Ի վերջո, ո՞ւմ ես հավատարիմ դու։

Հենց հիմա ձեր ապրած յուրաքանչյուր օրը վճռորոշ է և մեծ նշանակություն ունի ձեր նշանակության վայրի և ճակատագրի համար, ուստի պետք է փայփայեք այն ամենն, ինչ ունեք այսօր, և գնահատեք յուրաքանչյուր անցնող րոպեն։ Պետք է կառչեք յուրաքանչյուր պահին՝ որպեսզի կարողանաք քաղել մեծագույն օգուտները և այդպիսով խուսափեք այս կյանքը զուր ապրելուց։ Գուցե դուք բոլորդ ձեզ շփոթված եք զգում, թե ինչու եմ Ես ասում նման խոսքեր։ Անկեղծ ասած՝ Ես գոհ չեմ ձեզանից ոչ մեկի վարքից, որովհետև այն հույսերը, որ կապում էի ձեզ հետ, լոկ այնպիսին չէին, ինչպիսին դուք կաք այսօր։ Ուստի կարող եմ ասել, որ ձեզանից յուրաքանչյուրը վտանգի եզրին է, իսկ օգնության ձեր նախկին կանչերը, նախկին ձգտումը դեպի ճշմարտությունը և սրտի ձգտումը դեպի լույսն արդեն մոտենում են ավարտին։ Սա ձեր Ինձ հատուցման վերջնական դրսևորումն է, և Ես դա երբեք չէի սպասել։ Չեմ կամենում խոսել փաստերին հակառակ, քանզի դուք մեծապես հիասթափեցրել եք Ինձ։ Թերևս դուք չեք կամենում սա լռությամբ ընդունել, չեք կամենում առերեսվել իրականությանը, սակայն Ես պետք է լրջորեն հարցնեմ ձեզ․ Այս ամբողջ տարիների ընթացքում կոնկրետ ինչո՞վ են լցված եղել ձեր սրտերը։ Ի վերջո ո՞ւմ են դրանք հավատարիմ։ Մի՛ ասացեք, թե այս հարցերը հանկարծակի ծագեցին, և մի՛ հարցրեք Ինձ, թե ինչու եմ նման հարցեր տալիս։ Իմացե՛ք՝ դա այն պատճառով է, որ Ես ձեզ չափազանց լավ եմ ճանաչում, չափազանց շատ եմ հոգ տանում ձեր մասին և չափազանց շատ սիրտ եմ դրել ձեր վարքի և ձեր գործերի մեջ, այդ պատճառով եմ անդադար ձեզ հաշվետվության կանչել և դառը տառապանքներ կրել։ Սակայն դուք Ինձ հատուցում եք միայն անտարբերությամբ և անտանելի համակերպմամբ։ Դուք այնքան անփույթ եք եղել Իմ հանդեպ։ Մի՞թե հնարավոր է՝ Ես այդ ամենը չիմանամ։ Եթե այդպես եք կարծում, ապա դա առավել ևս ապացուցում է, որ Ինձ ճշմարտապես բարությամբ չեք վերաբերվում։ Ուստի, ասում եմ ձեզ, որ դուք ինքներդ ձեզ եք խաբում։ Դուք չափազանց խելացի եք՝ նույնիսկ իմանալու համար, թե ինչ եք անում։ Ուրեմն ինչի՞ հաշվին եք Ինձ պատասխան տալու։

Ինձ առավել մտահոգող հարցն այն է, թե հատկապես ո՞ւմ են հավատարիմ ձեր սրտերը։ Եվ Ես հույս ունեմ նաև, որ ձեզանից յուրաքանչյուրն իր մտքերը կհավաքի և ինքն իրեն կհարցնի՝ ո՞ւմ է հատկապես հավատարիմ և ո՞ւմ համար է հատկապես ապրում։ Գուցե երբեք լրջորեն չեք խորհել այս հարցերի շուրջ, ուստի ի՞նչ կասեք, եթե Ես ձեզ հայտնեմ դրանց պատասխանները։

Ամեն ոք, ով ունի հիշողություն, կընդունի այս փաստը՝ մարդն ապրում է իր համար և հավատարիմ է ինքն իրեն։ Սակայն Ես չեմ կարծում, թե ձեր պատասխանները լիովին ճշգրիտ են, որովհետև ձեզանից յուրաքանչյուրը գոյություն ունի իր կյանքում և պայքարում է սեփական անձնական տառապանքի մեջ։ Ուստի, դուք հավատարիմ եք այն մարդկանց, որոնց սիրում եք, և այն բաներին, որ ձեզ հաճելի են․ դուք ամբողջապես հավատարիմ չեք ինքներդ ձեզ։ Քանի որ ձեզանից յուրաքանչյուրը գտնվում է իրեն շրջապատող մարդկանց, իրադարձությունների և բաների ազդեցության ներքո, դուք ճշմարտապես հավատարիմ չեք ինքներդ ձեզ։ Ես այս խոսքերը չեմ ասում, որպեսզի հաստատեմ ինքներդ ձեզ հավատարիմ լինելու գաղափարը, այլ որպեսզի բացահայտեմ, թե ձեր հավատարմությունն ինչին է ուղղված, որովհետև այսքան տարիների ընթացքում Ես ձեզանից ոչ մեկից երբեք հավատարմություն չեմ ստացել։ Այս ամբողջ տարիների ընթացքում դուք հետևել եք Ինձ, բայց Իմ հանդեպ անգամ դույզն-ինչ հավատարիմ չեք եղել։ Փոխարենը պտտվել եք այն մարդկանց և բաների շուրջ, որոնք ձեզ դուր են եկել, որ միշտ և ամենուր դրանք պահել եք ձեր սրտին մոտ և երբեք չեք լքել։ Երբ էլ դուք խանդավառ եք լինում կամ եռանդով լցվում որևէ բանի հանդեպ, որը սիրում եք, դա նույն ժամանակ եք անում, երբ հետևում եք Ինձ կամ նույնիսկ նույն ժամանակ, երբ լսում եք Իմ խոսքերը։ Ուստի, ասում եմ, որ այն հավատարմությունը, որը Ես պահանջում եմ ձեզանից, դուք գործածում եք՝ ձեր «ընտանի կենդանիներին» հավատարիմ լինելու և դրանք փայփայելու համար։ Թեպետ դուք կարող եք Ինձ համար մեկ-երկու բան զոհաբերել, դա չի ներկայացնում ձեր ամբողջը և չի ապացուցում, որ Ես եմ Նա, ում դուք ճշմարտապես հավատարիմ եք։ Դուք ներգրավվում եք այն գործերի մեջ, որոնց հանդեպ խանդավառ եք։ Ձեզնից ոմանք հավատարիմ են իրենց որդիներին և դուստրերին, մյուսները՝ իրենց ամուսիններին, իրենց կանանց, հարստությանը, գործին, վերադասներին, կարգավիճակին կամ կանանց։ Դուք երբեք չեք հոգնում և չեք սրտնեղում այն բաներից, որոնց հավատարիմ եք, ընդհակառակը, ձեր ձգտումն ավելի է մեծանում՝ դրանք ունենալու առավել մեծ չափով և ավելի լավ ձևով, և երբեք չեք հրաժարվում դրանցից։ Իմ խոսքերը և Ես միշտ հետ ենք մղվում այն բաներից հետ, որոնց հանդեպ խանդավառ եք, և ստիպված եք դրանք դասել վերջին տեղում։ Նույնիսկ կան այնպիսիք, ովքեր այդ վերջին տեղն անգամ թողնում են այն բաների համար, որոնց հավատարիմ են, բայց դեռ չեն հայտնաբերել։ Նրանց սրտերում երբեք անգամ Իմ ամենափոքր հետքն էլ չի եղել։ Դուք կարող եք կարծել, թե Ես ձեզանից չափազանց շատ եմ պահանջում կամ անարդարորեն եմ մեղադրում ձեզ, սակայն երբևէ խորհե՞լ եք այն մասին, որ երբ դուք ուրախությամբ ժամանակ եք անցկացնում ձեր ընտանիքի հետ, դուք երբևէ Ինձ հավատարիմ չեք եղել։ Այդ պահին արդյո՞ք դա ձեզ ցավ չի պատճառում։ Երբ ձեր սրտերը լցվում են ուրախությամբ՝ ձեր աշխատանքի վարձը ստանալիս, մի՞թե չեք տրտմում, որ բավականաչափ ճշմարտություններով չեք զինվել։ Ե՞րբ եք լացել Իմ հավանության չարժանանալու պատճառով։ Դուք ձեր միտքը լարում եք և մեծ ջանքեր եք գործադրում ձեր որդիների և դուստրերի համար, սակայն դարձյալ չեք բավարարվում։ Դեռ կարծում եք, թե նրանց համար բավարար ջանք չեք գործադրել, թե ամեն ինչ չեք արել նրանց համար։ Բայց Իմ հանդեպ դուք միշտ եղել եք անփույթ և անուշադիր։ Ես միայն ձեր հիշողությունների մեջ եմ, բայց չեմ հարատևում ձեր սրտերում։ Դուք երբեք չեք փորձում հասկանալ Իմ մանրակրկիտ մտադրությունները և հաշվի առնել դրանք։ Դուք պարզապես կարճ խորհում եք և կարծում, թե դա բավական է։ Այդպիսի «հավատարմությունը» այն չէ, ինչ Ես վաղուց փափագել եմ, այլ այն է, ինչ Ես վաղուց ի վեր ատել եմ։ Այնուամենայնիվ, ինչ էլ Ես ասեմ, դուք շարունակում եք ընդունել միայն մեկ կամ երկու բան․ դուք չեք կարողանում ամբողջությամբ ընդունել դա, որովհետև դուք բոլորդ չափազանց «ինքնավստահ» եք և միշտ ընտրում եք, թե Իմ խոսքերից ինչն ընդունել։ Եթե դուք այսօր էլ այդպիսին եք, Ես ունեմ ձեր այդ ինքնավստահության դեմ գործելու որոշ միջոցներ, և ավելին՝ Ես ձեզ կստիպեմ ընդունել, որ Իմ բոլոր խոսքերը ճշմարիտ են, և դրանցից ոչ մեկը չի խեղաթյուրում փաստերը։

Եթե հենց հիմա ձեր առաջ որոշ գումար դնեի և ձեզ ազատություն տայի ընտրելու և եթե ձեր ընտրության համար ձեզ չդատապարտեի, ապա ձեզանից շատերը կընտրեին գումարն ու կլքեին ճշմարտությունը։ Ձեզանից ավելի լավերը կհրաժարվեին այդ գումարից և դժկամությամբ կընտրեին ճշմարտությունը, իսկ միջինները մի ձեռքով կխլեին գումարը, իսկ մյուսով՝ ճշմարտությունը։ Մի՞թե այդպիսով ձեր իսկական էությունն ինքնին ակնհայտ չէր դառնա։ Երբ ընտրության առաջ կանգնեք ճշմարտության և այն ամենի միջև, ինչին հավատարիմ եք, բոլորդ էլ այդպես կընտրեք, և ձեր վերաբերմունքը նույնը կմնա։ Մի՞թե այդպես չէ։ Ձեզնից շատերը տատանվել են ճշտի և սխալի միջև, այնպես չէ՞։ Բոլոր այն պայքարներում, որ տեղի են ունենում դրականի և բացասականի, սևի և սպիտակի՝ ընտանիքի և Աստծու, երեխաների և Աստծու, ներդաշնակության և խզման, հարստության և աղքատության, կարգավիճակի և հասարակ լինելու, աջակցություն ստանալու և մերժվելու միջև, և այսպես շարունակ, դուք, անշուշտ, անտեղյակ չեք այն ընտրություններից, որոնք կատարել եք։ Ներդաշնակ ընտանիքի և քայքայված ընտանիքի միջև՝ ընտրեցիք առաջինը և դա արեցիք առանց տատանվելու։ Հարստության և պարտավորության միջև դարձյալ ընտրեցիք առաջինը՝ նույնիսկ զուրկ լինելով ափ վերադառնալու[ա] կամքից։ Շքեղության և աղքատության միջև ընտրեցիք առաջինը։ Երբ ընտրության առաջ կանգնեցիք ձեր երեխաների, կանանց ու ամուսինների և Իմ միջև, ընտրեցիք առաջինը։ Իսկ պատկերացումների ու ճշմարտության միջև էլ դարձյալ ընտրեցիք առաջինը։ Բախվելով ձեր ամեն տեսակ չար գործերին՝ Ես պարզապես կորցրել եմ հավատը ձեր հանդեպ, Ես պարզապես ապշել եմ։ Ձեր սրտերն անսպասելիորեն այնքան անընդունակ են փափկելու։ Տարիների ընթացքում թափած Իմ սրտի արյունը զարմանալիորեն Ինձ ոչինչ չի բերել՝ բացի ձեր կողմից Ինձ լքելուց և հանձնվելուց, բայց Իմ հույսերը ձեր հանդեպ աճում են յուրաքանչյուր անցնող օրվա հետ, որովհետև Իմ օրը լիովին դուրս է բերված բոլորի առաջ։ Սակայն այժմ էլ դուք շարունակում եք ձգտել մութ ու չար բաների և հրաժարվում եք բաց թողնել դրանք։ Այդ դեպքում ի՞նչ կլինի ձեր ելքը։ Երբևէ լրջորեն խորհե՞լ եք այս մասին։ Եթե ձեզ կրկին առաջարկվի ընտրել, ապա ո՞րը կլինի ձեր դիրքորոշումը։ Դարձյալ կլինի նախկի՞նը։ Դարձյա՞լ Ինձ կհատուցեք հիասթափությամբ և ցավալի վշտով։ Ձեր սրտերը դարձյա՞լ միայն փոքր-ինչ ջերմություն կունենան։ Դարձյա՞լ չեք իմանա, թե ինչ անել՝ Իմ սիրտը մխիթարելու համար։ Այս պահին ի՞նչ եք ընտրում։ Կհնազանդվե՞ք Իմ խոսքերին, թե՞ հակակրանք կտածեք դրանց հանդեպ։ Իմ օրը դրված է ձեր իսկ աչքերի առաջ, և այն, ինչի առաջ կանգնած եք, նոր կյանք է և նոր սկզբնակետ։ Սակայն պետք է ասեմ ձեզ, որ այս սկզբնակետը նոր գործի սկիզբը չէ, ինչպես նախկինում, այլ հնի ավարտը։ Այսինքն՝ սա վերջին գործողությունն է։ Կարծում եմ՝ դուք բոլորդ կարող եք հասկանալ, թե այս սկզբնակետի ինչն է անսովոր։ Սակայն շուտով մի օր դուք կհասկանաք այս սկզբնակետի իրական իմաստը, ուստի եկեք միասին անցնենք դրանից և դիմավորենք մոտալուտ ավարտը։ Այնուամենայնիվ, այն, ինչ շարունակում է Ինձ անհանգստացնել ձեր վերաբերյալ, այն է, որ երբ կանգնում եք անարդարադատության և արդարադատության առաջ, միշտ ընտրում եք առաջինը, թեպետ այդ ամենը ձեր անցյալում է։ Ես հույս ունեմ մոռանալ ձեր անցյալի ամեն ինչը, թեև դա շատ դժվար է անել։ Այնուամենայնիվ, Ես ունեմ դա անելու շատ լավ միջոց․ թող ապագան փոխարինի անցյալին, և թույլ տվեք՝ ձեր անցյալի ստվերները փարատվեն՝ փոխարենը ներկայիս ձեր ճշմարիտ ինքնությունը բերելով։ Ուստի, ստիպված եմ ձեզ կրկին անհանգստացնել, որպեսզի ևս մեկ անգամ ընտրություն կատարեք՝ ի վերջո ո՞ւմ եք հավատարիմ դուք։

Ծանոթագրություններ.

ա․ Վերադառնալ ափ. չինական դարձվածք է, որը նշանակում է դարձի գալ չար ճանապարհներից։

Նախորդը.  Բավարար բարի գործեր պատրաստիր քո նշանակության վայրի համար

Հաջորդը.  Նշանակության վայրի մասին

Կարգավորումներ

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger