Մարդու բնականոն ապրելակերպի վերականգնումը և նրան հրաշալի նշանակության վայր տանելը

Մարդը որոշ չափով հասկացողություն ունի այսօրվա և ապագայի գործերից, բայց նա չի հասկանում, թե հատկապես ինչ նշանակության վայր է մարդկությունը մտնելու։ Որպես արարած՝ մարդը պետք է կատարի արարածի պարտավորությունը. մարդը պետք է հետևի Աստծուն այն ամենում, ինչ Նա անում է. դուք պետք է շարունակեք այն ճանապարհով, որը Ես եմ ձեզ ասում։ Դու ոչ մի միջոց չունես որևէ բան ինքնուրույն տնօրինելու, և դու իշխանություն չունես քեզ վրա։ Ամեն ինչ պետք է հանձնվի Աստծու ողորմածությանը, և Աստված ամեն ինչ պահում է Իր ձեռքերում։ Եթե Իր աշխատանքում մարդուն նախապես տար ելք՝ հրաշալի նշանակության վայր, և եթե Աստված դա օգտագործեր մարդուն գայթակղելու և նրան մղելու համար, որ Իրեն հետևի, եթե Նա մարդու հետ գործարք կապեր, ապա դա չէր լինի նվաճում, ոչ էլ կլիներ աշխատանք մարդու կյանքի վրա։ Եթե Աստված օգտագործեր մարդու ելքը՝ նրան վերահսկելու և նրա սիրտը ձեռք բերելու համար, ապա դրանով Նա չէր կատարելագործի մարդուն, ոչ էլ ի վիճակի կլիներ ձեռք բերելու մարդուն, այլ փոխարենը կօգտագործեր նշանակության վայրը՝ նրան վերահսկելու համար։ Մարդուն ոչինչ այնքան չի հետաքրքրում, որքան ապագա ելքը՝ վերջնական նշանակության վայրը, և արդյոք ինչ-որ լավ բանի հույս կա, թե ոչ։ Եթե նվաճման գործի ընթացքում մարդուն մի գեղեցիկ հույս տրվեր և եթե նախքան մարդուն նվաճելը նրան պատշաճ նշանակության վայր տրվեր՝ ձգտելու համար, ապա մարդուն նվաճելը ոչ միայն չէր հասնի իր արդյունքին, այլև դա կազդեր նվաճման գործի արդյունքի վրա։ Այսինքն՝ նվաճման գործն իր արդյունքին հասնում է մարդու ճակատագիրն ու հեռանկարները վերցնելու և մարդու ապստամբ բնավորությունը դատելու և պատժելու միջոցով։ Դրան հասնում են ոչ թե մարդու հետ գործարք կապելու միջոցով, այսինքն՝ մարդուն օրհնություններ և շնորհ տալով, այլ մարդուն իր «ազատությունից» զրկելու և նրա հեռանկարներն արմատախիլ անելու միջոցով և այդպիսով տեսնելով, թե որքան հավատարիմ է նա։ Սա է նվաճման գործի էությունը։ Եթե մարդուն հենց ամենասկզբում գեղեցիկ հույս տրվեր, իսկ պատժի և դատաստանի գործը հետո արվեր, ապա մարդը կընդուներ այդ պատիժն ու դատաստանն այն հիմքով, որ ինքն ունեցել է հեռանկարներ, և Արարչին Իր բոլոր արարածների անվերապահորեն հնազանդվելն ու երկրպագելը չէին իրականացվի. կլիներ միայն կույր, չգիտակցված հնազանդություն, կամ էլ մարդը կուրորեն պահանջներ կներկայացներ Աստծուն, և հնարավոր չէր լինի լիովին նվաճել մարդու սիրտը։ Հետևաբար, անհնար կլիներ, որ այդպիսի նվաճման գործը ձեռք բերեր մարդուն, առավել ևս վկայություն կրեր Աստծու համար։ Այդպիսի արարածներն ի վիճակի չէին լինի կատարելու իրենց պարտավորությունը և միայն գործարքներ կկնքեին Աստծու հետ. սա ոչ թե նվաճում կլիներ, այլ ողորմություն և օրհնություն։ Մարդու ամենամեծ դժվարությունն այն է, որ նա միշտ մտածում է իր ճակատագրի և հեռանկարների մասին և դրանք կուռք է դարձնում։ Մարդն Աստծուն ձգտում է հանուն իր ճակատագրի և հեռանկարների. նա Աստծուն չի երկրպագում Նրա հանդեպ իր սիրո պատճառով։ Եվ այսպես, մարդուն նվաճելիս պետք է պայքարել մարդու եսասիրության, ագահության և այն բաների դեմ, որոնք առավելագույնս խոչընդոտում են նրա՝ Աստծուն երկրպագելուն։ Այդ անելով՝ ձեռք է բերվում մարդու նվաճումը։ Արդյունքում մարդու նվաճման առաջին փուլերում անհրաժեշտ է նախ մաքրել մարդու վայրի փառասիրական ձգտումներն ու ամենակործանարար թուլությունները, որպեսզի մարդու աստվածասեր սիրտը բացահայտվի, և փոխվի նրա գիտելիքը մարդկային կյանքի մասին, նրա հայացքն Աստծու նկատմամբ և նրա գոյության իմաստը։ Այսկերպ մարդու աստվածասեր սիրտը դառնում է մաքուր, այսինքն՝ մարդու սիրտը նվաճվում է։ Բայց բոլոր արարածների հանդեպ Աստծու վերաբերմունքի մեջ Աստված չի նվաճում լոկ հանուն նվաճելու. ավելի շուտ, Նա նվաճում է՝ մարդուն ձեռք բերելու համար, հանուն Իր իսկ փառքի և մարդու ամենավաղ, սկզբնական նմանությունը վերականգնելու համար։ Եթե Նա նվաճեր լոկ հանուն նվաճելու, ապա նվաճման գործի նշանակությունը կկորչեր։ Այսինքն, եթե Աստված միայն նվաճեր մարդուն և դրանից հետո լվանար Իր ձեռքերը մարդուց և ուշադրություն չդարձներ մարդու կյանքին կամ մահվանը, ապա սա չէր լինի մարդկության տնօրինումը, ոչ էլ հանուն նրա փրկության կլիներ։ Միայն մարդուն նվաճելուց հետո նրան ձեռք բերելը և ի վերջո մարդկությանը հրաշալի նշանակության վայր տանելն են փրկության ողջ գործի կենտրոնակետում, և միայն սա է հասնում մարդու փրկության նպատակին։ Այլ կերպ ասած՝ միայն մարդու ժամանումը հրաշալի նշանակության վայր և նրա մուտքը հանգիստ այն հեռանկարներն են, որոնք պետք է ունենան բոլոր արարածները, և այն գործը, որը պետք է անի Արարիչը։ Եթե մարդը կատարեր այս գործը, ապա այն չափազանց սահմանափակ կլիներ։ Այն կարող էր մարդուն տանել մինչև որոշակի կետ, բայց ի վիճակի չէր լինի մարդուն հավերժական նշանակության վայր բերելու։ Մարդն ի վիճակի չէ որոշելու մարդու ճակատագիրը, առավել ևս ի վիճակի չէ ապահովելու մարդու հեռանկարներն ու ապագա նշանակության վայրը։ Աստծու արած գործը, սակայն, տարբեր է։ Քանի որ Նա ստեղծել է մարդուն, Նա առաջնորդում է նրան. քանի որ Նա փրկում է մարդուն, լիովին կփրկի նրան և կատարելապես ձեռք կբերի. քանի որ Նա առաջնորդում է մարդուն, նրան պատշաճ նշանակության վայր կբերի. և քանի որ Նա ստեղծել և տնօրինում է մարդուն, պետք է պատասխանատվություն կրի մարդու ճակատագրի և հեռանկարների համար։ Հենց սա է Արարչի կողմից արվող գործը։ Թեև նվաճման գործն իրականացվում է մարդու հեռանկարներն արմատախիլ անելով, մարդն ի վերջո պետք է բերվի Աստծու՝ իր համար պատրաստած պատշաճ նշանակության վայր։ Հենց այն պատճառով, որ Աստված ներգործության է ենթարկում մարդուն, մարդն ունի նշանակության վայր, և նրա ճակատագիրն ապահովված է։ Այստեղ հիշատակվող պատշաճ նշանակության վայրը մարդու՝ նախկինում արմատախիլ արված հույսերն ու հեռանկարները չեն. այդ երկուսը տարբեր են։ Այն, ինչի վրա մարդը հույս է դնում և ինչին ձգտում է, այն բաներն են, որոնք նա տենչում է մսեղիի շվայտ ցանկություններին իր հետամուտ լինելու ընթացքում, այլ ոչ թե մարդուն հասանելիք նշանակության վայրն է։ Մինչդեռ այն, ինչ Աստված պատրաստել է մարդու համար, այն օրհնությունն ու խոստումն են, որոնք հասանելի են մարդուն իր մաքրագործվելուց հետո, որոնք Աստված պատրաստել է մարդու համար աշխարհը ստեղծելուց հետո, և որոնք աղտոտված չեն մարդու ընտրություններով, պատկերացումներով, երևակայություններով կամ մսեղիով։ Այս նշանակության վայրը պատրաստված չէ որոշակի անձի համար, այլ ողջ մարդկության հանգստի վայրն է։ Եվ այսպես, այս նշանակության վայրն ամենահարմար նշանակության վայրն է մարդկության համար։

Արարիչը մտադիր է ներդաշնակեցնել արարածներին։ Ինչ էլ որ Նա անի, դու չպետք է փորձես խուսափել դրանից. դու պետք է հնազանդվես Նրան և ապստամբ չլինես Նրա հանդեպ։ Երբ Նրա արած գործն ի վերջո հասնի Իր նպատակներին, դրանում Նա փառք ձեռք կբերի։ Այսօր ինչո՞ւ խոսք չկա այն մասին, որ դու Մովաբի հետնորդն ես կամ մեծ կարմիր վիշապի սերունդը, խոսք չկա ընտրյալ մարդկանց մասին և խոսվում է միայն արարածների մասին։ Սա էր մարդու սկզբնական անվանումը, նրա սկզբնական ինքնությունը՝ արարածի ինքնությունը։ Անունները տարբերվում են միայն այն պատճառով, որ գործի ժամանակաշրջաններն ու փուլերն են տարբերվում։ Իրականում մարդը սովորական արարած է։ Բոլոր արարածները՝ լինեն ամենաապականվածը, թե ամենասուրբը, պետք է կատարեն արարածի պարտավորությունը։ Երբ Աստված իրականացնում է նվաճման գործը, Նա չի վերահսկում քեզ՝ օգտագործելով քո հեռանկարները, ճակատագիրը կամ նշանակության վայրը։ Իրականում այսկերպ գործելու կարիք չկա։ Նվաճման գործի նպատակը մարդուն մղելն է կատարելու արարածի պարտավորությունը, նրան մղելը Արարչին երկրպագելու։ Միայն դրանից հետո նա կարող է մտնել հրաշալի նշանակության վայր։ Մարդու ճակատագիրը վերահսկվում է Աստծու ձեռքերով։ Դու անկարող ես վերահսկել ինքդ քեզ։ Նույնիսկ եթե մարդը միշտ շտապում և զբաղեցնում է ինքն իրեն, նա անկարող է մնում ինքն իրեն վերահսկելու։ Եթե դու կարողանայիր իմանալ քո սեփական հեռանկարները, եթե կարողանայիր վերահսկել քո սեփական ճակատագիրը, արդյո՞ք դեռ արարած կկոչվեիր։ Կարճ ասած՝ անկախ նրանից, թե ինչպես է Աստված գործում, Նրա ողջ գործը հանուն մարդու է։ Դա ճիշտ այնպես է, ինչպես երկինքներն ու երկիրը և բոլոր բաները ստեղծվեցին Աստծու կողմից՝ մարդուն ծառայելու համար։ Աստված մարդու համար ստեղծեց լուսինը, արևը և աստղերը, Նա մարդու համար ստեղծեց կենդանիներին ու բույսերը, Նա մարդու համար ստեղծեց գարունը, ամառը, աշունն ու ձմեռը և այլն. այս ամենը ստեղծվեց հանուն մարդու գոյության։ Եվ այսպես, անկախ նրանից, թե ինչպես է Աստված պատժում և դատում մարդուն, դա ամբողջությամբ հանուն մարդու փրկության է։ Նույնիսկ եթե Նա մարդուն զրկում է իր մսեղավոր հույսերից, դա, միևնույն է, հանուն մարդուն մաքրագործելու է, իսկ մարդու մաքրագործումն արվում է հանուն մարդու գոյության։ Մարդու նշանակության վայրն Արարչի ձեռքերում է, ուստի ինչպե՞ս կարող էր մարդը վերահսկել ինքն իրեն։

Նվաճման գործի ավարտից հետո մարդը կբերվի մի գեղեցիկ աշխարհ։ Այս ապրելակերպը, իհարկե, դեռևս կլինի երկրի վրա, բայց այն լիովին կտարբերվի մարդու այսօրվա ապրելակերպից։ Դա այն ապրելակերպն է, որը մարդկությունը կունենա ողջ մարդկության նվաճվելուց հետո, այն մարդու համար նոր սկիզբ կլինի երկրի վրա։ Մարդկության համար նման ապրելակերպ ունենալն ապացույց կլինի, որ մարդկությունը մուտք է գործել նոր և գեղեցիկ տիրույթ. դա կլինի երկրի վրա Աստծու և մարդու ապրելակերպի սկիզբը։ Նման գեղեցիկ ապրելակերպի նախապայմանը պետք է լինի այն, որ մարդն իր մաքրագործվելուց և նվաճվելուց հետո հնազանդվի Արարչի առջև։ Եվ այսպես, նվաճման գործն Աստծու գործի վերջին փուլն է նախքան մարդկության մուտք գործելը հրաշալի նշանակության վայր։ Նման ապրելակերպը մարդու ապագա ապրելակերպն է երկրի վրա, ամենագեղեցիկ ապրելակերպը երկրի վրա, այնպիսի ապրելակերպ, որը մարդը փափագում է, այնպիսին, որին մարդը երբեք չի հասել աշխարհի պատմության մեջ։ Դա տնօրինման 6000 տարվա գործի վերջնական արդյունքն է։ Դա այն է, ինչ մարդկությունն ամենից շատ է տենչում և նաև Աստծու խոստումն է մարդուն։ Բայց այս խոստումը չի կարող անմիջապես իրականանալ։ Մարդը կմտնի ապագա նշանակության վայր միայն այն ժամանակ, երբ վերջին օրերի գործն ավարտվի, և նա լիովին նվաճվի, այսինքն՝ երբ Սատանան կատարելապես պարտվի։ Մարդու զտվելուց հետո նա կլինի առանց մեղավոր բնության, որովհետև Աստված պարտության մատնած կլինի Սատանային, ինչը նշանակում է, որ թշնամական ուժերի կողմից ոտնձգություն չի լինի, և ընդհանրապես չեն լինի թշնամական ուժեր, որոնք կարող են հարձակվել մարդու մսեղիի վրա։ Եվ այսպես, մարդն ազատ և սրբացված կլինի. նա մուտք գործած կլինի հավերժություն։ Միայն այն դեպքում, եթե խավարի թշնամական ուժերը կապանքների մեջ պահվեն, և մարդն ազատ լինի ուր էլ որ գնա, մարդը կլինի առանց ապստամբության կամ հակառակության։ Սատանան պարզապես պետք է կապանքների մեջ պահվի, և մարդու հետ ամեն ինչ լավ կլինի. ընթացիկ իրավիճակը գոյություն ունի, որովհետև Սատանան դեռևս երկրի վրա ամենուր անհանգստություն է հրահրում, և որովհետև Աստծու տնօրինման ողջ գործը դեռ պետք է հասնի իր ավարտին։ Հենց որ Սատանան պարտվի, մարդը լիովին կազատագրվի. երբ մարդը ձեռք բերի Աստծուն և դուրս գա Սատանայի իշխանության տակից, նա կտեսնի արդարության Արեգակը։ Բնականոն մարդուն հասանելիք ապրելակերպը կվերականգնվի. այն ամենը, ինչ պետք է ունենա բնականոն մարդը, ինչպիսիք են բարին չարից զանազանելու կարողությունը և հասկանալը, թե ինչպես սնվել և հագնվել, և բնականոն ապրելու կարողությունը, կվերականգնվի։ Մարդու առաջին ստեղծումից հետո, նույնիսկ եթե Եվան չգայթակղվեր օձի կողմից, մարդը պետք է այսպիսի բնականոն ապրելակերպ ունենար։ Նա պետք է սնվեր, հագնվեր և երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ վարեր։ Սակայն մարդու այլասերվելուց հետո այս ապրելակերպը դարձավ անհասանելի պատրանք, և նույնիսկ այսօր մարդը չի համարձակվում նման բաներ երևակայել։ Իրականում այս գեղեցիկ ապրելակերպը, որը մարդը տենչում է, անհրաժեշտություն է։ Եթե մարդն առանց նման նշանակության վայրի լիներ, նրա այլասերված ապրելակերպը երկրի վրա երբեք չէր դադարի, և եթե չլիներ նման գեղեցիկ ապրելակերպ, Սատանայի ճակատագիրը կամ այն դարաշրջանը, որում Սատանան իշխանություն ունի երկրի վրա, վախճան չէր ունենա։ Մարդը պետք է հասնի մի տիրույթ, որն անհասանելի է խավարի ուժերին, և երբ նա հասնի, դա կապացուցի, որ Սատանան պարտվել է։ Այսպիսով՝ միայն այն ժամանակ, երբ Սատանայի կողմից անհանգստություն չկա, և մարդկությունը հենց Աստծու ձեռքերում է, և մարդու ողջ ապրելակերպն Աստծու բռի մեջ է ու Նրա վերահսկողության տակ, սա կարող է կոչվել Սատանայի պարտություն։ Մարդու ապրելակերպն այսօր մեծամասամբ կեղտոտության ապրելակերպ է։ Այն դեռևս տառապանքի և նեղության ապրելակերպ է։ Սա չի կարող կոչվել Սատանայի պարտություն. մարդը դեռ չի փախել չարչարանքի ծովից, դեռ չի փախել մարդու կյանքի տառապանքից կամ Սատանայի ազդեցությունից, և նա դեռևս Աստծու մասին միայն չնչին գիտելիք ունի։ Մարդու ողջ տառապանքը Սատանան է առաջացրել։ Սատանան էր, որ դժվարություն բերեց մարդու կյանքին, և միայն Սատանային կապանքների մեջ դնելուց հետո մարդն ի վիճակի կլինի լիովին փախչել չարչարանքի ծովից։ Սակայն Սատանայի՝ կապանքների մեջ դրվելն իրագործվում է մարդու սիրտը նվաճելու և ձեռք բերելու միջոցով՝ մարդուն դարձնելով Սատանայի հետ ճակատամարտի ավարը։

Հաղթող դառնալը և կատարյալ դարձվելն այն բաներն են, որոնց մարդն այսօր ձգտում է նախքան երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ ունենալը, և դրանք այն նպատակներն են, որոնց նա ձգտում է նախքան Սատանայի՝ կապանքների մեջ դրվելը։ Ըստ էության, հաղթող դառնալուն, կատարյալ դարձվելուն կամ մեծապես օգտագործվելուն մարդու ձգտելը Սատանայի ազդեցությունից փախչելու համար է. մարդու ձգտումը հաղթող դառնալն է, բայց վերջնական արդյունքը կլինի նրա փախուստը Սատանայի ազդեցությունից։ Եթե միայն մարդը փախչի Սատանայի ազդեցությունից, նա կարող է երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ վարել՝ Աստծուն երկրպագելու ապրելակերպ։ Հաղթող դառնալը և կատարյալ դարձվելն այն բաներն են, որոնց մարդն այսօր ձգտում է նախքան երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ ունենալը։ Դրանց ձգտում են՝ նախևառաջ մաքրագործվելու և ճշմարտությունը կիրարկելու համար, և որպեսզի երկրպագեն Արարչին։ Եթե մարդը երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ ունենա, ապրելակերպ՝ առանց տառապանքի կամ նեղության, ապա մարդը չի զբաղվի հաղթող դառնալու ձգտմամբ։ «Հաղթող դառնալը» և «կատարյալ դարձվելը» այն նպատակներն են, որոնք Աստված տալիս է մարդուն՝ ձգտելու համար, և այս նպատակներին ձգտելու միջոցով Նա մարդուն մղում է կիրարկելու ճշմարտությունը և կյանքով արտահայտելու իմաստալից կյանք։ Նպատակը մարդուն ավարտուն դարձնելն ու նրան ձեռք բերելն է, իսկ հաղթող դառնալուն կամ կատարյալ դարձվելուն ձգտելը լոկ միջոց է։ Եթե ապագայում մարդը մտնի հրաշալի նշանակության վայր, հաղթող դառնալու և կատարյալ դարձվելու մասին հիշատակում չի լինի. կլինի միայն յուրաքանչյուր արարածի՝ իր պարտավորությունը կատարելը։ Այսօր մարդուն մղում են այս բաներին ձգտելու պարզապես մարդու համար շրջանակ սահմանելու նպատակով, որպեսզի մարդու ձգտումը կարողանա ավելի նպատակային և գործնական լինել։ Այլապես մարդը կապրեր աղոտ վերացականության մեջ և կձգտեր հավերժական կյանք մտնելուն, և եթե այդպես լիներ, մի՞թե մարդն էլ ավելի ողորմելի չէր լինի։ Մի՞թե ինքնախաբեություն չէ այսկերպ ձգտելը՝ առանց նպատակների կամ սկզբունքների։ Ի վերջո, այս ձգտումը, բնականաբար, անպտուղ կլիներ. վերջում մարդը դեռ կապրեր Սատանայի իշխանության տակ և անկարող կլիներ դրանից ազատվել։ Ինչո՞ւ իրեն ենթարկել նման աննպատակ ձգտման։ Երբ մարդը մտնի հավերժական նշանակության վայր, կերկրպագի Արարչին, և քանի որ մարդը փրկված կլինի և մտած կլինի հավերժություն, այլևս չի ձգտի որևէ նպատակի, առավել ևս կարիք չի ունենա անհանգստանալու, որ կպաշարվի Սատանայի կողմից։ Այդ ժամանակ յուրաքանչյուր մարդ կպահպանի իր տեղը և կկատարի իր պարտավորությունը, և թեև նրանք չեն պատժվի կամ դատվի, յուրաքանչյուր մարդ կկատարի իր պարտավորությունը։ Այդ ժամանակ մարդը արարած կլինի և՛ ինքնությամբ, և՛ կարգավիճակով։ Այլևս չի լինի բարձրի և ցածրի տարբերություն. պարզապես յուրաքանչյուր մարդ տարբեր գործառույթ կկատարի։ Սակայն մարդը դեռ կապրի մի նշանակության վայրում, որը կանոնավոր է և մարդկության համար հարմար։ Մարդը կկատարի իր պարտավորությունը՝ հանուն Արարչին երկրպագելու, և հենց այս մարդկությունն է, որ կլինի հավերժության մարդկությունը։ Այդ ժամանակ մարդը Աստծու կողմից լուսավորված ապրելակերպ՝ Աստծու խնամքի և պաշտպանության տակ գտնվող ապրելակերպ, ձեռք բերած կլինի և կապրի Աստծու հետ միասին։ Մարդկությունը երկրի վրա կվարի բնականոն ապրելակերպ, և բոլոր մարդիկ կմտնեն ճիշտ ուղի։6000-ամյա տնօրինման ծրագիրը հիմնովին պարտության մատնած կլինի Սատանային, ինչը նշանակում է, որ Աստված վերականգնած կլինի մարդու սկզբնական պատկերը նրան երկրի վրա ստեղծելուց հետո, և, որպես այդպիսին, Աստծու սկզբնական մտադրությունները բավարարված կլինեն։ Սկզբում՝ նախքան մարդկության ապականվելը Սատանայի կողմից, մարդկությունը երկրի վրա բնականոն ապրելակերպ էր վարում։ Ավելի ուշ, երբ մարդն ապականվեց Սատանայի կողմից, մարդը կորցրեց այս բնականոն ապրելակերպը, և այսպես սկսվեց Աստծու տնօրինման գործը և Սատանայի հետ ճակատամարտը՝ մարդու բնականոն ապրելակերպը վերականգնելու համար։ Միայն այն ժամանակ, երբ Աստծու 6000-ամյա տնօրինման գործը ավարտվի, ողջ մարդկության ապրելակերպը պաշտոնապես կսկսվի երկրի վրա։ Միայն այդ ժամանակ մարդը կունենա հրաշալի ապրելակերպ, և Աստված կվերականգնի սկզբում մարդուն ստեղծելու Իր նպատակը, ինչպես նաև մարդու սկզբնական նմանությունը։ Եվ այսպես, երբ մարդն ունենա երկրի վրա մարդկության բնականոն ապրելակերպը, մարդը չի ձգտի հաղթող դառնալու կամ կատարյալ դարձվելու, քանզի մարդը սրբացված կլինի։ «Հաղթողները» և «կատարյալ դարձվելը», որոնց մասին մարդիկ խոսում են, այն նպատակներն են, որոնք մարդուն տրվել են Աստծու և Սատանայի միջև ճակատամարտի ընթացքում ձգտելու համար, և դրանք գոյություն ունեն միայն այն պատճառով, որ մարդն ապականվել է։ Հենց քեզ նպատակ տալով և քեզ այս նպատակին ձգտելու մղելով է, որ Սատանան կպարտվի։ Քեզնից պահանջելը, որ հաղթող լինես կամ կատարյալ դարձվես կամ օգտագործվես, պահանջում է, որ վկայություն կրես, որպեսզի ամոթահար անես Սատանային։ Ի վերջո, եթե մարդիկ երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ վարեն, և բոլորը սրբացված լինեն, արդյո՞ք նրանք դեռ կձգտեն հաղթողներ դառնալու։ Մի՞թե նրանք բոլորն արարածներ չեն։ Խոսելով հաղթող լինելու և կատարելագործված լինելու մասին՝ այս խոսքերն ուղղված են Սատանային և մարդու պղծությանը։ Մի՞թե այս «հաղթող» բառը չի վերաբերում Սատանայի և թշնամական ուժերի նկատմամբ հաղթանակին։ Երբ դու ասում ես, որ կատարյալ ես դարձվել, ի՞նչն է քո ներսում կատարյալ դարձվել։ Մի՞թե այն չէ, որ ազատվել ես քո սատանայական ապականված բնավորություններից և եկել ես Աստծուն առավելագույնս սիրելու։ Նման բաներն ասվում են մարդու ներսում եղած կեղտոտ բաների և Սատանայի առնչությամբ։ Դրանք չեն ասվում Աստծու առնչությամբ։

Այժմ քեզնից պահանջվում է ձգտել հաղթող դառնալու և ձգտել կատարյալ դարձվելու. եթե դա չանես, ապագայում, երբ մարդկությունը երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ վարի, այս բաներին ձգտելու հնարավորություն չես ունենա։ Այդ ժամանակ յուրաքանչյուր տեսակի մարդու ելքը բացահայտված կլինի։ Այդ ժամանակ կբացահայտվես այնպիսին, ինչպիսին իրականում կաս, և եթե ցանկանաս ձգտել հաղթող դառնալու կամ ցանկանաս կատարյալ դարձվել, անհնար կլինի։ Կլինի միայն այն, որ իր ապստամբության պատճառով մարդը բացահայտվելուց հետո կպատժվի։ Այդ ժամանակ մարդու ձգտումը չի լինի ուրիշներից ավելի բարձր դիրք ունենալը, որպեսզի ոմանք լինեն հաղթողներ, իսկ մյուսները՝ կատարյալ դարձվեն, կամ որպեսզի ոմանք լինեն Աստծու անդրանիկ որդիները, իսկ մյուսները՝ Աստծու որդիները. նրանք չեն ձգտի այս բաներին։ Բոլորը կլինեն արարածներ, բոլորը կապրեն երկրի վրա, և բոլորը կապրեն Աստծու հետ միասին երկրի վրա։ Այժմ Աստծու և Սատանայի միջև ճակատամարտի ժամանակն է, դա մի ժամանակ է, երբ այս ճակատամարտը դեռ չի վերջացել, ժամանակ, երբ մարդը դեռ լիովին ձեռք չի բերվել. դա անցումային շրջան է։ Եվ այսպես, մարդուց պահանջվում է ձգտել կա՛մ հաղթող դառնալու, կա՛մ Աստծու մարդկանցից մեկը։ Այսօր կարգավիճակի տարբերություններ կան, բայց երբ ժամանակը գա, նման տարբերություններ չեն լինի. բոլոր հաղթանակածների կարգավիճակը նույնը կլինի, նրանք բոլորը կլինեն մարդկության՝ չափանիշին համապատասխանող անդամներ և հավասարապես կապրեն երկրի վրա, ինչը նշանակում է, որ նրանք բոլորը կլինեն չափանիշին համապատասխանող արարածներ, և նույնը կտրվի բոլորին։ Քանի որ Աստծու գործի ժամանակաշրջանները տարբեր են, և Նրա գործի առարկաները տարբեր են, եթե այս գործն արվում է ձեզ վրա, ապա իրավունք ունեք կատարյալ դարձվելու և հաղթողներ դառնալու. եթե այն արվեր արտասահմանում, ապա այնտեղի մարդիկ իրավունք կունենային դառնալու նվաճվող մարդկանց առաջին խումբը և կատարյալ դարձվող մարդկանց առաջին խումբը։ Այսօր այս գործը չի արվում արտասահմանում, ուստի այլ երկրների մարդիկ իրավունք չունեն կատարյալ դարձվելու և հաղթողներ դառնալու, և նրանց համար անհնար է դառնալ առաջին խումբը։ Քանի որ Աստծու գործի առարկաները տարբեր են, Աստծու գործի ժամանակաշրջանները տարբեր են, և այն տարբեր շրջանակներ ունի, կա առաջին խումբը, այսինքն՝ հաղթողները, և նաև կլինի երկրորդ խումբ, որը կատարյալ կդարձվի։ Երբ լինի առաջին կատարյալ դարձված խումբը, կլինի տիպար և նմուշ, և այսպես ապագայում կլինեն կատարյալ դարձվողների երկրորդ և երրորդ խմբեր, բայց հավիտենությունում նրանք բոլորը կլինեն նույնը, և կարգավիճակի դասակարգումներ չեն լինի։ Նրանք պարզապես կատարյալ դարձված կլինեն տարբեր ժամանակներում, և կարգավիճակի տարբերություններ չեն լինի։ Երբ գա ժամանակը, որ բոլորն ավարտուն դարձված լինեն, և ողջ տիեզերքի գործը վերջացած լինի, կարգավիճակի տարբերություններ չեն լինի, և բոլորը հավասար կարգավիճակ կունենան։ Այսօր այս գործն արվում է ձեզ վրա, որպեսզի հաղթողներ դարձվեք։ Եթե այն Բրիտանիայում արվեր, ապա Բրիտանիան կունենար առաջին խումբը ճիշտ այնպես, ինչպես դուք կլինեք առաջին խումբը։ Պարզապես դուք հատկապես այն շնորհով եք օրհնվել, որ գործն այսօր իրականացվում է ձեզ վրա, և եթե այս գործը չարվեր ձեզ վրա, ապա կլինեիք երկրորդ խումբը, կամ երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Սա պարզապես գործի հաջորդականության տարբերության պատճառով է. առաջին խումբը և երկրորդ խումբը չեն նշանակում, որ մեկն ավելի բարձր կամ ցածր է մյուսից, դա պարզապես նշանակում է այն հաջորդականությունը, որով այս մարդիկ կատարյալ են դարձվում։ Այսօր այս խոսքերը հաղորդակցվում են ձեզ հետ, բայց ինչո՞ւ դուք ավելի վաղ չէիք տեղեկացվել։ Որովհետև առանց գործընթացի մարդիկ հակված են ծայրահեղությունների։ Օրինակ՝ Հիսուսն Իր ժամանակ ասաց. «Ինչպես հեռացա, այնպես էլ կգամ»։ Այսօր շատերը տարված են այս խոսքերով, և նրանք միշտ ցանկանում են սպիտակ հանդերձներ կրել և սպասել հափշտակվելուն։ Այսպիսով, շատ խոսքեր կան, որոնք չեն կարող չափազանց վաղ ասվել։ Եթե դրանք չափազանց վաղ ասվեին, մարդը հակված կլիներ ծայրահեղությունների։ Մարդու հասակը չափազանց փոքր է, և նա անկարող է հստակ տեսնել այս խոսքերը։

Երբ մարդը հասնի ճշմարիտ մարդկային ապրելակերպին երկրի վրա, և Սատանայի ողջ ուժերը կապանքների մեջ դրվեն, մարդը բավականին հեշտ կապրի երկրի վրա։ Բաներն այնքան բարդ չեն լինի, որքան այսօր են. միջանձնային հարաբերությունները, սոցիալական հարաբերությունները, բարդ ընտանեկան հարաբերությունները այնքան շատ անախորժություններ են բերում, այնքա՜ն շատ ցավ։ Այս ամենի մեջ ապրելն այնքա՜ն տհաճ է։ Երբ մարդը նվաճվի, նրա սիրտն ու միտքը կփոխվեն։ Նա կունենա աստվածավախ և աստվածասեր սիրտ։ Երբ տիեզերքում բոլոր նրանք, ովքեր ձգտում են Աստծուն սիրելու, նվաճվեն, ինչը նշանակում է՝ երբ Սատանան պարտվի, և երբ Սատանան՝ խավարի բոլոր ուժերը, կապանքների մեջ դրվի, ապա մարդու ապրելակերպը երկրի վրա անխռով կլինի, և նա կկարողանա ազատ ապրել երկրի վրա։ Եթե ապրելակերպն առանց մսեղավոր հարաբերությունների և մսեղիի բարդ հարցերի լիներ, ապա շատ ավելի հեշտ կլիներ։ Մարդու մսեղիի հարաբերությունները չափազանց բարդ են, և մարդու համար նման բաներ ունենալն ապացույց է, որ նա դեռ իրեն չի ազատել Սատանայի ազդեցությունից։ Եթե նույն հարաբերությունն ունենայիր յուրաքանչյուր եղբոր և քրոջ հետ, եթե նույն հարաբերությունն ունենայիր քո ընտանիքի յուրաքանչյուր անդամի հետ, ապա քեզ անախորժություն պատճառող ոչինչ չէր լինի, և կարիք չէիր ունենա որևէ մեկի համար անհանգստանալու։ Ոչինչ չէր կարող ավելի լավ լինել, և այսկերպ մարդը կազատվեր իր տառապանքի կեսից։ Երկրի վրա բնականոն մարդկային ապրելակերպ վարելով՝ մարդը նման կլինի հրեշտակներին. թեև դեռևս մսեղիից լինելով՝ նա շատ նման կլինի հրեշտակի։ Սա վերջնական խոստումն է, վերջին խոստումը, որ շնորհվել է մարդուն։ Այսօր մարդն անցնում է պատժի և դատաստանի միջով. կարծում ես, որ մարդու՝ նման բաների փորձառությունն անիմա՞ստ է։ Մի՞թե պատժի և դատաստանի գործը կարող էր իզուր արվել։ Նախկինում ասվել է, որ մարդուն պատժելն ու դատելը նրան անհատակ անդունդ գցելն է, ինչը նրա ճակատագրի և հեռանկարների վերացում է նշանակում։ Սա մի բանի համար է՝ մարդու մաքրագործման։ Մարդը միտումնավոր չի գցվում անհատակ անդունդ, որից հետո Աստված նրանից լվանում է Իր ձեռքերը։ Փոխարենը դա մարդու ներսի ապստամբությունն էտելու համար է, որպեսզի ի վերջո մարդու ներսի բաները մաքրագործվեն, որպեսզի նա Աստծու ճշմարիտ ճանաչողություն ունենա և սուրբ մարդու պես լինի։ Եթե սա արվի, ապա ամեն ինչ կիրագործվի։ Իրականում, երբ մարդու ներսում եղած այն բաները, որոնք նախատեսված են էտվելու համար, էտվեն, և մարդը հնչեղ վկայություն կրի, Սատանան նույնպես կպարտվի, և թեև կարող են մի քանի այնպիսի բաներ լինել, որոնք ի սկզբանե մարդու ներսում կան և լիովին մաքրագործված չեն, երբ Սատանան պարտվի, այն այլևս անհանգստություն չի առաջացնի, և այդ ժամանակ մարդը լիովին մաքրագործված կլինի։ Մարդը երբեք նման ապրելակերպի փորձառություն չի ունեցել, բայց երբ Սատանան պարտվի, ամեն ինչ կկարգավորվի, և մարդու ներսում եղած այդ չնչին բաները բոլորը կլուծվեն, և երբ այդ գլխավոր խնդիրը լուծված կլինի, մնացած բոլոր անհանգստությունները կավարտվեն։ Երկրի վրա Աստծու այս մարմնացման ընթացքում, երբ Նա անձամբ է կատարում Իր գործը մարդկանց մեջ, Նրա կատարած ողջ գործն արվում է Սատանային պարտության մատնելու համար, և Նա պարտության կմատնի Սատանային մարդուն նվաճելու և ձեզ ավարտուն դարձնելու միջոցով։ Երբ հնչեղ վկայություն կրեք, դա նույնպես Սատանայի պարտության նշան կլինի։ Մարդը նախ նվաճվում է և ի վերջո լիովին կատարյալ դարձվում՝ Սատանային պարտության մատնելու համար։ Ըստ էության, սակայն, Սատանայի պարտության հետ մեկտեղ, սա նաև ողջ մարդկության փրկությունն է չարչարանքի այս դատարկ ծովից։ Անկախ նրանից՝ գործը ողջ տիեզերքում է իրականացվում, թե Չինաստանում, այն ամբողջությամբ Սատանային պարտության մատնելու և ողջ մարդկությանը փրկություն բերելու համար է, որպեսզի մարդը կարողանա հանգստի վայր մտնել։ Մարմնացած Աստված՝ այս բնականոն մսեղին, հենց Սատանային պարտության մատնելու համար է։ Մսեղիում Աստծու գործն օգտագործվում է երկնքի տակ գտնվող բոլոր նրանց փրկություն բերելու, ովքեր սիրում են Աստծուն, այն հանուն ողջ մարդկությանը նվաճելու է, և առավել ևս հանուն Սատանային պարտության մատնելու։ Աստծու տնօրինման ողջ գործի առանցքն անբաժանելի է Սատանային պարտության մատնելուց՝ ողջ մարդկությանը փրկություն բերելու համար։ Ինչո՞ւ այս գործի մեծ մասում միշտ խոսվում է այն մասին, որ վկայություն կրեք։ Եվ ո՞ւմ է ուղղված այս վկայությունը։ Մի՞թե այն ուղղված չէ Սատանային։ Այս վկայությունն Աստծու համար է արվում, և այն արվում է վկայելու, որ Աստծու գործը հասել է իր արդյունքին։ Վկայություն կրելը կապված է Սատանային պարտության մատնելու գործի հետ. եթե Սատանայի հետ ճակատամարտ չլիներ, ապա մարդուց չէր պահանջվի վկայություն կրել։ Քանի որ Սատանան պետք է պարտվի մարդուն փրկելու հետ միաժամանակ, Աստված պահանջում է, որ մարդն Իր համար վկայություն կրի Սատանայի առջև, ինչը Նա օգտագործում է մարդուն փրկելու և Սատանայի հետ ճակատամարտելու համար։ Արդյունքում մարդը և՛ փրկության առարկան է, և՛ գործիք Սատանային պարտության մատնելու գործում, և այսպես, մարդն Աստծու ողջ տնօրինման գործի առանցքում է, մինչդեռ Սատանան լոկ կործանման առարկան է՝ թշնամին։ Դու կարող ես զգալ, որ ոչինչ չես արել, բայց քո բնավորության փոփոխությունների պատճառով վկայություն է կրվել, և այս վկայությունն ուղղված է Սատանային և արված չէ մարդու համար։ Մարդն արժանի չէ նման վկայություն վայելելու։ Նա ինչպե՞ս կարող էր հստակ կերպով տեսնել Աստծու կատարած գործը։ Այն մեկը, ում դեմ Աստված կռվում է, Սատանան է. մինչդեռ մարդը միայն փրկության առարկան է։ Մարդը սատանայական ապականված բնավորություններ ունի և անկարող է հստակ կերպով տեսնել այս գործը։ Դա Սատանայի ապականության պատճառով է և ներհատուկ չէ մարդուն, այլ ուղղորդվում է Սատանայի կողմից։ Այսօր Աստծու գլխավոր գործը Սատանային պարտության մատնելն է, այսինքն՝ մարդուն լիովին նվաճելը, որպեսզի մարդն Աստծու համար վերջնական վկայություն կրի Սատանայի առջև։ Այսկերպ ամեն ինչ կիրագործվի։ Շատ դեպքերում քո անզեն աչքին թվում է, թե ոչինչ չի արվել, բայց իրականում գործն արդեն ավարտվել է։ Մարդը պահանջում է, որ ավարտման ողջ գործը տեսանելի լինի, սակայն Ես Իմ գործն ավարտել եմ՝ առանց այն քեզ տեսանելի դարձնելու, քանզի Սատանան հանձնվել է, ինչը նշանակում է, որ նա հիմնովին պարտվել է, որ Աստծու ողջ իմաստությունը, զորությունը և իշխանությունը հաղթել են Սատանային։ Սա հենց այն վկայությունն է, որը պետք է կրվի, և թեև այն հստակ արտահայտություն չունի մարդու մեջ, թեև այն տեսանելի չէ անզեն աչքով, Սատանան արդեն պարտվել է։ Այս գործի ամբողջությունն ուղղված է Սատանայի դեմ և իրականացվում է Սատանայի դեմ ճակատամարտի պատճառով։ Եվ այսպես, շատ բաներ կան, որոնք մարդը չի տեսնում որպես հաջողված, բայց որոնք Աստծու աչքին վաղուց հաջողությամբ ավարտվել են։ Սա Աստծու ողջ գործի մասին թաքնված փաստերից մեկն է։

Երբ Սատանան պարտվի, այսինքն՝ երբ մարդը լիովին նվաճվի, այդ ժամանակ մարդը կհասկանա, որ այս ամբողջ աշխատանքը հանուն փրկության է, և որ այս փրկության միջոցը մարդկանց Սատանայի ձեռքից խլելն է։ Աստծու տնօրինման 6000 տարիների աշխատանքը բաժանված է երեք փուլերի՝ Օրենքի դարաշրջանի, Շնորհքի դարաշրջանի և Թագավորության դարաշրջանի։ Աշխատանքի այս երեք փուլերը բոլորը հանուն մարդկության փրկության են, այսինքն՝ դրանք Սատանայի կողմից լրջորեն ապականված մարդկության փրկության համար են։ Միևնույն ժամանակ, սակայն, Աստված նաև մարտնչում է Սատանայի դեմ։ Այսպիսով, ինչպես փրկության գործն է բաժանված երեք փուլերի, այնպես էլ Սատանայի դեմ ճակատամարտն է բաժանված երեք փուլերի, և Աստծու գործի այս երկու տեսանկյուններն ընթանում են միաժամանակ։ Սատանայի դեմ ճակատամարտն իրականում հանուն մարդկության փրկության է, և քանի որ մարդկության փրկության գործը մի բան չէ, որը կարող է հաջողությամբ ավարտվել մեկ փուլում, Սատանայի դեմ ճակատամարտը նույնպես բաժանված է փուլերի և ժամանակաշրջանների, և պատերազմը Սատանայի դեմ մղվում է մարդու կարիքների և նրա՝ Սատանայի կողմից ապականվելու աստիճանի համաձայն։ Գուցե իր պատկերացմամբ մարդը հավատում է, որ այս ճակատամարտում Աստված Սատանայի դեմ ճիշտ այնպես կռիվ կսկսի, ինչպես երկու բանակներ կկռվեին միմյանց դեմ։ Սա հենց այն է, ինչ մարդու միտքը ունակ է պատկերացնելու. սա ծայրաստիճան աղոտ և անիրատեսական գաղափար է, բայց այն է, ինչին մարդը հավատում է։ Եվ քանի որ Ես այստեղ ասում եմ, որ մարդու փրկության միջոցը Սատանայի դեմ ճակատամարտն է, մարդը պատկերացնում և հավատում է, որ ճակատամարտն այդպես է վարվում։ Մարդու փրկության գործն ունի երեք փուլ, այսինքն՝ Սատանայի հետ ճակատամարտը բաժանվել է երեք փուլերի, և Սատանան այդպիսով մեկընդմիշտ կպարտվի։ Սակայն Սատանայի դեմ ճակատամարտի ողջ գործի մասին իրական փաստն այն է, որ դրա հետևանքները ձեռք են բերվում գործի մի քանի քայլերի միջոցով՝ մարդուն շնորհ պարգևելու, մարդու մեղքի զոհը դառնալու, մարդու մեղքերը ներելու, մարդուն նվաճելու և մարդուն կատարելագործելու։ Պարզ ասած՝ Սատանայի դեմ ճակատամարտը Սատանայի դեմ զենք վերցնելը չէ, ավելի շուտ դա Աստծու համար վկայություն կրելն է մարդուն փրկելու, մարդու կյանքը մշակելու և մարդու բնավորությունը փոխելու միջոցով և դրանով իսկ Սատանային պարտության մատնելը։ Սատանան պարտվում է մարդու ապականված բնավորության փոփոխության միջոցով։ Երբ Սատանան պարտվի, այսինքն՝ երբ մարդը լիովին փրկվի, ապա նվաստացած Սատանան լիովին կկապվի, և այսկերպ մարդը լիովին փրկված կլինի։ Այսպիսով, մարդու փրկության էությունը Սատանայի դեմ ճակատամարտն է, և այս ճակատամարտը նախևառաջ արտացոլվում է մարդու փրկության մեջ։ Վերջին օրերի փուլը, որում մարդը պետք է նվաճվի, Սատանայի հետ ճակատամարտի գործի վերջին փուլն է, և դա նաև Սատանայի իշխանությունից մարդու լիակատար փրկության գործն է։ Մարդու նվաճման ներքին իմաստը Սատանայի մարմնավորումը՝ մարդուն, որն ապականվել է Սատանայի կողմից, Արարչին վերադարձնելն է նրա նվաճումից հետո, որի միջոցով նա կապստամբի Սատանայի դեմ և լիովին կվերադառնա Աստծուն։ Այսկերպ մարդը լիովին փրկված կլինի։ Ուստի նվաճման գործը Սատանայի դեմ ճակատամարտի վերջին գործն է, և դա Աստծու տնօրինման վերջին փուլն է, որը նախատեսված է Սատանային պարտության մատնելու համար։ Առանց այս գործի՝ մարդու լիակատար փրկությունն ի վերջո անհնար կլիներ, Սատանայի լիակատար պարտությունն էլ անհնար կլիներ, և մարդկությունը երբեք ի վիճակի չէր լինի հրաշալի նշանակության վայր մտնելու կամ Սատանայի ազդեցությունից ազատվելու։ Հետևաբար, մարդու փրկության գործը չի կարող ավարտվել նախքան Սատանայի դեմ ճակատամարտի ավարտը, քանզի Աստծու տնօրինման գործի առանցքը հանուն մարդկության փրկության է։ Ամենասկզբում մարդկությունն Աստծու ձեռքերում էր, բայց Սատանայի գայթակղության և ապականության պատճառով մարդը կապվեց Սատանայի կողմից և ընկավ չարի ձեռքը։ Այսպիսով, Սատանան դարձավ այն առարկան, որը պետք է պարտության մատնվեր Աստծու տնօրինման գործում։ Քանի որ Սատանան տիրացավ մարդուն, և քանի որ մարդն Աստծու ողջ տնօրինման կապիտալն է, եթե մարդը պետք է փրկվի, ապա նա պետք է ետ վերցվի Սատանայի ձեռքերից, ինչը նշանակում է, որ մարդը, որը գերեվարվել է Սատանայի կողմից, պետք է ետ վերցվի։ Այսպիսով, Սատանան պետք է պարտվի մարդու հին բնավորության փոփոխությունների և մարդու սկզբնական ողջամտության վերականգնման միջոցով։ Այսկերպ մարդը, որը գերեվարվել է, կարող է ետ վերցվել Սատանայի ձեռքերից։ Եթե մարդն ազատվի Սատանայի ազդեցությունից և կապանքներից, այդժամ Սատանան ամոթահար կլինի, մարդն ի վերջո ետ կվերցվի, և Սատանան կպարտվի։ Եվ քանի որ մարդն ազատվել է Սատանայի խավար ազդեցությունից, մարդը կդառնա այս ողջ ճակատամարտի ավարը, իսկ Սատանան կդառնա այն առարկան, որը պետք է պատժվի ճակատամարտի ավարտից հետո, որից հետո մարդկության փրկության ողջ գործն ավարտված կլինի։

Աստված չարակամություն չունի արարածների հանդեպ. այն ամենը, ինչ Նա անում է, Սատանային պարտության մատնելու համար է։ Նրա ողջ գործը՝ պատիժ լինի, թե դատաստան, ուղղված է Սատանային. այն հանուն մարդկության փրկության է իրականացվում, այդ ամենը Սատանային պարտության մատնելու համար է, և մեկ նպատակ ունի՝ մինչև վերջ ճակատամարտե՛լ Սատանայի դեմ։ Աստված երբեք չի՛ հանգստանա, մինչև հաղթանակ չտանի Սատանայի նկատմամբ։ Նա կհանգստանա միայն այն ժամանակ, երբ լիովին պարտության մատնի Սատանային։ Քանի որ Աստծու արած ողջ գործն ուղղված է Սատանային, և քանի որ բոլորը, ովքեր ապականվել են Սատանայի կողմից, գտնվում են Սատանայի իշխանության վերահսկողության տակ և ապրում են Սատանայի իշխանության տակ, եթե Աստված չառաջնորդեր այս մարդկանց՝ ճակատամարտելու Սատանայի դեմ և նրա հետ կապերը խզելու, և եթե Աստված չկարողանար հաղթել Սատանային, Սատանան բաց չէր թողնի այս մարդկանց, և Աստված չէր կարողանա ձեռք բերել նրանց։ Եթե Աստված ձեռք չբերեր նրանց, դա կապացուցեր, որ Սատանան պարտության չի մատնվել, որ նա չի հաղթվել։ Եվ այսպես, Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագրում՝ առաջին փուլի ընթացքում, Նա արեց օրենքի գործը, երկրորդ փուլի ընթացքում Նա արեց Շնորհքի դարաշրջանի գործը՝ այսինքն՝ խաչելության գործը, իսկ երրորդ փուլի ընթացքում Նա մարդկությանը նվաճելու գործն է անում։ Այս ողջ գործն ուղղված է այն բանին, թե ինչ աստիճանի է Սատանան ապականել մարդկությանը. այդ ամենը Սատանային պարտության մատնելու համար է, և փուլերից յուրաքանչյուրը Սատանայի պարտության համար է։ Աստծու տնօրինման վեցհազարամյա գործի էությունը մեծ կարմիր վիշապի դեմ ճակատամարտն է, իսկ մարդկությանը տնօրինելու գործը Սատանային պարտության մատնելու գործն է՝ Սատանայի դեմ ճակատամարտելու գործը։ Աստված ճակատամարտել է վեց հազար տարի, և այսպես Նա գործել է վեց հազար տարի։ Ի վերջո Նա մարդուն նոր տիրույթ կբերի։ Երբ Սատանան պարտության մատնվի, մարդը լիովին կազատագրվի։ Մի՞թե սա չէ այսօրվա Աստծու գործի ուղղությունը։ Հենց սա է այսօրվա գործի միտումը. այնպես անել, որ մարդը լիովին ազատագրված և ազատ լինի, չկաշկանդվի որևէ կանոնով և չսահմանափակվի որևէ կապանքով կամ սահմանափակումով։ Այս ողջ գործն արվում է ձեր հասակի և ձեր կարիքների համաձայն, ինչը նշանակում է, որ ձեզ տրամադրվում է այն ամենը, ինչ կարող եք իրագործել։ Սա ձկանը ցամաքում ապրել ստիպելու կամ ձեզ որևէ բան հարկադրելու դեպք չէ. ավելի շուտ, այս ողջ գործն իրականացվում է ձեր իրական կարիքներին համաձայն։ Գործի յուրաքանչյուր փուլ իրականացվում է մարդու իրական կարիքների և պահանջների համաձայն. գործի յուրաքանչյուր փուլ Սատանային պարտության մատնելու համար է։ Իրականում, սկզբում Արարչի և արարածների միջև ոչ մի խոչընդոտ չկար։ Այս բոլոր խոչընդոտները Սատանան է առաջացրել։ Մարդն անկարող է դարձել որևէ բան տեսնելու կամ շոշափելու, քանի որ Սատանան անհանգստացրել և ապականել է նրան։ Մարդը զոհն է՝ նա, ով խաբվել է։ Երբ Սատանան պարտության մատնվի, արարածները կտեսնեն Արարչին, իսկ Արարիչը կնայի արարածներին և կկարողանա անձամբ առաջնորդել նրանց։ Միայն սա է այն ապրելակերպը, որը մարդը պետք է ունենա երկրի վրա։ Եվ այսպես, Աստծու հիմնական գործն արվում է Սատանային պարտության մատնելու համար, և երբ Սատանան պարտության մատնվի, ամեն ինչ կլուծվի։ Այսօր դու տեսել ես, որ Աստծու՝ մարդկանց մեջ գալը պարզ բան չէ։ Նա չի եկել, որպեսզի ամեն օր ձեր մեջ թերություններ փնտրի, այս ու այն բանն ասի, կամ պարզապես ձեզ թույլ տա տեսնել, թե ինչ տեսք ունի Ինքը և ինչպես է խոսում ու ապրում։ Աստված մսեղի չի դարձել լոկ ձեզ թույլ տալու, որ նայեք Իրեն կամ ընդլայնեք ձեր մտահորիզոնը, կամ թույլ տալու, որ լսեք այն խորհուրդները, որոնց մասին Նա խոսել է, և այն յոթ կնիքները, որոնք Նա բացել է։ Ավելի շուտ, Նա մսեղի է դարձել՝ Սատանային պարտության մատնելու համար։ Նա անձամբ եկել է մարդկանց մեջ մսեղիով՝ մարդուն փրկելու և Սատանայի դեմ ճակատամարտելու համար. սա է Նրա մարմնացման կարևորությունը։ Եթե դա Սատանային պարտության մատնելու համար չլիներ, ապա Նա անձամբ չէր անի այս գործը։ Աստված եկել է երկիր՝ մարդկանց մեջ Իր գործն անելու, անձամբ Իրեն մարդուն հայտնելու և թույլ տալու, որ մարդը տեսնի Իրեն. մի՞թե սա փոքր բան է։ Դա իսկապես պարզ չէ՛։ Այնպես չէ, ինչպես մարդն է պատկերացնում. որ Աստված եկել է, որպեսզի մարդը կարողանա նայել Իրեն, որպեսզի մարդը հասկանա, որ Աստված գործնական է և ոչ թե մշուշոտ կամ դատարկ, և որ Աստված վեհ է, բայց նաև խոնարհ։ Կարո՞ղ էր դա այդքան պարզ լինել։ Հենց այն պատճառով, որ Սատանան ապականել է մարդու մսեղին, իսկ մարդն այն էակն է, որին Աստված մտադիր է փրկել, Աստված պետք է մսեղի ընդունի՝ Սատանայի դեմ ճակատամարտելու և անձամբ մարդուն հովվելու համար։ Միայն սա է օգտակար Նրա գործին։ Աստծու մարմնացած երկու մսեղիները գոյություն են ունեցել Սատանային պարտության մատնելու, ինչպես նաև մարդուն ավելի լավ փրկելու համար։ Պատճառն այն է, որ Սատանայի դեմ ճակատամարտողը միայն Աստված կարող է լինել՝ Աստծու Հոգին լինի, թե Աստծու մարմնացած մսեղին։ Կարճ ասած՝ հրեշտակները չեն կարող լինել Սատանայի դեմ ճակատամարտողները, առավել ևս չի կարող լինել մարդը, որին Սատանան ապականել է։ Հրեշտակներն անզոր են այս ճակատամարտը մղելու, իսկ մարդու ներգրավվելն էլ ավելի անհավանական է։ Հետևաբար, եթե Աստված ցանկանում է ներգործության ենթարկել մարդու կյանքը, եթե Նա ցանկանում է անձամբ գալ երկիր՝ մարդուն փրկելու համար, ապա պետք է անձամբ մսեղի դառնա, այսինքն՝ Նա պետք է անձամբ մսեղի ընդունի և Իր ներհատուկ ինքնությամբ ու այն գործով, որը Նա պետք է անի, գա մարդկանց մեջ և անձամբ փրկի մարդուն։ Հակառակ դեպքում, եթե Աստծու Հոգին կամ մարդն աներ այս գործը, ապա այս ճակատամարտից երբեք ոչինչ դուրս չէր գա, և այն երբեք չէր ավարտվի։ Մարդը փրկության հնարավորություն ունի միայն այն ժամանակ, երբ Աստված մսեղի է դառնում՝ մարդկանց մեջ անձամբ Սատանայի դեմ պատերազմելու համար։ Ավելին՝ արդյունքում Սատանան ամոթահար է լինում և մնում առանց օգտագործելու որևէ հնարավորության կամ որևէ դավադրություն իրագործելու։ Մարմնացած Աստծու արած գործն Աստծու Հոգու կողմից անհասանելի է, և մսեղիից ու արյունից կազմված որևէ մարդու համար էլ ավելի անհնար կլիներ դա Աստծու անունից անել, քանի որ այն գործը, որ Նա անում է, ամբողջովին հանուն մարդու կյանքի է և մարդու ապականված բնավորությունը փոխելու համար։ Եթե մարդը մասնակցեր այս ճակատամարտին, նա միայն վայր կդներ իր զենքերը և կատարյալ նախատինքի ու շփոթության մեջ կփախչեր. նա պարզապես անկարող կլիներ փոխել մարդու ապականված բնավորությունը։ Նա անկարող կլիներ մարդուն փրկել խաչից կամ նվաճել ողջ ըմբոստ մարդկությանը, այլ միայն կկարողանար փոքր-ինչ հին գործ անել, որը դուրս չի գալիս սկզբունքների շրջանակից, կամ էլ այնպիսի գործ, որը կապ չունի Սատանային պարտության մատնելու հետ։ Ուրեմն էլ ինչո՞ւ անհանգստանալ։ Նա չէր կարողանա ձեռք բերել մարդուն, և առավել ևս չէր կարողանա կատարել Սատանային պարտության մատնելու գործը, ուստի ո՞րն էր իմաստը։ Եվ այսպես, Սատանայի հետ ճակատամարտը կարող է իրականացնել միայն անձամբ Աստված, և մարդու համար պարզապես անհնար կլիներ դա անել։ Մարդու պարտավորությունը հնազանդվելն ու հետևելն է, քանի որ երկինքն ու երկիրն արարելու նման գործ մարդը լիովին անկարող է կատարել, առավել ևս չի կարող իրականացնել Սատանայի դեմ ճակատամարտելու գործը։ Մարդը կարող է բավարարել Արարչին միայն հենց Աստծու առաջնորդության ներքո, ինչի միջոցով Սատանան պարտության է մատնվում. սա միակ բանն է, որ մարդը կարող է անել։ Եվ այսպես, ամեն անգամ, երբ նոր ճակատամարտ է սկսվում, այսինքն՝ ամեն անգամ, երբ նոր դարաշրջանի գործն է սկսվում, այս գործն անձամբ Աստված Ինքն է անում, ինչի միջոցով Նա առաջնորդում է ողջ դարաշրջանը և ավելի նոր ճանապարհ է բացում ողջ մարդկության համար։ Յուրաքանչյուր նոր դարաշրջանի արշալույսը նոր սկիզբ է Սատանայի հետ ճակատամարտում, ինչի միջոցով մարդը մուտք է գործում ավելի նոր, ավելի գեղեցիկ տիրույթ և նոր դարաշրջան, որն անձամբ Աստված Ինքն է առաջնորդում։ Մարդը բոլոր բաների տերն է, բայց նրանք, ովքեր ձեռք են բերվել, կդառնան Սատանայի դեմ բոլոր ճակատամարտերի պտուղները։ Սատանան բոլոր բաներն ապականողն է, բոլոր ճակատամարտերի վերջում նա պարտվածն է և նաև նա է, ով կպատժվի այս ճակատամարտերից հետո։ Աստծու, մարդու և Սատանայի միջև միայն Սատանան արհամարհանքով կմերժվի։ Մինչդեռ նրանք, ովքեր ձեռք են բերվել Սատանայի կողմից, բայց հետ չեն վերցվել Աստծու կողմից, դառնում են Սատանայի փոխարեն պատիժ ստացողները։ Բոլոր բաներն այս երեքից միայն Աստծուն պետք է երկրպագեն։ Մինչդեռ նրանք, ովքեր ապականվել են Սատանայի կողմից, բայց հետ են վերցվել Աստծու կողմից և ովքեր հետևում են Աստծու ճանապարհին, դառնում են նրանք, ովքեր կստանան Աստծու խոստումը և Աստծու համար կդատեն չարերին։ Աստված, անշուշտ, հաղթանակած կլինի, և Սատանան, անշուշտ, պարտության կմատնվի, բայց մարդկանց մեջ կան նրանք, ովքեր կհաղթեն, և նրանք, ովքեր կպարտվեն։ Նրանք, ովքեր կհաղթեն, կպատկանեն հաղթողներին, իսկ նրանք, ովքեր կպարտվեն, կպատկանեն պարտվողներին. սա յուրաքանչյուրի դասակարգումն է՝ ըստ իր տեսակի, սա Աստծու ողջ գործի վերջնական ավարտն է։ Սա նաև Աստծու ողջ գործի նպատակն է, և այն երբեք չի փոխվի։ Աստծու տնօրինման ծրագրի առանցքը հիմնականում կենտրոնացած է մարդու փրկության վրա, և Աստված մսեղի է դառնում հիմնականում հանուն այս առանցքի, հանուն այս գործի և որպեսզի պարտության մատնի Սատանային։ Առաջին անգամ, երբ Աստված մսեղի դարձավ, նույնպես Սատանային պարտության մատնելու համար էր։ Նա անձամբ մսեղի դարձավ և անձամբ գամվեց խաչին, որպեսզի ավարտի առաջին ճակատամարտի գործը, որը մարդկության փրկագնման գործն էր։ Նմանապես, գործի այս փուլը նույնպես անձամբ Աստված է անում, ով մսեղի է դարձել՝ մարդկանց մեջ Իր գործը կատարելու, անձամբ Իր խոսքն ասելու և թույլ տալու, որ մարդն այս բաները տեսնի։ Իհարկե, անխուսափելի է, որ Նա նաև որոշ այլ գործ է անում ճանապարհին, բայց հիմնական պատճառը, որ Նա անձամբ է իրականացնում Իր գործը, Սատանային պարտության մատնելն է, ողջ մարդկությանը նվաճելը և այս մարդկանց ձեռք բերելը։ Ուստի Աստծու մարմնացման գործը պարզ չէ։ Եթե Նրա նպատակը լիներ միայն մարդուն ցույց տալը, որ Աստված խոնարհ է և թաքնված, և որ Աստված գործնական է, եթե դա լիներ միայն այս գործն անելու համար, ապա մսեղի դառնալու կարիք չէր լինի։ Նույնիսկ եթե Աստված մսեղի չդառնար, Նա կարող էր Իր խոնարհության և թաքնվածության և Իր մեծության ու սրբության հայտնությունն անել անմիջապես մարդուն, բայց նման բաները ոչ մի կապ չունեն մարդկությանը տնօրինելու գործի հետ։ Դրանք անկարող են փրկել մարդուն կամ նրան ավարտուն դարձնել, առավել ևս չեն կարող Սատանային պարտության մատնել։ Եթե Սատանային պարտության մատնելը ներառեր միայն Հոգու ճակատամարտը ոգու դեմ, ապա նման գործն էլ ավելի պակաս գործնական արժեք կունենար. այն անկարող կլիներ ձեռք բերել մարդուն և կկործաներ մարդու ճակատագիրն ու հեռանկարները։ Որպես այդպիսին՝ Աստծու գործն այսօր խոր նշանակություն ունի։ Այն միայն նրա համար չէ, որ մարդը կարողանա տեսնել Նրան, կամ որպեսզի մարդու մտահորիզոնն ընդլայնվի, ոչ էլ նրան փոքր-ինչ հուզմունքի և քաջալերանքի զգացում տրամադրելու համար։ Նման գործը ոչ մի կարևորություն չունի։ Եթե կարող ես խոսել միայն այս տեսակի գիտության մասին, ապա դա ապացուցում է, որ դեռ չես ճանաչել Աստծու մարմնացման ճշմարիտ կարևորությունը։

Աստծու տնօրինման ողջ ծրագրի գործն անձամբ Աստված է անում։ Առաջին փուլը՝ աշխարհի արարումը, անձամբ Աստված Ինքն արեց, և եթե այդպես չլիներ, ապա ոչ ոք ի վիճակի չէր լինի արարել մարդկությանը։ Երկրորդ փուլը՝ ողջ մարդկության փրկագնումը, նույնպես անձամբ Աստված արեց։ Երրորդ փուլն ինքնին հասկանալի է. էլ ավելի մեծ կարիք կա, որ Աստծու ողջ գործի ավարտը Աստված Ինքն անի։ Ողջ մարդկությանը փրկագնելու, նվաճելու, ձեռք բերելու և կատարյալ դարձնելու գործն ամբողջովին անձամբ Աստված Ինքն է իրականացնում։ Եթե Նա անձամբ չաներ այս գործը, ապա Նրա ինքնությունը չէր կարող ներկայացվել մարդու կողմից, ոչ էլ Նրա գործը կարող էր արվել մարդու կողմից։ Սատանային պարտության մատնելու համար, մարդկությանը ձեռք բերելու համար և երկրի վրա մարդուն բնականոն ապրելակերպ տալու համար Նա անձամբ է առաջնորդում մարդուն և անձամբ է գործում մարդկանց մեջ. հանուն Իր տնօրինման ողջ ծրագրի և հանուն Իր ողջ գործի՝ Նա պետք է անձամբ անի այս գործը։ Եթե մարդը միայն հավատում է, որ Աստված եկավ, որպեսզի մարդը կարողանա տեսնել Նրան, հանուն մարդուն երջանկացնելու, ապա նման համոզմունքները ոչ մի արժեք, ոչ մի կարևորություն չունեն։ Մարդու հասկացողությունը չափազանց մակերեսայի՛ն է։ Միայն անձամբ այս գործն իրականացնելով՝ Աստված կարող է այս գործն անել հիմնավորապես և ամբողջովին։ Եթե մարդն աներ այս գործը, նա անկարող կլիներ Աստծուն փոխարինել։ Քանի որ նա չունի Աստծու ինքնությունը կամ Նրա էությունը, նա անկարող է Աստծու գործն անել, և նույնիսկ եթե մարդն աներ այս գործը, այն ոչ մի արդյունք չէր ունենա։ Առաջին անգամ, երբ Աստված մսեղի դարձավ, հանուն փրկագնման էր, ողջ մարդկությանը մեղքից փրկագնելու համար, որպեսզի մարդը կարողանա մաքրագործվել և մեղքերի ներում ստանալ։ Նվաճման գործը նույնպես անձամբ Աստված է անում մարդկանց մեջ։ Եթե այս փուլի ընթացքում Աստված միայն մարգարեություն ասեր, ապա կարելի էր գտնել մի մարգարեի՝ շնորհով օժտված մեկին, Նրա տեղը զբաղեցնելու համար. եթե միայն մարգարեություն ասվեր, ապա մարդը կարող էր փոխարինել Աստծուն։ Բայց ինչ վերաբերում է անձամբ հենց Աստծու գործն անելուն և մարդու կյանքը ներգործության ենթարկելուն, մարդը չէր կարող այս գործն անել։ Այն պետք է անձամբ Աստված Ինքն անի. Աստված պետք է անձամբ մսեղի դառնա՝ այս գործն անելու համար։ Խոսքի դարաշրջանում, եթե միայն մարգարեություն ասվեր, ապա կարելի էր գտնել Եսայի կամ Եղիա մարգարեին՝ այս գործն անելու համար, և կարիք չէր լինի, որ Աստված Ինքն անձամբ այն աներ։ Քանի որ այս փուլում արված գործը լոկ մարգարեություն խոսելը չէ, և քանի որ ավելի մեծ կարևորություն ունի այն, որ խոսքերի գործն օգտագործվում է մարդուն նվաճելու և Սատանային պարտության մատնելու համար, այս գործը չի կարող մարդու կողմից արվել և պետք է անձամբ Աստված Ինքն անի։ Օրենքի դարաշրջանում Եհովան արեց Իր գործի մի մասը, ինչից հետո Նա մարգարեների միջոցով որոշ խոսքեր ասաց և որոշ գործ արեց։ Դա նրանից է, որ մարդը կարող էր Եհովային փոխարինել Նրա գործում, իսկ տեսանողները կարող էին Նրա անունից բաներ կանխատեսել և որոշ երազներ մեկնաբանել։ Այն ժամանակ արված գործը մարդու բնավորությունն անմիջականորեն փոխելու գործը չէր, և կապ չուներ մարդու մեղքի հետ, և մարդուց պահանջվում էր միայն պահպանել օրենքը։ Ուստի Եհովան մսեղի չդարձավ և Իրեն չհայտնեց մարդուն. փոխարենը Նա անմիջականորեն խոսեց Մովսեսի և ուրիշների հետ, նրանց մղեց Իր անունից խոսելու և գործելու և նրանց մղեց անմիջականորեն մարդկության մեջ գործելու։ Աստծու գործի առաջին փուլը մարդու առաջնորդությունն էր։ Դա Սատանայի դեմ ճակատամարտի սկիզբն էր, բայց այդ ճակատամարտը դեռ պետք է պաշտոնապես սկսվեր։ Սատանայի դեմ պաշտոնական պատերազմը սկսվեց Աստծու առաջին մարմնացմամբ, և այն շարունակվել է ընդհուպ մինչև այսօր։ Այս պատերազմի առաջին մարտն այն էր, երբ մարմնացած Աստված գամվեց խաչին։ Մարմնացած Աստծու խաչելությունը պարտության մատնեց Սատանային, և դա պատերազմում առաջին հաջողված փուլն էր։ Երբ մարմնացած Աստված սկսեց անմիջականորեն ներգործության ենթարկել մարդու կյանքը, դա մարդուն վերստին ձեռք բերելու գործի պաշտոնական սկիզբն էր, և քանի որ դա մարդու հին բնավորությունը փոխելու գործն էր, Սատանայի հետ ճակատամարտելու գործն էր։ Սկզբում Եհովայի արած գործի փուլը լոկ երկրի վրա մարդու կյանքի առաջնորդությունն էր։ Դա Աստծու գործի սկիզբն էր, և թեև դեռևս որևէ ճակատամարտ կամ որևէ մեծ գործ չէր ներառում, այն հիմք դրեց գալիք ճակատամարտի գործի համար։ Ավելի ուշ, Շնորհքի դարաշրջանի ընթացքում գործի երկրորդ փուլը ներառում էր մարդու հին բնավորությունը փոխելը, ինչը նշանակում է, որ Աստված Ինքը ներգործության ենթարկեց մարդու կյանքը։ Սա պետք է անձամբ Աստված աներ. այն պահանջում էր, որ Աստված անձամբ մսեղի դառնա։ Եթե Նա մսեղի չդառնար, ոչ ոք չէր կարող Նրան փոխարինել գործի այս փուլում, քանի որ այն անմիջականորեն Սատանայի դեմ պայքարելու գործն էր ներկայացնում։ Եթե մարդն այս գործն Աստծու անունից աներ Սատանայի ներկայությամբ, նա չէր հանձնվի. անհնար կլիներ պարտության մատնել նրան։ Դա պետք է լիներ մարմնացած Աստված, ով եկավ պարտության մատնելու նրան, քանի որ մարմնացած Աստծու էությունը դեռևս Աստված է, Նա դեռևս մարդու կյանքն է, և Նա դեռևս Արարիչն է. ինչ էլ պատահի, Նրա ինքնությունը և էությունը չեն փոխվի։ Եվ այսպես, Նա մսեղի ընդունեց և կատարեց գործը՝ Սատանային մղելով լիովին հանձնվելու։ Վերջին օրերի գործի փուլի ընթացքում, եթե մարդն աներ այս գործը և անմիջականորեն ասելու լիներ խոսքերը, ապա նա անկարող կլիներ ասել դրանք, իսկ եթե մարգարեություն ասվեր, անհնար կլիներ, որ մարդը նվաճվեր։ Մսեղի դառնալու միջոցով Աստված գալիս է՝ պարտության մատնելու Սատանային և նրան մղելու լիովին հանձնվել։ Երբ Նա հիմնովին պարտության մատնի Սատանային, լիովին նվաճի մարդուն և ամբողջությամբ ձեռք բերի մարդուն, գործի այս փուլը կավարտվի, և հաջողություն ձեռք կբերվի։ Աստծու տնօրինման մեջ մարդը չի կարող փոխարինել Աստծուն։ Մասնավորապես, դարաշրջանն առաջնորդելու և նոր գործ սկսելու աշխատանքն էլ ավելի մեծ կարիք ունի անձամբ հենց Աստծու կողմից արվելու։ Մարդուն հայտնություն տալը և նրան մարգարեություն տրամադրելը կարող է մարդու կողմից արվել, բայց եթե դա գործ է, որը պետք է անձամբ Աստված անի՝ Ինքնին Աստծու և Սատանայի միջև ճակատամարտի գործը, ապա այս գործը մարդը չի կարող անել։ Գործի առաջին փուլի ընթացքում, երբ Սատանայի դեմ ոչ մի ճակատամարտ չէր մղվում, Եհովան անձամբ առաջնորդեց Իսրայելի ժողովրդին՝ օգտագործելով մարգարեների ասած մարգարեությունը։ Դրանից հետո գործի երկրորդ փուլը Սատանայի դեմ ճակատամարտն էր, և Աստված Ինքն անձամբ մարմնացավ և եկավ մսեղիով՝ այս գործը կատարելու համար։ Այն ամենը, ինչ ներառում է Սատանայի դեմ ճակատամարտը, ներառում է Աստծու մարմնացումը, ինչը նշանակում է, որ այս ճակատամարտը չի կարող մղվել մարդու կողմից։ Եթե մարդը ճակատամարտեր, անկարող կլիներ պարտության մատնել Սատանային։ Ինչպե՞ս կարող էր ուժ ունենալ պայքարելու նրա դեմ՝ դեռևս նրա իշխանության տակ գտնվելով։ Մարդը մեջտեղում է. եթե հակված ես դեպի Սատանան, Սատանային կպատկանես, իսկ եթե բավարարես Աստծուն, Աստծուն կպատկանես։ Եթե մարդը փորձեր փոխարինել Աստծուն այս ճակատամարտի գործում, կկարողանա՞ր։ Եթե աներ, մի՞թե վաղուց կործանված չէր լինի։ Մի՞թե վաղուց հանդերձյալ աշխարհ իջած չէր լինի։ Ուստի մարդն անկարող է փոխարինել Աստծուն Իր գործում, ինչը նշանակում է, որ մարդը չունի Աստծու էությունը, և եթե ճակատամարտեիր Սատանայի դեմ, անկարող կլինեիր պարտության մատնել նրան։ Մարդը կարող է միայն որոշակի գործ անել. նա կարող է շահել որոշ մարդկանց, բայց չի կարող փոխարինել Աստծուն Ինքնին Աստծու գործում։ Ինչպե՞ս կարող էր մարդը ճակատամարտել նրա դեմ։ Սատանան գերի կվերցներ քեզ նույնիսկ նախքան սկսելդ։ Միայն երբ Աստված Ինքն է ճակատամարտում Սատանայի դեմ, և մարդը հետևում ու հնազանդվում է Աստծուն այս հիման վրա, մարդը կարող է ձեռք բերվել Աստծու կողմից և ազատագրվել Սատանայի կապանքներից։ Այն բաները, որոնց մարդը կարող է հասնել իր սեփական իմաստությամբ և կարողություններով, չափազանց սահմանափակ են. նա անկարող է մարդուն ավարտուն դարձնել, անկարող է առաջնորդել նրան, և էլ ավելի անկարող է պարտության մատնել Սատանային։ Մարդու խելքն ու իմաստությունն անկարող են խափանել Սատանայի բանսարկությունները, ուստի ինչպե՞ս կարող էր մարդը ճակատամարտել նրա դեմ։

Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են կատարյալ դարձվելու, հնարավորություն ունեն կատարյալ դարձվելու, ուստի բոլորը պետք է հանգստանան. ապագայում բոլորդ մուտք կգործեք նշանակության վայր։ Բայց եթե պատրաստակամ չես կատարյալ դարձվելու և չես ցանկանում մուտք գործել հրաշալի տիրույթ, ապա դա քո խնդիրն է։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են կատարյալ դարձվելու և հավատարիմ են Աստծուն, բոլոր նրանք, ովքեր հնազանդվում են, և բոլոր նրանք, ովքեր իրենց գործառույթն իրականացնում են ազնիվ կերպով, բոլոր նման մարդիկ կարող են կատարյալ դարձվել։ Այսօր բոլոր նրանք, ովքեր անձնվիրաբար չեն կատարում իրենց պարտավորությունը, բոլոր նրանք, ովքեր հավատարիմ չեն Աստծուն, բոլոր նրանք, ովքեր չեն հնազանդվում Աստծուն, հատկապես նրանք, ովքեր ստացել են Սուրբ Հոգու լուսաբանումը և լուսավորումը, բայց չեն կիրարկում այն, բոլոր նման մարդիկ անկարող են կատարյալ դարձվել։ Բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են հավատարիմ լինելու և հնազանդվելու Աստծուն, կարող են կատարյալ դարձվել, նույնիսկ եթե փոքր-ինչ տգետ են. բոլոր նրանք, ովքեր պատրաստակամ են ձգտելու, կարող են կատարյալ դարձվել։ Այս մասին անհանգստանալու կարիք չկա։ Քանի դեռ պատրաստակամ ես ձգտելու այս ուղղությամբ, կարող ես կատարյալ դարձվել։ Ես հոժար չեմ լքելու կամ դուրս թողնելու ձեզնից որևէ մեկին, բայց եթե չես ջանում լավ գործել, ապա միայն ինքդ քեզ ես վնասում. քեզ դուրս թողնողը Ես չեմ, այլ դու ինքդ։ Եթե ինքդ չես ջանում լավ գործել, եթե ծույլ ես, կամ չես կատարում պարտավորությունդ, կամ հավատարիմ չես, կամ չես ձգտում ճշմարտությանը, և միշտ ամեն ինչ անում ես քո ձևով, անխոհեմ ես վարվում, պայքարում ես սեփական համբավի և շահի համար և անպատկառ ես հակառակ սեռի հետ հարաբերություններում, ապա կկրես սեփական մեղքերիդ բեռը. դու ոչ մեկի խղճահարությանն արժանի չես։ Իմ մտադրությունն այն է, որ բոլորդ կատարյալ դարձվեք և առնվազն նվաճվեք, որպեսզի գործի այս փուլը հաջողությամբ ավարտվի։ Աստծու ցանկությունն է, որ յուրաքանչյուր մարդ կատարյալ դարձվի, ի վերջո ձեռք բերվի Իր կողմից, ամբողջությամբ մաքրագործվի Իր կողմից և դառնա Իր սիրած մարդկանցից մեկը։ Անկախ նրանից՝ ասում եմ, որ հետամնաց եք կամ ցածր որակի եք, այս ամենը փաստ է։ Սակայն Իմ այսպես ասելը չի ապացուցում, որ մտադիր եմ լքել ձեզ, որ հույսս կտրել եմ ձեզնից, առավել ևս, որ չեմ ցանկանում փրկել ձեզ։ Այսօր Ես եկել եմ կատարելու ձեր փրկության գործը, ինչը նշանակում է, որ Իմ կատարած գործը փրկության գործի շարունակությունն է։ Յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի կատարյալ դարձվելու. պայմանով որ պատրաստակամ ես, պայմանով, որ ձգտում ես, ի վերջո կկարողանաս հասնել այս արդյունքին, և ձեզնից ոչ մեկը չի լքվի։ Եթե ցածր որակի ես, քեզնից Իմ պահանջները քո ցածր որակի համաձայն կլինեն. եթե բարձր որակի ես, քեզնից Իմ պահանջները բարձր որակի համաձայն կլինեն. եթե տգետ ես և անգրագետ, քեզնից Իմ պահանջները դրա համաձայն կլինեն. եթե գրագետ ես, քեզնից Իմ պահանջները քո՝ գրագետ լինելու փաստի համաձայն կլինեն. եթե տարեց ես, Իմ պահանջները քո տարիքի համաձայն կլինեն. եթե ունակ ես հյուրընկալման պարտավորությունը կատարելու, քեզնից Իմ պահանջները դրա համաձայն կլինեն. եթե ասում ես, որ չես կարող կատարել հյուրընկալման պարտավորությունը և կարող ես միայն որոշակի գործառույթ իրականացնել՝ ավետարանը քարոզելը լինի, թե եկեղեցու մասին հոգ տանելը, կամ այլ ընդհանուր գործերով զբաղվելը, Իմ՝ քեզ կատարյալ դարձնելն այն գործառույթի համաձայն կլինի, որն իրականացնում ես։ Հավատարիմ լինել, մինչև վերջ հնազանդվել և Աստծուն առավելագույնս սիրելուն ձգտել. սրանք այն բաներն են, ինչ պետք է իրագործես, միայն այս երեքը, և սրանք լավագույն կիրարկումներն են։ Ի վերջո մարդկանցից պահանջվում է հասնել այս երեք բաներին, և նրանք, ովքեր կարող են հասնել դրանց, կատարյալ կդարձվեն։ Բայց ամենից առաջ պետք է անկեղծորեն ձգտես, պետք է ակտիվորեն առաջ և վեր ընթանաս և պասիվ չլինես այս հարցում։ Ես ասել եմ, որ յուրաքանչյուր մարդ հնարավորություն ունի կատարյալ դարձվելու և ունակ է կատարյալ դարձվելու, և սա ճշմարիտ է, բայց դու չես ձգտում վեր։ Նրանք, ովքեր չեն հասնում այս երեք չափորոշիչներին, ի վերջո, միևնույն է, դուրս կթողնվեն։ Ես ուզում եմ, որ բոլորը համընթաց քայլեն, Ես ուզում եմ, որ բոլորն ունենան Սուրբ Հոգու գործն ու լուսաբանումը և կարողանան հնազանդվել մինչև վերջ, որովհետև սա այն պարտավորությունն է, որը ձեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի։ Երբ բոլորդ կատարեք ձեր պարտավորությունը, բոլորդ կատարյալ դարձված կլինեք, և նաև հնչեղ վկայություն կունենաք։ Բոլոր նրանք, ովքեր վկայություն ունեն, Սատանային պարտության մատնածներն են և Աստծու խոստումը ստացածները, և նրանք են, ովքեր կմնան և կապրեն հրաշալի նշանակության վայրում։

Նախորդը.  Աստծու էությունը Երկնային Հոր Կամքին հնազանդվելն է

Հաջորդը.  Աստված և մարդը հանգստի մեջ կմտնեն միասին

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger