Մարմնացման առեղծվածը (4)

Դուք պետք է իմանաք Աստվածաշնչի իրական պատմությունը և դրա կազմավորումը։ Այս գիտելիքը չի պատկանում Աստծու նոր գործը չընդունողներին։ Նրանք չգիտեն։ Եթե նրանց հստակորեն բացատրես այս էական հարցերը, նրանք այլևս քեզ հետ Աստվածաշնչի հարցում չեն վիճի։ Նրանք անընդհատ մարգարեացված բաներն են փորփրում. այս պնդումն իրականացե՞լ է։ Այն պնդումն իրականացել է։ Նրանց՝ ավետարանի ընդունումը համապատասխանում է Աստվածաշնչին, և նրանք ավետարանը քարոզում են Աստվածաշնչի համաձայն։ Աստծու հանդեպ նրանց հավատքը հիմնված է Աստվածաշնչի խոսքերի վրա. առանց Աստվածաշնչի՝ նրանք չեն հավատա Աստծուն։ Սա է նրանց ապրելակերպը՝ Աստվածաշունչը մանրազնին քննության ենթարկելով։ Երբ նրանք կրկին գան Աստվածաշունչը փորփրելու և քեզնից բացատրություններ պահանջեն, ասա. «Նախ՝ եկեք չստուգենք յուրաքանչյուր պնդումը։ Փոխարենը եկեք տեսնենք, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին։ Եկեք վերցնենք մեր անցած ուղին և համեմատենք ճշմարտության հետ՝ տեսնելու համար, թե արդյոք այս ուղին իսկապես Սուրբ Հոգու գործն է, և եկեք օգտագործենք Սուրբ Հոգու գործը՝ ստուգելու համար, թե արդյոք այդպիսի ուղին ճիշտ է։ Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս կամ այն պնդումն իրականացել է ինչպես կանխագուշակվել էր, մենք՝ մարդիկս, չպետք է միջամտենք դրան։ Ավելի լավ է՝ մենք խոսենք Սուրբ Հոգու գործի և այն նորագույն գործի մասին, որն Աստված անում է»։ Աստվածաշնչի մարգարեություններն Աստծու խոսքեր են, որոնք ժամանակին փոխանցվել են մարգարեները, և Աստծու կողմից օգտագործված մարդկանց գրած խոսքերն են՝ հայտնություններ ստանալուց հետո. միայն Աստված Ինքը կարող է բացատրել այդ խոսքերը, միայն Սուրբ Հոգին կարող է բացահայտել այդ խոսքերի իմաստը, և միայն Աստված Ինքը կարող է կոտրել յոթ կնիքները և բացել գալարակը։ Դու ասա. «Դու Աստված չես, ես էլ չեմ, ուստի ո՞վ կհամարձակվի թեթևամտորեն բացատրել Աստծու խոսքերը։ Դու կհամարձակվե՞ս բացատրել այդ խոսքերը։ Նույնիսկ եթե Երեմիա, Հովհաննես և Եղիա մարգարեները գային, նրանք չէին համարձակվի փորձել բացատրել այդ խոսքերը, քանզի նրանք Գառը չեն։ Միայն Գառը կարող է կոտրել յոթ կնիքները և բացել գալարակը, և ոչ ոք չի կարող բացատրել Նրա խոսքերը։ Ես չեմ համարձակվում յուրացնել Աստծու անունը, առավել ևս՝ փորձել բացատրել Աստծու խոսքերը։ Ես միայն կարող եմ լինել մեկը, ով հնազանդվում է Աստծուն։ Դու Աստվա՞ծ ես։ Ստեղծված էակներից ոչ մեկը չի համարձակվում բացել գալարակը կամ բացատրել այդ խոսքերը, ուստի ես նույնպես չեմ համարձակվում բացատրել դրանք։ Ավելի լավ կլինի, որ դու էլ չփորձես բացատրել։ Ոչ ոք չպետք է փորձի բացատրել դրանք։ Եկեք խոսենք Սուրբ Հոգու գործի մասին. մարդն այսքանը կարող է անել։ Ես փոքր-ինչ գիտեմ Եհովայի և Հիսուսի գործի մասին, բայց քանի որ ես նման գործի անձնական փորձառություն չունեմ, կարող եմ միայն չնչին չափով խոսել դրա մասին։ Ինչ վերաբերում է այն խոսքերի իմաստին, որոնք Եսային կամ Հիսուսն են ասել իրենց ժամանակներում, ես ոչ մի բացատրություն չեմ տա։ Ես չեմ ուսումնասիրում Աստվածաշունչը, ավելի շուտ, հետևում եմ Աստծու ներկայիս գործին։ Դու Աստվածաշունչը համարում ես փոքրիկ գալարակ, բայց մի՞թե դա մի բան չէ, որը միայն Գառը կարող է բացել։ Գառից բացի՝ էլ ո՞վ կարող է բացել այն։ Դու Գառը չես, և ես առավել ևս չեմ համարձակվում պնդել, թե Աստված Ինքն ես, ուստի եկեք չվերլուծենք Աստվածաշունչը կամ այն մանրազնին քննության չենթարկենք։ Շատ ավելի լավ է Սուրբ Հոգու կատարած գործը քննելը, այսինքն՝ հենց Աստծու կողմից կատարվող ներկայիս գործը։ Եկեք տեսնենք, թե որոնք են այն սկզբունքները, որոնցով Աստված գործում է, և որն է Նրա գործի էությունը՝ դրանք օգտագործելով՝ ստուգելու համար, թե արդյոք այն ուղին, որով մենք այսօր քայլում ենք, ճի՞շտ է, և այսկերպ համոզվենք դրանում»։ Եթե դուք ցանկանում եք քարոզել ավետարանը, հատկապես՝ կրոնական աշխարհի մարդկանց, ապա պետք է հասկանաք Աստվածաշունչը և հաստատուն հասկացողություն ունենաք Աստվածաշնչի իրական պատմության մասին. հակառակ դեպքում, դու ավետարանը քարոզելու ոչ մի միջոց չես ունենա։ Երբ դու տիրապետես ընդհանուր պատկերին և դադարես Աստվածաշնչի մեռած խոսքերը մանրախնդրորեն զննելուց, այլ միայն Աստծու գործի և կյանքի ճշմարտության մասին խոսես, այն ժամանակ կկարողանաս ձեռք բերել նրանց, ովքեր են փնտրում ճշմարիտ սրտով։

Եհովայի գործը, Նրա սահմանած օրենքները և այն սկզբունքները, որոնցով Նա առաջնորդում էր մարդկանց՝ իրենց կյանքն ապրելիս, այն գործի բովանդակությունը, որ Նա կատարեց Օրենքի դարաշրջանում, Նրա՝ օրենքներ սահմանելու նշանակությունը, Նրա գործի նշանակությունը Շնորհքի դարաշրջանի համար, և թե ինչ գործ է Աստված անում այս վերջին փուլում, բաներ են, որոնք դուք պետք է հասկանաք։ Առաջին փուլն Օրենքի դարաշրջանի գործն է, երկրորդը՝ Շնորհքի դարաշրջանի գործը, իսկ երրորդը՝ վերջին օրերի գործը։ Դուք պետք է Աստծու գործի այս փուլերի մասին հստակ պատկերացում ունենաք։ Սկզբից մինչև վերջ ընդհանուր առմամբ երեք փուլ կա։ Ո՞րն է գործի յուրաքանչյուր փուլի էությունը։ Քանի՞ փուլ է իրականացվում վեցհազարամյա կառավարման ծրագրի գործում։ Ինչպե՞ս են իրականացվում այս փուլերը, և ինչո՞ւ է յուրաքանչյուրն իրականացվում իր ուրույն ձևով։ Սրանք բոլորը վճռորոշ հարցեր են։ Յուրաքանչյուր դարաշրջանի գործը ներկայացուցչական արժեք ունի։ Ի՞նչ գործ իրականացրեց Եհովան։ Ինչո՞ւ Նա հենց այդ ձևով դա արեց։ Ինչո՞ւ Նա Եհովա կոչվեց։ Բացի դրանից՝ Հիսուսն ի՞նչ գործ կատարեց Շնորհքի դարաշրջանում, և ի՞նչ եղանակով դա արեց։ Աստծու բնույթի ո՞ր տեսանկյուններն են ներկայացված գործի յուրաքանչյուր փուլով և յուրաքանչյուր դարաշրջանով։ Նրա բնույթի ո՞ր տեսանկյուններն արտահայտվեցին Օրենքի դարաշրջանում։ Իսկ որո՞նք արտահայտվեցին Շնորհքի դարաշրջանում։ Իսկ որո՞նք արտահայտվեցին վերջին դարաշրջանում։ Սրանք էական հարցեր են, որոնք դուք պետք է հստակ կերպով հասկանաք։ Աստծու ողջ բնույթը բացահայտվել է վեցհազարամյա կառավարման ծրագրի ընթացքում։ Այն չի բացահայտվում միայն Շնորհքի դարաշրջանում, ոչ էլ միայն Օրենքի դարաշրջանում, առավել ևս միայն վերջին օրերի այս ժամանակահատվածում։ Վերջին օրերին կատարվող գործը դատաստան, ցասում և պատիժ է ներկայացնում։ Վերջին օրերին կատարվող գործը չի կարող փոխարինել Օրենքի դարաշրջանի կամ Շնորհքի դարաշրջանի գործին։ Այնուամենայնիվ, երեք փուլերը, փոխկապակցվելով, կազմում են մեկ ամբողջություն, և բոլորը մեկ Աստծու գործն են։ Բնականաբար, այս գործի կատարումը բաժանված է առանձին դարաշրջանների։ Վերջին օրերին արված գործն ամեն ինչ մոտեցնում է ավարտին. Օրենքի դարաշրջանում կատարվածը մեկնարկի գործն էր, իսկ Շնորհքի դարաշրջանում կատարվածը՝ փրկագնման գործը։ Ինչ վերաբերում է այս ողջ վեցհազարամյա կառավարման ծրագրի գործի տեսիլքներին, ոչ ոք ի վիճակի չէ խորաթափանցություն կամ հասկացողություն ձեռք բերելու, և այս տեսիլքները հանելուկներ են մնում։ Վերջին օրերին միայն խոսքի գործն է իրականացվում՝ Թագավորության դարաշրջանը բերելու համար, բայց այն չի ներկայացնում բոլոր դարաշրջանները։ Վերջին օրերն ընդամենը վերջին օրերն են և ընդամենը Թագավորության դարաշրջանը, և դրանք չեն ներկայացնում Շնորհքի դարաշրջանը կամ Օրենքի դարաշրջանը։ Պարզապես վերջին օրերի ընթացքում ձեզ բացահայտվում է վեցհազարամյա կառավարման ծրագրի ողջ գործը: Սա առեղծվածի բացահայտումն է։ Այսպիսի առեղծվածը մի բան է, որը ոչ մի մարդ չի կարող բացահայտել։ Անկախ նրանից, թե մարդն Աստվածաշնչի որքան մեծ հասկացողություն ունի, այն միայն խոսքեր է, քանզի մարդը չի հասկանում Աստվածաշնչի էությունը։ Աստվածաշունչը կարդալիս մարդը կարող է որոշ ճշմարտություններ ըմբռնել, որոշ խոսքեր բացատրել կամ իր խորը զննությանը ենթարկել որոշ հայտնի հատվածներ և գլուխներ, բայց նա երբեք չի կարողանա բացել այդ խոսքերում պարունակվող իմաստը, քանզի այն ամենը, ինչ մարդը տեսնում է, մեռած խոսքեր են, ոչ թե Եհովայի և Հիսուսի գործի տեսարանները, և մարդը ոչ մի կերպ չի կարող բացահայտել այս գործի առեղծվածը։ Հետևաբար, վեցհազարամյա կառավարման ծրագրի առեղծվածը մեծագույն առեղծվածն է՝ ամենախորը թաքնված և մարդու համար լիովին անըմբռնելի։ Ոչ ոք չի կարող ուղղակիորեն հասկանալ Աստծու մտադրությունները, մինչև Աստված Ինքը դրանք չբացատրի և չբացահայտի մարդուն. հակառակ դեպքում այս բաները մարդու համար հավիտյան հանելուկներ կմնան՝ հավիտյան կնքված առեղծվածներ։ Էլ չենք խոսում կրոնական աշխարհի մարդկանց մասին. եթե ձեզ այսօր չասվեր, դուք նույնպես չէիք ըմբռնի դա։ Վեց հազար տարվա այս գործն ավելի խորհրդավոր է, քան մարգարեների բոլոր մարգարեությունները։ Դա մեծագույն առեղծվածն է արարչագործությունից մինչև ներկա ժամանակները, և դարերի ընթացքում մարգարեներից ոչ ոք երբևէ չի կարողացել ըմբռնել այն, քանզի այս առեղծվածը բացահայտվում է միայն վերջին դարաշրջանում և նախկինում երբեք հայտնի չի արվել։ Եթե դուք կարողանաք ըմբռնել այս առեղծվածը և եթե ի վիճակի լինեք ամբողջովին հասկանալու այն, ապա այս առեղծվածը կնվաճի բոլոր կրոնավոր մարդկանց։ Միայն սա է տեսիլքներից մեծագույնը. այն է, ինչը մարդն ամենաշատն է տենչում ըմբռնել, բայց նաև այն է, ինչն ամենաանհասկանալին է նրա համար։ Երբ դուք Շնորհքի դարաշրջանում էիք, չգիտեիք, թե ինչի մասին էր Հիսուսի կամ Եհովայի կատարած գործը։ Մարդիկ չէին հասկանում, թե ինչու Եհովան օրենքներ սահմանեց, ինչու Նա բազմությունից պահանջեց պահել օրենքները, կամ ինչու պետք է կառուցվեր տաճարը, և մարդիկ առավել ևս չէին հասկանում, թե ինչու իսրայելցիները Եգիպտոսից առաջնորդվեցին անապատ, իսկ հետո՝ Քանան։ Այս հարցերը միայն այսօր են բացահայտվել։

Վերջին օրերի գործը երեք փուլերից վերջինն է։ Այն մեկ այլ նոր դարաշրջանի գործ է և չի ներկայացնում տնօրինման գործի ամբողջությունը։ Վեցհազարամյա կառավարման ծրագիրը բաժանված է գործի երեք փուլերի։ Ոչ մի փուլ առանձին չի կարող ներկայացնել երեք դարաշրջանների գործը, այլ միայն՝ ամբողջի մի մասը։ Եհովա անունը չի կարող ներկայացնել Աստծու ողջ բնույթը։ Այն փաստը, որ Նա Իր գործն իրականացրեց Օրենքի դարաշրջանում, չի ապացուցում, որ Աստված կարող է միայն օրենքի տակ գտնվող Աստված լինել։ Եհովան օրենքներ սահմանեց մարդու համար և պատվիրաններ իջեցրեց նրա համար՝ պահանջելով, որ մարդը կառուցի տաճարը և զոհասեղանները. Նրա կատարած գործը ներկայացնում է միայն Օրենքի դարաշրջանը։ Այս գործը, որ Նա արեց, չի ապացուցում, որ Աստված միայն այն Աստված է, ով մարդուց պահանջում է պահել օրենքը, կամ որ Նա տաճարի Աստված է, կամ որ Նա զոհասեղանի առջև եղող Աստված է։ Նման բան ասելը ճիշտ չէր լինի։ Օրենքի տակ կատարված գործը կարող է ներկայացնել միայն մեկ դարաշրջան։ Հետևաբար, եթե Աստված կատարած լիներ միայն Օրենքի դարաշրջանի գործը, ապա մարդը կսահմանափակեր Աստծուն՝ ասելով. «Աստված տաճարի Աստված է, և Աստծուն ծառայելու համար մենք պետք է քահանայական հանդերձներ հագնենք և մտնենք տաճար»։ Եթե Շնորհքի դարաշրջանում գործը երբեք չիրականացվեր, և Օրենքի դարաշրջանը շարունակվեր մինչև ներկա ժամանակները, մարդը չէր իմանա, որ Աստված նաև ողորմած է և սիրող։ Եթե Օրենքի դարաշրջանի գործը չկատարվեր, և փոխարենը լիներ միայն Շնորհքի դարաշրջանի գործը, ապա մարդը կիմանար միայն, որ Աստված լոկ փրկագնում է մարդուն, և որ Աստված ներում է մարդու մեղքերը։ Մարդը կիմանար միայն, որ Նա սուրբ է և անմեղ, և որ հանուն մարդու՝ Նա ի վիճակի է զոհաբերելու Իրեն և խաչվելու։ Մարդը կիմանար միայն այս բաները, բայց էլ ոչ մի բանի հասկացողություն չէր ունենա։ Հետևաբար, յուրաքանչյուր դարաշրջան ներկայացնում է Աստծու խառնվածքի մի մասը։ Օրենքի դարաշրջանը ներկայացնում է Աստծու խառնվածքի որոշակի կողմեր, ինչպես և Շնորհքի դարաշրջանը և այս ներկա փուլը. միայն այն ժամանակ, երբ բոլոր երեք փուլերը ամբողջովին միավորվեն, դրանք կկարողանան բացահայտել Աստծու ողջ բնույթը։ Միայն այն ժամանակ, երբ մարդը ճանաչի բոլոր երեք փուլերը, նա կկարողանա լիովին հասկանալ։ Երեք փուլերից ոչ մեկը չի կարող բաց թողնվել։ Միայն գործի այս երեք փուլերը ճանաչելուց հետո դու Աստծու բնույթն ամբողջովին կտեսնես։ Այն փաստը, որ Աստված ավարտեց Իր գործն Օրենքի դարաշրջանում, չի ապացուցում, որ Նա միայն օրենքի տակ գտնվող Աստված է, և այն փաստը, որ Նա ավարտեց փրկագնման Իր գործը, չի նշանակում, որ Աստված հավիտյան փրկագնելու է մարդկությանը։ Սրանք բոլորը մարդու կողմից արված սահմանափակումներ են։ Քանի որ Շնորհքի դարաշրջանը մոտեցել է ավարտին, դու չես կարող ասել, որ Աստված միայն խաչի Աստված է, և որ միայն խաչն է ներկայացնում Աստծու փրկությունը։ Դա կնշանակեր սահմանափակել Աստծուն։ Ներկա փուլում Աստված հիմնականում կատարում է խոսքի գործը, բայց դու չես կարող ասել, որ Աստված մարդու հանդեպ երբեք ողորմած չի եղել, և որ այն ամենը, ինչ Նա բերել է, պատիժ և դատաստան է։ Վերջին օրերի գործը բացահայտում է Եհովայի և Հիսուսի գործը և մարդու չհասկացած բոլոր առեղծվածները՝ դրանով իսկ հայտնի դարձնելով մարդկության հանգրվաններն ու արդյունքները և ավարտելով փրկության ողջ գործը մարդկության մեջ։ Վերջին օրերի գործի այս փուլն ամեն ինչ մոտեցնում է ավարտին։ Մարդու չհասկացած բոլոր առեղծվածները պետք է բացահայտվեն, որպեսզի մարդուն թույլ տան թափանցել դրանց էության մեջ և իր սրտում հասկանալ դրանք բոլորը։ Միայն այդ ժամանակ մարդիկ կկարողանան դասավորվել ըստ իրենց տեսակի։ Միայն վեցհազարամյա կառավարման ծրագրի ավարտից հետո մարդը կհասկանա Աստծու բնույթն ամբողջովին, քանզի Նրա տնօրինումն այդ ժամանակ ավարտված կլինի։ Հիմա, երբ դուք փորձառաբար ապրել եք Աստծու գործը վերջին դարաշրջանում, իրականում ի՞նչ է Աստծու բնույթը։ Դու համարձակվո՞ւմ ես ասել, որ Աստված այն Աստված է, ով պարզապես խոսքեր է ասում և ոչինչ ավելին։ Դու չէիր համարձակվի այսպես սահմանափակել Աստծուն։ Ոմանք կասեին, որ Աստված այն Աստված է, ով բացահայտում է առեղծվածները, որ Աստված Գառն է և Նա, ով կոտրում է յոթ կնիքները։ Բայց ոչ ոք չի համարձակվում այս կերպ սահմանափակել Աստծուն։ Ուրիշները գուցե ասեն, որ Աստված մարմնացած մսեղին է, բայց դա, միևնույն է, ճիշտ չէր լինի։ Ոմանք էլ գուցե ասեն, որ մարմնացած Աստված միայն խոսքեր է ասում և նշաններ ու հրաշքներ չի գործում, բայց դու առավել ևս չէիր համարձակվի այսպես խոսել, քանզի Հիսուսը մարմնացավ և նշաններ ու հրաշքներ գործեց, ուստի դու չէիր համարձակվի այդքան թեթևամտորեն սահմանել Աստծուն։ Վեցհազարամյա կառավարման ծրագրի ընթացքում կատարված ողջ գործը միայն հիմա է մոտեցել ավարտին։ Միայն այն բանից հետո, երբ այս ողջ գործը բացահայտվի մարդուն և իրականացվի մարդկության մեջ, մարդկությունը կճանաչի Աստծու ողջ բնույթը և այն, ինչ Նա ունի և ինչ Նա է։ Երբ այս փուլի գործը լիովին ավարտվի, մարդու չհասկացած բոլոր առեղծվածները բացահայտված կլինեն, նախկինում չհասկացած բոլոր ճշմարտությունները պարզաբանված կլինեն, և մարդկային ցեղին ասված կլինի իրենց ապագա ճանապարհի և հանգրվանի մասին։ Սա այն ողջ գործն է, որը պետք է արվի ներկա փուլում։ Թեև այն ճանապարհը, որով մարդն այսօր քայլում է, նույնպես խաչի ճանապարհն է և տառապանքի ճանապարհը, այն, ինչ մարդը կիրարկում է, և այն, ինչ նա ուտում, խմում և վայելում է այսօր, մեծապես տարբերվում են օրենքի տակ և Շնորհքի դարաշրջանում գտնվող մարդու ունեցածից։ Այն, ինչ այսօր պահանջվում է մարդուց, նման չէ անցյալում եղածին և առավել ևս նման չէ այն բանին, ինչ մարդուց պահանջվում էր Օրենքի դարաշրջանում։ Արդ, ի՞նչ էր պահանջվում մարդուց օրենքի ներքո, երբ Աստված Իր գործն էր անում Իսրայելում։ Դա ավելին չէր, քան այն, որ մարդը պետք է պահեր Շաբաթը և Եհովայի օրենքները։ Ոչ ոք չպետք է աշխատեր շաբաթ օրը կամ խախտեր Եհովայի օրենքները։ Բայց հիմա այդպես չէ։ Շաբաթ օրը մարդն աշխատում է, հավաքվում է և աղոթում ինչպես միշտ, և նրա վրա ոչ մի սահմանափակում չի դրվում։ Շնորհքի դարաշրջանում գտնվողները պետք է մկրտվեին, և նրանցից նաև պահանջվում էր ծոմ պահել, հաց կտրել, գինի խմել, ծածկել իրենց գլուխները և լվանալ ուրիշների ոտքերը։ Այժմ այս կանոնները վերացվել են, բայց մարդուն ավելի մեծ պահանջներ են ներկայացվում, քանզի Աստծու գործը գնալով ավելի է խորանում, և մարդու մուտքն ավելի ու ավելի բարձր է հասնում։ Անցյալում Հիսուսն Իր ձեռքերը դնում էր մարդու վրա և աղոթում, բայց հիմա, երբ ամեն ինչ ասվել է, ի՞նչ օգուտ ձեռնադրումից։ Միայն խոսքերը կարող են արդյունքների հասնել։ Երբ անցյալում Նա Իր ձեռքերը դնում էր մարդու վրա, դա մարդուն օրհնելու և նաև նրան իր հիվանդություններից բուժելու համար էր։ Այն ժամանակ Սուրբ Հոգին այդպես էր գործում, բայց հիմա այդպես չէ։ Այժմ Սուրբ Հոգին խոսքեր է օգտագործում՝ գործելու և արդյունքների հասնելու համար։ Նրա խոսքերը պարզ են դարձվել ձեզ համար, և դուք պետք է դրանք կիրարկեք ճիշտ այնպես, ինչպես ձեզ ասվել է։ Նրա խոսքերը Նրա մտադրություններն են. դրանք այն գործն են, որ Նա ցանկանում է անել։ Նրա խոսքերի միջոցով դուք կհասկանաք Նրա մտադրությունները և այն, ինչ Նա քեզնից պահանջում է ձեռք բերել, և կարող եք պարզապես ուղղակիորեն կիրարկել Նրա խոսքերը՝ առանց ձեռնադրման որևէ կարիքի։ Ոմանք գուցե ասեն. «Ձեռքերդ ինձ վրա դիր։ Ձեռքերդ ինձ վրա դիր, որպեսզի ստանամ Քո օրհնությունը և որպեսզի բաժին ունենամ Քեզնից»։ Սա հնացած գործելակերպ է անցյալից, որն այժմ վերացել է, քանզի դարաշրջանը փոխվել է։ Սուրբ Հոգին գործում է դարաշրջանին համապատասխան, ոչ պատահականորեն, ոչ էլ կանոններ կիրառելով։ Դարաշրջանը փոխվել է, և նոր դարաշրջանն իր հետ անխուսափելիորեն նոր գործ է բերում։ Սա ճշմարիտ է գործի յուրաքանչյուր փուլի համար, և ուստի Նրա գործը երբեք չի կրկնվում։ Շնորհքի դարաշրջանում Հիսուսը բավականին շատ այդպիսի աշխատանք կատարեց, որոնցից են հիվանդություններ բուժելը, դևեր քշելը, Իր ձեռքերը մարդու վրա դնելը՝ նրա համար աղոթելու նպատակով, և մարդուն օրհնելը։ Սակայն ներկա ժամանակներում կրկին նույնն անելն անիմաստ կլիներ։ Սուրբ Հոգին այն ժամանակ այդպես էր գործում, քանզի դա Շնորհքի դարաշրջանն էր, և բավարար չափով շնորհ կար, որպեսզի մարդը վայելեր։ Նրանից ոչ մի տեսակի վճար չէր պահանջվում, և քանի դեռ նա հավատում էր, շնորհ կստանար։ Բոլորին մեծ շնորհ էր ցուցաբերվում։ Այժմ դարաշրջանը փոխվել է, և Աստծու գործն ավելի առաջ է գնացել. պատժի և դատաստանի միջոցով է, որ մարդու ապստամբությունը և մարդու ներսի անմաքուր բաները դեն կնետվեն։ Քանի որ այդ փուլը փրկագնման փուլն էր, Աստծուն վայել էր այդպես գործել՝ բավարար շնորհ ցուցաբերելով, որպեսզի մարդը վայելեր, որպեսզի մարդը փրկագնվեր մեղքից։ Իր շնորհի միջոցով Նա մարդուն ներեց իր մեղքերը։ Այս ներկա փուլը նպատակ ունի մարդու ներսի անարդար բաները մերկացնելու պատժի, դատաստանի, խոսքերի հասցրած հարվածի, ինչպես նաև խոսքերի կարգավարժման և մերկացման միջոցով, որպեսզի մարդկությունը դրանից հետո փրկվի։ Սա ավելի խորքային գործ է, քան փրկագնումը։ Շնորհքի դարաշրջանի շնորհը բավարար էր մարդու վայելքի համար. հիմա, երբ մարդն արդեն փորձառաբար ապրել է այս շնորհը, նա այլևս չպետք է վայելի այն։ Այս գործն այժմ ժամանակավրեպ է և այլևս չպետք է արվի։ Այժմ մարդը պետք է փրկվի խոսքի դատաստանի միջոցով։ Այն բանից հետո, երբ մարդը դատվում, պատժվում և զտվում է, նրա բնույթը դրա շնորհիվ փոխվում է։ Մի՞թե այս ամենն Իմ ասած խոսքերի պատճառով չէ։ Գործի յուրաքանչյուր փուլ արվում է ողջ մարդկային ցեղի առաջընթացին և դարաշրջանին համապատասխան։ Գործն ամբողջովին նշանակալի է, և այն ամբողջովին արվում է հանուն վերջնական փրկության, որպեսզի մարդկությունն ապագայում լավ հանգրվան ունենա, և որպեսզի մարդիկ ի վերջո դասավորվեն ըստ իրենց տեսակի։

Վերջին օրերի աշխատանքը խոսքեր խոսելն է։ Խոսքերի միջոցով մարդու մեջ կարող են մեծ փոփոխություններ տեղի ունենալ։ Այս մարդկանց մեջ այժմ այս խոսքերի ընդունումից տեղի ունեցած փոփոխությունները շատ ավելի մեծ են, քան այն փոփոխությունները, որոնք մարդկանց մեջ տեղի էին ունենում Շնորհքի դարաշրջանում նշանների ու հրաշքների ընդունումից։ Քանի որ Շնորհքի դարաշրջանում դևերը մարդու միջից դուրս էին քշվում ձեռնադրմամբ և աղոթքով, սակայն մարդու ներսի ապականված դիրքորոշումները դեռ մնում էին։ Մարդը բուժվում էր իր հիվանդությունից, և նրա մեղքերը ներվում էին, բայց թե ինչպես մարդը կարող էր իր ներսից հեռացնել սատանայական ապականված դիրքորոշումները, այդ աշխատանքը դեռ պետք է կատարվեր նրա վրա։ Մարդն իր հավատքի շնորհիվ միայն փրկվում էր, և նրա մեղքերը ներվում էին, սակայն մարդու մեղավոր բնությունը չէր վերացվում և դեռ մնում էր նրա ներսում։ Մարդու մեղքերը ներվում էին Աստծու մարմնացման միջոցով, բայց դա չէր նշանակում, թե մարդու ներսում այլևս մեղք չկար։ Մարդու մեղքերը կարող էին ներվել մեղքի զոհի միջոցով, բայց թե մարդն ինչպես կարող է պարզապես այլևս չմեղանչել, ինչպես կարող են նրա ապականված դիրքորոշումներն ու մեղավոր բնությունը ամբողջությամբ հեռացվել, և ինչպես կարող է նրա կյանքի դիրքորոշումը որոշ չափով փոխվել, մարդը չունի այս խնդիրը լուծելու ճանապարհ։ Մարդու մեղքերը ներվել են, և դա Աստծու խաչելության աշխատանքի շնորհիվ է, սակայն մարդը շարունակում է ապրել իր հին սատանայական ապականված դիրքորոշումներով։ Ուստի մարդը պետք է լիովին փրկվի իր սատանայական ապականված դիրքորոշումներից, նրա մեղսալի բնությունը պետք է ամբողջությամբ հեռացվի, որպեսզի այլևս երբեք չզարգանա, և նրա դիրքորոշումը պետք է ենթարկվի փոխակերպման։ Սա պահանջում է, որ մարդը հասկանա կյանքի աճի ուղին, հասկանա կյանքի ճանապարհը և հասկանա իր խառնվածքը փոխելու ուղին։ Ավելին՝ պահանջում է, որ մարդը գործի այս ուղու համաձայն, որպեսզի նրա խառնվածքն աստիճանաբար փոխվի, և նա կարողանա ապրել լույսի շողարձակման ներքո, որպեսզի այն ամենը, ինչ նա անում է, լինի Աստծու մտադրությունների համաձայն, որպեսզի նա կարողանա դեն նետել իր սատանայական ապականված խառնվածքները, և որպեսզի նա կարողանա ազատվել Սատանայի խավարի ազդեցությունից՝ դրանով իսկ լիովին դուրս գալով մեղքից։ Միայն այդ ժամանակ մարդը լիակատար փրկություն ստացած կլինի։ Այն ժամանակ, երբ Հիսուսն անում էր Իր գործը, Նրա մասին մարդու գիտելիքը դեռևս մշուշոտ էր և անորոշ։ Մարդը միշտ հավատում էր, որ Նա Դավթի սերունդն է, և ասում էր, որ Նա մեծ մարգարե է՝ բարեգութ Տերը, ով փրկագնեց մարդու մեղքերը։ Ոմանք իրենց հավատքի ուժով էին բուժվում՝ պարզապես Նրա հանդերձի քղանցքին դիպչելով. կույրերը կարողանում էին տեսնել, և նույնիսկ մեռելները կարողանում էին վերադառնալ կյանքի։ Սակայն մարդն ի վիճակի չէր հայտնաբերելու իր ներսում խորապես արմատավորված սատանայական ապականված խառնվածքները, ոչ էլ գիտեր՝ ինչպես դեն նետել դրանք։ Մարդը շատ շնորհ ստացավ, ինչպիսիք են մսեղիի խաղաղությունն ու երջանկությունը, մեկ անդամի հավատքը, որն օրհնություն էր բերում ողջ ընտանիքին, հիվանդությունների բուժումը և այլն։ Մնացածը մարդու բարի գործերն էին և նրա բարեպաշտ արտաքինը. եթե ինչ-որ մեկը կարողանում էր ապրել դրանց հիման վրա, նա չափանիշին համապատասխանող հավատացյալ էր համարվում էր։ Միայն այս տեսակի հավատացյալները կարող էին մահից հետո երկինք մտնել, ինչը նշանակում էր, որ նրանք փրկված էին։ Բայց իրենց կյանքի ընթացքում այս մարդիկ բոլորովին չէին հասկանում կյանքի ճանապարհը։ Այն ամենը, ինչ նրանք անում էին, մեղքեր գործելն էր, իսկ հետո իրենց մեղքերը խոստովանելը մշտական շրջապտույտով՝ առանց իրենց խառնվածքը փոխելու որևէ ճանապարհի. այսպիսին էր մարդու վիճակը Շնորհքի դարաշրջանում։ Արդյոք մարդը ստացե՞լ է լիակատար փրկություն։ Ո՛չ։ Հետևաբար, գործի այդ փուլի ավարտից հետո դեռ մնում էր դատաստանի և պատժի գործը։ Այս փուլը նպատակ ունի խոսքի միջոցով մաքրելու մարդուն և դրանով իսկ նրան հետևելու ճանապարհ տալու։ Այս փուլն արդյունավետ կամ իմաստալից չէր լինի, եթե այն շարունակվեր դևեր քշելով, քանզի չէր կարողանա արմատախիլ անել մարդու մեղսալի բնությունը, և մարդը կանգ կառներ իր մեղքերի ներման վրա։ Մարդուն իր մեղքերը ներվել են մեղքի զոհի միջոցով, քանզի խաչելության գործն արդեն մոտեցել է ավարտին, և Աստված հաղթել է Սատանային։ Բայց քանի որ մարդու ապականված խառնվածքները դեռ մնում են նրա ներսում, մարդը դեռ կարող է մեղանչել և հակադրվել Աստծուն, և Աստված ձեռք չի բերել մարդկությանը։ Այդ իսկ պատճառով գործի այս փուլում Աստված օգտագործում է խոսքը՝ մարդու ապականված խառնվածքները մերկացնելու և նրան ստիպելու կիրարկել պատշաճ ճանապարհի համաձայն։ Այս փուլի գործն ավելի իմաստալից է, քան նախորդը, ինչպես նաև ավելի արդյունավետ, քանզի այժմ խոսքն է, որ ուղղակիորեն ապահովում է մարդու կյանքը և հնարավորություն է տալիս, որ մարդու խառնվածքը լիովին նորացվի. այն գործի շատ ավելի հիմնավոր փուլ է։ Հետևաբար, վերջին օրերի մարմնացումն ամբողջացրել է Աստծու մարմնացման նշանակությունը և լիովին ավարտել է մարդու փրկության համար Աստծու կառավարման ծրագիրը ։

Աստված մարդուն ուղղակիորեն Հոգու միջոցով և Հոգու ինքնությամբ չի փրկում, որովհետև մարդը Նրա Հոգուն ո՛չ կարող է դիպչել, ո՛չ տեսնել և ոչ էլ կարող է մոտենալ Նրան։ Եթե Նա փորձեր մարդուն փրկել ուղղակիորեն որպես Հոգի, մարդը անկարող կլիներ ընդունելու Նրա փրկությունը։ Եթե Աստված չհագներ ստեղծված մարդկային էակի արտաքին ձևը, ապա մարդը ոչ մի կերպ չէր կարող ընդունել այս փրկությունը: Քանի որ մարդը բացարձակապես Նրան մոտենալու ճանապարհ չունի, ճիշտ ինչպես ոչ ոք չէր կարող մոտենալ Եհովայի ամպին։ Միայն ստեղծված մարդկային էակ դառնալով, այսինքն՝ միայն Իր Խոսքը դնելով այն մսեղիի մեջ, որն Ինքը պատրաստվում է դառնալու, Նա կարող է անձամբ Խոսքը ներդնել բոլոր նրանց մեջ, ովքեր հետևում են Իրեն։ Միայն այդ ժամանակ մարդը կարող է անձամբ լսել ու տեսնել Նրա Խոսքը, նաև ձեռք բերել Նրա Խոսքն ու դրա միջոցով լիովին փրկվել։ Եթե Աստված մսեղի չդառնար, մսեղի և արյուն ունեցող ոչ մի մարդ չէր կարող այդպիսի մեծ փրկություն ստանալ, և ոչ էլ գեթ մի մարդ կփրկվեր։ Եթե Աստծու Հոգին գործեր ուղղակիորեն մարդկության միջավայրում, ամբողջ մարդկությունը կխոցվեր կամ, Աստծու հետ շփվելու որևէ ճանապարհ չունենալով, ամբողջովին գերի կվերցվեր Սատանայի կողմից։ Առաջին մարմնացումը մարդուն մեղքից փրկագնելու համար էր, նրան Հիսուսի մսեղային մարմնի միջոցով փրկագնելու, այսինքն՝ Նա մարդուն փրկեց խաչից, բայց սատանայական ապականված դիրքորոշումները դեռ մնում էին մարդու ներսում։ Երկրորդ մարմնացումն այլևս որպես մեղքի զոհ ծառայելու համար չէ, այլ լիովին փրկելու նրանց, ովքեր փրկագնվել էին մեղքից։ Սա կատարվում է, որպեսզի նրանք, ում մեղքերը ներվել են, ազատվեն մեղքից ու լիովին մաքրվեն, հասնեն դիրքորոշման փոփոխության և այդպիսով՝ ազատագրվեն Սատանայի խավար ազդեցությունից ու վերադառնան Աստծու գահի առջև։ Միայն այսկերպ մարդը կարող է լիովին սրբացվել։ Օրենքի դարաշրջանի ավարտից հետո և Շնորհքի դարաշրջանից սկսած՝ Աստված ձեռնարկեց փրկության աշխատանքը, որը շարունակվում է վերջին օրերի մեջ, երբ Աստված կատարում է մարդկային ցեղին իր ապստամբության համար դատելու և պատժելու գործը՝ այդպիսով՝ լիովին մաքրագործելով մարդկությանը։ Միայն դրանից հետո Աստված կավարտի Իր փրկության աշխատանքը և կմտնի հանգստի մեջ։ Ուստի աշխատանքի երեք փուլերում Աստված միայն երկու անգամ է մսեղի դարձել՝ մարդու միջավայրում Իր աշխատանքն անձամբ կատարելու համար։ Դրա պատճառ այն է, որ աշխատանքի երեք փուլերից միայն մեկն է ժողովրդին իրենց կյանքը վարելու նպատակով առաջնորդելու համար, մինչդեռ մյուս երկուսը կազմում են փրկության աշխատանքը։ Միայն մսեղի դառնալով՝ Աստված կարող է ապրել մարդու կողքին, փորձառել աշխարհի տառապանքը և ապրել մսեղիի բնականոն մարմնում։ Միայն այս կերպ Նա կարող է ժողովրդին մատակարարել այն գործնական Խոսքը, որի կարիքը նրանք՝ որպես արարածներ ունեն։ Հենց Աստծու մարմնացման միջոցով է մարդը լիակատար փրկություն ստանում Աստծուց և ոչ թե ուղղակիորեն երկնքից՝ ի պատասխան իր աղոթքների։ Մարդը մսեղիից և արյունից է, նա ոչ մի կերպ չի կարող տեսնել Աստծու Հոգուն, առավել ևս մոտենալ Նրա Հոգուն, ուստի այն ամենը, ինչի հետ նա կարող է շփվել, Աստծու մարմնացած մսեղին է։ Միայն սրա միջոցով մարդը կարող է ըմբռնել ամբողջ Խոսքն ու բոլոր ճշմարտությունները, ընդունել լիակատար փրկությունը։ Երկրորդ մարմնացումը բավարար է մարդուն իր մեղքերից ազատելու և նրան լիովին մաքրագործելու համար։ Ուստի երկրորդ մարմնացմամբ Աստծու՝ մսեղիի մեջ կատարած ամբողջ աշխատանքը կեզրափակվի, և Աստծու մարմնացման նշանակությունը կդառնա ամբողջական։ Դրանից հետո Աստծու՝ մսեղիում կատարած աշխատանքն ամբողջովին ավարտված կլինի։ Երկրորդ մարմնացումից հետո Նա Իր աշխատանքի համար երրորդ անգամ չի դառնա մսեղի։ Քանի որ Նրա ամբողջ տնօրինությունն ավարտված կլինի, վերջին օրերի մարմնացումը լիովին ձեռք կբերի այն մարդկանց, որոնց Նա ընտրել է, և վերջին օրերին մարդկությունը ամբողջությամբ կդասակարգվի ըստ իր տեսակի։ Նա այլևս չի կատարի փրկության աշխատանքը և չի վերադառնա մսեղիին՝ որևէ աշխատանք կատարելու համար։ Վերջին օրերի աշխատանքում խոսքի զորությունն ավելի մեծ է, քան նշանների և հրաշքների դրսևորման զորությունը, և խոսքի իշխանությունը գերազանցում է նշանների և հրաշքների իշխանությանը։ Խոսքը մերկացնում է մարդու սրտի խորքում թաղված բոլոր ապականված դիրքորոշումները։ Դու ոչ մի կերպ չես կարող դրանք ինքնուրույն բացահայտել։ Երբ դրանք խոսքով մերկացվեն, դու բնականորեն կսկսես բացահայտել դրանք. ստիպված կլինես ընդունել դրանք և ծայրաստիճան կհամոզվես։ Մի՞թե սա չէ խոսքի իշխանությունը։ Սա այն արդյունքն է, որն այսօր ձեռք է բերվում խոսքի աշխատանքի միջոցով։ Ուստի հիվանդություններ բուժելով ու դևեր դուրս քշելով չէ, որ մարդը կարող է լիովին փրկվել իր մեղքերից, և ոչ էլ կարող է նշանների և հրաշքների դրսևորմամբ լիովին կատարյալ դառնալ։ Հիվանդություններ բուժելու և դևեր դուրս քշելու իշխանությունը միայն շնորհք է տալիս մարդուն, բայց մարդու մսեղին, միևնույն է, Սատանայից է, և սատանայական ապականված խառնվածքները դեռ մնում են մարդու ներսում։ Այլ կերպ ասած՝ մարդը, որը չի մաքրագործվել, դեռ մեղքից և կեղտից է։ Միայն այն բանից հետո, երբ նա մաքրագործվել է խոսքի միջոցով, կարող է Աստծու կողմից ձեռք բերվել ու սրբացվել։ Երբ դևերը դուրս էին քշվում մարդու միջից, ու նա փրկագնվում էր, դա միայն նշանակում էր, որ նա խլվել էր Սատանայի ձեռքից ու վերադարձվել Աստծուն։ Սակայն մարդը դեռևս Աստծու կողմից չի մաքրագործվել և փոխվել և մնում է ապականված մարդ։ Մարդու ներսում դեռ կա պղծություն, դիմադրություն և ապստամբություն. մարդը միայն Աստծու փրկագնման միջոցով է վերադարձել Նրան, բայց նա Աստծու մասին անգամ նվազագույն գիտություն չունի և դեռ ընդունակ է դիմադրելու, դավաճանելու Նրան։ Մինչ մարդը կփրկագնվեր, Սատանայի շատ թույներ արդեն ներարկված էին նրա մեջ, և Սատանայի կողմից հազարավոր տարիներ ապականվելուց հետո նա իր ներսում Աստծուն դիմադրող բնություն ունի։ Ուստի երբ մարդը փրկագնվեց, դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ փրկագնման դեպք։ Այսինքն՝ մարդը բարձր գնով հետ գնվեց, բայց նրա ներսում եղած թունավոր բնությունը չվերացվեց։ Այդքան պղծված մարդը պետք է փոփոխության ենթարկվի, նախքան արժանի կդառնա Աստծուն ծառայելու։ Դատաստանի և պատժի այս աշխատանքի միջոցով մարդը լիովին կճանաչի իր ներսի պղծված ու ապականված էությունը և կկարողանա ամբողջովին փոխվել ու մաքրվել։ Միայն այսկերպ մարդը կարող է արժանի լինել վերադառնալու Աստծու գահի առջև։ Ներկայիս ամբողջ աշխատանքը կատարվում է, որպեսզի մարդը մաքրվի և փոխվի. որպեսզի մարդը խոսքի դատաստանի և խրատի միջոցով, ինչպես նաև զտման միջոցով կարողանա հեռացնել իր ապականությունը և մաքրվել։ Գործի այս փուլը փրկության գործ համարելու փոխարեն ավելի տեղին կլիներ ասելը, որ այն մաքրագործման գործն է։ Ճշմարտությունն այն է, որ այս փուլը նաև նվաճման գործն է, ինչպես նաև փրկության գործի երկրորդ փուլը։ Խոսքի դատաստանի և պատժի միջոցով է, որ մարդը ձեռք է բերվում Աստծու կողմից, և խոսքի զտման, դատաստանի և մերկացման միջոցով է, որ մարդու սրտի բոլոր անմաքրությունները, պատկերացումները, դրդապատճառները և անձնական հույսերը լիովին բացահայտվում են։ Թեև մարդը փրկագնվել է, և նրան ներվել են իր մեղքերը, սա կարող է համարվել միայն որպես Աստծու՝ մարդու հանցանքները չհիշել և մարդու հետ նրա հանցանքների համաձայն չվարվել։ Այնուամենայնիվ, մարդն ապրում է մսեղիում՝ առանց մեղքից ազատվելու, և կարող է միայն շարունակել մեղանչել՝ անվերջ բացահայտելով իր սատանայական ապականված խառնվածքները։ Սա է այն կյանքը, որը մարդն ապրում է՝ մեղանչելու և ներվելու անվերջ շրջապտույտ։ Մարդկանց մեծամասնությունը ցերեկը մեղանչում է, իսկ երեկոյան՝ խոստովանում։ Եվ այսպես, թեև մեղքի զոհը հավիտյան արդյունավետ է մարդու համար, այն չի կարող մարդուն փրկել մեղքից։ Փրկության գործի միայն կեսն է ավարտվել, քանզի մարդը դեռ ապականված խառնվածքներ ունի։ Օրինակ, երբ մարդիկ իմացան, որ իրենք Մովաբից են սերում, տրտնջացին, դադարեցին կյանքին ձգտելուց և միանգամայն բացասական դարձան։ Մի՞թե սա ցույց չի տալիս, որ մարդը դեռևս ի վիճակի չէ լիովին հնազանդվելու Աստծու տիրակալության ներքո։ Մի՞թե սրանք հենց մարդու սատանայական ապականված խառնվածքները չեն։ Երբ դու չէիր ենթարկվում պատժի, դու բոլորից վեր էիր բարձրացնում ձեռքդ, նույնիսկ Հիսուսից բարձր։ Եվ դու բարձրաձայն բղավում էիր. «Աստծու սիրելի որդի՜ լինել։ Աստծուն մտերի՜մ լինել։ Մենք ավելի շուտ կմեռնենք, քան կխոնարհվենք Սատանայի առջև։ Ապստամբե՛լ ծեր Սատանայի դեմ։ Ապստամբե՛լ մեծ կարմիր վիշապի դեմ։ Թող մեծ կարմիր վիշապը մեկընդմիշտ կորցնի իշխանությունը։ Թող Աստված մեզ կատարելագործված դարձնի»։ Դու բոլորից բարձր էիր բղավում։ Բայց հետո եկավ պատժի ժամանակը, և քո ապականված խառնվածքները կրկին բացահայտվեցին։ Քո աղաղակները դադարեցին, և դու կորցրիր քո վճռականությունը։ Սա մարդու ապականությունն է՝ մի բան, որն ավելի խորն է, քան մեղքը, որը Սատանան է տնկել և որը խորապես արմատավորված է մարդու ներսում։ Մարդու համար հեշտ չէ իր մեղքերը գիտակցելը, և նա ոչ մի կերպ չի կարող ճանաչել իր իսկ խորապես արմատավորված բնությունը։ Միայն խոսքի դատաստանի միջոցով է հնարավոր հասնել այս արդյունքին։ Միայն այսկերպ մարդը կարող է աստիճանաբար փոխվել՝ այս պահից սկսած։ Մարդն անցյալում այդպես էր բղավում, որովհետև նա իր ներհատուկ ապականված խառնվածքների մասին ոչ մի հասկացողություն չուներ։ Սրանք այն անմաքրություններն են, որոնք գոյություն ունեն մարդու ներսում։ Դատաստանի և պատժի երկար ժամանակահատվածի ընթացքում մարդն ապրում էր լարվածության մթնոլորտում։ Մի՞թե այս ամենին խոսքի միջոցով չեն հասել։ Մի՞թե դու նույնպես շատ բարձրաձայն չէիր բղավում ծառայություն մատուցողների փորձությունից առաջ։ «Մենք արքայություն ենք մտել։ Բոլոր նրանք, ովքեր ընդունում են այս անունը, արքայություն են մտել։ Բոլորն Աստծուց բաժին են ունեցել»։ Երբ եկավ ծառայություն մատուցողների փորձությունը, դու այլևս չէիր բղավում։ Ամենասկզբում բոլորը բղավում էին. «Աստվա՛ծ։ Որտեղ էլ ինձ դնես, կհնազանդվեմ Քո կարգավորումներին»։ Կարդալով Աստծու խոսքերը. «Ո՞վ կլինի Իմ Պողոսը»՝ մարդիկ ասում էին. «Ես պատրա՛ստ եմ»։ Ապա նրանք տեսան «Ինչպիսի՞ն էր Հոբի հավատքը» խոսքերը և ասացին. «Ես պատրաստ եմ Հոբի հավատքն ունենալու։ Աստվա՛ծ, խնդրում եմ, փորձի՛ր ինձ»։ Երբ եկավ ծառայություն մատուցողների փորձությունը, նրանք միանգամից ուժասպառ եղան և հազիվ կարողացան նորից ոտքի կանգնել։ Դրանից հետո նրանց սրտերի անմաքրություններն աստիճանաբար նվազեցին։ Մի՞թե խոսքի միջոցով չհասան սրան։ Ուստի այն, ինչ դուք փորձառաբար ապրել եք այսօր, խոսքի միջոցով ձեռք բերված արդյունքներ են, նույնիսկ ավելի մեծ, քան այն արդյունքները, որոնց հասել էր Հիսուսը՝ նշաններ և հրաշքներ գործելով։ Աստծու փառքը, որը դու տեսնում ես, և Իր իսկ Աստծու իշխանությունը, որը դու տեսնում ես, չեն երևում լոկ խաչելության միջոցով, հիվանդությունների բուժման և դևեր քշելու միջոցով, այլ, ավելի շուտ, Նրա խոսքի դատաստանի միջոցով։ Սա քեզ ցույց է տալիս, որ Աստծու իշխանությունն ու զորությունը միայն նշաններ գործելու, հիվանդություններ բուժելու և դևեր քշելու մեջ չեն, այլ որ Աստծու խոսքի դատաստանն ավելի լավ կարող է ներկայացնել Աստծու իշխանությունը և բացահայտել Նրա ամենակարողությունը։

Այն, ինչին մարդը հասել է հիմա՝ նրա ներկայիս հասունությունը, գիտելիքը, սերը, հավատարմությունը, հնազանդությունը և խորաթափանցությունը, արդյունքներ են, որոնք ձեռք են բերվել խոսքի դատաստանի միջոցով։ Այն, որ դու ի վիճակի ես հավատարմություն ունենալու և մինչև այսօր կանգուն մնալու, ձեռք է բերվել խոսքի միջոցով։ Այժմ մարդը տեսնում է, որ մարմնացած Աստծու գործն իսկապես արտասովոր է, և դրանում շատ բան կա, որն անհասանելի է մարդուն, և որոնք առեղծվածներ ու հրաշքներ են։ Հետևաբար, շատերը հնազանդվել են։ Ոմանք իրենց ծննդյան օրից երբեք որևէ մարդու չեն հնազանդվել, սակայն երբ նրանք այսօր տեսնում են Աստծու խոսքերը, լիովին հնազանդվում են՝ առանց նկատելու, որ հնազանդվել են, և նրանք չեն համարձակվում զննել կամ որևէ այլ բան ասել։ Մարդկությունն ընկել է խոսքի տակ և խոնարհվել է խոսքի դատաստանի ներքո է։ Եթե Աստծու Հոգին ուղղակիորեն խոսեր մարդու հետ, ամբողջ մարդկությունը կհնազանդվեր ձայնին՝ խոնարհվելով առանց Աստծու՝ Իր խոսքերով մարդուն մերկացնելու անհրաժեշտության, ինչպես Պողոսը Դամասկոսի ճանապարհին գետնին ընկավ լույսի մեջ։ Եթե Աստված շարունակեր գործել այսկերպ, մարդը երբեք չէր կարողանա խոսքի դատաստանի միջոցով ճանաչել իր իսկ ապականությունը և այդպիսով հասնել փրկության։ Աստված միայն մսեղի դառնալով կարող է անձամբ Իր խոսքերը հասցնել յուրաքանչյուր մարդու ականջին, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ականջ ունեն, լսեն Նրա խոսքերը և ընդունեն խոսքով Նրա դատաստանի գործը։ Սա Նրա խոսքով ձեռք բերված ճշմարիտ արդյունքն է, ոչ թե Հոգու դրսևորվելը՝ մարդուն վախով համակելու համար։ Միայն այս գործնական և միևնույն ժամանակ արտասովոր գործի միջոցով է, որ մարդու հին խառնվածքները, որոնք երկար տարիներ թաքնված են եղել նրա էության խորքում, կարող են լիովին մերկացվել, որպեսզի մարդը կարողանա ճանաչել դրանք և փորձառաբար ապրել փոփոխությունը։ Այս բոլորը բաները մարմնացած Աստծու գործնական աշխատանքն են, որում Նա լիովին գործնական եղանակով խոսում է և դատաստան իրականացնում և ապա հասնում է մարդու վրա խոսքով դատաստանի արդյունքներին։ Սա մարմնացած Աստծու իշխանությունն է և Աստծու մարմնացման նշանակությունը։ Դա արվում է՝ բացահայտելու մարմնացած Աստծու իշխանությունը, բացահայտելու խոսքի գործով ձեռք բերված արդյունքները և բացահայտելու, որ Հոգին եկել է մսեղիով և ցուցադրում է Իր իշխանությունը՝ մարդուն խոսքով դատելով։ Թեև Նրա մսեղին սովորական, բնականոն մարդկայնության արտաքին ձևն է, Նրա խոսքերի միջոցով ձեռք բերած արդյունքները մարդուն ցույց են տալիս, որ Նա լի է իշխանությամբ, որ Նա Աստված Ինքն է, և որ Նրա խոսքերը հենց Աստծու արտահայտությունն են։ Դրանով ողջ մարդկությանը ցույց է տրվում, որ Նա Աստված Ինքն է, որ Նա Աստված Ինքն է, ով մսեղի դարձավ, որ ոչ ոք չի կարող հանցանք գործել Նրա դեմ, և ոչ ոք չի կարող գերազանցել Նրա՝ խոսքով դատաստանը, և խավարի ոչ մի ուժ չի կարող հաղթել Նրա իշխանությանը։ Մարդու հնազանդությունը Նրան ամբողջովին պայմանավորված է Նրա՝ մսեղի դարձած Խոսքը լինելով, ամբողջովին պայմանավորված է Նրա իշխանությամբ և Նրա՝ խոսքով դատաստանով։ Նրա մարմնացած մսեղիի բերած գործն այն իշխանությունն է, որը Նա ունի։ Պատճառը, թե ինչու է Նա մսեղի դառնում, այն է, որ մսեղին նույնպես կարող է իշխանություն ունենալ, և Նա կարող է գործնական եղանակով աշխատանք կատարել մարդկության մեջ այնպես, որ այն տեսանելի և շոշափելի լինի մարդու համար։ Այս աշխատանքը շատ ավելի գործնական է, քան այն աշխատանքը, որն արվում է ուղղակիորեն Աստծու Հոգու կողմից, ով ունի ողջ իշխանությունը, և դրա արդյունքները նույնպես ակնհայտ են։ Սա այն պատճառով է, որ Աստծու մարմնացած մսեղին կարող է խոսել և գործել գործնական եղանակով։ Նրա մսեղիի արտաքին ձևը ոչ մի իշխանություն չունի, և մարդը կարող է մոտենալ դրան, մինչդեռ Նրա էությունն իշխանություն է կրում, բայց Նրա իշխանությունը տեսանելի չէ ոչ մեկին։ Երբ Նա խոսում և գործում է, մարդը չի կարող նկատել Նրա իշխանության գոյությունը. սա Նրան օգնում է Իր գործնական աշխատանքը կատարելու հարցում։ Այս ողջ գործնական աշխատանքը կարող է արդյունքների հասնել։ Թեև ոչ մի մարդ չի գիտակցում, որ Նա իշխանություն ունի, կամ չի տեսնում, որ ոչ մի հանցանք չի կարող գործվել Նրա դեմ, կամ չի տեսնում Նրա ցասումը, Նա հասնում է Իր խոսքերի նախատեսված արդյունքներին Իր քողարկված իշխանության, Իր թաքնված ցասման և այն խոսքերի միջոցով, որոնք Նա բացահայտորեն ասում է։ Այլ կերպ ասած՝ Իր ձայնի տոնի, Իր խոսքի խստության և Իր խոսքերի ողջ իմաստության միջոցով մարդը լիովին համոզվում է։ Այս կերպ մարդը հնազանդվում է մարմնացած Աստծու խոսքին, ով կարծես թե իշխանություն չունի՝ այդպիսով իրականացնելով մարդուն փրկելու Աստծու նպատակը։ Սա Նրա մարմնացման նշանակության մեկ այլ տեսանկյունն է՝ խոսել ավելի գործնական եղանակով, թույլ տալ, որ Իր խոսքերի իրականությունն իր արդյունքներին հասնի մարդու մեջ, և թույլ տալ, որ մարդը վկա լինի Աստծու խոսքի զորությանը։ Հետևաբար, եթե այս գործը չարվեր մարմնացման միջոցով, այն նույնիսկ չնչին արդյունքների չէր հասնի և ի վիճակի չէր լինի լիովին փրկելու մեղավոր մարդկանց։ Եթե Աստված մսեղի չդառնար, Նա կմնար Հոգին, ով մարդու համար և՛ անտեսանելի է, և՛ անհասանելի։ Քանի որ մարդը մսեղավոր արարած է, նա և Աստված պատկանում են երկու տարբեր աշխարհների և տարբեր բնություններ ունեն։ Աստծու Հոգին անհամատեղելի է մարդու հետ, որը մսեղիից է, և պարզապես ոչ մի միջոց չկա նրանց միջև հարաբերություններ հաստատելու. մինչդեռ մարդն անկարող է վերածվել հոգու։ Քանի որ այդպես է, Աստծու Հոգին պետք է դառնա ստեղծված էակ՝ Իր սկզբնական գործն անելու համար։ Աստված կարող է և՛ բարձրանալ ամենաբարձր տեղը, և՛ խոնարհեցնել Իրեն՝ դառնալու ստեղծված մարդկային էակ՝ գործելով մարդկության մեջ և ապրելով նրանց մեջտեղում, բայց մարդը չի կարող բարձրանալ ամենաբարձր տեղը և դառնալ հոգի, և առավել ևս չի կարող իջնել ամենացածր տեղը։ Այդ իսկ պատճառով Աստված պետք է մսեղի դառնա՝ Իր գործը կատարելու համար։ Ճիշտ նույնն է, երբ առաջին մարմնացման ժամանակ միայն մարմնացած Աստծու մսեղին կարող էր փրկագնել մարդուն Իր խաչելության միջոցով, մինչդեռ Աստծու Հոգին ոչ մի կերպ չէր կարող որպես մեղքի զոհ խաչվել մարդու համար։ Աստված կարող էր ուղղակիորեն մսեղի դառնալ՝ ծառայելու որպես մեղքի զոհ մարդու համար, բայց մարդը չէր կարող ուղղակիորեն բարձրանալ երկինք՝ վերցնելու այն մեղքի զոհը, որն Աստված պատրաստել էր իր համար։ Քանի որ այդպես է, հնարավոր կլիներ միայն Աստծուց խնդրել մի քանի անգամ երկնքի և երկրի միջև ետ ու առաջ վազել, ոչ թե մարդուն ստիպել բարձրանալ երկինք՝ վերցնելու այս փրկությունը, քանզի մարդն ընկել էր և, ավելին, մարդը պարզապես չէր կարող բարձրանալ երկինք, առավել ևս՝ ստանալ մեղքի զոհը։ Հետևաբար, անհրաժեշտ էր, որ Հիսուսը գար մարդկության մեջ և անձամբ աներ այն գործը, որը մարդը պարզապես չէր կարող իրագործել։ Ամեն անգամ, երբ Աստված մսեղի է դառնում է, դա բացարձակ անհրաժեշտությունից է բխում։ Եթե փուլերից որևէ մեկը կարողանար իրականացվել ուղղակիորեն Աստծու Հոգու կողմից, Նա չէր ենթարկվի այն տրտունջներին և արհամարանքին, որոնք ուղեկցում էին մարմնացմանը։

Գործի այս վերջին փուլում արդյունքները խոսքի միջոցով են ձեռք բերվում։ Խոսքի միջոցով մարդը հասկանում է բազմաթիվ առեղծվածներ և այն գործը, որն Աստված արել է անցյալ սերունդների ընթացքում. խոսքի միջոցով Սուրբ Հոգին լուսավորում է մարդուն. խոսքի միջոցով մարդը հասկանում է այն առեղծվածները, որոնք նախկինում երբեք չեն բացահայտվել անցյալ սերունդների կողմից, ինչպես նաև անցյալ ժամանակների մարգարեների և առաքյալների գործը և այն սկզբունքները, որոնցով նրանք գործել են. խոսքի միջոցով մարդը նաև հասկանում է հենց Աստծու բնույթը, նա սովորում է մարդու ապստամբության և դիմադրության մասին, և նա ճանաչում է իր սեփական էությունը։ Գործի այս քայլերի և ասված բոլոր խոսքերի միջոցով մարդը ճանաչում է Հոգու գործը, այն գործը, որն անում է Աստծու մարմնացած մսեղին, և, ավելին, Նրա ողջ բնույթը։ Վեց հազար տարվա ընթացքում Աստծու կառավարման գործի մասին քո գիտելիքը նույնպես խոսքի միջոցով է ձեռք բերվել։ Մի՞թե քո նախկին պատկերացումների իմացությունը և դրանք մի կողմ դնելու քո հաջողությունը նույնպես ձեռք չեն բերվել խոսքի միջոցով։ Նախորդ փուլում Հիսուսը նշաններ և հրաշքներ գործեց, բայց այս փուլում նշաններ և հրաշքներ չկան։ Մի՞թե քո հասկացողությունն այն մասին, թե ինչու Աստված նշաններ և հրաշքներ չի բացահայտում, նույնպես ձեռք չի բերվել խոսքի միջոցով։ Հետևաբար, այս փուլում ասված խոսքերը գերազանցում են անցյալ սերունդների առաքյալների և մարգարեների կատարած գործը։ Նույնիսկ մարգարեների խոսած մարգարեությունները չէին կարող հասնել այս արդյունքին։ Մարգարեները միայն մարգարեություններ էին խոսում, նրանք խոսում էին այն մասին, թե ինչ է տեղի ունենալու ապագայում, բայց ոչ այն գործի մասին, որն Աստված այդ ժամանակ ցանկանում էր անել։ Նրանք նաև չէին խոսում մարդկությանն իրենց կյանքում առաջնորդելու, կամ մարդկությանը ճշմարտություններ շնորհելու, կամ նրանց առեղծվածներ բացահայտելու, առավել ևս՝ կյանք շնորհելու համար։ Այս փուլում ասված խոսքերում մարգարեություն և ճշմարտություն կա, բայց հիմնականում այս խոսքերը ծառայում են՝ մարդուն կյանք շնորհելու համար։ Ներկայիս խոսքերը նման չեն մարգարեների մարգարեություններին։ Սա գործի մի փուլ է, և այն իրականացվում է հանուն մարդու կյանքի, մարդու կյանքի նախահակումը փոխելու համար և ոչ թե մարգարեություն խոսելու։ Առաջին փուլը Եհովայի գործն էր. Նրա գործը մարդու համար ճանապարհ պատրաստելն էր՝ երկրի վրա Աստծուն երկրպագելու համար։ Դա մեկնարկի գործն էր, և այն նախատեսված էր երկրի վրա գործի համար ծագման վայր գտնելու համար։ Այդ ժամանակ Եհովան իսրայելցիներին սովորեցրեց պահել Շաբաթը, պատվել իրենց ծնողներին և խաղաղ ապրել միմյանց հետ։ Սա այն պատճառով էր, որ այդ ժամանակի մարդիկ չէին հասկանում, թե ինչ կազմություն ունի մարդը, ոչ էլ հասկանում էին, թե ինչպես ապրել երկրի վրա։ Անհրաժեշտ էր, որ Նա գործի առաջին փուլում առաջնորդեր մարդկությանը՝ իրենց կյանքը վարելիս։ Այն ամենը, ինչ Եհովան ասաց նրանց, նախկինում հայտնի չէր մարդկությանը կամ նրանց տիրապետության տակ չէր։ Այն ժամանակ Աստված բազմաթիվ մարգարեների բարձրացրեց՝ մարգարեություններ խոսելու համար, և նրանք բոլորն այդպես արեցին Եհովայի առաջնորդության ներքո։ Սա պարզապես մեկ կետ էր Աստծու գործում։ Առաջին փուլում Աստված մսեղի չդարձավ, և ուստի Նա բոլոր ցեղերին և ազգերին մարգարեների միջոցով հրահանգեց։ Երբ Հիսուսը գործում էր Իր ժամանակներում, Նա այնքան չէր խոսում, որքան ներկայում։ Վերջին օրերում խոսքի գործի այս փուլը նախկինում երբեք չի արվել անցյալ դարաշրջաններում և սերունդներում։ Թեև Եսային, Դանիելը և Հովհաննեսը շատ մարգարեություններ խոսեցին, նրանց մարգարեությունները լիովին տարբերվում էին այժմ ասվող խոսքերից։ Այն, ինչ նրանք խոսեցին, միայն մարգարեություններ էին, բայց հիմա ասվող խոսքերն այդպիսին չեն։ Եթե այն ամենը, ինչի մասին Ես հիմա խոսում եմ, մարգարեությունների վերածեի, դուք կկարողանայի՞ք հասկանալ։ Ենթադրենք, որ այն, ինչի մասին Ես խոսում էի, վերաբերում էր Իմ հեռանալուց հետո կատարվելիք հարցերին, այդ ժամանակ ինչպե՞ս ձեռք կբերեիք հասկացողություն։ Խոսքի գործը երբեք չի արվել Հիսուսի ժամանակ կամ Օրենքի դարաշրջանում։ Գուցե ոմանք ասեն. «Մի՞թե Եհովան նույնպես խոսքեր չասաց Իր գործի ժամանակ։ Մի՞թե Հիսուսը, բացի հիվանդություններ բուժելուց, դևեր հանելուց և նշաններ ու հրաշքներ գործելուց, այն ժամանակ նաև խոսքեր չասաց, երբ Նա գործում էր»։ Ասվածի միջև կան տարբերություններ։ Ո՞րն էր Եհովայի արտասանած խոսքերի էությունը։ Նա միայն մարդկությանն առաջնորդում էր երկրի վրա իրենց կյանքն ապրելու, ինչը չէր շոշափում կյանքի հոգևոր հարցերը։ Ինչո՞ւ է ասվում, որ երբ Եհովան խոսում էր, դա բոլոր վայրերի մարդկանց հրահանգելու համար էր։ «Հրահանգել» բառը նշանակում է բացահայտորեն ասել և ուղղակիորեն հրամայել։ Նա մարդուն կյանք չէր մատակարարում. փոխարենը Նա պարզապես բռնում էր մարդու ձեռքը և սովորեցնում, թե ինչպես երկյուղել Իրենից՝ առանց չափազանց շատ առակների։ Այն գործը, որ Եհովան արեց Իսրայելում, մարդուն էտելը կամ կարգավարժելը չէր կամ դատաստան և պատիժ իրագործելը, դա նրան առաջնորդելն էր։ Եհովան Մովսեսին հրամայեց Իր ժողովրդին ասել, որ անապատում մանանա հավաքեն։ Ամեն առավոտ՝ արևածագից առաջ, նրանք պետք է մանանա հավաքեին, ճիշտ այնքան, որքան բավարար էր նրանց այդ օրն ուտելու համար։ Մանանան չէր կարելի պահել մինչև հաջորդ օրը, քանի որ կբորբոսներ։ Նա չէր հանդիմանում մարդկանց կամ մերկացնում նրանց բնությունները, ոչ էլ մերկացնում էր նրանց գաղափարներն ու մտքերը։ Նա չէր փոխում մարդկանց, այլ, ավելի շուտ, առաջնորդում էր նրանց՝ իրենց կյանքն ապրելիս։ Այդ ժամանակի մարդիկ նման էին երեխաների, ոչինչ չէին հասկանում և ի վիճակի էին միայն որոշ պարզագույն մեխանիկական շարժումների, և ուստի Եհովան միայն օրենքներ սահմանեց՝ բազմությանն առաջնորդելու համար։

Ավետարանի գործը տարածելու համար, որպեսզի բոլոր նրանք, ովքեր ճշմարիտ սրտով են փնտրում, կարողանան այսօր կատարված գործի մասին գիտելիք ձեռք բերել և լիովին համոզվել, դու պետք է հասնես յուրաքանչյուր փուլում կատարված գործի իրական պատմության, էության և նշանակության հստակ հասկացողության։ Այնպես արա, որ քո հաղորդակցությունը լսելով՝ ուրիշները կարողանան հասկանալ Եհովայի գործը, Հիսուսի գործը և առավել ևս այսօրվա Աստծու ողջ գործը, ինչպես նաև գործի երեք փուլերի միջև եղած կապերն ու տարբերությունները։ Այնպես արա, որ լսելն ավարտելուց հետո ուրիշները տեսնեն, որ երեք փուլերը չեն խանգարում միմյանց, այլ բոլորը նույն Հոգու գործն են, և որ թեև Նրանք գործում են տարբեր դարաշրջաններում, Նրանց գործի բովանդակությունը տարբեր է, և Նրանց ասած խոսքերը տարբեր են, այն սկզբունքները, որոնցով Նրանք գործում են, միևնույնն են։ Սրանք մեծագույն տեսիլքներն են, որոնք Աստծուն հետևող բոլոր մարդիկ պետք է հասկանան։

Նախորդը.  Մարմնացման խորհուրդը (2)

Հաջորդը.  Մարմնավորման նշանակությունն ամբողջանում է երկու մարմնավորմամբ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger