Նվաճման գործի իրական պատմությունը (1)

Սատանայի կողմից այնքան խորապես ապականված մարդկությունը չգիտի, որ Աստված կա, և դադարել է երկրպագել Աստծուն։ Սկզբում, երբ ստեղծվեցին Ադամն ու Եվան, Եհովայի փառքն ու վկայությունը մշտապես ներկա էին։ Սակայն ապականվելուց հետո մարդը կորցրեց և՛ փառքը, և՛ վկայությունը, քանզի բոլորն ապստամբեցին Աստծու դեմ և ընդհանրապես դադարեցին երկյուղել Նրանից։ Այսօրվա նվաճման գործն ողջ վկայությունն ու ողջ փառքը վերականգնելն է և բոլոր մարդկանց Աստծուն երկրպագել տալը, որպեսզի արարածների մեջ վկայություն լինի։ Սա այն գործն է, որը պետք է կատարվի այս փուլում։ Ինչպե՞ս է իրականում նվաճվելու մարդկությունը։ Այս փուլի խոսքերի գործն օգտագործելով՝ մարդուն լիովին վստահեցնելու համար, մերկացում, դատաստան, հանդիմանություն և անողոք անեծք օգտագործելով՝ նրան լիովին համոզելու համար, մարդու ըմբոստությունը բացահայտելով և դատելով նրա դիմակայությունը, որպեսզի նա ճանաչի մարդկության անարդարությունն ու կեղտոտությունը, և այսպիսով օգտագործելով այս ամենը՝ որպես հակադրություն Աստծու արդար բնույթին։ Գլխավորապես այս խոսքերի միջոցով է մարդը նվաճվում և լիովին համոզվում։ Խոսքերը մարդկության վերջնական նվաճման միջոցն են, և բոլոր նրանք, ովքեր ընդունում են Աստծու նվաճումը, պետք է ընդունեն Նրա խոսքերի հարվածն ու դատաստանը։ Այսօր խոսելու գործընթացը ճշգրիտ նվաճման գործընթացն է։ Իսկ հենց ինչպե՞ս պետք է մարդիկ համագործակցեն։ Իմանալով, թե ինչպես ուտել և խմել այս խոսքերը, և հասնելով դրանց հասկացողությանը։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են մարդիկ նվաճվում, դա այն չէ, ինչ նրանք կարող են անել ինքնուրույն։ Այն ամենը, ինչ կարող ես անել այս խոսքերն ուտելու և խմելու միջոցով, քո ապականությունն ու կեղտոտությունը, քո ըմբոստությունն ու անարդարությունը ճանաչելն է և Աստծու առաջ ծնկի գալը։ Եթե Աստծու մտադրություններն ըմբռնելուց հետո ի վիճակի ես կիրարկելու դրանք, և եթե տեսիլքներ ունես և ի վիճակի ես լիովին հնազանդվելու այս խոսքերին ու ինքնուրույն որևէ ընտրություն չանելու, ապա նվաճված կլինես, և դա կլինի այս խոսքերի արդյունքում։ Ինչո՞ւ մարդկությունը կորցրեց վկայությունը։ Որովհետև ոչ ոք հավատք չունի առ Աստված, որովհետև Աստված տեղ չունի մարդկանց սրտերում։ Մարդկության նվաճումը մարդկության հավատքի վերականգնումն է։ Մարդիկ միշտ ուզում են առճակատել աշխարհիկ կյանքին, նրանք չափազանց շատ հույսեր են փայփայում, չափազանց շատ բան են ուզում իրենց ապագայի համար և ունեն չափազանց շատ անհեթեթ պահանջներ։ Նրանք միշտ մտածում են մսեղիի մասին, ծրագրեր են կազմում մսեղիի համար և ոչ մի հետաքրքրություն չունեն Աստծուն հավատալու ճանապարհը փնտրելու նկատմամբ։ Նրանց սրտերը հափշտակվել են Սատանայի կողմից, նրանք կորցրել են իրենց աստվածավախ սրտերը և կենտրոնացած են Սատանայի վրա։ Սակայն մարդն արարվել է Աստծու կողմից։ Այսպիսով` մարդը կորցրել է վկայությունը, այսինքն՝ նա կորցրել է Աստծու փառքը։ Մարդկությանը նվաճելու նպատակն է hետ բերել Աստծու հանդեպ մարդու երկյուղի փառքը։ Կարելի է այսպես ասել՝ շատ մարդիկ կան, որոնք չեն ձգտում կյանքին, եթե նույնիսկ կան այնպիսիք, որոնք ձգտում են կյանքին, նրանց թիվն ընդամենը մատերի վրա հաշված է։ Մարդիկ ամենից շատ անհանգստանում են իրենց ապագայի համար՝ ոչ մի ուշադրություն չդարձնելով կյանքին։ Ոմանք ըմբոստանում են Աստծու դեմ և դիմակայում Նրան, դատում են Աստծուն Նրա մեջքի հետևում և չեն կիրարկում ճշմարտությունը։ Այս մարդիկ առայժմ անտեսված են․ այս պահին ոչինչ չի արվում ըմբոստության այս որդիների նկատմամբ, սակայն ապագայում կապրես խավարի մեջ՝ լաց լինելով և ատամներդ կրճտացնելով։ Դու չես զգում լույսի արժեքավորությունը, երբ ապրում ես դրա մեջ, բայց կգիտակցես այդ արժեքավորությունը, երբ ապրես խավար գիշերվա մեջ, և այդ ժամանակ կզղջաս։ Հիմա դու քեզ լավ ես զգում, բայց կգա օրը, երբ կզղջաս։ Երբ այդ օրը գա, և խավար իջնի, ու լույսն այլևս երբեք չլինի, զղջումների համար չափազանց ուշ կլինի։ Պատճառն այն է, որ դեռ չես հասկանում այսօրվա գործը, չես գնահատում այն ժամանակը, որն ունես հիմա։ Երբ ողջ տիեզերքի գործը սկսվի, այսինքն՝ երբ այսօրվա իմ ասած այս խոսքերն իրականություն դառնան, շատ մարդիկ կբռնեն իրենց գլուխները և տառապանքի արցունքներ կթափեն։ Եվ այս կերպ վարվելով՝ մի՞թե նրանք արտասվելով ու ատամները կրճտացնելով չեն ընկնի խավարի մեջ։ Բոլոր նրանք, ովքեր իսկապես ձգտում են կյանքին և ավարտուն են դարձվում, կարող են օգտագործվել, մինչդեռ ըմբոստության բոլոր որդիները, որոնք պիտանի չեն օգտագործման համար, կընկնեն խավարի մեջ։ Նրանք լիովին կզրկվեն Սուրբ Հոգու գործից՝ անկարող լինելով որևէ բան ընկալել։ Այդպիսով՝ նրանք կընկնեն պատժի մեջ և կլան։ Եթե գործի այս փուլում լավ զինված ես և աճել ես քո կյանքում, ապա պիտանի ես օգտագործման համար։ Եթե բավարար չափով զինված չես, ապա եթե անգամ կանչվես գործի հաջորդ փուլի համար, պիտանի չես լինի օգտագործման համար. այդ ժամանակ այլ հնարավորություն էլ չես ունենա, նույնիսկ եթե ցանկանաս զինվել։ Երբ Աստված հեռանա, որտե՞ղ կկարողանաս գտնել այնպիսի հնարավորություն, ինչպիսին այժմ ընձեռվում է Աստծու գործի միջոցով։ Որտե՞ղ կկարողանաս ստանալ այնպիսի կրթում, որն անձամբ տրամադրվում է Աստծու կողմից։ Այդ ժամանակ Աստված անձամբ չի խոսի կամ չի արտահայտի Իր ձայնը. դու պարզապես կկարդաս այսօրվա ասածները. այդ դեպքում ինչպե՞ս կարող ես հեշտությամբ հասկացողության հասնել։ Ինչպե՞ս կարող է ապագայի կյանքը համեմատվել այսօրվա եղածի հետ։ Այդ պահին, երբ արտասվելիս և ատամներդ կրճտացնելիս լինես, մի՞թե դա տանջանքի մեջ ապրել չի լինի։ Այժմ քեզ օրհնություններ են շնորհվում, բայց դու չգիտես ինչպես վայելել դրանք․ դու ապրում ես օրհնության մեջ, սակայն մնում ես անգիտակ։ Սա ապացուցում է, որ դատապարտված ես տառապելու։ Այսօր ոմանք դիմակայում են, ոմանք ըմբոստանում, ոմանք անում են այս կամ այն բանը, և Ես պարզապես անտեսում եմ դա, սակայն մի՛ կարծեք՝ Ես անտեղյակ եմ, թե ինչով եք զբաղված։ Մի՞թե Ես չեմ հասկանում ձեր էությունը։ Ինչո՞ւ եք միշտ հակառակվում Ինձ։ Մի՞թե չես հավատում Աստծուն՝ ձգտելու կյանքին և օրհնություններին հանուն քո իսկ բարօրության։ Մի՞թե հանուն քո իսկ բարօրության չէ, որ հավատք ունես։ Ներկա պահին Ես միայն խոսելով եմ կատարում նվաճման գործը, և երբ նվաճման այս գործը մոտենա ավարտին, քո ելքը հայտնի կդառնա։ Մի՞թե Ես պետք է քեզ բացահայտորեն ասեմ։

Այսօրվա նվաճման գործը նախատեսված է հայտնի դարձնելու, թե որը կլինի մարդու ելքը։ Ինչո՞ւ է ասվում, որ այսօրվա հանդիմանությունն ու դատաստանը վերջին օրերի մեծ սպիտակ գահի առաջ դատաստանն են։ Մի՞թե դու դա չես տեսնում։ Ինչո՞ւ է նվաճման գործը վերջին փուլը։ Մի՞թե դա հենց այն բանի համար չէ, որ հայտնի դարձնի, թե ինչպիսի ելքի կհամապատասխանի յուրաքանչյուր դասի մարդ։ Մի՞թե դա նրա համար չէ, որ թույլատրվի յուրաքանչյուրին ցույց տալ իր ճշմարիտ դեմքը և ապա դասակարգվել ըստ իր տեսակի հանդիմանության և դատաստանի նվաճման գործի ընթացքում։ Փոխանակ ասելու, որ սա մարդկությանը նվաճել է, գուցե ավելի լավ է ասել, որ սա հայտնի դարձնել է այն բանի, թե ինչպիսի ելք կլինի յուրաքանչյուր դասի մարդու համար։ Սա մարդկանց մեղքերը դատելու և ապա մարդկանց տարբեր դասերը հայտնի դարձնելու մասին է՝ դրանով իսկ որոշելով, թե արդյոք նրանք չար են, թե արդար։ Նվաճման գործից հետո գալիս է բարին վարձատրելու և չարին պատժելու գործը։ Լիովին հնազանդվող մարդիկ, այն է՝ հիմնովին նվաճվածները, կդրվեն Աստծու գործը ողջ տիեզերքում տարածելու հաջորդ քայլի մեջ․ չնվաճվածները կդրվեն խավարի մեջ և կհանդիպեն աղետի։ Այսպիսով՝ մարդիկ կդասակարգվեն ըստ իրենց տեսակի, չարերը կխմբավորվեն չարերի հետ՝ կրկին մնալու առանց արևի լույսի, իսկ արդարները կխմբավորվեն բարիների հետ՝ լույս ստանալու և հավիտյան լույսի մեջ ապրելու համար։ Ամեն բանի ելքը մոտ է, և մարդկանց ելքերը հստակորեն բացահայտվելեն նրանց աչքերի առաջ։ Ամեն բան կդասակարգվի ըստ իր տեսակի, ուստի ինչպե՞ս կարող են մարդիկ խուսափել ըստ իրենց տեսակի դասակարգվելու տառապանքից։ Յուրաքանչյուր տեսակի մարդու ելքը հայտնի է դառնում, երբ ամեն բանի ելքը մոտ է, և սա արվում է ողջ տիեզերքը նվաճելու գործի ընթացքում (ներառյալ նվաճման ողջ գործը՝ սկսած ներկայիս գործից)։ Բոլոր մարդկանց ելքերի մերկացումն արվում է դատաստանի աթոռի առաջ՝ հանդիմանության և վերջին օրերի նվաճման գործի ընթացքում։ Մարդկանց ըստ իրենց տեսակի դասակարգելը իրենց սկզբնական դասին վերադարձնել չէ, քանզի երբ մարդն արարվեց արարչագործության ժամանակ, մարդու միայն մեկ տեսակ կար՝ լինելով միակ տարբերությունը արուի և էգի միջև։ Մարդկանց շատ տարբեր տեսակներ չկային։ Միայն մի քանի հազար տարվա ապականությունից հետո են ի հայտ եկել մարդկանց տարբեր դասեր՝ ոմանք անմաքուր հոգիների իշխանության տակ, ոմանք չար դևերի իշխանության տակ, իսկ ոմանք, այսինքն՝ նրանք, ովքեր ձգտում են կյանքի ճանապարհին, Ամենակարողի տիրակալության տակ։ Միայն այս կերպ են դասերն աստիճանաբար ի հայտ գալիս մարդկանց մեջ, և միայն այսպես են մարդու մեծ ընտանիքի ներսում մարդիկ բաժանվում դասերի։ Բոլոր մարդիկ սկսում են տարբեր «հայրեր» ունենալ․ այն դեպքը չէ, որ բոլորը լիովին Ամենակարողի տիրակալության տակ են, քանզի մարդը չափազանց ըմբոստ է։ Արդար դատաստանը մերկացնում է յուրաքանչյուր տեսակի մարդու ճշմարիտ դեմքը՝ առանց որևէ բան թաքցնելու։ Լույսի ներքո յուրաքանչյուր ոք ցույց է տալիս իր իսկական դեմքը։ Այս պահին մարդն այլևս այնպիսին չէ, ինչպիսին ի սկզբանե էր, նրա նախնիների սկզբնական նմանությունը վաղուց անհետացել է, որովհետև Ադամի և Եվայի անթիվ սերունդներ վաղուց գերեվարվել են Սատանայի կողմից՝ այլևս երբեք չճանաչելով երկնքի արևը, և որովհետև մարդիկ լցվել են Սատանայի ամեն տեսակ թույնով։ Ուստի մարդիկ ունեն իրենց համապատասխան նշանակության վայրերը։ Ավելին՝ հենց իրենց տարբեր թույների հիման վրա է, որ նրանք դասակարգվում են ըստ իրենց տեսակի, այսինքն՝ նրանք դասակարգվում են ըստ այն աստիճանի, թե որքանով են նվաճված այսօր։ Մարդու ելքը աշխարհի արարումից ի վեր կանխորոշված չի եղել։ Այդ է պատճառը, որ սկզբում կար միայն մեկ դաս, որը հավաքականորեն կոչվում էր «մարդկություն», և մարդն ի սկզբանե ապականված չէր Սատանայի կողմից, և բոլորն ապրում էին Աստծու լույսի մեջ՝ առանց որևէ խավարի, որ կիջներ նրանց վրա։ Սակայն երբ մարդը ապականվեց Սատանայի կողմից, բոլոր տեսակի և դասի մարդիկ տարածվեցին ողջ երկրով մեկ՝ բոլոր տեսակի և դասի մարդիկ, որոնք ծագել էին արուից և էգից ստեղծված հավաքական «մարդկություն» կոչվող ընտանիքից։ Նրանց բոլորին էլ առաջնորդել են իրենց նախնիները՝ շեղվելու իրենց ամենահին նախահայրերից՝ այն մարդկությունից, որը կազմված էր մեկ տղամարդուց և մեկ կնոջից (այսինքն՝ սկզբում Ադամից և Եվայից՝ նրանց ամենահին նախնիներից)։ Այն ժամանակ իսրայելացիները միակ մարդիկ էին, որոնց կյանքը երկրի վրա ուղղորդվում էր Եհովայի կողմից։ Այնուհետև ողջ Իսրայելի տոհմից սերած տարբեր տեսակի մարդիկ (այսինքն՝ սկզբնական ընտանեկան տոհմից) կորցրեցին Եհովայի ուղղորդումը։ Այս վաղ շրջանի մարդիկ, լիովին անտեղյակ լինելով մարդկային աշխարհի գործերին, հետագայում գնացին իրենց նախնիների հետևից՝ ապրելու նրանց զբաղեցրած տարածքներում, ինչը շարունակվում է մինչ օրս։ Այսպիսով՝ նրանք մնում են անտեղյակ, թե ինչպես շեղվեցին Եհովայից և մինչ օրս ապականված են եղել ամեն տեսակ անմաքուր և չար հոգիների կողմից։ Նրանք, ովքեր մինչ օրս խորապես ապականվել և թունավորվել են, նրանք, ովքեր վերջին հաշվով չեն կարող փրկվել, այլ ընտրություն չեն ունենա, քան գնալ իրենց նախնիների՝ իրենց ապականած անմաքուր հոգիների հետ։ Նրանք, ովքեր ի վերջո կարող են փրկվել, կգնան մարդկության համապատասխան նշանակության վայր, այսինքն՝ այն ելքին, որն առանձնացված է փրկվածների և նվաճվածների համար։ Ամեն ինչ կարվի՝ փրկելու բոլոր նրանց, ովքեր կարող են փրկվել, բայց այն մարդկանց համար, որոնք անբուժելիության աստիճան թմրած են, նրանց միակ ընտրությունը կլինի հետևել իրենց նախնիներին դեպի հանդիմանության անհատակ անդունդը։ Մի՛ կարծիր, թե քո ելքը կանխորոշված էր ի սկզբանե և միայն հիմա է բացահայտվել։ Եթե այդպես ես կարծում, ապա մի՞թե մոռացել ես, որ մարդկության սկզբնական արարման ժամանակ մարդու առանձին սատանայական դաս չի ստեղծվել, այլ միայն մեկ մարդկություն՝ կազմված Ադամից և Եվայից (այն է՝ միայն արու և էգ)։ Ենթադրելով, որ ի սկզբանե Սատանայի հետնորդն էիր, մի՞թե Եհովան Իր արարման մեջ կներառեր մարդու սատանայական դաս։ Մի՞թե Նա նման բան արած կլիներ։ Նա արարեց մարդուն՝ հանուն Իր վկայության, Նա արարեց մարդուն՝ հանուն Իր փառքի։ Մի՞թե Նա միտումնավոր կստեղծեր Սատանայի հետնորդի մի դաս՝ Իրեն միտումնավոր դիմակայելու համար։ Ինչպե՞ս կարող էր Եհովան նման բան արած լիներ։ Եթե Նա արած լիներ, ո՞վ կասեր, որ Նա արդար Աստված է։ Երբ Ես այժմ ասում եմ, որ ձեզնից ոմանք ի վերջո կհանձնվեն Սատանային, դա չի նշանակում, որ ի սկզբանե պատկանում էիր Սատանային։ Ավելի շուտ՝, նշանակում է, որ այնքան ցածր ես ընկել, որ նույնիսկ եթե Աստված փորձել է փրկել քեզ, միևնույն է, դեռևս ձախողել ես ձեռք բերել այդ փրկությունը։ Այլ ընտրություն չկա, քան քեզ դասակարգել Սատանայի հետ։ Սա միայն այն պատճառով է, որ դու փրկությունից անդին ես ոչ թե այն պատճառով, որ Աստված անարդար է քո հանդեպ և միտումնավոր կանխորոշել է քեզ լինելու Սատանայի մարմնավորում և ապա հանձնում է քեզ Սատանային ու դիտավորյալ ցանկանում է, որ տառապես։ Դա նվաճման գործի իրական պատմությունը չէ։ Եթե դա է այն, ինչին հավատում ես, ապա քո հասկացողությունը շատ միակողմանի է։ Վերջին փուլի նվաճումը միտված է մարդկանց փրկելու, ինչպես նաև նրանց ելքերը բացահայտելու համար։ Դա դատաստանի միջոցով մարդկանց այլասերումը մերկացնելն է՝ դրանով իսկ հանգեցնելով նրանց ապաշխարելու, ոտքի կանգնելու և ձգտելու կյանքին ու կյանքի ճիշտ ուղուն։ Դա թմրած ու բթամիտ մարդկանց սրտերն արթնացնելու և դատաստանի միջոցով մարդու ներքին ըմբոստությունը բացահայտելու համար է։ Այնուամենայնիվ, եթե մարդիկ դեռևս ի վիճակի չեն ապաշխարելու, դեռևս ի վիճակի չեն ձգտելու կյանքի ճիշտ ուղուն և ի վիճակի չեն ազատվելու այս ապականություններից, ապա նրանք կլինեն Սատանայի կլանման առարկաները, որոնք փրկությունից անդին են։ Այսպիսին է նվաճման կարևորությունը՝ փրկել մարդկանց, նաև բացահայտել նրանց ելքերը։ Լավ ելքեր, վատ ելքեր՝ դրանք բոլորը բացահայտվում են նվաճման գործով։ Արդյոք մարդիկ կփրկվեն, թե կանիծվեն, այդ ամենը բացահայտվում է նվաճման գործի ընթացքում։

Վերջին օրերն այն ժամանակներն են, երբ ամեն ինչ նվաճման միջոցով կդասակարգվի ըստ իր տեսակի։ Նվաճումը վերջին օրերի գործն է․ այլ կերպ ասած՝ յուրաքանչյուր մարդու մեղքերը դատելը վերջին օրերի գործն է։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող էին մարդիկ դասակարգվել ըստ իրենց տեսակի։ Յուրաքանչյուրին ըստ իր տեսակի դասակարգելու գործը, որը կատարվում է ձեր մեջ, նման գործի սկիզբն է ողջ տիեզերքում։ Սրանից հետո բոլոր երկրների և բոլոր ազգերի մարդիկ նույնպես պետք է ընդունեն նվաճման գործը։ Սա նշանակում է, որ արարչագործության մեջ յուրաքանչյուր մարդ պետք է դասակարգվի ըստ իր տեսակի և հանձնվի դատաստանի աթոռի առաջ դատվելու։ Ոչ մի մարդ և ոչ մի բան չի կարող խուսափել այս հանդիմանությունն ու դատաստանը կրելուց, և չկա որևէ մարդ կամ որևէ բան, որ չդասակարգվի ըստ իր տեսակի։ Յուրաքանչյուր մարդ կդասակարգվի, քանզի ամեն բանի ելքը մոտենում է, և ողջ երկինքն ու երկիրը հասել են իրենց ավարտին։ Ինչպե՞ս կարող էր մարդը խուսափել այն օրվանից, երբ մարդկային գոյությունը հասնում է ավարտին։ Եվ այսպիսով՝ որքա՞ն կարող են շարունակվել ձեր ըմբոստության արարքները։ Մի՞թե ձեր վերջին օրը հիմա հենց ձեր առջև չէ։ Ինչպե՞ս կարող են նրանք, ովքեր երկյուղում են Աստծուց և փափագում են Նրա հայտնվելը, չտեսնել Աստծու արդարության հայտնվելը։ Ինչպե՞ս կարող են նրանք չստանալ բարության վերջնական վարձատրությունը։ Դու բարիք, թե՞ չարիք ես գործում։ Արդյոք այն մա՞րդն ես, որն ընդունում է արդար դատաստանը և ապա հնազանդվում, թե՞ այն մարդն ես, որն ընդունում է արդար դատաստանը և ապա անիծվում։ Ապրում ես դատաստանի աթոռի առա՞ջ՝ լույսի մեջ, թե՞ ապրում ես հանդերձյալ Հադեսում՝ խավարի մեջ։ Մի՞թե դու ինքդ այն մարդը չես, որն ամենահստակը գիտի, թե արդյոք քո ելքը կլինի վարձատրություն, թե՞ պատիժ։ Մի՞թե այն մարդը չես, որ ամենահստակը գիտի և ամենախորն է հասկանում, որ Աստված արդար է։ Ուրեմն ինչպիսի՞նն են քո վարքն ու սիրտը։ Քանի որ Ես այսօր նվաճում եմ քեզ, արդյոք իսկապես անհրաժե՞շտ է, որ Ես քեզ համար տառ առ տառ բացատրեմ՝ քո վարքագիծը բարի է, թե չար։ Որքա՞ն ես հրաժարվել հանուն Ինձ։ Որքա՞ն խորն ես երկրպագում Ինձ։ Մի՞թե ինքդ ամենահստակը չգիտես, թե ինչպես ես վարվում Իմ հանդեպ։ Պետք է բոլորից լավ իմանաս, թե ինչ ելք ես ունենալու։ Ճշմարտապես ասում եմ քեզ՝ Ես միայն արարեցի մարդկությանը և արարեցի քեզ, բայց ձեզ չհանձնեցի Սատանային, ոչ էլ միտումնավոր ստիպեցի ձեզ ըմբոստանալ Իմ դեմ կամ դիմակայել Ինձ և հետևաբար պատժվել Իմ կողմից։ Մի՞թե այս բոլորն այն աղետները չեն, ինչ ստանում եք ձեր սրտերի չափազանց անզիջում լինելու և ձեր վարքի չափազանց արհամարհելի լինելու համար։ Ուրեմն մի՞թե դուք նույնպես ի վիճակի չեք որոշելու այն ելքը, որը կստանաք։ Մի՞թե ձեր սրտերում դուք բոլորից լավ չգիտեք, թե ինչպիսին կլինի ձեր ելքը։ Մարդկանց նվաճելու Իմ պատճառը նրանց բացահայտելն է և առավել ևս՝ քեզ փրկություն բերելը։ Դա քեզ չարիք գործել ստիպելու համար չէ, ոչ էլ միտումնավոր քեզ կործանման դժոխք մտնել ստիպելու համար է։ Երբ ժամանակը գա, քո մեծագույն տառապանքը, մի՞թե քո լացն ու ատամները կրճտացնելը՝ այդ ամենը, քո մեղքերի պատճառով չի լինի։ Հետևաբար մի՞թե քո սեփական բարությունը կամ քո սեփական չարիքը քո մասին լավագույն դատաստանը չէ։ Մի՞թե դա այն ապացույցը չէ, որը կարող է լավագույնս բացահայտել,՝ ինչպիսին կլինի քո ելքը։

Այսօր Ես գործում եմ Չինաստանում Աստծու ընտրյալ մարդկանց վրա՝ բացահայտելու նրանց բոլոր ըմբոստ խառնվածքները և մերկացնելու նրանց ողջ տգեղությունն ու օգտագործելու այս համատեքստը՝ ասելու այն ամենը, ինչ Ինձ պետք է։ Այնուհետև Ես կիրականացնեմ ողջ տիեզերքը նվաճելու Իմ գործի հաջորդ քայլը։ Ես կօգտագործեմ ձեր նկատմամբ Իմ դատաստանը՝ դատելու ողջ տիեզերքում յուրաքանչյուրի անարդարությունը, քանզի դուք մարդկության մեջ ըմբոստների ներկայացուցիչներն եք։ Նրանք, ովքեր չեն կարող առաջ գալ, պարզապես կդառնան հակադրող կերպարներ և մատուցվող առարկաներ, մինչդեռ նրանք, ովքեր կարող են առաջ գալ, կօգտագործվեն։ Ինչո՞ւ եմ Ես ասում՝ նրանք, ովքեր չեն կարող առաջ գալ, կծառայեն միայն որպես հակադրող կերպարներ։ Պատճառն այն է, որ Իմ ներկա բոլոր խոսքերն ու գործը թիրախավորում են ձեր նախապատմությունը, և որովհետև դուք դարձել եք ողջ մարդկության մեջ ըմբոստների ներկայացուցիչներն ու մարմնացումը։ Հետագայում Ես կվերցնեմ ձեզ նվաճող այս խոսքերը, կտանեմ օտար երկրներ և կօգտագործեմ դրանք՝ նվաճելու այնտեղի մարդկանց, սակայն դու դրանք ձեռք բերած չես լինի։ Մի՞թե դա քեզ հակադրող կերպար չեր դարձնի։ Ողջ մարդկության ապականված խառնվածքները, մարդու ըմբոստ արարքները և մարդու տգեղ կերպարներն ու դեմքերը՝ սրանք բոլորն այսօր արձանագրված են ձեզ նվաճելու համար օգտագործված խոսքերում։ Այնուհետև Ես կօգտագործեմ այս խոսքերը՝ յուրաքանչյուր ազգի և յուրաքանչյուր հարանվանության մարդկանց նվաճելու համար, որովհետև դուք նախատիպն եք, նախադեպը։ Այնուամենայնիվ Ես նպատակ չունեի միտումնավոր թողնել ձեզ․ եթե ձախողես քո ձգտման մեջ լավ անելը և հետևաբար ապացուցես, որ անուղղելի ես, մի՞թե պարզապես մատուցվող առարկա և հակադրող կերպար չես լինի։ Ես մի անգամ ասել եմ, որ Իմ իմաստությունը կիրառվում է՝ հիմնվելով Սատանայի ծրագրերի վրա։ Ինչո՞ւ Ես դա ասացի։ Մի՞թե դա չէ իրական պատմությունը այն ամենի հետևում, ինչ Ես հենց հիմա ասում և անում։ Եթե չկարողանաս առաջ գալ, եթե կատարելագործված չես, այլ փոխարենը՝ պատժված ես, մի՞թե հակադրող կերպար չես դառնա։ Գուցե մինչև ներկա օրը հասնելը շատ ես տառապել, բայց դեռ ոչինչ չես հասկանում․ անգիտակ ես կյանքի մասին ամեն ինչից։ Թեև հանդիմանվել և դատվել ես, բոլորովին չես փոխվել, և քո ներսում կյանք ձեռք չես բերել։ Երբ գա քո գործը ստուգելու ժամանակը, փորձառաբար կապրես կրակի պես փորձություն և նույնիսկ ավելի մեծ նեղություն։ Երբ այս կրակը քեզ վրա գա, քո ողջ էությունը կվերածվի մոխրի։ Դու չունես կյանք, քո ներսում մաքուր ոսկու նշույլ չկա, դեռևս կառչած ես հին ապականված խառնվածքին և նույնիսկ չես կարող լավ հակադրող կերպար լինել, ուստի ինչպե՞ս կարող էիր դուրս չթողնվել։ Կարո՞ղ է արդյոք մի մարդ, որ մեկ գրոշից պակաս արժե և չունի կյանք, օգտագործվել նվաճման գործում։ Երբ այդ ժամանակը գա, ձեր օրերն ավելի դժվար կլինեն, քան Նոյի և Սոդոմի օրերը։ Այդ ժամանակ ինչպես էլ որ աղոթես, քեզ ոչ մի օգուտ չի տա։ Կկարողանա՞ս արդյոք հետ դառնալ և սկսել նորից ապաշխարել, երբ փրկության գործն արդեն ավարտված լինի։ Երբ փրկության ողջ գործը կատարված լինի, այլևս այդպիսի բան չի լինի․ կլինի չար մարդկանց պատժելու գործի սկիզբը։ Դու դիմակայում ես, ըմբոստանում և գիտակցաբար սխալ ես գործում։ Մի՞թե խիստ պատժի թիրախ չես։ Այսօր Ես սա տառ առ տառ բացատրում եմ քեզ համար։ Եթե ընտրես չլսել, ապա ավելի ուշ, երբ աղետը հասնի քեզ, մի՞թե չափազանց ուշ չի լինի, եթե միայն այդ ժամանակ սկսես զղջալ և սկսես հավատալ։ Ես այսօր քեզ ապաշխարելու հնարավորություն եմ տալիս, բայց դու դա չես անում։ Որքա՞ն ես ուզում սպասել։ Մինչև հանդիմանության օ՞րը։ Ես այսօր չեմ հիշում քո անցյալի հանցանքները․ Ես ներում եմ քեզ նորից ու նորից՝ երես դարձնելով քո բացասական կողմերին, նայելով միայն քո դրական կողմերին, որովհետև Իմ բոլոր ներկա խոսքերն ու գործը միտված են քեզ փրկելու համար, և Ես ոչ մի վատ մտադրություն չունեմ քո հանդեպ։ Սակայն դու հրաժարվում ես մտնել․ չես կարողանում տարբերել լավը վատից և չգիտես ինչպես գնահատել բարությունը։ Մի՞թե նման մարդիկ պարզապես չեն սպասում պատժի և արդար հատուցման գալստյանը։

Երբ Մովսեսը հարվածեց ժայռին, և Եհովայի շնորհած ծովի ջրերը բաժանվեցին, դա նրա հավատքի շնորհիվ էր։ Երբ Դավիթը, սիրտը լի ուրախությամբ, նվագում էր իր քնարն ու տավիղը՝ իգովերգումն Ինձ՝ Եհովայի, հենց նրա հավատքի շնորհիվ էր։ Երբ Հոբը կորցրեց լեռներով մեկ տարածված իր անասունները և անհամար ունեցվածքը, և երբ նրա մարմինը ծածկվեց ցավոտ խոցերով, նրա հավատքի պատճառով էր։ Երբ նա կարողացավ լսել Իմ՝ Եհովայի ձայնը և տեսնել Իմ՝ Եհովայի փառքը, պատճառը նրա հավատքն էր։ Այն, որ Պետրոսը կարողացավ հետևել Հիսուս Քրիստոսին, նրա հավատքի շնորհիվ էր։ Այն, որ նա Ինձ համար կարողացավ գամվել խաչին և փառավոր վկայություն տալ, նույնպես նրա հավատքի շնորհիվ էր։ Երբ Հովհաննեսը տեսավ Մարդու Որդու փառավոր պատկերը, նրա հավատքի շնորհիվ էր։ Երբ նա տեսավ վերջին օրերի տեսիլքը, առավել ևս՝ նրա հավատքի շնորհիվ էր։ Պատճառը, թե ինչու այսպես կոչված հեթանոս ազգերի բազմությունները ստացան Իմ հայտնությունը և ճանաչեցին, որ Ես վերադարձա մսեղիում՝ կատարելու Իմ գործը մարդկանց մեջ, նույնպես նրանց հավատքի շնորհիվ է։ Մի՞թե բոլոր նրանք, ում հարվածում են Իմ խիստ խոսքերը, բայց և այնպես դրանցում սփոփանք են գտնում և փրկվում են, այդպես չեն արել իրենց հավատքի շնորհիվ ։ Իրենց հավատքի շնորհիվ՝ մարդիկ այնքան շատ բաներ են ստացել և ոչ միշտ՝ օրհնություններ։ Գուցե չստանան այնպիսի երջանկություն և ուրախություն, որ զգաց Դավիթը, կամ չունենան Եհովայի կողմից շնորհված ջուր, ինչպես Մովսեսն արեց։ Օրինակ՝ Հոբն օրհնվեց Եհովայի կողմից իր հավատքի շնորհիվ, բայց նա նաև նեղություն կրեց։ Անկախ նրանից՝ օրհնություններ, թե նեղություն ես կրում, երկուսն էլ օրհնված իրադարձություններ են։ Եթե չլիներ քո հավատքը, դու չէիր կարողանա ընդունել նվաճման այս գործը, և առավել ևս՝ չէիր կարողանա տեսնել Եհովայի՝ այսօր քո աչքերի առաջ բացահայտված գործերը. դու չէիր կարողանա տեսնել սա և առավել ևս՝ չէիր կարողանա ձեռք բերել այն։ Այս նեղությունները, այս աղետները և բոլոր դատաստանները, եթե դրանք չհասնեին քեզ, կկարողանայի՞ր արդյոք այսօր տեսնել Եհովայի գործերը։ Այսօր հավատքն է, որ թույլ է տալիս քեզ նվաճվել, և նվաճվելն է, որ թույլ է տալիս քեզ հավատալ Եհովայի յուրաքանչյուր գործին։ Միայն հավատքի շնորհիվ է, որ դու ստանում ես նման հանդիմանություն և դատաստան։ Այս հանդիմանության և դատաստանի միջոցով դու նվաճվում և կատարելագործվում ես։ Եթե չլինեին այսօրվա հանդիմանությունն ու դատաստանը, քո հավատքն իզուր կլիներ, որովհետև չէիր ճանաչի Աստծուն. որքան էլ հավատայիր Նրան, քո հավատքը կլիներ լոկ դատարկ խոսքեր և չէր ունենա որևէ իրականություն։ Միայն այն բանից հետո է, երբ ընդունում ես նվաճման այս գործը, որը քեզ լիովին հնազանդվող է դարձնում, քո հավատքը դառնում է ճշմարիտ և հուսալի, և քո սիրտը դառնում է դեպի Աստված։ Նույնիսկ եթե այս «հավատք» բառի պատճառով ենթարկվում ես շատ դատաստանի կամ շատ անեծքների, այնուամենայնիվ դու ունես ճշմարիտ հավատք և ձեռք ես բերել ամենաճշմարիտ, ամենաիրական և ամենաթանկարժեք բանը։ Պատճառն այն է, որ միայն դատաստանի ընթացքում ես տեսնում արարածների նշանակության վայրը, այս դատաստանի մեջ է, որ տեսնում ես Արարչի հաճելիությունը, նման նվաճման գործի մեջ է, որ տեսնում ես Աստծու զորությունը, այս նվաճման մեջ է, որ դու հասնում ես մարդկային կյանքը լիովին հասկանալուն, այս նվաճման մեջ է, որ ձեռք ես բերում կյանքի ճիշտ ուղին և հասնում ես «մարդու» ճշմարիտ իմաստը հասկանալուն, միայն այս նվաճման մեջ է, որ տեսնում ես Ամենակարողի արդար բնույթը և Նրա գեղեցիկ, փառավոր դեմքը, նվաճման այս գործի մեջ է, որ իմանում ես մարդու ծագման մասին և հասկանում ես ողջ մարդկության «անմահ պատմությունը», այս նվաճման մեջ է, որ հասնում ես մարդկության նախնիների և մարդկության ապականության ծագման մասին իմանալուն, այս նվաճման մեջ է, որ ստանում ես ուրախություն և մխիթարություն, ինչպես նաև անվերջ հանդիմանում, կարգավարժում և Արարչի կշտամբանքի խոսքերն Իր արարած մարդկությանը, նվաճման այս գործի մեջ է, որ ստանում ես օրհնություններ, ինչպես նաև նեղություններ, որոնք պատահում են մարդուն... Մի՞թե այս ամենը քո մի փոքր հավատքի շնորհիվ չէ։ Եվ մի՞թե քո հավատքը չի աճում այս ամենը ձեռք բերելուց։ Մի՞թե ձեռք չես բերել առատությամբ։ Դու ոչ միայն լսել ես Աստծու խոսքը և տեսել Աստծու իմաստությունը, այլև անձամբ փորձառաբար ապրել ես Նրա գործի յուրաքանչյուր քայլ։ Գուցե ասես, որ եթե հավատք չունենայիր, ապա չէիր կրի նման հանդիմանություն կամ նման դատաստան։ Բայց դու պետք է իմանաս, որ, առանց հավատքի, ոչ միայն անկարող կլինեիր ստանալ նման հանդիմանություն կամ ստանալ նման հոգածություն Ամենակարողից, այլև հավիտյան կկորցնեիր Արարչին հանդիպելու հնարավորությունը։ Դու երբեք չէիր իմանա մարդկության ծագման մասին և երբեք չէիր հասկանա մարդկային կյանքի կարևորությունը։ Նույնիսկ եթե քո մսեղին կորչեր, և քո հոգին հեռանար, միևնույն է, չէիր հասկանա Արարչի բոլոր գործերը, և առավել ևս՝ չէիր իմանա, որ Արարիչն այնպիսի մեծ գործ է արել երկրի վրա մարդկությանը Նրա արարումից հետո։ Որպես Նրա կողմից ստեղծված այս մարդկության անդամ՝ մի՞թե պատրաստակամ ես այսպես անգիտակցաբար ընկնելու խավարի մեջ և կրելու հավիտենական պատիժ։ Եթե զատվես այսօրվա հանդիմանությունից և դատաստանից, ինչի՞ն կբախվես։ Միթե կարծում ես, որ ներկայիս դատաստանից զատվելուց հետո կկարողանաս խուսափել տառապանքի այս կյանքից։ Մի՞թե ճշմարիտ չէ, որ եթե հեռանաս «այս վայրից», այն, ինչին կբախվես, ցավոտ տանջանք կամ դևերի կողմից հասցված ծանր վնաս է։ Գուցե բախվես անտանելի օրերի և գիշերների։ Մի՞թե կարծում ես, որ, այսօր այս դատաստանից փախչելով, կարող ես հավիտյան խույս տալ այդ ապագա տառապանքից։ Ի՞նչ կհանդիպի քո ճանապարհին ։ Մի՞թե դա կլինի քո հուսացած Շանգրի-Լան։ Մի՞թե կարծում ես, որ կարող ես խուսափել այդ ապագա հավիտենական հանդիմանությունից՝ պարզապես փախչելով իրականությունից, ինչպես որ հիմա ես անում։ Այսօրվանից հետո կկարողանա՞ս արդյոք երբևէ նորից գտնել այսպիսի հնարավորություն և այսպիսի օրհնություն։ Կկարողանա՞ս արդյոք գտնել դրանք, երբ աղետ պատահի քեզ։ Կկարողանա՞ս արդյոք գտնել դրանք, երբ ողջ մարդկությունը մտնի հանգստի մեջ։ Քո ներկա երջանիկ կյանքը և քո այդ ներդաշնակ փոքրիկ ընտանիքը կարո՞ղ են արդյոք փոխարինել քո ապագա հավիտենական նշանակության վայրին։ Եթե ունես ճշմարիտ հավատք և եթե շատ բան ես ձեռք բերում քո հավատքի շնորհիվ, ապա այդ ամենն այն է, ինչ դու՝ արարածդ, պետք է ձեռք բերես, և նաև այն, ինչ դու առաջնային պետք է ունենայիր։ Ոչինչ ավելի օգտակար չէ քո հավատքին և կյանքին, որքան նման նվաճումը։

Այսօր պետք է հասկանաս, թե ինչ է Աստված պահանջում նվաճվածներից, ինչպիսին է Նրա վերաբերմունքը կատարելագործվածների հանդեպ, և ինչի մեջ պետք է մտնես ներկայումս։ Որոշ բաներ քեզ պետք են միայն մի փոքր հասկանալու համար։ Դու ստիպված չես ուսումնասիրել խորհրդի որոշ խոսքեր. դրանք կյանքի համար մեծ օգուտ չեն տալիս և միայն արագ հայացք են պահանջում ։ Օրինակ՝ երբ խոսքը վերաբերում է այնպիսի խորհուրդներին, ինչպիսին է Ադամի և Եվայի խորհուրդը, անհրաժեշտ է նայել դրանց և տեսնել, թե ինչ էին իրենցից ներկայացնում Ադամն ու Եվան այն ժամանակ, և ինչ գործ է Աստված ուզում անել այսօր։ Դու պետք է հասկանաս, որ մարդուն նվաճելիս և կատարելագործելիս Աստված ցանկանում է վերականգնել մարդուն այնպես, ինչպես Ադամն ու Եվան էին։ Քո սրտումպետք է լավ պատկերացնես կատարելության այն մակարդակը, որին պետք է հասնել՝ Աստծու պահանջած չափանիշներին համապատասխանելու համար, և ապա պետք է դրան հասնելու համար պատրաստ լինես ջանք գործադրել։ Սա վերաբերում է քո կիրարկմանը և այն է, ինչ պետք է հասկանաս։ Բավական է, որ փնտրես մտնել՝ համաձայն այս հարցերի վերաբերյալ Աստծու խոսքերի։ Երբ կարդում ես, որ «Տասնյակ հազարավոր տարիների պատմություն է պահանջվել, որպեսզի մարդը հասնի այսօրվա հանգրվանին», հետաքրքրասեր ես դառնում և սկսում ես ուսումնասիրություն անել եղբայրների և քույրերի հետ։ «Աստված ասում է, որ մարդկության զարգացումը գնում է վեց հազար տարի հետ, այնպես չէ՞։ Ի՞նչի մասին են այս մոտավոր տասնյակ հազարավոր տարիները»։ Ի՞նչ օգուտ կա, որ սա ուսումնասիրում ես։ Անկախ նրանից՝ Աստված Ինքն աշխատել է տասնյակ հազարավոր տարիներ, թե հարյուր միլիոնավոր տարիներ, մի՞թե Նա իսկապես կարիք ունի, որ ուսումնասիրես սա։ Սա այն չէ, ինչի մասին դու՝ որպես արարած, պետք է իմանաս։ Նման խոսքերի դեպքում այն ամենը, ինչ պետք է անես, դրանք հակիրճ կարդալն է. մի՛ փորձիր հասկանալ դրանք, ասես տեսիլքներ են եղել։ Դու պետք է գիտակ լինես, թե ինչի մեջ պետք է մտնես և ինչ պետք է հասկանաս այսօր և ապա պետք է խորհես դրա շուրջ՝ այն հստակ հասկանալու համար։ Միայն այդ ժամանակ նվաճված կլինես։ Վերոնշյալը կարդալուց հետո քո մեջ պետք է բնականոն արձագանք լինի. Աստված այրվում է անհանգստությունից, Նա ուզում է նվաճել մեզ և ձեռք բերել փառք ու վկայություն, ուստի ինչպե՞ս պետք է մենք համագործակցենք Նրա հետ։ Ի՞նչ պետք է անենք՝ Նրա կողմից լիովին նվաճվելու և Նրա վկայությունը դառնալու համար։ Ի՞նչ պետք է անենք՝ Աստծուն փառք ձեռք բերելու հնարավորություն տալու համար։ Ի՞նչ պետք է անենք՝ թույլ տալու ինքներս մեզ ապրել Աստծու տիրակալության ներքո և ոչ թե Սատանայի իշխանության տակ։ Սրա մասին պետք է մարդիկ մտածեն։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա Աստծու նվաճման կարևորությունը։ Դա է ձեր պարտականությունը։ Միայն այս հասկացողությունը ձեռք բերելուց հետո դուք մուտք կունենաք, կիմանաք գործի այս փուլը և կդառնաք լիովին հնազանդվող։ Հակառակ դեպքում՝ չեք հասնի ճշմարիտ հնազանդության։

Նախորդը.  Կիրարկում (5)

Հաջորդը.  Ինչո՞ւ չես կամենում լինել հակադրող կերպար

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger