Նրանք, ովքեր պետք է կատարելագործվեն, պետք է զտում անցնեն

Առ Աստված հավատիդ մեջ պետք է հնազանդվես Աստծուն, կիրարկես ճշմարտությունը և կատարես բոլոր պարտավորություններդ։ Բացի այդ՝ պետք է հասկանաս այն բաները, որոնք պետք է փորձառաբար ապրես։ Եթե միայն փորձառաբար ապրում ես էտվելը, կարգավարժվելը և դատվելը, եթե միայն վայելում ես Աստծուն, բայց անկարող ես զգալ, թե երբ է Աստված կարգավարժում կամ էտում քեզ, ապա դա անընդունելի է։ Գուցե այս զտման ժամանակ հաստատուն մնաս դիրքորոշմանդ մեջ, բայց դա դեռ բավարար չէ. դեռ պետք է շարունակես առաջ շարժվել։ Աստծուն սիրելու դասն անվերջ է. երբեք չի ավարտվի։ Մարդիկ Աստծուն հավատալը չափազանց պարզ բան են համարում, բայց երբ իրականում փորձառաբար ապրում են դա, հասկանում են, որ Աստծուն հավատալն այնքան պարզ չէ, որքան պատկերացնում են։ Երբ Աստված գործում է մարդուն զտելու համար, մարդը տառապում է։ Որքան մեծ լինի մարդու զտումը, այնքան մեծ կլինի նրա աստվածասեր սիրտը, և Աստծու մեծ զորությունն այնքան ավելի շատ կբացահայտվի նրա մեջ։ Հակառակը՝ որքան քիչ զտում մարդն անցնի, այնքան փոքր կլինի նրա աստվածասեր սիրտը, և Աստծու մեծ զորությունն այնքան քիչ կբացահայտվի նրա մեջ։ Որքան մեծ լինեն մարդու զտումն ու ցավը, և որքան շատ տանջանք նա կրի, այնքան կխորանա նրա սերն առ Աստված, այնքան ճշմարիտ կդառնա նրա հավատն առ Աստված, և այնքան խորը կլինի նրա գիտությունն Աստծու մասին։ Փորձառություններիդ մեջ կտեսնես, որ այն մարդիկ, ովքեր մեծ զտում և տառապանք են անցնում, ովքեր շատ են էտվում և կարգավարժվում, խորը սեր ունեն առ Աստված և Աստծու մասին ավելի խորն ու հանգամանալից գիտություն։ Նրանք, ովքեր չեն փորձառել էտվելը, միայն մակերեսային գիտելիք ունեն։ Կարող են միայն ասել. «Աստված այնքան բարի է, Նա շնորհք է տալիս մարդկանց, որպեսզի նրանք կարողանան վայելել Իրեն»։ Եթե նրանք փորձառած են լինում էտվելն ու կարգավարժվելը, ապա կարողանում են խոսել Աստծու ճշմարիտ ճանաչողության մասին։ Ուստի, որքան զարմանահրաշ է Աստծու գործը մարդու վրա, այնքան արժեքավոր և իմաստալից է այն։ Որքան անըմբռնելի է այն քեզ համար և որքան անհամատեղելի է պատկերացումներիդ հետ, այնքան Աստծու գործն ի զորու է նվաճել քեզ, ձեռք բերել քեզ և կատարյալ դարձնել քեզ։ Որքա՜ն մեծ է Աստծու գործի նշանակությունը։ Եթե Աստված այս կերպ չզտեր մարդուն, եթե չգործեր այս մեթոդով, ապա Նրա գործն անարդյունավետ և անիմաստ կլիներ։ Դրանում է կայանում անցյալում նշվածի արտասովոր նշանակությունը. այն, որ Աստված ընտրում և ձեռք է բերում այս խումբն ու ավարտուն է դարձնում նրանց վերջին օրերին։ Որքան մեծ է այն գործը, որ Նա կատարում է ձեզ վրա, այնքան խորն ու մաքուր է ձեր սերն առ Աստված։ Որքան մեծ է Աստծու գործը, այնքան է մարդն ի վիճակի է ընկալելու Նրա իմաստությունից ինչ-որ բան, և այնքան խորն է մարդու գիտությունը Նրա մասին։ Վերջին օրերին Աստծու տնօրինման վեցհազարամյա ծրագիրը կմոտենա ավարտին։ Մի՞թե այն իսկապես կարող է հեշտությամբ ավարտվել։ Երբ Նա նվաճի մարդկությանը, արդյո՞ք Նրա գործը կավարտվի։ Մի՞թե դա կարող է այդքան պարզ լինել։ Մարդիկ պատկերացնում են, թե այդքան պարզ է, բայց այն, ինչ Աստված անում է, այդքան պարզ չէ։ Աստծու կատարած գործի յուրաքանչյուր մաս անըմբռնելի է մարդու համար։ Եթե ի վիճակի լինեիր ըմբռնել դա, ապա Աստծու գործն անիմաստ և անարժեք կլիներ։ Աստծու կատարած գործն անըմբռնելի է. այն չափազանց անհամատեղելի է քո պատկերացումների հետ, և որքան այն անհամատեղելի է պատկերացումներիդ հետ, այնքան իմաստալից է դառնում Աստծու գործը։ Եթե այն համատեղելի լիներ պատկերացումներիդ հետ, ապա անիմաստ կլիներ։ Այսօր զգում ես, որ Աստծու գործն այնքան զարմանահրաշ է, և որքան զարմանահրաշ ես այն համարում, այնքան զգում ես, որ Աստված անըմբռնելի է, և տեսնում ես, թե որքան մեծ են Աստծու գործերը։ Եթե Նա միայն մակերեսային, ձևական գործ կատարեր մարդուն նվաճելու համար և դրանից հետո ուրիշ ոչինչ չաներ, ապա մարդն անկարող կլիներ տեսնել Աստծու գործի նշանակությունը։ Թեև հիմա մի փոքր զտում ես անցնում, բայց դա մեծ օգուտ է տալիս կյանքում քո աճին, ուստի ձեզ համար խիստ անհրաժեշտ է այդպիսի տառապանք կրել։ Այսօր մի փոքր զտում ես անցնում, բայց հետո իրապես կկարողանաս տեսնել Աստծու գործերը և ի վերջո կասես. «Աստծու գործերն այնքա՜ն զարմանահրաշ են»։ Սրանք կլինեն սրտիդ խոսքերը։ Որոշ ժամանակ Աստծու զտումը փորձառելուց հետո (ծառայություն մատուցողների փորձությունը և հանդիմանությանժամանակաշրջանը) ոմանք ի վերջո ասացին. «Աստծուն հավատալն իսկապես դժվար է»։ Այն փաստը, որ նրանք օգտագործեցին «իսկապես դժվար է» խոսքերը, ցույց է տալիս, որ Աստծու գործերն անըմբռնելի են, որ Աստծու գործը մեծ նշանակություն և արժեք ունի, և որ Նրա գործը մեծապես արժանի է մարդու կողմից փայփայվելու։ Եթե այսքան գործ կատարելուցս հետո անգամ չնչին գիտելիք չունենայիր, ապա մի՞թե Իմ գործը դեռ արժեք կունենար։ Այն կստիպի քեզ ասել. «Աստծուն ծառայելն իսկապես դժվար է, Աստծու գործերն այնքա՜ն զարմանահրաշ են, և Աստված ճշմարտապես իմաստուն է։ Աստված այնքա՜ն հաճելի է»։ Եթե մի որոշ ժամանակ փորձառություն անցնելուց հետո ի վիճակի ես ասելու նման խոսքեր, ապա դա ապացուցում է, որ ձեռք ես բերել Աստծու գործը քեզ վրա։ Մի օր, երբ արտասահմանում քարոզելիս լինես, և ինչ-որ մեկը հարցնի քեզ. «Ինչպե՞ս է ընթանում հավատդ առ Աստված», կկարողանաս ասել. «Աստծու գործերն այնքա՜ն հրաշալի են»։ Նրանք կզգան, որ խոսքերդ գործնական փորձառությունների մասին են վկայում։ Սա ճշմարիտ վկայություն է։ Կասես, որ Աստծու գործը լի է իմաստությամբ, որ քեզ վրա կատարած Նրա գործն իսկապես համոզել է քեզ և նվաճել սիրտդ, և որ միշտ կսիրես Նրան, որովհետև Նա առավել քան արժանի է մարդկության սիրուն։ Եթե կարողանաս խոսել այս բաների մասին, ապա կկարողանաս հուզել մարդկանց սրտերը։ Այս ամենը վկայություն է։ Եթե ի վիճակի ես հնչեղ կերպով կրելու այս վկայությունը՝ մարդկանց հուզելով արտասվելու աստիճան, ապա դա ցույց է տալիս, որ մեկն ես, ով ճշմարտապես սիրում է Աստծուն, քանզի ի վիճակի ես կրելու Աստծուն սիրելու վկայությունը, և քո միջոցով Աստծու գործերը կարող են վկայվել։ Եթե վկայությունդ հնարավորություն է տալիս ուրիշներին փնտրելու Աստծու գործը, փորձառելու Աստծու գործը և հաստատուն կանգնելու ցանկացած միջավայրում, որը նրանք փորձառում են, ապա սա և միայն այսպիսի վկայությունն է ճշմարիտ վկայություն, և հենց սա է պահանջվում քեզնից հիմա։ Պետք է տեսնես, որ Աստծու գործը չափազանց արժեքավոր է և արժանի է մարդկանց կողմից փայփայվելու, որ Աստված այնքան թանկ է և այնքան առատ. Նա կարող է ոչ միայն խոսել, այլև դատել մարդկանց, զտել նրանց սրտերը, վայելք բերել նրանց, ձեռք բերել նրանց, նվաճել և կատարելագործել նրանց։ Փորձառությունիցդ կտեսնես, որ Աստված շատ հաճելի է։ Ուստի հիմա որքա՞ն ես սիրում Աստծուն։ Կարո՞ղ ես իսկապես ի սրտե ասել այս բաները։ Երբ ի վիճակի լինես արտահայտելու այս խոսքերը սրտիդ խորքից, այն ժամանակ վկայություն կունենաս։ Երբ փորձառությունդ հասնի այս մակարդակին, ունակ կլինես վկայություն կրելու Աստծու համար և որակավորված կլինես դա անելու։ Եթե փորձառությանդ մեջ չհասնես այս մակարդակին, ապա դեռ շատ հեռու կլինես։ Մարդկանց համար բնականոն է թուլություններ ցուցաբերելը զտման գործընթացում, բայց զտումից հետո պետք է կարողանաս ասել. «Աստված այնքա՜ն իմաստուն է Իր գործում»։ Եթե իսկապես ի վիճակի ես հասնելու այս խոսքերի գործնական հասկացողության, ապա դա թանկարժեք կլինի, և փորձառությունդ արժեք կունենա։

Ինչի՞ պետք է ձգտես հիմա։ Արդյոք ունա՞կ ես վկայելու Աստծու գործի մասին, արդյոք ի վիճակի՞ ես դառնալու Աստծու վկայություն ու դրսևորում և արդյոք պիտանի՞ ես Նրա կողմից օգտագործվելու համար. սրանք են այն բաները, որոնց պետք է ձգտես։ Իրականում որքա՞ն գործ է Աստված կատարել քեզ վրա։ Որքա՞ն ես տեսել, որքա՞ն ես ընկալել։ Որքա՞ն ես փորձառաբար ապրել և ճաշակել։ Անկախ այն բանից՝ Աստված փորձել է քեզ, էտել է, թե կարգավարժել, Նրա գործերն ու Նրա գործն իրականացվել են քեզ վրա։ Բայց որպես Աստծուն հավատացող և որպես մեկը, ով հոժար է ձգտելու Նրա կողմից կատարելագործվելուն, արդյոք ի վիճակի՞ ես վկայելու Աստծու գործի մասին՝ հիմնվելով գործնական փորձառությանդ վրա։ Կարո՞ղ ես կյանքով արտահայտել Աստծու խոսքը գործնական փորձառությանդ միջոցով։ Ի վիճակի՞ ես ապահովելու ուրիշներին սեփական գործնական փորձառությանդ միջոցով և ծախսելու ողջ կյանքդ Աստծու գործի մասին վկայելու համար։ Աստծու գործի մասին վկայելու համար պետք է հենվես փորձառությանդ, գիտելիքիդ և վճարածդգնի վրա։ Միայն այսպես կարող ես բավարարել Նրա մտադրությունները։ Արդյո՞ք մեկն ես, ով վկայում է Աստծու գործի մասին։ Ունե՞ս այս վճռականությունը։ Եթե ի վիճակի ես վկայելու Նրա անվան և առավել ևս Նրա գործի մասին, և եթե կարող ես կյանքով արտահայտել Նրա ժողովրդի պատկերը, որը Նա պահանջում է, ապա Աստծու վկա ես։ Իսկ ինչպե՞ս ես վկայում Աստծու մասին։ Եթե փնտրում և տենչում ես կյանքով արտահայտել Աստծու խոսքը և վկայություն տալ սեփական բերանովդ, որպեսզի մարդիկ կարողանան ճանաչել Նրա գործը և տեսնել Նրա գործերը, եթե իրապես ձգտում ես սրան, ապա Աստված կատարյալ կդարձնի քեզ։ Եթե այն ամենը, ինչին ձգտում ես, Աստծու կողմից կատարելագործվելն ու ի վերջո օրհնվելն է, ապա առ Աստված հավատիդ տեսանկյունը մաքուր չէ։ Ձգտումդ պետք է լինի այն, թե ինչպես տեսնես Աստծու գործերն իրական կյանքում, ինչպես բավարարես Նրան, երբ Նա հայտնում է Իր մտադրությունները քեզ, և այն, թե ինչպես պետք է վկայես Նրա զարմանահրաշության ու իմաստության մասին, և ինչպես վկայես այն մասին, թե ինչպես է Նա կարգավարժում և էտում քեզ։ Այս ամենն այն բաներն են, որոնց շուրջ հիմա պետք է խորհրդածես։ Եթե աստվածասեր սիրտդ լոկ նրա համար է, որպեսզի կարողանաս փառք ձեռք բերել Աստծու հետ այն բանից հետո, երբ Նա կատարյալ դարձնի քեզ, ապա այն դեռևս անբավարար է և չի կարող համապատասխանել Աստծու պահանջներին։ Պետք է ի վիճակի լինես վկայելու Աստծու գործի մասին, բավարարելու Նրա պահանջները և գործնականում փորձառաբար ապրելու այն գործը, որը Նա կատարում է մարդկանց վրա։ Լինի դա ցավ, արցունքներ, թե վիշտ, պետք է գործնականում փորձառաբար ապրես այս բոլոր բաները։ Դրանք նախատեսված են քեզ որպես Աստծու վկա կատարյալ դարձնելու համար։ Ի՞նչն է կոնկրետ հիմա ստիպում քեզ տառապել և ձգտել կատարելագործվելու։ Արդյո՞ք ներկայիս տառապանքդ իրապես հանուն Աստծուն սիրելու և Նրա մասին վկայելու է, թե՞ հանուն մսեղիի օրհնությունների է, ապագա հեռանկարներիդ և ճակատագրիդ համար։ Բոլոր մտադրություններդ, դրդապատճառները և այն նպատակները, որոնց ձգտում ես, պետք է շտկվեն և չեն կարող առաջնորդվել սեփական կամքովդ։ Եթե մեկը ձգտում է կատարելագործվելու՝ օրհնություններ ստանալու և թագավորի պես իշխելու համար, մինչդեռ մեկ ուրիշը մարդ ձգտում է կատարելագործվելու՝ Աստծուն բավարարելու, Աստծու գործի մասին գործնական վկայություն կրելու համար, ձգտման այս երկու միջոցներից ո՞րը կընտրեիր։ Եթե ընտրեիր առաջինը, ապա դեռևս շատ հեռու կլինեիր Աստծու չափանիշներից։ Ես մի անգամ ասել եմ, որ Իմ գործերը հրապարակային կդառնան ողջ տիեզերքում, և որ Ես կիշխեմ որպես Թագավոր տիեզերքում։ Մյուս կողմից, այն, ինչ ձեզ հանձնարարվել է, Աստծու գործի մասին վկայելն է, այլ ոչ թե թագավորներ դառնալն ու ողջ տիեզերքին հայտնվելը։ Թույլ տալ, որ Աստծու գործերը լցնեն տիեզերքը և երկնքի հաստատությունը, թույլ տալ, որ բոլորը տեսնեն դրանք և ճանաչեն դրանք. այս խոսքերն ասված են հենց Աստծու վերաբերյալ, իսկ այն, ինչ մարդկային էակները պետք է անեն, Աստծու մասին վկայելն է։ Որքա՞ն բան ես հասկանում Աստծու մասին։ Որքա՞ն կարող ես վկայել Աստծու մասին։ Ո՞րն է Աստծու կողմից մարդուն կատարելագործելու նպատակը։ Երբ հասկանաս Աստծու մտադրությունները, ինչպե՞ս պետք է հաշվի առնես Նրա մտադրությունները։ Եթե հոժար ես կատարելագործվելու և Աստծու գործի մասին վկայելու կյանքովդ արտահայտածի միջոցով, եթե ունես այս շարժիչ ուժը, ապա ոչինչ չափազանց դժվար չէ։ Այն, ինչ մարդկանց հիմա պետք է, հավատն է։ Եթե ունես այս շարժիչ ուժը, ապա հեշտ է բաց թողնել ցանկացած բացասական բան, պասիվություն, ծուլություն և մսեղիի պատկերացումներ, աշխարհիկ գործելակերպի փիլիսոփայություններ, ապստամբ խառնվածք, զգացմունքներ և այլն։

Փորձությունների միջով անցնելիս մարդկանց համար բնականոն է թույլ լինելը, ներքուստ բացասական լինելը, Աստծու մտադրությունները չհասկանալը կամ կիրարկման ճանապարհի վերաբերյալ հստակություն չունենալը։ Բայց, ամեն դեպքում, պետք է հավատք ունենաս Աստծու գործի հանդեպ և Հոբի պես չուրանաս Աստծուն։ Թեև Հոբը թույլ էր և անիծեց իր ծննդյան օրը, նա չհերքեց, որ այն ամենը, ինչ մարդիկ ունենում են ծնվելուց հետո, Եհովան է շնորհել, և որ Եհովան է նաև այն Մեկը, ով վերցնում է դրանք։ Ինչ փորձությունների միջով էլ նա անցավ, պահպանեց այս հավատքը։ Քո փորձառությունների մեջ Աստծու խոսքերից ինչպիսի զտման էլ ենթարկվես, Աստծու ցանկացածը, ընդհանուր առմամբ, քո հավատքն ու աստվածասեր սիրտն է։ Այսկերպ աշխատելով՝ Նա կատարելագործում է մարդկանց հավատքը, սերը և վճռականությունը։ Աստված մարդկանց վրա կատարելագործման աշխատանք է կատարում, և նրանք չեն կարող տեսնել այն, չեն կարող դիպչել. նման հանգամանքներում հավատք է պահանջվում։ Երբ ինչ-որ բան անզեն աչքով հնարավոր չէ տեսնել, հավատք է պահանջվում։ Երբ չես կարողանում բաց թողնել քո իսկ պատկերացումները, հավատք է պահանջվում։ Երբ հստակություն չունես Աստծու գործի վերաբերյալ, քեզնից պահանջվում է հավատք ունենալ, ամուր դիրքորոշում ընդունել և հաստատուն կերպով կանգնել քո վկայության մեջ։ Երբ Հոբը հասավ այս կետին, Աստված հայտնվեց նրան և խոսեց նրա հետ։ Այսինքն՝ միայն այն ժամանակ, երբ հավատք ունենաս, կկարողանաս տեսնել Աստծուն։ Երբ հավատք ունենաս, Աստված կկատարելագործի քեզ, իսկ եթե չունենաս, Նա չի կարող անել դա։ Աստված կշնորհի քեզ այն ամենը, ինչ հույս ունես ձեռք բերել։ Եթե չունես հավատ, ապա չես կարող կատարելագործվել և անկարող կլինես տեսնելու Աստծու գործերը, առավել ևս՝ Նրա ամենակարողությունը։ Երբ իրական փորձառություններիդ մեջ ունենաս Նրա գործերը տեսնելու հավատը, Աստված կհայտնվի քեզ և լուսավորություն կբերի ու կուղղորդի քեզ ներսից։ Առանց այդ հավատի Աստված անկարող կլինի անել դա։ Եթե կորցրել ես հույսն առ Աստված, ինչպե՞ս ի վիճակի կլինես փորձառաբար ապրելու Նրա գործը։ Հետևաբար, միայն այն ժամանակ, երբ ունենաս հավատ և կասկածներ չտածես Աստծու հանդեպ, միայն այն ժամանակ, երբ ունենաս ճշմարիտ հավատ Նրա հանդեպ՝ անկախ այն բանից, թե ինչ է Նա անում, Նա լուսավորություն կբերի եւ կլուսավորի քեզ փորձառություններիդ միջոցով, և միայն այդ ժամանակ ի վիճակի կլինես տեսնելու Նրա գործերը։ Այս բոլոր բաներին հասնում են հավատի միջոցով։ Հավատը գալիս է միայն զտման միջոցով, իսկ զտման բացակայության դեպքում հավատը չի կարող զարգանալ։ Ինչի՞ն է վերաբերում հավատը։ Հավատն այն ճշմարիտ հավատքն ու անկեղծ սիրտն է, որը մարդիկ պետք է ունենան, երբ չեն կարող տեսնել կամ շոշափել որևէ բան, երբ Աստծու գործը չի համապատասխանում մարդկային պատկերացումներին և վեր է մարդկային հասանելիությունից։ Սա է այն հավատը, որի մասին խոսում եմ։ Մարդիկ պետք է հավատ ունենան տառապանքի ժամանակներում և զտման ժամանակներում. երբ նրանք հավատ ունեն եւ ապա բախվում են զտման, զտումն ու հավատը չեն կարող տարանջատվել։ Եթե, անկախ այն բանից, թե ինչպես է Աստված գործում, և անկախ միջավայրիցդ, ի վիճակի ես ձգտելու կյանքին և փնտրելու ճշմարտությունը, ձգտելու Աստծու գործի ճանաչողությանը և փնտրելու Նրա գործերը ճանաչելը և ի վիճակի ես գործելու ճշմարտության համաձայն, դա ճշմարիտ հավատ ունենալն է, և դա ապացուցում է, որ չես կորցրել հավատն առ Աստված։ Եթե զտման ընթացքում ի վիճակի ես համառելու ճշմարտությանը ձգտելու մեջ, ճշմարտապես սիրելու Աստծուն և կասկածներ չես զարգացնում Նրա հանդեպ, և եթե, անկախ այն բանից, թե Նա ինչ է անում, դեռևս կիրարկում ես ճշմարտությունը Նրան բավարարելու համար, և ի վիճակի ես փնտրելու Նրա մտադրությունները հոգուդ խորքում և հաշվի առնելու Նրա մտադրությունները, ահա թե ինչ է նշանակում ունենալ ճշմարիտ հավատ առ Աստված։ Անցյալում, երբ Աստված ասաց, որ կիշխես որպես թագավոր, սիրեցիր Նրան, և երբ Նա բացահայտ կերպով Իրեն ցույց տվեց քեզ, ձգտեցիր Նրան։ Բայց հիմա Աստված թաքնված է, չես կարող տեսնել Նրան, և նեղություն է հասել քեզ. արդյոք այսժամ կորցնո՞ւմ ես հույսն առ Աստված։ Ուստի պետք է բոլոր ժամանակներում ձգտես կյանքին և փնտրես Աստծու մտադրությունները բավարարելը։ Սա կոչվում է ճշմարիտ հավատ, և սա սիրո ամենաճշմարիտ և ամենագեղեցիկ տեսակն է։

Անցյալում բոլորը գալիս էին Աստծու առաջ՝ իրենց վճռականությունը հայտնելու և ասում էին. «Նույնիսկ եթե ոչ ոք չսիրի Աստծուն, ես պետք է սիրեմ Նրան»։ Բայց հիմա զտում է գալիս քեզ վրա, և քանի որ դա չի համապատասխանում պատկերացումներիդ, կորցնում ես հավատն առ Աստված։ Մի՞թե սա ճշմարիտ սեր է։ Շատ անգամներ ես կարդացել Հոբի գործերի մասին, մի՞թե մոռացել ես դրանց մասին։ Ճշմարիտ սերը կարող է ձևավորվել միայն հավատի ներսից։ Աստծու հանդեպ իրական սեր զարգացնելն այն զտումների միջոցով, որոնցով անցնում ես, և իրական փորձառություններիդ մեջ հավատով Աստծու մտադրությունները հաշվի առնելը և սեփական մսեղիիդ դեմ ապստամբելն ու հավատով կյանքին ձգտելը՝ ահա թե ինչ պետք է անեն մարդիկ։ Եթե անես սա, ապա ի վիճակի կլինես տեսնելու Աստծու գործերը, բայց եթե չունենաս հավատ, ապա անկարող կլինես տեսնել Աստծու գործերը կամ փորձառաբար ապրելու Նրա գործը։ Եթե ցանկանում ես օգտագործվել և կատարելագործվել Աստծու կողմից, ապա պետք է տիրապետես ճշմարտության յուրաքանչյուր ասպեկտին. տառապելու վճռականությանը, հավատին, համբերությանը, հնազանդությանը և ճշմարտությունը փնտրելու ու Աստծու մտադրությունները հասկանալու կարողությանը, Նրա վիշտն ու մանրակրկիտ մտադրությունները հաշվի առնելու կարողությանը և այլն։ Մարդուն կատարյալ դարձնելը հեշտ չէ, և յուրաքանչյուր զտում, որը փորձառաբար ապրում ես, պահանջում է հավատդ ու սերդ։ Եթե ցանկանում ես կատարելագործվել Աստծու կողմից, բավարար չէ լոկ այսուայնկողմ վազելը, ոչ էլ բավարար է լոկ Աստծու համար ծախսվելը։ Պետք է շատ բաներ ունենաս, որպեսզի ի վիճակի լինես դառնալու մեկը, ով կատարելագործվում է Աստծու կողմից։ Երբ բախվում ես տառապանքի, պետք է ի վիճակի լինես մի կողմ դնելու մսեղիի հանդեպ հոգատարությունդ և չտրտնջալու Աստծու դեմ։ Երբ Աստված թաքնվում է քեզնից, պետք է ի վիճակի լինես ունենալու հավատ՝ հետևելու Նրան, պահպանելու նախկին սերդ՝ թույլ չտալով, որ այն փոխվի կամ ցրվի։ Անկախ այն բանից, թե ինչ է անում Աստված, պետք է թույլ տաս Նրան ներդաշնակեցնել այնպես, ինչպես Նա է կամենում, և գերադասես անիծել սեփական մսեղիդ քան տրտնջալ Նրա դեմ։ Երբ բախվում ես փորձությունների, պետք է գերադասես դիմանալ սիրածդ բանից հրաժարվելու ցավին և դառնորեն լաց լինել քան ձախողել Աստծուն բավարարելը։ Միայն սա է ճշմարիտ սեր և ճշմարիտ հավատ։ Անկախ իրական հասակիցդ՝ նախ պետք է ունենաս և՛ տառապելու այս վճռականությունը և՛ ճշմարիտ հավատը։ Պետք է նաև ունենաս մսեղիի դեմ ապստամբելու վճռականություն. պետք է գերադասես տառապել և կորուստներ կրել անձնական շահերիդ հարցում քան ձախողել Աստծու մտադրությունները բավարարելը։ Պետք է նաև ի վիճակի լինես զղջում զգալու սրտումդ։ Անցյալում անկարող էիր բավարարել Աստծուն, իսկ հիմա կարող ես զղջալ։ Չպետք է թերանաս այս առումներից որևէ մեկում. հենց այս բաների միջոցով է, որ Աստված կատարյալ կդարձնի քեզ։ Եթե չես բավարարում այս պայմանները, ապա չես կարող կատարելագործվել։

Նա, ով ծառայում է Աստծուն, չպետք է միայն իմանա տառապել Նրա համար, ավելին, պետք է հասկանա, որ Աստծուն հավատալու նպատակն Աստծուն սիրելուն ձգտելն է։ Աստված օգտագործում է քեզ ոչ միայն զտելու և տառապել տալու համար, այլ ավելի շուտ՝ օգտագործում է քեզ, որպեսզի ճանաչես Նրա գործերը, ճանաչես մարդկային կյանքի ճշմարիտ նշանակությունը և առավել ևս իմանաս, որ Աստծուն ծառայելը հեշտ գործ չէ։ Աստծու գործը փորձառաբար ապրելը շնորհք վայելելու մասին չէ, փոխարենը, ավելի շատ հանուն Աստծուն սիրելու տառապելու մասին է։ Քանի որ վայելում ես Աստծու շնորհքը, պետք է նաև վայելես Նրա հանդիմանությունը. պետք է փորձառաբար ապրես այս ամենը։ Եթե կարողանաս փորձառաբար ապրել այն, թե ինչպես է Աստված լուսավորություն բերում քեզ, և կարողանաս նաև փորձառաբար ապրել այն, թե ինչպես է էտում և դատում քեզ, փորձառությունդ համապարփակ կլինի։ Աստված իրականացրել է Իր դատաստանի գործը քեզ վրա, և նաև իրականացրել է Իր հանդիմանության գործը քեզ վրա։ Աստծու խոսքն էտել է քեզ, բայց նաև լուսավորություն է բերել և լուսավորել է քեզ։ Երբ բացասական ես և թույլ, Աստված դեռևս մտահոգվում է քեզ համար։ Այս ողջ գործն ուսուցանում է քեզ, որ մարդու մասին ամեն ինչ Աստծու ներդաշնակեցումների մեջ է։ Կարող ես մտածել, որ Աստծուն հավատալը պարզապես տառապելու կամ Նրա համար շատ բաներ անելու մասին է, կամ մսեղիիդ խաղաղության մեջ լինելու կամ քեզ համար ամեն ինչի հարթ ընթանալու և բոլոր հարցերում հարմարավետ և հանգիստ լինելու մասին է։ Սրանցից ոչ մեկն այն նպատակը չէ, որը մարդիկ պետք է ունենան առ Աստված իրենց հավատի մեջ։ Եթե հավատում ես այս նպատակների համար, ապա տեսակետդ սխալ է, և քեզ համար պարզապես անհնար է կատարելագործվել։ Աստծու գործերը, Աստծու արդար բնույթը, Նրա իմաստությունը, Նրա խոսքերը և Նրա զարմանահրաշությունն ու անըմբռնելիությունը բոլորն այն բաներն են, որոնք մարդիկ պետք է հասկանան։ Այս հասկացողության միջոցով պետք է հասնես այն բանին, որ մաքրես սիրտդ անձնական պահանջներից, հույսերից և պատկերացումներից։ Միայն այս բաները հեռացնելով կարող ես բավարարել Աստծու կողմից պահանջվող պայմանները։ Միայն սրա միջոցով է, որ կարող ես կյանք ունենալ և բավարարել Աստծուն։ Աստծուն հավատալու նպատակը Նրան բավարարելն է և կյանքով արտահայտելը Նրա պահանջած խառնվածքը, որպեսզի Նրա գործերն ու փառքը կարողանան դրսևորվել անարժան մարդկանց այս խմբի միջոցով։ Սա է Աստծուն հավատալու ճիշտ տեսակետը և սա է նաև այն նպատակը, որին պետք է ձգտես։ Աստծուն հավատալու տեսակետդ պետք է ճիշտ դրվի, և պետք է փնտրես ձեռք բերել Աստծու խոսքերը։ Պետք է ուտես և խմես Աստծու խոսքերը և պետք է ի վիճակի լինես կյանքով արտահայտելու ճշմարտությունը, և մասնավորապես, պետք է ի վիճակի լինես տեսնելու Նրա գործնական գործերը, Նրա հրաշալի գործերն ամբողջ տիեզերքում, ինչպես նաև այն գործնական գործը, որը Նա կատարում է մսեղիում։ Մարդիկ պետք է իրենց իրական փորձառությունների միջոցով գնահատեն, թե ինչպես է Աստված կատարում Իր գործն իրենց վրա, և որոնք են Նրա մտադրություններն իրենց հանդեպ։ Այս ամենի նպատակն այն է, որ նրանք կարողանան ազատվել իրենց սատանայական ապականված խառնվածքներից։ Ազատվելով ներսիդ ողջ անմաքրությունից և անարդարությունից և ազատվելով սխալ մտադրություններիցդ՝ կզարգացնես ճշմարիտ հավատ առ Աստված։ Միայն ճշմարիտ հավատով կարող ես իրապես սիրել Աստծուն։ Կարող ես անկեղծորեն սիրել Աստծուն միայն Նրան հավատալու հիմքի վրա։ Կարո՞ղ ես հասնել Աստծու հանդեպ սիրո՝ առանց Նրան հավատալու։ Քանի որ հավատում ես Աստծուն, չես կարող բթամիտ լինել դրա վերաբերյալ։ Ոմանք մոտիվացվում են, հենց որ տեսնում են, որ Աստծուն հավատալն օրհնություններ կբերի իրենց, բայց հետո կորցնում են ողջ մոտիվացիան, հենց որ տեսնում են, որ պետք է զտումների ենթարկվեն։ Մի՞թե դա Աստծուն հավատալ է։ Ի վերջո, պետք է հասնես լիակատար և բացարձակ հնազանդության Աստծու առաջ հավատիդ մեջ։ Դու հավատում ես Աստծուն, բայց եթե դեռևս պահանջներ ես ներկայացնում Նրան, ունես բազմաթիվ կրոնավոր պատկերացումներ, որոնք չես կարող մի կողմ դնել, անձնական շահեր, որոնք չես կարող բաց թողնել, և դեռևս փնտրում ես մսեղիի օրհնություններ և ուզում ես, որ Աստված փրկի մսեղիդ, փրկի հոգիդ, ապա ցուցաբերում ես սխալ տեսակետ ունեցող մարդու վարքագիծ։ Թեև կրոնավոր համոզմունքներ ունեցող մարդիկ հավատ ունեն առ Աստված, բայց չեն ձգտում փոխել իրենց խառնվածքները և չեն ձգտում Աստծու ճանաչողությանը, այլ՝ ավելի շուտ փնտրում են միայն իրենց մսեղիի շահերը։ Ձեզնից շատերն ունեն հավատ, որը պատկանում է կրոնավոր համոզմունքների կարգին. սա ճշմարիտ հավատ չէ առ Աստված։ Աստծուն հավատալու համար մարդիկ պետք է ունենան սիրտ, որը պատրաստ է տառապելու Նրա համար, և իրենց անձից հրաժարվելու վճռականություն։ Եթե մարդիկ չեն բավարարում այս երկու պայմանները, նրանց հավատն առ Աստված վավեր չէ, և նրանք ի վիճակի չեն լինի հասնելու իրենց խառնվածքների փոփոխության։ Միայն այն մարդիկ, ովքեր անկեղծորեն ձգտում են ճշմարտությանը, Աստծու ճանաչողությանը և կյանքին, ճշմարտապես հավատում են Աստծուն։

Երբ փորձություններ գան քեզ վրա, ինչպե՞ս կմոտենաս այդ փորձություններին՝ Աստծու գործի լույսի ներքո։ Արդյոք բացասակա՞ն կլինես, թե՞ կփորձես հասկանալ Աստծու կողմից մարդու փորձությունն ու զտումը դրական տեսանկյունից։ Ի՞նչ ձեռք կբերես Աստծու փորձությունների և զտումների միջոցով։ Արդյոք սերդ առ Աստված կաճի՞։ Երբ ենթարկվես զտման, արդյոք ի վիճակի՞ կլինես Հոբի փորձությունների լույսի ներքո լրջորեն մոտենալու այն գործին, որն Աստված կատարում է քեզ վրա։ Հոբի փորձությունների միջոցով կարո՞ղ ես տեսնել, թե ինչպես է Աստված փորձում մարդուն։ Ինչպիսի՞ ոգեշնչում կարող են Հոբի փորձությունները բերել քեզ։ Արդյոք հոժա՞ր կլինես հաստատուն կանգնելու Աստծու համար վկայությանդ մեջ զտումներիդ ընթացքում, թե՞ կուզենաս բավարարել մսեղին հարմարավետ միջավայրում։ Իրապես ո՞րն է տեսակետդ Աստծուն հավատալու վերաբերյալ։ Արդյո՞ք այն իսկապես հանուն Նրա է, այլ ոչ թե հանուն մսեղիի։ Իրականում ունե՞ս նպատակ ձգտմանդ մեջ։ Արդյոք հոժա՞ր ես զտումներ անցնելու, որպեսզի կարողանաս կատարելագործվել Աստծու կողմից, թե՞ կգերադասեիր պատժվել և անիծվել Աստծու կողմից։ Իրապես ո՞րն է տեսակետդ Աստծու համար վկայություն կրելու հարցի վերաբերյալ։ Ի՞նչ պետք է անեն մարդիկ որոշակի միջավայրերում՝ Աստծու համար ճշմարիտ վկայություն կրելու համար։ Քանի որ գործնական Աստվածն այդքան շատ բան է բացահայտել Իր գործնական գործից քո միջոցով, ինչո՞ւ ես միշտ հեռանալու մտքեր ունենում։ Արդյոք հավատդ առ Աստված հանուն Աստծո՞ւ է։ Ձեզնից շատերը մտածում են իրենք իրենց մասին և հետապնդում են իրենց անձնական շահը։ Շատ քչերն են հավատում Աստծուն հանուն Աստծու. մի՞թե սա ապստամբություն չէ։

Զտման գործի նպատակը նախևառաջ մարդկանց հավատը կատարելագործելն է։ Ի վերջո, ձեռքբերումը լինում է, այն, որ ուզում ես հեռանալ, բայց չես կարող, որ ոմանք դեռևս ի վիճակի են հավատ ունենալու անգամ այն ժամանակ, երբ զրկված են հույսի ամենաչնչին նշույլից, և որ մարդիկ այլևս ընդհանրապես ոչ մի հույս չունեն իրենց իսկ հեռանկարների վերաբերյալ։ Միայն այս ժամանակ Աստծու զտումը կավարտվի։ Եթե մարդիկ դեռևս չեն հասել կյանքի և մահվան միջև տատանվելու փուլին և չեն ճաշակել մահը, ապա նրանց զտումը չի ավարտվի։ Նույնիսկ նրանք, ովքեր ծառայություն մատուցողների քայլին էին, չզտվեցին առավելագույն չափով։ Հոբը զտում անցավ առավելագույն չափով և ապավինելուոչինչ չուներ։ Մարդիկ պետք է զտվեն մինչև նույն աստիճանը, մինչև այնտեղ, որտեղ հույսի նշույլ անգամ չունեն և ապավինելու ոչ մի բան չունեն։ Միայն սա է ճշմարիտ զտում։ Ծառայություն մատուցողների ժամանակ, եթե սիրտդ միշտ հանգիստ լիներ Աստծու առաջ, և եթե, անկախ այն բանից, թե Նա ինչ կաներ, և անկախ այն բանից, թե որոնք կլինեին Նրա մտադրությունները քեզ համար, միշտ հնազանդվեիր Նրա կարգավորումներին, ապա ճանապարհի վերջում կհասկանայիր այն ամենը, ինչ Աստված արել էր։ Երբ անցնում ես Հոբի փորձությունները, նաև միաժամանակ անցնում ես Պետրոսի փորձությունները։ Երբ Հոբը փորձվեց, հաստատուն կանգնեց իր վկայության մեջ, և ի վերջո Եհովան հայտնվեց նրան։ Միայն իր վկայության մեջհաստատուն կանգնելուց հետո նա արժանի եղավ տեսնելու Աստծու դեմքը։ Ինչո՞ւ է ասվում. «Ես թաքցնում եմ Ինձ կեղտի երկրից, բայց հայտնվում եմ սուրբ արքայությանը»։ Սա նշանակում է, որ միայն այն ժամանակ ես արժանի ես տեսնելու Աստծու երեսը, երբ սրբացված ես և հաստատուն ես կանգնում վկայությանդ մեջ։ Եթե չես կարող հաստատուն կանգնել վկայությանդ մեջ, արժանի չես տեսնելու Նրա երեսը։ Եթե նահանջում կամ տրտնջում ես Աստծու դեմ զտումների հանդիման, այդպիսով ձախողելով վկայությանդ մեջ հաստատուն կանգնելը և դառնալով Սատանայի ծաղրի առարկան, ապա չես արժանանա Աստծու հայտնությանը։ Եթե նման ես Հոբին, ով փորձությունների մեջ անիծեց իր իսկ մսեղին, բայց չտրտնջաց Աստծու դեմ և ի վիճակի եղավ ատելու իր իսկ մսեղին՝ առանց տրտնջալու կամ մեղանչելու իր խոսքերով, ապա հաստատուն կկանգնես վկայությանդ մեջ։ Երբ զտումներ անցնես որոշակի աստիճանի և կարողանաս նման լինել Հոբին՝ լիովին հնազանդ Աստծու առաջ և առանց Նրան ուղղված այլ պահանջների կամ սեփական պատկերացումներիդ, ապա Աստված կհայտնվի քեզ։ Հիմա Աստված չի հայտնվում քեզ, որովհետև ունես այնքան շատ սեփական պատկերացումներ, անձնական նախապաշարմունքներ, եսասիրական մտքեր, անհատական պահանջներ և մսեղիի շահեր և արժանի չես տեսնելու Նրա երեսը։ Եթե տեսնեիր Աստծուն, կչափեիր Նրան սեփական պատկերացումներիդ միջոցով և այդ անելով՝ Նրան կգամեիր խաչին։ Եթե շատ բաներ են գալիս քեզ վրա, որոնք չեն համապատասխանում պատկերացումներիդ, բայց այնուամենայնիվ ի վիճակի ես մի կողմ դնելու դրանք և գիտելիք ձեռք բերելու Աստծու գործերի մասին դրանցից, և զտումների մեջ բացահայտելու աստվածասեր սիրտդ, ապա սա վկայությանդ մեջ հաստատուն կանգնելն է։ Եթե տունդ խաղաղ է, վայելում ես մսեղիի հարմարավետությունները, ոչ ոք չի հալածում քեզ, և եկեղեցում եղբայրներդ ու քույրերդ հնազանդվում են քեզ, արդյոք աստվածասեր սիրտդ կարո՞ղ է բացահայտվել։ Արդյոք այս իրավիճակը կարո՞ղ է զտել քեզ։ Միայն զտման միջոցով է, որ աստվածասեր սիրտդ կարող է ցույց տրվել, և միայն պատկերացումներիդ չհամապատասխանող բաների տեղի ունենալու միջոցով, կարող ես կատարելագործվել։ Բազմաթիվ բացասական բաների ծառայությամբ և օգտագործելով Սատանայի բոլոր տեսակի դրսևորումները՝ նրա գործողությունները, նրա մեղադրանքները, նրա անհանգստացնող և մոլորեցնող բաները, Աստված քեզ հստակ ցույց է տալիս Սատանայի զզվելի դեմքը և դրանով իսկ տալիս է քեզ Սատանային զանազանելու կարողություն, որպեսզի կարողանաս ատել Սատանային և ապստամբել նրա դեմ։

Ձախողումների, թուլության բազմաթիվ փորձառությունները, բացասականության բազմաթիվ ժամանակաշրջաններդ, բոլորը կարող են համարվել Աստծու փորձություններ։ Պատճառն այն է, որ ամեն ինչ գալիս է Աստծուց, և բոլոր բաներն ու իրադարձությունները Նրա ձեռքերում են։ Անկախ այն բանից՝ ձախողվում ես, թե թույլ ես և սայթաքում ես, այդ ամենը կախված է Աստծուց և Նրա տիրապետության տակ է։ Աստծու տեսանկյունից սա փորձություն է քեզ համար, և եթե չես կարող ճանաչել դա, ապա կդառնա գայթակղություն։ Կան երկու տեսակի վիճակներ, որոնք մարդիկ պետք է ճանաչեն։ Մեկը գալիս է Սուրբ Հոգուց, իսկ մյուսի հավանական աղբյուրը Սատանան է։ Մեկն այն վիճակն է, որում Սուրբ Հոգին լուսավորում է և թույլ է տալիս ճանաչել ինքդ քեզ, ատել և խղճի խայթ զգալ ինքդ քո հանդեպ, ի վիճակի լինել ունենալու ճշմարիտ սեր առ Աստված և ցուցաբերելու Նրան բավարարելու վճռականություն։ Մյուսն այն վիճակն է, որում ճանաչում ես ինքդ քեզ, բայց բացասական ես և թույլ։ Կարելի է ասել, որ սա Աստծու զտումն է, և նաև՝ Սատանայի գայթակղությունն է։ Եթե ճանաչում ես, որ սա Աստծու կողմից քեզ փրկելն է, և եթե զգում ես, որ հիմա խորապես պարտական ես Նրան, և որ այսուհետ պետք է փորձես փոխհատուցել, դադարես ապրել նման այլասերվածության մեջ և պատշաճ կերպով ուտես ու խմես Աստծու խոսքերը, և եթե միշտ համարում ես, որ քեզնից ոչ մի լավ բան չես ներկայացնում, և ունես տենչացող սիրտ, ապա սա Աստծու փորձությունն է։ Տառապանքի ավարտից հետո, երբ կրկին առաջ շարժվես, Աստված դեռևս կառաջնորդի, կլուսավորի, լուսավորություն կբերի և կսնի քեզ։ Բայց եթե չես կարողանում ճանաչել դա և դառնում ես բացասական՝ պարզապես անձնատուր լինելով հուսահատությանը, եթե մտածում ես այս կերպ, ապա նշանակում է, որ Սատանայի գայթակղությունը եկել է քեզ վրա։ Երբ Հոբը փորձությունների միջով էր անցնում, Աստված և Սատանան գրազ էին գալիս միմյանց հետ, և Աստված թույլ տվեց Սատանային տանջել Հոբին։ Թեև Աստված էր փորձում Հոբին, իրականում Սատանան էր, որ եկավ նրա վրա։ Սատանայի համար դա Հոբին գայթակղելն էր, բայց Հոբը կանգնեց Աստծու կողմում։ Եթե այդպես չլիներ, ապա Հոբը կընկներ գայթակղության մեջ։ Հենց որ մարդիկ ընկնում են գայթակղության մեջ, ընկնում են վտանգի մեջ։ Զտում անցնելը կարող է համարվել փորձություն Աստծուց, բայց եթե լավ վիճակում չես, դա կարող է համարվել գայթակղություն Սատանայից։ Եթե հստակություն չունես տեսիլքների հարցում, Սատանան կմեղադրի քեզ և կմթագնի տեսիլքների ընկալումդ։ Գայթակղության մեջ կընկնես նախքան դրա մասին իմանալդ։

Եթե փորձառաբար չապրես Աստծու գործը, ապա երբեք չես կարողանա կատարելագործվել։ Փորձառությանդ մեջ պետք է նաև մտնես մանրամասների մեջ։ Օրինակ՝ ո՞ր բաներն են ստիպում քեզ ձեւավորել պատկերացումներ և բազմաթիվ շարժառիթներ, և ի՞նչ համապատասխան կիրարկումներ ունես այս խնդիրները լուծելու համար։ Եթե կարող ես փորձառաբար ապրել Աստծու գործը, նշանակում է, որ հասակ ունես։ Եթե միայն արտաքուստ եռանդ ունես, ապա դա ճշմարիտ հասակ չէ, և բացարձակապես անկարող կլինես հաստատուն կանգնել։ Միայն այն ժամանակ, երբ ի վիճակի լինես փորձառաբար ապրելու Աստծու գործը և ի վիճակի լինես փորձառաբար ապրելու և խորհրդածելու դրա շուրջ ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում, երբ ի վիճակի լինեք թողնելու հովիվներին և ապրելու ինքնուրույն՝ ապավինելով Աստծուն, և ի վիճակի լինեք տեսնելու Աստծու գործնական գործերը, միայն այդ ժամանակ Աստծու մտադրությունները կբավարարվեն։ Հենց հիմա մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչպես փորձառաբար ապրել, և երբ բախվում են որևէ խնդրի, չգիտեն՝ ինչպես լուծել այն. անկարող են փորձառաբար ապրել Աստծու գործը և չեն կարող հոգևոր կյանք վարել։ Պետք է Աստծու խոսքերն ու գործը տանես իրական կյանքիդ մեջ։

Երբեմն Աստված տալիս է քեզ որոշակի զգացողություն, մի զգացողություն, որը ստիպում է քեզ կորցնել ներքին վայելքդ և կորցնել Աստծու ներկայությունը, այնպես որ ընկղմվում ես խավարի մեջ։ Սա զտման մի տեսակ է։ Երբ էլ որ որևէ բան ես անում, միշտ սխալ է ընթանում, կամ պատի ես բախվում։ Սա Աստծու կարգավարժանքն է։ Երբեմն, երբ անում ես մի բան, որն ապստամբ է և հակադրվում է Աստծուն, ոչ ոք գուցե չիմանա դրա մասին, բայց Աստված գիտի։ Նա բաց չի թողնի քեզ և կկարգավարժի քեզ։ Սուրբ Հոգու գործը շատ մանրակրկիտ է։ Նա մեծ հստակությամբ զննում է մարդկանց յուրաքանչյուր խոսքն ու գործողությունը, նրանց յուրաքանչյուր արարքն ու շարժումը և նրանց յուրաքանչյուր միտքն ու գաղափարը՝ տալով նրանց գիտակցություն ներսից։ Մի բան անում ես մեկ անգամ, և այն սխալ է ընթանում, նորից ես անում, և դեռ սխալ է ընթանում, և աստիճանաբար կհասկանաս Սուրբ Հոգու գործը։ Բազմաթիվ անգամներ կարգավարժվելու միջոցով կիմանաս, թե ինչ անել՝ Աստծու մտադրությունների համաձայն լինելու համար, և ինչը համաձայն չէ Նրա մտադրություններին։ Ի վերջո, ճշգրիտ կերպով կարձագանքես Սուրբ Հոգու ուղղորդմանը ներսիցդ։ Երբեմն ապստամբ կլինես, և Աստված կհանդիմանի քեզ ներսից։ Այս ամենը գալիս է Աստծու կարգավարժանքից։ Եթե չես փայփայում Աստծու խոսքը, եթե արհամարհում ես Նրա գործը, ապա Նա ուշադրություն չի դարձնի քեզ։ Որքան լրջորեն վերաբերվես Աստծու խոսքերին, այնքան շատ լուսավորություն կբերի Նա քեզ։ Հիմա եկեղեցում կան մարդիկ, ովքեր բթամիտ են և շփոթված են առ Աստվածիրենց հավատի մեջ, և առանց կարգավարժվելու անում են շատ բաներ, որոնք հատում են սահմանը, և ուստի Սուրբ Հոգու գործը չի կարող հստակորեն երեւալ նրանց մեջ։ Փող վաստակելու համար ոմանք թողնում են իրենց հանձնարարությունը և դուրս են գալիս բիզնես վարելու և չեն կարգավարժվում դրա համար. այդպիսի մարդն էլ ավելի մեծ վտանգի մեջ է։ Նրանք ոչ միայն ներկայումս չունեն Սուրբ Հոգու գործը, այլև ապագայում դժվար կլինի նրանց կատարյալ դարձնել։ Կան շատերը, որոնց մեջ Սուրբ Հոգու գործը չի կարող երեւալ, և որոնց մեջ Աստծու կարգավարժանքը չի կարող երեւալ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր հստակություն չունեն Աստծու մտադրությունների հարցում և ովքեր չգիտեն Նրա գործը։ Եթե զտումների մեջ մարդիկ կարողանան հաստատուն կանգնել, հետևել Աստծուն՝ անկախ այն բանից, թե ինչ է Նա անում, առնվազն չհեռանալ և հասնել Պետրոսի ձեռք բերածի 0,1%-ին, ապա դա բավարար է։ Ինչեւէ, նման մարդիկ արժեք չունեն Աստծու կողմից օգտագործվելու առումով։ Շատերը արագ են հասկանում, ունեն ճշմարիտ սեր առ Աստված և կարող են գերազանցել Պետրոսի մակարդակը, և Աստված կատարելագործման գործն է անում նրանց վրա։ Կարգավարժանքն ու լուսավորությունը գալիս են նման մարդկանց, և եթե նրանց մեջ կա մի բան, որը չի համապատասխանում Աստծու մտադրություններին, կարող են անմիջապես հրաժարվել դրանից։ Նման մարդիկ ոսկի, արծաթ և թանկարժեք քարեր են. նրանց արժեքն ամենաբարձրն է։ Եթե Աստված շատ գործ է արել, բայց դեռևս ավազի կամ քարի պես ես, ապա անարժեք ես։

Աստծու գործը մեծ կարմիր վիշապի երկրում զարմանահրաշ է և անըմբռնելի։ Նա կատարյալ կդարձնի մարդկանց մի խմբի և դուրս կթողնի ուրիշների, քանզի եկեղեցում կան ամեն տեսակի մարդիկ։ Կան նրանք, ովքեր սիրում են ճշմարտությունը, և նրանք, ովքեր չեն սիրում։ Կան նրանք, ովքեր փորձառաբար ապրում են Աստծու գործը, և նրանք, ովքեր չեն ապրում։ Կան նրանք, ովքեր կատարում են իրենց պարտավորությունը, և նրանք, ովքեր չեն կատարում։ Կան նրանք, ովքեր վկայում են Աստծու մասին, և նրանք, ովքեր չեն վկայում, և նրանց մի մասը չհավատացողներ և չար մարդիկ են և անշուշտ դուրս կթողնվեն։ Եթե հստակ չգիտես Աստծու գործը, ապա բացասական կլինես։ Պատճառն այն է, որ Աստծու գործը կարող է երեւալ միայն փոքրաթիվ մարդկանց մեջ։ Այդ ժամանակ կբացահայտվի, թե ով է իրապես սիրում Աստծուն և ով՝ ոչ։ Նրանք, ովքեր իրապես սիրում են Աստծուն, ունեն Սուրբ Հոգու գործը, մինչդեռ նրանք, ովքեր իրապես չեն սիրում Նրան, կբացահայտվեն Նրա գործի յուրաքանչյուր քայլի միջոցով։ Կդառնան նրանք, ովքեր դուրս են թողնվում։ Այս մարդիկ կբացահայտվեն նվաճման գործի ընթացքում, և նրանք մարդիկ են, ովքեր արժեք չունեն կատարելագործվելու համար։ Նրանք, ովքեր կատարելագործվել են, ամբողջությամբ ձեռք են բերվել Աստծու կողմից և ի ունակ են սիրելու Աստծուն այնպես, ինչպես Պետրոսը։ Նրանք, ովքեր նվաճվել են, չունեն ինքնաբուխ սեր, այլ միայն պասիվ սեր, և ստիպողաբար են սիրում Աստծուն։ Ինքնաբուխ սերը զարգանում է գործնական փորձառությամբ ձեռք բերված հասկացողության միջոցով։ Այս սերը զբաղեցնում է մարդու սիրտը, ինչը նրան հնարավորություն է տալիս կամավոր կերպով հավատարիմ լինելու Աստծուն, ընդունելու Աստծու խոսքերը որպես հիմք և տառապելու Աստծու համար։ Իհարկե սրանք այն բաներն են, որոնք ունի մեկը, ով կատարելագործվել է Աստծու կողմից։ Եթե միայն ձգտում ես նվաճվել, ապա չես կարող վկայել Աստծու մասին։ Եթե Աստված հասներ փրկության Իր նպատակին միայն մարդկանց նվաճելու միջոցով, ապա ծառայություն մատուցողների քայլն ավարտած կլիներ գործը։ Ինչեւէ, մարդկանց նվաճելն Աստծու վերջնական նպատակը չէ, որը մարդկանց կատարյալ դարձնելն է։ Ուստի, փոխանակ ասելու, որ այս փուլը նվաճման գործն է, ասա, որ դա կատարելագործման և դուրսթողման գործն է։ Ոմանք լիովին չեն նվաճվել, և նրանց նվաճելու ընթացքում մարդկանց մի խումբ կկատարելագործվի։ Այս երկու գործն իրականացվում է միաժամանակ։ Մարդիկ չեն հեռացել անգամ աշխատանքի նման երկար ժամանակահատվածում, և սա ցույց է տալիս, որ նվաճման նպատակն իրագործվել է. սա նվաճված լինելու փաստ է։ Զտումները հանուն նվաճվելու չեն, այլ հանուն կատարելագործվելու։ Առանց զտումների մարդիկ չէին կարող կատարելագործվել։ Ուստի զտումներն իրապես արժեքավոր են։ Այսօր մարդկանց մի խումբ կատարելագործվում և ձեռք է բերվում։ Նախկինում նշված տասը օրհնությունները բոլորն ուղղված են նրանց, ովքեր կատարելագործվել են ։ Երկրի վրա կերպարանափոխվելու հարցն ուղղված է նրանց, ովքեր կատարելագործվել են ։ Նրանք, ովքեր չեն կատարելագործվել, որակավորված չեն ժառանգելու Աստծու խոստումները։

Նախորդը.  Աստծուն իսկապես սիրողները նրանք են, ովքեր կարող են լիովին ենթարկվել Նրա գործնականությանը

Հաջորդը.  Միայն ցավալի փորձառությամբ ապրելով կարող ես ճանաչել Աստծու հաճելիությունը

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger