Գլուխ 9

Ես ուզում եմ քեզ հիշեցնել, որ Իմ խոսքի վերաբերյալ նույնիսկ մի փոքր անորոշությունը կամ անփութությունն անընդունելի է. դու պետք է ուշադրություն դարձնես, հնազանդվես և կիրարկես Իմ մտադրություններին համապատասխան։ Դու պետք է միշտ զգոն լինես և երբեք ցույց չտաս ամբարտավան կամ ինքնահավան բնավորություն. միշտ պետք է ապավինես Ինձ՝ հրաժարվելով քո մեջ ապրող հին, ի ծնե բնավորություններից։ Միշտ պետք է կարողանաս պահպանել բնական վիճակ Իմ առաջ և ունենալ հաստատուն բնավորություն։ Մտածողությունդ պետք է լինի սթափ, պարզ և չպետք է սահմանափակվի կամ ազդեցության ենթարկվի որևէ անձից, իրադարձությունից կամ բանից։ Իմ ներկայության մեջ պետք է հանգստության ունակ լինես և պահպանես անընդհատ մոտիկություն և հաղորդակցություն Ինձ հետ։ Պետք է ուժ և ամրություն դրսևորես, անսասան մնաս Իմ առջև քո վկայության մեջ․ վե՛ր կաց և խոսի՛ր Ինձ համար և մի՛ վախեցիր, թե ինչ կարող են ասել մյուսները։ Պարզապես բավարարի՛ր Իմ մտադրություններն ու թույլ մի՛ տուր, որ որևէ մեկը սահմանափակի քեզ։ Այն, ինչ քեզ եմ բացահայտում, պետք է կատարվի իմ մտադրություններին համապատասխան և չի կարող հետաձգվել։ Ինչպե՞ս ես քեզ զգում հոգուդ խորքում։ Անհարմար ես զգում, այնպես չէ՞։ Դու կհասկանաս։ Ինչո՞ւ չես կարող կանգնել և խոսել Իմ անունից` հաշվի առնելով Իմ հոգսը։ Դու համառորեն զբաղվում ես մանր խարդախություններով, բայց Ես ամեն բան պարզ տեսնում եմ։ Ես քո աջակցությունն ու պաշտպանությունն եմ, և ամենն Իմ ձեռքերում է։ Այդ դեպքում ինչի՞ց ես վախենում։ Չափազանց սենտիմենտալ չե՞ս։ Պետք է հնարավորինս շուտ կարողանաս հրաժարվել քո զգացմունքներից․ Ես զգացմունքներից ելնելով չեմ գործում, այլ դրա փոխարեն արդարություն եմ կիրառում։ Եթե որևէ մեկը անում է մի բան, որը եկեղեցուն օգուտ չէ, նույնիսկ եթե քո ծնողներն են, ապա անընդունելի է։ Իմ մտադրություններն արդեն բացահայտվել են քեզ, և դու չես կարող անտեսել դրանք։ Փոխարենը, պետք է ամբողջ ուշադրությամբ կենտրոնանաս դրանց վրա և մի կողմ դնես ամեն բան՝ ամբողջ սրտով հետևելու համար։ Ես միշտ կպահեմ քեզ Իմ ձեռքերում։ Մի՛ եղիր միշտ վախկոտ ու մի՛ ենթարկվիր ամուսնուդ կամ կնոջդ սահմանափակումներին․ պետք է թույլ տաս, որ Իմ կամքը կատարվի։

Հավատք ունեցի՛ր։ Հավատք ունեցի՛ր։ Ես քո Ամենակարողն եմ։ Գուցե որոշակի պատկերացում ունես այս մասին, բայց դեռ պետք է զգոն լինես։ Եկեղեցու, Իմ կամքի, Իմ տնօրինման համար պետք է ամբողջովին նվիրված լինես և հստակ կտեսնես բոլոր խորհուրդներն ու արդյունքները։ Այլևս հետաձգում չի լինի․ օրերը մոտենում են ավարտին։ Ի՞նչ պետք է անես։ Ինչպե՞ս պետք է ձգտես մեծանալ և հասունանալ քո կյանքում։ Ինչպե՞ս կարող ես ավելի շուտ օգտակար դառնալ Ինձ։ Ինչպե՞ս ես հնարավորություն տալու, որ Իմ կամքը կատարվի։ Այս հարցերը պահանջում են ավելի շատ մտորում ու խորը հաղորդակցություն Ինձ հետ։ Ապավինի՛ր Ինձ, հավատա՛ Ինձ, երբեք անփույթ մի՛ եղիր և կարողացի՛ր գործել Իմ առաջնորդությանը համապատասխան։ Դու պետք է լավ զինված լինես ճշմարտությամբ և պետք է ավելի հաճախ ուտես և խմես դրանից։ Յուրաքանչյուր ճշմարտություն պետք է կիրարկվի գործնականում, նախքան այն կարող է հստակորեն հասկանալի լինել։

Դու հիմա զգո՞ւմ ես, որ բավարար ժամանակ չունես։ Զգո՞ւմ ես նաև, որ ներքուստ տարբերվում ես առաջվանից, և որ քո հոգսը հիմա շատ ծանր է թվում։ Իմ մտադրությունները քո շուրջ են․ դու պետք է պարզամիտ լինես, չկտրվես դրանցից և միշտ կապի մեջ մնաս Ինձ հետ։ Մնա՛ Ինձ մոտ, հաղորդակցվի՛ր Ինձ հետ, հաշվի՛ առ Իմ սիրտը և կարողացի՛ր ծառայել ուրիշների հետ համաձայնեցված, որպեսզի Իմ մտադրությունները միշտ բացահայտված լինեն ձեզ։ Միշտ շատ ուշադի՛ր եղիր։ Շա՜տ ուշադիր։ Մի՛ թուլացիր նույնիսկ մի փոքր․ դա քո պարտականությունն է, և Իմ գործը դրա մեջ է ապրում։

Այս պահին միգուցե մի փոքր հասկացողություն ես ձեռք բերել և զգում ես, որ բավականին հրաշալի է։ Անցյալում կարող ես կասկածներ ունեցած լինել՝ զգալով, որ այն ամբողջովին տարբերվում է մարդկային հասկացություններից, գաղափարներից ու մտքերից, բայց հիմա հիմնականում հասկանում ես այն։ Սա Իմ զարմանահրաշ գործն է և նաև Աստծու հրաշալի գործը։ Պետք է բացարձակ արթուն լինես և սպասես, մինչև որ մտնես դրա մեջ։ Ժամանակը Իմ ձեռքերում է․ մի՛ վատնիր այն և երբեք մի՛ թուլացիր նույնիսկ մի պահ․ ժամանակի վատնումը հետաձգում է Իմ աշխատանքը և խոչընդոտում է Իմ կամքը քո մեջ։ Դու պետք է հաճախ մտորես և հաղորդակցվես Ինձ հետ։ Պետք է Իմ առջև բերես նաև քո բոլոր գործողությունները, շարժումները, մտքերն ու գաղափարները, ինչպես նաև ընտանիքդ, ամուսնուդ, որդիներիդ և դուստրերիդ։ Կիրարկմանդ մեջ մի՛ ապավինիր քո եսին, այլապես խիստ կզայրանամ, և կորուստներդ այդժամ թանկ կլինեն։

Մշտապես զսպի՛ր սեփական քայլերդ և անընդհատ քայլի՛ր Իմ խոսքերի սահմաններում։ Պետք է ունենաս Իմ իմաստությունը։ Եթե ինչ-որ դժվարության հանդիպես, արի՛ Իմ առաջ, և Ես քեզ առաջնորդություն կտամ։ Խնդիրներ մի՛ ստեղծիր կամ մի՛ շփվիր անկանոն ձևով։ Եթե կյանքդ ոչ մի օգուտ չի ստանում, պատճառն այն է, որ գիտելիքի պակաս ունես և չես տարբերակում լավ խոսքերը վատից։ Դու սա չես գիտակցի, մինչև չվնասվես, վատ վիճակում չհայտնվես և առանց Սուրբ Հոգու ներկայության լինես, բայց այդժամ շատ ուշ կլինի։ Ժամանակը հիմա շատ սեղմ է, ուստի պետք է նույնիսկ մի փոքր հետ չմնաս կյանքի մրցավազքում․ պետք է շատ մոտիկից հետևես Իմ ոտնահետքերին։ Երբ որևէ դժվարություն է առաջանում, հաճախ խորհի՛ր՝ մնալով Ինձ մոտ և անմիջապես հաղորդակցվելով Ինձ հետ։ Եթե կարողանաս ըմբռնել այս ուղին, սա կհեշտացնի քո առջևի մուտքը։

Իմ խոսքերը միայն քեզ չեն ուղղված․ եկեղեցում բոլորը թերանում են տարբեր կողմերով։ Դուք պետք է ավելի շատ հաղորդակցվեք, պետք է կարողանաք ինքնուրույն ուտել և խմել ձեր անձնական հոգևոր նվիրումի ժամանակ և կարողանաք ըմբռնել հիմնական ճշմարտությունները և կիրարկել անմիջապես։ Դուք պետք է սկսեք հասկանալ Իմ խոսքի իրականությունը․ ըմբռնե՛ք էությունն ու սկզբունքները և չթուլացնե՛ք ձեր ընկալումը։ Միշտ խորհե՛ք, միշտ հաղորդակցվե՛ք Ինձ հետ, և աստիճանաբար ամեն բան կբացահայտվի։ Չես կարող մոտենալ Աստծուն մի որոշ ժամանակով, իսկ հետո, առանց սպասելու, որ սիրտդ խաղաղվի Նրա առաջ, անհանգստանալ, երբ քեզ հետ ինչ-որ այլ բան պատահի։ Դու միշտ շփոթված ու անորոշ ես ամեն ինչում և չես կարողանում տեսնել Իմ դեմքը. հետևաբար, չես կարող պարզ հասկանալ Իմ սիրտը, և նույնիսկ եթե կարողանաս մի փոքր հասկանալ, դու տատանվում ես և դեռ կասկածում ես։ Միայն այն ժամանակ, երբ Ես ամբողջությամբ տիրեմ քո սրտին, երբ քո միտքն այլևս չանհանգստանա որևէ աշխարհիկ բանով, և երբ կարողանաս սպասել պարզ ու հանգիստ մտքով, Ես հայտնություններ կանեմ ձեզ մեկ առ մեկ` համաձայն Իմ մտադրությունների։ Դուք պետք է հասկանաք Ինձ մոտենալու այս ուղին։ Ով էլ որ հարվածի կամ հայհոյի քեզ, կամ որքան էլ հաճելի կարող են լինել մարդկանց կողմից ձեզ առաջարկվածները, անընդունելի է, եթե դրանք քեզ խանգարում են մոտենալ Աստծուն։ Թո՛ղ քո սիրտը լինի Իմ ձեռքերում, ու երբեք մի՛ հեռացիր Իմ կողքից: Այսպիսի մոտիկության ու հաղորդակցության շնորհիվ քո ծնողները, ամուսինդ, երեխաներդ, ընտանեկան այլ կապերն ու աշխարհիկ դժվարությունները՝ բոլորը, կհեռանան։ Դու կվայելես գրեթե աննկարագրելի քաղցրություն քո սրտում և փորձառաբար կապրես բուրավետ ու հիասքանչ համ, ավելին, դու իսկապես անաբաժան կլինես Ինձնից։ Եթե այսպես շարունակեք, կհասկանաք, թե ինչ կա Իմ սրտում։ Դուք երբեք չեք կորցնի ձեր ճանապարհը, քանի որ շարունակում եք առաջ շարժվել, քանզի Ես եմ ձեր ճանապարհը, և ամեն ինչ գոյություն ունի Իմ շնորհիվ։ Որքան հասուն է ձեր կյանքը, երբ կկարողանաք կտրվել աշխարհիկ կյանքից, երբ կկարողանաք ազատվել ձեր զգացմունքներից, երբ կկարողանաք թողնել ամուսնուն ու երեխաներին, երբ ձեր կյանքը կհասունանա․․․․, այս ամենը տեղի կունենա Իմ ժամանակին համապատասխան։ Անհանգստանալու կարիք չկա։

Պետք է մուտք ձեռք բերեք դրական տեսանկյունից։ Եթե պասիվորեն սպասեք, ապա դեռևս բացասական վիճակում եք։ Պետք է նախաձեռնող լինեք ինձ հետ համագործակցելիս. ջանասե’ր եղեք և ոչ՝ ծույլ։ Միշտ հաղորդակցվե՛ք Ինձ հետ և հասե՛ք Ինձ հետ նույնիսկ ավելի խորը մտերմության։ Եթե չեք հասկանում, մի՛ շտապեք արագ արդյունքներ ունենալ։ Խոսքն այն մասին չէ, որ Ես քեզ չեմ ասի, այլ այն, որ Ես ուզում եմ տեսնել, թե արդյոք դու ապավինում ես Ինձ Իմ ներկայությամբ և արդյոք ունես հավատ՝ հույսդ Ինձ վրա դնելու համար։ Դու պետք է միշտ մոտենաս Ինձ և բոլոր հարցերը հանձնես Իմ ձեռքը։ Անօգուտ մի՛ նահանջիր։ Եթե մի որոշ ժամանակ այսպես մոտենաս Ինձ, ապա Իմ մտադրությունները կբացահայտվեն քեզ նախքան քո իմանալը։ Եթե դրանք ըմբռնես, ապա իսկապես դեմ առ դեմ կհանդիպես Ինձ. իսկապես գտած կլինես Իմ դեմքը։ Ներքուստ կունենաս զգալի պարզություն, վստահություն և կունենաս ապավինելու ինչ-որ բան, ինչպես նաև ուժ, հավատ և առաջ շարժվելու ուղի։ Ամեն բան հեշտությամբ կգա քեզ մոտ։

Նախորդը.  Գլուխ 6

Հաջորդը.  Գլուխ 10

  • Տեքստ
  • Թեմաներ

Միագույն ֆոն

Թեմաներ

Տառատեսակներ

Տառատեսակի չափ

Միջտողային հեռավորություն

Էջի լայնություն

Բովանդակություն

Որոնում

  • Որոնել այս տեքստում
  • Որոնել այս գրքում

Connect with us on Messenger