Հավելված 1: Աստծու հայտնվելն ազդարարել է նոր դարաշրջանի սկիզբը

Աստծու վեցհազարամյա տնօրինման ծրագիրն ավարտվում է, և թագավորության դարպասն արդեն բացվել է յուրաքանչյուր մարդու համար, որը փնտրում է Նրա հայտնվելը։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, այժմ ինչի՞ն եք սպասում։ Ի՞նչ եք փնտրում։ Բոլորդ սպասում եք, որ Աստված հայտնվի՞։ Արդյո՞ք բոլորդ որոնում եք Նրա հետքերը։ Որքա՜ն ցանկալի է Աստծու հայտնվելը։ Եվ որքա՜ն դժվար է գտնել Աստծու հետքերը։ Մի դարաշրջանում, որն այս է, մի աշխարհում, որն այս է, ի՞նչ պետք է անենք, որպեսզի տեսնենք այն օրը, երբ Աստված հայտնվի։ Ի՞նչ պետք է անենք՝ Աստծու հետքերով քայլելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով սպասում է Աստծու հայտնվելուն, առերեսվում է նման հարցերին։ Դուք՝ բոլորդ, քանիցս մտորել եք նման հարցերի շուրջ, սակայն ո՞րն է արդյունքը։ Որտե՞ղ է Աստված հայտնվում։ Որտե՞ղ են Աստծու հետքերը։ Ստացե՞լ եք պատասխանները։ Շատերը կպատասխանեն հետևյալ կերպ․ «Աստված հայտնվում է բոլոր նրանց մեջ, ովքեր հետևում են Իրեն, և Նրա հետքերը մեր մեջ են. դա այնքա՜ն պարզ է»։ Ցանկացած մեկը կարող է տրամադրել որևէ ձևական պատասխան, սակայն դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է Աստծու հայտնվելը կամ ինչ են Աստծու հետքերը։ Աստծու հայտնվելը վերաբերում է Աստծու անձամբ երկիր գալուն՝ գործելու, մարդկանց մեջ իջնելուն՝ դարաշրջան բացելու և դարաշրջան ավարտելու գործն Իր սեփական ինքնությամբ, Իր սեփական բնույթով և Իրեն ներհատուկ եղանակով իրականացնելու համար։ Այս տեսակ հայտնվելը որևէ արարողություն չէ, նշան չէ, պատկեր չէ, հրաշք չէ և ինչ-որ մեծ տեսիլք չէ, առավել ևս կրոնական գործընթաց չէ։ Ավելի շուտ, իրական և փաստացի իրողություն է, որին բոլորը կարող են դիպչել և որը բոլորը կարող են տեսնել։ Այսպիսի հայտնվելը ձևականություն անելու կամ ինչ-որ կարճաժամկետ գործի համար չէ։ Փոխարենն այն Աստծու տնօրինման ծրագրի գործի մի փուլի համար է։ Աստծու հայտնվելը միշտ իմաստալից է և միշտ կապված է Նրա տնօրինման ծրագրի հետ։ Այն, ինչ այստեղ կոչվում է «հայտնվել», միանգամայն տարբերվում է այն տեսակ «հայտնվելուց», որով Աստված ուղղորդում է մարդուն, առաջնորդում է մարդուն և լուսավորություն է բերում մարդուն։ Ամեն անգամ, երբ Աստված հայտնվում է, Նա գործի մի մեծ փուլ է իրականացնում։ Այս գործը տարբերվում է ցանկացած այլ դարաշրջանի գործից։ Այն աներևակայելի է մարդու համար և նախկինում երբեք չի փորձառվել որևէ մեկի կողմից։ Դա մի գործ է, որը մեկնարկ է տալիս նոր դարաշրջանին և ավարտում է հինը, ու դա մարդկության փրկության գործի ավելի նոր և ավելի բարձր փուլ է. նույնիսկ ավելին՝ դա մի գործ է, որն առաջնորդում է մարդկությանը դեպի նոր դարաշրջան։ Սա է Աստծու հայտնվելու նշանակալիությունը։

Երբ հասկանաք, թե ինչ է նշանակում Աստծու հայտնվելը, ինչպե՞ս պետք է փնտրեք Աստծու հետքերը։ Դժվար չէ այս հարցը բացատրելը․ որտեղ Աստված հայտնվի, այնտեղ էլ դուք կգտնեք Նրա հետքերը։ Նման բացատրությունը շատ պարզ է հնչում, սակայն գործնականում այդքան էլ պարզ չէ, քանի որ շատ մարդիկ չգիտեն՝ Աստված որտեղ է հայտնվում, առավել ևս՝ որտեղ է Նա կամենում հայտնվել կամ որտեղ Նա պետք է հայտնվի։ Ոմանք հապճեպորեն կարծում են, թե այնտեղ, որտեղ գործում է Սուրբ Հոգին, այնտեղ էլ Աստված է հայտնվում։ Կամ ենթադրում են, թե որտեղ հոգևոր գործիչներ են, այնտեղ է Աստված հայտնվում։ Կամ էլ կարծում են, թե որտեղ մեծ համբավ ունեցող մարդիկ են, այնտեղ էլ Աստված է հայտնվում։ Սակայն առայժմ մի կողմ թողնենք՝ արդյոք այդպիսի համոզմունքները ճիշտ են, թե սխալ։ Նման հարցը պարզաբանելու համար նախ պետք է հստակ նպատակ ունենանք․ մենք որոնում ենք Աստծու հետքերը։ Մենք չենք որոնում հոգևոր գործիչների, առավել ևս՝ չենք հետևում համբավ ունեցող մարդկանց. մենք հետևում ենք Աստծու հետքերին։ Այդ պատճառով, քանի որ մենք որոնելու ենք Աստծու հետքերը, պետք է որոնենք Աստծու մտադրությունները, որոնենք Աստծու խոսքերը և որոնենք Նրա արտահայտումները։ Քանզի որտեղ խոսվում են Աստծու նոր խոսքերը, այնտեղ է Աստծու ձայնը, և որտեղ Աստծու հետքերն են, այնտեղ են Աստծու գործերը. որտեղ կա Աստծու արտահայտությունը, այնտեղ է Աստված հայտնվում, և որտեղ Աստված է հայտնվում, այնտեղ գոյություն ունեն ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Աստծու հետքերը որոնելիս դուք անտեսել եք հետևյալ խոսքերը. «Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը»։ Եվ այսպես՝ շատ մարդիկ, նույնիսկ երբ ձեռք են բերում ճշմարտությունը, չեն հավատում, որ գտել են Աստծու հետքերը և առավել ևս չեն ընդունում, որ դա Աստծու հայտնվելն է։ Ինչպիսի՛ ծանր սխալ։ Աստծու հայտնվելը ոչ մի դեպքում չի կարող համապատասխանել մարդու պատկերացումներին, առավել ևս Աստված չի կարող հայտնվել այնպես, ինչպես մարդն է պահանջում։ Երբ Աստված կատարում է Իր գործը, Նա ունի Իր սեփական ընտրությունները, ունի Իր ծրագրերը և առավել ևս ունի Իր նպատակներն ու Իր մեթոդները։ Ինչ գործ էլ որ Նա անի, կարիք չունի այն քննարկելու մարդու հետ կամ փնտրելու նրա խորհուրդը, առավել ևս տեղեկացնելու յուրաքանչյուրին։ Սա Աստծու բնույթն է, և առավել ևս սա այն է, ինչ յուրաքանչյուրը պետք է իմանա։ Եթե ցանկանում եք տեսնել Աստծու հայտնվելը և ցանկանում եք հետևել Աստծու հետքերին, ապա նախ պետք է հեռանաք ձեր սեփական պատկերացումներից։ Դու չպետք է պահանջես, որ Աստված անի այս կամ այն բանը, առավել ևս չպետք է սահմանափակես Աստծուն քո սեփական սահմաններում և սահմանափակես Նրան քո սեփական պատկերացումներով։ Փոխարենը պետք է պահանջներ ներկայացնեք ինքներդ ձեզ այն մասին, թե ինչպես պետք է փնտրեք Աստծու հետքերը, ինչպես պետք է ընդունեք Աստծու հայտնվելը և ինչպես պետք է հնազանդվեք Աստծու նոր գործին։ Սա է իրականում այն, ինչ մարդը պետք է անի։ Քանի որ ոչ ոք ճշմարտությունը չէ, և ոչ ոք չունի ճշմարտությունը, այն, ինչ մարդը պետք է անի, փնտրելը, ընդունելը և հնազանդվելն է։

Անկախ նրանից՝ դու ամերիկացի ես, բրիտանացի, թե այլ ազգության, պետք է դուրս գաս քո ազգային սահմանափակումներից, վեր բարձրանաս քո «եսից» և Աստծու գործին նայես արարածի տեսանկյունից։ Այդպես դու չես սահմանափակի Աստծու հետքերը որևէ շրջանակով։ Քանզի այսօր շատերն իրենց պատկերացումներով կարծում են, թե Աստված չի կարող հայտնվել որևէ կոնկրետ երկրում կամ ժողովրդի մեջ։ Որքա՜ն խորն է Աստծու գործի նշանակալիությունը, և որքա՜ն կարևոր է Նրա հայտնվելը։ Ինչպե՞ս կարող են մարդկային պատկերացումները և մտածելակերպը չափել դա։ Ուստի ասում եմ՝ պետք է կոտրես քո ազգային և էթնիկ պատկերացումները, որպեսզի որոնես Աստծու հայտնվելը։ Միայն այդպես դու չես կապվի քո պատկերացումներով, միայն այդպես արժանի կլինես ողջունելու Աստծու հայտնվելը։ Հակառակ դեպքում կմնաս հավիտենական խավարում և երբեք չես արժանանա Աստծու հավանությանը։

Աստված ամբողջ մարդկային ցեղի Աստվածն է։ Նա Իրեն որևէ երկրի կամ ազգի սեփականություն չի համարում, այլ իրականացնում է Իր գործը՝ Իր ծրագրածին համապատասխան՝ չսահմանափակվելով ձևով, երկրով կամ ազգով։ Միգուցե դու այս ձևի մասին երբևէ պատկերացում չես ունեցել, կամ միգուցե քո մոտեցումն այս ձևին ժխտողական է, կամ միգուցե երկիրը և ժողովուրդը, որտեղ Աստված հայտնվում է, բոլորի կողմից խտրականության են ենթարկվում և միգուցե աշխարհի ետնապահներն են։ Այնուամենայնիվ, Աստված ունի Իր իմաստությունը։ Իր մեծ զորությամբ և ճշմարտության ու խառնվածքի միջոցով Նա իսկապես ձեռք է բերել Իրեն համախոհ մարդկանց մի խումբ, ինչպես նաև՝ մարդկանց մի խումբ, որին Նա ցանկացել է կատարյալ դարձնել. մի խումբ, որին Նա նվաճել է, որն անցել է ամեն տեսակ փորձությունների և տառապանքների, ինչպես նաև հետապնդումների բոլոր տեսակների միջով և կարող է հետևել Իրեն մինչև վերջ։ Նպատակն Աստծու հայտնվելու, որը չի սահմանափակվում որևէ ձևով և երկրով, այն է, որ Նա կարողանա Իր գործն ավարտին հասցնել՝ ինչպես ծրագրել է։ Սա հենց այն է, երբ Աստված մսեղի դարձավ Հրեաստանում։ Նրա նպատակն էր խաչելության գործն ավարտին հասցնել՝ ամբողջ մարդկային ցեղի փրկությունը բերելով։ Սակայն հրեաները կարծում էին, թե անհնար է, որ Աստված կատարի դա, և նրանք անհնար էին համարում, որ Աստված մսեղի դառնա Տեր Հիսուսի տեսքով։ Այդ «անհնարը» հիմք դարձավ, որ նրանք դատապարտեն և հակառակվեն Աստծուն և, ի վերջո, տարավ դեպի Իսրայելի կործանում։ Այսօր շատ մարդիկ նույն սխալն են գործում։ Նրանք ամբողջ ուժով հռչակում են Աստծու մոտալուտ հայտնվելը, բայց միևնույն ժամանակ դատապարտում են Նրա հայտնվելը. նրանց «անհնարինը» կրկին սահմանափակում է Աստծու հայտնվելը նրանց երևակայության սահմաններում։ Եվ այսպես, ես տեսել եմ շատ մարդկանց, որոնք սկսել են վայրի և խռպոտ հռհռալ Աստծու խոսքերը լսելուց հետո։ Բայց արդյո՞ք այս ծիծաղը որևէ կերպ տարբերվում է հրեաների դատապարտումից և անարգանքից։ Դուք երկյուղածությամբ լցված չեք ճշմարտության առջև, առավել ևս՝ չունեք ձգտելու վերաբերմունք։ Այն ամենն, ինչ դուք անում եք, միայն համառորեն զննելը և սպասելն է անխոնջ անտարբերությամբ։ Ի՞նչ կարող ես ստանալ նման կերպ զննելով և սպասելով։ Կարծում ես՝ Աստծուց անձնական ուղղորդո՞ւմ կստանաս։ Դու չես կարողանում նույնիսկ տարբերակել Աստծու արտահայտումները և բառերը, ինչպե՞ս կարող ես արժանի լինել տեսնելու Աստծու հայտնվելը։ Որտեղ Աստված հայտնվում է, այնտեղ կարտահայտվի ճշմարտությունը, և այնտեղ կլսվի Աստծու ձայնը։ Միայն նրանք, ովքեր կարող են ընդունել ճշմարտությունը, գիտեն, թե ինչպես լսել Աստծու ձայնը, և միայն այդպիսի մարդիկ են արժանի տեսնելու Աստծու հայտնվելը։ Բաց թո՛ղ քո պատկերացումները։ Հանգստացի՛ր և ուշադիր կարդա՛ այս խոսքերը։ Քանի դեռ դու ունես սիրտ, որը տենչում է ճշմարտությանը, Աստված կլուսավորությու կբերի քեզ, որպեսզի հասկանաս Նրա մտադրություններն ու հասկանաս Նրա խոսքերը։ Մի կո՛ղմ դրեք ձեր «անհնարինության» վերաբերյալ ձեր պահանջները։ Որքան շատ է մարդը հավատում, որ ինչ-որ բան անհնար է, այնքան ավելի հավանական է, որ դա տեղի կունենա, քանի որ Աստծու իմաստությունը բարձր է երկնքից, Աստծու մտքերը բարձր են մարդու մտքերից, և Աստված Իր գործը կատարում է մարդկային մտածողության և պատկերացումների սահմաններից անդին։ Որքան ինչ-որ բան անհնար է, այնքան ավելի շատ ճշմարտություն պետք է փնտրել դրանում. Որքան ինչ-որ բան անհնար է երևակայել մարդկային պատկերացումներով, այնքան ավելի շատ է այն պարունակում Աստծու մտադրությունները։ Պատճառն այն է, որ անկախ նրանից, թե որտեղ է Նա հայտնվում` Աստված մնում է Աստված, և Նրա էությունը բացարձակապես չի փոխվի՝ կախված Նրա հայտնվելու վայրից կամ ձևից։ Անկախ նրանից, թե որտեղ են Աստծու հետքերը, Նրա բնույթը չի փոխվի, անկախ նրանից, թե որտեղ են Աստծու հետքերը, Նա ողջ մարդկության Աստված է, ինչպես Տեր Հիսուսը ոչ միայն իսրայելացիների Աստված է, այլև Ասիայի, Եվրոպայի և Ամերիկաների բոլոր ժողովուրդների Աստված, և նույնիսկ ավելին՝ Նա միակ Աստված է ամբողջ տիեզերքից վեր և ամբողջ տիեզերքում։ Ուրեմն՝ որոնե՛նք Աստծու մտադրությունները, բացահայտե՛նք Նրա հայտնվելը Նրա արտահայտումների և խոսքերի մեջ և հետևենք Նրա հետքերին։ Աստված է ճշմարտությունը, ճանապարհը և կյանքը։ Նրա խոսքն ու Նրա հայտնվելը համընթաց են, և Նրա բնույթն ու Նրա հետքերը մշտապես բացահայտված են մարդկության առջև։ Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, հուսով եմ՝ դուք բոլորդ կտեսնեք Աստծու հայտնությունն այս խոսքերում, կհասնեք Նրա հետքերին և կքայլեք դեպի նոր դարաշրջան և կմտնեք այն գեղեցիկ նոր երկինք և նոր երկիր, որ Աստված պատրաստել է Իր հայտնվելը սպասողների համար։

Նախորդը.  Տասը կառավարչական հրամանագրերը, որոնց պիտի հնազանդվի Աստծու ընտրյալ ժողովուրդը Թագավորության դարաշրջանում

Հաջորդը.  Հավելված 2: Աստված իշխանություն ունի ողջ մարդկության ճակատագրի նկատմամբ

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger