Գլուխ 1

Գովաբանությունը եկել է Սիոն, և Աստծու բնակավայրը հայտնվել է։ Փառավոր սուրբ անունը գովերգվում է Աստծու բյուրավոր ընտրյալ ժողովրդի կողմից, և այն տարածվում է։ Ա՜հ, Ամենակարո’ղ Աստված։ Տիեզերքի Կառավարիչը, վերջին օրերի Քրիստոսը. Նա է շողշողացող Արեգակը, որ ծագել է ողջ տիեզերքում՝ վեհաշուք և մեծասքանչ Սիոն լեռան վրա...

Ամենակարո’ղ Աստված։ Մենք ցնծությամբ կանչում ենք Քեզ. մենք պարում և երգում ենք։ Դու իսկապես մեր Փրկագնողն ես, տիեզերքի մեծ Թագավո՛րը։ Դու ստեղծել ես հաղթողների մի խումբ և իրագործել ես Աստծու կառավարման ծրագիրը։ Աստծու բյուրավոր ընտրյալ ժողովուրդը պիտի փութա դեպի այս լեռը։ Նրանք պիտի ծնկե՛ն գահի առաջ։ Դու ես միակ ճշմարիտ Աստվածը և Դու արժանի ես փառքի ու պատվի։ Ողջ փառքը, օրհնությունը և իշխանությունը թո՛ղ լինեն գահին։ Կյանքի աղբյուրը հոսում է գահից՝ ջրելով և սնելով Աստծու ողջ ժողովրդին։ Մեր կյանքը փոխվում է ամեն օր. նոր լույս ու հայտնություններ են հետևում են մեզ՝ մշտապես ընձեռելով Աստծու մասին նոր ներըմբռնումներ։ Փորձառությունների մեջ մենք հասնում ենք Աստծու հանդեպ լիակատար համոզվածության։ Նրա խոսքերը մշտապես հայտնվում են՝ հայտնվելով ճիշտ մարդկանց մեջ։ Մենք իսկապես այնքա՜ն օրհնված ենք։ Մենք ամեն օր դեմ առ դեմ ենք Աստծու հետ, մենք հաղորդակցվում ենք Աստծու հետ ամեն ինչում և թույլ ենք տալիս, որ Աստված տնօրինի ամեն բան։ Մենք ուշադրությամբ խորհում ենք Աստծու խոսքի շուրջ, մեր սրտերը հանգչում են Աստծու մեջ, և այսպիսով, մենք գալիս ենք Աստծու առաջ, որտեղ ստանում ենք Նրա լուսավորումը։ Ամեն օր մեր կյանքում, գործողություններում, խոսքերում, մտքերում և գաղափարներում ապրում ենք Աստծու խոսքի մեջ և ունակ ենք զանազանել իրողություններն ամեն ժամանակ։ Աստծու խոսքն ասեղի միջով անցկացնում է թելը․ անսպասելիորեն մեր ներսում թաքնված իրողությունները լույս աշխարհ են գալիս մեկը մյուսի հետևից։ Աստծու հետ հաղորդակցությունը հապաղում չի հանդուրժում. մեր մտքերն ու գաղափարները բացահայտվում են Աստծու կողմից։ Ամեն ակնթարթ մենք ապրում ենք Քրիստոսի ատյանի առաջ, որտեղ ենթարկվում ենք դատաստանի։ Մեր մարմինների յուրաքանչյուր անկյուն մնում է Սատանայի կողմից զբաղեցված։ Այսօր, Աստծու Թագավորությունը վերականգնելու համար, Նրա տաճարը պետք է մաքրվի։ Աստծու կողմից լիովին զբաղեցվելու համար մենք պետք է անցնենք կենաց և մահու պայքարի միջով։ Միայն այն ժամանակ, երբ մեր հին ես-երը խաչված լինեն, Քրիստոսի հարություն առած կյանքը կկարողանա գերագույնս իշխել։

Այժմ Սուրբ Հոգին գրոհում է մեր յուրաքանչյուր անկյուն՝ պայքարելու մեզ հետ վերադարձնելու համար։ Ոսւտի, քանի դեռ մենք պատրաստ ենք ուրանալ ինքներս մեզ և հոժար ենք համագործակցել Աստծու հետ, Աստված, անշուշտ, կլուսավորի և կմաքրի մեզ ներսից ամեն ժամանակ և նորովի հետ կվերցնի այն, ինչ զբաղեցրել է Սատանան, որպեսզի որքան հնարավոր է շուտ ավարտուն դարձվենք Աստծու կողմից։ Ժամանակ մի՛ վատնեք․ ապրե՛ք ամեն ակնթարթ Աստծու խոսքի մեջ։ Ամբողջությամբ կառուցվե՛ք սրբերի հետ, հայտնվե՛ք Թագավորությունում և մտե՛ք փառքի մեջ Աստծու հետ միասին։

Նախորդը.  Նախաբան

Հաջորդը.  Գլուխ 5

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger