Տասը կառավարչական հրամանագրերը, որոնց պիտի հնազանդվի Աստծու ընտրյալ ժողովուրդը Թագավորության դարաշրջանում

1․ Մարդը չպետք է իրեն մեծացնի, ոչ էլ բարձրացնի իրեն։ Նա պետք է երկրպագի և բարձրացնի Աստծուն։

2․ Արա՛ այն ամենը, ինչը նպաստավոր է Աստծու գործի համար, և ոչինչ, որ վնասակար է Աստծու գործի շահերին։ Պաշտպանի՛ր Աստծու անունը, Աստծու վկայությունը և Աստծու գործը։

3․ Աստծու տան դրամը, նյութական առարկաները և ամբողջ ունեցվածքը այն ընծաներն են, որոնք մարդը պետք է մատուցի։ Ոչ ոք, բացի քահանայից և Աստծուց, չի կարող վայելել դրանք, քանզի մարդու ընծաներն Աստծու վայելքի համար են, և Աստված այդ ընծաները միայն քահանայի հետ է կիսում. ուրիշ ոչ ոք իրավասու կամ լիազորված չէ դրանցից որևէ մաս վայելելու։ Մարդու բոլոր ընծաները (ներառյալ դրամն ու նյութական այն բաները, որոնք կարելի է վայելել) տրվում են Աստծուն, ոչ թե մարդուն, ուստի մարդը չպետք է վայելի այդ բաները. եթե մարդը վայելեր դրանք, ապա դա կլիներ ընծաները գողանալ։ Ամեն ոք, ով անում է սա, Հուդա է, քանզի, Տիրոջը մատնելուց զատ, Հուդան նաև օգտվում էր այն ամենից, ինչ դրվում էր դրամապարկի մեջ։

4. Մարդն ապականված բնավորություն ունի և ավելի շատ զգացմունքներով է տարված։ Որպես այդպիսին, Աստծուն ծառայելիս խստիվ արգելվում է հակառակ սեռի երկու անդամների առանց ուղեկցության միասին աշխատել։ Յուրաքանչյուրը, ով կհայտնաբերվի նման բան անելիս, առանց բացառության կվտարվի։

5․ Մի՛ քննադատիր Աստծուն և մի՛ քննարկիր Աստծու հետ կապված հարցերը ինչպես պատահի։ Արա՛ այն, ինչ մարդը պետք է անի, և խոսի՛ր այնպես, ինչպես մարդը պետք է խոսի, և մի՛ անցիր սահմաններն ու մի՛ խախտիր սահմանագծերը։ Հսկի՛ր քո սեփական լեզուն և զգո՛ւյշ եղիր, որտեղ էլ քայլդ դնես, որպեսզի խուսափես Աստծու բնույթը վիրավորող որևէ բան անելուց։

6․Արա՛ այն, ինչ մարդը պետք է անի, և կատարի՛ր քո պարտականություններն ու իրականացրու՛ քո պատասխանատվությունները, ինչպես նաև հավատարի՛մ մնա քո պարտավորությանը։ Քանզի դու հավատում ես Աստծուն, պետք է քո ներդրումն ունենաս Աստծու գործում. եթե դա չանես, ապա պիտանի չես Աստծու խոսքերն ուտելու և խմելու համար և պիտանի չես Աստծու տանն ապրելու համար։

7․ Եկեղեցու գործում և հարցերում, Աստծուն հնազանդվելուց զատ, ամեն ինչում հետևի՛ր այն մարդու ցուցումներին, որն օգտագործվում է Սուրբ Հոգու կողմից։ Անթույլատրելի է նույնիսկ ամենափոքր խախտումը։ Լիակատար եղի՛ր քո հնազանդության մեջ և մի՛ վերլուծիր ճիշտն ու սխալը. ինչն է ճիշտ կամ սխալ, քո գործը չէ։ Դու պետք է մտահոգվես միայն բացարձակ հնազանդությամբ։

8․ Աստծուն հավատացող մարդիկ պետք է հնազանդվեն Աստծուն և երկրպագեն Նրան։ Մի՛ բարձրացրու ու մի՛ մեծարիր որևէ մարդու. մի՛ դիր Աստծուն առաջին տեղում, մարդկանց, որոնց մեծարում ես՝ երկրորդ, իսկ ինքդ քեզ՝ երրորդ տեղում։ Ոչ մի մարդ չպետք է տեղ ունենա քո սրտում, և դու չպետք է Աստծուն հավասար կամ Նրան համարժեք համարես մարդկանց, հատկապես նրանց, ում ակնածում ես։ Սա անհանդուրժելի է Աստծու համար։

9․ Կենտրոնացրու՛ մտքերդ եկեղեցու գործի վրա։ Թո՛ղ քո սեփական մսեղիի հեռանկարները, վճռակա՛ն եղիր ընտանեկան հարցերում, ամբողջ սրտով նվիրվի՛ր Աստծու գործին և Աստծու գործը դի՛ր առաջին, իսկ սեփական կյանքդ՝ երկրորդ տեղում։ Սա է սրբի պարկեշտությունը։

10. Հարազատները, որոնք հավատացյալ չեն (երեխաներդ, ամուսինդ կամ կինդ, քույրերդ կամ ծնողներդ և այլք), չպետք է հարկադրվեն մտնել եկեղեցի։ Աստծու տունն անդամների պակաս չունի, և կարիք չկա նրանց թիվը լրացնել մարդկանցով, որոնք պիտանի չեն։ Բոլոր նրանք, ովքեր կամովին չեն հավատում, չպետք է առաջնորդվեն դեպի եկեղեցի։ Այս հրամանագիրը հասցեագրված է բոլոր մարդկանց։ Դուք պետք է զսպեք, վերահսկեք և հիշեցնեք միմյանց այս հարցի մասին. ոչ ոք չպիտի խախտի այն։ Նույնիսկ երբ հարազատները, որոնք հավատացյալ չեն, դժկամությամբ մտնում են եկեղեցի, նրանց չպետք է գրքեր տրվեն և նոր անուն շնորհվի. այդպիսի մարդիկ Աստծու տնից չեն, և նրանց մուտքը եկեղեցի պետք է կասեցվի ցանկացած անհրաժեշտ միջոցով։ Եթե դևերի ներխուժման պատճառով եկեղեցու վրա փորձանք գա, ապա դու ինքդ կվտարվես կամ քո նկատմամբ սահմանափակումներ կկիրառվեն։ Կարճ ասած, այս հարցում յուրաքանչյուրն ունի պատասխանատվություն, սակայն դու չպետք է անխոհեմ լինես կամ դա օգտագործես անձնական հաշիվներ մաքրելու համար։

Նախորդը.  Ամենակարողի հառաչանքը

Հաջորդը.  Հավելված 1: Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger