Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, հավիտյան ապրելու են Նրա լույսի մեջ

Աստծու հանդեպ մարդկանց մեծամասնության հավատքի էությունը կրոնական համոզմունքն է․ նրանք ընդունակ չեն սիրելու Աստծուն և միայն հետևում են Աստծուն ռոբոտի պես՝ անկարող ճշմարտապես փափագելու Աստծուն կամ Նրան պաշտելու։ Նրանք պարզապես լուռ հետևում են Նրան։ Շատ մարդիկ են հավատում Աստծուն, սակայն շատ քչերն են, որ սիրում են Նրան․ նրանք միայն «երկյուղում են» Աստծուց, քանի որ վախենում են աղետից, կամ էլ «հիանում» Աստծով, քանի որ Նա մեծ ու վսեմ է, սակայն նրանց երկյուղի և հիացմունքի մեջ սեր կամ իրական փափագ չկա։ Իրենց փորձառություններում մարդիկ փնտրում են ճշմարտության մանրուքները կամ էլ որոշ աննշանակալի առեղծվածներ։ Մարդկանց մեծամասնությունը սոսկ հետևում է և դա անում է միայն պղտոր ջրերում օրհնություններ ստանալու համար, ոչ թե որպեսզի փնտրի ճշմարտությունը կամ իրապես հնազանդվի Աստծուն՝ Աստծու օրհնությունները ստանալու համար։ Աստծու հանդեպ բոլոր մարդկանց հավատքի կյանքն անիմաստ է, անարժեք, և դրանում առկա են իրենց անձնական նկատառումներն ու ձգտումները․ նրանք Աստծուն չեն հավատում, որպեսզի սիրեն Նրան, այլ հանուն օրհնված լինելու։ Շատ մարդիկ վարվում են, ինչպես կամենան․ նրանք անում են, ինչ որ ուզում են և երբեք հաշվի չեն առնում Աստծու շահերը կամ արդյոք այն, ինչ անում են իրենք, Աստծու մտադրություններին համապատասխան է։ Այդպիսի մարդիկ նույնիսկ չեն կարող հասնել ճշմարիտ հավատքի, էլ ուր մնաց՝ Աստծու հանդեպ սիրո։ Աստծու էությունը ոչ միայն նրա համար է, որ մարդը հավատա, այլ ավելի շատ, որ մարդը սիրի։ Բայց Աստծուն հավատացող մարդկանցից շատերն անընդունակ են այս «գաղտնիքը» բացահայտելու։ Մարդիկ չեն համարձակվում սիրել Աստծուն, ոչ էլ փորձում են սիրել Նրան։ Նրանք երբեք չեն բացահայտել, որ այնքա՜ն շատ սիրելու բան կա Աստծու հետ կապված․ նրանք երբեք չեն հայտնաբերել, որ Աստված այն Աստվածն է, որը սիրում է մարդուն, և որ Նա Աստված է, որ արժանի է մարդու սիրուն։ Աստծու սիրելիությունը դրսևորվում է Իր գործում. միայն այն ժամանակ կարող են մարդիկ հայտնաբերել Նրա սիրելիությունը, երբ փորձառաբար ապրեն Նրա գործը․ միայն իրականության մեջ նրանք կարող են փորձառաբար ապրել Աստծու սիրելիությունը, և առանց իրական կյանքում այն փորձառաբար ապրելու և դիտարկելու, ոչ ոք չի կարող բացահայտել Աստծու սիրելիությունը։ Աստծու մեջ այնքա՜ն բան կա սիրելու, սակայն առանց Նրա հետ իրականում շփվելու, մարդիկ անկարող են դրանք հայտնաբերելու։ Այսինքն՝ եթե Աստված մսեղի չդառնար, մարդիկ չէին կարողանա իրականում շփվել Նրա հետ, իսկ եթե նրանք չկարողանային իսկապես շփվել Նրա հետ, ապա նաև չէին կարողանա փորձառաբար ապրել Նրա գործը, և ուստի նրանց սերն Աստծու հանդեպ աղտոտված կլիներ բազմաթիվ կեղծիքներով ու երևակայություններով։ Երկնքում գտնվող Աստծու հանդեպ մարդկանց սերն այնքան գործնական չէ, որքան նրանց սերը երկրի վրա գտնվող Աստծու հանդեպ, քանի որ երկնքում գտնվող Աստծու մասին մարդկանց գիտելիքն ավելի շուտ կառուցված է իրենց պատկերացումների վրա, քան իրենց սեփական աչքերով տեսածի կամ անձնապես փորձառաբար ապրածի վրա։ Երբ Աստված գալիս է երկիր, մարդիկ ի վիճակի են լինում տեսնելու Նրա գործնական արարքները և Նրա սիրելիությունը, և նրանք կարող են տեսնել ամեն բան, ինչ կապ ունի Նրա գործնական և բնականոն բնույթի հետ, որոնցից բոլորն էլ հազարավոր անգամ ավելի գործնական են, քան նրանց գիտելիքը երկնքում գտնվող Աստծու մասին։ Անկախ նրանից, թե որքան շատ են մարդիկ սիրում երկնքում գտնվող Աստծուն՝ այս սիրո մեջ ոչ մի գործնական բան չկա, և այն լի է մարդկային գաղափարներով։ Անկախ նրանից, թե որքան փոքր է նրանց սերը երկրի վրա գտնվող Աստծու հանդեպ՝ այս սերը գործնական է, անգամ եթե այն մի փոքր է, միևնույն է, դեռ գործնական է։ Աստված մարդկանց ճանաչել է տալիս Իրեն գործնական աշխատանքի միջոցով, և այս գիտելիքի միջոցով Նա ձեռք է բերում նրանց սերը։ Պետրոսի պես․ եթե նա չապրեր Հիսուսի հետ, անհնար կլիներ, որ նա պաշտեր Հիսուսին։ Այդպես նաև Հիսուսի հանդեպ նրա հավատարմությունը կառուցվեց Հիսուսի հետ նրա շփման հիման վրա։ Քանի որ Աստված մարդուց պահանջում է, որ սիրի Իրեն, Նա անձամբ եկել է մարդու միջավայր և ապրում է մարդու հետ, և ամեն ինչ, որ Նա անում է, որ մարդը տեսնի և փորձառաբար ապրի, Աստծու գործնականությունն է։

Մարդկանց կատարյալ դարձնելու համար Աստված օգտագործում է գործնականություն և փաստերի ի հայտ գալը․ Աստծու խոսքերն իրագործում են Նրա կողմից մարդկանց կատարելագործելու մի մասը, և սա ուղղորդելու և ճանապարհ բացելու գործն է։ Սա նշանակում է, որ Աստծու խոսքերում մարդը կարող է գտնել կիրառման ուղին և տեսիլքների վերաբերյալ գիտելիքը։ Այս բաները հասկանալով՝ մարդը կունենա ուղի և տեսիլք իր փաստացի կիրառման մեջ, և կկարողանա Աստծու խոսքերի միջոցով լուսավորություն ձեռք բերել․ նա կկարողանա հասկանալ, որ հարցը Աստծուց է եկել և ի զորու կլինի շատ բաներ զանազանելու։ Հասկանալուց հետո մարդը պետք է անմիջապես մուտք գործի այս իրականության մեջ և կիրառի Աստծու խոսքերը՝ իր գործնական կյանքում Աստծուն բավարարելու համար։ Աստված ամեն բանի մեջ կուղղորդի քեզ, կտա քեզ կիրառման ուղի և այնպես կանի, որ զգաս, որ Նա հատկապես սիրելի է և քեզ թույլ կտա տեսնել, որ քեզ վրա Աստծու գործի յուրաքանչյուր քայլ նպատակաուղղված է քեզ կատարյալ դարձնելու։ Եթե ցանկանում ես տեսնել Աստծու սերը, եթե ցանկանում ես իսկապես փորձառաբար ապրել Աստծու սերը, ապա դու պետք է խորանաս իրականության մեջ, դու պետք է խորանաս իրական կյանքի մեջ և տեսնես, որ այն ամենը, ինչ Աստված անում է, սեր է և փրկություն, որ Նա ամեն բան անում է, որ մարդկանց հնարավորություն տա ազատվելու նրանից, ինչ անմաքուր է, և զտելու մարդու ներսում այն բաները, որոնք չեն կարող բավարարել Աստծու մտադրությունները։ Աստված մարդուն ապահովում է խոսքեր օգտագործելով․ միևնույն ժամանակ Նա դասավորում է իրական կյանքի հանգամանքները, որպեսզի մարդիկ դրանք փորձառաբար ապրեն, և եթե մարդիկ ուտեն ու խմեն Աստծու խոսքերից շատերը, ապա իրենց փաստացի կիրառման մեջ կարող են լուծել իրենց կյանքում առկա բոլոր դժվարությունները՝ կիրառելով Աստծու շատ խոսքեր։ Սա նշանակում է, որ դու պետք է ունենաս Աստծու խոսքերը, որպեսզի խորանաս իրականության մեջ․ եթե դու չես ուտում ու խմում Աստծու խոսքերը և առանց Աստծու գործի ես, ապա իրական կյանքում ուղի չես ունենա։ Եթե դու երբեք չես ուտում ու խմում Աստծու խոսքերը, ապա դու կմոլորվես, երբ ինչ-որ բան պատահի քեզ։ Դու միայն կիմանաս, որ պետք է սիրես Աստծուն, բայց անկարող կլինես որևէ զանազանության և չունես կիրառման ուղի․ դու խճճված ու շփոթված կլինես, և երբեմն նույնիսկ կհավատաս, որ մարմնական ցանկություններիդ հագուրդ տալով՝ բավարարում ես Աստծուն։ Այս ամենը Աստծու խոսքերը չուտելու և չխմելու հետևանքն է։ Սա նշանակում է, որ եթե առանց Աստծու խոսքերի օգնության ես և միայն խարխափում ես իրականության ներսում, ապա հիմնովին անկարող ես գտնել կիրառման ուղին։ Նմանատիպ մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչ է նշանակում հավատալ Աստծուն, և առավել ևս չեն հասկանում, թե ինչ է նշանակում սիրել Աստծուն։ Եթե Աստծու խոսքերի լուսավորությունն ու ուղղորդումն օգտագործելով՝ հաճախ ես աղոթում, խարխափում, փնտրում, հայտնաբերում այն, ինչը պետք է կիրառես գործնականում, հնարավորություններ գտնում Սուրբ Հոգու գործի համար, իսկապես համագործակցում Աստծու հետ և չես խճճվում ու շփոթվում, ապա իրական կյանքում կունենաս ուղի և իսկապես կբավարարես Աստծուն։ Երբ բավարարել ես Աստծուն, քո ներսում Աստծու ուղղորդումը կլինի, և դու հատկապես օրհնված կլինես Աստծուց, ինչը քեզ կտա վայելքի զգացողություն․ դու կզգաս, որ Աստծուն բավարարելով հատկապես պատվի ես արժանացել, դու ներքուստ առանձնահատուկ պայծառություն կզգաս և քո սրտում կզգաս մաքուր ու հանգիստ։ Քո խղճմտանքը մխիթարված և մեղադրանքներից զերծ կլինի, և ներքուստ հաճելի զգացողություն կունենաս, երբ տեսնես քո եղբայրներին ու քույրերին։ Ահա թե ինչ է նշանակում վայելել Աստծու սերը, և միայն սա է իրապես Աստծուն վայելելը։ Մարդկանց՝ Աստծու սերը վայելելը ձեռք է բերվում փորձառության միջոցով․ տառապանք կրելով և ճշմարտությունը կիրառելու փորձառությամբ նրանք ձեռք են բերում Աստծու օրհնությունները։ Եթե դու միայն ասում ես, որ Աստված իրապես սիրում է քեզ, որ Աստված մարդկանց համար իսկապես ծանր գին է վճարել, որ Նա համբերությամբ և ջանադրաբար ասել է շատ խոսքեր և միշտ փրկում է մարդկանց, այս խոսքերն ասելն Աստծուն վայելելու դեռ միայն մի կողմն է։ Մինչդեռ ավելի մեծ վայելք, իրական վայելք է, երբ մարդիկ ճշմարտությունը կիրառում են իրենց իրական կյանքում, որից հետո իրենց սրտերում հանգիստ ու մաքուր են զգում։ Նրանք ներքուստ մեծապես ներգործվում են և զգում, որ Աստված հատկապես սիրելի է։ Դու կզգաս, որ քո վճարած գինն ավելի քան արդարացված է։ Սրտիդ արյունը ծախսելով՝ ներքուստ հատկապես կպայծառանաս․ կզգաս, որ իրոք վայելում ես Աստծու սերը և կհասկանաս, որ Աստված փրկության Իր գործն է կատարել մարդկանց վրա, որ մարդկանց զտելը նպատակ է հետապնդում նրանց մաքրագործելու, և որ Աստված փորձում է մարդկանց, որպեսզի ստուգի, թե արդյոք նրանք ճշմարտապես սիրում են Իրեն։ Եթե դու ճշմարտությունը միշտ այս կերպ կիրառես, ապա աստիճանաբար կզարգացնես Աստծու գործի մեծ մասի վերաբերյալ հստակ գիտելիք, և այդ ժամանակ միշտ կզգաս, որ Աստծու խոսքերը բյուրեղի պես մաքուր են քո առջև։ Երբ հստակ կերպով շատ ճշմարտություններ հասկանաս, կզգաս, որ այս կամ այն հարցը հեշտ է կիրառել գործնականում, որ կարող ես հաղթահարել ցանկացած խնդիր և ցանկացած գայթակղություն և կտեսնես, որ ոչինչ քեզ համար խնդիր չէ, ինչը մեծապես կազատի ու կարձակի քեզ։ Այդ պահին դու կվայելես Աստծու սերը, և Աստծու իրական սերը կիջնի քեզ վրա։ Աստված օրհնում է նրանց, ովքեր ունեն տեսիլքներ, ովքեր ունեն ճշմարտությունը, ովքեր ունեն գիտություն, և ովքեր իրապես սիրում են Նրան։ Եթե մարդիկ ցանկանում են տեսնել Աստծու սերը, նրանք պետք է իրական կյանքում կիրառեն ճշմարտությունը, հոժարությամբ դիմանան ցավին և թողնեն այն, ինչ սիրում են՝ Աստծուն բավարարելու համար, և չնայած արցունքներին իրենց աչքերում՝ նրանք միևնույն է պետք է կարողանան գոհացնել Աստծու սիրտը։ Այս կերպով Աստված հաստատ կօրհնի քեզ, և եթե դիմանաս նմանատիպ նեղությանը, դրան կհետևի Սուրբ Հոգու գործը։ Իրական կյանքի և Աստծու խոսքերը փորձառաբար ապրելու միջոցով մարդիկ կարող են տեսնել Աստծու սիրելիությունը, և միայն եթե ճաշակել են Աստծու սերը, ապա կարող են իսկապես սիրել Նրան։

Բոլոր նրանք, ովքեր սիրում են Աստծուն, սիրում են ճշմարտությունը, և որքան շատ են ճշմարտությունը սիրողները կիրառում այն, այնքան ավելի շատ են ունենում դրանից, որքան շատ են կիրառում այն, այնքան շատ են ունենում Աստծու սիրուց, և որքան շատ են կիրառում այն, այնքան օրհնյալ են լինում Աստծու կողմից։ Եթե մշտապես կիրառես այսկերպ, աստիճանաբար ի վիճակի կլինես տեսնելու Աստծու սերը քո հանդեպ, ճիշտ ինչպես Պետրոսը հասավ ճանաչողության առ Աստված․ Պետրոսն ասում էր, որ Աստված ոչ միայն իմաստություն ունի երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն արարելու, այլ ավելին, որ Նա ունի իմաստությունը՝ մարդկանց վրա գործնական աշխատանք անելու։ Պետրոսն ասում էր, որ Նա ոչ միայն արժանի է մարդկանց սիրուն Իր՝ երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն արարելու պատճառով, այլ, դեռ ավելին, Իր կարողությամբ՝ մարդուն արարելու, մարդուն փրկելու, մարդուն կատարյալ դարձնելու և Իր սերը մարդուն ավանդելու համար։ Այսպիսով՝ Պետրոսը նաև ասում էր, որ Նրա մեջ այնքան շատ բան կա, որ արժանի է մարդու սիրուն։ Պետրոսն ասաց Հիսուսին․ «Արդյո՞ք երկինքներն ու երկիրը և բոլոր բաներն արարելը միակ պատճառն է, որ Դու արժանի ես մարդկանց սիրուն։ Քո մեջ կա ավելին, որ սիրելի է։ Դու գործում և շարժվում ես իրական կյանքում, Քո Հոգին հուզում է ներսս, Դու կարգավարժում ես ինձ, Դու կշտամբում ես ինձ․ այս բաներն է՛լ ավելի արժանի են սիրո»։ Եթե դու ցանկանում ես տեսնել ու փորձառաբար ապրել Աստծու սերը, ապա պետք է խարխափես ու փնտրես իրական կյանքում և պետք է հոժարակամ լինես մի կողմ դնելու քո իսկ մարմնականը։ Դու պետք է կայացնես այս վճիռը։ Դու պետք է լինես վճռական մեկը, ով ունակ է գոհացնելու Աստծուն ամեն բանում՝ չծուլանալով կամ մարմնական վայելքներ չտենչալով, ապրելով ոչ թե մարմնականի, այլ Աստծու համար։ Գուցե այս անգամ չես բավարարում Աստծուն, որովհետև չես հասկանում Աստծու մտադրությունները․ հաջորդ անգամ, նույնիսկ եթե ստիպված լինես որոշ ջանք գործադրել, դու պետք է գոհացնես Նրան և չպետք է բավարարես մարմինդ։ Երբ դու փորձառաբար ապրես այս ձևով, կհասնես ճանաչողության առ Աստված։ Դու կտեսնես, որ Աստված կարող է ստեղծել երկինքներն ու երկիրը և բոլոր բաները, որ Նա մսեղի է դարձել, որպեսզի մարդիկ կարողանան իրական և շոշափելի կերպով տեսնել Նրան, և որ Նա իրական և շոշափելի կերպով է շփվում նրանց հետ, կտեսնես, որ Նա ի վիճակի է քայլելու մարդկանց մեջ, և Նրա Հոգին կարող է կատարյալ դարձնել մարդկանց իրական կյանքում. կտեսնես, որ այս ամենը մարդկանց թույլ է տալիս տեսնել Իր սիրելիությունը և փորձառաբար ապրել Իր կարգավարժումը, Իր խրատումը և Իր օրհնությունները։ Եթե մշտապես փորձառաբար ապրես այսկերպ, իրական կյանքում անբաժան կլինես Աստծուց, և երբ մի օր Աստծու հետ հարաբերությունդ այլևս բնականոն չլինի, դու ի վիճակի կլինես հանդիմանանքի ենթարկվելու և զգալու զղջումը։ Երբ քո հարաբերությունն Աստծու հետ բնականոն է, դու երբեք չես ցանկանա լքել Աստծուն, և եթե մի օր Աստված ասի, որ կլքի քեզ, դու կվախենաս և կասես, որ կնախընտրեիր մահանալ, քան լքված լինել Աստծու կողմից։ Սա ընկալելուն պես դու կզգաս, որ անկարող ես հեռանալ Աստծուց և այսկերպ կունենաս հիմք և ճշմարտապես կվայելես Աստծու սերը։

Մարդիկ հաճախ են խոսում այն մասին, որ թողնում են Աստծուն՝ իրենց կյանքը դառնա, սակայն նրանց փորձառությունը դեռ չի հասել այդ կետին։ Դու պարզապես ասում ես, որ Աստված քո կյանքն է, և որ Նա ամեն օր ուղղորդում է քեզ, և դու ամեն օր ուտում և խմում ես Նրա խոսքերը և ամեն օր աղոթում ես Նրան, և ուստի Նա դարձել է քո կյանքը։ Նրանք, ովքեր ասում են սա, բավական մակերեսային գիտելիք ունեն։ Շատ մարդկանց մեջ չկա հիմք․ Աստծու խոսքերը սերմանվել են նրանց մեջ, բայց դրանք դեռևս ծիլեր չեն տվել, առավել ևս՝ որևէ պտուղ։ Այսօր ի՞նչ չափով ես փորձառաբար ապրել։ Միայն հիմա՝ այն բանից հետո, երբ Աստված ստիպել է քեզ այսքան հեռու գալ, դու զգում ես, որ չես կարող հեռանալ Աստծուց։ Մի օր, երբ փորձառությունդ հասած լինի որոշակի աստիճանի, եթե Աստված թույլ տա քեզ հեռանալ, դու ի վիճակի չես լինի անելու դա։ Դու միշտ կզգաս, որ անկարող ես առանց քո մեջ Աստծուն ունենալու, դու կարող ես լինել առանց ամուսնու, կնոջ կամ երեխաների, առանց ընտանիքի, մոր կամ հոր, առանց մարմնական վայելքների, բայց չես կարող առանց Աստծու։ Առանց Աստծու լինելը կնմանվեր կյանքդ կորցնելուն, դու ի վիճակի չէիր լինի ապրելու առանց Աստծու։ Երբ քո փորձառությունը հասած լինի այս կետին, դու հաջողած կլինես առ Աստված քո հավատում, և այդժամ Աստված դարձած կլինի քո կյանքը, Նա դարձած կլինի քո գոյության հիմքը։ Այլևս երբեք դու չես կարողանա լքել Աստծուն։ Երբ դու այս աստիճանի փորձառաբար ապրած լինես, ճշմարտապես վայելած կլինես Աստծու սերը, Աստծու հետ քո հարաբերությունը կդառնա այնքան մտերիմ, որ Նա կլինի քո կյանքը, քո սերը, և այդ ժամանակ կաղոթես Աստծուն և կասես. «Աստվա՛ծ, ես չեմ կարող թողնել Քեզ։ Դու իմ կյանքն ես։ Ես կարող եմ ապրել առանց մնացյալ ամեն ինչի, բայց առանց Քեզ կյանքս չի շարունակվի»։ Սա է մարդկանց իրական հասակը, սա է իրական կյանքը։ Ոմանք ստիպված են եղել հասնելու այնտեղ, որտեղ հնարավոր է այսօր․ նրանք ստիպված են եղել շարունակել՝ ուզեն, թե չուզեն, և միշտ զգացել են ասես երկու քարի արանքում են։ Դու պետք է այնպիսի փորձառությամբ ապրես, որ Աստված քո կյանքն է, որ եթե Աստծուն հեռացնեին քո սրտից, դա նման կլիներ կյանքդ կորցնելուն․ Աստված պետք է լինի քո կյանքը, և դու պետք է ունակ չլինես հեռանալու Նրանից։ Այդժամ, դու ճշմարտապես ձեռք բերած կլինես գործնական փորձառություն առ Աստված և այն ժամանակ, երբ սիրես Աստծուն, դու իրապես կսիրես Աստծուն, և դա կլինի միակամ, մաքուր սեր։ Քո փորձառություններում կարող է գալ մի օր, որում կյանքդ հասած լինի մի որոշակի կետի, երբ աղոթում ես Աստծուն և ուտում ու խմում ես Աստծու խոսքերը, անկարող ես ներսում թողնել Աստծուն, և անկարող ես մոռանալ Նրան, նույնիսկ եթե ցանկանաս։ Աստված քո կյանքը դարձած կլինի․ դու կկարողանաս մոռանալ աշխարհը, կկարողանաս մոռանալ կնոջդ, ամուսնուդ կամ երեխաներիդ, բայց քեզ համար դժվար կլինի Աստծուն մոռանալը․ սա անելն անհնար կլիներ։ Սա կլինի քո իրական կյանքը և քո իրական սերն Աստծու հանդեպ։ Երբ Աստծու հանդեպ քո սերը հասնում է որոշակի կետի, որտեղ դրան չի կարող գերազանցել այլ բաների հանդեպ քո սերը, և այն առաջինն է, այդժամ դու ի վիճակի կլինես հրաժարվելու մնացած բաներից և հոժարակամ կլինես ընդունելու Աստծու ողջ էտումը։ Երբ հասած լինես Աստծու հանդեպ սիրո, որը վեր է մնացյալ ամենից, դու կապրես իրականության և Աստծու սիրո մեջ։

Հենց Աստված դառնում է կյանքը մարդկանց ներսում, մարդիկ դառնում են անկարող լքելու Աստծուն։ Մի՞թե սա չէ Աստծու գործը։ Չկա՜ ավելի մեծ վկայություն։ Աստված գործել է որոշակի չափով, Նա ասել է, որ մարդիկ ծառայություն մատուցեն, հանդիմանվեն կամ մահանան, և մարդիկ հետ չեն քաշվել, ինչը ցույց է տալիս, որ Աստված նվաճել է նրանց։ Ճշմարտությունն ունեցող մարդիկ նրանք են, ովքեր իրենց իրական փորձառություններում կարող են հաստատուն կերպով վկայել, անխախտ պահել իրենց դիրքը, կանգնել Աստծու կողքին՝ առանց երբևէ նահանջելու, և ովքեր կարող են բնականոն հարաբերություն ունենալ Աստծուն սիրող մարդկանց հետ, որոնք իրենց հետ պատահող դեպքերի ժամանակ ունակ են լիովին հնազանդվելու Աստծուն և հնազանդվելու Աստծուն մինչև մահ։ Իրական կյանքում քո կիրառումն ու դրսևորումները վկայություն են Աստծուն, սա է մարդու կյանքով արտահայտելը և Աստծուն վկայելը, և սա է Աստծու սերն իրապես վայելելը․ երբ դու փորձառաբար ապրես այս աստիճանի, կհասնես ակնկալվող արդյունքին։ Դու օժտված ես փաստացի կյանքով արտահայտելով, և մյուսները հիացմունքով են նայում քո ամեն մի գործողությանը։ Քո հագուստն ու արտաքին տեսքն ուշագրավ չեն, բայց դու ապրում ես բարեպաշտությամբ լեցուն կյանքով, և երբ հաղորդակցվում ես Աստծու խոսքերի մասին, Նա է ուղղորդում և լուսավորություն է բերում քեզ։ Դու ունակ ես քո խոսքերի միջոցով փոխանցելու Աստծու մտադրությունները, հաղորդակցվելու իրողությունների հետ, և դու հոգում ծառայելու շատ բաներ ես հասկանում։ Դու խոսում ես հավասարակշռվածությամբ, պարկեշտ ես և ուղղամիտ, վեճերի մեջ չես մտնում և անբարո չես, կարողանում ես հնազանդվել Աստծու կարգավորումներին և հաստատուն կանգնել քո վկայության մեջ, երբ ինչ-որ բան է պատահում քեզ և հանգիստ ու զուսպ ես՝ անկախ նրանից, թե ինչի ես բախվում։ Այս տեսակ անձը ճշմարտապես տեսել է Աստծու սերը։ Ոմանք դեռ երիտասարդ են, բայց իրենց պահում են ինչպես միջին տարիքի մեկը․ նրանք հասուն են, ունեն ճշմարտությունը և արժանանում մյուսների հիացմունքին, ու սրանք այն մարդիկ են, որոնք ունեն վկայություն և Աստծու դրսևորումն են։ Սա նշանակում է, որ երբ մարդկանց փորձառությունը հասած լինի որոշակի աստիճանի, ներքուստ նրանք կունենան ներըմբռնում առ Աստված, և նրանց արտաքին դիրքորոշումը ևս կկայունանա։ Շատերը չեն կիրառում ճշմարտությունը և հաստատուն չեն կանգնում իրենց վկայության մեջ։ Նման մարդկանց մեջ չկա սեր դեպի Աստված, ոչ էլ վկայություն Աստծուն, և սրանք այն մարդիկ են, որոնցից Աստված ամենից շատ է զզվում։ Նրանք հավաքներում կարդում են Աստծու խոսքերը, բայց նրանց կյանքով արտահայտածը Սատանան է, և սա անպատվություն է Աստծուն, Աստծուն սխալ ներկայացնել է և հայհոյանք է Աստծուն։ Նման մարդկանց մեջ չկա Աստծու սիրո որևէ նշան, և նրանք բացարձակապես զուրկ են Սուրբ Հոգու գործից։ Այսպիսով՝ նրանց խոսքերն ու գործողությունները ներկայացնում են Սատանային։ Եթե քո սիրտը միշտ հանգիստ է Աստծու առջև, և դու միշտ ուշադիր լինես քեզ շրջապատող մարդկանց, իրադարձություններին և բաներին, և եթե հաշվի առնես Աստծու բեռն ու միշտ աստվածավախ սիրտ ունենաս, ապա Աստված հաճախ լուսավորություն կբերի քո ներսում։ Եկեղեցում կան մարդիկ, որ, այսպես կոչված, «վերակացուներ» են․ նրանք ձեռնամուխ են լինում մարդկանց սխալներին հետևելուն, ապա կրկնօրինակում և ընդօրինակում են դրանք։ Նրանք ունակ չեն զանազանության, նրանք նողկանք չեն տածում մեղքի նկատմամբ և չեն ատում կամ զզվում Սատանայի բաներից։ Նման մարդիկ լցված են Սատանայի բաներով, և ի վերջո Աստված ամբողջությամբ կլքի նրանց։ Դու պետք է միշտ աստվածավախ սիրտ ունենաս Աստծու առջև, պետք է զուսպ լինես քո խոսքերում և գործողություններում ու երբեք չկամենաս ընդդիմանալ կամ վշտացնել Աստծուն։ Դու երբեք չպիտի ցանկանաս, որ Աստծու գործն ապարդյուն լինի քեզ վրա կամ թույլ տաս, որ քո կրած բոլոր դժվարությունները և այն ամենը, որ կիրառել ես գործնականում, զուր լինի։ Պետք է ցանկանաս ավելի շատ ջանք թափել և Աստծուն ավելի շատ սիրել սպասվող ճանապարհին։ Նրանք իրենց հիմքում տեսիլք ունեցող մարդիկ են։ Նրանք առաջընթացի ձգտող մարդիկ են։

Եթե մարդիկ հավատում են Աստծուն և փորձառաբար ապրում Աստծու խոսքերն աստվածավախ սրտով, ապա նման մարդկանց մեջ կարելի է տեսնել Աստծու փրկությունը և սերը։ Այս մարդիկ ունակ են Աստծու համար վկայությունը կրելու․ նրանք կյանքով արտահայտում են ճշմարտությունը, և այն, ինչի համար վկայություն են կրում, նույնպես ճշմարտությունն է, այն է, ինչ Աստված է և Աստծու բնույթը։ Նրանք ապրում են Աստծու սիրո մեջ և տեսել են Աստծու սերը։ Եթե մարդիկ ուզում են սիրել Աստծուն, նրանք պետք է փորձառաբար ապրեն Աստծու սիրելիությունը ու տեսնեն Աստծու սիրելիությունը․ միայն այդժամ աստվածասեր սիրտ ու Աստծու համար անձնվիրաբար ծախսվող սիրտ կարող է արթնանալ նրանց մեջ։ Աստված մարդկանց չի մղում սիրելու Իրեն բառերով կամ իրենց երևակայություններով, ոչ էլ ստիպում է մարդկանց սիրել Իրեն։ Փոխարենը՝ Նա թույլ է տալիս նրանց, որ սեփական ցանկությամբ սիրեն Իրեն, ինչպես նաև թողնում է՝ տեսնեն Իր սիրելիությունն Իր գործում և խոսքերում, ինչից հետո նրանց մեջ ծնվում է սերն Աստծու հանդեպ։ Միայն այսկերպ մարդիկ կարող են ճշմարտորեն վկայություն կրել Աստծու համար։ Մարդիկ սիրում են Աստծուն ոչ այն պատճառով, որ ուրիշներն են դրդել նրանց այդպես անելու, ոչ էլ դա վաղանցիկ զգայական ազդակ է։ Նրանք սիրում են Աստծուն, որովհետև տեսել են Նրա սիրելիությունը, տեսել են, որ Նրա մեջ այնքան շատ բան կա, որ արժանի է մարդկանց սիրուն, որովհետև տեսել են Աստծու փրկությունը, իմաստությունը և հրաշալի գործերը․ որպես արդյունք՝ նրանք ճշմարտապես փառաբանում են Աստծուն և իսկապես փափագում Նրան, և նրանց մեջ այնպիսի կիրք է արթնանում, որ անկարող կլինեին գոյատևել՝ առանց Աստծուն ձեռք բերելու։ Պատճառը, որ Աստծու համար ճշմարտապես վկայություն կրողներն ունակ են դա անելու այսքան հնչեղ ձևով, այն է, որ նրանց վկայության հիմքում ճշմարիտ գիտելիքն է և Աստծու հանդեպ իրական փափագը։ Նման վկայությունը կրվում է ոչ թե զգայական ազդակի, այլ Աստծու և Նրա բնույթի մասին նրանց գիտելիքի համաձայն։ Քանի որ նրանք ճանաչել են Աստծուն, զգում են, որ պետք է անկասկած վկայություն կրեն Աստծու համար և անեն այնպես, որ բոլոր Աստծուն փափագողները ճանաչեն Աստծուն և գիտակցեն Աստծու սիրելիությունն ու Նրա գործնականությունը։ Ինչպես մարդկանց սերն Աստծու հանդեպ, նրանց վկայությունն ինքնաբուխ է․ այն օժտված է իրականությամբ և ունի իրական նշանակություն ու արժեք։ Այն պասիվ, փուչ կամ անիմաստ չէ։ Պատճառը, թե ինչու է ասվում, որ միայն Աստծուն ճշմարտապես սիրողներն ունեն ամենամեծ արժեքն ու իմաստն իրենց կյանքում և ճշմարտապես հավատում են Աստծուն, այն է, որ այս մարդիկ ունակ են ապրելու Աստծու լույսի տակ և ունակ են ապրելու Աստծու գործի և տնօրինման համար։ Քանզի նրանք ապրում են ոչ թե խավարում, այլ լույսի մեջ, նրանք չեն ապրում անիմաստ կյանքով, այլ կյանքով, որ օրհնված է Աստծու կողմից։ Միայն Աստծուն սիրողներն են ունակ Աստծու համար վկայություն կրելու, միայն նրանք են Աստծու վկաները, միայն նրանք են օրհնված Աստծու կողմից, և միայն նրանք կարող են ժառանգել Աստծու խոստումները։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, Աստծու մտերիմներն են․ նրանք Աստծու սիրելի մարդիկ են, և նրանք կարող են Աստծու հետ վայելել օրհնությունները։ Միայն այսպիսի մարդիկ կապրեն հավիտյան, և միայն նրանք հավերժ կապրեն Աստծու հոգածության և պաշտպանության ներքո։ Աստված Նա է, ում մարդիկ պետք է սիրեն, և Նա արժանի է բոլոր մարդկանց սիրուն, բայց ոչ բոլոր մարդիկ են ունակ սիրելու Աստծուն, և ոչ բոլոր մարդիկ կարող են Աստծու համար վկայություն կրել և թագավորել Աստծու հետ։ Աստծու համար վկայություն կրելու և իրենց ողջ ջանքերն Աստծու գործին նվիրելու կարողության շնորհիվ նրանք, ովքեր ճշմարտապես սիրում են Աստծուն, կարող են քայլել երկնքի տակ ամենուր, և ոչ մեկը չի համարձակվի դիմադրել նրանց, և նրանք կարող են երկրի վրա թագավորել և ղեկավարել Աստծու ողջ ժողովրդին։ Այս մարդիկ հավաքվել են ամբողջ աշխարհից։ Աշխարհի բոլոր կողմերից եկած այս մարդիկ խոսում են տարբեր լեզուներով և մաշկի տարբեր գույն ունեն, սակայն նրանց գոյության նշանակությունը նույնն է․ նրանք բոլորն աստվածասեր սիրտ ունեն, բոլորը նույն վկայությունն են կրում և ունեն նույն վճռականությունն ու ցանկությունը։ Նրանք, ովքեր սիրում են Աստծուն, կարող են ազատորեն քայլել ամբողջ աշխարհում, իսկ նրանք, ովքեր վկայություն են կրում Աստծու համար, կարող են ճանապարհորդել տիեզերքում։ Այս մարդիկ Աստծու սիրելիներն են, նրանք օրհնված են Աստծու կողմից և հավետ կապրեն Նրա լույսի մեջ։

Նախորդը.  Ինչպես Պետրոսը ճանաչեց Հիսուսին

Հաջորդը.  Սուրբ Հոգու գործը և Սատանայի գործը

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger