Հանցանքները մարդուն կտանեն դժոխք
Ես ձեզ բազում նախազգուշացումներ եմ տվել և շնորհել եմ ձեզ բազում ճշմարտություններ՝ նախատեսված ձեզ նվաճելու համար։ Այժմ դուք բոլորդ ձեզ շատ ավելի հարստացած եք զգում, քան անցյալում էիք, սկսել եք հասկանալ անձնական պահվածքի բազմաթիվ սկզբունքներ և բավականաչափ ըմբռնելայն ողջամտությունը, որը պետք է ունենան հավատարիմ մարդիկ։ Այս ամենն այն բերքն է, որ դուք հավաքել եք երկար տարիների ընթացքում։ Ես չեմ ժխտում ձեր ձեռքբերումները, բայց պետք է միանգամայն անկեղծորեն ասեմ, որ Եսչեմ ժխտում նաև այն բազմաթիվ ապստամբություններն ու դավաճանությունները, որոնք գործել եք Իմ դեմ այս երկար տարիների ընթացքում, քանզի ձեր մեջ ոչ մի սուրբ մարդ չկա. դուք, առանց բացառության, Սատանայի կողմից ապականված մարդիկ եք, դուք Քրիստոսի թշնամիներն եք։ Մինչ օրս ձեր հանցանքներն ու ապստամբություններն անհաշիվ են, ուստի դժվար թե տարօրինակ համարվի, որ Ես միշտ հանդիմանում եմ ձեզ։ Ես չեմ ցանկանում այս կերպ շփվել ձեզ հետ, բայց, հանուն ձեր հեռանկարների, հանուն ձեր նշանակության վայրերի, Ես այստեղ ու հիմա ևս մեկ անգամ կհանդիմանեմ ձեզ։ Հուսով եմ` դուք հասկացողություն կցուցաբերեք, կհավատաք Իմ ասած յուրաքանչյուր խոսքին և կգնահատեք Իմ խոսքերի հետևում թաքնված խորը մտադրությունները։ Մի՛ կասկածեք Իմ ասածին, առավել ևս՝ անփութորեն մի՛ վերցրեք Իմ խոսքերը և ապա կամայականորեն դեն մի՛ նետեք դրանք. սա Ես անտանելի եմ համարում։ Մի՛ դատեք Իմ խոսքերը, առավել ևս՝ թեթևամտորեն մի՛ վերաբերվեք դրանց, մի՛ ասեք, թե Ես միշտ փորձում եմ ձեզ, թե այն, ինչ Ես ասել եմ ձեզ, ճիշտ չէ. Ես այս ամենն անտանելի եմ համարում։ Քանի որ Իմ և Իմ ասածի նկատմամբ միշտ լի եք կասկածներով, միշտ անտեսում եք Ինձ և արհամարհում Իմ խոսքերը, Ես ամենայն լրջությամբ ասում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ մի՛ կապեք Իմ ասածը փիլիսոփայության հետ, մի՛ կապեք Իմ խոսքերը խաբեբայի ստերի հետ։ Առավել ևս՝ չպետք է ձևականորեն վերաբերվեք Իմ խոսքերին։ Գուցե ապագայում ոչ ոք չկարողանա ասել ձեզ այն, ինչ Ես ասում եմ կամ խոսում եմ ձեզ հետ նման բարությամբ կամ, առավել ևս, նման համբերությամբ քայլ առ քայլ ուղղորդում ձեզ։ Գալիք այդ օրերը դուք կանցկացնեք՝ վերհիշելով լավ ժամանակները կամ բարձրաձայն լացելով ու ցավից հառաչելով, կամ կապրեք մութ գիշերների մեջ՝ առանց ճշմարտության կամ կյանքի որևէ ապահովման, կամ պարզապես կսպասեք՝ առանց հույսի նշույլի, կամ կմնաք այնպիսի դառը զղջման մեջ, որ կկորցնեք ամբողջ ողջամտությունը․․․ Ձեզնից ոչ ոք չի կարող խուսափել այս հավանականություններից։ Պատճառն այն է, որ ձեզնից ոչ ոք չի զբաղեցնում այն տեղը, որտեղից ճշմարտապես կերկրպագի Աստծուն, այլ խառնված եք անառակության և չարիքի աշխարհին՝ ձեր հավատալիքների, ձեր հոգիների, ոգիների և մարմինների մեջ խառնելով այնքան շատ բաներ, որոնք ոչ մի կապ չունեն կյանքի ու ճշմարտության հետ և իրականում հակադրվում են դրանց։ Հետևաբար, Իմ հույսը ձեզ համար այն է, որ կարողանաք ձեռք բերել լույսի ուղին։ Իմ միակ հույսն այն է, որ կարողանաք փայփայել ու գնահատել ինքներդ ձեզ և որ այդքան մեծ կարևորություն չտաք ձեր նշանակության վայրին՝ միաժամանակ անտարբերությամբ նայելով ձեր վարքագծին ու հանցանքներին։
Աստծուն հավատացող մարդիկ երկար ժամանակ անկեղծորեն հուսացել են ունենալ գեղեցիկ նշանակության վայր, և Աստծու բոլոր հավատացյալները հույս ունեն, որ բարի բախտը հանկարծակի կայցելի իրենց։ Նրանք բոլորը հույս ունեն, որ նախքան կգիտակցեն դա, իրենց խաղաղորեն նստած կգտնեն երկնքի այս կամ այն տեղում։ Բայց Ես ասում եմ, որ այս մարդիկ՝ իրենց բազմաթիվ հաճելի մտքերով, երբեք չեն իմացել՝ արդյոք որակավորված են կրելու երկնքից ընկնող նման բարի բախտը կամ նստելու այնտեղի որևէ աթոռին։ Դուք ներկայումս լավ ճանաչում եք ինքներդ ձեզ, սակայն դեռ հույս ունեք խույս տալ վերջին օրերի աղետներից և Ամենակարողի ձեռքից, երբ Նա պատժում է չար մարդկանց։ Կարծես թե քաղցր երազներ տեսնելն ու երևակայելը Սատանայի կողմից ապականված բոլոր մարդկանց ընդհանուր հատկանիշ է և ոչ թե որևէ առանձին անհատի որոշակի հանճարեղությունը։ Նույնիսկ այդ դեպքում Ես դեռ ցանկանում եմ վերջ դնել ձեր այս անզուսպ ցանկություններին, ինչպես նաև օրհնություններ ստանալու ձեր մոլուցքին, որովհետև ձեր հանցանքները բազմաթիվ են, իսկ ձեր ապստամբության օրինակներն անընդհատ ավելանում են. ուստի ինչպե՞ս կարող է այս ամենը համապատասխանել ապագայի ձեր հաճելի ծրագրերին։ Եթե ուզում ես սխալներ գործել, ինչպես կամենում ես՝ առանց որևէ հետ պահող հանգամանքի, բայց միևնույն ժամանակ դեռ ուզում ես, որ երազանքներդ իրականանան, ապա Ես խորհուրդ եմ տալիս քեզ շարունակել թաքնվել վերմակի տակ ու քնել և երբեք չարթնանալ, քանզի քոնը դատարկ երազն է, և արդար Աստծու ներկայության մեջ քեզ համար Նա բացառություն չի անի։ Եթե դու պարզապես ուզում ես, որ երազանքներդ իրականանան, ապա երբեք մի՛ երազիր. փոխարենը՝ հավիտյան առերեսվի՛ր ճշմարտությանն ու փաստերին։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ես փրկվել։ Որո՞նք են այս մեթոդի կոնկրետ քայլերը։
Առաջինը՝ քննի’ր բոլոր հանցանքներդ և քո ունեցած այն վարքագիծն ու մտքերը, որոնք չեն համապատասխանում ճշմարտությանը։
Սա մի բան է, որ կարող ես հեշտությամբ անել, և Ես հավատում եմ, որ բոլոր ուղեղ ունեցող մարդիկ ի վիճակի են դա անելու։ Սակայն նրանք, ովքեր երբեք չգիտեն` ինչ է նշանակում հանցանք և ճշմարտություն, բացառություն են, որովհետև նրանք պարզապես ուղեղ չունեն։ Իմ խոսքերն ուղղված են այն մարդկանց, որոնք ճանաչվել են Աստծու կողմից, ազնիվ են, լրջորեն չեն խախտել որևէ կառավարչական հրամանագիր և կարող են հեշտությամբ գտնել իրենց սեփական հանցանքները։ Թեև այս մեկը, որ Ես պահանջում եմ ձեզնից, հեշտ իրագործելի է, դա Իմ պահանջած միակը չէ ։ Անկախ ամեն ինչից՝ հուսով եմ, որ դուք ներքուստ չեք ծիծաղի այս պահանջի վրա և հատկապես վերևից չեք նայի դրան կամ թեթևամտորեն չեք վերաբերվի։ Դուք պետք է լրջորեն վերաբերվեք դրան և անտարբեր չլինեք։
Երկրորդ՝ քո ունեցած յուրաքանչյուր հանցանքի և ապստամբության համար պետք է գտնես այն լուծելու համապատասխան ճշմարտությունը և այնուհետև քո հանցավոր արարքները և ապստամբ մտքերն ու գործողությունները փոխարինես ճշմարտության կիրարկումով։
Երրորդ՝ դու պետք է լինես պարզամիտ մարդ. մի՛ փորձիր ճարպիկ լինել և մի՛ եղիր նենգ մարդ։ (Այստեղ Ես նորից պահանջում եմ ձեզնից ազնիվ մարդ լինել։)
Եթե կարողանաս իրագործել այս երեք բաները, ապա դու բախտավոր ես․ դու մի մարդ ես, որի երազանքներն իրականանում են, և որը բարի բախտ է ստանում։ Գուցե լրջորեն վերաբերվեք այս երեք համեստ պահանջներին կամ գուցե ուղղակի շատ անպատասխանատու կերպով աչքի անցկացնեք դրանք։ Անկախ ամեն ինչից՝ Իմ նպատակն է իրականացնել ձեր երազանքներն ու իրագործել ձեր ձգտումները, այլ ոչ թե ծաղրել կամ խաղալ ձեզ հետ։
Իմ պահանջները միգուցե պարզ են, բայց ինչ Ես ասում եմ ձեզ, այնքան էլ պարզ չէ, որքան մեկին գումարած մեկ հավասար է երկուսի։ Եթե ձեր արածը պարզապես այս մասին անփութորեն խոսելը կամ դատարկ, վեհագոչ հայտարարություններ անելն է, ապա ապագայի ձեր ծրագրերն ու ձեր ցանկությունները հավիտյան կմնան չիրականացած։ Ես խղճահարության զգացում չեմ ունենա ձեզնից նրանց հանդեպ, ովքեր այսքան տարիներ տառապում են և այդքան քրտնաջան աշխատում, սակայն ցույց տալու ոչինչ չունեն։ Ընդհակառակը, նրանց համար, ովքեր չեն բավարարել Իմ պահանջները, Ես միայն պատիժ եմ պահել, ոչ թե պարգևներ, առավել ևս՝ որևէ կարեկցանք։ Դուք գուցե մտածեք, որ, այսքան տարիներ հետևորդ լինելով, անկախ ամեն ինչից, քրտնաջան աշխատանք եք կատարել և որ ցանկացած դեպքում կարող եք լինել տքնող և Աստծու տանը ստանալ ապրուստի միջոց։ Ես կասեի, որ ձեզնից մեծ մասն այսպես է մտածում, քանզի դուք միշտ ձգտել եք մեկ սկզբունքի՝ օգտվել ուրիշներից և թույլ չտալ, որ ձեզնից օգտվեն։ Ուստի Ես հիմա ամենայն լրջությամբ ասում եմ ձեզ. Ինձ չի հետաքրքրում՝ արդյոք դու շատ քրտնաջան ես աշխատել և մեծ ներդրումներ ես ունեցել, մեծ փորձ ունես, սերտորեն հետևում ես Ինձ, մեծ համբավ ունես, կամ արդյոք քո վերաբերմունքը բարելավվել է. քանի դեռ չես գործել Իմ պահանջների համաձայն, երբեք չես կարողանա արժանանալ Իմ հավանությանը։ Ավելի լավ է` որքան հնարավոր է շուտ գործեք՝ վերջ դնելու ձեր այդ բոլոր գաղափարներին ու ծրագրերին, և լրջորեն վերաբերվեք Իմ պահանջներին։ Հակառակ դեպքում Ես բոլորին մոխրի կվերածեմ՝ դրանով իսկ վերջ դնելով Իմ գործին. առավելագույնը՝ Իմ տարիների աշխատանքն ու տառապանքն ի դերև կելնեն, քանզի Ես չեմ կարող Իմ թշնամիներին և չարիք գարշահոտող ու նույն հին սատանայական նմանությունն ունեցող մարդկանց բերել Իմ արքայություն կամ տանել նրանց հաջորդ դարաշրջան։
Ես շատ հույսեր ունեմ։ Հուսով եմ, որ դուք կկարողանաք պատշաճ և բարեկիրթ կերպով վարվել, անձնվիրաբար կատարել ձեր պարտավորությունները, ունենալ ճշմարտություն և մարդկայնություն, լինել մարդիկ, որոնք, հանուն Աստծու, կարող են հրաժարվել ամեն ինչից, այդ թվում՝ իրենց կյանքից և այդպես շարունակ։ Այս բոլոր հույսերը վերաբերում են ձեր պակասություններին, ձեր ապականությանն ու ապստամբությանը։ Եթե ձեզ հետ ունեցած Իմ զրույցներից և ոչ մեկը բավարար չի եղել ձեր ուշադրությունը գրավելու համար, ապա հավանական է, որ այն ամենը, ինչ Ես կարող եմ անել հիմա, այլևս ոչինչ չասելն է։ Սակայն դուք հասկանում եք, թե որոնք կլինեն դրա արդյունքները։ Հաճախ չէ, որ Ես պարապ եմ լինում, ուստի եթե Ես չխոսեմ, Ես մի բան կանեմ, որպեսզի մարդիկ նայեն։ Ես կարող եմ ինչ-որ մեկի լեզուն փտած դարձնել կամ պատճառ դառնալ, որ ինչ-որ մեկն անդամահատված մեռնի, կամ ստիպել, որ ինչ-որ մեկը կորցնի խելքը կորցնի և դրսևորի ամեն տեսակ այլանդակություն։ Մյուս կողմից Ես կարող եմ ստիպել որոշ մարդկանց կրել բազմաթիվ տանջանքներ, որոնք Ես պատրաստել եմ նրանց համար։ Այս կերպ Ես Ինձ շատ ուրախ, շատ երջանիկ և մեծապես գոհ կզգայի։ Միշտ էլ այնպես է եղել, որ «Բարուն բարիով են հատուցում, իսկ չարին՝ չարով», ուստի ինչո՞ւ ոչ հիմա։ Եթե իսկապես ցանկանում ես հակադրվել Ինձ և որևէ դատողություն անել Իմ մասին, ապա Ես կփտեցնեմ քո բերանը, և դա անսահման կգոհացնի Ինձ։ Պատճառն այն է, որ ի վերջո քո արածը ճշմարտությունը չէ, առավել ևս՝ այն կյանքի հետ որևէ կապ չունի, մինչդեռ այն ամենը, ինչ Ես անում եմ, ճշմարտությունն է. Իմ բոլոր գործողությունները համապատասխանում են Իմ գործի սկզբունքներին և Իմ սահմանած կառավարչական հրամանագրերին։ Հետևաբար Ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին կուտակել որոշակի առաքինություն, դադարել այդքան չարիք գործել և ազատ ժամանակ ուշադրություն դարձնել Իմ պահանջներին։ Այդ ժամանակ Ես Ինձ ուրախ կզգամ։ Եթե դուք ճշմարտությանը նվիրաբերեիք (կամ ավելի շուտ՝ «նվիրեիք») նույնիսկ մեկ հազարերորդական մասը այն ջանքերի, որոնք գործադրում եք մսեղիի համար՝ այսուայնկողմ վազվզելով, ապա Ես ասում եմ, որ դու հաճախակի հանցանքներ չէիր գործի և փտած բերան չէիր ունենա։ Մի՞թե սա ակնհայտ չէ։
Որքան շատ հանցանքներ գործես, այնքան լավ նշանակության վայր ձեռք բերելու ավելի քիչ հնարավորություններ կունենաս։ Հակառակը, որքան քիչ հանցանքներ գործես, այնքան ավելի կմեծանան Աստծու կողմից հավանության արժանանալու քո հնարավորությունները։ Եթե հանցանքներդ աճեն այն աստիճան, որ Ինձ համար անհնար լինի ներել քեզ, ապա դու լիովին վատնած կլինես ներված լինելու քո հնարավորությունները։ Այդպիսով` քո նշանակության վայրը կլինի ոչ թե վերևում, այլ՝ ներքևում։ Եթե չես հավատում Ինձ, ապա համարձակ եղի’ր և սխալ գործի’ր, և տե’ս, թե դա քեզ ուր կտանի։ Եթե մի մարդ ես, որի ճշմարտության կիրարկումը շատ լուրջ է, ապա, անշուշտ, հնարավորություն կունենաս ներվելու հանցանքներիդ համար և գնալով ավելի ու ավելի հազվադեպ կապստամբես։ Եթե մի մարդ ես, որը շատ դժկամությամբ է կիրարկում ճշմարտությունը, ապա Աստծու առաջ քո հանցանքները, անշուշտ, կավելանան, և գնալով ավելի ու ավելի հաճախ կապստամբես, մինչև հասնես սահմանագծին, ինչը կլինի քո լիակատար կործանման ժամանակը։ Սա կլինի այն ժամը, երբ օրհնություններ ստանալու քո հաճելի երազանքը կխորտակվի։ Մի՛ համարիր քո հանցանքները լոկ անհաս կամ հիմար մարդու սխալներ, մի՛ օգտագործիր այն արդարացումը, թե դու չես կիրարկել ճշմարտությունը, քանի որ քո ցածր որակն անհնարին է դարձրել դա անելը։ Առավել ևս՝ պարզապես մի՛ համարիր քո գործած հանցանքները որպես մեկի արարքներ, որն ավելի պակաս գիտեր։ Եթե քեզ մոտ լավ է ստացվում ինքդ քեզ ներելը և մեծահոգաբար վերաբերվելը, ապա Ես ասում եմ, որ դու վախկոտ ես, որը երբեք ձեռք չի բերի ճշմարտությունը, ոչ էլ քո հանցանքները երբևէ կդադարեն հետապնդել քեզ. դրանք քեզ հետ կպահեն ճշմարտության պահանջները երբևէ բավարարելուց և պատճառ կդառնան, որ դու հավիտյան մնաս Սատանայի հավատարիմ ուղեկիցը։ Իմ խորհուրդը քեզ դեռ սա է. ուշադրությունդ մի՛ կենտրոնացրու միայն քո նշանակության վայրի վրա՝ միաժամանակ չնկատելով քո թաքնված հանցանքները. լրջորեն վերաբերվի՛ր հանցանքներին ու մի՛ անտեսիր դրանցից և ոչ մեկը՝ քո նշանակության վայրի հանդեպ մտահոգությունից ելնելով։