Գլուխ 2

Ֆիլադելֆիայի եկեղեցին կազմավորվել է, ինչն ամբողջությամբ Աստծու շնորհքի և ողորմության շնորհիվ է։ Աստվածասեր սրտերը ծնվում են սրբերի մեջ և չեն տատանվում իրենց հոգևոր ուղում։ Նրանք ամուր կառչում են իրենց այն հավատքից, որ միակ ճշմարիտ Աստվածը մարմնացել է, որ Նա է տիեզերքի Գլուխը և իշխում է ամեն ինչին․ սա հաստատված է Սուրբ Հոգու կողմից և անվիճելի է։ Եվ դա երբեք չի փոխվի։

Օ, Ամենակարո՛ղ Աստված։ Այսօր Դու ես, որ բացել ես մեր հոգևոր աչքերը՝ թույլ տալով, որ կույրերը տեսնեն, անդամալույծները քայլեն, և բորոտները բժշկվեն։ Դո՛ւ ես, որ բացել ես երկնքի պատուհանը՝ թույլ տալով, որ տեսնենք հոգևոր ոլորտի խորհուրդները։ Տոգորվել Քո սուրբ խոսքերով և փրկվել մեր մարդկայնությունից, որն ապականվել էր Սատանայի կողմից. այդպիսի՛ն է Քո անչափելիորեն մեծ գործը և Քո անչափելիորեն մեծ ողորմությունը։ Մենք Քո՛ վկաներն ենք։

Դու երկար ժամանակ լուռ կերպով խոնարհ և թաքնված ես եղել։ Դու անցել ես մահից հարություն առնելու, խաչվելու տանջանքի, մարդկային կյանքի ուրախությունների ու տառապանքների, հալածման ու նեղության միջով․ Դու փորձառաբար ապրել ես ու ճաշակել մարդկային աշխարհի ցավը և լքվել դարաշրջանի կողմից։ Մսեղի դարձած Աստված Ինքը Աստված է։ Հանուն Աստծու կամքի Դու մեզ փրկել ես աղբակույտից` Քո աջով վեր պահելով մեզ և ձրիաբար պարգևելով մեզ Քո շնորհքը։ Ջանք չխնայելով՝ Դու Քո կյանքը ներհյուսել ես մեր մեջ. Քո սրտի արյունն ու Քո վճարած գինը մեկտեղվել են սրբերի վրա։ Մենք Քո սրտի արյան արգասիքն[ա] ենք, մենք Քո վճարած գինն ենք։

Օ՜, Ամենակարո՛ղ Աստված։ Քո գթասրտության և ողորմության, Քո արդարության և մեծափառության, Քո սրբության ու խոնարհության շնորհիվ է, որ Քո բյուրավոր ընտրյալ մարդիկ կխոնարհվեն Քո առաջ և կպաշտեն Քեզ հավերժ։

Այսօր Դու ավարտուն ես դարձրել բոլոր եկեղեցիները՝ Ֆիլադելֆիայի եկեղեցին, և Քո 6000-ամյա տնօրինման ծրագիրն իրագործվել է։ Սրբերը կարող են խոնարհաբար հնազանդվել Քո առաջ՝ հոգով հաղորդակից լինելով, սիրով հետևելով և աղբյուրի ակունքին միացած։ Կյանքի կենդանի ջուրը հոսում է անդադար՝ լվանալով ու մաքրելով եկեղեցու միջի ողջ տիղմն ու կեղտոտ ջուրը՝ դարձյալ մաքրագործելով Քո տաճարը։ Մենք ճանաչել ենք ճշմարիտ գործնական Աստծուն, քայլել Նրա խոսքերի մեջ և ճանաչել մեր սեփական գործառույթներն ու պարտավորությունները՝ անելով ամենը, որ կարող ենք՝ հանուն եկեղեցու ծախսվելու համար։ Միշտ լուռ Քո առջև՝ մենք պետք է աչալրջորեն հետևենք Սուրբ Հոգու գործին, որպեսզի Քո կամքը մեր մեջ արգելքի չհանդիպի։ Սրբերի միջև փոխադարձ սեր կա, և որոշների ուժեղ կողմերը կլրացնեն մյուսների թերությունները։ Նրանք մշտապես կարող են քայլել հոգով՝ լուսաբանված և լուսավորված Սուրբ Հոգուց։ Ճշմարտությունը հասկանալուն պես անմիջապես կիրարկում են այն։ Նրանք նոր լույսին համընթաց են և հետևում են Աստծու հետքերին։

Ակտիվորեն համագործակցի՛ր Աստծու հետ․ թույլ տալը, որ Նա իշխի քեզ, նշանակում է քայլել Նրա հետ։ Մեր բոլոր սեփական գաղափարները, պատկերացումները, կարծիքները և աշխարհիկ կապանքները ծխի պես հօդս են ցնդում։ Մենք թույլ ենք տալիս, որ Աստված գերագույնս իշխի մեր հոգիներում, քայլում ենք Նրա հետ և այդպիսով վեր բարձրանում՝ հաղթահարելով աշխարհը, և մեր հոգիներն ազատ սավառնում են և ազատագրվում։ Սա է արդյունքը, երբ որպես Թագավոր է իշխում Ամենակարող Աստված։ Ինչպե՞ս կարող ենք չպարել և չգովերգել՝ մատուցելով մեր գովերգերը, մատուցելով նոր օրհներգեր։

Աստծուն փառաբանելու ձևեր իրոք շատ կան․ Նրա անունը կանչելը, Նրան մերձենալը, Նրա մասին մտածելը, աղոթքաընթերցելը, հաղորդակցվելը, խորհելն ու մտորելը, աղոթքը, փառաբանող երգերը։ Այսպիսի փառաբանությունների մեջ վայելք և օծություն կա։ Փառաբանության մեջ զորություն կա, և նաև հոգս կա։ Փառաբանության մեջ հավատ կա, և նոր ըմբռնում կա։

Ակտիվորեն համագործակցե՛ք Աստծու հետ․ համագործակցե՛ք՝ ծառայելով, և մե՛կ դարձեք, բավարարե՛ք Ամենակարող Աստծու մտադրությունները, շտապե՛ք դառնալ սուրբ հոգևոր մարմին, ոտնակո՛խ արեք Սատանային և վե՛րջ տվեք Սատանայի ճակատագրին։ Ֆիլադելֆիայի եկեղեցին հափշտակվել է Աստծու առաջ և դրսևորվել է Նրա փառքի մեջ։

Ծանոթագրություններ

ա․ Բնագրում «արգասիքն» բառն առկա չէ։

Նախորդը.  Գլուխ 1

Հաջորդը.  Գլուխ 3

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger