչում են հարմարավետության։ Չեն ընդունում նույնիսկ մի փոքր ճշմարտություն, և երբ մի փոքր տառապում են, անդադար տրտնջում են։ Նրանց մեծ մասը ձևական այլասերվածներ են, որոնք տենչում են հարմարավետության։ Այս տեսակի երիտասարդների հետ անպայման պետք է հաճախ հաղորդակցվես ճշմարտության շուրջ և առավել ևս պետք է էտես նրանց։ Այս երիտասարդները պետք է ունենան մեկին, ով կստանձնի նրանց ղեկավարումը և կհետևի նրանց։ Այնտեղ պետք է լինի առաջնորդող կամ աշխատող՝ անձնական պատասխանատվություն ստանձնելու նրանց աշխատանքի համար և անձնական վերահսկողություն ու ուղղություն տրամադրելու համար։ Միայն այդ դեպքում նրանց աշխատանքը կարող է մի փոքր պտուղ տալ։ Եթե առաջնորդողը կամ աշխատողը հեռանա աշխատավայրից և չզբաղվի աշխատանքով կամ չհարցնի դրա մասին, այս մարդիկ կկազմալուծվեն, և նրանց կողմից պարտավորության կատարումն ընդհանրապես պտուղ չի տա։ Սակայն կեղծ առաջնորդողները ոչ մի պատկերացում չունեն այս մասին։ Բոլորին տեսնում են որպես եղբայրներ և քույրեր, որպես մարդկանց, որոնք հնազանդվող և ենթարկվող են, և ուստի մեծ վստահություն ունեն նրանց հանդեպ և աշխատանքներ են հանձնարարում նրանց, իսկ հետո այլևս ուշադրություն չեն դարձնում նրանց։ Սա կեղծ առաջնորդողների՝ աչքով և մտքով կույր լինելու լավագույն ապացույցն է։ Կեղծ առաջնորդողներն ամենևին չեն հասկանում ճշմարտությունը, չեն կարողանում հստակ տեսնել հարցերը և անընդունակ են բացահայտելու որևէ խնդիր, սակայն կարծում են, թե ամեն ինչ լավ են անում։ Ինչի՞ մասին են մտածում իրենց օրերն անցկացնելիս։ Մտածում են այն մասին, թե ինչպես պաշտոնյայի պես գործեն և վայելեն կարգավիճակի օգուտները։ Կեղծ առաջնորդողները, ճիշտ անմիտ մարդկանց պես, նվազագույն ուշադրություն անգամ չեն դարձնում Աստծու մտադրություններին։ Ոչ մի իրական աշխատանք չեն անում, սակայն սպասում են, որ Աստծու տունը գովաբանի և առաջխաղացնի իրենց։ Իսկապես որ, ամոթ չունեն։
Կեղծ առաջնորդողները լիովին անօգուտ են իրենց աշխատանքն անելիս, և նրանց մեջ ոչ մի գովելի բան չկա։ Չեն կարողանում ընկալել սկզբունքներն ընդհանուր պատկերի առումով, էլ չասած՝ հատուկ մանրամասն աշխատանքին վերաբերող սկզբունքները։ Օրինակ՝ ոմանք ունեն ուժեղ մասնագիտական կարողություններ, բայց չափազանց վատ մարդկայնություն, մինչդեռ մյուսները խնդիրներ չունեն իրենց մարդկայնության առումով, բայց ունեն ցածր որակ և վատ մասնագիտական կարողություններ։ Ինչ վերաբերում է այն բանին, թե ինչպես պետք է այս մարդկանց խելամիտ կերպով օգտագործել և բաշխել, կեղծ առաջնորդողներն է՛լ ավելի քիչ բան գիտեն այս ավելի հատուկ և մանրամասն հարցերի մասին։ Ուստի, երբ կեղծ առաջնորդողներին հարցնում են, թե արդյոք գտել են բավականին լավ որակով որևէ մեկին, ում կարելի է պատրաստել, ասում են, որ դեռ ոչ մեկի չեն գտել։ Կեղծ առաջնորդողներն այնքան կույր են, ինչպե՞ս կարող էին որևէ մեկին գտնել։ Եթե հարցնես նրանց, թե ինչպիսին է այսինչ քույրը, կասեն, որ տենչում է մսեղիի հարմարավետությունները։ Հարցրու նրանց, թե ինչպիսին է այսինչ եղբայրը, և կասեն, որ հաճախ բացասական է։ Հարցրու նրանց, թե ինչպիսին է մեկ ուրիշը, և կասեն քեզ, որ այդ մարդը երկար ժամանակ չէ, ինչ հավատում է Աստծուն և հիմք չունի։ Նրանց աչքում ոչ ոք չի համապատասխանում չափանիշին։ Նայում են միայն ուրիշների արատներին, թերություններին և հանցանքներին։ Նրանք ի վիճակի չեն նայելու՝ արդյոք մարդը համապատասխանում է Աստծու տան՝ առաջխաղացման և պատրաստման սկզբունքներին, կամ արդյոք լավ թեկնածու է առաջխաղացման և պատրաստման համար։ Չեն կարողանում ասել, թե ով է անկեղծորեն հարմար առաջխաղացման և պատրաստման համար, բայց մեծ խանդավառությամբ և արագությամբ առաջխաղացնում են նրանց, ովքեր չեն համապատասխանում Աստծու տան պահանջներին և սկզբունքներին։ Առաջխաղացնում են եկեղեցու բոլոր հարուստ կանանց, ունևոր տղամարդկանց և հարուստ ընտանիքների որդիներին ու դուստրերին, ինչպես նաև նրանց, ովքեր աշխարհում ծառայել են որպես պաշտոնյաներ, նրանց, ովքեր պերճախոս են, և նրանց, ովքեր գիտեն խաբել և շորթել։ Համենայնդեպս, առաջխաղացնում են նրանց, ովքեր հայտնի և ականավոր են աշխարհում, և ովքեր սիրում են լինել ուշադրության կենտրոնում։ Հավատում են, որ այս մարդիկ միակ տաղանդավորներն են, և չեն նկատում կամ առաջխաղացնում ոչ մի մարդու, որն իսկապես ըմբռնելու կարողություն ունի և կարող է ընդունել ճշմարտությունը։ Կեղծ առաջնորդողի համար ավելի դժվար կլիներ Աստծու տան համար ապահովել մեկ իսկապես որակավորված տաղանդ քան ինքն իրեն Լուսնի վրա դնելը։ Օրինակ՝ ենթադրենք, որ Աստծու տանը ներկայումս անհրաժեշտ են տաղանդավոր անհատներ տեքստային աշխատանքի համար։ Այս տեսակի մի անհատ կա այն եկեղեցում, որի համար պատասխանատու է կեղծ առաջնորդողը, բայց այդ կեղծ առաջնորդողը չի առաջադրում այս մարդու անունը։ Երբ կեղծ առաջնորդողին հարցնում են, թե ինչու չի առաջխաղացրել կամ պատրաստել այդ անհատին, նա ասում է. «Այդ մարդը համալսարանում սովորելիս երկու անգամ պոռնկությամբ է զբաղվել, բայց ամուսնանալուց հետո այլևս չի արել դա։ Չգիտեի՝ արդյոք պետք է առաջխաղացվի, թե ոչ»։ Այս ի՞նչ հայտարարություն է։ Կարո՞ղ ես երաշխավորել, որ քո առաջխաղացրած հարուստ և հզոր մարդիկ երբեք պոռնկությամբ չեն զբաղվել։ Մի՞թե այդ մարդիկ է՛լ ավելի շատ չեն անում դա։ Այդ ինչպե՞ս է, որ պարզապես չես տեսնում դա։ Կեղծ առաջնորդողներն այնքան կեղծ հոգևոր են՝ ձևացնելով, թե գիտեն որոշ սկզբունքներ և պատրվակներ գտնելով՝ արդարացնելու համար չառաջխաղացնելը նրանց, ովքեր պետք է առաջխաղացվեն և պատրաստվեն։ Նրանց աչքերում բոլորն իրենցից ստորադաս են։ Ի վերջո ի՞նչ է պատահում։ Արդյոք կեղծ առաջնորդողների կողմից առաջխաղացված «էլիտան» և «տաղանդավոր մարդիկ» հաստատուն կանգնե՞լ են։ Չենք ասում, որ այս մարդիկ հաստատ լավ մարդիկ չեն։ Այն, ինչ մենք հիմնականում մերկացնում ենք, այն է, որ մարդկանց հետ վարվելու կեղծ առաջնորդողների սկզբունքը ոչ թե ճշմարտությունը, այլ մարդկային պատկերացումները որպես իրենց չափանիշ օգտագործելն է, և որ մարդկանց առաջխաղացնելու և պատրաստելու նրանց սկզբունքը սեփական պատկերացումներով, երևակայություններով և նախասիրություններով և ամբողջովին անհավատների տեսակետով առաջնորդվելն է,, այլ ոչ թե Աստծու տան պահանջվող չափանիշները որպես իրենց չափորոշիչ օգտագործելը։ Ինչո՞ւ են կեղծ առաջնորդողներն ի վիճակի անելու սա։ Քանի որ չեն հասկանում ճշմարտությունը կամ Աստծու մտադրությունները, ի վիճակի են առաջխաղացնելու նրանց, ովքեր պարզապես չեն համապատասխանում Աստծու տան պահանջներին, կենտրոնանալու նրանց պատրաստելու վրա և թույլ տալու նրանց կարևոր պաշտոններ զբաղեցնել Աստծու տանը։ Այսպիսին է այն աշխատանքը, որն անում են կեղծ առաջնորդողները։ Նայե՛ք ձեր շրջապատի կեղծ առաջնորդողներին․ մի՞թե այսպես չեն աշխատում և այսպես չեն վարվում մարդկանց հետ։
Կա որոշակի տեսակետ, որը հաճախ է բացահայտվում կեղծ առաջնորդողների մեջ․ նրանք կարծում են, թե գիտելիք ունեցողները, կարգավիճակ ունեցողները և նրանք, ովքեր արտաքին աշխարհում ծառայել են որպես պաշտոնյաներ, բոլորը տաղանդավոր մարդիկ են, և որ նման մարդիկ պետք է պատրաստվեն և օգտագործվեն Աստծու տան կողմից այն բանից հետո, երբ սկսեն հավատալ Աստծուն։ Իսկապես հարգում և պաշտում են այդ մարդկանց, նույնիսկ վերաբերվում են նրանց որպես իրենց հարազատների և ընտանիքի անդամների։ Երբ ներկայացնում են այս մարդկանց ուրիշներին, հաճախ խոսում են այն մասին, թե ինչպես արտաքին աշխարհում եղել են ինչ-որ ընկերության կառավարիչ կամ ինչ-որ կառավարական գերատեսչության ղեկավար կամ ինչ-որ թերթի խմբագիր կամ հանրային անվտանգության վարչության ինչ-որ տնօրեն, կամ խոսում են այն մասին, թե նրանք որքան հարուստ են։ Կեղծ առաջնորդողները հատկապես բարձր կարծիք ունեն նման մարդկանց մասին։ Ի՞նչ կասեք՝ արդյոք կեղծ առաջնորդողները որակ ունե՞ն։ Մի՞թե կեղծ հոգևոր չեն և չեն կարողանում թափանցել բաների էության մեջ։ Կեղծ առաջնորդողները կարծում են, թե քանի որ այս մարդիկ հասարակության մեջ տաղանդավոր անհատներ էին, Աստծու տունը պետք է պատրաստի նրանց և կարևոր դեր տա, երբ գան այստեղ։ Արդյոք այս տեսակետը ճի՞շտ է։ Արդյոք այն համահո՞ւնչ է ճշմարտության սկզբունքներին։ Եթե այս մարդիկ ամենևին սեր չունեն ճշմարտության հանդեպ և զուրկ են խղճից ու ողջամտությունից, կարո՞ղ են արդյոք պատրաստվել և կարևոր դեր ստանալ Աստծու տան կողմից։ Նրանք որակավորված չեն պատրաստվելու համար։ Այն փաստը, որ նրանք տաղանդավոր անհատներ էին անհավատների շրջանում, չի նշանակում, որ տաղանդի մարդիկ են Աստծու տանը, բայց այս կեղծ առաջնորդողները սիրում են պաշտոնյա լինել և հատկապես պաշտում են ուրիշներին, ովքեր պաշտոնյաներ են եղել։ Երբ տեսնում են մարդկանց, որոնք պաշտոնյաներ են եղել կամ կարգավիճակ են ունեցել արտաքին աշխարհում, խոնարհվում և քծնում են և շատ շողոքորթում են նրանց՝ ինչպես ստրուկներ իրենց տիրոջ առաջ։ Հուսահատորեն ուզում են նրանց մայր կամ հայր, ավագ քույր կամ ավագ եղբայր անվանել և նաև ցանկանում են, որ այս մարդիկ առաջխաղացվեն՝ լինելու առաջնորդողներ կամ աշխատողներ եկեղեցում։ Ասե՛ք Ինձ, արդյոք այս մարդիկ ձգտո՞ւմ են ճշմարտությանը։ Արդյոք այն, որ մի փոքր կարգավիճակ ունեն և որոշակի համբավ են վայելում արտաքին աշխարհում, նշանակո՞ւմ է, որ պիտանի են ծառայելու որպես առաջնորդող կամ աշխատող Աստծու տանը։ Եթե չեն հասկանում ճշմարտությունը և լի են ամբարտավան ու ինքնահավան խառնվածքներով, արդյոք արժանի՞ են լինելու առաջնորդող կամ աշխատող Աստծու տանը։ Արդյոք սկզբունքներին համահո՞ւնչ է մարդկանց առաջխաղացնելը՝ կենտրոնանալով միայն նրանց կարգավիճակի և համբավի վրա և անտեսելով նրանց բնավորությունը։ Արդյոք կեղծ առաջնորդողները գիտե՞ն, թե ինչպիսի մարդկանց է հավանում Աստված, ինչպիսի մարդկանց է Նա առաջխաղացնում և օգտագործում։ Նորից ու նորից Աստծու տան աշխատանքային կարգավորումները շեշտել են, որ մարդիկ պետք է առաջխաղացվեն և պատրաստվեն երեք չափանիշների համաձայն․ առաջին՝ պետք է ունենան մարդկայնություն, խիղճ և ողջամտություն։ Երկրորդ՝ պետք է լինեն այնպիսի մեկը, ով սիրում է ճշմարտությունը և ի վիճակի է ընդունելու ճշմարտությունը։ Եվ երրորդ՝ պետք է ունենան որոշակի աստիճանի որակ և ունենան աշխատանքային կարողություն։ Միայն նրանք, ովքեր համապատասխանում են այս երեք չափանիշներին, ի վիճակի են առաջխաղացվելու և պատրաստվելու և որակավորված են լինելու թեկնածուներ և լինելու առաջնորդողներ կամ աշխատողներ։ Լոկ որակ և տաղանդ ունենալն ամենևին բավարար չէ։ Բնավորությունն առաջին տեղում է, և երկրորդ՝ էական է ճշմարտությունն ընդունել կարողանալը։ Այս երկուսն ամենակարևոր չափանիշներն են։ Եթե չար մարդիկ, որոնք սեր չունեն ճշմարտության հանդեպ, առաջխաղացվեն, հետևանքներն աղետալի կլինեն, ուստի բացարձակապես չի թույլատրվում առաջխաղացնել նրանց, ովքեր զուրկ են մարդկայնությունից։։ Բայց կեղծ առաջնորդողներն անտեսում են Աստծու տան պահանջները։ Մարդկանց ընտրելիս և օգտագործելիս միշտ կենտրոնանում են այն բանի վրա, թե արդյոք մարդը կարգավիճակ ունի հասարակության մեջ, ինչպիսին են նրա անցյալն ու դիրքը, արդյոք բարձրագույն կրթություն ստացել է, և որքան բարձր է նրա հեղինակությունը հասարակության մեջ։ Սրանք են այն տեսանկյունները, որոնց վրա կենտրոնանում են մարդկանց առաջխաղացնելիս և պատրաստելիս։ Արդյոք սա համահո՞ւնչ է Աստծու տան սահմանած սկզբունքներին։ Արդյոք սա համահո՞ւնչ է Աստծու խոսքերի ճշմարտությանը։ Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք կարգավիճակ ունեն հասարակության մեջ։ Կարելի է ասել, որ բոլորն այն մարդիկ են, որոնք պայքարում են իշխանության և կարգավիճակի համար ցանկացած միջոցով և որ Սատանայից են։ Եթե իշխանություն բանեցնեն Աստծու տանը, արդյոք Աստծու տունը դեռ կլինի՞ Աստծու եկեղեցին։ Ո՞րն է կեղծ առաջնորդողների նպատակը Սատանայից եղող մարդկանց առաջխաղացնելով՝ դառնալու առաջնորդողներ։ Արդյոք այսպես գործելը համահո՞ւնչ է մարդկանց պատրաստելու և օգտագործելու Աստծու տան սկզբունքներին։ Մի՞թե դա բացահայտորեն չի անհանգստացնում և վնասում եկեղեցու գործին։ Կեղծ առաջնորդողների կողմից մարդկանց անսկզբունքային առաջխաղացումն ու պատրաստումն ամենամեծ խաթարումն ու անհանգստությունն է առաջացնում եկեղեցու գործում և Աստծուն դիմակայելու ձեւ է։
Կեղծ առաջնորդողները չափազանց ցածր որակ ունեն և բացարձակապես ոչ մի ունակություն չունեն՝ ըմբռնելու ճշմարտությունը։ Որքան էլ քարոզներ լսեն կամ որքան էլ Աստծու խոսքեր կարդան, դեռևս մաքուր կերպով չեն ըմբռնում կամ չեն հասկանում ճշմարտությունը, և անկախ այն բանից, թե քանի տարի են վարդապետություններ քարոզել, չեն հասկանում, թե ինչ են ասում, դա պարզապես դատարկաբանություն է, և անհնար է գլուխ հանել դրանից։ Կարող են հիշել և քարոզել մի փոքր վարդապետություն, ուստի կարծում են, թե ունեն ճշմարտության իրականությունը, բայց իրենց արած ոչ մի բան կապված չէ ճշմարտության հետ։ Սրանք տիպիկ փարիսեցիներ են։ Արտաքնապես թվում է, թե հաճախ են քարոզում մարդկանց և գեղեցիկ հնչող բաներ են ասում, ասես հասկանում են ճշմարտությունը, բայց այն, ինչ անում են, հակասում է ճշմարտությանը և հակառակ է դրան։ Նաև պնդում են, թե ծառայում են Աստծուն և անում են եկեղեցու գործը, մինչդեռ իրականում այն ամենը, ինչ անում են, լիովին թշնամական է Աստծու հանդեպ։ Կեղծ առաջնորդողները երբեք չեն առաջխաղացնում տաղանդավոր մարդկանց, որոնք օգտակար են Աստծու տանը, և անտեսում ու աչք են փակում համեմատաբար ազնիվ մարդկանց վրա, որոնք իրապես ձգտում են ճշմարտությանը։ Փոխարենն առաջխաղացնում և պատրաստում են նրանց, ովքեր զբաղվում են շողոքորթությամբ, նրանց, ովքեր լպրծուն և նենգ են, և նրանց, ովքեր ունեն փառասիրական ձգտումներ և նկրտումներ՝ ստանձնելու աշխատանք եկեղեցում։ Այս ամենի արդյունքն այն է, որ երբ այդ մարդիկ որոշակի ժամանակահատված աշխատում են, եկեղեցու տարբեր աշխատանքներ կանգ են առնում և գործնականում մտնում են կաթվածահար վիճակի մեջ, և այսպիսով եկեղեցու գործը կործանվում է այս կեղծ առաջնորդողների ձեռքով։ Մի՞թե գարշելի չեն այն տեսակի մարդիկ, որպիսին այս կեղծ առաջնորդողներն են։ Արդյոք պե՞տք է պաշտոնազրկվեն։ Պե՛տք է պաշտոնազրկվեն։ Ուշացման յուրաքանչյուր օրն ազդում է եկեղեցու գործի վ՝րա մի ամբողջ օր։ Որոշ կեղծ առաջնորդողներ, թեև գիտեն, որ անընդունակ են իրական աշխատանք կատարելու, բայց չեն ցանկանում կամավոր կերպով հրաժարական տալ և մշտապես տարված են կարգավիճակի օգուտներով և նույնիսկ այնքան հեռու կգնային, որ կվնասեին եկեղեցու գործին։ Արդյոք այս մարդիկ ունե՞ն ողջամտության նույնիսկ ամենափոքր նշույլը։ Կեղծ առաջնորդողները չունեն ըմբռնելու կարողություն կամ որևէ ճշմարիտ տաղանդ և իրական գիտելիք և ճշմարտությանը ձգտող մարդիկ չեն և նաև տենչում են կարգավիճակի օգուտները. անամոթ մարդիկ են։ Ուստի բացարձակապես չպետք է առաջխաղացվեն և պատրաստվեն։ Եթե կարծում ես, որ որակդ շատ ցածր է, և որ ճիշտը սխալից տարբերելու կարողություն չունես և որ ճշմարտությունն ըմբռնելու կարողություն չունես, ապա ինչ էլ որ անես, մի՛ տրվիր փառասիրական ձգտումներիդ և նկրտումներիդ և մի՛ խորհիր, թե ինչպես ձգտես դառնալ ինչ-որ պաշտոնյա եկեղեցում՝ դառնալ եկեղեցու առաջնորդող. առաջնորդող լինելն այդքան էլ հեշտ չէ։ Եթե ազնիվ մարդ չես և սեր չունես ճշմարտության հանդեպ, ապա հենց որ առաջնորդող դառնաս, կլինես կա՛մ հակաքրիստոս կա՛մ կեղծ առաջնորդող։ Ե՛վ հակաքրիստոսները և՛ կեղծ առաջնորդողները զուրկ են խղճից ու ողջամտությունից և ունակ են չարիք գործելու և եկեղեցու գործն անհանգստացնելու։ Թեև ճիշտ է ասել, որ հակաքրիստոսները դևեր ու սատանաներ են, բայց կեղծ առաջնորդողները նույնպես լավ մարդիկ չեն։ Առնվազն լկտիության աստիճան անամոթ մարդիկ են՝ զուրկ խղճից ու ողջամտությունից։ Արդյոք որևէ փառավոր բան կա՞ կեղծ առաջնորդող լինելու և պաշտոնազրկվելու մեջ։ Դա ամոթալի է, բիծ է, և դրանում բացարձակապես ոչ մի փառավոր բան չկա։ Եթե հոգսի զգացում ունես եկեղեցու գործի հանդեպ և ցանկանում ես ներգրավվել դրանում, լավ է։ Բայց պետք է խորհես՝ արդյոք հասկանում ես ճշմարտությունը, արդյոք ի վիճակի ես հաղորդակցվելու ճշմարտության շուրջ՝ խնդիրներ լուծելու համար, արդյոք ի վիճակի ես ճշմարտապես հնազանդվելու Աստծու գործին և արդյոք ի վիճակի ես պատշաճ կերպով իրականացնելու եկեղեցու գործը՝ աշխատանքային կարգավորումների համաձայն։ Եթե համապատասխանում ես այս չափանիշներին, կարող ես առաջադրվել որպես առաջնորդող կամ աշխատող։ Այսասելով նկատի ունեմ, որ առնվազն մարդիկ պետք է ունենան ինքնագիտակցություն։ Նախ նայիր՝ արդյոք ի վիճակի ես զանազանելու մարդկանց, արդյոք կարող ես հասկանալ ճշմարտությունը և գործել սկզբունքի համաձայն։ Եթե համապատասխանում ես այս պահանջներին, հարմար ես առաջնորդող կամ աշխատող լինելու համար։ Եթե ունակ չես ինքնագնահատական տալու, կարող ես հարցնել շրջապատիդ մարդկանց, որոնք ծանոթ են քեզ կամ մտերիմ են քեզ հետ։ Եթե բոլորն ասում են, որ անբավարար որակ ունես առաջնորդող լինելու համար, և որ պարզապես ներկայիս աշխատանքդ լավ կատարելն արդեն իսկ բավականաչափ լավ է, ապա պետք է արագ ճանաչես ինքդ քեզ։ Քանի որ ցածր որակ ունես, ամբողջ ժամանակդ մի՛ ծախսիր առաջնորդող լինելու ցանկության վրա, պարզապես արա այն, ինչ կարող ես, պատշաճ կերպով կատարիր պարտավորությունդ՝ երկու ոտքով ամուր կանգնած գետնին, որպեսզի կարողանաս մտքի խաղաղություն ունենալ։ Սա նույնպես լավ է։ Իսկ եթե ընդունակ ես առաջնորդող լինելու, եթե իսկապես օժտված ես նման որակով և տաղանդով, եթե ունես աշխատանքային կարողություն և հոգսի զգացում, ապա հենց այն տեսակի տաղանդավոր մարդն ես, որի պակասն ունի Աստծու տունը, և հաստատ կառաջխաղացվես և կպատրաստվես։ Բայց ամեն ինչում կա Աստծու ժամանակը։ Այս ցանկությունը՝ առաջխաղացվելու ցանկությունը, փառասիրական ձգտում չէ, բայց պետք է ունենաս որակը և համապատասխանես չափանիշներին՝ առաջնորդող լինելու համար։ Եթե ցածր որակ ունես, սակայն դեռ ամբողջ ժամանակդ ծախսում ես առաջնորդող լինելու ցանկության կամ ինչ-որ կարևոր առաջադրանք ստանձնելու կամ ընդհանուր աշխատանքի համար պատասխանատու լինելու կամ այնպիսի բան անելու վրա, որը թույլ է տալիս քեզ աչքի ընկնել, ապա ասում եմ քեզ՝ սա փառասիրական ձգտում է։ Փառասիրական ձգտումը կարող է աղետ բերել, ուստի պետք է զգուշանաս դրանից։ Մարդիկ բոլորն էլ առաջադիմելու ցանկություն ունեն և բոլորն էլ պատրաստ են ձգտելու ճշմարտությանը, ինչը խնդիր չէ։ Ոմանք որակ ունեն, համապատասխանում են առաջնորդողներ լինելու չափանիշներին և ի վիճակի են ձգտելու ճշմարտությանը, և սա լավ բան է։ Մյուսներն օժտված չեն որակով, ուստի պետք է հավատարիմ մնան սեփական պարտավորությանը՝ պատշաճ կերպով կատարելով այն պարտավորությունը, որն անմիջապես իրենց առջև է, և անելով դա սկզբունքի համաձայն և Աստծու տան պահանջներին համաձայն։ Նրանց համար դա ավելի լավ է, ավելի ապահով, ավելի իրատեսական։
Նրանք, ովքեր ընտրվում են առաջնորդողներ և աշխատողներ լինելու կամ առաջխաղացվում և պատրաստվում են, չպետք է զբաղվեն ցանկալին իրականության տեղ ընդունելով՝ զգալով, թե՝ «Եղբայրներն ու քույրերն ինձ ընտրեցին այնքան շատ մարդկանց միջից, Աստծու տունն առաջխաղացրեց ինձ, ուստի իսկապես որոշակի տաղանդ ունեմ և ավելի լավն եմ, քան սովորական մարդիկ․ տաշած քարը գետնին չի մնում»։ Արդյոք լա՞վ է այսպես մտածելը։ Մի՞թե դա ապականված խառնվածքի բացահայտում չէ։ (Այո՛։) Առաջխաղացվելն ու պատրաստվելը լավ բան է և լավ հնարավորություն, բայց արդյոք կարող ես լավ քայլել այս ուղիով, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչպես ես մոտենում այս հնարավորությանը և արդյոք կարող ես գնահատել այն։ Աստված քեզ այս հնարավորությունն է տվել, բայց դա չի նշանակում, որ իսկապես ավելի լավն ես քան որևէ մեկ ուրիշը։ Գուցե որակդ մի փոքր ավելի լավն է քան մյուսներինը, կամ որոշ շնորհներ ունես, բայց դժվար է ասել, թե ինչպիսին է կյանքի մուտքդ, և արդյոք ունես ճշմարտության իրականությունը, որովհետև բոլորի ապականված խառնվածքները նույնն են, և դու նույնպես ապականված մարդկային ցեղի անդամ ես։ Եթե կարողանաս գիտակցել սա, կկարողանաս ճիշտ մոտենալ Աստծու տան կողմից քո առաջխաղացմանն ու պատրաստմանը։ Չպետք է ինքդ քեզ տաղանդավոր մարդ համարես, ոչ էլ պետք է մտածես, որ ունես ճշմարտության իրականությունը։ Պարզապես մի փոքր որակ ունես և կարող ես նաև ձգտել ճշմարտությանը, ուստի քեզ հնարավորություն է տրվել կրթվելու։ Սա փորձաշրջան է, և դեռ հաստատ չէ՝ արդյոք իրապես ճշմարտությանը ձգտող մարդ ես, կամ արդյոք արժանի ես պատրաստվելու։ Դժվար է ասել՝ արդյոք կկարողանաս հաստատուն կանգնել այս ժամանակահատվածում փորձաշրջան անցնելուց հետո։ Գուցե պահպանվես՝ շարունակելու համար պատրաստվելը, կամ գուցե դուրս թողնվես. ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան ջանք ես գործադրում։ Ահա թե ինչ է նշանակում մարդկանց առաջխաղացնելը՝ լինելու առաջնորդողներ և աշխատողներ, և դու պետք է հասկանաս դա։ Անիմաստ է, որ ինքդ քեզ տաղանդավոր մարդ ես համարում։ Եթե Աստծու տունը չի առաջխաղացնում և չի պատրաստում քեզ, ապա ոչինչ ես։ Եթե չես ձգտում ճշմարտությանը և չես ցանկանում օգտագործվել Աստծու տան կողմից, ապա ոչնչի չես կարող հասնել։ Եթե այնուհետև ասես՝ «Աստծու տունն ինձ չի օգտագործում, դուրս կգամ հասարակություն», դե ուրեմն, դուրս արի հասարակություն և փորձիր, տես, թե ով է առաջխաղացնում քեզ, և տես, թե ինչի ես ի վիճակի հասնելու։ Սա ձեզ ասելով՝ նկատի ունեմ, որ պետք է ունենաք ճիշտ հասկացողություն և մոտեցում Աստծու տան կողմից ձեր առաջխաղացման և պատրաստման նկատմամբ։ Նրանք, ովքեր ցածր կամ միջակ որակ ունեն և չեն կարողանում համապատասխանել Աստծու տանն առաջխաղացման և պատրաստման համար պահանջվող չափանիշին, պարզապես պետք է հնազանդորեն և հաստատակամորեն կատարեն իրենց պարտավորությունը։ Քանի դեռ պարտավորությունդ կատարում ես ամբողջ սրտով և մտքով, Աստված քեզ հետ անարդարացիորեն չի վարվի։ Հետևաբար, մի՛ պայքարիր առաջխաղացման և պատրաստման հարցերի շուրջ, բայց մի՛ էլ մերժիր դրանք, պարզապես թույլ տուր, որ ամեն ինչ ընթանա իր բնականոն հունով։ Մի կողմից պետք է ենթարկվես Աստծու տան կարգավորումներին, իսկ մյուս կողմից պետք է ունենաս Աստծուն հնազանդվող սիրտ. սա է ճիշտ ճանապարհը։ Արդյոք պա՞րզ է սա անելը։ (Այո՛, պարզ է։) Արդյոք որևէ օգուտ կա՞ ցածր որակ ունեցող մարդու՝ առաջնորդող լինելու մեջ։ Ի վերջո, երբ նրան բնորոշեն որպես կեղծ առաջնորդող և դուրս թողնեն, ինչպե՞ս կզգա դրանից։ Արդյոք դա կլինի՞ այն, ինչ ցանկանում էիք։ (Ո՛չ։) Ճակատիդ կկրես «կեղծ առաջնորդող» կոչումը և ուր էլ գնաս, մարդիկ կասեն՝ «Այս մարդը նախկինում կեղծ առաջնորդող է եղել»։ Արդյոք դա լա՞վ բան է, թե՞ վատ։ Դա լավ բան չէ և դա փառավոր բան չէ։ Մարդիկ պետք է ունենան ճիշտ հասկացողություն և վերաբերմունք առաջխաղացման և պատրաստման նկատմամբ։ Այս հարցերում պետք է փնտրեն ճշմարտությունը և չհետևեն իրենց սեփական կամքին կամ չունենան փառասիրական ձգտումներ և նկրտումներ։ Եթե զգում ես, որ լավ որակ ունես, բայց Աստծու տունը երբեք չի առաջխաղացրել քեզ, ոչ էլ քեզ պատրաստելու ծրագրեր ունի, ապա մի՛ հիասթափվիր կամ մի՛ սկսիր տրտնջալ, պարզապես կենտրոնացիր ճշմարտությանը ձգտելու և առաջ գնալու վրա։ Երբ որոշակի հասակ ունենաս և ի վիճակի լինես իրական աշխատանք կատարելու, Աստծու ընտրյալ մարդիկ բնականաբար կընտրեն քեզ՝ լինելու առաջնորդող։ Իսկ եթե զգում ես, որ ցածր որակ ունես, և որ առաջխաղացվելու կամ պատրաստվելու ոչ մի հնարավորություն չունես, և որ անհնար է, որ փառասիրական ձգտումներդ իրականանան, մի՞թե սա լավ բան չէ։ Սա կպաշտպանի քեզ։ Քանի որ ցածր որակ ունես, եթե հանդիպես կույր բթամիտ մարդկանց մի խմբի, որոնք ընտրում են քեզ՝ լինելու իրենց առաջնորդողը, մի՞թե չես քայլելու տաք ածուխների վրայով։ Դու անկարող ես որևէ աշխատանք կատարելու, և աչքերդ ու միտքդ կույր են։ Այն ամենն, ինչ անում ես, խաթարում է։ Քո յուրաքանչյուր քայլը չարագործություն է։ Ավելի լավ կլիներ, որ լավ կատարեիր ներկայիս պարտավորությանդ աշխատանքը․ առնվազն չես խայտառակի ինքդ քեզ, և դա ավելի լավ է, քան կեղծ առաջնորդող լինելը և կուլիսների հետևում քննադատության թիրախ դառնալը։ Որպես մարդ՝ պետք է իմանաս քո չափը, պետք է մի փոքր ինքնագիտակցություն ունենաս։ Եթե ունենաս, կկարողանաս խուսափել սխալ ուղիով գնալուց և լուրջ սխալներ թույլ տալուց։
Ցանկանում եք լինել կեղծ առաջնորդո՞ղ, թե՞ սովորական հետևորդ։ (Սովորական հետևորդ։) Եթե եղբայրներն ու քույրերն ընտրեն քեզ, փորձիր․ գուցե քո մասին նրանց տեսակետն ավելի ճշգրիտ է, քան սեփական զգացմունքներդ ինքդ քո հանդեպ։ Եթե եղբայրներն ու քույրերը կարծում են, որ կարող ես անել դա, պետք է ջանք չխնայես։ Եթե իսկապես ձեռքիցդ եկածն անում ես, բայց դեռ ձախողվում ես աշխատանքումդ, և սիրտդ այրվում է անհանգստությունից այնպես, որ չես կարողանում ուտել և կորցնում ես քունդ դրա պատճառով և պարզապես չգիտես՝ ինչպես պատշաճ կերպով անել դա, ապա դադարիր առաջնորդող կամ աշխատող լինելուց. դա չափազանց դժվար է քեզ համար։ Եթե շարունակես, հավանաբար կդառնաս կեղծ առաջնորդող, ուստի պետք է անհապաղ հրաժարականի դիմում գրես՝ հայտարարելով. «Քանի որ ցածր որակ ունեմ և անընդունակ եմ իրական աշխատանք կատարելու, եթե շարունակեմ առաջնորդող լինել, շատ չանցած՝ հաստատ կդառնամ կեղծ առաջնորդող, ուստի խնդրում եմ հրաժարականս ընդունել և հոժարակամորեն հրաժարվում եմ պաշտոնից»։ Սա գործողությունների ամենաիմաստուն ընթացքն է և ամենահարմար բանը, որ կարելի է անել։ Դա ռացիոնալ է և ավելի լավ է քան պաշտոն զբաղեցնելը և կեղծ առաջնորդող լինելը։ Եթե քաջ գիտակցում ես, որ ցածր որակ ունես և անընդունակ ես առաջնորդող լինելու, բայց չես կարողանում հրաժարվել կարգավիճակից և ինքդ քեզ ասում ես՝ «Ինչո՞ւ չեմ կարող անել սա։ Ո՞վ կարող է ինձ որոշակի օգնություն ցուցաբերել։ Որքա՜ն հիանալի կլիներ, եթե պահպանեի իմ կարգավիճակը որպես առաջնորդող, իսկ մեկ ուրիշն ինձ համար մշակեր բոլոր ծրագրերն ու ռազմավարությունները։ Հենց հիմա չկա որևէ հարմար մեկը, որը կզբաղեցնի իմ տեղը, ուստի կարող եմ միայն շարունակել առաջնորդող լինել և վայելել դա ամեն օր, երբ աշխատանքի մեջ եմ։ Նույնիսկ եթե չեմ կարողանում կատարել աշխատանքը, միևնույն է, առաջնորդող եմ, իսկ առաջնորդող լինելն ավելի լավ է քան սովորական եղբայր կամ քույր լինելը։ Եթե Աստծու տունն ինձ չպաշտոնազրկի, և եղբայրներն ու քույրերն ինձ չհեռացնեն, ապա հրաժարական չեմ տա»։ Արդյոք սա տեղի՞ն է։ (Ո՛չ։) Ինչո՞ւ տեղին չէ։ (Անխոհեմ է։ Եթե անընդունակ եմ իրական աշխատանք կատարելու և այնուամենայնիվ հրաժարական չեմ տալիս, դա միայն կուշացնի եկեղեցու գործը։) Այսպես գործելն ուշացնում է եկեղեցու գործը, վնասում է ուրիշներին և վնասում է ինքդ քեզ։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում առաջնորդող լինել։ Նշանակում է, որ անմիջական կապ ունես շատ մարդկանց կյանքի մուտքի հետ, և քո առաջնորդությունն անմիջական կապ ունի այն բանի հետ, թե ինչպես են քայլում իրենց առջև եղած ուղիով։ Եթե լավ առաջնորդես և նրանց ճիշտ ուղու վրա դնես, կկարողանան ոտք դնել ճիշտ ուղու վրա։ Եթե վատ առաջնորդես և նրանց փոսը գցես, և նրանք քեզ պես փարիսեցի դառնան, ապա մեղքդ մեծ է։ Եվ այս մեծ մեղքը գործելուց հետո արդյոք դրանով ամեն ինչ կավարտվի՞։ Դա կարձանագրվի Աստծու կողմից։ Քաջ գիտակցում ես, որ որակդ ցածր է, որ կեղծ առաջնորդող ես և անընդունակ ես իրական աշխատանք կատարելու, սակայն չես ընդունում սխալներդ և հրաժարական չես տալիս, այլ լկտիաբար կառչում ես քո պաշտոնից և չես զիջում այն որևէ մեկ ուրիշի։ Սա մեղք է, և Աստված հաշվի կառնի դա։ Եվ արդյոք Նրա հաշվի առնելը լա՞վ, թե՞ վատ կլինի քեզ համար ապագայում։ Խնդիրների մեջ կհայտնվես։ Կասեմ քեզ ճշմարտությունը․ Աստված հաշվի է առնում նման բաները յուրաքանչյուր մարդու համար, և յուրաքանչյուր կետ հստակ գրված է։ Եթե նման ծանր բան պատահեր քո փրկության ուղու վրա, ապա ազդեցությունը քեզ վրա հսկայական կլիներ։ Ինչ էլ որ անես, մի՛ քայլիր այս ուղիով և մի՛ եղիր այս տեսակի մարդ։
Հակիրճ հաղորդակցվեցինք կեղծ առաջնորդողների որոշ կիրարկումների և դրսևորումների շուրջ՝ կապված տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման և պատրաստման հետ։ Ամփոփելով՝ այն տեսակի մարդը, որը կեղծ առաջնորդող է, իրական աշխատանք չի կատարում և անընդունակ է իրական աշխատանք կատարելու։ Նրանց որակը ցածր է, աչքերով և մտքով կույր են, անընդունակ են բացահայտելու խնդիրներ և չեն կարողանում թափանցել տարբեր տեսակի մարդկանց էության մեջ, ուստի ի վիճակի չեն ստանձնելու տարբեր տեսակի տաղանդավոր մարդկանց առաջխաղացման և պատրաստման կարևոր աշխատանքը։ Այսպիսով, ոչ մի կերպ չեն կարող լավ կատարել եկեղեցու գործը և շատ դժվարություններ կառաջացնեն Աստծու ընտրյալ մարդկանց համար իրենց կյանքի մուտքի ժամանակ։ Հաշվի առնելով այս գործոնները՝ պարզ է, որ կեղծ առաջնորդողները պիտանի չեն եկեղեցու առաջնորդողներ լինելու համար։ Կան այլ կեղծ առաջնորդողներ, որոնք եկեղեցու ոչ մի հատուկ աշխատանք չեն անում և կապ չեն հաստատում հատուկ աշխատանքի վերակացուների հետ, ուստի չգիտեն, թե որ տաղանդավոր անհատներն ինչ աշխատանք են ընդունակ կատարելու, ոչ էլ այն, թե որոնք են հարմար ինչ աշխատանքի համար, ոչ էլ այն, թե արդյոք նրանց աշխատանքը համապատասխանում է սկզբունքներին։ Այսպիսով, ի վիճակի չեն առաջխաղացնելու և պատրաստելու տաղանդի մարդկանց։ Ուրեմն ինչպե՞ս կարող են նման մարդիկ լավ կատարել եկեղեցու գործը։ Հիմնական պատճառը, որ կեղծ առաջնորդողները չեն կարողանում իրական աշխատանք կատարել, այն է, որ նրանց որակը վատ է․ ոչ մի բանի էության մեջ չեն թափանցում և չգիտեն, թե ինչ է իրական աշխատանքը։ Սա հանգեցնում է եկեղեցու գործում հաճախակի լճացման կամ կաթվածահար վիճակների։ Սրանք անմիջականորեն կապված են կեղծ առաջնորդողների կողմից իրական աշխատանք չկատարելու հետ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Աստծու տունը կրկին ու կրկին շեշտել է, որ չար մարդիկ և չհավատացողները պետք է մաքրվեն, իսկ կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողները՝ պաշտոնազրկվեն։ Ինչո՞ւ պետք է տարբեր չար մարդիկ և չհավատացողները մաքրվեն։ Որովհետև Աստծուն տարիներ շարունակ հավատալուց հետո այս մարդիկ դեռևս ամենևին չեն ընդունում ճշմարտությունը և հասել են այն կետին, որտեղ փրկության հույսից անդին են։ Եվ ինչո՞ւ պետք է բոլոր կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողները պաշտոնազրկվեն։ Որովհետև իրական աշխատանք չեն կատարում և երբեք չեն առաջխաղացնում կամ պատրաստում նրանց, ովքեր ձգտում են ճշմարտությանը․ փոխարենը պարզապես անիմաստ ջանքեր են գործադրում։ Սա հանգեցնում է այն բանին, որ եկեղեցու գործը վերածվում է քաոսի և կաթվածահար վիճակի, իսկ առկա խնդիրները մնում են չլուծված, և դա նաև դանդաղեցնում է Աստծու ընտրյալ մարդկանց կյանքի մուտքը։ Եթե այս բոլոր կեղծ առաջնորդողներն ու կեղծ աշխատողները պաշտոնազրկվեին, և եթե եկեղեցին անհանգստացնող այս բոլոր չար մարդիկ և չհավատացողները հեռացվեին, եկեղեցու գործը բնականաբար սահուն կընթանար, եկեղեցու կյանքը բնականաբար շատ ավելի լավը կդառնար, և Աստծու ընտրյալ մարդիկ կկարողանային բնականոն կերպով ուտել և խմել Աստծու խոսքերը և կատարել իրենց պարտավորությունները և մտնել Աստծուն հավատալու ճիշտ ուղի։ Սա այն է, ինչ Աստված կցանկանար տեսնել։
2021 թ. փետրվարի 27