Գլուխ 10
Դու չպետք է վախենաս այս կամ այն բանից. անկախ այն հանգամանքից, թե որքան դժվարությունների կամ վտանգների կարող ես բախվել, պետք է կարողանաս հաստատուն մնալ Իմ առջև`չարգելակված որևէ խոչընդոտով, որպեսզի Իմ կամքը կատարվի անարգել: Սա քո պարտականությունն է, այլապես Իմ ցասումը կթափեմ քեզ վրա և Իմ ձեռքով կ…: Այդ ժամանակ հանդուրժելու ես անվերջ հոգեկան տառապանք: Դու պետք է դիմանաս ամեն ինչին. Իմ համար պետք է պատրաստ լինես լքելու ամեն ինչ և հետևելու Ինձ քո ողջ զորությամբ, և պատրաստ լինես վճարելու ցանկացած գին: Հիմա ժամանակն է, որ Ես ենթարկեմ քեզ փորձությունների. հավատարիմ կլինե՞ս ինձ: Կարո՞ղ ես հավատարմորեն հետևել Ինձ մինչև ճանապարհի վերջը: Մի՛ վախեցիր. երբ Ես եմ քո հենարանը, ո՞վ կարող է փակել այս ճանապարհը: Հիշի՛ր սա։ Հիշի՛ր։ Իմ բարի մտադրություններն ամենուր են, և ամեն ինչ Իմ զննման ներքո է: Արդյո՞ք քո ամեն մի խոսքը և արարքը հետևում է Իմ խոսքին: Երբ կրակի փորձությունները ընկնեն քո գլխին, ծնկի կգա՞ս և օգնության կկանչե՞ս: Թե՞ կկծկվես`անկարող լինելով առաջ շարժվել:
Իմ քաջությունը պետք է կրես քո ներսում և պետք է ունենաս սկզբունքներ՝ անհավատ ազգականների հետ հարաբերվելիս: Սակայն Ինձ համար նույնպես չպետք է զիջես ցանկացած խավար ուժերի: Պետք է ապավինես Իմ իմաստությանը՝ կատարյալ ճանապարհ ունենալու համար, և չպետք է թույլ տաս, որ Սատանայի դավադրություններից որևէ մեկը հաջողի: Արա այն ամենը, ինչ կարող ես, որպեսզի սիրտդ դնես Իմ առջև, և Ես կմխիթարեմ քեզ և կբերեմ խաղաղություն և ուրախություն քո սրտին: Մի՛ մտահոգվիր, թե ինչպես ես երևում այլ մարդկանց աչքին. արդյո՞ք Ինձ բավարարված դարձնելը ավելի մեծ արժեք և կշիռ չունի քեզ համար: Մի՞թե դա քեզ առավել հավերժական և ցկյանս ուրախություն և խաղաղություն չի բերի: Քո ներկայիս տառապանքները ցույց են տալիս, թե որքան մեծ կլինեն քո գալիք օրհնությունները. դրանք աննկարագրելի են: Դու չգիտես այդ օրհնությունների մեծությունը, որ դու կունենաս. դու չէիր կարող անգամ երազել դրանց մասին: Այսօր, այն դարձել է իրական. այնքա՜ն իրական: Այն այդքան էլ հեռու չէ, կարո՞ղ ես տեսնել այն: Դրա ամեն մի մասնիկը իմ ներսում է. որքա՜ն պայծառ է ճանապարհն առջևում: Սրբի՛ր արցունքներդ և այլևս ցավ ու վիշտ մի՛ զգա։ Ամեն ինչ կարգավորված է Իմ ձեռքերով, և Իմ նպատակն է շուտով ձեզ դարձնել հաղթողներ և ձեզ բերել փառքի մեջ` Իմ կողքին: Քանի որ այն ամենի համար, ինչ կատարվում է քեզ հետ, դու պետք է ունենաս այսպիսի երախտագիտություն և գովք. դա Ինձ կբերի մեծ բավարարվածություն:
Քրիստոսի գերաշխարհիկ կյանքն արդեն հայտնվել է. վախենալու ոչինչ չունես: Սատանան արդեն մեր ոտքերի տակ է, և նրա ժամանակը երկար չի տևի: Շո՛ւտ արթնացիր։ Փախի՛ր այս անառակ վայրից, ազատիր քեզ մահվան անդունդից: Եղի՛ր Ինձ հավատարիմ` անկախ ամեն ինչից, և առաջ ընթացիր խիզախորեն. ես քո ամուր քարն եմ, հենվի՛ր Ինձ վրա: