Մարմնացման առեղծվածը (3)
Երբ Աստված իրականացնում է Իր գործը, Նա գալիս է ոչ թե որևէ կառուցմամբ կամ շարժումներով զբաղվելու, այլ Իր սպասավորությունը կատարելու։ Ամեն անգամ, երբ Նա մսեղի է դառնում, դա լոկ գործի մի փուլ իրագործելու և նոր դարաշրջան սկսելու համար է։ Այժմ Թագավորության դարաշրջանը եկել է, ինչպես և թագավորության վարժանքը։ Գործի այս փուլը մարդու գործը չէ և մարդուն որոշակի աստիճանի մշակելու համար չէ, այլ լոկ Աստծու գործի մի բաժինն ավարտելու համար է։ Այն, ինչ Նա անում է, մարդու գործը չէ, դա երկրից հեռանալուց առաջ մարդուն մշակելու հարցում որոշակի արդյունքի հասնելու համար չէ. դա Իր սպասավորությունն իրականացնելու և այն գործն ավարտելու համար է, որը Նա պետք է անի, այն է՝ պատշաճ կերպով կարգավորել Իր գործը երկրի վրա, ինչից հետո Նա փառք ձեռք կբերի։ Մարմնացած Աստծու գործը նման չէ Սուրբ Հոգու կողմից օգտագործվող մարդկանց գործին։ Երբ Աստված գալիս է երկրի վրա Իր գործն անելու, Նրան միայն Իր սպասավորությունը կատարելն է մտահոգում։ Ինչ վերաբերում է Իր սպասավորության հետ կապ չունեցող բոլոր մյուս հարցերին, Նա գրեթե չի մասնակցում դրանց, նույնիսկ ուշադրություն չի դարձնում նման բաներին։ Պարզապես իրականացնում է այն գործը, որը պետք է անի, և ամենաքիչն է մտահոգվում այն գործով, որը պետք է մարդն անի։ Գործը, որ Նա անում է, բացառապես այն է, ինչ վերաբերում է դարաշրջանին, որում Ինքը գտնվում է, և այն սպասավորությանը, որն Ինքը պետք է իրականացնի, ասես բոլոր մյուս հարցերը դուրս են Իր իրավասությունից։ Նա Իրեն մարդկության մեջ ապրելու վերաբերյալ ավելի շատ հիմնական գիտելիքներ չի մատակարարում, ոչ էլ ավելի շատ սոցիալական հմտություններ է սովորում, ոչ էլ Իրեն զինում է որևէ այլ բանով, որը մարդը հասկանում է։ Այն ամենը, ինչ մարդը պետք է ունենա, Նրան բոլորովին չի մտահոգում, և Նա պարզապես անում է այն գործը, որն Իր պարտավորությունն է։ Եվ այսպես, ինչպես մարդն է տեսնում, մարմնացած Աստված այնքան շատ բանի պակաս ունի. Նա նույնիսկ ուշադրություն չի դարձնում շատ բաների, որոնք մարդը պետք է ունենա, և նման հարցերի վերաբերյալ ոչ մի հասկացողություն չունի։ Այնպիսի բաներ, ինչպիսիք են ապրելակերպի մասին ընդհանուր գիտելիքը, ինչպես նաև վարքի և աշխարհի հետ գործ ունենալու սկզբունքները, գրեթե լիովին կապ չունեն Նրա հետ։ Բայց դու պարզապես չես կարող մարմնացած Աստծուց անբնականոնության նույնիսկ ամենափոքր նշույլը զգալ։ Այսինքն՝ Նրա մարդկայնությունը լոկ պահպանում է Նրա՝ որպես բնականոն մարդու ապրելակերպը և Նրա ուղեղի բնականոն ողջամտությունը՝ Նրան ճիշտն ու սխալը զանազանելու կարողություն տալով։ Սակայն Նա Իրեն չի զինում որևէ այլ բանով, ինչը միայն մարդը (արարածները) պետք է ունենա։ Աստված մսեղի է դառնում միայն Իր սեփական սպասավորությունը կատարելու համար։ Նրա գործն ուղղված է մի ամբողջ դարաշրջանի, ոչ թե ինչ-որ մեկ անձի կամ վայրի, այլ ողջ տիեզերքին։ Սա է Նրա գործի ուղղությունը և այն սկզբունքը, որով Նա գործում է։ Ոչ ոք չի կարող փոխել սա, և մարդը դրանում ներգրավվելու ոչ մի միջոց չունի։ Ամեն անգամ, երբ Աստված մսեղի է դառնում, Իր հետ բերում է այդ դարաշրջանի գործը և մտադրություն չունի մարդու կողքին քսան, երեսուն, քառասուն կամ նույնիսկ յոթանասուն կամ ութսուն տարի ապրելու, որպեսզի նա ավելի լավ հասկանա և ըմբռնի Իրեն։ Դրա կարիքը չկա՛։ Նման կերպ վարվելը ոչ մի կերպ չէր խորացնի այն գիտելիքը, որ մարդն ունի Աստծու ներհատուկ բնույթի մասին. փոխարենը միայն կավելացներ նրա պատկերացումները և կհանգեցներ նրա պատկերացումների ու մտքերի քարանալուն։ Ուստի բոլորիդ հարկավոր է ճշգրտորեն հասկանալ, թե որն է մարմնացած Աստծու գործը։ Անշուշտ, դուք չեք կարող հասկացած չլինել այն խոսքերը, որ Ես ասացի ձեզ. «Ես չեմ եկել բնականոն մարդկային ապրելակերպը փորձառաբար ապրելու համար»։ Մի՞թե մոռացել եք այն խոսքերը. «Աստված երկիր չի գալիս բնականոն մարդու ապրելակերպով ապրելու համար»։ Դուք չեք հասկանում Աստծու՝ մսեղի դառնալու նպատակը, ոչ էլ գիտեք սա. «Ինչպե՞ս կարող էր Աստված արարածի ապրելակերպ փորձառաբար ապրելու մտադրությամբ երկիր գալ»։ Աստված գալիս է երկիր՝ բացառապես Իր գործն ավարտելու համար, և ուստի երկրի վրա Նրա գործը կարճատև է։ Նա գալիս է երկիր ոչ այն մտադրությամբ, որ Աստծու Հոգին Իր մսեղավոր մարմինը մշակի, դարձնի գերազանց մարդ, որը կառաջնորդի եկեղեցին։ Երբ Աստված գալիս է երկիր, դա Խոսքն է մսեղի դառնում. մարդը, սակայն, չգիտի Նրա գործի մասին և հարկադրաբար բաներ է վերագրում Նրան։ Բայց բոլորդ պետք է հասկանաք, որ Աստված մսեղի դարձած Խոսքն է, ոչ թե մսեղավոր մարմին, որը մշակվել է Աստծու Հոգու կողմից՝ առժամանակ Աստծու դերը ստանձնելու համար։ Աստված Ինքը մշակման արդյունք չէ, այլ մսեղի դարձած Խոսքն[ա] է, և այսօր Նա պաշտոնապես իրականացնում է Իր գործը ձեր բոլորի մեջ։ Բոլորդ գիտեք և ընդունում եք, որ Աստծու մարմնացումը փաստացի ճշմարտություն է, սակայն պարզապես ձևացնում եք, թե հասկանում եք այն։ Մարմնացած Աստծու գործից մինչև Նրա մարմնացման կարևորությունն ու էությունը դուք բնավ չեք ըմբռնում դրանք և միայն հետևում եք ուրիշներին՝ սահուն կերպով անգիր արած խոսքեր արտասանելով։ Մի՞թե հավատում ես, որ մարմնացած Աստված քո պատկերացրածի պես է։
Աստված մսեղի է դառնում բացառապես դարաշրջանն առաջնորդելու և նոր գործ սկսելու համար։ Դուք պետք է հասկանաք այս կետը։ Այն շատ է տարբերվում մարդու գործառույթից, և այս երկուսը չեն կարող նույն հարթության վրա դրվել։ Մարդը պետք է մշակվի և կատարելագործվի երկար ժամանակահատվածում, նախքան հնարավոր կլինի նրան օգտագործել աշխատանք իրականացնելու համար, և այն մարդկայնությունը, որն անհրաժեշտ է, առանձնապես բարձր կարգի է։ Մարդը ոչ միայն պետք է կարողանա պահպանել բնականոն մարդկայնության ողջամտությունը, այլև պետք է ավելի լավ հասկանա այն սկզբունքներից ու կանոններից շատերը, որոնք կառավարում են, թե նա ինչպես է վարվում աշխարհի հետ, և, ավելին, պետք է պարտավորվի է՛լ ավելի շատ ուսումնասիրել մարդու իմաստության և էթիկական գիտելիքի մասին։ Մարդը սրանով պետք է զինված լինի։ Սակայն մսեղի դարձած Աստծու պարագայում այդպես չէ, որովհետև Նրա գործը ո՛չ ներկայացնում է մարդուն, ո՛չ էլ մարդու գործն է, և փոխարենը Նրա էության ուղղակի արտահայտությունն է և այն գործի ուղղակի կատարումը, որը Նա պետք է անի։ (Բնականաբար, Նրա գործն իրականացվում է համապատասխան ժամանակին, ոչ պատահականորեն կամ անկանոն, և այն սկսվում է, երբ գալիս է Իր սպասավորությունը կատարելու ժամանակը)։ Նա չի մասնակցում մարդու ապրելակերպին կամ մարդու գործին, այսինքն՝ Նրա մարդկայնությունը զինված չէ սրանցից և ոչ մեկով (թեև սա չի ազդում Նրա գործի վրա)։ Նա միայն այն ժամանակ է կատարում Իր սպասավորությունը, երբ գալիս է դա անելու Իր ժամանակը. անկախ Իր կարգավիճակից՝ Նա պարզապես կենտրոնանում է այն գործն անելու վրա, որը պետք է անի։ Ինչ էլ որ մարդն իմանա Նրա մասին, և ինչպիսին էլ լինի մարդու կարծիքը Նրա մասին՝ Նրա գործը մնում է լիովին չազդված։ Օրինակ՝ երբ Հիսուսն իրականացնում էր Իր գործը, ոչ ոք ճշտորեն չգիտեր, թե Նա ով է, սակայն Նա պարզապես կենտրոնացած էր Իր գործն անելու վրա։ Այս ամենից ոչինչ չխոչընդոտեց Նրան՝ իրականացնելու այն գործը, որը պետք է աներ։ Ուստի Նա սկզբում չբացահայտեց կամ չհռչակեց Իր սեփական ինքնությունը և պարզապես այնպես արեց, որ մարդը հետևի Իրեն։ Բնականաբար, սա ոչ միայն Աստծու խոնարհությունն էր, այլև այն միջոցը, որով Աստված գործում էր մսեղիում։ Նա միայն այսկերպ կարող էր գործել, քանզի մարդը Նրան անզեն աչքով ճանաչելու ոչ մի միջոց չուներ։ Եվ նույնիսկ եթե մարդը ճանաչեր Նրան, դա չէր օգնի Նրա գործին։ Ավելին՝ Նա մսեղի չդարձավ,, որպեսզի մարդը ճանաչի Իր մսեղին. դա գործ իրականացնելու և Իր սպասավորությունը կատարելու համար էր։ Այս պատճառով Նա կարևորություն չտվեց Իր ինքնությունը հրապարակային դարձնելուն։ Երբ Նա ավարտեց ողջ գործը, որը պետք է աներ, Նրա ողջ ինքնությունն ու կարգավիճակը բնականորեն պարզ դարձան մարդուն։ Մսեղի դարձած Աստված լուռ է մնում և երբեք որևէ հռչակում չի անում։ Ուշադրություն չի դարձնում ո՛չ նրան, թե ինչպիսին է մարդը, ո՛չ էլ, թե ինչպես է մարդն առաջ գնում Իրեն հետևելիս, այլ պարզապես կենտրոնանում է Իր սպասավորությունը կատարելու և այն գործն իրականացնելու վրա, որը պետք է անի։ Ոչ ոք ի վիճակի չէ խանգարելու Նրա գործին։ Երբ գալիս է Իր գործը եզրափակելու ժամանակը, այն անպայման կեզրափակվի և ավարտին կհասցվի, և ոչ ոք ի վիճակի չէ այլ բան թելադրելու։ Միայն այն բանից հետո, երբ Նա հեռանա մարդուց՝ ավարտելով Իր գործը մարդը կհասկանա այն գործը, որը Նա անում է, թեև դեռ լիովին հստակորեն չի հասկանա։ Եվ մարդուց երկար ժամանակ կպահանջվի՝ լիովին հասկանալու այն մտադրությունները, որոնցով Նա ի սկզբանե իրականացրեց Իր գործը։ Այլ կերպ ասած՝ մարմնացած Աստծու դարաշրջանի գործը բաժանված է երկու մասի։ Գործի մի մասն Աստծու մարմնացած մսեղիի անձամբ գործելն ու խոսելն է։ Երբ Նրա մսեղիի սպասավորությունը լիովին կատարվում է, գործի մյուս մասը մնում է իրականացվելու նրանց կողմից, ում Սուրբ Հոգին օգտագործում է։ Հենց այս ժամանակ է, որ մարդը պետք է կատարի իր գործառույթը, քանզի Աստված արդեն բացել է ճանապարհը, և այն պետք է մարդն ինքն անցնի։ Այսինքն՝ մսեղի դարձած Աստված իրականացնում է գործի մի մասը, իսկ հետո Սուրբ Հոգին և Սուրբ Հոգու կողմից օգտագործվողները կշարունակեն այս գործը։ Ուստի մարդը պետք է իմանա, թե ինչի է հանգեցնում այն գործը, որն այս փուլում մսեղի դարձած Աստված հիմնականում իրականացնում է, և պետք է ճշգրտորեն հասկանա, թե որն է Աստծու՝ մսեղի դառնալու կարևորությունը, և որն է այն գործը, որը Նա պետք է անի, և պահանջներ չներկայացնի Աստծուն՝ ըստ մարդուն ներկայացվող պահանջների։ Սրանում են մարդու սխալը, նրա պատկերացումը և, առավել ևս, նրա ըմբոստությունը։
Աստված մսեղի է դառնում ոչ այն մտադրությամբ, որ մարդուն թույլ տա ճանաչել Իր մսեղին, կամ մարդուն թույլ տա տեսնել մարմնացած Աստծու մսեղիի և մարդու մսեղիի միջև եղած տարբերությունները. ոչ էլ Աստված մսեղի է դառնում մարդու զանազանելու կարողությունները վարժելու համար և առավել ևս դա չի անում այն մտադրությամբ, որ մարդուն թույլ տա երկրպագել Աստծու մարմնացած մսեղիին՝ դրանով իսկ մեծ փառք շահելով։ Այս բաներից ոչ մեկն Աստծու՝ մսեղի դառնալու մտադրությունը չէ։ Ոչ էլ Աստված մսեղի է դառնում մարդուն դատապարտելու համար, ոչ էլ միտումնավոր կերպով մարդուն բացահայտելու, նրա համար դժվարություններ ստեղծելու համար։ Այս բաներից ոչ մեկն Աստծու մտադրությունը չէ։ Ամեն անգամ, երբ Աստված մսեղի է դառնում, դա գործի մի ձև է, որն անխուսափելի է։ Հանուն Իր ավելի մեծ գործի և Իր ավելի մեծ կառավարման է, որ Նա գործում է այնպես, ինչպես գործում է. դա մարդու պատկերացրածի պես չէ։ Աստված գալիս է երկիր միայն այն ժամանակ, երբ Իր գործն է դա պահանջում, և միայն ըստ անհրաժեշտության։ Նա չի գալիս երկիր պարզապես շուրջը նայելու մտադրությամբ, այլ իրականացնելու այն գործը, որը պետք է անի։ Էլ ինչո՞ւ Նա կստանձներ նման ծանր հոգս և կգնար նման մեծ ռիսկերի՝ այս գործն իրականացնելու համար։ Աստված մսեղի է դառնում է միայն այն ժամանակ, երբ ստիպված է, և միշտ՝ եզակի կարևորությամբ։ Եթե դա լիներ միայն մարդկանց թույլ տալու համար, որ նայեն Իրեն և ընդլայնեն իրենց մտահորիզոնը, ապա լիովին համոզված եղեք, որ Նա երբեք այդքան հեշտությամբ չէր գա մարդկանց մեջ։ Նա գալիս է երկիր՝ հանուն Իր կառավարման և Իր ավելի մեծ գործի և որպեսզի կարողանա ավելի շատ ձեռք բերել մարդկությանը։ Նա գալիս է ներկայացնելու դարաշրջանը, գալիս է պարտության մատնելու Սատանային, և մսեղի է հագնում՝ Սատանային պարտության մատնելու համար։ Ավելին՝ Նա գալիս է, որպեսզի ուղղորդի ողջ մարդկային ցեղին՝ իրենց կյանքն ապրելիս։ Այս ամենը վերաբերում է Նրա կառավարմանը և ողջ տիեզերքի գործին։ Եթե Աստված մսեղի դառնար լոկ նրա համար, որ մարդուն թույլ տար ճանաչել Իր մսեղին և բացեր մարդկանց աչքերը, ապա ինչո՞ւ չէր ճամփորդի ամեն մի ազգի մեջ։ Մի՞թե սա չափազանց հեշտ գործ չէր լինի։ Բայց Նա այդպես չվարվեց, փոխարենը հարմար վայր ընտրեց, որտեղ հաստատվեց և սկսեց այն գործը, որը պետք է աներ։ Միայն այս մսեղին ինքնին զգալի նշանակություն ունի։ Նա ներկայացնում է մի ամբողջ դարաշրջան և նաև մի ամբողջ դարաշրջանի գործն է իրականացնում. Նա և՛ ավարտին է հասցնում նախորդ դարաշրջանը, և՛ սկիզբ է դնում նորին։ Այս ամենը կարևոր հարց է, որը վերաբերում է Աստծու կառավարմանը, և այս ամենն այն գործի մի փուլի կարևորությունն է, որն իրականացնելու համար Աստված գալիս է երկիր։ Երբ Հիսուսը եկավ երկիր, միայն որոշ խոսքեր ասաց և որոշակի գործ իրականացրեց. Նա չմտահոգվեց մարդու կյանքով և հեռացավ անմիջապես այն բանից հետո, երբ ավարտեց Իր գործը։ Այսօր, երբ ավարտեմ խոսելն ու Իմ խոսքերը ձեզ փոխանցելը, և բոլորդ հասկանաք, Իմ գործի այս քայլն ավարտված կլինի՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի ձեր կյանքը։ Ապագայում պետք է լինեն մարդիկ, որոնք կշարունակեն Իմ գործի այս քայլը և կշարունակեն գործել երկրի վրա՝ այս խոսքերի համաձայն. Այդ ժամանակ մարդու գործը և մարդու կառուցումը կսկսվեն։ Բայց ներկայումս Աստված Իր գործն անում է միայն Իր սպասավորությունը կատարելու և Իր գործի մի քայլն ավարտելու համար։ Աստված գործում է մարդուց տարբերվող կերպով։ Մարդը հավաքույթներ և համաժողովներ է սիրում և կարևորություն է տալիս արարողությանը, մինչդեռ այն, ինչից Աստված ամենաշատն է զզվում, հենց մարդու հավաքույթներն ու ժողովներն են։ Աստված ոչ պաշտոնական կերպով է զրուցում և խոսում մարդու հետ. սա Աստծու գործն է, որը բացառիկ կերպով ազատագրված է և նաև ազատում է ձեզ։ Սակայն Ես խորապես զզվում եմ ձեզ հետ հավաքվելուց և ի վիճակի չեմ ընտելանալու այնքան կանոնակարգված ապրելակերպի որքան ձերն է։ Ամենաշատը զզվում եմ կանոններից. դրանք այն աստիճան են սահմանափակում մարդուն, որ նա վախենում է շարժվելուց, վախենում է խոսելուց և վախենում է երգելուց՝ աչքերն ուղիղ քեզ հառած։ Ես խորապես զզվում եմ հավաքվելու ձեր ձևից և խորապես զզվում եմ մեծ հավաքույթներից։ Պարզապես հրաժարվում եմ այսկերպ ձեզ հետ հավաքվելուց, քանզի ապրելու այս ձևը մարդուն ստիպում է շղթայված զգալ, և դուք չափազանց շատ արարողություններ ու չափազանց շատ կանոններ եք դիտարկում։ Եթե ձեզ թույլ տրվեր առաջնորդել, բոլոր մարդկանց կառաջնորդեիք դեպի կանոնների տիրույթ, և նրանք ձեր առաջնորդության ներքո կանոնները մի կողմ նետելու ոչ մի միջոց չէին ունենա. փոխարենը կրոնի հոտը միայն է՛լ ավելի կսաստկանար, և մարդու կիրարկումները միայն կշարունակեին բազմանալ։ Որոշ մարդիկ հավաքվելիս շարունակ խոսում ու ճառում են և երբեք հոգնածություն չեն զգում, իսկ ոմանք կարող են տասնյակ օրեր շարունակ քարոզել՝ առանց կանգ առնելու։ Դրանք բոլորը համարվում են մեծ հավաքույթներ և մարդու ժողովներ. դրանք ոչ մի կապ չունեն ուտելու և խմելու, վայելքի կամ հոգու ազատագրման ապրելակերպի հետ։ Դրանք բոլորը ժողովներ են։ Ձեր համագործակիցների ժողովները, ինչպես նաև մեծ ու փոքր հավաքույթները, բոլորը գարշելի են Ինձ համար, և Ես երբեք որևէ հետաքրքրություն չեմ զգացել դրանց հանդեպ։ Սա է այն սկզբունքը, որով գործում եմ. Ես չեմ ցանկանում քարոզել հավաքույթների ժամանակ, ոչ էլ ցանկանում եմ որևէ բան հռչակել մեծ հանրային ժողովում, և առավել ևս՝ հավաքել ձեզ բոլորիդ մի քանի օրվա հատուկ համաժողովի համար։ Ինձ հաճելի չէ, որ հավաքույթի ժամանակ բոլորդ պետք է կոկիկ ու պատշաճ կերպով նստեք. Ես ատում եմ տեսնելը, թե ինչպես եք ապրում որևէ արարողության սահմաններում, և առավել ևս հրաժարվում եմ մասնակցել ձեր՝ նման արարողությանը։ Որքան շատ եք դա անում, այնքան ավելի գարշելի է այն Ինձ համար։ Նույնիսկ ամենաչնչին հետաքրքրություն չունեմ ձեր այս արարողությունների և կանոնների հանդեպ. որքան էլ լավ անեք դրանք, բոլորը գարշելի եմ համարում։ Այնպես չէ, որ ամեն ինչ վատ եք կազմակերպել, կամ որ չափազանց ցածր եք. բանն այն է, որ Ես ատում եմ ապրելու ձեր ձևը և առավել ևս ի վիճակի չեմ ընտելանալու դրան։ Դուք բնավ չեք հասկանում այն գործը, որը ցանկանում եմ անել։ Երբ Հիսուսն այն ժամանակ անում էր Իր գործը, որևէ վայրում քարոզ կարդալուց հետո Իր աշակերտներին դուրս էր բերում քաղաքից և նրանց որոշ խոսքեր ասում, որոնք պետք է հասկանային։ Նա հաճախ էր նման կերպ գործում։ Բազմության մեջ Նրա գործը հազվադեպ էր։ Համաձայն այն բանի, ինչ պահանջում եք Նրանից, մսեղի դարձած Աստված չպետք է ունենա բնականոն մարդու ապրելակերպ. Նա պետք է իրականացնի Իր գործը, և անկախ նրանից՝ նստած է, կանգնած, թե քայլում է, պետք է խոսի։ Նա պետք է գործի բոլոր ժամանակներում և երբեք չի կարող դադարեցնել «գործողությունները», հակառակ դեպքում անտեսած կլիներ Իր պատասխանատվությունը։ Արդյոք մարդու այս պահանջները համապատասխանո՞ւմ են մարդկային ողջամտությանը։ Ո՞ւր է ձեր ազնվությունը։ Մի՞թե ձեր այս պահանջները չափն անցած չեն։ Մի՞թե Ինձ պետք է, որ քննես Ինձ, երբ գործում եմ։ Մի՞թե Ինձ պետք է, որ վերահսկես Ինձ, երբ կատարում եմ Իմ սպասավորությունը։ Ես լավ գիտեմ, թե ինչ գործ պետք է անեմ և երբ պետք է անեմ. ուրիշների միջամտության կարիքը չկա։ Գուցե քեզ թվա, թե շատ բան չեմ արել, բայց այդ ժամանակ Իմ գործն ավարտված է։ Վերցնենք, օրինակ, Հիսուսի խոսքերը Չորս Ավետարաններում. մի՞թե դրանք նույնպես սահմանափակ չէին։ Այն ժամանակ, երբ Հիսուսը մտավ ժողովարան և քարոզ կարդաց, առավելագույնը մի քանի րոպեի ընթացքում ավարտեց, և երբ ավարտեց խոսելը, Իր աշակերտներին առաջնորդեց դեպի նավակը և հեռացավ՝ առանց որևէ բացատրության։ Առավելագույնը, որ արեցին ժողովարանում գտնվողները, իրար մեջ դա քննարկելն էր, բայց Հիսուսը դրան չմասնակցեց։ Աստված անում է միայն այն գործը, որը պետք է անի, և դրանից դուրս ոչ մի ավելորդ բան չի անում։ Այժմ շատերն ուզում են, որ ավելի շատ խոսեմ ու ավելի շատ ճառեմ, օրական առնվազն մի քանի ժամ։ Ինչպես տեսնում եք, եթե չեմ խոսում, Աստված չեմ և Աստված եմ միայն այն ժամանակ, երբ խոսում եմ։ Բոլորդ կույր եք։ Բոլորդ անասուններ եք։ Բոլորդ տգետ արարածներ եք, որոնք խելամտություն չունեն։ Դուք չափազանց շատ պատկերացումներ ունեք։ Ձեր պահանջները չափն անցնում են։ Դուք մարդկայնություն չունեք։ Բոլորովին չեք հասկանում, թե Աստված ինչ է։ Դուք կարծում եք, թե բոլոր խոսողներն ու հռետորներն աստվածներ են, և որ ցանկացած ոք, ով պատրաստ է ձեզ խոսքեր մատակարարելու, ձեր հայրն է։ Ասացե՛ք Ինձ, մի՞թե բոլորդ՝ ձեր կանոնավոր դիմագծերով և անսովոր արտաքինով, դեռ ունեք ողջամտության նույնիսկ ամենաչնչին նշույլը։ Դեռ գիտե՞ք երկինքնուարևը։ Ձեզնից յուրաքանչյուրը նման է ագահ և ապականված պաշտոնյայի, ուստի ինչպե՞ս կարող եք խելամիտ լինել։ Ինչպե՞ս կարող եք տարբերել ճիշտն ու սխալը։ Ես շատ բան եմ շնորհել ձեզ, բայց ձեզնից քանի՞սն են արժևորել այն։ Ո՞վ է այն ամբողջությամբ ձեռք բերել։ Չգիտեք, թե ով է առաջ բերել այն ճանապարհը, որով քայլում եք այսօր, ուստի շարունակում եք պահանջներ ներկայացնել Ինձ՝ այս անհիմն պահանջներն անելով։ Մի՞թե չեք կարմրում ամոթից։ Մի՞թե բավականաչափ չեմ խոսել։ Մի՞թե բավականաչափ չեմ արել։ Ձեզնից ո՞վ կարող է Իմ խոսքերն իսկապես որպես գանձ փայփայել։ Դուք շողոքորթում եք Ինձ, երբ Իմ ներկայության մեջ եք, բայց խաբում եք, երբ Իմ ներկայության մեջ չեք։ Ձեր արարքները չափազանց ստոր են, և դրանք զզվանքով են լցնում Ինձ։ Գիտեմ, որ Ինձնից պահանջում եք խոսել և գործել միայն այն պատճառով, որ ձեր աչքերը կշտացնեք և ձեր մտահորիզոնն ընդլայնեք, այլ ոչ թե ձեր ապրելակերպերը վերափոխեք։ Այնքան շատ եմ խոսել ձեզ հետ։ Ձեր ապրելակերպերը վաղուց պետք է փոխված լինեին, ուստի ինչո՞ւ եք նույնիսկ հիմա շարունակ վերադառնում ձեր հին վիճակներին։ Կարո՞ղ է պատահել, որ Իմ խոսքերը գողացվել են ձեզնից, և չեք ստացել դրանք։ Ճիշտն ասած՝ ձեզ պես այլասերվածներին այլևս որևէ բան ասել չեմ ցանկանում. դա իզուր կլիներ։ Չեմ ցանկանում այդքան ապարդյուն գործ անել։ Դուք ցանկանում եք միայն ընդլայնել ձեր մտահորիզոնը կամ կշտացնել ձեր աչքերը, այլ ոչ թե կյանք ձեռք բերել։ Բոլորդ խաբում եք ինքներդ ձեզ։ Ես ձեզ հարցնում եմ՝ այն ամենից, ինչ երես առ երես ասել եմ ձեզ, որքա՞նն եք կիրարկել։ Այն ամենը, ինչ անում եք, ուրիշներին խաբելու համար հնարքներ բանեցնելն է։ Զզվում եմ ձեզնից նրանցից, ովքեր վայելում են որպես հանդիսատես դիտելը, և ձեր հետաքրքրասիրությունը խորապես գարշելի եմ համարում։ Եթե այստեղ չեք՝ ճշմարիտ ճանապարհին ձգտելու կամ ճշմարտությանը ծարավելու համար, ապա Իմ զզվանքի առարկաներն եք։ Գիտեմ, որ լսում եք Իմ խոսելը՝ բացառապես ձեր հետաքրքրասիրությունը բավարարելու կամ ձեր այս կամ այն ցանկությունն իրականացնելու համար։ Դուք միտք չունեք փնտրելու ճշմարտության գոյությունը կամ ուսումնասիրելու կյանք մտնելու ճիշտ ուղին։ Այս պահանջները պարզապես գոյություն չունեն ձեր մեջ։ Այն ամենը, ինչ անում եք, Աստծուն որպես խաղալիք վերաբերվելն է, որը զննում եք և որով հիանում եք։ Դուք չափազանց քիչ խանդավառություն ունեք կյանքին ձգտելու համար, բայց առատ ցանկություն ունեք հետաքրքրասեր լինելու։ Նման մարդկանց կյանքի ճանապարհը բացատրելը հավասարազոր է օդի հետ խոսելուն. Ես կարող եմ և ընդհանրապես չխոսել։ Թույլ տվեք ասել ձեզ. եթե սոսկ ձեր սրտերի դատարկությունը լրացնելն եք փնտրում, ապա լավ կանեք՝ չգաք Ինձ մոտ։ Պետք է կյանք ձեռք բերելուն կարևորություն տաք։ Մի՛ խաբեք ինքներդ ձեզ։ Լավ կանեք՝ ձեր հետաքրքրասիրությունը չընդունեք որպես կյանքին ձեր ձգտելու հիմք կամ այն չօգտագործեք որպես պատրվակ՝ Ինձնից պահանջելու, որ խոսեմ ձեզ հետ։ Սրանք բոլորը հնարքներ են, որոնցում խիստ հմուտ եք։ Կրկին հարցնում եմ քեզ. իրականում որքանի՞ մեջ ես մտել այն ամենից, որ քեզնից պահանջում եմ մտնել։ Հասկացե՞լ ես այն ամենը, ինչ խոսել եմ քեզ հետ։ Կիրարկե՞լ ես այն ամենը, ինչ ասել եմ քեզ։
Յուրաքանչյուր դարաշրջանի գործը Աստված Ինքն է նախաձեռնում, բայց դու պետք է իմանաս, որ ինչպիսին էլ լինի այն միջոցը, որով Աստված գործում է, Նա չի գալիս շարժում սկսելու, կամ հատուկ համաժողովներ անցկացնելու, կամ ձեզ համար որևէ տեսակի կազմակերպություն հիմնելու։ Նա գալիս է բացառապես իրականացնելու այն գործը, որը պետք է անի։ Նրա գործը չի ենթարկվում որևէ մարդու սահմանափակմանը։ Նա Իր գործն անում է այնպես, ինչպես Ինքն է ցանկանում. անկախ նրանից, թե ինչ է մտածում մարդը կամ ինչպես է հասկանում այն, Նրան հուզում է միայն Իր գործն իրականացնելը։ Աշխարհի արարումից մինչև ներկա ժամանակներն արդեն գործի երեք փուլ է եղել. Եհովայից մինչև Հիսուս և Օրենքի դարաշրջանից մինչև Շնորհքի դարաշրջան Աստված երբեք հատուկ համաժողով չի հրավիրել մարդու համար, ոչ էլ երբևէ ողջ մարդկությանն է միասին հավաքել՝ հատուկ համաշխարհային աշխատանքային համաժողով հրավիրելու և դրանով իսկ Իր գործը տարածելու համար։ Այն ամենը, ինչ Նա անում է, մի ամբողջ դարաշրջանի սկզբնական գործը համապատասխան ժամանակին և համապատասխան վայրում իրականացնելն է՝ դրանով իսկ սկիզբ դնելով դարաշրջանին և առաջնորդելով մարդկային ցեղին, թե ինչպես ապրեն իրենց կյանքը։ Հատուկ համաժողովները մարդու հավաքույթներն են. մարդկանց միասին հավաքելը՝ տոներ նշելու համար, մարդու գործն է։ Աստված չի նշում տոներ և, ավելին, դրանք գարշելի է համարում։ Նա չի հրավիրում հատուկ համաժողովներ և, ավելին, դրանք գարշելի է համարում։ Այժմ պետք է ճշգրտորեն հասկանաս, թե որն է այն գործը, որը մարմնացած Աստված անում է։
Ծանոթագրություններ
ա. Թեև անգլերենում հանդիպում է միայն մեկ եզրույթ՝ «Խոսք», բնագիր չինարեն տեքստում օգտագործվում է երկու եզրույթ՝ 道 (դաո) և 话 (հուա)։ 道 (դաո) եզրույթը վերաբերում է Աստծու արտահայտած բոլոր խոսքերին՝ մարդկությանը փրկելու համար. խոսքեր, որոնք կարող են մարդկությանն ազատել Սատանայի ապականված բնույթից, Սատանայի կապանքներից և խավարի իշխանությունից։ 话 (հուա) եզրույթը վերաբերում է Աստծու արտահայտած խոսքերին։ Անգլերեն թարգմանություններում և՛ 道 (դաո), և՛ 话 (հուա) եզրույթները սովորաբար թարգմանվում են որպես «Խոսք»։ Այդ պատճառով, այս թարգմանության մեջ սկզբնապես երկու առանձին եզրույթներ միավորվել են մեկի մեջ։