Երեք նախազգուշացում

Որպես Աստծուն հավատացող՝ դուք պետք է ամեն ինչում հավատարիմ լինեք միայն Նրան և ի վիճակի լինեք բոլոր բաներում Նրա մտադրությունների համաձայն լինելու։ Այնուամենայնիվ, թեև յուրաքանչյուրը հասկանում է այս պատգամը, մարդու տարբեր դժվարությունների պատճառով, օրինակ՝ նրա անգիտության, անհեթեթության և ապականության, այս ճշմարտությունները, որոնք ամենահիմնականն ու հեշտությամբ հասկացվողն են, լիովին ակնհայտ չեն նրա մեջ, ուստի մինչ ձեր ելքը որոշվի, Ես նախ ձեզ մի քանի բան պետք է պատմեմ, որոնք ծայրաստիճան կարևոր են ձեզ համար։ Մինչ Ես շարունակեմ, դուք պետք է նախ հասկանաք սա. այն խոսքերը, որ Ես ասում եմ, ճշմարտություններ են՝ ուղղված ողջ մարդկությանը. դրանք արտահայտված չեն միայն մի որոշակի մարդու կամ մարդու տեսակի։ Ուստի դուք պետք է միայն մտահոգված լինեք Իմ խոսքերը ճշմարտության տեսակետից ըմբռնելով, և դուք պետք է համակ ուշադրության և անկեղծության դիրքորոշում ունենաք. Իմ ասած ոչ մի բառ կամ ճշմարտություն մի՛ անտեսեք և Իմ ասած բոլոր խոսքերին թեթևամտորեն մի՛ վերաբերվեք։ Ես տեսնում եմ, որ ձեր կյանքում դուք մեծաթիվ բաներ եք արել, որոնք կապ չունեն ճշմարտության հետ, և այդ պատճառով Ես ձեզնից պարզ կերպով պահանջում եմ լինել ճշմարտության ծառաներ, չլինել չարասիրության ու տգեղության ստրուկներ, և ոտնատակ չտալ ճշմարտությունը կամ չպղծել Աստծու տան որևէ անկյուն։ Սա Իմ նախազգուշացումն է ձեզ։ Այժմ Ես կխոսեմ դիտարկվող թեմայից։

Նախ, հանուն ձեր ճակատագրերի, դուք պետք է հասնեք Աստծու կողմից ճանաչվելուն։ Այսինքն՝ քանի որ դուք ընդունում եք, որ Աստծու տան անդամներ եք, ապա պետք է բոլոր առումներով հանգստացնեք Աստծու սիրտը և բավարարեք Նրան ամեն ինչում, այսինքն՝ պետք է գործեք սկզբունքով և ճշմարտության համաձայն։ Եթե չկարողանաս հասնել դրան, ապա Աստծու կողմից կարհամարհվես և բոլորի կողմից արհամարհանքով կմերժվես։ Հենց որ նման դրության մեջ հայտնվես, այլևս չես կարող Աստծու տան անդամներից համարվել, ինչն էլ հենց նշանակում է Աստծու կողմից չճանաչվել։

Երկրորդ՝ դուք պետք է իմանաք, որ Աստված սիրում է նրանց, ովքեր ազնիվ են։ Աստված հավատարմության էություն ունի, ուստի Նրա խոսքերին միշտ կարելի է վստահել. ավելին՝ Նրա գործողություններն անբասիր և անառարկելի են։ Ահա թե ինչու է Աստված սիրում նրանց, ովքեր բացարձակապես ազնիվ են Իր հետ։ Ազնվությունը նշանակում է սիրտդ Աստծուն տալ, ոչ մի բանում Աստծու հանդեպ կեղծ չլինել, բոլոր բաներում Նրա հետ բաց լինել, երբեք չթաքցնել փաստերը, չփորձել խաբել քեզնից վերևում գտնվողներին և որևէ բան չթաքցնել քեզնից ներքևում եղողներից և չանել բաներ, որոնք պարզապես Աստծու բարեհաճությունը շահելու փորձ են։ Կարճ ասած՝ ազնիվ լինել նշանակում է մաքուր լինել ձեր գործողություններում ու խոսքերում և չխաբել ո՛չ Աստծուն, ո՛չ մարդուն։ Իմ ասածը շատ պարզ է, բայց ձեզ համար այն կրկնակի դժվար է։ Շատ մարդիկ կնախընտրեին նետվել դժոխք, քան խոսել ու գործել ազնվորեն։ Զարմանալի չէ, որ Ես այլ վերաբերմունք եմ նախատեսել նրանց համար, ովքեր անազնիվ են։ Իհարկե, Ես շատ լավ գիտեմ, թե ձեզ համար որքան դժվար է ազնիվ մարդիկ լինելը։ Քանի որ դուք բոլորդ այդքան «խելացի» եք, այդքան լավ եք չափում վեհանձն մարդկանց սրտերը՝ հիմնվելով ձեր սեփական չնչին մտածելակերպի վրա, դա Իմ աշխատանքն ավելի է պարզեցնում։ Եվ քանի որ ձեզնից յուրաքանչյուրն իր գաղտնիքներն իր սրտում է պահում, ուրեմն Ես ձեզ մեկ առ մեկ կդնեմ աղետի մեջ՝ կրակի միջոցով «ուսուցանվելու», որպեսզի դրանից հետո դուք ամբողջովին նվիրվեք Իմ խոսքերի հանդեպ հավատին։ Ի վերջո Ես ձեր բերանից դուրս կքաշեմ «Աստված հավատարիմ Աստված է» բառերը, որից հետո դուք կծեծեք ձեր կուրծքն ու կողբաք. «Մարդու սիրտն այնքա՜ն նենգ է»։ Ինչպիսի՞ն կլինի ձեր հոգեվիճակն այս ժամանակ։ Անշուշտ, դուք այնքան տարված չեք լինի հպարտությամբ, որքան հիմա։ Եվ ավելի քիչ կլինեք այնքան «խորիմաստ և դժվար հասկանալի», որքան հիմա եք։ Աստծու ներկայության մեջ որոշ մարդիկ խստաբարո ու պատշաճ են և հատկապես՝ «բարեկիրթ», սակայն Հոգու ներկայության մեջ նրանք մերկացնում են իրենց ժանիքներն ու ճոճում իրենց չանչերը։ Այդպիսի մարդկանց կդասեի՞ք ազնիվների շարքում։ Եթե դու կեղծավոր ես, մարդ, որ հմուտ է «միջանձնային հարաբերություններում», ապա Ես ասում եմ, որ դու հաստատապես մեկն ես, ով փորձում է ծաղրել Աստծուն։ Եթե քո խոսքերը լցված են պատրվակներով և անարժեք արդարացումներով, ապա Ես ասում եմ, որ դու մեկն ես, ով խիստ չի ցանկանում ճշմարտությունը կիրառել։ Եթե դու շատ անձնական գործեր ունես, որոնց մասին դժվար է խոսել, եթե դու խիստ դեմ ես քո գաղտնիքները՝ քո դժվարությունները, ուրիշների առջև բացելուն, որպեսզի լույսի ճանապարհ փնտրես, ապա Ես ասում եմ, որ դու մեկն ես, ով մեծ դժվարությամբ փրկության կհասնի, և ով դժվարությամբ դուրս կգա խավարից։ Եթե դու իսկապես վայելում ես ճշմարտության ճանապարհը փնտրելը, ապա մեկն ես, ով միշտ լույսի մեջ է բնակվում։ Եթե դու շատ ուրախ ես Աստծու տանը ծառայություն մատուցող լինելու համար՝ ջանասիրաբար և բարեխղճորեն աշխատելով անհայտության մեջ, միշտ տալով և երբեք չվերցնելով, ապա Ես ասում եմ, որ դու հավատարիմ սուրբ ես, քանի որ հատուցում չես փնտրում և պարզապես ազնիվ մարդ ես։ Եթե դու պատրաստ ես անկեղծ լինելու, եթե դու պատրաստ ես ամբողջությամբ ծախսվելու, եթե դու ունակ ես քո կյանքն Աստծուն զոհաբերելու և հաստատուն կանգնելու քո վկայության մեջ, եթե դու ազնիվ ես այն աստիճանի, որ գիտես միայն Աստծուն գոհացնել՝ հաշվի չառնելով քեզ և ոչինչ չվերցնելով քեզ համար, ապա Ես ասում եմ, որ քեզ պես մարդիկ սնված են լույսի մեջ և հավերժ ապրելու են թագավորությունում։ Դու պետք է իմանաս, թե արդյոք քո մեջ կա ճշմարիտ հավատք և ճշմարիտ հավատարմություն, արդյոք ունես Աստծու համար տառապելու գրառում և արդյոք բացարձակապես հնազանդ ես Աստծուն։ Եթե չունես սրանք, ապա քո մեջ դեռ ապստամբություն, նենգություն, ագահություն և գանգատ են մնում։ Քանի որ քո սիրտն ազնիվ չէ, Աստված երբեք չի գնահատել քեզ, և դու երբեք չես ապրել լույսի մեջ։ Թե վերջում ինչպիսին կլինի մարդու ճակատագիրը, կախված է այն բանից, թե արդյոք նա ազնիվ և ալ կարմիր սիրտ ունի և թե արդյոք մաքուր շունչ ունի։ Եթե դու մարդ ես, որը շատ անազնիվ է, որն ունի շատ չարակամ սիրտ և անմաքուր շունչ, ապա անպայման կհայտնվես այն վայրում, որտեղ մարդը պատժվում է, ինչպես գրված է քո ճակատագրի գրառման մեջ։ Եթե դու պնդում ես, որ շատ ազնիվ ես, այդուհանդերձ երբեք չես կարողանում ճշմարտության համաձայն գործել կամ ճշմարիտ խոսք ասել, դեռ սպասո՞ւմ ես, որ Աստված քեզ կպարգևատրի։ Դեռ հույս ունե՞ս, որ Աստված քեզ Իր աչքի լույսը կհամարի։ Մի՞թե այդպես մտածելն անհեթեթ չէ։ Եթե դու Աստծուն խաբում ես բոլոր բաներում, ինչպե՞ս կարող է Աստծու տունը տեղ տրամադրել քեզ պես մեկին, ում ձեռքերն անմաքուր են։

Երրորդ բանը, որ ուզում եմ ձեզ ասել, հետևյալն է. յուրաքանչյուր մարդ Աստծու հանդեպ հավատքի իր կյանքն ապրելու ընթացքում արել է բաներ, որոնք դիմադրում և խաբում են Աստծուն։ Դրանցից որոշները կարիք չկա արձանագրելու որպես թերություն, սակայն կան այնպիսիք, որոնք աններելի են, քանի որ կան շատ բաներ, որոնք խախտում են Աստծու կառավարչական հրամանագրերը՝ բաներ, որոնք վիրավորում են Աստծու բնույթը։ Շատերը, ովքեր մտահոգված են իրենց սեփական ճակատագրերով, կարող են հարցնել, թե որոնք են այդ բաները։ Դուք պետք է իմանաք, որ բնությամբ ամբարտավան և ինքնահավան եք և չեք ցանկանում հնազանդվել փաստերին։ Այդ պատճառով Ես ձեզ մաս առ մաս կպատմեմ այն բանից հետո, երբ դուք ինքներդ խորհեք ձեր մասին։ Ես ձեզ հորդորում եմ իրական ջանք գործադրել՝ հասկանալու կառավարչական հրամանագրերի բովանդակությունը և ջանալ ճանաչել Աստծու բնույթը։ Այլապես ձեզ համար դժվար կլինի փակ պահել ձեր շուրթերը, ձեր լեզուներին ազատություն կտաք, և դուք բարձրագոչ խոսքեր կճառեք՝ անգիտակցաբար վիրավորելով Աստծու բնույթը և ընկնելով խավարի մեջ ու կորցնելով Սուրբ Հոգու ներկայությունը և լույսը։ Քանի որ դուք ձեր գործողություններում անսկզբունքային եք և անում ու ասում եք այն, ինչ պետք չէ անել ու ասել, դու կստանաս այն հատուցումը, որին արժանի ես։ Դու պետք է իմանաս, որ թեև խոսքում և գործում անսկզբունքային ես, Աստված երկուսում էլ խիստ սկզբունքային է։ Պատճառը, որ դու հատուցում ես ստանում, այն է, որ դու անարգել ես Աստծուն, ոչ թե մարդու։ Եթե քո կյանքում դու շատ անգամներ վիրավորել ես Աստծու բնույթը, ապա անպայման դժոխքի զավակ կդառնաս։ Մարդուն կարող է թվալ, թե դու ընդամենը մի քանի արարք ես թույլ տվել, որոնք ճշմարտությանը չեն համապատասխանում, և ոչ ավելին։ Բայց արդյոք գիտակցո՞ւմ ես, որ Աստծու աչքին արդեն այն մեկն ես, ում համար այլևս մեղքի զոհ չկա։ Քանի որ դու մեկ անգամից ավելի ես խախտել Աստծու կառավարչական հրամանագրերը և դեռ ավելին՝ ապաշխարելու կամ ետդարձի որևէ նշան ցույց չես տվել, քեզ համար ուրիշ ելք չկա, քան դժոխք ընկնելը, որտեղ Աստված պատժում է մարդուն։ Փոքրաթիվ մարդիկ Աստծուն հետևելիս որոշ արարքներ են թույլ տվել, որոնք խախտել են սկզբունքները, բայց էտվելուց և ուղղորդում ստանալուց հետո աստիճանաբար բացահայտել են իրենց ապականությունը, այնուհետև կանգնել են իրականության ճիշտ ուղու վրա և այսօր էլ ամուր հիմք ունեն։ Այդպիսի մարդիկ նրանք են, ովքեր վերջում ողջ կմնան։ Այնուամենայնիվ, Ես ազնիվներին եմ ուզում. եթե դու ազնիվ ես և գործում ես ըստ սկզբունքների, ապա կարող ես Աստծու հետ մտերիմ դառնալ։ Եթե քո գործողություններում դու չես վիրավորում Աստծու բնույթը, փնտրում ես Աստծու ցանկությունները և ունես աստվածավախ սիրտ, ապա քո հավատքը համապատասխանում է չափանիշին։ Ով չի վախենում Աստծուց և չունի սիրտ, որը սարսափելիորեն դողում է, մեծ հավանականությամբ կխախտի Աստծու կառավարչական հրամանագրերը։ Շատերը ծառայում են Աստծուն իրենց խանդավառության ուժով, բայց չեն հասկանում Աստծու կառավարչական հրամանագրերը և առավել ևս պատկերացում չունեն Նրա խոսքերի ենթատեքստերի մասին։ Եվ այսպես, իրենց բարի մտադրություններով նրանք հաճախ վերջում անում են այնպիսի բաներ, որոնք խանգարում են Աստծու տնօրինմանը։ Լուրջ դեպքերում նրանք վտարվում են Աստծու տնից՝ զրկվելով Նրան հետևելու հետագա որևէ հնարավորությունից, նետվում են դժոխք, և Աստծու տան հետ նրանց բոլոր կապերին վերջ է դրվում։ Այս մարդիկ Աստծու տան գործն անում են իրենց անտեղյակ բարի մտադրությունների հիման վրա և վերջում բարկացնում են Աստծու բնույթը։ Մարդիկ Աստծու տուն են բերում պաշտոնյաներին և տերերին ծառայելու իրենց ձևերը և փորձում են դրանք գործի դնել՝ իզուր կարծելով, որ դրանք հեշտությամբ կարող են կիրառվել այստեղ։ Նրանք երբեք չեն պատկերացնում, որ Աստված ոչ թե գառան բնույթ ունի, այլ առյուծի։ Հետևաբար, նրանք, ովքեր առաջին անգամ են շփվում Աստծու հետ, չեն կարողանում հաղորդակցվել Նրա հետ, քանի որ Աստծու սիրտը նման չէ մարդու սրտին։ Միայն շատ ճշմարտություններ հասկանալուց հետո դու կարող ես շարունակաբար ճանաչել Աստծուն։ Այդ գիտությունը կազմված չէ բառերից և վարդապետություններից, այլ կարող է օգտագործվել որպես գանձ, որի միջոցով դու մտնում ես Աստծու հետ մտերիմ և վստահելի հարաբերությունների մեջ՝ որպես ապացույց, որ Աստված հաճություն է գտնում քո մեջ։ Եթե դու զուրկ ես գիտության իրականությունից և զինված չես ճշմարտությամբ, ապա քո խանդավառ ծառայությունը միայն կարող է Աստծու զզվանքն ու նողկանքը բերել քեզ վրա։ Մինչև հիմա դու պետք է հասկացած լինեիր, որ Աստծու հանդեպ հավատքը ուսումնասիրություն չէ աստվածաբանության մեջ։

Թեև այն խոսքերը, որոնցով Ես ձեզ խրատում եմ, կարճ են, Իմ ներկայացրած ամեն բան այն է, ինչ ձեզ ամենից շատ է պակասում։ Դուք պետք է իմանաք, որ Ես հիմա խոսում եմ մարդկանց մեջ Իմ վերջնական գործի համար՝ մարդու ելքը որոշելու համար։ Ես չեմ ցանկանում է՛լ ավելի շատ գործ անել, որը ոչ մի նպատակի չի ծառայում, և ոչ էլ ցանկանում եմ շարունակել ուղղորդել այն մարդկանց, որոնք նման են մեռած փայտի կտորների, և առավել ևս՝ շարունակել առաջնորդել նրանց, ովքեր գաղտնաբար չար մտադրություններ ունեն։ Գուցե մի օր դուք կհասկանաք Իմ խոսքերի հետևում եղած մանրակրկիտ մտադրությունները և մարդկության համար Իմ կատարած ներդրումները։ Գուցե մի օր դուք կհայտնաբերեք այն հասկացությունը, որը ձեր սեփական ելքի վերաբերյալ հետևություն անելու հնարավորություն կտա ձեզ։

Նախորդը.  Նշանակության վայրի մասին

Հաջորդը.  Հանցանքները մարդուն կտանեն դժոխք

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger